Տերը՝ մեր Պաշտպանը
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։
1 Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։
2 Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։
3 Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։
4 Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։
5 Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։
6 Ցերեկն արեգակը չի զարկելու քեզ, ոչ էլ լուսինը՝ գիշերը։
7 Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը։
8 Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան։