Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24

Հովասը՝ Հուդայի թագավոր

1 Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Սաբիա Բերսաբեեցի։

2 Հովիադա քահանայի բոլոր օրերին Հովասն ուղիղ գործեց Տիրոջ առաջ։

3 Հովիադան նրա համար երկու կին առավ,որոնցիցնա տղաներ և աղջիկներ ունեցավ։

4 Դրանից հետո Հովասի սիրտն ուզեց Տիրոջ տունը նորոգել։

5 Նա հավաքեց քահանաներին ու ղևտացիներին և ասաց նրանց. «Ելեք գնացե՛ք Հուդայի երկրի քաղաքները և ամբողջ Իսրայելից տարեցտարի փո՛ղ հավաքեք ձեր Աստծու տունը նորոգելու համար։ Եվ շո՛ւտ արեք այդ գործը»։ Սակայն ղևտացիները շուտ չարեցին։

6 Թագավորը կանչեց Հովիադա քահանայապետին և ասաց նրան. «Ինչո՞ւ ղևտացիներից չես պահանջում, որ Հուդայից ու Երուսաղեմից բերեն Տիրոջ ծառա Մովսեսի և Իսրայելի ժողովականներիդրածտուրքը վկայության խորանի համար,

7 որովհետև անօրեն Գոթողիանևնրա որդիները բռնությամբ մտել էին Աստծու տունը և Տիրոջ տան բոլոր նվերները գործածել Բահաղի համար»։

8 Թագավորը հրամայեց, և մի արկղ պատրաստեցին ու դրեցին Տիրոջ տան դռանը՝ դրսում։

9 Մունետիկ կանչել տվեցին Հուդայում և Երուսաղեմում, որ բերեն Աստծու ծառա Մովսեսի՝ Իսրայելի վրա անապատումդրածտուրքը Տիրոջ համար։

10 Բոլոր իշխաններն ու ամբողջ ժողովուրդը ուրախացան, և բերում ու գցում էին արկղի մեջ, մինչև որ այն լցվեց։

11 Երբ ղևտացիների ձեռքով արկղը բերում էին թագավորի վերակացուի մոտ և երբ տեսնում էին, որ փողը շատացել է, այն ժամանակ գալիս էին թագավորի գրագիրն ու քահանայապետի վերակացուն, դատարկում էին արկղը, ապա տանում էին ետ ու դնում իր տեղը։ Այսպես էին անում ամեն օր և շատ փող հավաքեցին։

12 Թագավորն ու Հովիադան այդ փողը տալիս էին Տիրոջ տան ծառայության գործն անողներին, որոնք քարհատներ և հյուսներ էին վարձում Տիրոջ տունը նորոգելու համար, ինչպես նաև երկաթագործներին ու պղնձագործներին՝ Տիրոջ տունն ամրացնելու համար։

13 Գործավորներն աշխատում էին, և նորոգության գործը կատարվեց նրանց ձեռքով. Աստծու տունը վերականգնեցին իր նախկին չափով և ամրացրին այն։

14 Գործն ավարտելուց հետո փողի մնացած մասը բերեցին թագավորի և Հովիադայի առաջ, և Տիրոջ տան համար անոթներ շինվեցին, անոթներ պաշտամունքի և ողջակեզների համար, խնկամաններ և ոսկե ու արծաթե այլ անոթներ։ Հովիադայի բոլոր օրերին միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։

15 Հովիադան ծերացավ ու մեռավ՝ իր կյանքի օրերից հագեցած։ Մեռնելիս նա հարյուր երեսուն տարեկան էր։

16 Նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, որովհետև Իսրայելում նա բարություն էր արել Աստծու և նրա տան համար։

Հովիադայի կարգադրությունը փոխվում է

17 Հովիադայի մահից հետո Հուդայի իշխանները եկան ու խոնարհվեցին թագավորի առաջ, և թագավորը լսեց նրանց։

18 Նրանք լքեցին իրենց հայրերի Տեր Աստծու տունը և ծառայեցին աստարովթներին ու կուռքերին, և նրանց այս հանցանքի համար Հուդայի և Երուսաղեմի վրաՏիրոջբարկությունն իջավ։

19 Տերը մարգարեներ ուղարկեց նրանց մոտ, որպեսզի նրանց իրենց դարձնեն. նրանք վկայեցին նրանց, բայց նրանք չլսեցին։

20 Աստծու Հոգին եկավ Հովիադա քահանայի որդի Զաքարիայի վրա, և նա, կանգնելով ժողովրդի առաջ մի բարձր տեղ, ասաց նրանց. «Այսպես է ասում Աստված. “Ինչո՞ւ եք զանց անում Տիրոջ պատվիրանները. դուք հաջողություն չեք ունենա, որովհետև լքել եք Տիրոջը, և նա էլ ձե՛զ լքեց”»։

21 Նրանք հարձակվեցին նրա վրա և թագավորի հրամանով քարկոծեցին նրան Տիրոջ տան սրահում։

22 Հովաս թագավորը չհիշեց այն բարեգթությունը, որ ունեցել էր իր հանդեպ Զաքարիայի հայր Հովիադան, և սպանեց նրա որդուն։ Մեռնելիս նա ասաց. «Տե՛րը թող տեսնի և պահանջի»։

Հովաս թագավորի վախճանը

23 Հաջորդ տարի նրա դեմ դուրս եկավ ասորիների զորքը, եկան Հուդայի ու Երուսաղեմի վրա, ժողովրդի միջից կոտորեցին ժողովրդի բոլոր իշխաններին և նրանց ամբողջ ավարն ուղարկեցին Դամասկոս՝ թագավորին։

24 Թեև ասորիների զորքերը եկան քիչ մարդկանցով, բայց Տերը չափազանց շատ զորք մատնեց նրանց ձեռքը, որովհետև լքել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։ Եվ այսպես Հովասի դատաստանն արեցին։

25 Երբ նրանք գնացին այնտեղից՝ Հովասին ծանր վիրավորված թողնելով, նրա դեմ դավաճանություն արեցին նրա ծառաները՝ Հովիադա քահանայի որդիների արյան համար, և սպանեցին նրան իր անկողնում, և նա մեռավ։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց չթաղեցին թագավորների դամբարանում։

26 Նրա դեմ դավաճանություն անողները ամմոնացի կնոջ՝ Սամեթի որդի Զաբադը և մովաբացի կնոջ՝ Սամարիթի որդի Հոզաբադն են։

27 Նրա որդիների մասին, նրա դեմ ուղղված բազում պատգամների մասին և Աստծու տան վերաշինության մասին ահա գրված է թագավորների գրքի հիշատակարանում։ Նրա որդի Ամասիան թագավորեց նրա փոխարեն։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25

Հուդայի Ամասիա թագավորը

1 Ամասիան քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադան Երուսաղեմացի։

2 Նա ուղիղ գործեց Տիրոջ առջև, միայն ոչ կատարյալ սրտով։

3 Երբ թագավորությունը հաստատ դարձավ նրա համար, նա սպանեց իր թագավոր հորն սպանող ծառաներին,

4 բայց նրանց որդիներին չսպանեց, որովհետև օրենքում՝ Մովսեսի գրքում, գրված է, որ Տերը պատվիրել է՝ ասելով. «Հայրերը որդիների պատճառով, և որդիները հայրերի պատճառով չպետք է մեռնեն, այլ ամեն մարդ իր հանցանքի համար պետք է մեռնի»։

5 Ամասիան հավաքեց Հուդայի մարդկանց և նրանց ըստ ազգատոհմերի դրեց հազարապետների և հարյուրապետների ձեռքի տակ՝ ամբողջ Հուդայի և Բենիամինի երկրի համար։ Նա հաշվառեց քսան և ավելի բարձր տարիք ունեցողներին և գտավ երեք հարյուր հազար պատերազմի գնացող և նիզակ ու վահան կրող ընտիրմարդ։

6 Նա հարյուր տաղանդ արծաթով Իսրայելից վարձեց նաև հարյուր հազար քաջարի զորականներ։

7 Նրա մոտ եկավ Աստծու մի մարդ և ասաց. «Ո՛վ թագավոր, Իսրայելի զորքը թող քեզ հետ չգնա, որովհետև Տերը Իսրայելի հետ չէ, այսինքն՝ Եփրեմի բոլոր որդիների հետ չէ։

8 Բայց եթե ուզում ես, գնա՛, զորացի՛ր պատերազմում,ապա թե ոչ,Աստված քեզ կկործանի թշնամու առջև, որովհետև Աստված զորություն ունի օգնելու և կործանելու»։

9 Ամասիան ասաց Աստծու մարդուն. «Բայց ի՞նչ պիտի լինի այն հարյուր տաղանդը, որ տվել եմ Իսրայելի գնդերին»։ Աստծու մարդը պատասխանեց. «Տերը կարող է քեզ դրանից ավելին տալ»։

10 Ամասիան բաժանեց Եփրեմիերկրիցիր մոտ եկած գնդերը, որպեսզի գնան իրենց տեղը. բայց նրանց բարկությունը խիստ բորբոքվեց Հուդայի դեմ, և նրանք վերադարձան իրենց տեղը բորբոքված բարկությամբ։

Պատերազմ Սեիրի դեմ

11 Ամասիան ուժեղացավ և վերցնելով իր զորքը՝ գնաց Աղի ձորը և Սեիրի որդիներից կոտորեց տասը հազար մարդ։

12 Տասը հազար կենդանի մարդկանց էլ Հուդայի մարդիկ գերի վերցրին, տարան նրանց քարաժայռի գլուխն ու վայր գցեցին այնտեղից, և նրանք բոլորն էլ կտոր-կտոր եղան։

13 Բայց այն գնդերի մարդիկ, որոնց Ամասիան ետ էր ուղարկել, որպեսզի իր հետ պատերազմի չգնան, հարձակվեցին Հուդայի քաղաքների վրա Սամարիայից մինչև Բեթորոն, նրանցից երեք հազար հոգու կոտորեցին և շատ ավար տարան։

14 Երբ Ամասիան եդովմացիներին ջարդելուց վերադարձավ, բերեց Սեիրի որդիների աստվածները և կանգնեցրեց դրանք, որպեսզի իր համար աստվածներ լինեն։ Նա երկրպագում և խունկ էր ծխում նրանց առջև։

15 Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ամասիայի դեմ, և մի մարգարե ուղարկեց նրա մոտ, ու նա ասաց նրան. «Դու ինչո՞ւ ես փնտրում այն ազգի աստվածները, որոնք չկարողացան իրենց ժողովրդին ազատել քո ձեռքից»։

16 Երբ նա նրան այսբաննէր ասում, թագավորը նրան ասաց. «Մի՞թե քեզ թագավորի խորհրդական են դրել. լռի՛ր, որ քեզ չսպանեն»։ Մարգարեն լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Աստված որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չլսեցիր իմ խրատը»։

Պատերազմ Իսրայելի դեմ

17 Հուդայի Ամասիա թագավորը խորհրդակցելուց հետոմարդուղարկեց Հեուի որդի Հովաքազի որդի՝ Իսրայելի թագավոր Հովասի մոտ՝ ասելով. «Ե՛կ, դեմ առ դեմ հանդիպենք»։

18 Բայց Իսրայելի Հովաս թագավորը, Հուդայի թագավորի մոտմարդուղարկելով, ասաց. «Լիբանանի փուշըլուրուղարկեց Լիբանանի մայրիին՝ ասելով. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։

19 Դու ասում ես. “Ահա ես հաղթեցի եդովմացիներին”, և քո սիրտը ուռել է հպարտությունից։ Հիմա նստի՛ր տանդ, ինչո՞ւ ես գրգռվում չարությամբ, որ ընկնես դու, և Հուդան էլ՝ քեզ հետ»։

20 Բայց Ամասիան չլսեց նրան, որովհետև Աստծուց էր, որ նրանք մատնվենթշնամուձեռքը, քանի որ պաշտել էին եդովմացիների աստվածներին։

21 Իսրայելի Հովաս թագավորը ելավ գնաց, և նրանք՝ ինքը և Հուդայի Ամասիա թագավորը, դեմ առ դեմ ելան Բեթսամյուսում, որը Հուդայում է գտնվում։

22 Բայց Հուդան պարտվեց Իսրայելի առաջ, և ամեն մարդ փախավ իր վրանը։

23 Իսրայելի Հովաս թագավորը Բեթսամյուսում բռնեց Հովաքազի որդի Հովասի որդի՝ Հուդայի թագավոր Ամասիային և նրան տարավ Երուսաղեմ, քանդեց Երուսաղեմի պարսպի մի մասը Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ չորս հարյուր կանգուն։

24 Նա վերցրեց ամբողջ ոսկին ու արծաթը և Աստծու տանը՝ Աբդեդոմի մոտ գտնվող բոլոր անոթներն ու թագավորի տան գանձերը.վերցրեցնաև պատանդներ ու վերադարձավ Սամարիա։

25 Հուդայի թագավորը՝ Հովասի որդի Ամասիան, Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մեռնելուց հետո ապրեց տասնհինգ տարի։

26 Ամասիայի մնացած պատմությունը՝ առաջիններն ու վերջինները, գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։

27 Այն ժամանակվանից, երբ Ամասիան խոտորվեց Տիրոջը հետևելուց, նրա դեմ դավաճանություն կազմակերպեցին Երուսաղեմում, և նա փախավ Լաքիս։ Բայց նրա հետևիցմարդիկուղարկեցին Լաքիս և այնտեղ սպանեցին նրան։

28 Նրան ձիերի վրա բերեցին ու թաղեցին նրան իր հայրերի մոտ՝ Հուդայի մայրա քաղաքում։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26

Հուդայի Ոզիա թագավորը

1 Հուդայի ամբողջ ժողովուրդը առավ Ոզիային, որնայն ժամանակտասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հոր՝ Ամասիայի փոխարեն։

2 Սա վերակառուցեց Ելաթը և այն վերադարձրեց Հուդային, երբԱմասիաթագավորն իր հայրերի հետ ննջել էր արդեն։

3 Ոզիան տասնվեց տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։

4 Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր իր հայր Ամասիան։

5 Նա պաշտում էր Աստծուն Զաքարիայի օրոք, որն Աստծու տեսիլքներին հմուտ էր։ Այնքան ժամանակ, որքան Ոզիան պաշտում էր Տիրոջը, Աստված նրան հաջողություն էր տալիս։

6 Նա դուրս ելավ ու պատերազմեց փղշտացիների դեմ, քանդեց Գեթի պարիսպը, Հաբնեի պարիսպը և Ազովտոսի ու փղշտացիների երկրում քաղաքներ կառուցեց։

7 Աստված օգնեց նրան փղշտացիների, Գուր-Բահաղում բնակվող արաբացիների և մաոնացիների դեմ։

8 Ամմոնացիները հարկ էին տալիս Ոզիային, և նրա անունը տարածվեց մինչև Եգիպտոսի սահմանը, որովհետև նա շատ հզորացավ։

9 Ոզիան Երուսաղեմում աշտարակներ կառուցեց Անկյան դռան, Ձորի դռան ու պարսպի անկյան վրա և ամրացրեց դրանք։

10 Նա աշտարակներ կառուցեց անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ հովտում ու դաշտում, երկրագործներ ու այգեգործներ՝ լեռներում և բարեբեր հողերում, քանի որ սիրում էր հողագործությունը։

11 Ոզիան գնդերով մարտի դուրս եկող և պատերազմող զորքեր ուներ ըստ Հեիել գրագրի ու Մաասիա կառավարչի կողմից կատարված հաշվառման՝ թագավորի իշխաններից Անանիայի ձեռքի տակ։

12 Բոլոր քաջազուն տոհմապետների թիվը երկու հազար վեց հարյուր էր։

13 Նրանց ձեռքի տակ կար երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր զինվոր՝ մեծ զորությամբ պատերազմողներ, որոնք թագավորին օգնում էին թշնամու դեմ։

14 Ոզիան այդ ամբողջ զորքի համար պատրաստեց վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ և քարեր արձակող պարսատիկներ։

15 Նա Երուսաղեմում մեծ վարպետությամբ պատրաստված մեքենաներ շինեց, որ աշտարակների և պարիսպների անկյունների վրա դրվեն և նետեր ու մեծ-մեծ քարեր արձակեն։ Նրա համբավը մինչև հեռուները գնաց, որովհետև նա զարմանալի կերպով օգնություն գտավ, մինչև որ զորացավ։

Ոզիան պատժվում է իր հպարտության համար

16 Բայց երբ զորացավ, նրա սիրտը գոռոզացավ, որն իր կործանումին առաջնորդեց, և հանցանք գործեց իր Տեր Աստծու դեմ ու մտավ Տիրոջ տաճարը, որ խունկ ծխի խնկի սեղանի վրա։

17 Նրա հետևից մտավ Ազարիա քահանան, նրա հետ՝ Տիրոջ ութսուն քահանաներ, որոնք քաջ մարդիկ էին։

18 Սրանք կանգնեցին Ոզիա թագավորի դիմաց և ասացին նրան. «Քո գործը չէ, ո՛վ Ոզիա, որ Տիրոջը խունկ ծխես, այլ դա Ահարոնի որդիների՝ քահանաների գործն է, որոնք սրբագործված են խունկ ծխելու համար։ Դո՛ւրս եկ սրբարանից, որովհետև դու հանցանք գործեցիր, և դա քեզ համար պատիվ չէ Տեր Աստծուց»։

19 Ոզիան բարկացավ, և նրա ձեռքին էր բուրվառը, որ խունկ ծխի։ Քահանաների վրա բարկանալիս բորոտություն երևաց նրա ճակատին, քահանաների առջև, Տիրոջ տանը, խունկ ծխելու սեղանի մոտ։

20 Ազարիա քահանայապետը և բոլոր քահանաները դարձան նրա կողմը, և ահա նրա ճակատը բորոտությամբ էր պատած, և նրան շուտով դուրս հանեցին այնտեղից։ Ինքն էլ հենց շտապում էր դուրս գալ, որովհետև Տերը հարվածել էր նրան։

21 Ոզիա թագավորը բորոտ մնաց մինչև իր մահվան օրը։ Նա իբրև բորոտ բնակվում էր առանձին մի տան մեջ, որովհետև արգելված էր Տիրոջ տունմտնել։Իսկ նրա որդի Հովաթամը, որ թագավորի տան գլխավորն էր դարձել, կառավարում էր երկրի ժողովրդին։

22 Ոզիայի մնացած պատմությունը՝ առաջինն ու վերջինը, գրեց Ամոսի որդի Եսայի մարգարեն։

23 Ոզիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր հայրերի մոտ, թագավորների գերեզմանների դաշտում, որովհետև ասացին, թե նա բորոտ է։ Եվ նրա որդի Հովաթամը թագավորեց նրա փոխարեն։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 27

Հուդայի Հովաթամ թագավորը

1 Հովաթամը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա՝ Սադոկի դուստրը։

2 Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր իր հայրը՝ Ոզիան։ Միայն թե սա Տիրոջ տաճարը չմտավ. սակայն ժողովուրդը շարունակեց մեղանչել Տիրոջ դեմ։

3 Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը և շատ շինություններ արեց Օփաղի պարսպի վրա։

4 Նա Հուդայի լեռներում կառուցեց քաղաքներ, իսկ անտառներում՝ բերդեր և աշտարակներ։

5 Նա պատերազմեց ամմոնացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Ամմոնացիներն այդ տարի նրան տվեցին հարյուր տաղանդ արծաթ, տասը հազար քոռ ցորեն և տասը հազար քոռ գարի։ Այդպես արեցին նրան երկրորդ տարին էլ, երրորդին էլ։

6 Հովաթամը զորացավ, որովհետև իր ճանապարհներն ուղղեց իր Տեր Աստծու առջև։

7 Հովաթամի մնացած պատմությունը, նրա բոլոր պատերազմներն ու ինչ որ նա արել է, գրի են առնված Իսրայելի և Հուդայի թագավորների հիշատակների գրքում։

8 Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։

9 Հովաթամը ննջեց իր հայրերի հետ. նրան թաղեցին Դավթի քաղաքում, և նրա որդի Աքազը թագավորեց նրա փոխարեն։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28

Հուդայի Աքազ թագավորը

1 Աքազը քսան տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ինչպես որ իր հայր Դավիթնարեց։

2 Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհներով և նույնիսկ Բահաղիմների համար ձուլածո կուռքեր պատրաստեց։

3 Նա Ենոմի որդու ձորում խունկ էր ծխում և իր որդիներին զոհ մատուցեց. կրակով այրեց ազգերի գարշությունների պես, որոնց քշել էր Տերը Իսրայելի որդիների առջևից։

4 Նա զոհ էր մատուցում և խունկ ծխում Բարձր տեղերում, բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։

Պատերազմ Ասորիքի և Իսրայելի դեմ

5 Հետևաբար Տեր Աստվածը նրան մատնեց ասորիների թագավորի ձեռքը, և նրանք հաղթեցին նրան, շատ գերիներ վերցրին նրանից և տարան Դամասկոս։ Նաև Իսրայելի թագավորի ձեռքն ընկավ, որ նրան հաղթեց և կոտորած արեց։

6 Ռոմելայի որդի Փակեեն մի օրում հարյուր քսան հազարմարդսպանեց Հուդայում՝ բոլորն էլ քաջազուն մարդիկ, որովհետև լքել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։

7 Մի քաջազուն Եփրեմից՝ Զեքրին, սպանեց թագավորի որդի Մաասիային, պալատի վերակացու Եզրիկամին և թագավորի փոխանորդ Եղկանային։

8 Իսրայելի որդիներն իրենց եղբայրներից գերի վերցրին երկու հարյուր հազար կին, տղա և աղջիկ, նաև շատ ավար հափշտակեցին նրանցից և ավարը բերեցին Սամարիա։

Օդեդ մարգարեն

9 Այնտեղ կար Տիրոջ մի մարգարե՝ Օդեդ անունով, որը, Սամարիա մտնող զորքի առաջ դուրս գալով, ասաց նրանց. «Ահա ձեր հայրերի Տեր Աստվածը, Հուդայի երկրի վրա բարկանալով, նրանց մատնեց ձեր ձեռքը, և դուք նրանց սպանեցիք այնպիսի բարկությամբ, որը մինչև երկինք հասավ։

10 Եվ հիմա մտածում եք Հուդայի և Երուսաղեմի որդիներին ձեր ծառաներն ու աղախինները դարձնել։ Մի՞թե դուք հանցանքներ չունեք Տեր Աստծու առաջ։

11 Հիմա լսեցե՛ք ինձ և վերադարձրե՛ք այդ գերիներին, որոնց դուք գերեվարել եք ձեր եղբայրներից, որովհետև Տիրոջ սաստիկ բարկությունը ձեզ վրա է»։

12 Եփրեմի որդիների իշխաններից Հոհանանի որդի Ազարիան, Մեսեղամոթի որդի Բարաքիան, Սեղղումի որդի Եզեկիան և Ադղիայի որդի Ամեսային՝ այս մարդիկ, ելան պատերազմից եկողների դեմ

13 և ասացին նրանց. «Այդ գերիներին այստեղ մի՛ բերեք, որովհետև մենք արդեն հանցավոր ենք Տիրոջ առաջ, և դուք մտածում եք ավելացնել մեր մեղքերն ու հանցանքները. մեր հանցանքը շատ է, և սաստիկ բարկություն կա Իսրայելի վրա»։

14 Այդ ժամանակ զինվորականները բաց թողեցին գերիներին և վերադարձրին ավարը իշխանների և հավաքված ամբողջ ժողովրդի առջև։

15 Եվ այն մարդիկ, որոնց անունները հիշատակվեցին, վեր կացան, վերցրին գերիներին, նրանց մեջ եղած բոլոր մերկերին հագցրին ձեռք բերված ավարից, զգեստներ և կոշիկներ տվեցին նրանց, կերակրեցին, խմեցրին, յուղով օծեցին և նրանց բոլոր տկարներին նստեցրին էշերի վրա ու տարան Երիքով՝ արմավենիների քաղաքը, իրենց եղբայրների մոտ. հետո վերադարձան Սամարիա։

Աքազն օգնություն է խնդրում Ասորեստանից

16 Այն ժամանակ Աքազ թագավորըպատգամուղարկեց Ասորեստանի թագավորին, որ օգնի իրեն,

17 որովհետև եդովմացիները դարձյալ եկել էին, Հուդային հարվածել և գերիներ տարել։

18 Փղշտացիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրի և հարավային կողմի քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այեղոնը, Գադերոթը, Սոքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամզոն ու նրա գյուղերը և բնակվել էին այնտեղ,

19 որովհետև Տերը նկուն էր դարձրել Հուդան Իսրայելի թագավոր Աքազի պատճառով, որը անօրինություն էր գործել Հուդայում և ապստամբել Տիրոջ դեմ։

20 Նրա վրա հարձակվեց Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը, նեղություն տվեց նրան և ոչ թե օգնեց։

21 Թեև Աքազը Տիրոջ տնից, թագավորի տնից ու իշխաններիցինչ որ գտավ,վերցրեց և տվեց Ասորեստանի թագավորին, բայց դա չօգնեց նրան։

Աքազի մեղքերը

22 Նա՝ այդ Աքազ թագավորը, նեղության մեջ եղած ժամանակ էլ շարունակ մեղք էր գործում Տիրոջ դեմ։

23 Նա զոհեր էր մատուցում Դամասկոսի աստվածներին, որոնք ջարդ էին տվել իրեն, և ասում էր. «Ասորիների թագավորների աստվածներն օգնում են իրենց. ես նրանց զոհեր կմատուցեմ, որ ինձ օգնեն»։ Բայց դրանք իր և Իսրայելի անկման պատճառ դարձան։

24 Աքազը հավաքեց Աստծու տան անոթները, կոտրատեց Աստծու տան անոթները և փակեց Տիրոջ տան դուռը. և Երուսաղեմի բոլոր անկյուններում զոհասեղաններ դրեց,

25 Հուդայի ամեն մի քաղաքում Բարձր տեղեր կառուցեց՝ ուրիշ աստվածների խունկ ծխելու համար, և բարկացրեց իր հայրերի Տեր Աստծուն։

26 Աքազի մնացած գործերը, նրա բոլոր արարքները՝ առաջինները և վերջինները, ահա գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։

27 Աքազը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Երուսաղեմ քաղաքում, բայց նրան չտարան Իսրայելի թագավորների գերեզմանները։ Նրա որդի Եզեկիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29

Հուդայի Եզեկիա թագավորը

1 Եզեկիան թագավոր դարձավ քսանհինգ տարեկան հասակում և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Աբիա՝ Զաքարիայի դուստրը։

2 Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր նրա հայր Դավիթը։

Տաճարի մաքրությունը

3 Իր թագավորության առաջին տարվա առաջին ամսին նա բաց արեց Տիրոջ տան դռները և նորոգեց դրանք։

4 Բերեց քահանաներին ու ղևտացիներին և նրանց հավաքեց արևելյան հրապարակում։

5 Եվ ասաց նրանց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ ղևտացիներ, սրբագործվե՛ք հիմա, սրբագործե՛ք ձեր հայրերի Տեր Աստծու տունը և սրբարանից դո՛ւրս հանեք պղծությունը,

6 որովհետև մեր հայրերը անհավատարիմ եղան և չարիք գործեցին մեր Տեր Աստծու առջև, լքեցին նրան, իրենց երեսը շուռ տվեցին Տիրոջ խորանից և արհամարհեցինայն։

7 Սրահի դռները փակեցին, հանգցրին ճրագները, խունկ չծխեցին և սրբարանում ողջակեզ չմատուցեցին Իսրայելի Աստծուն։

8 Տերը բարկացավ Հուդայի և Երուսաղեմի վրա և նրանց մատնեց խռովության, ավերման ու խայտառակության, ինչպես դուք տեսնում եք ձեր աչքերով։

9 Դրա համար մեր հայրերն ընկան սրով, և մեր տղաները, մեր աղջիկներն ու կանայք գերության մեջ են։

10 Հիմա իմ սրտինն այն է, որ մենք ուխտ անենք Իսրայելի Տեր Աստծու հետ, որպեսզի նրա բորբոքված բարկությունը ետ գնա մեզանից։

11 Արդ, որդյակնե՛ր, անհոգություն մի՛ արեք, որովհետև Տերը ձեզ ընտրել է, որ կանգնեք նրա առջև՝ նրան ծառայելու համար, նրա սպասավորները լինեք և խունկ ծխեք»։

12 Ոտքի ելան ղևտացիները՝ Ամեսայիի որդի Մաաթը, Ազարիայի որդի Հովելը, Կահաթի տոհմի որդիները, Մերարիի որդիներից Աբդիի որդի Կիսը, Հալելելի որդի Ազարիան, Գերսոնի տոհմից Զամմայի որդի Հովաքը, Հովաքի որդի Եդենը,

13 Եղիսափանի որդիներից Սամարին և Հեիելը, Ասափի տոհմից Զաքարիան և Մաթանիան,

14 Եմանի որդիներից Հեքիելը և Սեմեին, Իդիթունի որդիներից Սեմայիան և Օզիելը։

15 Սրանք հավաքեցին իրենց եղբայրներին ու սրբագործվեցին և ըստ թագավորի հրամանի ու համաձայն Տիրոջ խոսքի գնացին Տիրոջ տունը մաքրելու։

16 Քահանաները մտան Տիրոջ տան ներսի կողմը, որ մաքրեն այն, և դուրս հանեցին այն ամբողջ աղտեղությունը, որ գտան Տիրոջ տաճարում, ու բերեցին Տիրոջ տան գավիթը. ղևտացիները վերցրին դրանք, որ տանեն դուրս՝ Կեդրոնի հեղեղատը։

17 Նրանք սկսեցին մաքրել առաջին ամսի մեկին և ամսի ութերորդ օրը եկան Տիրոջ սրահը։ Նրանք ութ օրում մաքրեցին Տիրոջ տունը և առաջին ամսի տասնվեցերորդ օրը վերջացրինամբողջ աշխատանքը։

Տաճարի վերընծայումը

18 Ապա նրանք գնացին Եզեկիա թագավորի մոտ և ասացին նրան. «Մաքրել ենք Տիրոջ ամբողջ տունը՝ ողջակեզի սեղանն ու նրա բոլոր անոթները, առաջավորության հացի սեղանն ու նրա բոլոր անոթները։

19 Եվ այն բոլոր անոթները, որ Աքազ թագավորը պղծել էր իր թագավորության և ապստամբության ժամանակ, պատրաստեցինք ու սրբացրինք, և ահա դրանք Տիրոջ սեղանի առջև են»։

20 Եզեկիա թագավորը առավոտ կանուխ վեր կացավ, հավաքեց քաղաքի իշխաններին և գնաց Տիրոջ տունը։

21 Նրանք բերեցին յոթ ցլիկ, յոթ խոյ, յոթ գառ և յոթ նոխազ որպես մեղքի զոհ՝ թագավորության, սրբարանի և Հուդայի համար։ Ահարոնի որդիներին՝ քահանաներին, ասաց, որ ողջակեզ մատուցեն Տիրոջ զոհասեղանի վրա։

22 Նրանք մորթեցին ցլիկները, և քահանաները վերցրին արյունն ու շաղ տվեցին զոհասեղանի վրա, մորթեցին խոյերն էլ և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա, մորթեցին գառներն էլ և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա։

23 Իսկ մեղքի զոհի նոխազները բերեցին թագավորի և հավաքված ժողովրդի առջև, և նրանք իրենց ձեռքերը դրեցին դրանց վրա։

24 Քահանաները մորթեցին դրանք և դրանց արյունը, իբրև մեղքի զոհաբերություն, շաղ տվեցին զոհասեղանի վրա ամբողջ Իսրայելի քավության համար, որովհետև թագավորն ասել էր, որ ողջակեզը և մեղքի զոհն ամբողջ Իսրայելի համար է։

25 Թագավորը ղևտացիներին կանգնեցրեց Տիրոջ տանը՝ ծնծղաներով, տավիղներով ու քնարներով, ինչպես պատվիրել էին Դավիթը, թագավորի տեսանող Գադն ու Նաթան մարգարեն, որովհետև այդ պատվերը Տիրոջ կողմից էր տրված իր մարգարեների միջոցով։

26 Ղևտացիները կանգնեցին Դավթի նվագարաններով, իսկ քահանաները՝ փողերով։

27 Եզեկիան հրամայեց, որ ողջակեզը մատուցեն զոհասեղանի վրա։ Եվ երբ սկսվեց ողջակիզումը, սկսվեց նաև Տիրոջ երգը՝ փողերի և Իսրայելի թագավոր Դավթի նվագարաններինվագակցությամբ։

28 Հավաքված ամբողջ ժողովուրդը երկրպագություն էր անում, երգում էր երգը, հնչեցնում փողերը, մինչև որ ողջակիզումն ավարտվեց։

29 Երբ ողջակեզի մատուցումը վերջացրին, թագավորը և բոլոր նրանք, որ նրա հետ էին, խոնարհվելով երկրպագեցին։

30 Եզեկիա թագավորն ու իշխանները ղևտացիներին ասացին, որ օրհներգեն Տիրոջը Դավթի և Ասափ տեսանողի խոսքերով։ Նրանք երգեցին ուրախությամբ և խոնարհվելով երկրպագեցին։

31 Ապա Եզեկիան ասաց. «Այժմ դուք ձեզ սրբագործեցիք Տիրոջ համար. մոտեցե՛ք և զոհեր ու շնորհակալության ընծանե՛ր բերեք Տիրոջ տունը»։ Եվ հավաքված ժողովուրդը բերեց զոհեր ու շնորհակալության ընծաներ, իսկ հոժար սիրտ ունեցողները՝ ողջակեզներ։

32 Ժողովրդի բերած ողջակեզների քանակն էր՝ յոթանասուն արջառ, հարյուր խոյ, երկու հարյուր գառ. այս բոլորը՝ իբրև ողջակեզ Տիրոջ համար։

33 Նվիրաբերված անասունները վեց հարյուր արջառ և երեք հազար ոչխար էին։

34 Սակայն քահանաները սակավաթիվ էին և չկարողացան մաշկահան անել բոլոր ողջակեզները։ Նրանց օգնեցին իրենց ղևտացի եղբայրները, մինչև որ գործն ավարտվեց, և մնացած քահանաները սրբագործվեցին. որովհետև ղևտացիներն ավելի հոժարամիտ էին սրբագործվելու, քան քահանաները։

35 Ողջակեզներն էլ շատ էին խաղաղության զոհերի ճարպով և ողջակեզների վրա հեղելու նվերներով։ Եվայսպեսվերահաստատվեց Տիրոջ տան ծառայությունը։

36 Եզեկիան և ամբողջ ժողովուրդն ուրախացան, որ Աստված այս բանը պատրաստել էր ժողովրդի համար, որովհետև այս բանը հանկարծակի եղավ։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30

Զատկի պատրաստություն

1 Եզեկիան ամբողջ Իսրայելին ու Հուդայինմարդուղարկեց և նամակներ էլ գրեց Եփրեմին ու Մանասեին, որ գան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը՝ Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնելու։

2 Թագավորն ու նրա իշխաններն ու հավաքված ամբողջ ժողովուրդը խորհուրդ արեցին Երուսաղեմում, որ զատիկը տոնեն երկրորդ ամսին,

3 որովհետև չէին կարող այն տոնել ժամանակին նրա համար, որ բավական քահանաներ դեռ չէին սրբագործված, և ժողովուրդն էլ չէր հավաքված Երուսաղեմում։

4 Այս բանն ընդունելի թվաց թագավորին ու հավաքված ամբողջ ժողովրդին,

5 և նրանք որոշեցին, որ լուր ուղարկեն ամբողջ Իսրայելի մեջ՝ Բերսաբեեից մինչև Դան, որպեսզի գան և Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնեն Երուսաղեմում, որովհետև վաղուց չէին կատարել այն, ինչպես որ գրված էր։

6 Սուրհանդակները թագավորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայելով ու Հուդայով և ըստ թագավորի հրամանի՝ ասացին. «Ո՛վ Իսրայելի որդիներ, դարձե՛ք Տիրոջը՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Տեր Աստծուն, և նա էլ կդառնա ձեր այն մնացորդին, որ ազատվել եք Ասորեստանի թագավորների ձեռքից։

7 Մի՛ եղեք ձեր հայրերի և ձեր եղբայրների նման, որոնք անհավատարիմ եղան իրենց հայրերի Տեր Աստծուն, և որոնց նա մատնեց կործանման, ինչպես դուք տեսնում եք։

8 Արդ, մի՛ հաստացրեք ձեր պարանոցը ձեր հայրերի նման. հնազանդվե՛քՏիրոջը, եկե՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է հավիտյան, և ծառայե՛ք ձեր Տեր Աստծուն, որպեսզի նրա բորբոքված բարկությունը հեռանա ձեզանից։

9 Որովհետև եթե դուք դառնաք դեպի Տերը, ապա ձեր եղբայրներն ու ձեր որդիները գթություն կգտնեն իրենց գերեվարողների մոտ և կվերադառնան այս երկիրը. որովհետև ձեր Տեր Աստվածը ողորմած է ու գթառատ և իր երեսը չի թեքի ձեզանից, եթե դուք դառնաք նրան»։

10 Սուրհանդակները քաղաքից քաղաք էին անցնում Եփրեմի և Մանասեի երկրում ու գնում մինչև Զաբուղոն, բայց ժողովուրդը ծաղրում և արհամարհում էր նրանց։

11 Սակայն Ասերից, Մանասեից և Զաբուղոնից ոմանք խոնարհվեցին և եկան Երուսաղեմ։

12 Աստծու ձեռքը նաև Հուդայի վրա էր՝ նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի կատարեն թագավորի և իշխանների պատվերը՝ ըստ Տիրոջ խոսքի։

Զատկի տոնակատարությունը

13 Շատ ժողովուրդ հավաքվեց Երուսաղեմում՝ Բաղարջակերաց տոնն անելու երկրորդ ամսում. չափազանց մեծ հավաքէր։

14 Նրանք վեր կացան և վերացրին Երուսաղեմում գտնվող զոհասեղանները, հեռացրին խունկ ծխելու բոլոր սեղանները և գցեցին Կեդրոնի հեղեղատը։

15 Զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղևտացիները, ամաչելով, մաքրվեցին և ողջակեզներ մատուցեցին Տիրոջ տանը։

16 Իրենց կարգով կանգնեցին իրենց տեղը՝ Աստծու մարդ Մովսեսի օրենքի համաձայն. քահանաները շաղ էին տալիս արյունը՝ ղևտացիների ձեռքիցառնելով։

17 Քանի որ հավաքված ժողովրդի մեջ շատերը կային, որոնք մաքրված չէին, դրա համար ղևտացիներն էին մորթում զատկի գառները բոլոր անմաքուրների համար, որպեսզի մաքրեն Տիրոջ համար։

18 Որովհետև ժողովրդից շատերը՝ Եփրեմի, Մանասեի, Իսաքարի և Զաբուղոնի ցեղերիցեկած մարդկանցիցշատերը, չէին մաքրվել. զատիկը կերան գրվածին հակառակ։

19 Բայց Եզեկիան նրանց համար աղոթեց՝ ասելով. «Բարերար Տերը թող ների բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտը պատրաստեցին խնդրելու Աստծուն՝ իրենց հայրերի Տեր Աստծուն, թեև ըստ սրբարանի մաքրության կանոնի մաքրված չեն նրանք»։

20 Տերը լսեց Եզեկիային և ներեցժողովրդին։

21 Երուսաղեմում գտնվող Իսրայելի որդիները Բաղարջակերաց տոնը յոթ օր կատարեցին մեծ ուրախությամբ։ Ղևտացիներն ու քահանաներն ամեն օր օրհնաբանում էին Տիրոջը՝փառաբանելունրա զորությունը նվագարաններով։

22 Եզեկիան քաղցրությամբ խոսեց բոլոր ղևտացիների հետ, որոնք մեծ հմտություն ցույց տվեցին Տիրոջ ծառայության մեջ։ Տոնին նրանք կերան յոթ օր՝ խաղաղության զոհեր մատուցելով և իրենց հայրերի Տեր Աստծուն գովաբանելով։

Երկրորդ տոնակատարությունը

23 Հավաքված ամբողջ ժողովուրդը խորհուրդ արեց, որ յոթ օր ևս տոն անեն։ Եվ նրանք յոթ օր ևս ուրախություն արեցին,

24 որովհետև Հուդայի Եզեկիա թագավորը ժողովրդին նվիրեց հազար ցլիկ և յոթ հազար ոչխար, իսկ իշխանները նրանց նվիրեցին հազար ցլիկ և տասը հազար ոչխար, շատ քահանաներ իրենք իրենց սրբագործեցին։

25 Եվ ուրախացան Հուդայի հավաքված ամբողջ ժողովուրդը, քահանաները, ղևտացիները և ամբողջ ժողովուրդը, որ եկել էր Իսրայելից, նաև Իսրայելի երկրից եկած և Հուդայում բնակվող պանդուխտները։

26 Երուսաղեմում մեծ ուրախություն կար, որովհետև Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի օրերից սկսած՝ սրա նման բան չէր եղել Երուսաղեմում։

27 Ղևտացի քահանաները վեր կացան և օրհնեցին ժողովրդին։ Նրանց ձայնը լսելի եղավ, և նրանց աղոթքը հասավ երկինք՝ նրա սուրբ բնակարանը։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31

Եզեկիան վերակազմում է կրոնական կյանքը

1 Երբ այս ամենն ավարտվեց,այնտեղգտնվող բոլոր իսրայելացիները ելան գնացին դեպի Հուդայի քաղաքները և ամբողջ Հուդայում, Բենիամինում, Եփրեմում ու Մանասեում ամբողջովին փշրեցին արձանները, կտորեցին աստարովթները և քանդեցին Բարձր տեղերն ու զոհասեղանները։ Հետո Իսրայելի բոլոր որդիները վերադարձան իրենց քաղաքները՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։

2 Եզեկիան հաստատեց քահանաների և ղևտացիների դասերը՝ ամեն մեկին՝ իր պաշտոնի համաձայն. թե՛ քահանաներին և թե՛ ղևտացիներին՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար, որպեսզի ծառայեն Տիրոջ տան դռներում, գոհաբանեն և օրհնաբանեն։

3 Թագավորն իր ունեցվածքից բաժին հանեց ողջակեզների համար՝ առավոտյան և երեկոյան ողջակեզների համար, շաբաթ օրերի, ամսամուտների և տոների ողջակեզների համար, ինչպես որ գրված է Տիրոջ օրենքում։

4 Նա Երուսաղեմում բնակվող ժողովրդին հրամայեց, որ քահանաների և ղևտացիների բաժինը տան, որպեսզի նրանք նվիրվեն Տիրոջ օրենքըկատարելու։

5 Երբ այս հրամանը տարածվեց, այն ժամանակ Իսրայելի որդիներն առատորեն բերեցին ցորենի, գինու, յուղի, մեղրի և բոլոր անդաստանների բերքերի երախայրիքը. նրանք առատորեն բերեցին նաև ամեն ինչի տասանորդը։

6 Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի և Հուդայի որդիները նույնպես բերեցին արջառների ու ոչխարների տասանորդները և իրենց Տեր Աստծուն նվիրված սուրբ բաների տասանորդները և դարսեցին կույտ-կույտ։

7 Երրորդ ամսին սկսեցին դիզել կույտերը և յոթերորդ ամսին վերջացրին։

8 Եզեկիան և իշխանները եկան տեսան կույտերը և օրհնաբանեցին Տիրոջն ու օրհնեցին Իսրայելի նրա ժողովրդին։

9 Եզեկիան քահանաներին և ղևտացիներին հարցրեց կույտերի մասին,

10 և քահանայապետ Ազարիան, որ Սադոկի տնից էր, պատասխանեց նրան՝ ասելով. «Այն ժամանակից, երբ սկսեցին ընծաները բերել Տիրոջ տունը, մենք կերանք ու կշտացանք, և չափազանց շատ ավելացել է, որովհետև Տերն օրհնեց իր ժողովրդին, և ավելացածն ահա այս առատությունն է»։

11 Եզեկիան հրամայեց Տիրոջ տանը շտեմարաններ պատրաստել. և նրանք պատրաստեցին։

12 Այնտեղհավատարմությամբ բերեցին նվերները, տասանորդներն ու ընծաները։ Դրանց վերակացուն ղևտացի Քոնոնիան էր, իսկ փոխանորդը՝ նրա եղբայր Սեմեին։

13 Հեքիելը, Ազազիան, Նահաթը, Ասայելը, Հերիմոթը, Հոզաբադը, Եղիելը, Հեսմաքիան, Մաաթը և Բանեան վերակացուներ էին Քոնոնիայի և նրա եղբայր Սեմեիի ձեռքի տակ՝ Եզեկիա թագավորի և Աստծու տան վերակացու Ազարիայի հրամանով։

14 Ղևտացի Հեմնայի որդի Կորեն, որ արևելյան կողմի դռան պահապանն էր, Աստծուն մատուցվող կամավոր ընծաներիէր նշանակված,որպեսզի Տիրոջը բարձրացնելու ընծան ու ամենասուրբ բաները սահմաներ։

15 Նրա մոտ էին Եդենը, Մինիամինը, Հեսուն, Սեմայիան, Ամարիան և Սեքենիան՝ քահանաների քաղաքներում հավատարմությամբգործողներ,որպեսզի տային իրենց եղբայրներին՝ թե՛ մեծին, թե՛ փոքրին՝ ըստ նրանց կարգի։

16 Նաև ազգահամարում գրված երեք տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող տղաները,այսինքն՝այն բոլորը, որոնք գալիս էին Տիրոջ տունը ամենօրյա ծառայության համար՝ իրենց պաշտոնի և իրենց դասի համեմատ։

17 Նաև ազգահամարում գրված քահանաներին՝ ըստ իրենց ազգատոհմերի և քսան տարեկան ու ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիներին՝ ըստ իրենց պաշտոնի և ըստ իրենց դասի։

18 Նաև ազգահամարում գրված նրանց բոլոր ընտանիքների կանանց, տղաներին, աղջիկներին՝ ամբողջ բազմությանը, որովհետև սրանք հավատարմությամբ նվիրվեցին սուրբ ծառայությանը։

19 Իսկ Ահարոնի որդիների՝ քահանաների համար, որոնք բնակվում էին իրենց քաղաքների արվարձանների շրջակա գյուղերում, ամեն մի քաղաքում անվանապես մարդիկէին նշանակված,որպեսզի բաժիններ տային արական սեռի քահանաներին և ղևտացիների ազգահամարում գրվածներին։

20 Ահա այսպես արեց Եզեկիան ամբողջ Հուդայում և արեց այն, ինչ բարի, ուղիղ և ճշմարիտ է իր Տեր Աստծու առաջ։

21 Իր այն բոլոր գործերը, որոնց նա ձեռնամուխ եղավ, և որոնք վերաբերում էին թե՛ Աստծու տան ծառայությանը և թե՛ օրենքին ու պատվիրաններին, նա կատարեց իր ամբողջ սրտով Աստծուն պաշտելով և հաջողություն ունեցավ։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32

Ասորեստանը սպառնում է Երուսաղեմին

1 Այս գործերից և հավատարմությունից հետո եկավ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը, մտավ Հուդայի երկիրը և բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների դիմաց և մտածում էր գրավել դրանք։

2 Երբ Եզեկիան տեսավ, որ Սենեքերիմը եկել է և դիտավորություն ունի պատերազմելու Երուսաղեմի դեմ,

3 խորհրդակցեց իր իշխանների և զորականների հետ, որպեսզի փակի քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը, և նրանք օգնեցին իրեն։

4 Շատ ժողովուրդ հավաքվեց, և նրանք փակեցին բոլոր աղբյուրներն ու երկրի միջով անցնող հեղեղատը՝ ասելով. «Ինչո՞ւ Ասորեստանի թագավորները գան և առատ ջուր գտնեն»։

5 Եզեկիանուժեղացավ, վերաշինեց բոլոր քանդված պարիսպները, բարձրացրեց աշտարակները, դրսից մի ուրիշ պարիսպկառուցեց,նորոգեց Դավթի քաղաքում գտնվող Մելոնը և շատ զենքեր ու ասպարներ պատրաստեց։

6 Նա զորապետներ նշանակեց ժողովրդի վրա, նրանց հավաքեց քաղաքի դռան հրապարակում՝ իր մոտ, և քաղցրությամբ խոսելով նրանց հետ՝ ասաց.

7 «Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք Ասորեստանի թագավորից ու նրա հետ եղած ամբողջ բազմությունից, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են նրա հետ եղողներից։

8 Նրա հետ մարմնեղեն բազուկ կա, իսկ մեզ հետ է մեր Աստվածը՝ Տերը, որ մեզ օգնի և մեր պատերազմն ինքը մղի»։ Եվ ժողովուրդը քաջալերվեց Հուդայի երկրի թագավոր Եզեկիայի խոսքերից։

9 Դրանից հետո Ասորեստանի թագավոր Սենեքերիմն իր ծառաներին ուղարկեց Երուսաղեմ, երբ ինքն իր ամբողջ զորքով Լաքիսի դիմացն էր, Հուդայի Եզեկիա թագավորի և Երուսաղեմում գտնվող Հուդայի բոլորմարդկանցմոտ՝ ասելով.

10 «Այսպես է ասում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը. “Դուք ի՞նչ բանի եք ապավինել Երուսաղեմի պաշարման ժամանակ։

11 Չէ՞ որ Եզեկիան ձեզ մոլորեցնում է, որպեսզի ձեզ սովի ու ծարավի միջոցով մահվան մատնի՝ ասելով, թե՝ “Մեր Աստվածը՝ Տերը, մեզ կազատի Ասորեստանի թագավորի ձեռքից”։

12 Չէ՞ որ նա ինքը՝ Եզեկիան, վերացրեց նրա Բարձր տեղերն ու զոհասեղանները և ասաց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին, թե՝ “Մեկ զոհասեղանի առջև՛ երկրպագություն արեք և դրա վրա՛ խունկ ծխեք”։

13 Դուք գիտեք, թե ես և իմ հայրերը ինչ արեցինք բոլոր մյուս երկրների ժողովուրդներին։ Մի՞թե այդ երկրների ազգերի աստվածները կարողացան նրանց երկիրն ազատել իմ ձեռքից։

14 Իմ հայրերի բնաջնջած ազգերի բոլոր աստվածներից ո՞ր մեկն է, որ կարողացավ իր ժողովրդին ազատել իմ ձեռքից, որ ձեր Աստվածը կարողանա ձեզ ազատել իմ ձեռքից։

15 Ապա ուրեմն թող Եզեկիան ձեզ չխաբի և այդպես չմոլորեցնի ձեզ։ Մի՛ հավատացեք նրան, որովհետև ոչ մի ազգի և ոչ մի թագավորության ոչ մի աստված չի կարող իր ժողովրդին ազատել իմ և իմ հայրերի ձեռքից, էլ ո՛ւր մնաց ձեր Աստվածը, որ ձեզ չի ազատի իմ ձեռքից”»։

16 Եվ դեռավելինխոսեցին նրա ծառաները Տեր Աստծու և նրա ծառա Եզեկիայի մասին։

17 Սենեքերիմընամակներ գրեց՝ հայհոյելով Իսրայելի Տեր Աստծուն և նրա մասին այսպես ասելով. «Ինչպես որ ուրիշ երկրների ազգերի աստվածներն իրենց ժողովրդին չազատեցին իմ ձեռքից, այդպես էլ Եզեկիայի Աստվածը չի ազատի իր ժողովրդին իմ ձեռքից»։

18 Եվ եբրայերեն բարձրաձայն կանչեցին պարսպի վրա եղած Երուսաղեմի ժողովրդին, որպեսզի վախեցնեն ու շփոթեցնեն նրանց և կարողանան գրավել քաղաքը։

19 Երուսաղեմի Աստծու մասին խոսեցին այնպես, ինչպես ուրիշ երկրի ժողովուրդների աստվածների մասին, որոնք մարդու ձեռքի գործ են։

20 Եզեկիա թագավորը և Ամոսի որդի Եսայի մարգարեն աղոթեցին այս բանի համար և աղաղակեցին դեպի երկինք։

21 Տերը մի հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի թագավորի բանակում գտնվող բոլոր քաջարի զորականներին, զորավարներին և իշխաններին, և նա ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, մտավ իր աստծու տունը, և այնտեղ նրա երանքից ելածորդիներըսրով սպանեցին նրան։

22 Այսպես Տերը Եզեկիային և Երուսաղեմի բնակիչներին ազատեց Ասորեստանի Սենեքերիմ թագավորի ու բոլորի ձեռքից և ամեն կողմից պաշտպանեց նրանց։

23 Շատերն ընծաներ էին բերում Երուսաղեմ՝ Տիրոջ համար և թանկարժեք բաներ՝ Հուդայի Եզեկիա թագավորի համար։ Դրանից հետո Եզեկիան բարձրացավ բոլոր ազգերի աչքին։

Եզեկիայի հիվանդությունը և հպարտությունը

24 Այդ ժամանակներում Եզեկիան մերձիմահ հիվանդացավ և աղոթեց Տիրոջը։Տերըխոսեց նրա հետ և մի նշան ցույց տվեց նրան։

25 Բայց Եզեկիան իր նկատմամբ եղած բարերարության համեմատ չհատուցեց, որովհետև նրա սիրտը հպարտացավ, ևՏիրոջբարկությունն իջավ նրա վրա, ինչպես և Հուդայի և Երուսաղեմի վրա։

26 Սակայն Եզեկիան զղջաց իր սրտի հպարտության համար և խոնարհվեց, նույնպես և Երուսաղեմի բնակիչները, որի համար էլ Եզեկիայի օրոք Տիրոջ բարկությունը չիջավ նրանց վրա։

Եզեկիայի հարստությունն ու փառքը

27 Եզեկիան շատ մեծ հարստություն և փառք ունեցավ և իր համար գանձարաններ շինեց արծաթի, ոսկու, թանկարժեք քարերի, խնկեղենի, ասպարների և ամեն տեսակ ցանկալի անոթների համար,

28 շտեմարաններ՝ ցորենի, գինու և յուղի բերքերի համար, ախոռներ՝ ամեն տեսակ անասունների համար և փարախներ՝ հոտերի համար։

29 Նա իր համար քաղաքներ կառուցեց և շատ ոչխարներ ու արջառներունեցավ,որովհետև Աստված նրան չափազանց շատ ստացվածք էր տվել։

30 Այս Եզեկիան փակեց Գեհոնի վերին ջրանցքը և ջրի ընթացքն ուղղեց դեպի Դավթի քաղաքի արևմտյան ցածրադիր կողմը։ Եզեկիան հաջողություն ունեցավ իր բոլոր գործերում։

31 Այսպես, երբ Բաբելոնի իշխանները դեսպաններ էին ուղարկել նրա մոտ՝ հարցնելու այն նշանի մասին, որ տեղի էր ունեցել երկրում, Աստված նրան թույլ տվեց, որ նրան փորձի և իմանա այն ամենը, ինչ կար նրա սրտում։

Եզեկիայի թագավորության վախճանը

32 Եզեկիայի պատմության մնացած մասը, նրա առաքինի գործերը գրի են առնված Ամոսի որդի Եսայի մարգարեի տեսիլքներիգրքում, նաևՀուդայի ու Իսրայելի թագավորների գրքում։

33 Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի որդիների վերին գերեզմաններում։ Նրա մահվան ժամանակ նրան պատիվ տվեցին ամբողջ Հուդայի երկիրն ու Երուսաղեմի բնակիչները։ Նրա որդի Մանասեն թագավոր դարձավ նրա փոխարեն։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 33

Հուդայի Մանասե թագավորը

1 Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։

2 Նա Տիրոջ առաջ չարիք գործեց այն ազգերի գարշելի գործերի նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։

3 Եվ դարձյալ կառուցեց այն Բարձր տեղերը, որ քանդել էր նրա հայրը՝ Եզեկիան։ Նա Բահաղիմի համար զոհասեղաններ կանգնեցրեց, Աստարովթի կուռքեր շինեց, երկրպագեց երկնքի բոլոր զորություններին և ծառայեց նրանց։

4 Զոհասեղաններ շինեց Տիրոջ տանը, որի մասին Տերն ասել էր. «Իմ անունը Երուսաղեմո՛ւմ կլինի հավիտյան»։

5 Զոհասեղաններ շինեց նաև Տիրոջ տան երկու գավիթներում՝ երկնքի բոլոր զորությունների համար։

6 Նա իր որդիներին Ենոմի որդու ձորում անցկացրեց կրակի միջով և գուշակություն, հմայություն ու դյութություն էր անում և հոգեհարցուկներից ու կախարդներից խորհուրդ էր հարցնում։ Նա շատ չարիք գործեց Տիրոջ առաջ և բարկացրեց նրան։

7 Իր շինած ու քանդակած կուռքը դրեց Աստծու տանը, որի մասին Աստված ասել էր Դավթին և նրա որդի Սողոմոնին. «Այս տան մեջ և Երուսաղեմում, որ ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ հավիտյան։

8 Իսրայելի ոտքն այլևս չպիտի շարժեմ այն երկրից, ուր հաստատեցի ձեր հայրերին, միայն թե զգուշությամբ անեն այն ամենը, որ պատվիրեցի իրենց, այն բոլոր օրենքները, պատվիրաններն ու կանոնները, որտրված ենՄովսեսի միջոցով»։

9 Բայց Մանասեն մոլորեցրեց Հուդայի և Երուսաղեմի բնակիչներին, որոնք չարիք գործեցին ավելի, քան այն ազգերը, որոնց բնաջնջեց Տերը Իսրայելի որդիների առաջ։

10 Տերը խոսեց Մանասեի և նրա ժողովրդի հետ, սակայն նրանք ականջ չդրեցին։

Մանասեի զղջումը

11 Տերը նրանց դեմ բերեց Ասորեստանի թագավորի զորագլուխներին, որոնք Մանասեին բռնեցին կարթերով, նրան կապեցին պղնձե կրկնակի ոտնակապերով ու տարան Բաբելոն։

12 Երբ նա նեղության մեջ էր, փնտրեց իր Տեր Աստծուն և շատ խոնարհվեց իր հայրերի Աստծու առաջ։

13 Նա աղոթեց նրան, և Տերն ընդունեց նրա աղոթքը, լսեց նրա աղաչանքը և նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությանը, և Մանասեն իմացավ, որ Տերն է Աստված։

14 Դրանից հետո նա Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմտյան կողմում, հեղեղատում մի պարիսպ կառուցեց, որը ձգվում էր մինչև Ձկների դռան մուտքը, և շրջափակելով Օփաղը՝ այն շատ բարձրացրեց։ Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում նա զորապետներ դրեց։

15 Տիրոջ տնից վերացրեց օտար աստվածներն ու կուռքերը, նաև այն բոլոր զոհասեղանները, որ ինքը շինել էր Տիրոջ տան լեռան վրա ու Երուսաղեմում, և դրանք գցեց քաղաքից դուրս։

16 Նա վերաշինեց Տիրոջ զոհասեղանը և դրա վրա մատուցեց խաղաղության և շնորհակալության զոհեր։ Նա Հուդային պատվիրեց, որ ծառայեն Իսրայելի Տեր Աստծուն։

17 Սակայն ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում Բարձր տեղերում, թեպետ իր Տեր Աստծու համար։

Մանասեի թագավորության վախճանը

18 Մանասեի գործերի մնացած մասը, նրա աղոթքն առ Աստված և Իսրայելի Տեր Աստծու անունով նրա հետ խոսող տեսանողների խոսքերը, ահա դրանք Իսրայելի թագավորների պատմության մեջ են։

19 Նրա աղոթքը,Աստծուցնրա ընդունվելը, նրա բոլոր մեղքերն ու անօրենությունը և այն տեղերը, ուր նա Բարձր տեղեր էր կառուցել և Աստարովթի կուռքեր կանգնեցրել նախքան իր խոնարհվելը, ահա դրանք գրված են Տեսանողներիհիշատակարանում։

20 Մանասեն ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր տանը։ Նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Հուդայի Ամոն թագավորը

21 Ամոնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի թագավորեց Երուսաղեմում։

22 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես որ գործել էր իր հայրը՝ Մանասեն, և զոհեր մատուցեց ու ծառայեց այն բոլոր կուռքերին, որ պատրաստել էր իր հայր Մանասեն։

23 Նա չխոնարհվեց Տիրոջ առաջ, ինչպես որ խոնարհվել էր իր հայր Մանասեն, այլ այս Ամոնն ավելացրեց իր հանցանքը։

24 Նրա ծառաները դավաճանություն արեցին նրա դեմ և նրան սպանեցին իր տան մեջ։

25 Բայց երկրի ժողովուրդը սպանեց Ամոն թագավորի դեմ դավաճանություն անողներին, և երկրի ժողովուրդը նրա փոխարեն թագավոր դարձրեց նրա որդի Հովսիային։