Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 11

Երուսաղեմում բնակվող ժողովուրդը

1 Եվ բնակվեցին ժողովրդի իշխանները Երուսաղեմում, իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեց, որ ժողովրդի մեկ տասներորդը բերեն Երուսաղեմ սուրբ քաղաքում բնակվելու, իսկ մնացյալ ինը մասինթողեցինքաղաքներում։

2 Եվ ժողովուրդն օրհնեց այն բոլոր մարդկանց, որ հոժարակամ համաձայնվեցին բնակվելու Երուսաղեմում։

3 Եվ սրանք էին այն գավառի գլխավորները, որ բնակվեցին Երուսաղեմում, իսկ Հուդայի քաղաքներում ամեն մարդ բնակվում էր իրենց քաղաքների իր կալվածքում՝ իսրայելացիները, քահանաները, ղևտացիները, նաթանայիմները և Սողոմոնի ծառաների որդիները։

4 Երուսաղեմում բնակվեցին Հուդայի որդիներից և Բենիամինի որդիներից.

Հուդայի որդիներից՝ Աթայիան՝ որդի Ոզիայի՝ որդի Զաքարիայի՝ որդի Ամարիայի՝ որդի Սափատիայի՝ որդի Մաղաղիելի, Փարեսի որդիներից։

5 Եվ Մաասիան՝ որդի Բարուքի՝ որդի Քոլոզեի՝ որդի Ազայիայի՝ որդի Ադայիայի՝ որդի Հովարիբի՝ որդի Զաքարիայի՝ որդի Սիլոնիի։

6 Փարեսի որդիներից Երուսաղեմում բոլոր բնակվողները չորս հարյուր վաթսունութ քաջ մարդիկ էին։

7 Սրանք են Բենիամինի որդիները՝ Սալլուն՝ որդի Մեսուղամի՝ որդի Հովազի՝ որդի Փադայիայի՝ որդի Կովդիայի՝ որդի Մաասիայի՝ որդի Իթիելի՝ որդի Եսայիայի։

8 Եվ նրանից հետո՝ Գեբեին, Սելեին՝ ինը հարյուր քսանութհոգի։

9 Նրանց վրա իշխան էր Զեքրիի որդի Հովելը, իսկ Սենուայի որդի Հուդան քաղաքի երկրորդն էր։

10 Քահանաներից՝ Հովարիբի որդի Հեդայիան, Հաքինը,

11 Սարայիան՝ որդի Քեղկիայի՝ որդի Մեսուղամի՝ որդի Սադովկի՝ որդի Մարիոթի՝ որդի Աքիտովբի, Աստծու տան վերակացուն։

12 Եվ նրանց եղբայրները, որ տաճարի գործն էին կատարում, ութ հարյուր քսաներկուսն էին։ Եվ Ադայիան՝ որդի Հերսամի՝ որդի Փաղաղիայի՝ որդի Ամասիի՝ որդի Զաքարիայի՝ որդի Փասուրի՝ որդի Մեղքիայի։

13 Եվ նրա եղբայրները՝ տոհմապետներ, երկու հարյուր քառասուներկուսն էին։ Եվ Ամեսային՝ որդի Ազարիելի՝ որդի Ահզայի՝ որդի Մեսաղամոթի՝ որդի Եմմերի։

14 Եվ նրանց եղբայրները՝ քաջազուններ, հարյուր քսանութն էին։ Եվ նրանց վրա իշխան էր Ագեգողեմի որդի Զաբդիելը։

15 Իսկ ղևտացիներից՝ Սեմայիան՝ որդի Ասուբի՝ որդի Եզրիկամի՝ որդի Ասաբիայի՝ որդի Բունիի։

16 Նաև Սաբեթան և Հովզաբադը՝ ղևտացիների գլխավորներից, որոնք Աստծու տան արտաքին գործն էին վարում։

17 Եվ Մաթանիան՝ որդի Միքիայի՝ որդի Զաբդիի՝ որդի Ասափի՝ օրհնաբանության աղոթքի ժամանակ գլխավոր առաջնորդը, և Բակբոկիան, որ երկրորդն էր իր եղբայրներից, և Աբդան՝ որդի Սամուայի՝ որդի Գաղաղի՝ որդի Իդիթունի։

18 Բոլոր ղևտացիները սուրբ քաղաքում երկու հարյուր ութսունչորսն էին։

19 Դռնապանները՝ Ակկուբը, Տեղմոնը և նրանց եղբայրները, որոնք պահպանում էին դռները, հարյուր յոթանասուներկուսն էին։

20 Եվ մնացած իսրայելացիները, քահանաները և ղևտացիները Հուդայի բոլոր քաղաքներում էին՝ ամեն մարդ իր ժառանգությունում։

21 Բայց նաթանայիմները բնակվում էին Ոփաղում, և Սիհան ու Գիսփան նաթանայիմների վրա էին։

22 Երուսաղեմի ղևտացիների իշխանն էր Ոզին՝ որդի Բանիի՝ որդի Ասաբիայի՝ որդի Մաթանիայի՝ որդի Միքայի. Ասափի որդիներից՝ երգիչներից, որ Աստծու տան գործին էին։

23 Որովհետև թագավորը նրանց համար հրաման էր տվել, և յուրաքանչյուր օրվա համար ռոճիկ էրնշանակվածերգիչներին։

24 Հուդայի որդի Զարայի որդիներից Մասիզեբելի որդի Փեթայիան թագավորի գործակալն էր ժողովրդի բոլոր գործերով։

Այլ քաղաքների ժողովուրդը

25 Եվ դրսի գավառների ու նրանց դաշտերի նկատմամբ՝ Հուդայի որդիներից բնակվում էին Կարիաթ-Արբայում և նրա գյուղերում, Դեբոնում և նրա գյուղերում, Կաբիսելում և նրա դաշտերում.

26 Հեսուայում, Մոլադայում և Բեթփաղեթում,

27 Ասեր-Սուաղում, Բերսաբեեում և նրա գյուղերում,

28 Սիկելակում, Մեքոնայում և նրա գյուղերում,

29 Ենռեմոնում, Սարաայում, Հերիմութում,

30 Զանովում, Ոդողոմում և նրանց գյուղերում, Լաքիսում և նրա դաշտերում, Ազեկայում և նրա գյուղերում, և տեղավորվեցին Բերսաբեեից մինչև Ենովմի ձորը։

31 Եվ Բենիամինի որդիները՝ Գաբայից մինչև Մաքմաս, Այիա, Բեթել և նրա գյուղերը,

32 Անաթովթ, Նոբ, Անանիա,

33 Հասոր, Ռամա, Գեթթայիմ,

34 Հադիդ, Սեբոյիմ, Նեբաղատ,

35 Ղովդ, Ովնով և Գեքարասիմ։

36 Ղևտացիները Հուդայի բաժիններից Բենիամինում էին։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 12

Քահանաների և ղևտացիների ցուցակը

1 Սրանք են այն քահանաները և ղևտացիները, որ Սաղաթիելի որդի Զորաբաբելի և Հեսուի հետ դուրս եկան՝

2 Սարայիան, Երեմիան, Եզրասը,

3 Ամարիան, Մալուքը, Քետտուսը. Սեքենիան, Հռեումը,

4 Մերամոթը, Ադդովը, Կանաթոնը, Աբիան,

5 Միամինը, Մովադիան, Բեղգան, Սեմայիան,

6 Հովարիբը, Հեդայիան, Սալլուն,

7 Ամոկը, Քեղկիան, Հեդայիան. սրանք էին քահանաների գլխավորներն իրենց եղբայրներով՝ Հեսուի օրերին։

8 Եվ ղևտացիները՝ Հեսուն, Բանուին, Կադմիելը, Սարաբիան, Հուդան, Մաթանիան. սա իր եղբայրներով օրհնություններիգլխավորնէր։

9 Եվ նրանց եղբայրները՝ Բակբոկիան և Ուննին, իրենց կարգով նրանց առջևում էին։

Հեսու քահանայապետի սերունդը

10 Եվ Հեսուն ծնեց Հովակիմին, Հովակիմը ծնեց Եղիասիբին,

11 Եղիասիբը ծնեց Հովիադային. Հովիադան ծնեց Հովնաթանին, Հովնաթանը ծնեց Հադդուային։

Քահանայական դասի գլխավորները

12 Հովակիմի օրերին տոհմապետ քահանաներն էին՝ Սարայիայից՝ Մարայիան,

13 Երեմիայից՝ Անանիան, Եզրասից՝ Մեսուղամը,

14 Ամարիայից՝ Հոհանանը, Մալուքից՝ Հովնաթանը,

15 Սաբանիայից՝ Հովսեփը, Հարիմից՝ Եդնան, Մարիոթից՝ Քեղկան,

16 Ադդովից՝ Զաքարիան, Կանաթոնից՝ Մեսուղամը,

17 Աբիայից՝ Զիքրին, Մինիամինից՝ Մովադիայից՝ Փաղտին,

18 Բեղգայից՝ Սամուան,

19 Սեմայիայից՝ Հովնաթանը, Հովարիբից՝ Մաթանան,

20 Հեդայիայից՝ Ոզին, Սալլայից՝ Կալլան,

21 Ամոկից՝ Եբերը, Քեղկիայից՝ Ասաբիան, Հեդայիայից՝ Նաթանայելը։

Քահանայական և ղևտական ընտանիքների արձանագրությունները

22 Ղևտացիները՝ տոհմապետները, գրվեցին Եղիասիբի, Հովիադայի, Հոհանանի և Հադդուայի օրերին, իսկ քահանաները՝ պարսից Դարեհթագավորի օրոք։

23 Ղևտացի տոհմապետները ժամանակագրության գրքում գրվեցին մինչև Եղիասիբի որդի Հոհանանի օրերը։

Տաճարի ծառայության սահմանումը

24 Ղևտացիների իշխանները Ասաբիան, Սարաբիան և Կադմիելի որդի Հեսուն էին, և նրանց եղբայրները նրանց առջևում էին, որ օրհնեն և գովեն Աստծու մարդ Դավթի հրամանի համաձայն՝ ըստ դասերի դեմ դիմաց։

25 Մաթանիան, Բակբոկիան, Աբդիան, Մեսուղամը, Տեղմոնը և Ակկուբը դռների շտեմարանների վրա պահապանություն էին անում։

26 Նրանք Հովսեդեկի որդի Հեսուի որդի Հովակիմի օրերում և Նեեմիա կուսակալի և Եզրաս քահանա դպիրի օրերում էին։

Երուսաղեմի պարսպի նավակատիքը

27 Եվ Երուսաղեմի պարսպի նավակատիքին իրենց բոլոր տեղերից որոնեցին ղևտացիներին, որ նրանց բերեն Երուսաղեմ՝ գոհություններով, երգով, ծնծղաներով, տավիղներով ու քնարներով նավակատիք և ուրախություն անելու համար։

28 Եվ հավաքվեցին երգիչների որդիները Երուսաղեմի շրջակա կողմերից և նետոփաթացիների գյուղերից,

29 Բեթգաղգաղայից, Գաբայի և Ազամոթի դաշտերից, որովհետև երգիչներն իրենց համար գյուղեր էին շինել Երուսաղեմի շրջակայքում։

30 Քահանաներն ու ղևտացիները սրբվեցին և սրբեցին ժողովրդին և դռներն ու պարիսպը։

31 Եվ ես Հուդայի իշխաններին պարսպի վրա հանեցի և երկու մեծ դաս գոհություն երգողների կարգեցի.մեկըպարսպի վրա՝ աջ կողմում, Աղբի դռան մոտ։

32 Նրանց հետևից գնում էին Ովսեիան և Հուդայի իշխանների կեսը,

33 Ազարիան, Եզրասը, Մեսուղամը,

34 Հուդան, Բենիամինը, Սեմայիան և Երեմիան։

35 Իսկ փողերով՝ քահանաների որդիներից Զաքարիան՝ որդի Հովնաթանի՝ որդի Սեմայիայի՝ որդի Մաթանիայի՝ որդի Միքայիայի՝ որդի Զաքուրի՝ որդի Ասափի։

36 Եվ նրա եղբայրները՝ Սեմայիան, Ազարիելը, Միլալան, Գիլալան, Մաան, Նաթանայելը, Հուդան և Անանին՝ Աստծու մարդ Դավթի նվագարաններով, և նրանց առջևում՝ Եզրաս դպիրը։

37 Եվ Աղբյուրի դռնով և նրանց դիմացը վեր ելան Դավթի քաղաքի աստիճանների վրա պարսպի աստիճանով վեր՝ դեպի Դավթի տունը մինչև Ջրի դուռը, դեպի արևելք։

38 Մյուս երգողների դասը գնում էր դեմ ու դեմ, իսկ ես՝ նրա հետևից, և ժողովրդի կեսը՝ պարսպի վրա՝ Փուռերի աշտարակից վեր մինչև Լայն պարիսպը։

39 Եվ Եփրեմի դռան վրայից՝ Հին դռան մոտով, և Ձկների դռան մոտով և Անանայելի աշտարակի ու Մեայի աշտարակի մոտով՝ մինչև Ոչխարների դուռը, և կանգնեցին Բանտի դռան մոտ։

40 Հետո երգողների երկու դասերը կանգնեցին Աստծու տան մեջ, ես էլ և զորականների կեսը՝ ինձ հետ։

41 Եվ քահանաները՝ Եղիակիմը, Մաասիան, Մենիամինը, Միքիան, Եղիովենային, Զաքարիան, Անանիան՝ փողերով։

42 Եվ Մաասիան, Սեմայիան, Եղիազարը, Ոզին, Հոհանանը, Մեղքիան, Եղամը և Եզերը և երգիչները բարձրաձայն երգեցին, և վերակացուն Հեզերիան էր։

43 Եվ այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին և ուրախացան, որովհետև Աստված ուրախացրեց նրանց մեծ ուրախությամբ, նաև կանայք ու երեխաներն էին ուրախանում, և Երուսաղեմի ուրախությունը հեռվից էր լսվում։

Պաշտամունքի պատրաստություն տաճարում

44 Եվ այն օրը ընծաների, առաջին բերքի և տասանորդների համար մարդիկ կարգվեցին շտեմարանների սենյակների վրա, որ նրանց մեջ ժողովեն քաղաքների ագարակներից քահանաների և ղևտացիների օրինական բաժինները, որովհետև Հուդան ուրախանում էր կանգնած քահանաների և ղևտացիների վրա։

45 Եվ պահում էին իրենց Աստծու պահապանությունը և մաքուր պահապանությունը. նույնպես և երգիչներն ու դռնապանները՝ Դավթի և իր որդի Սողոմոնի հրամանի համաձայն։

46 Որովհետև վաղուց Դավթի և Ասափի օրերին երգիչների գլխավոր կար, և Աստծուն օրհնելու և գովաբանելու երգեր։

47 Եվ ամբողջ Իսրայելը Զորաբաբելի օրերին և Նեեմիայի օրերին տալիս էր երգիչների և դռնապանների ամեն օրվա բաժինները. սուրբ բաներըտալիս էինղևտացիներին, իսկ ղևտացիներն էլ սուրբ բաներըտալիս էինԱհարոնի որդիներին։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 13

Զատում օտարներից

1 Այն օրը ժողովրդին լսելի կարդացվեց Մովսեսի գրքից, և նրանում գրված գտնվեց, որ ամմոնացի և մովաբացի հավիտյան չպիտի մտնի Աստծու ժողովրդի մեջ.

2 որովհետև Իսրայելի որդիներին չդիմավորեցին հացով և ջրով, այլ Բաղաամին վարձեցին նրա դեմ, որ նրան անիծի, բայց մեր Աստվածը անեծքը դարձրեց օրհնություն։

3 Եվ երբ որ նրանք լսեցին օրենքը, Իսրայելից զատեցին ամբողջ խառնուրդը։

Նեեմիայի բարեկարգությունները

4 Իսկ սրանից առաջ մեր Աստծու տան սենյակի վերակացու Եղիասիբ քահանան՝ Տուբիայի ազգականը,

5 նրա համար մի մեծ սենյակ էր շինել, որտեղ առաջ դնում էին հացի նվերները, կնդրուկը և անոթները և ցորենի, գինու և ձեթի տասանորդները՝ ղևտացիների, երգիչների և դռնապանների բաժինը, նաև քահանաների ընծաները։

6 Այս ամենիժամանակես Երուսաղեմում չէի, որովհետև Բաբելոնի Արտաշես թագավորի երեսուներկուերորդ տարում ես գնացել էի թագավորի մոտ և մի քանի ժամանակից հետոկրկինհրաման ստացա թագավորից

7 և եկա Երուսաղեմ ու իմացա Եղիասիբի արած չարությունը Տուբիայի նկատմամբ, որ նրա համար մի սենյակ էր շինել Աստծու տան գավթում։

8 Ես շատ զայրացա և այն սենյակից դուրս հանեցի Տուբիայի տան ամբողջ կահ-կարասին։

9 Եվ հրամայեցի, որ մաքրեն սենյակները, և դարձյալ այնտեղ տարա Աստծու տան անոթները և հացի ընծան ու կնդրուկը։

10 Նաև իմացա, որ ղևտացիների բաժինները չէին տրվել, և որ ղևտացիները և սպասավորություն անող երգիչները փախել էին իրենց ագարակները։

11 Եվ ես վիճեցի զորականների հետ ու ասացի. «Ինչո՞ւ է Աստծու տունը լքված», և եսղևտացիներինհավաքեցի և հաստատեցի իրենց տեղում։

12 Եվ ամբողջ Հուդան գանձատուն բերեց ցորենի, գինու և ձեթի տասանորդը։

13 Եվ ես գանձատների վրա գանձապետ նշանակեցի Սեղեմիա քահանային և Սադովկ դպիրին ու ղևտացիներից Փադայիային, իսկ նրանց օգնական՝ Մաթանիայի որդի Զաքուրի որդի Անանին, որովհետև նրանք հավատարիմ էին համարվում, և նրանց գործն էր, որ իրենց եղբայրներին բաժին տան։

14 Ո՛վ Աստված իմ, հիշի՛ր ինձ սրա համար և մի՛ ջնջիր իմ բարեգործությունները, որ արեցի իմ Աստծու տան համար և նրա ծառայության մեջ։

15 Այն օրերին տեսա, որ Հրեաստանում շաբաթօրըխաղող էին տրորում և խրձերը բերում, բեռնում էին էշերին, նաև գինի, խաղող ու թուզ և ամեն տեսակ բեռ, և շաբաթ օրը բերում էին Երուսաղեմ։ Եվ ես հանդիմանեցինրանցիրենց ուտելիք ծախած օրը։

16 Եվ նրա մեջ բնակվող տյուրացիները ձուկ և ամեն տեսակ ապրանք էին բերում և շաբաթօրըծախում Հուդայի որդիներին և Երուսաղեմում։

17 Եվ ես վիճեցի Հուդայի ազնվականների հետ ու ասացի նրանց. «Սա ի՞նչ չար բան է, որ անում եք դուք և պղծում շաբաթ օրը։

18 Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպես արեցին, և մեր Աստվածը մեզ վրա և այս քաղաքի վրա բերեց այս ամբողջ չարիքը, իսկ դուք շաբաթը պղծելով Իսրայելի վրա բարկություն եք ավելացնում»։

19 Եվ երբ որ շաբաթից առաջ Երուսաղեմի դռների մոտ մթնում էր, այդ ժամանակ հրամայեցի, որ դռները փակեն, և հրամայեցի, որ դրանք չբանան մինչև շաբաթօրվավերջը։ Եվ իմ ծառաներից դրեցի դռների վրա,որշաբաթ օրը բեռ ներս չմտնի։

20 Եվ վաճառականներն ու ամեն տեսակ ապրանք ծախողները մեկ-երկու անգամ գիշերը Երուսաղեմից դուրս մնացին։

21 Եվ ես հանդիմանեցի նրանց՝ ասելով. «Դուք ինչի՞ համար եք գիշերը պարսպի մոտ մնում. եթե մեկ անգամ էլ այդպես անեք, ես ձեռք կբարձրացնեմ ձեզ վրա»։ Այդ ժամանակից հետո շաբաթօրնայլևս չեկան։

22 Եվ ղևտացիներին հրամայեցի, որ սրբվեն և գան դռներին պահապանություն անեն՝ շաբաթ օրը սրբագործելու համար։ Սա է՛լ հիշիր ինձ համար, ո՛վ իմ Աստված, և ինձ ողորմի՛ր քո մեծ ողորմության համեմատ։

23 Այն օրերին նաև տեսա, որ հրեաները ազովտացի, ամմոնացի, մովաբացի կանայք էին առել։

24 Եվ նրանց որդիների կեսը խոսում էր ազովտացիների լեզվով, բայց հրեերեն խոսել չգիտեին ևխոսում էինայս կամ այն ազգի լեզվով։

25 Եվ ես նրանց հետ կռվեցի և նրանց նզովեցի, նրանցից մի քանի մարդու էլ ծեծեցի և նրանց մազերը փետեցի։ Եվ նրանց երդվել տվեցի Աստծով. «Ձեր աղջիկներին նրանց որդիներին չտաք և նրանց աղջիկներից չառնեք ձեր որդիների և ձեզ համար։

26 Չէ՞ որ սրանով մեղանչեց Իսրայելի Սողոմոն թագավորը, թեև շատ ազգերի մեջ նրա նման թագավոր չկար, և սիրելի էր իր Աստծուն, և Աստված նրան ամբողջ Իսրայելի վրա թագավոր էր դրել։Սակայնօտարազգի կանայք նրան էլ մեղանչել տվեցին։

27 Եվ ձեր վերաբերյալսալսելո՞ւ բան է, որ այս մեծ չարությունն անեք և Աստծու դեմ ապստամբեք՝ օտարազգի կանայք առնելով»։

28 Եվ մեծ քահանա Եղիասիբի որդի Հովիադայի որդիներիցմեկըորոնացի Սանաբաղատի փեսան էր. ես նրան դուրս արեցի իմ մոտից։

29 Ո՛վ իմ Աստված, նրանց հիշի՛ր, որ պղծեցին քահանայությունը և քահանայության ու ղևտացիների ուխտը։

30 Եվայսպեսնրանց մաքրեցի բոլոր օտարազգիներից և քահանաների ու ղևտացիների համար պաշտոններ նշանակեցի՝ ամեն մարդու համար իր գործը։

31 Նաև փայտի ընծան՝ որոշված ժամանակներին և առաջին բերքը։ Ո՛վ իմ Աստված, բարությա՛մբ հիշիր ինձ։