Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 11

Կենդանիներ, որոնք կարելի է ուտել

1 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով նրանց.

2 «Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասացե՛ք. “Երկրի վրա եղած բոլոր անասուններից սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել։

3 Կուտեք բոլոր կճղակավոր, կճղակը ճեղքված և որոճացող անասունները։

4 Բայց որոճացողներից և կճղակավորներից սրանց չպիտի ուտեք. ուղտը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է.

5 ճագարը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է.

6 նապաստակը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա ձեզ համար անմաքուր է.

7 խոզը, որը թեև կճղակավոր է և ճեղքված կճղակ ունի, բայց չի որոճում, նա ձեզ համար անմաքուր է։

8 Դրանց մսից չուտեք և դրանց դիակներին չդիպչեք. դրանք ձեզ համար անմաքուր են։

9 Ջրերի մեջ բոլոր եղածներից սրանք կուտեք. ջրերի մեջ, այսինքն՝ ծովերի և գետերի մեջ. կուտեք բոլոր լողակ և թեփուկ ունեցողներին։

10 Բայց չուտեք ծովերի մեջ և գետերի մեջ ջրերի բոլոր զեռուններից և ջրերի մեջ եղած բոլոր շնչավոր կենդանիներից այն ամենը, որ լողակ և թեփուկ չունեն.դրանքպիղծ են ձեզ համար։

11 Եվ դրանք պիղծ կլինեն ձեզ համար. դրանց մսից չպիտի ուտեք և դրանց դիակներից պիտի գարշեք։

12 Ջրերի մեջ եղած բոլորկենդանիները,որոնք լողակ և թեփուկ չունեն, պիղծ են ձեզ համար։

13 Թռչունների մեջ սրանցից գարշեք. սրանք չպիտի ուտվեն, պիղծ են. արծիվը, պասկուճը, գետարծիվը,

14 անգղը, ցինը և այն, ինչ սրա տեսակից է,

15 ագռավը և այն, ինչ սրա տեսակից է,

16 ջայլամը, բուն, որորը, բազեն և այն, ինչ սրա տեսակից է,

17 հավպատիրը, հողամաղը, քաջահավը,

18 կարապը, հավալուսնը, սև անգղը,

19 արագիլը, քարադրը և այն, ինչ սրա տեսակից է, հոպոպը և չղջիկը։

20 Չորս ոտքի վրա գնացող և թռչող ամեն զեռուն թող պիղծ լինի ձեզ համար։

21 Բայց չորս ոտքի վրա գնացող և թռչող զեռուններից կուտեք դրանք, որոնք գետնի վրա ոստոստելու համար իրենց ոտքերի վրա սրունք ունեն։

22 Դրանցից սրանք կուտեք. մորեխը և այն, ինչ սրա տեսակից է, ջորյակը և այն, ինչ սրա տեսակից է, խարագուլը և այն, ինչ սրա տեսակից է, օձամարտը և այն, ինչ սրա տեսակից է։

23 Մնացածբոլոր զեռունները, որոնք չորս ոտք ունեն և թռչում են, պիղծ են ձեզ համար։

24 Դրանցով դուք անմաքուր կլինեք։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո.

25 և ամեն ոք, ով վերցնի դրանց դիակները, պիտի լվանա իր հագուստները և անմաքուր կլինի մինչև երեկո։

26 Բոլոր անասունները, որոնք կճղակավոր են, բայց կճղակը ճեղքված չէ, և չեն որոճում, անմաքուր են ձեզ համար. դրանց դիպչող ամեն ոք անմաքուր կլինի։

27 Չորքոտանի բոլոր կենդանիներից նրանք, որոնք իրենց թաթերի վրա են քայլում, անմաքուր են ձեզ համար։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո։

28 Եվ ով որ վերցնի դրանց դիակները, պիտի լվանա իր հագուստները և անմաքուր կլինի մինչև երեկո. դրանք անմաքուր են ձեզ համար։

29 Երկրի վրա սողացող կենդանիներից սրանք են անմաքուր ձեզ համար. աքիսը, մուկը, տիտեռը և այն, ինչ սրանց տեսակից է,

30 առնետը, ցամաքային կոկորդիլոսը, մողեսը, ավազամողեսը և քամելեոնը։

31 Բոլոր սողացողների մեջ ձեզ համար անմաքուրները սրանք են. ամեն ոք, ով որ դիպչի սրանց դիակին, անմաքուր կլինի մինչև երեկո։

32 Ամենը, ինչի վրա որ ընկնի սրանց դիակը, լինի դա փայտից պատրաստված աման կամ զգեստ, կամ մորթի կամ քուրձ, ինչ տեսակ գործածական աման էլ լինի, անմաքուր պիտի լինի. այն պետք է ջրի մեջ դրվի և անմաքուր կլինի մինչև երեկո, հետո մաքուր կլինի։

33 Եթե դրանցից որևէ բան ընկնի հողե ամանի մեջ, ամեն ինչ, որ դրա մեջ է, անմաքուր պիտի լինի. այդ ամանը պետք է ջարդեք։

34 Ամեն կերակուր, որն ուտում են, որի վրա թափվիայդջրից, անմաքուր պիտի լինի։ Նույնպես այդպիսի ամանի մեջ եղած ամեն ըմպելիք, որ խմում են, անմաքուր պիտի լինի։

35 Եվ ամեն բան, որի վրա դրանց դիակն ընկնի, անմաքուր պիտի լինի. դալինիթոնիր, թե վառարան, պետք է քանդվի. դրանք անմաքուր են և անմաքուր պիտի լինեն ձեզ համար։

36 Բայց աղբյուրը, ջրհորն ու ջրակույտը մաքուր պետք է մնան. սակայն ով որ դիպչի դրանցմեջ ընկածդիակին, անմաքուր կլինի։

37 Եթե դրանց դիակն ընկնի ցանելու սերմացուի վրա, այն մաքուրէ մնում։

38 Բայց եթե սերմացուի վրա ջուր թափված լինի, և դրա վրա ընկնի դրանց դիակը, ապա այն անմաքուր կլինի ձեզ համար։

39 Եթե ձեր ուտելու կենդանիներից մեկը սատկի, դրա դիակին դիպչողը անմաքուր պիտի լինի մինչև երեկո։

40 Ով որ դրա դիակից ուտի, իր հագուստները պիտի լվանա և մինչև երեկո անմաքուր կլինի, և ով որ վերցնի դրա դիակը, իր հագուստները պետք է լվանա և անմաքուր կլինի մինչև երեկո։

41 Երկրի վրա սողացող ամեն կենդանի պիղծ է, չպետք է ուտվի։

42 Երկրի վրա սողացող բոլոր կենդանիներից, որոնք սողում են իրենց որովայնի վրա կամ սողում են չորս ոտքով և կամ բազմոտանի են, չպետք է ուտեք, որովհետև դրանք պիղծ են։

43 Ձեր անձերը մի՛ պղծեք ոչ մի սողացող սողունով. դրանցով մի՛ պղծվեք և անմաքուր մի՛ դարձեք դրանցով։

44 Որովհետև ես եմ ձեր Տեր Աստվածը. ուրեմն սրբացրե՛ք ձեր անձերը և սո՛ւրբ եղեք. որովհետև ես սուրբ եմ։ Մի՛ պղծեք ձեր անձերը երկրի վրա սողացող ոչ մի սողունով։

45 Որովհետև ես եմ Տերը, որ ձեզ դուրս բերեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեզ համար Աստված լինեմ, և դուք սուրբ լինեք, որովհետև ես սուրբ եմ։

46 Այս է չորքոտանիներին, թռչուններին, ջրերի մեջ շարժվող բոլոր շնչավոր կենդանիներին և երկրի վրա սողացող բոլոր կենդանիներին վերաբերող օրենքը,

47 որպեսզի դուք տարբերեք անմաքուրը և մաքուրը, ուտելի անասունը և ոչ ուտելի անասունը”»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 12

Կանանց մաքրվելը որդեծնությունից հետո

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մի կին հղիանա և արու զավակ ծնի, նա անմաքուր պիտի լինի յոթ օր. իր դաշտանի օրերի համեմատ անմաքուր պիտի լինի։

3 Ութերորդ օրը ծնված որդու անթլփատության մարմինը պիտի թլփատվի։

4 Երեսուներեք օր կինը պետք է նստած մնա, մինչև որ մաքրվի իր արյունից։ Նա որևէ մաքուր բանի բնավ չպիտի դիպչի, ոչ էլ սրբարան պիտի մտնի, մինչև որ լրանան նրա մաքրվելու օրերը։

5 Բայց եթե նա աղջիկ ծնի, երկու շաբաթ անմաքուր պիտի լինի իր դաշտանի պես։ Եվ վաթսունվեց օր էլ պետք է նստած մնա, մինչև որ մաքրվի արյունից։

6 Երբ տղա կամ աղջիկ զավակի համար սահմանված նրա մաքրվելու օրերը լրանան, թող նա ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ բերի մեկ տարեկան մի գառ ողջակեզի համար և մեղքի զոհի համար աղավնու մի ձագ կամ մի տատրակ։

7 Քահանանթող այն մատուցի Տիրոջ առաջ և քավություն անի նրա համար, և նա իր արյան հոսքից կմաքրվի։ Այս է տղա կամ աղջիկ ծնողի օրենքը։

8 Եթե նա ի վիճակի չլինի գառ բերելու, այն ժամանակ երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ թող առնի՝ մեկը ողջակեզի, իսկ մյուսը մեղքի զոհի համար։ Քահանան քավություն կանի նրա համար, և նա մաքուր կլինի”»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 13

Մաշկի ուռուցքների մասին օրենքներ

1 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.

2 «Եթե մի մարդու մարմնի մաշկի վրա պալար կամ քոս կամ բշտիկ երևա, և դա նրա մարմնի մաշկի վրա բորոտության ախտ դառնա, այն ժամանակ նա թող տարվի Ահարոն քահանայի կամ նրա որդիների՝ քահանաներից մեկի մոտ։

3 Քահանան թող զննի նրա մարմնի մաշկի վրա եղած վերքը։ Եթե վերքի մեջ գտնվող մազերը սպիտակ են դարձել, և վերքը խոր է երևում, ուրեմն դա բորոտության ախտ է։ Քահանան պետք է զննի նրան և անմաքուր հայտարարի նրան։

4 Իսկ եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկն սպիտակ է և մաշկից ավելի խոր չի երևում, ու մազն էլ սպիտակի չի փոխվել, այն ժամանակ քահանան թող յոթ օր արգելափակված պահի ախտակրին։

5 Քահանան յոթերորդ օրը թող զննի նրան, և եթե վերքը նույն ձևով մնացել է ու չի տարածվել մաշկի վրա, ապա քահանան թող նրան արգելափակված պահի ևս յոթ օր։

6 Քահանան յոթերորդ օրը դարձյալ թող զննի նրան, և եթե վերքը թեթև նկատելի է ու չի տարածվել մաշկի վրա, քահանան պետք է մաքուր հայտարարի. դա քոս է։ Նա թող լվանա իր զգեստները և մաքուր կլինի։

7 Բայց եթե քոսը տարածվի մաշկի վրա նրա մաքրվելու համար քահանայի կողմից նրա զննվելուց հետո,նապետք է դարձյալ ներկայանա քահանային,

8 և քահանան զննի, և եթե քոսը տարածվել է մաշկի վրա, քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան. դա բորոտություն է։

9 Ուրեմն, երբ մի մարդու վրա բորոտության ախտ լինի, նա պետք է տարվի քահանայի մոտ։

10 Քահանան պետք է զննի, և եթե մաշկի վրա սպիտակ պալար կա, ու սպիտակի է փոխվել մազը, և պալարի մեջ էլ առողջ մսի կտոր կա,

11 ապա դա հնացած բորոտություն է նրա մարմնի մաշկի վրա։ Քահանան անմաքուր պետք է հայտարարի նրան և արգելափակված չպահի նրան, որովհետև նա անմաքուր է։

12 Եթե բորոտությունը տարածվել է մաշկի վրա և ծածկել ախտակրի ամբողջ մաշկը՝ գլխից մինչև ոտքերը, այսինքն՝ քահանայի աչքերի տեսած բոլոր տեղերը բորոտությունը պատել է,

13 և քահանան տեսնի, որ բորոտությունը պատել է նրա ամբողջ մարմինը, ապա մաքուր պետք է հայտարարի ախտակրին, քանի որ ամբողջովին սպիտակի է փոխվել. նա մաքուր է։

14 Բայց այն օրը, երբ նրա վրա առողջ միս նկատվի, նա անմաքուր պետք է համարվի։

15 Քահանան, տեսնելով առողջ միսը, նրան անմաքուր պետք է հայտարարի. առողջ միսը անմաքուր է.դաբորոտություն է։

16 Իսկ եթե առողջ միսը դարձյալ սպիտակի փոխվի, այն ժամանակ քահանայի մոտ պետք է գա։

17 Քահանան պետք է զննի նրան, և եթե վերքը սպիտակի է փոխվել, ապա քահանան թող մաքուր հայտարարի ախտակրին. նա մաքուր է։

18 Եթե մարմնի մաշկի վրա պալար լինի, և դա լավանա,

19 և պալարի տեղում սպիտակ ուռուցք կամ կարմրավուն սպիտակ բշտիկ երևա, նա պետք է դիմի քահանային։

20 Քահանան թող զննի նրան. եթե մաշկից ցած երևա, և մազն էլ փոխված լինի սպիտակի, քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան։ Դա պալարից տարածված բորոտության ախտ է։

21 Եթե քահանան տեսնի, որ սպիտակ մազ չկա դրա մեջ, և մաշկից ցած չէ, այլ թեթև նկատելի է, այդ ժամանակ քահանան պետք է յոթ օր արգելափակված պահի նրան։

22 Եթե տարածվի մաշկի վրա, այն ժամանակ քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան. դա ախտ է։

23 Բայց եթե բշտիկը նույն տեղում է մնացել, չի տարածվել, ապա դա պալարի սպի է։ Քահանան պետք է նրան մաքուր հայտարարի։

24 Եթե մարմնի մաշկի վրա կրակի այրվածք լինի, և այրվածքի տեղում կարմրավուն սպիտակ կամ սպիտակ բշտիկ երևա,

25 և քահանան զննի այն ու նկատի, որ բշտիկի վրայի մազը սպիտակ է դարձել և մաշկից խոր է երևում, դա այրվածքից առաջացած բորոտություն է։ Քահանան նրան պետք է անմաքուր հայտարարի. դա բորոտության ախտ է։

26 Բայց եթե քահանան տեսնի, որ բշտիկի վրա սպիտակ մազ չկա, և մաշկից խոր չէ ու թեթև նկատելի է, այդ ժամանակ քահանան պետք է յոթ օր արգելափակված պահի նրան։

27 Յոթերորդ օրը քահանան թող զննի նրան. եթե տարածվել է մաշկի վրա, քահանան պետք է նրան անմաքուր հայտարարի. դա բորոտության ախտ է։

28 Իսկ եթե բշտիկը նույն տեղում է մնացել, չի տարածվել մաշկի վրա և թեթև նկատելի է,ուրեմնդա այրվածքի ուռուցքն է։ Քահանան պետք է նրան մաքուր հայտարարի, որովհետև դա այրվածքի սպին է։

29 Եթե մի տղամարդու կամ մի կնոջ գլխի կամ ծնոտի վրա վերք լինի,

30 քահանան պետք է զննի այդ վերքը։ Եթե դա մաշկից խոր երևա, և դրա վրա բարակ դեղնավուն մազ լինի, ապա քահանան թող անմաքուր հայտարարի նրան. դա գոնջություն է՝ գլխի կամ ծնոտի բորոտություն։

31 Եթե քահանան տեսնի, որ գոնջության վերքը մաշկից խոր չէ, և դրա մեջ սև մազ չկա, ապա քահանան թող յոթ օր արգելափակված պահի գոնջությամբ վարակվածին։

32 Յոթերորդ օրը քահանան թող զննի ախտակրին։ Եթե գոնջությունը չի տարածվել, և դրա մեջ դեղնավուն մազ չկա, ու գոնջությունը մաշկից խոր չէ,

33 թող ածիլվի, բայց գոնջության տեղը չածիլի։ Քահանան կրկին յոթ օր պետք է արգելափակված պահի գոնջություն ունեցողին։

34 Յոթերորդ օրը քահանան թող զննի գոնջություն ունեցողին։ Եթե գոնջությունը մաշկի վրա չի տարածվել և խոր չէ, քան մաշկը, այն ժամանակ քահանան նրան պետք է մաքուր հայտարարի, և նա իր զգեստները պետք է լվանա ու մաքուր լինի։

35 Բայց եթե նրա մաքրվելուց հետո գոնջությունը մաշկի վրա տարածվի,

36 քահանան թող զննի նրան։ Եթե գոնջությունը տարածվել է մաշկի վրա, այն ժամանակ քահանան դեղնավուն մազ չփնտրի. նա անմաքուր է։

37 Բայց եթե գոնջությունն իր ձևով մնա, և դրա մեջ սև մազ է աճել, ուրեմն գոնջությունն անցել է, և նա մաքուր է. քահանան նրան պետք է մաքուր հայտարարի։

38 Եթե մի տղամարդ կամ մի կին իր մարմնի մաշկի վրա բշտիկներ ունենա, այսինքն՝ սպիտակ բշտիկներ,

39 քահանան թող զննի, և եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկները խամրած սպիտակ լինեն, ապա դա մաշկի վրա գոյացած թեփուկ է. նա մաքուր է։

40 Եթե մի մարդու գլխի մազերը թափվեն, նա կունտ է,բայցմաքուր է։

41 Եթե նրա գլխի մազերը առջևի կողմից թափվեն, նա ճաղատ է,բայցմաքուր է։

42 Բայց եթե կնտության կամ ճաղատության մեջ մի քիչ կարմրած սպիտակ վերք լինի, դա նրա կնտության կամ ճաղատության մեջ գոյացած բորոտություն է։

43 Այն ժամանակ քահանան թող զննի նրան։ Եթե նրա կնտության կամ ճաղատության մեջ եղած վերքի ուռուցքը մի քիչ կարմրած սպիտակ լինի մարմնի մաշկի վրա եղած բորոտության ախտանշանի պես,

44 այդ մարդը բորոտ է, անմաքուր է։ Քահանան անպատճառ պետք է անմաքուր հայտարարի նրան. նրա ախտը նրա գլխի վրա է։

45 Ախտ ունեցող բորոտի հագուստը պատռված պետք է լինի. նրա գլուխը բաց, և նրա շրթունքները ծածկված պետք է լինեն։ Նա պետք է բացականչի. “Անմաքուր, անմաքուր”։

46 Բոլոր օրերին, քանի դեռ վերքը նրա վրա է, նա անմաքուր պիտի համարվի։ Նա անմաքուր է. մենակ պետք է մնա. նրա բնակավայրը բանակատեղիից դուրս պետք է լինի։

Բորոտության մասին օրենքներ

47 Այն հագուստը, որի վրա բորոտության ախտանշան կա, դա լինի բրդե հագուստ, թե կտավե հագուստ,

48 Կտավից թե բրդից գործված, հենքիկամ թևքիմեջ, կաշվի վրա թե կաշվից շինված որևէ բանի վրա,

49 այսինքն՝ հագուստի կամ կաշվի վրա, հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամենտեսակբանի վրա կանաչավուն կամ կարմրած ախտանշան լինի, դա բորոտության ախտ է. պետք է ցույց տրվի քահանային։

50 Քահանան պետք է զննի ախտը և յոթ օր մեկուսացված պահի ախտահարվածբանը։

51 Յոթերորդ օրը պետք է զննի ախտահարվածբանը.եթե տարածվել է հագուստի վրա, հենքի կամ թևքի մեջ, կամ կաշվի վրա կամ գործածության համար կաշվից շինված որևէ բանի վրա, այդ ախտը բորբոքվող բորոտություն է. անմաքուր է։

52 Այն ժամանակ նա պետք է այրի բրդե կամ կտավե հագուստը կամ հենքը, կամ թևքը և կամ կաշվից պատրաստված որևէ բան, որի մեջ այդ ախտանշանը կա։ Քանի որ դա բորբոքված բորոտություն է, պետք է այրվի կրակով։

53 Բայց եթե քահանան տեսնի, որ ախտը չի տարածվել հագուստի վրա կամ հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվից շինված ամենտեսակբանի մեջ,

54 այդ ժամանակ քահանան թող հրամայի, որ լվանան ախտահարված բանը, և կրկին յոթ օր այն մեկուսացված պահի։

55 Ախտահարված բանը լվացվելուց հետո քահանան թող զննի. եթե ախտը իր տեսքը չի փոխել և չի տարածվել, այն անմաքուր է. պետք է այրվի կրակով. դրա աստառի մեջ կամ երեսին փտություն կա։

56 Իսկ եթե քահանան տեսնի, որ լվացվելուց հետո ախտը թեթև նկատելի է, այն ժամանակ այդ մասը թող պատռի-անջատիհագուստից կամ կաշվից, կամ հենքից և կամ թևքից։

57 Եթեախտըդարձյալ երևա այդ հագուստի վրա կամ հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվիցշինվածամենտեսակբանի վրա, դա տարածվածբորոտությունէ. իր վրա ախտ ունեցող բանը պետք է կրակով այրես։

58 Այն զգեստը կամ հենքը կամ թևքը և կամ կաշվիցշինվածամենտեսակբան, որ լվացվելուց հետո ախտը դուրս է գալիս դրանից, կրկին պետք է լվացվի և մաքուր կլինի։

59 Այս է բրդե կամ կտավե զգեստի վրա, հենքի կամ թևքի մեջ և կամ կաշվիցշինվածամենտեսակբանի վրաերևացողբորոտության ախտի օրենքը՝ դա մաքուր կամ անմաքուր հայտարարելու համար»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 14

Բորոտությունից մաքրվել

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Այս լինի բորոտի օրենքը նրա մաքրվելու օրը։ Նա պիտի տարվի քահանայի մոտ։

3 Քահանան դուրս պիտի գա բանակատեղիից և քահանան պիտի զննի նրան։ Եթե բորոտը բժշկվել է բորոտության ախտից,

4 այն ժամանակ քահանան պետք է հրամայի, որ մաքրվող մարդու համար առնեն երկու կենդանի մաքուր թռչուն, եղևնու փայտ, կրկնակի կարմիր և զոպա։

5 Քահանան հրամայի, որ թռչուններից մեկը մորթեն կավե ամանի մեջ, աղբյուրից լցված ջրի վրա։

6 Իսկ նա թող վերցնի ողջ թռչունը, եղևնու փայտը, կրկնակի կարմիրնու զոպայի ոստը և դրանք ողջ թռչնի հետ թաթախի հոսող ջրի վրա մորթված թռչնի արյան մեջ։

7 Եվ յոթ անգամ շաղ տա բորոտությունից մաքրվող մարդու վրա և մաքրի նրան, իսկ ողջ թռչունը բաց թողնի դեպի դաշտ։

8 Մաքրվող մարդը թող լվանա իր զգեստները, ածիլի իր բոլոր մազերը, լվացվի ջրով և մաքուր կլինի։ Դրանից հետո մտնի բանակատեղի, բայց յոթ օր մնա իր վրանից դուրս։

9 Յոթերորդ օրն ածիլի իր բոլոր մազերը, իր գլուխը, մորուքն ու հոնքերը, այսինքն՝ ածիլի իր բոլոր մազերը, լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը ջրով և մաքուր կլինի։

10 Ութերորդ օրն առնի անարատ երկու արու գառ, մեկ տարեկան անարատ մի էգ գառ, յուղով հունցված երեք տասներորդական գրիվ ընտիր ալյուր հացի ընծայի համար և մեկ լոգյուղ։

11 Մաքրող քահանան մաքրվող մարդուն սրանցով բերի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ։

12 Քահանան թող վերցնի արու գառներից մեկը և մատուցի այն հանցանքի զոհի համար, և մի լոգ յուղն էլ. նա դրանք երերացնելու զոհ մատուցի Տիրոջ առաջ։

13 Գառը մորթի մեղքի զոհի անասունների և ողջակեզի մորթելու տեղը՝ սուրբ վայրում. որովհետև, մեղքի զոհի նման, հանցանքի զոհը քահանայինն է. դա ամենասուրբ է։

14 Քահանան թող վերցնի հանցանքի զոհի արյունից և քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։

15 Քահանան թող վերցնի մի լոգ յուղից և այն լցնի իր ձախ ձեռքի ափի մեջ։

16 Քահանան իր աջ մատը թող թաթախի իր ձախ ձեռքի մեջ եղած յուղին և իր մատով այդ յուղից թող յոթ անգամ շաղ տա Տիրոջ առաջ։

17 Իր ձեռքի մեջ մնացած յուղից քահանան թող քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին՝ հանցանքի զոհի արյան վրայից։

18 Քահանան իր ձեռքի մեջ մնացած յուղը թող քսի մաքրվող մարդու գլխին և քավություն անի նրան Տիրոջ առաջ։

19 Ապա քահանան թող մատուցի մեղքի զոհը և քավություն անի իր անմաքրությունից մաքրվող մարդուն, դրանից հետո ողջակեզը մորթի։

20 Եվ քահանան ողջակեզն ու հացի ընծան թող մատուցի զոհասեղանի վրա և մաքրվողի համար քավություն անի. և նա մաքուր կլինի։

21 Եթե նա աղքատ է, և նրա կարողությունն այդքանին չհասնի, այդ ժամանակ քավություն անելու համար երերացնելու հանցանքի զոհի համար նա թող վերցնի մի գառ և հացի ընծայի համար՝ յուղով հունցված մեկ տասներորդականգրիվընտիր ալյուր և մի լոգ յուղ,

22 երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, որ մեկը որ կարող է, և մեկը՝ մեղքի զոհի համար, իսկ մյուսը՝որպեսողջակեզ։

23 Ութերորդ օրը իր մաքրման համար դրանք թող բերի քահանայի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ, Տիրոջ առաջ։

24 Քահանան թող վերցնի հանցանքի զոհի գառն ու մի լոգ յուղը և դրանք երերացնելու զոհ մատուցի Տիրոջ առաջ։

25 Եվ մորթի հանցանքի զոհի գառը և վերցնի հանցանքի զոհի արյունից ու քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։

26 Քահանան յուղից թող լցնի իր ձախ ձեռքի մեջ։

27 Եվ քահանան իր աջձեռքիմատով ձախ ձեռքի մեջ եղած յուղից յոթ անգամ թող շաղ տա Տիրոջ առաջ։

28 Քահանան իր ձեռքի մեջ եղած յուղից թող քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, ուր քսել է հանցանքի զոհի արյունը։

29 Իր ձեռքի մեջ մնացած յուղը քահանան թող քսի մաքրվող մարդու գլխին՝ քավություն անելով նրան Տիրոջ առաջ։

30 Ապա տատրակներից կամ աղավնու ձագերից մեկը, որին որ ձեռքը հասնի,

31 այն մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ՝ հացի ընծայի հետ միասին։ Եվ քահանան թող քավություն անի մաքրվող մարդուն Տիրոջ առաջ։

32 Այս է բորոտության ախտ ունեցող և մաքրվելու համար կարողություն չունեցող մարդու օրենքը»։

Տան մեջ բորոտություն

33 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.

34 «Երբ դուք մտնեք Քանանի երկիրը, որը ես ձեզ տալիս եմ իբրև ստացվածք, և ես ձեր ստացվածքը հանդիսացող երկրի մի տան մեջ բորոտությունով հարվածելու լինեմ,

35 այդ տան տերը պիտի գա և այդ մասին հայտնի քահանային՝ ասելով. “Ես նկատում եմ, որ իմ տանը ախտ կա”։

36 Քահանան, զննելու համար դեռ ներս չմտած, պիտի հրամայի, որ տունը դատարկեն, որպեսզի տան մեջ գտնվող ոչ մի բան անմաքուր չլինի, և դրանից հետո քահանան ներս կմտնի՝ զննելու տունը։

37 Քահանան կնայի. եթե տան պատերի վրա ախտանշան կա, այսինքն՝ կանաչավուն կամ կարմրավուն փոս ընկած տեղեր, որոնք պատի մակերեսից ավելի խոր են երևում,

38 այն ժամանակ քահանան թող դուրս գա տան դռնից և յոթ օր կողպի տունը։

39 Յոթերորդ օրը քահանան դարձյալ թող գա և զննի տունը. եթե ախտը տարածվել է այդ տան պատերի վրա,

40 ապա թող հրամայի, որ քանդեն-հանեն ախտ ունեցող քարերը և դրանք գցեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։

41 Տունը ներսից ամբողջությամբ քերել տա, և քերված հողը թափեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։

42 Եվ ուրիշ քարեր առնեն, դրանք դնեն հանված քարերի տեղում և ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։

43 Եթե քարերը հանելուց և տունը քերելուց ու ծեփելուց հետո ախտը դարձյալ երևա տան մեջ,

44 այն ժամանակ քահանան թող գա և զննի. եթե ախտը տարածված է տան մեջ, ուրեմն այդ տանը բորբոքված բորոտություն կա. այն անմաքուր է։

45 Տունը պետք է քանդվի, և նրա քարերն ու փայտերը, տան ամբողջ հողը տարվի քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։

46 Փակի տակ պահված բոլոր օրերին ով որ մտնի այդ տունը, մինչև երեկո անմաքուր կլինի։

47 Այդ տանը պառկողը պետք է լվանա իր հագուստները, այդ տանըհացուտողընույնպեսպետք է լվանա իր հագուստները։

48 Եթե քահանան գա և տեսնի, որ տունը ծեփվելուց հետո ախտը չի տարածվել տան մեջ, այն ժամանակ քահանան պետք է մաքուր հայտարարի այդ տունը, քանի որ ախտը բուժված է։

49 Այդ տան մաքրության համար առնի երկու թռչուն, եղևնու փայտ, կրկնակի կարմիր և զոպա։

50 Եվ թռչուններից մեկը մորթի կավե ամանի մեջ, հոսող ջրի վրա։

51 Ապա եղևնու փայտը, զոպան, կարմիրը և ողջ մնացած թռչունը վերցնի և թաթախի մորթված թռչնի արյան և հոսող ջրի մեջ ու յոթ անգամշաղ տատան վրա։

52 Եվ տունը մաքրի թռչնի արյամբ, աղբյուրի հոսող ջրով, ողջ մնացած թռչունով, եղևնու փայտով, զոպայով և կրկնակի կարմիրով,

53 իսկ ողջ թռչունը բաց թողնի քաղաքից դուրս՝ դեպի դաշտ. և քավություն անի այդ տան համար, և տունը մաքուր կլինի։

54 Այս է ամեն բորոտության ախտի, գոնջության,

55 հագուստի կամ տան բորոտության,

56 ուռուցքի, քոսի և բշտիկիմասինօրենքը՝

57 որոշելու համար, թե ե՛րբ է անմաքուր և ե՛րբ՝ մաքուր։ Այս է բորոտության օրենքը»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 15

Սեռական անմաքրություններ

1 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.

2 «Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասացե՛ք նրանց. “Երբ մի տղամարդու անդամից սերմնածորում լինի, նրա ծորումն անմաքուր է։

3 Սա՛ է ծորումի ժամանակ նրա անմաքրությունը. եթե նրա մարմնից ծորում լինի, կամ նրա մարմինն այդ ծորումը պահի, դա նրա անմաքրությունն է։

4 Ամեն անկողին, որի մեջ ծորում ունեցողը պառկի, անմաքուր է, և ամեն բան, որի վրա նա նստի, անմաքուր է։

5 Նրա անկողնուն դիպչող մարդը պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

6 Ծորում ունեցող մարդու նստած առարկայի վրա նստողը պիտի լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

7 Ծորում ունեցող մարդու մարմնին դիպչողը պիտի լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

8 Եթե ծորում ունեցողը թքի մի մաքուր մարդու վրա, նա պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

9 Ամեն թամբ, որի վրա ծորում ունեցողը նստի, անմաքուր կլինի։

10 Ով որ դիպչի նրա տակ գտնվող որևէ իրի, անմաքուր կլինի մինչև երեկո. և ով որ այն վերցնի, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

11 Ծորում ունեցողն իր ձեռքերը չլվացած եթե դիպչի որևէ մեկին, սա պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

12 Կավե ամանը, որին դիպել է ծորում ունեցողը, պետք է ջարդվի, իսկ փայտե ամեն աման պետք է լվացվի ջրով։

13 Երբ ծորում ունեցողը մաքրվի իր ծորումից, նա յոթ օր պետք է հատկացնի իր մաքրման համար, լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը հոսող ջրի մեջ և մաքուր կլինի։

14 Ութերորդ օրը իր համար պիտի վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ և գա Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ և դրանք տա քահանային։

15 Քահանան դրանցից մեկը մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզ։ Քահանան Տիրոջ առաջ քավություն անի նրան նրա ծորումից։

16 Եթե մի տղամարդ զուգավորության սերմնահոսություն ունենա, նա իր ամբողջ մարմինը պետք է ջրով լվանա և անմաքուր կլինի մինչև երեկո։

17 Ամեն հագուստ և ամեն մորթեղեն, որի վրա զուգավորության սերմ լինի, ջրով պետք է լվացվի։ Դա անմաքուր կլինի մինչև երեկո։

18 Երբ մի տղամարդ կնոջ հետ պառկի զուգավորության համար, նրանք երկուսն էլ ջրով պետք է լվացվեն, և անմաքուր կլինեն մինչև երեկո։

19 Եթե մի կին ծորում ունենա, և նրա մարմնից ծորածը արյուն է, նա յոթ օր թող մնա իր դաշտանի մեջ. և ով որ դիպչի նրան, անմաքուր կլինի մինչև երեկո։

20 Ինչ բանի վրա որ պառկի այդ կինն իր դաշտանի ժամանակ, այդ բանն անմաքուր կլինի, և ինչ բանի վրա որ նստի, դա անմաքուր կլինի։

21 Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

22 Ով որ դիպչի մի բանի, որի վրա նա նստել է, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ ջրով լվացվի և անմաքուր կլինի մինչև երեկո։

23 Եթե որևէ մեկը դիպչի այն անկողնուն կամ այն առարկային, որի վրաայդ կինընստել է, անմաքուր կլինի մինչև երեկո։

24 Եթե մի մարդ պառկի նրա հետզուգավորվելով,և այդ կնոջ պղծությունը դիպչի նրան, այդմարդըյոթ օր անմաքուր կլինի. և ամեն անկողին, որի մեջ կպառկի նա, անմաքուր կլինի։

25 Եթե մի կնոջ արյունը, առանց դաշտանի ժամանակը լինելու, ծորում է շատ օրեր կամ իր դաշտանից ավելի է ծորում, նրա անմաքրության այդ բոլոր օրերը պետք է համարվեն դաշտանի օրերի պես. նա անմաքուր է։

26 Ամեն անկողին, որի մեջ նա կպառկի իր ծորումի բոլոր օրերին, իր դաշտանի անկողնու պես պիտի լինի իր համար. և որևէ բանի վրա, որ նա նստի, իր դաշտանի անմաքրության պես անմաքուր պիտի լինի։

27 Ով որ դիպչի դրանց, անմաքուր պիտի լինի և պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։

28 Երբ այդ կինը մաքրվի իր ծորումից, պետք է հաշվի յոթ օր, որից հետո մաքուր կլինի։

29 Ութերորդ օրը նա իր համար պիտի վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ և դրանք բերի ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ։

30 Քահանանդրանցիցմեկը պետք է մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝որպեսողջակեզ։ Քահանան Տիրոջ առաջ քավություն կանի նրան նրա անմաքրության ծորումից”։

31 Այսպես Իսրայելի որդիներին զգուշացրե՛ք իրենց անմաքրությունից, որպեսզի իրենց մեջ գտնվող իմ բնակության վայրը պղծելով և իրենց անմաքրության պատճառով չմեռնեն։

32 Այս է ծորում ունեցողի, զուգավորության սերմի արտահոսումով անմաքուր եղողի,

33 իր դաշտանով հիվանդ եղող կնոջ, ծորում ունեցող տղամարդու կամ կնոջ և անմաքուր կնոջ հետ պառկող տղամարդու օրենքը»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 16

Քավության օրը

1 Տերը խոսեց Մովսեսի հետ Ահարոնի երկու որդիների մեռնելուց հետո, որոնք Տիրոջ առաջ մոտենալիս մեռան։

2 Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր քո եղբայր Ահարոնի հետ, որ ամեն ժամանակ սուրբ տեղը չմտնի՝ վարագույրից ներս տապանակի վրա գտնվող քավության առաջ, որպեսզի չմեռնի. որովհետև ես ամպի մեջ երևալու եմ քավության վրա։

3 Ահարոնն այսբաներովպետք է մտնի սուրբ տեղը. մի զվարակով՝ մեղքի զոհի համար և մի խոյով՝ ողջակեզի համար։

4 Կտավե սուրբ շապիկ թող հագնի և իր մարմնի վրա կտավե անդրավարտիք ունենա. իր մեջքին կապի կտավե գոտի և գլխին կտավե խույր դնի. սրանք սուրբ զգեստներ են։ Նա իր մարմինը ջրով պիտի լվանա ևհետոհագնի դրանք։

5 Իսրայելի ժողովրդից նա այծերից երկու նոխազ թող վերցնի մեղքի զոհի համար և մեկ խոյ էլ՝ ողջակեզի համար։

6 Ահարոնը պիտի մատուցի զվարակը որպես իր մեղքի զոհը և քավություն անի իր և իր ընտանիքի համար։

7 Եվ վերցնի երկու նոխազները և դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ։

8 Ահարոնն այդ երկու նոխազների համար վիճակ պիտի գցի. մի վիճակը՝ Տիրոջ համար, իսկ մյուս վիճակը՝ ազատ արձակվելիք նոխազի համար։

9 Ահարոնը պիտի մոտեցնի այն նոխազը, որի վրա ընկել է Տիրոջ վիճակը, և մեղքի զոհ անի նրան։

10 Իսկ այն նոխազը, որի վրա ընկել է ազատ արձակվելիք նոխազի վիճակը, այն կենդանի կանգնեցնի Տիրոջ առաջ, որպեսզի քավություն անի նրա համար և իբրև ազատ արձակվելիք նոխազ՝ բաց թողնի նրան դեպի անապատ։

11 Եվ Ահարոնը պիտի մատուցի զվարակը որպես իր մեղքի զոհը և քավություն անի իր և իր ընտանիքի համար և մորթի իր մեղքի զոհի զվարակը։

12 Եվ Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանի վրայից վերցնի վառված կրակով լի բուրվառը, իր ձեռքերը լցնի մանր ծեծած անուշահոտ խնկով և տանի վարագույրից ներս։

13 Խունկը դնի այդ կրակի վրա, Տիրոջ առաջ, և խնկի ծուխը ծածկի վկայությանտապանակիվրայի քավությունը, որպեսզի նա չմեռնի։

14 Եվ առնի այդ զվարակի արյունից, իր մատով շաղ տա քավության վրա՝ արևելյան կողմից, և քավության առաջ արյունից իր մատով շաղ տա յոթ անգամ։

15 Եվ մորթի մեղքի քավության նոխազը, որ ժողովրդի համար է, և նրա արյունը տանի վարագույրից ներս. նա այդ արյան հետ անի այնպես, ինչպես վարվեց զվարակի արյան հետ, այսինքն՝ այն շաղ տա քավության վրա և քավության առաջ։

16 Եվ քավություն անի սրբարանի համար Իսրայելի որդիների անմաքրություններից և նրանց բոլոր մեղքերից ու հանցանքներից։ Եվ այսպես անի ժողովի վրանի հետ, որ նրանց հետ է լինում իրենց անմաքրությունների մեջ։

17 Երբ Ահարոնը սրբարան մտնի քավություն անելու համար, ոչ մի մարդ չպետք է լինի ժողովի վրանում մինչև նրա դուրս գալը, որ քավություն անի իր համար, իր ընտանիքի և Իսրայելի ամբողջ ժողովրդի համար։

18 Այնուհետև դուրս գա դեպի Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանը և քավություն անի դրա համար. և վերցնի զվարակի ու նոխազի արյունից և շուրջանակի քսի զոհասեղանի եղջյուրներին։

19 Եվ իր մատով այդ արյունից յոթ անգամ շաղ տա դրա վրա և Իսրայելի որդիների անմաքրություններից մաքրի այն ու սրբացնի այն։

Քավության նոխազը

20 Երբ վերջացնի սուրբ տեղի, ժողովի վրանի և զոհասեղանի համար քավություն անելը, թող մոտ բերի կենդանի նոխազը։

21 Ահարոնն իր երկու ձեռքերը դնի կենդանի նոխազի գլխին և դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենություններն ու նրանց գործած բոլոր հանցանքներն իրենց բոլոր մեղքերով։ Նա դրանք թող դնի նոխազի գլխին և այն ուղարկի դեպի անապատ մի հատուկ մարդու միջոցով։

22 Նոխազը նրանց բոլոր անօրենություններն իր վրա տանի անմարդաբնակ մի վայր, ևայդ մարդըանապատում բաց թողնի նոխազը։

23 Ահարոնը մտնի ժողովի վրանը. սրբարան մտնելիս հանի իր հագած կտավե զգեստները և դրանք դնի այնտեղ։

24 Եվ իր մարմինը ջրով լվանա սուրբ վայրում և հագնի իր զգեստները. և դուրս գալով՝ մատուցի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը և քավություն անի իր համար և ժողովրդի համար։

25 Եվ զոհասեղանի վրա այրի մեղքի զոհի ճարպը։

26 Նոխազն ազատ արձակելու համար տանող մարդը լվանա իր զգեստները, իր մարմինը ջրով լվանա և ապա մտնի բանակատեղի։

27 Մեղքի զոհի զվարակն ու մեղքի զոհի նոխազը, որոնց արյունը սուրբ տեղ է բերվել քավություն անելու համար, թող դուրս հանեն բանակատեղիից և նրանց մորթերը, մսերն ու աղբը այրեն կրակով։

28 Դրանք այրողը պետք է լվանա իր զգեստները, իր մարմինը ջրով լվանա և ապա մտնի բանակատեղի։

Քավության օրը պահելը

29 Այս ձեզ համար հավիտենական կանոն կլինի. յոթերորդ ամսին՝ ամսի տասներորդ օրը, ձեր անձերը պիտի խոնարհեցնեք և ոչ մի գործ չպիտի անեք. ո՛չ երկրացին և ո՛չ էլ ձեր մեջ բնակություն հաստատած օտարականը.

30 որովհետև այդ օրըքահանանձեզ համար քավություն պիտի անի ձեզ մաքրելու համար, որպեսզի դուք մաքրվեք Տիրոջ առաջ ձեր գործած բոլոր մեղքերից։

31 Դա ձեզ համար հանգստյան շաբաթ պիտի լինի, և հավիտենական կանոնով պիտի խոնարհեցնեք ձեր անձերը։

32 Քավություն պիտի անի այն օծված և իր հոր տեղը քահանայություն անելու համար օրհնված քահանան։ Նա կհագնի կտավե զգեստները՝ սուրբ զգեստները,

33 և քավություն կանի ամենասուրբ տեղի համար, ժողովի վրանի և զոհասեղանի համար քավություն կանի, քահանաների և ամբողջ ժողովրդի համար քավություն կանի։

34 Սա ձեզ համար հավիտենական կանոն կլինի Իսրայելի որդիների համար տարին մեկ անգամ քավություն անելու՝ իրենց գործած բոլոր մեղքերի պատճառով»։ Եվ նա արեց, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 17

Արյան սուրբ լինելը

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Խոսի՛ր Ահարոնի, նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Տերն այս բաները պատվիրեց՝ ասելով.

3 “Իսրայելի տնից ով որ արջառ, ոչխար կամ այծ մորթի բանակատեղիում կամ բանակատեղիից դուրս մորթի

4 և չբերի ժողովի վրանի մուտքի մոտ՝ Տիրոջը զոհ մատուցելու համար Տիրոջ խորանի առաջ,այդ մարդըարյունապատ պիտի համարվի։ Նա արյուն է թափել, և այդ մարդը պիտի վերանա իր ժողովրդի միջից”,

5 որպեսզի Իսրայելի որդիները այն զոհերը, որ դաշտում մորթում են, բերեն Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ և զոհաբերեն որպես խաղաղության զոհեր Տիրոջը։

6 Քահանան արյունը շաղ տա Տիրոջ զոհասեղանի վրա, ժողովի վրանի մուտքին և ճարպն այրի որպես անուշահոտություն Տիրոջ առաջ։

7 Նրանք իրենց զոհերն այլևս չզոհաբերեն դևերին, որոնց հետևիցգնալով՝պոռնկություն են անում։ Սա նրանց համար հավիտենական կանոն կլինի իրենց սերունդների մեջ”։

8 Նրանց կասես. “Եթե Իսրայելի տնից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը ողջակեզ կամ զոհ մատուցելու լինի

9 և այն չբերի ժողովի վրանի մուտքի մոտ՝ Տիրոջը մատուցելու համար, այդ մարդը պիտի վերացվի իր ժողովրդի միջից։

10 Եթե Իսրայելի տնից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը ինչ-որ արյուն ուտի, իմ երեսն արյուն ուտող այդ մարդու վրա պիտի դարձնեմ և նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից.

11 որովհետև մարմնի կենդանությունն իր արյան մեջ է։ Ես այն ձեզ տվեցի, որպեսզի զոհասեղանի վրա քավություն անեք ձեր անձերի համար, որովհետև արյունն է, որ քավություն է անում իր մեջ եղած հոգով”։

12 Դրա համար էլ Իսրայելի որդիներին ասացի. “Ձեզանից ոչ ոք արյուն չուտի, և ձեր մեջ բնակվող օտարականն էլ արյուն չուտի”։

13 Իսրայելի որդիներից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկըեթեուտելի որևէ անասուն կամ թռչուն որսա, թող թափի նրա արյունը և այն ծածկի հողով.

14 որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է իր հոգով։ Ուստի Իսրայելի որդիներին ասացի. “Ոչ մի մարմնի արյուն բնավ չուտեք”, որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է. ով որ ուտի այն, պիտի կորչի։

15 Ով որ մեռած կամ գազանից հոշոտվածմիսուտի, երկրացի լինի, թե օտարական, պիտի լվանա իր զգեստները, ինքն էլ լվացվի ջրով։ Նա անմաքուր կլինի մինչև երեկո, հետո մաքուր կլինի։

16 Բայց եթե չլվանաիր զգեստներըև չլվանա իր մարմինը, այն ժամանակ նա կկրի իր անօրենությունը»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 18

Արգելված սեռական հարաբերություններ

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

3 Ձեր բնակած Եգիպտոս երկրի գործերի պես չանեք և չանեք Քանանի երկրի գործերի պես, ուր ձեզ պիտի տանեմ, և նրանց կանոնների համաձայն չընթանաք։

4 Կատարե՛ք իմ հրամանները և պահե՛ք իմ կանոնները, որպեսզի դրանցով առաջնորդվեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

5 Պահե՛ք իմ կանոններն ու իմ հրամանները. ով որ կատարի դրանք, կապրի դրանցով. ես եմ Տերը։

6 Ոչ ոք չմոտենա իր արյունակից հարազատին՝նրամերկությունը բանալու համար. ես եմ Տերը։

7 Քո հոր մերկությունը կամ քո մոր մերկությունը չբանաս. նա քո մայրն է, նրա մերկությունը չբանաս։

8 Քո հոր կնոջ մերկությունը չբանաս. դա քո հոր մերկությունն է։

9 Քո հոր աղջկա կամ քո մոր աղջկա՝ քո քրոջ մերկությունը, նա տանը ծնված լինի, թե դրսում, նրանց մերկությունը չբանաս։

10 Քո որդու աղջկա կամ աղջկադ աղջկա մերկությունը չբանաս, քանի որ նրանց մերկությունը քոնն է։

11 Քո հոր կնոջ աղջկա մերկությունը չբանաս. նա քո հորից ծնված քո քույրն է, նրա մերկությունը չբանաս։

12 Քո հոր կնոջ մերկությունը չբանաս. նա քո հոր արյունակիցն է։

13 Քո մոր քրոջ մերկությունը չբանաս, որովհետև նա քո մոր ազգականն է։

14 Քո հոր եղբոր մերկությունը չբանաս, նրա կնոջը չմերձենաս. նա քո հոր եղբոր կինն է։

15 Քո հարսի մերկությունը չբանաս. նա քո որդու կինն է, նրա մերկությունը չբանաս։

16 Քո եղբոր կնոջ մերկությունը չբանաս. նա քո եղբոր մերկությունն է։

17 Մի կնոջ և նրա աղջկա մերկությունը չբանաս։ Նրա որդու աղջիկը կամ նրա աղջկա աղջիկը քեզ կին չառնես՝ նրանց մերկությունը բանալու համար։ Նրանք նրա ազգականներն են. դա պղծություն է։

18 Կին չառնես իր քրոջ հետ նրա կենդանության ժամանակ՝ չվշտացնելով նրա մերկությունը բանալով։

19 Կնոջ չմերձենաս նրա անմաքրության՝ դաշտանի ժամանակ նրա մերկությունը բանալով։

20 Քո հարևանի կնոջ հետ չպառկես զուգավորության համար՝ նրա հետ պղծվելով։

21 Քո սերնդից ոչ մեկին Մողոքի համարկրակի միջովանցկացնելու չթողնես և քո Աստծու անունը չպղծես. ես եմ Տերը։

22 Այրմարդուհետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ. դա պղծություն է։

23 Ոչ մի անասունի հետ չզուգավորվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի առաջ բնավ չկանգնի նրա հետ զուգավորվելու համար. դա գարշություն է։

24 Այս բաներից ոչ մեկով չպղծվեք, որովհետև այս բոլոր բաներով պղծվեցին այն ազգերը, որոնց ձեր առջևից պիտի քշեմ։

25 Այն երկիրը պղծվեց, և ես նրա անօրենությունը պիտի հատուցեմ նրան, և այն երկիրը պիտի փսխի իր բնակիչներին։

26 Իսկ դուք պահե՛ք իմ կանոններն ու իմ հրամանները և այս պղծություններից ոչ մեկը չանեք, ո՛չ երկրացին և ո՛չ էլ ձեր մեջ բնակվող օտարականը.

27 որովհետև ձեզնից առաջ այն երկրի մեջ եղած մարդիկ կատարեցին այս բոլոր պղծությունները, և երկիրը պղծվեց։

28 Որ այս երկիրը ձեզ էլ դուրս չփսխի, երբ դուք այն պղծեք, ինչպես որ փսխեց ձեզանից առաջ եղած այն ազգերին։

29 Որովհետև ամենքը, ով որ կատարի այս պղծություններից որևէ մեկը, այն կատարող անձերը կվերանան իրենց ժողովրդի միջից։

30 Պահե՛ք իմ հրամանները, որպեսզի չանեք ձեզանից առաջ գործված պիղծ սովորույթները և դրանցով չպղծվեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 19

Սրբության և արդարության օրենքներ

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի սուրբ եմ ես՝ ձեր Տեր Աստվածը։

3 Ձեզանից ամեն մեկը պիտի ակնածի իր մորից ու իր հորից. և պահե՛ք իմ շաբաթ օրերը. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

4 Մի՛ դարձեք դեպի կուռքերը և ձեզ համար ձուլածո աստվածներ մի՛ շինեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

5 Եթե խաղաղության զոհ մատուցեք Տիրոջը, այնպե՛ս մատուցեք, որ ձերզոհնընդունելի լինի։

6 Զոհըպետք է ուտվի ձեր զոհ մատուցած օրը կամ հետևյալ օրը. իսկ երրորդ օրվա մնացածը կրակով պետք է այրվի։

7 Եթե դրանից երրորդ օրն ուտվի, այն պիղծ կլինի և ընդունելի չի լինի։

8 Ով ուտի դրանից, իր անօրենությանպատիժըպիտի կրի, որովհետև Տիրոջը նվիրված սրբությունը պղծեց։ Այդ անձը պիտի վերանա իր ժողովրդի միջից։

9 Ձեր երկրում հունձ անելիս քո արտի մինչև եզերքը չհնձես և քո հնձից ընկած հասկերը չհավաքես։

10 Քո այգում ճռաքաղ չանես, այսինքն՝ քո այգու մեջ մնացած ողկույզները չքաղես. դրանք կթողնես աղքատին և օտարականին. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

11 Գողություն մի՛ արեք, սուտ մի՛ խոսեք, իրար մի՛ խաբեք։

12 Իմ անունով զուր տեղը երդում մի՛ արեք և ձեր Աստծու անունը մի՛ պղծեք. ես եմ Տերը։

13 Քո հարևանին մի՛ զրկիր և հափշտակություն մի՛ արա։ Քեզ համար վարձով աշխատողիօրականվարձը գիշերվանից մինչև հաջորդ առավոտ քեզ մոտ չմնա։

14 Խուլին մի՛ հայհոյիր, կույրի առջև ոչ մի արգելք մի՛ դիր, որ նա ընկնի, այլ վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։

15 Դատաստանի մեջ անիրավություն մի՛ արեք։ Աղքատին երեսպաշտություն մի՛ արա և մեծին մի՛ շողոքորթիր։ Քո մերձավորին արդարությա՛մբ դատիր։

16 Քո ժողովրդի մեջ չարախոսություն անելով ման չգաս։ Քո մերձավորի արյան վրա մի՛ հարձակվիր. ես եմ Տերը։

17 Քո եղբորը չատես քո սրտի մեջ։ Քո մերձավորին անպատճառ կհանդիմանես, որպեսզի նրա պատճառով մեղքի տակ չընկնես։

18 Վրեժխնդիր չլինես և քո ժողովրդի զավակների դեմ ոխ չպահես, այլ քո մերձավորին սիրի՛ր քո անձի պես. ես եմ Տերը։

19 Իմ կանոնները պահե՛ք. քո անասունի մի տեսակը մյուս տեսակի հետ զուգավորել չտաս. քո արտում տարբեր տեսակի սերմեր չցանես. երկու տարբեր նյութերից գործված այլախառն հագուստ չհագնես։

20 Եթե մեկը պառկելով զուգավորվի մի կնոջ հետ, որը ուրիշի հետ նշանված մի աղախին է և փրկագնված չէ, կամ նրան ազատություն չի տրված, ապա նրանք պիտի պատժվեն, բայց մահվան չպիտի դատապարտվեն, որովհետև կինն ազատ չէր։

21 Մարդն իր հանցանքի զոհը Տիրոջը պիտի բերի ժողովի վրանի մուտքի մոտ. մի խոյ՝ հանցանքի զոհի համար։

22 Քահանան Տիրոջ առաջ խոյիզոհաբերումովքավություն կանի նրան նրա գործած մեղքի համար, և նրա գործած մեղքը կներվի նրան։

23 Երբ մտնեք այդ երկիրը և ամեն տեսակ պտղատու ծառեր տնկեք, դրանց պտուղները անմաքո՛ւր դիտեք անթլփատության պես։ Երեք տարի ձեզ համար դրանք անթլփատություն կհամարվեն.դրանցիցչպիտի ուտեք։

24 Չորրորդ տարում դրանց բոլոր պտուղները պիտի նվիրաբերվեն Տիրոջը փառավորելու համար։

25 Հինգերորդ տարում կուտեք դրանց պտուղները, որպեսզի իրենց արդյունքը ձեզ համար ավելացնեն. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

26 Միսըարյունով չուտեք։ Հմայություն և գուշակություն չանեք։

27 Ձեր գլուխների եզերքի մազերը կլոր չկտրեք և ոչ էլ ձեր մորուքի եզերքը կտրեք։

28 Ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեքմահացածմեկի համար. և ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք. ես եմ Տերը։

29 Մի՛ պղծիր քո աղջկան պոռնկացնելով, որպեսզի երկիրը պոռնկության մեջ չընկնի և երկիրը գարշությամբ չլցվի։

30 Իմ շաբաթները պահե՛ք և իմ սրբարանը հարգե՛ք. ես եմ Տերը։

31 Վհուկներին մի՛ հետևեք և հմայողներին մի՛ հարցրեք, որպեսզի նրանցով չպղծվեք. ե՛ս եմ Տերը՝ ձեր Աստվածը։

32 Ալեհեր մարդու առաջ վե՛ր կաց, ծերին պատվի՛ր և վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։

33 Եթե մի օտարական ձեր երկրում, ձեզ մոտ պանդխտանալու լինի, չնեղեք նրան։

34 Ձեզ մոտ պանդխտության եկած օտարականը ձեր երկրի տեղաբնակի պես թող լինի ձեզ համար։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետևդուք էլօտարական էիք Եգիպտոսի երկրում. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

35 Դատաստանի մեջ անիրավություն չանեք,ոչ էլկանգունաչափի մեջ, կշռելու մեջ և չափելու մեջ։

36 Ձեր կշեռքը ճիշտ, ձեր կշռաքարը ճիշտ, ձերհացահատիկիչափամանը ճիշտ և ձեր հեղուկաչափը ճիշտ լինեն։ Ձեզ Եգիպտոսի երկրից հանող Տերը՝ ձեր Աստվածը, ես եմ։

37 Իմ բոլոր կանոններն ու իմ բոլոր օրենքները պահե՛ք և գործադրե՛ք դրանք. ես եմ Տերը”»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 20

Պատիժներ անհնազանդության համար

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Իսրայելի որդիներին նաև կասես. “Եթե Իսրայելի որդիներից կամ Իսրայելում բնակվող օտարականներից մեկն իր զավակներից Մողոքին տա, անպատճառ պիտի մեռցվի։ Այդ երկրի ժողովուրդը կքարկոծի նրան։

3 Ես իմ երեսը պիտի դարձնեմ այդ մարդու վրա և նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից, որովհետև նա իր զավակներից Մողոքին է տվել՝ իմ սրբարանը պղծելու և իմ սուրբ անունն անարգելու համար։

4 Եթե այդ երկրի ժողովուրդն իր աչքերը փակի իր զավակներից Մողոքին հանձնած մարդուց ու չսպանի նրան,

5 ապա ես իմ երեսը պիտի դարձնեմ այդ մարդու վրա և նրա ընտանիքի վրա և իր ժողովրդի միջից պիտի վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր նրանց, ովքեր Մողոքի հետ պոռնկություն անելու համար գնում են այդ մարդու ետևից։

6 Ես իմ երեսը պիտի դարձնեմ նաև այն մարդու դեմ, որ վհուկներին ու ոգեհմաներին է հետևում նրանց հետ պոռնկանալու համար, և այդ մարդուն պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից։

7 Ուրեմն սրբագործե՛ք ձեր անձերը և սո՛ւրբ եղեք, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։

8 Պահե՛ք իմ կանոնները և կատարե՛ք դրանք. ես եմ Տերը, որ սրբագործում եմ ձեզ։

9 Ով որ իր հորը կամ իր մորն անիծի, նա անպատճառ պիտի մեռցվի. նա անիծել է իր հորը կամ մորը. նրա արյանմեղքնիր վրա կլինի։

10 Ով որ շնություն անի միուրիշմարդու կնոջ հետ, իր ընկերոջ կնոջ հետ, շնություն անողն անպատճառ պիտի մեռցվի. թե՛ շնացող տղամարդը և թե՛ շնացած կինը։

11 Ով որ պառկի իր հոր կնոջ հետ,ուրեմննա բացել է իր հոր մերկությունը. երկուսն էլ անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։

12 Եթե մի մարդ պառկի իր հարսի հետ, երկուսն էլ անպատճառ պիտի մեռցվեն.նրանքգարշություն են արել. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։

13 Եթե մի տղամարդ պառկի մի ուրիշ տղամարդու հետ, ինչպեսպառկում ենմի կնոջ հետ, երկուսն էլ պղծություն են արել. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։

14 Եթե մի մարդ առնի մի կին և նրա մորն էլ, դա անօրենություն է. կրակով պետք է այրվեն թե՛ նա և թե՛ նրանք, որպեսզի ձեր մեջ անօրենություն չլինի։

15 Եթե մի մարդ կենակցի անասունի հետ, անպատճառ պիտի մեռցվի, իսկ կենդանուն սպանե՛ք։

16 Եթե մի կին զուգավորվելու համար որևէ անասունի մերձենա, պիտի սպանես կնոջն էլ, անասունին էլ. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։

17 Եթե մի տղամարդ ամուսնանա իր քրոջ հետ, այսինքն՝ իր հոր աղջկա կամ իր մոր աղջկա հետ և տեսնի նրա մերկությունը, և աղջիկն էլ տեսնի նրա մերկությունը, դա անպատվություն է։ Նրանք պիտի կորչեն իրենց ժողովրդի աչքի առջևից. նա իր քրոջ մերկությունն է բացել. պիտի կրի իր անօրենության պատիժը։

18 Եթե մի մարդ պառկի դաշտանի շրջանում գտնվող մի կնոջ հետ և բանա նրա մերկությունը, ուրեմն նա բացել է նրա արյան աղբյուրը, և կինն էլ բացել է իր արյան աղբյուրը. երկուսն էլ պիտի վերանան իրենց ժողովրդի միջից։

19 Քո մորաքրոջ կամ հորաքրոջ մերկությունը չբանաս, որովհետև նա իր ազգականի մերկությունն է բացում. նրանք պիտի կրեն իրենց անօրենությանպատիժը։

20 Եթե մի մարդ պառկի իր հորեղբոր կնոջ հետ, նա բացած է լինում իր հորեղբոր մերկությունը. նրանք պիտի կրեն իրենց մեղքի պատիժը և մեռնեն անզավակ։

21 Եթե մի մարդ վերցնի իր եղբոր կնոջը, դա պղծություն է։ Նա բացած է լինում իր եղբոր մերկությունը. նրանք անզավակ պիտի լինեն։

22 Պահե՛ք իմ բոլոր կանոններն ու իմ բոլոր հրամանները և կատարե՛ք դրանք, որպեսզի այն երկիրը, ուր տանելու եմ ձեզ՝ այնտեղ բնակվելու, ձեզ դուրս չփսխի։

23 Մի՛ հետևեք այն ազգերի սովորույթներին, որոնց պիտի քշեմ ձեր առջևից, որովհետև նրանք արեցին այս բոլոր բաները, և ես զզվեցի նրանցից։

24 Եվ ասացի ձեզ. “Դո՛ւք պիտի ժառանգեք նրանց երկիրը. ես այն ձե՛զ պիտի տամ որպես ստացվածք. մի երկիր, ուր կաթ և մեղր է բխում”։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ առանձնացրի ազգերից։

25 Ուստի տարբերությո՛ւն դրեք մաքուր և անմաքուր անասունների, մաքուր և անմաքուր թռչունների միջև ու ձեզ մի՛ պղծեք այն անասուններով, թռչուններով և գետնի վրա եղած բոլոր սողուններով, որոնց ես առանձնացրի ձեզ համար իբրև անմաքուր։

26 Դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետև ես՝ Տերը, սուրբ եմ և ձեզ առանձնացրի ազգերից, որպեսզի իմը լինեք։

27 Տղամարդ թե կին, եթե նա վհուկ կամ ոգեհմա է, անպատճառ պիտի մեռցվի. պիտի քարկոծեն նրանց։ Նրանց արյանմեղքնիրենց վրա լինի”»։