Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 5

Խաղաղություն Աստծու հետ

1 Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

2 Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։

3 Եվ ոչ միայնայսքանը,այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում,

4 համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։

5 Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։

6 Որովհետև երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը որոշված ժամանակին մեռավ ամբարիշտների համար։

7 Քանի որ հազիվ թե մեկը արդարի համար մեռնի, բայց բարի մարդու համար գուցե մեկը համարձակվի մեռնել։

8 Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։

9 Հապա որքա՜ն առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարկությունից փրկված կլինենք։

10 Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտվել ենք։

11 Եվ ոչ միայնայսքանը,այլ նաև Աստծով ենք պարծենում մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք։

Ադամ և Քրիստոս

12 Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց,որովհետևբոլորը մեղանչեցին։

13 Որովհետև մինչև օրենքը աշխարհում մեղքը կար, բայց այն մեղք չի համարվում, քանի դեռ օրենք չկա։

14 Բայց Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ Ադամի մեղքի պես մեղք չգործածների վրա. Ադամի, որ օրինակն է նրա, որ գալու էր։

15 Սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքա՜ն առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով։

16 Դա պարգևի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն դատաստանը, որով դատապարտվեց օրինազանց Ադամը, կատարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն էտանում։

17 Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։

18 Արդ, ուրեմն, ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին, այնպես էլ բոլոր մարդիկ կարդարացվեն մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս։

19 Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։

20 Բայց օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը. բայց որտեղ մեղքն ավելի եղավ, այնտեղ շնորհն առավել շատացավ,

21 որպեսզի ինչպես որ մեղքը մահվան միջոցով թագավորեց, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհը արդարությամբ թագավորի հավիտենական կյանքի համար։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 6

Նոր կյանք՝ Քրիստոսով

1 Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհը բազմանա։

2 Քա՛վ լիցի. մենք, որ մեղքի պատճառով մեռանք, ինչպե՞ս կարող ենք տակավին նրա մեջ ապրել։

3 Կամ չգիտե՞ք, թեմեզանիցովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահո՛վ մկրտվեցին։

4 Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։

5 Որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությամբ նույնը կլինենք։

6 Իմացե՛ք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։

7 Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։

8 Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։

9 Գիտենք, որ Քրիստոսը, մեռելներից հարություն առնելով, այլևս չի մեռնում, մահը նրա վրա այլևս չի իշխում։

10 Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկ անգամ, իսկ նա, որ կենդանի է, Աստծու համար է կենդանի։

11 Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար՝ կենդանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Ծառայություն մեղքին, ծառայություն արդարությանը

12 Արդ թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք։

13 Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն։

14 Որովհետև մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի։

15 Արդ ի՞նչ, մե՞ղք գործենք, որովհետև օրենքի տակ չենք, այլ շնորհի։ Քա՛վ լիցի։

16 Դուք չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ ծառա ներկայացնեք՝ նրան հնազանդվելու, ծառաներ եք նրան, որին հնազանդվում եք. թե՛ մեղքին, որ դեպի մահ է տանում, և թե՛ հնազանդությանը՝ դեպի արդարություն։

17 Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, սակայն սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որը ձեզ ավանդվեց։

18 Ուրեմն մեղքից ազատվելով՝ ծառա դարձաք արդարությանը։

19 Ձեր՝ բնույթով տկարության համար մարդկային ձևով եմ ասում. ինչպես որ ձեր անդամները պղծությանը և անօրենությանը ծառա մատուցեցիք անօրենության համար, այնպես էլ հիմա ձեր անդամները արդարությա՛նը ծառա մատուցեք սրբագործվելու համար։

20 Որովհետև երբ մեղքի ծառաներ էիք, ազատ էիք արդարությունից։

21 Արդ այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք, որի համար հիմա ամաչում եք, որովհետև դրանց վերջը մահն է։

22 Բայց հիմա, որ մեղքից ազատված եք և Աստծու ծառա եք դարձել, սրբագործվելու համար ձեր պտուղն ունեք, և դրա վերջը հավիտենական կյանքն է։

23 Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 7

Քրիստոնյայի ազատագրումն օրենքից

1 Կամ չգիտե՞ք, եղբայրնե՛ր, քանզի օրենքին գիտակ մարդկանց եմ ասում, որ օրենքը մարդու վրա իշխում է, քանի դեռ նա կենդանի է։

2 Որովհետև ամուսնացած կինն իր ամուսնու հետ կապված է օրենքով նրա կենդանության ժամանակ. բայց եթե ամուսինը մեռնի, ամուսնության օրենքից ազատված կլինի։

3 Ուրեմն քանի դեռ ամուսինը կենդանի է, նա շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։ Բայց եթե ամուսինը մեռնի, օրենքից ազատ կլինի ու շնացող չի համարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։

4 Այդպես էլ դուք, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնով օրենքի համար մեռաք, որպեսզի ուրիշինը լինեք, նրանը, ով մեռելներից հարություն է առել, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։

5 Որովհետև քանի դեռ մարմնի մեջ էինք, մեղսավոր կրքերը, որ օրենքի պատճառով էին, զորանում էին մեր անդամների մեջ, որպեսզի մենք պտղաբեր լինենք մահվան համար։

6 Բայց այժմ օրենքից ազատված ենք, որովհետև մեռանք այն բանի համար, որով գերեվարված էինք, որպեսզի հոգու նորոգմամբ ծառայենք և ոչ թե հին գրով։

Օրենք և մեղք

7 Արդ ի՞նչ ասենք. օրենքը մե՞ղք է. քա՛վ լիցի։ Բայց ես մեղքը չէի ճանաչի, եթե ոչ օրենքի միջոցով, և ցանկությունն էլ չէի ճանաչի, եթե օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։

8 Պատվիրանը առիթ դարձավ մեղքի, իմ մեջ ամեն տեսակ ցանկություն առաջացրեց, որովհետև առանց օրենքի մեղքը մեռած է։

9 Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց օրենքի, բայց երբ պատվիրանը եկավ, մեղքը վերակենդանացավ։

10 Իսկ ես մեռա, և այն պատվիրանը, որ կյանքի համար էր, ինձ համար մահվան պատճառ դարձավ,

11 որովհետև մեղքը պատվիրանով առիթ գտավ, ինձ խաբեց ու դրանով սպանեց։

12 Հետևաբար օրենքը սուրբ է, պատվիրանն էլ է սուրբ, արդար ու բարի։

Մարդը մեղքի իշխանության տակ

13 Ուրեմն ինձ համար բարի՞ն մահ դարձավ. քա՛վ լիցի, այլ մեղքը. որպեսզի մեղքը առավել մեղավոր երևա պատվիրանի միջոցով, որ բարի է, ինձ մահ պատճառեց։

14 Որովհետև գիտենք, որ օրենքը հոգևոր է, բայց ես մարմնավոր եմ՝ մեղքին վաճառված։

15 Քանզի չգիտեմ ինչ եմ անում, քանի որ այն չեմ անում, ինչ որ ուզում եմ, այլ այն եմ անում, ինչ որ ատում եմ։

16 Եվ եթե այն եմ անում, ինչ որ չեմ ուզում, օրենքի հետ համաձայնում եմ, որ բարի է։

17 Ապա ուրեմն այն ոչ թե ես եմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։

18 Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնում, բարի բան չի բնակվում, քանի որ իմ մեջ ցանկանալը կա, բայց բարին գործելու կարողությունը չեմ գտնում։

19 Որովհետև անում եմ ոչ թե բարին, որ ուզում եմ, այլ անում եմ չարը, որ չեմ ուզում։

20 Ուրեմն եթե անում եմ այն, ինչ ես չեմ ուզում, այլևս ե՛ս չեմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։

21 Երբ ես ուզում եմ բարին անել՝ հետևելով օրենքին, չարն եմ անում։

22 Որովհետև ես Աստծու օրենքը հավանում եմ ըստ ներքին մարդու,

23 բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որ պայքարում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է վերցնում այն մեղքի օրենքով, որ իմ անդամներում է։

24 Ես ի՜նչ թշվառ մարդ եմ. մահվան դատապարտված այս մարմնից ո՞վ կազատի ինձ։

25 Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն ես ինքս մտքով Աստծու օրենքին եմ ծառայում, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 8

Ազատագրում Հոգու միջոցով

1 Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։

2 Որովհետև Հիսուս Քրիստոսով կենարար Հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։

3 Այն, ինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում,Աստված հնարավոր դարձրեց՝ուղարկելով իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ և մեղքի համար, և մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ,

4 որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու։

5 Որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ Հոգու եղողները՝ հոգևոր։

6 Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղություն։

7 Որովհետև ըստ մարմնի խոկումը Աստծու դեմ թշնամություն է, քանի որ Աստծու օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող։

8 Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել։

9 Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ Հոգուն, եթե Աստծու Հոգին ձեր մեջ է բնակվում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։

10 Բայց եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի պատճառով, իսկ հոգին կյանք էտալիսարդարության պատճառով։

11 Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։

12 Ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնի՛ն չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով.

13 որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք, կապրեք։

14 Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են։

15 Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։

16 Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։

17 Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։

Սուրբ Հոգու խոստումները

18 Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չենհամեմատվելուայն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։

19 Որովհետև ստեղծագործությունը անհամբերությամբ ակնկալում է Աստծու որդիների հայտնությանը։

20 Քանի որ ստեղծագործությունը ունայնությանը հնազանդվեց ոչ իր կամքով, այլ նրա, ով հնազանդեցրեցայնհույսով,

21 որ ստեղծագործությունն ինքը ևս ապականության ծառայությունից կազատվի՝ Աստծու որդիների փառքի ազատության մեջմտնելու համար։

22 Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա հառաչում է ու ցավի մեջ է։

23 Եվ ոչ միայն նա, այլ ինքներս էլ, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք էլ մեր մեջ հառաչում ենք՝ սպասելով որդեգրությանը,այսինքն՝մեր մարմնի փրկությանը,

24 որովհետև այս հույսով փրկվեցինք. բայցայնհույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա։

25 Սակայն եթե ինչ որ չենք տեսնում,նրա՛հույսն ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։

26 Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։

27 Եվ սրտերը քննողը գիտի, թե Հոգին ի՛նչ է խորհում, որովհետև Աստծունվայելկերպով բարեխոսում է սրբերի համար։

28 Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված եննրակամքով։

29 Որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակիցլինելիր Որդու պատկերին, որպեսզի նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ։

30 Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաև արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։

Աստծու սերը

31 Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ։

32 Նա, որ իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրանմահվանմատնեց, ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։

33 Ո՞վ է, որ Աստծու ընտրյալներին մեղադրելու է. Աստված է, որ արդարացնում է։

34 Ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին՝ որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է և մեզ համար բարեխոս էլ է։

35 Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։

36 Ինչպես որ գրված է.

«Ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք

և որպես մորթվելու ոչխար համարվեցինք»(Սաղ. 44.22)։

37 Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց։

38 Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները,

39 ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 9

Աստված և ընտրյալ ժողովուրդը

1 Ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և սուտ չեմ ասում. խիղճս էլ է ինձ Սուրբ Հոգով վկայում,

2 որ տրտմությունս մեծ է, իսկ սրտիս ցավը՝ անհատնում։

3 Կցանկանայի ես ինքս Քրիստոսից նզովված լինել իմ եղբայրների ու ըստ մարմնի իմ ազգակիցների համար,

4 որ իսրայելացի են. նրանցն են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենքի տվչությունը, պաշտամունքը և խոստումները,

5 նրանցն են հայրերը, որոնցից է նաև Քրիստոսը ըստ մարմնի, որ ամենից վեր է՝ հավիտյանս օրհնյալ Աստված. ամեն։

Աստված հավատարիմ է իր խոստմանը

6 Բայց ոչ իբրև թե Աստծու խոսքը ձախողվել է. որովհետև ոչ բոլորը, ովքեր Իսրայելից են, Իսրայելն են,

7 և ոչ բոլորը, ովքեր Աբրահամի սերնդից են, նրա որդիներ են. այլ«Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի»(Ծնն. 21.12բ)։

8 Այսինքն՝ ոչ թե ըստ մարմնի որդիներն են Աստծու որդիներ, այլ խոստման որդիներն են սերունդ համարվում։

9 Որովհետև խոստումի խոսքը սա է՝«Այս ժամանակ կգամ, և Սառան որդի կունենա»(Ծնն. 18.10)։

10 Եվ ոչ միայնայսքանը.Ռեբեկան ևս, որ մեկմարդուցհղիացավ՝ մեր հայր Իսահակից։

11 Որովհետև նրանք քանի դեռ չէին ծնվել և մի բարի կամ չար գործ չէին արել, որպեսզի համաձայն ընտրության՝ Աստծու ծրագիրըհաստատվի

12 և կախված չլինի գործերից, այլ կանչողից, նրան ասվեց.«Ավագը պիտի փոքրին ծառայի»(Ծնն. 25.23բ),

13 ինչպես գրված է.

«Հակոբին սիրեցի,

իսկ Եսավին ատեցի»(Մղք. 1.2բ-3ա)։

14 Հիմա ի՞նչ ասենք. Աստծու մոտ մի՞թե անարդարություն կա. քա՛վ լիցի։

15 Որովհետև Մովսեսին ասում է.«Ողորմելու եմ, ում որ ողորմելու եմ, և գթալու եմ, ում որ գթալու եմ»(Ելք 33.19)։

16 Ուրեմնողորմությունըկախված չէ կամեցողից, ո՛չ էլ ջանք գործադրողից, այլ Աստծուց, որ ողորմում է։

17 Որովհետև Գիրքը փարավոնին ասում է.«Քեզ հենց նրա համար բարձրացրի, որ քեզանով իմ զորությունը ցույց տամ, և ամբողջ երկրում իմ անունը հռչակվի»(Ելք 9.16)։

18 Արդ ում կամենում է, ողորմում է, և ում կամենում է, խստացնում է։

Աստծու բարկությունը և ողորմությունը

19 Հիմա պիտի ասես. «Էլ ինչո՞ւ է մեղադրում. նրա կամքին ո՞վ հակառակ կկանգնի»։

20 Բայց դու ո՞վ ես, մա՛րդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իրեն Ստեղծողին կարող է ասել. «Ինձ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր»։

21 Մի՞թե բրուտը կավի վրա իշխանություն չունի, որ նույն շաղախից անոթ շինի. մեկը՝ պատվական, մյուսը՝ անտաշ։

22 Եվ ի՞նչ, եթե Աստված կամենում էր իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել. մեծ համբերությամբ բարկության արժանի անոթներին հանդուրժեց, որ կորստյան համար էին պատրաստվել։

23 Եվ որպեսզի հայտնի դարձնի իր փառքի մեծությունը ողորմության արժանի անոթների վրա, որոնք փառքի համար էր նախապատրաստել,

24 նա մեզ ևս կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլև հեթանոսների,

25 ինչպես որ Օվսեեի միջոցով է ասում.

«Նրան, որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կկոչեմ,

և որ ինձ սիրելի չէր, սիրելի(Ովս. 2.23)։

26 Եվայնպեսկլինի, որ այնտեղ, որտեղ նրանց ասվեց՝

“Դուք իմ ժողովուրդը չեք”,

այնտեղ նրանք կենդանի Աստծու որդիներ կկոչվեն(Ովս. 1.10)»։

27 Եսային Իսրայելի մասին աղաղակում է.«Իսրայելի որդիների թիվը թեկուզ ծովի ավազի չափ շատ լինի,միայնմնացորդը կփրկվի,

28 որովհետևՏերնանհապաղ և վճռական մի բան է անելու երկրի վրա»(Ես. 10.22-23)։

29 Ինչպես որ Եսային կանխասաց.

«Եթե Զորությունների Տերը մեզ համար սերունդ թողած չլիներ,

մենք Սոդոմի պես կլինեինք

ու Գոմորին կնմանվեինք»(Ես. 1.9)։

Իսրայելը և փրկությունը

30 Արդ ի՞նչ ասենք. հեթանոսները, որոնք արդարությանը չէին հետևում, արդարության հասան, այն արդարությանը, որ հավատից է։

31 Մինչդեռ Իսրայելը, որ հետևում էր արդարությանը՝ օրենքը պահելով, արդարության չհասավ։

32 Ինչո՞ւ. որովհետև ոչ թե հավատով, այլ իբր օրենքի գործերովէին ուզում հասնել։Նրանք գայթակղության քարի վրա գլորվեցին,

33 ինչպես գրված է.

«Ահա ես Սիոնում դնում եմ ժայռ գլորման և քար գայթակղության,

և ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու»(հմմտ. Ես. 28.16)։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 10

Հավատի և օրենքի հակադրությունը

1 Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագն ու աղոթքն Աստծուն նրանց համար են, որպեսզի փրկվեն։

2 Քանզի վկայում եմ նրանց, որ Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ո՛չ գիտակցաբար,

3 որովհետև նրանք Աստծու արդարությունը չգիտենալով և իրենց արդարությունը հաստատել փորձելով՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին։

4 Օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացյալի արդարացման համար։

Փրկություն բոլորին

5 Մովսեսը գրում է այն արդարության մասին, որ օրենքից էբխում.«Այս բաներն իրագործող մարդը դրանցով կապրի»(Ղևտ. 18.5)։

6 Բայց հավատից բխող արդարության մասին այսպես է ասում. «Քո սրտում չասես՝”Ո՞վ է երկինք բարձրանալու”»,այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար,

7 կամ՝«Ո՞վ է անդունդ իջնելու»,այսինքն՝ Քրիստոսին մեռելներից վեր հանելու համար։

8 ԻսկԳիրքնի՞նչ է ասում.

«Խոսքը մոտ է քեզ,

քո բերանում և քո սրտում է»(հմմտ. Բ Օր. 30.12-14),

այսինքն՝ հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք։

9 Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես.

10 քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։

11 Որովհետև Գիրքն ասում է.«Ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու»(Ես. 28.16)։

12 Հրեայի և հույնի միջև խտրություն չկա, որովհետև բոլորի Տերը նույնն է, առատաձեռն բոլորի հանդեպ, ովքեր կանչում են իրեն։

13 Քանի որով Տիրոջ անունը կանչի, կփրկվի(Հվլ. 2.32ա)։

14 Արդ ինչպե՞ս կկանչեն նրան, ում չհավատացին, կամ ինչպե՞ս կհավատան նրան, ում մասին չլսեցին, կամ ինչպե՞ս կլսեն առանց քարոզչի։

15 Եվ ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն։ Ինչպես որ գրված է.«Ի՜նչ գեղեցիկ են նրանց ոտքերը, ովքեր բարի ավետիսն են քարոզում»(հմմտ. Ես. 52.7)։

16 Բայց բոլորը չէ, որ Ավետարանին հնազանդ եղան։ Եսային ասում է. «Տե՛ր, մեր ավետիսին ո՞վ հավատաց»։

17 Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից։

18 Բայց ես ասում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ

“նրանց ձայնը ողջ երկրով մեկ եկավ,

և նրանց խոսքը՝ մինչև աշխարհի ծայրերը”(Սաղ. 19.4)»։

19 Բայց ասում եմ. «Իսրայելը մի՞թե չիմացավ»։ Նախ Մովսեսն է ասում.

«Ես ձեր նախանձը շարժելու եմ մի ժողովրդով, որ ժողովուրդ չէ,

և մի անմիտ ազգով ձեզ բարկացնելու եմ»(Բ Օր. 32.21)։

20 Սակայն Եսային համարձակ ասում է.

«Ինձ գտան նրանք, ովքեր ինձ չէին փնտրում,

և հայտնվեցի նրանց, ովքեր իմ մասին չէին հարցնում»(Ես. 65.1)։

21 Բայց Իսրայելին ասում է. «Ամբողջ օրը ձեռքերս երկարեցի մի անհնազանդ ու հակառակվող ժողովրդի»։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 11

Աստված չմերժեց իր ժողովրդին

1 Արդ հարցնում եմ. «Մի՞թե Աստված իր ժողովրդին մերժեց». քա՛վ լիցի, որովհետև ես էլ իսրայելացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։

2 Աստված չմերժեց իր ժողովրդին, որին կանխավ ճանաչեց։ Կամ չգիտե՞ք, թե Գիրքը Եղիայի մասին ի՛նչ է ասում. ինչպե՛ս է նա Աստծուն Իսրայելի դեմ գանգատվում.

3 «Տե՛ր, քո մարգարեներին կոտորեցին ու քո զոհասեղանները կործանեցին. միայն ես մնացի, և իմ կյանքն են ուզում»(հմմտ. Գ Թագ. 19.10)։

4 ԻսկԱստծուպատասխանը նրան ի՞նչ է ասում.«Ինձ համար յոթ հազար մարդ թողեցի, որոնք Բահաղին չծնրադրեցին»(Գ Թագ. 19.18)։

5 Նույն կերպ էլ ներկայումսմարդկանցմի մնացորդ կա շնորհի ընտրության համաձայն։

6 Իսկ եթե շնորհով է, ուրեմն այլևս գործերից չէ. այլապես շնորհն այլևս շնորհ չի լինի։

7 Ուրեմն ի՞նչ. այն, ինչ Իսրայելը փնտրում էր, չհասավ դրան, սակայն ընտրյալները հասան, իսկ մյուսները կուրացան,

8 ինչպես որ գրված է.

«Աստված նրանց թմրության հոգի տվեց,

աչքեր, որոնցով չեն տեսնելու,

ու ականջներ, որոնցով չեն լսելու

մինչև այսօր»(Բ Օր. 29.4,Ես. 29.10)։

9 Դավիթն էլ ասում է.

«Նրանց սեղանը թող որոգայթ դառնա նրանց համար,

խայծ և գայթակղություն ու հատուցում նրանց։

10 Նրանց աչքերը թող խավարեն,

որպեսզի չտեսնեն,

ու նրանց թիկունքները միշտ կորացա՛ծ պահիր»(Սաղ. 69.22-23)։

11 Ուրեմն հարցնում եմ. «Մի՞թե սայթաքեցին, որ կործանվեն». քա՛վ լիցի։ Բայց նրանց անկումը հեթանոսների համար փրկություն եղավ, որպեսզի նրանց նախանձը շարժեր։

12 Սակայն եթե նրանց անկումը դարձավ աշխարհի հարստություն, և նրանց պարտությունը՝ հեթանոսների հարստություն, ապա որքա՜ն առավել՝ նրանց լիակատարդարձը։

Հեթանոսների փրկությունը

13 Բայց ձեզ՝ հեթանոսներիդ, ասում եմ. քանի որ ես հեթանոսների առաքյալ եմ, մեծարելու եմ իմ պաշտոնը,

14 որպեսզի թերևս իմ ազգակիցների նախանձը շարժեմ ու նրանցից ոմանց փրկեմ։

15 Որովհետև եթե նրանց մերժումն աշխարհի հաշտություն է, ապա նրանց ընդունելությունն ի՞նչ կլինի, եթե ոչ մեռելներից կենդանացում։

16 Եթե երախայրին սուրբ է, ապա խմորն էլ է սուրբ, և եթե արմատը սուրբ է, ապա ճյուղերն էլ են սուրբ։

17 Բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, իսկ դու, որ վայրի ձիթենի էիր, նրանց վրա պատվաստվեցիր և արմատին ու ձիթենու պարարտությանը հաղորդակից դարձար,

18 այն ճյուղերի առաջ մի՛ պարծենա. իսկ եթե պարծենաս,իմացի՛ր, որդո՛ւ չես արմատը պահում, այլ արմատը՝ քեզ։

19 Արդ կասես. «Ճյուղերը կոտրվեցին, որպեսզի ես պատվաստվեմ»։

20 Լա՛վ. նրանք անհավատության պատճառով կոտրվեցին, իսկ դու հավատով հաստատվեցիր. մի՛ մեծամտացիր, այլ վախեցի՛ր,

21 որովհետև եթե Աստված բուն ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի։

22 Արդ տե՛ս Աստծու բարությունը և խստությունը. կործանվածների նկատմամբ՝ խստություն և քո նկատմամբ՝ բարություն, եթե այդ բարության մեջ մնաս. այլապես դու էլ կկտրվես։

23 Նրանք ևս, եթե անհավատության մեջ չմնան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է նրանց կրկին պատվաստել։

24 Քանի որ եթե դու ի բնե վայրի ձիթենուց կտրվեցիր ու բնությանը հակառակ՝ լավ ձիթենու վրա պատվաստվեցիր, որքա՜ն առավել նրանք, ովքեր բուն ճյուղերն են և իրենց ձիթենու վրա են պատվաստվելու։

Աստծու ողորմությունը բոլոր մարդկանց

25 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ այս խորհուրդը չիմանաք և ձեզ իմաստուն կարծեք. Իսրայելի մեկ մասի վրա եկած կուրությունըկշարունակվիմինչև բոլոր հեթանոսների մտնելը։

26 Եվ այսպես Իսրայելը կփրկվի, ինչպես որ գրված է.

«Սիոնից Փրկիչը կգա

և ամբարշտությունները Հակոբից կհեռացնի։

27 Իմ կողմից ուխտը նրանց հետ սա է(հմմտ. Ես. 59.20-21),

երբ նրանց մեղքերը կվերացնեմ»։

28 Ավետարանի համաձայն՝ նրանք թշնամի են ձեր պատճառով, ընտրության տեսակետից՝ սիրելի են հայրերի միջոցով.

29 որովհետև Աստծու շնորհն ու կոչումը անփոփոխելի են։

30 Ինչպես որ դուք էլ մի ժամանակ Աստծուն չէիք հնազանդվում, իսկ հիմա նրանց անհնազանդությամբ ողորմություն եք գտել,

31 այնպես էլ նրանք այժմ անհնազանդ եղան ձեր ողորմածության համար, որպեսզի իրենք էլ ողորմություն գտնեն։

32 Որովհետև Աստված բոլորին անհավատության մեջ փակեց, որպեսզի բոլորին էլ ողորմի։

Փառաբանություն Աստծուն

33 «Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։

34 Ո՞վ Տիրոջ միտքն իմացավ,

կամ ո՞վ նրան խորհրդատու եղավ(Ես. 40.13)։

35 Կամ նրան ո՞վ նախապեսմի բանտվեց,

որպեսզի դրա հատուցումը նրանից ստանա(Հոբ 41.11)։

36 Որովհետև նրանից, նրանով ու նրա համար է ամեն բան. նրան փա՜ռք հավիտյան. ամեն»։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 12

Հոգևոր պաշտամունք

1 Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։

2 Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։

3 Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալայնպես,ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։

4 Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազում անդամներ ունենք, և այդ բոլոր անդամները նույն գործառույթը չունեն,

5 այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։

6 Միայն թե զանազան պարգևներ ունենք ըստ այն շնորհի, որ մեզ տրված է. եթե դա մարգարեության շնորհն է, թող հավատի չափով գործածի,

7 եթե ծառայության, թող ծառայության մեջլինի,եթե մեկը ուսուցանող է, թող ուսուցանելու մեջլինի,

8 թե հորդորող է, հորդորանքի մեջ, թե բաշխող է, թող զվարթությամբ կատարի, թե վերակացու է կարգված, ջանասիրությամբ, թե ողորմած է, ուրախությամբ,

9 թող սերը առանց կեղծիքիլինի.չարն ատե՛ք և բարո՛ւն հետևեք։

10 Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։

11 Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք։

12 Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։

13 Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք։

14 Ձեզ հալածողներին օրհնե՛ք, օրհնե՛ք ու մի՛ անիծեք։

15 Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։

16 Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խոնարհների հե՛տ շփվեք. ինքներդ ձեզ իմաստուն մի՛ համարեք։

17 Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։

18 Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։

19 Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլԱստծուբարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է.«Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ»(Բ Օր. 32.35),- ասում է Տերը։

20 Բայց՝«Եթե քո թշնամին քաղցած է, հա՛ց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան, որովհետև այս անելով՝ նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես»(Առկ. 25.21-22)։

21 Չարից մի՛ պարտվիր, այլ բարիո՛վ հաղթիր չարին։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 13

Հնազանդություն իշխանություններին

1 Ամեն մարդ թող հնազանդվիիրվրա եղած իշխանություններին, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։

2 Ուրեմն իշխանությանը հակառակվողն Աստծու հրամանին է հակառակվում, և հակառակվողներն իրենք իրենց վրա դատապարտություն են վերցնում։

3 Որովհետև իշխանավորները բարի գործերի համար վախ չեն ազդում, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր ու նրանից գովասանք կստանաս,

4 որովհետևիշխողըքեզ համար Աստծու սպասավորն է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև սուրն իզուր տեղը չի կրում։ Նա Աստծու սպասավորն է՝ չարիք գործողին բարկությամբ պատժելու համար։

5 Դրա համար պետք է հնազանդ լինել ոչ միայն բարկության վախի պատճառով, այլ խղճի համար ևս։

6 Դրա համար եք նաև հարկ վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են այդ բանը հոգալու համար։

7 Ուրեմն վճարե՛ք ամեն մեկին իրեն հասանելիքը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին վախ՝ վախը, որին պատիվ՝ պատիվը։

Սեր միմյանց նկատմամբ

8 Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ընկերոջը սիրողն օրենքը կատարել է։

9 Քանի որ«Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Սուտ մի՛ վկայիր», «Մի՛ ցանկացիր»(Ելք 20.14,13, 15-17,Բ Օր. 5.18,17, 19-21)և ուրիշ ի՛նչ պատվիրաններ էլ որ կան, այս խոսքի մեջ են բովանդակվում՝«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»(Ղևտ. 19.18)։

10 Սերն ընկերոջ նկատմամբ չարիք չի գործի. ուրեմն օրենքի լրումը սերն է։

11 Ժամանակի հետ կապված՝ սա՛ էլ իմացեք. արդեն քնից զարթնելու ժամն է, որովհետև այժմ փրկությունը մեզ ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացինք։

12 Գիշերն անցել է, ու ցերեկը՝ մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցենք և լույսի զենքերը հագնենք։

13 Ինչպես ցերեկը, պարկեշտությա՛մբ շրջեք, ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակությամբ ու պղծություններով, ո՛չ հակառակությամբ, ո՛չ էլ նախանձով։

14 Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով ու մարմնի մասին մի՛ հոգացեք ցանկությունըբավարարելուհամար։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 14

Եղբորդ մի՛ դատիր

1 Հավատի մեջ տկարացածին ընդունե՛ք՝ առանց նրա կարծիքները քննադատելու։

2 Մեկի հավատը թույլ է տալիս ամեն ինչ ուտել, իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։

3 Ուտողը թող չուտողին չանարգի, իսկ չուտողն էլ թող ուտողին չդատի, որովհետև Աստված նրան ընդունել է։

4 Դու ո՞վ ես, որ ուրիշի ծառային դատում ես. նա իր Տիրոջ համար է կանգուն կամ ընկած. բայց նա կկանգնի, որովհետև Աստված կարող է նրան վեր կանգնեցնել։

5 Մեկը օրն օրից վեր է դասում, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում. ամեն մեկը թող իր մտքի համոզմամբ վարվի։

6 Օրերը հաշվի առնողը Տիրոջ համար է հաշվի առնում, իսկ օրերը հաշվի չառնողը Տիրոջ համար հաշվի չի առնում։ Ով ուտում է, Տիրոջ համար է ուտում և Աստծուն գոհություն հայտնում, իսկ ով չի ուտում, Տիրոջ համա՛ր չի ուտում և Աստծուն գոհություն հայտնում։

7 Որովհետև մեզանից ոչ ոք ինքն իր համար չի ապրում, և ոչ ոք ինքն իր համար չի մեռնում։

8 Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, իսկ թե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Ուրեմն թե ապրենք և թե մեռնենք, Տիրոջն ենք։

9 Հենց դրա համար Քրիստոսը մեռավ ու կենդանացավ, որ մեռածների և կենդանիների վրա տիրի։

10 Բայց դու ինչո՞ւ ես քո եղբորը դատում կամ ինչո՞ւ ես քո եղբորն անարգում. որովհետև բոլորս էլ Քրիստոսի ատյանի առջև ենք կանգնելու։

11 Որովհետև գրված է.

«Ես կենդանի եմ,- ասում է Տերը,-

ամեն ծունկ իմ առաջ պետք է ծալվի,

և ամեն լեզու Աստծուն պիտի խոստովանի»(Ես. 45.23)։

12 Ուրեմն մեզանից ամեն մեկն իր համար Աստծուն պետք է հաշիվ տա։

Եղբորդ գայթակղության պատճառ մի՛ եղիր

13 Այսուհետև այլևս իրար չդատենք, այլ ավելի մտածե՛ք, որ եղբոր համար անկման կամ գայթակղությանպատճառչլինեք։

14 Գիտեմ և համոզված եմ Տեր Հիսուսով, որ ոչ մի բան ինքնին պիղծ չէ. միայն ով մի բան պիղծ է համարում, իր համար է պիղծ։

15 Եթե ուտելիքի պատճառով քո եղբայրը տրտմում է,ուրեմնդու նրա հետ այլևս սիրով չես վարվում. քո ուտելիքով կորստյան մի՛ մատնիր նրան, ում համար Քրիստոսը մեռավ։

16 Ձեր բարին թող չչարախոսվի։

17 Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։

18 Ով այս կերպով է ծառայում Քրիստոսին, Աստծուն հաճելի է ու մարդկանց՝ գովելի։

19 Ուրեմն հետևե՛ք խաղաղությանը և միմյանց ամրապնդելուն։

20 Ուտելիքի պատճառով Աստծու գործը մի՛ քանդիր։ Ամեն բան մաքուր է, բայց չար է այն մարդու համար, որը գայթակղության պատճառ դառնալով է ուտում։

21 Լավ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել ու ո՛չ էլ որևէ բան անել, որից քո եղբայրը սայթաքում է։

22 Դու, որ հավատ ունես, քեզ համա՛ր ունեցիր Աստծու առաջ։ Երանի նրան, ով իրեն չի դատապարտի նրանով, ինչով փորձության է ենթարկում։

23 Իսկ նա, ով կասկածում է, որ եթե ուտի, դատապարտված է, հավատից չէ։ Ամեն բան, որ հավատից չէ, մեղք է։