Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4

Հեբուսթեն սպանվում է

1 Եվ երբ Սավուղի որդի Հեբուսթեն լսեց, որ Աբենները մեռել է Քեբրոնում, ձեռքերը թուլացան, իսկ ամբողջ Իսրայելը տագնապեց։

2 Սավուղի որդին երկու գնդապետ ուներ. մեկի անունը Բաանա էր, իսկ մյուսինը՝ Ռեքաբ, որոնք Բենիամինի ցեղից բերովթացի Ռեմոնի որդիներն էին. (որովհետև Բերովթը համարվում էր Բենիամինի երկրի մի մասը։

3 Բերովթացիները փախան Գեթթայիմ և որպես պանդուխտ՝ մինչև այսօր բնակվում են այնտեղ)։

4 Եվ Սավուղի որդի Հովնաթանը երկու ոտքերից հաշմված մի տղա ուներ։ Երբ տղան հինգ տարեկան էր, Սավուղի և Հովնաթանի մահվան լուրը եկավ Հեզրայելից, և նրա դայակը վերցրեց նրան ու փախավ, և երբ շտապում էր փախչելու,տղանվայր ընկավ ու հաշմվեց։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։

5 Բերովթացի Ռեմոնի որդիները՝ Ռեքաբն ու Բաանան, եկան և ցերեկվա շոգի ժամանակ մտան Հեբուսթեի տուն, մինչ նա կեսօրին քնած էր անկողնում։

6 Եվ նրանք մտան տուն, իբրև թե ցորեն առնողներ էին, գնացին մինչև տան մեջտեղը և նրան զարկեցին փորից. և Ռեքաբն ու իր եղբայրը՝ Բաանան, փախան։

7 Երբ նրանք այսպես մտան տուն, Հեբուսթեն ներսի սենյակում քնած էր իր անկողնում, նրան զարկեցին, սպանեցին, կտրեցին նրա գլուխը և գլուխը վերցրին ու ամբողջ գիշեր գնացին դաշտի ճանապարհով։

8 Եվ Հեբուսթեի գլուխը տարան Քեբրոն՝ Դավթի մոտ, և թագավորին ասացին. «Ահա քո թշնամու՝ քո հոգին փնտրող Սավուղի որդու՝ Հեբուսթեի գլուխը. Տերն այսօր վրեժխնդիր եղավ Սավուղից և նրա սերնդից մեր տեր թագավորի համար»։

9 Իսկ Դավիթը պատասխանեց բերովթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային և նրանց ասաց. «Կենդանի է Տերը, որ իմ հոգին ազատեց ամեն նեղությունից։

10 Երբ մեկն ինձ պատմեց և ասաց, թե՝ “Ահա Սավուղը մեռավ”, և իրեն թվում էր, թե ավետիս էր բերել, բայց ես փոխանակ ավետիսի վարձ տայի, բռնեցի և սպանեցի նրան Սիկելակում։

11 Որչափ ավելի այն չար մարդկանցպիտի տրվի նույն վարձը,որոնք իր տանը՝ իր անկողնու մեջ, սպանեցին արդար մարդուն. նրա արյունը պիտի պահանջեմ ձեզանից և ձեզ պիտի վերացնեմ երկրից»։

12 Այդ ժամանակ Դավիթը հրամայեց երիտասարդներին, և նրանք սպանեցին, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և կախեցին Քեբրոնի ջրավազանի վրա։ Իսկ Հեբուսթեի գլուխը վերցրին և թաղեցին Քեբրոնում՝ Աբենների գերեզմանում։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5

Դավիթը՝ Իսրայելի և Հուդայի թագավոր

1 Եվ Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, և ասացին. «Ահա, մենք քո ոսկորն ենք ու քո մարմինը։

2 Սրանից շատ առաջ, երբ Սավուղը թագավոր էր մեզ վրա, պատերազմի ժամանակ դու էիր Իսրայելին առաջնորդողը, և Տերը քեզ ասաց. “Դու ես հովվելու Իսրայելի իմ ժողովրդին և դու ես իշխան լինելու Իսրայելի վրա”»։

3 Եվ Իսրայելի բոլոր ծերերը եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, և Դավիթ թագավորը Քեբրոնում Տիրոջ առաջ դաշինք կնքեց նրանց հետ, և նրանք Դավթին թագավոր օծեցին Իսրայելի վրա։

4 Երեսուն տարեկան էր Դավիթը, երբ դարձավ թագավոր, և թագավորեց քառասուն տարի։

5 Յոթ տարի և վեց ամիս Քեբրոնում թագավորեց Հուդայի վրա և երեսուներեք տարի թագավորեց Երուսաղեմում ամբողջ Իսրայելի և Հուդայի վրա։

6 Եվ թագավորն իր մարդկանցով գնաց Երուսաղեմ՝ այդ երկրում բնակվող հեբուսացիների դեմ. և խոսեցին Դավթի հետ ու ասացին. «Չես մտնի այստեղ. քեզ հենց կույրերն ու կաղերը կհեռացնեն»՝ մտածելով, թե Դավիթը չի կարողանա մտնել այնտեղ։

7 Բայց Դավիթը վերցրեց Սիոնի բերդը (սա Դավթի քաղաքն է)։

8 Եվ Դավիթն այդ օրն ասաց. «Ով կոտորի հեբուսացիներին և հասնի ջրանցքին, թող նա կույրերին ու կաղերին էլ կոտորի, որոնք ատելի են Դավթի համար։ Դրա համար էլ ասում են՝ “Կույրն ու կաղը չպետք է մտնենՏիրոջտունը”»։

9 Եվ Դավիթը բնակվեց այդ բերդում և այն անվանեց Դավթի քաղաք. և Դավիթը նրա շուրջըկառույցներշինեց՝ Մելոնից դեպի ներս։

10 Դավիթը գնալով հզորանում էր, որովհետև Զորությունների Տեր Աստվածը նրա հետ էր։

11 Տյուրոսի թագավոր Քիրամը պատվիրակներ ուղարկեց Դավթի մոտ, նաև եղևնափայտ, հյուսներ և որմնադիրներ, որոնք Դավթի համար տուն շինեցին։

12 Այդ ժամանակ Դավիթն իմացավ, որ Տերն իրեն թագավոր է հաստատել Իսրայելի վրա և բարձրացրել է իր թագավորությունը՝ Իսրայելի իր ժողովրդի համար։

13 Եվ Դավիթը Քեբրոնից գալուց հետո Երուսաղեմից ուրիշ հարճեր ու կանայք էլ առավ, և Դավթին ուրիշ տղաներ ու աղջիկներ էլ ծնվեցին։

14 Սրանք են Երուսաղեմում ծնված նրա տղաների անունները՝ Սամաա, Սովբաբ, Նաթան,

15 Սողոմոն, Հեբաար, Եղիսուա, Նափեկ,

16 Հափիե, Եղիսամա, Եղիադա և Եղիփաղետ։

Հաղթանակ փղշտացիների դեմ

17 Փղշտացիները լսեցին, որ Դավթին թագավոր են օծել Իսրայելի վրա, և բոլոր փղշտացիները վեր կացան, որ Դավթին փնտրեն։ Սակայն Դավիթն իմացավ այդ և իջավ բերդը։

18 Փղշտացիները եկան և տարածվեցին Ռափայինների հովտում։

19 Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց. «Գնա՞մ փղշտացիների դեմ. նրանց կմատնե՞ս իմ ձեռքը»։ Եվ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, որովհետև փղշտացիներին անպայման պիտի մատնեմ քո ձեռքը»։

20 Այդ ժամանակ Դավիթը գնաց Բաաղփարասին. Դավիթը զարկեց նրանց այն տեղում և ասաց. «Տերը իմ ձեռքով կոտորեց իմ թշնամիներին, ինչպես ջրերն ենթումբըքանդում»։ Դրա համար էլ այդ տեղի անունը կոչվեց Բաաղփարասին։

21 Փղշտացիները թողեցին իրենց կուռքերը, իսկ Դավիթն ու իր մարդիկ վերցրին դրանք։

22 Եվ փղշտացիները դարձյալ վեր կացան և եկան ու տարածվեցին Ռափայինների հովտում։

23 Երբ Դավիթը Տիրոջը հարցրեց, Տերն ասաց. «Վեր մի՛ գնա, այլ անցի՛ր նրանց թիկունքը և թթենիներիկողմից հարձակվի՛ր նրանց վրա։

24 Եվ երբ թթենիների կատարներից քայլվածքի ձայն լսես, այն ժամանակ շարժվի՛ր առաջ, որովհետև այդ ժամանակ Տերը պիտի դուրս գա քո առջև, որ ջարդի փղշտացիների բանակը»։

25 Եվ Դավիթն արեց այնպես, ինչպես Տերը հրամայեց իրեն, և փղշտացիներին ջարդեց Գաբայից մինչև Գազեր։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6

Ուխտի տապանակը բերվում է Երուսաղեմ

1 Դավիթը դարձյալ հավաքեց Իսրայելի բոլոր ընտիրմարդկանց՝երեսուն հազար հոգի։

2 Դավիթն իր հետ եղած ամբողջ զորքի հետ վեր կացավ ու գնաց, որ Հուդայի Բաաղից բերի Աստծու տապանակը, որի վրա կոչված է քերովբեների վրա նստող Զորությունների Տիրոջ անունը։

3 Եվ Աստծու տապանակը դրին մի նոր սայլի վրա, վերցրին այն Աբինադաբի տանից, որը գտնվում էր բլրի վրա։ Եվ այդ նոր սայլը քշում էին Աբինադաբի որդիները՝ Ոզան և Աքիովը։

4 Այն Աստծու տապանակի հետ վերցրին Աբինադաբի տանից, որը բլրի վրա էր. Աքիովը գնում էր տապանակի առջևից։

5 Դավիթը և Իսրայելի ամբողջ տունը նվագում էինՏիրոջ առաջ մայրու փայտից պատրաստված ամեն տեսակնվագարաններով՝քնարներով, տավիղներով, թմբուկներով, դափերով ու ծնծղաներով։

6 Երբ եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց դեպի Աստծու տապանակը և բռնեց այն, որովհետև եզները թեքել էին այն։

7 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ, և Աստված այնտեղ այդ սխալի համար հարվածեց նրան, և նա նույն տեղն էլ մեռավ Աստծու տապանակի մոտ։

8 Դավիթը տագնապեց, որ Տերը հարվածելով հարվածեց Ոզային, և այդ տեղը մինչև այսօր կոչվում է Փարեզ-Ոզա։

9 Դավիթն այդ օրը վախեցավ Տիրոջից և ասաց. «Տիրոջ տապանակն ինչպե՞ս մտնի ինձ մոտ»։

10 Եվ Դավիթը չուզեց Տիրոջ տապանակը տանել իր մոտ՝ Դավթի քաղաքը. և Դավիթը շեղեց ու այն տարավ գեթացի Աբդեդոմի տուն։

11 Եվ Տիրոջ տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբդեդոմի տանը, և Տերը օրհնեց Աբդեդոմին ու նրա ամբողջ տունը։

12 Երբ Դավիթ թագավորին պատմեցին և ասացին. «Տերը օրհնեց Աբդեդոմի տունը և նրա ամեն ունեցվածքը Աստծու տապանակի համար», Դավիթը գնաց և Աստծու տապանակը վերցրեց Աբդեդոմի տանից և ուրախությամբտարավԴավթի քաղաքը։

13 Եվ երբ Տիրոջ տապանակը վեր տանողները վեց քայլ առաջ գնացին, նա արջառ ու պարարտ զվարակ զոհեց։

14 Դավիթն ամբողջ ուժով պարում էր Տիրոջ առաջ. և Դավիթը հագել էր քաթանե եփուդ։

15 Եվ Դավիթն ու Իսրայելի ամբողջ տունը Տիրոջ տապանակը տանում էին ուրախության աղաղակով ու փողերի ձայնով։

16 Մինչ Տիրոջ տապանակը մտնում էր Դավթի քաղաքը, Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, պատուհանից նայելով, տեսավ, որ Դավիթ թագավորը ցատկոտելով պարում է Տիրոջ առաջ, և իր սրտում անարգեց նրան։

17 Եվ Տիրոջ տապանակը բերին ու դրին իր տեղը այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր նրա համար։ Եվ Դավիթը ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց Տիրոջ առջև։

18 Եվ երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, ժողովրդին օրհնեց Զորությունների Տիրոջ անունով։

19 Եվ Իսրայելի ամբողջ բազմությանը՝ թե՛ տղամարդու և թե՛ կնոջ, ժողովրդից ամեն մեկին մի նկանակ հաց, մի կտոր միս և մի կարկանդակ բաշխեց, և ամբողջ ժողովուրդը գնաց, ամեն մեկը՝ իր տուն։

20 Դավիթը ետ դարձավ իր տունն օրհնելու։ Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, դուրս եկավ Դավթին դիմավորելու և ասաց. «Ինչպե՜ս պատվեց իրեն Իսրայելի թագավորն այսօր, որ այսօր ինքն իրեն մերկացրեց իր ծառաների և աղախինների առաջ, ինչպես մերկացնում է իրեն դատարկմարդկանցիցմեկը»։

21 Եվ Դավիթը Մեղքողին ասաց. «Տիրոջ առաջ, որը քո հորից և նրա ամբողջ տանից ավելի ինձ ընտրեց և ինձ իշխան դրեց Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա, այդ Տիրոջ առաջ ես պիտի պարեմ։

22 Եվ դեռ սրանից ավելի ես անարգ պիտի երևամ և իմ աչքին ավելի նվաստ պիտի լինեմ, իսկ քո ասած այն աղախինների առաջ պիտի փառավորվեմ»։

23 Եվ Սավուղի աղջիկ Մեղքողը մինչև իր մահվան օրը զավակ չծնեց։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7

Նաթանի պատգամը Դավթին

1 Եվ երբ թագավորը բնակվեց իր տանը, և Տերը նրան հանգստացրեց իր շրջակայքի բոլոր թշնամիներից,

2 թագավորը Նաթան մարգարեին ասաց. «Ահա ես բնակվում եմ եղևնափայտե տան մեջ, իսկ Աստծու տապանակը գտնվում է վրանում»։

3 Եվ Նաթանն ասաց թագավորին. «Ամեն ինչ, որ կա սրտիդ մեջ, գնա՛ և արա՛, որովհետև Տերը քեզ հետ է»։

4 Եվ նույն գիշերը Տիրոջ խոսքը եղավ Նաթանին՝ ասելով.

5 «Գնա՛ և իմ ծառա Դավթին ասա՛. “Այսպես է ասում Տերը. “Դո՞ւ պիտի ինձ համար բնակվելու տուն շինես։

6 Որովհետև այն օրից, ինչ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից, մինչև այսօր չեմ բնակվել տան մեջ, այլ ման եմ եկել վրաններով և տաղավարներով։

7 Եվ ամեն տեղ, ուր եղել եմ Իսրայելի որդիների հետ, մի՞թե մի բան խոսեցի Իսրայելի ցեղերից մեկի հետ, որոնց հրաման եմ տվել հովվելու Իսրայելի իմ ժողովրդին, ասե՞լ եմ արդյոք, թե ինչո՛ւ եղևնափայտե տուն չշինեցիք ինձ համար””։

8 Եվ հիմա իմ ծառա Դավթին այսպե՛ս ասա. “Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ես քեզ վերցրի արոտավայրից՝ ոչխարների հետևից, որ իշխան լինես իմ ժողովրդին՝ Իսրայելին։

9 Ես քեզ հետ էի, ուր որ գնում էիր, և քո առջևից կոտորեցի բոլոր թշնամիներիդ և քո անունը պիտի բարձրացնեմ այս երկրի վրա եղող մեծերի անվան պես։

10 Եվ Իսրայելի իմ ժողովրդի համար էլ տեղ պիտի որոշեմ և նրան տնկեմ, որ այնտեղ բնակվեն, և այլևս չպիտի շարժվի, և անիրավության որդիները առաջվա պես այլևս չպիտի նեղեն նրան,

11 ինչպես եղավ իմ ժողովրդի՝ Իսրայելի վրա դատավորներ դրած օրից ի վեր. և քեզ պիտի հանգստացնեմ քո բոլոր թշնամիներից. և Տերը հայտնում է քեզ, որ Տերն է քեզ համար տուն շինելու։

12 Երբ քոկյանքիօրերը լրանան, և դու ննջես քո հայրերի հետ, քեզանից հետո պիտի բարձրացնեմ քեզանից սերած զավակիդ և նրա թագավորությունը հաստատեմ։

13 Նա է իմ անվան համար տուն շինելու, և ես նրա թագավորության աթոռը կհաստատեմ հավիտյան։

14 Ես հայր կլինեմ նրան, և նա ինձ որդի կլինի. և եթե նա անիրավություն անի, ես կպատժեմ նրան մարդկանց գավազանով և մարդկանց որդիների հարվածներով։

15 Բայց իմ ողորմությունը չեմ հեռացնի նրանից, ինչպես հեռացրի Սավուղից, որին քշեցի քո առաջից։

16 Եվ քո տունն ու քո թագավորությունը հավիտյան պիտի ապահով լինեն քո առաջ, և քո աթոռը հաստատ պիտի մնա հավիտյան””»։

17 Եվ Նաթանը այս բոլոր խոսքերը և այս ամբողջ տեսիլքը մեկ առ մեկ ասաց Դավթին։

Դավթի շնորհակալության աղոթքը

18 Ապա Դավիթ թագավորը գնաց նստեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՜վ Ամենակալ Տեր, ո՞վ եմ ես, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ։

19 Սակայն այս էլ քո աչքին դեռ փոքր երևաց, ո՜վ Ամենակալ Տեր, և քո ծառայի տան մասին հեռավոր ժամանակի համար էլ խոսեցիր, և թող սա լինի մարդկանց կանոնը, ո՜վ Տեր։

20 Եվ Դավիթն էլ ի՞նչ ասի քեզ, որովհետև դու, ո՜վ Ամենակալ Տեր, ճանաչում ես քո ծառային։

21 Այս բոլոր մեծ բաները քո խոսքի համար և ըստ քո սրտի արեցիր, որպեսզի իմացնես քո ծառային։

22 Դրա համար որչա՜փ մեծ ես, ո՜վ Տեր Աստված, որովհետև քեզ նման մեկը չկա, և քեզանից բացի Աստված չկա՝ մեր ականջներով մեր բոլոր լսածների համաձայն։

23 Եվ ո՞ր ազգն է երկրի վրա Իսրայելի՝ քո միակ ժողովրդի պես, որին փրկելու համար Աստվածինքըեկավ, որ նրան ժողովուրդ դարձնի իր համար և փառավորի իր անունը և քո երկրում կատարի այս մեծ ու սոսկալի գործերը քեզ համար՝ Եգիպտոսից ազատված քո ժողովրդի առջևիցքշելովազգերին ու նրանց աստվածներին։

24 Եվ Իսրայելին՝ քո ժողովրդին, հավիտյան քեզ համար ժողովուրդ հաստատեցիր, և դու, ո՜վ Տեր, եղար նրանց Աստվածը։

25 Եվ հիմա, ո՜վ Տեր Աստված, այս խոսքը, որ ասել ես քո ծառայի և նրա տան համար, հավիտյան հաստատի՛ր և արա՛ ասածիդ պես։

26 Քո անունը հավիտյան թող փառավորվի, և ասեն, թե՝ “Զորությունների Տերը Իսրայելի վրա Աստված է”, և քո ծառա Դավթի տունը հաստատ մնա քո առջև։

27 Որովհետև, ո՜վ Զորությունների Տեր, Աստվա՜ծ Իսրայելի, դու հայտնեցիր քո ծառային և ասացիր. “Քեզ համար տուն պիտի շինեմ”, սրա համար էլ քո ծառան սիրտ առավ՝ քո առջև այս աղոթքը անելու։

28 Եվ հիմա, ո՜վ Ամենակալ Տեր, դու ես այդ Աստվածը, և ճշմարիտ են քո խոսքերը, և դու քո ծառային խոստացար այս բարիքը։

29 Ուստի հիմա բարեհաճի՛ր քո ծառայի տունը օրհնելու, որ հավիտյան լինի քո առջև, որովհետև, ո՜վ Ամենակալ Տեր, դու ասացիր, և քո օրհնությամբ ծառայիդ տունը հավիտյան թող օրհնյալ լինի»։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8

Դավթի ռազմական հաղթանակները

1 Դրանից հետո Դավիթը կոտորեց փղշտացիներին և նվաճեց նրանց. և Դավիթը փղշտացիների ձեռքից վերցրեց Մեթեկամման։

2 Կոտորեց նաև Մովաբին, նրանց պառկեցրեց գետնին և լարով չափեց նրանց. երկու լար չափեց սպանելու համար, իսկմեկամբողջ լարը՝ կենդանի թողնելու համար։ Եվ մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։

3 Եվ երբ Դավիթը գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա, կոտորեց Սուբայի թագավոր Ռուբի որդի Ադրաազարին։

4 Եվ Դավիթը նրանից վերցրեց հազար յոթ հարյուր ձիավոր և քսան հազար հետևակ զորք, և Դավիթը բոլոր մարտակառքերի ձիերի ջիղերը հատեց և նրանցից թողեց միայն հարյուր կառքի ձի։

5 Դամասկոսի ասորիները եկան Սուբայի թագավոր Ադրաազարին օգնության, և Դավիթը քսաներկու հազար մարդ կոտորեց ասորիներից։

6 Դավիթը բերդապահ զորքեր դրեց Դամասկոսի ասորիների մեջ, և ասորիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Եվ Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։

7 Դավիթը վերցրեց Ադրաազարի ծառաների ոսկե վահանները և դրանք բերեց Երուսաղեմ։

8 Եվ Դավիթ թագավորը մեծ քանակությամբ պղինձ վերցրեց Ադրաազարի քաղաքներից՝ Բեթահից և Բերոթայից։

9 Եվ երբ Եմաթի թագավորը՝ Թովուն, լսեց, որ Դավիթը ջարդել է Ադրաազարի բոլոր զորքերին,

10 Թովուն իր որդի Հովրամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան Ադրաազարի դեմ պատերազմելու և նրան հաղթելու համար (որովհետև Ադրաազարը պատերազմ էր մղում Թովունի դեմ)։ Հովրամը վերցրել էր արծաթե անոթներ, ոսկե անոթներ և պղնձե անոթներ։

11 Դավիթ թագավորը դրանք էլ Տիրոջը նվիրեց իր նվիրած այն արծաթի ու ոսկու հետ, որ նա վերցրել էր իր հաղթած բոլոր ազգերից՝

12 ասորիներից, Մովաբից, Ամմոնի որդիներից, փղշտացիներից, Ամաղեկից և Սուբայի թագավորի՝ Ռուբի որդու՝ Ադրաազարի ավարից։

13 Դավիթըմեծանուն հանեց, երբ Աղի ձորում տասնութ հազար ասորիներ կոտորեց և վերադարձավ։

14 Նա բերդապահ զորքեր դրեց Եդովմում. ամբողջ Եդովմում դրեց բերդապահ զորքեր, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները. և Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։

15 Եվ Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա. և Դավիթը իրավունք և արդարություն էր անում իր ամբողջ ժողովրդին։

16 Եվ Շարուհեայի որդի Հովաբը զորքերի վրա էրնշանակված,և Աքիղուդի որդի Հոսափատը դիվանադպիր էր,

17 և Աքիտովբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, և Սարայիան ատենադպիր էր,

18 և Հովիադայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների վրա էրնշանակված,և Դավթի որդիները նախարարներ էին։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9

Դավիթը և Մեմփիբոսթեն

1 Եվ Դավիթն ասաց. «Արդյոք Սավուղի տանից մնացած մարդ կա՞, որ նրան հանուն Հովնաթանի սիրո բարերարություն անեմ»։

2 Եվ Սավուղի տանից Սիբա անունով մի ծառա կար. նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը նրան ասաց. «Դո՞ւ ես Սիբան». և նա ասաց. «Ծառադ եմ»։

3 Եվ թագավորն ասաց. «Սավուղի տանից մնացած մարդ չկա՞, որ Աստծու ողորմածություն անեմ նրան»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Հովնաթանից ոտքերը կաղ մի որդի կա դեռ»։

4 Եվ թագավորը նրան ասաց. «Ո՞ւր է նա»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Նա Լադաբարում՝ Ամիելի որդի Մաքիրի տանն է»։

5 Եվ Դավիթ թագավորըմարդուղարկեց, և նրան վերցրեց Լադաբարից՝ Ամիելի որդի Մաքիրի տանից։

6 Երբ Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն եկավ Դավթի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագեց նրան։ Եվ Դավիթն ասաց. «Ո՜վ Մեմփիբոսթե». և նա ասաց. «Ահա ծառադ»։

7 Եվ Դավիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև հանուն քո հայր Հովնաթանի սիրո ես քեզ անպայման բարերարություն պիտի անեմ և քո հոր՝ Սավուղի բոլոր արտերը պիտի վերադարձնեմ քեզ, և դու պիտի միշտ հաց ուտես իմ սեղանից»։

8 ԵվՄեմփիբոսթենխոնարհվեց ու ասաց. «Ծառադ ո՞վ է, որ ինձ պես մի սատկած շան վրա նայեցիր»։

9 Իսկ թագավորը կանչեց Սավուղի ծառա Սիբային և նրան ասաց. «Սավուղի և նրա տան ամբողջ ունեցվածքը տվի քո տիրոջ որդուն։

10 Դու, քո որդիները և քո ծառաները նրա համար հողը մշակե՛ք.բերքըկբերես իր մոտ, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենա. և քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ Սիբան տասնհինգ որդի և քսան ծառա ուներ։

11 Եվ Սիբան ասաց թագավորին. «Իմ տեր թագավորը ինչ որ հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ «Մեմփիբոսթեն հաց պիտի ուտի իմ սեղանից թագավորի որդիներից մեկի պես»,-ասաց Դավիթը։

12 Մեմփիբոսթեն մի փոքրիկ տղա ուներ՝ անունը Միքա. և Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթեի ծառաներն էին։

13 Եվ Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, որովհետև միշտ թագավորի սեղանից էր հաց ուտում. և նա երկու ոտքից էլ կաղ էր։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10

Դավիթը հաղթում է ամմոնացիներին և ասորիներին

1 Դրանից հետո Ամմոնի որդիների թագավորը մեռավ, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Անոնը։

2 Եվ Դավիթն ասաց. «Մարդասիրություն անեմ Նաասի որդի Անոնին, ինչպես որ նրա հայրը մարդասիրություն արեց ինձ»։ Եվ Դավիթն իր ծառաներին ուղարկեց նրա մոտ, որ նրան մխիթարեն իր հոր համար, և Դավթի ծառաները գնացին Ամմոնի որդիների երկիրը։

3 Եվ Ամմոնի որդիների իշխաններն ասացին իրենց տեր Անոնին. «Մի՞թե Դավիթը քո առաջ քո հորը մեծարելու համար է մխիթարողներ ուղարկել քեզ մոտ։ Չէ՞ որ Դավիթն իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել՝ քաղաքն իրենց աչքով տեսնելու, լրտեսելու և այն կործանելու համար»։

4 Եվ Անոնը Դավթի ծառաներին վերցրեց, ածիլել տվեց նրանց մորուքների կեսը, նրանց հանդերձների կեսն էլ կտրել տվեց մինչև իրենց նստելատեղը և ետ ուղարկեց նրանց։

5 Այս բանըպատմեցին Դավթին, և նամարդուղարկեց նրանց դիմավորելու, որովհետև այդ մարդիկ խիստ արհամարհվել էին, և թագավորն ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն, և հետո վերադարձե՛ք»։

6 Եվ երբ Ամմոնի որդիները տեսան, որ իրենք ատելի դարձան Դավթի համար, Ամմոնի որդիներըմարդուղարկեցին և քսան հազար հետևակ վարձեցին Բեթրոբի ասորիներից ու Սուբայի ասորիներից, հազար մարդ՝ Մաաքայի թագավորից և տասներկու հազար մարդ՝ Իստովբից։

7 Երբ Դավիթը լսեց այդ, Հովաբին և բոլոր քաջ մարդկանց ուղարկեց։

8 Եվ Ամմոնի որդիները դուրս եկան ևքաղաքիդռան առաջ կարգով շարվեցին պատերազմելու, իսկ Սուբայի և Րոոբի ասորիները և Իստովբն ու Մաաքան առանձին կանգնել էին դաշտում։

9 Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմն իր վրա է հասնում առջևից ու ետևից, Իսրայելի բոլոր ընտիր մարդկանցից ընտրեց և ասորիների դեմ պատերազմի շարեց։

10 Եվ մնացած զորքը հանձնեց իր եղբայր Աբեսսային, որ Ամմոնի որդիների դեմ շարի։

11 Հովաբն ասաց. «Եթե ասորիներն ինձ հաղթելու լինեն, օգնության կհասնես ինձ, իսկ եթե Ամմոնի որդիները քեզ հաղթելու լինեն, ես քեզ օգնության կհասնեմ։

12 Քաջասի՛րտ եղիր, արիանանք մեր ժողովրդի համար և մեր Աստծու քաղաքների համար, և թող Տերը անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։

13 Եվ Հովաբն իր հետ եղած զորքով մոտեցավ ասորիներին, որպեսզի պատերազմի նրանց դեմ, և նրանք փախան նրա առաջից։

14 Երբ Ամմոնի որդիները տեսան, որ ասորիները փախչում են, իրենք էլ փախան Աբեսսայի առաջից և մտան քաղաք։ Եվ Հովաբը Ամմոնի որդիների մոտից վերադարձավ և եկավ Երուսաղեմ։

15 Երբ ասորիները տեսան, որ իրենք ջախջախվեցին Իսրայելի առաջ, հավաքվեցին մեկտեղ։

16 Եվ Ադրաազարըմարդ ուղարկեցև ոտքի հանեց գետի այն կողմը եղած ասորիներին, ու եկան Էլամ, և Ադրաազարի զորապետ Սովբակը առաջնորդեց նրանց։

17 Երբ Դավթին հայտնեցին, նա հավաքեց ամբողջ Իսրայելին, անցավ Հորդանանը և հասավ Էլամ. ասորիները շարեցին իրենց գնդերը Դավթի դեմ և նրա դեմ պատերազմեցին։

18 Եվ ասորիները փախան Իսրայելի առաջից. և Դավիթը յոթ հարյուր կառք վարող ու քառասուն հազար ձիավոր կոտորեց ասորիներից և զարկեց նրանց զորապետ Սովբակին, որը այնտեղ էլ մեռավ։

19 Եվ Ադրաազարին հպատակ բոլոր թագավորները, երբ տեսան, որ հաղթվեցին Իսրայելի առաջ, հաշտություն կնքեցին Իսրայելի հետ և դարձան նրա ծառաները, իսկ ասորիները դրանից հետո վախենում էին օգնել Ամմոնի որդիներին։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11

Դավիթը և Բերսաբեն

1 Հետևյալ տարի՝ թագավորներիպատերազմիդուրս գալու ժամանակ, Դավիթը Հովաբին և նրա հետ իր ծառաներին ու բոլոր իսրայելացիներին ուղարկեց, որոնք կոտորեցին ամմոնացիներին և պաշարեցին Ռաբբան. բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմում։

2 Մի օր՝ երեկոյան դեմ, Դավիթը, ելնելով իր անկողնուց, ման էր գալիս պալատի տանիքի վրա և տանիքից տեսավ, որ մի կին լվացվում էր, և այդ կինը տեսքով շատ գեղեցիկ էր։

3 Դավիթըմարդուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին. և ասացին. «Դա Բերսաբեն է՝ Էլիամի աղջիկը, քետացի Ուրիայի կինը»։

4 Եվ Դավիթը պատգամաբերներ ուղարկեց և վերցրեց նրան, ու կինը եկավ նրա մոտ, և Դավիթը պառկեց նրա հետ. և կինը նոր էր մաքրվել իր դաշտանից. նա վերադարձավ իր տուն։

5 Կինը հղիացավ ևմարդուղարկեց ու Դավթին հաղորդեց՝ ասելով. «Ես հղի եմ»։

6 Դավիթըմարդուղարկեց Հովաբի մոտ՝ ասելով. «Քետացի Ուրիային ուղարկի՛ր ինձ մոտ»։ Եվ Հովաբը Ուրիային ուղարկեց Դավթի մոտ։

7 Երբ Ուրիան եկավ նրա մոտ, Դավիթը հարցրեց Հովաբի որպիսության և զորքի որպիսության ու պատերազմի վիճակի մասին։

8 Դավիթն ասաց Ուրիային. «Իջի՛ր քո տուն և ոտքերդ լվա՛»։ Եվ երբ Ուրիան դուրս եկավ թագավորի պալատից, թագավորն էլ նրա հետևից պարգև ուղարկեց։

9 Բայց Ուրիան թագավորի պալատի դռանը քնեց իր տիրոջ բոլոր ծառաների հետ և չգնաց իր տուն։

10 Դավթին հաղորդեցին՝ ասելով, որ Ուրիան չի գնացել իր տուն։ Եվ Դավիթն ասաց Ուրիային. «Չէ՞ որ դու ճանապարհից ես եկել, ինչո՞ւ չես իջել քո տուն»։

11 Ուրիան ասաց Դավթին. «Տապանակը և Իսրայելը և Հուդան վրաններում են բնակվում, և իմ տերը՝ Հովաբը, և իմ տիրոջ ծառաները գտնվում են բաց դաշտում, և ես գնամ իմ տո՞ւն՝ ուտելու, խմելու և կնոջս հետ պառկելու։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։

12 Դավիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ մնա՛ այստեղ, և վաղը կճանապարհեմ քեզ»։ Եվ Ուրիան այդ օրը և հաջորդ օրը մնաց Երուսաղեմում։

13 Դավիթը կանչեց նրան, և Ուրիան կերավ ու խմեց նրա առաջ.Դավիթըհարբեցրեց նրան, և նա երեկոյան դուրս եկավ ու գնաց իր անկողնում քնելու իր տիրոջ ծառաների հետ և չգնաց իր տուն։

14 Առավոտյան Դավիթը մի նամակ գրեց Հովաբին և Ուրիայի ձեռքով ուղարկեց։

15 Նամակի մեջ գրեց. «Ուրիային դրե՛ք սաստիկ պատերազմի առջևի կողմը, և դուք ե՛տ քաշվեք նրանից, որ նրան զարկեն, և սպանվի»։

16 Երբ Հովաբը պաշարել էր քաղաքը, Ուրիային դրեց այնտեղ, ուր գիտեր, որ կային զորավոր մարդիկ։

17 Մարդիկ դուրս եկան այդ քաղաքից և պատերազմեցին Հովաբի դեմ, և զորքից ու Դավթի ծառաներից մարդիկ ընկան. քետացի Ուրիան էլ սպանվեց։

18 Հովաբըմարդուղարկեց և Դավթին պատմեց պատերազմի բոլոր եղելությունները։

19 Եվ պատվիրեց պատգամաբերին՝ ասելով. «Երբ որ պատերազմի բոլոր եղելությունները պատմես թագավորին ու վերջացնես,

20 և եթե թագավորի բարկությունը բորբոքվի, ու քեզ ասի. “Ինչո՞ւ մոտեցաք քաղաքին պատերազմելու, չգիտեի՞ք, որ պարսպի վրայից նետեր կարձակեն։

21 Ո՞վ սպանեց Հերոբեսեթի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին նրա վրա պարսպի վրայից երկանաքարի մի կտոր գցեց, և նա մեռավ Թեբեսում։ Ինչո՞ւ մոտեցաք պարսպին”, դու էլ կասես. “Քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել”»։

22 Եվ պատգամաբերը գնաց ու Դավթին պատմեց այն ամենը, ինչի համար Հովաբը ուղարկել էր նրան։

23 Եվ պատգամաբերն ասաց Դավթին. «Այդ մարդիկ մեզ գերազանցեցին և դաշտ դուրս եկան մեր դեմ, բայց մենք նրանց հալածեցինք մինչև քաղաքի դուռը.

24 և աղեղնավորները պարսպի վրայից նետեր արձակեցին քո ծառաների վրա, և թագավորի ծառաներից մեռան, և քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել»։

25 Եվ Դավիթը պատգամաբերին ասաց. «Այսպես կասես Հովաբին. “Թող այդ բանը չար չթվա քո աչքին, որովհետև սուրը մերթ այսպես է հարվածում, մերթ՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ և քանդի՛ր այն”։ Իսկ դու քաջալերի՛ր նրան»։

26 Եվ Ուրիայի կինը լսեց, որ իր մարդը՝ Ուրիան, մեռել է, և սուգ արեց իր մարդու համար։

27 Եվ երբ սուգն անցավ, Դավիթըմարդուղարկեց, նրան իր տուն բերել տվեց, և նա դարձավ նրա կինը ու նրա համար որդի ծնեց։ Բայց այս բանը, որ արեց Դավիթը, Տիրոջ աչքին չար երևաց։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12

Նաթանի պատգամը և Դավթի զղջումը

1 Եվ Տերը Նաթանին ուղարկեց Դավթի մոտ, և նա եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Երկու մարդ կար մի քաղաքում. մեկը՝ հարուստ, իսկ մյուսը՝ աղքատ։

2 Հարուստը չափազանց շատ հոտեր ու արջառներ ուներ։

3 Իսկ աղքատը ոչինչ չուներ, բացի մի էգ գառնուկից, որը ծախու էր առել ու պահում էր։Գառնուկըմեծացավ նրա հետ և նրա որդիների հետ միասին. ուտում էր նրա պատառից և նրա բաժակից խմում, քնում էր նրա ծոցում և նրա համար աղջկա պես էր։

4 Եվ այդ հարուստի մոտ մի անցորդ եկավ, բայց նա չուզեց իր հոտերից ու արջառներից վերցնել, որկերակուրպատրաստեր իր մոտ եկած ճանապարհորդի համար, այլ վերցրեց այն աղքատ մարդու գառը և կերակուր պատրաստեց իր մոտ եկած մարդու համար»։

5 Դավիթը խիստ բարկացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը, որ այդ բանն անող մարդը արժանի է մահվան։

6 Եվ այդ գառան համար պետք է քառապատիկ հատուցի, որովհետև նա արեց այդ բանը, քանի որ գութ չունեցավ»։

7 Այն ժամանակ Նաթանն ասաց Դավթին. «Այն մարդը դու ես։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա և ես քեզ ազատեցի Սավուղի ձեռքից.

8 քեզ տվեցի քո տիրոջ տունը և քո ծոցըդրեցիքո տիրոջ կանանց և քեզ տվեցի Իսրայելի և Հուդայի տունը, և եթե այս բոլորը քիչ էին, այն ժամանակ կրկնակին կավելացնեի։

9 Ինչո՞ւ անարգեցիր Տիրոջ խոսքը և չարիք գործեցիր նրա աչքի առաջ. սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ համար կին առար, իսկ նրան սպանեցիր Ամմոնի որդիների սրով։

10 Եվ ահա սուրը հավիտյան չի հեռանա քո տանից, քանի որ անարգեցիր ինձ և քետացի Ուրիայի կնոջն առար, որ քեզ համար կին լինի”։

11 Այսպես է ասում Տերը. “Ահա ես չարիք եմ հարուցելու քո դեմ՝ քո տանից, քո աչքի առաջ պիտի վերցնեմ քո կանանց և պիտի տամ քո մերձավորին, և նա պիտի պառկի քո կանանց հետ այս արեգակի առաջ։

12 Թեև դու ծածուկ արեցիր, բայց ես այս բանը պիտի անեմ ամբողջ Իսրայելի առաջ և արեգակի առաջ”»։

13 Եվ Դավիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ»։ Եվ Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը. դու չես մեռնի,

14 բայց որովհետև այդ արարքով Տիրոջ թշնամիներին առիթ տվեցիրՏիրոջըհայհոյելու, ապա այն որդին, որ պիտի ծնվի քեզ համար, մեռնելու է»։

Դավթի որդու մահը

15 Եվ Նաթանը գնաց իր տուն։ Եվ Տերը հարվածեց այն մանկանը, որ Ուրիայի կինը ծնեց Դավթի համար, ու նա հիվանդացավ։

16 Դավիթը երեխայի համար աղաչեց Աստծուն. Դավիթը ծոմ պահեց և գնաց գիշերն անցկացրեց գետնին պառկած։

17 Եվ նրա տան մեծավորները գնացին նրա մոտ, որ նրան բարձրացնեն գետնից, բայց նա չուզեց և նրանց հետ հաց չկերավ։

18 Յոթերորդ օրը երեխան մեռավ, իսկ Դավթի ծառաները վախենում էին նրան ասել, թե երեխան մեռել է, որովհետև ասում էին. «Քանի դեռ երեխան կենդանի էր, մենք խոսեցինք նրա հետ, բայց նա մեր խոսքը չլսեց. հապա ինչպե՞ս նրան ասենք. “Երեխան մեռել է”, որ մի վատ բան չանի»։

19 Եվ Դավիթը տեսավ, որ իր ծառաները շշուկովխոսում ենիրար հետ, և Դավիթը հասկացավ, որ երեխան մեռել է. և Դավիթն ասաց իր ծառաներին. «Արդյոք երեխան մեռե՞լ է»։ Եվ նրանք ասացին. «Մեռել է»։

20 Եվ Դավիթը վեր կացավ գետնից, լվացվեց և օծվեց, փոխեց իր հագուստները և գնաց Տիրոջ տուն ու երկրպագեց, հետո գնաց իր տուն և ուզեցուտել.նրա առաջ հաց դրեցին, և նա կերավ։

21 Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Այս ի՞նչ բան արեցիր. քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էիր պահում և լաց լինում, բայց երբ որ երեխան մեռավ, վեր կացար և հաց կերար»։

22 Եվ նա ասաց. «Քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էի պահում և լաց էի լինում, որովհետև մտածում էի. “Ո՜վ գիտի,գուցեՏերը գթա ինձ, և մանուկը ապրի”։

23 Բայց հիմա, երբ երեխան մեռել է, էլ ես ինչո՞ւ ծոմ պահեմ. կարո՞ղ եմ նրան կրկին ետ դարձնել. ես ինքս եմ գնալու նրա մոտ, իսկ նա ետ չի դառնալու ինձ մոտ»։

Սողոմոնի ծնունդը

24 Դավիթը մխիթարեց Բերսաբեին՝ իր կնոջը, և մտավ նրա մոտ ու պառկեց նրա հետ, և կինը մի որդի ծնեց, և նրա անունը դրեց Սողոմոն. և Տերը սիրեց նրան։

25 Եվ Նաթան մարգարեի միջոցով պատգամ ուղարկեց, և նրա անունը Հեդիդեա դրեց՝ հանուն Տիրոջ։

Դավիթը գրավում է Ռաբբան

26 Հովաբը Ռաբբայում պատերազմում էր Ամմոնի որդիների դեմ և վերցրեց թագավորանիստ քաղաքը։

27 Եվ Հովաբը պատվիրակներ ուղարկեց Դավթի մոտ և ասաց. «Ռաբբայի դեմ պատերազմեցի, ջրերի քաղաքը վերցրի։

28 Հիմա հավաքի՛ր մնացած զորքին, եկ բանա՛կ դիր քաղաքի դեմ և վերցրո՛ւ այն, որպեսզի ես չվերցնեմ քաղաքը, և իմ անունը չհիշվի նրա վրա»։

29 Ուստի Դավիթը հավաքեց ամբողջ ժողովրդին և գնաց Ռաբբա, պատերազմեց նրա դեմ և վերցրեց այն։

30 Եվ նրանց թագավորի գլխից վերցրեց նրա թագը, որի կշիռը մի տաղանդ ոսկի էր, և թանկարժեք քարերով էր զարդարված, և Դավթի գլխին դրվեց. և խիստ շատ ավար բերեց այդ քաղաքից։

31 Նա դուրս հանեց այնտեղ եղած ժողովրդին և սղոցի, երկաթե կամնասայլերի ու երկաթե տապարների գործին դրեց և նրանց աղյուսի հնոցում աշխատեցրեց։ Այսպես արեց Ամմոնի որդիների բոլոր քաղաքների հետ։ Եվ Դավիթն ու ամբողջ զորքը վերադարձան Երուսաղեմ։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13

Ամնոն և Թամար

1 Դրանից հետո եղավ. Դավթի որդի Աբիսողոմը մի գեղեցիկ քույր ուներ՝ անունը Թամար. Դավթի որդի Ամնոնը սիրեց նրան։

2 Եվ Ամնոնը այնպես էր նեղվում, որ հիվանդացավ իր քույր Թամարի պատճառով, որովհետև նա կույս էր, և Ամնոնին դժվար էր թվում նրա հետ մի բան անել։

3 Բայց Ամնոնը մի ընկեր ուներ, որի անունը Հովնադաբ էր. նա Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորամանկ մարդ էր։

4 Եվ նրան ասաց. «Ինչո՞ւ ես դու այդպես օրեցօր մաշվում, ո՛վ թագավորի որդի, մի՞թե ինձ չես ասելու»։ Եվ Ամնոնն ասաց նրան. «Ես սիրում եմ իմ եղբայր Աբիսողոմի քույր Թամարին»։

5 Հովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում և քեզ հիվա՛նդ ձևացրու, և երբ հայրդ գա քեզ տեսնելու, դու նրան ասա՛. “Թող իմ քույր Թամարը գա և ինձ հաց ուտեցնի. իմ աչքի առաջ կերակուր պատրաստի, որպեսզի տեսնեմ և ուտեմ նրա ձեռքից”»։

6 Ամնոնը պառկեց ու իրեն հիվանդ ձևացրեց, և թագավորը եկավ նրան տեսնելու։ Եվ Ամնոնն ասաց թագավորին. «Թող իմ քույր Թամարը գա, իմ աչքի առաջ երկու բլիթ շինի, որ ես ուտեմ նրա ձեռքից»։

7 Դավիթըմարդուղարկեց տուն՝ Թամարին ասելու. «Գնա՛ քո եղբայր Ամնոնի տուն և նրա համար կերակո՛ւր պատրաստիր»։

8 Թամարը գնաց իր եղբայր Ամնոնի տուն, որտեղ պառկած էր. խմորը վերցրեց, գրտնակեց և բլիթներ շինեց նրա աչքի առաջ ու թխեց բլիթները։

9 Եվ վերցրեց տապակն ու բլիթները դրեց նրա առաջ, բայց նա չուզեց ուտել. և Ամնոնն ասաց. «Բոլոր մարդկանց դո՛ւրս հանեք իմ մոտից». և բոլոր մարդիկ դուրս եկան նրա մոտից։

10 Եվ Ամնոնն ասաց Թամարին. «Կերակուրը բե՛ր սենյակ, որ քո ձեռքից ուտեմ»։ Եվ Թամարը վերցրեց իր պատրաստած բլիթներն ու տարավ սենյակ՝ իր եղբայր Ամնոնի մոտ։

11 Եվ մոտեցրեց նրան, որ ուտի, բայց նա բռնեց նրան և ասաց նրան. «Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛ւյրս»։

12 Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յրս, ինձ մի՛ բռնաբարիր, որովհետև Իսրայելում այսպիսի բան չի արվում. մի՛ արա այդ անզգամությունը։

13 Ես ո՞ւր տանեմ իմ նախատինքը, իսկ դու էլ անզգամներից մեկը կլինես Իսրայելում։ Դու հիմա խոսի՛ր թագավորի հետ, և նա չի մերժի ինձ քեզ տալու»։

14 Բայց Ամնոնը չուզեց լսել նրա խոսքը և նրանից ավելի ուժեղ լինելով՝ բռնեց նրան, հարկադրեց նրան և պառկեց նրա հետ։

15 Հետո Ամնոնը շատ մեծ ատելությամբ ատեց նրան, այնպես, որ իր ատելությունը, որով ատում էր նրան, ավելի մեծ էր այն սիրուց, որովառաջսիրում էր նրան։ Եվ Ամնոնն ասաց նրան. «Վեր կաց գնա՛»։

16 ԵվԹամարնասաց նրան. «Ինձ դուրս անելով՝ մի՛ դարձիր ավելի մեծ չարիքի պատճառ, քան այն, որ արեցիր ինձ հետ»։ Բայց Ամնոնը չուզեց լսել նրան։

17 Նա կանչեց իր սպասավոր երիտասարդին և ասաց. «Դո՛ւրս արա սրան իմ մոտից և դուռը կողպի՛ր նրա ետևից»։

18 Թամարիվրա գունագեղ պատմուճան կար, որովհետև թագավորի կույս աղջիկները այդպիսի պատմուճաններ էին հագնում։ Եվ Ամնոնի սպասավորը նրան դուրս արեց ու դուռը կողպեց ետևից։

19 Թամարը մոխիր վերցրեց, ցանեց իր գլխին, պատառոտեց իր վրայի գունագեղ պատմուճանը և իր ձեռքերն իր գլխին դրած՝ գնում էր ու լաց լինում։

20 Եվ նրա եղբայր Աբիսողոմն ասաց նրան. «Մի՞թե Ամնոնը՝ քո եղբայրը, եղավ քեզ հետ։ Քո՛ւյր իմ, լո՛ւռ մնա, նա քո եղբայրն է, և այս բանն էլ հոգս մի՛ դարձրու սրտիդ համար»։ Եվ Թամարը անմխիթար բնակվեց իր եղբայր Աբիսողոմի տանը։

21 Եվ Դավիթ թագավորը լսեց այս բոլոր բաները և շատ բարկացավ։

22 Աբիսողոմը չէր խոսում Ամնոնի հետ՝ ո՛չ վատ և ո՛չ լավ, որովհետև Աբիսողոմն ատում էր Ամնոնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քույր Թամարին։

Աբիսողոմի վրեժը

23 Երկու տարի անցնելուց հետո, երբ Եփրեմի երկրին մոտիկ Բաաղհասորում Աբիսողոմի ոչխարի խուզն էր, Աբիսողոմը հրավիրեց թագավորի բոլոր որդիներին։

24 Աբիսողոմը եկավ թագավորի մոտ և ասաց. «Ահա խուզում են քո ծառայի ոչխարները. խնդրում եմ, որ թագավորը և իր ծառաները գնան ծառայիդ հետ»։

25 Եվ թագավորն ասաց Աբիսողոմին. «Ո՛չ, որդի՛ս, թող բոլորս չգնանք ու բեռ չդառնանք քեզ վրա»։ Աբիսողոմը ստիպեց նրան, բայց թագավորը չուզեց գնալ և օրհնեց նրան։

26 Եվ Աբիսողոմն ասաց. «Այդ դեպքում գոնե թող իմ եղբայր Ամնոնը գա մեզ հետ»։ Եվ թագավորն ասաց նրան. «Ինչի՞ համար նա գա քեզ հետ»։

27 Բայց Աբիսողոմը ստիպեց նրան, ևԴավիթընրա հետ ուղարկեց Ամնոնին ու թագավորի բոլոր որդիներին։

28 Եվ Աբիսողոմը հրամայեց իր երիտասարդներին՝ ասելով. «Նայե՛ք, հենց որ Ամնոնի սիրտը զվարթանա գինով, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամնոնին”, սպանե՛ք նրան, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ հրամայում ձեզ, զորացե՛ք և քաջասի՛րտ եղեք»։

29 Եվ Աբիսողոմի երիտասարդները Ամնոնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբիսողոմը. և թագավորի որդիները վեր կացան, ամեն մեկը հեծնեց իր ջորին և փախավ։

30 Նրանք դեռ ճանապարհին էին, լուրը հասավ Դավթին. ասացին, թե Աբիսողոմը կոտորել է թագավորի բոլոր որդիներին, և նրանցից ոչ մեկն էլ չի մնացել։

31 Եվ թագավորը վեր կացավ, պատառոտեց իր հանդերձներն ու գետնին պառկեց։ Եվ նրա բոլոր ծառաները կանգնել էինշուրջը՝հանդերձները պատառոտած։

32 Բայց Հովնադաբը՝ Դավթի եղբայր Սամաայի որդին, ասաց. «Թող իմ տերը չմտածի, թե սպանել են բոլոր երիտասարդներին՝ թագավորի որդիներին, քանի որ միայն Ամնոնն է մեռել, որովհետև Աբիսողոմի խոսքով որոշված էր այն օրից, երբ Ամնոնը բռնաբարեց նրա քրոջը՝ Թամարին։

33 Եվ հիմա թող իմ տեր թագավորը սրտին մոտ չընդունի այս բանը՝ կարծելով, թե թագավորի բոլոր որդիները մեռան, քանի որ միայն Ամնոնն է մեռել»։

34 Աբիսողոմը փախավ։ Եվ երբ դետ երիտասարդը բարձրացրեց աչքերը և նայեց, տեսավ, որ շատ ժողովուրդ է գալիս ետևի ճանապարհով՝ սարի մոտով։

35 Եվ Հովնադաբն ասաց թագավորին. «Ահա եկան թագավորի որդիները. ինչպես քո ծառայի խոսքն էր, այդպես էլ եղավ»։

36 Եվ հենց որ նա վերջացրեց խոսքը, ահա եկան թագավորի որդիները. բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան։ Եվ թագավորն էլ և իր բոլոր ծառաները մեծ դառնությամբ լաց եղան։

37 Աբիսողոմը փախավ և գնաց Գեսուրի թագավոր Ամիհուդի որդի Թոլմիի մոտ։ Եվ Դավիթն ամեն օր սուգ էր անում իր որդու համար։

38 Իսկ Աբիսողոմը փախավ գնաց Գեսուր և երեք տարի մնաց այնտեղ։

39 Դավիթ թագավորը փափագում էր գնալ Աբիսողոմի մոտ, որովհետև մխիթարվել էր մեռած Ամնոնի համար։