Categories
Հայտնություն

Հայտնություն 4

Պաշտամունք երկնքում

1 Դրանից հետո տեսա. ահա երկնքում մի բացված դուռկար,և փողի պես ձայնը, որ նախկինում լսեցի, խոսում էր ինձ հետ՝ ասելով. «Բարձրացի՛ր այստեղ, և ես քեզ պիտի ցույց տամ, թե սրանից հետո ի՛նչ է լինելու»։

2 Եվ ես իսկույն Հոգով լցվեցի։ Ահա երկնքում մի գահ էր դրված, և գահի վրա՝ մեկը նստած։

3 Նստողը հասպիս ու սարդիոն քարերի տեսք ուներ։

4 Գահի շուրջը կային քսանչորս աթոռներ, իսկ դրանց վրա նստած էին քսանչորս երեցներ՝ սպիտակ հանդերձներ հագած և ոսկե պսակներ գլխներին դրած։

5 Գահից ելնում էին փայլատակումներ, որոտներ ու ձայներ. գահի առջևում կրակով բորբոքված յոթ ջահեր կային, որոնք Աստծու յոթ Հոգիներն են։

6 Եվ գահի առաջ բյուրեղանման ապակե ծով կար։

Իսկ գահի մեջտեղում և շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջևից ու հետևից աչքերով լի։

7 Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին՝ ցլի, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին թռչող արծվի նմանէր։

8 Չորս կենդանիներից յուրաքանչյուրը շուրջանակի վեց թև ուներ, ու ներսից լի էին աչքերով. և չէին դադարում գիշերուզօր ասելով.

«Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ,

Ամենակա՛լ Տեր Աստված,

որ էր և որ է և որ գալու է»։

9 Երբ այդ կենդանիները փառք, պատիվ և գոհություն են տալիս գահի վրա նստողին, որ կենդանի է հավիտյանս հավիտենից,

10 քսանչորս երեցներն ընկնում են աթոռի վրա նստողի առաջ, երկրպագում նրան, որ հավիտյանս հավիտենից կենդանի է, և իրենց պսակները դնում են գահի առաջ՝ ասելով.

11 «Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր,

որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը,

որովհետև դու ամեն բան ստեղծեցիր,

ու քո կամքով եղան և ստեղծվեցին»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 5

Կնքված գիրքը և գառը

1 Գահի վրա նստողի աջ ձեռքում մի գիրք տեսա, որ ներսից ու դրսից գրված էր և յոթ կնիքով կնքված։

2 Մի զորավոր հրեշտակի տեսա, որ բարձրաձայն աղաղակում էր. «Ո՞վ է արժանի այս գիրքը բացելու և նրա կնիքները քանդելու».

3 ոչ ոք՝ ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ երկրի տակ, որ կարողանար այդ գիրքը բացել և ոչ էլ նրա մեջ նայել։

4 Ես ուժգին լալիս էի, որովհետև չգտնվեց արժանի մեկը, որ գիրքը բանա և նույնիսկ նրա մեջ նայի։

5 Սակայն երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր, ահա հաղթեց առյուծը՝ Հուդայի ցեղից Դավթի արմատը, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։

6 Տեսա, որ գահի, չորս կենդանիների և երեցների մեջտեղում ասես մորթված մի Գառ կար, որ յոթ եղջյուր ուներ ու յոթ աչք, որոնք Աստծու յոթ Հոգիներն են, որ ուղարկվում են ամբողջ երկրով։

7 Նա եկավ ու վերցրեց գիրքը գահի վրա նստողի աջ ձեռքից։

8 Երբ գիրքը վերցրեց, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ. և յուրաքանչյուրն ուներ քնար ու խնկով լի ոսկե բուրվառ, որ սրբերի աղոթքներն են։

9 Եվ նոր երգ էին երգում ու ասում.

«Արժանի ես այդ գիրքը վերցնելու

և դրա կնիքները բացելու,

որովհետև մորթվեցիր ու քո արյունով մեզ գնեցիր Աստծու համար

բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից։

10 Եվ նրանց մեր Աստծու համար թագավորներ ու քահանաներ դարձրիր,

և կթագավորեն երկրի վրա»։

11 Տեսա ու նաև լսեցի բազում հրեշտակների ձայնը գահի, չորս կենդանիների և երեցների շուրջը. նրանց թիվը բյուր-բյուրավոր և հազար-հազարավոր էր։

12 Նրանք բարձրաձայն ասում էին.

«Մորթված Գառն արժանի է ընդունելու

զորություն, հարստություն, իմաստություն, ուժ,

պատիվ, փառք և օրհնություն»։

13 Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ և ծովում եղած բոլոր արարածները, դրանց մեջ եղած ամեն բան ասում էին.

«Գահի վրա նստողին ու Գառանը լինի

օրհնություն, փառք ու իշխանություն

հավիտյանս հավիտենից»։

14 Եվ չորս կենդանիներն ասում էին՝ ամեն։ Եվ քսանչորս երեցներն ընկան ու երկրպագություն արեցին։

Categories
Հայտնություն

Հայտնություն 6

Յոթ կնիքների խորհուրդը

1 Տեսա, որ Գառն այն յոթ կնիքներից մեկը բացեց, և լսեցի, որ այն չորս կենդանիներից մեկը որոտի պես ձայնով ասում էր. «Արի՛»։

2 Եվ ահա տեսա մի սպիտակ ձի, և նրա վրա նստողը մի աղեղ ուներ։ Նրան պսակ տրվեց, ու հաղթողը ելավ հաղթանակներ տանելու։

3 Երբ երկրորդ կնիքը բացեց, երկրորդ կենդանուց լսեցի, որ ասում էր. «Արի՛»։

4 Եվ մի ուրիշ՝ կարմիր ձի դուրս ելավ. նրա վրա նստողին արտոնվեց վերացնել խաղաղությունը երկրից, որպեսզի միմյանց սպանեն. նրան մի մեծ սուր տրվեց։

5 Երբ երրորդ կնիքը բացեց, երրորդ կենդանուց լսեցի, որ ասում էր. «Արի՛»։ Եվ ահա տեսա մի սև ձի, և նրա վրա նստողն իր ձեռքին կշեռք ուներ։

6 Եվ չորս կենդանիների միջից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Մի կապիճ ցորեն՝ մեկ դինարի, և երեք կապիճ գարի՝ մեկ դինարի. ձեթին ու գինուն վնաս չտաս»։

7 Երբ չորրորդ կնիքը բացեց, չորրորդ կենդանու ձայնը լսեցի, որ ասում էր. «Արի՛»։

8 Եվ ահա տեսա մի դեղնականաչ ձի, որի հեծյալի անունը Մահ էր, իսկ նրա հետևից գնում էր Դժոխքը։ Նրանց իշխանություն տրվեց աշխարհի մեկ քառորդի վրա սրով, սովով, մահով ու երկրի գազաններով կոտորած անելու։

9 Երբ հինգերորդ կնիքը բացեց, զոհասեղանի տակ տեսա նրանց հոգիները, որոնք մորթվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահել էին։

10 Նրանք բարձրաձայն աղաղակում էին և ասում. «Մինչև ե՞րբ, ո՛վ սուրբ և ճշմարիտ Տեր, չպիտի դատես ու չպիտի առնես մեր արյան վրեժը երկրի վրա բնակվողներից»։

11 Եվ նրանցից յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ տրվեցին, ու նրանց ասվեց, որ դեռևս մի փոքր ժամանակ հանգստանան, մինչև որ լրանա նրանց ծառայակիցների ու եղբայրների թիվը, որոնք նրանց պես սպանվելու են։

12 Տեսա՝ երբ վեցերորդ կնիքը բացեց, մեծ երկրաշարժ եղավ. արեգակը մազեղեն քրձի պես սև դարձավ, իսկ լուսինը ամբողջովին արյան պես դարձավ։

13 Եվ երկնքի աստղերը երկրի վրա թափվեցին, ինչպես թզենին է իր խակ պտուղները թափում սաստիկ քամուց շարժվելուց։

14 Երկինքը գալարվողմագաղաթիփաթույթի պես քաշվեց, և բոլոր լեռներն ու կղզիներն իրենց տեղից շարժվեցին։

15 Եվ երկրի թագավորները, մեծամեծներն ու հարուստները, հազարապետներն ու զորավորները, բոլոր ծառաներն ու բոլոր ազատները թաքնվեցին քարայրներում ու լեռների ծերպերում։

16 Եվ լեռներին ու ժայռերին ասում էին. «Ընկե՛ք մեզ վրա ու ծածկե՛ք մեզ գահի վրա նստողի երեսից և Գառան բարկությունից,

17 որովհետև նրա բարկության մեծ օրը եկել է, և ո՞վ կարող է դիմանալ»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 7

Եկեղեցին որպես Աստծու ժողովուրդ

1 Դրանից հետո տեսա չորս հրեշտակների, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններում և երկրի չորս քամին բռնած, որպեսզի երկրի վրա քամի չփչի, ո՛չ էլ ծովի վրա, ո՛չ էլ մի ծառի վրա։

2 Տեսա նաև մեկ այլ հրեշտակի, որ բարձրանում էր արևելքից ու կենդանի Աստծու կնիքն ուներ։ Նա բարձրաձայն աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց երկրին ու ծովին վնասելուիշխանությունէր տրվել։

3 Եվ ասում էր. «Վնաս մի՛ տվեք երկրին, ո՛չ ծովին և ո՛չ էլ ծառերին, մինչև որ մեր Աստծու ծառաների ճակատներին կնիք դնենք»։

4 Եվ կնքվածների թիվը լսեցի՝ հարյուր քառասունչորս հազար՝ կնքված Իսրայելի որդիների բոլոր ցեղերից։

5 Հուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքված,

Ռուբենի ցեղից՝ տասներկու հազար,

Գադի ցեղից՝ տասներկու հազար,

6 Ասերի ցեղից՝ տասներկու հազար,

Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար,

Մանասեի ցեղից՝ տասներկու հազար,

7 Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար,

Ղևիի ցեղից՝ տասներկու հազար,

Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար,

8 Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար,

Հովսեփի ցեղից՝ տասներկու հազար,

Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար։

Եկեղեցին որպես ընտրյալների բազմություն

9 Սրանից հետո տեսա. ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ՝ սպիտակ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։

10 Եվ բարձրաձայն աղաղակում էին ու ասում.

«Փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա, և Գառանը»։

11 Եվ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի, երեցների և չորս կենդանիների շուրջը և երեսի վրա ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝

12 ասելով.

«Ամե՛ն. օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, ուժը և զորությունը մեր Աստծունլինենհավիտյանս հավիտենից։ Ամեն»։

13 Եվ երեցներից մեկն ինձ հարցրեց. «Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքե՞ր են և որտեղի՞ց են եկել»։

14 Ես նրան ասացի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք են, որ մեծ նեղությունից են գալիս և իրենց զգեստները լվացին ու Գառան արյունով սպիտակեցրին։

15 Դրա համար Աստծու գահի առաջն են

և նրա տաճարում գիշերուզօր նրան են պաշտում,

և գահի վրա նստողը հովանի պիտի լինի նրանց վրա։

16 Այլևս ո՛չ քաղցելու են, ո՛չ էլ ծարավելու,

և ո՛չ արևը նրանց վրա կընկնի,

ո՛չ էլ տապը,

17 որովհետև Գառը, որ գահի մեջտեղում է, կհովվի նրանց

ու կառաջնորդի դեպի կենաց ջրի աղբյուրները,

և Աստված կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 8

Յոթ հրեշտակներ՝ յոթ փողերով

1 Երբ յոթերորդ կնիքը բացեց, երկնքում մոտ կես ժամ լռություն եղավ։

2 Եվ տեսա յոթ հրեշտակներին, որ կանգնած էին Աստծու առաջ, և որոնց յոթ փող տրվեց։

3 Մի ուրիշ հրեշտակ եկավ և կանգնեց զոհասեղանի առաջ. նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի բոլոր սրբերին աղոթք մատուցի ոսկե զոհասեղանի վրա, որ գահի առաջ էր։

4 Եվ խնկի ծուխը սրբերի աղոթքիհետհրեշտակի ձեռքից Աստծու առաջ բարձրացավ։

5 Հրեշտակը խնկամանը վերցրեց ու զոհասեղանի կրակով լցրեց և երկրի վրա գցեց. եղան ձայներ, որոտումներ, փայլատակումներ ու երկրաշարժ։

6 Եվ յոթ հրեշտակները, որ յոթ փողեր ունեին, պատրաստվեցին հնչեցնելու։

Առաջին չորս փողերը

7 Առաջին հրեշտակը փողը հնչեցրեց, և եղավ կարկուտ ու արյան հետ խառնված կրակ ու թափվեց երկրի վրա, և այրվեց երկրի մեկ երրորդ մասը, և ծառերի մեկ երրորդ մասը, ու ամբողջ դալար խոտը։

8 Երկրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և վառվող մեծ լեռան նման մի բան ծովի մեջ ընկավ, ու ծովի մեկ երրորդ մասն արյուն դարձավ։

9 Եվ ծովային կենդանիների մեկ երրորդ մասը մեռավ, ու նավերի մեկ երրորդ մասը ոչնչացավ։

10 Երրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և երկնքից ջահի պես վառվող մի մեծ աստղ ընկավ գետերի մեկ երրորդ մասի և ջրերի աղբյուրների վրա։

11 Այդ աստղի անունը Օշինդր էր։ Ջրերի մեկ երրորդը դառնացավ, ու շատ մարդիկ մեռան դառնացած ջրերից։

12 Չորրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և խոցվեց արեգակի մեկ երրորդը, և լուսնի մեկ երրորդը, և աստղերի մեկ երրորդը, որպեսզի նրանց մեկ երրորդ մասը խավարի, ու ցերեկը լույսի մեկ երրորդը չտվեց, և գիշերը՝ նմանապես։

13 Տեսա և լսեցի մի արծվի, որ թռչում էր երկնքի մեջ ու բարձրաձայն ասում. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ երկրի վրա բնակվողներին, երբ կհնչեն նաև մյուս փողերի ձայները, որ հնչեցնելու են երեք հրեշտակները»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 9

Հինգերորդ փողը

1 Հինգերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և տեսա՝ երկնքից մի աստղ ընկավ երկրի վրա. և նրան անդունդի գբի բանալին տրվեց։

2 Անդունդի գուբը բացեց, ու գբից մեծ հնոցի ծխի պես ծուխ ելավ, և արեգակն ու օդը գբի ծխից խավարեցին։

3 Ծխից երկրի վրա մորեխներ դուրս ելան։ Նրանց տրվեց իշխանություն, ինչպիսին որ երկրի կարիճներն ունեն։

4 Եվ նրանց արգելվեց վնաս տալ երկրի խոտին ու ծառին, այլ միայն այն մարդկանց, որոնք իրենց ճակատներին Աստծու կնիքը չունեն։

5 Եվ նրանցիշխանությունտրվեց, որ նրանց չսպանեն, այլ հինգ ամիս չարչարեն։ Եվ նրանց չարչարանքը նման էր այն չարչարանքին, երբ կարիճը խայթում է մարդուն։

6 Եվ այն օրերին մարդիկ մահ պիտի փնտրեն ու այն չպիտի գտնեն, պիտի ցանկանան մեռնել, բայց մահը նրանցից պիտի փախչի։

7 Եվ մորեխները նման էին պատերազմի պատրաստ ձիերի։ Նրանց գլուխներին կարծես ոսկե պսակներ էին, իսկ երեսները նման էին մարդկանց երեսների։

8 Եվ կանանց մազերի պես մազեր ունեին, իսկ նրանց ատամներն առյուծիատամներինման էին։

9 Ունեին զրահներ՝ նման երկաթե զրահների։ Եվ նրանց թևերի ձայնը նման էր պատերազմի արշավող բազում ձիակառքերի ձայնի։

10 Եվ ունեին պոչեր, ինչպես կարիճները, ու նրանց պոչերին խայթոցներ կային։ Եվ նրանց իշխանություն էր տրված մարդկանց հինգ ամիս չարչարելու։

11 Եվ իրենց վրա թագավոր ունեին անդունդի հրեշտակին։ Նրա անունը եբրայերեն Աբադդոնէր,իսկ հունարեն՝ Ապոլլիոն։

12 Մեկ վայն անցավ. ահա տակավին սրանից հետո գալիս են երկու վայը։

Վեցերորդ փողը

13 Վեցերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և մի ձայն լսեցի Աստծու առաջ գտնվող ոսկե զոհասեղանի չորս եղջյուրներից,

14 որ ասում էր փող ունեցող վեցերորդ հրեշտակին. «Արձակի՛ր այն չորս հրեշտակներին, որ կապված են Եփրատ մեծ գետի վրա»։

15 Եվ արձակվեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստված էին ժամվա, օրվա, ամսվա և տարվա համար, որպեսզի սպանեն մարդկանց մեկ երրորդին։

16 Եվ նրանց ձիավոր զորքի թիվը երկու բյուրերի բյուր էր, և լսեցի նրանց թիվը։

17 Եվ այսպես տեսիլքում տեսա ձիերին։ Նրանց վրա նստողները հրեղեն, հակինթե ու ծծմբե զրահներ ունեին։ Ձիերի գլուխները առյուծի գլուխների նման էին։ Նրանց բերանից կրակ, ծուխ և ծծումբ էր ելնում։

18 Մարդկանց մեկ երրորդ մասը մեռավ այս երեքի հարվածներից՝ կրակից, ծխից ու ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից,

19 որովհետև ձիերի զորությունը իրենց բերանում է և իրենց պոչերի մեջ. նրանց պոչերը նման էին օձերի, որ ունեին գլուխներ և դրանցով վնասում էին։

20 Իսկ մնացած մարդիկ, որ այս հարվածներից չմեռան, չապաշխարեցին իրենց ձեռքերի գործերից, որպեսզի դևերին, ոսկե, արծաթե, պղնձե, քարե ու փայտե կուռքերին չերկրպագեն, որոնք ո՛չ տեսնել կարող են, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել։

21 Եվ չապաշխարեցին իրենց մարդասպանություններից, ո՛չ էլ իրենց կախարդանքներից, ո՛չ էլ իրենց պոռնկությունից, ո՛չ էլ իրենց գողություններից։

Categories
Հայտնություն

Հայտնություն 10

Հրեշտակը և գրքույկը

1 Տեսա մի ուրիշ զորավոր հրեշտակի՝ երկնքից իջնելիս, ամպով պարուրված ու գլխին ծիածան։ Նրա երեսն արեգակի նման էր, ոտքերը՝ հրե սյուների։

2 Նա իր ձեռքին մի բացված գրքույկ ուներ։ Աջ ոտքը ծովի վրա դրեց, ձախը՝ ցամաքի։

3 Եվ բարձրաձայն աղաղակեց, ինչպես առյուծն է մռնչում։ Երբ աղաղակեց, յոթ որոտներն իրենց ձայնով խոսեցին։

4 Երբ յոթ որոտներն իրենց ձայնով խոսեցին, պիտի գրեի, սակայն երկնքից մի ձայն լսեցի, որն ասում էր. «Կնքի՛ր այն, ինչ յոթ որոտները խոսեցին, և սրանք մի՛ գրիր»։

5 Եվ այն հրեշտակը, որին տեսա ցամաքի և ծովի վրա կանգնած, իր աջ ձեռքը դեպի երկինք բարձրացրեց

6 և երդվեց նրանով, որ հավիտյանս հավիտենից Կենդանի է, որն ստեղծեց երկինքը ու այն, ինչ նրանում է, և երկիրը ու այն, ինչ նրանում է, և ծովը ու այն, ինչ նրանում է, որ այլևս ժամանակ չի լինելու։

7 Իսկ այն օրերին, երբ յոթերորդ հրեշտակը փողը հնչեցնի, պիտի կատարվի Աստծու խորհուրդը, ինչպես իր ծառա մարգարեներին ավետեց։

8 Եվ ձայնը, որ երկնքից լսեցի, ինձ հետ դարձյալ խոսեց ու ասաց. «Գնա վերցրո՛ւ այն բացված գիրքը, որ ծովի ու ցամաքի վրա կանգնած հրեշտակի ձեռքին է»։

9 Ես հրեշտակի մոտ գնացի ու նրան ասացի. «Տո՛ւր ինձ այդ գրքույկը»։ Եվ նա ինձ ասաց. «Վերցրո՛ւ և կե՛ր դա, և որովայնիդ մեջ այն կդառնանա, իսկ բերանիդ մեջ մեղրի պես քաղցր կլինի»։

10 Եվ գրքույկը հրեշտակի ձեռքից վերցրի ու կերա։ Եվ բերանիս մեջ մեղրի պես քաղցր էր. երբ կերա, որովայնիս մեջ դառնացավ։

11 Եվ ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և շատ թագավորների մասին»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 11

Երկու վկաները

1 Եվ ինձ գավազանի նման մի եղեգ տրվեց՝ ասելով. «Վե՛ր կաց և չափի՛ր Աստծու տաճարը, զոհասեղանն ու նրա մեջգտնվողերկրպագողներին։

2 Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, դո՛ւրս թող ու մի՛ չափիր, որովհետև այն հեթանոսներին է տրվել, որոնք սուրբ քաղաքը քառասուներկու ամիս ոտքի կոխան պիտի դարձնեն։

3 Իմ երկու վկաներինիշխանությունկտամ, և հազար երկու հարյուր վաթսուն օր քուրձ հագած կմարգարեանան։

4 Սրանք են այն երկու ձիթենիները և երկու ճրագակալները, որոնք երկրի Տիրոջառաջ կանգնած են։

5 Եթե մեկը կամենա նրանց վնասել, նրանց բերանից կրակ կելնի ու նրանց թշնամիներին կլափի։ Եվ եթե մեկը կամենա նրանց վնասել, այսպես պիտի սպանվի։

6 Նրանք իշխանություն ունեն երկինքը փակելու, որպեսի նրանց մարգարեանալու օրերին անձրև չգա, և իշխանություն ունեն ջրերի վրա՝ դրանք արյան վերածելու և երկիրը բոլոր պատուհասներով հարվածելու, քանի անգամ որ կամենան։

7 Եվ երբ իրենց վկայությունը ավարտած կլինեն, նրանց հետ կպատերազմի անդունդից ելնող գազանը, կհաղթի նրանց և կսպանի նրանց։

8 Եվ նրանց դիակներն ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակում, որ այլաբանորեն Սոդոմ և Եգիպտոս է կոչվում, որտեղ էլ խաչվեց նրանց Տերը։

9 Եվ ժողովուրդներից ու ցեղերից, լեզուներից ու ազգերից երեքուկես օր կտեսնեն նրանց դիակները և թույլ չեն տա, որ նրանց գերեզման դնեն։

10 Եվ երկրի վրա բնակվողները կուրախանան ու նրանց վրա կցնծան, միմյանց ընծաներ կուղարկեն, որովհետև այս երկու մարգարեները երկրի վրա բնակվողներին չարչարեցին»։

11 Եվ երեքուկես օր հետո Աստծուց կենաց հոգի մտավ նրանց մեջ, և նրանք ոտքի ելան, ու նրանց տեսնողների վրա մեծ ահ ընկավ։

12 Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցին, որ նրանց ասում էր. «Այստե՛ղ բարձրացեք»։ Եվ ամպով երկինք բարձրացան, ու նրանց թշնամիները նայում էին նրանց։

13 Այդ ժամին մեծ երկրաշարժ եղավ, ու քաղաքի մեկ տասներորդ մասը կործանվեց։ Եվ երկրաշարժից յոթ հազար մարդ մեռավ, իսկ մնացածները մեծ ահով բռնվեցին ու երկնքի Աստծուն փառք տվեցին։

14 Երկրորդ վայն անցավ, և շուտով երրորդ վայն է գալու։

Յոթերորդ փողը

15 Յոթերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, ու երկնքում ուժեղ ձայներ եղան, որ ասում էին.

«Աշխարհի թագավորությունը մեր Տիրոջն

ու նրա Օծյալինը դարձավ,

և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։

16 Եվ քսանչորս երեցները, որ Աստծու առաջ նստած էին իրենց աթոռներին, ընկան իրենց երեսների վրա և երկրպագեցին Աստծուն՝ ասելով.

17 «Գոհություն ենք հայտնում քեզ, Տե՛ր Աստված Ամենակալ,

որ էիր և ես,

որ քո մեծ զորությունն առար ու թագավորեցիր։

18 Ազգերը զայրացան, և վրա հասավ քո բարկությունը,

ու ժամանակը՝ մեռելներին դատելու

և վարձատրելու քո ծառաներին՝ մարգարեներին,

սրբերին ու քո անունից վախեցողներին,

փոքրերին ու մեծերին,

և կործանելու երկիրն ապականողներին»։

19 Եվ բացվեց Աստծու տաճարը երկնքում, և երևաց Ուխտի տապանակը իր տաճարում։ Եվ եղան փայլատակումներ, ձայներ ու որոտումներ, երկրաշարժ ու ուժեղ կարկուտ։

Categories
Հայտնություն

Հայտնություն 12

Կինը և վիշապը

1 Եվ երկնքում մի մեծ նշան երևաց. մի կին՝ արևով պարուրված, լուսինն էլ իր ոտքերի տակ և իր գլխին տասներկու աստղերով պսակ։

2 Նա, հղի լինելով, աղաղակում էր երկունքի ցավերից և տառապանքից, որ ծներ։

3 Եվ երկնքում մի ուրիշ նշան երևաց. ահա մի մեծ հրաշեկ վիշապ, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, և նրա գլուխների վրա՝ յոթ թագ։

4 Եվ նրա պոչը քաշում էր երկնքի աստղերի մեկ երրորդ մասը և երկրի վրա գցում։ Վիշապը կանգնած էր այն կնոջ առաջ, որ պատրաստվում էր ծննդաբերել, որպեսզի երբ ծներ, նրա զավակին կուլ տար։

5 Եվ նա մի արու զավակ ծնեց, որ բոլոր ազգերին երկաթե գավազանով պիտի հովվի. նրա որդին հափշտակվեց Աստծու և նրա գահի մոտ։

6 Եվ կինն անապատ փախավ, որտեղ Աստծուց պատրաստված տեղ ուներ, որպեսզի այնտեղ նրան կերակրեն հազար երկու հարյուր վաթսուն օր։

Միքայել հրեշտակապետի հաղթանակը վիշապի դեմ

7 Եվ երկնքում պատերազմ եղավ. Միքայելն ու իր հրեշտակները վիշապի դեմ պատերազմեցին։ Վիշապն ու իր հրեշտակները ևս պատերազմեցին,

8 բայց չկարողացանդիմադրել,ոչ էլ նրանց համար երկնքում տեղ գտնվեց։

9 Եվցածգցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ դև և սատանա է կոչվում. ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ, և նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։

10 Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր.

«Այժմ եղավ մեր Աստծու փրկությունը,

զորությունն ու թագավորությունը,

իշխանությունը նրա Օծյալի,

որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսը,

որ գիշերուզօր մեր Աստծու առաջ չարախոսում էր նրանց մասին։

11 Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով

ու իրենց վկայության խոսքով

և իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։

12 Դրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք

և նրանում բնակվողներ։

Վա՜յ երկրին ու ծովին,

որովհետև ձեզ մոտ իջավ դևը,

որ մեծ բարկություն ունի՝

իմանալով, որ քիչ ժամանակ ունի»։

Վիշապը և կինը

13 Երբ վիշապը տեսավ, որ երկիր ընկավ, հետապնդեց այն կնոջը, որ արու զավակ ծնեց։

14 Եվ կնոջը արծվի երկու մեծ թևեր տրվեցին, որպեսզի անապատ թռչի՝ իր տեղը, որտեղ կերակրվում է որոշ ժամանակ, մի ժամանակաշրջան ու կես ժամանակաշրջան՝ օձից հեռու։

15 Եվ օձն իր բերանից գետի պես ջուր թափեց կնոջ հետևից, որպեսզի նրան ընկղմի։

16 Բայց երկիրը կնոջն օգնեց. երկիրը բացեց իր բերանը և կուլ տվեց այն գետը, որ վիշապը թափել էր իր բերանից։

17 Վիշապը բարկացավ կնոջ վրա ու գնաց նրա մյուս զավակների դեմ պատերազմելու, որոնք պահում են Աստծու պատվիրանները և ունեն Հիսուսի վկայությունը։

18 Եվ նա կանգնեց ծովի ավազի վրա։

Categories
Հայտնություն

Հայտնություն 13

Երկու գազանները

1 Տեսա՝ ծովից ելնում էր մի գազան, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, նրա եղջյուրների վրա կար տասը թագ, իսկ նրա գլուխների վրա՝ հայհոյության անուն։

2 Այն գազանը, որին տեսա, հովազի նման էր. նրա ոտքերը արջիոտքերինման էին, իսկ բերանը՝ առյուծի բերանի։ Վիշապը նրան տվեց իր զորությունը, իր գահն ու մեծ իշխանություն։

3 Նրա գլուխներից մեկը մահացու խոցված էր, բայց այդ մահացու վերքը առողջացավ, և ամբողջ երկիրը զարմացավ ու հետևեց գազանին։

4 Եվ երկրպագեցին վիշապին, որ իշխանություն տվեց գազանին, և երկրպագեցին՝ գազանին ասելով. «Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կարող է նրա դեմ պատերազմել»։

5 Նրան բերան տրվեց մեծ-մեծ խոսելու ու հայհոյելու, և նրան իշխանություն տրվեց քառասուներկու ամիս գործելու։

6 Նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դեմ՝ հայհոյելու նրա անունը, նրա բնակարանը ու երկնքում բնակվողներին։

7 Եվ նրանիշխանությունտրվեց սրբերի դեմ պատերազմելու ու նրանց հաղթելու։ Նրան իշխանություն տրվեց բոլոր ցեղերի, ժողովուրդների, լեզուների և ազգերի վրա։

8 Նրան երկրպագելու են երկրի վրա բնակվող բոլոր նրանք, որոնց անունները աշխարհի սկզբից ի վեր գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում։

9 Ով ականջ ունի, թող լսի.

10 Եթե մեկը գերեվարի,

գերության պիտի քշվի,

եթե մեկը սրով սպանի,

սրով պիտի սպանվի։

Այստեղ է սրբերի համբերությունն ու հավատը։

11 Տեսա մի ուրիշ գազանի, որ ելնում էր երկրից. նա գառան նման երկու եղջյուր ուներ, բայց վիշապի պես էր խոսում։

12 Նա առաջին գազանի ամբողջ իշխանությունը գործադրում էր նրա առջև ու երկիրն ու նրա բնակիչներին երկրպագել էր տալիս առաջին գազանին, որի մահացու վերքն առողջացել էր։

13 Եվ մեծ նշաններ էր գործում. երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա՝ մարդկանց առաջ։

14 Մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ նրան էին տրվել գործելու գազանի առաջ՝ ասելով երկրի բնակիչներին, որ պատրաստեն ա՛յն գազանի պատկերը, որ սրի վերք ուներ և ապրեց։

15 Նրանիշխանությունտրվեց գազանի պատկերին շունչ տալու, որպեսզի պատկերը խոսի և գործի, իսկ ովքեր գազանի պատկերին չերկրպագեն, սպանվեն։

16 Եվ բոլորի՝ փոքրերի ու մեծամեծների, հարուստների ու աղքատների, ազատների ու ծառաների աջ ձեռքին կամ նրանց ճակատին դրոշմ էր դնում,

17 որպեսզի ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, բացի նրանից, ով գազանի անվան դրոշմը կամ նրա անվան համարն ունի։

18 Այստեղ է իմաստությունը։ Ով միտք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու թիվ է, և նրա թիվը վեց հարյուր վաթսունվեց է։