Categories
ԱՄՈՎՍ

ԱՄՈՎՍ 2

զ. Մովաբ

1 Այսպես է ասում Տերը. «Մովաբի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համարպատիժըհետ չեմ կոչելու, որովհետև նա Եդովմի թագավորի ոսկորներն այրելով կիրդարձրեց։

2 Այլ կրակ պիտի գցեմ Մովաբի վրա, և այն պիտի լափի Կարիոթի պալատները, իսկ Մովաբը աղաղակելով, աղմուկով և փողի ձայնով պիտի մահանա։

3 Եվ նրա միջից պիտի վերացնեմ դատավորինև նրա բոլոր իշխաններին պիտի մեռցնեմ»,- ասում է Տերը։

է. Հուդա

4 Այսպես է ասում Տերը. «Հուդայի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համարպատիժըհետ չեմ կոչելու, որովհետև նրանք մերժեցին Տիրոջ օրենքը և նրա կանոնները չպահեցին, նրանց մոլորեցրին իրենց ստերը, որոնց հետևից գնացել էին իրենց հայրերը։

5 Այլ ես կրակ պիտի գցեմ Հուդայի վրա, և այն պիտի լափի Երուսաղեմի պալատները»։

Աստծու դատաստանը Իսրայելի դեմ

6 Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համարպատիժըհետ չեմ կոչելու, որովհետև նրանք արդարին փողով ծախեցին, իսկ կարիքավորին՝ մի զույգ կոշիկով։

7 Նրանք կոխկռտում են աղքատների գլխին, ինչպես որ կոխում են երկրի հողի վրա, խոնարհների ճանապարհը շեղում են, և որդին ու իր հայրըմիևնույնաղջկա մոտ են գնում, որպեսզի պղծեն իմ սուրբ անունը։

8 Եվ պառկում են ամեն մի զոհասեղանի մոտ գրավ առնված հանդերձների վրա և իրենց աստվածների տանը խմում են բռնագրավված գինին։

9 Ես նրանց առաջ բնաջնջեցի ամորհացուն, որի բարձրությունը եղևնիների բարձրության պես էր, և որը պինդ էր կաղնիների նման։ Եվ ես նրա վրայից վերացրի իր պտուղը, իսկ տակից՝ նրա արմատները։

10 Եվ ես ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից և քառասուն տարի ձեզ անապատում առաջնորդեցի, որպեսզի ժառանգեիք ամորհացիների երկիրը։

11 Եվ ձեր որդիների միջից մարգարեներ հանեցի և ձեր երիտասարդներից՝ նվիրյալներ. մի՞թե այդպես չէ, ո՛վ Իսրայելի որդիներ»,- ասում է Տերը։

12 «Սակայն դուք նվիրյալներին գինի խմեցրիք և մարգարեներին հրամայեցիք՝ ասելով. “Մի՛ մարգարեացեք”։

13 Ահա ես ձեզ պիտի ճզմեմ, ինչպես որ ճզմում է խրձերով լի սայլը։

14 Եվ ամենաարագաշարժն անգամ չի կարող փախչել, և զորավորին չի արիացնի նրա ուժը, և հզորը չի ազատի իր անձը։

15 Աղեղ բռնողը չի կանգնի, և վազորդը իրեն չի ազատի, և ձի հեծածը չի փրկվի։

16 Եվ հզորների մեջ քաջասիրտը պիտի թողնի զենքերը և փախչի այդ օրը»,- ասում է Տերը։

Categories
ԱՄՈՎՍ

ԱՄՈՎՍ 3

Տիրոջ կշտամբանքն իսրայելացիներին

1 Լսե՛ք այս խոսքը, որ Տերը խոսել է ձեր դեմ, ո՛վ Իսրայելի որդիներ, այն ամբողջ սերնդի դեմ, որ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ասելով.

2 «Երկրի բոլոր ազգատոհմերից միայն ձեզ եմ ճանաչել, դրա համար ձեզ պիտի պատժեմ ձեր բոլոր անօրենությունների համար։

Մարգարեի գործը

3 Մի՞թե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն։

4 Մի՞թե առյուծը կմռնչա անտառում, եթե որս չունենա, մի՞թե կորյունը ձայն կհանի իր որջից, եթեմի բանորսած չլինի։

5 Մի՞թե թռչունը գետնի վրա ցանցի մեջ կընկնի, եթե որոգայթը չլինի. մի՞թե ցանցը բարձրանում է գետնից, եթե մի որս որսած չլինի։

6 Կամ երբ փող փչվի քաղաքում, ժողովուրդը չի՞ սարսափի, կամ քաղաքին չարիք կհասնի՞, եթե այն Տերը արած չլինի։

7 Որովհետև Տեր Աստված ոչինչ չի անի, մինչև որ իր խորհուրդը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին։

8 Առյուծը մռնչաց, ո՞վ չի վախենա, Տեր Աստված խոսեց, ո՞վ չի մարգարեանա»։

Սամարիայի դատավճիռը

9 Ազդարարե՛ք Ազովտոսի ամրոցների վրա և Եգիպտոսի երկրի մեջ՝ ամրոցների վրա, և ասացե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռների վրա և տեսե՛ք նրա միջի բազում խռովությունները և նրա մեջգործվածհարստահարությունները։

10 Նրանք ուղիղն անել չգիտեն,- ասում է Տերը,- այլ իրենց ամրոցներում բռնություն ու հափշտակություն են դիզում»։

11 Սրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Թշնամի՜նպատել էերկրի շուրջը։ Նա քեզնից պիտի խլի քո ուժը, և քո ամրոցները պիտի կողոպտվեն»։

12 Տերն այսպես է ասում. «Ինչպես որ հովիվն է առյուծի բերանից երկու սրունք կամ մի ականջի կտոր ազատում, այդպես պիտի ազատվեն Իսրայելի որդիները, որոնք բնակվում են Սամարիայում՝ բազմոցի անկյունով և Դամասկոսիկերպասով զարդարվածանկողնու բեկորով»։

13 «Լսե՛ք և վկայե՛ք Հակոբի տան դեմ,- ասում է Տեր Աստված՝ Զորքերի Աստվածը։-

14 Այն օրը, երբ Իսրայելի հանցանքների պատիժը կբերեմ իր վրա, կպատժեմ նաև Բեթելի զոհասեղանները. այն ժամանակ կկոտրվեն զոհասեղանի եղջյուրներն ու գետին կընկնեն։

15 Եվ ես կկործանեմ ձմեռային տունն ու ամառային տունը, և կկորչեն փղոսկրովզարդարվածտները, մեծամեծ տներն էլ կբնաջնջվեն»,- ասում է Տերը։

Categories
ԱՄՈՎՍ

ԱՄՈՎՍ 4

1 «Լսե՛ք այս խոսքը, ո՛վ Բասանի կովերի նման պարարտացած Սամարիայի կանայք, որ հարստահարում եք աղքատներին, որ ոտնահարում եք կարիքավորներին, որ ասում եք ձեր ամուսիններին. “Բերե՛ք, որ խմենք”։

2 Տեր Աստված երդվում է իր սրբությամբ, թե ահա ձեզ վրա օրեր են գալու, երբ ձեզ կեռերով կվերցնեն և ձեր հետնորդին՝ ձկան կարթերով։

3 Եվ դուքպատիճեղքվածքներով դուրս կգաք, ամեն մեկդ՝ իր դիմաց, և Հարմոնպիտի նետվեք»,- ասում է Տերը։

Իսրայելի զանցառությունը

4 «Եկե՛ք Բեթել և հանցա՛նք գործեք, Գաղգաղայում շատացրե՛ք հանցանք գործելը և ամեն առավոտ ձեր զոհերը բերե՛ք, ամեն երեք օրը մեկ՝ ձեր տասանորդները։

5 Եվ շնորհակալության զոհը խմորվա՛ծ մատուցեք և կամավոր ընծանե՛ր հայտարարեք ու հրապարակե՛ք, որովհետև այդպես եք սիրել, ո՛վ Իսրայելի որդիներ»,- ասում է Տեր Աստված։

6 «Ես էլ ձեզ ատամների մաքրությունտվեցի ձեր բոլոր քաղաքներում և հացի կարոտություն՝ ձեր բոլոր տեղերում, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։

7 «Ես էլ հունձից դեռ երեք ամիս առաջ ձեզանից անձրևը կտրեցի, մի քաղաքի վրա անձրև տեղացրի, իսկ մյուս քաղաքի վրա անձրև չտեղացրի, մի հողատարածքի վրա անձրև եկավ, իսկ այն հողատարածքը, որի վրա անձրև չեկավ, չորացավ։

8 Եվ երկու-երեք քաղաք թափառաշրջելով՝ եկան մի քաղաք՝ ջուր խմելու համար, բայց չհագեցան. բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։

9 «Ձեզ հարվածեցի խորշակով և չոռով, ձեր բազմաթիվ պարտեզներն ու այգիները, թզենիներն ու ձիթենիները խառնիճը սպառեց, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։

10 «Ձեր մեջ ժանտախտ գցեցի, ինչպես Եգիպտոսում, ձեր երիտասարդներին սրով սպանեցի, ձեր ձիերը գերեվարեցի և ձեր բանակատեղիների գարշահոտությունը մինչև ձեր ռունգերը հասցրի, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։

11 «Կործանեցի ձեզ, ինչպես Աստված Սոդոմն ու Գոմորը կործանեց, և հրդեհից հանված խանձողի պես եղաք, բայց դուք չվերադարձաք ինձ,- ասում է Տերը։-

12 Ուստի քեզ այսպես եմ անելու, ո՛վ Իսրայել, և քանի որ ես քեզ այդպես կանեմ, պատրաստվի՛ր քո Աստծուն դիմավորելու, ո՛վ Իսրայել։

13 Որովհետև ահա նա, որ սարերն է կազմել և քամին է ստեղծել և մարդուն հայտնում է, թե ի՛նչ է իր մտածմունքը, որ արշալույսը խավար է դարձնում և շրջում է երկրի բարձրավայրերում, Տեր՝ Զորքերի Աստված է նրա անունը»։

Categories
ԱՄՈՎՍ

ԱՄՈՎՍ 5

Ապաշխարության կոչ

1 Լսե՛ք այս խոսքը, որով ես ողբում եմ ձեզ վրա, ո՛վ Իսրայելի տուն։

2 Ընկավ Իսրայելի կույսը, այլևս վեր չի կենալու, լքված է իր երկրի վրա, կանգնեցնող չունի։

3 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Այն քաղաքում, որ հազար էր դուրս բերում, հարյուրը պիտի մնա, և այնտեղ, ուր հարյուր էր դուրս բերում, տասը պիտի մնա Իսրայելի տանը»։

4 Որովհետև Տերը Իսրայելի տանն այսպես է ասում. «Ինձ փնտրեցե՛ք, որ ապրեք»։

5 Բայց Բեթելին մի՛ փնտրեք և Գաղգաղա մի՛ մտեք և Բերսաբեից մի՛ անցեք, որովհետև Գաղգաղան անպատճառ պիտի տարագրվի, և Բեթելը պիտի ոչնչանա։

6 Տիրո՛ջը փնտրեք, որ ապրեք, որ նա կրակի պես չբռնկվի Հովսեփի տան վրա և նրան լափի, ու Բեթելը հանգցնող չունենա։

7 Դուք, որ իրավունքը օշինդր եք դարձնում և արդարությունը գետնով տալիս,

8 փնտրե՛քնրան, որ ստեղծեց Բազմաստեղն ու Հայկը, որ մահվան ստվերն առավոտ է դարձնում և ցերեկը խավարեցնում գիշերվա, որ ծովի ջրերն է կանչում և լցնում երկրի մակերեսի վրա. նրա անունը Տեր է։

9 Նա կործանում է փայլատակեցնում հզորի վրա, որ կործանումը մինչև ամրոցն է գալիս։

10 Ատում են դարպասում հանդիմանողին և զզվում են ուղիղ խոսողից։

11 Նրա համար, որ ոտնահարում եք աղքատին և նրանից ցորենի հարկեր եք կորզում։ Դուք տաշված քարից տներ եք կառուցել, բայց նրանց մեջ չեք բնակվի, ցանկալի այգիներ եք տնկել, բայց նրանց գինին չեք խմի։

12 Որովհետև ես գիտեմ՝ որքան բազմաթիվ են ձեր հանցանքները, և որքան ծանր՝ ձեր մեղքերը, դուք, որ նեղում եք արդարին, կաշառք եք վերցնում և դատարանում աղքատներին զրկում եք արդարությունից։

13 Ուստի այն ժամանակ խոհեմը լռում է, որովհետև այն չար ժամանակ է։

14 Բարությո՛ւն փնտրեք և ո՛չ չարություն, որ ապրեք, և Տերը՝ Զորքերի Աստվածը, ձեզ հետ կլինի, ինչպես որ ասել եք։

15 Ատե՛ք չարությունը և բարի՛ն սիրեք և դարպասում իրավո՛ւնքը հաստատեք, գուցե Տերը՝ Զորքերի Աստվածը, գթա Հովսեփի մնացորդին։

16 Ուստի Տերը՝ Զորքերի Տեր Աստվածը, այսպես է ասում. «Բոլոր հրապարակներում ողբ պիտի լինի, և բոլոր փողոցներում “վա՜յ, վա՜յ” պիտի ասեն և հողագործին սգի պիտի կանչեն և եղերերգուներին՝ ողբի։

17 Եվ խաղողի բոլոր այգիներում ողբ էլինելու,որովհետև ես պիտի անցնեմ քո միջով»,- ասում է Տերը։

18 Վա՜յ ձեզ, որ Տիրոջ օրն եք ցանկանում, ձեզ ի՞նչ պետք է Տիրոջ օրը. այն խավար է և ոչ թե լույս։

19 Ինչպես որ երբ մարդ փախչի առյուծի բերանից, և արջը հանդիպի նրան, կամ տուն մտնի և ձեռքը պատին հենի, և օձը կծի նրան.

20 ահա Տիրոջ օրը մութ չէ՞ և ոչ թե լույս, ու խավար, և ոչ մի լույսի նշույլ նրանում։

21 «Ես ատում եմ, մերժում եմ ձեր տոները, և ձեր հանդեսները հաճելի չեն ինձ։

22 Թեկուզ ինձ ողջակեզներ մատուցեք և ձեր հացի ընծաներն էլ, ես դրանք չեմ ընդունի և ձեր պարարտ անասունների խաղաղության զոհերին չեմ նայի։

23 Քո երգերի աղմուկը հեռացրո՛ւ ինձանից. թող չլսեմ քո տավիղների մեղեդին։

24 Բայց թող իրավունքը հորդի ջրերի պես, և արդարությունը՝ վարար գետի պես։

25 Մի՞թե ինձ զոհեր և հացի ընծաներ էիք մատուցում քառասուն տարի անապատում, ո՛վ Իսրայելի տուն։

26 Դուք կրեցիք Սիքքութի՝ ձեր թագավորի, և Քիյյունի՝ ձեր Աստծու կուռքերը, որ շինել էիք ձեզ համար,

27 ուստի ես ձեզ գերի քշել պիտի տամ Դամասկոսից այն կողմ»,- ասում է Տերը, որի անունը Զորքերի Աստված է։

Categories
ԱՄՈՎՍ

ԱՄՈՎՍ 6

Իսրայելի կործանումը

1 «Վա՜յ նրանց, ովքեր Սիոնի վրա են դրել իրենց հանգստությունը, և նրանց, ովքեր Սամարիայի լեռան վրա են ցրել իրենց ապահովությունը, ազգերի գլխավորի երևելիներին, որոնց մոտ գալիս է Իսրայելի տունը։

2 Անցե՛ք Քաղանե և տեսե՛ք, այնտեղից գնացե՛ք մեծ Եմաթ և իջե՛ք փղշտացիների Գեթ. մի՞թե նրանք ավելի լավն են այս թագավորություններից, կամ նրանց սահմանը ձեր սահմանից մե՞ծ է։

3 Դուք, որ չար օրը հեռացնում եք և մոտեցնում բռնության աթոռը,

4 որ պառկում եք փղոսկրյա անկողինների վրա և մեկնվում ձեր մահիճների վրա և հոտերից ուտում գառնուկներն ու գոմերից՝ հորթերը,

5 որ հնարում են անտաղանդ երգեր՝ կարծելով, թե Դավթի նման են հնարում։

6 Որ գինին թասերով եք խմում ու լավագույն յուղով օծվում ու չեք կսկծում Հովսեփի ավերման համար։

7 Ուստի հիմա առաջինը գերի պիտի գնաք, և պիտի դադարի ձեր խրախճանքների ուրախության ձայնը»։

8 «Տեր Աստված երդվել է իր անձով,- ասում է Տերը՝ Զորքերի Աստվածը,- ես նողկում եմ Հակոբի գոռոզությունից և ատում եմ նրա ամրոցները. ևթշնամունպիտի մատնեմ քաղաքն ու իր լիությունը։

9 Եվ եթե այնպես լինի, որ մեկ տան մեջ տասը մարդ մնալու լինեն, նրանք պիտի մեռնեն։

10 Եվ երբ իր հորեղբայրը կամ նրա այրողը նրան վերցնի, որ ոսկորները դուրս տանի տնից, տան խորքում եղողին պիտի հարցնի. “Ուրիշը կա՞ մոտդ”, նա պիտի ասի՝ ո՛չ։ Նա էլ պիտի ասի. “Լռի՛ր, որովհետև Տիրոջ անունը չպիտի հիշենք”։

11 Որովհետև Տերն ահա հրամայում է, և մեծ տանը պիտի հարվածի և բեկորներիվերածիու փոքր տունը կործանելով՝ փշուրների։

12 Մի՞թե ձիերն ապառաժի վրա կվազեն, կամ թե նա եզներով կհերկվի՞։ Դուք իրավունքը թույնի եք փոխել և արդարության պտուղը՝ օշինդրի։

13 Դուք, որ Լո-Դաբարովուրախանում եք, որ ասում եք. “Ահա մեր ուժով մեզ համար Քարնայիմնառանք”,

14 ուստի, ո՛վ Իսրայելի տուն, ահա ես ձեր դեմ մի ազգ եմ հանում,- ասում է Տերը՝ Զորքերի Աստվածը,- որ ձեզ նեղեն Եմաթի մուտքից մինչև Արաբահի հեղեղատը»։

Categories
ԱՄՈՎՍ

ԱՄՈՎՍ 7

Մորեխների տեսիլքը

1 Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. ահա վերջին խոտի բուսնելու սկզբում մորեխներ ստեղծեց, և ահա վերջին խոտը թագավորի հունձից հետո էր։

2 Եվ երբ որ երկրի խոտն ամբողջովին կերան, այն ժամանակ ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, աղաչում եմ, ների՛ր. Հակոբն ինչպե՞ս կանգնի, քանի որ փոքր է»։

3 Տերը զղջաց սրա համար։ «Չի լինելու»,- ասաց Տերը։

Կրակի տեսիլքը

4 Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. և ահա Տեր Աստված կանչում էր, որ կրակով դատի. և այն լափեց Մեծ անդունդը և ուտում էր տարածքը։

5 Եվ ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դադարեցրո՛ւ. Հակոբն ինչպե՞ս կանգնի, քանի որ փոքր է»։

6 Տերը զղջաց սրա համար։ «Սա ևս չի լինելու»,- ասաց Տեր Աստված։

Կապարալարի տեսիլքը

7 Եվ ինձ այսպես ցույց տվեց. Տերն ահա կանգնել էր կապարալարով կառուցված պատի վրա, ձեռքին՝ մի կապարալար։

8 Եվ Տերն ինձ ասաց. «Ամո՛վս, ի՞նչ ես տեսնում», և ես ասացի. «Մի կապարալար»։ Եվ Տերն ասաց. «Ահա ես կապարալար եմ դնում իմ Իսրայել ժողովրդի մեջ, այլևս նրան չեմ խնայելու։

9 Եվ ավերակ պիտի դառնան Իսահակի Բարձր տեղերը, և պիտի քանդվեն Իսրայելի սրբարանները, և ես սրով Հերոբովամի տան դեմ պիտի կանգնեմ»։

Ամովս և Ամասիա

10 Ապա Բեթելի քահանա Ամասիանլուրուղարկեց Իսրայելի Հերոբովամ թագավորին՝ ասելով. «Իսրայելի տան մեջ Ամովսը դավադրում է քո դեմ, երկիրը չի կարող տանել նրա բոլոր խոսքերը։

11 Որովհետև Ամովսն այսպես է ասում. “Հերոբովամը սրով պիտի մեռնի, և Իսրայելն իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի”»։

12 Եվ Ամասիան ասաց Ամովսին. «Ո՛վ տեսանող, գնա՛, փախի՛ր Հուդայի երկիրը և այնտե՛ղ հաց կեր ու այնտե՛ղ մարգարեացիր։

13 Եվ Բեթելում այլևս չշարունակես մարգարեանալը, որովհետև այն թագավորի սրբարանն է և թագավորության տաճարն է»։

14 Ամովսը պատասխանեց և ասաց Ամասիային. «Ես մարգարե չեմ և ոչ էլ մարգարեի որդի, այլ հովիվ եմ ես և մոլաթուզ քաղող։

15 Բայց Տերն ինձ վերցրեց հոտերի հետևից և Տերն ինձ ասաց. “Գնա՛, մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդին”։

16 Իսկ հիմա Տիրոջ խո՛սքը լսիր. “Դու ասում ես՝ Իսրայելի մասին մի՛ մարգարեացիր և մի՛ քարոզիր Իսահակի տան դեմ”։

17 Ուստի Տերն այսպես է ասում. “Քո կինը քաղաքի մեջ պիտի պոռնկանա, քո որդիներն ու դուստրերը սրով պիտի ընկնեն, և քո երկիրը լարով պիտի բաժանվի, դու անմաքուր հողի վրա պիտի մեռնես, և Իսրայելն էլ իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի”»։

Categories
ԱՄՈՎՍ

ԱՄՈՎՍ 8

Կողովի տեսիլքը

1 Տեր Աստված այսպես ցույց տվեց ինձ. և ահա մի կողով ամառային պտուղ։

2 Եվ ասաց. «Ամո՛վս, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Մի կողով ամառային պտուղ»։ Եվ Տերն ինձ ասաց. «Իմ Իսրայել ժողովրդի վախճանը հասել է, նրանց այլևս չեմ խնայելու։

3 Եվ այդ օրը տաճարի երգերը ողբասացություն պիտի լինեն,- ասում է Տեր Աստված,- դիակները կլինեն բազմաթիվ, ամեն տեղ նետված. լռությո՜ւն»։

Իսրայելի դատավճիռը

4 Լսե՛ք այս, ո՛վ դուք, որ կարիքավորներին կոխկռտում եք և երկրի աղքատներին կործանում եք,

5 որ ասում եք. «Ամսագլուխը ե՞րբ պիտի անցնի, որպեսզի հացահատիկ վաճառենք, և Շաբաթը, որպեսզի ցորեն հանենք ծախելու, արդուն փոքրացնենք և սիկղը մեծացնենք և խարդախությամբ նենգենք կշեռքները։

6 Որ արծաթով գնենք կարիքավորներին և տնանկներին՝ մի զույգ կոշիկով և ցորենի խոտանը վաճառենք»։

7 Տերը Հակոբի վայելչությամբ երդվեց. «Նրանց բոլոր արարքները երբևէ չեմ մոռանալու։

8 Մի՞թե սրա համար երկիրը չի դղրդալու, և չեն սգալու նրա մեջ բոլոր բնակվողները. այո, այն ամբողջությամբ պիտի բարձրանա Նեղոսի պես և պիտի խռնվի ու իջնի Եգիպտոսի Նեղոսի պես»։

9 «Այդ օրը,- ասում է Տեր Աստված,- արևը մայր եմ մտցնելու կեսօրին և լույս օրով խավարեցնելու եմ երկիրը։

10 Եվ ձեր տոնախմբությունները սգի պիտի վերածեմ և ձեր բոլոր երգերը՝ ողբի, և ամեն մեջքի վրա քուրձ պիտի դնեմ և ամեն գլխի վրա՝ կնտություն, և մեկ հատիկի սգի պես պիտի անեմ և նրա վախճանը՝ դառը օրվա պես»։

11 «Ահա գալիս են օրերը,- ասում է Տեր Աստված,- երբ սով պիտի ուղարկեմ երկրի վրա. ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու։

12 Եվ պիտի թափառեն ծովից ծով, հյուսիսից մինչև արևելք, և նրանք պիտի դեսուդեն ման գան Տիրոջ խոսքը փնտրելու համար և չպիտի գտնեն։

13 Այդ օրը գեղեցիկ կույսերը և երիտասարդները պիտի նվաղեն ծարավից։

14 Նրանք, որ երդվում են Սամարիայի հանցանքով և ասում. “Կենդանի է քո աստվածը, ո՛վ Դան, և կենդանի է Բերսաբեեի ճանապարհը”։ Նրանք պիտի ընկնեն և այլևս վեր չկենան»։

Categories
ԱՄՈՎՍ

ԱՄՈՎՍ 9

Տիրոջ դատաստանը

1 Տիրոջը տեսա զոհասեղանի կողքին կանգնած, և ասաց. «Հարվածի՛ր խոյակներին, որպեսզի շեմերը դողան, և փշրի՛ր դրանք նրանց բոլորի գլխի վրա։ Նրանց մնացորդին սրով պիտի սպանեմ, նրանցից և ոչ մեկը չի փախչելու, և նրանցից ոչ մեկը չի ազատվելու։

2 Եթե նրանք փորեն ու մեռելների աշխարհն անցնեն, իմ ձեռքն այնտեղից պիտի վերցնի նրանց. եթե երկինք իսկ բարձրանան, այնտեղից պիտի իջեցնեմ նրանց։

3 Եվ եթե Կարմեղոսի գլխին թաքնվեն, պիտի փնտրեմ և այնտեղից վերցնեմ նրանց, և եթե իմ աչքից թաքնվեն ծովի խորքում, այնտեղ օձին պիտի հրամայեմ, և նա պիտի կծի նրանց։

4 Եվ եթե նրանք գերի գնան իրենց թշնամիների առաջ, այնտեղ սրին պիտի հրամայեմ, և այն պիտի սպանի նրանց։ Եվ իմ աչքը նրանց վրա պիտի հաստատեմ չարիքի համար և ոչ թե բարիքի համար»։

5 Եվ Զորքերի Տեր Աստված, ով դիպչում է երկրին, և այն հալվում է, և նրանում բոլոր բնակվողները՝ սգում, և նա ամբողջությամբ բարձրանում է Նեղոսի պես և իջնում կրկին Եգիպտոսի Նեղոսի պես։

6 Նա, որ երկնքում է շինում իր վերնատները և իր կամարը երկրի վրա հաստատում. նա, որ կանչում է ծովի ջրերին և նրանց թափում երկրի մակերեսին, Տեր է նրա անունը։

7 «Մի՞թե դուք եթովպացիների որդիների պես չեք ինձ համար, ո՛վ Իսրայելի որդիներ,- ասում է Տերը,- չէ՞ որ Իսրայելին հանեցի Եգիպտոսի երկրից, փղշտացիներին՝ Կափթորից և արամեացիներին՝ Կիրից։

8 Ահա Տեր Աստծու աչքերն այդ մեղավոր թագավորության վրա են, և ես նրանց պիտի վերացնեմ երկրի երեսից, միայն թե բոլորովին չեմ վերացնելու Հակոբի տունը,- ասում է Տերը,-

9 որովհետև ես ահա հրամայում եմ և Իսրայելի տունը պիտի մաղեմ բոլոր ազգերի մեջ, ինչպես որ մաղով է մաղվում, և ոչ մի հատիկ գետնին չի ընկնում։

10 Սրով պիտի մեռնեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում են. “Չարքըմեզչի հասնի և մեր առաջ չի գա”»։

Իսրայելի ապագա վերականգնումը

11 «Այդ օրը պիտի կանգնեցնեմ Դավթի ընկած տաղավարը և պիտի նորոգեմ նրա ճեղքերը, պիտի վերականգնեմ և այն պիտի վերակառուցեմ վաղեմի օրերի պես,

12 որպեսզի նրանք տիրանան Եդովմի մնացորդին և այն բոլոր ազգերին, որոնք կոչվում են իմ անունով»,- ասում է Տերը, որ այս բաներն է անում։

13 «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ հերկողը պիտի հասնի հնձողին, խաղող տրորողը՝ սերմնացանին, սարերը քաղցու պիտի կաթեցնեն, և բոլոր բլուրները պիտի հալվեն։

14 Եվ ես իմ Իսրայել ժողովրդին կվերադարձնեմ գերությունից, և նրանք կկառուցեն ավերակ քաղաքները և կբնակվեն նրանցում, այգիներ կտնկեն և կխմեն նրանց գինին, պարտեզներ կաճեցնեն և կուտեն նրանց պտուղները։

15 Եվ ես նրանց պիտի տնկեմ իրենց երկրի վրա, և նրանք այլևս չպիտի խլվեն իրենց երկրից, որը ես եմ տվել իրենց»,- ասում է Տերը՝ քո Աստվածը։

Categories
ԱԲԴԻԱ

ԱԲԴԻԱ 1

Աստված պատժելու է Եդովմին

1 Աբդիայի տեսիլքը.

Տեր Աստված Եդովմի մասին այսպես է ասում. «Տիրոջ կողմից լուր լսեցինք, և ազգերին դեսպան ուղարկվեց,թե՝“Վե՛ր կացեք, որ նրա դեմ պատերազմի ելնենք”։

2 Ահա քեզ փոքրացրի ազգերի մեջ, դու պիտի շատ անարգվես։

3 Քո սրտի հպարտությունը խաբել է քեզ, ո՛վ վեմի խոռոչներում բնակվող, որի բնակարանը բարձր է, ու սրտումդ ասում ես. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”։

4 Թեկուզ արծվի պես բարձրանաս և թեկուզ աստղերի մեջ դնես քո բույնը, քեզ այնտեղից պիտի իջեցնեմ,- ասում է Տերը։-

5 Եթե քեզ մոտ գողեր գային կամ գիշերային ավազակներ (ինչպե՜ս բնաջնջվեցիր), մի՞թե չէին գողանալու, որքան որ իրենց բավական է. եթե քեզ մոտ քաղողներ գային, մի՞թե ողկույզներ չէին թողնելու։

6 Եսավն ինչպե՜ս որոնվեց. խուզարկվեցին նրա ծածուկ գանձարանը։

7 Քո բոլոր դաշնակիցները քեզ մինչև սահմանը վտարեցին, խաղաղությամբ ապրողները քեզ խաբեցին ու քեզ հաղթեցին, քո հացնուտողներըորոգայթ լարեցին քո դեմ. նրա մոտ հասկացողություն չկա»։

8 «Ահա այն օրը,- ասում է Տերը,- Եդովմից պիտի վերացնեմ իմաստուններին և հանճարին՝ Եսավի լեռից։

9 Եվ քո զորավորները պիտի զարհուրեն, ո՛վ Թեման, որովհետև Եսավի լեռից մարդը բնաջինջ պիտի լինի սպանվելով։

Եդովմի պատժվելու պատճառները

10 Եղբորդ՝ Հակոբի հանդեպ բռնության պատճառով ամոթը պիտի ծածկի քեզ, և դու հավիտյան պիտի բնաջնջվես։

11 Այն օրը, երբ նրա դեմ կանգնած էիրձեռնածալ,այն օրը, երբ օտարները նրա հարստությունը հափշտակեցին, և օտարազգիները մտան նրա դարպասներով և Երուսաղեմի վրա վիճակ գցեցին, դու էլ կարծես նրանցից մեկի պես էիր։

12 Եվ քո եղբոր օրը, նրա դժբախտությանօրը չպիտի չարախնդայիր և Հուդայի որդիների վրա չպիտի ուրախանայիր նրանց կործանման օրը և բերանդ չպիտի մեծացնեիր նրանց նեղության օրը։

13 Նրանց աղետի օրը դու չպիտի մտնեիր իմ ժողովրդի դարպասով. նրա աղետի օրը դու էլ չպիտի նայեիր արհամարհանքով նրա տանջանքին և նրա աղետի օրըձեռքչպիտի երկարացնեիր նրա ապրանքին։

14 Եվ չպիտի կանգնեիր ճամփաբաժանին՝ նրա ազատվածներին բնաջնջելու համար, և նեղության օրը չպիտի մատնեիր նրա մնացորդներին։

Աստված դատելու է ազգերին

15 Որովհետև բոլոր ազգերի վրա մոտիկ է Տիրոջ օրը։ Քեզ հետ պիտի վարվեն, ինչպես որ դու վարվեցիր. քո հատուցումը քո գլխին պիտի վերադառնա։

16 Որովհետև ինչպես որ դուք խմեցիք իմ սուրբ լեռան վրա, բոլոր ազգերը միշտ պիտի խմեն, նրանք պիտի խմեն ու կուլ տան և չեղածի պես դառնան։

Իսրայելի հաղթանակը

17 Բայց Սիոն լեռան վրա ազատվածներ կլինեն, և նա սրբություն է լինելու։ Եվ Հակոբի տունը պիտի տիրանա իր ստացվածքին։

18 Եվ Հակոբի տունը կրակ պիտի լինի, Հովսեփի տունը՝ բոց, Եսավի տունը՝ հարդ, և պիտի վառվեն նրանց մեջ և լափեն նրանց։ Եսավի տունը մնացորդ չի ունենալու, որովհետև Տերը խոսեց։

19 Հարավցիները պիտի տիրեն Եսավի լեռանը, դաշտայինները՝ փղշտացիներիերկրին,նաև պիտի տիրեն Եփրեմի դաշտավայրին և Սամարիայի դաշտին, իսկ Բենիամինը՝ Գաղաադին,

20 Իսրայելի որդիների՝ գերության գնացած այս զորքը պիտի ժառանգի քանանացիներիերկրիցմինչև Սարեփթա։ Եվ Երուսաղեմի գերիները, որ Սեփարաթում են, հարավային քաղաքներին պիտի տիրեն։

21 Եվ ազատարարները Սիոն լեռը պիտի բարձրանան՝ Եսավի լեռը դատելու համար, և թագավորությունը Տիրոջը պիտի լինի»։

Categories
ՀՈՎՆԱՆ

ՀՈՎՆԱՆ 1

Հովնանի անհնազանդությունը

1 Տիրոջ խոսքը հասավ Ամաթիի որդի Հովնանին՝ ասելով.

2 «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր նրա դեմ, որովհետև նրանց չարությունը իմ առաջ բարձրացավ»։

3 Բայց Հովնանը վեր կացավ, որ Տիրոջ երեսից Թարսիս փախչի։ Եվ իջավ Հոպպե, մի նավ գտավ, որ Թարսիս էր գնում, և նրա վարձը տվեց ու նրա մեջ մտավ, որպեսզի Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս գնար։

4 Բայց Տերը մի մեծ քամի հանեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովում, և նավը խորտակվելու վտանգի մեջ էր։

5 Նավաստիները վախեցան, յուրաքանչյուրն իր աստծուն աղաղակեց։ Եվ նավի մեջ գտնվող առարկաները ծովը գցեցին, որպեսզի այն նրանցից թեթևացնեն։ Իսկ Հովնանն իջել էր նավի խորքը, պառկել ու խոր քնել։

6 Նավապետը նրա մոտ եկավ և ասաց նրան. «Ի՞նչ ես քնել, վե՛ր կաց, աղաղակի՛ր քո Աստծուն, գուցե Աստված մտածի մեր մասին, և մենք չկորչենք»։

7 Եվ միմյանց ասում էին. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով է մեզ այս չարիքը եկել»։ Վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին։

8 Եվ նրան ասացին. «Հիմա ասա՛ մեզ, թե ո՛ւմ պատճառով է այս չարիքըեկելմեզ վրա, քո գործն ի՞նչ է, որտեղի՞ց ես գալիս և ո՞ր ժողովրդից ես դու»։

9 Եվ նա նրանց ասաց. «Ես եբրայեցի եմ և պաշտում եմ երկնքի Աստծուն՝ Տիրոջը, որ ստեղծել է ծովը և ցամաքը»։

10 Եվ այն մարդիկ շատ վախեցան և նրան ասացին. «Այդ ի՜նչ ես արել դու», որովհետև այդ մարդիկ իմացան, որ նա փախչում է Տիրոջ երեսից, քանզի պատմել էր նրանց։

11 Եվ նրան ասացին. «Մենք քեզ ի՞նչ անենք, որ ծովը մեզ համար խաղաղվի», որովհետև ծովը գնալով փոթորկվում էր։

12 Եվ նա ասաց նրանց. «Վերցրե՛ք ինձ ու գցե՛ք ծովը, և ծովը կխաղաղվի, որովհետև ես գիտեմ, որ այս մեծ փոթորիկը իմ պատճառով էեկելձեզ վրա»։

13 Այնուամենայնիվ, այդ մարդիկ թիավարեցին, որ ետ հասնեն ցամաքին, բայց չկարողացան, որովհետև ծովը գնալով ալեկոծվում էր նրանց դեմ։

14 Եվ նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Օ՜, Տեր, աղաչում ենք, թող չկորչենք այս մարդու հոգու պատճառով, և անմեղ արյուն մի՛ դիր մեզ վրա, որովհետև դու, ո՛վ Տեր, ինչպես որ ուզել ես, արել ես»։

15 Եվ Հովնանին վերցրին ու ծովը գցեցին։

16 Եվ ծովը դադարեց իր կատաղությունից։ Եվ այդ մարդիկ մեծ երկյուղով վախեցան Տիրոջից, զոհեր մատուցեցին Տիրոջը և ուխտեր արեցին։

17 Եվ Տերը մի մեծ ձկան հրամայեց, որ Հովնանին կուլ տա։ Եվ Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում էր։