Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 1

Նեեմիայի մտահոգությունը Երուսաղեմի համար

1 Աքազիայի որդի Նեեմիայի խոսքերը։

Արտաշես թագավորիքսաներորդ տարվա Քասղև ամսին եղավ, երբ ես Շուշան մայրաքաղաքում էի։

2 Եվ եկան իմ եղբայրներից մեկը՝ Անանին, և մի քանի մարդիկ Հուդայից. և ես հարցրի նրանց ազատված այն հրեաների մասին, որ մնացել էին գերությունից, և Երուսաղեմի մասին։

3 Եվ նրանք ինձ ասացին. «Այն մնացորդները, որ ազատվեցին գերությունից, այնտեղ՝ գավառում, մեծ նեղության և անարգանքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները քանդված, ու նրա դռները կրակով այրված են»։

4 Եվ երբ որ այս խոսքերը լսեցի, նստեցի ու լաց եղա և սուգ արեցի մի քանի օր. և ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկնքի Աստծու առջև։

5 Եվ ասում էի. «Ո՛վ Տեր՝ երկնքի Աստված, մեծ և ահե՛ղ Աստված, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողներին և քո պատվիրանները պահողներին։

6 Աղաչում եմ, ակա՛նջ դիր, և աչքերդ թող բաց լինեն քո ծառայի աղոթքը լսելու համար, որ ես հիմա գիշեր և ցերեկ աղոթում եմ քո առջև Իսրայելի որդի քո ծառաների համար և խոստովանում եմ Իսրայելի որդիների մեղքերը, որ քո դեմ մեղանչեցինք. ես էլ և իմ հոր տունն էլ մեղանչել ենք։

7 Իրավ հանցավոր ենք քո առջև և չենք պահել այն պատվիրանները և կանոններն ու իրավունքները, որ դու պատվիրեցիր քո Մովսես ծառային։

8 Սակայն հիշի՛ր այն խոսքը, որ պատվիրեցիր Մովսես ծառայիդ՝ ասելով. “Եթեդուք հանցանք գործեք, ես ձեզ կցրեմ ազգերի մեջ։

9 Եվեթեհետ դառնաք դեպի ինձ և պահեք իմ պատվիրանները և կատարեք դրանք, թե որ ձեր աքսորվածները երկնքի ծայրում էլ լինեն, այնտեղից կժողովեմ և նրանց կբերեմ այն տեղը, որ ես ընտրել եմ իմ անունն այնտեղ բնակեցնելու համար”։

10 Եվ ահա նրանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որ ազատեցիր քո մեծ ուժով և քո զորավոր բազկով։

11 Օ՜, Տե՛ր, ակա՛նջ դիր ծառայիդ աղոթքին և ծառաներիդ աղոթքին, որ սիրում են քո անունից երկյուղել. և հաջողությո՛ւն տուր այսօր քո ծառային և ինձ՝ ողորմություն գտնելու այս մարդու առջև»։ Ես թագավորի մատռվակն էի։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 2

Նեեմիան գնում է Երուսաղեմ

1 Արտաշես թագավորի քսաներորդ տարվա նիսան ամսին եղավ. գինի կար նրա առջև։ Ես վերցրի գինին և տվեցի թագավորին. և ես նրա առջև տրտում չէի եղել։

2 Եվ թագավորն ասաց ինձ. «Ինչո՞ւ է դեմքդ տրտում, քանի որ դու հիվանդ չես. դա ուրիշ ոչինչ չէ, եթե ոչ սրտի ցավ». ես խիստ վախեցա

3 և ասացի թագավորին. «Արքա՛, հավիտյան ապրի՛ր. ինչո՞ւ չտրտմի իմ երեսը, երբ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է, և նրա դռները կրակից այրվել են»։

4 Թագավորն ինձ ասաց. «Ի՞նչ է քո ուզածը»։ Եվ ես աղոթեցի երկնքի Աստծուն։

5 Եվ ես ասացի թագավորին. «Եթե թագավորին հաճելի է, և եթե ծառադ հաճելի է քո առջև, ինձ ուղարկի՛ր Հրեաստան՝ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որպեսզի շինեմ այն»։

6 Եվ ինձ ասաց թագավորը (իսկ թագուհին նստել էր նրա կողքին). «Մինչև ե՞րբ կտևի քո գնալը, և ե՞րբ կվերադառնաս»։ Եվ հաճելի եղավ թագավորին, որ ինձ ուղարկի, և ես նրան հայտնեցի ժամանակը։

7 Եվ ասացի թագավորին. «Եթե հաճելի է թագավորին, թող ինձ Գետի այն կողմի իշխաններին ուղղված նամակներ տրվեն, որպեսզի ինձ անցկացնեն, մինչև որ հասնեմ Հրեաստան։

8 Մի նամակ էլ թագավորական պարտեզի վերակացու Ասափին, որ ինձ փայտ տաԱստծուտան աշտարակի դռները և քաղաքի պարիսպների դռները ծածկելու համար և այն տան համար, ուր որ ես պիտի գնամ». և թագավորը տվեց ինձ, որովհետև Աստծու բարի ձեռքն ինձ վրա էր։

9 Եվ ես եկա Գետի այս կողմի իշխանների մոտ և թագավորի նամակները նրանց տվեցի. թագավորն էլ ինձ հետ զորապետներ և ձիավորներ ուղարկեց։

10 Եվ երբ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան լսեցին, խիստ նեղացան, որ մի մարդ է եկել Իսրայելի որդիների բարօրությունը հոգալու։

11 Ես եկա Երուսաղեմ և երեք օր այնտեղ մնացի։

12 Եվ ես վեր կացա գիշերը, և փոքրաթիվ մարդիկ՝ ինձ հետ, և ոչ մեկի չպատմեցի, թե իմ Աստվածն ինչ է դրել իմ սրտում, որ Երուսաղեմի համար անեմ. և ոչ մի անասուն չկար ինձ հետ, բացի նրանից, որին հեծել էի։

13 Եվ ես Ձորի դռնով դուրս եկա գիշերով և գնացի դեպի Վիշապի աղբյուրը և Աղբի դուռը և զննեցի Երուսաղեմի քանդված պարիսպները և կրակից այրված նրա դռները։

14 Եվ անցա Աղբյուրի դուռը և Թագավորի ավազանը, և տակիս անասունի համար տեղ չկար անցնելու։

15 Գիշերը վեր գնացի հեղեղատով և զննեցի պարիսպը, հետ դարձա ու մտա Ձորի դռնով և վերադարձա։

16 Զորականները չիմացան, թե ուր գնացի և թե ինչ եմ անում. հրեաներին ու քահանաներին և ազնվականներին ու զորականներին և գործը կատարող մյուսներին մինչև այն ժամանակ ոչինչ չէի ասել։

17 Եվ ես նրանց ասացի. «Դուք տեսնում եք այս թշվառությունը, որի մեջ գտնվում ենք, որ Երուսաղեմն ավերակ, իսկ նրա դռները կրակից այրված են. եկեք Երուսաղեմի պարիսպը շինենք, որ այլևս նախատելի չլինենք»։

18 Եվ ես նրանց պատմեցի, որ իմ Աստծու ձեռքն ինձ վրա բարեհաջող է, և մանավանդ թագավորի խոսքերը, որ ինձ ասել էր. և նրանք ասացին. «Վեր կենանք և շինենք»։ Եվ իրենց ձեռքերը զորացրին այս բարիգործիհամար։

19 Եվ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան և արաբացի Գեսամը, այս լսելով, մեզ ծաղրեցին ու արհամարհեցին և ասացին. «Սա ի՞նչ բան է, որ անում եք, մի՞թե ապստամբում եք թագավորի դեմ»։

20 Բայց ես նրանց պատասխան տվեցի և ասացի. «Երկնքի Աստվածն ինքը մեզ հաջողություն է տալու, և մենք՝ նրա ծառաներս, վեր ենք կենալու, որ շինենք, իսկ դուք բաժին, իրավունք և հիշատակ չունեք Երուսաղեմում»։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 3

Երուսաղեմի պարիսպների նորոգումը

1 Եվ վեր կացան Եղիասիբ մեծ քահանան և նրա եղբայր քահանաները և շինեցին Ոչխարաց դուռը. նրանք սրբագործեցին այն և նրա դռները կանգնեցրին։ Եվ սրբագործեցին մինչև Մեայի աշտարակը՝ մինչև Անանայելի աշտարակը։

2 Եվ նրա մոտ շինեցին Երիքովի մարդիկ, իսկ նրա մոտ շինեց Իմրիի որդի Զաքուրը։

3 Ձկների դուռը շինեցին Սենաայի որդիները. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։

4 Նրանց մոտ նորոգեց Ակկուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը. նրանց մոտ նորոգեց Մասիզեբելի որդի Բարաքիայի որդի Մեսուղամը. նրանց մոտ նորոգեց Բաանայի որդի Սադովկը։

5 Եվ նրանց մոտ նորոգեցին թեկուացիները, բայց նրանց երևելիները վիզ չթեքեցին իրենց Տիրոջ ծառայությանը։

6 Հին դուռը նորոգեցին Փասեի որդի Հովիադան և Բոսոդիայի որդի Մեսուղամը. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։

7 Նրանց մոտ նորոգեցին գաբավոնացի Մելատիան և մերոնաթացի ՀադոնըևԳաբավոնի ու Մասփայի մարդիկ մինչև Գետի այս կողմի իշխանի աթոռը։

8 Նրա մոտ նորոգեց ոսկերիչներից Հարհայիայի որդի Ոզիելը, իսկ նրա մոտ նորոգեց դեղագործների որդի Անանիան, և Երուսաղեմըբացթողեցին մինչև լայն պարիսպը։

9 Եվ նրանց մոտ նորոգեց Ովրի որդի Հռափայիան՝ Երուսաղեմի կես բաժնի իշխանը։

10 Նրանց մոտ նորոգեց Հարումափի որդի Հեդայիան, նաև իր տան դիմացը, իսկ նրա մոտ նորոգեց Ասուբանիայի որդի Քետտուսը։

11 Մյուս մասը նորոգեցին Հարիմի որդի Մեղքիան և Փաաթ-Մովաբի որդի Ասուբը, նաև Փուռերի աշտարակը։

12 Նրա մոտ նորոգեցին Ալոեսի որդի Սեղղումը՝ Երուսաղեմի կես բաժնի իշխանը, ինքը և իր դուստրերը։

13 Ձորի դուռը նորոգեցին Անոնը և Զանովի բնակիչները. նրանք շինեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը, նաև պարսպից հազար կանգուն մինչև Աղբի դուռը։

14 Իսկ Աղբի դուռը նորոգեց Բեթաքարմայի բաժնի իշխան Ռեքաբի որդի Մեղքիան. նա շինեց այն և դրեց նրա դռները, փականքները և նիգերը։

15 Աղբյուրի դուռը նորոգեց Մասփայի բաժնի իշխան Քոլոզեի որդի Սեղղունը. նա շինեց այն և ծածկեց ու դրեց նրա դռները, փականքները և նիգերը, նաև Սիլովայի ավազանի պարիսպը թագավորի պարտեզի մոտից մինչև Դավթի քաղաքից իջնող աստիճանները։

16 Նրանից հետո նորոգեց Աղբուքի որդի Նեեմիան՝ Բեթսուրի կես բաժնի իշխանը, մինչև Դավթի գերեզմանների դիմացը և մինչև շինված ջրմուղը և մինչև Հսկաների տունը։

Ղևտացիներ, որոնք մասնակցեցին պարիսպների նորոգմանը

17 Նրանից հետո նորոգեցին ղևտացիները՝ Բանիի որդի Հռեումը, նրա մոտ նորոգեց Կեիլայի կես բաժնի իշխանը՝ Ասափիան՝ իր բաժնի չափ։

18 Նրանից հետո նորոգեցին նրա եղբայրները՝ Ենադադի որդի Բավային՝ Կեիլայի կես բաժնի իշխանը։

19 Նրա մոտ Հեսուի Եզերը՝ Մասփայի իշխանը, նորոգեց մյուս մասը՝ զինարան գնալուճանապարհիդիմացը, անկյունում։

20 Նրանից հետո Զաբբայի որդի Բարուքը փութով նորոգեց մյուս մասը՝ անկյունից մինչև մեծ քահանա Եղիասիբի տան մուտքը։

21 Նրանից հետո Ակկուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը նորոգեց մյուս մասը՝ Եղիասիբի տան մուտքից մինչև Եղիասիբի տան վերջը։

Քահանաներ, որոնք մասնակցեցին պարիսպների նորոգմանը

22 Նրանից հետո նորոգեցին քահանաները՝ դաշտի բնակիչները։

23 Նրանից հետո իրենց տների առաջը նորոգեցին Բենիամինը և Ասուբը. նրանից հետո Անանիայի որդի Մաասիայի որդի Ազարիան նորոգեց իր տան մոտերքը։

24 Մյուս մասը՝ Ազարիայի տնից մինչև անկյունը և շրջադարձը, նորոգեց Ենադադի որդի Բանուին։

25 Ոզայի որդի Փաղաղը՝ անկյունի և աշտարակի դիմացը, որ թագավորի վերին տանից դուրս է գալիս բանտի գավթի մոտ. նրանից հետո՝ Փարոսի որդի Փադայիան։

26 Եվ նաթանայիմները, որոնք բնակվում էին Ոփաղում,նորոգեցինմինչև Ջրի դռան դիմացը դեպի արևելք և դուրս եկած աշտարակը։

Այլ աշխատողներ

27 Նրանից հետո թեկուացիները նորոգեցին մյուս մասը՝ դուրս եկած Մեծ աշտարակի դիմացը՝ մինչև Ոփաղի պարիսպը։

28 Ձիերի դռնից վեր նորոգեցին քահանաները՝ ամեն մարդ իր տան դիմացը։

29 Նրանից հետո իր տան դիմացը նորոգեց Եմմերի որդի Սադովկը, իսկ նրանից հետո նորոգեց Սեքենիայի որդի Սեմայիան՝ արևելյան դռան պահապանը։

30 Նրանից հետո մյուս մասը նորոգեցին Սեղեմիայի որդի Անանիան և Սեղեփի վեցերորդ որդի Անոնը. նրանից հետո իր սենյակի դիմացը նորոգեց Բարաքիայի որդի Մեսուղամը։

31 Նրանից հետո ոսկերչի որդի Մեղքիան նորոգեց մինչև նաթանայիմների և վաճառականների տունը, մինչև Մափկաթի դռան դիմացը և մինչև անկյունի վերնատունը։

32 Իսկ անկյունի վերնատան ու Ոչխարաց դռան մեջտեղը նորոգեցին ոսկերիչները և վաճառականները։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 4

Նեեմիան հաղթում է թշնամիներին

1 Եվ երբ Սանաբաղատը լսեց, որ մենք շինում ենք պարիսպը, բարկացավ և շատ զայրացավ ու ծաղրեց հրեաներին։

2 Եվ խոսեց իր եղբայրների հետ Սամարիայի զորքի առջև և ասաց. «Ի՞նչ են շինում այս թշվառ հրեաները. մի՞թե թույլ կտան նրանց, մի՞թե զոհ են մատուցելու, մի՞թե այսօր վերջացնելու են, մի՞թե կենդանացնելու են քարերը փոշու դեզերից, քանի որ նրանք այրված են»։

3 Ամմոնացի Տուբիան նրա մոտ էր և ասաց. «Եթե նրանց շինածի վրա մի աղվես էլ կանգնի, նրանց քարե պարիսպը կքանդի»։

4 Լսի՛ր, ո՛վ մեր Աստված, որ նախատվեցինք, և նրանց նախատինքը դարձրո՛ւ իրենց գլխին և նրանց մատնի՛ր ավար լինելու գերության երկրում։

5 Եվ մի՛ ծածկիր նրանց անօրինությունը, և թող նրանց մեղքը չջնջվի քո առջևից, որովհետևքեզբարկացրին շինողների առջև։

6 Եվ պարիսպը շինեցինք, և ամբողջ պարիսպը շրջափակվեց կիսով չափ, և ժողովուրդը սրտապնդվեց գործելու։

7 Եվ երբ որ Սանաբաղատը և Տուբիան և արաբացիները և ամմոնացիները և ազովտացիները լսեցին, որ Երուսաղեմի պարիսպները վերանորոգվում են, և քանդված տեղերն սկսել են կարկատվել, շատ բարկացան։

8 Եվ ամենքը միաբանվեցին, որ գան Երուսաղեմի դեմ պատերազմեն և նրան վնաս տան։

9 Բայց մենք աղոթք արինք մեր Աստծուն և նրանց պատճառով նրանց դեմ օր ու գիշեր պահապաններ դրեցինք։

10 Եվ հրեաներն ասացին. «Բեռնակիրների ուժը թուլացել է, իսկ հողը շատ է, և մենք չենք կարողանում պարիսպը շինել»։

11 Բայց մեր թշնամիներն ասում էին. «Չիմանան և չտեսնեն, մինչև որ մտնենք նրանց մեջ և սպանենք նրանց և գործը խափանենք»։

12 Եվ երբ նրանց մոտակայքում բնակվող հրեաները եկան և տասն անգամ ամեն տեղերից մեզ ասացին, թե հետ դարձեք մեզ մոտ,

13 այն ժամանակ պարսպի հետևի ցած և չոր տեղերում կանգնեցրի ժողովրդին ըստ տոհմերի՝ իրենց սրերով, նիզակներով և աղեղներով։

14 Նայեցի ու վեր կացա և ասացի իշխաններին և զորականներին ու մնացած ժողովրդին. «Նրանցից մի՛ վախեցեք, հիշե՛ք մեծ և ահեղ Տիրոջը և պատերազմե՛ք ձեր եղբայրների, ձեր որդիների ու ձեր դուստրերի, ձեր կանանց և ձեր տների համար»։

15 Եվ երբ մեր թշնամիները լսեցին, որ մենք իմացել ենք, և թե Աստված ցրել է նրանց մտադրությունը, մենք ամենքս հետ դարձանք դեպի պարիսպը՝ ամեն մարդ իր գործին։

16 Եվ այն օրից ի վեր իմ մարդկանց կեսը գործ էր անում, իսկ մյուս կեսը նիզակներն ու ասպարներն ու աղեղները և զրահներն էր բռնում, և իշխաններըկանգնել էինՀուդայի ամբողջ տան հետևում։

17 Պարիսպը շինողները և բեռնակիրները, որ բեռն իրենց վրա էին բեռնում, մի ձեռքով գործ էին անում, իսկ մյուս ձեռքով զենքն էին բռնած։

18 Եվ կառուցողներից ամեն մեկը, սուրը մեջքին կապած, գործ էր անում, իսկ փողհարն իմ կողքին էր։

19 Եվ ես ասացի իշխաններին և զորականներին ու մնացած ժողովրդին. «Այս գործը մեծ և ընդարձակ է, իսկ մենք ցրված ենք պարսպի վրա միմյանցից հեռու։

20 Որտեղ որ լսեք փողի ձայնը, այնտեղ մեզ մո՛տ ժողովվեք. մեր Աստվածը պատերազմելու է մեզ համար»։

21 Եվայսպեսմենք գործ էինք անում, և կեսը նիզակներն էր բռնած արշալույսը ծագելուց մինչև աստղերի երևալը։

22 Այն ժամանակայսէլ ասացի ժողովրդին, որ ամեն մարդ իր ծառայի հետ գիշերը Երուսաղեմում մնա, որ գիշերները մեզ համար պահպանություն անեն և ցերեկը գործեն։

23 Եվ ես ու իմ եղբայրները, իմ ծառաները և իմ հետևից եկող պահապան մարդիկ՝ ամենքս, մեր հանդերձները չէինք հանում, բացի ամեն մարդու ջուրն ուղարկելուց։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 5

Աղքատների հարստահարությունը

1 Եվ ժողովրդի ու նրանց կանանց աղաղակը մեծ էր իրենց հրեա եղբայրների դեմ։

2 Եվ կային ասողներ, թե՝ «Մենք մեր որդիներով և դուստրերով շատ ենք. ուտելիք կառնենք, կուտենք և կապրենք»։

3 Եվ ասողներ էլ կային, թե՝ «Մեր արտերը, այգիները և տները գրավ ենք դնում, որ սովի ժամանակ ուտելիք առնենք»։

4 Եվ ասողներ էլ կային, թե՝ «Մենք թագավորի հարկի համար փող ենք պարտք անում մեր արտերով և մեր այգիներով։

5 Արդ մեր մարմինը մեր եղբայրների մարմնի պես է, մեր որդիները՝ նրանց որդիների պես, և ահա մենք մեր որդիներին և դուստրերին հպատակության ենք տալիս. մեր դուստրերից ոմանք արդեն հպատակության մեջ են, իսկ մեր ձեռքին կարողություն չկա, որովհետև մեր արտերն ու այգիները ուրիշների ձեռքին են»։

6 Եվ ես շատ նեղացա, երբ որ նրանց աղաղակը և այս խոսքերը լսեցի։

7 Իմ սիրտը նեղվեց, և հանդիմանեցի իշխաններին ու զորականներին և ասացի նրանց. «Դուք ամենքդ հարկ եք վերցնում ձեր եղբայրներից», և նրանց դեմ մեծ ժողով գումարեցի։

8 Եվ նրանց ասացի. «Մենք, որքան որ կարող էինք, փրկանքով հետ գնեցինք մեր հրեա եղբայրներին, որ ծախված էին հեթանոսներին, իսկ դուք ծախում եք ձեր եղբայրներին. նրանք մեզ վրա՞ ծախվեն»։ Իսկ նրանք լռեցին և պատասխան չգտան։

9 Եվ ես ասացի. «Լավ չէ այս բանը, որ դուք եք անում. մի՞թե պիտի մեր Աստծու երկյուղով չընթանաք, որ մեր թշնամի ազգերի առջև խայտառակ չլինենք։

10 Ե՛վ ես, և՛ եղբայրներս ու ծառաներս նրանց փող և ցորեն ենք փոխ տվել. եկեք այս պարտքը նրանց շնորհենք։

11 Խնդրում եմ, նրանց արտերը, նրանց այգիները, ձիթենիներն ու տներն այսօր իրե՛նց վերադարձրեք և հարյուրից մեկը նրանցից ձեզ հասանելի արծաթը, ցորենը, գինին և յուղն էլ»։

12 Եվ նրանք ասացին. «Վերադարձնում ենք, նրանցիցոչինչչենք ուզի. այնպես կանենք, ինչպես որ դու ես ասում»։ Եվ ես կանչեցի քահանաներին և նրանց երդվել տվեցի, որ այսպես անեն։

13 Եվ ես թափ տվեցի իմ հագուստըև ասացի. «Աստված ամեն մարդու այսպես թափ տա իր տնից ու իր աշխատանքից, ով որ այս խոսքը չպահի, և նա այսպես թափ տրված և դատարկ լինի»։ Եվ ամբողջ ժողովն ասաց. «Ամեն», և օրհնեցին Տիրոջը. և ժողովուրդն այդպե՛ս արեց։

Նեեմիայի անշահախնդրությունը

14 Եվ այն օրից, երբթագավորնինձ հրամայեց, որ նրանց իշխանը լինեմ Հրեաստանում, Արտաշես թագավորի քսաներորդ տարուց մինչև երեսուներկուերորդ տարին՝ տասներկու տարի, ես և իմ եղբայրները իշխանական հացը չկերանք։

15 Իսկ նախորդ իշխանները, որ ինձանից առաջ էին եղել, ժողովրդին ծանրություն էին տվել. նրանից հաց և գինի էին վերցնում, բացի քառասուն սիկղ արծաթից, նույնիսկ նրանց ծառաներն էին տիրում ժողովրդի վրա. բայց ես, Աստծուց վախենալով, այդպես չարեցի։

16 Նաև այս պարսպի գործում ես ջանացի, և արտ չգնեցինք, և իմ ծառաները հավաքված էին այնտեղ՝ այն գործի վրա։

17 Եվ հարյուր հիսուն հրեա ու զորական և մեր շրջակայքում եղող ազգերից մեզ մոտ՝ իմ սեղանի շուրջ, եկողներ էին լինում։

18 Եվ ահա թե ինձ համար ինչ էր պատրաստվում մեկ օրում՝ մեկ արջառ, վեց ընտիր ոչխար և թռչուններ, և տասն օրվա մեջ ամեն տեսակ գինին առատ էր լինում, և այսուամենայնիվ իշխանական հացը չուզեցի, որովհետև ծառայությունը ծանր էր այս ժողովրդի համար։

19 Ինձ բարությա՛մբ հիշիր, ո՛վ իմ Աստված, և ամենը, ինչ որ արեցի այս ժողովրդի համար։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 6

Դավեր Նեեմիայի դեմ

1 Եվ երբ Սանաբաղատը, Տուբիան և արաբացի Գեսամը և մեր մյուս թշնամիները լսեցին, որ ես շինեցի պարիսպը, և նրանում քանդված տեղ չի մնացել (թեև մինչ այն ժամանակը դռների փեղկերը չէի դրել),

2 այդ ժամանակ Սանաբաղատը և Գեսամըմարդուղարկեցին ինձ մոտ և ասացին. «Եկ հանդիպենք Ովնովի դաշտի գյուղերից մեկում». բայց նրանք մտածում էին, որ ինձ մի չարություն անեն։

3 Եվ ես նրանց մոտ պատգամավորներ ուղարկեցի՝ ասելով. «Ես մեծ գործով եմ զբաղված և չեմ կարող իջնել. ինչո՞ւ գործը դադարի, երբ ես թողնեմ այն և իջնեմ ձեզ մոտ»։

4 Բայց նրանք այս հրավերով չորս անգամ ինձ մոտ ուղարկեցին, և ես նրանց նույն խոսքով պատասխանեցի։

5 Եվ Սանաբաղատն այս հրավերով հինգերորդ անգամ իր ծառային ինձ մոտ ուղարկեց՝ մի բաց նամակ նրա ձեռքին։

6 Նրա մեջ գրված էր. «Ազգերի մեջ լուր է տարածվել, և Գեսամն ասում է, որ դու և հրեաները խորհում եք ապստամբել, դու դրա համար ես պարիսպը շինում. դու նաև ուզում ես, որ նրանց թագավորը լինես, ըստ այդ խոսքերի։

7 Նաև մարգարեներ ես դրել, որ քո մասին քարոզեն Երուսաղեմում՝ ասելով. “Թագավո՜ր Հրեաստանի”. և արդ այսպիսի խոսքեր պիտի հասնեն թագավորին. ուրեմն եկ հանդիպենք»։

8 Եվ եսմարդուղարկեցի նրա մոտ և ասացի. «Այդպիսի բաներ չկան, որ դու ասում ես, այլ դու քեզանից ես հնարել դա»։

9 Որովհետև նրանք ամենքն էլ մեզ վախեցնում էին՝ ասելով. «Նրանց ձեռքերը կթուլանան այդ գործից, և չի կատարվի»։ Բայց դու,ո՛վ Աստված,զորացրո՛ւ իմ ձեռքերը։

10 Եվ ես եկա Մետաբելի որդու՝ Դաղայիայի որդի Սեմայիայի տունը. նա մտել-փակվել էր և ասաց. «Գնանք միասին Աստծու տունը՝ տաճարը, և տաճարի դռները փակենք, որովհետև գալիս են, որ քեզ սպանեն, և գիշերով են գալու, որ քեզ սպանեն»։

11 Իսկ ես ասացի. «Մի՞թե ինձ նման մարդը կփախչի, և ինձ նման ո՞րը կգնա տաճարը, որ ողջ մնա. ես չեմ գնա»։

12 Ես գիտեի, որ Աստված չէր նրան ուղարկել, այլ մարգարեությունն ասաց ինձ նրա համար, որ Տուբիան և Սանաբաղատն էին վարձել նրան։

13 Նրա համար էր նա վարձվել, որպեսզի ես վախենամ և այնպես անեմ ու հանցավոր լինեմ, և դա նրանց համար առիթ լինի իմ անունը վատաբանելու, որ ինձ նախատեն։

14 Հիշի՛ր, ո՛վ իմ Աստված, Տուբիային և Սանաբաղատին իրենց այս գործերի համեմատ, նաև Նովադիա մարգարեուհուն և մյուս մարգարեներին, որ վախեցնում էին ինձ։

Աշխատանքի ավարտը

15 Պարիսպն ամբողջացվեց իլուլ ամսի քսանհինգին՝ հիսուներկու օրվա մեջ։

16 Եվ երբ որ մեր բոլոր թշնամիները լսեցին, մեր շուրջը գտնվող բոլոր ազգերը վախեցան և շատ իջան իրենց աչքում և իմացան, որ մեր Աստծուց եղավ այս բանը։

17 Այն օրերին Հուդայի ազնվականները նաև շատ նամակներ էին գրում, որ ուղարկվում էին Տուբիային. Տուբիայից էլ նրանց էին գալիս։

18 Որովհետև Հուդայում շատերը նրա հետ երդումով կապված էին, որովհետև նա Արահի որդի Սեքենիայի փեսան էր, իսկ նրա որդի Հոհանան առել էր Բարաքիայի որդի Մեսուղամի աղջկան։

19 Նաև նրա լավություններն էին ասում ինձ մոտ, և իմ խոսքերը նրան էին տանում. Տուբիան նամակներ էր ուղարկում ինձ վախեցնելու համար։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 7

1 Եվ երբ պարիսպը կառուցվեց, և ես դռները կանգնեցրի, և դռնապաններ ու երգիչներ և ղևտացիներ դրվեցին,

2 իմ եղբայր Անանիին և աշտարակի իշխան Անանիային, որ հավատարիմ մարդ է և շատերից ավելի Աստծուց երկյուղած, պատվիրեցի Երուսաղեմի մասին

3 և ասացի նրանց. «Երուսաղեմի դռները թող չբացվեն մինչև արևի տաքացնելը, և դեռ իրենքայնտեղկանգնած՝ դռները փակեն և կողպեն, և Երուսաղեմի բնակիչներին պահապաններ դնեն՝ ամեն մարդ իր պահպանությամբ և ամեն մարդ իր տան դիմացը»։

4 Սակայն քաղաքն ընդարձակ և մեծ էր, իսկ միջի ժողովուրդը քիչ էր, և տներ չէին շինված։

5 Եվ Աստված իմ սրտի մեջ դրեց, որ ժողովեմ իշխաններին, զորականներին և ժողովրդին, որ արձանագրվեն, և ազգաբանության մի գիրք գտա առաջին անգամգերությունիցեկողների մասին, և նրանում գրված էր.

Գերությունից վերադարձածների ցանկը

6 «Սրանք են գավառի բնակիչները, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի գերեվարությունից եկել և վերադարձել են Երուսաղեմ և Հրեաստան՝ ամեն մարդ իր քաղաքը,

7 և եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Ազարիայի, Ռաամիայի, Նաեմանիի, Մուրթքեի, Բաղասանի, Մասփարաթի, Բագուեի, Նավումի և Բաանայի հետ։ Այս է Իսրայելի ժողովրդի մարդկանց թիվը.

8 Փարոսի որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու.

9 Սափատիայի որդիները՝ երեք հարյուր յոթանասուներկու.

10 Արահի որդիները՝ վեց հարյուր հիսուներկու.

11 Փաաթ-Մովաբի որդիները՝ Հեսուի և Հովաբի որդիներից՝ երկու հազար ութ հարյուր տասնութ.

12 Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս.

13 Զաթուի որդիները՝ ութ հարյուր քառասունհինգ.

14 Զաքքայի որդիները՝ յոթ հարյուր վաթսուն.

15 Բանուիի որդիները՝ վեց հարյուր քառասունութ.

16 Բեբայիի որդիները՝ վեց հարյուր քսանութ.

17 Ազգադի որդիները՝ երկու հազար երեք հարյուր քսաներկու.

18 Ադոնիկամի որդիները՝ վեց հարյուր վաթսունյոթ.

19 Բագուեի որդիները՝ երկու հազար վաթսունյոթ.

20 Ադինի որդիները՝ վեց հարյուր հիսունհինգ.

21 Ատերի որդիները՝ Եզեկիայից՝ իննսունութ.

22 Հասումի որդիները՝ երեք հարյուր քսանութ.

23 Բեսէէի որդիները՝ երեք հարյուր քսանչորս.

24 Արիփի որդիները՝ հարյուր տասներկու.

25 Գաբավոնի որդիները՝ իննսունհինգ.

26 Բեթլեհեմի ու Նատոփայի մարդիկ՝ հարյուր ութսունութ.

27 Անաթովթի մարդիկ՝ հարյուր քսանութ.

28 Ազամոթի տան մարդիկ՝ քառասուներկու.

29 Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի մարդիկ՝ յոթ հարյուր քառասուներեք.

30 Ռամայի և Գաբայի մարդիկ՝ վեց հարյուր քսանմեկ.

31 Մաքմասի մարդիկ՝ հարյուր քսաներկու.

32 Բեթելի և Գայիի մարդիկ՝ հարյուր քսաներեք.

33 մյուս Նաբավի մարդիկ՝ հիսուներկու.

34 մյուս Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս.

35 Հարիմի որդիները՝ երեք հարյուր քսան.

36 Երիքովի որդիները՝ երեք հարյուր քառասունհինգ.

37 Ղովդի, Ադիդի և Ովնովի որդիները՝ յոթ հարյուր քսանմեկ.

38 Սենաայի որդիները՝ երեք հազար ինը հարյուր երեսուն։

39 Քահանաները՝ Հեսուի տնից՝ Հեդայիայի որդիները՝ ինը հարյուր յոթանասուներեք.

40 Եմմերի որդիները՝ հազար հիսուներկու.

41 Փասուրի որդիները՝ հազար երկու հարյուր քառասունյոթ.

42 Հարիմի որդիները՝ հազար տասնյոթ։

43 Ղևտացիները՝ Ովդուիայի որդիներից Հեսուի և Կադմիելի որդիները՝ յոթանասունչորս։

44 Երգիչները՝ Ասափի որդիները՝ հարյուր քառասունութ։

45 Դռնապանները՝ Սեղղումի որդիները, Ատերի որդիները, Տեղմոնի որդիները, Ակկուբի որդիները, Ատիտայի որդիները, Սուբայի որդիները՝ հարյուր երեսունութ։

46 Նաթանայիմները՝ Սիայի որդիները, Ասուփայի որդիները, Տաբաովթի որդիները.

47 Կերոսի որդիները, Սիայի որդիները, Փադոնի որդիները.

48 Ղաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Սաղամեի որդիները.

49 Անանի որդիները, Գեդդելի որդիները, Գաարի որդիները.

50 Ռեայիայի որդիները, Ռասինի որդիները, Նեկոդայի որդիները.

51 Գազամի որդիները, Ոզայի որդիները, Փասեի որդիները,

52 Բասիի որդիները, Մովանիմի որդիները, Նեփուսիմի որդիները.

53 Բակբոկի որդիները, Ակուփայի որդիները, Արուրի որդիները.

54 Բասաղոթի որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները.

55 Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները.

56 Նեսիայի որդիները, Ատեփայի որդիները.

57 Սողոմոնի ծառաների որդիները՝ Սոտեի որդիները, Սոփերաթի որդիները, Փարեդայի որդիները.

58 Հեզայի որդիները, Դերկոնի որդիները.

59 Գեդդելի որդիները, Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասերայիմի որդիները, Ամոնի որդիները։

60 Բոլոր նաթանայիմները և Սողոմոնի ծառաների որդիները՝ երեք հարյուր իննսուներկու»։

61 Եվ սրանք են Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդոնից և Եմմերից դուրս եկողները, բայց նրանք չկարողացան ցույց տալ իրենց հայրերի տունը և իրենց սերունդը, թե Իսրայելից են իրենք՝

62 Դաղայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները՝ վեց հարյուր քառասուներկու հոգի։

63 Եվ քահանաներից՝ Աբայիայի որդիները, Ակկուսի որդիները, Բերզելիի որդիները, որ գաղաադացի Բերզելիի դուստրերից կին առնելով՝ նրանց անունով կոչվեցին։

64 Սրանք որոնեցին իրենց ազգաբանության գիրքը, բայց չգտան, այդ պատճառով էլ նրանց զրկեցին քահանայությունից։

65 Եվ Աթարսաթան ասաց նրանց, որ ամենասուրբ բաներից չուտեն, մինչև որ մի քահանա վեր չկենա Ուրիմով և Թումիմով։

66 Ամբողջ ժողովուրդը մեկտեղ քառասուներկու հազար երեք հարյուր վաթսունհոգիէր։

67 Բացի նրանց ծառաներից և աղախիններից, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթհոգիէին, և նրանց հետ երկու հարյուր քառասունհինգ երգիչներ ու երգչուհիներ կային։

68 Նրանց ձիերը՝ յոթ հարյուր երեսունվեց, նրանց ջորիները՝ երկու հարյուր քառասունհինգ.

69 նրանց ուղտերը՝ չորս հարյուր երեսունհինգ, էշերը վեց հազար յոթ հարյուր քսան էին։

70 Եվ բոլոր տոհմապետներիցոմանքգործի համար տվեցին. Աթարսաթանգանձարանին տվեց հազար ոսկի դրամ, հիսուն սկավառակ, հինգ հարյուր երեսուն քահանայական պատմուճան։

71 Եվ տոհմապետներիցոմանքգործի գանձանակին տվեցին քսան հազար ոսկի դրամ, երկու հազար երկու հարյուր մնաս արծաթ։

72 Եվ մնացած ժողովրդի տվածը՝ քսան հազար ոսկի դրամ և երկու հազար մնաս արծաթ և վաթսունյոթ քահանայական պատմուճան։

73 Եվ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները և ոմանք ժողովրդից ու նաթանայիմները և ամբողջ Իսրայելը բնակվում էին իրենց քաղաքներում, և երբ որ յոթերորդ ամիսը հասավ, Իսրայելի որդիներն իրենց քաղաքներում էին։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 8

Եզրասն Օրենքը կարդում է ժողովրդի առաջ

1 Եվ ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց այն հրապարակում, որ Ջրի դռան առջևում է, և ասացին Եզրաս դպիրին, որ Մովսեսի օրենքի գիրքը բերի, որ Տերը հրամայեց Իսրայելին։

2 Եվ Եզրաս քահանան յոթերորդ ամսվա առաջին օրը տղամարդ ու կին և հասկանալու կարողություն ունեցող բոլոր հավաքվածների առաջ բերեց օրենքը։

3 Եվ առավոտից մինչև կեսօր տղամարդկանց, կանանց և հասկացողների առաջ կարդաց նրանից այն հրապարակում, որ Ջրի դռան առջևում է, և ամբողջ ժողովրդի ականջը օրենքի գրքին էր։

4 Եզրաս դպիրը կանգնած էր փայտե մի բեմի վրա, որ շինել էին այս բանի համար, իսկ նրա մոտ՝ աջ կողմում, կանգնել էին Մատաթիան, Սեման, Անանիան, Ուրիան, Քեղկիան և Մաասիան, իսկ նրա ձախ կողմում՝ Փադայիան, Միսայելը, Մեղքիան, Հասումը, Ասբադանան, Զաքարիան և Մեսուղամը։

5 Եվ Եզրասն ամբողջ ժողովրդի աչքի առաջ բացեց գիրքը, որովհետև ինքն ամբողջ ժողովրդից վեր էր, և երբ որ բացեց, ամբողջ ժողովուրդը կանգնեց։

6 Եվ Եզրասն օրհնեց Տեր մեծ Աստծուն, իսկ ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ամե՜ն, ամե՜ն, իրենց ձեռքերը բարձրացնելով և երեսի վրա խոնարհվելով մինչև գետին՝ երկրպագեցին Տիրոջը։

7 Հեսուն, Բանին, Սարաբիան, Համինը, Ակկուբը, Սաբեթան, Ովդիան, Մաասիան, Կովդիտան, Ազարիան, Հովզաբադը, Անանը, Բաղայիան և ղևտացիները օրենքը բացատրում էին ժողովրդին, իսկ ժողովուրդը կանգնած էր իր տեղում։

8 Եվ Աստծու օրենքի գրքից հստակ կարդում էին և բացատրելով հասկացնում կարդացածը։

9 Եվ Նեեմիան, որ Աթարսաթան է, և Եզրաս քահանա դպիրը և ղևտացիները, որ բացատրում էին ժողովրդին, ասացին ամբողջ ժողովրդին. «Այս օրը սուրբ է ձեր Տեր Աստծու համար, սուգ մի՛ արեք և մի՛ լացեք», որովհետև ամբողջ ժողովուրդը լաց էր լինում, երբ լսում էր օրենքի խոսքերը։

10 Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք, յուղալի բանե՛ր կերեք և քաղցր բանե՛ր խմեք և բաժիննե՛ր ուղարկեք պատրաստություն չունեցողին, որովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»։

11 Եվ ղևտացիները լռեցրին ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Լռեցե՛ք, որովհետև այս օրը սուրբ է, և մի՛ տրտմեք»։

12 Եվ ամբողջ ժողովուրդը գնաց ուտելու, խմելու և բաժիններ ուղարկելու և մեծ ուրախություն անելու, որովհետև հասկանում էին այն խոսքերը, որ նրանց բացատրում էին։

Տաղավարահարաց տոնը

13 Եվ երկրորդ օրը ամբողջ ժողովրդի տոհմապետները, քահանաները և ղևտացիները հավաքվեցին Եզրաս դպիրի մոտ՝ օրենքի խոսքերը կրկին հասկանալու համար։

14 Եվ գտան օրենքում գրված, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր, թե Իսրայելի որդիները յոթերորդ ամսին տաղավարներում պիտի բնակվեն։

15 Եվ հայտարարեն ու մունետիկ կանչել տան նրանց բոլոր քաղաքներում և Երուսաղեմում՝ ասելով. «Բարձրացե՛ք սարը և ձիթենու ոստեր և յուղի ծառի ոստեր, մրտենու ոստեր և արմավենու ոստեր և տերևախիտ ծառերի ոստե՛ր բերեք, որպեսզի տաղավարներ շինեք, ինչպես որ գրված է»։

16 Եվ գնացին ու իրենց համար տաղավարներ շինեցին՝ ամեն մարդ իր կտուրի վրա և իրենց գավիթներում և Աստծու տան գավիթներում ու Ջրի դռան հրապարակում և Եփրեմի դռան հրապարակում։

17 Եվ գերությունից վերադարձածների ողջ բազմությունը տաղավարներ շինեց և տաղավարներում բնակվեց։ Որովհետև Իսրայելի որդիները Նավեի որդի Հեսուի օրերից մինչև այդ օրը այդպես չէին արել, ուստի շատ մեծ ուրախություն եղավ։

18 Եվ ամեն օր կարդում էին Աստծու օրենքի գրքից՝ առաջին օրից մինչև վերջին օրը, և յոթ օր տոն կատարեցին, իսկ ութերորդ օրը կանոնի համաձայն հանդիսավոր ժողով էր։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 9

Ժողովուրդը խոստովանում է իր մեղքերը

1 Եվ այդ ամսի քսանչորսերորդ օրը հավաքվեցին Իսրայելի որդիները ծոմով, քուրձերով և հող իրենց վրա։

2 Եվ Իսրայելի սերունդն առանձնացավ բոլոր օտարազգիներից, և կանգնած խոստովանում էին իրենց մեղքերը և իրենց հայրերի անօրինությունները։

3 Կանգնել էին իրենց տեղում և օրվա քառորդը կարդացին իրենց Տեր Աստծու օրենքի գրքից, և մի քառորդը խոստովանում և երկրպագում էին իրենց Տեր Աստծուն։

4 Եվ բարձր տեղի վրա կանգնել էին ղևտացիներ Հեսուն, Բանին, Կադմիելը, Սաբանիան, Բունին, Սարաբիան, Բանին և Քենանին և բարձր ձայնով աղաղակում էին իրենց Տեր Աստծուն։

Խոստովանության աղոթք

5 Եվ ասացին ղևտացիները՝ Հեսուն, Կադմիելը, Բանին, Ասաբանիան, Սարաբիան, Ովդիան, Սաբանիան և Փեթայիան. «Վեր կացեք օրհնեցե՛ք ձեր Տեր Աստծուն հավիտյանս հավիտենից»։

«Օրհնյալ լինի քո փառավորյալ անունը, որ ամեն օրհնությունից և փառաբանությունից բարձր է։

6 Դու, միայն դու ես Տեր. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը և նրա բոլոր զորքերը, երկիրը և նրա վրայի ամբողջ եղածը, ծովերը և նրանց միջի ամբողջ եղածը. դու ես նրանց բոլորին կենդանություն տվողը, և երկնքի զորքերը քեզ երկրպագություն են անում։

7 Դու ես Տեր Աստվածը, որ ընտրեցիր Աբրամին ու նրան հանեցիր քաղդեացիների Ուրից և նրա անունը Աբրահամ դրեցիր։

8 Եվ նրա սիրտը հավատարիմ գտար քո առաջ և նրա հետ ուխտ արեցիր, որպեսզի նրա սերնդին տաս քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների և գերգեսացիների երկիրը։ Եվ քո խոսքը հաստատեցիր, որովհետև արդար ես դու։

9 Եվ տեսար մեր հայրերի նեղությունը Եգիպտոսում և նրանց աղաղակը լսեցիր Կարմիր ծովի մոտ։

10 Եվ նշաններ ու հրաշքներ արեցիր փարավոնի վրա և նրա բոլոր ծառաների և նրա երկրի ողջ ժողովրդի վրա, որովհետև իմացար, որ ամբարտավան եղան նրանց դեմ, և անուն հանեցիր քեզ համար, ինչպես որ այսօր է։

11 Եվ ծովը պատռեցիր նրանց առջև, և նրանք չոր տեղով անցան ծովի միջով, և նրանց հալածողներին խորտակեցիր, ինչպես քարը՝ խորունկ ջրերի մեջ։

12 Եվ ամպի սյունով առաջնորդեցիր նրանց, իսկ կրակի սյունով՝ գիշերը, որ լուսավորեիր նրանց գնալու ճանապարհը։

13 Եվ վայր իջար Սինա լեռան վրա և խոսեցիր նրանց հետ երկնքից և նրանց տվեցիր արդար իրավունքներ ու ճշմարիտ օրենքներ, բարի կանոններ ու պատվիրաններ։

14 Եվ քո սուրբ շաբաթը հասկացրիր նրանց և Մովսես ծառայիդ միջոցով նրանց կանոններ և օրենքներ պատվիրեցիր։

15 Եվ երկնքից հաց տվեցիր նրանց, երբ նրանք սոված էին, և նրանց համար ջուր հանեցիր ապառաժից, երբ նրանք ծարաված էին։ Եվ նրանց ասացիր, որ մտնեն և ժառանգեն այն երկիրը, որը նրանց տալու համար բարձրացրել էիր ձեռքդ։

16 Բայց նրանք և մեր հայրերը ամբարտավանացան և պնդացրին իրենց պարանոցը և չլսեցին քո պատվիրանները։

17 Եվ չուզեցին լսել և չհիշեցին քո հրաշքները, որ արել էիր նրանց մեջ, և պնդացրին իրենց պարանոցը և իրենց համար ապստամբության առաջնորդ նշանակեցին, որ վերադառնան իրենց ստրկությանը, բայց դու ներող, ողորմած, գթառատ, համբերատար և բազումողորմ Աստված էիր և նրանց չթողեցիր։

18 Մանավանդ երբ իրենց համար ձուլածո հորթ շինեցին և ասացին. “Սա է քո Աստվածը, որ քեզ հանել է Եգիպտոսից”։ Եվ մեծ անարգանք գործեցին։

19 Եվ դու քո մեծ ողորմությամբ նրանց չթողեցիր անապատում. ամպի սյունը ցերեկը չհեռացավ նրանց վրայից՝ նրանց առաջնորդելով ճանապարհին, իսկ կրակի սյունը՝ գիշերը, որ նրանց լույս տա ևլուսավորիայն ճանապարհը, որով գնում էին։

20 Եվ քո բարի Հոգին տվեցիր նրանց իմաստնացնելու համար և քո մանանան չզրկեցիր նրանց բերանից և ջուր տվեցիր նրանց, երբ նրանք ծարաված էին։

21 Եվ քառասուն տարի նրանց կերակրեցիր անապատում. նրանք պակասություն չունեցան, նրանց հագուստները չմաշվեցին, և նրանց ոտքերը չուռեցին։

22 Եվ նրանց տվեցիր թագավորություններ ու ազգեր և նրանց բաժիններ տվեցիր սահմաններով, և նրանք ժառանգեցին Սեհոնի երկիրը, Եսեբոն թագավորի երկիրը և Բասանի Ովգ թագավորի երկիրը։

23 Եվ նրանց որդիներին շատացրիր երկնքի աստղերի չափ և նրանց բերեցիր այս երկիրը, որի համար ասել էիր նրանց հայրերին, որ գան և ժառանգեն։

24 Նրանց որդիները եկան և ժառանգեցին այս երկիրը, և դու նվաճեցիր այս երկրի բնակիչներին՝ քանանացիներին, և նրանց ձեռքը մատնեցիր նրանց և նրանց թագավորներին ու երկրի ազգերին, որ իրենց քմահաճույքով վարվեին նրանց հետ։

25 Եվ նրանք ամուր քաղաքներ ու բերրի հող գրավեցին և ժառանգեցին ամեն բարիքով լի տներ, փորված ջրհորներ, այգիներ, ձիթենիներ և բազմաթիվ պտղատու ծառեր։ Եվ նրանք կերան, կշտացան ու լիացան և զվարճացան քո մեծամեծ բարիքներով։

26 Սակայն նրանք անհնազանդություն արեցին և ընդվզեցին քո դեմ, անտեսեցին քո օրենքը և սպանեցին քո մարգարեներին, որոնք վկայում էին նրանց դեմ, որպեսզի դառնան դեպի քեզ, և մեծամեծ անարգանքներ արեցին։

27 Եվ դու նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք նեղացրին նրանց։ Եվ իրենց նեղության ժամանակ քեզ աղաղակեցին, և դու լսեցիր երկնքից և քո մեծ ողորմության համաձայն դու նրանց ազատարարներ տվեցիր, որոնք նրանց ազատեցին իրենց թշնամիների ձեռքից։

28 Իսկ երբ որ նրանք հանգստացան, դարձյալ չարություն արեցին քո առաջ, և դու նրանց թողեցիր իրենց թշնամիների ձեռքին, որոնք տիրեցին նրանց վրա։ Եվ դարձյալ քեզ աղաղակեցին, և դու երկնքից լսեցիր և նրանց շատ անգամ ազատեցիր քո ողորմությամբ։

29 Եվ դու նրանց վկայեցիր, որ նրանց դարձնես դեպի քո օրենքը, բայց նրանք մեծամտացան և չլսեցին քո պատվերները և քո իրավունքների դեմ մեղանչեցին, որոնք կատարող մարդը նրանցով կապրի, և իրենց ուսերն անհնազանդեցրին և իրենց վիզը պնդացրին ու չլսեցին։

30 Եվ դու շատ տարիներ համբերատար եղար նրանց նկատմամբ և մարգարեների միջոցով վկայեցիր նրանց քո Հոգով, բայց նրանք ականջ չդրեցին, և դու մատնեցիր նրանցուրիշերկրների ազգերի ձեռքը։

31 Սակայն դու քո առատ ողորմությամբ նրանց վերջը չտվեցիր և նրանց չթողեցիր, որովհետև դու գթառատ և ողորմած Աստված ես։

32 Եվ արդ, ո՛վ մեր Աստված, մեծ, զորավոր և ահեղ, ուխտ և ողորմություն պահո՛ղ Աստված, թող քո աչքին քիչ չերևան այն ամեն նեղությունները, որ պատահեցին մեզ, մեր թագավորներին, մեր իշխաններին, մեր քահանաներին, մեր մարգարեներին, մեր հայրերին և քո ամբողջ ժողովրդին՝ Ասորեստանի թագավորի ժամանակից մինչև այսօր։

33 Բայց դու մեզ վրա եկած բոլոր բաներում արդար ես, որովհետև դու ճշմարտությամբ արեցիր, իսկ մենք անօրինություն արեցինք։

34 Եվ մեր թագավորները, մեր իշխանները և մեր հայրերը չկատարեցին քո օրենքը և ականջ չդրեցին քո պատվիրաններին ու վկայություններին, որոնցով նրանց էիր հիշեցնում։

35 Եվ նրանք իրենց թագավորելու ժամանակ և այն ժամանակ, երբ դու նրանց շատ բարիքներ արեցիր, և այն ընդարձակ ու բերրի երկրում, որ տվել էիր նրանց, քեզ չծառայեցին և չհրաժարվեցին իրենց չար գործերից։

36 Ահա մենք այսօր ծառաներ ենք, և ահա այն երկրում, որ մեր հայրերին տվեցիր՝ նրա բերքն ու բարիքը վայելելու համար, մենք ծառաներ ենք։

37 Եվ նրա առատ արդյունքն այն թագավորներինն է, որոնց մեր մեղքերի պատճառով դրել ես մեզ վրա։ Եվ նրանք իրենց քմահաճույքով տիրում են մեր մարմինների վրա և մեր անասունների վրա, և մենք մեծ նեղության մեջ ենք»։

38 Եվ այս ամենի համար հաստատ ուխտեցինք ու գրեցինք, և կնքեցին մեր իշխանները, ղևտացիները և քահանաները։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 10

Ժողովուրդը ուխտ է հաստատում

1 Եվ կնքողներն էին Աքաղիայի որդի Նեեմիա Աթարսաթան, Սեդեկիան,

2 Սարայիան, Ազարիան, Երեմիան,

3 Փասուրը, Ամարիան, Մեղքիան,

4 Քետտուսը, Սաբանիան, Մալուքը,

5 Հարիմը, Մերամոթը, Աբդիան,

6 Դանիելը, Կանաթոնը, Բարուքը,

7 Մեսուղամը, Աբիան, Միամինը,

8 Մաազիան, Բեղգան և Սեմայիան. սրանք քահանաներ էին։

9 Եվ ղևտացիները՝ Ազանիայի որդի Հեսուն, Բանուն և Ենադադի որդիներից Կադմիելը։

10 Եվ նրանց եղբայրները՝ Սաբանիան, Ովդիան, Կովղիտան, Փաղայիան,

11 Անանը, Միքան, Րոոբը,

12 Ասաբիան, Զաքուրը, Սարաբիան,

13 Սաբանիան, Ովդիան, Բանին և Բանինուն։

14 Ժողովրդի գլխավորները՝ Փարոսը, Փաաթ-Մովաբը, Եղամը, Զաթուն,

15 Բանին, Բունին,

16 Ազգադը, Բեբային, Ադոնիան,

17 Բագուեն, Ադինը, Ատերը,

18 Եզեկիան, Ազուրը, Ովդիան,

19 Հասումը, Բեսեին,

20 Արիփը, Անաթոթը, Նովբան,

21 Մագփիասը, Մեսուղամը, Եզիրը,

22 Մասիզեբելը, Սադովկը, Հադդուան, Փաղատիան,

23 Անանը, Անանիան, Ովսեեն, Անանիան,

24 Ասուրը, Ալոեսը, Պիլան, Սոբեկը,

25 Հռեումը, Ասաբանան, Մաասիան,

26 Աքիան, Անանը, Օնանը,

27 Մալուքը, ՀարիմըևԲաանան։

Ուխտը

28 Եվ մնացած ժողովուրդը՝ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները, նաթանայիմները և բոլորը, որ զատվել էին այն երկրների ժողովուրդներից դեպի Աստծու օրենքը, նրանց կանայք, որդիները և աղջիկները, ամենքը, ով կարողանում է հասկանալ,

29 միացան իրենց զորավոր եղբայրներին և անեծքով երդվեցին, որ շարժվեն Աստծու օրենքով, որ նա տվեց Աստծու ծառա Մովսեսի ձեռքով, և որ պահեն ու կատարեն Տիրոջ՝ մեր Տիրոջ բոլոր պատվերները, իրավունքները և կանոնները։

30 Եվ որ մեր աղջիկներին չտանք երկրի այլազգիներին և նրանց աղջիկներին չուզենք մեր որդիների համար։

31 Եվ երկրի այլազգիներից, որոնք շաբաթ օրը ապրանք և ամեն տեսակ ուտելիք են բերում ծախելու, շաբաթ և սուրբ օրը չառնենք և յոթերորդ տարին թողնենք ամեն տեսակ պարտքերը։

32 Եվ մեզ վրա պատվեր դրեցինք, որ մեզ համար պարտք համարենք տարին մեկ երրորդ սիկղվճարելմեր Աստծու տան սպասավորության համար,

33 առաջավորության հացի համար, մշտնջենավոր հացի համար, մշտնջենավոր ողջակեզի համար, շաբաթներին, ամսագլուխներին, տոներին՝ սուրբ բաների համար և Իսրայելի քավության մասին մեղքի պատարագների համար և մեր Աստծու տան ամբողջ գործի համար։

34 Եվ փայտի ընծայի մասին քահանաները, ղևտացիները և ժողովուրդը վիճակ գցեցինք, որ բերենք մեր Աստծու տունը ըստ մեր տոհմերի՝ տարեցտարի իր որոշված ժամանակներին, մեր Տեր Աստծու սեղանի վրա վառելու համար, ինչպես որ գրված է օրենքում։

35 Եվ ամեն տարի Տիրոջ տունը տանենք մեր երկրի առաջին բերքը և բոլոր պտղատու ծառերի առաջին պտուղները։

36 Եվ մեր որդիների անդրանիկներին և մեր անասուններինը, ինչպես որ գրված է օրենքում, և մեր արջառների ու ոչխարների անդրանիկները տանենք մեր Աստծու տունը՝ քահանաներին, որ ծառայում են մեր Աստծու տանը։

37 Եվ մեր ցորենի երախայրիքն ու մեր ընծաները և ամեն ծառի պտուղը, գինին և ձեթը տանենք քահանաներին՝ մեր Աստծու տան մառանները, և մեր երկրի տասանորդըտանքղևտացիներին, իսկ ղևտացիներն իրենքմեզանիցտասանորդ առնեն մեր ծառայության բոլոր քաղաքներում։

38 Եվ Ահարոնի որդի քահանան ղևտացիների հետ կլինի ղևտացիների տասանորդն առնելիս, և ղևտացիները տասանորդի տասանորդը կտանեն Աստծու տան գանձատան սենյակները։

39 Որովհետև Իսրայելի որդիները և Ղևիի որդիները ցորենի, գինու և ձեթի ընծաները պիտի տանեն այն սենյակները, որտեղ են սրբարանի անոթները և պաշտոնյա քահանաներն ու դռնապանները և երգիչները։ Եվ մեր Աստծու տունը չենք թողնի։