Categories
ԴԱՆԻԵԼ

ԴԱՆԻԵԼ 11

1 Մարերի Դարեհթագավորիառաջին տարում ես կանգնեցի նրան ուժեղացնելու և օգնելու։

2 Եվ հիմա քեզ ճշմարտությունը պիտի ասեմ. «Ահա Պարսկաստանում երեք թագավորներ են ելնելու, և չորրորդը մեծ հարստությամբ պիտի հարստանա բոլորից առավել։ Եվ երբ նա ուժեղանա իր հարստությամբ, այն ժամանակ նա բոլորին պիտի գրգռի հույների թագավորության դեմ։

Եգիպտական և ասորական թագավորությունները

3 Ապա մի զորավոր թագավոր է ելնելու, որը տիրելու է մեծ իշխանությամբ և իր կամքի համաձայն է գործելու։

4 Եվ երբ բարձրանա, նրա թագավորությունը պիտի կործանվի և բաժանվի երկնքի չորս հողմերին. այլ ոչ թե իր հաջորդներին և նրա ունեցած իշխանության պես, որին տիրում էր։ Որովհետև նրա թագավորությունը արմատախիլ պիտի արվի և ուրիշներին տրվի, սրանցից բացի։

5 Ապա պիտի հզորանա հարավի թագավորը, և նրա իշխաններից մեկը նրանից ավելի զորեղ պիտի լինի, և նրա տերությունը մեծ տերություն պիտի լինի։

6 Եվ տարիներ հետո պիտի դաշնակցեն իրար հետ, և հարավի թագավորի դուստրը համաձայնության համար հյուսիսի թագավորի մոտ պիտի գնա, բայցդուստրըբազկի ուժ չպիտի ունենա, ևթագավորիբազուկը ևս չպիտի դիմանա, այլնրա դուստրըև նրան բերողները, նրա ծնողները և նրան այն ժամանակներում օգնողները պիտի մատնվեն։

7 Բայց նրա արմատների ընձյուղներից մեկը պիտի ելնի նրա փոխարեն, և նա կգա զորքի դեմ ու կմտնի հյուսիսի թագավորի ամրոցը, կպատերազմի նրանց դեմ ու կհաղթի։

8 Նույնիսկ նրանց աստվածները, ձուլածո կուռքերը ոսկե ու արծաթե ցանկալի անոթների հետ նա գերի պիտի տանի Եգիպտոս, որոշ տարիներ հեռու կմնա հյուսիսի թագավորից,

9 որը պիտի մտնի հարավի թագավորի թագավորության մեջ և վերադառնա իր երկիրը։

10 Եվ նրա որդիները պիտի պատերազմեն և շատ զորքերի բազմություն ժողովեն. նա պիտի գա, հեղեղի ու անցնի։ Եվ հետ դառնալիս էլ պիտի պատերազմը նորից տանի մինչև նրա ամրոցը։

11 Ապա հարավի թագավորը պիտի դառնանա, պիտի դուրս գա ու պատերազմի հյուսիսի թագավորի դեմ։ Նա էլզորքիմեծ բազմություն է ոտքի հանելու, և այդզորքիբազմությունըհարավի թագավորիձեռքն է մատնվելու։

12 Եվերբ հյուսիսի թագավորի զորքիբազմությունը պարտվի,հարավի թագավորիսիրտը պիտի հպարտանա, և նա բյուրավորների պիտի կործանի, բայց հաղթական մնա։

13 Եվ հյուսիսի թագավորը դարձյալ ու առաջվանից մեծզորքիմի բազմություն ոտքի պիտի հանի։ Ու որոշ ժամանակ անց անպատճառ պիտի գա մեծ զորքով ու մեծ պատրաստությամբ։

14 Եվ այն ժամանակներում շատերն են ընդդիմանալու հարավի թագավորին. քո ժողովրդի անօրեններըպիտի ըմբոստանան, որպեսզի գործադրեն տեսիլքը, բայց պիտի տապալվեն։

15 Եվ հյուսիսի թագավորը պիտի գա, պաշարման հողաբլուրներ պիտի բարձրացնի և գրավի լավ ամրացված մի քաղաք։ Եվ հարավի զորքերը չպիտի դիմանան, նրա ընտրյալ զորքերի բազմությունը ևս, որովհետև դիմանալու ուժ չի լինելու։

16 Եվ նրա դեմ եկողն իր կամքի համաձայն պիտի վարվի, և նրա առաջ կանգնող չի լինելու։ Նա փառավոր երկրում պիտի կանգ առնի, և դրա ոչնչացումը նրա ձեռքում պիտի լինի։

17 Եվ իր դեմքըհարավպիտի ուղղի, իր թագավորության ամբողջ ուժով պիտի գա, համաձայնության գահարավի թագավորի հետևայդպեսանի. դուստր կնության պիտի տա նրան, որպեսզի կործանի թագավորությունը, բայց չպիտի հաջողվի ու չպիտի լինի։

18 Հետո նա իր դեմքը պիտի դարձնի դեպի ծովեզրյա շրջանները և շատերին պիտի տիրի, բայց մի մեծավոր պիտի դադարեցնի նրա նախատինքը և դրանով նրա նախատինքը նրա վրա պիտի դարձնի։

19 Եվ նա իր դեմքը կրկին դեպի իր երկրի ամրոցները պիտի դարձնի, բայց պիտի սայթաքի և վայր ընկնի և չգտնվի։

20 Եվ նրա փոխարեն մեկը պիտի ելնի, որը հարկապահանջին կուղարկի թագավորության փառքի համար, բայց նա մի քանի օրից հետո կկործանվի, ո՛չ բարկությամբ և ո՛չ պատերազմով։

Ասորիքի չար թագավորը

21 Եվ նրա փոխարեն անարգ մեկը կելնի, որին թագավորական մեծափառություն տրված չի լինի, բայց նա անսպասելիորեն կգա և շողոքորթություններով կհափշտակի թագավորությունը։

22 Եվ նրա առջևից զորքերը հեղեղի նման պիտի քշվեն ու կոտորվեն, նաև՝ ուխտի իշխանը։

23 Եվ նրա հետ դաշնակցելուց հետո նա նենգություն պիտի անի և փոքրաթիվ ազգով պիտի զորանա։

24 Անսպասելիորեն բարեբեր գավառը պիտի մտնի և պիտի անի այն, ինչ չէին արել նրա հայրերը և նրա հայրերի հայրերը. կողոպուտ, ավար և ունեցվածք պիտի բաժանի յուրայիններին, ամրությունների դեմ պիտի դավադրի, բայց միայն մի ժամանակ։

25 Եվ իր զորությունն ու իր հաստատամտությունը մի մեծ զորքով պիտի գրգռի հարավային թագավորի դեմ, և հարավային թագավորը պատերազմի պիտի հրահրվի մեծ և խիստ զորավոր զորքով, բայց չպիտի դիմանա, որովհետև նրա դեմ դավեր պիտի նյութեն։

26 Եվ նրա կերակուրներն ուտողները պիտի կործանեն նրան, և նրա զորքը պիտի ջախջախվի, ու շատ սպանվածներ պիտի ընկնեն։

27 Եվ այս երկու թագավորների մտքերն էլ չարության ենհակված.նույն սեղանի վրա սուտ են խոսելու, բայց չեն հաջողելու, որովհետև որոշված ժամանակին վախճանը դեռևս պիտի լինի։

28 Եվ նա իր երկիրը պիտի վերադառնա մեծ հարստությամբ, և նրա սիրտը սուրբ ուխտի դեմ պիտի լինի. իր ուզածը պիտի անի և իր երկիրը վերադառնա։

29 Սահմանվածժամանակին պիտի վերադառնա և հարձակվի հարավի վրա, բայց այս անգամ նախկինի նման չի լինելու։

30 Որովհետև Կիտտիմի նավերը նրա դեմ պիտի գնան, և նա պիտի հուսալքվի։ Նա պիտի հետ դառնա ու ցասումով գործի սուրբ ուխտի դեմ։ Ետ պիտի դառնա և ուշադրություն դարձնի սուրբ ուխտը լքողներին։

31 Եվ նրանից զորքեր են ելնելու, նրանք պիտի սրբապղծեն սրբարանը՝ ամրոցը, և դադարեցնեն մշտնջենականզոհը,փոխարենը ավերող գարշելի քանդակը պիտի դնեն։

32 Եվ ուխտի դեմ ամբարշտություն անողներին պիտի հրապուրի շողոքորթությամբ, բայց իր Աստծուն ճանաչողների ժողովուրդը ուժգնորեն պիտի ընդդիմանա։

33 Եվ ժողովրդի իմաստունները շատերին պիտի հասկացնեն, բայց մի որոշ ժամանակ պիտի ընկնեն սրով ու բոցով, գերությամբ ու հափշտակությամբ։

34 Եվ ընկնելիս նրանք մի փոքր օգնություն պիտի ստանան, և շատերը շողոքորթություններով պիտի հարեն նրանց։

35 Եվ իմաստուններից ոմանք պիտի ընկնեն, որպեսզի նրանց զտի և մաքրի ու սպիտակեցնի մինչև վախճանի ժամանակը, որովհետև այն գալու է սահմանված ժամանակին։

36 Եվ թագավորն ըստ իր կամքի պիտի վարվի և իրեն ամեն աստվածությունից վեր է բարձրացնելու և մեծացնելու և աստվածների Աստծու դեմ անհավատալի բաներ է խոսելու։ Եվ պիտի հաջողի, մինչև ցասմանժամանակսպառվի, որովհետև նախասահմանվածըպիտի գործադրվի։

37 Եվ իր հայրերի աստվածներին ուշադրություն չպիտի դարձնի, ոչ էլ՝ կանանց ցանկալի եղող աստծուն. ոչ մի աստծու ուշադրություն չի դարձնելու, որովհետև իրեն բոլորից ավելի է բարձրացնելու։

38 Սակայն իր տեղում կպատվի ամրոցների աստծուն և իր հայրերի չճանաչած աստծուն կպատվի ոսկով, արծաթով և պատվական քարերով ու ցանկալի բաներով։

39 Եվ օտար աստծու հետ պիտի պայքարի ամրոցների ամրության դեմ. ովքեր ճանաչում տան նրան, նրանց պատիվը պիտի բազմապատկի և նրանց շատերի վրա տիրել պիտի տա և երկիրն իբրև վարձ է բաժանելու։

40 Վախճանի ժամանակ նրա հետ պիտի բախվի հարավի թագավորը։ Կառքերով ու ձիավորներով և բազում նավերով մրրիկի պես նրա վրա է հարձակվելու հյուսիսի թագավորը, երկրները պիտի մտնի, պիտի ողողի և անցնի։

41 Եվ պիտի գա փառավոր երկիրը, և շատերը պիտի կործանվեն։ Բայց սրանք պիտի ազատվեն նրա ձեռքից՝ Եդովմը և Մովաբը և Ամմոնի որդիների գլխավորմասը։

42 Եվ նա իր ձեռքը պիտի մեկնի դեպի երկրները. Եգիպտոսի երկիրը ևս չի ազատվելու։

43 Եվ պիտի տիրի Եգիպտոսի ոսկու և արծաթի գանձերին և բոլոր մեծարժեք բաներին. լիբեացիներն ու եթովպացիները նրան պիտի հետևեն։

44 Բայց արևելքից և հյուսիսիցեկողլուրերը պիտի խռովեն նրան, և նա պիտի ելնի մեծ զայրույթով, որպեսզի շատերին կործանի ու բնաջնջի։

45 Եվ նա իր պալատի պես վրանները տարածելու է ծովերի և փառավոր սուրբ լեռան մեջտեղում։ Բայց պիտի հասնի իր վախճանին, և նրան օգնող չի լինելու»։

Categories
ԴԱՆԻԵԼ

ԴԱՆԻԵԼ 12

Վախճանի ժամանակը

1 Այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայելը, որ քո ժողովրդի որդիների կողքին է եղել. տագնապի ժամանակ կլինի, որպիսին չի եղել ազգի գոյանալուց մինչ այդ ժամանակը. այն ժամանակ քո ժողովուրդը կազատվի, բոլորը, ովքեր գրքում գրված գտնվեն։

2 Եվ երկրի հողում քնածներից շատերը պիտի արթնանան, ոմանք՝ ի հավիտենական կյանք, իսկ ոմանք էլ՝ ի հավիտենական նախատինքևանարգանք։

3 Եվ իմաստունները պիտի փայլեներկնքիհաստատության լույսի պես, իսկ շատերին դեպի արդարություն առաջնորդողները՝ աստղերի պես հավիտյանս հավիտենից։

4 «Իսկ դու, ո՛վ Դանիել, գաղտնի՛ պահիր այս խոսքերը և կնքի՛ր գիրքը մինչև վախճանի ժամանակը. շատերը պիտի թափառեն, և գիտությունը պիտի շատանա»։

5 Ապա ես՝ Դանիելս, տեսա, որ ահա երկու ուրիշմարդիկկանգնել էին. մեկը՝ գետի այս ափին, մյուսը՝ գետի այն ափին։

6 Եվ կտավ հագած այն մարդուն, որ գետի ջրերի վրա էր,մեկնասաց. «Ե՞րբ է լինելու այս սքանչելիքների վերջը»։

7 Եվ ես լսեցի, որ կտավ հագած այն մարդը, որ գետի ջրերի վրա էր, իր աջ և ձախ ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց. լսեցի, որ երդում արեց հավիտյանս կենդանի եղողով, թե մի ժամանակ, ժամանակներ և կեսժամանակկլինի, և երբ ավարտվի սուրբ ժողովրդի զորության փշրվելը, այս ամենը պիտի կատարվի։

8 Ես լսեցի, բայց չհասկացա և ասացի. «Ո՛վ Տեր իմ, ի՞նչ պիտի լինի սրանց վերջը»։

9 Եվ նա ասաց. «Գնա՛, Դանիե՛լ, որովհետև այս խոսքերը գաղտնի պահված և կնքված են մինչև վախճանի ժամանակը։

10 Շատերը պիտի մաքրվեն, սպիտականան ու զտվեն, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, և ոչ մի ամբարիշտ չպիտի հասկանա, բայց իմաստունները պիտի հասկանան։

11 Մշտնջենականզոհըվերացնելու և ավերող գարշելի քանդակը կարգելու ժամանակից հետո հազար երկու հարյուր իննսուն օր է։

12 Երանի՜ նրան, որ կսպասի ու կհասնի հազար երեք հարյուր երեսունհինգ օրվան։

13 Բայց դու գնա՛ մինչև վախճանը և պիտի հանգստանաս և օրերի վերջին պիտի կանգնես քո վիճակում»։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 1

1 Տիրոջ խոսքը, որ հասավ Բեերիի որդի Ովսեեին՝ Հուդայի թագավորների՝ Ոզիայի, Հովաթամի, ԱքազիևԵզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամի օրերին։

2 Երբ սկզբում Տերը Ովսեեի հետ խոսեց, Տերն Ովսեեին ասաց. «Գնա՛, քեզ համար պոռնկաբարո մի կին և պոռնկության որդինե՛ր առ, որովհետև երկիրը հույժ պոռնկացել է՝ Տիրոջից հեռանալով»։

3 Եվ նա գնաց ու առավ Դաբելայիմի դուստր Գոմերին։ Նա հղիացավ ու նրա համար մի որդի ծնեց։ Եվ Տերն ասաց.

4 «Նրա անունը Հեզրայե՛լ դիր, որովհետև քիչ ժամանակ անց Հեուի տանը պիտի պատժեմ Հեզրայելի արյան համար և պիտի դադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։

5 Եվ այդ օրը Իսրայելի աղեղը պիտի կոտրեմ Հեզրայելի հովտում»։

6 Եվ նա դարձյալ հղիացավ և մի աղջիկ ծնեց։ ԵվՏերնասաց նրան. «Դրա անունը Լո-րուհամա՛դիր, որովհետև այլևս չեմ ողորմելու Իսրայելի տանը, որ ներեմ նրանց։

7 Բայց Հուդայի տանը ողորմելու եմ և նրանց պետք է փրկեմ իրենց Տեր Աստծով և նրանց չեմ փրկելու աղեղով, ո՛չ սրով ու ո՛չ էլ պատերազմով. ո՛չ ձիերով, ո՛չ էլ ձիավորներով»։

8 Երբ նա կաթից կտրեց Լո-րուհամային, հղիացավ ու մի տղա ծնեց։

9 Տերնասաց նրան. «Դրա անունը Լո-ամմի՛ դիր, որովհետև դուք իմ ժողովուրդը չեք, և ես էլ ձերԱստվածըչեմ լինի։

Իսրայելը պետք է վերահաստատվի

10 Եվ Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի պես պիտի լինի, որ չի չափվում և չի հաշվվում։ Այն վայրում, ուր նրանց ասվեց. “Դուք իմ ժողովուրդը չեք”, նրանց պիտի ասվի. “Կենդանի Աստծու որդիներ”։

11 Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները պիտի հավաքվեն մեկտեղ և իրենց վրա մի իշխանավոր կարգեն ու դուրս գան երկրից, որովհետև մեծ պիտի լինի Հեզրայելի օրը»։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 2

Անհավատարիմ Գոմերը և անհավատարիմ Իսրայելը

1 «Ձեր եղբայրներին ասացե՛ք Ամմիև ձեր քույրերին՝ Րուհամա։

2 Վիճե՛ք ձեր մոր հետ, վիճե՛ք, որովհետև նա իմ կինը չէ, և ես նրա այրը չեմ։ Թող նա իր դեմքից հեռացնի իր պոռնկությունները և իր շնություններն իր ստինքների մեջտեղից։

3 Որ չլինի թե նրան մերկացնեմ և կարգեմ իր ծնված օրվա պես. նրան անապատ դարձնեմ. նրան անջուր երկիր անեմ և ծարավից մեռցնեմ նրան։

4 Եվ նրա որդիներին չեմ ողորմելու, որովհետև նրանք պոռնկության որդիներ են։

5 Որովհետև նրանց մայրը պոռնկացավ, նրանց հղացողը խայտառակություն գործեց, որովհետև ասաց. “Գնամ իմ սիրեկանների հետևից, որոնք տալիս են իմ հացն ու ջուրը, իմ բուրդն ու քաթանը, իմ յուղն ու ըմպելիքը”։

6 Ուստի ես ահա փշերով պիտի ցանկապատեմ նրա ճանապարհը և պատով պիտի պատեմ, և նա իր ուղիները չի գտնելու։

7 Նա պիտի հետապնդի իր սիրեկաններին, բայց նրանց չի հասնի. նրանց կորոնի, բայց չի գտնի։ Այն ժամանակ կասի. “Հետ դառնամ գնամ իմ նախկին ամուսնու մոտ, որովհետև ինձ համար այն ժամանակն ավելի լավ էր, քան հիմա”։

8 Եվ նա չգիտեր, որ իրեն ես էի տալիս ցորենը, գինին և յուղը և շատացնում նրա արծաթն ու ոսկին, որոնցով նրանք Բահաղ շինեցին։

9 Ուստի ես իր ժամանակին հետ պիտի վերցնեմ իմ ցորենը և իր եղանակին՝ իմ գինին։ Եվ պիտի խլեմ բուրդս ու քաթանս, որոնք նրա մերկությունը ծածկելու համար էին։

10 Եվ հիմա նրա լրբությունն իր սիրեկանների առաջ պիտի բացահայտեմ, և ոչ ոք չի կարող նրան ազատել իմ ձեռքից։

11 Ես պիտի դադարեցնեմ նրա բոլոր ուրախությունները՝ տոնախմբությունները, ամսագլուխներն ու շաբաթները և նրա բոլոր հանդիսավոր տոները։

12 Եվ պիտի ավերեմ նրա որթերը և թզենիները, որոնց մասին ասում էր. “Սրանք իմ վարձն են, որ իմ սիրեկաններն են տվել ինձ”։ Եվ դրանք ես անտառ պիտի դարձնեմ, և դաշտի գազանները պիտի ուտեն դրանք։

13 Եվ նրան պիտի պատժեմ Բահաղների օրերի համար, երբ նա խունկ էր ծխում նրանց և զարդարվում էր օղերով ու զարդերով և իր սիրեկանների հետևից գնում։ Եվ ինձ մոռացել էր»,- ասում է Տերը։

Տիրոջ սերն իր ժողովրդի հանդեպ

14 «Ուստի ահա ես նրան կհրապուրեմ ու կտանեմ անապատ և կխոսեմ նրա սրտի հետ։

15 Եվ ես այնտեղից իր այգիներն իրեն կտամ և Աքովրի ձորը հույսի դուռ կանեմ, և նա այնտեղ կպատասխանի իր մանկության օրերի պես և Եգիպտոսի երկրից իր դուրս գալու օրվա պես։

16 Այն օրը,- ասում է Տերը,- ինձ “այրս” կկոչես և ինձ այլևս “Բահաղս” չես ասի։

17 Ես Բահաղների անունները կհեռացնեմ նրա բերանից, և նրանք այլևս չպիտի հիշվեն իրենց անուններով։

18 Եվ նրանց համար այն օրը ուխտ պիտի կնքեմ դաշտի գազանների հետ, երկնքի թռչունների հետ և երկրի սողունների հետ։ Աղեղը, սուրը և պատերազմը պիտի վերացնեմ երկրից և նրանց ապահովությամբ պիտի պառկեցնեմ։

19 Եվ քեզ ինձ պիտի նշանեմ հավիտյան, և քեզ ինձ պիտի նշանեմ արդարությամբ և իրավունքով, ողորմությամբ և գթությամբ։

20 Քեզ ինձ պիտի նշանեմ հավատարմությամբ, և դու կճանաչես Տիրոջը։

21 Եվ այն օրը, որ ես կպատասխանեմ,- ասում է Տերը,- կպատասխանեմ երկնքին, և նա կպատասխանի երկրին։

22 Եվ երկիրը կպատասխանի ցորենին, գինուն և յուղին, և նրանք կպատասխանեն Հեզրայելին։

23 Եվ նրան երկրի վրա պիտի սերմանեմ ինձ համար և պիտի ողորմեմ ողորմություն չգտածին և կասեմնրան, որիմ ժողովուրդը չէ. “Դու իմ ժողովուրդն ես”, և նա կասի. “Դու ես,ո՛վ իմ Աստված”»։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 3

Ովսեեն և անհավատարիմ կինը

1 Եվ Տերն ասաց ինձ. «Նորից գնա՛, մի շնացող կնո՛ջ սիրիր՝ ընկերոջից սիրված, ինչպես որ Տերը սիրում է Իսրայելի որդիներին, նույնիսկ երբ նրանք դեպի ուրիշ աստվածներ են դառնում և չամիչով կարկանդակներ են սիրում»։

2 Եվ ես նրան ինձ համար առա տասնհինգ արծաթով և մեկուկես քոռ գարիով։

3 Եվ ասացի նրան. «Շատ օրեր կապրես ինձ հետ, չես պոռնկանա և մարդու չես մոտենա, իսկ ես էլնույնպեսքո նկատմամբ»։

4 Որովհետև Իսրայելի որդիները շատ օրեր պիտի ապրեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհի և առանց կոթողի, առանց եփուդի և թերափիմի։

5 Ապա Իսրայելի որդիները պիտի դառնան և փնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց Դավիթ թագավորին, դողալով պիտի մոտենան Տիրոջը և նրա բարությանը՝ վերջին օրերին։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 4

Տերն ամբաստանում է Իսրայելին

1 Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ, որովհետև Տերը վեճ ունի երկրի բնակիչների հետ. որովհետև երկրի մեջ ճշմարտություն չկա, ողորմություն չկա և Աստծու գիտություն չկա։

2 Դուրս են թափվել երդվելն ու ստելը, սպանելն ու գողանալը և պոռնկանալը, և արյուններն արյունների են խառնում։

3 Դրա համար երկիրը սգում է, և նրա բոլոր բնակիչները նվաղել են դաշտի գազանների և երկնքի թռչունների հետ, ծովի ձկներն էլ պիտի վերանան։

Տերն ամբաստանում է քահանաներին

4 Սակայն թող ոչ ոք չվիճի և ոչ ոք չհանդիմանի, որովհետև քո ժողովուրդը քահանայի դեմ վեճ հարուցողների պես է։

5 Դու ցերեկը պիտի սայթաքես, և գիշերը քեզ հետ մարգարեն ևս կսայթաքի, և պիտի բնաջնջեմ քո մորը։

6 Իմ ժողովուրդը բնաջնջվեց գիտություն չունենալու պատճառով։ Որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Եվ քանի որ դու մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ քո որդիներին եմ մոռանալու։

7 Ինչքան բազմացան, այնքան մեղանչեցին իմ դեմ. նրանց փառքը ես անարգության պիտի փոխեմ։

8 Նրանք ուտում են իմ ժողովրդի մեղքը,և նրանց սիրտը նրա անօրենությունն է ցանկանում։

9 Եվ կլինի ինչպես ժողովրդին, նույնպես և քահանային. և նրանց պիտի պատժեմ իրենց ճանապարհների համեմատ և նրանց արարքների համեմատ պիտի հատուցեմ իրենց։

10 Նրանք կուտեն ու չեն կշտանա, կպոռնկանան ու չեն բազմանա, որովհետև լքել են Տիրոջը։

Տերը դատապարտում է կռապաշտությունը

11 Շնությունը, գինին ու քաղցուն գրավում են միտքը։

12 Իմ ժողովուրդն իր փայտեարձանինէ հարցնում, և իր ցուպը պատասխանում է իրեն. որովհետև պոռնկության ոգին մոլորեցրել է, և իրենց Աստծուց հեռանալով՝ պոռնկացան։

13 Սարերի գագաթներին զոհ են մատուցում և բլուրների վրա՝ կաղնու, կաղամախու և բևեկնու տակ, խունկ են ծխում, որովհետև նրանց հովանին դուրեկան է։ Ուստի ձեր դուստրերը պոռնկանում են, և ձեր հարսները շնություն են անում։

14 Ես չեմ պատժի ձեր դուստրերին, երբ նրանք պոռնկանան, ոչ էլ ձեր հարսներին, երբ շնանան, որովհետև իրենք իսկ պոռնիկների հետ են մեկուսանում և նվիրյալ բոզերի հետ զոհ մատուցում, իսկ ժողովուրդը, որ չի հասկանում, պիտի կորչի։

15 Թեև դու պոռնկանում ես, ո՛վ Իսրայել, թող Հուդան հանցավոր չլինի։ Եվ Գաղգաղա մի՛ գնացեք և Բեթավան մի՛ բարձրացեք. երդում մի՛ արեք. «Կենդանի է Տերը»։

16 Որովհետև կամակոր երինջի պես կամակորացել է Իսրայելը. հիմա Տերը մի լայնարձակ տեղում գառների պես պիտի արածեցնի՞ նրանց։

17 Եփրեմը կուռքերին է փարվել, թո՛ղ դրան։

18 Երբ իրենց հարբեցողությունը վերջ է գտնում, շնանալով շնանում են, նրա իշխանավորները սիրով սիրահարվում են ամոթին.

19 քամին նրանց փաթաթել է իր թևերի մեջ, և նրանք պիտի ամաչեն իրենց զոհերից։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 5

1 Լսե՛ք այս, ո՛վ քահանաներ, և ուշադի՛ր եղեք, ո՛վ Իսրայելի տուն, և ակա՛նջ դրեք, ո՛վ թագավորի տուն, որովհետև դատաստանը ձերն է, որովհետև դուք որոգայթ եղաք Մասփայում. տարածված ցանց՝ Թաբորի վրա

2 և խոր փորված փոս՝ Շիթթիմում, բայց ես նրանց բոլորին պիտի պատժեմ։

3 Ես ճանաչում եմ Եփրեմին, և Իսրայելն ինձնից ծածկված չէ. որովհետև, ո՛վ Եփրեմ, դու հիմա պոռնկացար. Իսրայելը պղծված է։

Ովսեեն զգուշացնում է կռապաշտությունից

4 Նրանց արարքները թույլ չեն տալիս, որ վերադառնան իրենց Աստծուն, որովհետև նրանցում պոռնկության ոգի կա, և Տիրոջը չեն ճանաչում։

5 Եվ Իսրայելի ամբարտավանությունը վկայում է նրա դեմ. Եփրեմը պիտի սայթաքի իր անօրենությամբ, Հուդան էլ պիտի սայթաքի նրանց հետ։

6 Նրանք իրենց ոչխարներով ու արջառներով պիտի գնան Տիրոջը փնտրելու, բայց չեն գտնելու. նա հեռացել է նրանցից։

7 Նրանք անհավատարմությամբ վարվեցին Տիրոջ հետ, որովհետև օտար որդիներ ծնեցին. հիմա նորալուսինը պիտի ուտի նրանց իրենց հողի տարածքներովհանդերձ։

Պատերազմ Հուդայի և Իսրայելի միջև

8 Շեփո՛ր հնչեցրեք Գաբաայում, փող՝ Ռամայում, բարձրաձայն կանչե՛ք Բեթավանում. քո հետևից, ո՛վ Բենիամին։

9 Եփրեմն ամայի պիտի դառնա իր հանդիմանության օրը. Իսրայելի տոհմերի մեջ ստույգը հայտարարում եմ։

10 Հուդայի իշխանավորները սահմանաքարերը տեղափոխողների պես եղան. իմ բարկությունը ջրերի պես նրանց վրա պիտի թափեմ։

11 Եփրեմը հարստահարված և դատաստանով ջախջախված է. որովհետև կամովին հետևեց ունայնությանը։

12 Բայց ես Եփրեմի համար ցեցի պես եմ և փտության պես՝ Հուդայի տան համար։

13 Երբ Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, իսկ Հուդան՝ իր վերքը, Եփրեմը գնաց Ասորեստան և մեծ թագավորիմոտմարդուղարկեց, բայց նա չի կարող առողջացնել ձեզ կամ բուժել ձեր վերքը։

14 Որովհետև ես առյուծի պես կլինեմ Եփրեմի համար և կորյունի պես՝ Հուդայի տան համար. ե՛ս, ես պիտի բզկտեմ ու գնամ, պիտի տանեմ, և ազատող չի լինելու։

15 Պիտի գնամ, վերադառնամ իմ տեղը, մինչև որ խոստովանեն իրենց հանցանքը և իմ դեմքը փնտրեն։ Երբ նրանք նեղության մեջ լինեն, թախանձանքով ինձ պիտի դիմեն։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 6

Ժողովրդի կեղծ զղջումը

1 Եկեք հե՛տ դառնանք Տիրոջը։ Քանի որ նա բզկտեց, բայց նա կբժշկի մեզ. նա զարկեց, նա էլ վիրակապի մեզ։

2 Նա երկու օրից հետո կվերակենդանացնի մեզ, երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի, որ մենք ապրենք նրա առաջ։

3 Ճանաչենք և հետամուտ լինենք ճանաչելու Տիրոջը. արշալույսի պես ստույգ է նրա ելքը, և նա անձրևի պես պիտի գա մեզ, գարնանայինանձրևի պես, որ ոռոգում է երկիրը։

4 Ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Եփրեմ, ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Հուդա, որովհետև ձեր բարությունը առավոտյան ամպի պես է և ցողի նման է, որը շուտով չքանում է։

5 Ուստի մարգարեների միջոցով նրանց կոփեցի, նրանց սպանեցի իմ բերանի խոսքերով. քո դատաստանները լույսի պես կծագեն։

6 Որովհետև ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհ, Աստծու ճանաչում, ոչ թե ողջակեզներ։

7 Բայց նրանք Ադամի պես շրջանցում են ուխտը. այնտեղ իմ հանդեպ անհավատարմությամբ վարվեցին։

8 Գաղաադը անօրենություն անողների քաղաք է՝ արյան հետքերով լի։

9 Ավազակների պես մարդու հետևից դարան մտնելով՝ քահանաների խումբը Սյուքեմի ճանապարհինմարդէ սպանում և եղեռնագործություն անում։

10 Իսրայելի տանը սոսկալի մի բան տեսա. այնտեղ է Եփրեմի պոռնկությունը. Իսրայելը պղծվեց։

11 Քեզ համար էլ, ո՛վ Հուդա, մի հունձք կա պատրաստված, երբ իմ ժողովրդին կվերադարձնեմ գերությունից։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 7

1 Երբ Իսրայելին պիտի բուժեի, հայտնի դարձան Եփրեմի անօրենությունը և Սամարիայի չարությունները, որովհետև նրանք նենգաբար են գործում, գողը ներս է մտնում, ավազակների խումբը դրսում կողոպտում է։

2 Եվ իրենց սրտում չեն ասում, որ ես հիշում եմ նրանց ամբողջ չարությունը, հիմա նրանց գործերը համակում են նրանց, նրանք իմ երեսի առաջ են։

Դավադրություն պալատում

3 Իրենց չարությամբ ուրախացնում են թագավորին և իրենց դավաճանություններով՝ իշխաններին։

4 Նրանք բոլորը շնացողներ են, մի թոնրի նման, որ վառել է հաց թխողը, որ խմորը հունցելուց մինչև նրա թթվելը դադարում էկրակըբորբոքելուց։

5 Մեր թագավորի օրը իշխանները նրան հիվանդացրինգինու տաքությունից. նա իր ձեռքը մեկնեց ծաղր անողներին։

6 Որովհետև նրանք մոտենում են իրենց դարանին՝ իրենց սիրտը թոնրի պես դարձրած. նրանց հացթուխն ամբողջ գիշեր քնած է, առավոտյան այն վառվում է բոցավառ կրակի պես։

7 Նրանք բոլորը տաքացել են թոնրի պես և ուտում են իրենց դատավորներին։ Նրանց բոլոր թագավորներն ընկել են, նրանց մեջ ինձ կանչող չկա։

Իսրայելը և ժողովուրդները

8 Եփրեմն իրեն խառնել է ժողովուրդներին. Եփրեմը դարձել է մի կարկանդակ, որը չի շրջվել։

9 Օտարները կերան նրա զորությունը, բայց ինքը չգիտի. ալևորություն էլ է իջել վրան, ինքը չգիտի։

10 Եվ Իսրայելի հպարտությունը վկայում է նրա դեմ, բայց նրանք հետ չեն դառնում Տիրոջը՝ իրենց Աստծուն, և այսուամենայնիվ նրան չեն փնտրում։

11 Եվ Եփրեմը մի աղավնու պես եղավ՝ միամիտ ու անխելք. եգիպտացիներին են կանչում, Ասորեստան են գնում։

12 Երբ գնան, ես իմ ցանցը պիտի տարածեմ նրանց վրա, նրանց երկնքի թռչունի պես պիտի իջեցնեմ և նրանց պիտի պատժեմ, ինչպես որ ազդարարվել էր նրանց հավաքին։

13 Վա՜յ նրանց, որովհետև խոտորեցին ինձանից, ավերու՜մ նրանց, որովհետև իմ դեմ ապստամբեցին, թեև ես նրանց փրկեցի, բայց նրանք իմ դեմ սուտ են խոսում։

14 Նրանք իրենց սրտով չեն աղաղակում ինձ, այլ ողբում են իրենց անկողինների վրա. նրանք ցորենի և գինու համար խռնվում են, ըմբոստանում իմ դեմ։

15 Ես ուժեղացրի, զորացրի նրանց բազուկը, իսկ նրանք իմ դեմ չարություն նյութեցին։

16 Նրանք դառնում են ոչ թե դեպի Բարձրյալը. նրանք խաբեբա աղեղի նման են դարձել։ Նրանց իշխանները սրով պիտի ընկնեն իրենց լեզվի կատաղությունից։ Սա նրանց նախատինքըկլինիԵգիպտոսի երկրում։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 8

Տերը հանդիմանում է Իսրայելին կռապաշտության համար

1 Փողը բերանի՜դդիր.արծվի պես մեկը կա Տիրոջ տան վերևում. որովհետև անտեսեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ հանցանք գործեցին։

2 Ինձ պիտի աղաղակի Իսրայելը. «Ո՜վ իմ Աստված, մենք ճանաչում ենք քեզ»։

3 Իսրայելը մերժեց բարին,ուստիթշնամին պիտի հետապնդի նրան։

4 Նրանք թագավոր կարգեցին, բայց ոչ ինձնով, իշխաններ կարգեցին, բայց ես չիմացա. իրենց արծաթով և իրենց ոսկով իրենց համար կուռքեր շինեցին, որպեսզի բնաջնջվեն։

5 Քո հորթը մերժվեց, ո՛վ Սամարիա, նրանց դեմ իմ բարկությունը բորբոքվեց. նրանք մինչև ե՞րբ չեն կարողանալու անմեղ լինել։

6 Որովհետև սա ևս Իսրայելից է. արհեստավորը շինեց այն, ուրեմն նա Աստված չէ. ուստի փշուր-փշուր պիտի լինի Սամարիայի հորթը։

7 Որովհետև քամի սերմանեցին, մրրիկ պիտի հնձեն. նա հասկ չի ունենալու, բույսնալյուր չի դառնալու. եթե դառնա էլ, օտարներն են կուլ տալու։

8 Իսրայելը կուլ գնաց. հիմա ազգերի մեջ անբաղձալի անոթի պես պիտի լինեն։

9 Որովհետև նրանք Ասորեստան գնացին. վայրի էշինմանառանձին ման է գալիս. Եփրեմըսիրեկաններ վարձեց։

10 Թեև ազգերի մեջօգնականներվարձեն, ես հիմա նրանց պիտի հավաքեմ, և նրանք կսկսեն սակավանալ իշխանների և թագավորի բեռի պատճառով։

11 Որովհետև Եփրեմը մեղքի համար շատացրեց զոհասեղանները. դրանք նրա համար մեղանչելու զոհասեղաններ եղան։

12 Եվ ես նրան գրեցի իմ բյուրավոր օրենքները,սակայնդրանք օտարոտի համարվեցին։

13 Նրանք ինձ զոհեր են մատուցում և միսն ուտում, սակայն Տերը նրանց չի հավանում։ Հիմա նա պիտի հիշի նրանց անօրենությունը և պիտի պատժի նրանց մեղքերը. նրանք պիտի վերադառնան Եգիպտոս։

14 Որովհետև Իսրայելը մոռացավ իր Արարչին և պալատներ շինեց, իսկ Հուդան շատացրեց պարսպավոր քաղաքները։ Բայց եսքաղաքներիվրա կրակ պիտի ուղարկեմ, և այն պիտի լափի նրանց ամրոցները։