Categories
Ա Տիմոթեոսին

Ա Տիմոթեոսին 2

Աղոթել բոլոր մարդկանց համար

1 Արդ, խնդրում եմ, որ ամեն բանից առաջ աղոթեք, խնդրանք ու աղաչանք անեք, գոհություն հայտնեք բոլոր մարդկանց համար,

2 թագավորների ու բոլոր իշխանավորների համար, որպեսզի լիակատար աստվածապաշտությամբ ու մաքրությամբ խաղաղ ու հանգիստ կյանք վարենք,

3 որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծու առաջ,

4 որը կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և ճշմարտության ճանաչմանը հասնեն։

5 Քանի որ կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծու ու մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը,

6 որն ինքն իրեն բոլորի համար փրկագին տվեց։ Այդպիսին է վկայությունը, որ եղավ իր ժամանակներում,

7 որի համար ես կարգվեցի քարոզիչ ու առաքյալ (ճշմարիտ եմ ասում, չեմ ստում), հեթանոսների վարդապետ՝ հավատով ու ճշմարտությամբ։

8 Արդ կամենում եմ, որ տղամարդիկ ամեն տեղ աղոթք անեն՝ մաքուր ձեռքեր վեր բարձրացնելով, առանց բարկության ու երկմտանքի։

9 Նույն կերպ էլ կանայք թող իրենց զարդարեն վայելուչ հագուստով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ. ոչ թեպճնվեն մազիհյուսքերով կամ ոսկյա կամ մարգարտյազարդերովկամ թանկարժեք զգեստներով,

10 այլ բարի գործերով, ինչպես վայել է աստվածապաշտությունը հանձն առած կանանց։

11 Կինը թող սովորի հանդարտությամբ, ամենայն հնազանդությամբ։

12 Կնոջը թույլ չեմ տալիս, որ ուսուցանի, ոչ էլ ամուսնուն իշխի. այլ լուռ մնա։

13 Որովհետև նախ Ադամն ստեղծվեց, և հետո՝ Եվան։

14 Եվ Ադամը չխաբվեց, բայց կինը խաբվելով հանցանք գործեց։

15 Սակայն նա կփրկվի որդեծնությամբ, եթե պարկեշտությամբ մնա հավատի, սիրո և սրբության մեջ։

Categories
Ա Տիմոթեոսին

Ա Տիմոթեոսին 3

Եկեղեցական առաջնորդի արժանիքները

1 Հավաստի է այս խոսքը. եթե մեկը եպիսկոպոսության է ձգտում, բարի գործ է ցանկանում։

2 Արդ եպիսկոպոսը պետք է անթերի լինի, մեկ կնոջ ամուսին, ողջամիտ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանող,

3 ո՛չ գինեմոլ, ո՛չ ծեծող, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ արծաթասեր.

4 որ իր տանը լավ վերակացու լինի, որ ամենայն պարկեշտությամբ հնազանդ զավակներ ունենա

5 (բայց եթե մեկն իր տանը վերակացու լինել չիմանա, նա ինչպե՞ս է հոգալու Աստծու եկեղեցուն)։

6 Թող նորադարձչլինի,որպեսզիհպարտությունիցչկուրանա ու սատանայիպեսդատապարտության մեջ չընկնի։

7 Բայց նա պետք էեկեղեցուցդուրս ևս բարի վկայություն ունենա, որ նախատինքի և սատանայի որոգայթի մեջ չընկնի։

Սարկավագի արժանիքները

8 Նույն կերպ էլ սարկավագները պետք է պարկեշտ լինեն, ո՛չ երկերեսանի, ո՛չ գինեմոլ, ո՛չ շահամոլ,

9 այլհավատի խորհուրդը մաքուր խղճով պահող։

10 Սրանք ևս նախ թող փորձվեն, ապա եթե անթերի լինեն, ծառայության անցնեն։

11 Նույն կերպ էլնրանցկանայքպետք է լինենպարկեշտ, ոչ չարախոս, ողջամիտ, ամեն ինչում հավատարիմ։

12 Սարկավագները պետք է լինեն մեկ կնոջ ամուսին, իրենց զավակներին ու իրենց ընտանիքներին լավ վերակացու։

13 Որովհետև ծառայությունը լավ կատարողներն իրենց համարպատվավորաստիճան են ձեռք բերում և մեծ համարձակություն հավատի մեջ, որ Քրիստոս Հիսուսով է։

Եկեղեցին և աստվածապաշտության մեծ խորհուրդը

14 Այս բաները գրում եմ քեզ՝ հուսալով, որ շուտով քեզ մոտ կգամ։

15 Իսկ եթե ուշանամ, որպեսզի իմանաս, թե ինչպե՛ս պետք է վարվել Աստծու տան մեջ, որը կենդանի Աստծու եկեղեցին է, սյունը և հաստատությունը ճշմարտության։

16 Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է.

Աստվածմարմնով հայտնվեց,

Հոգով արդարացավ,

երևաց հրեշտակներին,

քարոզվեց հեթանոսների մեջ,

հավատով ընդունվեց աշխարհում

ու փառքով համբարձվեց։

Categories
Ա Տիմոթեոսին

Ա Տիմոթեոսին 4

Սուտ վարդապետություններ

1 Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին՝

2 ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է,

3 որոնք արգելում են ամուսնությունը, օգտագործումը այն ուտելիքների, որ Աստված ստեղծեց, որպեսզի հավատացյալները և ճշմարտությունը ճանաչողները գոհությամբ վայելեն։

4 Որովհետև Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և ոչինչ խոտան չէ, եթե գոհությամբ է ընդունվում,

5 քանի որ սրբվում է Աստծու խոսքով ու աղոթքով։

Հիսուս Քրիստոսի լավ ծառան

6 Սրանք եղբայրներին խորհուրդ տալով՝ Քրիստոս Հիսուսի բարի սպասավորը կլինես՝ սնված հավատի խոսքերով ու այն բարի վարդապետությամբ, որին հետևեցիր։

7 Բայց պիղծ ու ծեր կանանց հորինած առասպելներից հեռո՛ւ մնա և ինքդ քեզ աստվածապաշտությա՛մբ կրթիր,

8 որովհետև մարմնամարզությունը քիչ բանի համար է օգտակար, իսկ աստվածապաշտությունն ամեն ինչի համար օգտակար է։ Այն ունի այժմյան ու գալիք կյանքի ավետիսը։

9 Այս խոսքը վստահելի է ու լիակատար ընդունելության արժանի։

10 Որովհետև հենց դրա համար ենք տքնում և պայքարում, որովհետև հույս ենք դրել կենդանի Աստծու վրա, որ բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների Փրկիչն է։

11 Այս բանե՛րը պատվիրիր և ուսուցանիր։

12 Թող ոչ ոք քո երիտասարդ տարիքը չարհամարհի, այլ հավատացյալներին օրինա՛կ եղիր խոսքով, վարքով, սիրով, հավատով, անարատությամբ։

13 Մինչև իմ գալը ուշադրությո՛ւն դարձրու ընթերցանությանը, խրատելուն և ուսուցանելուն։

14 Անփույթ մի՛ եղիր քո մեջ եղած այն շնորհի նկատմամբ, որ քեզ տրվեց մարգարեությամբ, երեցների ձեռնադրմամբ։

15 Սրանց մասի՛ն մտածիր, սրանց մե՛ջ եղիր, որ քո առաջադիմությունը բոլորին հայտնի լինի։

16 Ուշադի՛ր եղիր ինքդ քո և ուսուցման նկատմամբ ու դրա մեջ հարատևի՛ր, որովհետև այդ անելով կփրկես թե՛ ինքդ քեզ, թե՛ քեզ լսողներին։

Categories
Ա Տիմոթեոսին

Ա Տիմոթեոսին 5

Պատասխանատվություն հավատացյալների հանդեպ

1 Ծեր մարդուն խիստ մի՛ հանդիմանիր, այլ հորդորի՛ր ինչպես հոր, երիտասարդներին՝ ինչպես եղբայրների,

2 պառավներին՝ ինչպես մայրերի, դեռատի կանանց՝ ինչպես քույրերի, ամենայն անարատությամբ։

3 Պատվի՛ր այն այրիներին, որոնք իսկապես այրի են։

4 Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նախ թող սովորեն իրենց ընտանիքում բարեպաշտ լինել ու իրենց ծնողներին փոխհատուցում տալ, որովհետև դա է բարին և Աստծու առաջ ընդունելի է։

5 Իսկ ով իսկապես այրի է և մենակ է մնացել, նա հույսն Աստծու վրա է դնում և գիշեր-ցերեկ հարատևում աղոթքի ու խնդրանքի մեջ։

6 Բայց հաճոյասերայրինողջ լինելով մեռած է։

7 Այս բաները պատվիրի՛ր, որ անարատ լինեն։

8 Սակայն եթե մեկը յուրայիններին ու մանավանդ ընտանիքին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է։

9 Թող այրի համարվի նա, ով վաթսուն տարեկանից պակաս չէ և մեկ ամուսնու կին է եղել,

10 բարի գործերով է վկայվել, երեխաներ է մեծացրել, հյուրեր ընդունել, սրբերի ոտքերը լվացել, նեղության մեջ գտնվողներին ձեռք մեկնել, ամեն բարի գործերի հետևել։

11 Բայց դեռատի այրիներից հեռո՛ւ մնա, քանի որ երբ նրանց ցանկությունները Քրիստոսի դեմ են դառնում, կամենում են ամուսնանալ

12 և դատաստան են ընդունում, որովհետև դրժել են իրենց առաջին խոստումը։

13 Միաժամանակ էլ ծուլության են վարժվում՝ տնետուն շրջելով, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասերեն լինում,խոսում են այն, ինչ որ պետք չէ։

14 Կամենում եմ, որ դեռատիայրիներնամուսնանան, զավակներ ծնեն, տանտիրուհի լինեն և հակառակորդին հայհոյելու առիթ չտան,

15 քանի որ ոմանք արդեն խոտորվել են՝ սատանային հետևելով։

16 Եթե մի հավատացյալ այրիներ ունի, թող հոգ տանի նրանց և եկեղեցուն չծանրաբեռնի, որպեսզի իսկական այրիներին հոգ տանի։

Երեցների մասին

17 Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանանան, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզով ու վարդապետությամբ։

18 Որովհետև Գիրքն ասում է.«Կալ անող եզան դունչը մի՛ կապիր»(Բ Օր. 25.4)և«Մշակն արժանի է իր վարձին»(Մտթ. 10.10,Ղուկ. 10.7)։

19 Երեցի դեմ ամբաստանություն մի՛ ընդունիր, եթե երկու կամ երեք վկաներով չէ։

20 Իսկ մեղանչածներին բոլորի առաջ հանդիմանի՛ր, որպեսզի ուրիշներն էլ վախենան։

21 Պարտավորեցնում եմ քեզ Աստծու, Հիսուս Քրիստոսի և ընտրյալ հրեշտակների առաջ, որ այս բաները պահես առանց կանխակալ կարծիքի՝ աչառությամբ ոչինչ չանելով։

22 Մի՛ շտապիր ձեռքդ որևէ մեկի վրա դնել և ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր. ինքդ քեզ անարա՛տ պահիր։

23 Այսուհետև միայն ջո՛ւր մի խմիր, այլ մի քիչ գինի՛ գործածիր ստամոքսիդ և հաճախակի հիվանդանալուդ պատճառով։

24 Կան մարդիկ, որոնց մեղքերը հայտնի են դատաստանից առաջ, իսկ ոմանց մեղքերն էլ հետո են ի հայտ գալիս։

25 Այդպես էլ բարի գործերն են հայտնի դառնում, իսկ մյուսները, որ հայտնի չեն, ծածուկ մնալ չեն կարող։

Categories
Ա Տիմոթեոսին

Ա Տիմոթեոսին 6

Ծառաների մասին

1 Նրանք, ովքեր ծառայության լծի տակ են, թող իրենց տերերին ամեն պատվի արժանի համարեն, որպեսզի Աստծու անունը և վարդապետությունը չհայհոյվի։

2 Իսկ հավատացյալ տերեր ունեցողները թող չարհամարհեն, որովհետև նրանք եղբայրներ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ հավատացյալ են ու սիրելի և բարեգործության մասնակից։

Սուտ վարդապետներ

Այս բաներն ուսուցանի՛ր և հորդորի՛ր։

3 Իսկ եթե մեկն ուրիշ բան ուսուցանի և չանսա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին ու բարեպաշտ վարդապետությանը,

4 նա մեծամտությունից կուրացած է, ոչինչ չգիտի, հիվանդ է խնդիրներ և լեզվակռիվներ հարուցելու ախտով, որոնցից առաջանում են նախանձ, կռիվ, հայհոյություն, չար կասկածներ, խորամանկություններ

5 մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք աստվածապաշտությունը շահի աղբյուր են համարում։

6 Սակայն աստվածապաշտությունը գոհունակության հետ միասին մեծ շահ է։

7 Որովհետև ոչինչ չենք բերել այս աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել։

8 Ուտելիք և հագուստ ունենք, դրանցով բավարարվենք։

9 Իսկ ովքեր ուզում են հարստանալ, փորձության, որոգայթի և բազում անմիտ, վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որոնք մարդկանց ընկղմում են կործանումի և կորստյան մեջ։

10 Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին։

Անձնական հանձնարարություններ

11 Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր դրանցից և հետևի՛ր արդարությանը, աստվածապաշտությանը, հավատին, սիրուն, համբերությանը, հեզությանը։

12 Հավատի բարի պատերա՛զմ մղիր, նվաճի՛ր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր և բազում վկաների առաջ բարի դավանանքը դավանեցիր։

13 Պատվիրում եմ քեզ Աստծու առաջ, որ ամեն ինչի կենսատուն է, և Քրիստոս Հիսուսի առաջ, որ Պոնտացի Պիղատոսի առջև բարի դավանությունը վկայեց,

14 որ դու անբիծ ու անարատ պահես պատվիրանը մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը,

15 որ իր ժամանակին ցույց կտա Երանելին ու միակ Հզորը, թագավորների Թագավորն ու տերերի Տերը,

16 որ միայն նա ունի անմահությունը, որ բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել ու ոչ էլ կարող է տեսնել։ Նրան պատիվ ու զորություն հավիտյանս։ Ամեն։

Հորդոր հարուստներին

17 Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չմեծամտանան և ոչ էլ հույսը դնեն ունայն հարստության վրա, այլ Աստծու վրա, որ վայելելու համար ամեն բան առատապես տալիս է մեզ։

18 Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշին բաժին հանեն իրենց ունեցածից։

19 Իրենք իրենց համար գանձ հավաքելով՝ լավ հիմքկունենանհանդերձյալի համար, որպեսզի ճշմարիտ կյանք ձեռք բերեն։

20 Ո՛վ Տիմոթեոս,քեզ տրվածավանդը պահի՛ր ու հեռո՛ւ մնա պիղծ ունայնաբանություններից և սուտանուն գիտության հակառակություններից,

21 որն ընդունելով՝ ոմանք մոլորվեցին հավատից։ Շնորհը քեզ հետլինի։Ամեն։

Categories
Բ Տիմոթեոսին

Բ Տիմոթեոսին 1

Ուղերձ և ողջույն

1 Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, ըստ կյանքի խոստման, որ Քրիստոս Հիսուսով է,

2 Տիմոթեոսին՝ սիրելի որդուս. շնորհ, ողորմություն և խաղաղություն Հայր Աստծուց և մեր Տեր Քրիստոս Հիսուսից։

Գոհություն և քաջալերանք

3 Երախտապարտ եմ Աստծուն, որին պաշտում եմ մաքուր խղճով, ինչպես նախնիներիցս ի վեր, որ իմ աղոթքներում գիշեր ու զօր անդադար հիշում եմ քեզ,

4 ցանկանում եմ քեզ տեսնել՝ հիշելով քո արտասուքները, որպեսզի ուրախությամբ լցվեմ։

5 Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է։

6 Այդ պատճառով քեզ հիշեցնում եմ, որ վերակենդանացնես Աստծու շնորհը, որ քո մեջ է ձեռնադրության միջոցով։

7 Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության։

8 Ուրեմն մեր Տիրոջը վկայելը ամոթ մի՛ համարիր, ոչ էլ ինձ, որ նրա համար եմ շղթայված, այլ Աստծու զորությամբ չարչարակի՛ց եղիր Ավետարանի համար,

9 որ փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհի, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեց հավիտենական ժամանակներից առաջ

10 և հիմա հայտնվեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ. նա մահը կործանեց և կյանքն ու անմահությունը լուսավորեց Ավետարանի միջոցով,

11 որին ես կարգվեցի քարոզիչ և առաքյալ ու հեթանոսների ուսուցիչ։

12 Այդ պատճառով էլ կրում եմ այս չարչարանքները, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և համոզված եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև այն օրը։

13 Որպես օրինա՛կ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որ լսեցիր ինձանից այն հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։

14 Պահի՛ր բարի ավանդը Սուրբ Հոգով, որ մեր մեջ է բնակվում։

15 Գիտես, որ ինձ լքեցին բոլոր նրանք, ովքեր Ասիայում էին, ինչպես նաև Փիգելոսն ու Հերմոգենեսը։

16 Թող Տերը ողորմություն տա Օնեսիփորոսի ընտանիքին, որ շատ անգամներ սփոփեց ինձ ու չամաչեց իմ կապանքներից,

17 այլ երբ Հռոմում եղավ, մեծ փութով փնտրեց ինձ ու գտավ։

18 Թող Տերը նրան շնորհի, որ Տիրոջից ողորմություն գտնի այն օրը, իսկ թե Եփեսոսում որքա՜ն ծառայություն մատուցեց ինձ, դուինքդլավ գիտես։

Categories
Բ Տիմոթեոսին

Բ Տիմոթեոսին 2

Քրիստոսի հավատարիմ զինվորը

1 Արդ դու, որդյա՛կ իմ, զորացի՛ր շնորհով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։

2 Եվ այն, ինչ ինձանից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, հավատարիմ մարդկա՛նց ավանդիր, որոնք ընդունակ են ուրիշներին ևս ուսուցանել։

3 Չարչարակի՛ց եղիր ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։

4 Ոչ մի զինվորական զորապետին հաճոյանալու համար կենցաղային գործերով չի զբաղվի։

5 Նույնպես և մարզիկը դափնեպսակ չի ստանա, եթե օրենքի համաձայն չմրցի։

6 Տքնող հողագործը նախ ինքը պետք է պտղից վայելի։

7 Հասկացի՛ր, թե ի՛նչ եմ ասում. Տերը քեզ իմաստություն կտա ամեն ինչում։

8 Հիշի՛ր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին՝ Դավթի սերնդից, ըստ իմ քարոզած Ավետարանի,

9 որի համար չարչարվում եմ, մինչև անգամ շղթայված եմ չարագործի պես, բայց Աստծու խոսքը շղթայված չէ։

10 Դրա համար ամեն ինչի համբերում եմ ընտրյալների համար, որպեսզի նրանք էլ այն փրկությանը հասնեն, որ Քրիստոս Հիսուսով է հավիտենական փառքի հետ։

11 Հավաստի է այս խոսքը.

«Եթենրահետ մեռանք,նրահետ էլ կապրենք։

12 Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք,

եթե ուրանանք, նա էլ մեզ կուրանա։

13 Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում,

քանի որ ինքն իրեն չի կարող ուրանալ»։

Փորձված մշակը

14 Այս բաները հիշեցրո՛ւ՝ Տիրոջ առաջ վկայելով, որպեսզի լեզվակռիվ չանեն, որ ոչնչի պիտանի չէ և միայն կործանում է լսողներին։

15 Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել,իբրևմի մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է մատուցում։

16 Հեռո՛ւ մնա զազրախոսություններից, որովհետև դրա մեջ եղողներն ավելի առաջ կգնան ամբարշտության մեջ,

17 և նրանց խոսքերը քաղցկեղի պես ճարակում են։ Նրանցից են Հիմենեոսն ու Փիլետոսը,

18 որոնք ճշմարտությունից շեղվել են՝ ասելով, թեմեռելներիհարությունն արդեն իսկ եղել է, և ոմանց հավատը կործանում են։

19 Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում»։

20 Մեծ տան մեջ ոչ միայն ոսկյա ու արծաթյա անոթներ կան, այլև փայտյա և խեցե։ Կան, որ պատվավոր գործածության համար են, և կան ոչ պատվավոր գործածության համար։

21 Եթե մեկն ինքն իրեն այդպիսի բաներից մաքրի, կդառնա պատվական անոթ՝ սրբագործված ու իր Տիրոջն օգտակար, պատրաստ ամեն բարի գործի։

22 Երիտասարդական ցանկություններից փախի՛ր և հետամո՛ւտ եղիր արդարությանը, հավատին, սիրուն, խաղաղությանը՝ Տիրոջ անունը մաքուր սրտով կանչողների հետ։

23 Խուսափի՛ր հիմար ու անօգուտ վիճաբանություններից՝ իմանալով, որ դրանք կռիվներ են ծնում։

24 Տիրոջ ծառան չպետք է կռվի, այլ պետք է բոլորի նկատմամբ մեղմ լինի, ուսուցանող, անոխակալ,

25 հակառակվողներին հեզությամբ խրատի. թերևս Աստված նրանց ապաշխարություն տա ճշմարտությունը ճանաչելու

26 և սատանայի որոգայթից զգուշանալու, որով նրանք բռնվել են՝ նրա կամքը կատարելու համար։

Categories
Բ Տիմոթեոսին

Բ Տիմոթեոսին 3

Վերջին օրեր

1 Իմացի՛ր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան,

2 որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր,

3 անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր,

4 մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։

5 Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են. նրանցից խուսափի՛ր։

6 Որովհետև դրանց մեջ կան այնպիսիները, որոնք տնետուն են մտնում, գերում մեղքերով բեռնավորված կանանց, որոնք ներքաշվում են զանազան ցանկությունների մեջ,

7 որոնք միշտ ուսանում են ու երբեք չեն կարողանում հասնել ճշմարտության գիտությանը։

8 Ինչպես որ Հանեսն ու Համբրեսը Մովսեսին հակառակվեցին, այդպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակվում. այս մարդիկ, որ մտքով ապականված են և հավատի մեջ՝ կեղծ։

9 Բայց դրանք ավելի առաջ չեն գնա, որովհետև դրանց անմտությունը բոլորին հայտնի կլինի, ինչպես որ նրանցը եղավ։

Հորդորներ

10 Իսկ դու հետևեցիր իմ ուսուցումին, ընթացքին, կամքին, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը,

11 հալածանքներին, չարչարանքներին, որոնք ինձ պատահեցին Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրիայում։ Ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և բոլորից Տերն ազատեց ինձ։

12 Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն։

13 Չար ու խաբեբա մարդիկ չարության մեջ առաջ կգնան՝ մոլորեցնելով ու մոլորվելով։

14 Բայց դու հաստատո՛ւն մնա այն բաների մեջ, որ սովորեցիր ու հավատացիր՝ իմանալով, թե ումի՛ց սովորեցիր,

15 որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։

16 Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար,

17 որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի։

Categories
Բ Տիմոթեոսին

Բ Տիմոթեոսին 4

Ողջամիտ վարդապետության վկայումը

1 Պարտավորեցնում եմ քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին ու մեռածներին իր հայտնության և թագավորության ժամանակ.

2 քարոզի՛րԱստծուխոսքը՝ պատեհ թե անպատեհ առիթով, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր ամենայն համբերատարությամբ և վարդապետությամբ։

3 Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատվեն։

4 Նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելներին հետևելով՝ կմոլորվեն։

5 Բայց դու ամեն ինչում արթո՛ւն եղիր, նեղություննե՛ր կրիր, ավետարանչի գո՛րծն արա, քո պաշտո՛նը կատարիր։

Բարի պատերազմի վախճանը

6 Քանի որ ես արդեն հեղում եմիմ արյունը,և իմ մեկնելու ժամանակը հասել է։

7 Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։

8 Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։

Վերջին հանձնարարություններ

9 Շտապի՛ր շուտով ինձ մոտ գալ,

10 որովհետև Դեմասը լքեց ինձ՝ այս աշխարհը սիրելով, և գնաց Թեսաղոնիկե, Կրեսկեսը՝ Գաղատիա, Տիտոսը՝ Դաղմատիա.

11 Միայն Ղուկասն է ինձ հետ։ Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ ծառայելու համար պետք է։

12 Տյուքիկոսին Եփեսոս ուղարկեցի։

13 Երբ գաս, հետդ բե՛ր այն վերարկուն, որ Տրովադայում Կարպոսի մոտ թողեցի, բե՛ր նաև գրքերը, մանավանդ մագաղաթները։

14 Ալեքսանդրոս դարբինն ինձ շատ չարիք պատճառեց. թող Տերը նրան ըստ իր գործերի հատուցի։

15 Դո՛ւ էլ նրանից զգուշացիր, որովհետև նա չափազանց հակառակվեց մեր խոսքերին։

16 Ատյանումառաջին լսման ժամանակ ոչ ոք իմ կողմը չկանգնեց, այլ բոլորն ինձ թողեցին. թող դա մեղք չհամարվի նրանց։

17 Բայց Տերն ինձ նեցուկ եղավ ու զորացրեց, որպեսզի իմ միջոցով քարոզչությունը հաստատվի, ու բոլոր հեթանոսները լսեն. և ես առյուծի բերանից ազատվեցի։

18 Եվ Տերն ինձ ամեն չարից կփրկի, կազատի և կհասցնի իր երկնային արքայությանը։ Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Վերջին ողջույններ

19 Ողջույններ Պրիսկային, Ակյուղասին և Օնեսիփորոսի ընտանիքին։

20 Երաստոսը Կորնթոսում մնաց, և Տրոփիմոսին հիվանդ վիճակում թողեցի Մելիտոսում։

21 Շտապի՛ր գալ՝ ձմեռը չեկած։ Քեզ բարևում են Եվբուղոսը, Պուդեսը, Լինոսը, Կլավդիան ու բոլոր եղբայրները։

22 Տեր Հիսուս Քրիստոսը քո հոգու հետլինի։Շնորհը ձեզ հետ։ Ամեն։

Categories
Տիտոսին

Տիտոսին 1

Ուղերձ և ողջույն

1 Պողոսը՝ Աստծու ծառա և Հիսուս Քրիստոսի առաքյալ՝կոչվածԱստծու ընտրյալներին աստվածապաշտությամբ բերելու հավատի և ճշմարտության գիտությանը,

2 հավիտենական կյանքի հույսով, որ հավիտենական ժամանակներից առաջ խոստացավ անսուտ Աստված,

3 բայց իր ժամանակին իր խոսքը հայտնեց քարոզությամբ, որ մեր Փրկիչ Աստծու հրամանով ինձ վստահվեց,

4 Տիտոսին՝ ընդհանուր հավատի մեջ սիրելի որդուս. շնորհ և խաղաղություն Հայր Աստծուց ու Տեր Քրիստոս Հիսուսից՝ մեր Փրկչից։

Տիտոսի առաքելությունը Կրետեում

5 Դրա համար քեզ Կրետեում թողեցի, որպեսզի պակաս բաները շտկես ու յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես ես քեզ պատվիրեցի։

6 Նրանցից յուրաքանչյուրը պետք է լինի անթերի, մեկ կնոջ ամուսին, հավատացյալ զավակներ ունենա, որոնց դեմ անառակության կամ անհնազանդության ամբաստանություն չլինի։

7 Որովհետև եպիսկոպոսը պետք է անարատ լինի ինչպես Աստծու տնտես. ո՛չ հանդուգն, ո՛չ բարկացող, ո՛չ գինեմոլ, ո՛չ կռվարար, ո՛չ շահամոլ,

8 այլ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ,

9 հավատի վարդապետության խոսքին ամուր կառչած, որպեսզի կարողանա ողջամիտ վարդապետությամբ հորդորել և հակառակվողներին հանդիմանել։

10 Որովհետև կան բազում անհնազանդներ, դատարկախոսներ, խաբեբաներ, մանավանդ թլփատվածների մեջ,

11 որոնց պետք է լռեցնել. նրանք ամբողջ տներ են կործանում՝ հանուն շահամոլության ուսուցանելով այն, ինչ պետք չէ։

12 Նրանցից մեկը՝ հենց նրանց մի մարգարե, ասել է. «Կրետացիները միշտ ստախոս են, չար գազաններ, դատարկապորտներ»։

13 Այս վկայությունը ճշմարիտ է. դրա համար նրանց խիստ հանդիմանի՛ր, որ հավատի մեջ առողջ լինեն

14 և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին ու այն մարդկանց պատվերներին, որոնք ճշմարտությունից շեղված են։

15 Ամեն բան մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի և անհավատների համար ոչինչ մաքուր չէ. նրանց միտքն ու խիղճը պղծված են։

16 Խոստովանում են, թե Աստծուն ճանաչում են, բայցիրենցգործերով ուրանում եննրան։Պիղծ են ու անհնազանդ և ամեն բարի գործի համար անպիտան։