Categories
ԵԼՔ

ԵԼՔ 11

10. Անդրանիկների մահը

1 Տերն ասաց Մովսեսին. «Մի հարված էլ պիտի հասցնեմ փարավոնին և Եգիպտոսին. դրանից հետո ձեզ կարձակի այստեղից։ Եվ հենց որ արձակի, շուտով ձեզ այստեղից դուրս կանի։

2 Հիմա ասա՛ ժողովրդին, որ ամեն տղամարդ իր հարևանից և ամեն կին իր հարևանուհուց արծաթյա և ոսկյա զարդեր խնդրի»։

3 Տերը շնորհ տվեցիրժողովրդին եգիպտացիների առաջ։ Մովսեսն էլ Եգիպտոսի երկրում մեծ մարդ էր փարավոնի ծառաների աչքին և ժողովրդի աչքին։

4 Մովսեսն ասաց. «Այսպես է ասում Տերը. “Կեսգիշերին ես դուրս կգամ Եգիպտոսում,

5 և Եգիպտոսի երկրում կմեռնեն բոլոր առաջնեկները՝ իր գահին նստած փարավոնի առաջնեկից մինչև երկանքի ետևում գտնվող աղախնի առաջնեկը և բոլոր անասունների առաջնածինները։

6 Եգիպտոսի ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը չի եղել և ոչ էլ կլինի։

7 Բայց Իսրայելի որդիներից ոչ մեկի դեմ՝ մարդուց մինչև անասունը, մի շուն անգամ չի շարժելու իր լեզուն, որպեսզի իմանաք, թե Տերն ինչպիսի տարբերություն է դնում եգիպտացիների և իսրայելացիների միջև։

8 Քո այս բոլոր ծառաները պիտի իջնեն ինձ մոտ և խոնարհություն անեն ինձ՝ ասելով. “Դո՛ւրս գնա դու և քեզ հետևող ամբողջ ժողովուրդը”։ Դրանից հետո ես կգնամ”»։ ԵվՄովսեսըդուրս եկավ փարավոնի մոտից բարկությամբ։

9 Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնը ձեզ չի լսելու, որպեսզի Եգիպտոսի երկրում ես իմ հրաշքները բազմացնեմ»։

10 Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր հրաշքներն արեցին փարավոնի առաջ։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա Իսրայելի որդիներին չարձակեց իր երկրից։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 12

Զատիկը

1 Տերը Եգիպտոսի երկրում խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.

2 «Այս ամիսը թող ձեզ համար լինի ամիսների սկիզբը. այն ձեզ համար թող լինի տարվա ամիսների առաջինը։

3 Խոսե՛ք Իսրայելի ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. “Այս ամսի տասին ամեն մեկն իր համար թող մի գառ առնի, ամեն մի տունը՝ մեկ գառ, ըստիրենցհայրերի ընտանիքի։

4 Եթե մի ընտանիքիանդամներըքիչ լինեն մեկ գառի համար, թող այդ ընտանիքը իր տան մոտ եղած հարևանի հետ առնի՝ ըստ անձերի թվի. այդ գառի համար հաշվե՛ք, թե ամեն մի անձը որչա՛փ կարող է ուտել։

5 Ձեր գառը պետք է լինի անարատ, արու և մեկ տարեկան գառ. այն ոչխարներից կամ այծերի՛ց վերցրեք։

6 Այն պահե՛ք ձեզ համար մինչև ամսի տասնչորսերորդ օրը, և Իսրայելի ժողովրդի ամբողջ բազմությունը այն կմորթի երեկոյան դեմ։

7 Թող վերցնեն նրա արյունից ու քսեն տների երկու կողմի դրանդիներին և վերևի սեմին, որտեղ այն ուտելու են։

8 Այդ գիշերը թող ուտեն կրակի վրա խորոված նրա միսը. այն թող ուտեն բաղարջ հացով և դառը խոտերով։

9 Նրանից հում կամ ջրի մեջ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով։ Նրա գլուխը, ոտքերը և փորոտիքը միասին կուտեք։

10 Դրանից ոչինչ չթողնեք մինչև առավոտ. դրանից մնացածն այրե՛ք կրակով։

11 Այն կուտեք այսպես. ձեր գոտիները ձեր մեջքին, ձեր կոշիկները ձեր ոտքերին, ձեր ցուպերը ձեր ձեռքին կլինեն։ Այն կուտեք շտապով, որովհետև դա Տիրոջ զատիկն է։

12 Այդ գիշեր պիտի անցնեմ Եգիպտոսի երկրով և հարվածեմ Եգիպտոսի երկրի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասունը։ Եգիպտոսի բոլոր աստվածների դեմ դատաստան պիտի անեմ. ես եմ Տերը։

13 Արյունը թող ձեզ համար նշան լինի տների վրա, ուր որ լինելու եք, և տեսնելով արյունը՝ պիտի անցնեմ ձեր վրայով, և հարվածը չպիտի իջնի ձեզ վրա՝ կորստյան մատնելու համար ձեզ, երբ հարվածեմ Եգիպտոսի երկիրը։

14 Այդ օրը ձեզ համար թող լինի հիշատակի համար, և տոնե՛ք այն իբրև Տիրոջ տոն, տոնե՛ք այն սերնդից սերունդ՝ իբրև հավիտենական կանոն։

Բաղարջակերաց տոնը

15 Յոթ օր բաղարջհա՛ցկերեք. հենց առաջին օրը ձեր տներից դո՛ւրս գցեք թթխմորը, որովհետև առաջին օրվանից մինչև յոթերորդ օրը թթխմորովհացուտող անձը կվերացվի Իսրայելից։

16 Առաջին օրը սուրբ ժողով թող լինի. յոթերորդ օրը նույնպես սուրբ ժողով թող լինի ձեզ համար։ Այդօրերինոչ մի աշխատանք թող չկատարվի, այլ պատրաստե՛ք միայն ամեն մեկի ուտելիքը։

17 Պահե՛ք բաղարջներիտոնը,որովհետև հենց այդ օրը կհանեմ ձեր ժողովրդինԵգիպտոսի երկրից։ Ուրեմն ձեր սերունդների մեջ պահե՛ք այդ օրը իբրև հավիտենական կանոն։

18 Առաջին ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյից սկսած՝ բաղարջհացկուտեք մինչև ամսի քսանմեկերորդ օրվա երեկոն։

19 Յոթ օր ձեր տներում թթխմոր չպետք է գտնվի, որովհետև թթխմորով հաց ուտող անձը, օտարական լինի, թե տեղացի, պիտի վերացվի Իսրայելի ժողովրդի միջից։

20 Խմորված ոչ մի բան չպիտի ուտեք. ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ կուտեք”»։

Առաջին Զատիկը

21 Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր ծերերին և ասաց նրանց. «Ընտրե՛ք ձեր ընտանիքներին համապատասխան մի գառ, առե՛ք և մորթե՛ք զատիկը։

22 Վերցրե՛ք զոպայի մի փունջ, այն թաթախե՛ք կոնքի մեջ լցված արյան մեջ, կոնքի մեջ եղած արյունից քսե՛ք դռան վերևի սեմին և երկու դրանդիներին, և մինչև առավոտ ձեզանից ոչ ոք թող իր տան դռնից դուրս չգա։

23 Տերն անցնելու է եգիպտացիներին հարվածելու համար և տեսնելով դռան վերևի սեմին ու երկու դրանդիների վրա եղած արյունը՝ Տերը կանցնի դռան վրայով և չի թողնի սատակիչին, որ մտնի ձեր տները՝ձեզհարվածելու համար։

24 Այս բանը կպահեք իբրև հավիտենական կանոն ձեզ համար և ձեր որդիների համար։

25 Երբ գաք այն երկիրը, որ Տերն իր խոստման համաձայն տալու է ձեզ, այն ժամանակ կկատարեք այս պաշտամունքը։

26 Եվ երբ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ. “Ի՞նչ էնշանակումձեր այս պաշտամունքը”,

27 այն ժամանակ կպատասխանեք, որ սա զատկի զոհն է Տիրոջ համար, որը Եգիպտոսում Իսրայելի որդիների տների վրայով անցավ եգիպտացիներին հարվածելիս և ազատեց մեր տները»։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագություն արեց։

28 Իսրայելի որդիները գնացին և արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին. նրանք այդպես էլ արեցին։

Անդրանիկների մահը

29 Կեսգիշերին Տերը Եգիպտոսի երկրում հարվածեց բոլոր առաջնեկներին՝ իր գահին նստած փարավոնի անդրանիկ որդուց մինչև բանտում գտնվող կալանավորի անդրանիկը, նաև բոլոր անասունների առաջնեկներին։

30 Գիշերը վեր կացան փարավոնն ինքը, նրա բոլոր ծառաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտոսում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մեռել չլիներ։

31 Փարավոնը նույն գիշերը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Վեր կացեք դո՛ւրս ելեք իմ ժողովրդի միջից դուք էլ, Իսրայելի որդիներն էլ. գնացեք պաշտե՛ք Տիրոջը, ինչպես որ ասացիք։

32 Առե՛ք ձեր ոչխարներն ու ձեր արջառներն էլ, ինչպես որ ասացիք, գնացե՛ք և ինձ էլ օրհնե՛ք»։

33 Եգիպտացիները բռնադատում էին ժողովրդին և շտապում երկրից դուրս ուղարկել նրանց, որովհետև ասում էին. «Ամենքս էլ կմեռնենք»։

34 Ժողովուրդը, իր հունցած խմորը դեռ չհասած, իրենց խմորի տաշտերն իրենց կտավներով փաթաթելով, դրեց իր ուսին։

35 Իսրայելի որդիները Մովսեսի խոսքի համաձայն արեցին. եգիպտացիներից նրանք ուզեցին արծաթյա ու ոսկյա զարդեր և զգեստներ։

36 Տերը շնորհ տվեցիրժողովրդին եգիպտացիների առաջ, ևեգիպտացիներընրանց ուզածը տվեցին, և նրանք կողոպտեցին եգիպտացիներին։

Իսրայելացիները հեռանում են Եգիպտոսից

37 Իսրայելի որդիները Ռամսեսից գնացին դեպի Սոկքովթ. նրանք, բացի երեխաներից, վեց հարյուր հազարի չափ հետիոտն տղամարդիկ էին։

38 Նրանց հետ ելավ նաև խառնիճաղանջ մի բազմություն, և ոչխարների ու արջառների շատ մեծ հոտեր։

39 Եգիպտոսից իրենց հանած խմորի զանգվածից անթթխմոր շոթեր եփեցին, որովհետև դեռ չէր խմորվել, քանի որ Եգիպտոսից քշվելով՝ ժամանակ չէին ունեցել և իրենց համար պաշար էլ չէին արել։

40 Եգիպտոսում Իսրայելի որդիները բնակվեցին չորս հարյուր երեսուն տարի։

41 Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, հենց նույն օրը Տիրոջ ամբողջ ժողովուրդըելավ Եգիպտոսի երկրից։

42 Սա Տիրոջ համար պահելու մի գիշեր է, որ նրանց հանեց Եգիպտոսի երկրից. սա Տիրոջ համար պահելու այն գիշերն է, որ պիտի պահեն Իսրայելի բոլոր որդիներն ու նրանց սերունդները։

Զատիկի կարգը

43 Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Սա է զատկի կանոնը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։

44 Դրամով ձեռք բերված որևէ ստրուկ, երբ թլփատես նրան, այն ժամանակ միայն թող ուտի դրանից։

45 Օտարականն ու վարձկանը չպիտի ուտեն դրանից։

46 Այն պետք է ուտվի մեկ տան մեջ. միսը տնից դուրս չպիտի հանեք և դրա ոչ մի ոսկորը չջարդեք։

47 Իսրայելի ամբողջ ժողովուրդը պետք է կատարի դա։

48 Եթե պանդուխտ մի օտարական քեզ մոտ գա և ուզենա Տիրոջ զատիկը կատարել, նրա ընտանիքի ամեն արուն պետք է թլփատվի, և դրանից հետո մոտենա՝զատիկըկատարելու, և նա կհամարվի երկրի բնիկ։ Որովհետև ոչ մի անթլփատ դրանից չպետք է ուտի։

49 Տեղացու և ձեր մեջ բնակվող օտարականի համար մե՛կ օրենքպիտիլինի»։

50 Իսրայելի բոլոր որդիներն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին և Ահարոնին. այդպես էլ արեցին։

51 Ահա այդ օրն էր, որ Տերը Եգիպտոսի երկրից հանեց Իսրայելի որդիներին իրենց զորքերով։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 13

Անդրանիկների նվիրումը

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Սրբացրո՛ւ ինձ համար Իսրայելի որդիների միջից ամեն առաջնեկ, ամեն մի նախածին, մարդ լինի, թե անասուն. այն իմն է»։

Բաղարջակերաց տոնը

3 Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության տնից. որովհետև Տերը հզոր ձեռքով հանեց ձեզ այդ տեղից. թթխմորովհացչպետք է ուտվի։

4 Դուք այսօր եք դուրս եկել՝ Աբիբ ամսին։

5 Երբ Տերը քեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, որը քեզ տալու համար նա երդվեց քո հայրերին, այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, այս ամսին պիտի կատարես այս պաշտամունքը։

6 Յոթ օր բաղարջհացպիտի ուտես, իսկ յոթերորդ օրը տոն կլինի Տիրոջ համար։

7 Այդ յոթ օրերին բաղարջհացպիտի ուտվի. քեզ մոտ թթխմորով հաց չպետք է տեսնվի, և ոչ էլ թթխմոր պիտի տեսնվի քոերկրիբոլոր սահմաններում։

8 Այդ օրը քո որդուն պիտի պատմես՝ ասելով. “Սա այն բանի համար է, ինչ արեց ինձ Տերը, երբ ես դուրս էի գալիս Եգիպտոսից”։

9 Սա քեզ համար նշան պիտի լինի քո ձեռքի վրա և հիշատակ՝ քո աչքերի միջև, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանում, որովհետև Տերը քեզ հզոր ձեռքով հանեց Եգիպտոսից։

10 Այս կանոնը դու պիտի պահես իր ժամանակին, տարեցտարի։

Անդրանիկները

11 Երբ Տերը քեզ տանի քանանացիների երկիրը, ինչպես երդվեց քեզ և քո հայրերին, որ այն քեզ տա,

12 Տիրոջը կներկայացնես բոլոր առաջնեկներին. քո ունեցած անասունների բոլոր արու առաջնածինները Տիրոջը կլինեն։

13 Էշի ամեն առաջնածինը կփոխանակես մի ոչխարի հետ, իսկ եթե չփոխանակես, նրա վիզը կկտրես։ Քո որդիների մեջ մարդկանց բոլոր առաջնեկներին փրկագնով կազատես։

14 Եվ եթե քո որդին հարցնի քեզ և ասի. “Ի՞նչ է այս”, նրան կասես, թե՝ “Տերն իր հզոր ձեռքով մեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ ստրկության տնից։

15 Երբ փարավոնը խոստացավև չուզեցարձակել մեզ, Տերը Եգիպտոսի երկրում կոտորեց բոլոր առաջնեկներին՝ մարդկանց առաջնեկներից մինչև անասունների առաջնածինները։ Դրա համար ես ամեն արու առաջնածին զոհում եմ Տիրոջը, իսկ իմ որդիների բոլոր առաջնեկներին փրկագին եմ տալիս”։

16 Եվ սա քո ձեռքի վրա նշան և քո աչքերի միջև ճակատանոց թող լինի, որովհետև Տերը հզոր ձեռքով մեզ հանեց Եգիպտոսից»։

Ամպի սյունը և կրակի սյունը

17 Երբ փարավոնն արձակեց ժողովրդին, այն ժամանակ Աստված նրանց փղշտացիների երկրի ճանապարհով չտարավ, թեև այն մոտ էր. որովհետև Աստված ասաց. «Միգուցե ժողովուրդը, պատերազմը տեսնելով, զղջա և վերադառնա Եգիպտոս»։

18 Այլ Աստված ժողովրդին շրջանցել տվեց և անապատի ճանապարհով տարավ Կարմիր ծով, և Իսրայելի որդիները գոտեպնդված դուրս ելան Եգիպտոսի երկրից։

19 Մովսեսն իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները, որովհետևՀովսեփնԻսրայելի որդիներին հաստատ երդում էր անել տվել՝ ասելով. «Աստված անպատճառ կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից ձեզ հետ հանե՛ք»։

20 Սոկքովթից մեկնեցին և իջևանեցին Ոթոմում՝ անապատի ծայրամասում։

21 Տերը գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որպեսզի գիշեր-ցերեկ գնան։

22 Ցերեկն ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը ժողովրդի առջևից չպակասեցրեց։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 14

Անցում Կարմիր ծովով

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Ասա՛ Իսրայելի որդիներին, որ ետ դառնան և բնակություն հաստատեն Փիաիրոթի առջև՝ Մագդողի ու ծովի միջև, Բեեղսեփոնի դիմաց։ Դրա դիմաց՝ ծովի մոտ, բնակություն կհաստատեք։

3 Փարավոնը Իսրայելի որդիների մասին կասի, թե՝ “Մոլորվել ենայսերկրում, անապատը շրջափակել է նրանց”։

4 Կկարծրացնեմ փարավոնի սիրտը, և նա կհետապնդի նրանց. ես կփառավորվեմ փարավոնի ու նրա ամբողջ զորքի վրա, և եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը»։ Եվ նրանք այդպես էլ արեցին։

5 Եգիպտոսի թագավորին հայտնեցին, թե ժողովուրդը փախել է. փարավոնի ու նրա ծառաների սրտերը փոխվեցին ժողովրդի նկատմամբ, և ասացին. «Այս ի՞նչ արեցինք մենք, որ թույլ տվեցինք իսրայելացիներին՝զրկվելովմեզ ծառայություն անելուց»։

6 Փարավոնըպատրաստեց իր կառքը ու ժողովրդին վերցրեց իր հետ։

7 Նա վերցրեց վեց հարյուր ընտիր կառքեր և Եգիպտոսի բոլոր կառքերը, և դրանց բոլորի վրա՝ զորականներ։

8 Տերը կարծրացրեց Եգիպտոսի թագավոր փարավոնի սիրտը, և նա հետապնդեց Իսրայելի որդիներին։ Իսրայելի որդիները դուրս եկան՝ ձեռքերը բարձր պահած։

9 Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերը, նրա ձիավորներն ու զորքերը հասան և գտան նրանց բանակատեղ դրած ծովի մոտ՝ Փիաիրոթին մոտիկ, Բեեղսեփոնի դիմաց։

10 Փարավոնը մոտեցավ, և Իսրայելի որդիները բարձրացրին իրենց աչքերն ու տեսան, որ եգիպտացիները գալիս էին իրենց ետևից։ Իսրայելի որդիները շատ վախեցան և աղաղակեցին Տիրոջը։

11 Եվ ասացին Մովսեսին. «Մի՞թե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու. այս ի՞նչ արեցիր մեզ՝ դուրս հանելով Եգիպտոսից։

12 Սա այն խոսքը չէ՞, որ ասում էինք քեզ Եգիպտոսում, թե՝ “Թո՛ւյլ տուր մեզ, որ ծառայենք եգիպտացիներին, որովհետև մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին, քան թե մեռնել անապատում”»։

13 Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, կանգնե՛ք ձեր տեղում և տեսե՛ք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար. որովհետև այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլևս հավիտյան չեք տեսնելու։

14 Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք»։

15 Տերն ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես ինձ աղաղակում. ասա՛ Իսրայելի որդիներին, որ գնան։

16 Իսկ դու բարձրացրո՛ւ գավազանդ, մեկնի՛ր ձեռքդ ծովի վրա, ճեղքի՛ր այն, և Իսրայելի որդիները ծովի միջով գնան ցամաքով։

17 Եվ ես ահա պիտի կարծրացնեմ եգիպտացիների սիրտը, ու նրանք պիտի գնան սրանց ետևից. և ես պիտի փառավորվեմ փարավոնի, նրա բոլոր զորքերի, նրա կառքերի ու նրա ձիավորների առաջ։

18 Եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ ես փառավորվեմ փարավոնի, նրա կառքերի և նրա ձիավորների առաջ»։

19 Աստծու հրեշտակը, որ գնում էր Իսրայելի բանակի առջևից, ելավ ու գնաց նրանց ետևից. ամպի սյունն էլ ելավ նրանց առջևից և կանգնեց նրանց ետևում,

20 եգիպտացիների բանակի և Իսրայելի բանակի մեջտեղը եկավ, և ամպ ու խավար եղավմի կողմի համար,բայցմյուս կողմի համարգիշերը լույս էր տալիս։ Եվբանակներնամբողջ գիշեր չմոտեցան միմյանց։

21 Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա։ Տերն արևելյան սաստիկ քամիով ամբողջ գիշեր քշեց ծովը և ցամաքեցրեց այն, ու ջրերը ճեղքվեցին։

22 Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնացին։ Ջրերը նրանց աջ և ձախ կողմերից պարիսպ դարձան։

23 Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերն ու ձիավորները նրանց ետևից գնացին ծովի մեջտեղը։

24 Առավոտը դեռ չբացված՝ Տերը կրակի և ամպի սյունից նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։

25 Հանեց նրանց կառքերի անիվները, ու դժվարությամբ էին առաջ շարժվում. այնպես որ եգիպտացիներն ասում էին. «Փախչենք իսրայելացիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է եգիպտացիների դեմ»։

26 Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ ծովի վրա, որպեսզի ջրերը ետ դառնան եգիպտացիների վրա, նրանց կառքերի ու նրանց ձիավորների վրա»։

27 Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և առավոտյան դեմ ծովը ետ դարձավ իր ընթացքից։ Եգիպտացիները նրա դիմացից փախան, և Տերը եգիպտացիներին թափեց ծովը։

28 Ջրերը վերադարձան և ծածկեցին փարավոնի կառքերը, ձիավորներին ու բոլոր զորքերին, որոնք ծովն էին մտելիսրայելացիներիետևից։ Նրանցից մեկն էլ չմնաց։

29 Բայց Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնում էին, իսկ ջրերը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էին նրանց համար։

30 Տերն այդ օրը Իսրայելին ազատեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը ծովի ափին մեռած տեսավ եգիպտացիներին։

31 Իսրայելը տեսավ այն հզոր ձեռքը, որ Տերը ցույց տվեց եգիպտացիների վրա։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից, հավատաց Տիրոջն ու նրա ծառա Մովսեսին։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 15

Մովսեսի երգը

1 Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը՝ ասելով.

«Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված.

Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։

2 Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է

Եվ իմ փրկությունը եղավ։

Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան.

Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։

3 Տերը հզոր պատերազմող է.

Տեր է անունընրա։

4 Փարավոնի կառքերն ու նրա զորքերը ծովը գցեց.

Նրա ընտիր կառամարտիկներն ընկղմվեցին Կարմիր ծովում։

5 Անդունդները ծածկեցին նրանց.

Նրանք իջան խորքերը, ինչպես քար։

6 Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, փառավորվեց զորությամբ.

Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, խորտակեց թշնամուն։

7 Դու քո փառքի մեծությամբ խորտակում ես քո դեմ վեր կացողներին.

Ուղարկում ես քո բարկությունը, և ուտում է հարդի պես։

8 Քո շնչի փչելով հավաքվեցին ջրերը,

Հեղեղները կանգնեցին դեզի պես,

Անդունդները քարացան ծովում։

9 Թշնամին ասաց. “Հալածեմ, հասնեմ,

Ավարը բաժանեմ, անձս հագենա նրանցից,

քաշեմ սուրս, ձեռքս հափշտակի նրանց”։

10 Փչեցիր քո քամիով, ծովը ծածկեց նրանց.

Կապարի պես ընկղմվեցին զորավոր ջրերի մեջ։

11 Աստվածների մեջ ո՞վ է քեզ նման, ո՛վ Տեր.

Ո՞վ է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով,

Հրաշքներ անող։

12 Մեկնեցիր քո աջ ձեռքը,

Երկիրը կուլ տվեց նրանց։

13 Քո ողորմությամբ առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր.

Քո զորությամբ տարար նրանց քո սուրբ բնակարանը։

14 Ժողովուրդները լսում են և կսարսափեն.

Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։

15 Այն ժամանակ կտագնապեն Եդովմի իշխանները.

Մովաբի զորավորներին դող է բռնելու.

Կհալվեն Քանանի բոլոր բնակիչները։

16 Ահ ու դող կընկնի նրանց վրա.

Քո բազկի մեծությունից կսառչեն քարի պես,

Մինչև որ անցնի քո ժողովուրդը, ո՛վ Տեր,

Մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին ստացար։

17 Դու կբերես նրանց և կտնկես նրանց քո ժառանգության սարի վրա,

Այն վայրը,որդու պատրաստեցիր քո բնակության համար, ո՛վ Տեր.

Այն սրբարանը, Տե՛ր,որքո ձեռքերը շինեցին։

18 Տերը պիտի թագավորի հավիտյանս հավիտենից,

19 Որովհետև փարավոնի ձիերը նրա կառքերով ու ձիավորներով ծովը մտան,

և Տերը ծովի ջրերը թափեց նրանց վրա,

բայց Իսրայելի որդիները ցամաքով գնացին ծովի միջով»։

Մարիամի երգը

20 Ահարոնի քույր Մարիամ մարգարեուհին իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք թմբուկներով ու պարերով դուրս եկան նրա ետևից։

21 Մարիամը երգեց նրանց.

«Օրհներգե՛ք Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված.

Ձիուն ու ձիավորին ծովը գցեց»։

Դառը ջուրը

22 Մովսեսն Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, ու նրանք հասան Սուր կոչված անապատը։ Երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց ջուր չգտան։

23 Եկան Մեռա, բայց չկարողացան խմել Մեռայի ջրից, որովհետև այն դառն էր. դրա համար այդ վայրը կոչվեց Մեռա։

24 Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. «Ի՞նչ խմենք»։

25 Մովսեսնաղաղակեց Տիրոջը, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ ԱյստեղՏերընրանց օրենք ու դատաստան տվեց և այստեղ փորձեց նրանց։

26 Եվ ասաց. «Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, անես այն, ինչ ուղիղ է նրա աչքին, և հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև ես եմ Տերը՝ քո բժիշկը»։

27 Եվ եկան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի։ Նրանք այնտեղ՝ ջրերի մոտ կանգ առան։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 16

Մանանան և լորամարգիները

1 Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը մեկնեց Եղիմից և եկավ Սին անապատը, որը գտնվում է Եղիմի և Սինայի միջև, Եգիպտոսի երկրից իրենց դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը։

2 Իսրայելի որդիների ամբողջ բազմությունն անապատում տրտնջաց Մովսեսի և Ահարոնի դեմ։

3 Իսրայելի որդիներն ասացին նրանց. «Երանի թե Տիրոջ ձեռքով մեռած լինեինք Եգիպտոսի երկրում, երբ մսի կաթսաների մոտ նստած էինք և կուշտ հաց էինք ուտում. որովհետև մեզ բերեցիք այս անապատը, որ այս ամբողջ ժողովրդին սովամահ անեք»։

4 Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես երկնքից հաց պիտի տեղացնեմ ձեզ համար. թող ժողովուրդը վեր կենա և օրվա համար պետք եղածը հավաքի նույն օրը, որպեսզի փորձեմ նրանց, թե իմ օրենքի համաձա՞յն պիտի գնան, թե՞ ոչ։

5 Վեցերորդ օրը, երբ նրանք պատրաստեն իրենց բերածը, իրենց ամեն օրվա հավաքածի կրկնապատիկը կլինի»։

6 Մովսեսն ու Ահարոնն ասացին Իսրայելի բոլոր որդիներին. «Այս երեկո դուք կիմանաք, որ ձեզ Եգիպտոսի երկրից հանողը Տերն է,

7 իսկ առավոտյան կտեսնեք Տիրոջ փառքը, որովհետև Տիրոջ դեմ արած ձեր տրտունջն ինքը լսեց։ Մենք ո՞վ ենք, որ տրտնջում եք մեր դեմ»։

8 Մովսեսն ասաց. «Տերը երեկոյան ձեզ ուտելու միս, իսկ առավոտյան կշտանալու չափ հաց տալիսկիմանաք,որ Տերը լսել է իր դեմ ձեր արած տրտունջը։ Իսկ մենք ո՞վ ենք. ձեր տրտունջը մեր դեմ չէ, այլ Տիրոջ դեմ»։

9 Մովսեսն ասաց Ահարոնին. «Իսրայելի որդիների ամբողջ բազմությանն ասա՛. “Մոտեցե՛ք Տիրոջը, որովհետև ձեր տրտունջը լսեց”»։

10 Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ամբողջ բազմության հետ, նրանք նայեցին դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։

11 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

12 «Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջը. խոսի՛ր նրանց հետ և ասա՛. “Երեկոյան դեմ միս պիտի ուտեք, իսկ առավոտյան պիտի կշտանաք հացով. և կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։

13 Երեկոյան լորամարգիներ ելան և ծածկեցին բանակատեղին, իսկ առավոտյան բանակատեղիի շուրջը ցող իջավ։

14 Երբ իջած ցողը վերացավ, անապատի երեսին մանր թեփաձև մի բան կար՝ գետնի վրայի եղյամի նման մանր։

15 Իսրայելի որդիները տեսան և ասացին միմյանց. «Ի՞նչ է սա». որովհետև չգիտեին, թե ինչ էր։ Մովսեսն ասաց նրանց. «Սա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու։

16 Տիրոջ պատվիրածն այս է. “Ամեն մեկդ դրանից հավաքե՛ք ձեր ուտելու չափ՝ մարդագլուխ մեկ օմեր՝ ըստ ձեր վրանի անդամների թվի. յուրաքանչյուրըթող վերցնիիր վրանում գտնվողների համար”»։

17 Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. որը շատ, որը քիչ հավաքեց։

18 Չափում էին օմերով. շատ ունեցողինը չավելացավ, իսկ քիչ ունեցողինը չպակասեց։ Յուրաքանչյուրը հավաքեց իր ուտելու չափ։

19 Մովսեսն ասաց նրանց. «Ոչ ոք դրանից մինչև առավոտ չպահի»։

20 Բայց Մովսեսին չլսեցին, այլ ոմանք դրանից թողեցին մինչև առավոտ. որդնոտեց ու հոտեց։ Մովսեսը բարկացավ նրանց վրա։

21 Դրանից հետո ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր իր ուտելու չափ։ Երբ արևը տաքացնում էր, հալվում էր։

22 Վեցերորդ օրը հավաքեցին կրկնապատիկ ուտելիք, այսինքն՝ յուրաքանչյուրի համար՝ երկու օմեր։ Ժողովրդի բոլոր իշխանները եկան և պատմեցին Մովսեսին։

23 Նա ասաց նրանց. «Այս է Տիրոջ ասածը. “Վաղը հանգստյան սուրբ շաբաթն է Տիրոջ համար. ինչ որ եփելու եք, եփե՛ք, և ինչ որ եռացնելու եք, եռացրե՛ք, և ինչ որ կավելանա, պահե՛ք ձեզ առավոտվա համար”»։

24 Եվ նրանք դա թողեցին մինչև առավոտ, ինչպես որ հրամայել էր Մովսեսը. այն չհոտեց, ոչ էլ մեջը որդ ընկավ։

25 Մովսեսն ասաց. «Այսօ՛ր կերեք, որովհետև այսօր շաբաթ է Տիրոջ համար։ Դուք այսօր դրանից չեք գտնի դաշտում։

26 Վեց օր կհավաքեք դա, բայց յոթերորդ օրը, որ շաբաթ է, չի գտնվի»։

27 Յոթերորդ օրը ժողովրդից ոմանք գնացին հավաքելու, բայց չգտան։

28 Տերն ասաց Մովսեսին. «Մինչև ե՞րբ չեք ուզում պահել իմ պատվիրաններն ու օրենքները։

29 Տեսաք, որ Տերը ձեզ տվեց շաբաթը։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց է տալիս։ Թող յուրաքանչյուրն իր տեղը նստի, և ոչ ոք իր տեղից չելնի յոթերորդ օրը»։

30 Եվ ժողովուրդը հանգստացավ յոթերորդ օրը։

31 Իսրայելի տուննայդ ուտելիքիանունը «ման» դրեց. դա գինձի սերմի պես սպիտակ էր, և համը մեղրով պատրաստված գաթայի նման էր։

32 Մովսեսն ասաց. «Այս է Տիրոջ հրամանը. “Դրանից լցրե՛ք մի օմեր, որ պահվի ձեր սերունդների համար, որպեսզի տեսնեն այն հացը, որով ձեզ կերակրեցի անապատում՝ ձեզ Եգիպտոսի երկրից հանելիս”»։

33 Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ մի սափոր, դրա մեջ մի լիքը օմեր մանանա՛ լցրու և դի՛ր Տիրոջ առաջ, որպեսզի պահվի ձեր սերունդների համար»։

34 Ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, Ահարոնն այն դրեց վկայության տապանակի առաջ, որ պահվի։

35 Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան, մինչև որ եկան շեն երկիր։ Մանանա կերան, մինչև որ եկան Քանանի երկրի սահմանը։

36 Մեկ օմերը մեկ արդուի տասներորդ մասն է։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 17

Ջուր ապառաժից

1 Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը, Տիրոջ խոսքի համաձայն, իր ճանապարհով մեկնեց Սին անապատից ու բնակություն հաստատեց Ռափիդիմում, որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։

2 Ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տվեք, որ խմենք»։ Մովսեսն ասաց նրանց. «Ի՞նչ եք ինձ հետ վիճում. ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։

3 Ժողովուրդն այնտեղ ջրի ծարավից տրտնջաց Մովսեսի դեմ և ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից մեռցնես մեզ, մեր որդիներին ու հոտերին»։

4 Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին. քիչ է մնում, որ ինձ քարկոծեն»։

5 Տերն ասաց Մովսեսին. «Անցի՛ր ժողովրդի առաջ, վերցրո՛ւ քեզ հետ Իսրայելի ծերերից, ձեռքդ ա՛ռ քո գավազանը, որով հարվածեցիր գետին, և գնա՛։

6 Ահա այնտեղ՝ Քորեբի ժայռի վրա, կկանգնեմ քո առջև. դու կհարվածես ժայռին, դրանից ջուր դուրս կգա, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի ծերերի առաջ։

7 Նա այդ տեղի անունը Մասսա և Մերիբադրեց Իսրայելի որդիների այնտեղ վիճելու և Տիրոջը փորձելու համար, որ ասացին. «Արդյոք Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։

Պատերազմ Ամաղեկի դեմ

8 Ամաղեկը եկավ և Ռափիդիմում պատերազմեց Իսրայելի դեմ։

9 Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդի՛կ ընտրիր և դո՛ւրս գնա պատերազմելու Ամաղեկի դեմ. վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ Աստծու գավազանը ձեռքիս»։

10 Հեսուն արեց Մովսեսի ասածի պես և պատերազմեց Ամաղեկի դեմ։ Մովսեսը, Ահարոնը և Ովրը ելան բլրի գագաթը։

11 Երբ Մովսեսը վեր էր բարձրացնում իր ձեռքերը, հաղթում էին իսրայելացիները, իսկ հենց որ իջեցնում էր իր ձեռքերը, ամաղեկացիներն էին հաղթում։

12 Մովսեսի ձեռքերըհոգնությունիցծանրացան.նրանքմի քար առան և դրեցին նրա տակը։ Մովսեսը նստեց դրա վրա։ Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից, վեր պահեցին նրա ձեռքերը, և մինչև արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին։

13 Եվ Հեսուն սրի բերանով զարկեց Ամաղեկին ու նրա ժողովրդին։

14 Տերն ասաց Մովսեսին. «Սա գրի՛ առ գրքում որպես հիշատակ և հայտնի՛ր Հեսուին, որ ես ջնջելու եմ Ամաղեկի հիշատակը երկնքի տակ»։

15 Մովսեսը զոհասեղան շինեց և դրա անունը դրեց Եհովանիսի։

16 Եվ ասաց. «Որովհետև Տերը պատերազմ ունի Ամաղեկի դեմ սերնդից սերունդ»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 18

Հոթորը այցելում է Մովսեսին

1 Մովսեսի աները՝ Մադիամի քուրմ Հոթորը, իմացավ այն ամենը, ինչ Աստված արել էր Մովսեսին և Իսրայելի իր ժողովրդին, որ Տերը Իսրայելին հանեց Եգիպտոսից։

2 Մովսեսի աներ Հոթորը վերցրեց Մովսեսի կնոջը՝ Սեպփորային, նրան ետ ուղարկելուց հետո,

3 և նրա երկու որդիներին, որոնցից մեկի անունը Գերսամ էր, որովհետևՄովսեսնասել էր. «Պանդուխտ եղա օտար երկրում»,

4 իսկ մյուսի անունը՝ Եղիազար, որովհետև ասել էր. «Իմ հոր Աստվածն իմ օգնականն էր և ինձ ազատեց փարավոնի սրից»։

5 Մովսեսի աներ Հոթորը նրա կնոջ և նրա որդիների հետ եկավ Մովսեսի մոտ՝ անապատ, որտեղ նա բանակատեղի էր հաստատել Աստծու լեռան վրա։

6 Նա ասաց Մովսեսին. «Ես՝ քո աներ Հոթորը, գալիս եմ քեզ մոտ, նաև քո կինը և նրա երկու որդիները՝ նրա հետ»։

7 Մովսեսը դիմավորելու գնաց իր աներոջը, խոնարհվեց և համբուրեց նրան. հարցրին միմյանց ողջության մասին և մտան Մովսեսի վրանը։

8 Մովսեսն իր աներոջը պատմեց այն ամենը, ինչ արել էր Տերը փարավոնին և եգիպտացիներին Իսրայելի պատճառով, այն բոլոր չարչարանքները, որ կրել էին ճանապարհին, և Տերն ազատել էր իրենց։

9 Հոթորն ուրախացավ այն բոլոր բարությունների համար, որ Տերն արել էր Իսրայելին և փրկել նրանց եգիպտացիների ձեռքից։

10 Հոթորն ասաց. «Օրհնյալ լինի Տերը, որ ազատեց ձեզ եգիպտացիների ձեռքից և փարավոնի ձեռքից, որ ազատեց ժողովրդին եգիպտացիների լծից։

11 Հիմա գիտեմ, որ Տերը բոլոր աստվածներից մեծ է հենց այն բանում, որովեգիպտացիներըհպարտանում էին նրանց դեմ»։

12 Մովսեսի աներ Հոթորը ողջակեզ և զոհեր մատուցեց Աստծուն։ Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ եկան Աստծու առջև հաց ուտելու։

Դատավորների անվանումը

13 Հետևյալ օրը Մովսեսը նստեց ժողովրդին դատելու, և ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնել էր Մովսեսի մոտ։

14 Մովսեսի աները, տեսնելով ամենը, ինչ անում էրՄովսեսըժողովրդին, ասաց. «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին. ինչո՞ւ ես դու մենակ նստում, իսկ ամբողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնում է քեզ մոտ»։

15 Մովսեսն ասաց իր աներոջը. «Ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծուց դատաստան հայցելու։

16 Երբ նրանք որևէ վեճ են ունենում, գալիս են ինձ մոտ. ես դատաստան եմ անում նրանց միջև և նրանց հասկացնում Աստծու հրամաններն ու նրա օրենքները»։

17 Մովսեսի աներն ասաց նրան.

18 «Քո արածը լավ բան չէ. այդպես անպատճառ դու էլ կտանջվես, քեզ հետ եղած ժողովուրդն էլ, որովհետև քեզ համար շատ ծանր է այդ գործը. դու միայնակ չես կարող անել դա։

19 Հիմա լսի՛ր իմ խոսքին. ես քեզ մի խորհուրդ եմ տալիս, և Աստված քեզ հետ կլինի։ Ժողովրդի համար դո՛ւ գնա Աստծու առաջ և դատերը դո՛ւ ներկայացրու Աստծուն։

20 Սովորեցրո՛ւ նրանց Աստծու հրամաններն ու օրենքները, հասկացրո՛ւ նրանց իրենց գնալու ճանապարհը և իրենց անելու գործը։

21 Դու ամբողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող, աստվածավախ, հավատարիմ, ագահությունն ատող մարդկանց և նրանց վրա հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետնե՛ր կարգիր։

22 Եվ ամեն ժամանակ թող նրանք դատեն ժողովրդին և քեզ ներկայացնեն բոլոր մեծ գործերը, իսկ փոքր գործերն իրենք դատեն։ Թեթևացրո՛ւբեռըքո վրայից, և նրանք թողայնկրեն քեզ հետ։

23 Եթե այս անես, և Աստված էլ պատվիրի քեզ, այն ժամանակ կկարողանաս կանգնել, և այս ամբողջ ժողովուրդն էլ խաղաղությամբ կգնա իր տեղը»։

24 Մովսեսն անսաց իր աներոջ խոսքին և նրա բոլոր ասածներն արեց։

25 Մովսեսը ամբողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց կարգեց գլխավորներ,այսինքն՝հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետներ։

26 Ամբողջ ժամանակ սրանք էին դատում ժողովրդին։ Դժվար գործերը բերում էին Մովսեսին, իսկ բոլոր փոքր գործերը դատում էին իրենք։

27 Մովսեսը ճանապարհ դրեց իր աներոջը, և նա գնաց իր երկիրը։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 19

Իսրայելացիները Սինա լեռան մոտ

1 Եգիպտոսի երկրից Իսրայելի որդիների դուրս գալուց հետո երրորդ ամսվա նույն օրը, նրանք եկան Սինայի անապատը,

2 այսինքն՝ Ռափիդիմից ելան և եկան Սինայի անապատը և բանակատեղի հաստատեցին անապատում։ Իսրայելը բանակատեղի հաստատեց այնտեղ՝ լեռան դիմաց։

3 Մովսեսը գնաց դեպի վեր՝ Աստծու մոտ, և Տերը լեռան վրայից կանչեց նրան՝ ասելով. «Այսպե՛ս ասա Հակոբի տանը և հայտնի՛ր Իսրայելի որդիներին.

4 “Դուք տեսաք, թե ինչ արեցի եգիպտացիներին և ձեզ արծվի թևերի վրա տանելով՝ բերեցի ինձ մոտ։

5 Հիմա եթե իսկապես լսեք իմ ձայնը և պահեք իմ ուխտը, այն ժամանակ դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև իմն է ամբողջ երկիրը։

6 Դուք ինձ համար կլինեք քահանաների թագավորություն և սուրբ ազգ”։ Սրանք են այն խոսքերը, որ պետք է ասես Իսրայելի որդիներին»։

7 Մովսեսը եկավ, կանչեց ժողովրդի ծերերին և նրանց առաջ դրեց այն բոլոր խոսքերը, որ Տերը պատվիրել էր իրեն։

8 Ամբողջ ժողովուրդը միասին պատասխան տվեց և ասաց. «Տիրոջ բոլոր ասածները կանենք»։ Մովսեսը ժողովրդի խոսքերը հայտնեց Տիրոջը։

9 Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ մոտ կգամ թանձր ամպի մեջ, որպեսզի երբ խոսեմ քեզ հետ, ժողովուրդը լսի և հավատա քեզ հավիտյան»։ Մովսեսը ժողովրդի խոսքերը հայտնեց Տիրոջը։

10 Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ ժողովրդի մոտ և սրբի՛ր նրանց այսօր և վաղը. թող լվանան իրենց հանդերձները։

11 Թող պատրաստ լինեն երրորդ օրվա համար, որովհետև երրորդ օրը Տերն ամբողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լեռան վրա։

12 Դու սահման կդնես ժողովրդի շուրջը՝ ասելով. “Զգուշացե՛ք լեռան վրա բարձրանալուց կամ դրա ծայրին դիպչելուց. ով որ դիպչի լեռանը, պիտի մեռնի։

13 Ձեռք չդիպչի դրան.դիպչողըանպատճառ կքարկոծվի կամ նետով կսպանվի. անասուն լինի, թե մարդ՝ չպիտի ապրի”։Միայներբ փողի ձայնը երկար հնչի, նրանք կարող են բարձրանալ լեռը»։

14 Մովսեսը լեռից իջավ դեպի ժողովուրդը և սրբեց ժողովրդին։ Նրանք լվացին իրենց հանդերձները։

15 Նա ասաց ժողովրդին. «Պատրա՛ստ եղեք երրորդ օրվա համար. կնոջ մի՛ մոտեցեք»։

16 Երրորդ օրը՝ առավոտը բացվելիս, որոտներ ու կայծակներ եղան, և մի թանձր ամպ կար լեռան վրա. ուժգինհնչեցփողի ձայնը, և բանակատեղիում գտնվող ամբողջ ժողովուրդը զարհուրեց։

17 Մովսեսը ժողովրդին բանակատեղիից դուրս հանեց Աստծու առաջ, և նրանք կանգնեցին լեռան ստորոտին։

18 Սինա լեռն ամբողջովին ծխում էր, որովհետև Տերը նրա վրա իջել էր կրակով։ Նրա ծուխը դուրս էր գալիս ինչպես հնոցի ծուխ, և ամբողջ լեռը սաստիկ ցնցվում էր։

19 Փողի ձայնը գնալով շատ էր սաստկանում։ Մովսեսը խոսում էր, և Աստված բարձրաձայն պատասխան էր տալիս նրան։

20 Տերն իջավ Սինա լեռան վրա՝ լեռան կատարին, և Տերը կանչեց Մովսեսին լեռան գագաթը, և Մովսեսը բարձրացավ։

21 Տերն ասաց Մովսեսին. «Իջի՛ր, պատվիրի՛ր ժողովրդին, որ Տիրոջը տեսնելու համար սահմանից չանցնեն, և նրանցից շատերը չկորչեն։

22 Տիրոջը մոտեցող քահանաներն էլ թող սրբվեն. միգուցե Տերը նրանց վրա էլ հարձակվի»։

23 Մովսեսն ասաց Տիրոջը. «Ժողովուրդը չի կարող բարձրանալ Սինա լեռը, որովհետև դու պատվիրել ես մեզ՝ ասելով. “Սահմա՛ն դիր լեռան շուրջը և սրբի՛ր այն”»։

24 Տերն ասաց նրան. «Գնա՛, ցա՛ծ իջիր և ելի՛ր Ահարոնի հետ միասին. բայց քահանաներն ու ժողովուրդը սահմանից չանցնեն Տիրոջ մոտ բարձրանալու համար. չլինի թեՏերընրանց խոցի»։

25 Մովսեսն իջավ ժողովրդի մոտ և խոսեց նրանց հետ։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 20

Տասը պատվիրանները

1 Աստված ասաց հետևյալը.

2 «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։

3 Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։

4 Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։

5 Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ,

6 և ողորմում եմ նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում են իմ պատվիրանները։

7 Քո Տեր Աստծու անունը զուր տեղըբերանդչառնես, որովհետև Տերն իր անունը զուր տեղըբերաննառնողին անպատիժ չի թողնի։

8 Հիշի՛ր հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն։

9 Վեց օր աշխատի՛ր և կատարի՛ր քո բոլոր գործերը։

10 Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստի օրն է. դու ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան ու աղախինը, ո՛չ քո անասունը, ո՛չ էլ քո դռանըեղողօտարականը.

11 որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրա մեջ բոլոր եղածները, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար Տերն օրհնեց հանգստի օրը և սրբացրեց այն։

12 Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։

13 Մի՛ սպանիր։

14 Մի՛ շնացիր։

15 Մի՛ գողացիր։

16 Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։

17 Մի՛ ցանկացիր քո հարևանի տունը։ Մի՛ ցանկացիր քո հարևանի կնոջը կամ նրա ծառային կամ նրա աղախնին կամ նրա եզանը կամ նրա էշին և քո հարևանի ոչ մի բանինմի՛ ցանկացիր»։

Ժողովրդի վախը

18 Ամբողջ ժողովուրդը լսում էր որոտները, կայծակները և փողի ձայնը ու տեսնում լեռան ծխալը։ Ժողովուրդը վախենալով ետ քաշվեց ու հեռու կանգնեց։

19 Եվ ասացին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք. բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»։

20 Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, որովհետև Աստված եկել է, որ փորձի ձեզ, այնպես որ նրա երկյուղը ձեր առաջ լինի, որպեսզի չմեղանչեք»։

21 Ժողովուրդը հեռու կանգնեց, իսկ Մովսեսը մոտեցավ այն թանձր խավարին, ուր Աստված էր։

Օրենքներ զոհասեղանի մասին

22 Տերն ասաց Մովսեսին. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “Դուք տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ։

23 Ինձզուգահեռպաշտելու համար ձեզ համար ոսկե կամ արծաթե աստվածներ չշինեք։

24 Ինձ համար հողե զոհասեղա՛ն պատրաստիր և դրա վրա մատուցի՛ր քո ողջակեզներն ու քո խաղաղության զոհերը, քո ոչխարներն ու քո արջառները։ Եվ ամեն տեղ, ուր հիշել կտամ իմ անունը, քեզ մոտ կգամ և կօրհնեմ քեզ։

25 Եթե ինձ համար քարե զոհասեղան շինելու լինես, տաշած քարից չշինես, որովհետև եթե դրա վրա քո երկաթե գործիքը բարձրացնես, այն կպղծես։

26 Աստիճաններով չբարձրանաս իմ զոհասեղանի վրա, որպեսզի քո մերկությունը չերևա դրա վրա”»։