Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 1

1 Տիրոջ խոսքը, որ հասավ Բեերիի որդի Ովսեեին՝ Հուդայի թագավորների՝ Ոզիայի, Հովաթամի, ԱքազիևԵզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամի օրերին։

2 Երբ սկզբում Տերը Ովսեեի հետ խոսեց, Տերն Ովսեեին ասաց. «Գնա՛, քեզ համար պոռնկաբարո մի կին և պոռնկության որդինե՛ր առ, որովհետև երկիրը հույժ պոռնկացել է՝ Տիրոջից հեռանալով»։

3 Եվ նա գնաց ու առավ Դաբելայիմի դուստր Գոմերին։ Նա հղիացավ ու նրա համար մի որդի ծնեց։ Եվ Տերն ասաց.

4 «Նրա անունը Հեզրայե՛լ դիր, որովհետև քիչ ժամանակ անց Հեուի տանը պիտի պատժեմ Հեզրայելի արյան համար և պիտի դադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։

5 Եվ այդ օրը Իսրայելի աղեղը պիտի կոտրեմ Հեզրայելի հովտում»։

6 Եվ նա դարձյալ հղիացավ և մի աղջիկ ծնեց։ ԵվՏերնասաց նրան. «Դրա անունը Լո-րուհամա՛դիր, որովհետև այլևս չեմ ողորմելու Իսրայելի տանը, որ ներեմ նրանց։

7 Բայց Հուդայի տանը ողորմելու եմ և նրանց պետք է փրկեմ իրենց Տեր Աստծով և նրանց չեմ փրկելու աղեղով, ո՛չ սրով ու ո՛չ էլ պատերազմով. ո՛չ ձիերով, ո՛չ էլ ձիավորներով»։

8 Երբ նա կաթից կտրեց Լո-րուհամային, հղիացավ ու մի տղա ծնեց։

9 Տերնասաց նրան. «Դրա անունը Լո-ամմի՛ դիր, որովհետև դուք իմ ժողովուրդը չեք, և ես էլ ձերԱստվածըչեմ լինի։

Իսրայելը պետք է վերահաստատվի

10 Եվ Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի պես պիտի լինի, որ չի չափվում և չի հաշվվում։ Այն վայրում, ուր նրանց ասվեց. “Դուք իմ ժողովուրդը չեք”, նրանց պիտի ասվի. “Կենդանի Աստծու որդիներ”։

11 Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները պիտի հավաքվեն մեկտեղ և իրենց վրա մի իշխանավոր կարգեն ու դուրս գան երկրից, որովհետև մեծ պիտի լինի Հեզրայելի օրը»։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 2

Անհավատարիմ Գոմերը և անհավատարիմ Իսրայելը

1 «Ձեր եղբայրներին ասացե՛ք Ամմիև ձեր քույրերին՝ Րուհամա։

2 Վիճե՛ք ձեր մոր հետ, վիճե՛ք, որովհետև նա իմ կինը չէ, և ես նրա այրը չեմ։ Թող նա իր դեմքից հեռացնի իր պոռնկությունները և իր շնություններն իր ստինքների մեջտեղից։

3 Որ չլինի թե նրան մերկացնեմ և կարգեմ իր ծնված օրվա պես. նրան անապատ դարձնեմ. նրան անջուր երկիր անեմ և ծարավից մեռցնեմ նրան։

4 Եվ նրա որդիներին չեմ ողորմելու, որովհետև նրանք պոռնկության որդիներ են։

5 Որովհետև նրանց մայրը պոռնկացավ, նրանց հղացողը խայտառակություն գործեց, որովհետև ասաց. “Գնամ իմ սիրեկանների հետևից, որոնք տալիս են իմ հացն ու ջուրը, իմ բուրդն ու քաթանը, իմ յուղն ու ըմպելիքը”։

6 Ուստի ես ահա փշերով պիտի ցանկապատեմ նրա ճանապարհը և պատով պիտի պատեմ, և նա իր ուղիները չի գտնելու։

7 Նա պիտի հետապնդի իր սիրեկաններին, բայց նրանց չի հասնի. նրանց կորոնի, բայց չի գտնի։ Այն ժամանակ կասի. “Հետ դառնամ գնամ իմ նախկին ամուսնու մոտ, որովհետև ինձ համար այն ժամանակն ավելի լավ էր, քան հիմա”։

8 Եվ նա չգիտեր, որ իրեն ես էի տալիս ցորենը, գինին և յուղը և շատացնում նրա արծաթն ու ոսկին, որոնցով նրանք Բահաղ շինեցին։

9 Ուստի ես իր ժամանակին հետ պիտի վերցնեմ իմ ցորենը և իր եղանակին՝ իմ գինին։ Եվ պիտի խլեմ բուրդս ու քաթանս, որոնք նրա մերկությունը ծածկելու համար էին։

10 Եվ հիմա նրա լրբությունն իր սիրեկանների առաջ պիտի բացահայտեմ, և ոչ ոք չի կարող նրան ազատել իմ ձեռքից։

11 Ես պիտի դադարեցնեմ նրա բոլոր ուրախությունները՝ տոնախմբությունները, ամսագլուխներն ու շաբաթները և նրա բոլոր հանդիսավոր տոները։

12 Եվ պիտի ավերեմ նրա որթերը և թզենիները, որոնց մասին ասում էր. “Սրանք իմ վարձն են, որ իմ սիրեկաններն են տվել ինձ”։ Եվ դրանք ես անտառ պիտի դարձնեմ, և դաշտի գազանները պիտի ուտեն դրանք։

13 Եվ նրան պիտի պատժեմ Բահաղների օրերի համար, երբ նա խունկ էր ծխում նրանց և զարդարվում էր օղերով ու զարդերով և իր սիրեկանների հետևից գնում։ Եվ ինձ մոռացել էր»,- ասում է Տերը։

Տիրոջ սերն իր ժողովրդի հանդեպ

14 «Ուստի ահա ես նրան կհրապուրեմ ու կտանեմ անապատ և կխոսեմ նրա սրտի հետ։

15 Եվ ես այնտեղից իր այգիներն իրեն կտամ և Աքովրի ձորը հույսի դուռ կանեմ, և նա այնտեղ կպատասխանի իր մանկության օրերի պես և Եգիպտոսի երկրից իր դուրս գալու օրվա պես։

16 Այն օրը,- ասում է Տերը,- ինձ “այրս” կկոչես և ինձ այլևս “Բահաղս” չես ասի։

17 Ես Բահաղների անունները կհեռացնեմ նրա բերանից, և նրանք այլևս չպիտի հիշվեն իրենց անուններով։

18 Եվ նրանց համար այն օրը ուխտ պիտի կնքեմ դաշտի գազանների հետ, երկնքի թռչունների հետ և երկրի սողունների հետ։ Աղեղը, սուրը և պատերազմը պիտի վերացնեմ երկրից և նրանց ապահովությամբ պիտի պառկեցնեմ։

19 Եվ քեզ ինձ պիտի նշանեմ հավիտյան, և քեզ ինձ պիտի նշանեմ արդարությամբ և իրավունքով, ողորմությամբ և գթությամբ։

20 Քեզ ինձ պիտի նշանեմ հավատարմությամբ, և դու կճանաչես Տիրոջը։

21 Եվ այն օրը, որ ես կպատասխանեմ,- ասում է Տերը,- կպատասխանեմ երկնքին, և նա կպատասխանի երկրին։

22 Եվ երկիրը կպատասխանի ցորենին, գինուն և յուղին, և նրանք կպատասխանեն Հեզրայելին։

23 Եվ նրան երկրի վրա պիտի սերմանեմ ինձ համար և պիտի ողորմեմ ողորմություն չգտածին և կասեմնրան, որիմ ժողովուրդը չէ. “Դու իմ ժողովուրդն ես”, և նա կասի. “Դու ես,ո՛վ իմ Աստված”»։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 3

Ովսեեն և անհավատարիմ կինը

1 Եվ Տերն ասաց ինձ. «Նորից գնա՛, մի շնացող կնո՛ջ սիրիր՝ ընկերոջից սիրված, ինչպես որ Տերը սիրում է Իսրայելի որդիներին, նույնիսկ երբ նրանք դեպի ուրիշ աստվածներ են դառնում և չամիչով կարկանդակներ են սիրում»։

2 Եվ ես նրան ինձ համար առա տասնհինգ արծաթով և մեկուկես քոռ գարիով։

3 Եվ ասացի նրան. «Շատ օրեր կապրես ինձ հետ, չես պոռնկանա և մարդու չես մոտենա, իսկ ես էլնույնպեսքո նկատմամբ»։

4 Որովհետև Իսրայելի որդիները շատ օրեր պիտի ապրեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհի և առանց կոթողի, առանց եփուդի և թերափիմի։

5 Ապա Իսրայելի որդիները պիտի դառնան և փնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց Դավիթ թագավորին, դողալով պիտի մոտենան Տիրոջը և նրա բարությանը՝ վերջին օրերին։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 4

Տերն ամբաստանում է Իսրայելին

1 Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ, որովհետև Տերը վեճ ունի երկրի բնակիչների հետ. որովհետև երկրի մեջ ճշմարտություն չկա, ողորմություն չկա և Աստծու գիտություն չկա։

2 Դուրս են թափվել երդվելն ու ստելը, սպանելն ու գողանալը և պոռնկանալը, և արյուններն արյունների են խառնում։

3 Դրա համար երկիրը սգում է, և նրա բոլոր բնակիչները նվաղել են դաշտի գազանների և երկնքի թռչունների հետ, ծովի ձկներն էլ պիտի վերանան։

Տերն ամբաստանում է քահանաներին

4 Սակայն թող ոչ ոք չվիճի և ոչ ոք չհանդիմանի, որովհետև քո ժողովուրդը քահանայի դեմ վեճ հարուցողների պես է։

5 Դու ցերեկը պիտի սայթաքես, և գիշերը քեզ հետ մարգարեն ևս կսայթաքի, և պիտի բնաջնջեմ քո մորը։

6 Իմ ժողովուրդը բնաջնջվեց գիտություն չունենալու պատճառով։ Որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Եվ քանի որ դու մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ քո որդիներին եմ մոռանալու։

7 Ինչքան բազմացան, այնքան մեղանչեցին իմ դեմ. նրանց փառքը ես անարգության պիտի փոխեմ։

8 Նրանք ուտում են իմ ժողովրդի մեղքը,և նրանց սիրտը նրա անօրենությունն է ցանկանում։

9 Եվ կլինի ինչպես ժողովրդին, նույնպես և քահանային. և նրանց պիտի պատժեմ իրենց ճանապարհների համեմատ և նրանց արարքների համեմատ պիտի հատուցեմ իրենց։

10 Նրանք կուտեն ու չեն կշտանա, կպոռնկանան ու չեն բազմանա, որովհետև լքել են Տիրոջը։

Տերը դատապարտում է կռապաշտությունը

11 Շնությունը, գինին ու քաղցուն գրավում են միտքը։

12 Իմ ժողովուրդն իր փայտեարձանինէ հարցնում, և իր ցուպը պատասխանում է իրեն. որովհետև պոռնկության ոգին մոլորեցրել է, և իրենց Աստծուց հեռանալով՝ պոռնկացան։

13 Սարերի գագաթներին զոհ են մատուցում և բլուրների վրա՝ կաղնու, կաղամախու և բևեկնու տակ, խունկ են ծխում, որովհետև նրանց հովանին դուրեկան է։ Ուստի ձեր դուստրերը պոռնկանում են, և ձեր հարսները շնություն են անում։

14 Ես չեմ պատժի ձեր դուստրերին, երբ նրանք պոռնկանան, ոչ էլ ձեր հարսներին, երբ շնանան, որովհետև իրենք իսկ պոռնիկների հետ են մեկուսանում և նվիրյալ բոզերի հետ զոհ մատուցում, իսկ ժողովուրդը, որ չի հասկանում, պիտի կորչի։

15 Թեև դու պոռնկանում ես, ո՛վ Իսրայել, թող Հուդան հանցավոր չլինի։ Եվ Գաղգաղա մի՛ գնացեք և Բեթավան մի՛ բարձրացեք. երդում մի՛ արեք. «Կենդանի է Տերը»։

16 Որովհետև կամակոր երինջի պես կամակորացել է Իսրայելը. հիմա Տերը մի լայնարձակ տեղում գառների պես պիտի արածեցնի՞ նրանց։

17 Եփրեմը կուռքերին է փարվել, թո՛ղ դրան։

18 Երբ իրենց հարբեցողությունը վերջ է գտնում, շնանալով շնանում են, նրա իշխանավորները սիրով սիրահարվում են ամոթին.

19 քամին նրանց փաթաթել է իր թևերի մեջ, և նրանք պիտի ամաչեն իրենց զոհերից։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 5

1 Լսե՛ք այս, ո՛վ քահանաներ, և ուշադի՛ր եղեք, ո՛վ Իսրայելի տուն, և ակա՛նջ դրեք, ո՛վ թագավորի տուն, որովհետև դատաստանը ձերն է, որովհետև դուք որոգայթ եղաք Մասփայում. տարածված ցանց՝ Թաբորի վրա

2 և խոր փորված փոս՝ Շիթթիմում, բայց ես նրանց բոլորին պիտի պատժեմ։

3 Ես ճանաչում եմ Եփրեմին, և Իսրայելն ինձնից ծածկված չէ. որովհետև, ո՛վ Եփրեմ, դու հիմա պոռնկացար. Իսրայելը պղծված է։

Ովսեեն զգուշացնում է կռապաշտությունից

4 Նրանց արարքները թույլ չեն տալիս, որ վերադառնան իրենց Աստծուն, որովհետև նրանցում պոռնկության ոգի կա, և Տիրոջը չեն ճանաչում։

5 Եվ Իսրայելի ամբարտավանությունը վկայում է նրա դեմ. Եփրեմը պիտի սայթաքի իր անօրենությամբ, Հուդան էլ պիտի սայթաքի նրանց հետ։

6 Նրանք իրենց ոչխարներով ու արջառներով պիտի գնան Տիրոջը փնտրելու, բայց չեն գտնելու. նա հեռացել է նրանցից։

7 Նրանք անհավատարմությամբ վարվեցին Տիրոջ հետ, որովհետև օտար որդիներ ծնեցին. հիմա նորալուսինը պիտի ուտի նրանց իրենց հողի տարածքներովհանդերձ։

Պատերազմ Հուդայի և Իսրայելի միջև

8 Շեփո՛ր հնչեցրեք Գաբաայում, փող՝ Ռամայում, բարձրաձայն կանչե՛ք Բեթավանում. քո հետևից, ո՛վ Բենիամին։

9 Եփրեմն ամայի պիտի դառնա իր հանդիմանության օրը. Իսրայելի տոհմերի մեջ ստույգը հայտարարում եմ։

10 Հուդայի իշխանավորները սահմանաքարերը տեղափոխողների պես եղան. իմ բարկությունը ջրերի պես նրանց վրա պիտի թափեմ։

11 Եփրեմը հարստահարված և դատաստանով ջախջախված է. որովհետև կամովին հետևեց ունայնությանը։

12 Բայց ես Եփրեմի համար ցեցի պես եմ և փտության պես՝ Հուդայի տան համար։

13 Երբ Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, իսկ Հուդան՝ իր վերքը, Եփրեմը գնաց Ասորեստան և մեծ թագավորիմոտմարդուղարկեց, բայց նա չի կարող առողջացնել ձեզ կամ բուժել ձեր վերքը։

14 Որովհետև ես առյուծի պես կլինեմ Եփրեմի համար և կորյունի պես՝ Հուդայի տան համար. ե՛ս, ես պիտի բզկտեմ ու գնամ, պիտի տանեմ, և ազատող չի լինելու։

15 Պիտի գնամ, վերադառնամ իմ տեղը, մինչև որ խոստովանեն իրենց հանցանքը և իմ դեմքը փնտրեն։ Երբ նրանք նեղության մեջ լինեն, թախանձանքով ինձ պիտի դիմեն։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 6

Ժողովրդի կեղծ զղջումը

1 Եկեք հե՛տ դառնանք Տիրոջը։ Քանի որ նա բզկտեց, բայց նա կբժշկի մեզ. նա զարկեց, նա էլ վիրակապի մեզ։

2 Նա երկու օրից հետո կվերակենդանացնի մեզ, երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի, որ մենք ապրենք նրա առաջ։

3 Ճանաչենք և հետամուտ լինենք ճանաչելու Տիրոջը. արշալույսի պես ստույգ է նրա ելքը, և նա անձրևի պես պիտի գա մեզ, գարնանայինանձրևի պես, որ ոռոգում է երկիրը։

4 Ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Եփրեմ, ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Հուդա, որովհետև ձեր բարությունը առավոտյան ամպի պես է և ցողի նման է, որը շուտով չքանում է։

5 Ուստի մարգարեների միջոցով նրանց կոփեցի, նրանց սպանեցի իմ բերանի խոսքերով. քո դատաստանները լույսի պես կծագեն։

6 Որովհետև ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհ, Աստծու ճանաչում, ոչ թե ողջակեզներ։

7 Բայց նրանք Ադամի պես շրջանցում են ուխտը. այնտեղ իմ հանդեպ անհավատարմությամբ վարվեցին։

8 Գաղաադը անօրենություն անողների քաղաք է՝ արյան հետքերով լի։

9 Ավազակների պես մարդու հետևից դարան մտնելով՝ քահանաների խումբը Սյուքեմի ճանապարհինմարդէ սպանում և եղեռնագործություն անում։

10 Իսրայելի տանը սոսկալի մի բան տեսա. այնտեղ է Եփրեմի պոռնկությունը. Իսրայելը պղծվեց։

11 Քեզ համար էլ, ո՛վ Հուդա, մի հունձք կա պատրաստված, երբ իմ ժողովրդին կվերադարձնեմ գերությունից։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 7

1 Երբ Իսրայելին պիտի բուժեի, հայտնի դարձան Եփրեմի անօրենությունը և Սամարիայի չարությունները, որովհետև նրանք նենգաբար են գործում, գողը ներս է մտնում, ավազակների խումբը դրսում կողոպտում է։

2 Եվ իրենց սրտում չեն ասում, որ ես հիշում եմ նրանց ամբողջ չարությունը, հիմա նրանց գործերը համակում են նրանց, նրանք իմ երեսի առաջ են։

Դավադրություն պալատում

3 Իրենց չարությամբ ուրախացնում են թագավորին և իրենց դավաճանություններով՝ իշխաններին։

4 Նրանք բոլորը շնացողներ են, մի թոնրի նման, որ վառել է հաց թխողը, որ խմորը հունցելուց մինչև նրա թթվելը դադարում էկրակըբորբոքելուց։

5 Մեր թագավորի օրը իշխանները նրան հիվանդացրինգինու տաքությունից. նա իր ձեռքը մեկնեց ծաղր անողներին։

6 Որովհետև նրանք մոտենում են իրենց դարանին՝ իրենց սիրտը թոնրի պես դարձրած. նրանց հացթուխն ամբողջ գիշեր քնած է, առավոտյան այն վառվում է բոցավառ կրակի պես։

7 Նրանք բոլորը տաքացել են թոնրի պես և ուտում են իրենց դատավորներին։ Նրանց բոլոր թագավորներն ընկել են, նրանց մեջ ինձ կանչող չկա։

Իսրայելը և ժողովուրդները

8 Եփրեմն իրեն խառնել է ժողովուրդներին. Եփրեմը դարձել է մի կարկանդակ, որը չի շրջվել։

9 Օտարները կերան նրա զորությունը, բայց ինքը չգիտի. ալևորություն էլ է իջել վրան, ինքը չգիտի։

10 Եվ Իսրայելի հպարտությունը վկայում է նրա դեմ, բայց նրանք հետ չեն դառնում Տիրոջը՝ իրենց Աստծուն, և այսուամենայնիվ նրան չեն փնտրում։

11 Եվ Եփրեմը մի աղավնու պես եղավ՝ միամիտ ու անխելք. եգիպտացիներին են կանչում, Ասորեստան են գնում։

12 Երբ գնան, ես իմ ցանցը պիտի տարածեմ նրանց վրա, նրանց երկնքի թռչունի պես պիտի իջեցնեմ և նրանց պիտի պատժեմ, ինչպես որ ազդարարվել էր նրանց հավաքին։

13 Վա՜յ նրանց, որովհետև խոտորեցին ինձանից, ավերու՜մ նրանց, որովհետև իմ դեմ ապստամբեցին, թեև ես նրանց փրկեցի, բայց նրանք իմ դեմ սուտ են խոսում։

14 Նրանք իրենց սրտով չեն աղաղակում ինձ, այլ ողբում են իրենց անկողինների վրա. նրանք ցորենի և գինու համար խռնվում են, ըմբոստանում իմ դեմ։

15 Ես ուժեղացրի, զորացրի նրանց բազուկը, իսկ նրանք իմ դեմ չարություն նյութեցին։

16 Նրանք դառնում են ոչ թե դեպի Բարձրյալը. նրանք խաբեբա աղեղի նման են դարձել։ Նրանց իշխանները սրով պիտի ընկնեն իրենց լեզվի կատաղությունից։ Սա նրանց նախատինքըկլինիԵգիպտոսի երկրում։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 8

Տերը հանդիմանում է Իսրայելին կռապաշտության համար

1 Փողը բերանի՜դդիր.արծվի պես մեկը կա Տիրոջ տան վերևում. որովհետև անտեսեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ հանցանք գործեցին։

2 Ինձ պիտի աղաղակի Իսրայելը. «Ո՜վ իմ Աստված, մենք ճանաչում ենք քեզ»։

3 Իսրայելը մերժեց բարին,ուստիթշնամին պիտի հետապնդի նրան։

4 Նրանք թագավոր կարգեցին, բայց ոչ ինձնով, իշխաններ կարգեցին, բայց ես չիմացա. իրենց արծաթով և իրենց ոսկով իրենց համար կուռքեր շինեցին, որպեսզի բնաջնջվեն։

5 Քո հորթը մերժվեց, ո՛վ Սամարիա, նրանց դեմ իմ բարկությունը բորբոքվեց. նրանք մինչև ե՞րբ չեն կարողանալու անմեղ լինել։

6 Որովհետև սա ևս Իսրայելից է. արհեստավորը շինեց այն, ուրեմն նա Աստված չէ. ուստի փշուր-փշուր պիտի լինի Սամարիայի հորթը։

7 Որովհետև քամի սերմանեցին, մրրիկ պիտի հնձեն. նա հասկ չի ունենալու, բույսնալյուր չի դառնալու. եթե դառնա էլ, օտարներն են կուլ տալու։

8 Իսրայելը կուլ գնաց. հիմա ազգերի մեջ անբաղձալի անոթի պես պիտի լինեն։

9 Որովհետև նրանք Ասորեստան գնացին. վայրի էշինմանառանձին ման է գալիս. Եփրեմըսիրեկաններ վարձեց։

10 Թեև ազգերի մեջօգնականներվարձեն, ես հիմա նրանց պիտի հավաքեմ, և նրանք կսկսեն սակավանալ իշխանների և թագավորի բեռի պատճառով։

11 Որովհետև Եփրեմը մեղքի համար շատացրեց զոհասեղանները. դրանք նրա համար մեղանչելու զոհասեղաններ եղան։

12 Եվ ես նրան գրեցի իմ բյուրավոր օրենքները,սակայնդրանք օտարոտի համարվեցին։

13 Նրանք ինձ զոհեր են մատուցում և միսն ուտում, սակայն Տերը նրանց չի հավանում։ Հիմա նա պիտի հիշի նրանց անօրենությունը և պիտի պատժի նրանց մեղքերը. նրանք պիտի վերադառնան Եգիպտոս։

14 Որովհետև Իսրայելը մոռացավ իր Արարչին և պալատներ շինեց, իսկ Հուդան շատացրեց պարսպավոր քաղաքները։ Բայց եսքաղաքներիվրա կրակ պիտի ուղարկեմ, և այն պիտի լափի նրանց ամրոցները։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 9

Ովսեեն հայտնում է Իսրայելի պատիժը

1 Մի՛ ուրախացիր, ո՛վ Իսրայել, մի՛ ցնծա, ինչպես ժողովուրդները, քանզի պոռնկացար ու հեռացար քո Աստծուց. ցորենի ամեն կալի վրապոռնկությանվարձը սիրեցիր։

2 Կալը և հնձանը նրանց չեն կերակրելու, և քաղցուն պիտի ստի նրան։

3 Նրանք չեն բնակվելու Տիրոջ երկրում, այլ Եփրեմը պիտի վերադառնա Եգիպտոս, և Ասորեստանում անմաքուրբաներպիտի ուտեն։

4 Նրանք Տիրոջը գինու նվեր չեն մատուցելու, և նրան հաճելի չեն լինելու նրանց զոհերը. սգավորների հացի պես պիտի լինի նրանց հացը. բոլոր ուտողները պիտի պղծվեն, որովհետև նրանց հացը նրանց անձերի համար է և չի մտնելու Տիրոջ տունը։

5 Ի՞նչ եք անելու հանդիսավոր տոնի օրը և Տիրոջ տոնախմբության օրը։

6 Որովհետև ահա կործանումիցփախչելովգնում են. Եգիպտոսը պիտի ժողովի նրանց, Մեմփիսը պիտի թաղի նրանց, եղինջը պիտի ժառանգի նրանց ցանկալի արծաթեղենը, փուշպիտի լինինրանց վրաններում։

7 Եկան պատժի օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայելը պիտի իմանա. անմիտ է մարգարեն, խելագար է ներշնչված մարդը քո բազում անօրենության և մեծ հակառակության պատճառով։

8 Եփրեմն իմ Աստծու հետ դիտում է, իսկ մարգարեն լարված որոգայթ է նրա բոլոր ճանապարհների վրա, հակառակություն՝ իր Աստծու տան մեջ։

9 Գաբաայի օրերի պես խորապես ապականվեցին։ Նա պիտի հիշի իրենց անօրենությունը, պիտի պատժի նրանց մեղքերը։

Իսրայելի մեղքը և դրա հետևանքը

10 Իսրայելին գտա, ինչպես խաղողն անապատում. թզենու կանխահաս՝ առաջին պտուղների պես տեսա ձեր հայրերին։ Սակայն երբ նրանք եկան Բաալփեգոր և իրենց նվիրաբերեցին ամոթալիկուռքին,պիղծ եղան իրենց սիրած բանի պես։

11 Ծնունդից, արգանդից, հղիությունից Եփրեմի փառքը թռչունի պես պիտի թռչի։

12 Թեկուզ իրենց որդիներին մեծացնեն, նրանց անզավակ պիտի դարձնեմ, մինչև ոչ մեկը չմնա. որովհետև վա՜յ նրանց, երբ ես իրենցից հեռանամ։

13 Եփրեմը, ինչպես որ Տյուրոսում տեսա, տնկված էր հաճելի վայրում, բայց Եփրեմն իր որդիներին դուրս է հանելու սպանողի մոտ։

14 Տո՛ւր նրանց, Տե՛ր. ի՞նչ ես տալու նրանց. տո՛ւր նրանց վիժող արգանդ և ցամաք ստինքներ։

Աստծու դատաստանն Իսրայելին

15 Նրանց ամբողջ չարությունը Գաղգաղայում է. այնտեղ ատեցի նրանց իրենց արարքների չարության պատճառով. նրանց իմ տնից պիտի վտարեմ և այլևս չպիտի սիրեմ նրանց. նրանց բոլոր իշխանավորները ապստամբներ են։

16 Հարվածվեց Եփրեմը. նրանց արմատը չորացավ, պտուղ չեն տալու։ Թեկուզ ծնեն էլ, նրանց արգանդի ցանկալիներին պիտի մեռցնեմ։

Մարգարեն խոսում է Իսրայելի մասին

17 Նրանց մերժելու է իմ Աստվածը, որովհետև չլսեցին նրան, և ազգերի մեջ թափառական պիտի լինեն։

Categories
ՈՎՍԵԵ

ՈՎՍԵԵ 10

1 Փարթամ որթատունկ է Իսրայելը, իր համար պտուղ է բերում։ Ինչքան նրա պտուղը շատացավ, այնքան զոհասեղաններ կառուցեց. որքան գեղեցիկ էր երկիրը, այնքան գեղեցկացրեց կուռքերը։

2 Երկփեղկված է նրանց սիրտը, ու հիմա պիտի կրեն իրենց հանցանքը. նա պիտի ջարդի նրանց զոհասեղանները, տապալի նրանց կուռքերը։

3 Որովհետև հիմա պիտի ասեն. «Մենք թագավոր չունենք, որովհետև Տիրոջից չվախեցանք, թագավորն ի՞նչ կարող է անել մեզ»։

4 Սինխոսքեր են խոսում, սուտ երդվում են ուխտ կնքելիս, և դատաստանը մոլախոտի պես բուսնում է արտի ակոսների մեջ։

5 Բեթավանի հորթերի համար Սամարիայի բնակիչները պիտի վախենան, նրա ժողովուրդը նրա վրա պիտի սգա, և նրա քուրմերը պիտի դողան նրա համար, նրա փառքի համար, որովհետև նա իրենցից գերի պիտի տարվի։

6 Նա տարվելու է Ասորեստան՝ իբրև ընծա մեծ թագավորի համար. ամոթը պիտի պատի Եփրեմին, իսկ Իսրայելը պիտի ամաչի իր խորհրդից։

7 Սամարիան և իր թագավորը ջրի երեսի փրփուրի պես պիտի չքանան։

8 Եվ պիտի կործանվեն Ավենի Բարձր տեղերը, Իսրայելի մեղքը. փուշ ու տատասկ պիտի բուսնի նրանց զոհասեղանների վրա, և պիտի ասեն սարերին. «Ծածկե՛ք մեզ», և բլուրներին. «Մեզ վրա՛ ընկեք»։

Աստված հայտնում է Իսրայելի վճիռը

9 Գաբաայի օրերից սկսած՝ մեղք գործեցիր, ո՛վ Իսրայել. նրանք այնտեղ շարունակեցին կանգնել. մի՞թե չարության որդիների դեմ պատերազմը Գաբաայում չհասավ նրանց։

10 Երբ կամենամ, պիտի հանդիմանեմ նրանց և ժողովուրդներ պիտի հավաքեմ նրանց դեմ, երբ նրանք կպատժվենիրենց երկու անօրենությունների պատճառով։

11 Եփրեմը մի վարժ երինջ է, որ սիրում էր կալ կալսել, բայց ես նրա վզի վայելչության վրալուծկանցկացնեմ. Եփրեմին լծելու եմ, Հուդան պիտի հերկի, Հակոբը պիտի տափանի նրա համար։

12 Ձեզ համար արդարությամբ սերմանե՛ք, ողորմությամբ հնձե՛ք, խոպանը մշակե՛ք ձեզ համար, քանի որ Տիրոջը փնտրելու ժամանակն է, մինչև որ ինքը գա, և արդարություն տեղա ձեզ վրա։

13 Դուք ամբարշտություն հերկեցիք, անօրենություն հնձեցիք, ստության պտուղը կերաք, որովհետև դուք ձեր ճանապարհին և ձեր զորավորների բազմությանն ապավինեցիք։

14 Ուստիպատերազմիխռովություն է բարձրանալու քո ժողովրդի մեջ, և քո բոլոր ամրոցները պիտի քանդվեն, ինչպես պատերազմի օրը Սաղման քանդեց Բեթարբելը. մայրը որդիների հետ կոտորվեց։

15 Այսպես արեց ձեզ Բեթելը ձեր չափազանց չարության պատճառով. արշալույսին Իսրայելի թագավորը պիտի բնաջնջվի։