Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 8

Եզրասն Օրենքը կարդում է ժողովրդի առաջ

1 Եվ ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց այն հրապարակում, որ Ջրի դռան առջևում է, և ասացին Եզրաս դպիրին, որ Մովսեսի օրենքի գիրքը բերի, որ Տերը հրամայեց Իսրայելին։

2 Եվ Եզրաս քահանան յոթերորդ ամսվա առաջին օրը տղամարդ ու կին և հասկանալու կարողություն ունեցող բոլոր հավաքվածների առաջ բերեց օրենքը։

3 Եվ առավոտից մինչև կեսօր տղամարդկանց, կանանց և հասկացողների առաջ կարդաց նրանից այն հրապարակում, որ Ջրի դռան առջևում է, և ամբողջ ժողովրդի ականջը օրենքի գրքին էր։

4 Եզրաս դպիրը կանգնած էր փայտե մի բեմի վրա, որ շինել էին այս բանի համար, իսկ նրա մոտ՝ աջ կողմում, կանգնել էին Մատաթիան, Սեման, Անանիան, Ուրիան, Քեղկիան և Մաասիան, իսկ նրա ձախ կողմում՝ Փադայիան, Միսայելը, Մեղքիան, Հասումը, Ասբադանան, Զաքարիան և Մեսուղամը։

5 Եվ Եզրասն ամբողջ ժողովրդի աչքի առաջ բացեց գիրքը, որովհետև ինքն ամբողջ ժողովրդից վեր էր, և երբ որ բացեց, ամբողջ ժողովուրդը կանգնեց։

6 Եվ Եզրասն օրհնեց Տեր մեծ Աստծուն, իսկ ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ամե՜ն, ամե՜ն, իրենց ձեռքերը բարձրացնելով և երեսի վրա խոնարհվելով մինչև գետին՝ երկրպագեցին Տիրոջը։

7 Հեսուն, Բանին, Սարաբիան, Համինը, Ակկուբը, Սաբեթան, Ովդիան, Մաասիան, Կովդիտան, Ազարիան, Հովզաբադը, Անանը, Բաղայիան և ղևտացիները օրենքը բացատրում էին ժողովրդին, իսկ ժողովուրդը կանգնած էր իր տեղում։

8 Եվ Աստծու օրենքի գրքից հստակ կարդում էին և բացատրելով հասկացնում կարդացածը։

9 Եվ Նեեմիան, որ Աթարսաթան է, և Եզրաս քահանա դպիրը և ղևտացիները, որ բացատրում էին ժողովրդին, ասացին ամբողջ ժողովրդին. «Այս օրը սուրբ է ձեր Տեր Աստծու համար, սուգ մի՛ արեք և մի՛ լացեք», որովհետև ամբողջ ժողովուրդը լաց էր լինում, երբ լսում էր օրենքի խոսքերը։

10 Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք, յուղալի բանե՛ր կերեք և քաղցր բանե՛ր խմեք և բաժիննե՛ր ուղարկեք պատրաստություն չունեցողին, որովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»։

11 Եվ ղևտացիները լռեցրին ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Լռեցե՛ք, որովհետև այս օրը սուրբ է, և մի՛ տրտմեք»։

12 Եվ ամբողջ ժողովուրդը գնաց ուտելու, խմելու և բաժիններ ուղարկելու և մեծ ուրախություն անելու, որովհետև հասկանում էին այն խոսքերը, որ նրանց բացատրում էին։

Տաղավարահարաց տոնը

13 Եվ երկրորդ օրը ամբողջ ժողովրդի տոհմապետները, քահանաները և ղևտացիները հավաքվեցին Եզրաս դպիրի մոտ՝ օրենքի խոսքերը կրկին հասկանալու համար։

14 Եվ գտան օրենքում գրված, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր, թե Իսրայելի որդիները յոթերորդ ամսին տաղավարներում պիտի բնակվեն։

15 Եվ հայտարարեն ու մունետիկ կանչել տան նրանց բոլոր քաղաքներում և Երուսաղեմում՝ ասելով. «Բարձրացե՛ք սարը և ձիթենու ոստեր և յուղի ծառի ոստեր, մրտենու ոստեր և արմավենու ոստեր և տերևախիտ ծառերի ոստե՛ր բերեք, որպեսզի տաղավարներ շինեք, ինչպես որ գրված է»։

16 Եվ գնացին ու իրենց համար տաղավարներ շինեցին՝ ամեն մարդ իր կտուրի վրա և իրենց գավիթներում և Աստծու տան գավիթներում ու Ջրի դռան հրապարակում և Եփրեմի դռան հրապարակում։

17 Եվ գերությունից վերադարձածների ողջ բազմությունը տաղավարներ շինեց և տաղավարներում բնակվեց։ Որովհետև Իսրայելի որդիները Նավեի որդի Հեսուի օրերից մինչև այդ օրը այդպես չէին արել, ուստի շատ մեծ ուրախություն եղավ։

18 Եվ ամեն օր կարդում էին Աստծու օրենքի գրքից՝ առաջին օրից մինչև վերջին օրը, և յոթ օր տոն կատարեցին, իսկ ութերորդ օրը կանոնի համաձայն հանդիսավոր ժողով էր։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 9

Ժողովուրդը խոստովանում է իր մեղքերը

1 Եվ այդ ամսի քսանչորսերորդ օրը հավաքվեցին Իսրայելի որդիները ծոմով, քուրձերով և հող իրենց վրա։

2 Եվ Իսրայելի սերունդն առանձնացավ բոլոր օտարազգիներից, և կանգնած խոստովանում էին իրենց մեղքերը և իրենց հայրերի անօրինությունները։

3 Կանգնել էին իրենց տեղում և օրվա քառորդը կարդացին իրենց Տեր Աստծու օրենքի գրքից, և մի քառորդը խոստովանում և երկրպագում էին իրենց Տեր Աստծուն։

4 Եվ բարձր տեղի վրա կանգնել էին ղևտացիներ Հեսուն, Բանին, Կադմիելը, Սաբանիան, Բունին, Սարաբիան, Բանին և Քենանին և բարձր ձայնով աղաղակում էին իրենց Տեր Աստծուն։

Խոստովանության աղոթք

5 Եվ ասացին ղևտացիները՝ Հեսուն, Կադմիելը, Բանին, Ասաբանիան, Սարաբիան, Ովդիան, Սաբանիան և Փեթայիան. «Վեր կացեք օրհնեցե՛ք ձեր Տեր Աստծուն հավիտյանս հավիտենից»։

«Օրհնյալ լինի քո փառավորյալ անունը, որ ամեն օրհնությունից և փառաբանությունից բարձր է։

6 Դու, միայն դու ես Տեր. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը և նրա բոլոր զորքերը, երկիրը և նրա վրայի ամբողջ եղածը, ծովերը և նրանց միջի ամբողջ եղածը. դու ես նրանց բոլորին կենդանություն տվողը, և երկնքի զորքերը քեզ երկրպագություն են անում։

7 Դու ես Տեր Աստվածը, որ ընտրեցիր Աբրամին ու նրան հանեցիր քաղդեացիների Ուրից և նրա անունը Աբրահամ դրեցիր։

8 Եվ նրա սիրտը հավատարիմ գտար քո առաջ և նրա հետ ուխտ արեցիր, որպեսզի նրա սերնդին տաս քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների և գերգեսացիների երկիրը։ Եվ քո խոսքը հաստատեցիր, որովհետև արդար ես դու։

9 Եվ տեսար մեր հայրերի նեղությունը Եգիպտոսում և նրանց աղաղակը լսեցիր Կարմիր ծովի մոտ։

10 Եվ նշաններ ու հրաշքներ արեցիր փարավոնի վրա և նրա բոլոր ծառաների և նրա երկրի ողջ ժողովրդի վրա, որովհետև իմացար, որ ամբարտավան եղան նրանց դեմ, և անուն հանեցիր քեզ համար, ինչպես որ այսօր է։

11 Եվ ծովը պատռեցիր նրանց առջև, և նրանք չոր տեղով անցան ծովի միջով, և նրանց հալածողներին խորտակեցիր, ինչպես քարը՝ խորունկ ջրերի մեջ։

12 Եվ ամպի սյունով առաջնորդեցիր նրանց, իսկ կրակի սյունով՝ գիշերը, որ լուսավորեիր նրանց գնալու ճանապարհը։

13 Եվ վայր իջար Սինա լեռան վրա և խոսեցիր նրանց հետ երկնքից և նրանց տվեցիր արդար իրավունքներ ու ճշմարիտ օրենքներ, բարի կանոններ ու պատվիրաններ։

14 Եվ քո սուրբ շաբաթը հասկացրիր նրանց և Մովսես ծառայիդ միջոցով նրանց կանոններ և օրենքներ պատվիրեցիր։

15 Եվ երկնքից հաց տվեցիր նրանց, երբ նրանք սոված էին, և նրանց համար ջուր հանեցիր ապառաժից, երբ նրանք ծարաված էին։ Եվ նրանց ասացիր, որ մտնեն և ժառանգեն այն երկիրը, որը նրանց տալու համար բարձրացրել էիր ձեռքդ։

16 Բայց նրանք և մեր հայրերը ամբարտավանացան և պնդացրին իրենց պարանոցը և չլսեցին քո պատվիրանները։

17 Եվ չուզեցին լսել և չհիշեցին քո հրաշքները, որ արել էիր նրանց մեջ, և պնդացրին իրենց պարանոցը և իրենց համար ապստամբության առաջնորդ նշանակեցին, որ վերադառնան իրենց ստրկությանը, բայց դու ներող, ողորմած, գթառատ, համբերատար և բազումողորմ Աստված էիր և նրանց չթողեցիր։

18 Մանավանդ երբ իրենց համար ձուլածո հորթ շինեցին և ասացին. “Սա է քո Աստվածը, որ քեզ հանել է Եգիպտոսից”։ Եվ մեծ անարգանք գործեցին։

19 Եվ դու քո մեծ ողորմությամբ նրանց չթողեցիր անապատում. ամպի սյունը ցերեկը չհեռացավ նրանց վրայից՝ նրանց առաջնորդելով ճանապարհին, իսկ կրակի սյունը՝ գիշերը, որ նրանց լույս տա ևլուսավորիայն ճանապարհը, որով գնում էին։

20 Եվ քո բարի Հոգին տվեցիր նրանց իմաստնացնելու համար և քո մանանան չզրկեցիր նրանց բերանից և ջուր տվեցիր նրանց, երբ նրանք ծարաված էին։

21 Եվ քառասուն տարի նրանց կերակրեցիր անապատում. նրանք պակասություն չունեցան, նրանց հագուստները չմաշվեցին, և նրանց ոտքերը չուռեցին։

22 Եվ նրանց տվեցիր թագավորություններ ու ազգեր և նրանց բաժիններ տվեցիր սահմաններով, և նրանք ժառանգեցին Սեհոնի երկիրը, Եսեբոն թագավորի երկիրը և Բասանի Ովգ թագավորի երկիրը։

23 Եվ նրանց որդիներին շատացրիր երկնքի աստղերի չափ և նրանց բերեցիր այս երկիրը, որի համար ասել էիր նրանց հայրերին, որ գան և ժառանգեն։

24 Նրանց որդիները եկան և ժառանգեցին այս երկիրը, և դու նվաճեցիր այս երկրի բնակիչներին՝ քանանացիներին, և նրանց ձեռքը մատնեցիր նրանց և նրանց թագավորներին ու երկրի ազգերին, որ իրենց քմահաճույքով վարվեին նրանց հետ։

25 Եվ նրանք ամուր քաղաքներ ու բերրի հող գրավեցին և ժառանգեցին ամեն բարիքով լի տներ, փորված ջրհորներ, այգիներ, ձիթենիներ և բազմաթիվ պտղատու ծառեր։ Եվ նրանք կերան, կշտացան ու լիացան և զվարճացան քո մեծամեծ բարիքներով։

26 Սակայն նրանք անհնազանդություն արեցին և ընդվզեցին քո դեմ, անտեսեցին քո օրենքը և սպանեցին քո մարգարեներին, որոնք վկայում էին նրանց դեմ, որպեսզի դառնան դեպի քեզ, և մեծամեծ անարգանքներ արեցին։

27 Եվ դու նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք նեղացրին նրանց։ Եվ իրենց նեղության ժամանակ քեզ աղաղակեցին, և դու լսեցիր երկնքից և քո մեծ ողորմության համաձայն դու նրանց ազատարարներ տվեցիր, որոնք նրանց ազատեցին իրենց թշնամիների ձեռքից։

28 Իսկ երբ որ նրանք հանգստացան, դարձյալ չարություն արեցին քո առաջ, և դու նրանց թողեցիր իրենց թշնամիների ձեռքին, որոնք տիրեցին նրանց վրա։ Եվ դարձյալ քեզ աղաղակեցին, և դու երկնքից լսեցիր և նրանց շատ անգամ ազատեցիր քո ողորմությամբ։

29 Եվ դու նրանց վկայեցիր, որ նրանց դարձնես դեպի քո օրենքը, բայց նրանք մեծամտացան և չլսեցին քո պատվերները և քո իրավունքների դեմ մեղանչեցին, որոնք կատարող մարդը նրանցով կապրի, և իրենց ուսերն անհնազանդեցրին և իրենց վիզը պնդացրին ու չլսեցին։

30 Եվ դու շատ տարիներ համբերատար եղար նրանց նկատմամբ և մարգարեների միջոցով վկայեցիր նրանց քո Հոգով, բայց նրանք ականջ չդրեցին, և դու մատնեցիր նրանցուրիշերկրների ազգերի ձեռքը։

31 Սակայն դու քո առատ ողորմությամբ նրանց վերջը չտվեցիր և նրանց չթողեցիր, որովհետև դու գթառատ և ողորմած Աստված ես։

32 Եվ արդ, ո՛վ մեր Աստված, մեծ, զորավոր և ահեղ, ուխտ և ողորմություն պահո՛ղ Աստված, թող քո աչքին քիչ չերևան այն ամեն նեղությունները, որ պատահեցին մեզ, մեր թագավորներին, մեր իշխաններին, մեր քահանաներին, մեր մարգարեներին, մեր հայրերին և քո ամբողջ ժողովրդին՝ Ասորեստանի թագավորի ժամանակից մինչև այսօր։

33 Բայց դու մեզ վրա եկած բոլոր բաներում արդար ես, որովհետև դու ճշմարտությամբ արեցիր, իսկ մենք անօրինություն արեցինք։

34 Եվ մեր թագավորները, մեր իշխանները և մեր հայրերը չկատարեցին քո օրենքը և ականջ չդրեցին քո պատվիրաններին ու վկայություններին, որոնցով նրանց էիր հիշեցնում։

35 Եվ նրանք իրենց թագավորելու ժամանակ և այն ժամանակ, երբ դու նրանց շատ բարիքներ արեցիր, և այն ընդարձակ ու բերրի երկրում, որ տվել էիր նրանց, քեզ չծառայեցին և չհրաժարվեցին իրենց չար գործերից։

36 Ահա մենք այսօր ծառաներ ենք, և ահա այն երկրում, որ մեր հայրերին տվեցիր՝ նրա բերքն ու բարիքը վայելելու համար, մենք ծառաներ ենք։

37 Եվ նրա առատ արդյունքն այն թագավորներինն է, որոնց մեր մեղքերի պատճառով դրել ես մեզ վրա։ Եվ նրանք իրենց քմահաճույքով տիրում են մեր մարմինների վրա և մեր անասունների վրա, և մենք մեծ նեղության մեջ ենք»։

38 Եվ այս ամենի համար հաստատ ուխտեցինք ու գրեցինք, և կնքեցին մեր իշխանները, ղևտացիները և քահանաները։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 10

Ժողովուրդը ուխտ է հաստատում

1 Եվ կնքողներն էին Աքաղիայի որդի Նեեմիա Աթարսաթան, Սեդեկիան,

2 Սարայիան, Ազարիան, Երեմիան,

3 Փասուրը, Ամարիան, Մեղքիան,

4 Քետտուսը, Սաբանիան, Մալուքը,

5 Հարիմը, Մերամոթը, Աբդիան,

6 Դանիելը, Կանաթոնը, Բարուքը,

7 Մեսուղամը, Աբիան, Միամինը,

8 Մաազիան, Բեղգան և Սեմայիան. սրանք քահանաներ էին։

9 Եվ ղևտացիները՝ Ազանիայի որդի Հեսուն, Բանուն և Ենադադի որդիներից Կադմիելը։

10 Եվ նրանց եղբայրները՝ Սաբանիան, Ովդիան, Կովղիտան, Փաղայիան,

11 Անանը, Միքան, Րոոբը,

12 Ասաբիան, Զաքուրը, Սարաբիան,

13 Սաբանիան, Ովդիան, Բանին և Բանինուն։

14 Ժողովրդի գլխավորները՝ Փարոսը, Փաաթ-Մովաբը, Եղամը, Զաթուն,

15 Բանին, Բունին,

16 Ազգադը, Բեբային, Ադոնիան,

17 Բագուեն, Ադինը, Ատերը,

18 Եզեկիան, Ազուրը, Ովդիան,

19 Հասումը, Բեսեին,

20 Արիփը, Անաթոթը, Նովբան,

21 Մագփիասը, Մեսուղամը, Եզիրը,

22 Մասիզեբելը, Սադովկը, Հադդուան, Փաղատիան,

23 Անանը, Անանիան, Ովսեեն, Անանիան,

24 Ասուրը, Ալոեսը, Պիլան, Սոբեկը,

25 Հռեումը, Ասաբանան, Մաասիան,

26 Աքիան, Անանը, Օնանը,

27 Մալուքը, ՀարիմըևԲաանան։

Ուխտը

28 Եվ մնացած ժողովուրդը՝ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները, նաթանայիմները և բոլորը, որ զատվել էին այն երկրների ժողովուրդներից դեպի Աստծու օրենքը, նրանց կանայք, որդիները և աղջիկները, ամենքը, ով կարողանում է հասկանալ,

29 միացան իրենց զորավոր եղբայրներին և անեծքով երդվեցին, որ շարժվեն Աստծու օրենքով, որ նա տվեց Աստծու ծառա Մովսեսի ձեռքով, և որ պահեն ու կատարեն Տիրոջ՝ մեր Տիրոջ բոլոր պատվերները, իրավունքները և կանոնները։

30 Եվ որ մեր աղջիկներին չտանք երկրի այլազգիներին և նրանց աղջիկներին չուզենք մեր որդիների համար։

31 Եվ երկրի այլազգիներից, որոնք շաբաթ օրը ապրանք և ամեն տեսակ ուտելիք են բերում ծախելու, շաբաթ և սուրբ օրը չառնենք և յոթերորդ տարին թողնենք ամեն տեսակ պարտքերը։

32 Եվ մեզ վրա պատվեր դրեցինք, որ մեզ համար պարտք համարենք տարին մեկ երրորդ սիկղվճարելմեր Աստծու տան սպասավորության համար,

33 առաջավորության հացի համար, մշտնջենավոր հացի համար, մշտնջենավոր ողջակեզի համար, շաբաթներին, ամսագլուխներին, տոներին՝ սուրբ բաների համար և Իսրայելի քավության մասին մեղքի պատարագների համար և մեր Աստծու տան ամբողջ գործի համար։

34 Եվ փայտի ընծայի մասին քահանաները, ղևտացիները և ժողովուրդը վիճակ գցեցինք, որ բերենք մեր Աստծու տունը ըստ մեր տոհմերի՝ տարեցտարի իր որոշված ժամանակներին, մեր Տեր Աստծու սեղանի վրա վառելու համար, ինչպես որ գրված է օրենքում։

35 Եվ ամեն տարի Տիրոջ տունը տանենք մեր երկրի առաջին բերքը և բոլոր պտղատու ծառերի առաջին պտուղները։

36 Եվ մեր որդիների անդրանիկներին և մեր անասուններինը, ինչպես որ գրված է օրենքում, և մեր արջառների ու ոչխարների անդրանիկները տանենք մեր Աստծու տունը՝ քահանաներին, որ ծառայում են մեր Աստծու տանը։

37 Եվ մեր ցորենի երախայրիքն ու մեր ընծաները և ամեն ծառի պտուղը, գինին և ձեթը տանենք քահանաներին՝ մեր Աստծու տան մառանները, և մեր երկրի տասանորդըտանքղևտացիներին, իսկ ղևտացիներն իրենքմեզանիցտասանորդ առնեն մեր ծառայության բոլոր քաղաքներում։

38 Եվ Ահարոնի որդի քահանան ղևտացիների հետ կլինի ղևտացիների տասանորդն առնելիս, և ղևտացիները տասանորդի տասանորդը կտանեն Աստծու տան գանձատան սենյակները։

39 Որովհետև Իսրայելի որդիները և Ղևիի որդիները ցորենի, գինու և ձեթի ընծաները պիտի տանեն այն սենյակները, որտեղ են սրբարանի անոթները և պաշտոնյա քահանաներն ու դռնապանները և երգիչները։ Եվ մեր Աստծու տունը չենք թողնի։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 11

Երուսաղեմում բնակվող ժողովուրդը

1 Եվ բնակվեցին ժողովրդի իշխանները Երուսաղեմում, իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեց, որ ժողովրդի մեկ տասներորդը բերեն Երուսաղեմ սուրբ քաղաքում բնակվելու, իսկ մնացյալ ինը մասինթողեցինքաղաքներում։

2 Եվ ժողովուրդն օրհնեց այն բոլոր մարդկանց, որ հոժարակամ համաձայնվեցին բնակվելու Երուսաղեմում։

3 Եվ սրանք էին այն գավառի գլխավորները, որ բնակվեցին Երուսաղեմում, իսկ Հուդայի քաղաքներում ամեն մարդ բնակվում էր իրենց քաղաքների իր կալվածքում՝ իսրայելացիները, քահանաները, ղևտացիները, նաթանայիմները և Սողոմոնի ծառաների որդիները։

4 Երուսաղեմում բնակվեցին Հուդայի որդիներից և Բենիամինի որդիներից.

Հուդայի որդիներից՝ Աթայիան՝ որդի Ոզիայի՝ որդի Զաքարիայի՝ որդի Ամարիայի՝ որդի Սափատիայի՝ որդի Մաղաղիելի, Փարեսի որդիներից։

5 Եվ Մաասիան՝ որդի Բարուքի՝ որդի Քոլոզեի՝ որդի Ազայիայի՝ որդի Ադայիայի՝ որդի Հովարիբի՝ որդի Զաքարիայի՝ որդի Սիլոնիի։

6 Փարեսի որդիներից Երուսաղեմում բոլոր բնակվողները չորս հարյուր վաթսունութ քաջ մարդիկ էին։

7 Սրանք են Բենիամինի որդիները՝ Սալլուն՝ որդի Մեսուղամի՝ որդի Հովազի՝ որդի Փադայիայի՝ որդի Կովդիայի՝ որդի Մաասիայի՝ որդի Իթիելի՝ որդի Եսայիայի։

8 Եվ նրանից հետո՝ Գեբեին, Սելեին՝ ինը հարյուր քսանութհոգի։

9 Նրանց վրա իշխան էր Զեքրիի որդի Հովելը, իսկ Սենուայի որդի Հուդան քաղաքի երկրորդն էր։

10 Քահանաներից՝ Հովարիբի որդի Հեդայիան, Հաքինը,

11 Սարայիան՝ որդի Քեղկիայի՝ որդի Մեսուղամի՝ որդի Սադովկի՝ որդի Մարիոթի՝ որդի Աքիտովբի, Աստծու տան վերակացուն։

12 Եվ նրանց եղբայրները, որ տաճարի գործն էին կատարում, ութ հարյուր քսաներկուսն էին։ Եվ Ադայիան՝ որդի Հերսամի՝ որդի Փաղաղիայի՝ որդի Ամասիի՝ որդի Զաքարիայի՝ որդի Փասուրի՝ որդի Մեղքիայի։

13 Եվ նրա եղբայրները՝ տոհմապետներ, երկու հարյուր քառասուներկուսն էին։ Եվ Ամեսային՝ որդի Ազարիելի՝ որդի Ահզայի՝ որդի Մեսաղամոթի՝ որդի Եմմերի։

14 Եվ նրանց եղբայրները՝ քաջազուններ, հարյուր քսանութն էին։ Եվ նրանց վրա իշխան էր Ագեգողեմի որդի Զաբդիելը։

15 Իսկ ղևտացիներից՝ Սեմայիան՝ որդի Ասուբի՝ որդի Եզրիկամի՝ որդի Ասաբիայի՝ որդի Բունիի։

16 Նաև Սաբեթան և Հովզաբադը՝ ղևտացիների գլխավորներից, որոնք Աստծու տան արտաքին գործն էին վարում։

17 Եվ Մաթանիան՝ որդի Միքիայի՝ որդի Զաբդիի՝ որդի Ասափի՝ օրհնաբանության աղոթքի ժամանակ գլխավոր առաջնորդը, և Բակբոկիան, որ երկրորդն էր իր եղբայրներից, և Աբդան՝ որդի Սամուայի՝ որդի Գաղաղի՝ որդի Իդիթունի։

18 Բոլոր ղևտացիները սուրբ քաղաքում երկու հարյուր ութսունչորսն էին։

19 Դռնապանները՝ Ակկուբը, Տեղմոնը և նրանց եղբայրները, որոնք պահպանում էին դռները, հարյուր յոթանասուներկուսն էին։

20 Եվ մնացած իսրայելացիները, քահանաները և ղևտացիները Հուդայի բոլոր քաղաքներում էին՝ ամեն մարդ իր ժառանգությունում։

21 Բայց նաթանայիմները բնակվում էին Ոփաղում, և Սիհան ու Գիսփան նաթանայիմների վրա էին։

22 Երուսաղեմի ղևտացիների իշխանն էր Ոզին՝ որդի Բանիի՝ որդի Ասաբիայի՝ որդի Մաթանիայի՝ որդի Միքայի. Ասափի որդիներից՝ երգիչներից, որ Աստծու տան գործին էին։

23 Որովհետև թագավորը նրանց համար հրաման էր տվել, և յուրաքանչյուր օրվա համար ռոճիկ էրնշանակվածերգիչներին։

24 Հուդայի որդի Զարայի որդիներից Մասիզեբելի որդի Փեթայիան թագավորի գործակալն էր ժողովրդի բոլոր գործերով։

Այլ քաղաքների ժողովուրդը

25 Եվ դրսի գավառների ու նրանց դաշտերի նկատմամբ՝ Հուդայի որդիներից բնակվում էին Կարիաթ-Արբայում և նրա գյուղերում, Դեբոնում և նրա գյուղերում, Կաբիսելում և նրա դաշտերում.

26 Հեսուայում, Մոլադայում և Բեթփաղեթում,

27 Ասեր-Սուաղում, Բերսաբեեում և նրա գյուղերում,

28 Սիկելակում, Մեքոնայում և նրա գյուղերում,

29 Ենռեմոնում, Սարաայում, Հերիմութում,

30 Զանովում, Ոդողոմում և նրանց գյուղերում, Լաքիսում և նրա դաշտերում, Ազեկայում և նրա գյուղերում, և տեղավորվեցին Բերսաբեեից մինչև Ենովմի ձորը։

31 Եվ Բենիամինի որդիները՝ Գաբայից մինչև Մաքմաս, Այիա, Բեթել և նրա գյուղերը,

32 Անաթովթ, Նոբ, Անանիա,

33 Հասոր, Ռամա, Գեթթայիմ,

34 Հադիդ, Սեբոյիմ, Նեբաղատ,

35 Ղովդ, Ովնով և Գեքարասիմ։

36 Ղևտացիները Հուդայի բաժիններից Բենիամինում էին։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 12

Քահանաների և ղևտացիների ցուցակը

1 Սրանք են այն քահանաները և ղևտացիները, որ Սաղաթիելի որդի Զորաբաբելի և Հեսուի հետ դուրս եկան՝

2 Սարայիան, Երեմիան, Եզրասը,

3 Ամարիան, Մալուքը, Քետտուսը. Սեքենիան, Հռեումը,

4 Մերամոթը, Ադդովը, Կանաթոնը, Աբիան,

5 Միամինը, Մովադիան, Բեղգան, Սեմայիան,

6 Հովարիբը, Հեդայիան, Սալլուն,

7 Ամոկը, Քեղկիան, Հեդայիան. սրանք էին քահանաների գլխավորներն իրենց եղբայրներով՝ Հեսուի օրերին։

8 Եվ ղևտացիները՝ Հեսուն, Բանուին, Կադմիելը, Սարաբիան, Հուդան, Մաթանիան. սա իր եղբայրներով օրհնություններիգլխավորնէր։

9 Եվ նրանց եղբայրները՝ Բակբոկիան և Ուննին, իրենց կարգով նրանց առջևում էին։

Հեսու քահանայապետի սերունդը

10 Եվ Հեսուն ծնեց Հովակիմին, Հովակիմը ծնեց Եղիասիբին,

11 Եղիասիբը ծնեց Հովիադային. Հովիադան ծնեց Հովնաթանին, Հովնաթանը ծնեց Հադդուային։

Քահանայական դասի գլխավորները

12 Հովակիմի օրերին տոհմապետ քահանաներն էին՝ Սարայիայից՝ Մարայիան,

13 Երեմիայից՝ Անանիան, Եզրասից՝ Մեսուղամը,

14 Ամարիայից՝ Հոհանանը, Մալուքից՝ Հովնաթանը,

15 Սաբանիայից՝ Հովսեփը, Հարիմից՝ Եդնան, Մարիոթից՝ Քեղկան,

16 Ադդովից՝ Զաքարիան, Կանաթոնից՝ Մեսուղամը,

17 Աբիայից՝ Զիքրին, Մինիամինից՝ Մովադիայից՝ Փաղտին,

18 Բեղգայից՝ Սամուան,

19 Սեմայիայից՝ Հովնաթանը, Հովարիբից՝ Մաթանան,

20 Հեդայիայից՝ Ոզին, Սալլայից՝ Կալլան,

21 Ամոկից՝ Եբերը, Քեղկիայից՝ Ասաբիան, Հեդայիայից՝ Նաթանայելը։

Քահանայական և ղևտական ընտանիքների արձանագրությունները

22 Ղևտացիները՝ տոհմապետները, գրվեցին Եղիասիբի, Հովիադայի, Հոհանանի և Հադդուայի օրերին, իսկ քահանաները՝ պարսից Դարեհթագավորի օրոք։

23 Ղևտացի տոհմապետները ժամանակագրության գրքում գրվեցին մինչև Եղիասիբի որդի Հոհանանի օրերը։

Տաճարի ծառայության սահմանումը

24 Ղևտացիների իշխանները Ասաբիան, Սարաբիան և Կադմիելի որդի Հեսուն էին, և նրանց եղբայրները նրանց առջևում էին, որ օրհնեն և գովեն Աստծու մարդ Դավթի հրամանի համաձայն՝ ըստ դասերի դեմ դիմաց։

25 Մաթանիան, Բակբոկիան, Աբդիան, Մեսուղամը, Տեղմոնը և Ակկուբը դռների շտեմարանների վրա պահապանություն էին անում։

26 Նրանք Հովսեդեկի որդի Հեսուի որդի Հովակիմի օրերում և Նեեմիա կուսակալի և Եզրաս քահանա դպիրի օրերում էին։

Երուսաղեմի պարսպի նավակատիքը

27 Եվ Երուսաղեմի պարսպի նավակատիքին իրենց բոլոր տեղերից որոնեցին ղևտացիներին, որ նրանց բերեն Երուսաղեմ՝ գոհություններով, երգով, ծնծղաներով, տավիղներով ու քնարներով նավակատիք և ուրախություն անելու համար։

28 Եվ հավաքվեցին երգիչների որդիները Երուսաղեմի շրջակա կողմերից և նետոփաթացիների գյուղերից,

29 Բեթգաղգաղայից, Գաբայի և Ազամոթի դաշտերից, որովհետև երգիչներն իրենց համար գյուղեր էին շինել Երուսաղեմի շրջակայքում։

30 Քահանաներն ու ղևտացիները սրբվեցին և սրբեցին ժողովրդին և դռներն ու պարիսպը։

31 Եվ ես Հուդայի իշխաններին պարսպի վրա հանեցի և երկու մեծ դաս գոհություն երգողների կարգեցի.մեկըպարսպի վրա՝ աջ կողմում, Աղբի դռան մոտ։

32 Նրանց հետևից գնում էին Ովսեիան և Հուդայի իշխանների կեսը,

33 Ազարիան, Եզրասը, Մեսուղամը,

34 Հուդան, Բենիամինը, Սեմայիան և Երեմիան։

35 Իսկ փողերով՝ քահանաների որդիներից Զաքարիան՝ որդի Հովնաթանի՝ որդի Սեմայիայի՝ որդի Մաթանիայի՝ որդի Միքայիայի՝ որդի Զաքուրի՝ որդի Ասափի։

36 Եվ նրա եղբայրները՝ Սեմայիան, Ազարիելը, Միլալան, Գիլալան, Մաան, Նաթանայելը, Հուդան և Անանին՝ Աստծու մարդ Դավթի նվագարաններով, և նրանց առջևում՝ Եզրաս դպիրը։

37 Եվ Աղբյուրի դռնով և նրանց դիմացը վեր ելան Դավթի քաղաքի աստիճանների վրա պարսպի աստիճանով վեր՝ դեպի Դավթի տունը մինչև Ջրի դուռը, դեպի արևելք։

38 Մյուս երգողների դասը գնում էր դեմ ու դեմ, իսկ ես՝ նրա հետևից, և ժողովրդի կեսը՝ պարսպի վրա՝ Փուռերի աշտարակից վեր մինչև Լայն պարիսպը։

39 Եվ Եփրեմի դռան վրայից՝ Հին դռան մոտով, և Ձկների դռան մոտով և Անանայելի աշտարակի ու Մեայի աշտարակի մոտով՝ մինչև Ոչխարների դուռը, և կանգնեցին Բանտի դռան մոտ։

40 Հետո երգողների երկու դասերը կանգնեցին Աստծու տան մեջ, ես էլ և զորականների կեսը՝ ինձ հետ։

41 Եվ քահանաները՝ Եղիակիմը, Մաասիան, Մենիամինը, Միքիան, Եղիովենային, Զաքարիան, Անանիան՝ փողերով։

42 Եվ Մաասիան, Սեմայիան, Եղիազարը, Ոզին, Հոհանանը, Մեղքիան, Եղամը և Եզերը և երգիչները բարձրաձայն երգեցին, և վերակացուն Հեզերիան էր։

43 Եվ այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին և ուրախացան, որովհետև Աստված ուրախացրեց նրանց մեծ ուրախությամբ, նաև կանայք ու երեխաներն էին ուրախանում, և Երուսաղեմի ուրախությունը հեռվից էր լսվում։

Պաշտամունքի պատրաստություն տաճարում

44 Եվ այն օրը ընծաների, առաջին բերքի և տասանորդների համար մարդիկ կարգվեցին շտեմարանների սենյակների վրա, որ նրանց մեջ ժողովեն քաղաքների ագարակներից քահանաների և ղևտացիների օրինական բաժինները, որովհետև Հուդան ուրախանում էր կանգնած քահանաների և ղևտացիների վրա։

45 Եվ պահում էին իրենց Աստծու պահապանությունը և մաքուր պահապանությունը. նույնպես և երգիչներն ու դռնապանները՝ Դավթի և իր որդի Սողոմոնի հրամանի համաձայն։

46 Որովհետև վաղուց Դավթի և Ասափի օրերին երգիչների գլխավոր կար, և Աստծուն օրհնելու և գովաբանելու երգեր։

47 Եվ ամբողջ Իսրայելը Զորաբաբելի օրերին և Նեեմիայի օրերին տալիս էր երգիչների և դռնապանների ամեն օրվա բաժինները. սուրբ բաներըտալիս էինղևտացիներին, իսկ ղևտացիներն էլ սուրբ բաներըտալիս էինԱհարոնի որդիներին։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 13

Զատում օտարներից

1 Այն օրը ժողովրդին լսելի կարդացվեց Մովսեսի գրքից, և նրանում գրված գտնվեց, որ ամմոնացի և մովաբացի հավիտյան չպիտի մտնի Աստծու ժողովրդի մեջ.

2 որովհետև Իսրայելի որդիներին չդիմավորեցին հացով և ջրով, այլ Բաղաամին վարձեցին նրա դեմ, որ նրան անիծի, բայց մեր Աստվածը անեծքը դարձրեց օրհնություն։

3 Եվ երբ որ նրանք լսեցին օրենքը, Իսրայելից զատեցին ամբողջ խառնուրդը։

Նեեմիայի բարեկարգությունները

4 Իսկ սրանից առաջ մեր Աստծու տան սենյակի վերակացու Եղիասիբ քահանան՝ Տուբիայի ազգականը,

5 նրա համար մի մեծ սենյակ էր շինել, որտեղ առաջ դնում էին հացի նվերները, կնդրուկը և անոթները և ցորենի, գինու և ձեթի տասանորդները՝ ղևտացիների, երգիչների և դռնապանների բաժինը, նաև քահանաների ընծաները։

6 Այս ամենիժամանակես Երուսաղեմում չէի, որովհետև Բաբելոնի Արտաշես թագավորի երեսուներկուերորդ տարում ես գնացել էի թագավորի մոտ և մի քանի ժամանակից հետոկրկինհրաման ստացա թագավորից

7 և եկա Երուսաղեմ ու իմացա Եղիասիբի արած չարությունը Տուբիայի նկատմամբ, որ նրա համար մի սենյակ էր շինել Աստծու տան գավթում։

8 Ես շատ զայրացա և այն սենյակից դուրս հանեցի Տուբիայի տան ամբողջ կահ-կարասին։

9 Եվ հրամայեցի, որ մաքրեն սենյակները, և դարձյալ այնտեղ տարա Աստծու տան անոթները և հացի ընծան ու կնդրուկը։

10 Նաև իմացա, որ ղևտացիների բաժինները չէին տրվել, և որ ղևտացիները և սպասավորություն անող երգիչները փախել էին իրենց ագարակները։

11 Եվ ես վիճեցի զորականների հետ ու ասացի. «Ինչո՞ւ է Աստծու տունը լքված», և եսղևտացիներինհավաքեցի և հաստատեցի իրենց տեղում։

12 Եվ ամբողջ Հուդան գանձատուն բերեց ցորենի, գինու և ձեթի տասանորդը։

13 Եվ ես գանձատների վրա գանձապետ նշանակեցի Սեղեմիա քահանային և Սադովկ դպիրին ու ղևտացիներից Փադայիային, իսկ նրանց օգնական՝ Մաթանիայի որդի Զաքուրի որդի Անանին, որովհետև նրանք հավատարիմ էին համարվում, և նրանց գործն էր, որ իրենց եղբայրներին բաժին տան։

14 Ո՛վ Աստված իմ, հիշի՛ր ինձ սրա համար և մի՛ ջնջիր իմ բարեգործությունները, որ արեցի իմ Աստծու տան համար և նրա ծառայության մեջ։

15 Այն օրերին տեսա, որ Հրեաստանում շաբաթօրըխաղող էին տրորում և խրձերը բերում, բեռնում էին էշերին, նաև գինի, խաղող ու թուզ և ամեն տեսակ բեռ, և շաբաթ օրը բերում էին Երուսաղեմ։ Եվ ես հանդիմանեցինրանցիրենց ուտելիք ծախած օրը։

16 Եվ նրա մեջ բնակվող տյուրացիները ձուկ և ամեն տեսակ ապրանք էին բերում և շաբաթօրըծախում Հուդայի որդիներին և Երուսաղեմում։

17 Եվ ես վիճեցի Հուդայի ազնվականների հետ ու ասացի նրանց. «Սա ի՞նչ չար բան է, որ անում եք դուք և պղծում շաբաթ օրը։

18 Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպես արեցին, և մեր Աստվածը մեզ վրա և այս քաղաքի վրա բերեց այս ամբողջ չարիքը, իսկ դուք շաբաթը պղծելով Իսրայելի վրա բարկություն եք ավելացնում»։

19 Եվ երբ որ շաբաթից առաջ Երուսաղեմի դռների մոտ մթնում էր, այդ ժամանակ հրամայեցի, որ դռները փակեն, և հրամայեցի, որ դրանք չբանան մինչև շաբաթօրվավերջը։ Եվ իմ ծառաներից դրեցի դռների վրա,որշաբաթ օրը բեռ ներս չմտնի։

20 Եվ վաճառականներն ու ամեն տեսակ ապրանք ծախողները մեկ-երկու անգամ գիշերը Երուսաղեմից դուրս մնացին։

21 Եվ ես հանդիմանեցի նրանց՝ ասելով. «Դուք ինչի՞ համար եք գիշերը պարսպի մոտ մնում. եթե մեկ անգամ էլ այդպես անեք, ես ձեռք կբարձրացնեմ ձեզ վրա»։ Այդ ժամանակից հետո շաբաթօրնայլևս չեկան։

22 Եվ ղևտացիներին հրամայեցի, որ սրբվեն և գան դռներին պահապանություն անեն՝ շաբաթ օրը սրբագործելու համար։ Սա է՛լ հիշիր ինձ համար, ո՛վ իմ Աստված, և ինձ ողորմի՛ր քո մեծ ողորմության համեմատ։

23 Այն օրերին նաև տեսա, որ հրեաները ազովտացի, ամմոնացի, մովաբացի կանայք էին առել։

24 Եվ նրանց որդիների կեսը խոսում էր ազովտացիների լեզվով, բայց հրեերեն խոսել չգիտեին ևխոսում էինայս կամ այն ազգի լեզվով։

25 Եվ ես նրանց հետ կռվեցի և նրանց նզովեցի, նրանցից մի քանի մարդու էլ ծեծեցի և նրանց մազերը փետեցի։ Եվ նրանց երդվել տվեցի Աստծով. «Ձեր աղջիկներին նրանց որդիներին չտաք և նրանց աղջիկներից չառնեք ձեր որդիների և ձեզ համար։

26 Չէ՞ որ սրանով մեղանչեց Իսրայելի Սողոմոն թագավորը, թեև շատ ազգերի մեջ նրա նման թագավոր չկար, և սիրելի էր իր Աստծուն, և Աստված նրան ամբողջ Իսրայելի վրա թագավոր էր դրել։Սակայնօտարազգի կանայք նրան էլ մեղանչել տվեցին։

27 Եվ ձեր վերաբերյալսալսելո՞ւ բան է, որ այս մեծ չարությունն անեք և Աստծու դեմ ապստամբեք՝ օտարազգի կանայք առնելով»։

28 Եվ մեծ քահանա Եղիասիբի որդի Հովիադայի որդիներիցմեկըորոնացի Սանաբաղատի փեսան էր. ես նրան դուրս արեցի իմ մոտից։

29 Ո՛վ իմ Աստված, նրանց հիշի՛ր, որ պղծեցին քահանայությունը և քահանայության ու ղևտացիների ուխտը։

30 Եվայսպեսնրանց մաքրեցի բոլոր օտարազգիներից և քահանաների ու ղևտացիների համար պաշտոններ նշանակեցի՝ ամեն մարդու համար իր գործը։

31 Նաև փայտի ընծան՝ որոշված ժամանակներին և առաջին բերքը։ Ո՛վ իմ Աստված, բարությա՛մբ հիշիր ինձ։

Categories
ԵՍԹԵՐ

ԵՍԹԵՐ 1

Վաշթի թագուհին բարկացնում է թագավորին

1 Ասուերոսի (սա այն Ասուերոսն էր, որ թագավորում էր Հնդկաստանից մինչև Եթովպիա հարյուր քսանյոթ գավառի վրա).

2 այն օրերին, երբ Ասուերոս թագավորը նստած էր իր գահին, որ Շուշան մայրաքաղաքում է,

3 իր թագավորության երրորդ տարում խնջույք արեց իր իշխանների և ծառաների համար, երբ պարսիկների և մարերի բանակի հրամանատարները, ավագանին և գավառների իշխաններն իր մոտ էին։

4 Եվ ցույց տվեց իր թագավորության մեծ հարստությունը և իր մեծության փառավոր շքեղությունը շատ օրեր, այսինքն՝ հարյուր ութսուն օր։

5 Եվ երբ այն օրերը լրացան, այդ ժամանակ թագավորը Շուշան մայրաքաղաքում գտնվող ամբողջ ժողովրդի համար՝ մեծից մինչև փոքրը, յոթ օր խնջույք արեց թագավորական պալատի պարտեզի գավթում։

6 Սպիտակ բեհեզից, կերպասից ու կապուտակից վարագույրներ կային, որ մարմարյա սյուներից ամրացված էին քթանի և ծիրանագույն բարակ լարերով և արծաթե օղակներով, ոսկե և արծաթե նստարաններ՝ զմրուխտաքարի և սպիտակ մարմարի, աղաբաստրի և սև մարմարի սալահատակի վրա։

7 Խմիչքներըտրվում էինոսկե անոթներով, իսկ անոթները միմյանցից տարբեր էին։ Թագավորի գինին առատ էր, ինչպես թագավորին է վայել։

8 Օրենքի համաձայն էին խմում, և բռնադատող չկար, որովհետև թագավորն այդպես էր հրամայել իր տան բոլոր վերակացուներին, որ նրանք ամեն մեկի ուզածի պես անեն։

9 Վաշթի թագուհին էլ կանանց խնջույք արեց Ասուերոս թագավորի պալատում։

10 Յոթերորդ օրը, երբ թագավորի սիրտը գինով զվարթացել էր, ասաց այն յոթ ներքինիներին՝ Մեհումանին, Բիզթային, Արբոնային, Բիգթային, Աբագթային, Զեթարին և Քարքասին, որոնք ծառայում էին Ասուերոս թագավորի առաջ,

11 որ նրանք Վաշթի թագուհուն արքայական թագով բերեն թագավորի առաջ, որ ժողովուրդն ու իշխանները տեսնեն նրա գեղեցկությունը, քանի որ տեսքով գեղեցիկ էր։

12 Սակայն Վաշթի թագուհին մերժեց գնալ թագավորի հրամանով, որ իրեն հաղորդվել էր ներքինիների միջոցով։ Թագավորը շատ բարկացավ, և նրա զայրույթը բորբոքվեց նրա մեջ։

13 Եվ թագավորը հարցրեց իմաստուններին, որոնք գիտեին երկրի կարգն ու կանոնները, որովհետև թագավորը միշտ խորհուրդ էր հարցնում բոլոր օրենք և իրավունք իմացողներից,

14 որոնք նրա մերձավորներն էին՝ Կարսենան, Սեթարը, Ադմաթան, Թարսիսը, Մերեսը, Մարսենան և Մեմուքանը՝ պարսիկների և մարերի յոթ իշխանները, որոնք թագավորին տեսնում էին ամեն օր և թագավորության գլխավոր խորհրդականներն էին.

15 օրենքի համաձայն ի՞նչ պետք է անել Վաշթի թագուհուն, քանի որ Ասուերոս թագավորի հրամանը չկատարեց, որուղարկել էրներքինիների միջոցով։

16 Մեմուքանն ասաց թագավորի և իշխանների առջև. «Վաշթի թագուհին ոչ թե միայն թագավորի դեմ է հանցանք գործել, այլև բոլոր իշխանների և բոլոր այն ազգերի դեմ, որ Ասուերոս թագավորի բոլոր գավառներում են։

17 Որովհետև թագուհու արարքը տարածվելու է բոլոր կանանց մեջ, և նրանք անարգելու են իրենց ամուսիններին՝ ասելով, թե Ասուերոս թագավորը հրամայեց Վաշթի թագուհուն իր առջև բերել, բայց նա չգնաց։

18 Եվ այսօր, երբ պարսիկների և մարերի տիկինները լսեն թագուհու արարքի մասին,նույնըպիտի ասեն թագավորի բոլոր իշխաններին, և մեծ անարգանք ու ցասում պիտի լինի։

19 Եթե թագավորին հաճելի է, թող նրա կողմից հրովարտակ հրապարակվի և գրվի պարսիկների և մարերի օրենքում, որ չի կարելի փոխել. Վաշթին Ասուերոս թագավորի առաջը չպիտի գա, և թագավորը նրա թագուհությունը առավել լավին կտա։

20 Եվ երբ որ լսվի թագավորի հրամանը, որ հրամայված է նրա ընդարձակ ողջ թագավորության մեջ, այն ժամանակ բոլոր կանայք պատիվ կտան իրենց ամուսիններին՝ մեծից մինչև փոքրը»։

21 Այս խոսքը հաճելի թվաց թագավորին և իշխաններին, և թագավորը Մամուքանի խոսքի համաձայն արեց։

22 Թագավորը նամակներ ուղարկեց բոլոր գավառներին. յուրաքանչյուր գավառին՝ իր գրով և յուրաքանչյուր ազգին՝ իր լեզվով, որ ամեն մարդ իր տան մեջ տեր լինի, և որ իր ժողովրդի լեզվով ասվի։

Categories
ԵՍԹԵՐ

ԵՍԹԵՐ 2

Եսթերը դառնում է թագուհի

1 Այս բաներից հետո, երբ որ Ասուերոս թագավորի բարկությունը նստել էր, հիշեց Վաշթիին, նրա արածը և նրա դեմ եղած վճիռը։

2 Թագավորին սպասավորող ծառաներն ասացին. «Թագավորի համար թող գեղեցկադեմ կույս աղջիկներ որոնեն,

3 և թող թագավորն իր թագավորության բոլոր գավառներում վերակացուներ դնի, որ բոլոր գեղեցկադեմ կույս աղջիկներինբերենՇուշան մայրաքաղաքը՝ կանանց պալատը, թագավորի կանանց պահապան ներքինի Հեգեիի ձեռքի տակ ժողովեն և նրանց մաքրության համար պետք եղած օծանելիքներ տան։

4 Եվ այն աղջիկը, որ թագավորի աչքին հաճելի կլինի, թող թագուհի դառնա Վաշթիի տեղը»։ Այս բանը հաճելի թվաց թագավորին, և նա այդպես արեց։

5 Շուշան մայրաքաղաքում մի հրեա մարդ կար. նրա անունն էր Մուրթքե՝ որդին Հայիրի՝ որդին Սեմեիի՝ որդին Կիսի՝ Բենիամինի ցեղից։

6 Նա Երուսաղեմից գերի էր տարվել այն գերիների հետ, որ Հուդայի Հեքոնիա թագավորի հետ գերեվարվեցին, որոնց գերի տարավ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։

7 Նա խնամում էր իր հորեղբոր աղջիկ Ադասսային, այսինքն՝ Եսթերին, որովհետև նա հայր ու մայր չուներ։ Այդ աղջիկը գեղեցիկ էր արտաքինով և գեղեցիկ՝ դեմքով։ Եվ երբ որ նրա հայրն ու մայրը մեռան, Մուրթքեն նրան աղջիկ դարձրեց իր համար։

8 Եվ երբ թագավորի հրամանն ու հրովարտակը լսվեցին, շատ աղջիկներ հավաքվեցին Շուշան մայրաքաղաքում՝ Հեգեիի ձեռքի տակ. Եսթերն էլ տարվեց թագավորի պալատ՝ կանանց պահապան Հեգեիի ձեռքի տակ։

9 Աղջիկը հաճելի եղավ նրա աչքին և շնորհ գտավ նրա առաջ։ Եվ նա շուտով նրան տվեց մաքրության համար պետք եղած օծանելիքները, նրա ռոճիկն ու այն յոթ աղախիններին, որ նշանակվել էին նրան տրվելու թագավորական պալատից։ Նրան և նրա աղախիններին փոխադրեց կանանց պալատի լավագույնտեղը։

10 Եսթերը չհայտնեց իր ազգը և իր ծագումը, որովհետև Մուրթքեն նրան պատվիրել էր, որ չհայտնի։

11 Մուրթքեն ամեն օր ման էր գալիս կանանց պալատի գավթի առջև, որ իմանար Եսթերի առողջությունը, և թե նրան ինչ է լինելու։

12 Երբ գալիս էր յուրաքանչյուր աղջկա՝ Ասուերոս թագավորի մոտ գնալու հերթը՝ ըստ կանանց սովորության տասներկու ամիսը լրանալուց հետո (որովհետև այսպես էին լրանում մաքրությունները. վեց ամիս զմուռսի յուղով, վեց ամիս էլ անուշահոտ խունկերով և կանանց մաքրության համար պետք եղած օծանելիքներով),

13 այդ ժամանակ աղջիկը գնում էր թագավորի մոտ. ամեն ինչ, որ նա պահանջեր, տրվում էր նրան, որ նրա հետ կանանց պալատից տարվեր թագավորի պալատը։

14 Երեկոյան գնում էր և առավոտյան հետ էր դառնում կանանց մյուս տունը՝ թագավորի ներքինի և հարճերի պահապան Սաասգազի ձեռքի տակ։ Նա կրկին թագավորի մոտ չէր գնա, մինչև որ թագավորը նրան չհավաներ և նրան անունով չկանչեր։

15 Եվ երբ որ Մուրթքեի հորեղբայր Աբիքելի աղջիկ Եսթերի հերթը եկավ, որինՄուրթքենիրեն աղջիկ էր վերցրել, որ գնար թագավորի մոտ, ոչինչ չպահանջեց, բացի նրանից, որ ասաց թագավորի կանանց պահապանը՝ ներքինի Հեգեին։ Եսթերը շնորհ գտավ իրեն բոլոր տեսնողների առաջ։

16 Եվ Եսթերը տարվեց Ասուերոս թագավորի մոտ՝ նրա արքայական տունը, տասներորդ ամսում, այսինքն՝ թեբեթ ամսում՝ նրա թագավորության յոթերորդ տարում։

17 Թագավորը Եսթերին բոլոր կանանցից ավելի սիրեց, և նա բոլոր աղջիկներից ավելի սեր և շնորհ գտավ նրա առաջ. և արքայական թագը նրա գլխին դրեց և նրան Վաշթիի փոխարեն թագուհի դարձրեց։

18 Եվ թագավորը մեծ խնջույք արեց իր բոլոր իշխանների և ծառաների համար, այսինքն՝ Եսթերի խնջույքը, թեթևացրեց գավառների հարկերը և թագավորին վայել պարգևներ տվեց։

Մուրթքեն փրկում է թագավորի կյանքը

19 Երբ երկրորդ անգամ աղջիկներ ժողովեցին, այն ժամանակ Մուրթքեն նստում էր թագավորի դռանը։

20 Եսթերը չէր հայտնել իր ծագումն ու իր ազգը, ինչպես որ Մուրթքեն էր նրան պատվիրել։ Եսթերը Մուրթքեի հրամանն անում էր այնպես, ինչպես որ նրա մոտ խնամքի ժամանակ։

21 Այն օրերին, երբ Մուրթքեն թագավորի դռանն էր նստում, թագավորի երկու ներքինիները՝ Բիգթանը և Թարեսը, որ դռան պահապաններից էին, բարկանալով որոշեցին ձեռք բարձրացնել Ասուերոս թագավորի դեմ։

22 Այս բանը հայտնի դարձավ Մուրթքեին, և նա հաղորդեց Եսթեր թագուհուն։ Եվ Եսթերը Մուրթքեի անունից ասաց թագավորին։

23 Երբ այս բանը քննվեց ու ստուգվեց, նրանք երկուսն էլ կախվեցին փայտից, ևսաթագավորի առջև գրվեց ժամանակագրության գրքում։

Categories
ԵՍԹԵՐ

ԵՍԹԵՐ 3

Բոլոր հրեաներին ոչնչացնելու ծրագիր

1 Այս բաներից հետո Ասուերոս թագավորը մեծարեց ագագացի Ամադաթայի որդի Համանին և բարձրացրեց նրան և նրա աթոռն իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրեց։

2 Թագավորի բոլոր ծառաները, որ թագավորի դռանն էին, խոնարհվում ու երկրպագում էին Համանին, որովհետև թագավորն այդպես էր պատվիրել նրա մասին. բայց Մուրթքեն նրա առաջ չխոնարհվեց ու չերկրպագեց նրան։

3 Եվ թագավորի դռանը եղող թագավորի ծառաներն ասացին Մուրթքեին. «Դու ինչո՞ւ ես անտեսում թագավորի պատվերը»։

4 Եվ երբ նրանք ամեն օր ասում էին նրան, ու սա չէր լսում նրանց, այն ժամանակ Համանին ասացին, որ տեսնեն, թե Մուրթքեի խոսքերը կհաստատվե՞ն. որովհետև նա նրանց ասել էր, թե հրեա է։

5 Եվ երբ Համանը տեսավ, որ Մուրթքեն չի խոնարհվում ու երկրպագում իրեն, այն ժամանակ Համանը շատ բարկացավ։

6 Նվաստ մի բան թվաց նրան, որ միայն Մուրթքեի դեմ ձեռք բարձրացներ. բայց որովհետև նրան ասել էին Մուրթքեի ազգը, ուստի Համանը խորհեց վերացնել Մուրթքեի ազգը՝ բոլոր հրեաներին, որ կային Ասուերոսի ամբողջ թագավորության մեջ։

7 Առաջին ամսին, այսինքն՝ նիսան ամսին, Ասուերոս թագավորի տասներկուերորդ տարում փուր, այսինքն՝ վիճակ գցեցին Համանի առջև օրեցօր և ամսեամիս, մինչև տասներկուերորդ ամիսը, այսինքն՝ ադար ամիսը։

8 Համանն ասաց Ասուերոս թագավորին. «Մի ազգ կա ցրված և տարածված ազգերի մեջ քո թագավորության բոլոր գավառներում, և նրանց օրենքը բոլոր ժողովուրդներից տարբեր է. թագավորի օրենքն էլ չեն կատարում, և նրանց թույլ տալը թագավորին նպաստավոր չէ։

9 Եթե թագավորին հաճելի է, թողհրամանգրվի, որ նրանց ոչնչացնեն. տասը հազար տաղանդ արծաթ կշռած կտամ գործակատարների ձեռքով, որ տանեն արքունի գանձարանը»։

10 Թագավորն իր ձեռքից հանեց մատանին և այն հանձնեց հրեաների թշնամի՝ ագագացի Ամադաթայի որդի Համանին։

11 Թագավորն ասաց Համանին. «Քեզ են տրվում արծաթը և ժողովուրդն էլ, որ անես, ինչ որ հաճելի է քեզ»։

12 Առաջին ամսի տասներեքերորդ օրը կանչվեցին թագավորի գրագիրները, և գրվեց ամբողջովին այնպես, ինչպես որ Համանը պատվիրեց. թագավորի նախարարներին և բոլոր գավառների վրա եղող կուսակալներին, յուրաքանչյուր գավառի և յուրաքանչյուր ազգի իշխաններին՝ իրենց գրով և յուրաքանչյուր ազգի՝ իր լեզվով։ Ասուերոս թագավորի անունով հրովարտակ գրվեց և կնքվեց թագավորի մատանիով։

13 Եվ սուրհանդակների ձեռքով հրովարտակներ ուղարկվեցին թագավորի բոլոր գավառները, որ մեկ օրում՝ տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքին, կորցնեն, սպանեն և ոչնչացնեն բոլոր հրեաներին՝ երիտասարդից մինչև ծերը, երեխաներին և կանանց, և նրանց ունեցվածքը հափշտակեն։

14 Այս գրի պատճենը պետք է տրվեր որպես օրենք՝ հրապարակված բոլոր ազգերի համար ամեն գավառի մեջ, որ նույն օրվա համար պատրաստ լինեն։

15 Սուրհանդակները դուրս եկան՝ շտապելով թագավորի հրահանգով. և հրամանը Շուշան մայրաքաղաքում տրվեց։ Թագավորն ու Համանը նստեցին խմելու, իսկ Շուշան քաղաքը շփոթված էր։

Categories
ԵՍԹԵՐ

ԵՍԹԵՐ 4

Մուրթքեն խնդրում է Եսթերի օգնությունը

1 Երբ Մուրթքեն իմացավ այս բոլոր եղածները, պատռեց իր հանդերձները. քուրձ հագավ ու մոխիրցանեց իր վրաև գնաց քաղաքի կենտրոնը և բարձրաձայն ու դառնորեն լաց եղավ։

2 Եվ եկավ մինչև թագավորի դռան մուտքը, որովհետևիրավունքչկար քուրձ հագած մտնել թագավորի դռնով։

3 Բոլոր գավառներումամենտեղ, ուր որ հասնում էր թագավորի խոսքն ու հրամանը, հրեաները մեծ սուգ էին անում և ծոմ էին պահում. լացուկոծ էին անում. շատերը պառկում էին քուրձով և մոխրի վրա։

4 Եսթերի աղախինները և ներքինիները եկան պատմեցին նրան։ Թագուհին խիստ տրտմեց և հանդերձներ ուղարկեց Մուրթքեին հագցնելու և նրա քուրձը նրա վրայից հանելու համար, բայց նա չընդունեց։

5 Եսթերը կանչեց Հաթաքին, որ թագավորի ներքինիներից էր, որին թագավորը նրան էր տվել իրեն ծառայելու համար, և նրան հրամայեց, որ գնա Մուրթքեի մոտ և իմանա, թե ի՛նչ է լինելու, և սա ինչի՛ համար է։

6 Եվ Հաթաքը գնաց Մուրթքեի մոտ՝ քաղաքի հրապարակը, որ թագավորի դռան դիմաց էր։

7 Մուրթքեն նրան պատմեց ամեն ինչ, որ պատահել էր իր հետ և այն որոշ գումար արծաթի մասին, որ Համանն ասել էր, թե կշռով պիտի տար թագավորի գանձարանին՝ հրեաներին ոչնչացնելու համար։

8 Եվ այն հրովարտակի պատճենը, որ Շուշանում տրվել էր նրանց ոչնչացնելու համար, նրան տվեց, որ Եսթերին ցույց տա և նրան հաղորդի ու նրան պատվիրի, որ թագավորի մոտ գնա և նրան աղաչի ու նրա առաջ աղերսի իր ազգի համար։

9 Հաթաքը գնաց և Մուրթքեի խոսքերը պատմեց Եսթերին։

10 Եսթերն ասաց Հաթաքին և նրան պատվիրեցգնալՄուրթքեի մոտ ևասել.

11 «Թագավորի բոլոր ծառաները և թագավորի գավառների ժողովուրդը գիտեն, որ ամեն տղամարդու կամ կնոջ, ով չկանչված մտնի թագավորի մոտ՝ ներքին գավիթը, մեկ օրենք կա, կսպանեն, բացի նրանից, որին թագավորը կմեկնի իր ոսկե գավազանը. նա կապրի։ Բայց ահա երեսուն օր է, ես չեմ կանչվել, որ թագավորի մոտ գնամ»։

12 Մուրթքեին պատմեցին Եսթերի խոսքերը։

13 Մուրթքեն պատասխան ուղարկեց Եսթերին՝ ասելով. «Մի՛ կարծիր, թե թագավորի տանը դու կազատվես բոլոր հրեաներից։

14 Եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն և փրկություն կգա, բայց դու և քո հոր տունը կկորչեք, և ո՛վ գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել»։

15 Եսթերը պատասխան ուղարկեց Մուրթքեին՝ ասելով.

16 «Գնա ժողովի՛ր Շուշանում գտնվող բոլոր հրեաներին, և ծո՛մ պահեք ինձ համար. երեք օր գիշեր ու ցերեկ ո՛չ կերեք և ո՛չ էլ խմեք։ Ես էլ իմ աղախինների հետ այդպես ծոմ եմ պահելու և այնուհետև թագավորի մոտ եմ գնալու, թեև օրենք չէ. և եթե մեռնելու եմ, թող մեռնեմ»։

17 Այն ժամանակ Մուրթքեն գնաց և այնպես արեց, ինչպես որ Եսթերը պատվիրել էր իրեն։