Categories
Ա Հովհաննես

Ա Հովհաննես 2

Հիսուսը մեր բարեխոսն է

1 Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին։

2 Եվ նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի։

3 Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։

4 Ով ասում է. «Նրան ճանաչեցի», բայց նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։

5 Բայց ով նրա խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ նրա մեջ ենք։

6 Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ։

Նոր պատվիրանը

7 Սիրելինե՛ր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որ սկզբից ունեիք, և հին պատվիրանն այն խոսքն է, որ լսեցիք։

8 Այդուհանդերձ նոր պատվիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մեջ ու ձեր մեջ, որովհետև խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն երևում է։

9 Ով ասում է, թե լույսի մեջ է և իր եղբորն ատում է, մինչև հիմա խավարի մեջ է։

10 Ով իր եղբորը սիրում է, լույսի մեջ է ապրում, և նրա մեջ գայթակղություն չկա։

11 Իսկ ով իր եղբորն ատում է, խավարի մեջ է ու խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։

Չսիրել աշխարհը

12 Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր,

որովհետև ձեր մեղքերը ներված են

նրա անվան համար։

13 Գրում եմ ձեզ, հայրե՛ր,

որովհետև ճանաչեցիք նրան,

ով ի սկզբանե է։

Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր,

որովհետև հաղթեցիք չարին։

14 Գրում եմ ձեզ, զավակնե՛ր,

որովհետև ճանաչեցիք Հորը։

Գրեցի ձեզ, հայրե՛ր,

որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։

Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր,

որովհետև դուք զորավոր եք,

և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ,

և դուք հաղթեցիք չարին։

15 Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։

16 Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։

17 Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։

Նեռը՝ հակաքրիստոսը

18 Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Ինչպես լսեցիք, Նեռը գալիս է, և արդեն իսկ բազում նեռեր են եկել, և դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։

19 Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին։ Բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն։

20 Իսկ դուք օծում ունեք Սրբից և ամեն բան գիտեք։

21 Գրեցի ձեզ, ոչ իբրև թե ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն, նաև այն, որ ամեն ստություն ճշմարտությունից չէ։

22 Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը չէ Քրիստոսը։ Նա Նեռն է, որ ուրանում է Հորը և Որդուն։

23 Ամեն ոք, ով Որդուն ուրանում է, չունի նաև Հորը։ Ով դավանում է Որդուն, ունի նաև Հորը։

24 Ինչ դուք սկզբից լսեցիք, թող բնակվի ձեր մեջ. եթե ձեր մեջ բնակվի այն, ինչ սկզբից լսեցիք, դուք էլ կբնակվեք Որդու և Հոր մեջ։

25 Եվ սա է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այսինքն՝ հավիտենական կյանքը։

26 Այս բաները ձեզ մոլորեցնողների մասին ձեզ գրեցի։

27 Եվ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, ձեր մեջ է բնակվում։ Եվ կարիք չունեք, որ մեկը ձեզ ուսուցանի։ Բայց ինչպես նրա օծումն է ձեզ ուսուցանում ամեն ինչի մասին, ճշմարիտ է և ոչ սուտ. և ինչպես նա ձեզ ուսուցանեց, մնացե՛ք նրա մեջ։

28 Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, համարձակություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։

29 Քանի որ գիտեք, որ նա արդար է, իմացե՛ք նաև, որ ամեն ոք, ով արդարություն է անում, նրանից է ծնված։

Categories
Ա Հովհաննես

Ա Հովհաննես 3

Աստծու որդիները

1 Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք ևիսկապեսենք. աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ նրան չճանաչեց։

2 Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և տակավին հայտնի չէ, թե ի՛նչ պիտի լինենք, բայց գիտենք, որ երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է։

3 Եվ ամեն ոք, ով այս հույսն իր մեջ ունի, իր անձը մաքրում է, ինչպես որ նա է մաքուր։

4 Ամեն ոք, ով մեղք է գործում, նաև անօրենություն է անում. և մեղքն անօրենություն է։

5 Եվ գիտեք, որ նա հայտնվեց, որպեսզի մեր մեղքերը վերցնի, իսկ նրա մեջ մեղք չկա։

6 Ամեն ոք, ով նրա մեջ է ապրում, չի մեղանչում, և ամեն ոք, ով մեղանչում է, չի տեսել նրան, ոչ էլ ճանաչել։

7 Որդյակնե՛ր, ոչ ոք թող չխաբի ձեզ. ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ նա է արդար։

8 Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է. Աստծու Որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։

9 Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, որովհետև նրա սերմն իր մեջ մնում է, և չի կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։

10 Սրանով են հայտնի Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում։

Սիրել միմյանց

11 Որովհետև սա է պատվիրանը, որ սկզբից լսեցիք, որ միմյանց սիրենք.

12 ոչ ինչպես Կայենը, որ չարից էր ու իր եղբորն սպանեց։ Եվ ինչի՞ համար սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ իր եղբորինը՝ արդար։

13 Մի՛ զարմացեք, եղբայրնե՛ր, եթե այս աշխարհը ձեզ ատի։

14 Մենք գիտենք, որ մահից դեպի կյանք անցանք, որովհետև եղբայրներին սիրում ենք։ Բայց ով եղբորը չի սիրում, մահվան մեջ է մնում։

15 Ամեն ոք, ով իր եղբորն ատում է, մարդասպան է, և գիտեք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։

16 Սերը նրանով ճանաչեցինք, որՀիսուսըիր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար։

17 Ով այս աշխարհի բարիքներն ունենա և իր եղբորըորևէ բանիկարոտ տեսնի ու իր խիղճը նրա առաջ փակի, Աստծու սերը նրա մեջ ինչպե՞ս կարող է ապրել։

18 Որդյակնե՛ր, խոսքով և լեզվով չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ։

19 Եվ սրանով կճանաչենք, որ ճշմարտությունից ենք, և մեր սրտերը համարձակություն կունենան կանգնելու նրա առաջ,

20 քանզի եթե մեր սիրտը դատապարտի մեզ, ապա Աստված մեր սրտից ավելի մեծ է և ամեն բան գիտի։

21 Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը չդատապարտեն մեզ, Աստծու առաջ համարձակություն կունենանք

22 և ինչ որ խնդրենք, կստանանք նրանից, որովհետև նրա պատվիրանները պահում ենք և նրան հաճելի բաներն ենք անում։

23 Սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անվանը և միմյանց սիրենք, ինչպես որ նա պատվիրեց մեզ։

24 Ով նրա պատվիրանները պահում է, նրա մեջ է ապրում, նա էլ՝ նրա մեջ։ Մեր մեջ նրա բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ մեզ տվեց։

Categories
Ա Հովհաննես

Ա Հովհաննես 4

Ճշմարիտ և սուտ հոգիներ

1 Սիրելինե՛ր, ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։

2 Սրանո՛վ Աստծու Հոգին ճանաչեք. ամեն հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, Աստծուց է։

3 Եվ ամեն հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին, Աստծուց չէ. դա Նեռիհոգինէ, որի մասին լսեցիք, թե գալիս է և հիմա արդեն աշխարհում է։

4 Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։

5 Նրանք աշխարհից են, դրա համար աշխարհիկ բաներից են խոսում, և աշխարհը նրանց լսում է։

6 Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, ով Աստծուց չէ, չի լսում մեզ. սրանից ենք ճանաչում ճշմարտության Հոգին և խաբեության հոգին։

Աստված սեր է

7 Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն։

8 Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։

9 Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։

10 Սրա մեջ է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց և իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։

11 Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք։

12 Աստծուն ոչ ոք երբևիցե չի տեսել. եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա, ու նրա սերը մեր մեջ կատարյալ է։

13 Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված, նա էլ՝ մեր մեջ, որովհետև նա իր Հոգուց տվեց մեզ։

14 Մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն իր Որդուն ուղարկեց որպես աշխարհի Փրկչի։

15 Ով դավանում է, որ Հիսուսն Աստծու Որդին է, Աստված նրա մեջ է բնակվում, և նա՝ Աստծու մեջ։

16 Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։

Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ։

17 Սերը կատարյալ է մեր մեջ նրանով, որ դատաստանի օրը համարձակություն ունենանք, որովհետև ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։

18 Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։

19 Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ։

20 Եթե մեկն ասի. «Աստծուն սիրում եմ», և իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։

21 Եվ նրանից այս պատվիրանն ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի։

Categories
Ա Հովհաննես

Ա Հովհաննես 5

Մեր հաղթանակը աշխարհի հանդեպ

1 Ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված, և ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, նրանից ծնվածին էլ է սիրում։

2 Նրանով ենք ճանաչում, որ սիրում ենք Աստծու զավակներին, երբ սիրում ենք Աստծուն և նրա պատվիրանները պահում։

3 Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն,

4 որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։

5 Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է։

Վկայություն Քրիստոսի մասին

6 Սա է, որ եկավ ջրով ու արյամբ՝ Հիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլ ջրով ու արյամբ, և Հոգին է, որ վկայում է, որովհետև Հոգին է ճշմարտությունը։

7 Այդ երեքն են, որ վկայում են՝

8 Հոգին, ջուրը և արյունը. և այս երեքը մեկ են։

9 Եթե մարդկանց վկայությունն ընդունում ենք, Աստծու վկայությունն ավելի մեծ է, որովհետև սա է Աստծու վկայությունը, որ իր Որդու մասին վկայեց։

10 Ով Աստծու Որդուն հավատում է, ինքն իր մեջ այս վկայությունն ունի, ով Աստծուն չի հավատում, նրան սուտ է հանում, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր Որդու մասին։

11 Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը նրա Որդու մեջ է։

12 Ով Որդուն ունի, նա կյանք ունի, և ով Աստծու Որդուն չունի, կյանք չունի։

Հավիտենական կյանք

13 Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք։

14 Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։

15 Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենքնաև,որ նրանից ստանում ենք մեր խնդրածները։

16 Եթե մեկն իր եղբորը տեսնի, որ ոչ մահացու մեղք է գործել, թող խնդրի, ևԱստվածոչ մահացումեղքգործողին կյանք կտա։ Կա մեղք, որ մահացու է. ես դրա՛ մասին չեմ ասում, որ խնդրես։

17 Ամենայն անարդար արարք մեղք է. բայց կան մեղքեր, որոնք մահվան չեն առաջնորդում։

18 Գիտենք, որ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում։

19 Գիտենք, որ Աստծուց ենք, և ամբողջ աշխարհը չարի մեջ է։

20 Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ ու մեզ միտք տվեց, որպեսզի ճշմարիտը ճանաչենք. և ճշմարիտի մեջ ենք, այսինքն՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ։ Նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը։

21 Որդյակնե՛ր, ինքներդ ձեզ հեռո՛ւ պահեք կուռքերից։

Categories
Բ Հովհաննես

Բ Հովհաննես 1

Ուղերձ և ողջույն

1 Երեցը՝ ընտրյալ Տիրուհուն ու նրա որդիներին, որոնց ես սիրում եմ ճշմարտությամբ. ոչ միայն ես, այլև բոլորը, ովքեր ճշմարտությունը ճանաչել են,

2 այն ճշմարտությունը, որ մեզանում մնում է և հավիտյան մեզ հետ կլինի,

3 թող ձեզ հետ լինեն շնորհ, ողորմություն, խաղաղություն՝ Հայր Աստծուց և մեր Տեր Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց, ճշմարտությամբ ու սիրով։

Ճշմարտություն և սեր

4 Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներին, որ ճշմարտությամբ ընթանում են համաձայն այն պատվիրանի, որ Հորից ստացանք։

5 Եվ հիմա աղաչում եմ քեզ, Տիրուհի՛. ոչ թե մի նոր պատվիրան եմ քեզ գրում, այլ այն, որ սկզբից ունեինք. սիրենք միմյանց։

6 Եվ սա է սերը, որ նրա պատվիրանների համաձայն ընթանանք, և սա է պատվիրանը, որ ինչպես սկզբից լսեցիք, այնպես ընթանաք։

7 Որովհետև բազում մոլորեցնողներ են աշխարհ եկել, որոնք Հիսուս Քրիստոսին մարմնով եկած չեն դավանում. այդպիսին մոլորեցնող ու Նեռ է։

8 Ինքներդ ձեզ համար զգո՛ւյշ եղեք, որպեսզի չկորցնենք այն, ինչ վաստակեցինք, այլ որպեսզի ամբողջ վարձն ստանանք։

9 Ամեն ոք, ով առաջ է ընկնում և Քրիստոսի վարդապետության մեջ չի մնում, Աստված չունի։ Ով մնում է Քրիստոսի վարդապետության մեջ, նա Որդուն էլ ունի, Հորն էլ։

10 Եթե մեկը ձեզ մոտ գա և այս վարդապետության կրողը չլինի, նրան տուն մի՛ ընդունեք ու մի՛ ողջունեք,

11 որովհետև ով նրան ողջունի, նրա չար գործերին մասնակից կլինի։

Վերջաբան

12 Շատ բան ունեմ ձեզ գրելու,բայցչկամեցա թղթով ու թանաքովգրել,այլ հույս ունեմ ձեզ մոտ գալու և դեմ առ դեմ խոսելու, որ մեր ուրախությունը կատարյալ լինի։

13 Քեզ ողջունում են քո ընտրյալ քրոջ որդիները։

Categories
Գ Հովհաննես

Գ Հովհաննես 1

Ուղերձ և ողջույն

1 Երեցը՝ սիրելի Գայիոսին, որին ես ճշմարտապես սիրում եմ։

2 Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ։

Գայիոսի հավատարմությունը

3 Որովհետև շատ ուրախացա, երբ եղբայրները եկան և քո ճշմարտության մասին վկայեցին, թե ինչպես ես դու ճշմարտության մեջ ընթանում։

4 Սրանից ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտության մեջ են ընթանում։

5 Սիրելի՛ս, դու հավատարմությամբ ես անում այն, ինչ որ եղբայրներին և օտարականներին ես անում,

6 որոնք եկեղեցու առջև վկայեցին քո սիրո մասին։ Եվ լավ կանես, եթե նրանց Աստծուն արժանի ձևով ճանապարհ գցես,

7 որովհետև նրա անվան համար ճամփա ելան՝ առանց հեթանոսներից որևէ բան ստանալու։

8 Արդ մենք պետք է այդպիսիներին ընդունենք, որպեսզի ճշմարտությանը գործակից լինենք։

Դիոտրեփես և Դեմետրիոս

9 Ես եկեղեցուն գրեցի, բայց Դիոտրեփեսը, որ սիրում է նրանց մեջ վերակացու լինել, մեզ չի ընդունում։

10 Դրա համար, եթե գամ, կհիշեցնեմ նրա այն գործերը, որ մեր հասցեին չար խոսքերով շատախոսություն է անում և դրանով էլ չբավարարված՝ ոչ ինքն է եղբայրներին ընդունում և նրանց էլ, ովքեր ուզում ենընդունել,արգելում է և եկեղեցուց հանում։

11 Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն։ Ով բարիք է գործում, Աստծուց է, իսկ ով չարիք է գործում, Աստծուն չի տեսել։

12 Դեմետրիոսին բոլորն են վկայում և նույնիսկ ինքը՝ ճշմարտությունը. մենք ևս վկայում ենք, ու գիտես, որ մեր վկայությունը ճշմարիտ է։

Վերջաբան

13 Քեզ գրելու շատ բան ունեի, բայց չեմ կամենում թանաքով ու գրչով գրել քեզ,

14 այլ հույս ունեմ շուտով քեզ տեսնելու և դեմ առ դեմ խոսելու։

15 Խաղաղություն քեզ։ Քեզ ողջունում են սիրելիները։ Ողջունի՛ր մեր սիրելիներին անուն առ անուն։

Categories
Հուդա

Հուդա 1

Ուղերձ և ողջույն

1 Հուդան՝ Հիսուս Քրիստոսի ծառա ու Հակոբոսի եղբայրը՝ նրանց, ովքեր սիրվածեն Հայր Աստծուց և Հիսուս Քրիստոսի համար պահված ու ընտրված.

2 թող ողորմությունը, խաղաղությունը և սերը առատ լինեն ձեզ վրա։

Սուտ ուսուցիչներ

3 Սիրելինե՛ր, ամեն ջանք թափեցի, որ ձեզ մեր ընդհանուր փրկության մասին գրեմ. հարկ եղավ, որ գրեմ ձեզ ու խնդրեմ, որ պայքարեք մեկընդմիշտ սրբերին ավանդված հավատի համար.

4 որովհետև սողոսկեցին ձեր մեջ ոմանք, որոնք վաղուց սահմանված էին սույն դատաստանի համար, ամբարիշտներ, որոնք մեր Աստծու շնորհն անառակության վերածեցին և ուրանում են այն միակ Իշխանին և մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։

5 Իսկ ես կամենում եմ հիշեցնել ձեզ, թեև արդեն այս բոլորը գիտեք, որ Տերը ժողովրդին Եգիպտոսի երկրից փրկեց և հետո անհավատներին կորստյան մատնեց։

6 Եվ այն հրեշտակներին, որոնք իրենց իշխանությունը չպահեցին, այլ իրենց բնակատեղին լքեցին, մեծ օրվա դատաստանի համար հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց,

7 ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղած քաղաքները, որոնք սրանց նման պոռնկացան և այլ բնույթի էության հետևից գնացին, իբրև օրինակ դարձան՝ հավիտենական կրակի դատաստանն ընդունելով։

8 Նույն կերպ էլ սրանք, որ զառանցանքի մեջ մարմինն են պղծում, Աստծու իշխանությունն են անարգում ու փառքը հայհոյում։

9 Այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը, սատանայի հետ վիճելով, պատասխան էր տալիս Մովսեսի մարմնի մասին, չհամարձակվեց հայհոյանքի խոսքեր ասելով դատապարտել, այլ ասաց. «Տերը թող քեզ նախատի»։

10 Իսկ սրանք այն բաները, որ չեն իմանում, հայհոյում են, և ինչ որ անբան անասունի պես բնազդով գիտեն, նրանց մեջ ապականվում են։

11 Վա՜յ նրանց, որ Կայենի ճանապարհով են ընթանում ու Բաղաամի մոլորությամբ վարձին են նվիրվում և Կորխի պես հակառակվելով կործանվում են։

12 Սրանք կեղտոտ բծեր են, որոնք, ձեր սիրո ճաշին մասնակցելով, միասին աներկյուղ ուտել-խմելիս իրենց անձերն են գիրացնում։ Անջուր ամպեր են՝ քամիներից քշված, աշնան պտղակորույս ծառեր՝ կրկնակի մեռած, արմատախիլ եղած,

13 ծովի կատաղի ալիքներ, որ իրենց ամոթն են փրփրեցնելով թափում, մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։

14 Ենովքն էլ, որ յոթերորդն է Ադամից սկսած, սրանց մասին մարգարեացել ու ասել է. «Ահա Տերը գալիս է իր բյուրավոր սրբերով,

15 որ բոլորին դատաստան անի և հանդիմանի բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտությամբ գործեցին և այն բոլոր խիստ խոսքերի համար, որ ամբարիշտ մեղավորները նրա դեմ խոսեցին»։

16 Սրանք տրտնջացողներ ու ոչնչով չգոհացողներ են, որոնք իրենց անձերի ցանկությունների համաձայն են գնում, և նրանց բերանն ամբարտավան բաներ է խոսում։ Շահի համար երեսպաշտություն են անում։

17 Բայց դուք, սիրելինե՛ր, հիշե՛ք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալների կողմից նախկինում ասված խոսքերը.

18 որովհետև ասում էին ձեզ, թե վերջին ժամանակներում ծաղրող մարդիկ կլինեն, որոնք իրենց ամբարիշտ ցանկությունների հետևից կգնան։

19 Սրանք նշավակելի, զգայական մարդիկ են, որոնք Հոգին չունեն։

20 Բայց դուք, սիրելինե՛ր, ձեր անձերը ձեր սուրբ հավատի վրա՛ կառուցեք՝ Սուրբ Հոգով աղոթելով։

21 Ձեզ Աստծու սիրո մե՛ջ պահեք՝ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանն սպասելով։

22 Ողորմա՛ծ եղեք թերահավատների հանդեպ։

23 Փրկե՛ք նրանց՝ կրակից խլելով, իսկ ուրիշներին հանդուրժե՛ք երկյուղով՝ ատելով նույնիսկ նրանց աղտոտված պատմուճանը։

Փառաբանություն

24 Եվ նրան, որ կարող է անարատ պահել ձեզ և անեղծ կանգնեցնել իր փառքի առջև անխառն ցնծությամբ,

25 այն միակ իմաստուն Աստծուն և մեր Փրկչին՝ մեր Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, փա՜ռք և մեծություն, զորություն և իշխանություն բոլոր ժամանակներից առաջ և այժմ ու բոլոր ժամանակներում։ Ամեն։

Categories
Հայտնություն

Հայտնություն 1

Նախաբան

1 Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց նրան՝ իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, և իմացրեց իր հրեշտակի միջոցով՝ ուղարկելով իր Հովհաննես ծառային,

2 որ վկայեց Աստծու խոսքը և Հիսուս Քրիստոսի վկայությունը, ինչ որ տեսավ։

3 Երանի նրան, ով կարդում է այս մարգարեության խոսքերը և ով լսում ու պահում է այն, ինչ գրված է դրա մեջ, որովհետև ժամանակը մոտ է։

Ողջույն Ասիայի յոթ եկեղեցիներին

4 Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղություն նրանից, որ Է, նաև որ էր և որ գալու է, և այն յոթ Հոգիներից, որ նրա գահի առաջ են,

5 և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելներից և իշխանը երկրի թագավորների։

Նա, որ սիրեց մեզ ու մեզ ազատեց մեր մեղքերից իր արյամբ

6 և արքայությանանդամներև Աստծու ու իր Հոր քահանաներ դարձրեց մեզ. նրան փա՜ռք և զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։

7 «Ահա նա գալիս է ամպերով,

և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը,

նաև նրանք, որ խոցեցին նրան,

և նրա վրա պիտի ողբան երկրի բոլոր ազգերը։

Այո՛, ամե՛ն»։

8 «Ես եմ Ալֆան ու Օմեգան (սկիզբն ու վերջը)»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։

Քրիստոսի գալստյան տեսիլքը

9 Ես՝ Հովհաննեսս՝ ձեր եղբայրը, Հիսուսով ընկերակիցը նեղության, արքայության և համբերության, Աստծու խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության համար եղա Պատմոս կոչված կղզում։

10 Կիրակի օրը լցվեցի Հոգով և իմ հետևից փողի ձայնի պես մի բարձրձայնլսեցի,

11 որ ասում էր. «Ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և ուղարկի՛ր Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում գտնվող յոթ եկեղեցիներին»։

12 Ես շրջվեցի տեսնելու, թե ում ձայնն է ինձ հետ խոսում, և երբ շրջվեցի, յոթ ոսկե ճրագակալներ տեսա։

13 Իսկ յոթ ճրագակալների մեջտեղում՝ մարդու Որդուն նմանմեկին՝երկարաքղանցք պատմուճան հագած, կրծքին ոսկե գոտի կապած։

14 Նրա գլուխը և մազերը սպիտակ էին, ինչպես բուրդը, և ճերմակ, ինչպես ձյունը, և նրա աչքերը կրակի բոցի պես էին։

15 Նրա ոտքերը նման էին հնոցի մեջ շիկացած պղնձի, իսկ նրա ձայնը՝ առատահոս ջրերի ձայնի։

16 Իր աջ ձեռքում յոթ աստղեր ուներ. նրա բերանից սրած երկսայրի սուր էր ելնում, իսկ նրա երեսը ճառագում էր, ինչպես արեգակն իր զորությամբ։

17 Երբ նրան տեսա, մեռածի պես նրա ոտքերի առաջ ընկա, իսկ նա իր աջն ինձ վրա դրեց ու ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Առաջինն ու Վերջինը

18 և ողջը։ Ես մեռա և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ ունեմ դժոխքի ու մահվան բանալիները։

19 Գրի՛ր, ինչ որ տեսնում ես, ինչ որ կա, և ինչ որ նրանից հետո լինելու է։

20 Ահավասիկ այն յոթ աստղերի և յոթ ոսկե ճրագակալների խորհուրդը, որ տեսար իմ աջ ձեռքին։ Յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, իսկ յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 2

Պատգամ Եփեսոսի եկեղեցուն

1 «Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.

“Այսպես է ասում նա, ով յոթ աստղերն ունի իր աջ ձեռքում և շրջում է յոթ ոսկե ճրագակալների միջև.

2 “Գիտեմ քո գործերը, քո աշխատանքը, քո համբերությունը, և որ չարերին չես կարող տանել. փորձեցիր նրանց, ովքեր առաքյալ են ձևանում, բայց չեն, և սուտ համարեցիր նրանց։

3 Համբերություն ունես։ Իմ անվան համար տանջվեցիր և չընկրկեցիր։

4 Բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թողեցիր քո նախկին սերը։

5 Արդ հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, զղջա՛ և նախկին գործերն արա՛, ապա թե ոչ, կգամ քեզ մոտ և քո ճրագակալն իր տեղից կշարժեմ, եթե չապաշխարես։

6 Բայց սա ունես, որ ատում ես նիկոլայականների գործերը, որ ես էլ եմ ատում։

7 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Հաղթողին թույլ կտամ ուտել կենաց ծառից, որ Աստծու դրախտում է”»։

Պատգամ Զմյուռնիայի եկեղեցուն

8 «Զմյուռնիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.

“Այսպես է ասում Առաջինն ու Վերջինը, որ մեռավ և կենդանացավ.

9 “Գիտեմ քո նեղությունը և աղքատությունը, բայց դու հարուստ ես։ Նաև հայհոյությունը նրանց, ովքեր իրենց կոչում են հրեա, բայց այլ բան չեն, քան սատանայի ժողովարան։

10 Բնավ մի՛ վախեցիր այն բանի համար, որ պիտի չարչարվես։ Ահա բանսարկուն ձեզանից ոմանց բանտ է նետելու, որպեսզի փորձվեք, և տասն օր նեղություն եք ունենալու։ Հավատարի՛մ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ։

11 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Հաղթողը երկրորդ մահից չպիտի վնասվի”»։

Պատգամ Պերգամոնի եկեղեցուն

12 «Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.

“Այսպես է ասում նա, որ սրած երկսայրի սուր ունի.

13 “Գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է։ Սակայն պահում ես իմ անունը և չուրացար իմ հավատը այն օրերին, երբ իմ հավատարիմ վկա Անտիպասը սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում։

14 Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ՝ այն, որ այդտեղ պահում ես Բաղաամի վարդապետությանը հետևողներին, որը Բաղակին սովորեցրեց Իսրայելի զավակներին գայթակղեցնել, որպեսզի նրանք կուռքերին զոհաբերված միս ուտեն և պոռնկություն անեն։

15 Նույն կերպ էլ դու պահում ես նիկոլայականների վարդապետությանը հետևողներին։

16 Ապաշխարի՛ր. եթե ոչ, շուտով կգամ քեզ մոտ ու կմարտնչեմ նրանց հետ իմ բերանի սրով։

17 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Հաղթողին թաքցված մանանայից կտամ՝ ուտի, և կտամ նրան սպիտակ ընտրաքարև դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի այն ստացողից”»։

Պատգամ Թիատիրայի եկեղեցուն

18 «Թիատիրայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.

“Այսպես է ասում Աստծու Որդին, որն ունի կրակի բոցի պես աչքեր և շիկացած պղնձի նման ոտքեր.

19 “Գիտեմ քո գործերն ու սերը, քո հավատն ու ծառայությունը, քո համբերությունը, որ քո վերջին գործերն ավելի են, քան առաջինները։

20 Բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թույլ ես տալիս Հեզաբելին՝ այդ կնոջը, որ իրեն “մարգարեուհի” է կոչում, իմ ծառաներին ուսուցանի և մոլորեցնի, որ պոռնկություն անեն և կուռքերին զոհած միս ուտեն։

21 Ես նրան ժամանակ տվեցի, որ իր պոռնկությունից ապաշխարի, բայց նա չապաշխարեց։

22 Ահա ես նրան անկողին կգցեմ, իսկ նրա հետ շնացողներին՝ մեծամեծ նեղությունների մեջ, եթե իրենց գործերից չապաշխարեն։

23 Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները կիմանան, որ ես եմհոգիներնու սրտերը քննողը։ Եվ յուրաքանչյուրիդ ըստ ձեր գործերի կտամ։

24 Իսկ ես ասում եմ ձեզ և մյուսներին, որ Թիատիրայում եք և այս վարդապետությանը չեք հետևում և, ինչպես ասում են, չեք ճանաչում սատանայի գաղտնի մտքերը. ձեզ վրա ուրիշ ծանրություն չեմ դնի,

25 այլ ինչ ունեք, պահե՛ք, մինչև որ ես գամ։

26 Հաղթողին ու իմ գործերը մինչև վերջ պահողին ազգերի վրա իշխանություն պիտի տամ։

27 Եվ նա կհովվի նրանց երկաթե գավազանով և կփշրի նրանց բրուտի ամանի պես,

28 ինչպես եսիշխանությունստացա իմ Հորից, նրան կտամ նաև առավոտյան աստղը։

29 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին”»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 3

Պատգամ Սարդիսի եկեղեցուն

1 «Սարդիսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.

“Այսպես է ասում նա, որ ունի Աստծու յոթ Հոգիները և յոթ աստղերը. “Գիտեմ քո գործերը, որ անուն ես հանել, թե կենդանի ես, բայց մեռած ես։

2 Արթո՛ւն եղիր և գոտեպնդի՛ր մնացածներին, որ պիտի մեռնեն, որովհետև քո գործերն իմ Աստծու առաջ կատարյալ չգտա։

3 Արդ հիշի՛ր, թե ինչպե՛սխոսքնընդունեցիր ու լսեցիր, և պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթե արթուն չլինես, ես ինչպես գող կգամ, և չես էլ իմանա, թե որ ժամին կգամ քեզ մոտ։

4 ԲայցՍարդիսում ևս ունես մի քանիսին, որոնք իրենց զգեստները չկեղտոտեցին և պիտի շրջեն ինձ հետ սպիտակզգեստներով, որովհետև արժանի են։

5 Հաղթողը այսպիսի սպիտակ զգեստներ պիտի հագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջելու. և նրա անունը պիտի հայտնեմ իմ Հոր ու նրա հրեշտակների առաջ։

6 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին””»։

Պատգամ Փիլադելփիայի եկեղեցուն

7 «Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.

“Այսպես է ասում Սուրբը՝ Ճշմարիտը,

որ Դավթի բանալին ունի.

նա, որ բացում է, և ոչ ոք չի փակում,

նա, որ փակում է, և ոչ ոք չի բացում.

8 “Գիտեմ քո գործերը. ահա քո առջև բացված դուռ դրեցի, և այն ոչ ոք չի կարող փակել, որովհետև թեև քիչ զորություն ունես, բայց իմ խոսքը պահեցիր և իմ անունը չուրացար։

9 Ահա քեզ եմ տալիս սատանայի ժողովարան եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեա են, բայց չեն, այլ ստում են։ Նրանցայնպեսպիտի անեմ, որ գան և երկրպագություն անեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես քեզ սիրեցի։

10 Քանի որ համբերության իմ խոսքը պահեցիր, ես էլ քեզ պիտի պահեմ փորձության այն ժամին, որ գալու է այս աշխարհի վրա, որպեսզի փորձության ենթարկի երկրի երեսին բոլոր ապրողներին։

11 Ահա շուտով ես գալիս եմ. պահի՛ր, ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք քո պսակը չվերցնի։

12 Հաղթողին իմ Աստծու տաճարում սյուն պիտի դարձնեմ, ու նա այլևս այնտեղից դուրս չի գալու։ Նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը՝ նոր Երուսաղեմիանունը, որ իջնելու է երկնքից՝ իմ Աստծու մոտից, և իմ նոր անունըպիտի գրեմ։

13 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին””»։

Պատգամ Լաոդիկիայի եկեղեցուն

14 «Լաոդիկիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.

“Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ ու ճշմարիտ Վկան, Աստծու արարչագործության Սկիզբը.

15 “Գիտեմ քո գործերը, որ ո՛չ սառն ես, ո՛չ էլ տաք։ Երանի՜ սառը կամ տաք լինեիր։

16 Ուրեմն քանի որ գաղջ ես և ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, քեզ իմ բերանից պիտի փսխեմ։

17 Որովհետև ասում ես. “Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ չեմ”։ Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես։

18 Ես քեզ խորհուրդ եմ տալիս. գնի՛ր ինձնից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս, և սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկությունը չերևա, և չամաչես. աչքերիդ դե՛ղ դիր, որ տեսնես։

19 Ում ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում։ Ուրեմն նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։

20 Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ։

21 Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ գահին, ինչպես ես հաղթեցի և իմ Հոր հետ նրա գահին նստեցի։

22 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին”»։