Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 11

Բաբելոնի աշտարակը

1 Ամբողջ երկիրն ուներ մեկ լեզու և մեկ խոսվածք։

2 Երբ նրանք արևելքից մեկնեցին, Սենաար երկրում մի դաշտ գտան և բնակվեցին այնտեղ։

3 Եվ իրար ասացին. «Եկեք աղյուսներ շինենք և թրծենք կրակով»։ Աղյուսները նրանց համար ծառայեցին իբրև քար, իսկ կուպրը՝ իբրև շաղախ։

4 Եվ ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի, և մեզ համար համբավ ձեռք բերենք, որպեսզի չցրվենք ողջ աշխարհով մեկ»։

5 Տերն իջավ՝ տեսնելու մարդկանց որդիների կառուցած քաղաքն ու աշտարակը։

6 Տերն ասաց. «Ահա մեկ ազգ է, և մեկ լեզու նրանց բոլորի համար, և ահա սկսեցին կառուցել, ու հիմա նրանց համար դժվար չի լինի կառուցել այն, ինչ որ խորհեցին։

7 Եկեք իջնենք և այնտեղ նրանց լեզուն խառնենք, որ միմյանց լեզու չհասկանան»։

8 Տերն այնտեղից նրանց ցրեց ողջ աշխարհով մեկ, և դադարեցին քաղաքը կառուցելուց։

9 Դրա համար այն Բաբելոնկոչվեց, որովհետև այնտեղ Տերը խառնեց ամբողջ երկրի լեզուն։ Տերը նրանց այնտեղից ցրեց ողջ աշխարհով մեկ։

Սեմի սերունդը

10 Սեմի սերունդները սրանք են. Սեմը հարյուր տարեկան էր, երբ ծնեց Արփաքսադին՝ ջրհեղեղից երկու տարի հետո։

11 Արփաքսադին ծնելուց հետո Սեմն ապրեց հինգ հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

12 Արփաքսադը երեսունհինգ տարի ապրեց և ծնեց Սաղային։

13 Սաղայի ծնվելուց հետո Արփաքսադն ապրեց չորս հարյուր երեք տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

14 Սաղան երեսուն տարի ապրեց և ծնեց Եբերին։

15 Եբերի ծնվելուց հետո Սաղան ապրեց չորս հարյուր երեսուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

16 Եբերը երեսունչորս տարի ապրեց և ծնեց Փաղեկին։

17 Փաղեկի ծնվելուց հետո Եբերն ապրեց չորս հարյուր երեսուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

18 Փաղեկը երեսուն տարի ապրեց և ծնեց Ռագավին։

19 Ռագավի ծնվելուց հետո Փաղեկն ապրեց երկու հարյուր ինը տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

20 Ռագավը երեսուներկու տարի ապրեց և ծնեց Սերուգին։

21 Սերուգի ծնվելուց հետո Ռագավն ապրեց երկու հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

22 Սերուգը երեսուն տարի ապրեց և ծնեց Նաքորին։

23 Նաքորի ծնվելուց հետո Սերուգն ապրեց երկու հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

24 Նաքորը քսանինը տարի ապրեց և ծնեց Թարային։

25 Թարայի ծնվելուց հետո Նաքորն ապրեց հարյուր տասնինը տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։

26 Թարան յոթանասուն տարի ապրեց և ծնեց Աբրամին, Նաքորին և Առանին։

27 Սրանք են Թարայի սերունդները. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին և Առանին. Առանը ծնեց Ղովտին։

28 Առանը մեռավ իր հոր՝ Թարայի կենդանության ժամանակ իր ծննդավայրում՝ քաղդեացիների Ուրքաղաքում։

29 Աբրամը և Նաքորը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. սա Մեղքայի և Հեսքայի հայրն էր։

30 Սարան ամուլ էր և զավակ չուներ։

31 Թարան վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռանը՝ Առանի որդի Ղովտին, և իր հարսին՝ Սարային, որն իր որդի Աբրամի կինն էր, և նրանց հետ դուրս եկավ քաղդեացիների Ուրքաղաքից՝Քանանի երկիրը գնալու համար։ Նրանք եկան մինչև Խառան ու բնակվեցին այնտեղ։

32 Թարայի օրերը երկու հարյուր հինգ տարի եղան. Թարան մեռավ Խառանում։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 12

Աստված կանչում է Աբրամին

1 Տերն ասաց Աբրամին. «Գնա՛ քո երկրից, քո ազգականներից և քո հոր տնից այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ։

2 Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ և օրհնեմ քեզ ու մեծացնեմ քո անունը, և դու օրհնյալ կլինես։

3 Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ։ Աշխարհի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն»։

4 Եվ Աբրամը գնաց, ինչպես Տերն ասել էր նրան։ Ղովտն էլ գնաց նրա հետ։ Խառանից դուրս գալիս Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր։

5 Աբրամն առավ իր կին Սարային, իր եղբորորդի Ղովտին, իրենց ամբողջ ունեցվածքը և Խառանում իրենց ունեցած մարդկանց։ Նրանք դուրս եկան, որ գնան Քանանի երկիրը։ Եվ եկան Քանանի երկիրը։

6 Աբրամն անցավ այդ երկրով մինչև Սյուքեմ կոչված վայրը՝ մինչև Մորեի կաղնին։ Այն ժամանակ քանանացիներն էին այդ երկրում։

7 Տերը երևաց Աբրամին և ասաց. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը»։ Եվ նա այդտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, որը երևացել էր իրեն։

8 Այդտեղից գնաց Բեթելի դիմացի սարը և իր վրանը բացեց. Բեթելը արևմտյան կողմումէր, իսկ Գային՝ արևելյան կողմում։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։

9 Աբրամը, մեկնելով այդտեղից, գնաց դեպի Նեգև։

Աբրամը Եգիպտոսում

10 Այն երկրում սով եղավ, և Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ որպես պանդուխտ ապրելու համար, քանի որ սովը սաստիկ էր այդ երկրում։

11 Երբ նա Եգիպտոս մտնելու մոտ էր, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Ահա գիտեմ, որ դու գեղեցիկ տեսքով մի կին ես։

12 Երբ եգիպտացիները տեսնեն քեզ, անպատճառ կասեն՝ “Սա նրա կինն է”, և ինձ կսպանեն, իսկ քեզ ողջ կթողնեն։

13 Ասա՛, թե դու իմ քույրն ես, որպեսզի քո շնորհիվ ինձ համար լավ լինի, և քո շնորհիվ ես ողջ մնամ»։

14 Երբ Աբրամը մտավ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ այդ կինը շատ գեղեցիկ է։

15 Փարավոնի իշխաններն էլ տեսան նրան և գովեցին նրան փարավոնի առաջ. և կինը տարվեց փարավոնի պալատը։

16 Փարավոնըբարիք արեց Աբրամին, և նա ոչխարներ, արջառներ, էշեր, ծառաներ, աղախիններ, էգ էշեր և ուղտեր ունեցավ։

17 Տերը մեծ հարվածներով պատժեց փարավոնին և նրա տանը՝ Աբրամի կնոջ՝ Սարայի պատճառով։

18 Փարավոնը կանչեց Աբրամին և ասաց. «Այս ի՞նչ արեցիր ինձ. ինչո՞ւ ինձ չասացիր, թե նա քո կինն է։

19 Ինչո՞ւ ասացիր, թե՝ “Իմ քույրն է”, և ես էլ նրան առա, որ ինձ կին լինի։ Իսկ հիմա, ահա քո կինը, ա՛ռ ու գնա՛»։

20 Եվ փարավոնը իր մարդկանց պատվիրեց նրա համար, և նրանք ճանապարհ դրին Աբրամին ու նրա կնոջը նրա ամբողջ ստացվածքով։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 13

Աբրամը և Ղովտը բաժանվում են

1 Աբրամը Եգիպտոսից վեր գնաց դեպի Նեգև, ինքը և իր կինը, իր բոլոր ունեցածները, և Ղովտն էլ իր հետ։

2 Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով։

3 Նա հանգրվաններով Նեգևից գնաց մինչև Բեթել, մինչև այն վայրը, որտեղ առաջ գտնվում էր իր վրանը, Բեթելի և Գայիի միջև,

4 այն տեղը, որտեղ սկզբնապես զոհասեղան էր շինել։ Այդտեղ Աբրամը կանչեց Տիրոջ անունը։

5 Ղովտն էլ, որ Աբրամի հետ էր գնացել, ուներ ոչխարներ, արջառներ ու վրաններ,

6 և այդ երկիրը չէր բավականացնում նրանց, որ միասին ապրեն, որովհետև նրանց ստացվածքը շատ էր, և չէին կարողանում միասին ապրել։

7 Կռիվ սկսվեց Աբրամի հոտերի հովիվների և Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այդ ժամանակ քանանացիներն ու փերեզացիները բնակվում էին այդ երկրում։

8 Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիվ չլինի իմ ու քո միջև և իմ հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք։

9 Ամբողջ երկիրը առաջդ չէ՞. բաժանվի՛ր ինձանից. եթե դու գնաս դեպի ձախ, ես կգնամ դեպի աջ, իսկ եթե դու գնաս դեպի աջ, ես կգնամ դեպի ձախ»։

10 Ղովտն իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ Հորդանանի ողջ շրջակայքն ամբողջապես ոռոգված էր. քանի դեռ Տերը Սոդոմն ու Գոմորը չէր կործանել, մինչև Սեգորի սահմանը Տիրոջ դրախտի նման էր, Եգիպտոսի երկրի նման։

11 Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ամբողջ շրջակայքը և գնաց դեպի արևելք, և նրանք բաժանվեցին իրարից։

12 Աբրամը բնակվեց Քանանի երկրում, Ղովտն էլ բնակվեց դաշտավայրի քաղաքներում և իր վրանը բացեց Սոդոմի մոտ։

13 Սոդոմի բնակիչները շատ չար էին և մեղավոր Տիրոջ առջև։

Աբրամը շարժվում է դեպի Քեբրոն

14 Տերն ասաց Աբրամին, երբ Ղովտը նրանից բաժանվել էր. «Աչքերդ բարձրացրո՛ւ և քո կանգնած տեղից նայի՛ր դեպի հյուսիս ու հարավ, դեպի արևելք ու արևմուտք.

15 որովհետև այս ամբողջ երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու և քո սերնդին հավիտյան։

16 Քո սերունդը երկրի ավազի չափ եմ անելու. եթե մեկը կարող է հաշվել երկրի ավազը, ապա քո սերունդն էլ կհաշվվի։

17 Վե՛ր կաց և շրջի՛ր այս երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որովհետև քեզ եմ տալու այն»։

18 Աբրամը չվեց և եկավ ու բնակվեց Մամբրեի կաղնիների մեջ, որ Քեբրոնում է, և այնտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 14

Աբրամը փրկում է Ղովտին

1 Սենաարի Ամարփաղ թագավորի, Ելլասարի Արիոք թագավորի, Ելամի Քոդողագոմոր թագավորի և Գոյիմի Թադգաղ թագավորի ժամանակներում եղավ.

2 սրանք պատերազմեցին Սոդոմի Բարա թագավորի, Գոմորի Բարսա թագավորի, Ադմայի Սենաբ թագավորի, Սեբոյիմի Սիմոփոր թագավորի, ինչպես նաև Բաղայի, այսինքն՝ Սեգորի թագավորի դեմ։

3 Սրանք բոլորը հավաքվեցին Սիդդիմի ձորում, որ Աղի ծովն է։

4 Տասներկու տարի նրանք Քոդողագոմորին ծառայություն էին արել և տասներեքերորդ տարում ապստամբեցին։

5 Տասնչորսերորդ տարում եկավ Քոդողագոմորը և նրա հետ եղող թագավորները և կոտորեցին Աստարովթ-Կառնայիմում գտնվող ռափայիմներին, Համում գտնվող զուզեցիներին և Շավե-Կարիաթեմի էմիմներին,

6 և քոռեցիներին իրենց Սեիր լեռների վրա և մինչև Էրիառան, որ անապատի մոտ է։

7 Եվ դարձան ու եկան Էնմասեփաթ, այսինքն՝ Հադես, կոտորեցին ամաղեկացիներին իրենց ամբողջ նահանգում, ինչպես նաև ամորհացիներին, որոնք բնակվում էին Ասասանթամարում։

8 Դուրս եկան Սոդոմի թագավորը, Գոմորի թագավորը, Ադմայի թագավորը, Սեբոյիմի թագավորն ու Բաղայի, այսինքն՝ Սեգորի թագավորը և Սիդդիմի ձորում ճակատամարտ տվեցին

9 Եղամի Քոդողագոմոր թագավորի, Գոյիմի Թադգաղ թագավորի, Սենաարի Ամարփաղ թագավորի և Ելլասարի Արիոք թագավորի դեմ. չորս թագավոր՝ հինգի դեմ։

10 Սիդդիմի ձորը լիքն էր ձյութի հորերով։ Սոդոմի և Գոմորի թագավորները փախուստի դիմեցին, ևոմանքընկան նրանց մեջ, իսկ մնացածները փախան դեպի սարը։

11 Հաղթողներըվերցրին Սոդոմի և Գոմորի ամբողջ ունեցվածքը, նրանց բոլոր պաշարները և գնացին։

12 Աբրամի եղբոր որդուն՝ Ղովտին, նրա ամբողջ ունեցվածքն էլ վերցրին, որովհետև նա Սոդոմում էր բնակվում, և գնացին։

13 Մի ազատված եկավ և պատմեց եբրայեցի Աբրամին, որը բնակվում էր Եսքողի եղբոր, Աների եղբոր՝ ամորհացի Մամբրեի կաղնիների մեջ, որովհետև նրանք Աբրամի հետ դաշնակից էին։

14 Երբ Աբրամը լսեց, որ իր եղբայրը գերի է տարվել, դուրս բերեց իր տանը ծնված իր երեք հարյուր տասնութ ծառաներին ևթագավորներինհետապնդեց մինչև Դան։

15 Ինքն իր ծառաների հետ գիշերով գունդ-գունդ հարձակվեց նրանց վրա, հաղթեց նրանց և քշեց նրանց մինչև Կոբա, որ Դամասկոսի հյուսիսային կողմում է։

16 Եվ ամբողջ ավարը ետ բերեց. իր եղբորորդի Ղովտին էլ, նրա ունեցվածքն էլ ետ բերեց, կանանց և ժողովրդին էլ։

Մելքիսեդեկն օրհնում է Աբրամին

17 Սոդոմի թագավորը դիմավորեց նրան, երբ նա Քոդողագոմորին և նրա հետ եղող թագավորներին կոտորելուց հետո ետ էր դարձել դեպի Շավեի ձորը, այսինքն՝ թագավորի ձորը։

18 Սաղեմի թագավոր Մելքիսեդեկը հաց ու գինի դուրս բերեց. նա Բարձրյալ Աստծու քահանան էր։

19 Օրհնեց նրան ու ասաց. «Օրհնյալ լինի Աբրամը երկնքի և երկրի Արարիչ Բարձրյալ Աստծուց։

20 Եվ օրհնյալ լինի Բարձրյալ Աստված, որ քո թշնամիներին քո ձեռքը մատնեց»։ Եվ Աբրամն ամեն ինչից տասանորդ տվեց նրան։

21 Սոդոմի թագավորն ասաց Աբրամին. «Մարդկանց ի՛նձ տուր, իսկ ավարը վերցրո՛ւ քեզ համար»։

22 Աբրամն ասաց Սոդոմի թագավորին. «Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դեպի Տերը՝ Բարձրյալ Աստված, որ Տերէ երկնքի և երկրի.

23 քո ունեցածից ոչ մի բան՝ թելից մինչև կոշիկի կապն անգամ չեմ վերցնի, որպեսզի չասես, թե՝ “Աբրամին ե՛ս հարստացրի”,

24 բացի երիտասարդների կերածից և բացի այն մարդկանց բաժնից, որոնք ինձ հետ գնացել են,այսինքն՝Աների, Եսքողի և Մամբրեի. թող նրանք վերցնեն իրենց բաժինը»։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 15

Աստծու ուխտը Աբրամի հետ

1 Այս դեպքերից հետո տեսիլքում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ համար վահան եմ, և քո վարձը խիստ շատ է»։

2 Աբրամն ասաց. «Ո՛վ Ամենակարող Տեր, ի՞նչ ես տալու ինձ, քանի որ ես առանց զավակի եմ մնացել, և իմ տան տիրողն ահա դամասկացի Եղիազարն է»։

3 Աբրամը նաև ասաց. «Քանի որ ինձ սերունդ չտվեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգ լինելու»։

4 Եվ ահա Տիրոջ խոսքը եղավ նրան՝ ասելով. «Նա քո ժառանգը չի լինի, այլ նա, որ քո մեջքից է դուրս գալու, նա՛ կլինի քո ժառանգը»։

5 Եվ դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր դեպի երկինք և հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք»։ Եվ ասաց նրան. «Այդքան կլինի քո սերունդը»։

6 Աբրամը հավատաց Տիրոջը, և նա նրա համար արդարություն համարեց այդ։

7 Եվ ասաց նրան. «Ես եմ Տերը, որ քեզ դուրս հանեցի քաղդեացիների Ուրքաղաքից՝այս երկիրը քեզ տալու համար»։

8 Նա ասաց. «Ո՛վ Ամենակարող Տեր, ինչի՞ց իմանամ, թե ես ժառանգելու եմ այն»։

9 Տերն ասաց նրան. «Ինձ համար ա՛ռ երեք տարեկան մի երինջ, երեք տարեկան մի այծ, երեք տարեկան մի խոյ, մի տատրակ և աղավնու մի ձագ»։

10 Աբրամն այս բոլորը բերեց նրա համար, յուրաքանչյուրը մեջտեղից կտրեց և ամեն մի կտորը դրեց մյուսի դիմաց, իսկ թռչունները չկտրեց։

11 Գիշատիչ թռչուններն իջան կտրած մարմինների վրա, բայց Աբրամը քշեց նրանց։

12 Երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա մի խոր քուն իջավ, և ահա նրա վրա մի մեծ խավարի սոսկում ընկավ։

13 Տերն ասաց Աբրամին. «Ստույգ իմացի՛ր, որ քո սերունդները պանդուխտ կլինեն մի երկրում, որ իրենցը չէ, և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն։

14 Բայց ես կդատեմ այն ազգին, որին պիտի ծառայեն, իսկ դրանից հետո նրանք մեծ ստացվածքով դուրս կգան։

15 Դու խաղաղությամբ կգնաս քո հայրերի մոտ և կթաղվես խոր ծերության մեջ։

16 Եվ չորրորդ սերնդում կվերադառնան այստեղ, որովհետև ամորհացիների անօրենությունը դեռ լրումին չի հասել»։

17 Երբ արևը մայր մտավ, և խավար եղավ, ահա ծխացող մի հնոց ու կրակի բոց անցավ կտրոնների միջով։

18 Այդ օրը Տերը Աբրամի հետ ուխտ դրեց՝ ասելով. «Այս երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը,այսինքն՝Եփրատ գետը, քո սերնդին եմ տալիս.

19 կենեցիներին, կենեզացիներին, կեդմոնացիներին,

20 քետացիներին, փերեզացիներին, ռափայիմներին,

21 Ամորհացիներին, քանանացիներին, գերգեսացիներին և հեբուսացիներին»։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 16

Հագար և Իսմայել

1 Սարան՝ Աբրամի կինը, չէր ծնում նրա համար։ Նա մի եգիպտացի աղախին ուներ՝ անունը Հագար։

2 Սարան ասաց Աբրամին. «Ահա Տերն ինձ զրկել է ծնելուց. մտի՛ր ուրեմն իմ աղախնի մոտ. գուցե նրանից որդի ստանամ»։ Աբրամը լսեց Սարայի խոսքը։

3 Սարան՝ Աբրամի կինը, վերցրեց իր եգիպտացի աղախին Հագարին ու նրան կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանի երկրում տասը տարի բնակվելուց հետո։

4 Աբրամըմտավ Հագարի մոտ, և նա հղիացավ։ ԵրբՀագարըտեսավ, որ հղի է, արհամարհեց տիրուհուն։

5 Սարան ասաց Աբրամին. «Իմ կրած արհամարհանքի հանցավոր. ես իմ աղախնին քո գիրկը հանձնեցի, և երբ նա տեսավ, որ հղի է, արհամարհեց ինձ։ Տերը թող դատաստան անի իմ և քո միջև»։

6 Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է. վարվի՛ր նրա հետ, ինչպես հաճելի է քեզ»։ Եվ Սարան նեղեց նրան, և սա փախավ նրա մոտից։

7 Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, Սուրի ճանապարհի վրա գտնվող աղբյուրի մոտ։

8 Եվ ասաց. «Ո՛վ Սարայի աղախին Հագար, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Ես փախչում եմ իմ տիրուհի Սարայի մոտից»։

9 Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ե՛տ դարձիր քո տիրուհու մոտ և հնազանդվի՛ր նրան»։

10 Եվ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ես այնքան շատ եմ շատացնելու քո սերունդը, որ շատությունից հաշվել չի լինի»։

11 Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ահա դու հղի ես և որդի կծնես. նրա անունը Իսմայելկդնես, որովհետև Տերը լսեց քո տառապանքը։

12 Նա մի վայրի էշի նման մարդ է լինելու. նրա ձեռքը բոլորի դեմ, և բոլորի ձեռքը նրա դեմ է լինելու, և նա իր բոլոր եղբայրների առջև է բնակվելու»։

13 Հագարնիր հետ խոսող Տիրոջ անունը կանչեց. «Դու իմ տեսիլքի Աստվածն ես»։ Որովհետև ասաց. «Արդյոք ես ո՞ղջ եմ իմ տեսիլքից հետո»։

14 Դրա համար այդ ջրհորի անունը Լահայրոյիջրհոր դրեց։ Այն գտնվում է Կադեսի և Բարադի միջև։

15 Հագարը մի որդի ծնեց Աբրամին, և Աբրամը Հագարի՝ իր համար ծնած որդու անունը դրեց Իսմայել։

16 Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Հագարը Աբրամի համար ծնեց Իսմայելին։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 17

Թլփատությունը՝ ուխտի նշան

1 Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը, իմ առա՛ջ քայլիր և կատարյա՛լ եղիր։

2 Ես իմ ուխտն եմ դնելու իմ ու քո միջև և անչափ բազմացնելու եմ քեզ»։

3 Աբրամը երեսնիվայր ընկավ, և Աստված խոսեց նրա հետ՝ ասելով.

4 «Ահա իմ ուխտը քեզ հետ է. դու բազում ազգերի հայր կլինես։

5 Այսուհետև դու Աբրամ չպիտի կոչվես, այլ քո անունը Աբրահամկլինի, որովհետև բազում ազգերի հայր եմ դարձնելու քեզ։

6 Խիստ շատ կաճեցնեմ քեզ. քեզանից բազում ազգեր ծնունդ կառնեն, թագավորներ դուրս կգան քեզանից։

7 Ես կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև իրենց սերունդների համար, որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար։

8 Քեզ և քեզնից հետո քո սերնդին կտամ քո պանդխտության երկիրը,այսինքն՝Քանանի ամբողջ երկիրը՝ որպես հավիտենական կալվածք, և նրանց Աստվածը կլինեմ»։

9 Աստված ասաց Աբրահամին. «Իսկ դու պահի՛ր իմ ուխտը, դու, և քեզնից հետո՝ քո սերունդն իր սերունդներում։

10 Այս է իմ ուխտը, որ պիտի պահեք իմ ու ձեր միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև. ձեր բոլոր արուները պետք է թլփատվեն.

11 ուրեմն թլփատե՛ք ձեր անթլփատ մարմինը. դա կլինի ուխտի նշան իմ ու ձեր միջև։

12 Ձեր բոլոր սերունդների մեջ ութ օրական ամեն արուն թլփատվի, ընդոծինը, արծաթով գնվածը ամեն օտարից, որ քո սերնդից չէ։

13 Քո ընդոծինն ու արծաթով գնվածը պետք է անպայման թլփատվեն։ Իմ ուխտը հավիտենական ուխտ պիտի լինի ձեր մարմնի մեջ։

14 Անթլփատ արուն, որի անթլփատության մարմինը թլփատված չէ, պիտի կորչի իր ժողովրդի միջից, որովհետև նա անարգած կլինի իմ ուխտը»։

15 Աստված ասաց Աբրահամին. «Քո կնոջը՝ Սարային, Սարա չասես, այլ Սառակլինի նրա անունը։

16 Ես կօրհնեմ նրան, նաև նրանից մի որդի կտամ քեզ. կօրհնեմ նրան, և նրանից ազգեր կլինեն. ժողովուրդների թագավորներ կլինեն նրանից»։

17 Աբրահամը երեսի վրա ընկավ, ծիծաղեց և իր սրտում ասաց. «Արդյոք հարյուր տարեկան մարդուց զավակ կլինի՞, և իննսուն տարեկան Սառան կծնի՞»։

18 Աբրահամն ասաց Աստծուն. «Ո՜հ, թող Իսմայելն ապրեր քո առաջ»։

19 Աստված ասաց. «Այո՛, քո կին Սառան որդի կծնի քեզ համար, և նրա անունը Իսահակ կդնես. ես իմ ուխտը կհաստատեմ նրա հետ որպես հավիտենական ուխտ նրանից հետո նրա սերնդի համար։

20 Իսմայելի համար էլ լսեցի քեզ. ահա օրհնեցի նրան, կաճեցնեմ նրան և անչափ կբազմացնեմ նրան։ Նա տասներկու իշխաններ կծնի, և մեծ ազգ կդարձնեմ նրան։

21 Բայց իմ ուխտը կհաստատեմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար եկող տարի այս ժամանակ»։

22 Եվ Աստված վերջացրեց նրա հետ խոսելը և վեր բարձրացավ Աբրահամի մոտից։

23 Աբրահամն առավ իր որդի Իսմայելին և իր բոլոր ընդոծիններին, իր բոլոր արծաթով գնվածներին, Աբրահամի ընտանիքում եղած բոլոր արու մարդկանց և հենց նույն օրը թլփատեց նրանց անթլփատության մարմինը, ինչպես որ Աստված ասել էր նրան։

24 Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ նրա անթլփատության մարմինը թլփատվեց։

25 Իր որդին՝ Իսմայելը, տասներեք տարեկան էր, երբ թլփատվեց նրա անթլփատության մարմինը։

26 Հենց նույն օրը թլփատվեցին Աբրահամն ու իր որդի Իսմայելը։

27 Իր հետ թլփատվեցին իր տան բոլոր մարդիկ՝ իր ընդոծինները և օտարականներից արծաթով գնվածները։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 18

Աբրահամին զավակ խոստացվեց

1 Տերը երևաց Աբրահամին Մամբրեի կաղնիների մեջ, երբ օրվա տաք ժամանակ նա նստել էր վրանի դռանը։

2 Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց. ահա երեք մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ, վրանի մուտքի մոտից ընդառաջ վազեց նրանց, մինչև գետին խոնարհվեց և ասաց.

3 «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, մի՛ անտեսիր քո ծառային, աղաչում եմ քեզ։

4 Թող մի քիչ ջուր բերեն, լվացե՛ք ձեր ոտքերը և հանգստացե՛ք ծառի տակ։

5 Եվ ես մի պատառ հաց բերեմ, և զորացրե՛ք ձեր սրտերը, հետո կգնաք, որովհետև դրա համար եք եկել ձեր ծառայի մոտ»։ Նրան ասացին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։

6 Աբրահամը շտապեց վրանը՝ Սառայի մոտ, և ասաց. «Շո՛ւտ արա, երեք գրիվ ընտիր ալյո՛ւր հունցիր և գաթա՛ պատրաստիր»։

7 Աբրահամը վազեց արջառների մոտ, վերցրեց մի մատղաշ լավ հորթ և տվեց պատանուն. սա էլ շտապեց այն պատրաստելու։

8 Նա վերցրեց կարագ, կաթ և իր պատրաստած հորթն առավ ու դրեց նրանց առաջ, և նրանք կերան, իսկ ինքը գնաց կանգնեց նրանց մոտ՝ ծառի տակ։

9 Եվ նրանք հարցրինԱբրահամին.«Ո՞ւր է քո կինը՝ Սառան»։ Նա պատասխանեց. «Ահա՛ վրանում է»։

10 Եվ ասաց. «Եկող տարի դարձյալ կգամ քեզ մոտ, և ահա քո կինը՝ Սառան, մի որդի կունենա»։ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ, որի ետևում էր ինքը։

11 Աբրահամն ու Սառան ծերացած էին և օրերն անցկացրած։ Սառայի համար դադարել էր կանանց սովորականվիճակի մեջլինելը։

12 Սառան ծիծաղեց իր մտքում և ասաց. «Պառավելուցս հետո՞ եմ զվարճություն ունենալու, և իմ տերն էլ ծերացել է»։

13 Տերն ասաց Աբրահամին. «Սառան ինչո՞ւ ծիծաղեց՝ ասելով. “Մի՞թե ես իրոք ծնելու եմ, ես, որ պառավել եմ”։

14 Տիրոջ համար դժվար բան կա՞ արդյոք. եկող տարի այս ժամանակ դարձյալ քեզ մոտ կգամ, և Սառան մի որդի կունենա»։

15 Սառան ուրացավ և ասաց. «Ես չծիծաղեցի», որովհետև վախեցել էր։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»։

Աբրահամը խնդրում է Սոդոմի համար

16 Մարդիկ վեր կացան այդտեղից և ուղղվեցին դեպի Սոդոմ։ Աբրահամը գնաց նրանց հետ, որ ճանապարհ դնի նրանց։

17 Տերն ասաց. «Մի՞թե ես Աբրահամից կծածկեմ, ինչ որ անելու եմ։

18 Աբրահամը հաստատ մի մեծ և հզոր ազգ է լինելու, և երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն նրանով.

19 որովհետև ես ընտրեցի նրան, որ իր որդիներին և իր հետնորդներին կպատվիրի, որ նրանք պահեն Տիրոջ ճանապարհը արդարություն և իրավունք գործադրելու համար, որպեսզի Տերը Աբրահամի նկատմամբ կատարի այն, ինչ խոստացել է նրան»։

20 Տերն ասաց. «Քանի որ սոդոմացիների և գոմորացիների աղաղակը մեծացել է, և նրանց մեղքն էլ խիստ ծանրացավ,

21 ուստիիջնեմ և տեսնեմ, թե ինձ հասած աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թե՞ ոչ, որպեսզի գիտենամ»։

22 Դուրս գալով այնտեղից՝ այդ մարդիկ գնացին դեպի Սոդոմ։ Իսկ Աբրահամը դեռ կանգնած էր Տիրոջ առաջ։

23 Աբրահամը մոտեցավ և ասաց. «Մի՞թե ամբարիշտի հետ արդարին էլ ես կորստյան մատնելու։

24 Գուցե այդ քաղաքում հիսուն արդար կա. մի՞թե նրանց էլ կորստյան ես մատնելու և այդ տեղը չես խնայելու այդտեղ գտնվող հիսուն արդարի համար։

25 Քա՛վ լիցի քեզ այդպիսի բան անելը, որ արդարին ամբարիշտի հետ մեռցնես, և արդարն ամբարիշտի պես լինի. քա՛վ լիցի քեզ։ Մի՞թե ամբողջ աշխարհի դատավորը արդարություն չի անի»։

26 Տերն ասաց. «Եթե Սոդոմում՝ այդ քաղաքում, հիսուն արդար գտնեմ, ամբողջ տարածքը կխնայեմ նրանց համար»։

27 Աբրահամը պատասխանեց՝ ասելով. «Ահա հիմա սկսեցի խոսել Տիրոջ հետ. ես, որ հող եմ ու մոխիր։

28 Գուցե հիսուն արդարից հինգը պակաս լինի. այդ հինգի համար ամբողջ քաղաքը կկործանե՞ս»։Տերնասաց. «Չեմ կործանի, եթե այնտեղ քառասունհինգը գտնեմ»։

29 Դարձյալ խոսեց նրա հետ և ասաց. «Գուցե այնտեղ քառասունը գտնվեն»։ Նա ասաց. «Այդ քառասունի համար էլ չեմ անի»։

30 Աբրահամնասաց. «Տերը թող չբարկանա, եթե խոսեմ. գուցե այնտեղ երեսունը գտնվեն»։Տերնասաց. «Եթե այնտեղ երեսունարդարէլ գտնեմ, չեմ անի»։

31 Աբրահամնասաց. «Ահա սկսեցի խոսել Տիրոջ հետ. գուցե այնտեղ քսանը գտնվեն»։Տերնասաց. «Այդ քսանի համար էլ չեմ կործանի»։

32 Եվ ասաց. «Տերը թող չբարկանա, եթե այս անգամ էլ խոսեմ. գուցե այնտեղ տասը գտնվեն»։Տերնասաց. «Այդ տասի համար էլ չեմ կործանի»։

33 Եվ Տերը գնաց, երբ որ Աբրահամի հետ խոսելը վերջացրեց։ Իսկ Աբրահամը վերադարձավ իրբնակությանտեղը։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 19

Մեղավոր Սոդոմը

1 Այն երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մոտ։ Ղովտը տեսավ և ընդառաջ գնաց նրանց և երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց։

2 Եվ ասաց. «Իմ տերե՛ր, եկե՛ք, մտե՛ք ձեր ծառայի տունը և գիշերը մնացե՛ք։ Լվացե՛ք ձեր ոտքերը. առավոտյան վաղ վեր կկենաք և ձեր ճամփան կգնաք»։ Նրանք ասացին. «Ո՛չ, մենք գիշերը կմնանք փողոցում»։

3 Ղովտը շատ ստիպեց նրանց, և եկան նրա մոտ ու մտան նրա տունը։ Ճաշ պատրաստեց նրանց համար, բաղարջթխեց, և կերան։

4 Բայց դեռ չէին պառկել, երբ քաղաքի մարդիկ,այսինքն՝Սոդոմի տղամարդիկ՝ երիտասարդներից մինչև ծերերը, ամբողջ ժողովուրդը միասին շրջապատեցին տունը։

5 Կանչեցին Ղովտին և ասացին նրան. «Ո՞ւր են այն մարդիկ, որ այս գիշեր քեզ մոտ եկան. նրանց դո՛ւրս բեր մեզ մոտ, որ գիտենանք նրանց»։

6 Ղովտը դուրս եկավ բակ՝ նրանց մոտ, դուռը փակեց իր ետևից

7 և ասաց. «Եղբայրնե՛րս, աղաչում եմ ձեզ, չարություն մի՛ արեք։

8 Ահա ես երկու աղջիկ ունեմ, որոնք տղամարդ չեն ճանաչել. թող նրանց դուրս բերեմ ձեզ մոտ, և ինչ հաճելի է ձեր աչքին, արե՛ք նրանց, միայն թե այս մարդկանց բան մի՛ արեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի հովանու տակ»։

9 Նրանք ասացին. «Դե՛ն գնա»։ Եվ ասացին. «Եկել է որպես պանդուխտ և դատավորություն էլ է անում. հիմա քեզ նրանցից վատ կանենք»։ Եվ սաստիկ բռնադատեցին մարդուն, այսինքն՝ Ղովտին, և մոտեցան, որ դուռը կոտրեն։

10 Բայց այն մարդիկ իրենց ձեռքերը մեկնեցին և Ղովտին իրենց մոտ՝ տուն առան և դուռը փակեցին։

11 Եվ այն մարդկանց, որոնք տան դռան մոտ էին, ամենափոքրից մինչև ամենամեծը կուրացրին. այնպես որ շատ հոգնեցին դուռը փնտրելով։

Ղովտը հեռանում է Սոդոմից

12 Մարդիկ ասացին Ղովտին. «Ուրիշ էլ ո՞վ ունես այստեղ. փեսա, որդիներ, դուստրեր և քաղաքում ով որ ունես, այստեղից դո՛ւրս հանիր,

13 որովհետև մենք կործանելու ենք այս տեղը, քանի որ սրանց աղաղակը մեծ է Տիրոջ առաջ, և Տերն ուղարկել է մեզ, որ կործանենք այն»։

14 Ղովտը դուրս ելավ և իր աղջիկների փեսացուների հետ խոսեց ու ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին թվաց, թե նա կատակ է անում։

15 Երբ առավոտ եղավ, հրեշտակները շտապեցրին Ղովտին՝ ասելով. «Վե՛ր կաց, ա՛ռ կնոջդ և այստեղ գտնվող երկու աղջիկներիդ, որպեսզի չկորչես այս քաղաքի անօրենության հետ»։

16 Եվ մինչ նա դանդաղում էր, այդ մարդիկ բռնեցին նրա, նրա կնոջ և նրա աղջիկների ձեռքերից և դուրս հանեցին նրան ու քաղաքից դուրս դրեցին (որովհետև Տերը ողորմեց նրան)։

17 Եվ երբ նրանց դուրս հանեցին,նրանցից մեկնասաց. «Ազատի՛ր անձդ, ետ մի՛ նայիր և ամբողջ դաշտում մի՛ կանգնիր. փախի՛ր լեռը, որպեսզի չկորչես»։

18 Ղովտն ասաց նրանց. «Ո՛չ, Տե՛ր, աղաչում եմ,

19 ահա քո ծառան շնորհ գտավ քո առաջ, և մեծ էր քո ողորմությունը, որ արիր ինձ՝ փրկելով իմ կյանքը. բայց ես չեմ կարող լեռը փախչել, որպեսզի չարիք չհասնի ինձ, և ես մեռնեմ։

20 Ահա այս քաղաքը մոտիկ է այնտեղ փախչելու համար, և այն փոքր է. թող այնտեղ փախչեմ (չէ՞ որ այն փոքր է), և իմ անձը փրկվի»։

21 Տերն ասաց նրան. «Ահա այդ բանում էլ քո աղաչանքն ընդունեցի, որ չկործանեմ այն քաղաքը, որի մասին ասացիր։

22 Շո՛ւտ արա, փախի՛ր այնտեղ, որովհետև ես ոչինչ չեմ կարող անել, մինչև որ դու այնտեղ չհասնես»։ Դրա համար էլ այդ քաղաքի անունը դրեց Սեգոր։

Սոդոմի և Գոմորի կործանումը

23 Արևը ծագում էր երկրի վրա, երբ Ղովտը մտավ Սեգոր։

24 Տերը Սոդոմի ու Գոմորի վրա ծծումբ և կրակ թափեց Տիրոջ կողմից՝ երկնքից։

25 Կործանեց այն քաղաքները, ամբողջ դաշտավայրը, այդ քաղաքների բոլոր բնակիչներին և երկրի ամբողջ բուսականությունը։

26 Ղովտի կինը ետ նայեց և աղի արձան դարձավ։

27 Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավեկավայն տեղը, որտեղ կանգնել էր Տիրոջ առաջ։

28 Նա նայեց Սոդոմի և Գոմորի ու ամբողջ դաշտավայրի վրա և տեսավ, որ այդ երկրից ծուխը բարձրանում էր հնոցի ծխի պես։

29 Երբ Աստված այդ դաշտավայրի քաղաքները կործանում էր, Աստված հիշեց Աբրահամին. և Ղովտին դուրս բերեց այդ կործանումի միջից, երբ կործանում էր այն քաղաքները, որոնց մեջ բնակվում էր Ղովտը։

Մովաբի և Ամմոնի ծնունդը

30 Ղովտը Սեգորից ելավ վերև և բնակվեց լեռան վրա իր երկու աղջիկների հետ, որովհետև վախենում էր մնալ Սեգորում։ Եվ բնակվեց մի այրում, ինքը և իր երկու աղջիկները։

31 Մեծն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծեր է, և երկրի վրա մարդ չկա, որ մերձենա մեզ, ինչպես ամեն երկրի սովորությունն է։

32 Արի մեր հորը գինի խմեցնենք և պառկենք նրա հետ ու մեր հորից սերունդ ունենանք»։

33 Եվ իրենց հորը գինի խմեցրին այդ գիշեր, և մեծաղջիկըգնաց պառկեց իր հոր հետ, իսկՂովտըչիմացավ նրա պառկելն ու վեր կենալը։

34 Հետևյալ օրը մեծ աղջիկն ասաց փոքրին. «Ահա երեկ գիշեր պառկեցի հորս հետ. այս գիշեր էլ գինի խմեցնենք նրան, և դու գնա պառկի՛ր նրա հետ, որ մեր հորից սերունդ ունենանք»։

35 Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հորը, և փոքր աղջիկը մտավ ու պառկեց նրա հետ։Ղովտըչիմացավ նրա պառկելն ու վեր կենալը։

36 Եվ Ղովտի երկու աղջիկները հղիացան իրենց հորից։

37 Մեծը որդի ծնեց և անունը դրեց Մովաբ։ Նա է մովաբացիների հայրը մինչև այսօր։

38 Փոքրն էլ որդի ծնեց և նրա անունը դրեց Բենամմի։ Նա է Ամմոնի որդիների հայրը մինչև այսօր։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 20

Աբրահամը և Աբիմելեքը

1 Աբրահամն այնտեղից գնաց դեպի հարավի երկիրը և բնակվեց Կադեսի և Սուրի միջև ու պանդուխտ եղավ Գերարում։

2 Աբրահամն իր կնոջ՝ Սառայի մասին ասաց. «Նա իմ քույրն է»։ Գերարի թագավոր Աբիմելեքըմարդուղարկեց և առավ Սառային։

3 Բայց Աստված գիշերը երազում Աբիմելեքի մոտ եկավ և ասաց նրան. «Դու պիտի մեռնես այդ կնոջ պատճառով, որին առար, որովհետև նա ամուսին ունի»։

4 Սակայն Աբիմելեքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տե՛ր, մի՞թե արդար ազգին էլ կորստյան կմատնես։

5 Մի՞թե նա չասաց ինձ՝ “Նա իմ քույրն է”, և հենց ինքն էլ ասաց՝ “Նա իմ եղբայրն է”։ Ես ուղիղ սրտով և մաքուր ձեռքերով արեցի դա»։

6 Աստված երազի մեջ ասաց նրան. «Ես գիտեմ, որ դու ուղիղ սրտով արեցիր այդ. նաև ես քեզ ետ պահեցի իմ դեմ մեղք գործելուց և դրա համար քեզ չթողեցի, որ մերձենաս նրան։

7 Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է և թող աղոթք անի քեզ համար, որ ապրես։ Բայց եթե դու չվերադարձնես նրան, իմացի՛ր, որ անպատճառ կմեռնես, դու և բոլորը, ինչ որ ունես»։

8 Վաղ առավոտյան Աբիմելեքը վեր կացավ, կանչեց իր բոլոր ծառաներին և նրանց պատմեց այս բոլոր բաները։ Այդ մարդիկ շատ վախեցան։

9 Աբիմելեքը կանչեց Աբրահամին և ասաց նրան. «Այդ ի՞նչ արեցիր մեզ. ես ի՞նչ հանցանք եմ գործել քո դեմ, որ ինձ վրա և իմ թագավորության վրա մեծ մեղք ես բերել։ Այնպիսի բաներ ես արել ինձ, որ մարդ չի անի»։

10 Աբիմելեքն ասաց Աբրահամին. «Ի՞նչ մտածեցիր, որ այդ բանն արեցիր»։

11 Աբրահամն ասաց. «Ես ասացի, թե այստեղ իրոք Աստծու վախը չկա, և ինձ կսպանեն իմ կնոջ պատճառով։

12 Եվ իսկապես իմ քույրն է. հորս աղջիկն է, բայց ոչ մորս աղջիկը, և իմ կինը դարձավ։

13 Երբ որ Աստված ինձ իմ հոր տնից հանեց պանդխտության համար, ասացի կնոջս. “Սա թող լինի ինձ անելիք քո երախտիքը. ուր որ գնալու լինենք, ինձ համար կասես, թե՝ իմ եղբայրն է”»։

14 Աբիմելեքն առավ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ և տվեց Աբրահամին. և նրա կին Սառային էլ նրան վերադարձրեց։

15 Աբիմելեքն ասաց. «Ահա իմ երկիրը քո առջև է. բնակվի՛ր, ուր որ հաճելի է քեզ»։

16 Եվ Սառային ասաց. «Ահա հազար արծաթ տվեցի քո եղբորը. դա քեզ համար աչքերի քող թող լինի այն ամենի համար, որ պատահեց քեզ. արդարացած ես բոլորի առաջ»։

17 Աբրահամն աղոթեց Աստծուն, և Աստված բժշկեց Աբիմելեքին, նրա կնոջն ու նրա աղախիններին, և նրանքկրկինծնում էին։

18 Որովհետև Տերը փակել էր Աբիմելեքի տան բոլոր արգանդները Աբրահամի կնոջ՝ Սառայի պատճառով։