Categories
Տիտոսին

Տիտոսին 2

Ողջամիտ վարդապետություն

1 Բայց դու խոսի՛ր այն, ինչ վայել է ողջամիտ վարդապետությանը։

2 Ծերերը թող լինեն զգոն, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հավատով, սիրով, համբերությամբ։

3 Նույնպես էլ ծեր կանայք թող լինեն սրբավայել, ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ,այլբարի խրատ տվող,

4 որպեսզի դեռատի կանանց խրատեն, որ լինեն այրասեր, որդեսեր,

5 խոհեմ, անարատ, տնարար, բարեգործ, իրենց ամուսիններին հնազանդ, որպեսզի Աստծու խոսքը չհայհոյվի։

6 Նույն կերպ էլ երիտասարդների՛ն հորդորիր, որ խոհեմ լինեն

7 ամեն ինչում՝ քեզ բարի գործերում օրինակ դարձնելով. ուսուցանելու մեջ պահի՛ր անեղծություն, պարկեշտություն,

8 թող խոսքը լինի ողջամիտ, անառարկելի, որպեսզի հակառակորդն ամաչի՝ որևէ չար բան չունենալով ձեր դեմ խոսելու։

9 Թող ծառաներն իրենց տերերին ամեն ինչում հնազանդ լինեն, հաճոյանան նրանց և ոչ թե հակառակվեն։

10 Չգողանան, այլ կատարյալ բարիք և հավատարմություն ցուցաբերեն, որպեսզի մեր Փրկիչ Աստծու վարդապետությունը ամեն ինչով զարդարեն։

Փրկչական շնորհի հայտնությունը

11 Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց.

12 այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները և խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում՝

13 սպասելով այն երանելի հույսին և մեծ Աստծու ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը,

14 որն իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի և իր սեփական ժողովուրդըդարձնի՝բարի գործերի նախանձախնդիր։

15 Այս բաները խոսի՛ր ու հորդորի՛ր և ամենայն խստությամբ հանդիմանի՛ր. թող ոչ ոք քեզ չարհամարհի։

Categories
Տիտոսին

Տիտոսին 3

Քրիստոնեական վարք

1 Նրանց հիշեցրո՛ւ, որ իշխանություններին և պետություններին հնազանդվեն, հպատակվեն ու ամեն բարի գործի համար պատրաստ լինեն։

2 Ոչ մեկի չհայհոյեն, չկռվեն, հեզ լինեն, բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցուցաբերեն։

3 Որովհետև մի ժամանակ մենք էլ անմիտ էինք, անհնազանդ, մոլորված, ցանկությունների և պես-պես անառակությունների ծառայողներ, չարությամբ և նախանձով էինք վերաբերվում, ատելի էինք ու միմյանց ատող։

4 Բայց երբ մեր Փրկիչ Աստծու քաղցրությունը և մարդասիրությունը հայտնվեց,

5 նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ,

6 որ առատությամբ մեզ վրա թափեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով,

7 որպեսզի նրա շնորհով արդարացած՝ ժառանգներ լինենք՝ հավիտենական կյանքի հույսով։

8 Հավաստի է այս խոսքը, և ուզում եմ, որ դու այս բաները հաստատես, որպեսզի Աստծուն հավատացողները ջանք թափեն բարի գործեր անելու։ Սրանք են բարին և մարդկանց համար օգտակարը։

9 Իսկ հիմար վիճաբանություններից, ազգաբանությունից, հակառակություններից ու օրենքիմասինվեճերից հեռո՛ւ մնա, որովհետև անօգուտ և ունայն են։

10 Հեռո՛ւ մնա հերձվածող մարդուց մեկ կամ երկու անգամ խրատելուց հետո՝

11 գիտենալով, որ այդպիսին շեղված է ու մեղք է գործում՝ ինքն իրեն դատապարտելով։

Վերջին հանձնարարություններ և ողջույններ

12 Երբ Արտեմասին կամ Տյուքիկոսին քեզ մոտ ուղարկեմ, շտապի՛ր ինձ մոտ՝ Նիկոպոլիս գալ, որովհետև որոշել եմ ձմեռն այնտեղ մնալ։

13 Եվ օրենսգետ Զենասին ու Ապողոսին շտապ ճանապա՛րհ դիր, այնպես որ ոչնչի պակասություն չունենան։

14 Բայց մերոնք էլ թող սովորեն անհրաժեշտ կարիքների համար բարի գործերի մեջ մնալ, որպեսզի անօգուտ չլինեն։

15 Քեզ ողջունում են բոլորը, ովքեր ինձ հետ են։ Ողջունի՛ր նրանց, ովքեր մեզ հավատով սիրում են։ Շնորհը ձեզ բոլորիդ հետլինի։Ամեն։

Categories
Փիլիմոնին

Փիլիմոնին 1

Ուղերձ և ողջույն

1 Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի շղթայակիրը, և Տիմոթեոս եղբայրը՝ սիրելի Փիլիմոնին՝ մեր գործակցին,

2 քույր Ապփիային, Արքիպպոսին՝ մեր զինակցին, և քո տանըհավաքվողեկեղեցուն.

3 շնորհ ձեզ ու խաղաղություն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։

Գոհություն և աղոթք

4 Միշտ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն՝ աղոթքներիս մեջ քեզ հիշելով,

5 լսելով քո սիրո ու հավատի մասին, որ ունես Տեր Հիսուսի և բոլոր սրբերի հանդեպ։

6 Թող քո հաղորդակցությունը հավատին գործուն լինի բոլոր բարիքների ճանաչման մեջ, որ ձեր մեջ են Հիսուս Քրիստոսով։

7 Որովհետև մեծ ուրախություն և մխիթարություն ստացանք քո սիրուց, եղբա՛յր. սրբերի սրտերը քեզանով հանգստացել են։

Պողոսի խնդրանքը

8 Դրա համար, թեև Քրիստոսով համարձակվում եմ քեզ հրամայել այն, ինչ պետք է անես,

9 սակայն հանուն սիրո առավել խնդրում եմ՝ լինելով այնպիսին, ինչպիսին եմ ես՝ ծերունի Պողոսս, և հիմա էլ Հիսուս Քրիստոսիհամարշղթայվածս։

10 Խնդրում եմ քեզ իմ զավակի՝ Օնեսիմոսի համար, որին ծնեցի իմ շղթաների մեջ.

11 նա, որ մի ժամանակ քեզ համար անպիտան էր, այժմ պիտանի է և՛ քեզ, և՛ ինձ.

12 նրան հետ եմ ուղարկումքեզ մոտ։ Իսկ դու նրան, որ նույն իմ սիրտն է, ընդունի՛ր։

13 Ես կամենում էի նրան ինձ մոտ պահել քո փոխարեն ինձ սպասավորելու բանտում Ավետարանը քարոզելու համար։

14 Բայց առանց քո հավանության չուզեցի ոչինչ անել, որպեսզի այն բարիքը, որ անելու ես, պարտադրված չլինի, այլ կամովին։

15 Թերևս հենց դրա համար ժամանակավորքեզանիցհեռացավ, որպեսզի նրան մշտապես ունենաս

16 այլևս ոչ իբրև ստրուկի, այլ ստրուկից առավել՝ իբրև սիրելի եղբոր, հատկապես ինձ համար, քեզ համար ևս որպես մարդ և որպեսեղբայրՏիրոջով։

17 Արդ, եթե ինձքոընկերն ես համարում, ընդունի՛ր նրան, ինչպես ինձ։

18 Եվ եթե անիրավել է քո դեմ կամ պարտք է, ի՛նձ պարտագրիր։

19 Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. «Ես եմ վճարելու»՝ չասելու համար, թե դու ինձ անձով ես պարտական։

20 Այո՛, եղբա՛յր, հանուն Տիրոջ թող ես էլ քեզնից մի բան առնեմ. սփոփի՛ր սիրտս Տիրոջով։

21 Հնազանդությանդ վստահելով եմ այս գրում քեզ, որովհետև գիտեմ, որ ասածիցս ավելին կանես։

22 Միաժամանակ պատրաստվի՛ր ինձ հյուրընկալելու, որովհետև հույս ունեմ, որ ձեր աղոթքներովԱստված ինձձեզ կշնորհի։

23 Քեզ ողջունում են Եպափրասը՝ հանուն Քրիստոս Հիսուսի իմ բանտակիցը,

24 իմ գործակիցներ Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը, Ղուկասը։

25 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետլինի։ Ամեն։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 1

Աստծու խոսքը իր Որդու միջոցով

1 Աստված հին ժամանակներում բազում անգամներ ու բազում ձևերով խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով.

2 այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Որդու միջոցով, որին ամեն ինչի ժառանգ կարգեց, և որի միջոցով ստեղծեց նաև դարերը։

3 Նա է նրա փառքի լույսն ու նրա էության արտահայտումը, որ իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեցԱստծումեծության աջ կողմում՝ բարձունքներում։

Որդին հրեշտակներից մեծ է

4 Եվ հրեշտակներից այնքան բարձր դասվեց, որ նրանցից ավելի տարբեր անուն ժառանգեց։

5 Որովհետև հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց.

«Դու ես իմ Որդին,

ես այսօր ծնեցի քեզ»(Սաղ. 2.7)։

Եվ դարձյալ.

«Ես նրան Հայր կլինեմ,

ու նա ինձ Որդի կլինի»(Բ Թագ. 7.14,Ա Մն. 17.13)։

6 Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է.

«Եվ թող նրան երկրպագեն Աստծու բոլոր հրեշտակները»(Բ Օր. 32.43 (LXX))։

7 Բայց հրեշտակների մասին ասում է.

«Նա, որ իր հրեշտակներին հոգիներ դարձրեց

ու իր ծառաներին՝ կրակի բոց»(Սաղ. 104.4)։

8 Սակայն Որդունասում է.

«Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է.

քո թագավորության գավազանն արդարության գավազան է։

9 Արդարությունը սիրեցիր և անօրենությունն ատեցիր.

դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը

քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին»(Սաղ. 45.6-7)։

10 Եվ՝

«Դու, Տե՛ր, ի սկզբանե երկիրը հիմնեցիր,

և քո ձեռքի գործն են նաև երկինքները։

11 Նրանք կկորչեն, բայց դու կաս, կմնաս,

իսկ բոլորը լաթի պես կմաշվեն։

12 Վերարկուի պես նրանց կոլորես,

և հագուստի պես կփոխվեն,

բայց դու նույնն ես,

և քո տարիները չեն պակասելու»(Սաղ. 102.25-27)։

13 Եվ հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց.

«Նստի՛ր իմ աջ կողմում,

մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դնեմ»(Սաղ. 110.1)։

14 Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 2

Մեծ փրկությունը

1 Դրա համար մենք պետք է առավել ևս ուշադիր լինենքմերլսածներին, որպեսզի երբեք չշեղվենք։

2 Որովհետև եթե հրեշտակների միջոցով ասված խոսքը հաստատուն եղավ, և ամեն հանցանք ու անհնազանդություն իր արդար պատիժն ստացան,

3 ապամենք ինչպե՞ս պիտի խուսափենք, եթե այսպիսի մեծ փրկության նկատմամբ անտարբեր լինենք, որը սկզբից Տիրոջ կողմից հռչակվեց, հետո մեր մեջ հաստատվեցնրանլսողների միջոցով։

4 Աստված այն վկայեց նշաններով, հրաշքներով, տեսակ-տեսակ զորություններով և Սուրբ Հոգու պարգևներով. ըստ իր կամքի կամեցավ։

Փրկություն Քրիստոսով և ոչ թե հրեշտակներով

5 Որովհետև հրեշտակներին չհնազանդեցրեց այն հանդերձյալ աշխարհը, որի մասին խոսում ենք։

6 Մեկը մի տեղ վկայել է՝ ասելով.

«Մարդն ի՞նչ է, որ նրան հիշես,

կամ մարդու որդին, որ նրան այցելում ես։

7 Նրան հրեշտակներից մի քիչ ցածր իջեցրիր,

նրան փառքով ու պատվով պսակեցիր.

8 ամեն ինչ նրա ոտքերից ներքև հնազանդեցրիր»(Սաղ. 8.4-6)։

Որովհետև ամեն ինչ նրան հնազանդեցրեց, ոչինչ չթողեց, որ հնազանդ չլինի նրան, սակայն հիմա դեռ չենք տեսնում, որ ամեն ինչ նրան հնազանդեցված է։

9 Բայց մահվան չարչարանքի պատճառով հրեշտակներից մի փոքր ցածր դասված տեսնում ենք փառքով ու պատվով պսակված Հիսուսին, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի։

10 Որովհետև պետք էր, որ նա, որի համար է ամեն բան, և որով է ամեն բան, շատ որդիների դեպի փառք առաջնորդի, նրանց փրկության առաջնորդի չարչարանքի միջոցով։

11 Որովհետև թե՛ սրբացնողը և թե՛ սրբացվողները՝ բոլորը մեկից են. այդ պատճառով ամոթ չի համարում նրանց եղբայրներ կոչել

12 ու ասել.

«Քո անունն իմ եղբայրներին պիտի հայտնեմ,

ժողովրդի հավաքույթի մեջ պիտի գովաբանեմ քեզ»(Սաղ. 22.22)։

13 Եվ դարձյալ.

«Ես հույսս նրա վրա պիտի դնեմ»(Ես. 8.17)։

Եվ դարձյալ.

«Ահա ես ու իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց»(Ես. 8.18)։

14 Արդ որովհետև զավակներն արյանն ու մարմնին հաղորդակից եղան, ինքն էլ միևնույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որպեսզի իր մահով կործանի մահվան իշխանությունն ունեցողին, այսինքն՝ սատանային,

15 և ազատի նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից,

16 քանի որ հրեշտակներին բնավ չի օգնում, այլ Աբրահամի սերնդին։

17 Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսզի ողորմած լիներ և հավատարիմ քահանայապետ Աստծու առաջ, որպեսզի ժողովրդի մեղքերը քավեր։

18 Որովհետև ինչպես որ ինքը չարչարվեց ու փորձվեց, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 3

Քրիստոսը՝ գերազանց, քան Մովսեսը

1 Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, երկնային կոչմա՛ն մասնակիցներ, նայե՛ք մեր Առաքյալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Հիսուսին, որին խոստովանում ենք,

2 որ հավատարիմ է իրեն արարողին, ինչպես Մովսեսը՝ նրա ամբողջ տան մեջ։

3 Որովհետև նա առավել փառքի արժանի եղավ, քան Մովսեսը, ինչպես որ տնից ավելի մեծ պատիվ ունի այն կառուցողը։

4 Ամեն տուն որևէ մեկի կողմից է կառուցվում, իսկ նա, ով ամեն բան արարեց, Աստված է։

5 Եվ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ որպես ծառա՝ վկայելու ասվելիք խոսքերը։

6 Իսկ Քրիստոսը իբրև որդիէնրա տան վրա։ Նրա տունը մենք իսկ ենք, եթե համարձակությունն ու հույսի պարծանքը մինչև վերջ հաստատ պահենք։

Աստծու ժողովրդին վերապահված հանգիստը

7 Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում.

«Այսօր եթե նրա ձայնը լսեք,

8 ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես փորձության օրը անապատում,

9 որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ

ու տեսան իմ գործերը

10 քառասուն տարի։

Դրա համար այդ սերնդից զզվեցի

և ասացի. “Միշտ մոլորվում են սրտով,

և նրանք իմ ճանապարհները չճանաչեցին”։

11 Այնպես որ ես իմ բարկության մեջ երդվեցի,

որ իմ հանգստի մեջ չպիտի մտնեն»(Սաղ. 95.7-11)։

12 Տեսե՛ք, եղբայրնե՛ր, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ, չար սիրտ չլինի և հեռանա կենդանի Աստծուց։

13 Այլ ամեն օր միմյանց հորդորե՛ք, քանի որ այսօրը դեռ կա, որպեսզի ձեզանից ոչ ոք մեղքի խաբեությամբ չկարծրանա։

14 Քանի որ մասնակից եղանք Քրիստոսին, ուստի հավատը սկզբից մինչև վերջ պետք է հաստատուն պահենք։

15 Քանի որ ասվում է.

«Այսօր եթե նրա ձայնը լսեք,

ձեր սրտերը մի՛ կարծրացրեք, ինչպես դառնության օրերին»(Սաղ. 95.7-8)։

16 Որովհետև ովքե՞ր էին, որ լսեցին և դառնացրին նրան. ո՞չ բոլոր նրանք, որ Մովսեսի միջոցով դուրս էին եկել Եգիպտոսից։

17 Քառասուն տարի ումի՞ց զզվեց. չէ՞ որ մեղք գործածներից, որոնց ոսկորներն ընկան անապատում։

18 Եվ ո՞ւմ երդվեց, որ իր հանգստի մեջ չպիտի մտնեն, եթե ոչ անհավատներին։

19 Եվ տեսնում ենք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 4

1 Ուրեմն զգուշանանք. քանի դեռ նրա հանգստի մեջ մտնելու խոստումը մնում է, ձեզանից որևէ մեկը դուրս չմնա։

2 Որովհետև մեզ էլ է նրանց պես ավետվել, բայց խոսքը լսելը նրանց օգուտ չբերեց, քանի որ լսողների մեջ հավատով չներթափանցեց։

3 Բայց մենք, որ հավատացինք, մտնելու ենք այն հանգստի մեջ, ինչպես որ ասաց.

«Ինչպես իմ բարկության մեջ երդվեցի,

թե իմ հանգստի մեջ չպիտի մտնեն»(Սաղ. 95.11),

թեև նրա գործերն աշխարհի սկզբից կատարված էին։

4 Որովհետև մի տեղ յոթերորդ օրվա մասին այսպես է ասում.

«Եվ Աստված յոթերորդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից»(Ծնն. 2.2)։

5 Եվ այստեղ դարձյալ ասում է.«Իմ պատրաստած հանգստի վայրը չպիտի մտնեն»(Սաղ. 95.11)։

6 Թեև ոմանք կարող էին այդ հանգստի վայրը մտնել, հատկապես նրանք, որ լսեցին ավետաբեր լուրը, սակայն չմտան իրենց անհավատության պատճառով,

7 Աստվածնրանց դարձյալ մի օր է սահմանում՝ «Այսօրը». երկար ժամանակ հետո Դավթի միջոցով ասվեց.

«Այսօր եթե նրա ձայնը լսեք,

ձեր սրտերը մի՛ կարծրացրեք»(Սաղ. 95.7-8)։

8 Որովհետև եթե Հեսուն նրանց հանգստի մեջ տարած լիներ, դրանից հետո ուրիշ օրվա մասին այլևս չէր խոսի։

9 Ուրեմն Աստծու ժողովրդի համար դեռ մեկ այլ հանգստի օր մնում է,

10 որովհետև նրա հանգստի մեջ մտնողն ինքն էլ է իր գործերից հանգստանում, ինչպես Աստված էլ՝ իր գործերից։

11 Ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ, որպեսզի ոչ ոք անհնազանդության նման օրինակով չընկնի։

Քրիստոսը՝ մեծ Քահանայապետ

12 Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։

13 Նրա առաջ անտեսանելի արարած չկա, այլ ամեն բան հստակ է և ակնհայտ. նրան ենք հաշվետու։

14 Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։

15 Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլմի այնպիսին, որամեն բանով փորձված էմեզնման,բայցառանց մեղքի է։

16 Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 5

1 Մարդկանց միջից ընտրված ամեն քահանայապետ կարգված է մարդկանց կողմից Աստծու հետ հարաբերությունների մեջ լինելու, որպեսզի ընծաներ ու զոհեր մատուցի մեղքերի համար։

2 Նա կարող է տգետներին ու մոլորվածներին կարեկից լինել, որովհետև ինքն էլ տկարությամբ է պատված։

3 Եվ այդ պատճառով նա պետք է ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար ընծա մատուցի մեղքերի համար։

4 Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է այդ պատիվն ստանում, այլ նա, ով Աստծուց կանչված է, ինչպես Ահարոնը։

5 Նույն կերպ էլ Քրիստոսը ոչ թե ի՛նքն իրեն փառավորեց, որպեսզի Քահանայապետ լինի, այլ նա, ով նրան ասաց.

«Դու ես իմ Որդին,

ես այսօր ծնեցի քեզ»(Սաղ. 2.7)։

6 Ինչպես որ մի ուրիշտեղէլ ասում է.

«Դու հավիտյան քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի»(Սաղ. 110.4)։

7 Նա, ով իր երկրային օրերին ուժգին աղաղակով ու արտասուքով աղոթք ու աղաչանք էր մատուցում նրան, որ կարող էր իրեն մահից փրկել։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։

8 Թեև Որդի էր, չարչարանքներից հնազանդություն սովորեց։

9 Եվ կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ՝

10 Աստծուց Քահանայապետ անվանվելով, ըստ Մելքիսեդեկի կարգի։

Զգուշացում հավատը լքելու վտանգից

11 Դրա մասին շատ բան ունենք ասելու, սակայն դժվար է մեկնաբանել, որովհետև դուք լսելու ընդունակ չեղաք։

12 Որովհետև ժամանակի ընթացքում պետք է ուսուցիչներ լինեիք, բայց դարձյալ կարիք ունեք սովորելու, թե ի՛նչ են Աստծու խոսքերի առաջին նշանագրերը։ Դուք կաթի կարիք ունեք, այլ ոչ թե պինդ կերակուրի.

13 որովհետև ամեն մեկը, ով կաթնակեր է, արդարության խոսքին անփորձ է, քանի որ երեխա է։

14 Իսկ պինդ կերակուրը կատարյալների համար է, որոնց զգայարանները վարժված են բարին ու չարը զանազանելու։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 6

1 Ուստի Քրիստոսիմասիննախագիտելիքները թողնելով՝ գանք դեպի կատարյալը։ Թողնենք նաև հիմնականուսուցումները,որոնք վերաբերում են մահացու գործերից ապաշխարությանը և Աստծու հավատին,

2 մկրտությունների վարդապետությանը, ձեռնադրությանը, մեռելների հարությանը և հավիտենական դատաստանին։

3 Ահա թե ինչ ենք անելու, եթե Աստված թույլ տա։

4 Անհնար է, որ մեկ անգամ արդեն լուսավորվածները, որոնք ճաշակել են երկնային պարգևից և Սուրբ Հոգուն հաղորդակից եղել,

5 ճաշակել են Աստծու խոսքի վայելչությունն ու հանդերձյալ աշխարհի զորությունները,

6 եթե ընկնեն, ապաշխարությամբ դարձյալ նորոգվեն, որովհետև նրանք Աստծու Որդուն իրենց համար վերստին խաչն են հանում ու խայտառակում։

7 Քանի որ այն հողը, որ խմում է իր վրա շատ անգամներ տեղացած անձրևը և օգտակար արդյունք է տալիս նրանց, որոնց կողմից մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում։

8 Իսկ որ փուշ ու տատասկ է տալիս, անպետք է. նրան անեծքն է կպչում, և նրա վերջն այրվելն է։

9 Սիրելինե՛ր, թեև այսպես եմ խոսում, բայց ձեզ համար վստահ եմ, որ լավագույն ուղու վրա եք, այն, որ դեպի փրկություն է տանում։

10 Որովհետև Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և այն սերը, որ նրա անվան հանդեպ ցուցաբերեցիք՝ ծառայելով սրբերին, որոնց հիմա էլ ծառայում եք։

11 Եվ փափագում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի հույսը մինչև վերջ հաստատ մնա,

12 որպեսզի չծուլանաք, այլ հավատով ու համբերությամբ խոստումները ժառանգողներին նմանվեք։

Աստծու հաստատ խոստումը

13 Երբ Աստված Աբրահամին իր խոստումը տվեց, քանի որ չկար ավելի մեծ մեկը, որ նրանով երդվեր, նա ինքն իրենով երդվեց

14 ու ասաց.«Այո՛, օրհնելով պիտի օրհնեմ քեզ և բազմացնելով պիտի բազմացնեմ քեզ»(Ծնն. 22.16-17)։

15 Եվ այսպես համբերատար լինելով՝ նա հասավ խոստումին։

16 Հիրավի մարդիկ իրենցից ավելի մեծով են երդվում, և նրանց երդումը վերջ է դնում ամեն հակառակության և հավաստիացնում։

17 Ուստի Աստված, առավել ևս կամենալով խոստման ժառանգորդներին ցույց տալ իր նպատակի անփոփոխ լինելը, այն հաստատեց երդմամբ,

18 որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնքցույց են տալիս,որ անհնար է՝ Աստված սուտ խոսի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապավինելով կառչեցինք մեզ առաջարկված հույսից,

19 որը մեզ համար հաստատուն և անշարժ խարիսխ է, որ թափանցում է վարագույրից ներս,

20 որտեղ մեզ համար մտավ նախակարապետը՝ Հիսուսը, ըստ Մելքիսեդեկի կարգի հավիտենական Քահանայապետ դարձած։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 7

Մելքիսեդեկ քահանայապետը

1 Քանի որ այս Մելքիսեդեկը թագավոր էր Սաղեմի, Բարձրյալ Աստծու քահանա, որ ընդառաջ ելավ Աբրահամին, երբ նա վերադառնում էր թագավորների կոտորածից, և օրհնեց նրան,

2 Աբրահամը ամեն ինչից նրան տասանորդ տվեց։Մելքիսեդեկնախ թարգմանվում է «արդարության թագավոր», ապա՝ «թագավոր Սաղեմի», այսինքն՝ «խաղաղության թագավոր»։

3 Նա անհայր, անմայր է, առանց ազգաբանության. ո՛չ օրերի սկիզբ ունի և ո՛չ կյանքի վերջ, այլ Աստծու Որդու նման մնում է մշտնջենական քահանա։

4 Տեսե՛ք, թե որքա՜ն մեծ էր սա, որին Աբրահամ նահապետն էլ ավարից տասանորդ տվեց։

5 Ղևիի որդիներից նրանց, ովքեր քահանայություն են ստանում, համաձայն օրենքի՝ պատվիրված է տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թեև նրանք էլ Աբրահամի սերնդից են։

6 Բայց նրանց ազգատոհմից չհամարվածը Աբրահամից տասանորդ վերցրեց և օրհնեց նրան, ում խոստացված էր։

7 Անառարկելի է այն, որ փոքրն օրհնվում է մեծագույնի կողմից։

8 Եվ այստեղ մահկանացու մարդիկ են տասանորդ վերցնում, բայց այնտեղ՝ նա, ում մասին վկայվել է, որ կենդանի է։

9 Եվ, այսպես ասած, Աբրահամի միջոցով Ղևին ևս, որ տասանորդ էր վերցնում, տասանորդ է տվել,

10 որովհետև նա նույնպես իր հոր սերնդից էր, երբ Մելքիսեդեկը նրան ընդառաջ ելավ։

Ղևտական քահանայության անկատարությունը

11 Եթե կատարելությունը ղևտացիների քահանայության միջոցով էր (որովհետև ժողովուրդը նրա վրա հիմնվելով օրենքն ընդունեց), էլ ի՞նչ կարիք կա, որ Մելքիսեդեկի կարգով մի ուրիշ քահանա հանդես գա Ահարոնի կարգի փոխարեն,

12 քանի որ քահանայություն փոխելով՝ հարկ է, որ օրենքն էլ փոխվի։

13 Որովհետև նա, ում մասին այս բաներն ասվում են, պատկանում էր ուրիշ ցեղի, որից ոչ ոք զոհասեղանին չի ծառայել։

14 Հայտնի է, որ մեր Տերը Հուդայի ցեղից է սերում, և այդ ցեղի քահանաների մասին Մովսեսը ոչինչ չի ասել։

15 Առավել ևս հայտնի է, որ Մելքիսեդեկի նմանությամբ ուրիշ քահանա է հանդես գալիս,

16 որը ոչ ըստ մարդկային օրենքի պատվիրանի եղավ, այլ ըստ անվախճան կյանքի զորության։

17 Քանզի վկայվեց.

«Դու հավիտյան քահանա ես՝

ըստ Մելքիսեդեկի կարգի»(Սաղ. 110.4)։

18 Քանի որ առաջին պատվիրանի բեկանումը դրա տկարության և անօգուտ լինելու պատճառով էր,

19 որովհետև օրենքը կատարյալ ոչինչ չի արել, փոխարենը լավագույն հույսը ներթափանցեց, որով մոտենում ենք Աստծուն։

20 Եվ որքանով որ նա առանց երդման չեղավ, որովհետևոմանքառանց երդման են քահանա դարձել,

21 բայց նա՝ երդումով, նրա միջոցով, որ նրան ասաց.

«Երդվեց Տերը

ու չի զղջա.

դու հավիտյան քահանա ես»(Սաղ. 110.4),

22 նույն չափով էլ Հիսուսը երաշխավոր եղավ լավագույն ուխտի։

23 Այդուհանդերձ շատ քահանաներ են եղել, որովհետև մահն արգելք էր լինում, որ նրանք մշտականքահանամնան։

24 Բայց սա հավիտենական մնալու պատճառով անանց քահանայություն ունի։

25 Ուստի և կարող է փրկել նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է, որպեսզի նրանց համար բարեխոս լինի։

26 Մեզ այսպիսի քահանայապետ էր պետք՝ սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված ու երկնքից վեր բարձրացած,

27 որը, ինչպես ուրիշ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհ մատուցելու և հետո՝ ժողովրդիմեղքերիհամար, քանի որ նա մեկ անգամ կատարեց այդ՝ ինքն իրեն պատարագ մատուցելով։

28 Օրենքը քահանայապետներ է կարգում տկարություն ունեցող մարդկանց, բայց երդման խոսքը, որ օրենքից հետո է գալիս, կարգում է Որդուն, որ հավիտյան կատարյալ է։