Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 21

Իսահակի ծնունդը

1 Տերը շնորհ արեց Սառային, ինչպես ասել էր. Տերը կատարեց Սառայի համար, ինչպես խոստացել էր։

2 Սառան հղիացավ և Աբրահամին մի որդի ծնեց նրա ծեր հասակում այն որոշված ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին։

3 Աբրահամն իր համար ծնված որդու անունը, որին Սառան ծնել էր նրա համար, Իսահակդրեց։

4 Աբրահամը թլփատեց իր որդի Իսահակին, երբ ութ օրական եղավ, ինչպես որ Աստված պատվիրել էր իրեն։

5 Աբրահամը հարյուր տարեկան էր, երբ ծնվեց իր որդի Իսահակը։

6 Սառան ասաց. «Աստված ծիծաղեցրեց ինձ. ով որ լսի, կծիծաղի»։

7 Նաև ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան երեխաներ կսնուցի, որովհետև նրա ծերության հասակում որդի ծնեցի նրա համար»։

8 Տղան մեծացավ և կաթից կտրվեց։ Իսահակի՝ կաթից կտրվելու օրը Աբրահամը մեծ խնջույք արեց։

Հագարը և Իսմայելը հեռացվում են

9 Սառան տեսավ, որ եգիպտացի Հագարի որդին, որին ծնել էր Աբրահամի համար, ծաղրող էր։

10 Եվ ասաց Աբրահամին. «Դո՛ւրս արա այս աղախնին և իր որդուն, որովհետև այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չպետք է լինի»։

11 Այս բանը Աբրահամին շատ դժվար թվաց իր որդու պատճառով։

12 Աստված ասաց Աբրահամին. «Թող աչքիդ դժվար չերևա. ամենը, ինչ որ Սառան ասել է քեզ քո տղայի և աղախնի համար, լսի՛ր նրա խոսքը, որովհետև Իսահակով է քեզ սերունդ կոչվելու։

13 Աղախնի որդուց էլ ես մի ազգ կանեմ, որովհետև քո սերունդն է նա»։

14 Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, հաց և մի տիկ ջուր վերցրեց, տվեց Հագարին՝ դնելով նրա ուսին, տղային էլտվեցնրան և արձակեց։ Նա գնաց և մոլորված ման էր գալիս Բերսաբեի անապատում։

15 Երբ տիկի ջուրն սպառվեց, տղային թողեց մացառներից մեկի տակ

16 և գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, քանի որ ասում էր. «Թող տղային մեռնելիս չտեսնեմ»։ Եվ դեմ դիմաց նստած՝ իր ձայնը բարձրացրեց և լաց եղավ։

17 Աստված լսեց տղայի ձայնը։ Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին և ասաց նրան. «Հագա՛ր, ի՞նչ էեղելքեզ. մի՛ վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը, որտեղ գտնվում է նա։

18 Վե՛ր կաց, վերցրո՛ւ տղային, բռնի՛ր նրա ձեռքից, որովհետև ես մեծ ազգ եմ դարձնելու նրան»։

19 Աստված բացեց Հագարի աչքերը, և նա մի ջրհոր տեսավ. գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց տղային։

20 Եվ Աստված տղայի հետ էր. սա մեծացավ, բնակվեց անապատում և դարձավ աղեղնավոր։

21 Նա բնակվում էր Փառանի անապատում, և մայրը Եգիպտոսից մի կին առավ նրա համար։

Աբրահամի և Աբիմելեքի համաձայնությունը

22 Այդ ժամանակ Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողը խոսեցին Աբրահամի հետ՝ ասելով. «Աստված քեզ հետ է ամեն բանում, ինչ որ անում ես։

23 Հիմա այստեղ երդվի՛ր ինձ Աստծով, թե նենգությամբ չես վարվի ինձ, իմ զավակի և իմ սերնդի հետ, այլ քո նկատմամբ իմ արած երախտիքի համեմատ կանես ինձ և այս երկրին, որտեղ դու բնակվում ես»։

24 Աբրահամն ասաց. «Երդվում եմ»։

25 Աբրահամն Աբիմելեքին հանդիմանեց մի ջրհորի համար, որ Աբիմելեքի ծառաները խլել էին բռնությամբ։

26 Աբիմելեքն ասաց. «Ես չգիտեմ, թե ո՛վ է արել այդ բանը. դու էլ չիմացրիր ինձ, և ես էլ մինչև այսօր չէի լսել»։

27 Աբրահամն առավ ոչխարներ ու արջառներ, տվեց Աբիմելեքին, և նրանք երկուսով դաշինք կնքեցին։

28 Աբրահամը ոչխարներից առանձնացրեց յոթ հատ էգ գառներ։

29 Աբիմելեքն ասաց Աբրահամին. «Ինչի՞ համար են այս յոթ գառները, որ դու առանձնացրիր»։

30 Նա ասաց. «Որպեսզի իմ ձեռքից ընդունես այս յոթ էգ գառները, որ ինձ համար վկայություն լինի, թե ես փորեցի այս ջրհորը»։

31 Դրա համար այդ վայրը կոչեց Բերսաբեե, որովհետև երկուսով այնտեղ երդում արեցին։

32 Եվ դաշինք կնքեցին Բերսաբեեում։ Վեր կացան Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողն ու վերադարձան փղշտացիների երկիրը։

33 Աբրահամըծառ տնկեց Բերսաբեեում. և այնտեղ կանչեց հավիտենական Տեր Աստծու անունը։

34 Աբրահամը երկար ժամանակ պանդխտություն արեց փղշտացիների երկրում։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 22

Աստված փորձում է Աբրահամին

1 Այս դեպքերից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ»։ Նա ասաց. «Ահա՛ ես»։

2 Աստվածասաց. «Վերցրո՛ւ քո սիրած միակ որդուն՝ Իսահակին, գնա՛ Մորիայի երկիրը և ողջակե՛զ արա նրան այն սարերից մեկի վրա, որ քեզ կասեմ»։

3 Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, իր էշի համետը դրեց և իր հետ վերցրեց երկու ծառաներին և իր որդի Իսահակին։ Ողջակեզի փայտ կտրեց և ելավ գնաց այն տեղը, որ Աստված ասել էր նրան։

4 Երրորդ օրը Աբրահամն իր աչքերը բարձրացրեց և հեռվից տեսավ այն տեղը։

5 Աբրահամն ասաց իր ծառաներին. «Դուք էշի հետ այստե՛ղ մնացեք, ես և տղան գնանք այնտեղ, երկրպագություն անենք ու վերադառնանք ձեզ մոտ»։

6 Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտն ու դրեց իր որդի Իսահակի վրա. իր ձեռքն առավ կրակն ու դանակը, և երկուսով միասին գնացին։

7 Իսահակը խոսեց իր հոր՝ Աբրահամի հետ և ասաց. «Հա՛յր իմ»։ Եվ նա ասաց. «Այո, որդի՛ս»։ Իսահակն ասաց. «Ահա կրակը և փայտը, բայց ո՞ւր է ողջակեզի գառը»։

8 Աբրահամն ասաց. «Աստված կհոգա իր ողջակեզի գառան մասին, որդյա՛կս»։ Եվ երկուսով միասին գնացին

9 և եկան այն տեղը, որ Աստված նրան ասել էր։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտերը շարեց, կապեց իր որդի Իսահակին և դրեց նրան զոհասեղանի վրա՝ փայտերի վրայից։

10 Աբրահամն իր ձեռքը մեկնեց և վերցրեց դանակը, որ մորթի իր որդուն։

11 Տիրոջ հրեշտակը երկնքից նրան ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Նա պատասխանեց. «Ահա՛ ես»։

12 Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր տղային, ոչ մի բան մի՛ արա նրան, որովհետև հիմա իմացա, որ դու վախենում ես Աստծուց և քո միակ որդուն չխնայեցիր ինձանից»։

13 Աբրահամն իր աչքերը վեր բարձրացրեց և տեսավ, որ իր ետևի մացառուտի մեջ մի խոյ կա՝ եղջյուրներից բռնված։ Աբրահամը գնաց, վերցրեց խոյը և ողջակեզ մատուցեց այն իր որդու փոխարեն։

14 Աբրահամն այդ տեղի անունը դրեց Եհովայիրե. և այսօր էլ ասում են. «Այդ լեռան վրա, ուր Տերը հոգ է տանում»։

15 Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ երկնքից կանչեց Աբրահամին

16 և ասաց. «Անձովս եմ երդվում,- ասում է Տերը,- քանի որ դու այդ բանն արեցիր և չխնայեցիր քո միակ որդուն,

17 քեզ օրհնելով կօրհնեմ և երկնքի աստղերի ու ծովեզերքում եղող ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը, և քո սերունդը կժառանգի իր թշնամիների քաղաքները,

18 և երկրի բոլոր ազգերը քո սերնդով կօրհնվեն. նրա համար, որ հնազանդվեցիր իմ ձայնին»։

19 Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և վեր կացան ու միասին գնացին Բերսաբեե։ Աբրահամը բնակվում էր Բերսաբեեում։

Նաքորի սերունդը

20 Այս դեպքերից հետո Աբրահամին հայտնեցին՝ ասելով. «Ահա Մեղքան ևս քո եղբայր Նաքորի համար ծնել է որդիներ՝

21 իր անդրանիկին՝ Հուսին, նրա եղբայր Բուզին, Արամի հայր Կամուելին,

22 Քազադին, Ասավին, Փաղդասին, Հետլափին և Բաթուելին»։

23 Բաթուելը ծնեց Ռեբեկային։ Այս ութին ծնեց Մեղքան Աբրահամի եղբայր Նաքորի համար։

24 Նրա հարճը, որի անունը Ռեումա էր, նա էլ ծնեց Տեբաքին, Գաամին, Թաքասին և Մաաքային։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 23

Սառան մահանում է, Աբրահամը գերեզման է գնում

1 Սառան ապրեց հարյուր քսանյոթ տարի.այսքան ենՍառայի կյանքի տարիները։

2 Սառան մեռավ Կարիաթարբայում, որ Քեբրոնն է՝ Քանանի երկրում։ Աբրահամը եկավ, որ սգա ու ողբա Սառայի համար։

3 Աբրահամը վեր կացավ իր մեռելի մոտից և Քետի որդիների հետ խոսեց՝ ասելով.

4 «Ես օտարական և պանդուխտ եմ ձեր մեջ. ինձ գերեզմանի տե՛ղ տվեք ձեզ մոտ, որ թաղեմ իմ մեռելին»։

5 Քետի որդիները պատասխանեցին Աբրահամին և ասացին նրան.

6 «Տե՛ր իմ, լսի՛ր մեզ, դու մեր մեջ Աստծու մի իշխան ես. թաղի՛ր քո մեռելին մեր ամենաընտիր գերեզմաններիցմեկում.մեզանից ոչ ոք քեզանից չի խնայի իր գերեզմանը քո մեռելին թաղելու համար»։

7 Աբրահամը վեր կացավ և խոնարհվեց այդ ժողովրդին՝ Քետի որդիներին։

8 Եվ խոսեց նրանց հետ՝ ասելով. «Եթե ձեր մտքում կա, որ ես թաղեմ իմ մեռելին, լսե՛ք ինձ և Սահառի որդի Եփրոնի հետ խոսե՛ք ինձ համար,

9 որ ինձ տա Մաքփելայիքարայրը, որ նրանն է և նրա արտի ծայրամասում է, որ լիարժեք գնով ինձ տա, որպեսզի գերեզմանի տեղունենամձեր մեջ»։

10 Եփրոնը նստել էր Քետի որդիների հետ։ Քետացի Եփրոնը պատասխանեց Աբրահամին Քետի որդիների և բոլոր նրանց առջև, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով, և ասաց.

11 «Ո՛չ, տե՛ր իմ, ի՛նձ լսիր. քեզ եմ տալիս արտը և այրն էլ, որ գտնվում է նրա մեջ. իմ ժողովրդի որդիների աչքի առջև քեզ եմ տալիս այն. թաղի՛ր քո մեռելին»։

12 Եվ Աբրահամը խոնարհվեց այդ երկրի ժողովրդի առջև։

13 Նա Եփրոնի հետ խոսեց այդ երկրի ժողովրդի առջև և ասաց. «Ո՜հ, լսի՛ր ինձ. արտի փողը տալիս եմ. վերցրո՛ւ ինձանից, որ ես իմ մեռելին թաղեմ այնտեղ»։

14 Եփրոնն ասաց Աբրահամին.

15 «Տե՛ր իմ, ի՛նձ լսիր. հողամասը չորս հարյուր սիկղ արծաթարժե.դա ի՞նչ է իմ ու քո միջև. ուրեմն թաղի՛ր քո մեռելին»։

16 Աբրահամը լսեց Եփրոնին. և Աբրահամը կշռեց արծաթնու տվեցԵփրոնին, ինչպես նա ասել էր Քետի որդիների ներկայությամբ,այսինքն՝չորս հարյուր սիկղ արծաթ՝ վաճառականների մոտ ընդունված կշիռով։

17 Եվ Մաքփելայում գտնվող Եփրոնի արտը, որ Մամբրեի դիմացն է, արտը և նրա մեջ գտնվող քարայրը, ինչպես նաև արտի մեջ և նրա շրջակայքում եղած բոլոր ծառերը հաստատվեցին

18 որպես Աբրահամի սեփականություն Քետի որդիների և բոլոր նրանց ներկայությամբ, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով։

19 Դրանից հետո Աբրահամն իր կին Սառային թաղեց Մամբրեի դիմացի Մաքփելայի արտի քարայրում, որ Քեբրոնում է՝ Քանանի երկրում։

20 Արտը և նրա մեջ գտնվող քարայրը Քետի որդիների կողմից տրվեցին Աբրահամին, որ գերեզմանի տեղ լինի։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 24

Իսահակը ամուսնանում է

1 Աբրահամը ծեր էր և իր օրերն անցկացրած։ Տերն ամեն բանում օրհնել էր Աբրահամին։

2 Աբրահամն ասաց իր ծառային՝ իր տան ավագին, որ իր ամբողջ ունեցվածքի վերակացուն էր. «Ձեռքդ դի՛ր իմ երանքի տակ,

3 և ես քեզ երդում եմ տալիս Տիրոջով՝ երկնքի Աստծով և երկրի Աստծով, որ իմ որդու համար կին չես առնի քանանացիների աղջիկներից, որոնց մեջ բնակվում եմ ես,

4 այլ կգնաս իմ երկիրն ու իմ ազգականների մոտ և իմ որդի Իսահակի համար կին կառնես»։

5 Ծառան ասաց նրան. «Գուցե այդ կինը չուզենա իմ ետևից այս երկիրը գալ. արդյոք քո որդուն տանե՞մ այն երկիրը, որտեղից դու դուրս ես եկել»։

6 Աբրահամն ասաց նրան. «Զգուշացի՛ր, որ իմ որդուն չվերադարձնես այնտեղ։

7 Տերը՝ երկնքի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից և իմ ծննդավայրից, որ խոսեց ինձ հետ և երդվեց ինձ՝ ասելով, թե՝ “Քո սերնդին եմ տալու այդ երկիրը”, նա իր հրեշտակին կուղարկի քո առաջ, և դու այնտեղից կին կառնես իմ որդու համար։

8 Իսկ եթե կինը չուզենա քո ետևից գալ, այն ժամանակ դու իմ այս երդումից անպարտ կլինես, միայն թե իմ որդուն այնտեղ չվերադարձնես»։

9 Եվ ծառան իր ձեռքը դրեց իր տիրոջ՝ Աբրահամի երանքի տակ և երդվեց նրան այդ բանի համար։

10 Ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ առավ ու գնաց, ըստ որում իր տիրոջ բոլոր բարիքներն իր ձեռքում էին։ Նա ելավ գնաց Միջագետք՝ Նաքորի քաղաքը։

11 Երեկոյան դեմ ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս՝ մի ջրհորի մոտ, երբ կանայք դուրս են գալիս ջրհորից ջուր քաշելու։

12 Եվ ասաց. «Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, հանդիպեցրո՛ւնրանինձ այսօր և ողորմությո՛ւն արա իմ տիրոջը՝ Աբրահամին։

13 Ահա ես կանգնում եմ ջրի աղբյուրի մոտ. այս քաղաքի մարդկանց աղջիկները դուրս են գալիս ջուր հանելու։

14 Եվ լինի այն աղջիկը, որին ես ասեմ՝ “Իջեցրո՛ւ սափորդ, որ խմեմ”, և նա ասի, թե՝ “Խմի՛ր, և քո ուղտերին էլ կխմեցնեմ”, նա թող լինի քո ծառա Իսահակի համար սահմանածդ. դրանով էլ ես կիմանամ, որ ողորմություն արեցիր իմ տիրոջը»։

15 Երբ նա տակավին իր խոսքը չէր վերջացրել, ահա սափորն ուսին դուրս եկավ Ռեբեկան՝ Աբրահամի եղբայր Նաքորի Մեղքա կնոջ որդու՝ Բաթուելի աղջիկը։

16 Աղջիկը շատ գեղեցիկ տեսքով մի կույս էր, որին դեռ ոչ մի տղամարդ չէր մերձեցել։ Նա իջավ դեպի աղբյուրը, լցրեց իր սափորը և բարձրացավ վեր։

17 Ծառան վազեց նրան ընդառաջ և ասաց. «Խնդրեմ սափորիցդ ինձ մի քիչ ջո՛ւր տուր խմելու»։

18 Նա ասաց. «Խմի՛ր, տե՛ր իմ». և սափորն իսկույն իջեցրեց իր ձեռքի վրա ու խմեցրեց նրան։

19 Երբ վերջացրեց նրան ջուր տալը, ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր հանեմ, մինչև որ բոլորը խմեն ու հագենան»։

20 Եվ սափորի ջուրն իսկույն թափեց ավազանի մեջ և դարձյալ վազեց ջրհորի մոտ՝ ջուր քաշելու, և նրա բոլոր ուղտերի համար ջուր քաշեց։

21 Բայց այն մարդը, զարմանալով նրա վրա, լուռ մտածում էր, թե արդյոք Տերն իր ճանապարհը հաջողեցրե՞լ է, թե՞ ոչ։

22 Երբ ուղտերը վերջացրին խմելը, մարդը կես սիկղ քաշով մի ոսկի օղակ առավ և նրա ձեռքերի համար երկու ապարանջան հանեց՝ տասը սիկղ քաշով ոսկի,

23 և հարցրեց. «Դու ո՞ւմ աղջիկն ես, ասա՛ ինձ. քո հոր տանը մեզ համար իջևանելու տեղ կա՞»։

24 Նա պատասխանեց. «Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ»։

25 Նաև ասաց նրան. «Մենք հարդ և խոտ շատ ունենք, իջևանելու տեղ էլ»։

26 Մարդը խոնարհվեց, երկրպագություն արեց Տիրոջը և ասաց.

27 «Օրհնյալ լինի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստվածը, որ իր ողորմությունից ու ճշմարտությունից չի զրկում իմ տիրոջը։ Երբ ճանապարհ էի դուրս եկել, Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբայրների տունը»։

28 Աղջիկը վազեց և այս բաները պատմեց իր մորը։

29 Ռեբեկան մի եղբայր ուներ՝ Լաբան անունով։ Լաբանը վազեց դուրս՝ դեպի աղբյուրը, այդ մարդու մոտ։

30 Որովհետև տեսնելով օղակն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները և լսելով իր քույր Ռեբեկայի խոսքերը, թե՝ «Այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը»՝ այն մարդու մոտ եկավ, որ կանգնած էր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ,

31 և ասաց. «Արի՛, ո՛վ Տիրոջ օրհնյալ, ինչո՞ւ ես կանգնել դրսում։ Ես քեզ համար տունը և ուղտերի համար էլ տեղ եմ պատրաստել»։

32 Մարդը եկավ տուն. և քանդեց ուղտերի կապերը, հարդ ու խոտ տվեց ուղտերին և ջուր բերեց՝ նրա ոտքերը և նրա հետ եղողների ոտքերը լվանալու համար։

33 Նրա առաջ կերակուր դրեցին, որ ուտի, բայց նա ասաց. «Չեմ ուտի, մինչև չասեմ իմ ասելիքը»։Լաբաննասաց. «Խոսի՛ր»։

34 Եվ նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ։

35 Տերը շատ է օրհնել իմ տիրոջը, և նա մեծմարդէ։ Նրան տվել է հոտեր ու արջառներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։

36 Իր կինը՝ Սառան, ծերանալուց հետո իմ տիրոջ համար ծնեց մի որդի, որին տվեց իր ամբողջ ունեցվածքը։

37 Իմ տերն ինձ երդում անել տվեց՝ ասելով. “Իմ որդու համար կին չառնես քանանացիների աղջիկներից, որոնց երկրում բնակվում եմ ես,

38 այլ գնա՛ իմ հոր տունն ու իմ ազգատոհմի մոտ և կի՛ն առ իմ որդու համար”։

39 Ես ասացի իմ տիրոջը. “Գուցե այդ կինը չգա իմ ետևից”։

40 Նա ասաց. “Տերը, որի առաջ ես քայլում եմ, քեզ հետ կուղարկի իր հրեշտակին, քո ճանապարհը կհաջողվի, և իմ որդու համար կին կառնես իմ ազգատոհմից ու իմ հոր տնից։

41 Եվ այն ժամանակ անպարտ կլինես իմ երդումից։ Իսկ եթե գնաս իմ ազգատոհմի մեջ, և կին չտան, ինձ տված երդումից ազատ կլինես”։

42 Այսօր աղբյուրի մոտ եկա ու ասացի. “Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, եթե իմ այս ճանապարհը, որով ես գնում եմ, հաջողեցնելու ես,

43 ահա ես կկանգնեմ ջրի աղբյուրի մոտ. և այն աղջիկը, որ գա ջուր քաշելու, ու ես նրան ասեմ. “Քո սափորից ինձ մի քիչ ջո՛ւր տուր, որ խմեմ”,

44 և նա էլ ինձ ասի. “Դո՛ւ էլ խմիր, քո ուղտերի համար էլ ջուր կքաշեմ”, նա՛ թող լինի այն կինը, որին Տերը սահմանել է իմ տիրոջ որդու համար”։

45 Ես մտքումս տակավին չէի վերջացրել իմ խոսքը, ահա Ռեբեկան դուրս եկավ սափորն ուսին, իջավ աղբյուրը և ջուր քաշեց։ Ես ասացի նրան. “Ինձ ջո՛ւր տուր խմելու”։

46 Նա իր սափորն իսկույն իջեցրեց իր ուսի վրայից և ասաց. “Խմի՛ր, և քո ուղտերին էլ կխմեցնեմ”։ Ես խմեցի, և ուղտերին էլ խմեցրեց։

47 Հարցրի նրան. “Դու ո՞ւմ աղջիկն ես”։ Նա էլ ասաց. “Ես Մեղքայի և Նաքորի որդի Բաթուելի աղջիկն եմ”։ Այն ժամանակ օղակը նրա քթին, իսկ ապարանջանները նրա ձեռքերին անցկացրի։

48 Խոնարհվեցի ու երկրպագեցի Տիրոջը և օրհնեցի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստծուն, որն ինձ առաջնորդեց ուղիղ ճանապարհով, որպեսզի իմ տիրոջ եղբոր աղջկան իր որդու համար առնեմ։

49 Արդ, եթե իմ տիրոջը շնորհ և հավատարմություն եք անելու, հայտնե՛ք ինձ. իսկ եթե ոչ, ասացե՛ք ինձ, որպեսզի ես աջ կամ ձախ դառնամ»։

50 Լաբանը և Բաթուելը պատասխանեցին՝ ասելով. «Այս բանը Տիրոջից է. մենք քեզ լավ կամ վատ չենք կարող ասել։

51 Ահա Ռեբեկան քո առջև է, ա՛ռ ու գնա՛, և քո տիրոջ որդու համար թող կին լինի, ինչպես Տերն է ասել»։

52 Երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խոսքերը, մինչև գետին երկրպագություն արեց Տիրոջը։

53 Ծառան հանեց արծաթե զարդեր ու ոսկե զարդեր, զգեստներ և տվեց Ռեբեկային։ Թանկարժեք ընծաներ տվեց նրա եղբորն ու մորը։

54 Կերան ու խմեցին ինքը և այն մարդիկ, որոնք իր հետ էին, և գիշերը մնացինայնտեղ։Առավոտյան վեր կացան, և նա ասաց. «Ճանապա՛րհ դրեք ինձ, որ իմ տիրոջ մոտ գնամ»։

55 Ռեբեկայիեղբայրն ու մայրն ասացին. «Թող աղջիկը մի քանի օր կամ տասը օր մնա մեզ մոտ, հետո կգնա»։

56 Նա ասաց նրանց. «Ինձ մի՛ ուշացրեք, որովհետև Տերը հաջողել է իմ ճանապարհը. ինձ ճանապարհե՛ք, և ես իմ տիրոջ մոտ գնամ»։

57 Նրանք ասացին. «Կանչենք աղջկան և հարցնենք նրան»։

58 Կանչեցին Ռեբեկային և ասացին նրան. «Կգնա՞ս այս մարդու հետ»։ Նա ասաց. «Կգնամ»։

59 Եվ ճանապարհեցին իրենց քրոջը՝ Ռեբեկային, նրա դայակին, Աբրահամի ծառային ու նրա մարդկանց։

60 Նրանք օրհնեցին Ռեբեկային և ասացին նրան. «Ո՛վ մեր քույր, շատ ու շատ հազարներ դառնաս, և քո սերունդը թող տիրանա իր թշնամիների քաղաքներին»։

61 Ռեբեկան ու իր աղախինները վեր կացան, նստեցին ուղտերի վրա և հետևեցին այն մարդուն։ Ծառան վերցրեց Ռեբեկային և գնաց։

62 Իսկ Իսահակը վերադառնում էր Լահայրոյի ջրհորից, որովհետև բնակվում էր հարավային երկրում։

63 Իսահակը երեկոյան դեմ դաշտ էր դուրս եկել խորհրդածելու. նա բարձրացրեց իր աչքերն ու նայեց. ահա ուղտեր էին գալիս։

64 Ռեբեկան իր աչքերը բարձրացրեց, տեսավ Իսահակին և ուղտից իջավ։

65 Եվ ասաց ծառային. «Ո՞վ է այդ մարդը, որ դաշտում ընդառաջ է գալիս մեզ»։ Ծառան ասաց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան քողն առավ ու ծածկվեց։

66 Ծառան Իսահակին պատմեց այն ամենը, ինչ արել էր։

67 Իսահակը նրան տարավ իր մոր՝ Սառայի վրանը և առավ Ռեբեկային, և նա դարձավ նրա կինը։ Եվ սիրեց նրան։ Եվ Իսահակը մխիթարվեց իր մորմահիցհետո։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 25

Աբրահամի մյուս սերունդները

1 Աբրահամը դարձյալ կին առավ։ Նրա անունը Քետուրա էր։

2 Սա նրա համար ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոնին և Սովեին։

3 Հեկսանը ծնեց Սաբային և Դեդանին։ Դեդանի որդիներն էին Ասուրիմը, Լատուսիմը և Լովոմիմը։

4 Մադիանի որդիներն էին Գեփան, Ափերը, Ենոքը, Աբիդան և Ելդագան։ Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին։

5 Աբրահամն իր ամբողջ ունեցվածքը տվեց Իսահակին,

6 իսկ իր հարճերի որդիներին Աբրահամն ընծաներ տվեց և քանի դեռ կենդանի էր, նրանց իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիրը։

Աբրահամի մահն ու թաղումը

7 Սրանք են Աբրահամի ապրած կյանքի տարիների օրերը, որ նա ապրեց. հարյուր յոթանասունհինգ տարի։

8 Աբրահամը, բարի ծերության մեջ, ալևորած և իր օրերից կշտացած, ավանդեց իր հոգին ու մեռավ և միացավ իր ժողովրդին։

9 Նրա որդիներ Իսահակն ու Իսմայելը թաղեցին նրան Մաքփելայի քարայրում՝ քետացի Սահառի որդի Եփրոնի արտում, որ գտնվում է Մամբրեի դիմաց.

10 այն արտը, որ Աբրահամը ծախու էր առել Քետի որդիներից. այդտեղ թաղվեցին Աբրահամը և նրա կին Սառան։

11 Աբրահամի մեռնելուց հետո Աստված օրհնեց նրա որդի Իսահակին։ Իսահակը բնակվում էր Լահայրոյի ջրհորի մոտ։

Իսմայելի սերունդը

12 Սրանք են սերունդները Աբրահամի որդի Իսմայելի, որին ծնեց Սառայի աղախին եգիպտացի Հագարը Աբրահամի համար։

13 Իսմայելի որդիների անունները սրանք են՝ իրենց անուններով և իրենց ծնունդներով. Իսմայելի անդրանիկը՝ Նաբեոթ, հետո՝ Կեդար, Ադբեել, Մաբսամ,

14 Մասմա, Դումա, Մասսե,

15 Քոդադ, Թեմա, Հետուր, Նափես և Կեդմա։

16 Սրանք են Իսմայելի որդիները, և սրանք են նրանց անուններն ըստ իրենց վրանների և ըստ իրենց գյուղերի. որոնք իրենց ցեղերի տասներկու իշխաններն էին։

17 Սրանք են Իսմայելի ապրած կյանքի օրերը՝ հարյուր երեսունյոթ տարի։ Նա իր հոգին ավանդեց ու մեռավ և միացավ իր ժողովրդին։

18 Իսմայելացիներըբնակվեցին Եվիլայից մինչև Սուր, որը Եգիպտոսի դիմաց է՝ Ասորեստան գնալու ճանապարհի վրա. իր բոլոր եղբայրների առջև բնակվեց։

Եսավի և Հակոբի ծնունդը

19 Սրանք են Աբրահամի որդի Իսահակի սերունդները. Աբրահամը ծնեց Իսահակին։

20 Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Միջագետքից ասորիԲաթուելի աղջկան՝ Ռեբեկային, որը ասորի Լաբանի քույրն էր։

21 Իսահակն աղաչեց Տիրոջը իր կնոջ համար, որն ամուլ էր։ Տերը լսեց նրա աղաչանքը, և նրա կին Ռեբեկան հղիացավ։

22 Եվ տղաները խաղում էին նրա արգանդում։ Եվ նա ասաց. «Եթե այսպես է, այս ինչո՞ւեղավինձ»։ Եվ նա գնաց Տիրոջը հարցնելու։

23 Տերն ասաց նրան. «Երկու ազգեր կան քո արգանդում, և երկու ժողովուրդներ իրարից պիտի բաժանվեն քո որովայնից։ Եվ մի ժողովուրդն ավելի զորավոր կլինի մյուսից, և մեծը կծառայի փոքրին»։

24 Երբ հասան նրա ծննդաբերելու օրերը, նրա արգանդում ահա երկվորյակ էին։

25 Առաջինը դուրս ելավ կարմրագույն. ամբողջմարմինըմազոտ վերարկուի պես էր, և նրա անունը Եսավդրեցին։

26 Նրանից հետո ելավ նրա եղբայրը՝ ձեռքով Եսավի գարշապարից բռնած։ Սրա անունը Հակոբդրեցին։ Նրանց ծնվելու ժամանակ Իսահակը վաթսուն տարեկան էր։

27 Մանուկները մեծացան. Եսավը վարպետ որսորդ՝ դաշտի մարդ եղավ, իսկ Հակոբը հանդարտ մարդ էր և բնակվում էր վրանների մեջ։

28 Իսահակը սիրում էր Եսավին, որովհետև որս էր ուտում, իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին։

Եսավը ծախում է անդրանիկության իրավունքը

29 Մի օր Հակոբը ապուր էր եփում։ Եսավը դաշտից վերադարձավ քաղցից թուլացած։

30 Եսավն ասաց Հակոբին. «Խնդրում եմ, տո՛ւր ուտեմ այդ կարմիրապուրից,որովհետև թուլացել եմ»։ Դրա համար նրան կոչեցին Եդովմ անունով։

31 Հակոբն ասաց. «Ծախի՛ր ինձ այսօր քո անդրանիկությունը»։

32 Եսավն ասաց. «Ես մեռնելու վրա եմ, իմ ինչի՞ն է պետք անդրանիկությունը»։

33 Հակոբն ասաց. «Այսօր երդվի՛ր ինձ»։ Նա երդվեց և իր անդրանիկությունը ծախեց Հակոբին։

34 Եվ Հակոբը Եսավին տվեց հաց և ոսպապուր։ Նա կերավ, խմեց և վեր կացավ ու գնաց։ Եսավն անարգեց անդրանիկությունը։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 26

Իսահակը բնակվում է Գերարում

1 Սով եղավ երկրում, բացի այն առաջին սովից, որ եղել էր Աբրահամի օրերում, և Իսահակը գնաց Գերար՝ փղշտացիների Աբիմելեք թագավորի մոտ։

2 Տերը երևաց նրան և ասաց. «Եգիպտոս մի՛ իջիր. բնակվի՛ր այն երկրում, որ քեզ կասեմ։

3 Պանդո՛ւխտ եղիր այս երկրում, և ես քեզ հետ կլինեմ ու կօրհնեմ քեզ, որովհետև քեզ և քո սերնդին եմ տալու այս բոլոր երկրները. և կհաստատեմ այն երդումը, որ տվեցի քո հայր Աբրահամին։

4 Եվ կբազմացնեմ քո սերունդը երկնքի աստղերի չափ. և այս բոլոր երկրները քո սերնդին կտամ, և երկրի բոլոր ազգերը քո սերնդով կօրհնվեն,

5 քանի որ Աբրահամը լսեց իմ ձայնը և պահեց իմ հրամանները, իմ պատվիրանները, իմ կանոններն ու իմ օրենքները»։

6 Եվ Իսահակը բնակվեց Գերարում։

7 Եվ այնտեղի մարդիկ նրան հարցրին իր կնոջ մասին։ Եվ նա ասաց. «Նա իմ քույրն է». որովհետև վախենում էր ասել՝ «Իմ կինն է». գուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, որովհետև նա տեսքով գեղեցիկ էր։

8 Եվ երբ նա երկար ժամանակ այնտեղ մնաց, եղավ, որ փղշտացիների Աբիմելեք թագավորը պատուհանից նայեց և տեսավ Իսահակին իր կնոջ՝ Ռեբեկայի հետ խաղալիս։

9 Աբիմելեքը կանչեց Իսահակին և ասաց. «Ահա նա իրոք քո կինն է. ինչպե՞ս ասացիր՝ “Նա իմ քույրն է”»։ Իսահակն ասաց նրան. «Որովհետև մտածեցի՝ միգուցե նրա պատճառով մեռնեմ»։

10 Աբիմելեքն ասաց. «Մեզ այս ի՞նչ արեցիր. քիչ էր մնացել, որ ժողովրդից մեկը պառկեր քո կնոջ հետ, և դու հանցանք բերած կլինեիր մեզ վրա»։

11 Եվ Աբիմելեքը հրամայեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Ով որ այս մարդուն կամ նրա կնոջը դիպչի, մահով կպատժվի»։

12 Իսահակը ցանեց այդ երկրում և նույն տարում հարյուրապատիկարդյունքստացավ, և Տերը օրհնեց նրան,

13 և մարդը հարստացավ, հետզհետե ավելի հարստացավ, մինչև որ դարձավ մեծահարուստ։

14 Նա ունեցավ ոչխարներ, արջառներ ու շատ ծառաներ, և փղշտացիները նախանձեցին նրան։

15 Եվ իր հոր՝ Աբրահամի օրոք իր հոր ծառաների բոլոր ջրհորները փղշտացիները փակեցին և դրանք հողով լցրին։

16 Աբիմելեքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր մոտից, որովհետև մեզնից շատ ավելի զորավոր եղար»։

17 Իսահակը գնաց այդտեղից, իր վրանները խփեց Գերարի ձորում և բնակվեց այնտեղ։

18 Իսահակը դարձյալ փորեց այն ջրհորները, որ փորել էին իր հոր՝ Աբրահամի օրոք, և որոնք փղշտացիները փակել էին Աբրահամի մահից հետո։ Նա դրանք կոչեցնույնանուններով, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։

19 Իսահակի ծառաները ձորում փորեցին և այնտեղ գտան բխողջրի մի հոր։

20 Գերարի հովիվները կռվում էին Իսահակի հովիվների հետ՝ ասելով. «Այդ ջուրը մերն է»։ Եվ այդ ջրհորի անունը դրեց Էսեք,որովհետև իրար հետ կռվեցին։

21 Եվ մի ուրիշ ջրհոր փորեցին, և նրա վրա էլ կռվեցին։ Եվ նրա անունը դրեց Սիթնա։

22 Նա գնաց այդտեղից և մի ուրիշ ջրհոր փորեց, բայց դրա վրա չկռվեցին։ Նա դրա անունը դրեց Ռոհոբոթև ասաց, թե՝ «Այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց, և երկրում պտղաբեր կլինենք»։

23 Իսահակնայդտեղից բարձրացավ Բերսաբեե։

24 Եվ Տերն այդ գիշեր երևաց նրան ու ասաց. «Ես եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը, մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. կօրհնեմ քեզ և կբազմացնեմ քո սերունդն իմ ծառա Աբրահամի պատճառով»։

25 Իսահակնայդտեղ զոհասեղան շինեց և կանչեց Տիրոջ անունը. իր վրանը խփեց այդտեղ, և Իսահակի ծառաներն այդտեղ ջրհոր փորեցին։

Համաձայնություն Իսահակի և Աբիմելեքի միջև

26 Աբիմելեքը Գերարից գնաց նրա մոտ իր խորհրդական Ոքոզաթի և իր սպարապետ Փիքողի հետ։

27 Իսահակն ասաց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, քանի որ դուք ինձ ատում եք և ինձ դուրս արեցիք ձեր մոտից»։

28 Նրանք ասացին. «Մենք տեսանք, որ Տերը քեզ հետ է, ուստի ասացինք. “Թող երդում լինի մեր միջև, այսինքն՝ մեր ու քո միջև, և ուխտ կնքենք քեզ հետ,

29 որ մեզ չար բան չանես, ինչպես որ մենք էլ քեզ չենք դիպել և միայն բարություն արեցինք քեզ ու խաղաղությամբ ճանապարհ դրինք քեզ։ Դու օրհնված ես Տիրոջից”»։

30 Իսահակընրանց համար խնջույք արեց, և նրանք կերան ու խմեցին։

31 Վաղ առավոտյան վեր կացան և երդվեցին միմյանց։ Իսահակը նրանց ճանապարհեց, և նրանք խաղաղությամբ գնացին։

32 Նույն օրը Իսահակի ծառաները եկան ու նրան պատմեցին իրենց փորած ջրհորի մասին և ասացին նրան. «Ջուր ենք գտել»։

33 Եվ նրա անունը դրեց Սաբեե.դրա համար այդ քաղաքի անունը մինչև այսօր Բերսաբեեէ։

Եսավի օտար կանայք

34 Եսավը քառասուն տարեկան էր, երբ կին առավ քետացի Բեիրի աղջիկ Հուդիթին և քետացի Ելոնի աղջիկ Բասեմաթին։

35 Եվ սրանք Իսահակի և Ռեբեկայի կյանքը դառնացրին։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 27

Իսահակը օրհնում է Հակոբին

1 Երբ Իսահակը ծերացավ, և աչքերի տեսողությունը թուլացավ, կանչեց իր ավագ որդի Եսավին և ասաց նրան. «Որդյա՛կ»։ Սա ասաց նրան. «Ահա եսայստեղ եմ»։

2 Եվ ասաց. «Ես ծերացել եմ և չգիտեմ իմ մեռնելու օրը։

3 Հիմա ա՛ռ քո զենքերը՝ քո կապարճն ու քո աղեղը, դուրս եկ գնա՛ դաշտ և ինձ համար մի ո՛րս արա։

4 Ինձ համար պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները և բե՛ր ինձ, որ ուտեմ, որպեսզի իմ հոգին օրհնի քեզ իմ մեռնելուց առաջ»։

5 Ռեբեկան լսում էր, երբ Իսահակը խոսում էր իր որդու՝ Եսավի հետ։ Եսավը գնաց դաշտ, որ որս անի և բերի։

6 Իսկ Ռեբեկան խոսեց իր որդի Հակոբի հետ՝ ասելով. «Ես լսեցի, որ հայրդ խոսում էր քո եղբոր՝ Եսավի հետ և ասում.

7 “Ինձ համար ո՛րս բեր և ինձ համար խորտիկնե՛ր պատրաստիր, որ ուտեմ և օրհնեմ քեզ Տիրոջ առջև իմ մեռնելուց առաջ”։

8 Հիմա լսի՛ր ինձ, որդի՛ս, ինչ որ պատվիրում եմ քեզ։

9 Գնա՛ հոտերի մոտ և այնտեղից ինձ համար երկու ընտիր ո՛ւլ բեր, որ ես դրանցից քո հոր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։

10 Դու կտանես քո հորը, նա կուտի և դրա համար կօրհնի քեզ իր մեռնելուց առաջ»։

11 Հակոբն ասաց իր մորը՝ Ռեբեկային. «Իմ եղբայր Եսավը մազոտ մարդ է, իսկ ես լերկ մարդ եմ։

12 Գուցե իմ հայրն ինձ շոշափի, և ես նրա աչքին խաբեբա դառնամ ու ինձ վրա անեծք բերեմ և ոչ թե օրհնություն»։

13 Մայրը նրան ասաց. «Քո անեծքն ինձ վրա, որդի՛ս, միայն թե լսի՛ր ինձ և գնաուլերըբե՛ր ինձ համար»։

14 Եվ նա գնաց, վերցրեց ու բերեց իր մոր համար, և նրա մայրը պատրաստեց իր հոր սիրած խորտիկները։

15 Ռեբեկան առավ իր մեծ որդի Եսավի լավագույն հանդերձները, որ տանն իր մոտ էին, և հագցրեց իր փոքր որդի Հակոբին։

16 Եվ ուլերի մորթիներն էլ հագցրեց նրա ձեռքերին ու վզի լերկ տեղին։

17 Եվ խորտիկները և այն հացն էլ, որ պատրաստել էր, տվեց իր որդի Հակոբի ձեռքը։

18 Նա գնաց իր հոր մոտ և ասաց. «Հա՛յր իմ»։ Հայրն ասաց. «Ահա եսայստեղ եմ.ո՞վ ես դու, որդի՛ս»։

19 Հակոբն ասաց հորը. «Ես Եսավն եմ՝ քո անդրանիկը. ես արեցի, ինչպես որ ասացիր ինձ. վե՛ր կաց, նստի՛ր և կե՛ր իմ որսից, որ քո օրհնությունը տաս ինձ»։

20 Իսահակն ասաց իր որդուն. «Այդ ի՞նչ շուտ գտար որսը, որդի՛ս»։ Նա պատասխանեց. «Քո Տեր Աստվածն իմ առջև բերեց»։

21 Իսահակն ասաց Հակոբին. «Մոտեցի՛ր, և թող շոշափեմ քեզ, որդի՛ս, թե արդյոք դո՞ւ ես իմ որդի Եսավը, թե՞ ոչ»։

22 Հակոբը մոտեցավ իր հորը՝ Իսահակին, և նա շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբի ձայնն է, իսկ ձեռքերը Եսավի ձեռքերն են»։

23 Եվ չճանաչեց նրան, որովհետև ձեռքերը նրա եղբայր Եսավի ձեռքերի պես մազոտ էին։ Եվ օրհնեց նրան։

24 Եվ ասաց. «Սա դո՞ւ ես, իմ որդի՛ Եսավ»։ Նա ասաց. «Ես եմ»։

25 Իսահակնասաց. «Մոտեցրո՛ւ ինձ, որ ուտեմ իմ որդու որսերը, որպեսզի իմ օրհնությունը տամ քեզ»։Հակոբը խորտիկներըմոտեցրեց նրան, և նա կերավ. և գինի բերեց նրա համար, ու նա խմեց։

26 Եվ նրա հայր Իսահակն ասաց նրան. «Մոտեցի՛ր և համբուրի՛ր ինձ, որդի՛ս»։

27 Նա մոտեցավ և համբուրեց նրան։Իսահակնառավ նրա հանդերձների հոտը և օրհնեց նրան ու ասաց. «Տե՛ս, իմ որդու հոտը նման է այն դաշտի հոտին, որ օրհնեց Տերը։

28 Թող Աստված քեզ տա երկնքի ցողից, երկրի պարարտությունից և ցորենի ու գինու առատությունտա։

29 Ազգեր ծառայեն քեզ, և ժողովուրդներ երկրպագեն քեզ. տե՛ր եղիր քո եղբայրների վրա, և թող երկրպագեն քեզ քո մոր որդիները. քեզ անիծողներն անիծյալ, և քեզ օրհնողներն օրհնյալլինեն»։

30 Երբ Իսահակը Հակոբին օրհնեց վերջացրեց, և հենց որ Հակոբը դուրս եկավ իր հոր՝ Իսահակի առջևից, որսից եկավ նրա եղբայր Եսավը։

31 Նա էլ խորտիկներ պատրաստեց, բերեց իր հոր մոտ և ասաց հորը. «Վե՛ր կաց, հա՛յր իմ, և կե՛ր քո որդու որսից, որպեսզի քո օրհնությունը տաս ինձ»։

32 Նրա հայր Իսահակն ասաց նրան. «Դու ո՞վ ես»։ Եվ նա ասաց. «Ես քո անդրանիկ որդի Եսավն եմ»։

33 Իսահակը սարսափահար սաստիկ ցնցվեց և ասաց. «Հապա նա՞ ով էր, որ որս էր արել ու բերել ինձ, և քո գալուց առաջ ես կերա ամենից և օրհնեցի նրան. նա օրհնված էլ կմնա»։

34 Երբ Եսավը լսեց իր հոր խոսքերը, մեծ և դառն աղաղակով սաստիկ լաց եղավ և ասաց իր հորը. «Ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր իմ, ի՛նձ էլ»։

35 Իսահակնասաց. «Քո եղբայրը եկավ նենգությամբ և առավ քո օրհնությունը»։

36 Եվ Եսավն ասաց. «Մի՞թե նրա անունը Հակոբ չէ. ահա այս երկու անգամ է, որ խաբում է ինձ. իմ անդրանիկությունն առավ, իսկ հիմա էլ ահա օրհնությունն առավ»։ Եվ ասաց. «Ինձ համար օրհնություն չե՞ս թողել»։

37 Իսահակը պատասխանեց և ասաց Եսավին. «Ահա նրան քեզ վրա տեր դրեցի, նրա բոլոր եղբայրներին նրան տվեցի ծառաներլինելուհամար և նրան ապահովեցի ցորենով ու գինով։ Հիմա քեզ համար ի՞նչ անեմ, որդի՛ս»։

38 Եսավն ասաց իր հորը. «Մի՞թե դու միայն մեկ օրհնություն ունես, հա՛յր իմ. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր իմ»։ Եվ Եսավը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։

39 Նրա հայր Իսահակը պատասխանեց նրան և ասաց. «Ահա քո բնակարանը լինի երկրի պարարտությունից և երկնքի ցողից՝ վերևից։

40 Քո սրով ապրես և քո եղբորը ծառայես։ Բայցժամանակկլինի, երբ դու կընդվզես նրա դեմ և նրա լուծը քո վզի վրայից կգցես»։

41 Եսավն ատեց Հակոբին այն օրհնության պատճառով, որով իր հայրը օրհնել էր նրան։ Եսավն ասում էր իր մտքում. «Իմ հոր համար սգի օրերն են մոտենում, և ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին»։

42 Ռեբեկային հայտնեցին իր մեծ որդու՝ Եսավի խոսքերը։ Նամարդուղարկեց և կանչեց իր կրտսեր որդի Հակոբին և ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսավն ուզում է վրեժ լուծել քեզնից և սպանել քեզ։

43 Հիմա լսի՛ր իմ խոսքը, որդի՛ս. փախիրգնա՛Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ։

44 Նրա մոտ բնակվի՛ր միառժամանակ, մինչև որ քո եղբոր զայրույթը մեղմանա,

45 մինչև որ քո եղբոր բարկությունն անցնի քեզանից, և նա մոռանա այն, ինչ որ արել ես իրեն։ Ես մարդ կուղարկեմ և կվերադարձնեմ քեզ այնտեղից. ինչո՞ւ զրկվեմ երկուսիցդ մեկ օրում»։

Իսահակը Հակոբին ուղարկում է Լաբանի մոտ

46 Եվ Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ իմ կյանքից Քետի աղջիկների պատճառով. եթե Հակոբն էլ է այս երկրի աղջիկների պես կին առնելու Քետի աղջիկներից, էլ իմ ինչի՞ն է պետք կյանքը»։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 28

1 Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան և պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի աղջիկներից կին չառնես։

2 Վեր կաց գնա՛ Փադան-Արամ (Միջագետք)՝ մորդ հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քեզ համար կի՛ն առ քո մորեղբայր Լաբանի աղջիկներից։

3 Ամենակարող Աստված օրհնի քեզ, աճեցնի ու բազմացնի քեզ, որպեսզի դու ժողովուրդների բազմություն լինես։

4 Եվ տա քեզ Աբրահամի օրհնությունը, քեզ և քո սերնդին քեզ հետ, որպեսզի ժառանգես քո պանդխտության երկիրը, որ Աստված տվել է Աբրահամին»։

5 Եվ Իսահակը ճանապարհեց Հակոբին. և նա գնաց Փադան-Արամ՝ ասորի Բաթուելի որդի Լաբանի,այսինքն՝Հակոբի և Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբոր մոտ։

Եսավի իսմայելացի կինը

6 Երբ Եսավը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին ու նրան ուղարկեց Փադան-Արամ՝ այնտեղից իրեն կին առնելու համար, և որ նրան օրհնելիս պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի աղջիկներից քեզ համար կին չառնես»,

7 և որ Հակոբը հնազանդվեց իր հորն ու իր մորը ու գնաց Փադան-Արամ,

8 Եսավը տեսավ նաև, որ Քանանի աղջիկները իր հորը՝ Իսահակին, հաճելի չեն,

9 Եսավը գնաց Իսմայելի մոտ և բացի իր կանանցից, իրեն կին առավ Մայելեթին՝ Աբրահամի որդի Իսմայելի աղջկան, Նաբեոթի քրոջը։

Հակոբի երազը Բեթելում

10 Հակոբը Բերսաբեեից դուրս եկավ և գնաց դեպի Խառան։

11 Նա հասավ մի տեղ և գիշերն այնտեղ մնաց, որովհետև արեգակը մայր էր մտել։ Այնտեղի քարերից մեկը վերցրեց, դրեց իր գլխի տակ ու այնտեղ պառկեցքնելու։

12 Եվ երազ տեսավ. ահա երկրի վրա դրված էր մի սանդուղք, որի ծայրը դիպչում էր երկնքին։ Եվ ահա Աստծու հրեշտակները նրանով բարձրանում ու իջնում էին։

13 Եվ ահա Տերը կանգնած էր դրա վրա. նա ասաց. «Ես եմ Տերը՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը. այդ հողը, որի վրա պառկած ես, ես քեզ եմ տալու և քո սերնդին։

14 Քո սերունդը երկրի ավազիչափ կլինի և կտարածվի դեպի արևմուտք ու արևելք, դեպի հյուսիս ու հարավ. քեզանով և քո սերնդով կօրհնվեն երկրի բոլոր ցեղերը։

15 Ահա ես քեզ հետ եմ և ամեն տեղ, ուր էլ գնաս, ես կպահպանեմ քեզ և քեզ կվերադարձնեմ այս երկիրը, որովհետև քեզ չեմ թողնի, մինչև որ չկատարեմ այն, ինչ որ ասել եմ քեզ»։

16 Հակոբը զարթնեց իր քնից և ասաց. «Իրապես Տերն այստեղ է, և ես չգիտեի»։

17 Նա վախեցավ և ասաց. «Ի՜նչ ահավոր է այս տեղը. սա ուրիշբանչէ, այլ միայն Աստծու տունը, և սա է երկնքի դուռը»։

18 Վաղ առավոտյան Հակոբը վեր կացավ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, այն կանգնեցրեց որպես հուշարձան և նրա վրա յուղ լցրեց։

19 Եվ այդ տեղի անունը Բեթելդրեց. բայց առաջ այդ քաղաքի անունը Լուզ էր։

20 Հակոբն ուխտ արեց և ասաց. «Եթե Աստված ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով ես գնում եմ, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա,

21 և ես խաղաղությամբ վերադառնամ իմ հոր տունը, Տերն ինձ համար Աստված լինի։

22 Եվ այս քարը, որ ես կանգնեցրի որպես հուշարձան, Աստծու տուն թող լինի։ Եվ այն ամենից, ինչ որ դու ինձ տաս, ես քեզ տասանորդ կտամ»։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 29

Հակոբը հասնում է Լաբանի տունը

1 Հակոբը ճանապարհ ընկավ և գնաց Արևելքի որդիների երկիրը։

2 Նայեց և ահա տեսավ, որ դաշտում մի ջրհոր կար. ահա այնտեղ՝ նրա մոտ, ոչխարների երեք հոտեր էին պառկել, որովհետև այդ ջրհորից էին ջուր տալիս հոտերին։ Ջրհորի բերանին մի մեծ քար կար։

3 Երբ բոլոր հոտերն այնտեղ էին հավաքում, ջրհորի բերանից քարը գլորում էին, հոտերին ջուր էին տալիս և քարը դարձյալ դնում էին իր տեղը՝ ջրհորի բերանին։

4 Հակոբն ասացհովիվներին.«Եղբայրնե՛րս, դուք որտեղի՞ց եք»։ Նրանք պատասխանեցին. «Մենք Խառանից ենք»։

5 Նա հարցրեց նրանց. «Նաքորի որդի Լաբանին ճանաչո՞ւմ եք»։ Նրանք ասացին. «Ճանաչում ենք»։

6 Նա հարցրեց նրանց. «Ողջ-առո՞ղջ է»։ Նրանք ասացին. «Ողջ-առողջ է. ահա նրա աղջիկ Ռաքելը գալիս է ոչխարների հետ»։

7 ԵվՀակոբնասաց. «Օրը դեռ առջևում է, և հոտերը հավաքելու ժամանակը չէ. ջո՛ւր տվեք ոչխարներին և տարեք արածեցրե՛ք»։

8 Նրանք ասացին. «Չենք կարող, մինչև որ բոլոր հոտերը մեկտեղ չհավաքվեն. այն ժամանակ քարը կգլորեն ջրհորի բերանից, և ջուր կտանք ոչխարներին»։

9 Մինչ խոսում էր նրանց հետ, Ռաքելը եկավ իր հոր ոչխարների հետ, որովհետև նա էր դրանց հովիվը։

10 Եվ երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի աղջիկ Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի ոչխարները, այն ժամանակ Հակոբը մոտեցավ, քարը գլորեց ջրհորի բերանից և ջուր տվեց իր մորեղբայր Լաբանի ոչխարներին։

11 Ապա Հակոբը համբուրեց Ռաքելին և բարձր ձայնով լաց եղավ։

12 Հակոբն ասաց Ռաքելին, որ ինքը նրա հոր ազգականն է և Ռեբեկայի որդին. նա էլ վազեց և պատմեց իր հորը։

13 Երբ Լաբանը լսեց իր քրոջ որդու՝ Հակոբի մասին լուրը, վազեց նրան դիմավորելու, գրկեց և համբուրեց նրան ու տարավ իր տունը։ Եվ նա Լաբանին պատմեց այս բոլոր բաները։

14 Լաբանն ասաց նրան. «Իրոք որ դու իմ ոսկորն ու իմ մարմինն ես»։ ԵվՀակոբընրա հետ մնաց մի ամբողջ ամիս։

Հակոբը ծառայում է Լաբանին Ռաքելի և Լիայի համար

15 Լաբանն ասաց Հակոբին. «Մի՞թե դու, որ իմ հարազատն ես, ինձ պիտի ձրի ծառայես. ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։

16 Լաբանն ուներ երկու աղջիկ. մեծի անունը՝ Լիա, փոքրի անունը՝ Ռաքել։

17 Լիայի աչքերը տկար էին, բայց Ռաքելը գեղեցիկ էր տեսքով և գեղեցիկ՝ դեմքով։

18 Հակոբը սիրեց Ռաքելին և ասաց. «Քո փոքր աղջիկ Ռաքելի համար յոթ տարի կծառայեմ քեզ»։

19 Լաբանն ասաց. «Ավելի լավ է, որ ես նրան քեզ տամ, քան թե ուրիշ մարդու տամ նրան։ Բնակվի՛ր ինձ մոտ»։

20 Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար, բայց դրանք նրա աչքին մի քանի օրերի պես էին, որովհետև սիրում էր նրան։

21 Հակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր իմ կնոջը, որպեսզի ես մտնեմ նրա մոտ, որովհետև իմ օրերը լրացել են»։

22 Լաբանը այնտեղի բոլոր մարդկանց հավաքեց և խնջույք արեց։

23 Իսկ երեկոյան նա վերցրեց իր Լիա աղջկան և բերեց նրա մոտ, ևՀակոբընրա մոտ մտավ։

24 Լաբանն իր աղախին Զեղփայինորպեսաղախին տվեց իր աղջիկ Լիային։

25 Երբ առավոտ եղավ,տեսավ՝ահա նա Լիան էր, ևՀակոբնասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր դու ինձ. մի՞թե ես քեզ չեմ ծառայել Ռաքելի համար. ինչո՞ւ խաբեցիր ինձ»։

26 Լաբանն ասաց. «Մեր երկրում այսպես չեն անում, որ փոքրաղջկանմեծից առաջ տան։

27 Լրացրո՛ւհարսանեկանայս շաբաթը, և ես սրան էլ կտամ քեզ այն ծառայության համար, որ դու յոթ տարի ծառայես ինձ»։

28 Հակոբն այդպես արեց. և այն շաբաթն էլ լրացրեց, և Լաբանն իր աղջիկ Ռաքելին կնության տվեց նրան։

29 Լաբանն իր աղախին Բաղղայինորպեսաղախին տվեց իր աղջիկ Ռաքելին։

30 ԵվՀակոբըՌաքելի մոտ էլ մտավ. և Ռաքելին Լիայից ավելի սիրեց և յոթ տարի էլ ծառայեցԼաբանին։

Հակոբը զավակներ է ունենում

31 Երբ Տերը տեսավ, որ Լիան չէր սիրվում, նրա արգանդը բացեց, իսկ Ռաքելն ամուլ էր։

32 Լիան հղիացավ և մի որդի ծնեց. նրա անունը Ռուբենդրեց, որովհետև ասաց. «Տերը տեսավ իմ տառապանքը, ուրեմն հիմա իմ ամուսինն ինձ կսիրի»։

33 Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Քանի որ Տերը լսեց, որ ես չեմ սիրվում, դրա համար այս որդին էլ պարգևեց ինձ»։ Եվ նրա անունը Շմավոնդրեց։

34 Եվ նորից հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Հիմա այս անգամ իմ ամուսինը կմիավորվի ինձ հետ, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար նրա անունը Ղևիդրեց։

35 Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Այս անգամ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Դրա համար նրա անունը Հուդադրեց։ Եվ դադարեց ծնելուց։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 30

1 Երբ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար զավակներ չի ծնում, նախանձեց իր քրոջը՝ Լիային, և ասաց Հակոբին. «Որդինե՛ր տուր ինձ, եթե ոչ, կմեռնեմ»։

2 Հակոբի բարկությունը բորբոքվեց Ռաքելի դեմ, և ասաց. «Մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ, որ արգանդի պտղից զրկել է քեզ»։

3 ԵվՌաքելնասաց. «Ահա իմ աղախին Բաղղան. մտի՛ր նրա մոտ. թող նա իմ ծնկների վրա ծնի, և ես էլ նրանից որդիներ ստանամ»։

4 Եվ իր աղախին Բաղղային կնության տվեց նրան, ու Հակոբը մտավ նրա մոտ։

5 Բաղղան հղիացավ և Հակոբի համար մի որդի ծնեց։

6 Ռաքելն ասաց. «Աստված դատաստան արեց ինձ և իմ ձայնն էլ լսեց և ինձ որդի պարգևեց»։ Դրա համար նրա անունը Դանդրեց։

7 Ռաքելի աղախին Բաղղան դարձյալ հղիացավ և Հակոբի համար երկրորդ որդին ծնեց։

8 Ռաքելն ասաց. «Հզոր ըմբշամարտությամբ մարտնչեցի իմ քրոջ դեմ ու հաղթեցի էլ»։ Եվ նրա անունը Նեփթաղիմդրեց։

9 Լիան, տեսնելով, որ ինքը դադարել է ծնելուց, վերցրեց իր աղախին Զեղփային և նրան կնության տվեց Հակոբին։

10 Լիայի աղախին Զեղփան Հակոբի համար որդի ծնեց։

11 Լիան ասաց. «Բախտս բերեց»։ Եվ նրա անունը Գադդրեց։

12 Լիայի աղախին Զեղփան երկրորդ որդին ծնեց Հակոբի համար։

13 Լիան ասաց. «Երանելի եմ, որովհետև աղջիկներն ինձ երանի են տալու»։ Եվ նրա անունը Ասերդրեց։

14 Ռուբենը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորներգտավ և բերեց իր մայր Լիային։ Ռաքելն ասաց Լիային. «Խնդրում եմ՝ քո որդու մանրագորներից ինձ տաս»։

15 ԲայցԼիանասաց նրան. «Իմ ամուսնուն առնելը քի՞չ է, որ իմ որդու մանրագորներն էլ առնես»։ Ռաքելն ասաց. «Ուրեմն թող այս գիշեր նա քեզ հետ պառկի քո որդու մանրագորների փոխարեն»։

16 Երեկոյան, երբ Հակոբը վերադառնում էր դաշտից, Լիան դուրս եկավ նրան դիմավորելու և ասաց. «Ինձ մոտ պիտի մտնես, որովհետև քեզ վարձել եմ իմ որդու մանրագորների դիմաց»։ Եվ նա այդ գիշեր պառկեց նրա հետ։

17 Աստված լսեց Լիային. նա հղիացավ և Հակոբի համար հինգերորդ որդին ծնեց։

18 Լիան ասաց. «Աստված իմ վարձը տվեց, որովհետև աղախնիս տվեցի իմ ամուսնուն»։ Եվ նրա անունը Իսաքարդրեց։

19 Լիան դարձյալ հղիացավ և Հակոբի համար վեցերորդ որդին ծնեց։

20 Լիան ասաց. «Աստված ինձ բարի պարգև տվեց. այս անգամ ամուսինս ինձ նախապատվություն պիտի տա, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»։ Եվ նրա անունը Զաբուղոնդրեց։

21 Հետո մի աղջիկ ծնեց և նրա անունը Դինադրեց։

22 Աստված հիշեց Ռաքելին. և Աստված լսեց նրան ու նրա արգանդը բացեց։

23 Նա հղիացավ, մի որդի ծնեց և ասաց. «Աստված վերցրեց իմ նախատինքը»։

24 Եվ նրա անունը Հովսեփդրեց և ասաց. «Տերն ինձ մի ուրիշ որդի էլ պիտի տա»։

Հակոբը սակարկում է Լաբանի հետ

25 Երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբն ասաց Լաբանին. «Թո՛ւյլ տուր ինձ, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը։

26 Տո՛ւր ինձ իմ կանանց և որդիներին, որոնց համար ծառայեցի քեզ, ի՛նձ տուր, որ գնամ. որովհետև գիտես իմ ծառայությունը, որ ես ծառայել եմ քեզ»։

27 Լաբանն ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, եթե քո առաջ շնորհ գտա, փորձովիմացա, որ Տերն ինձ օրհնում է քո պատճառով»։

28 Եվ ասաց. «Քո վարձն ասա՛ ինձ, և ես կվճարեմ»։

29 Հակոբնասաց նրան. «Դու գիտես, թե ես ինչպես ծառայեցի քեզ, և քո անասուններն ինչպես էին ինձ մոտ.

30 որովհետև իմ գալուց առաջ քո ունեցածը քիչ էր, բայց աճեց ու շատացավ։ Տերը օրհնեց քեզ իմ գալու առթիվ. իսկ հիմա իմ տան համար ես ե՞րբ եմ աշխատելու»։

31 Լաբաննասաց. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր. եթե անես այն, ինչ ասելու եմ քեզ, ես դարձյալ կարածեցնեմ և կպահեմ քո հոտը։

32 Այսօր թող անցնեմ քո բոլոր հոտերի միջով և դրանցից առանձնացնեմ պիսակավոր և խայտաբղետ բոլոր ոչխարներն ու բոլոր սև գառները, խայտաբղետ ու պիսակավոր այծերը, և դրանք իմ վարձը լինեն։

33 Իմ արդարությունը ապագա օրերին կերևա քո առաջ, երբ գաս իմ վարձը տեսնելու. ինձ մոտ եղած բոլոր այծերը, որոնք պիսակավոր ու խայտաբղետ չեն լինի, և գառները՝ սև, դրանք իմ կողմից գողացված թող համարվեն»։

34 Եվ Լաբանն ասաց. «Թող քո ասածի պես լինի»։

35 Այդ օրը Լաբանը ջոկեց բծավոր ու խայտաբղետ նոխազները և բոլոր պիսակավոր ու խայտաբղետ այծերը և ամեն սպիտակ ունեցողը, բոլոր սև գառները և տվեց իր որդիներին։

36 Եվ երեք օրվա ճանապարհ դրեց իր և Հակոբի միջև։ Հակոբն արածեցնում էր Լաբանի մնացած հոտերը։

37 Հակոբն իր համար առավ կաղամախու, նշենու և սոսու դալար ճիպոտներ, դրանց կեղևները տեղ-տեղ քերծեց այնպես, որ երևաց ճիպոտների վրա եղած սպիտակը։

38 Եվ իր քերծած ճիպոտները դրեց ջրի ավազանների մեջ, որպեսզի երբ հոտերը գան ջուր խմելու, դրանք ոչխարների առաջ լինեն, և նրանք տաքանան, երբ որ խմելու գան։

39 Ոչխարները տաքանում էին ճիպոտների մոտ, և ոչխարները ծնում էին բծավոր, պիսակավոր ու խայտաբղետգառներ։

40 Հակոբն առանձնացնում էր պիսակավոր գառները և հոտերի երեսը դարձնում էր Լաբանի հոտերի մեջ եղած բոլոր բծավոր ու սև ոչխարների կողմը։ Նա իր հոտերն առանձին դրեց և դրանք Լաբանի հոտերի մոտ չդրեց։

41 Ամեն անգամ, երբ ուժեղ ոչխարները տաքանում էին, Հակոբն այդ ճիպոտները դնում էր ոչխարների աչքի առաջ՝ գուռերի մեջ, որպեսզի նրանք տաքանան ճիպոտների մոտ։

42 Բայց տկար ոչխարներին չէր դնում. և տկարները Լաբանինը եղան, իսկ ուժեղները՝ Հակոբինը։

43 Եվ այսպեսՀակոբըչափազանց զորացավ և բազմաթիվ հոտեր, աղախիններ ու ծառաներ, ուղտեր ու էշեր ունեցավ։