Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 11

Աստծու սերն ապստամբ ժողովրդի հանդեպ

1 «Երբ Իսրայելը մանուկ էր, ես սիրում էի նրան և Եգիպտոսից կանչեցի իմ որդուն։

2 Ինչքան կանչեցիննրանց, նրանք հեռանում էին նրանցից՝ Բահաղներին զոհ մատուցելով և կուռքերին խունկ ծխելով։

3 Բայց ես էի, որ Եփրեմին քայլել սովորեցրի. նրանց վերցնում էի իմ բազուկներով, սակայն չիմացան, որ ես եմ բժշկել նրանց։

4 Մարդկային լարերով՝ սիրո կապերով, ես ձգեցի նրանց և նրանց համար իրենց ծնոտներից լուծը հանողի պես եղա. խոնարհվելով նրանց դեմ՝ իրենց կերակրում էի։

5 Նա չպիտի վերադառնա Եգիպտոս. Ասորեստանը պիտի լինի նրանց թագավորը, որովհետև չուզեցին դարձի գալ։

6 Եվ սուրը պտույտ պիտի տա նրա քաղաքների վրա և վերացնի նրա նիգերը և լափի նրանց իրենց խորհուրդների պատճառով։

7 Իմ ժողովուրդը համառում է ինձնից խոտորվել. թեև դեպի Բարձրյալն են կանչվում նրանք,սակայնչեն բարձրանում։

8 Ես քեզ ինչպե՞ս թողնեմ, ո՛վ Եփրեմ, քեզ ինչպե՞ս հանձնեմ, ո՛վ Իսրայել. ես քեզ ինչպե՞ս Ադմայի նման դարձնեմ, Սեբոյիմի պես անեմ. սիրտս գալարվում է իմ ներսում. բորբոքվում է կարեկցությունս։

9 Ես չեմ գործադրելու իմ սաստիկ բարկությունը, կրկին չեմ ավերելու Եփրեմին. որովհետև ես Աստված եմ և ոչ թե մարդ, Սուրբը ձեր մեջ, և զայրույթով չեմ գալու։

10 Տիրոջ հետևից պիտի գնան. առյուծի պես մռնչալու է նա. երբ մռնչա նա, որդիները դողալով կգան արևմուտքից։

11 Նրանք թռչունի պես դողալով կգան Եգիպտոսից և աղավնու պես՝ Ասորեստանի երկրից, և նրանց պիտի բնակեցնեմ իրենց տներում»,- ասում է Տերը։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 12

Իսրայելը և Հուդան դատապարտված են

1 Եփրեմն ինձ ստով է պաշարել, իսկ Իսրայելի տունը՝ խաբեությամբ. բայց Հուդան տակավին ճանաչում է Աստծուն և հավատարիմ է Սրբին։

2 Եփրեմը քամի է արածում և արևելյան քամուն հետապնդում, ամեն օր շատացնում է սուտն ու բռնությունը։ Դաշինք են կապում Ասորեստանի հետ և յուղ են տանում Եգիպտոս։

3 Տերը Հուդայի հետ ևս վեճ ունի և պիտի պատժի Հակոբին նրա ճանապարհների համեմատ, ըստ նրա արարքների պիտի հատուցի նրան։

4 Արգանդում բռնեց եղբոր գարշապարից և իր ուժով մենամարտեց Աստծուհետ։

5 Մենամարտեց հրեշտակի հետ և հաղթեց, լացեց և աղաչեց նրան։ Բեթելում գտավ նրան և այնտեղ խոսեց նրա հետ,

6 Տերը՝ Զորքերի Աստվածը, որի անունը Տեր է։

Դատապարտության այլ խոսքեր

7 Քո Աստծո՛ւն դարձիր, ողորմությունն ու իրավունքը պահի՛ր և միշտ քո Աստծո՛ւն ապավինիր։

8 Վաճառական է, որի ձեռքին խաբեության կշեռք կա. նա սիրում է հարստահարել։

9 Բայց Եփրեմն ասում է. «Իրոք հարստացա, ինձ համար ունեցվածք գտա, իմ ամբողջ վաստակում մի անօրենություն չեն գտնելու, որ մեղք լինի»։

10 Բայց ես եմ Տերը՝ քո Աստվածը, Եգիպտոսի երկրից ի վեր, հանդիսավոր տոնի օրերի պես քեզ դեռ վրանների մեջ եմ բնակեցնելու։

11 Ես խոսեցի մարգարեներին և շատացրի տեսիլքները և մարգարեների միջոցով առակախոսություն արեցի։

12 Եթե անօրենություն կա Գաղաադում, նրանք ունայն են դարձել. Գաղգաղայում արջառներ զոհեցին, նրանց զոհասեղանները քարակույտերի նման են արտի ակոսների վրա։

13 Հակոբը փախավ Արամի երկրի դաշտը, և Իսրայելը ծառայեց կնոջ համար. կնոջ համարհոտերիպահապան եղավ։

14 Եվ մի մարգարեով Տերն Իսրայելին հանեց Եգիպտոսից, և մի մարգարեով նա պահպանվեց։

15 Եփրեմը դառնությամբ բարկացրեցԱստծուն, ուստի նրա արյունը իր վրա պիտի թափվի, և Տերը նրա նախատինքը իրեն պիտի վերադարձնի։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 13

Իսրայելի վերջնական վճիռը

1 Երբ Եփրեմը խոսում էր, ահուդող էր։ Նա բարձրացվեց Իսրայելում և հանցանք գործեց Բահաղով ու մեռավ։

2 Եվ հիմա ավելի ու ավելի են մեղք գործում և իրենց համար իրենց հմտությամբ ձուլածո կուռքեր են շինում իրենց արծաթից. բոլորն էլ արհեստավորի գործեր են։ Ասում են. «Զոհ անող մարդիկթողհորթերին համբուրեն»։

3 Ուստի առավոտյան ամպի պես պիտի լինեն և վաղ ցողի պես, որ շուտով անցնում-գնում է. մղեղի պես, որ կալից քշում է փոթորիկը, և ծխնելույզիցելածծխի պես։

4 Սակայն Եգիպտոսից ի վեր ես եմ քո Աստվածը՝ Տերը, և ինձնից բացի ուրիշ Աստված չես ճանաչում, և մի փրկիչ չկա ինձնից բացի։

5 Ես քեզ ճանաչեցի անապատում, տոթակեզ երկրում։

6 Երբ արածեցին ու կշտացան, հագեցան, և նրանց սիրտը հպարտացավ, ուստի ինձ մոռացան։

7 Ուրեմն ես նրանց համար առյուծի պես պիտի լինեմ, ընձառյուծի նման ճանապարհի մոտ դարան պիտի մտնեմ։

8 Նրանց պիտի հանդիպեմ ձագերը կորցրած արջի նման և պիտի պատառոտեմ նրանց կրծքավանդակը։ Եվ այնտեղ առյուծի պես պիտի ուտեմ նրանց, և դաշտի գազանը պիտի բզկտի նրանց։

9 Քո կործանումն է, ո՛վ Իսրայել, որովհետև ինձնից բացի օգնական չունեիր։

10 Ո՞ւր է հիմա քո թագավորը, որպեսզի քեզ ազատի քո բոլոր քաղաքներում,որտե՞ղ ենքո իշխանավորները, որոնց մասին ասում էիր. «Ինձ թագավոր և իշխաննե՛ր տուր»։

11 Ես իմ բարկությամբ քեզ թագավոր տվեցի և իմ զայրույթով նրան վերցրի։

12 Եփրեմի անօրենությունը կապված է, նրա մեղքը՝ ի պահ դրված։

13 Ծննդկանի ցավեր են գալու նրա վրա. նա իմաստուն որդի չէ. որդեծնության արգանդի բերանին հապաղելու ժամանակը չէ։

14 Մեռելների աշխարհի զորությունից պիտի ազատեմ նրանց, մահից պիտի փրկեմ նրանց. ո՞ւր է ժանտախտդ, ով մա՛հ. ո՞ւր է ավերումդ, ո՜վ դժոխք. գութը պիտի ծածկվի իմ աչքերից։

15 Որովհետև նա պտղաբեր է եղեգների մեջ,բայցարևելյան քամին պիտի գա, անապատից բարձրանալու է Տիրոջ հողմը, ցամաքելու է նրա աղբյուրը, և չորանալու է նրա ջրի ակը.հովըկողոպտելու է բոլոր ցանկալի իրերի գանձարանը։

16 Սամարիան իր հանցանքը պիտի կրի, որովհետև ապստամբեց իր Աստծու դեմ. սրից պիտի ընկնեն, նրանց մանուկներն էլ գետնով տրվելով պիտի կոտորվեն, նրանց հղի կանայք պիտի ճեղքվեն։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 14

Ովսեեի աղերսն Իսրայելին

1 Ո՛վ Իսրայել, Տիրոջը՝ քո Աստծո՛ւն դարձիր, որովհետև դու սայթաքել ես քո անօրենության պատճառով։

2 Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք և վերադարձե՛ք Տիրոջը. ասացե՛ք նրան. «Ների՛ր ամեն անօրենություն և ընդունի՛ր, ինչ որ բարի է, և մենք կմատուցենք մեր շրթունքների պտուղները։

3 Ասորեստանցին մեզ չի փրկելու, ձիեր չենք հեծնելու և մյուս անգամ մեր ձեռքի գործերին չենք ասելու. “Ո՛վ մեր Աստված”, որովհետև որբը քեզանից է ողորմություն գտնում»։

4 Նրանց խոտորումը պիտի բժշկեմ, նրանց անհատույց պիտի սիրեմ, որովհետև իմ բարկությունը շրջվել է նրանցից։

Տերը նոր կյանք է խոստանում

5 Ես ցողի պես պիտի լինեմ Իսրայելի համար. նա շուշանի նման պիտի ծաղկի և արմատներ պիտի գցի Լիբանանիծառիպես։

6 Նրա ճյուղերը պիտի տարածվեն, և նրա վայելչությունը ձիթենու պես, իսկ բուրմունքը Լիբանանի պես պիտի լինի։

7 Նրա հովանու տակ ապրողները պիտի վերադառնան, պիտի կենդանանան ցորենի պես և ծաղկեն որթատունկի պես։ Նրա բուրմունքը Լիբանանի գինու պես պիտի լինի։

8 Եփրեմըպիտի ասի.«Ես այլևս ի՞նչ ունեմ կուռքերի հետ»։ Ես լսեցինրախնդրանքը և խնամեցի նրան։ Ես կանաչ մայրի ծառի պես եմ, քո պտուղն ինձնից է գտնվելու։

9 Ո՞վ է իմաստուն, թող հասկանա այս բաները, կամ հասկացող, թող գիտենա սրանք. որովհետև ուղիղ են Տիրոջ ճանապարհները, և արդարները գնում են նրանցով, իսկ հանցավորները սայթաքելու են նրանց մեջ։