Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 53

Մարդկանց անզգամությունը

Երգողների գլխավորին։ Մախալաթի վրա։ Դավթի երգ։

1 Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Նրանք ապականվեցին և գարշելի անօրենություն գործեցին, և ոչ ոք չկա, որ բարին գործի։

2 Աստված երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կա՞ արդյոք մեկ իմաստուն, որ փնտրի Աստծուն։

3 Բոլորը հետ քաշվեցին և միասին անպիտան դարձան. բարին գործող չկա, մեկ հոգի էլ չկա։

4 Մի՞թե անօրենություն գործողները չեն իմանում, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հացն են ուտում, և չեն կանչում Աստծուն։

5 Այնտեղ, ուր վախ չկա, սարսում են վախից, որովհետև Աստված ցրում է քեզ շրջապատողների ոսկորները. դու ամոթահար ես անում նրանց, որովհետև Աստված մերժում է նրանց։

6 Երանի՜ Սիոնից գար Իսրայելի փրկությունը. երբ Աստված իր ժողովրդին վերադարձնի գերությունից, այն ժամանակ Հակոբը կցնծա, և Իսրայելը ուրախ կլինի։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 54

Թշնամիներից պաշտպանվելու աղոթք

Երգողների գլխավորին։ Նիկինոթով։ Դավթի երգ. երբ զիփացիները եկան և Սավուղին ասացին. «Ահա Դավիթը թաքնված է մեզ մոտ»։

1 Ո՜վ Աստված, քո անունով ազատի՛ր ինձ և քո զորությամբ իրավո՛ւնք տուր ինձ։

2 Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր իմ բերանի խոսքերին.

3 Որովհետև օտարները իմ դեմ ելան, և զորավորները փնտրում են իմ անձը. նրանք Աստծուն չեն դնում իրենց աչքի առաջ։ (Սելա)։

4 Ահա Աստված իմ օգնականն է, Տերը պահպանում է իմ անձը։

5 Նա չարիքը կդարձնի իմ թշնամիների վրա. քո ճշմարտությամբ կորցրո՛ւ նրանց։

6 Ես հոժար կամքով ընծա կմատուցեմ քեզ և կգովեմ քո անունը, ո՜վ Տեր, որովհետև այն բարի է։

7 Որովհետև դու ամեն նեղությունից փրկում ես ինձ, և իմ աչքն ուրախությամբ է նայում իմ թշնամիների վրա։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 55

Բարեկամի կողմից մատնվածի աղոթքը

Երգողների գլխավորին։ Նիկինոթով։ Դավթի երգ։

1 Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը և քեզ մի՛ թաքցրու իմ աղաչանքից։

2 Նայի՛ր ինձ և պատասխա՛ն տուր ինձ, որ մոլորված եմ իմ տրտմության մեջ և սուգ եմ անում

3 Թշնամու ձայնից և ամբարիշտի նեղություն տալուց, որովհետև անօրենություն են բարդում ինձ վրա և բարկությամբ հալածում են ինձ։

4 Սիրտս դողաց իմ մեջ, և մահվան սարսափներն ընկան ինձ վրա։

5 Վախ ու դող եկավ վրաս, և սոսկումը ծածկեց ինձ։

6 Եվ ես ասացի. «Երանի՜ թև ունենայի աղավնու պես, որպեսզի թռչեի և հանգիստ լինեի։

7 Ահա կփախչեի, կհեռանայի ու անապատում կբնակվեի։ (Սելա)։

8 Կփախչեի, որ ինձ համար ապաստանգտնեիփոթորկալի քամուց և մրրիկից»։

9 Ո՜վ Տեր, կործանի՛ր, բաժանի՛ր նրանց լեզուն, որովհետև բռնություն և կռիվ տեսա քաղաքում։

10 Ցերեկ ու գիշեր շրջում են նրա շուրջը՝ պարիսպների վրա. անօրենություն և տագնապ կա նրա մեջ։

11 Նենգություն կա նրա մեջ. խաբեությունն ու հարստահարությունը չեն պակասում նրա հրապարակներից։

12 Որովհետև եթե թշնամին ինձ նախատինք տար, կհամբերեի, եթե ինձ ատողը հոխորտար իմ դեմ, կթաքնվեի նրանից։

13 Բայց դու ինձ հավասար մարդ ես, իմ սրտակիցն ու իմ բարեկամը։

14 Իրար հետ մենք քաղցրությամբ խոսում էինք և Աստծու տուն էինք գնում ամբոխի հետ։

15 Թող մահը հասնի նրանց վրա, և ողջ-ողջ իջնեն մեռյալների աշխարհը, որովհետև չարություններ կան թե՛ իրենց բնակարաններում և թե՛ իրենց ներսում։

16 Բայցես կկանչեմ Աստծուն, և Տերը կփրկի ինձ։

17 Իրիկուն ու առավոտ և կեսօրին գանգատվում եմ ու հառաչում, և նա կլսի իմ ձայնը։

18 Նա խաղաղությամբ կփրկի իմ անձն այն կռվից,որանում են իմ դեմ, որովհետև շատ են նրանք, որոնք ինձ հետ են։

19 Աստված, որ հավիտենական է և հաջորդ չունի, կլսի ինձ և կխոնարհեցնի նրանց, որովհետև չեն վախենում Աստծուց։

20 Իր ձեռքը երկարում է իր խաղաղ ընկերների վրա, դրժում է իր դաշինքը։

21 Նրա բերանը յուղից ավելի փափուկ է, բայց կռիվ կա նրա սրտում, նրա խոսքերը ձեթից ավելի փափուկ են, բայց սրած թրեր են։

22 Քո հոգսը գցի՛ր Տիրոջ վրա, և նա խնամք կտանի քեզ համար. նա չի թողնի, որ արդարը հավիտյան շարժվի տեղից։

23 Եվ դու, ո՜վ Աստված, նրանց կգցես ապականության հորը. արյուն թափող և նենգավոր մարդիկ իրենց կյանքի օրերի կեսին չպիտի հասնեն, իսկ ես իմ հույսը քեզ վրա եմ դրել։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 56

Վստահություն Աստծուն

Երգողների գլխավորին։ Հեռվում եղած համր աղավնու եղանակով։ Դավթի երգ. երբ փղշտացիները նրան բռնեցին Գեթում։

1 Ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև մարդն ուզում է կուլ տալ ինձ. ամեն օր պատերազմելով՝ նեղում է ինձ։

2 Թշնամիներս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ, որովհետև շատ են իմ դեմ ամբաստանությամբ կռիվ անողները։

3 Որ օրը որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ։

4 Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Աստծու վրա եմ հույսս դրել, չպիտի վախենամ. ի՞նչ կարող է անել ինձ մարմինը։

5 Ամեն օր ծռում են իմ խոսքերը. իմ մասին նրանց բոլոր խորհուրդները չարության համար են։

6 Նրանք հավաքվում են ու թաքնվում. նայում են իմ ոտքերի հետքերին, որովհետև սպասում են իմ անձին։

7 Մի՞թե անօրենությամբ փրկություն կլինի նրանց համար. բարկությամբ տապալի՛ր նրանց, ո՜վ Աստված։

8 Իմ թափառելը դու համրում ես. իմ արտասուքները դի՛ր քո տիկի մեջ. ահա նրանք քո գրքի մեջ են։

9 Այն օրը, երբ կանչեմ քեզ, իմ թշնամիները հետ կդառնան. ես գիտեմ այս, որ դու իմ Աստվածն ես։

10 Աստծով պիտի գովեմիրխոսքը. Տիրոջով պիտի գովեմիրխոսքը։

11 Ես հույսս դրել եմ Աստծու վրա. չեմ վախենա. ի՞նչ կարող է անել ինձ մարդը։

12 Ո՜վ Աստված, քո ուխտերն ինձ վրա են. գոհության ընծաներ պիտի մատուցեմ քեզ,

13 Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահից, այո՛, ոտքերս՝ գայթակղությունից, որ Աստծու առաջ ման գամ ողջերի լույսի մեջ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 57

Օգնության աղոթք

Երգողների գլխավորին։ «Մի՛ ապականիր» եղանակով։ Դավթի երգ. երբ նա փախել էր Սավուղից և քարայրում էր։

1 Ողորմի՛ր ինձ, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև իմ անձը հույսը դրել է քեզ վրա, և ես պիտի քո թևերի հովանուն հուսամ, մինչև որ չարիքներն անցնեն։

2 Ես կանչում եմ Բարձրյալ Աստծուն, որ բարիք է անում ինձ։

3 Նա երկնքից օգնություն կուղարկի և կփրկի ինձ. նա ամոթահար կանի նրան, ով ուզում է կուլ տալ ինձ։ (Սելա)։ Աստված ուղարկում է իր ողորմությունն ու ճշմարտությունը։

4 Իմ անձն առյուծների մեջ է. ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մեջ. նրանց ատամները նիզակներ ու նետեր են, և նրանց լեզուները՝ սրած թրեր։

5 Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա, թող քո փառքըլինիամբողջ երկրի վրա։

6 Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. իմ անձը խոնարհված էր. փոս փորեցին իմ առջև, և իրենք ընկան մեջը։ (Սելա)։

7 Սիրտս պատրաստ է, ո՜վ Աստված, սիրտս պատրաստ է. պիտի օրհնեմ երգով և սաղմոս ասեմ։

8 Զարթնի՛ր, իմ փա՛ռք, զարթնե՛ք, սաղմոսարա՛ն և քնա՛ր. ես պիտի զարթնեմվաղառավոտյան,

9 Պիտի գոհանամ քեզնից, Տե՛ր, ժողովուրդների մեջ. սաղմոս պիտի ասեմ քեզ ազգերի մեջ,

10 Որովհետև քո ողորմությունը մեծ է մինչև երկինք, և քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը։

11 Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա. քո փառքը թող լինի ամբողջ երկրի վրա։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 58

Չարին պատժելու աղոթք

Երգողների գլխավորին։ «Մի՛ ապականիր»

եղանակով։

Դավթի երգ։

1 Հիրավի մունջ արդարությո՞ւն եք խոսում, ուղի՞ղ դատաստան եք անում, ո՛վ մարդկանց որդիներ։

2 Ընդհակառակը, սրտով անօրենություն եք գործում. ձեր ձեռքի անիրավությունը կշռով բաժանում եք երկրի մեջ։

3 Ամբարիշտները խոտոր են իրենց մոր արգանդից. որովայնից մոլորված են սուտ խոսողները։

4 Նրանց թույնը նման է օձի թույնի. խուլ իժի պես են, որ փակում է իր ականջը,

5 Որ չլսի կախարդների ձայնը, այն թովչին, որը թովում է վարպետությամբ։

6 Ո՜վ Աստված, փշրի՛ր նրանց ատամներն իրենց բերանում և ջարդի՛ր առյուծների մեծ ժանիքները, ո՜վ Տեր։

7 Թող հալվեն նրանք ջրերի նման, որ հոսում են անդադար, և երբ նետեր արձակեն, թող բթացած լինեն։

8 Թող լինեն խխունջի նման, որ հալվում է գնալիս, կնոջ վիժածի պես լինեն, որ արև չի տեսնում։

9 Ձեր կաթսաներըայրվողփշերի տաքությունը դեռ չզգացած՝ թե՛ չայրվածը, թե՛ այրվածը պիտի տարվեն մրրիկից։

10 Արդարը ուրախ պիտի լինի, երբ տեսնի վրեժխնդրությունը. իր ոտքերը պիտի լվանա ամբարիշտի արյունով։

11 Եվ մարդիկ պիտի ասեն. «Իրավ որ վարձք կա արդարի համար. իրավ որ Աստված կա, որ դատավոր է երկրի վրա»։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 59

Ապահովության աղոթք

Երգողների գլխավորին։ «Մի՛ ապականիր»

եղանակով։

Դավթի երգ. երբ Սավուղը մարդիկ ուղարկեց, և նրա տունը պաշարեցին, որ նրան սպանեն։

1 Փրկի՛ր ինձ իմ թշնամիներից, Աստվա՛ծ իմ, ապրեցրո՛ւ ինձ նրանցից, որ կանգնել են իմ դեմ։

2 Փրկի՛ր ինձ անօրենություն գործողներից և արյունահեղ մարդկանցից ազատի՛ր ինձ.

3 Որովհետև ահա թաքուն սպասում են, որ բռնեն ինձ. զորեղները հավաքվում են իմ դեմ, բայց ես ո՛չ անօրենություն եմ գործել և ո՛չ էլ մեղք, ո՜վ Տեր։

4 Անօրենություն չեմ գործել, բայց վազում են ինձ վրա և պատրաստվում. զարթնի՛ր, որ առջևս գաս, և տե՛ս։

5 Իսկ դու, ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, Իսրայելի՛ Աստված, վե՛ր կաց, որ այցելես բոլոր հեթանոսներին. և մի՛ ողորմիր ոչ մեկի, որ անօրենություն է գործում։ (Սելա)։

6 Երեկոյան վերադառնում են և ոռնում շան պես և պտտվում են քաղաքում։

7 Ահա վայրահաչ խոսում են իրենց բերանով. սրերկաննրանց շրթունքների մեջ, որովհետևասում են.«Ո՞վ պիտի լսի»։

8 Բայց դու, Տե՛ր, պիտի ծիծաղես նրանց վրա և պիտի ծաղրեսայդբոլոր հեթանոսներին։

9 Ո՛վ իմ զորություն, ես քեզ եմ նայում, որովհետև Աստված է իմ ապավենը։

10 Իմ ողորմության Աստվածը կդիմավորի ինձ. Աստված ինձ ուրախությամբ նայել կտա իմ թշնամիների վրա։

11 Մի՛ սպանիր նրանց, որ իմ ժողովուրդը չմոռանա. ցիր ու ցա՛ն արա նրանց քո զորությամբ և ցա՛ծ գցիր նրանց, ո՜վ Տեր՝ մեր վահանը։

12 Թող նրանք բռնվեն իրենց ամբարտավանության մեջ՝ իրենց բերանի մեղքերի համար և իրենց շրթունքների խոսքերի համար և այն անեծքի ու սուտ խոսքերի համար, որ պատմում են։

13 Բարկությամբ սատկեցրո՛ւնրանց,սատկեցրո՛ւ, որ չքանան և գիտենան, որ Աստված տիրում է Հակոբի երկրին՝ մինչև նրա ծայրերը։

14 Երեկոյան վերադառնում են և ոռնում շան պես և պտտվում քաղաքում։

15 Նրանք թափառում են ուտելու համար. և եթե չեն կշտանում, տրտնջում են։

16 Բայց ես պիտի օրհնեմ քո զորությունը և առավոտից պիտի փառաբանեմ քո ողորմությունը, որովհետև դու պահապան և ապավեն եղար ինձ իմ նեղության օրը։

17 Ո՛վ իմ զորություն, քեզ սաղմոս պիտի երգեմ, որովհետև, ո՜վ Աստված, դու ես իմ պահապանը և իմ ողորմության Աստվածը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 60

Փրկության աղոթք

Երգողների գլխավորին։ Շուշան-Էդութի վրա։ Դավթի երգ, սովորեցնելու համար. երբ նա պատերազմեց Միջագետքի ասորիների և Զոպայի ասորիների դեմ, և երբ Հովաբը Եդովմից վերադարձավ և տասներկու հազար մարդու կոտորեց Աղի ձորում։

1 Ո՜վ Աստված, մեզ դեն գցեցիր, ցրեցիր մեզ, բարկացար. ե՛տ դարձիր դեպի մեզ։

2 Դու դողացրիր երկիրը և պատռեցիր այն. բժշկի՛ր նրա կոտրած տեղերը, որովհետև երերում է։

3 Խստություն ցույց տվեցիր քո ժողովրդին. մեզ թմրության գինի խմել տվեցիր։

4 Բայցքեզնից վախեցողներին դրոշակ տվեցիր, որ բարձրացնեն ճշմարտության համար, (Սելա)։

5 Որ քո սիրելիներն ապրեն. թող փրկի քո աջը, և լսի՛ր ինձ։

6 Աստված խոսեց իր սուրբ տեղից. «Ես պիտի ցնծամ, Սյուքեմը պիտի բաժանեմ և պիտի չափեմ Սոկքովթի հովիտը։

7 Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն, և Եփրեմն իմ գլխի զորությունն է, և Հուդան՝ իմ գավազանը։

8 Մովաբն իմ լվացվելու ամանն է. իմ կոշիկը պիտի գցեմ Եդովմի վրա, ո՛վ փղշտացիների երկիր, ցնծա՛ ինձ համար»։

9 Ո՞վ ինձ պիտի տանի ամուր քաղաք, ո՞վ ինձ պիտի առաջնորդի մինչև Եդովմ։

10 Ո՞չ արդարև դու, ո՜վ Աստված, որ դեն գցեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքի հետ, ո՜վ Աստված։

11 Նեղության մեջ տո՛ւր մեզ քո օգնությունը, որովհետև փուչ է մարդու օգնությունը։

12 Մենք Աստծով զորություն պիտի գործենք, և նա ոտնակոխ պիտի անի մեր թշնամիներին։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 61

Պահպանության աղոթք

Երգողների գլխավորին։ Նիկինոթի վրա։ Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղաղակը, նայի՛ր իմ աղոթքին։

2 Երկրի ծայրից կանչում եմ քեզ, երբ թուլանում է սիրտս. առաջնորդի՛ր ինձ դեպի այն վեմը, որ բարձր է ինձնից.

3 Որովհետև դու ես իմ ապավենը, զորավոր աշտարակը՝ թշնամու դեմ։

4 Ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում, հավիտյան պիտի ապավինեմ քո թևերի ծածկույթին։ (Սելա)։

5 Որովհետև, ո՛վԱստված, դու լսում ես իմուխտերը ևինձես տալիս քո անունից վախեցողների ժառանգությունը։

6 Օրեր ես ավելացնում թագավորի օրերի վրա, և նրա տարիները պիտի լինեն սերնդից սերունդ, ազգից մինչև ազգ։

7 Նա հավիտյան պիտի մնա Աստծու առաջ. ողորմություն և ճշմարտությո՛ւն պատրաստիր, որ պահպանեն նրան։

8 Ուրեմն քո անվանը սաղմոս պիտի ասեմ հավիտյան, որպեսզի օր օրի կատարեմ իմ ուխտերը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 62

Վստահություն Աստծուն

Երգողների գլխավորին։ Իդիթունի վրա։ Դավթի սաղմոս։

1 Հիրավի, իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն. նրանից է իմ փրկությունը։

2 Հիրավի, նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ սաստիկ չսասանվեմ։

3 Մինչև ե՞րբ պիտի հարձակվեք մարդու վրա, որ բոլորդ սպանեք նրան, կործանեք ծռված պատի և խախուտ պարսպի նման։

4 Հիրավի, խորհուրդ են անում, որ նրան ցած գցեն իր բարձրությունից. հավանում են ստությունը, իրենց բերանով օրհնում են, բայց անիծում են իրենց սրտի մեջ։ (Սելա)։

5 Ո՛վ անձ իմ, միայն Աստծո՛ւն վստահիր, որովհետև նրանից է իմ հույսը։

6 Հիրավի, նա է իմ վեմը, իմ փրկությունը, իմ ապավենը. ես պիտի չսասանվեմ։

7 Աստծու մոտ են իմ փրկությունը և փառքը. իմ զորության վեմը և իմ ապավենը Աստծու մոտ են։

8 Ամեն ժամանակ ձեր հույսը նրա վրա՛ դրեք, ո՛վ ժողովուրդներ, ձեր սրտերը բացե՛ք նրա առաջ. Աստված մեր ապավենն է։ (Սելա)։

9 Հիրավի, հասարակ մարդիկ ունայն են, և մեծամեծ մարդիկ՝ սուտ. երբ դրվեն կշեռքի վրա, նրանք ավելի թեթև պիտի լինեն ամեն ունայնությունից։

10 Հույս մի՛ դրեք հարստահարության վրա և ոչ էլ զուր հույս դրեք հափշտակության վրա. եթե հարստությունն էլ շատանա,նրա վրաէլ սիրտ մի՛ դրեք։

11 Աստված մեկ անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի այս. «Զորությունն Աստծունն է»։

12 Քոնն է ողորմությունը, Տե՛ր, որովհետև դու մարդուն հատուցում ես նրա գործերի համեմատ։