Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 1

Ճշմարիտ երջանկությունը

1 Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում,

2 Այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։

3 Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան։

4 Այսպես չեն ամբարիշտները, այլ նման են հարդի շյուղի, որ ցրիվ է տալիս քամին։

5 Սրա համար ամբարիշտները չեն կարող կանգնել դատաստանի մեջ, և ոչ էլ մեղավորները՝ արդարների ժողովում,

6 Որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշտների ճանապարհը պիտի կորչի։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 2

Աստծու ընտրած թագավորը

1 Ինչո՞ւ են խռովություն անում հեթանոսները, և ազգերը ունայնն են մտածում։

2 Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և նրա Օծյալի դեմ՝ ասելով.

3 «Կոտրենք նրանց կապանքները և նրանց չվանները դեն նետենք մեզնից»։

4 Երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց։

5 Այն ժամանակ նա պիտի բարկությամբ խոսի նրանց հետ և իր զայրույթով շփոթեցնի նրանց՝ ասելով.

6 «Ես օծեցի իմ թագավորին իմ սուրբ Սիոն լեռան վրա»։

7 Պիտի հայտարարեմ հրամանը. Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։

8 Խնդրի՛ր ինձնից, և ես հեթանոսներին քեզ ժառանգություն կտամ և երկրի ծայրերը՝ քեզ ունեցվածք։

9 Երկաթե գավազանով նրանց կջարդես և բրուտի ամանի պես կփշրես նրանց»։

10 Արդ, ո՜վ թագավորներ, խոհեմացե՛ք. խրատվեցե՛ք, ո՜վ երկրի դատավորներ։

11 Վախով ծառայե՛ք Տիրոջը և դողալով ցնծացե՛ք։

12 Որդուն համբուրեցե՛ք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհի մեջ, որովհետև շուտով պիտի բորբոքվի նրա բարկությունը։ Երանի նրանց, որ ապավինել են նրան։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 3

Առավոտյան աղոթք օգնության համար

Դավթի սաղմոսը, երբ փախչում էր իր որդու՝ Աբիսողոմի առջևից։

1 Ո՜վ Տեր, որքա՜ն շատացան իմ թշնամիները. շատերը ելան իմ դեմ։

2 Շատերն իմ անձի համար ասում են. «Սրա համար փրկություն չկա Աստծու մոտ»։ (Սելա)։

3 Բայց դու, Տե՛ր, իմ ասպարն ես, իմ փառքը և իմ գլուխը բարձրացնողը։

4 Իմ ձայնով աղաղակեցի Տիրոջը, և նա պատասխանեց ինձ իր սուրբ լեռից։ (Սելա)։

5 Ես պառկեցի ու քնեցի. զարթնեցի, որովհետև Տերը պահպանում է ինձ։

6 Ես չեմ վախենա բյուրավոր ժողովուրդներից, որ պատել են իմ չորս կողմը։

7 Վե՛ր կաց, Տե՛ր, փրկի՛ր ինձ, ո՛վ իմ Աստված, որովհետև դու խփում ես իմ բոլոր թշնամիների այտին և փշրում ես ամբարիշտների ատամները։

8 Տիրոջն է փրկությունը. թող քո օրհնությունը լինի քո ժողովրդի վրա։ (Սելա)։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 4

Երեկոյան աղոթք օգնության համար

Երգողների գլխավորին։ Նիկինոթով

։ Դավթի սաղմոս։

1 Երբ կանչեմ, լսի՛ր ինձ, ո՛վ իմ արդարության Աստված. նեղության մեջ ազատեցիր ինձ, ողորմի՛ր ինձ և լսի՛ր իմ աղոթքը։

2 Ո՛վ մարդկանց որդիներ, մինչև ե՞րբ պիտի իմ փառքն ամոթդարձնեք,մինչև ե՞րբ ունայն բան պիտի սիրեք և ստություն խնդրեք։ (Սելա)։

3 Բայց իմացե՛ք, որ Տերն ընտրել է իր հավատարիմծառային.Տերը լսում է, երբ որ կանչում եմ նրան։

4 Երբ բարկանաք, մի՛ մեղանչեք. խոսե՛ք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում և լո՛ւռ մնացեք։ (Սելա)։

5 Արդարության զոհե՛ր ընծայեք և Տիրո՛ջն ապավինեք։

6 Շատերն ասում են. «Բարին ո՞վ ցույց կտա մեզ». բարձրացրո՛ւ մեզ վրա քո երեսի լույսը, Տե՛ր։

7 Դու ուրախություն տվեցիր իմ սրտին՝ նրանց ցորենի և գինու առատանալու ժամանակից ավելի։

8 Ես խաղաղությամբ պիտի պառկեմ ու քնեմ, որովհետև դու ես միայն, ո՜վ Տեր, ապահովությամբ բնակեցնում ինձ։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 5

Պահպանության աղոթք

Երգողների գլխավորին։ Նխիլոթի վրա

։ Դավթի սաղմոս։

1 Տե՛ր, ակա՛նջ դիր իմ խոսքերին և ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաղակին։

2 Ուշադրությամբ լսի՛ր իմ աղաղակի ձայնը, ո՛վ իմ Թագավոր և իմ Աստված, որովհետև քեզ եմ աղաչում։

3 Տե՛ր, առավոտից լսում ես իմ ձայնը, առավոտից առջևդ պիտի դնեմ իմ խնդրանքը և սպասեմ,

4 Որովհետև դու անօրենությունից հաճույք առնող Աստված չես, և չարը չի բնակվի քեզ մոտ։

5 Ամբարտավանները չեն մնա քո աչքի առաջ. դու ատում ես բոլոր անօրենություն գործողներին։

6 Դու կկորցնես սուտ խոսողներին. Տերը գարշում է արյունահեղ և նենգավոր մարդուց։

7 Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ պիտի մտնեմ քո տունը և քո սուրբ տաճարում երկրպագություն անեմ քո երկյուղով։

8 Տե՛ր, առաջնորդի՛ր ինձ քո արդարությամբ իմ թշնամիների պատճառով, հարթի՛ր քո ճանապարհն իմ առջև,

9 Որովհետև նրանց բերանում ճշմարտություն չկա. նրանց ներսը չարություն է, նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզվով նենգություն են անում։

10 Դատի՛ր նրանց, ո՜վ Աստված, թող վայր ընկնեն իրենց խորհուրդներով. իրենց բազում ամբարշտությունների համար դե՛ն գցիր նրանց, որովհետև ապստամբեցին քո դեմ։

11 Բայց թող ուրախ լինեն բոլոր նրանք, որ ապավինել են քեզ, թող ցնծան հավիտյան, որովհետև դու պահպանում ես նրանց. թող քեզնով ուրախանան քո անունը սիրողները։

12 Որովհետև դու օրհնում ես արդարին, ո՜վ Տեր, և քո հաճությամբ, ինչպես վահանով, շրջապատում ես նրան։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 6

Նեղության ժամանակ օգնության աղոթք

Երգողների գլխավորին։ Նիկինոթով. թավ ձայնով։ Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Տեր, մի՛ հանդիմանիր ինձ քո բարկությամբ և մի՛ պատժիր ինձ քո զայրույթով։

2 Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև տկար եմ ես. բժշկի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև ցնցվում եմ մինչև ոսկորներս։

3 Եվ խիստ ցնցվում է իմ անձը. իսկ դու, ո՜վ Տեր, մինչև ե՞րբ…

4 Դարձի՛ր, Տե՛ր, ազատի՛ր իմ անձը. փրկի՛ր ինձ, քանի որ ողորմած ես։

5 Որովհետև մահվան մեջ քեզ հիշել չկա. գերեզմանում ո՞վ պիտի փառաբանի քեզ։

6 Ես հոգնել եմ իմ հառաչանքներից. ամբողջ գիշերը լվանում եմ իմ անկողինը և իմ արցունքներով թրջում եմ իմ մահիճը։

7 Տրտմությունից մաշվեց իմ աչքը, տկարացավ իմ թշնամիների պատճառով։

8 Հեռացե՛ք ինձնից բոլորդ, ո՛վ անօրենություն գործողներ, որովհետև Տերը լսել է իմ լացի ձայնը։

9 Տերը լսեց իմ աղաչանքը. Տերն ընդունում է իմ աղոթքը։

10 Թող ամաչեն և խիստ զարհուրեն իմ բոլոր թշնամիները. թող ետ դառնան և ամաչեն շուտով։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 7

Աղոթք արդարության համար

Խոստովանություն Դավթի, որ երգեց Տիրոջը՝ Բենիամինի որդի Քուշի խոսքերի համար։

1 Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես քեզ եմ ապավինել. փրկի՛ր ինձ իմ բոլոր հալածողներից և ազատի՛ր ինձ,

2 Որ առյուծի պես չհոշոտեն իմ անձը ու պատառոտեն, և ազատող չլինի։

3 Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, եթե այս վատբաննեմ արել, եթե անիրավություն կա իմ ձեռքերի մեջ,

4 Եթե չար եմ հատուցել ինձ հետ խաղաղ եղածին, եթե կողոպտել եմ զուր տեղն ինձ նեղացնողին,

5 Ապաթող թշնամին հալածի իմ անձը և հասնի ինձ. իմ կյանքը կոխոտի գետնի վրա և իմ փառքը բնակեցնի հողի մեջ։ (Սելա)։

6 Վե՛ր կաց, ո՜վ Տեր, քո բարկությամբ, բարձրացի՛ր իմ թշնամիների կատաղության դեմ և արթնացի՛ր ինձ համար.դուսահմանեցիր իրավունքը։

7 Ազգերի ժողովը թող շրջապատի քեզ, և նրանց վրա իշխի՛ր բարձունքներից։

8 Տերը դատաստան է անում ազգերի վրա. դատի՛ր ինձ, Տե՛ր, իմ արդարության և իմ անմեղության համեմատ, որ կա ինձանում։

9 Թող վերջանա ամբարիշտների չարությունը, և հաստատի՛ր արդարին, որովհետև դու, ո՛վ արդար Աստված, սրտեր ու մտքեր քննող ես։

10 Իմ վահանն Աստված է, որ փրկում է սրտով ուղիղներին։

11 Աստված արդար դատավոր է, և Աստված ամեն օր բարկանում էամբարիշտի վրա.

12 Եթե մարդը ետ չդառնա, նա պիտի սրի իր սուրը. իր աղեղը լարել է և պատրաստել,

13 Մահվան գործիքներ է պատրաստել նրա համար և պատրաստ է պահել իր հրավառ նետերը։

14 Ահա նա անօրենություն է երկնում. հղացած է չարությամբ և խաբեություն է ծնում։

15 Հոր փորեց և խորացրեց, բայց ինքն ընկավ իր շինած հորի մեջ։

16 Նրա չարությունը պիտի իր գլխին գա. նրա անիրավությունը իր գագաթի վրա պիտի իջնի։

17 Ես պիտի փառաբանեմ Տիրոջը իր արդարության համար և սաղմոս ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 8

Աստծու փառքը և մարդու արժանիքը

Երգողների գլխավորին։ Հնձանի երգերի եղանակով։ Դավթի սաղմոս։

1 Ո՜վ Տեր, մեր Տերը, ի՜նչ վեհաշուք է քո անունն ամբողջ երկրի վրա, որ քո փառքը երկնքից վեր դրեցիր։

2 Երեխաների և կաթնակերների բերանով զորությունդ հաստատեցիր քո թշնամիների դեմ, որ լռեցնես թշնամուն և վրեժխնդիր լինողին։

3 Երբ որ տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր,

4 Էլ ի՞նչ է մարդը, որ դու հիշում ես նրան, և մարդու որդին, որ խնամք ես տանում նրա նկատմամբ.

5 Նրան մի քիչ ցածրացրիր երկնային էակներից,բայց փառքով ու պատվով պսակեցիր նրան։

6 Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա. ամեն բան դրեցիր նրա ոտքերի տակ՝

7 Բոլոր ոչխարներն ու եզները, նաև վայրի գազանները,

8 Երկնքի թռչուններն ու ծովի ձկները,ևինչ որ անցնում է ծովի ճանապարհներով։

9 Ո՜վ Տեր, մեր Տերը, ի՜նչ վեհաշուք է քո անունն ամբողջ երկրի վրա։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 9

Շնորհակալություն Աստծու արդարության համար

Երգողների գլխավորին։ «Որդու մահը» երգի եղանակով։ Դավթի սաղմոս։

1 Ես պիտի փառաբանեմքեզ,Տե՛ր, իմ ամբողջ սրտով. պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։

2 Պիտի ուրախ լինեմ ու ցնծամ քեզնով, պիտի սաղմոս երգեմ քո անվանը, ո՛վ Բարձրյալ։

3 Իմ թշնամիները ետ դառնալիս կործանվում և կորչում են քո առջևից,

4 Որովհետև դու արեցիր իմ դատաստանն ու իրավունքը. դու նստեցիր աթոռի վրա, ո՛վ արդար դատավոր։

5 Դու սաստեցիր հեթանոսներին և կորցրիր ամբարիշտին. նրանց անունը ջնջեցիր հավիտյանս հավիտենից։

6 Թշնամիները վերջացան բոլորովին,դարձանհավիտենական ավերակներ, և դու քանդեցիրնրանցքաղաքները, նրանց հիշատակը կորավ նրանց հետ։

7 Բայց Տերը կա հավիտյանս հավիտենից. նա իր աթոռը պատրաստեց դատաստանի համար։

8 Նա արդարությամբ կդատի այս աշխարհը և ազգերի իրավունքի ուղիղ դատաստանը կանի։

9 Տերն ապավեն է խեղճին, ապավեն՝ նեղության ժամանակներում։

10 Եվ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին, Տե՛ր։

11 Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, պատմեցե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ,

12 Որովհետև արյան վրեժխնդիրը հիշեց նրանց, նա չմոռացավ խեղճերի աղաղակը։

13 Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, և տե՛ս իմ տառապանքը,որիմ ատողներիցէ,դու, որ մահվան դռնից բարձրացնում ես ինձ,

14 Որպեսզի Սիոնի աղջկադռների մեջ պատմեմ քո բոլոր օրհնությունները և քո փրկությամբ ցնծամ։

15 Հեթանոսները կուլ գնացին այն հորի մեջ, որ փորեցին, և նրանց ոտքերը փաթաթվեցին այն վարմի մեջ, որ թաքցրին։

16 Տերը հայտնի դարձավ, նա դատաստան արեց. ամբարիշտը բռնվեց իր ձեռքի գործերում։ (Հիկկայոն. Սելա)։

17 Ամբարիշտները պիտի ետ դառնան դժոխք, և բոլոր ազգերը, որ մոռանում են Աստծուն։

18 Որովհետև չքավորն իսպառ չի մոռացվի, և խեղճի հույսը չի կորչի հավիտյան։

19 Վե՛ր կաց, Տե՛ր, և թող չզորանա մարդը. թող հեթանոսները դատվեն քո առաջ։

20 Տե՛ր, ահ ու վա՛խ դիր նրանց մեջ. թող հեթանոսներն իմանան, որ մարդիկ են։ (Սելա)։

Categories
ՍԱՂՄՈՍՆԵՐ

ՍԱՂՄՈՍՆԵՐ 10

Աղոթք արդարության համար

1 Ո՜վ Տեր, ինչո՞ւ ես հեռու մնում և քեզ թաքցնում նեղության ժամանակներում։

2 Ամբարիշտի ամբարտավանությունից այրվում է աղքատը. թող բռնվեն այն չար խորհուրդներով, որ իրենք հնարեցին։

3 Որովհետև ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկությամբ, ագահն անիծում և անարգում է Տիրոջը։

4 Ամբարիշտն իր երեսի ամբարտավանությամբ երբեք չի փնտրումԱստծուն.Աստված չկա նրա բոլոր խորհուրդներում։

5 Նրա ճանապարհները ծանր են ամեն ժամանակ. քո կանոնները վեր են նրա տեսողությունից. նա փքվում է իր բոլոր թշնամիների վրա։

6 Նա ասում է իր սրտում. «Ես չեմ սասանվի սերնդից սերունդ, չար բան չի գաինձ վրա»։

7 Նրա բերանը լիքն է անեծքով, նենգությամբ և սպառնալիքով, նրա լեզվի տակ նեղություն կա և անօրենություն։

8 Նա գյուղերի դարանն է մտնում, ծածուկ տեղում սպանում է անմեղին, նրա աչքերը ծածուկ նայում են խեղճին։

9 Թաքուն տեղում դարանամուտ է լինում, ինչպես առյուծն իր որջում. դարան է մտնում, որ աղքատին հափշտակի, և հափշտակում է աղքատին՝ իր որոգայթի մեջ գցելով նրան։

10 Կուչ է գալիս, պառկում, և խեղճերն ընկնում են նրա ճանկերի տակ։

11 Նա ասում է իր սրտում. «Աստված մոռացավ, թաքցրեց իր երեսը, նա բնավ չի տեսնի»։

12 Վե՛ր կաց, Տե՛ր, ո՜վ Աստված, բարձրացրո՛ւ քո ձեռքը, մի՛ մոռացիր նեղյալներին։

13 Ինչո՞ւ ամբարիշտն անարգի Աստծուն և իր սրտում ասի. «Դու չես քննի»։

14 Դու տեսնում ես, որովհետև դու նայում ես այն ցավին ու նեղությանը, որոնց համար պիտի հատուցես քո ձեռքով. աղքատն իրեն հանձնում է քեզ. դու ես որբի օգնականը։

15 Կոտրի՛ր ամբարիշտի և չարի բազուկը, որ նրա չարությունը փնտրես և էլ չգտնես։

16 Տերն է թագավորը հավիտյանս հավիտենից, հեթանոսները կորել են նրա երկրից։

17 Դու լսում ես աղքատների ցանկությունը, Տե՛ր. հաստատի՛ր նրանց սիրտը և ակա՛նջ դիր,

18 Որ դատաստան անես որբի և խեղճի համար, որ մարդը, որ հողից է, այլևս չհալածի նրանց։