Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15

Պատերազմ ամաղեկացիների դեմ

1 Սամուելն ասաց Սավուղին. «Տերն ուղարկեց ինձ՝ քեզ իր Իսրայել ժողովրդի վրա թագավոր օծելու, և հիմա լսի՛ր Տիրոջ խոսքերը։

2 Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ես հիշում եմ, թե ինչ արեց Ամաղեկը Իսրայելին, ինչպես ճանապարհին նրա դեմ ելավ, երբ նա դուրս էր եկել Եգիպտոսից։

3 Հիմա գնա՛ և ջարդի՛ր Ամաղեկին ու ոչնչացրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը. չխնայես նրանց, կոտորի՛ր բոլորին՝ տղամարդ և կին, երեխա և կաթնակեր, արջառ և ոչխար, ուղտ և էշ”»։

4 Սավուղը հավաքեց զորքին և հաշվառման հանդես կատարեց Տեղայիմում. հետևակ զորքը երկու հարյուր հազար մարդ էր, տասը հազար էլ Հուդայի մարդկանցից էին։

5 Եվ Սավուղը գնաց մինչև ամաղեկացիների մի քաղաքի մոտ և դարանամուտ եղավ հեղեղատում։

6 Սավուղը կենեցիներին ասաց. «Հեռացե՛ք, բաժանվե՛ք, դո՛ւրս եկեք ամաղեկացիների միջից, որ նրանց հետ ձեզ էլ չոչնչացնեմ, որովհետև դուք ողորմած եղաք Իսրայելի բոլոր որդիների նկատմամբ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից»։ Ուստի կենեցիները բաժանվեցին ամաղեկացիների միջից։

7 Եվ Սավուղը ջարդեց ԱմաղեկիորդիներինԵվիլայից մինչև Եգիպտոսի դիմացի Սուրը։

8 Եվ ողջ բռնեց Ամաղեկի թագավորին՝ Ագագին, և ամբողջ ժողովրդին սրի բերան քաշելով՝ բնաջնջեց։

9 Բայց Սավուղը և ժողովուրդը խնայեցին Ագագին և ոչխարների ու արջառների լավերին ու գերերին ու գառներին և այն ամենը, ինչ ընտիր էր, չուզեցին ոչնչացնել, այլ ոչնչացրին բոլոր անարժեք ու անպիտանանասունները։

Սավուղը մերժվում է իբրև թագավոր

10 Տիրոջ խոսքն ուղղվեց Սամուելին՝ ասելով.

11 «Զղջացի, որ Սավուղին թագավոր դարձրի, որովհետև ինձնից հեռացավ և չկատարեց իմ խոսքերը»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշեր աղաղակեց Տիրոջը։

12 Սամուելն առավոտ կանուխ վեր կացավ, որ Սավուղին դիմավորի. և Սամուելին հաղորդեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմեղոս և ահա իր պատվին կոթող է կանգնեցրել, ապա այնտեղից վերադարձել ու իջել է Գաղգաղա»։

13 Սամուելը գնաց Սավուղի մոտ, և Սավուղը նրան ասաց. «Օրհնյա՜լ լինես Տիրոջից. Տիրոջ խոսքը կատարեցի»։

14 Եվ Սամուելն ասաց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ հասնում է ականջիս, և արջառների այս ձայնը, որ լսում եմ ես»։

15 Եվ Սավուղն ասաց. «Ամաղեկացիներից են բերել դրանց, որովհետև ժողովուրդը խնայեց լավագույն ոչխարներին ու արջառներին, որ նրանց զոհ մատուցեն քո Տեր Աստծուն, իսկ մյուսներին ոչնչացրինք»։

16 Այդ ժամանակ Սամուելն ասաց Սավուղին. «Սպասի՛ր, որ քեզ պատմեմ այն, ինչ Տերն այս գիշեր խոսեց ինձ հետ»։ Եվ Սավուղն ասաց նրան՝ խոսի՛ր։

17 Եվ Սամուելն ասաց. «Ահա դու, որ փոքր էիր թվում քո աչքերին, Իսրայելի ցեղերի գլուխ եղար, և Տերը քեզ թագավոր օծեց Իսրայելի վրա։

18 Եվ Տերը քեզ մեկ առաքելությամբ ուղարկեց ու ասաց. “Գնա՛ և նզովի՛ր այդ մեղավոր ամաղեկացիներին և պատերազմի՛ր նրանց դեմ, մինչև որ բնաջնջես նրանց”։

19 Եվ ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնին, այլ ավարի վրա հարձակվելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առաջ»։

20 Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Հնազանդվեցի Տիրոջ ձայնին և գնացի այն առաքելությամբ, ինչի որ Տերն ինձ ուղարկեց, և բերեցի Ագագին՝ Ամաղեկի թագավորին, և Ամաղեկը բնաջինջ արեցի։

21 Սակայն ժողովուրդն այդ ավարից ոչխարներ և արջառներ վերցրեց՝ նզովվածներից շատ լավերը, որ Գաղգաղայում քո Տեր Աստծուն զոհեն»։

22 Եվ Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ողջակեզներն ու զոհերը հաճելի են ավելի, քան Տիրոջ ձայնին լսելը։ Հնազանդությունը հաստատապես լավ է զոհից, և ականջ դնելը՝ խոյերի ճարպից։

23 Քանզի ապստամբությունը կախարդության մեղքիպեսէ, և անհնազանդությունը՝ կռապաշտության, և որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ դու թագավոր չլինես»։

24 Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Մեղք գործեցի, որ զանց արի Տիրոջ պատվերներն ու քո խոսքերը, որովհետև վախեցա ժողովրդից և լսեցի նրա խոսքը։

25 Եվ հիմա, աղաչում եմ, ների՛ր իմ հանցանքը և ինձ հետ վերադարձի՛ր, որ երկրպագեմ Տիրոջը»։

26 Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ես չեմ վերադառնա քեզ հետ. քանի որ դու մերժեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ է մերժել, որ Իսրայելի վրա թագավոր չլինես»։

27 Երբ Սամուելը ետ դարձավ, որ գնա, Սավուղը բռնեց նրա վերարկուի ծայրից, որը պատռվեց։

28 Այդ ժամանակ Սամուելն ասաց նրան. «Տերն այսօր Իսրայելի թագավորությունը պատռեց քո վրայից և այն տվեց քեզանից լավ ընկերոջդ։

29 Նաև Իսրայելի Ապավենը սուտ չի խոսելու և չի զղջալու, որովհետև նա մարդ չէ, որ զղջա»։

30 Եվ Սավուղն ասաց. «Մեղք գործեցի. աղաչում եմ, հիմա ժողովրդի ծերերի առաջ և Իսրայելի առաջ պատվի՛ր ինձ և ինձ հետ վերադարձի՛ր, որ երկրպագեմ քո Տեր Աստծուն»։

31 Եվ Սամուելը վերադարձավ Սավուղի հետ, և Սավուղը երկրպագություն արեց Տիրոջը։

32 Ապա Սամուելն ասաց. «Ինձ մո՛տ բերեք Ամաղեկի թագավոր Ագագին»։ Եվ Ագագը քնքշությամբ մոտեցավ նրան. և Ագագն ասաց. «Անպատճառ անցել է մահվան դառնությունը»։

33 Բայց Սամուելն ասաց. «Ինչպես քո սուրը անզավակ թողեց կանանց, այնպես էլ քո մայրը կանանց մեջ անզավակ մնա»։ Եվ Սամուելը Գաղգաղայում, Տիրոջ առաջ կտոր-կտոր արեց Ագագին։

34 Եվ Սամուելը գնաց Ռամա, իսկ Սավուղը վեր գնաց իր տուն՝ Սավուղի Գաբաա։

35 Սամուելը մինչև իր մահվան օրը այլևս չտեսավ Սավուղին, սակայն Սամուելը սուգ էր անում Սավուղի համար. և Տերը զղջաց, որ Սավուղին թագավոր էր դարձրել Իսրայելի վրա։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16

Դավիթը թագավոր է օծվում

1 Եվ Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պիտի Սավուղի համար սուգ անես, որովհետև ես մերժեցի նրան, որ նա չթագավորի Իսրայելի վրա։ Եղջյուրդ լցրո՛ւ յուղով և ե՛կ քեզ ուղարկեմ բեթլեհեմացի Հեսսեի մոտ, որովհետև նրա որդիներից մեկին ինձ համար թագավոր տեսա»։

2 Սամուելն ասաց. «Ինչպե՞ս գնամ. եթե Սավուղը լսի, ինձ կսպանի»։ Եվ Տերն ասաց. «Հետդ մի երի՛նջ վերցրու և ասա՛, թե՝ “Եկել եմ Տիրոջը զոհաբերություն անելու”։

3 Եվ Հեսսեին է՛լ հրավիրիր զոհաբերության, իսկ ես քեզ կհասկացնեմ, թե ի՛նչ ես անելու. ինձ համարթագավորպիտի օծես նրան, որին քեզ կասեմ»։

4 Սամուելն արեց Տիրոջ ասածը և գնաց Բեթլեհեմ։ Քաղաքի ծերերը դողալով դիմավորեցին նրան և ասացին. «Խաղաղությա՞մբ է գալդ»։

5 Եվ նա ասաց. «Խաղաղությամբ է, եկել եմ Տիրոջը զոհաբերություն անելու։ Սրբվեցե՛ք և ինձ հետ եկե՛ք զոհաբերության». և Հեսսեին ու նրա որդիներին սրբվել տվեց և նրանց հրավիրեց զոհաբերության։

6 Եվ երբ նրանք եկան, Եղիաբին տեսնելուն պես ասաց. «Ահա Տիրոջ օծյալը իր առջև է»։

7 Բայց Տերը Սամուելին ասաց. «Մի՛ նայիր նրա տեսքին ու բարձր հասակին, քանզի ես մերժեցի նրան, որովհետևՏերըմարդու պես չի նայում. մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում»։

8 Հետո Հեսսեն կանչեց Աբինադաբին և նրան անցկացրեց Սամուելի առջևով. ևՍամուելնասաց. «Տերը սրան էլ չի ընտրել»։

9 Եվ Հեսսեն անցկացրեց Սամաային, և Սամուելն ասաց. «Տերը սրան էլ չի ընտրել»։

10 Եվ Հեսսեն Սամուելի առջևով անցկացրեց իր յոթ որդիներին, և Սամուելը Հեսսեին ասաց. «Տերը սրանցիցոչ մեկինչընտրեց»։

11 Եվ Սամուելը Հեսսեին ասաց. «Սրա՞նք են քո բոլոր տղաները»։ Եվ Հեսսեն ասաց. «Տակավին մնացել է կրտսերը. նա հիմա ոչխարներն է արածեցնում»։ Եվ Սամուելը Հեսսեին ասաց. «Մա՛րդուղարկիր և բերե՛լ տուր նրան, որովհետև մենքսեղանչպիտի նստենք, մինչև նա այստեղ չգա»։

12 Եվ նամարդուղարկեց ու բերել տվեց նրան. նա շիկահեր էր, գեղեցիկ աչքերով և դեմքով էլ գեղեցիկ։ Այն ժամանակ Տերն ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր դրան, որովհետև սա է»։

13 Սամուելը վերցրեց յուղի եղջյուրը և օծեց նրան իր եղբայրների մեջ, և այդ օրից հետո Տիրոջ Հոգին զորավոր կերպով իջավ Դավթի վրա. և Սամուելը վեր կացավ ու գնաց Ռամա։

Դավիթը Սավուղի պալատում

14 Եվ Տիրոջ Հոգին հեռացավ Սավուղից, և մի չար ոգի Տիրոջ կողմից նեղում էրնրան։

15 Եվ Սավուղի ծառաները նրան ասացին. «Ահա Աստծու կողմից մի չար ոգի նեղում է քեզ.

16 թող մեր Տերը իր առջև եղած ծառաներին ասի, որ մի լավ քնարահար փնտրեն, և երբ չար ոգին Աստծու կողմից գա քեզ վրա, նա իր ձեռքով քնարը նվագի, և ավելի լավ կզգաս»։

17 Եվ Սավուղն իր ծառաներին ասաց. «Հիմա ինձ համար մի լավ քնարահա՛ր գտեք և նրան ինձ մո՛տ բերեք»։

18 Ծառաներից մեկը պատասխանեց և ասաց. «Ահա ես տեսել եմ բեթլեհեմացի Հեսսեի տղաներից մեկին, որքնարնվագել գիտի և զորավոր, քաջ, պատերազմող, ճարտասան ու գեղեցիկ տեսքով մարդ է, և Տերը նրա հետ է»։

19 Եվ Սավուղը պատգամավորներ ուղարկեց Հեսսեի մոտ և ասաց. «Քո որդի Դավթին, որ ոչխարների մոտ է, ուղարկի՛ր ինձ մոտ»։

20 Եվ Հեսսեն մի էշի վրա բեռնեց հաց, մի տիկ գինի և այծերից մի ուլ և իր որդի Դավթի միջոցով ուղարկեց Սավուղին։

21 Եվ Դավիթը եկավ Սավուղի մոտ ու կանգնեց նրա առաջ. ևՍավուղըշատ սիրեց նրան, և նա դարձավ նրա կապարճակիրը։

22 Եվ Սավուղըմարդուղարկեց Հեսսեի մոտ՝ ասելով. «Դավիթը թող ինձ մոտ մնա, որովհետև նա շնորհ գտավ իմ առաջ»։

23 Եվ երբ Աստծու կողմից այնչարոգին գալիս էր Սավուղի վրա, Դավիթը վերցնում էր քնարն ու նվագում իր ձեռքով, և հանգստանում ու լավ էր զգում Սավուղը, և չար ոգին հեռանում էր նրանից։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17

Գողիաթը մենամարտի է հրավիրում իսրայելացիներին

1 Փղշտացիները հավաքեցին իրենց զորագնդերը պատերազմելու համար և հավաքվեցին Հուդայի Սոքովում ու բանակ դրեցին Սոքովի և Ազեկայի միջև՝ Ափեսդոմմիում։

2 Սավուղն ու Իսրայելի մարդիկ էլ հավաքվեցին ու բանակ դրեցին Էլայի հովտում և կարգով շարվեցին փղշտացիների դեմ պատերազմելու համար։

3 Փղշտացիները կանգնել էին սարի վրա մի կողմում, իսրայելացիներն էլ կանգնել էին սարի վրա մյուս կողմում, իսկ նրանց միջև հովիտն էր։

4 Փղշտացիների բանակից մի գեթացի մենամարտիկ էր դուրս եկել՝ անունը Գողիաթ. նրա հասակի բարձրությունը վեց կանգուն ու մեկ թիզ էր։

5 Նրա գլխին կար պղնձե մի սաղավարտ, և նա հյուսվածո զրահ էր հագել, ու նրա զրահի կշիռը հինգ հազար սիկղ պղինձ էր։

6 Նրա ոտքերին պղնձե սռնապաններ կային, ուսերի մեջտեղը՝ պղնձե նիզակ։

7 Նրա նիզակի բունը նման էր ոստայնանկների գլանի, նիզակի տեգը վեց հարյուր սիկղ երկաթ էր, և նրա վահանակիրը գնում էր նրա առջևից։

8 Նա կանգնեց և Իսրայելի զորագնդերին կանչելով՝ ասաց. «Ինչո՞ւ եք դուրս եկել և շարվել պատերազմի. մի՞թե ես փղշտացի չեմ, և դուք Սավուղի ծառաները չե՞ք. ձեր միջից մի մա՛րդ ընտրեք, թող իջնի իմ դեմ։

9 Եթե նա կարողանա մենամարտել ինձ հետ և ինձ սպանի, այն ժամանակ մենք լինենք ձեր ծառաները, իսկ եթե ես հաղթեմ և սպանեմ նրան, այն ժամանակ դուք լինեք մեր ծառաները և ծառայեք մեզ»։

10 Եվ այդ փղշտացին ասաց. «Ես այսօր նախատեցի Իսրայելի գնդերին. ինձ մի մա՛րդ տվեք, որ մենամարտենք իրար հետ»։

11 Եվ երբ Սավուղն ու ամբողջ Իսրայելը լսեցին փղշտացու այս խոսքերը, զարհուրեցին և շատ վախեցան։

Դավիթը Սավուղի բանակատեղիում

12 Դավիթը մի եփրաթացու, այսինքն՝ Հուդայի բեթլեհեմացի Հեսսե անունով մարդու որդին էր. և Հեսսեն ութ որդի ուներ. նա Սավուղի ժամանակի մարդկանց մեջ ծեր մարդ էր համարվում։

13 Եվ Հեսսեի երեք մեծ որդիները Սավուղի հետ գնացել էին պատերազմի դաշտ. և պատերազմ գնացած երեք որդիների անուններն էին՝ անդրանիկինը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Աբինադաբ և երրորդինը՝ Սամաա։

14 Դավիթը կրտսերն էր, և երեք մեծերը գնացել էին Սավուղի հետ։

15 Դավիթը, սակայն, Սավուղի մոտից դուրս էր եկել և վերադարձել Բեթլեհեմ, որ արածեցներ իր հոր ոչխարները։

16 Եվ այն փղշտացին քառասուն օր առավոտ ու իրիկուն, դուրս էր գալիս, մոտենում ու կանգնում։

17 Հեսսեն իր որդի Դավթին ասաց. «Այս մեկ արդուխանձածցորենը և այս տասը հացը վերցրո՛ւ եղբայրներիդ համար և վազի՛ր բանակ՝ եղբայրներիդ մոտ։

18 Այս տասը գլուխ պանիրն էլ տա՛ր հազարապետի համար և տե՛ս, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և նրանցից նշա՛ն բեր»։

19 Եվ Սավուղը, նրանք և Իսրայելի բոլոր մարդիկ Էլայի հովտում պատերազմում էին փղշտացիների դեմ։

20 Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ, ոչխարները հանձնեց պահապանին, վերցրեց այն ամենը, ինչ Հեսսեն հրամայել էր իրեն, գնաց։ Եվ երբ հասավ կառքերի տեղը, զորքերը կարգով շարվում էին ճակատամարտի համար և աղաղակում բարձր ձայնով։

21 Իսրայելն ու փղշտացիները շարվեցին ճակատ առ ճակատ։

22 Դավիթն իր ձեռքի ամանները հանձնեց ամանների պահապանին և վազեց դեպի զորագունդը, գնաց իր եղբայրներին հարցրեց, թե առո՞ղջ են արդյոք։

23 Երբ նա խոսում էր նրանց հետ, ահա այն փղշտացի մենամարտիկը՝ Գողիաթ անունով, որը Գեթից էր, դուրս եկավ փղշտացիների գնդերից և կրկնեց իր ասած խոսքերը, և Դավիթը լսեց դրանք։

24 Երբ Իսրայելի բոլոր մարդիկ տեսան այդ մարդուն, փախան նրա դեմից և շատ վախեցան։

25 Եվ Իսրայելի մարդիկ ասացին. «Տեսնո՞ւմ եք այդ դուրս եկած մարդուն. նա դուրս է եկել Իսրայելին նախատելու։ Ով որ սպանի նրան, թագավորը մեծ հարստությամբ հարստացնելու է նրան և իր աղջկան նրան է տալու և նրա հոր տունը ազատ է դարձնելու Իսրայելի մեջ»։

26 Եվ Դավիթը խոսեց իր մոտ եղած մարդկանց հետ և ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ սպանի այս փղշտացուն և վերացնի Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատ փղշտացին, որ նախատում է կենդանի Աստծու զորքերին»։

27 Եվ ժողովուրդը նույն խոսքերն ասաց նրան, թե՝ այսպես ու այսպես պիտի լինի այն մարդը, որ սպանի նրան։

28 Եվ երբ նրա մեծ եղբայր Եղիաբը լսեց նրա խոսելն այդ մարդկանց հետ, Եղիաբի բարկությունը բորբոքվեց Դավթի վրա, և ասաց. «Դու ինչո՞ւ ես իջել այստեղ և անապատում ո՞ւմ ես հանձնել այն մի քանի ոչխարները։ Ես գիտեմ քո գոռոզությունը և քո սրտի չարությունը. դու, անտարակույս, իջել ես ճակատամարտը տեսնելու»։

29 Դավիթն ասաց. «Հիմա ես ի՞նչ եմ արել. ես միայն հարցնում էի»։

30 Եվ նրա մոտից դարձավ մի ուրիշ մարդու և նույն խոսքերն ասաց, և ժողովուրդը նախկին խոսքերով պատասխանեց նրան։

31 Եվ այն խոսքերը, որ Դավիթն ասել էր, լսեցին և երբ հայտնեցին Սավուղին, նրան բերել տվեց։

32 Դավիթը Սավուղին ասաց. «Թող ոչ մեկի սիրտը չնվաղի այդ մարդու պատճառով. քո ծառան կգնա և կմենամարտի այդ փղշտացու հետ»։

33 Սավուղը Դավթին ասաց. «Դու չես կարող այդ փղշտացու դեմ գնալ և մենամարտել նրա հետ, դու դեռ պատանի ես, իսկ նա պատերազմի մարդ է մանկությունից ի վեր»։

34 Եվ Դավիթն ասաց Սավուղին. «Քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում, և երբ առյուծ կամ արջ էր գալիս և հոտից ոչխար տանում,

35 ես գնում էի նրա ետևից, զարկում էի նրան և նրա բերանից ազատում, և երբ նա հարձակվում էր ինձ վրա, բռնում էի նրա մորուքից, զարկում էի ու սպանում։

36 Ծառադ առյուծ էլ է սպանել, արջ էլ. թող այս անթլփատ փղշտացին էլ լինի նրանցից մեկի պես, քանզի նա կենդանի Աստծու զորքերին նախատեց»։

37 Եվ Դավիթն ասաց. «Տերը, որ ինձ ազատել է առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Գնա՛, և Տերը քեզ հետ լինի»։

38 Եվ Սավուղն իր հանդերձները հագցրեց Դավթին ու նրա գլխին պղնձե սաղավարտ դրեց և զրահ էլ հագցրեց նրան։

39 Դավիթը հանդերձների վրայից կապեցՍավուղիսուրը և սկսեց ման գալ, որովհետև սովոր չէր. և Դավիթը Սավուղին ասաց. «Սրանցով չեմ կարող ման գալ, որովհետև սովոր չեմ». և Դավիթն իր վրայից հանեց դրանք։

Դավիթը հաղթում է Գողիաթին

40 Նա իր մահակը ձեռքն առավ, հեղեղատից հինգ գայլախազ քարեր ջոկեց իր համար և դրանք դրեց իր հովվական ամանի, այսինքն՝ մախաղի մեջ, և պարսատիկը ձեռքին՝ մոտեցավ փղշտացուն։

41 Փղշտացին էլ եկավ ու մոտեցավ Դավթին, և նրա վահանակիրն էր գնում նրա առջևից։

42 Եվ երբ փղշտացին նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, որովհետև Դավիթը շիկահեր և գեղեցկադեմ պատանի էր։

43 Եվ փղշտացին ասաց Դավթին. «Մի՞թե ես շուն եմ, որ ինձ վրա մահակով ես գալիս». և փղշտացին իր աստվածներով նզովեց Դավթին։

44 Եվ փղշտացին ասաց Դավթին. «Ե՛կ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։

45 Եվ Դավիթն ասաց փղշտացուն. «Դու ինձ վրա սրով, նիզակով և տեգով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի Զորությունների Տիրոջ՝ Աստծու անունով, որին դու նախատեցիր։

46 Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի, և ես կսպանեմ քեզ ու գլուխդ կկտրեմ քո վրայից և փղշտացիների բանակի դիակներն այսօր կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին, որպեսզի ամբողջ երկիրն իմանա, որ Իսրայելն Աստված ունի։

47 Եվ այս ամբողջ բազմությունն իմանա, որ Տերը սրով ու նիզակով չէ, որ ազատում է, որովհետև այս պատերազմը Տիրոջն է, և նա ձեզ պիտի մատնի մեր ձեռքը»։

48 Եվ երբ փղշտացին վեր կացավ ու գալիս էր Դավթի դեմ և մոտեցավ նրան, Դավիթն էլ արագ վազեց պատերազմի ասպարեզը՝ փղշտացուն դիմավորելու։

49 Եվ Դավիթը իր ձեռքը կոխեց մախաղի մեջ, այնտեղից մի քար առավ և պարսատիկով նետեց այն ու զարկեց փղշտացու ճակատին. քարը խրվեց նրա ճակատի մեջ, և նա երեսնիվայր ընկավ գետին։

50 Դավիթը քարով ու պարսատիկով այսպես հաղթեց փղշտացուն, զարկեց փղշտացուն և սպանեց նրան, բայց Դավթի ձեռքին սուր չկար։

51 Եվ Դավիթը վազեց, կանգնեց փղշտացու վրա, բռնեց նրա սուրը, հանեց պատյանից, սրով սպանեց նրան և ապա սրով կտրեց գլուխը։ Եվ երբ փղշտացիները տեսան, որ իրենց հզոր մարդը մեռավ, փախան։

52 Այդ ժամանակ Իսրայելի և Հուդայի մարդիկ վեր կացան, աղաղակելովհետապնդեցին ևհալածեցին փղշտացիներին մինչև հովիտը և մինչև Ակկարոնի դարպասները. և փղշտացիների սպանվածներն ընկան Սագարիմի ճանապարհի վրա և մինչև Գեթ ու Ակկարոն։

53 Փղշտացիներին հալածելուց հետո Իսրայելի որդիները ետ դառան և կողոպտեցին նրանց բանակատեղին։

54 Եվ Դավիթը վերցրեց փղշտացու գլուխն ու այն տարավ Երուսաղեմ, իսկ նրա զենքերը դրեց իր վրանի մեջ։

Դավիթը Սավուղի առջև

55 Երբ Սավուղը տեսավ, որ Դավիթը դուրս է գալիս փղշտացու դեմ, իր զորավար Աբեններին ասաց. «Աբեննե՛ր, ո՞ւմ տղան է այս պատանին»։ Եվ Աբեններն ասաց. «Դու ողջ լինես, թագավո՛ր, չգիտեմ»։

56 Եվ թագավորն ասաց. «Հարցրո՛ւ, թե ում տղան է այս պատանին»։

57 Եվ երբ Դավիթը փղշտացուն սպանելուց հետո ետ դարձավ, Աբենները նրան վերցրեց և Սավուղի առաջ տարավ. փղշտացու գլուխը նրա ձեռքին էր։

58 Եվ Սավուղն ասաց նրան. «Ո՞ւմ տղան ես դու, պատանի՛»։ Եվ Դավիթն ասաց. «Քո ծառա բեթլեհեմացի Հեսսեի տղան եմ»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18

1 Երբ Սավուղի հետ խոսելը վերջացրեց, Հովնաթանը սրտով կապվեց Դավթի սրտին. և Հովնաթանը իր անձի պես սիրեց նրան։

2 Եվ նույն օրը Սավուղը նրան պահեց իր մոտ և չթողեց, որ նա վերադառնար իր հոր տուն։

3 Եվ Հովնաթանն ու Դավիթը ուխտ արին, որովհետև նա իր անձի պես սիրում էր նրան։

4 Եվ Հովնաթանն իր վերարկուն հանեց և այն ու իր հանդերձները, մինչև անգամ իր սուրը, իր աղեղն ու գոտին տվեց Դավթին։

5 Եվ Դավիթը գնում էր ամեն տեղ, ուր Սավուղն ուղարկում էր նրան, և նա խելամտությամբ էր վարվում. Սավուղը նրան ռազմի մարդկանց վրա նշանակեց, և դա հաճելի եղավ ամբողջ ժողովրդի և Սավուղի ծառաների համար էլ։

Սավուղը նախանձում է Դավթին

6 Երբ զորքը վերադառնում էր, Դավիթն էլ վերադառնում էր փղշտացուն սպանելուց, Իսրայելի բոլոր քաղաքներից դուրս էին գալիս կանայք՝ երգելով ու պարելով Սավուղ թագավորին դիմավորելու թմբուկներով, ցնծությամբ ու ծնծղաներով։

7 Եվ պարող կանայք բացականչելով երգում էին և ասում.

«Սավուղը զարկեց իր հազարավորներին,

Դավիթը՝ իր բյուրավորներին»։

8 Սավուղը շատ բարկացավ և դժգոհեց այս խոսքի համար ու ասաց. «Բյուրավորները Դավթին տվին, իսկ ինձ տվին հազարավորները. և հիմա միայն թագավորությունն է մնում նրան տալու»։

9 Եվ այդ օրից ի վեր Սավուղը ծուռ աչքով էր նայում Դավթին։

10 Հետևյալ օրը Աստծուց չար ոգի իջավ Սավուղի վրա, և նա զառանցեց տան մեջ. իսկ Դավիթն ամեն օրվա պես իր ձեռքովքնարէր նվագում, Սավուղի ձեռքին էլ նիզակ կար։

11 Եվ Սավուղը նետեց նիզակը՝մտքումասելով. «Դավթին զարկեմ,մեխեմպատին». բայց Դավիթը երկու անգամ խույս տվեց նրանից։

12 Եվ Սավուղը սկսեց վախենալ Դավթից, որովհետև Տերը նրա հետ էր, բայց Սավուղից հեռացել էր։

13 Եվ Սավուղը նրան հեռացրեց իր մոտից, նրան դարձրեց հազարապետ, և նա ելումուտ էր անում ժողովրդի առաջ։

14 Դավիթն իր բոլոր գործերում խելամտությամբ էր վարվում, և Տերը նրա հետ էր։

15 Եվ երբ Սավուղը տեսավ, որ նա խելամտությամբ է վարվում, վախենում էր նրանից։

16 Եվ ամբողջ Իսրայելն ու Հուդան սիրում էին Դավթին, որովհետև նա էր ելումուտ անում նրանց առաջ։

17 Եվ Սավուղը Դավթին ասաց. «Ահա իմ մեծ աղջիկ Մերոբին քեզ կնության կտամ, միայն թե դու ինձ համար քա՛ջ եղիր և վարի՛ր Տիրոջ պատերազմները»։ Քանզի Սավուղնինքն իրենասաց. «Թող իմ ձեռքը չլինի նրա վրա, այլ փղշտացիների ձեռքը նրա վրա լինի»։

18 Եվ Դավիթը Սավուղին ասաց. «Ո՞վ եմ ես, և ի՞նչ է իմ կյանքը, և իմ հոր ազգատոհմը Իսրայելի մեջ, որ թագավորի փեսա դառնամ»։

19 Իսկ երբ Սավուղի աղջիկ Մերոբը պիտի կնության տրվեր Դավթին, նրան կնության տվին մաուլացի Եդրիելին։

Դավիթն ամուսնանում է Սավուղի աղջկա հետ

20 Սավուղի Մեղքող աղջիկը սիրում էր Դավթին. և երբ հայտնեցին Սավուղին, դա հաճելի եղավ նրան։

21 Եվ Սավուղը մտածեց. «Եսաղջկասնրան տամ, որ նրա համար որոգայթ դառնա, և փղշտացիների ձեռքը նրա վրա լինի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Այսօր դու ինձ փեսա՛ եղիր իմ երկրորդ աղջկա համար»։

22 Եվ Սավուղն իր ծառաներին հրամայեց, որ Դավթի հետ ծածուկ խոսեն և ասեն. «Ահա թագավորը հավանել է քեզ, և նրա բոլոր ծառաները սիրում են քեզ. եկ հիմա թագավորին փեսա՛ դարձիր»։

23 Սավուղի ծառաներն այս խոսքերը Դավթի ականջին հասցրին, և Դավիթն ասաց. «Ի՞նչ է, ձեզ փո՞քր բան է թվում թագավորի փեսա դառնալը. չէ՞ որ ես մի աղքատ ու աննշան մարդ եմ»։

24 Սավուղի ծառաները նրան հաղորդեցին և ասացին, թե Դավիթն այսպես ասաց։

25 Եվ Սավուղն ասաց. «Այսպե՛ս ասացեք Դավթին. “Թագավորը քեզնից գլխագին չի ուզում, այլ միայն փղշտացիների հարյուր անթլփատություն, որպեսզի վրեժ առնվի թագավորի թշնամիներից”»։ (Սակայն Սավուղը խորհում էր, որ Դավթին սպանել տա փղշտացիների ձեռքով)։

26 Եվ երբ այս խոսքերը նրա ծառաները հայտնեցին Դավթին, Դավթին էլ հաճելի թվաց, որ թագավորին փեսա դառնար։

27 Նշանակվածօրերը դեռ չէին լրացել, երբ Դավիթը վեր կացավ և իր մարդկանց հետ գնաց և փղշտացիներից երկու հարյուր մարդ սպանեց. և Դավիթը նրանց անթլփատությունները բերեց ու լրիվ տվեց թագավորին, որ թագավորին փեսա դառնար։ Եվ Սավուղն իր Մեղքող աղջկան կնության տվեց նրան։

28 Եվ երբ Սավուղը տեսավ ու հասկացավ, որ Տերը Դավթի հետ է, և իր Մեղքող աղջիկն էլ սիրում է նրան,

29 Սավուղն առավել ևս վախեցավ Դավթից. և Սավուղը միշտ թշնամություն էր անում Դավթին։

30 Փղշտացիների իշխանները դուրս էին գալիսպատերազմելու.երբ նրանք դուրս էին գալիս, Դավիթը Սավուղի բոլոր ծառաներից ավելի խելամիտ էր գործում, և նրա անունը շատ հռչակվեց։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19

Սավուղը հալածում է Դավթին

1 Սավուղն իր որդի Հովնաթանին և իր բոլոր ծառաներին ասաց, որ Դավթին սպանեն։ Բայց Սավուղի Հովնաթան որդին շատ էր սիրում Դավթին։

2 Եվ Հովնաթանը հաղորդեց Դավթին՝ ասելով. «Իմ հայր Սավուղը ուզում է քեզ սպանել. հիմա զգո՛ւյշ եղիր մինչև առավոտ, թաքնվի՛ր ու նստի՛ր մի ծածուկ տեղ։

3 Ես դուրս կգամ ու կկանգնեմ իմ հոր մոտ այն դաշտում, որտեղ դու կլինես. և քո մասին կխոսեմ իմ հոր հետ և ինչ որ իմանամ, կհաղորդեմ քեզ»։

4 Եվ Հովնաթանը Դավթի մասին լավ խոսեց իր հայր Սավուղի հետ և նրան ասաց. «Թող թագավորը մեղք չգործի իր ծառա Դավթի դեմ, որովհետև նա մեղք չի գործել քո դեմ, և նրա գործերը շատ լավ են քեզ համար։

5 Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց փղշտացուն, և Տերը մեծ փրկություն շնորհեց ամբողջ Իսրայելին. դու էլ տեսար և ուրախացար. ինչո՞ւ ես մեղանչում անմեղ արյան դեմ՝ առանց պատճառի Դավթին սպանելով»։

6 Եվ Սավուղը լսեց Հովնաթանի խոսքին և Սավուղը երդվեց, թե՝ «Կենդանի է Տերը, նա չպիտի մեռնի»։

7 Եվ Հովնաթանը կանչեց Դավթին. և Հովնաթանը այս բոլոր խոսքերը հաղորդեց նրան. և Հովնաթանը Դավթին տարավ Սավուղի մոտ, և Դավիթն առաջվա պես ծառայում էր նրան։

8 Եվ դարձյալ պատերազմ եղավ, և Դավիթը դուրս եկավ փղշտացիների դեմ պատերազմի ու մեծ կոտորած արեց նրանց մեջ, և նրանք փախան նրա առաջից։

9 Եվ Տիրոջ կողմից չար ոգի իջավ Սավուղի վրա, երբ նա, նիզակը ձեռքին, նստած էր իր տանը, Դավիթն էլ իր ձեռքով քնար էր նվագում։

10 Եվ Սավուղն ուզեց, որ նիզակով զարկի Դավթին, մեխի պատին, բայց նա Սավուղի դեմից շրջվեց մի կողմ, և նիզակը դիպավ պատին։ Եվ Դավիթը փախավ այդ գիշեր ու ազատվեց։

11 Բայց Սավուղը Դավթի տուն մարդիկ ուղարկեց, որ շրջապատեն նրան և առավոտյան սպանեն։ Սակայն Դավթի կին Մեղքողը նրան հաղորդեց այդ մասին և ասաց. «Եթե այս գիշեր դու քեզ չփրկես, վաղը քեզ պիտի սպանեն»։

12 Եվ Մեղքողը Դավթին ցած իջեցրեց պատուհանից, և նա գնաց, փախավ ու ազատվեց։

13 Եվ Մեղքողը մի արձան վերցրեց, դրեց նրա անկողնու մեջ ու նրա գլխի տակ այծի մազի բարձ դրեց և ծածկոցով ծածկեց այն։

14 Եվ երբ Սավուղը մարդիկ ուղարկեց Դավթին բռնելու համար, նա ասաց. «Հիվանդ է»։

15 Եվ Սավուղը մարդիկ ուղարկեց Դավթին տեսնելու համար և ասաց. «Նրան անկողնով բերե՛ք ինձ մոտ, որ սպանեմ»։

16 Այդ մարդիկ եկան. ահա անկողնու մեջ մի արձան էր դրված, իսկ գլխի տակ՝ այծի մազի բարձ։

17 Եվ Սավուղը Մեղքողին ասաց. «Ինչո՞ւ ինձ այսպես խաբեցիր և իմ թշնամուն բաց թողեցիր, և նա էլ ազատվեց»։ Եվ Մեղքողը Սավուղին ասաց. «Նա ինձ ասաց. “Բա՛ց թող ինձ, ինչո՞ւ քեզ սպանեմ”»։

18 Այսպես փախավ Դավիթը և ազատվեց. գնաց Ռամա՝ Սամուելի մոտ, և նրան պատմեց այն ամենը, ինչ Սավուղն արել էր իրեն։ Հետո նա գնաց Սամուելի հետ, և բնակվեցին Նավաթում։

19 Եվ Սավուղին հաղորդեցին ու ասացին. «Ահա Դավիթը Նավաթում է՝ Ռամայում»։

20 Սավուղն այդ ժամանակ մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին, բայց երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովը և Սամուելին, որ վերակացու էր կանգնած նրանց վրա, Աստծու Հոգին իջավ Սավուղի ուղարկած մարդկանց վրա, և նրանք էլ մարգարեություն արեցին։

21 Եվ երբ հաղորդեցին Սավուղին, նա ուրիշ մարդիկ ուղարկեց, և նրանք էլ մարգարեություն արեցին։ Եվ Սավուղը երրորդ անգամ մարդիկ ուղարկեց, և նրանք էլ մարգարեություն արեցին։

22 Այդ ժամանակ ինքն էլ գնաց Ռամա և հասնելով մինչև Սոկքովի մեծ ջրհորը՝ հարցրեց ու ասաց. «Որտե՞ղ են Սամուելն ու Դավիթը»։ Եվ մեկն ասաց. «Ահա նրանք Ռամայում՝ Նավաթում են»։

23 Նա գնաց Ռամայի Նավաթ, և Աստծու Հոգին իջավ նրա վրա էլ. գնում էր ու մինչև Ռամայի Նավաթ հասնելը մարգարեություն էր անում։

24 Եվ նա էլ հանեց իր հանդերձները, և ինքն էլ էր մարգարեություն անում Սամուելի առջև. և այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը նա մերկ ընկած էրգետնին,դրա համար էլ ասում են, թե՝ «Սավո՞ւղն էլ է մարգարեների մեջ»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20

Հովնաթանը օգնում է Դավթին

1 Դավիթը փախավ Ռամայի Նավաթից, գնաց Հովնաթանի մոտ և ասաց. «Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ է իմ հանցանքը, և ի՞նչ մեղք եմ գործել քո հոր դեմ, որ նա ուզում է սպանել ինձ»։

2 Եվ Հովնաթանն ասաց նրան. «Քա՛վ լիցի, դու չպիտի մեռնես. ահա իմ հայրն առանց ինձ հայտնելու ոչ մի մեծ կամ փոքր գործ չի անում. և իմ հայրն ինչո՞ւ պիտի այդ բանը ծածկի ինձանից. այդպիսի բան չկա»։

3 Իսկ Դավիթը երդվեց ու ասաց. «Քո հայրը լավ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո առաջ, դրա համար էլ ասում է, թե Հովնաթանը այս բանը չիմանա, միգուցե վշտանա։ Բայց կենդանի է Տերը, և կենդանի է քո անձը, որ իմ և մահվան միջև մի քայլ կա միայն»։

4 Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Ինչ որ քո սիրտը կամենա, ես կանեմ քեզ համար»։

5 Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ահա վաղն ամսագլուխ է, և պետք է, որ ես թագավորի հետ նստեմ կերակուր ուտելու, սակայն ինձ թող, որ մինչև երրորդ օրվա իրիկունը թաքնվեմ դաշտում։

6 Եթե հայրդ ինձ փնտրելու լինի, ասա՛, որ Դավիթն ինձ շատ աղաչեց, որ շտապ գնա իր քաղաքը՝ Բեթլեհեմ, որովհետև այնտեղ իր ամբողջ ազգատոհմի տարեկան զոհաբերության օրն է։

7 Եթե այսպես ասի. “Լավ”, այն ժամանակ խաղաղություն է քո ծառայի համար, իսկ եթե բարկանա, իմացի՛ր, որ նա որոշել է այդ չարությունը։

8 Եվ քո ծառային ողորմությո՛ւն արա, որովհետև դու քո ծառային քեզ հետ Տիրոջ ուխտը մտցրիր, և եթե մի հանցանք եմ գործել, դու սպանի՛ր ինձ, էլ ինչո՞ւ ինձ քո հոր մոտ տանես»։

9 Եվ Հովնաթանն ասաց. «Քա՛վ լիցի. որ եթե ես իմանամ, թե իմ հայրը որոշել է չարիք գործել քո դեմ, այդ չհաղորդեմ քեզ»։

10 Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ո՞վ կհաղորդի ինձ, եթե քո հայրը խստությամբ պատասխանի քեզ»։

11 Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Արի դաշտ գնանք»։ Եվ երկուսն էլ գնացին դաշտ։

12 Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Վկա էԻսրայելի Տեր Աստվածը, որ վաղը կամ մյուս օրը այս ժամանակ, եթե իմ հորը քննելով տեսնեմ, որ լավ է Դավթի համար, և նույն ժամանակմարդչուղարկեմ և քեզ չհայտնեմ.

13 Տերը Հովնաթանին այսպես ու սրանից ավելին թող անի. բայց եթե իմ հայրը ուզենա չարիք գործել քո դեմ, քեզ կհայտնեմ և կարձակեմ քեզ, որ գնաս խաղաղությամբ, և Տերը քեզ հետ լինի, ինչպես որ իմ հոր հետ էր։

14 Եվ դու էլ ոչ միայն իմ կենդանության ժամանակ Տիրոջ ողորմածությունն ինձ անես, որ ես չմեռնեմ.

15 այլև քո ողորմածությունը իմ տանից չկտրես հավիտյան, մինչև իսկ այն ժամանակ, երբ Տերը Դավթի բոլոր թշնամիներին ջնջի երկրիս երեսից»։

16 Եվ Հովնաթանը Դավթի տան հետ դաշինք կնքեց և ասաց. «Թող Տերը վրեժ առնի Դավթի թշնամիներից»։

17 Եվ Հովնաթանը Դավթին կրկին երդվել տվեց իրեն սիրելու համար, որովհետև նրան սիրում էր իր անձի պես։

18 Եվ Հովնաթանը նրան ասաց. «Վաղը ամսագլուխ է, և քեզ պիտի փնտրեն, որովհետև քո տեղը պիտի դատարկ մնա։

19 Եվ երրորդ օրը շուտ կիջնես այն տեղը, ուր թաքնվել էիր, երբ այս դեպքերն սկսվեցին, և կնստես Եզելի քարի մոտ։

20 Եվ ես երեք նետ կարձակեմ քարի մոտ՝ նշան բռնելու նման։

21 Ահա մի տղայի կուղարկեմ,կասեմ.“Գնա նետերը գտի՛ր”. և եթե տղային ասեմ. “Ահա նետերը քեզանից այս կողմն են, վերցրո՛ւ դրանք”, այդ ժամանակ կգաս, որովհետև քեզ համար խաղաղություն է, և ոչ մի բան չկա, կենդանի է Աստված։

22 Բայց եթե տղային այսպես ասեմ. “Ահա նետերը քեզանից այն կողմն են”,այն ժամանակկգնաս, որովհետև Տերն է քեզ ուղարկում։

23 Եվ այս խոսքի համար, որ ես ու դու խոսեցինք, ահա Տերն է հավիտյանվկաիմ և քո միջև»։

24 Եվ Դավիթը թաքնվեց դաշտում. երբ հասավ ամսագլխիօրը,թագավորը հացի նստեց՝ կերակուր ուտելու։

25 Եվ թագավորը, ըստ իր սովորույթի, նստեց պատի մոտդրվածիր աթոռին, և Հովնաթանը կանգնեց, և Աբենները նստել էր Սավուղի մոտ, իսկ Դավթի տեղը դատարկ էր։

26 Այդ օրը Սավուղը ոչ մի բան չասաց, որովհետև մտածեց, թե նրան մի բան է պատահել, թե նա չի մաքրվել, անկասկած մաքուր չէ։

27 Հետևյալ օրը՝ ամսի երկուսին էլ, Դավթի տեղը դատարկ էր, և Սավուղն իր որդի Հովնաթանին ասաց. «Ինչո՞ւ Հեսսեի որդին երեկ և այսօր հացի նստելու չի եկել»։

28 Եվ Հովնաթանը Սավուղին պատասխանեց. «Դավիթն ինձ խնդրեց, որ Բեթլեհեմ գնա։

29 Եվ ասաց. “Աղաչում եմ, ինձ արձակի՛ր, որովհետև այդ քաղաքում մեր ազգատոհմը զոհ է մատուցելու, և իմ եղբայրը հրավիրել է ինձ, ու հիմա, եթե ես շնորհ եմ գտել քո առաջ, աղաչում եմ, թո՛ւյլ տուր ինձ գնամ, եղբայրներիս տեսնեմ”. այս պատճառով էլ չի եկել թագավորի սեղանին»։

30 Եվ Սավուղի բարկությունը բորբոքվեց Հովնաթանի դեմ, և նրան ասաց. «Ո՛վ ապստամբ և չար կնոջ զավակ. մի՞թե ես չգիտեմ, որ դու Հեսսեի որդուն ընտրել ես քո ամոթի և քո մոր ամոթի ու խայտառակության համար։

31 Եվ քանի դեռ Հեսսեի որդին ողջ կլինի երկրի վրա, հաստատուն չես լինի ո՛չ դու և ո՛չ էլ քո թագավորությունը. հիմա մա՛րդ ուղարկիր և նրան բե՛ր ինձ մոտ, որովհետև նա մահապարտ է»։

32 Հովնաթանը պատասխանեց իր հորը՝ Սավուղին, և ասաց. «Ինչո՞ւ պիտի մեռցնել, ի՞նչ է արել»։

33 Եվ Սավուղը նիզակը նետեց դեպի նա, որ սպանի նրան. և Հովնաթանն այդ ժամանակ հասկացավ, որ իր հայրը որոշել էր, որ սպանի Դավթին։

34 Եվ Հովնաթանը բորբոքված բարկությամբ վեր կացավ սեղանից և ամսի երկրորդ օրը կերակուր չկերավ. նա վշտացավ Դավթի համար, որովհետև իր հայրը անարգեց նրան։

35 Առավոտյան Հովնաթանը Դավթի հետ պայմանավորված ժամանակին դաշտ դուրս եկավ, և իր հետ մի փոքրիկ տղա կար։

36 Նա տղային ասաց. «Վազի՛ր, գտի՛ր այն նետերը, որ ես պիտի արձակեմ». և երբ տղան վազում էր, նա նետը նրանից այն կողմ արձակեց։

37 Երբ տղան գնաց այն տեղը, ուր ընկել էր Հովնաթանի արձակած նետը, Հովնաթանը տղայի ետևից կանչեց և ասաց. «Նետը քեզանից այն կողմ է»։

38 Եվ Հովնաթանը տղայի ետևից կանչեց. «Շո՛ւտ արա, շտապի՛ր, մի՛ կանգնիր»։ Եվ Հովնաթանի տղան հավաքեց նետերն ու եկավ իր տիրոջ մոտ։

39 Բայց տղան ոչինչ չգիտեր, միայն Հովնաթանն ու Դավիթը գիտեին այդ բանը։

40 Եվ Հովնաթանը իր զենքերը տվեց տղային ու նրան ասաց. «Գնա՛, քաղա՛ք տար»։

41 Երբ տղան գնաց, իսկ Դավիթը դուրս եկավ հարավային կողմից, երեսի վրա ընկավ գետին, երեք անգամ երկրպագություն արեց. նրանք համբուրեցին իրար ու լաց եղան իրար համար, բայց Դավիթն ավելի շատ լացեց։

42 Եվ Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք երկուսս էլ Տիրոջ անունով երդվեցինք և ասացինք. “Տերըվկալինի իմ ու քո միջև՝ և իմ սերնդի ու քո սերնդի միջև՝ մինչև հավիտյան”»։

43 ԵվԴավիթըվեր կացավ գնաց, Հովնաթանն էլ գնաց քաղաք։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21

Դավիթը փախչում է Սավուղից

1 Դավիթը գնաց Նոբ՝ Աքիմելեք քահանայի մոտ. Աքիմելեքը զարհուրելով դիմավորեց Դավթին և նրան ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, և հետդ մարդ չկա»։

2 Եվ Դավիթն Աքիմելեք քահանային ասաց. «Թագավորն ինձ մի բան է հրամայել և ասել ինձ. “Ոչ մեկը չիմանա այն գործը, որի համար քեզ ուղարկում եմ և ինչ որ հրամայեցի քեզ”։ Ես էլ երիտասարդների հետ ժամադրվեցի, որհանդիպենքորոշակի տեղում։

3 Հիմա ի՞նչ կա ձեռքիդ տակ. ինձ մի հինգ հա՛ց տուր կամ ինչ որ ունես»։

4 Եվ քահանան Դավթին պատասխանեց ու ասաց. «Ձեռքիս տակ հասարակ հաց չկա, միայն սուրբ հաց կա. եթե երիտասարդները կանանց չեն մերձեցել,թող ուտեն»։

5 Դավիթը քահանային պատասխանեց ու նրան ասաց. «Իսկապես անցած երեք օրերի ընթացքում կանայք մեզանից հեռու են եղել. երիտասարդների մարմիններըմաքուր են լինում հասարակ առաքելության գնալիս, սակայն այսօր որչափ ավելի մաքուր պիտի լինեն նրանց մարմինները, որ ուտեն սրբագործված հացը»։

6 Եվ քահանան սուրբհացըտվեց նրան, քանի որ այնտեղ ուրիշ հաց չկար, բացի առաջավորության հացից, որը վերցվում էր Տիրոջ առաջից և վերցված օրը տաք հաց դրվում։

7 Այդ օրը Սավուղի ծառաներից մեկն այնտեղ՝ Տիրոջ առաջ արգելափակված էր. նրա անունը եդովմայեցի Դովեկ էր. նա Սավուղի հովիվների գլխավորն էր։

8 Եվ Դավիթն Աքիմելեքին ասաց. «Այստեղ ձեռքիդ տակ նիզակ կամ սուր չկա՞, որովհետև սուրս ու զենքերս հետս չվերցրի, քանի որ թագավորի գործը շտապ էր»։

9 Եվ քահանան ասաց. «Ահա փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Էլայի հովտում։ Ահա այն եփուդի ետևում՝ մի հագուստի մեջ փաթաթված է. եթե այն կվերցնես, վերցրո՛ւ, որովհետև դրանից բացի այստեղ ուրիշը չկա»։ Եվ Դավիթն ասաց. «Դրա նմանը չկա, տո՛ւր ինձ այն»։

10 Եվ այդ օրը Դավիթը վեր կացավ ու Սավուղի երեսից փախավ, գնաց Գեթի Անքուս թագավորի մոտ։

11 Եվ Անքուսի ծառաները նրան ասացին. «Չէ՞ որ սա է երկրի թագավորը՝ Դավիթը. սրա մասին չէ՞ր, որ պարողները բացականչելով երգում էին և ասում.

“Սավուղը իր հազարավորներին զարկեց,

Դավիթը՝ իր բյուրավորներին”»։

12 Եվ Դավիթն այս խոսքերը դրեց իր սրտում և շատ վախեցավ Գեթի թագավոր Անքուսից։

13 Եվ նրանց առաջ փոխեց իր կերպարանքը, իրեն խելագար ձևացրեց նրանց աչքին. նշաններ էր գծում դռների փեղկերին և լորձունքը ծորեցնում էր իր մորուքի վրա։

14 Եվ Անքուսն իր ծառաներին ասաց. «Ահա տեսնում եք, որ այս մարդը խելագար է, ինչո՞ւ եք նրան ինձ մոտ բերել։

15 Մի՞թե ես խելագարների կարոտ եմ, որ դրան բերել եք ինձ մոտ՝ գժություններ անելու։ Դա իմ տո՞ւն պիտի մտնի»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22

Քահանաների ջարդը

1 Դավիթն այնտեղից փախավ, գնաց և հասավ Ոդողոմի քարայրը. երբ իր եղբայրները և իր հոր ամբողջ տունը լսեցին, եկան այնտեղ՝ նրա մոտ։

2 Եվ նրա մոտ հավաքվեցին բոլոր հարստահարված մարդիկ, պարտք ունեցողներ և բոլոր դժգոհ մարդիկ, և նա դարձավ նրանց զորագլուխը, և նրա հետ մոտ չորս հարյուր մարդ կար։

3 Եվ Դավիթն այդտեղից գնաց Մովաբի Մասփա և Մովաբի թագավորին ասաց. «Աղաչում եմ, թող իմ հայրն ու մայրը գան ձեզ մոտ, մինչև որ տեսնեմ, թե Աստված ինձ ինչ պիտի անի»։

4 Եվ նրանց բերել տվեց Մովաբի թագավորի առաջ, և նրանք բնակվեցին նրա մոտ, որքան որ Դավիթը բերդում էր։

5 Եվ Գադ մարգարեն Դավթին ասաց. «Մի՛ նստիր բերդում, դո՛ւրս եկ, գնա՛ Հուդայի երկիրը»։ Եվ Դավիթը գնաց ու մտավ Հարեթի անտառը։

6 Եվ Սավուղը լսեց, որ հայտնվել են Դավիթն ու նրա հետ եղած մարդիկ. և Սավուղը Ռամայի Գաբաայում նստել էր մոշենու տակ, նիզակը ձեռքին, և իր բոլոր ծառաներն էլ կանգնել էին իր մոտ։

7 Եվ Սավուղն ասաց իր մոտ կանգնած ծառաներին. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, Հեսսեի որդին ձեզ բոլորիդ արտեր ու այգինե՞ր պիտի տա, պիտի բոլորիդ էլ հազարապետներ և հարյուրապետնե՞ր դարձնի,

8 որ բոլորդ էլ միաբանվել եք իմ դեմ, և Հեսսեի որդու հետ իմ որդու կնքած դաշինքի մասին ոչ ոք իմ ականջին չասաց։ Եվ ձեր մեջ մարդ չկա, որ ինձ համար ցավի և ինձ հայտնի, թե իմ որդին իմ ծառային ոտքի է հանել իմ դեմ, որ դարանամուտ լինի, ինչպես այսօր է»։

9 Եվ Սավուղի ծառաների վերակացու եդովմայեցի Դովեկը պատասխանեց ու ասաց. «Ես տեսա Հեսսեի որդուն, որ եկավ Նոբ՝ Աքիտովբի որդի Աքիմելեքի մոտ։

10 Եվ նրա համար նա հարցրեց Տիրոջը և նրան պաշար տվեց ու փղշտացի Գողիաթի սուրն էլ տվեց նրան»։

11 Այդ ժամանակ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Աքիտովբի որդի Աքիմելեք քահանային ու նրա հոր ամբողջ տունը և Նոբում եղած քահանաներին, և բոլորն էլ եկան թագավորի մոտ։

12 Եվ Սավուղն ասաց. «Լսի՛ր, Աքիտովբի՛ որդի»։ Եվ նա ասաց. «Ահա ես, տե՛ր իմ»։

13 Եվ Սավուղը նրան ասաց. «Ինչո՞ւ դու և Հեսսեի որդին միաբանվեցիք իմ դեմ, և դու նրան հաց ու սուր տվիր ու նրա համար հարցրիր Աստծուն, որ նա վեր կենա իմ դեմ, դարանամուտ լինի, ինչպես այսօր է»։

14 Եվ Աքիմելեքը պատասխանեց թագավորին և ասաց. «Քո բոլոր ծառաների մեջ ո՞վ կա Դավթի պես հավատարիմ, որ թագավորի փեսա է,հրամաններդ կատարողև պատվավոր քո տան մեջ։

15 Մի՞թե ես այսօր եմ սկսել Աստծուն հարցնել նրա համար. թագավորն իր ծառայի վրա կամ իր հոր տան վրա այդպիսի բան թող չդնի, որովհետև քո ծառան այս բոլոր բաներից ոչինչ չի իմացել»։

16 Եվ թագավորն ասաց. «Դու, Աքիմելե՛ք, անպատճառ պիտի մեռնես, և քո հոր ամբողջ տունը»։

17 Եվ թագավորն իր մոտ կանգնած սուրհանդակներին ասաց. «Ե՛տ դարձեք և սպանե՛ք Տիրոջ քահանաներին, որովհետև նրանց ձեռքն էլ է Դավթի հետ, քանի որ գիտեին նրա փախչելու մասին, բայց ինձ չհայտնեցին»։ Սակայն թագավորի ծառաները չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել Տիրոջ քահանաներին սպանելու համար։

18 Եվ թագավորը Դովեկին ասաց. «Դու ե՛տ դարձիր և սպանի՛ր քահանաներին»։ Եվ եդովմայեցի Դովեկը ետ դարձավ ու սպանեց քահանաներին. և այդ օրը նա ութսունհինգ մարդ սպանեց, որոնք քաթանե եփուդ էին հագնում։

19 Եվ քահանաների Նոբ քաղաքը սրի քաշեց՝ տղամարդ ու կին, մանուկ ու կաթնակեր, մինչև իսկ սրի քաշեց արջառ, էշ ու ոչխար։

20 Փրկվեց միայն Աքիտովբի որդի Աքիմելեքի մեկ որդին, որի անունը Աբիաթար էր, ազատվեց և փախավգնացԴավթի հետևից։

21 Եվ Աբիաթարը Դավթին պատմեց, որ Սավուղը սպանեց Տիրոջ քահանաներին։

22 Եվ Դավիթն Աբիաթարին ասաց. «Ես այն օրը գիտեի, երբ եդովմայեցի Դովեկն այնտեղ էր, որ անպայման հայտնելու է Սավուղին։ Քո հոր տան բոլոր հոգիների համար ես եմ պատասխանատու։

23 Նստի՛ր ինձ մոտ, մի՛ վախեցիր, որովհետև իմ հոգին որոնողը քո հոգին էլ է որոնում, բայց դու ապահով ես ինձ մոտ»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23

Դավիթն ազատագրում է Կեիլա քաղաքը

1 Դավթին հաղորդեցին՝ ասելով. «Ահա փղշտացիները պատերազմում են Կեիլայի դեմ և կողոպտում են կալերը»։

2 Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց. «Գնա՞մ այդ փղշտացիներին հարվածեմ»։ Եվ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, ջարդի՛ր փղշտացիներին և ազատի՛ր Կեիլան»։

3 Եվ Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա մենք այստեղ՝ Հուդայի մեջ, վախենում ենք, էլ որչա՜փ ավելի, եթե գնանք Կեիլա՝ փղշտացիների գնդերի դեմ»։

4 Եվ Դավիթը դարձյալ հարցրեց Տիրոջը, և Տերը նրան պատասխանեց ու ասաց. «Վե՛ր կաց, իջի՛ր Կեիլա, որովհետև ես փղշտացիներին քո ձեռքը կտամ»։

5 Եվ Դավիթն իր մարդկանցով գնաց Կեիլա և պատերազմեց փղշտացիների դեմ, նրանց անասունները վերցրեց և նրանց հարվածեց ու մեծ ջարդ տվեց, և Դավիթն ազատեց Կեիլայի բնակիչներին։

6 Երբ Աքիմելեքի որդի Աբիաթարը փախչում էր Կեիլա՝ Դավթի մոտ, իջնելիս եփուդը ձեռքին էր։

7 Երբ Սավուղին հաղորդեցին, թե Դավիթը եկել է Կեիլա, Սավուղն ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել, որովհետև նա մտել ու թաքնվել է դռներ ու նիգեր ունեցող մի քաղաքում»։

8 Եվ Սավուղն ամբողջ ժողովրդին կոչեց պատերազմի, որպեսզի իջնի Կեիլա և Դավթին ու նրա մարդկանց պաշարի։

9 Իսկ Դավիթն իմացավ, որ Սավուղն իր դեմ չարություն է մտածել, և Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ»։

10 Եվ Դավիթն ասաց. «Ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, քո ծառան վստահաբար լսեց, որ Սավուղն ուզում է գալ Կեիլայի վրա, որպեսզի իմ պատճառով ոչնչացնի քաղաքը։

11 Արդյոք Կեիլայի բնակիչներն ինձ կմատնե՞ն նրա ձեռքը ծառայիդ լսածի պես, և Սավուղը կիջնի՞, ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, աղաչում եմ, ծառայիդ հայտնի՛ր»։ Եվ Տերն ասաց. «Կիջնի»։

12 Եվ Դավիթն ասաց. «Կեիլայի բնակիչներն ինձ և իմ մարդկանց կմատնե՞ն Սավուղի ձեռքը»։ Եվ Տերն ասաց. «Կմատնեն»։

13 Եվ Դավիթն ու նրա մարդիկ՝ մոտ վեց հարյուր հոգի, վեր կացան ու դուրս եկան Կեիլայից և գնացին, ուր կարող էին գնալ. և երբ Սավուղին հայտնեցին, թե Դավիթը փախել է Կեիլայից, գնալուց հրաժարվեց։

Դավիթն ամուր տեղերում

14 Եվ Դավիթը բնակվում էր անապատում, ամուր տեղերում. մնում էր Զիփի անապատում՝ սարի վրա։ Սավուղը նրան որոնում էր ամեն օր, բայց ԱստվածԴավթինչմատնեց նրա ձեռքը։

15 Դավիթը տեսավ, որ Սավուղը դուրս է եկել իրեն որոնելու, իսկ Դավիթը Զիփի անապատում՝ մի անտառի մեջ էր։

16 Սավուղի որդի Հովնաթանը վեր կացավ գնաց անտառ՝ Դավթի մոտ, և Աստծով զորացրեց նրա ձեռքը։

17 Եվ նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև իմ հայր Սավուղի ձեռքը չպիտի գտնի քեզ, և դու թագավոր պիտի լինես Իսրայելի վրա, իսկ ես կլինեմ քո երկրորդը, և իմ հայր Սավուղն էլ գիտի այս բանը»։

18 Եվ նրանք երկուսն էլ ուխտ արեցին Տիրոջ առաջ, և Դավիթը մնաց անտառում, իսկ Հովնաթանը գնաց իր տուն։

19 Եվ զիփացիները գնացին վեր՝ Գաբաա, Սավուղի մոտ, և ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ՝ անտառում, ամուր տեղերում, Եքեղա բլուրի վրա՝ Եսեմոնի հարավային կողմում։

20 Հիմա, ո՛վ թագավոր, իջի՛ր, ինչպես որ քո անձը շատ է փափագում իջնել, և նրան թագավորի ձեռքը մատնելը մեր գործն է»։

21 Եվ Սավուղն ասաց. «Օրհնյա՛լ լինեք դուք Տիրոջից, որ ցավակից եղաք ինձ։

22 Ուրեմն գնացե՛ք, ավելի լա՛վ ստուգեք, իմացե՛ք ու տեսե՛ք այն տեղը, ուր որ դրել է իր ոտքը, ևթեո՛վ է նրան այնտեղ տեսել, որովհետև ինձ ասել են, որ նա շատ խորամանկ է։

23 Նայե՛ք և իմացե՛ք նրա թաքնվելու բոլոր տեղերը և վստահելի տեղեկությամբ վերադարձե՛ք ինձ մոտ, և ձեզ հետ կգնամ. և եթե նա այդ երկրում է, նրան պիտի փնտրեմ Հուդայի բոլոր հազարավորների մեջ»։

24 Եվ նրանք վեր կացան ու Սավուղի առջևից գնացին Զիփ, և Դավիթն իր մարդկանց հետ Մաոնի անապատում էր՝ դաշտի մեջ, Եսեմոնի հարավային կողմում։

25 Եվ Սավուղն իր մարդկանցով գնաց փնտրելունրան,և երբ Դավթին իմաց տվին, նա վայր իջավդեպիժայռը և մնաց Մաոնի անապատում։ Սավուղը լսեց ու Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։

26 Երբ Սավուղը գնում էր սարի այս կողմով, Դավիթն իր մարդկանցով գնում էր սարի մյուս կողմով։ Դավիթը շտապում էր, որ փախչեր Սավուղից, բայց Սավուղն ու նրա մարդիկ շրջապատեցին Դավթին ու նրա մարդկանց, որ բռնեն նրանց։

27 Այդ ժամանակ մի լրաբեր եկավ Սավուղի մոտ և ասաց. «Շուտ ե՛կ, որովհետև փղշտացիները հարձակվել են երկրի վրա»։

28 Եվ Սավուղը դադարեց Դավթին հետապնդելուց, որ գնա փղշտացիների դեմ. դրա համար այնտեղի անունը Սելա-Մահլեգոթդրվեց։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24

Դավիթը խնայում է Սավուղի կյանքը

1 Դավիթնայնտեղից գնաց դեպի վեր և մնաց Ենգադդիի ամուր տեղերում։

2 Եվ երբ Սավուղը վերադարձավ փղշտացիներիպատերազմից,նրան հաղորդեցին՝ ասելով. «Ահա Դավիթը Ենգադդիի անապատում է»։

3 Եվ Սավուղը ամբողջ Իսրայելից երեք հազար ընտիր մարդ վերցրեց և գնաց Դավթին ու նրա մարդկանց փնտրելու Այծեմանց ժայռերի վրա։

4 Նա հասավ ճանապարհի վրա եղող ոչխարների փարախների մոտ. այնտեղ մի քարայր կար, և Սավուղը հարկավորության համար ներս մտավ. Դավիթն իր մարդկանց հետ նստած էր այդ քարայրի ներսում։

5 Եվ Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա այս այն օրն է, որի համար Տերը քեզ ասել է, թե՝ “Ահա քո թշնամուն կմատնեմ քո ձեռքը. նրան արա՛ այն, ինչ հաճելի է քո աչքին”»։ Եվ Դավիթը վեր կացավ ու ծածուկ կտրեց Սավուղի վերարկուի մի ծայրը։

6 Բայց հետո Դավթի սիրտը խղճահարվեց, որ Սավուղիվերարկուիծայրը կտրեց։

7 Եվ իր մարդկանց ասաց. «Աստված չանի, որ Տիրոջ օծյալի՝ իմ տիրոջ դեմ անեմ այս բանը, որ իմ ձեռքը բարձրացնեմ նրա վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է»։

8 Եվ Դավիթն այս խոսքերով զսպեց իր մարդկանց և նրանց չթողեց, որ հարձակվեն Սավուղի վրա։ Եվ Սավուղը դուրս եկավ քարայրից ու գնաց իր ճանապարհով։

9 Հետո Դավիթը վեր կացավ, դուրս եկավ այն քարայրից ու Սավուղի ետևից կանչելով՝ ասաց. «Ո՜վ տեր իմ թագավոր». և երբ Սավուղը ետ նայեց, Դավիթը երեսնիվայր խոնարհվեց։

10 Դավիթն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ես ականջ դնում մարդկանց խոսքին, որ ասում են, թե՝ “Ահա Դավիթն ուզում է չարիքանելքեզ”։

11 Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ քարայրի մեջ այսօր Տերը քեզ իմ ձեռքը մատնեց, և ասացին, որ քեզ սպանեմ, բայց ես խնայեցի քեզ և ասացի. “Ես իմ ձեռքը չեմ բարձրացնի իմ տիրոջ վրա, որովհետև նա Տիրոջ օծյալն է”։

12 Եվ տե՛ս, հա՛յր իմ, տե՛ս, իմ ձեռքին է քո վերարկուի ծայրը, և ես կտրեցի քո վերարկուի ծայրը, բայց քեզ չսպանեցի. հասկացի՛ր և տե՛ս, որ իմ ձեռքի մեջ չարություն և անօրենություն չկա, և քո դեմ մի հանցանք չեմ գործել, բայց դու ուզում ես իմ անձը սպանել։

13 Թող Տերը դատաստան անի իմ ու քո միջև. Տերն իմ վրեժն առնի քեզանից, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։

14 Ինչպես հին առածն է ասում. “Անօրեններից անօրենությունը դուրս կգա”, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։

15 Իսրայելի թագավորն ո՞ւմ դեմ է դուրս եկել, և դու ո՞ւմ ետևից ես ընկել՝ մի սատկած շա՞ն ետևից, մի լվի՞ ետևից։

16 Թող Տերը դատավոր լինի և դատաստան անի իմ ու քո միջև և տեսնի ու իմ դատը վարի և ինձ ազատի քո ձեռքից»։

17 Երբ Դավիթը վերջացրեց Սավուղին ասել այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո ձա՞յնն է, որդյա՛կ իմ Դավիթ». և Սավուղը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։

18 Եվ Դավթին ասաց. «Դու ինձնից արդար ես, որովհետև դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես չարիք հատուցեցի քեզ։

19 Դու այսօր ցույց տվեցիր ինձ արած քո բարությունը, որ Տերն ինձ քո ձեռքն էր մատնել, բայց դու ինձ չսպանեցիր։

20 Որովհետև եթե մի մարդ գտնի իր թշնամուն, կթողնի՞, որ նա գնա խաղաղությամբ. թող Տերը քեզ բարիք հատուցի՝ այսօր քո ինձ արածի փոխարեն։

21 Եվ հիմա ես գիտեմ, որ դու անպայման պիտի թագավոր դառնաս, և Իսրայելի թագավորությունը պիտի հաստատ մնա քո ձեռքին։

22 Եվ հիմա երդվի՛ր ինձ Տիրոջ անունով, որ ինձնից հետո չես մեռցնի իմ ժառանգներին և իմ անունը չես ջնջի իմ հոր տանից»։

23 Դավիթը երդվեց Սավուղին, և Սավուղը գնաց իր տուն, իսկ Դավիթն իր մարդկանցով գնաց ամուր տեղը։