Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 24

1 Բաղաամը, տեսնելով, որ Տերը բարեհաճեց օրհնել Իսրայելին, նա ուրիշ անգամների պես հմայություններ որոնելու չգնաց, այլ իր երեսը դարձրեց դեպի անապատ։

2 Բաղաամն իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ իսրայելացիները բանակատեղի են դրել ըստ իրենց ցեղերի։ Աստծու Հոգին իջավ նրա վրա,

3 և նա արտասանեց իր պատգամը՝ ասելով.

«Բեորի որդի Բաղաամի խոսքը,

Բաց աչքերով մարդու խոսքը,

4 Աստծու խոսքերը լսողի,

Ամենակարողի տեսիլքը տեսնողի,

Ընկած և աչքերը բաց եղող մարդու խոսքը.

5 Ի՜նչ գեղեցիկ են քո վրանները, Հակո՛բ,

Եվ քո օթևանները, ո՛վ Իսրայել։

6 Հովիտների նման տարածվեցին,

Գետերի ափին գտնվող պարտեզների պես,

Տիրոջ տնկած հալվեի ծառերի,

Ջրերի երկայնքին գտնվող մայրիների պես են։

7 Նրա դույլերից հոսում է ջուրը,

Եվ նրա սերմն առատ ջրերի մեջ պիտի լինի։

Նրա թագավորն Ագագից ավելի կբարձրանա,

Եվ նրա թագավորությունը կբարգավաճի։

8 Աստված է նրան Եգիպտոսից հանողը.

Միեղջերուի նման զորությունունի նա։

Նա ուտում է իր թշնամի ազգերին,

Փշրում է նրանց ոսկորները

Եվ իր նետերով նետահարում է նրանց։

9 Առյուծի պես նստեց, պառկեց

Եվ մատակ առյուծի նման։

Ո՞վ կզարթնեցնի նրան։

Քեզ օրհնողները օրհնված են,

Եվ քեզ անիծողները՝ անիծված»։

10 Այն ժամանակ Բաղակը խիստ բարկացավ Բաղաամի վրա և ձեռքերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որ անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա օրհնեցիր նրանց երեք անգամ։

11 Հիմա փախի՛ր, գնա՛ քո տեղը։ Ասացի՝ քեզ շատ պատիվ տամ, բայց Տերն ահա զրկեց քեզ պատվից»։

12 Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե ես քո ուղարկած պատգամախոսներին չասացի.

13 “Եթե Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ և ոսկի տա, ես չեմ կարող զանց անել Տիրոջ խոսքը և մի լավ կամ վատ բան անել ինձանից։ Տերն ինչ որ ասի, այն էլ կխոսեմ”։

Բաղաամի վերջին մարգարեությունը

14 Իսկ հիմա ահա ես գնում եմ իմ հայրենիքը. արի՛ քեզ հասկացնեմ, թե առաջիկայում այդ ժողովուրդն ի՛նչ է անելու քո ժողովրդին»։

15 Եվ արտասանեց իր պատգամը՝ ասելով.

«Բեովրի որդի Բաղաամի խոսքը,

Բաց աչքերով մարդու խոսքը,

16 Աստծու խոսքերը լսողի,

Բարձրյալի գիտությունն իմացողի,

Ամենակարողի տեսիլքը տեսնողի,

Ընկած և աչքերը բաց եղող մարդու խոսքը.

17 Տեսնում եմ նրան, բայց ոչ հիմա,

Զննում եմ նրան, բայց ոչ մոտից.

Մի աստղ է ծագում Հակոբից,

Մի մական է բարձրանում Իսրայելից,

Խփում է Մովաբի ճակատին

Եվ բնաջինջ անում Սեթի բոլոր որդիներին։

18 Նաև Եդովմը իր կալվածքը կլինի,

Նաև Սեիրը իր թշնամիների կալվածքը կլինի։

Իսրայելն իր քաջությունը ցույց կտա,

19 Հակոբից եղողը կիշխի

Եվ քաղաքի վերապրողներին կորստյան կմատնի»։

20 Բաղաամը, տեսնելով ամաղեկացիներին, արտասանեց իր պատգամը՝ ասելով.

«Ամաղեկն ազգերի գլուխն է,

Բայց նրա վախճանը կործանումն է»։

21 Եվ տեսնելով կենեցիներին՝ արտասանեց իր պատգամը՝ ասելով.

«Ամուր է քո բնակավայրը,

Եվ ապառաժի վրա ես դրել քո բույնը.

22 Բայց կենեցին ավերակ պիտի դառնա,

Երբ Ասուրը գերի տանի քեզ»։

23 Բաղաամն արտասանեց իր պատգամը՝ ասելով.

«Ո՞վ ողջ կմնա, երբ Աստված այս բաներն անի.

24 Նավեր կգան կիտացիների եզերքներից

Եվ կչարչարեն Ասուրին, կչարչարեն Եբերին,

Բայց իրենք էլ կկործանվեն»։

25 Հետո Բաղաամը վեր կացավ գնաց և վերադարձավ իր տեղը, իսկ Բաղակն էլ գնաց իր ճանապարհով։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 25

Իսրայելացիների կռապաշտությունը

1 Իսրայելացիները բնակություն հաստատեցին Սատիմում. ժողովուրդն սկսեց մովաբացիների աղջիկների հետ պոռնկություն անել։

2 Նրանք ժողովրդին հրավիրեցին իրենց աստվածների զոհաբերություններին։ Ժողովուրդը կերավ և երկրպագություն արեց նրանց աստվածներին։

3 Իսրայելացիները հարեցին Բահաղ-Փեորին, և Տիրոջ բարկությունը բորբոքվեց իսրայելացիների դեմ։

4 Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ ժողովրդի բոլոր իշխաններին և կախի՛ր նրանց Տիրոջ առջև՝ արեգակի դեմ, որպեսզի Տիրոջ սաստիկ բարկությունը վերանա իսրայելացիների վրայից»։

5 Մովսեսն ասաց իսրայելացիների դատավորներին. «Ամեն մեկդ սպանե՛ք Բահաղ-Փեորին հարած ձեր մարդկանց»։

6 Եվ ահա Իսրայելի որդիներից մի մարդ եկավ և իր եղբայրների մոտ բերեց մի մադիանացի կնոջ, Մովսեսի և իսրայելացի ամբողջ ժողովրդի աչքի առջև, մինչ նրանք լաց էին լինում ժողովի վրանի մուտքի մոտ։

7 Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը, տեսնելովայդ,ժողովրդի միջից վեր կացավ և իր ձեռքն առնելով մի գեղարդ՝

8 իսրայելացի այդ տղամարդու հետևից մտավ սենյակը և խոցեց երկուսին էլ՝ իսրայելացի տղամարդուն ու կնոջն իր փորից, և Իսրայելի որդիների պատուհասը դադարեց։

9 Պատուհասից մեռնողները քսանչորս հազար էին։

10 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

11 «Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը, վերացրեց իմ բարկությունն Իսրայելի որդիների վրայից՝ ինձ համար նախանձախնդրություն ունենալով նրանց մեջ։ Եվ ես իմ նախանձով բնաջինջ չարեցի Իսրայելի որդիներին։

12 Դրա համար ասա՛, որ ահա ես տալիս եմ նրան խաղաղության իմ ուխտը։

13 Դա նրա համար և նրանից հետո նրա սերնդի համար հավիտենական քահանայության ուխտ կլինի, որովհետև նա նախանձախնդիր եղավ իր Աստծու համար և քավություն արեց Իսրայելի որդիների համար»։

14 Մադիանացի կնոջ հետ սպանված տղամարդու անունը Զամբրի էր, Սալուի որդին, որ Շմավոնյանների տոհմերից մեկի իշխանն էր։

15 Իսկ սպանված մադիանացի կնոջ անունը Քազբի էր, Սուրի աղջիկը, որ Մադիամում ազգատոհմի իշխան էր։

16 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

17 «Մադիանացիներին թշնամությո՛ւն արեք և զարկե՛ք նրանց,

18 որովհետև նրանք իրենց նենգություններով ձեր դեմ թշնամություն արեցին Փոգորի պատճառով և իրենց քրոջ՝ մադիանացի իշխանի դուստր Քազբիի պատճառով, որը հարվածի օրը սպանվեց Փոգորի համար»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 26

Երկրորդ մարդահամարը

1 Այդ կոտորածից հետո Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի որդի Եղիազար քահանայի հետ՝ ասելով.

2 «Հաշվառե՛ք Իսրայելի ամբողջ ժողովրդին՝ քսան տարեկանից բարձր եղող մարդկանց՝ ըստ իրենց հայրերի տների, բոլոր պատերազմի ելնողներին»։

3 Մովսեսն ու Եղիազար քահանան խոսեցին նրանց հետ Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի մոտ՝ ասելով.

4 «Հաշվառե՛ք քսան տարեկանից բարձր եղողներին, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին և Իսրայելի որդիներին, որոնք դուրս ելան Եգիպտոսի երկրից»։

5 Ռուբենը՝ Իսրայելի անդրանիկը, և Ռուբենի որդիները. Ենոքից՝ Ենոքյանների տոհմը,

6 Փաղղուսից՝ Փաղղուսյանների տոհմը, Եսրոնից՝ Եսրոնյանների տոհմը, Քարմիից՝ Քարմիյանների տոհմը։

7 Ռուբենյան տոհմերը սրանք են, և սրանցից հաշվառվածները քառասուներեք հազար յոթ հարյուր երեսունհոգի են։

8 Փաղղուսի որդին էր Եղիաբը։

9 Եղիաբի որդիներն էին Նամուելը, Դաթանը և Աբիրոնը։ Այս Դաթանն ու Աբիրոնը ժողովրդի մեջ երևելի մարդիկ էին. սրանք դեմ էին Մովսեսին և Ահարոնին և միացան Կորխի խմբին, որ Տիրոջ դեմ էր ըմբոստացել։

10 Երկիրը բացելով իր երախը՝ կուլ տվեց նրանց և Կորխին, և մեռան նրանք, երբ կրակը լափեց երկու հարյուր հիսուն հոգի։ Սրանք օրինակ եղանժողովրդին։

11 Սակայն Կորխի որդիները չմեռան։

12 Շմավոնի որդիներն ըստ իրենց տոհմերի. Նամուելից՝ Նամուելյանների տոհմը, Համինից՝ Համինյանների տոհմը, Հաքինից՝ Հաքինյանների տոհմը,

13 Զարայից՝ Զարայանների տոհմը, Սավուղից՝ Սավուղյանների տոհմը։

14 Սրանք են Շմավոնյան տոհմերը՝ քսաներկու հազար երկու հարյուրհոգի։

15 Գադի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սափոնից՝ Սափոնյանների տոհմը, Անգիից՝ Անգյանների տոհմը, Սունիից՝ Սունյանների տոհմը,

16 Ազենիից՝ Ազենյանների տոհմը, Էրիից՝ Էրյանների տոհմը,

17 Արոդիից՝ Արոդյանների տոհմը, Արելիից՝ Արելյանների տոհմը։

18 Սրանք են Գադի որդիների տոհմերը։ Սրանցից հաշվառվածները քառասուն հազար հինգ հարյուրհոգի էին։

19 Հուդայի որդիներն էին Էրը և Օնանը, բայց Էրն ու Օնանը մեռան Քանանի երկրում։

20 Սրանք են Հուդայի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սելոմից սերեց Սելոմյանների տոհմը, Փարեսից՝ Փարեսյանների տոհմը, Զարայից՝ Զարայանների տոհմը։

21 Սրանք էին Փարեսի որդիները. Եսրոնից՝ Եսրոնյանների տոհմը, Համուլից՝ Համուլյանների տոհմը։

22 Սրանք են Հուդայի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները յոթանասունվեց հազար հինգ հարյուրհոգի էին։

23 Իսաքարի որդիներն ըստ իրենց տոհմերի. Թովղայից՝ Թովղայանների տոհմը, Փուայից՝ Փուայանների տոհմը,

24 Հասուբից՝ Հասուբյանների տոհմը, Սամրոնից՝ Սամրոնյանների տոհմը։

25 Սրանք են Իսաքարի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները վաթսունչորս հազար երեք հարյուրհոգի էին։

26 Զաբուղոնի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սարեդից՝ Սարեդյանների տոհմը, Ելոնից՝ Ելոնյանների տոհմը, Հաղելից՝ Հաղելյանների տոհմը։

27 Սրանք են Զաբուղոնի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները վաթսուն հազար հինգ հարյուրհոգի էին։

28 Հովսեփի որդիներն ըստ իրենց տոհմերի Մանասեն և Եփրեմն էին։

29 Մանասեի որդիներն են Մաքիրը և Մաքիրյանների տոհմը։ Մաքիրը ծնեց Գաղաադին. Գաղաադից՝ Գաղաադյանների տոհմը։

30 Գաղաադի որդիները սրանք են. Իեզերից՝ Իեզերյանների տոհմը,

31 Քեղեգից՝ Քեղեգյանների տոհմը, Ասրիելից՝ Ասրիելյանների տոհմը, Սյուքեմից՝ Սյուքեմյանների տոհմը,

32 Սեմիդայից՝ Սեմիդայանների տոհմը, Ոփերից՝ Ոփերյանների տոհմը։

33 Ոփերի որդի Սալպաադը որդի չունեցավ, այլ աղջիկներ։ Սալպաադի աղջիկների անուններն են՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։

34 Սրանք են Մանասեի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները հիսուներկու հազար յոթ հարյուրհոգի էին։

35 Սրանք են Եփրեմի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սուտաղայից՝ Սուտաղայանների տոհմը, Բոքորից՝ Բոքորյանների տոհմը, Թաանից՝ Թաանյանների տոհմը։

36 Սուտաղայի որդիները սրանք են. Էրանից սերվեց Էրանյանների տոհմը։

37 Սրանք են Եփրեմի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները երեսուներկու հազար հինգ հարյուրհոգի էին։Սրանք են Հովսեփի որդիներն իրենց տոհմերով։

38 Բենիամինի որդիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Բաղայից՝ Բաղայանների տոհմը, Ասբելից՝ Ասբելյանների տոհմը, Աքիրամից՝ Աքիրամյանների տոհմը,

39 Սուփամից՝ Սուփամյանների տոհմը, Ոփիմից՝ Ոփիմյանների տոհմը։

40 Բաղայի որդիներն էին Արդը և Նեեմանը։Արդից՝Արդյանների տոհմը, Նեեմանից՝ Նեեմյանների տոհմը։

41 Սրանք են Բենիամինի որդիներն իրենց տոհմերով։ Սրանցից հաշվառվածները քառասունհինգ հազար վեց հարյուրհոգի էին։

42 Դանի որդիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Սուհամից՝ Սուհամյանների տոհմը։ Սրանք Դանի տոհմերն են ըստ իրենց սերունդների։

43 Սուհամյանների բոլոր տոհմերից հաշվառվածները վաթսունչորս հազար չորս հարյուրհոգի էին։

44 Ասերի որդիներն ըստ իրենց տոհմերի. Հեմնայից՝ Հեմնայանների տոհմը, Հեսուից՝ Հեսույանների տոհմը, Բարիայից՝ Բարիայանների տոհմը։

45 Բարիայի որդիներից՝ Քաբերից՝ Քաբերյանների տոհմը, Մեղքիելից՝ Մեղքիելյանների տոհմը։

46 Ասերի աղջկա անունը Սարա էր։

47 Սրանք են Ասերի որդիների տոհմերը։ Սրանցից հաշվառվածները հիսուներեք հազար չորս հարյուրհոգի էին։

48 Նեփթաղիմի որդիներն ըստ իրենց տոհմերի. Հասիելից՝ Հասիելյանների տոհմը, Գունիից՝ Գունյանների տոհմը,

49 Հասերից՝ Հասերյանների տոհմը, Սիլլեմից՝ Սիլլեմյանների տոհմը։

50 Սրանք են Նեփթաղիմի տոհմերն ըստ իրենց սերունդների։ Սրանցից հաշվառվածները քառասունհինգ հազար չորս հարյուրհոգի էին։

51 Այս է Իսրայելի որդիների ընդհանուր թիվը՝ վեց հարյուր մեկ հազար յոթ հարյուր երեսունհոգի։

52 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

53 «Սրանց միջև պիտի բաժանվի երկիրը որպես ժառանգություն՝ ըստ իրենց անունների թվի։

54 Թվով շատ եղողներին շատ ժառանգություն կտաս, իսկ թվով քիչ եղողներին՝ քիչ ժառանգություն։ Յուրաքանչյուրին իր թվի համեմատ ժառանգություն պետք է տրվի։

55 Բայց երկիրը պետք է բաժանվի վիճակ գցելով. ըստ իրենց նահապետների ցեղերի անունների պետք է ժառանգություն ստանան։

56 Ժառանգությունը շատի ու քչի միջև վիճակ գցելով պետք է բաժանվի»։

57 Հաշվառված ղևտացիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Գերսոնից՝ Գերսոնյանների տոհմը, Կահաթից՝ Կահաթյանների տոհմը, Մերարիից՝ Մերարյանների տոհմը։

58 Սրանք են ղևտացիների տոհմերը. Ղոբենյանների տոհմը, Քեբրոնյանների տոհմը, Մոողյանների տոհմը, Մուսյանների տոհմը և Կորխյանների տոհմը։

59 Կահաթը ծնեց Ամրամին։ Ամրամի կնոջ անունն էր Հոքաբեթ, որը Ղևիի դուստրն էր և որը Ղևիի համար Եգիպտոսում Ամրամից ունեցավ Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։

60 Ահարոնի համար ծնվեցին Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։

61 Բայց Նադաբն ու Աբիուդը մեռան Տիրոջ առաջ օտար կրակ մատուցելիս։

62 Սրանք՝ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուները, ըստ հաշվառման քսաներեք հազար հոգի էին։ Սրանք Իսրայելի որդիների հետ չհաշվառվեցին, որովհետև նրանց Իսրայելի որդիների մեջ ժառանգություն չտրվեց։

63 Այս է Մովաբի դաշտերում՝ Երիքովիդիմաց,Հորդանան գետի մոտ, Մովսեսի և Եղիազար քահանայի կողմիցկատարվածԻսրայելի որդիների մարդահամարը։

64 Սրանց մեջ չկար իսրայելացիներից ոչ մի մարդ այն հաշվառվածներից, որոնց Մովսեսն ու Ահարոն քահանան հաշվառեցին Սինայի անապատում.

65 որովհետև Տերն ասել էր նրանց. «Անպատճառ պիտի մեռնեն անապատում»։ Նրանցից ոչ մեկը չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 27

Սալպաադի աղջիկները

1 Մովսեսի մոտ եկան Հովսեփի որդի Մանասեի տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սալպաադի աղջիկները. նրա աղջիկների անուններն էին՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։

2 Սրանք կանգնեցին Մովսեսի, Եղիազար քահանայի, իշխանների և ամբողջ ժողովրդի առաջ, ժողովի վրանի մուտքին և ասացին.

3 «Մեր հայրը մեռավ անապատում։ Նա Տիրոջ դեմ հավաքված խմբի՝ Կորխի խմբի մեջ չէր, այլ նա մեռավ իր մեղքի պատճառով, առանց որդիներ ունենալու։

4 Ինչո՞ւ մեր հոր անունը պիտի իր տոհմի միջից վերանա, քանի որ որդի չունեցավ։ Մեզ կալվա՛ծք տվեք մեր հոր եղբայրների մեջ»։

5 Մովսեսը նրանց դատը տարավ Տիրոջ առաջ։

6 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

7 «Ճիշտ են ասում Սալպաադի աղջիկները. անպատճառ նրանց կալվածք կտաս որպես ժառանգություն իրենց հոր եղբայրների մեջ և նրանց վրա կդարձնես իրենց հոր ժառանգությունը։

8 Կխոսես Իսրայելի որդիների հետ և կասես. “Երբ մի մարդ մեռնի առանց որդի ունենալու, նրա ժառանգությունը կդարձնեք նրա աղջկա վրա։

9 Իսկ եթե նա աղջիկ էլ չունենա, այն ժամանակ նրա ժառանգությունը կտաք նրա եղբայրներին։

10 Իսկ եթե նա եղբայրներ էլ չունենա, այն ժամանակ նրա ժառանգությունը կտաք նրա հորեղբայրներին։

11 Եվ եթե հորեղբայրներ էլ չունենա, նրա ժառանգությունը կտաք նրա տոհմի մեջ նրան ամենից մոտ ազգականին, և նա՛ կլինի նրա ժառանգը։ Սա Իսրայելի որդիների համար դատաստանի կանոն լինի, ինչպես Տերը պատվիրեց Մովսեսին”»։

Հեսուն ընտրվում է Մովսեսի հաջորդը

12 Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր Աբարիմի այս լեռը և դիտի՛ր այն երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին։

13 Դու այն կտեսնես, որից հետո դու էլ կմիանաս քո նախնիներին, ինչպես որ քո եղբայր Ահարոնը միացավ,

14 որովհետև դուք ապստամբեցիք իմ հրամանի դեմ Սին անապատում, երբ ժողովուրդը հակաճառեց ինձ, և նրանց առաջ դուք ինձ չսրբացրիք այն ջրի մոտ» (դա Կադեսի Մերիբայի ջուրն է Սին անապատում)։

15 Մովսեսը խոսեց Տիրոջ հետ և ասաց.

16 «Բոլոր մարմինների հոգիների Տեր Աստվածը թող այս ժողովրդի վրա մի մարդ նշանակի,

17 որ նրանց առջև դուրս գա և նրանց առջև մտնի, նրանց հանի և նրանց մտցնի, որպեսզի Տիրոջ ժողովուրդը չլինի այն ոչխարների նման, որոնք հովիվ չունեն»։

18 Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ քեզ մոտ Նավեի որդի Հեսուին, որի մեջ Հոգի կա, և ձեռքդ դի՛ր նրա վրա։

19 Նրան կանգնեցրո՛ւ Եղիազար քահանայի և ամբողջ ժողովրդի առջև և նրան պատվե՛ր տուր նրանց աչքերի առաջ։

20 Քո փառքից տո՛ւր նրան, որպեսզի Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդընրանհնազանդվի։

21 Նա թող կանգնի Եղիազար քահանայի առջև, Ուրիմի վճիռը հարցնի նրան Տիրոջ առաջ. նրա խոսքով դուրս գան և նրա խոսքով մտնեն, ինքը և իր հետ Իսրայելի բոլոր որդիներն ու ամբողջ ժողովուրդը»։

22 Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր։ Վերցրեց Հեսուին և նրան կանգնեցրեց Եղիազար քահանայի և ամբողջ ժողովրդի առաջ։

23 Իր ձեռքը դրեց նրա վրա և պատվեր տվեց նրան, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսի միջոցով։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 28

Կանոնավոր ընծաներ

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2 «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Հետևե՛ք, որ ճիշտ ժամանակին ինձ մատուցեք իմ ընծաները, իմ հացի ընծան, որ կրակով է այրվում, իբրև անուշահոտ զոհաբերություն”։

3 Նրանց կասես. “Այս է կրակով այրվող այն զոհը, որ պիտի մատուցեք Տիրոջը. օրը մեկ տարեկան երկու անարատ գառ՝ որպես մշտնջենավոր ողջակեզ։

4 Մի գառը կմատուցես առավոտյան, իսկ մյուս գառը երեկոյան կմատուցես։

5 Եվ կմատուցես քառորդ հիմեն ծեծված յուղով հունցված մեկ տասներորդ արդու ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա։

6 Սա Սինա լեռան վրա մատուցվելիք մշտնջենավոր ողջակեզն է Տիրոջ համար՝ իբրև կրակով այրված անուշահոտ զոհ։

7 Հեղելու ընծան թող լինի յուրաքանչյուր գառի համար քառորդ հիմեն. թունդ խմիչք՝ իբրև հեղելու ընծա, սուրբ վայրում կմատուցես Տիրոջը։

8 Մյուս գառը կմատուցես երեկոյան դեմ հացի ընծայի և հեղելու ընծայի հետ՝ առավոտյան ընծաների նման։ Դա Տիրոջը մատուցված կրակով այրված անուշահոտ մի զոհաբերություն է”։

Շաբաթ օրվա ընծան

9 Բայց շաբաթ օրը կմատուցես մեկ տարեկան երկու անարատ գառ և յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա, և հեղելու ընծան։

10 Սա, բացի մշտնջենավոր ողջակեզից և նրա հեղելու ընծայից, յուրաքանչյուր շաբաթօրվաողջակեզը կլինի։

Ամսվա առաջին օրվա ընծան

11 Ձեր ամիսների սկզբին Տիրոջ համար ողջակեզ կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ, մի տարեկան յոթ անարատ գառ։

12 Ամեն մի զվարակի համար պետք է լինի յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուր իբրև հացի ընծա, և մեկ խոյի համար՝ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա.

13 և ամեն մի գառան համար՝ յուղով հունցված մեկական տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա։ Սա մի ողջակեզ է՝ անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար։

14 Սրանց հեղելու ընծաները կլինեն ամեն մի զվարակի համար կես հիմեն գինի և մեկ խոյի համար հիմենի մեկ երրորդ մասը և ամեն մի գառան համար հիմենի մեկ քառորդ մասը։ Սա տարվա բոլոր ամիսների համար ամեն մի ամսվա սկզբի ողջակեզն է։

15 Բացի մշտնջենավոր ողջակեզից, այծերից մի նոխազ թող մատուցվի Տիրոջը՝ իբրև մեղքի զոհաբերություն, և իր հեղելու ընծան մատուցվի Տիրոջը։

Բաղարջակերաց տոնի ընծաները

16 Առաջին ամսվա տասնչորսերորդ օրը զատիկ է Տիրոջ համար.

17 նույն ամսվա տասնհինգերորդ օրը տոն է։ Յոթ օր բաղարջ կուտեք։

18 Առաջին օրը սուրբ ժողով կլինի. այդ օրը ոչ մի գործ չանեք։

19 Տիրոջ համար իբրև ողջակեզ կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ և մեկ տարեկան յոթ գառ. սրանք անարատ պետք է լինեն ձեզ համար։

20 Դրանց հացի ընծան յուղով հունցված ընտիր ալյուր պետք է լինի. ամեն մի զվարակի համար կմատուցեք երեք տասներորդգրիվև մեկ խոյի համար՝ երկու տասներորդգրիվ։

21 Յոթ գառներից ամեն մի գառան համար մեկ տասներորդ կմատուցեք։

22 Ձեզ քավություն անելու համարկզոհաբերեքմեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ։

23 Այս կկատարեք, բացի առավոտյան ողջակեզից, որը մշտնջենավոր ողջակեզ է։

24 Սրանք կմատուցեք յոթ օրերի ընթացքում ամեն օր՝ իբրև հացի ընծա, անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար։ Բացի մշտնջենավոր ողջակեզից, կմատուցվեն սրանք և սրանց հետ՝ նաև հեղելու ընծան։

25 Յոթերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։

Հունձքի տոնի ընծաները

26 Երախայրիքների օրը, երբ ձեր շաբաթների համեմատ Տիրոջը նոր հացի ընծա մատուցեք, սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։

27 Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ և մի տարեկան յոթ գառ։

28 Դրանց հացի ընծան՝ ամեն մի զվարակի համար՝ երեք տասներորդ, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ.

29 և յոթ գառներից ամեն մեկի համար՝ մեկ տասներորդ ընտիր ալյուր՝ յուղով հունցված։

30 Կնվիրաբերեք նաևայծերից մեկ նոխազ՝ ձեզ քավություն անելու համար։

31 Այս զոհաբերությունները կմատուցեք, բացի մշտնջենավոր ողջակեզից և նրա հացի ընծայից. և իրենց հեղելու ընծաները. սրանք ձեզ համար անարատ պետք է լինեն»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 29

Փող հնչեցնելու օրը

1 «Յոթերորդ ամսին՝ ամսվա առաջին օրը, սուրբ ժողով կլինի ձեզ համար։ Այդ օրը ոչ մի գործ չանեք. փող հնչեցնելու օր լինի ձեզ համար։

2 Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ, մի տարեկան յոթ անարատ գառ։

3 Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մի զվարակի համար յուղով հունցված մեկ տասներորդգրիվընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդգրիվընտիր ալյուր.

4 և յոթ գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։

5 Ձեզ քավություն անելու համար կզոհաբերեք այծերից մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ.

6 բացի ամսամուտի ողջակեզից և դրա հետ հացի ընծայից, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու իրենց հեղելու ընծաներից՝ ըստ իրենց կանոնի։ Կմատուցեք իբրև անուշահոտ զոհաբերություններ Տիրոջ համար։

Քավության օրվա ընծաները

7 Այդ յոթերորդ ամսվա տասներորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ձեր անձերը կխոնարհեցնեք և ոչ մի գործ չանեք։

8 Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մի տարեկան յոթ գառ։ Դրանք անարատ պետք է լինեն ձեզ համար։

9 Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ.

10 և յոթ գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։

11 Կմատուցեք նաև այծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհաբերություն, բացի մեղքի քավության զոհերից, մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։

Տաղավարահարաց տոնի ընծաները

12 Նույն այդ յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք և յոթ օր տոն կկատարեք Տիրոջ համար։

13 Իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար կմատուցեք տասներեք զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս գառ. դրանք անարատ պետք է լինեն։

14 Դրանց հետ, որպես հացի ընծա,կմատուցեքտասներեք զվարակներից ամեն մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, երկու խոյերից ամեն մեկ խոյի համար՝ երկու տասներորդ.

15 և տասնչորս գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։

16 Կմատուցեք նաևայծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

17 Երկրորդ օրը՝ տասներկու զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

18 Զվարակների, խոյերի և գառների հետմատուցվողհացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

19 Այծերից մեկ նոխազ էլկմատուցեքորպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։

20 Երրորդ օրը՝ տասնմեկ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

21 Զվարակների, խոյերի և գառների հետմատուցվողհացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

22 Մեկ նոխազ էլկմատուցեքորպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

23 Չորրորդ օրը՝ տասը զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

24 Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

25 Այծերից մեկ նոխազ էլկմատուցեքորպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

26 Հինգերորդ օրը՝ ինը զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

27 Զվարակների, խոյերի և գառների հետմատուցվողհացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

28 Մեկ նոխազ էլկմատուցեքորպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

29 Վեցերորդ օրը՝ ութ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

30 Զվարակների, խոյերի և գառների հետմատուցվողհացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

31 Մեկ նոխազ էլկմատուցեքորպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։

32 Յոթերորդ օրը՝ յոթ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

33 Զվարակների, խոյերի և գառների հետմատուցվողհացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

34 Մեկ նոխազ էլկմատուցեքորպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

35 Ութերորդ օրը տոնախմբություն թող լինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։

36 Տիրոջ համար, իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մեկ տարեկան յոթ անարատ գառ։

37 Զվարակների, խոյերի ու գառների հետմատուցվողհացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

38 Մեկ նոխազ էլկմատուցեքորպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

39 Սրանք Տիրոջը կմատուցեք ձեր տոներին, բացի ձեր ուխտերի և ձեր կամավոր ընծաների ողջակեզներից, հացի ընծաներից, հեղելու ընծաներից և խաղաղության զոհերից»։

40 Մովսեսն Իսրայելի որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 30

Օրենքներ ուխտերի մասին

1 Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ցեղերի իշխանների հետ՝ ասելով. «Ահա թե ինչ է պատվիրել Տերը.

2 “Եթե մի մարդ Տիրոջը ուխտ անի կամ երդումով մի պարտավորություն ստանձնի, ապա նա իր խոսքը չպետք է դրժի. իր բերանից դուրս եկածի պես պիտի անի։

3 Եթե մի կին երիտասարդ հասակում իր հոր տանը Տիրոջը ուխտ անի և մի պարտավորություն ստանձնի,

4 և եթե նրա հայրը լսի նրա ուխտն ու նրա ստանձնած պարտավորությունը և լռություն պահի նրա մասին, այն ժամանակ կհաստատվեն նրա բոլոր ուխտերը, և նրա ստանձնած բոլոր պարտավորությունները կհաստատվեն։

5 Բայց եթե նրա հայրը իր լսած օրը արգելի նրան, այն ժամանակ նրա բոլոր ուխտերն ու նրա ստանձնած պարտավորություններն անվավեր կլինեն. և Տերը թողություն կտա նրան, քանի որ նրա հայրը արգելեց նրան։

6 Եթե նա ամուսնանա, և իր ուխտը կամ իր շուրթերից դուրս եկած ու իրեն պարտավորության տակ դնող այդ անխորհուրդ խոսքն իր վրա լինի,

7 և եթե նրա ամուսինն իմանա այդ մասին և իմացած օրը լռի նրա մասին, այն ժամանակ կհաստատվեն նրա ուխտերը, և կհաստատվեն նրա ստանձնած պարտավորությունները։

8 Բայց եթե նրա ամուսինն իր լսած օրն արգելի նրան, ապա նրա արած ուխտը և նրա շուրթերից դուրս եկած անխորհուրդ խոսքը, որով նա պարտավորություն էր ստանձնել, անվավեր կլինեն. և Տերը թողություն կտա այդ կնոջը։

9 Բայց որբևայրի կամ արձակվածկնոջուխտը և նրա ստանձնած որևէ պարտավորություն հաստատ կմնա նրա համար։

10 Իսկ եթե իր ամուսնու տանն է ուխտ արել կամ երդումով պարտավորություն ստանձնել,

11 և եթե նրա ամուսինը լսել է այդ մասին, լռել է և նրան չի արգելել, այն ժամանակ կհաստատվեն նրա բոլոր ուխտերը, և կհաստատվեն նրա ստանձնած պարտավորությունները։

12 Բայց եթե նրա ամուսինն իր լսած օրը խափանի դրանք,այն ժամանակուխտ անելու և պարտավորություն ստանձնելու մասին նրա բերանից դուրս եկած բոլոր խոսքերն անվավեր կլինեն,քանի որամուսինը խափանել է դրանք. և Տերը թողություն կտա նրան։

13 Կնոջ ամեն ուխտ և իր անձը խոնարհեցնելու մասին արված կապող երդումը նրա ամուսինը կարող է հաստատել և նրա ամուսինը կարող է խափանել։

14 Եթե նրա ամուսինը օրեցօր լռել է նրա մասին, այդ ժամանակ նա հաստատած է լինում իր կնոջ բոլոր ուխտերն ու նրա ստանձնած պարտավորությունները։ Նա հաստատած է լինում դրանք, քանի որ իր լսած օրը լռել է նրա մասին։

15 Բայց եթե լսելուց հետո խափանի դրանք, այն ժամանակ ինքը կկրի նրա անօրենությունը”»։

16 Սրանք են այն օրենքները, որ Տերը պատվիրեց Մովսեսին ամուսնու և կնոջ միջև, հոր և նրա աղջկա միջև, որը երիտասարդ հասակում իր հոր տանն էր բնակվում։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 31

Սուրբ պատերազմ մադիանացիների դեմ

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2 «Իսրայելի որդիների վրեժը մադիանացիներից կառնես, իսկ հետո կմիանաս քո ժողովրդի նախնիներին»։

3 Մովսեսը խոսեց ժողովրդի հետ և ասաց. «Ձեր միջից մարդկանց զինե՛ք պատերազմելու համար. թող գնան մադիանացիների դեմ, որպեսզի մադիանացիներից Տիրոջ վրեժն առնեն։

4 Իսրայելի բոլոր ցեղերից յուրաքանչյուրից հազար տղամարդ պատերազմի կուղարկեք»։

5 Բազմահազար իսրայելացիների ամեն մի ցեղից ընտրվեց հազար տղամարդ, այսինքն՝ տասներկու հազար հոգի՝ զինված պատերազմելու համար։

6 Մովսեսը պատերազմի ուղարկեց ամեն մի ցեղից հազարական տղամարդ, նրանց հետ նաև Եղիազար քահանայի որդի Փենեհեսին՝ նրա ձեռքին սուրբ անոթներն ու ազդարարության շեփորները։

7 Նրանք պատերազմեցին մադիանացիների դեմ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և սպանեցին արական սեռի բոլոր մարդկանց։

8 Նրանց սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների հինգ թագավորներին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբեին. նաև Բեորի որդի Բաղաամին սրով սպանեցին։

9 Իսրայելի որդիները գերեվարեցին մադիանացիների կանանց ու երեխաներին և ավար առան նրանց բոլոր անասունները, հոտերն ու ամբողջ ունեցվածքը։

10 Նրանց բոլոր քաղաքներն իրենց բնակարաններով, բոլոր գյուղերը հրկիզեցին։

11 Վերցրին ամբողջ ավարն ու ամբողջ կողոպուտը՝ թե՛ մարդ և թե՛ անասուն։

12 Գերիներին, կողոպուտն ու ավարը բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի բոլոր որդիների մոտ՝ բանակատեղի, որը գտնվում է Երիքովիդիմաց՝Հորդանան գետի մոտ, Մովաբի դաշտերում։

13 Մովսեսը, Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան՝ դիմավորելու նրանց։

14 Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ հազարապետների և հարյուրապետների վրա, որոնք վերադառնում էին պատերազմից։

15 Մովսեսն ասաց նրանց. «Մի՞թե բոլոր կանանց ողջ թողեցիք։

16 Չէ՞ որ նրանք, Բաղաամի խոսքով,պատճառեղան, որ Իսրայելի որդիները Փոգորի գործում մեղանչեն Տիրոջ դեմ, և այդ հարվածն իջավ Տիրոջ ժողովրդի վրա։

17 Հիմա սպանե՛ք արական սեռի բոլոր երեխաներին, նաև այն բոլոր կանանց, որոնք կենակցել են տղամարդու հետ։

18 Բայց ո՛ղջ թողեք մանկահասակ այն բոլոր աղջիկներին, որոնք տղամարդու հետ չեն կենակցել։

19 Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դո՛ւրս մնացեք։ Ով որ մարդ է սպանել, կամ ով որ ձեռք է դիպցրել մեռելի, թող մաքրվի երրորդ և յոթերորդ օրը, թե՛ դուք և թե՛ ձեր գերիները։

20 Մաքրե՛ք նաև ամեն հագուստ, կաշվե ամեն անոթ, այծի մազից շինված ամեն բան և ամեն փայտե աման»։

21 Եղիազար քահանան ասաց պատերազմի գնացած զինվորներին. «Այս է այն օրենքի կարգը, որ Տերը պատվիրել է Մովսեսին.

22 ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, անագը, կապարը

23 և ամեն բան, որ կրակով է անցկացվում, կրակո՛վ անցկացրեք, և այն կլինի մաքուր, սակայն մաքրության ջրով էլ պետք է մաքրվի։ Բայց ինչ որ կրակով չի անցկացվում, պետք է մաքրվի ջրով։

24 Ձեր զգեստները կլվանաք յոթերորդ օրը և կմաքրվեք ու հետո կմտնեք բանակատեղի»։

25 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

26 «Դու Եղիազար քահանայի և ժողովրդի տոհմերի իշխանների հետ կվերցնես առնված ավարի գումարը՝ թե՛ մարդու և թե՛ անասունի։

27 Այդ ավարը հավասարապես կբաժանես պատերազմի գնացած ռազմիկների և ամբողջ ժողովրդի միջև։

28 Պատերազմին մասնակցած ռազմիկներից կառնես Տիրոջը հասանելիք բաժինը՝ հինգ հարյուրից մեկը, թե՛ մարդկանցից, թե՛ արջառներից, թե՛ էշերից և թե՛ ոչխարներից։

29 Դրանցից կեսը կառնես և կտաս Եղիազար քահանային իբրև Տիրոջ ընծա։

30 Իսկ Իսրայելի որդիներիհասանելիքկես բաժնից հիսունից մեկը՝ թե՛ մարդկանցից, թե՛ արջառներից, թե՛ էշերից, թե՛ ոչխարներից, բոլոր անասուններից կառնես և կտաս Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին»։

31 Մովսեսը և Եղիազար քահանան արեցին այնպես, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։

32 Կողոպուտը, այսինքն՝ պատերազմին մասնակցած զորքի ձեռք բերած ավարի գումարն այս էր. վեց հարյուր յոթանասունհինգ հազար ոչխար,

33 յոթանասուներկու հազար արջառ,

34 վաթսունմեկ հազար էշ

35 և երեսուներկու հազար կին, որոնք տղամարդու հետ չէին կենակցել։

36 Պատերազմին մասնակցածներին հասած կես բաժինն այս էր. ոչխարների թիվը՝ երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր։

37 Ոչխարներից Տիրոջ տուրքը եղավ վեց հարյուր յոթանասունհինգ,

38 արջառները՝ երեսունվեց հազար, իսկ նրանցից Տիրոջ տուրքը՝ յոթանասուներկու,

39 էշերը՝ երեսուն հազար հինգ հարյուր, իսկ նրանցից Տիրոջ տուրքը՝ վաթսունմեկ,

40 մարդիկ՝ տասնվեց հազար, և նրանցից Տիրոջ տուրքը՝ երեսուներկու հոգի։

41 Մովսեսը Տիրոջը նվիրված տուրքը տվեց Եղիազար քահանային, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

42 Իսրայելի որդիներիհասանելիքիկեսը, որ Մովսեսն էր վերցրել պատերազմին մասնակցածների բաժնից,

43 ժողովրդինհասածկես բաժինը կազմեց երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր ոչխար,

44 երեսունվեց հազար արջառ,

45 երեսուն հազար հինգ հարյուր էշ

46 և տասնվեց հազար մարդ։

47 Մովսեսը Իսրայելի որդիներիհասանելիքիկես բաժնից վերցրեց հիսունից մեկը, թե՛ մարդկանցից և թե՛ անասուններից ու դրանք տվեց Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

48 Մովսեսին մոտեցան զորահրամանատարները, այսինքն՝ հազարապետներն ու հարյուրապետները,

49 և Մովսեսին ասացին. «Մենք՝ քո ծառաները, հաշվառեցինք մեր ձեռքի տակ գտնվող զինվորներին. մեզանից ոչ մի մարդ չի պակասում։

50 Տիրոջը որպես ընծա մատուցում ենք յուրաքանչյուրս ինչ որ գտանք՝ ոսկե զարդեր, շղթաներ, ապարանջաններ, մատանիներ, օղեր և մանյակներ, որպեսզի Տիրոջ առաջ մեր հոգիների համար քավություն անենք»։

51 Մովսեսն ու Եղիազար քահանան նրանցից վերցրին ոսկով աշխատված բոլոր զարդերը։

52 Հազարապետների և հարյուրապետների կողմից Տիրոջը որպես ընծա մատուցված ամբողջ ոսկին տասնվեց հազար յոթ հարյուր հիսուն սիկղ էր։

53 Պատերազմողներից յուրաքանչյուրն իր համար ավար էր վերցրել։

54 Մովսեսն ու Եղիազար քահանան հազարապետներից և հարյուրապետներից ոսկին առան ու բերեցին ժողովի վրան, իբրև Իսրայելի որդիների հիշատակ Տիրոջ առաջ։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 32

Հորդանան գետի արևելքում գտնվող ցեղերը

1 Ռուբենի որդիներն ու Գադի որդիները չափազանց շատ անասուններ ունեին։ Նրանք տեսան, որ Հազերի երկիրը և Գաղաադի երկիրը հոտերի համար հարմար տեղ էր։

2 Գադի որդիներն ու Ռուբենի որդիները գնացին Մովսեսի, Եղիազար քահանայի և ժողովրդի իշխանների մոտ ու ասացին նրանց.

3 «Ադարոդը, Դեբոնը, Հազերը, Նամրան, Եսեբոնը, Եղեաղեն, Սեբաման, Նաբավը և Բեան,

4 այսինքն՝ այն երկիրը, որ Տերը հարվածեց Իսրայելի ժողովրդի առաջ, հոտերի համար հարմար երկիր է, իսկ քո ծառաները անասուններ ունեն»։

5 Եվ ասացին. «Եթե մենք քո առաջ շնորհ ենք գտել, այս երկիրը թող տրվի քո ծառաներին իբրև կալվածք։ Մեզ Հորդանան գետից մի՛ անցկացրու»։

6 Մովսեսն ասաց Գադի որդիներին և Ռուբենի որդիներին. «Ձեր եղբայրները պատերազմելու գնան, իսկ դուք այստեղ նստե՞ք։

7 Ինչո՞ւ եք ուզում Իսրայելի որդիների սրտերը թուլացնել, որ չանցնեն այն երկիրը, որ Տերը տվել է նրանց։

8 Ձեր հայրերնէլայդպես արեցին, երբ Կադես Բառնեայից նրանց ուղարկեցի, որպեսզի հետախուզեն երկիրը։

9 Նրանք բարձրացան մինչև Եսքողի ձորը, տեսան երկիրը, Իսրայելի որդիների սրտերը թուլացրին, որպեսզի չմտնեն այդ երկիրը, որ Տերը տվել էր նրանց։

10 Այդ օրը Տիրոջ բարկությունը բորբոքվեց, և նա, երդվելով, ասաց.

11 “Եգիպտոսից դուրս ելած քսան տարեկանից բարձր եղող մարդիկ չեն տեսնի այն երկիրը, որ ես երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, որովհետև ինձ չհետևեցին,

12 բացի կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից, որոնք ամբողջովին հետևեցին Տիրոջը”։

13 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և քառասուն տարի նրանց թափառել տվեց անապատում, մինչև որ ամբողջապես ոչնչացավ այն սերունդը, որ չարություն էր արել Տիրոջ աչքի առաջ։

14 Եվ ահա դուք բռնել եք ձեր հայրերի տեղը մեղավոր մարդկանց զավակների պես, որպեսզի կրկին բորբոքեք Տիրոջ սաստիկ բարկությունը Իսրայելի դեմ.

15 որովհետև եթե դուք խոտորվեք նրանից, նա դարձյալ կթողնի այսժողովրդինանապատում, և դուք այս ամբողջ ժողովրդի կորստյան պատճառ կդառնաք»։

16 Նրանք մոտեցան Մովսեսին և ասացին. «Թող մենք այստեղ մեր անասունների համար փարախներ և մեր ընտանիքների համար քաղաքներ շինենք.

17 իսկ մենք շտապ կպատրաստվենք ու կգնանք Իսրայելի որդիների առջևից, մինչև որ նրանց տանենք իրենց տեղերը. մեր ընտանիքները թող բնակվեն պարսպապատ քաղաքներում, որպեսզի ապահով լինեն այս երկրի բնակիչներից։

18 Մենք չենք վերադառնա մեր տները, մինչև որ Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը տեր դառնա իր ժառանգությանը։

19 Մենք չենք ուզում Հորդանան գետի այն կողմում և էլ ավելի հեռու տեղերում նրանց հետ ժառանգություն ունենալ, քանի որ մեր ժառանգությունը մեզ է հասել Հորդանան գետի այս կողմում՝ արևելքում»։

20 Մովսեսն ասաց նրանց. «Եթե այս բանն անեք, եթե պատրաստվեք Տիրոջ առաջ պատերազմի համար,

21 եթե դուք ամենքդ էլ պատրաստված Հորդանան գետն անցնեք Տիրոջ առաջ, մինչև որ նա իր թշնամիներին քշի իր առջևից,

22 և այդ երկիրը Տիրոջ առաջ նվաճվելուց հետո միայն դուք ետ դառնաք, այն ժամանակ անպարտ կլինեք Տիրոջ ու Իսրայելի առաջ, և այդ երկիրը Տիրոջ առաջ ձեր կալվածքը կլինի։

23 Բայց եթե այդպես չանեք, մեղք գործած կլինեք Տիրոջ առջև. իմացե՛ք, որ ձեր մեղքը ձեզ կգտնի։

24 Ձեր ընտանիքների համար քաղաքներ ու ձեր հոտերի համար փարախնե՛ր շինեք և արե՛ք այն, ինչ դուրս է եկել ձեր բերանից»։

25 Գադի որդիները և Ռուբենի որդիները խոսեցին Մովսեսի հետ և ասացին. «Քո ծառաները կանեն այնպես, ինչպես մեր Տերը պատվիրում է։

26 Մեր զավակները, մեր կանայք, մեր հոտերն ու մեր բոլոր անասունները կմնան այստեղ՝ Գաղաադի քաղաքներում։

27 Բայց մենք՝ քո ծառաները, ամենքս զինված պատրաստված գնդով Տիրոջ առջևից կանցնենք պատերազմելու համար, ինչպես որ ասում է մեր տերը»։

28 Մովսեսը հրահանգ տվեց նրանց մասին Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին, իսրայելացի ցեղերի նահապետությունների իշխաններին։

29 Մովսեսն ասաց նրանց. «Եթե Գադի որդիներն ու Ռուբենի որդիները, բոլորն էլ սպառազինված, Տիրոջ առաջ պատերազմելու համար ձեզ հետ միասին անցնեն Հորդանան գետը, և այդ երկիրը նվաճվի ձեր առաջ, այդ ժամանակ Գաղաադի երկիրը նրանց կտաք իբրև կալվածք։

30 Բայց եթե սպառազինված ձեզ հետ չգնան, ապա նրանք կալվածք կստանան ձեզ հետ Քանանի երկրում»։

31 Գադի որդիներն ու Ռուբենի որդիները պատասխանելով ասացին. «Ինչպես որ Տերը պատվիրել է քո ծառաներին, այնպես էլ կանենք։

32 Մենք սպառազինված՝ Տիրոջ առաջ կանցնենք Քանանի երկիրը, բայց մեր ժառանգելիք կալվածքը Հորդանան գետի այս կողմում կլինի»։

33 Մովսեսը նրանց, այսինքն՝ Գադի որդիներին ու Ռուբենի որդիներին և Հովսեփի որդի Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհոն թագավորի թագավորությունը և Բասանի Օգ թագավորի թագավորությունը, այդ երկիրն իր քաղաքներով, երկրի քաղաքների շուրջը գտնվող սահմաններով։

34 Գադի որդիները կառուցեցին Դեբոնը, Ադարոթը, Արոերը,

35 Ատրոթ-Սոփանը, Հազերը, Հոգբեհան,

36 Բեթնամրան և Բեթարանը, պարսպապատ քաղաքներ և հոտերի փարախներ։

37 Ռուբենի որդիներն էլ կառուցեցին Եսեբոնը, Եղեաղեն, Կարիաթեմը,

38 Նաբավը, Բեելմոնը (որոնց անունները փոխեցին) և Սեբաման։ Եվ իրենց կառուցած քաղաքներին անուններ դրեցին։

39 Մանասեի որդի Մաքիրի որդիները գնացին Գաղաադ, գրավեցին այն և քշեցին նրա մեջ բնակվող ամորհացիներին։

40 Մովսեսը Գաղաադը տվեց Մանասեի որդի Մաքիրին, որը և բնակվեց այնտեղ։

41 Մանասեի որդի Հայիրը գնաց գրավեց նրանց գյուղաքաղաքները և դրանք կոչեց Հավոթ-Հայիր։

42 Նոբահը գնաց և գրավեց Կանաթն ու նրա գյուղերը և այն իր անունով կոչեց Նոբահ։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 33

Եգիպտոսից Մովաբ ճամփորդությունը

1 Սրանք են Իսրայելի որդիների իշխանները, որոնք Մովսեսի և Ահարոնի առաջնորդությամբ իրենց զորքերով դուրս եկան Եգիպտոսի երկրից։

2 Մովսեսը Տիրոջ հրամանով գրի առավ նրանց չվերթը բանակատեղիից բանակատեղի։ Սրանք են նրանց դրած բանակատեղիներն ըստ իրենց երթի։

3 Նրանք Ռամսեսից գնացին առաջին ամսին, այսինքն՝ առաջին ամսի տասնհինգերորդ օրը. զատկի հաջորդ օրը Իսրայելի որդիները բարձրացրած ձեռքովդուրս ելան բոլոր եգիպտացիների աչքի առաջ։

4 Եգիպտացիները թաղում էին իրենց բոլոր անդրանիկ որդիներին, որոնց Տերը կոտորեց։ Տերը դատաստան արեց նաև նրանց աստվածների նկատմամբ։

5 Իսրայելի որդիները, Ռամսեսից գնալով, բանակատեղի դրեցին Սոկքովթում։

6 Սոկքովթից գնալով՝ բանակատեղի դրեցին Ոթոմում, որը գտնվում է անապատի ծայրին։

7 Ոթոմից գնալով՝ շեղվեցին դեպի Փիաիրոթ, որ Բեեղսեփոնի դիմացն է, և բանակատեղի դրեցին Մագդողի առջև։

8 Փիաիրոթի առջևից գնացին և ծովի միջով անցնելով՝եկանանապատ. Ոթոմի անապատում երեք օրվա ճանապարհ կտրելով՝ բանակատեղի դրեցին Մեռայում։

9 Գնացին Մեռայից և եկան Եղիմ։ Եղիմում տասներկու ջրի աղբյուր կար և յոթանասուն արմավենի. նրանք բանակատեղի դրեցին այնտեղ։

10 Եղիմից գնալով՝ բանակատեղի դրեցին Կարմիր ծովի մոտ։

11 Կարմիր ծովից գնալով՝ բանակատեղի դրեցին Սին անապատում։

12 Սին անապատից գնացին և բանակատեղի դրեցին Դափկայում։

13 Դափկայից գնացին և բանակատեղի դրեցին Եղուսում։

14 Եղուսից գնացին և բանակատեղի դրեցին Ռափիդիմում։ Այստեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։

15 Ռափիդիմից գնացին և բանակատեղի դրեցին Սինայի անապատում։

16 Սինայի անապատից գնացին և բանակատեղի դրեցին Կիբրոթ-Հաթթավայում։

17 Կիբրոթ-Հաթթավայից գնացին և բանակատեղի դրեցին Ասերոթում։

18 Ասերոթից գնացին և բանակատեղի դրեցին Ռաթամայում։

19 Ռաթամայից գնացին և բանակատեղի դրեցին Ռեմոն-Փարեսում։

20 Ռեմոն-Փարեսից գնացին և բանակատեղի դրեցին Լեբնայում։

21 Լեբնայից գնացին և բանակատեղի դրեցին Ռեսսայում։

22 Ռեսսայից գնացին և բանակատեղի դրեցին Կեելաթայում։

23 Կեելաթայից գնացին և բանակատեղի դրեցին Սոփար լեռան վրա։

24 Սոփար լեռից գնացին և բանակատեղի դրեցին Քարադայում։

25 Քարադայից գնացին և բանակատեղի դրեցին Մակեղոթում։

26 Մակեղոթից գնացին և բանակատեղի դրեցին Թաաթում։

27 Թաաթից գնացին և բանակատեղի դրեցին Թարայում։

28 Թարայից գնացին և բանակատեղի դրեցին Մատեկայում։

29 Մատեկայից գնացին և բանակատեղի դրեցին Հասմոնայում։

30 Հասմոնայից գնացին և բանակատեղի դրեցին Մոսերոթում։

31 Մոսերոթից գնացին և բանակատեղի դրեցին Բանե-Յականում։

32 Բանե-Յականից գնացին և բանակատեղի դրեցին Հորգադգադում։

33 Հորգադգադից գնացին և բանակատեղի դրեցին Ետեբաթայում։

34 Ետեբաթայից գնացին և բանակատեղի դրեցին Եբրոնայում։

35 Եբրոնայից գնացին և բանակատեղի դրեցին Գասիոն-Գաբերում։

36 Գասիոն-Գաբերից գնացին և բանակատեղի դրեցին Սին անապատում, այսինքն՝ Կադեսում։

37 Կադեսից գնացին և բանակատեղի դրեցին Հոր լեռան վրա, որը գտնվում է Եդովմի երկրի ծայրին։

38 Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացավ Հոր լեռը և մեռավ այնտեղ Իսրայելի որդիների՝ եգիպտացիների երկրից դուրս գալու քառասուներորդ տարվա հինգերորդ ամսի մեկին։

39 Ահարոնը հարյուր քսաներեք տարեկան էր, երբ մեռավ Հոր լեռան վրա։

40 Քանանի երկրի հարավային կողմում բնակվող Արադի Քանանիս թագավորն իմացավ Իսրայելի որդիների գալը։

41 Հոր լեռից գնացին և բանակատեղի դրեցին Սելմոնայում։

42 Սելմոնայից գնացին և բանակատեղի դրեցին Փունոնում։

43 Փունոնից գնացին և բանակատեղի դրեցին Օբոթում։

44 Օբոթից գնացին և բանակատեղի դրեցին Մովաբի սահմաններում գտնվող Իյե-Աբարիմում։

45 Իյե-Աբարիմից գնացին և բանակատեղի դրեցին Դեբոնգադում։

46 Դեբոնգադից գնացին և բանակատեղի դրեցին Գելմոն-Դեբլաթեմում։

47 Գելմոն-Դեբլաթեմից գնացին և բանակատեղի դրեցին Աբարիմի լեռների վրա՝ Նաբավի դիմաց։

48 Աբարիմի լեռներից գնացին և բանակատեղի դրեցին Երիքովիդիմաց՝Հորդանանգետիմոտ, Մովաբի դաշտերում։

49 Նրանք բանակատեղի դրեցին Հորդանան գետի մոտ՝ Բեթեսիմոթից մինչև Աբելսատիմ, Մովաբի դաշտերում։

50 Տերը խոսեց Մովսեսի հետ Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանանգետիմոտ, և ասաց.

51 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Հորդանանգետիցանցնեք ու մտնեք քանանացիների երկիրը,

52 այն երկրի բոլոր բնակիչներին կքշեք ձեր առջևից, կկործանեք նրանց բոլոր պատկերազարդկոթողները,նրանց բոլոր ձուլածո կուռքերը և նրանց բոլոր Բարձր տեղերը։

53 Այդ երկիրը կառնեք ձեր իշխանության տակ և կբնակվեք այնտեղ, որովհետև այդ երկիրը ձեզ եմ տալու որպես ժառանգություն։

54 Ըստ ձեր տոհմերի՝ դուք կժառանգեք այդ երկիրը՝ վիճակ գցելով. բազմանդամներին շատ բաժին ժառանգություն կտաք, իսկ սակավանդամներին՝ քիչ բաժին։ Վիճակով որ բաժինը ում որ դուրս գա, դա նրանը կլինի։ Կժառանգեք ըստ ձեր հայրերի ցեղերի։

55 Բայց եթե այդ երկրի բնակիչներին չքշեք ձեր առջևից, այն ժամանակ նրանցից ում որ ողջ թողած լինեք, նրանք ձեր աչքերին փուշ և ձեր կողերին տատասկ կլինեն ու կնեղեն ձեզ ձեր բնակած երկրում։

56 Եվ կլինի այնպես, որ ինչ մտածել էի անել նրանց,նույնըկանեմ ձեզ”»։