Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 9

Առաքյալի ազատությունն ու պարտավորությունները

1 Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքյալ եմ, չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին տեսել եմ, չէ՞ որ դուք իմ գործն եք Տիրոջով։

2 Թեկուզ ուրիշների համար առաքյալ չեմ, բայց հենց ձեզ համարառաքյալեմ. իմ առաքելության կնիքը դուք եք Տիրոջով։

3 Ինձ հարցաքննողների դեմ իմ պատասխանը սա է։

4 Մի՞թե մենք ուտելու և խմելու իրավունք չունենք։

5 Մի՞թե մեզ հետ քույր, կին պտտեցնելու իրավունք չունենք, ինչպես ուրիշ առաքյալները, Տիրոջ եղբայրներն ու Կեփասը։

6 Կամ մի՞թե միայն ես և Բառնաբասը չաշխատելու իրավունք չունենք։

7 Ո՞վ է, որ երբևէ իր սեփական ծախսերով է զինվորություն անում։ Ո՞վ է, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում։ Ո՞վ է, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում։

8 Մի՞թե ես այս մարդկայնորեն եմ ասում, կամ չէ՞ որ օրենքն էլ է նույն բաներն ասում,

9 որովհետև Մովսեսի օրենքում գրված է.«Կալում աշխատող եզան դունչը մի՛ կապիր»(Բ Օր. 25.4)։ Մի՞թե Աստված եզների համար էր հոգում։

10 Իհարկե մեզ համար է ասում, որովհետև մեր մասին է գրված, որ հերկողը պետք է հույսով հերկի, և կալսողն իր հույսը վայելելու հույսովկալսի։

11 Եթե մենք ձեր մեջ հոգևոր սերմեր ցանեցինք, մե՞ծ բան է, որ ձեզանից նյութական բարիք հնձենք։

12 Եթե ուրիշները ձեզ վրա այդ իրավունքն ունեն, չէ՞ որ մենք՝ առավել ևս։ Բայց մենք այդ իրավունքը չբանեցրինք, այլ ամեն բանի համբերում ենք, որ Քրիստոսի Ավետարանին արգելք չլինենք։

13 Չգիտե՞ք, որ նրանք, ովքեր տաճարում են գործում, տաճարից են սնվում, իսկ նրանք, ովքեր զոհասեղանին են սպասավորում, զոհասեղանից են բաժին ստանում։

14 Նույն կերպ էլ Տերը հրաման տվեց Ավետարանը քարոզողներին Ավետարանից ապրել։

15 Բայց ես սրանցից ոչ մեկն էլ չգործադրեցի, ոչ էլ այս բաները գրեցի, որ ինձ համար այդպես լինի, որովհետև ավելի լավ է՝ ես մեռնեմ, քան թե մեկն իմ պարծանքը ունայն համարի։

16 Որովհետև եթե Ավետարանը քարոզեմ, դա ինձ համար պարծանք չի լինի, քանի որդաինձ վրա դրված պարտավորություն է, և վա՛յ ինձ, եթե Ավետարանը չքարոզեմ։

17 Եթե դա իմ կամքով անեմ, վարձ կունենամ, իսկ եթե ոչ, ապա դա ինձՏիրոջիցվստահված տնտեսություն է։

18 Հապա իմ վարձն ի՞նչ է.այն,որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքից, որ Ավետարանից է։

19 Բոլորից ազատ լինելով՝ ինքս ինձ բոլորին ծառա եմ դարձրել, որ շատերին շահեմ։

20 Հրեաների հետ հրեայի պես եղա, որ հրեաներին շահեմ։

21 Օրենքի տակ եղողների հետ օրենքի տակ եղողի պես եղա, որպեսզի օրենքի տակ եղողներին շահեմ։ Օրենք չունեցողների հետ օրենք չունեցողի պես եղա, իբր ոչ թե ես Աստծու առաջ օրենք չունեի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի, որպեսզի օրենք չունեցողներին շահեմ։

22 Տկարների հետ տկարի պես եղա, որ տկարներին շահեմ։ Ամենքի հետ ամեն ինչ եղա, որ ինչ էլ լինի, ոմանց փրկեմ։

23 Այս ամենն անում եմ Ավետարանի համար, որպեսզի նրան հաղորդակից լինեմ։

24 Չգիտե՞ք, որ մրցասպարեզում վազողները բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակը ստանում. դուք այնպե՛ս վազեք, որ մրցանակի հասնեք։

25 Եվ ամեն ոք, ով մրցում է, ամեն ինչում ժուժկալ է լինում։ Արդ նրանքմրցում են,որ մի ապականելի պսակ ստանան, իսկ մենք՝ անապական։

26 Ուրեմն ես այդպե՛ս եմ վազում, ոչ թե աննպատակ։ Այդպե՛ս եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով,

27 այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում և հնազանդեցնում, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելով՝ ինքս անպիտան լինեմ։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 10

Չփորձել Աստծուն, ինչպես փորձեց Իսրայելը

1 Եղբայրնե՛ր, չեմ ուզում անտեղյակ լինեք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի ներքո էին ու բոլորն էլ ծովով անցան։

2 Բոլորը, Մովսեսինհետևելով,ամպի մեջ և ծովում մկրտվեցին։

3 Ու բոլորն էլ նույն հոգևոր կերակուրը կերան։

4 Բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմից էին խմում, որ նրանց հետ էր գնում, և այդ վեմը Քրիստոսն էր։

5 Բայց Աստված նրանցից շատերին չհավանեց, ուստի անապատում ընկան մեռան։

6 Եվ սրանք մեզ օրինակ եղան, որպեսզի մենք չար բաներ ցանկացող չլինենք, ինչպես որ նրանք ցանկացան։

7 Եվ կռապաշտ մի՛ եղեք, ինչպես նրանցից ոմանք, ինչպես որ գրված է.«Ժողովուրդն ուտելու և խմելու նստեց, ապա ելան զվարճանալու»(Ելք 32.6)։

8 Ոչ էլ պոռնկություն անենք, ինչպես նրանցից ոմանք պոռնկացան, ու մեկ օրում քսաներեք հազար հոգի ընկան։

9 Եվ ոչ էլ Քրիստոսին փորձենք, ինչպես նրանցից ոմանք փորձեցին ու օձերից կոտորվեցին։

10 Եվ չտրտնջաք, ինչպես որ նրանցից ոմանք տրտնջացին ու կործանիչի ձեռքով կորսվեցին։

11 Եվ այդ ամենը նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է ժամանակի վերջը։

12 Ուրեմն ով համարում է, թե հաստատուն կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի։

13 Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկայինփորձությունից։Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։

14 Դրա համար, իմ սիրելինե՛ր, կռապաշտությունից փախե՛ք։

15 Ձեզ հետորպես ողջամիտների հետ եմ խոսում. դուք ինքնե՛րդ դատեք, ինչ ասում եմ։

16 Օրհնության այն բաժակը, որ օրհնում ենք, հաղորդություն չէ՞ Քրիստոսի արյանը։ Այն հացը, որ կտրում ենք, հաղորդություն չէ՞ Քրիստոսի մարմնին։

17 Մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք, քանի որ ամենքս այն մեկ հացից ենք հաղորդվում։

18 Նայե՛ք մարմնավոր Իսրայելին. մատուցված զոհից ուտողները հաղորդակից չե՞ն սեղանին։

19 Արդ ի՞նչ ասեմ. մի՞թե կուռքը կամ կուռքերին զոհաբերվածը արժեք ունեն։

20 Ո՛չ։ Այն, ինչ հեթանոսները զոհաբերում են, դևերին են զոհ մատուցում և ոչ Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք. չեք կարող և՛ Տիրոջ բաժակը խմել, և՛ դևերի բաժակը։

21 Չեք կարող հաղորդվել և՛ Տիրոջ սեղանից, և՛ դևերի սեղանից։

22 Կամ թե ուզում ես Տիրոջ նախա՞նձը գրգռել. մի՞թե նրանից ավելի զորավոր ենք։

Քրիստոնեական ազատություն

23 Ինձ ամեն բան թույլատրված է, բայց ամեն բան օգտակար չէ. ինձ ամեն բան թույլատրված է, բայց ամեն բան չի ամրացնում։

24 Ոչ ոք թող միայն իր օգուտը չորոնի, այլ նաև ընկերոջինը։

25 Այն ամենը, ինչ մսի շուկայում վաճառվում է, կերե՛ք՝ առանց խղճմտանքի պատճառով որևէ բան հարցնելու,

26 որովհետևերկիրն ու նրա ողջ լիությունը Տիրոջն են(Սաղ. 24.1)։

27 Եթե անհավատներից մեկը ձեզ կանչի, դուք էլ ցանկանաք գնալ, ամեն բան, ինչ որ ձեր առաջ դրվի, կերե՛ք՝ առանց խղճմտանքի պատճառով որևէ բան հարցնելու։

28 Բայց եթե մեկը ձեզ ասի. «Դա կուռքին զոհաբերված միս է», մի՛ կերեք այն պատճառով, որ ձեզ հայտնեց, և խղճմտանքի պատճառով։

29 Բայց խղճմտանք ասելով նկատի ունեմ ոչ թե ձերը, այլ ընկերոջինը, որովհետև իմ ազատությունն ինչո՞ւ պետք է դատապարտվի ուրիշի խղճմտանքից։

30 Եթե ես գոհությամբ եմ ճաշակում, ինչո՞ւ հայհոյվեմ այն բանի համար, ինչի համար ես գոհանում եմ։

31 Ուրեմն ուտեք թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համա՛ր արեք։

32 Գայթակղության պատճառ մի՛ եղեք ո՛չ հրեաներին, ո՛չ հույներին և ո՛չ էլ Աստծու եկեղեցուն։

33 Ինչպես որ ես էլ ամեն բանով բոլորին հաճելի եմ լինում՝ իմ օգուտը չփնտրելով, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 11

Տղամարդը և կինը պաշտամունքի ժամանակ

1 Նմանվե՛ք ինձ, ինչպես ես՝ Քրիստոսին։

2 Արդ գովում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ամեն ինչում հիշում եք ինձ և պահում եք ավանդությունները, ինչպես որ ձեզ փոխանցեցի։

3 Բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ ամուսինը, Քրիստոսի գլուխը՝ Աստված։

4 Ամեն տղամարդ, երբ գլուխը ծածկած աղոթք է անում կամ մարգարեանում, անպատվում է իրտիրոջը։

5 Եվ ամեն կին, երբ աղոթք է անում կամ մարգարեանում է գլխաբաց, անպատվում է իր տիրոջը, քանի որ նույնն է, թե ածիլված լինի։

6 Եթե կինը գլուխը չի ծածկում, ուրեմն թող իր մազերը կտրի։ Սակայն եթե կնոջ համար մազերը կտրելը կամ ածիլելն ամոթ է,ուրեմնթողգլուխըծածկի։

7 Տղամարդուն պետք չէ, որ իր գլուխը ծածկի, որովհետև նա Աստծու պատկերն ու փառքն է, իսկ կինը տղամարդո՛ւ փառքն է։

8 Որովհետև ոչ թե տղամարդն է կնոջից, այլ կինն է տղամարդուց։

9 Ոչ թե տղամարդը կնոջ համար ստեղծվեց, այլ կինը՝ տղամարդու համար,

10 դրա համար կինը պետք է իր գլխին իշխանությաննշանունենա՝ հրեշտակների համար։

11 Այնուամենայնիվ, ո՛չ կինն առանց տղամարդու, ո՛չ տղամարդն առանց կնոջկլինենՏիրոջով,

12 որովհետև ինչպես որ կինը տղամարդուց էստեղծվել,այնպես էլ տղամարդը կնոջից է ծնվում, բայց ամեն ինչ գալիս է Աստծուց։

13 Դուք ինքնե՛րդ դատեք. կնոջը վայե՞լ է, որ չծածկված աղոթի Աստծուն։

14 Կամ հենց բնությունն ինքը չի՞ սովորեցնում ձեզ, որ եթե տղամարդըերկարմազեր ունենա, դա անարգանք է նրան։

15 Բայց եթե կինը երկար մազեր ունի, դա նրա համար փառք է, որովհետև մազերը նրան քողի փոխարեն են տրված։

16 Եթե որևէ մեկն ուզում է առարկել, ապա մենք այդպիսի սովորություն չունենք, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները։

Տիրոջ ընթրիքը

17 Բայց սա պատվիրելով չեմ գովում, որովհետև դուք ոչ թե լավագույն, այլ վատթար բանի համար եք հավաքվում։

18 Նախ երբ հավաքվում եք եկեղեցում, լսում եմ, որ ձեր մեջ բաժանումներ կան, և մասամբ հավատում եմ։

19 Պետք է, որ ձեր մեջ տարակարծություններ լինեն, որպեսզի ընտրյալները հայտնի դառնան։

20 Արդ երբ միասին հավաքվում եք, դա Տերունական ընթրիքն ուտելը չէ,

21 որ ամեն մեկը առաջին հերթին իր ընթրիքն է անում, և մեկը քաղցած է մնում, մյուսը՝ հարբած։

22 Մի՞թե ուտելու կամ խմելու համար տուն չունեք. թե՞ Աստծու եկեղեցին եք արհամարհում ու չքավորներին ամաչեցնում։ Ձեզ ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ. ո՛չ, դրանում չեմ գովում։

23 Ես Տիրոջից եմ ստացել այն, ինչ ձեզ եմ ավանդել. Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հացը վերցրեց

24 և գոհություն հայտնելուց հետո կտրեց ու ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. այս արե՛ք իմ հիշատակի համար»։

25 Նույն կերպ ընթրիքից հետո բաժակըվերցրեցու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. քանի անգամ որ խմեք, այս արե՛ք իմ հիշատակի համար»։

26 Քանի անգամ որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա։

27 Ուրեմն ով ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակը անարժանորեն, մեղապարտ կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։

28 Արդ մարդը թող քննի ինքն իրեն ու հետո այդ հացից ուտի և այդ բաժակից խմի։

29 Որովհետև անարժանորեն ուտողն ու խմողն ինքն իր դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։

30 Դրա համար էլ ձեր մեջ բազում հիվանդներ ու ցավագարներ կան, բավականաչափ են նաև նրանք, ովքեր ննջեցին։

31 Որովհետև եթե ինքներս մեզ քննեինք, չէինք դատապարտվի։

32 Բայց դատվելով՝ խրատվում ենք Տիրոջից, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք։

33 Ուրեմն, եղբայրնե՛ր, երբ ուտելու համար միասին հավաքվեք, միմյանց սպասե՛ք։

34 Իսկ եթե մեկը քաղցած է, թողիրտանն ուտի, որպեսզի ձեր դատապարտության համար հավաքված չլինեք։ Իսկ մյուս բաները, երբ գամ, այն ժամանակ կկարգադրեմ։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 12

Սուրբ Հոգու պարգևները

1 Եղբայրնե՛ր, չեմ կամենում, որ հոգևորպարգևներիմասին անտեղյակ լինեք։

2 Դուք գիտեք, որ երբ հեթանոս էիք, համր կուռքերի մոտ էիք գնում՝ ասես ինչ-որ մեկի կողմից առաջնորդվելով։

3 Դրա համար ձեզ հայտնում եմ, որ Աստծու Հոգով խոսող ոչ ոք չկա, որ Հիսուսին նզովյալ ասի. և ոչ ոք չի կարող Հիսուսին «Տեր» ասել, եթե ոչ Սուրբ Հոգով։

4 Պարգևները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։

5 Ծառայություններն էլ զանազան են, բայց դրանքտվողընույն Տերն է։

6 Գործերն էլ զանազան են, բայց նույն Աստված է, որ ամեն բան գործի է դնում ամենքի մեջ։

7 Բայց ամեն մեկին Հոգու հայտնությունը օգուտի համար է տրված։

8 Որովհետև մեկին Հոգուց իմաստության խոսք է տրված, մյուսին՝ գիտության խոսք՝ նույն Հոգու չափով,

9 մյուսին՝ հավատ՝ նույն Հոգով, ուրիշին՝ բժշկության շնորհ՝ նույն Հոգով,

10 մեկ ուրիշին՝ զորավոր գործեր, ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տարատեսակ լեզուներ, ուրիշին՝ լեզուների թարգմանություն։

11 Բայց այս բոլորը հենց նույն Հոգին է գործի դնում՝ ամեն մեկին բաժանելով այնպես, ինչպես կամենում է։

Մեկ մարմին՝ բազում անդամներով

12 Ինչպես որ մարմինը մեկ է ու շատ անդամներ ունի, և մարմնի բոլոր անդամները, շատ լինելով, մեկ մարմին են, այնպես էլ Քրիստոսը։

13 Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար. թե՛ հրեաներ, թե՛ հույներ, թե՛ ծառաներ, թե՛ ազատներ. ամենքս էլ մեկ Հոգուց խմեցինք։

14 Որովհետև մարմինն էլ մեկ անդամից չէկազմված,այլ բազում։

15 Եթե ոտքն ասի՝ «Քանի որ ձեռք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնին չի պատկանի։

16 Եվ եթե ականջն ասի՝ «Քանի որ աչք չեմ, մարմնից չեմ», մի՞թե դրանով մարմնին չի պատկանի։

17 Եթե ամբողջ մարմինն աչք լիներ, ականջը որտե՞ղ կմնար, և եթե ամբողջ մարմինն ականջ լիներ, հոտոտելիքը որտե՞ղ կմնար։

18 Բայց հիմա Աստված անդամները, դրանցից ամեն մեկը դրեց մարմնի մեջ, ինչպես կամեցավ։

19 Եվ եթե ամբողջը մեկ անդամ լիներ, մարմի՞նը որտեղ կմնար։

20 Բայց հիմա անդամները բազում են, իսկ մարմինը՝ մեկ։

21 Աչքը չի կարող ձեռքին ասել՝ «Ինձ պետք չես», կամ էլ գլուխը ոտքերին՝ «Ինձ պետք չեք»։

22 Ընդհակառակը, մարմնի այն անդամները, որոնք ավելի տկար են թվում, ավելի կարևոր են։

23 Այն անդամներին, որ կարծում ենք՝ ավելի անարգ են, առավել պատիվ ենք տալիս և մեր ամոթույքն առավել պարկեշտությամբ ենք պահում,

24 իսկ մեր պարկեշտանդամներըդրա կարիքը չունեն։ Բայց Աստված մարմինը բարեխառնել է՝ ցածրին ավելի պատիվ տալով,

25 որպեսզի մարմնի մեջ բաժանում չլինի, այլ որպեսզի անդամները միմյանց նկատմամբ նույն հոգածությունն ունենան։

26 Եվ եթե մի անդամը ցավում է, բոլոր անդամներնէլնրա հետ ցավում են, ու եթե մի անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են։

Քրիստոսի խորհրդավոր մարմինը

27 Արդ դուք Քրիստոսի մարմինն եք ու մեկ առ մեկ՝ նրա անդամները։

28 Նրանց, որոնց Աստված եկեղեցում կարգեց, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, հետո՝ հրաշագործներին, հետո՝ բժշկության շնորհ ունեցողներին, օգնողներին, վարիչներին, տարբեր լեզուներով խոսողներին։

29 Մի՞թե բոլորն առաքյալներ են, մի՞թե բոլորը մարգարեներ են, մի՞թե բոլորը ուսուցանողներ են, մի՞թե բոլորը հրաշագործներ են,

30 մի՞թե բոլորը բժշկելու շնորհ ունեն, մի՞թե բոլորը լեզուներ են խոսում, մի՞թե բոլորը թարգմանում են։

31 Բայց դուք նախանձախնդիր եղեք լավագո՛ւյն շնորհներին, ես էլ լավագույն ճանապարհը ցույց կտամ ձեզ։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 13

Օրհներգ սիրո

1 Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես նման եմ ձայն արձակող պղնձի կամ ղողանջող ծնծղայի։

2 Եթե շնորհ ունենամ մարգարեության, բոլոր խորհուրդների ու ամեն գիտության և եթե մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ լիարժեք հավատն ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։

3 Եթե ամբողջ ունեցվածքսաղքատներինբաժանեմ ու մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա։

4 Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։

5 Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում,

6 անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության հետ,

7 ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։

8 Սերը երբեք չի անհետանում. մարգարեությունները կանհետանան, լեզուները կլռեն, գիտությունը կխափանվի։

9 Քանզի մասամբ գիտենք և մասամբ ենք մարգարեանում։

10 Բայց երբ կատարյալը գա, այն, ինչ մասամբ է, կանհետանա։

11 Երբ երեխա էի, երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի տրամաբանում, բայց երբ տղամարդ դարձա, երեխայական բաները թողեցի։

12 Այժմ, երբ նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմառդեմ։ Այժմ մասամբ եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որնրանիցճանաչվեցի։

13 Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից ամենամեծը սերն է։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 14

Լեզուներով խոսելու և մարգարեություններ անելու շնորհները

1 Սիրո՛ւն հետևեք ու հոգևորպարգևների՛ննախանձախնդիր եղեք, իսկ առավել ևս մարգարեանալուն։

2 Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանում. նա Հոգով ներշնչված է խորհուրդներ հայտնում։

3 Իսկ մարգարեացողը մարդկանց հետ հավատն ամրացնելու, մխիթարության և սփոփանքի մասին է խոսում։

4 Լեզվով խոսողն ինքն իրեն է ամրացնում, իսկ մարգարեացողը՝ եկեղեցին։

5 Ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսեք, իսկ առավել ևս՝ որ մարգարեանաք, որովհետև մարգարեացողն ավելի մեծ է, քան լեզուներով խոսողը, միայն եթե թարգմանի, որպեսզի եկեղեցին ամրանա։

6 Այժմ, եղբայրնե՛ր, եթե ձեզ մոտ գամ ու լեզուներով խոսեմ, ձեզ ի՞նչ օգուտ կտամ, եթե ձեզ հետ չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ ուսուցմամբ։

7 Անշունչ գործիքները՝ սրինգը կամ քնարը, եթե զանազան հնչյուններ չարձակեն, ինչպե՞ս կիմացվի՝ սրինգի՞ ձայնն է, թե՞ քնարի։

8 Կամ եթե շեփորն անհասկանալի ձայն արձակի, ո՞վ պատերազմի կպատրաստվի։

9 Նույն կերպ էլ դուք. եթե լեզուների միջոցով հստակ խոսք չասեք, ինչպե՞ս այդ ասվածը կհասկացվի։ Դուք օդի մեջ խոսողների պես կլինեք։

10 Աշխարհում այնքա՜ն բազմատեսակ լեզուներ կան, և դրանցից ոչ մեկն էլ առանց նշանակության չէ։

11 Արդ եթե ես խոսքի իմաստը չհասկանամ, խոսողի համար օտար կլինեմ, իսկ խոսողն էլ՝ ինձ համար։

12 Նույնպես էլ դուք. քանի որ հոգևորպարգևներիննախանձախնդիր եք, եկեղեցու ամրացման համա՛ր ջանք թափեք։

13 Դրա համար լեզվով խոսողը թող աղոթի, որպեսզի կարողանա նաև թարգմանել։

14 Քանի որ եթե եսօտարլեզվով եմ աղոթում, իմ հոգին է աղոթում, բայց միտքս անպտուղ է մնում։

15 Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ հոգով, կաղոթեմ նաև մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, և՛ մտքով։

16 Եթե դու հոգով օրհնես, ապա ներկա գտնվող հասարակ մարդը քո օրհնությանն ինչպե՞ս «Ամե՛ն» ասի, երբ չգիտի, թե ի՛նչ ես ասում։

17 Դու լավ ես գոհություն մատուցում, բայց ընկերդ դրանից չի ամրանում։

18 Շնորհակալ եմ Աստծուն, որ ձեր բոլորից ավելի շատ լեզուներով եմ խոսում։

19 Բայց ավելի լավ է՝ եկեղեցում հինգ խոսք ասեմ, որ և՛ իմ միտքը հասկանա, և՛ուրիշներին էլ սովորեցնեմ, քան բյուրավոր խոսքերասեմլեզուներով։

20 Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ չարություն անելի՛ս երեխա եղեք, իսկ մտքով կատարյա՛լ եղեք։

21 Օրենքում գրված է.

«Օտար լեզուներով ու օտար շրթունքներով

պիտի խոսեմ այս ժողովրդի հետ,

բայց և այնպես ինձ ականջ չեն դնի»(Ես. 28.11-12),- ասում է Տերը։

22 Ուրեմն լեզուները նշան են ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար, իսկ մարգարեությունը ոչ թե անհավատների համար է, այլ հավատացյալների։

23 Արդ եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի, ու բոլորը լեզուներով խոսեն, և անգետներ կամ անհավատներայնտեղմտնեն, մի՞թե չեն ասի, թե դուք խելագարվել եք։

24 Բայց եթե բոլորը մարգարեանան, ու մի անհավատ կամ անգետ գա մտնի, նա բոլորի կողմից կհանդիմանվի, բոլորի կողմից կդատվի։

25 Եվ այսպես նրա սրտի գաղտնիքները հայտնի կդառնան, ապա երեսնիվայր ընկած՝ Աստծուն կերկրպագի՝ խոստովանելով, որ Աստված արդարև ձեր մեջ է։

Կարգ ու կանոն եկեղեցու մեջ

26 Ուրեմն ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ եք հավաքվում, և ձեզանից յուրաքանչյուրը սաղմոս ունենա, կամ ուսուցում, կամ հայտնություն, կամ լեզու, կամ թարգմանություն, թող ամենը եկեղեցու ամրության համար լինի։

27 Եթե որևէ մեկը լեզվով խոսի, և երկուսը կամ ավելի շատ՝ երեքը լինեն, թող մեկը մյուսից հետո խոսի, իսկ մեկն էլ թարգմանի։

28 Բայց եթե թարգմանող չկա, թող եկեղեցում լռի, ինքն իր մտքում Աստծու հետ խոսի։

29 Բայց մարգարեները թող երկու կամ երեք հոգով խոսեն, և մյուսները քննեն։

30 Իսկ եթե մեկ ուրիշին, որ այնտեղ նստած է, հայտնություն տրվի, առաջին խոսողը թող լռի։

31 Բոլորդ էլ կարող եք իրար հետևից մարգարեանալ, որպեսզի բոլորը սովորեն ու բոլորը մխիթարվեն։

32 Մարգարեական հոգիները մարգարեներին հնազանդվում են,

33 որովհետև Աստված խռովությանԱստվածչէ, այլ խաղաղության, ինչպեսլինում էսրբերի բոլոր եկեղեցիներում։

34 Կանայք եկեղեցիներում թող լուռ մնան, որովհետև նրանց թույլատրված չէ խոսել, այլ հնազանդ լինել, ինչպես և օրենքն է ասում։

35 Իսկ եթե մի բան ուզենան սովորել, թող տանն իրենց ամուսիններին հարցնեն, որովհետև եկեղեցում խոսելը կնոջը վայել չէ։

36 Աստծու խոսքը ձեզանի՞ց է դուրս ելել կամ միայն ձե՞զ է հասել։

37 Եթե մեկը կարծի, թե ինքը մարգարե է կամ հոգևոր անձ, թող իմանա, որ այն, ինչ գրեցի ձեզ, Տիրոջ պատվիրանն է։

38 Իսկ եթե մեկը տգետ է, թող տգետ լինի։

39 Ուրեմն, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղեք մարգարեանալուն և լեզուներով խոսելը մի՛ արգելեք։

40 Ամեն բան վայելուչ կերպով և կարգով թող լինի։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 15

Քրիստոսի հարությունը

1 Եղբայրնե՛ր, ձեզ ծանուցում եմ այն Ավետարանը, որ քարոզեցի, որն ընդունեցիք և որով հաստատվեցիք,

2 որով և կփրկվեք, եթե ամուր պահեք այն խոսքը, որ ձեզ քարոզեցի, այլապես զուր տեղը հավատացած կլինեք։

3 Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչն ինքս ընդունեցի. որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ՝ համաձայն Գրքերի,

4 թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Գրքերի համաձայն,

5 որ երևաց Կեփասին, հետո՝ այն տասներկուսին։

6 Հետո միանգամից երևաց հինգ հարյուրից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, իսկ ոմանք էլ ննջել են։

7 Ապա երևաց Հակոբոսին, հետո՝ բոլոր առաքյալներին։

8 Ամենից հետո երևաց նաև ինձ՝ վիժվածքիս։

9 Որովհետև ես առաքյալների մեջ հետինն եմ և արժանի էլ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ Աստծու եկեղեցին հալածեցի։

10 Բայց ինչ որ եմ, Աստծու շնորհով եմ, և նրա շնորհը, որ իմ մեջ է, ունայն չեղավ, ընդհակառակը, նրանցից ավելի շատ աշխատեցի. սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։

11 Արդ թե՛ ես, թե՛ նրանք այսպես ենք քարոզում, և դուք այսպես հավատացիք։

12 Իսկ եթե Քրիստոսի մասին քարոզվում է, որ մեռելներից հարություն է առել, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում. «Մեռելների հարություն չկա»։

13 Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։

14 Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է, ունայն է և ձեր հավատը։

15 Իսկ մենք էլ Աստծու սուտ վկաներ ենք դուրս գալիս, որ Աստծու մասին վկայել ենք, թե Քրիստոսին հարություն է տվել. այնինչ եթե ճիշտ է, որ մեռելները հարություն չեն առնում, ուրեմն նրան հարություն չի տվել։

16 Որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։

17 Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է,ուդեռ ձեր մեղքերի մեջ եք։

18 Ուրեմն նրանք էլ, ովքեր Քրիստոսով ննջեցին, կորան։

19 Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։

20 Բայց ոչ. Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել։

21 Քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդովեղավ։

22 Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան՝

23 յուրաքանչյուրն իր հերթին. նախ Քրիստոսը՝ առաջին պտուղը, հետո՝ Քրիստոսին պատկանողները նրա գալստյան ժամանակ։

24 Ապա կգա վախճանը, երբ թագավորությունն Աստծուն ու Հորը կտա, երբ կխափանի ամեն իշխանություն, ամեն պետություն և զորություն։

25 Որովհետև Քրիստոսը պետք է թագավորի, մինչև որբոլոր թշնամիներին իր ոտքերի տակ դնի(Սաղ. 110.1)։

26 Վերջին թշնամին, որ կխափանվի, մահն է,

27 որովհետևԱստված ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ(Սաղ. 8.6)։ Բայց երբ ասում է՝ «Ամեն բան նրան հնազանդեցրեց», պարզ է, որ բացի Աստծուց, ամեն բան նրան հնազանդեցրեց։

28 Երբ ամեն բան հնազանդվի նրան, այն ժամանակ Որդին ինքն էլ կհնազանդվի նրան, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամեն ինչում։

29 Այլապես մեռելների համար մկրտվողներն ի՞նչ կանեն, եթե մեռելներն իրոք հարություն չառնեն. էլ ինչո՞ւ են նրանց համար մկրտվում։

30 Եվ մենք ինչո՞ւ ենք ամեն ժամ վտանգի մեջ։

31 Երդվում եմ ձեր հանդեպ ունեցած իմ պարծանքով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով ունեմ. ես ամեն օր մեռնում եմ։

32 Եթե մարդկային կերպով դատեի, ապա երբ Եփեսոսում գազանների հետ մարտնչեցի, ինձ ի՞նչ օգուտ էր։ Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմնուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք(Ես. 22.13)։

33 Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են։

34 Արդարությամբ սթափվե՛ք ու մեղք մի՛ գործեք, որովհետև ոմանք Աստծու մասին տեղյակ չեն. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։

Հարուցյալ մարմինը

35 Բայց մեկը կասի. «Մեռելներն ինչպե՞ս են հարություն առնում և ի՞նչ մարմնով են գալու»։

36 Անմի՛տ, ինչ որ սերմանում ես, չի աճի, եթե չմեռնի։

37 Եվ ինչ որ սերմանում ես, ոչ թե այն մարմինն ես սերմանում, որ բուսնելու է, այլ մերկ հատիկը, ցորենի լինի, թե այլ սերմի։

38 Աստված նրան մարմին է տալիս, ինչպես որ կամենում է. սերմերից ամեն մեկին՝ իր մարմինը։

39 Ամեն մարմին նույնը չէ. մարդկանց մարմինն ուրիշ է, անասուններինը՝ ուրիշ, ձկներինը՝ ուրիշ, թռչուններինը՝ ուրիշ։

40 Կան նաև երկնային մարմիններ, երկրային մարմիններ, բայց ուրիշ է երկնայինների փառքը և ուրիշ է երկրայիններինը։

41 Ուրիշ է արեգակի պայծառությունը, ուրիշ է լուսնի պայծառությունը, և ուրիշ է աստղերի պայծառությունը։ Մի աստղը մյուսից տարբերվում է պայծառությամբ։

42 Այդպես է նաև մեռելների հարությունը. մարմինը հողի մեջ սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում անապականությամբ։

43 Հողի մեջ է դրվում անարգ վիճակում և հարություն է առնում փառքով։

44 Հողի մեջ է դրվում ինչպես շնչավոր մարմին և հարություն է առնում իբրև հոգևոր մարմին։ Կա շնչավոր մարմին, և կա հոգևոր մարմին։

45 Այդպես էլ գրված է. «Առաջին մարդը՝ Ադամը, կենդանի շունչ եղավ» (Ծնն. 2.7), երկրորդ Ադամը՝ կենդանարար հոգի։

46 Բայց նախ հոգևորը չեղավ, այլ շնչավորը, հետո՝ հոգևորը։

47 Առաջին մարդը երկրից է՝ հողեղեն, իսկ երկրորդ մարդը՝ Տերը՝ երկնքից։

48 Ինչպես հողեղենն է, այնպես էլ մենք ենք հողեղեններ, և ինչպես երկնավորն է, այնպես էլ մենք ենք երկնավորներ։

49 Եվ ինչպես որ հողեղենի պատկերը կրեցինք, այնպես էլ երկնայինի պատկերը պիտի կրենք։

50 Սա եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ Աստծու արքայությունը մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել, ոչ էլ ապականությունն է անապականությունը ժառանգում։

51 Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. «Ոչ բոլորս ենք ննջելու, բայց բոլորս ենք նորոգվելու».

52 հանկարծ, մի ակնթարթում, վերջին շեփորի հնչման ժամանակ, որովհետևշեփորըկհնչի, ու մեռելներն անապականելի հարություն կառնեն, և մենք կփոխակերպվենք։

53 Որովհետև այս ապականացու մարմինը պետք է որ անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ։

54 Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է.

«Մահը հաղթության մեջ ընկղմվեց(Ես. 25.8)։

55 Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը,

գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը(հմմտ. Ովս. 13.14)»։

56 Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։

57 Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

58 Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 16

Հանձնարարություններ, ողջույններ, վերջին մաղթանք

1 Սրբերի համար կատարվող հանգանակության համար արե՛ք այնպես, ինչպես որ գաղատացիների եկեղեցիներին եմ պատվիրել։

2 Ամեն շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր մոտ պահի այն խնայողությունը, որ հաջողվել է հավաքել, որ չլինի թե երբ գամ, հանգանակություն հավաքելն այդ ժամանակ լինի։

3 Երբ գամ, ձեր ընտրած մարդկանց նամակներով կուղարկեմ, որ ձեր ընծան Երուսաղեմ տանեն։

4 Եվ եթե հարկ լինի, որ ես էլ գնամ, թող ինձ հետ գան։

5 Ձեզ մոտ կգամ, երբ Մակեդոնիայով անցնեմ, որովհետև Մակեդոնիայով եմ անցնելու։

6 Եվ հնարավոր է, որ ձեզ մոտ մնամ կամ նույնիսկ ձմեռեմ, որպեսզի դուք ինձ ճանապարհեք, ուր որ գնալու լինեմ։

7 Որովհետև չեմ ուզում հիմա անցորդի պես ձեզ տեսնել. միառժամանակ ձեզ մոտ մնալու հույս ունեմ, եթե Տերը թույլ տա։

8 Բայց հիմա մնում եմ Եփեսոսում մինչև Պենտեկոստեի տոնը,

9 որովհետև ինձ համար գործելու մեծ դուռ է բացված, և հակառակորդները շատ են։

10 Եթե Տիմոթեոսը գա, նայե՛ք, որ առանց վախենալու ձեզ մոտ մնա, որովհետև նա էլ Տիրոջ գործն է անում, ինչպես որ ես։

11 Արդ ոչ ոք թող նրան չանարգի. նրան խաղաղությամբ ճանապարհե՛ք, որ ինձ մոտ գա. եղբայրների հետ նրան եմ սպասում։

12 Իսկ Ապողոս եղբոր վերաբերյալիմացեք,որ նրան շատ աղաչեցի, որ եղբայրների հետ ձեզ մոտ գա, բայց հիմա գալու ցանկություն բոլորովին չունի։ Սակայն կգա, երբ հարմար ժամանակ գտնի։

13 Արթո՛ւն եղեք, հավատի մեջ հաստատո՛ւն մնացեք. արիացե՛ք ու զորացե՛ք։

14 Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն։

15 Խնդրում եմ ձեզ, եղբայրնե՛ր. գիտեք Ստեփանասի ընտանիքը, որ Աքայիայի առաջին պտուղն է, և իրենց անձերը սրբերի ծառայությանը նվիրեցին։

16 Դո՛ւք էլ հնազանդ եղեք այդպիսիներին ու բոլոր նրանց, ովքեր գործակից և ծառայակից են նրանց։

17 Ստեփանասի, Փորտունատոսի և Աքայիկոսի գալու համար ուրախացա. նրանք ձեր պակասը լրացրին,

18 որովհետև իմ ու ձեր հոգուն հանգիստ պարգևեցին. ուրեմն ճանաչե՛ք այդպիսիներին։

19 Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Տիրոջով ձեզ շատ ողջունում են Ակյուղասն ու Պրիսկիղան այն եկեղեցու հետ միասին, որ նրանց տանն է հավաքվում։

20 Ձեզ ողջունում են բոլոր եղբայրները. ողջունե՛ք միմյանց սուրբ համբույրով։

21 Իմ՝ Պողոսիս ձեռքով է այս ողջույնը։

22 Եթե մեկը Տեր Հիսուսին չի սիրում, անիծված թող լինի։ Մարանա թա։

23 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։

24 Իմ սերն էլ Քրիստոս Հիսուսով ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։

Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 1

Ուղերձ և ողջույն

1 Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ, և Տիմոթեոս եղբայրը՝ Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, ամբողջ Աքայիայում գտնվող բոլոր սրբերի հետ.

2 շնորհ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։

3 Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության,

4 որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենքէլկարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամենտեսակնեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։

5 Որովհետև որքան Քրիստոսի չարչարանքները մեր մեջ շատ լինեն, այնքան էլ Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունը առավել կլինի։

6 Եվ եթե նեղություն ենք կրում, ձեր մխիթարության ու փրկության համար է, ու եթե մխիթարվում ենք, այն ձեր մխիթարության համար է, որպեսզի համբերությամբ կրեք նույն չարչարանքները, որ մենք ենք կրում։

7 Եվ ձեզ վրա մեր հույսը հաստատուն է, որովհետև գիտենք՝ ինչպես որ չարչարանքներին եք մասնակից, այնպես էլ մխիթարությանը։

8 Եղբայրնե՛ր, չենք ուզում, որ դուք տեղյակ չլինեք այն նեղությանը, որ մեզ պատահեց Ասիայում։ Այն մեր կարողությունից այնքան ծանր էր, որ նույնիսկ մեր ապրելու հույսն էինք կորցրել։

9 Մենք ինքներս ընդունել էինք մեր մահվան վճիռը, որպեսզի հույսը ոչ թե մեզ վրա դնեինք, այլ Աստծու, որ հարություն է տալիս մեռելներին։

10 Նա է, որ այնպիսի՜ մահից փրկեց մեզ ու դեռ փրկելու է։

11 Նրա վրա հույս ունենք, որ տակավին փրկելու է՝ մեզ համար ձեր արած աղոթքի օգնությամբ, որպեսզի մեր հանդեպ բազում մարդկանց ցույց տված շնորհով շատերի կողմից գոհություն մատուցվի Աստծուն մեզ համար։

Պողոսի ճանապարհորդության ծրագրի փոփոխություն

12 Մեր պարծանքը սա է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ Աստծու տված պարզությամբ ու անկեղծությամբ և ոչ մարմնական իմաստությամբ, այլ Աստծու շնորհով վարվեցինք աշխարհում, առավել ևս ձեր նկատմամբ։

13 Որովհետև ձեզ այլ բան չենք գրում, քան միայն այն, ինչ դուք կարդում և հասկանում եք։ Հույս ունեմ, որ լիովին կհասկանաք,

14 ինչպես մե՛զ փոքրիշատե հասկացել եք, որ ձեր պարծանքն ենք, ինչպես դուք էլ՝ մերը Տեր Հիսուսի օրը։

15 Այս վստահությամբ նախ ուզում էի ձեզ մոտ գալ, որ դուք երկրորդ շնորհն ընդունեք,

16 և ձեր մոտից Մակեդոնիա գնալ, Մակեդոնիայից դարձյալ ձեզ մոտ գալ ու ձեր մոտից ճանապարհ ընկնել դեպի Հրեաստան։

17 Արդ եթե այս մտածեցի, մի՞թե թեթևամտություն արեցի, կամ թե այն, ինչ մտածում եմ, մարմնապե՞ս եմ մտածում, որ իմ կողմից «այո»-ն «այո» լինի, և «ոչ»-ը՝ «ոչ»։

18 Վկա է Աստված, որ ձեզհղվածմեր խոսքն «այո» և «ոչ» չէ։

19 Որովհետև Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որ ձեր մեջ քարոզվեց մեզանով՝ իմ, Սիղվանոսի և Տիմոթեոսի միջոցով, «այո» ու «ոչ» չեղավ, այլ նրանով «այո» եղավ։

20 Որովհետև Աստծու այդքան խոստումները նրա մեջ իրենց «այո»-ն գտան. դրա համար էլ նրանով է «Ամեն»-ը, որ ասում ենք Աստծու փառքի համար։

21 Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսով հաստատողը և մեզ օծողը Աստված է,

22 որ մեզ նաև կնքեց և Հոգու առհավատչյան մեր սրտերի մեջ դրեց։

23 Սակայն ես Աստծուն իմ անձին վկա եմ կանչում, որ ձեզ խնայելու համար մինչև հիմա Կորնթոս չեկա։

24 Ոչ թե ձեր հավատի վրա ենք իշխում, այլ մասնակից ենք ձեր ուրախությանը, որովհետև դուք հավատի մեջ հաստատուն եք։

Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 2

1 Բայց ես իմ մեջ այս որոշեցի, որ դարձյալ չգամ ձեզ մոտ՝ ձեզ չտրտմեցնելու։

2 Որովհետև եթե ես ձեզ տրտմեցնեմ, էլ ո՞վ ինձ կուրախացնի, եթե ոչ ինձանից տրտմածը։

3 Եվ այս գրեցի, որ երբ գամ, տրտմություն չկրեմ նրանցից, ովքեր պետք է ինձ ուրախացնեին։ Ձեր բոլորի վրա վստահ եմ, որ իմ ուրախությունը ձեր բոլորինն է։

4 Շատ նեղությունից և սրտիս տագնապից է, որ առատ արտասուքով գրեցի ձեզ, ոչ որպեսզի տրտմեցնեմ ձեզ, այլ որպեսզի իմանաք ձեր նկատմամբ իմ ունեցած անսահման սերը։

Քրիստոնեական ներողամտություն

5 Եթե որևէ մեկը տրտմեցրել է, ոչ միայն ինձ է տրտմեցրել, այլ, չափազանցրած չլինեմ, ինչ-որ չափով նաև ձեզ բոլորիդ։

6 Այդպիսի մարդու համար բավական է այն հանդիմանությունը, որ շատերի կողմիցեղավ։

7 Այսուհետև, ընդհակառակը, դուք ավելի՛ ներեք ու մխիթարեք նրան, որպեսզի այդպիսին սաստիկ տրտմության մեջ չընկղմվի։

8 Դրա համար աղաչում եմ ձեզ, որ նրա նկատմամբ սեր ցուցաբերեք։

9 Այն բանի համար նաև գրեցի ձեզ, որ ձեզ փորձելով իմանամ, թե արդյոք ամեն բանում հնազա՞նդ եք։

10 Եթե դուք մեկին ինչ-որ բան ներեք, ես էլկներեմ։ Որովհետև ես էլ եթե ինչ-որ բան ներում եմ, ձեզ համար եմ ներում՝ Քրիստոսի առաջ,

11 որպեսզի սատանայից չմոլորվենք, որովհետև նրա խորհուրդներին քաջատեղյակ ենք։

Պողոսը Տրովադայում

12 Երբ ես Քրիստոսի Ավետարանի համար հասա Տրովադա, և չնայած Տերն ինձ համար բացել էր դուռը,

13 իմ հոգում հանգստություն չունեի, որովհետև իմ Տիտոս եղբորն այնտեղ չգտա, ուստի նրանց հրաժեշտ տալով՝ գնացի Մակեդոնիա։

Հաղթանակ Քրիստոսով

14 Գոհություն մատուցեմ Աստծուն, որ ամեն ժամ մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով։

15 Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ։

16 Ոմանց համար՝ մահվան հոտ, որ դեպի մահ է տանում, իսկ ոմանց համար՝ կյանքի բույր, որ դեպի կյանք է տանում։ Եվ այս բաներին ո՞վ է ընդունակ։

17 Քանի որ նման չենք շատ ուրիշների, որոնք Աստծու խոսքը վաճառում են, այլ պարզությամբ, ինչպես Աստծու կողմից ուղարկվածներ, Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։