Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 1

Ողջակեզ զոհ

1 Տերը կանչեց Մովսեսին և խոսեց նրա հետ ժողովի վրանից՝ ասելով.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզնից մեկը զոհ մատուցի Տիրոջը, ապա ձեր զոհը թող արջառներից կամ հոտերից մատուցի։

3 Եթե նա արջառներից է զոհ մատուցելու որպես ողջակեզ, անարատ արու թող մատուցի։ Ժողովի վրանի մուտքի մոտ թող մատուցի այն՝ Տիրոջ առաջ ընդունելի լինելու համար։

4 Եվ իր ձեռքը դնի ողջակեզի գլխին, որպեսզի ընդունելի լինի՝ իրեն քավություն լինելու համար։

5 Զվարակը մորթի Տիրոջ առաջ, իսկ Ահարոնի որդիները՝ քահանաները, բերեն արյունը և այն շաղ տան ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։

6 Ողջակեզը մաշկի և այն բաժանի մասերի։

7 Ահարոն քահանայի որդիները կրակ դնեն զոհասեղանի վրա և փայտեր շարեն կրակի վրա։

8 Ահարոնի որդիները՝ քահանաները, կտրտված մասերը, գլուխը և ճարպը շարեն զոհասեղանի վրա՝ կրակի վրա դրված փայտերի վրա։

9 Իսկ փորոտիքն ու ոտքերը լվանա ջրով, և քահանան այդ բոլորն այրի զոհասեղանի վրա իբրև ողջակեզ՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։

10 Եթե նրա զոհը հոտերից, այսինքն՝ ոչխարներից կամ այծերից է մի ողջակեզի համար, ապա արու և անարատ մատուցի այն։

11 Այն մորթի զոհասեղանի մոտ՝ հյուսիսային կողմում, Տիրոջ առաջ, և Ահարոնի որդիները՝ քահանաները, նրա արյունը թող շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։

12 Այն բաժանեն մասերի, գլուխն ու ճարպը նույնպես, և քահանան դրանք շարի զոհասեղանի վրա՝ կրակի վրա դրված փայտերի վրա։

13 Փորոտիքն ու ոտքերը լվանա ջրով, և քահանան այդ ամենը բերի և այրի զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ է՝ անուշահոտ այրված զոհ Տիրոջ համար։

14 Եթե Տիրոջ համար ողջակեզը թռչուններից է, ապա նա իր զոհը թող մատուցի տատրակներից կամ աղավնու ձագերից։

15 Քահանան այն բերի զոհասեղանի մոտ, ոլորի նրա գլուխը, այրի զոհասեղանի վրա, և զոհի արյունը քամվի զոհասեղանի մի կողմում։

16 Հանի քարճիկն իր աղբով միասին և այն դեն գցի զոհասեղանի արևելյան կողմում գտնվող մոխրանոցի մեջ։

17 Ապա թևերից պատռի նրան՝ առանց դրանք բաժանելու, և քահանան այն այրի զոհասեղանի վրա՝ կրակին դրված փայտերի վրա։ Դա ողջակեզ է՝ անուշահոտ այրված զոհաբերություն Տիրոջ համար”»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 2

Հացի ընծա

1 «Եթե մեկը հացի ընծա է մատուցելու Տիրոջը, նրա ընծան թող ընտիր ալյուրից լինի, և դրա վրա յուղ թափի և կնդրուկ դնի

2 և այն բերի Ահարոնի որդիների՝ քահանաների մոտ։Քահանանվերցնի յուղած այդ ընտիր ալյուրից մի բուռ ամբողջ կնդրուկի հետ միասին և այն այրի զոհասեղանի վրա իբրև հիշատակ՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։

3 Հացի ընծայից մնացածը Ահարոնին և նրա որդիներին թող լինի։ Դա ամենասուրբ այրված զոհն է Տիրոջ համար։

4 Եթե թոնրի մեջ եփված հացի ընծա է զոհ մատուցելու, յուղով շաղած ընտիր ալյուրից բաղարջ շոթեր կամ յուղով օծված բաղարջ լավաշներ թող լինեն։

5 Եթե քո զոհաբերությունը տապակի վրաեփվածհացի ընծա է, յուղով շաղած ընտիր ալյուրից բաղարջ թող լինի։

6 Այն կբաժանես կտորների և վրան յուղ կլցնես։ Դա հացի ընծա է։

7 Եթե քո զոհաբերությունը կասկարայի վրա եփված հացի ընծա է, թող այն յուղով պատրաստվի ընտիր ալյուրից։

8 Դրանից պատրաստված հացի ընծան կբերես Տիրոջը և կներկայացնես քահանային, և նա այն կմոտեցնի զոհասեղանին։

9 Քահանան մատուցվելիք ընծայից մի մաս կվերցնի իբրև խորհրդանշական բաժինը և կայրի զոհասեղանի վրա՝ Տիրոջը անուշահոտ այրված զոհ լինելու համար։

10 Հացի ընծայից մնացածը Ահարոնին և նրա որդիներին թող լինի։ Դա ամենասուրբ զոհերից է Տիրոջ համար։

11 Տիրոջը մատուցվող ոչ մի հացի ընծա թթխմորով չպատրաստվի, որովհետև թթխմոր և մեղր չպիտի այրեք՝ իբրև այրված զոհ Տիրոջ համար։

12 Դրանք կմատուցեք Տիրոջը որպես երախայրիքի զոհաբերում, բայց զոհասեղանի վրա չպիտի այրվեն որպես անուշահոտ զոհաբերություն։

13 Քո բոլոր հացի ընծաները աղով կանես. քո հացի ընծաներից քո Աստծու ուխտի աղը պակաս չանես. քո բոլոր զոհերի հետ աղ էլ կբերես։

14 Եթե քո առաջին բերքից հացի ընծա մատուցես Տիրոջը, ապա նոր հասկերից կրակի վրա բոված և ծեծած ցորեն կմատուցես՝ որպես քո առաջին բերքի ընծան։

15 Դրա վրա յուղ կթափես և կնդրուկ կդնես վրան. դա հացի ընծա է։

16 Քահանան իբրև խորհրդանշական բաժին թող այրի ծեծած ցորենից և յուղից, նաև ամբողջ կնդրուկը՝ Տիրոջը զոհ լինելու համար»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 3

Խաղաղության զոհ

1 «Եթե նրա զոհաբերությունը խաղաղության զոհ է, և եթե նա արջառներից է մատուցում, արու լինի, թե էգ, Տիրոջ առաջ անարատը թող մատուցի։

2 Եվ իր ձեռքը դնի զոհի գլխին և այն մորթի ժողովի վրանի մուտքի մոտ, և Ահարոնի որդիները՝ քահանաները, նրա արյունը շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջանակի։

3 Եվ խաղաղության զոհից Տիրոջը զոհ մատուցի, այսինքն՝ հանի փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը,

4 երկու երիկամները և դրանց շուրջը մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ։

5 Ահարոնի որդիները թող այրեն դա զոհասեղանի վրա այն ողջակեզի հետ, որը կրակի վրայի փայտերի վրա է՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։

6 Եթե խաղաղության համար Տիրոջըմատուցելիքնրա զոհաբերումը հոտերից է, արու լինի, թե էգ, թող մատուցի անարատը։

7 Եթե նա իր ընծան գառ է մատուցում, այն թող մատուցի Տիրոջ առաջ։

8 Եվ իր ձեռքը դնի իր ընծայի գլխին և այն մորթի ժողովի վրանի առաջ, և Ահարոնի որդիները նրա արյունը շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։

9 Խաղաղության զոհաբերությունից այրված զոհ մատուցի Տիրոջը, այսինքն՝ թող հանի նրա ճարպն ու ամբողջ դմակը՝ ողնաշարի մոտից կտրելով, նաև փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրայի ամբողջ ճարպը,

10 երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ։

11 Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա որպես հացի զոհ, որ այրվում է Տիրոջ համար։

12 Եթե նրա զոհաբերածն այծ է, թող այն բերի Տիրոջ առաջ։

13 Եվ իր ձեռքը դնի նրա գլխին և այն մորթի ժողովի վրանի առաջ, և Ահարոնի որդիները նրա արյունը շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։

14 Եվ դրանից իր զոհը մատուցի Տիրոջը, այսինքն՝ թող հանի փորոտիքի ճարպաթաղանթը, փորոտիքի վրայի ամբողջ ճարպը,

15 երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ։

16 Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտությունՏիրոջ համար.ամբողջ ճարպը Տիրոջն է։

17 Ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում սա հավիտենական կանոն լինի. բնավ չուտեք այրված ո՛չ ճարպ և ո՛չ էլ արյուն»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 4

Անգիտակցաբար կատարված մեղքի զոհ

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մեկը մեղանչի, այսինքն՝ Տիրոջ արգելած բաներից մեկն անի, որ չպետք է արվեն,

3 եթե օծված քահանան մեղանչի՝ հանցավոր դարձնելով ժողովրդին, ապա նա իր գործած մեղքի համար արջառներից անարատ մի զվարակ պիտի մատուցի Տիրոջը որպես մեղքի զոհաբերություն։

4 Նա զվարակը թող բերի ժողովի վրանի մուտքի մոտ, Տիրոջ առաջ, իր ձեռքը դնի զվարակի գլխին և զվարակը մորթի Տիրոջ առաջ։

5 Օծված քահանան զվարակի արյունից թող առնի և բերի ժողովի վրան։

6 Քահանան իր մատը թաթախի արյան մեջ և այդ արյունից յոթ անգամ իր մատով շաղ տա Տիրոջ առաջ, սրբարանի վարագույրի դիմաց։

7 Քահանան զվարակի արյունից թող քսի ժողովի վրանում՝ Տիրոջ առաջ գտնվող անուշահոտ խնկի սեղանի եղջյուրներին։ Զվարակիմնացածամբողջ արյունը թափի ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող ողջակեզի զոհասեղանի հատակին։

8 Եվ վերցնի մեղքի համար զոհաբերված զվարակի ամբողջ ճարպը, այսինքն՝ փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրայի ամբողջ ճարպը։

9 Եվ հանի երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ,

10 ինչպես դրանք հանվում են խաղաղության համար զոհաբերվող արջառից, և քահանան դրանք թող այրի ողջակեզի զոհասեղանի վրա։

11 Իսկ զվարակի մորթը, նրա ամբողջ միսը՝ գլխի և ոտքերի հետ, փորոտիքը և աղբը,

12 այսինքն՝ ամբողջ զվարակը հանի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ, ուր մոխիրն են թափում, և այրի կրակով, փայտերի վրա։ Մոխրի թափված տեղում այրվի։

13 Եթե Իսրայելի ամբողջ ժողովուրդը մի սխալ գործի, և դա ծածուկ մնա ժողովրդի աչքից, եթե խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, եթե անեն այն բաներից մեկը, որ ըստ Տիրոջ չպետք է արվեր,այն ժամանակհանցավոր կլինի։

14 Եթե իմացվի նրանց գործած մեղքը, ժողովուրդն արջառներից մի զվարակ թող մատուցի որպես մեղքի զոհ և այն բերի ժողովի վրանի առաջ։

15 Ժողովրդի ծերերը Տիրոջ առաջ իրենց ձեռքերը դնեն զվարակի գլխին և զվարակը մորթեն Տիրոջ առաջ։

16 Օծված քահանան զվարակի արյունից բերի ժողովի վրան։

17 Քահանան իր մատը թաթախի արյան մեջ և յոթ անգամ շաղ տա Տիրոջ առաջ, վարագույրի դիմաց։

18 Եվ արյունից քսի ժողովի վրանում Տիրոջ առաջ դրված սեղանի եղջյուրներին, իսկմնացածամբողջ արյունը թափի ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող ողջակեզների զոհասեղանի պատվանդանին։

19 Զվարակի ամբողջ ճարպը թող հանի նրա վրայից և այրի զոհասեղանի վրա։

20 Այդ զվարակին այնպես անի, ինչպես արեց մեղքի զոհ զվարակին։ Քահանան քավություն անի նրանց համար, և նրանց թողություն կլինի։

21 Բանակատեղիից դուրս թող հանեն զվարակը և այրեն այն, ինչպես որ այրեցին նախորդ զվարակը. դա մեղքի զոհաբերություն է ժողովրդի համար։

22 Եթե մի իշխան է մեղք գործում՝ սխալմամբ խախտելով իր Տեր Աստծու պատվիրաններից մեկնումեկը, որ չպետք է արվեր, այն ժամանակ հանցավոր կլինի։

23 Եթե նրա գործած մեղքը հայտնվի իրեն, իր արու այծերից թող զոհաբերի անարատ մի նոխազ։

24 Եվ իր ձեռքը դնի նոխազի գլխին և այն մորթի Տիրոջ առաջ, ողջակեզների մորթելու տեղում։ Դա մեղքի զոհաբերություն է։

25 Քահանան մեղքի զոհի արյունից թող վերցնի իր մատով և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ նրամնացածարյունը թափի ողջակեզների զոհասեղանի պատվանդանին։

26 Նրա ամբողջ ճարպը թող այրի զոհասեղանի վրա, խաղաղության զոհի ճարպի նման։ Քահանան նրա մեղքի համար քավություն անի, և նրան թողություն կլինի։

27 Եթե երկրի ժողովրդից մեկն է մեղանչում՝ խախտելով Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, մի բան, որ չպետք է աներ, այն ժամանակ հանցավոր կլինի։

28 Եթե իր գործած մեղքը հայտնվի իրեն, իր գործած մեղքի համար այծերից անարատ մի էգ այծ թող բերի։

29 Եվ իր ձեռքը դնի մեղքի զոհի գլխին և մեղքի զոհը մորթի ողջակեզի մորթելու տեղում։

30 Քահանան իր մատով թող վերցնի նրա արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկմնացածամբողջ արյունը թափի զոհասեղանի պատվանդանին։

31 Եվ հանի նրա ամբողջ ճարպը, ինչպես հանվում է խաղաղության զոհի ճարպը, և քահանան այն այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ առաջ։ Քահանան քավություն անի նրա համար, և նրան թողություն կլինի։

32 Եթե գառ է մատուցում որպես մեղքի զոհ, թող բերի անարատ մի էգգառ։

33 Եվ իր ձեռքը դնի մեղքի զոհի գլխին և այն մորթի որպես մեղքի զոհ այնտեղ, ուր ողջակեզներն են մորթում։

34 Քահանան իր մատով թող վերցնի մեղքի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկմնացածամբողջ արյունը թափի զոհասեղանի պատվանդանին։

35 Եվ հանի նրա ամբողջ ճարպը, ինչպես հանվում է խաղաղության զոհի գառան ճարպը։ Քահանան այն թող այրի զոհասեղանի վրա Տիրոջըմատուցվողզոհերի հետ։ Քահանան քավություն անի նրա գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի”»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 5

Մեղքի զոհ պահանջող պարագաներ

1 «Եթե մի մարդ մեղանչի ու մեկի երդումի ձայնը լսի և վկա լինի, կամ տեսել է կամ գիտե, եթե չհայտնի, այդ ժամանակ իր հանցանքը կկրի։

2 Կամ մի մարդ անմաքուր բանի կամ անմաքուր գազանի դիակին, կամ անմաքուր անասունի դիակին, կամ անմաքուր սողունի դիակին դիպչի, թեև ինքն անտեղյակ լինի, ապա նա անմաքուր և հանցավոր է։

3 Կամ մարդու անմաքրության, անմաքուր անող որևէ անմաքրության դիպչի, թեև ինքն անտեղյակ լինի, բայց հետո իմանա, ապա հանցավոր կլինի։

4 Կամ մեկը շրթունքներով անմտորեն երդում անի (ինչպես որ մարդ երդվելով դատարկ բաներ է խոսում) չարիք կամ բարիք գործելու համար, և ինքն անտեղյակ լինի, բայց հետո իմանա, ապա այդ բանի մեջ հանցավոր կլինի։

5 Ու եթե այսպիսի բաներից մեկի մեջ հանցավոր լինի, թող խոստովանի իր գործած մեղքը։

6 Նա իր գործած մեղքի համար իր հանցանքի զոհ թող մատուցի Տիրոջը իր հոտերից մի էգ գառ կամ մի էգ ուլ, և քահանան նրան քավություն կանի նրա գործած մեղքի համար։

7 Իսկ եթե նա կարողություն չունենա ոչխար կամ այծ բերելու, իր գործած հանցանքի համար թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ մատուցի Տիրոջը՝ մեկը որպես մեղքի զոհ, մյուսը՝ ողջակեզ։

8 Դրանք թող բերի քահանայի մոտ և նախ մատուցի այն, որ մեղքի զոհաբերություն է. դրա գլուխը ոլորի վզից, բայց չպոկի։

9 Եվ մեղքի զոհի արյունից շաղ տա զոհասեղանի մի կողմում, իսկ մնացած արյունը քամվի զոհասեղանի պատվանդանին. սա մեղքի զոհ է։

10 Իսկ մյուսն ըստ կանոնի ողջակեզ անի։ Քահանան նրան քավություն անի նրա գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի։

11 Իսկ եթե նա կարողություն չունենա երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերելու, այն ժամանակ մեղք գործողը իր ընծայի համար թող բերի մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր մեղքի զոհի համար։ Դրա վրա ո՛չ յուղ լցնի և ո՛չ էլ կնդրուկ դնի, որովհետև դա մեղքի զոհ է։

12 Այն թող բերի քահանայի մոտ, և քահանան դրանից մի լիքը բուռ վերցնի իբրև հիշատակ և այրի զոհասեղանի վրա Տիրոջը մատուցված զոհաբերությունների հետ։ Դա մեղքի զոհ է։

13 Քահանան այդպես քավություն կանի նրան այդպիսի բաներից մեկում գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի, իսկ մնացածը կպատկանի քահանային, հացի ընծայի նման»։

Հատուցման զոհ

14 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

15 «Եթե մեկը հանցանք գործի և մեղանչի Տիրոջ սուրբ բաների հանդեպ, իր հանցանքի զոհի համար իր հոտերից անարատ խոյ թող մատուցի Տիրոջը քո գնահատած արծաթի սիկղի արժողությամբ՝ ըստ սրբարանի սիկղի։

16 Եվ հատուցի սուրբ բաներին իր հասցրած վնասը. դրան ավելացնի հինգերորդ մասը և այն տա քահանային։ Քահանան հանցանքի զոհի խոյով քավություն կտա նրան, և թողություն կլինի նրան։

17 Եթե մեկը մեղանչի և խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, թեև անգիտակցաբար, որ չպետք է արվեր, նա հանցավոր է և պետք է կրի իր անօրենությունը։

18 Նա իր հոտերից քահանայի մոտ թող բերի անարատ մի խոյ՝ ըստ քո գնահատության, որպես հանցանքի զոհ, և քահանան քավություն անի նրան անգիտակցաբար գործած նրա հանցանքի համար, և նրան թողություն կլինի։

19 Սա հանցանքի զոհ է, որովհետև նա հանցավոր է Տիրոջ առաջ»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 6

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Եթե մեկը մեղանչի և հանցանք գործի Տիրոջ դեմ՝ սուտ խոսելով իր մերձավորի ավանդի մասին կամ իրեն վստահված մի բանի կամ հափշտակված մի առարկայի մասին, կամ խարդախություն անի իր մերձավորի հանդեպ,

3 կամ կորած մի բան գտնի և ուրանա՝ սուտ երդում տալով, բոլոր այս բաներից մեկնումեկի մեջ, որ մարդ կարող է անել՝ մեղք գործելով դրանցով,

4 այն ժամանակ, քանի որ մեղանչել ու հանցանք է գործել, նա պետք է ետ տա հափշտակածը, որ հափշտակել է, կամ խարդախությամբ ձեռք բերածը, կամ իրեն հանձնված ավանդը, կամ կորած բանը, որ գտել է,

5 կամ որևէ բան, որի համար սուտ երդում էր արել. ամբողջությամբ պետք է հատուցի դա՝ դրան ավելացրած դրա մեկ հինգերորդ մասը, և վերադարձնի տիրոջը իր հանցանքի համար զոհաբերություն մատուցելու օրը։

6 Եվ իր հանցանքի զոհ մատուցի Տիրոջը, այսինքն՝ հոտերից քահանայի մոտ բերի անարատ մի խոյ՝ քո որոշած արժեքով, իբրև հանցանքի զոհ։

7 Քահանան քավություն անի նրան Տիրոջ առաջ, և թողություն կլինի նրան, ինչ բանի համար որ հանցանք էր գործել»։

Ողջակեզ

8 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

9 «Պատվիրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին և ասա՛. “Այս է ողջակեզի օրենքը. ողջակեզը զոհասեղանի վրա գտնվող կրակի վրա պիտի մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, և զոհասեղանի վրա կրակը վառած պիտի մնա։

10 Քահանան կտավե պատմուճան պիտի հագնի և կտավե անդրավարտիք իր մարմնի վրա։ Նա զոհասեղանի վրայից պիտի վերցնի կրակից այրված ողջակեզի մոխիրը և դնի զոհասեղանի մոտ։

11 Նա իր զգեստները պիտի հանի ու հագնի ուրիշ զգեստներ և մոխիրը տանի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։

12 Զոհասեղանի վրա կրակը միշտ վառած պիտի մնա, չպիտի հանգչի։ Ամեն առավոտ քահանան դրա վրա փայտ պիտի վառի, դրա վրա շարի ողջակեզը և դրա վրա այրի խաղաղության զոհերի ճարպը։

13 Կրակը միշտ վառած պիտի մնա զոհասեղանի վրա, չպիտի հանգչի։

Հացի ընծա

14 Այս է հացի ընծայի օրենքը. Ահարոնի որդիները այն պիտի մատուցեն Տիրոջ առաջ, զոհասեղանի դիմաց։

15 Քահանան պիտի վերցնի մի լիքը բուռ հացի ընծայի ընտիր ալյուրից, դրա յուղից և հացի ընծայի վրա եղած ամբողջ կնդրուկը և նրա հիշատակի մասն այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտությունՏիրոջ համար։

16 Եվ դրանից մնացածը պիտի ուտեն Ահարոնն ու նրա որդիները։ Այն պիտի ուտեն առանց թթխմորի, սուրբ վայրում. ժողովի վրանի սրահում պիտի ուտեն այն։

17 Թթխմորով չեփվի այն։ Դա իրենց համար բաժին տվեցի իմ այն զոհերից։ Դա մեղքի և հանցանքի զոհաբերությունների նման ամենասուրբ է։

18 Ահարոնի զավակների բոլոր արուները թող ուտեն դրանից։ Տիրոջ զոհաբերություններից սա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ։ Ով դիպչի դրանց, կսրբանա”»։

19 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

20 «Այս է Ահարոնի ու նրա որդիների զոհաբերությունը, որ նրանք պիտի մատուցեն Տիրոջը օծվելու օրը։ Մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր ամեն օր հացի ընծայի համար. կեսը՝ առավոտյան, իսկ մյուս կեսը՝ երեկոյան։

21 Տապակի մեջ յուղով պիտի պատրաստվի. այն պիտի բերես հունցված, եփված և կտորների բաժանված վիճակում ու մատուցես Տիրոջը իբրև անուշահոտ հացի ընծա։

22 Այն պիտի մատուցի նրա որդիներից նրա տեղը օծվող քահանան։ Սա հավիտենական կանոն է Տիրոջ համար. այն պիտի այրվի ամբողջովին։

23 Քահանայի ամեն հացի ընծան ամբողջովին պիտի այրվի, այն չպիտի ուտվի»։

Մեղքի զոհ

24 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

25 «Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա՛. “Այս է մեղքի զոհի օրենքը. ողջակեզի մորթված տեղում պիտի մորթվի մեղքի զոհը Տիրոջ առաջ։ Դա ամենասուրբ է։

26 Այն քահանան, որ մատուցում է մեղքի զոհը, նա պիտի ուտի այն։ Դա պիտի ուտվի սուրբ վայրում՝ ժողովի վրանի սրահում։

27 Ամեն ինչ, որ դիպչի դրա մսին, կսրբանա։ Եթե դրա արյունից ցայտի զգեստի վրա, այն ցայտված զգեստը պետք է լվացվի սուրբ վայրում։

28 Կավե այն ամանը, որի մեջ եռացել էայդ միսը,պետք է ջարդվի, իսկ եթե պղնձե ամանի մեջ է եռացել, ամանը պետք է շփվի և լվացվի ջրով։

29 Քահանաների բոլոր արու զավակները պիտի ուտեն դրանից. դա ամենասուրբ է։

30 Մեղքի ամեն զոհը, որի արյունից ժողովի վրան է բերվում քավություն անելու համար սուրբ վայրի մեջ, չպետք է ուտվի,այլկրակով պետք է այրվի”»։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 7

Հանցանքի զոհ

1 «Այս է հանցանքի զոհի օրենքը. դա ամենասուրբ է։

2 Ողջակեզի մորթված տեղում պիտի մորթվի հանցանքի զոհը, և դրա արյունը շուրջանակի շաղ տան զոհասեղանի վրա։

3 Եվ մատուցի դրա ամբողջ ճարպը, այսինքն՝ դմակը և փորոտիքը ծածկող ճարպը,

4 երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի վրայի թաղանթը երիկամներով հանդերձ հանի։

5 Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա որպես այրված զոհաբերություն Տիրոջը. դա հանցանքի զոհ է։

6 Քահանաների բոլոր արու զավակները կարող են ուտել դրանից. սուրբ վայրում թող ուտեն. դա ամենասուրբ է։

7 Ինչպես մեղքի զոհն է, այնպես է նաև հանցանքի զոհը։ Դրանց օրենքը նույնն է։ Այն պատկանում է դրանով քավություն անող քահանային։

8 Որևէ մեկի ողջակեզը մատուցող քահանային թող պատկանի ողջակիզվող անասունի մորթը։

9 Հացի ամեն ընծա, որ եփվում է թոնրի մեջ, և ամենը, որ պատրաստվում է տապակի մեջ կամ կասկարայի վրա, պատկանում է այն մատուցող քահանային։

10 Հացի ամեն ընծա, յուղով հունցված լինի, թե չոր, հավասարապես թող պատկանի Ահարոնի բոլոր որդիներին։

Խաղաղության զոհ

11 Այս է Տիրոջը մատուցվելիք խաղաղության զոհի օրենքը.

12 եթե մեկն այն մատուցում է շնորհակալության համար, թող մատուցի շնորհակալության զոհի հետ. թող մատուցի յուղով հունցված բաղարջ շոթեր, յուղով օծված բաղարջ լավաշներ և ընտիր ալյուրից յուղով հունցված շոթեր։

13 Այս շոթերի հետ թող մատուցի թթխմորով հացի ընծա՝ շնորհակալության համար մատուցվող իր խաղաղության զոհի հետ։

14 Յուրաքանչյուր ընծայից մեկ հատ պիտի մատուցվի Տիրոջը՝ որպես բարձրացնելու ընծա. դա խաղաղության զոհի արյունը շաղ տվող քահանային թող պատկանի։

15 Շնորհակալության համար իր խաղաղության զոհի միսը պիտի ուտվի հենց մատուցվելու օրը։ Դրանից բան չպետք է մնա մինչև առավոտ։

16 Եթե մեկի զոհն ուխտի համար է կամ կամավոր զոհ է, թող ուտվի զոհի մատուցման օրը, իսկ մնացածը հետևյալ օրն ուտվի։

17 Զոհի մսից երրորդ օրը մնացածը պետք է այրվի կրակով։

18 Եթե իր խաղաղության զոհի մսից ուտվի երրորդ օրը, ընդունելի չի լինի. այն մատուցողինզոհչի համարվի, դա պղծություն կլինի, և ով որ ուտի դրանից, իր անօրենությունը պիտի կրի։

19 Որևէ անմաքուր բանի կպած միսը չպետք է ուտվի, այլ պիտի այրվի կրակով։ Ամեն մաքուր մարդ կարող է այդ մսիցուտել։

20 Բայց այն մարդը, որ անմաքուր է, եթե Տիրոջը մատուցված խաղաղության զոհի մսից ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից։

21 Ով որդիպչիորևէ պիղծ բանի, դա լինի մարդու պղծության կամ պիղծ անասունի և կամ ամեն մի անմաքուր, պիղծ բանի,եթե Տիրոջը մատուցված խաղաղության զոհի մսից ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից»։

22 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

23 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Բնավ չպիտի ուտեք արջառի, ոչխարի կամ այծի ճարպ։

24 Սատկած կամ հոշոտված անասունի ճարպը թող օգտագործվի որևէ բանի համար, բայց դրանից բնավ չպիտի ուտեք։

25 Որովհետև ով որ ուտի Տիրոջը զոհ մատուցված անասունի ճարպից, պիտի կորչի իր ժողովրդի միջից։

26 Ձեր ապրած բոլոր տեղերում արյուն բնավ չպիտի ուտեք, դա լինի թռչունի, թե անասունի։

27 Ամեն մարդ, որ որևէ տեսակի արյուն ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից”»։

28 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

29 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Ով որ իր խաղաղության զոհը մատուցի Տիրոջը, թող իր խաղաղության զոհից մաս ընծայի Տիրոջը։

30 Եվ իր ձեռքով թող բերի Տիրոջ կրակով այրվող զոհերը. զոհի ճարպը թող բերի կրծքի հետ միասին, որպեսզի կուրծքը երերացնելու ընծայի համար երերացվի Տիրոջ առաջ։

31 Քահանան ճարպը թող այրի զոհասեղանի վրա, բայց կուրծքը պատկանում է Ահարոնին ու նրա որդիներին։

32 Ձեր խաղաղության զոհերի աջ զիստը քահանային պիտի տաք որպես բարձրացնելու ընծա։

33 Ահարոնի որդիներից ով որ խաղաղության զոհի արյունն ու ճարպը մատուցի, աջ զիստը նրա բաժինը թող լինի։

34 Որովհետև Իսրայելի որդիներից ես վերցրի խաղաղության զոհերից երերացնելու կուրծքը և բարձրացնելու զիստը և դրանք հավիտենական մի կանոնով տվեցի Ահարոն քահանային ու նրա որդիներին Իսրայելի որդիներից”»։

35 Այս է Տիրոջը մատուցվող զոհերից Ահարոնին ու նրա որդիներին հասանելիք բաժինը նրանց քահանա օծվելու օրվանից,

36 որ Տերը պատվիրել է Իսրայելի որդիներից տալ նրանց՝ իրենց օծման օրվանից սկսած՝ որպես հավիտենական կանոն իրենց սերունդների մեջ։

37 Այս է ողջակեզի, հացի ընծայի, մեղքի զոհի, հանցանքի զոհի, նվիրաբերման և խաղաղության զոհի օրենքը,

38 որ Տերը պատվիրեց Մովսեսին Սինա լեռան վրա այն օրը, երբ նա Իսրայելի որդիներին պատվիրեց, որ իրենց զոհերը Տիրոջը մատուցեն Սինայի անապատում։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 8

Ահարոնի և իր որդիների օծումը

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Ա՛ռ Ահարոնին ու նրա որդիներին իր հետ և զգեստները, օծության յուղը, մեղքի զոհի զվարակը, երկու խոյերը, բաղարջ հացի սակառը

3 և ամբողջ ժողովրդին հավաքի՛ր ժողովի վրանի մուտքի մոտ»։

4 Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն, և ժողովուրդը հավաքվեց ժողովի վրանի մուտքի մոտ։

5 Մովսեսն ասաց ժողովրդին. «Ահա թե ինչ պատվիրեց Տերը, որ արվի»։

6 Եվ Մովսեսը Ահարոնին ու նրա որդիներին մոտեցրեց և ջրով լվաց նրանց։

7 Եվ նրան հագցրեց շապիկը, նրա մեջքին կապեց գոտին, պատմուճանը հագցրեց նրան, դրա վրա դրեց եփուդը և եփուդի ժապավենով գոտևորեց նրան ու դրանով զգեստավորեց նրան։

8 Դրա վրա նա դրեց լանջապանակը և լանջապանակի մեջ դրեց Ուրիմն ու Թումիմը։

9 Նրա գլխին դրեց խույրը, խույրի վրա՝ առջևի կողմից՝ ոսկե թիթեղը, այսինքն՝ սուրբ պսակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

10 Մովսեսն առավ օծության յուղը, օծեց վրանն ու դրա մեջ եղած ամեն բան և սրբագործեց դրանք։

11 Յուղից յոթ անգամ շաղ տվեց զոհասեղանի վրա, օծեց զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը, ավազանն ու դրա պատվանդանը՝ դրանք սրբագործելու համար։

12 Նա օծության յուղից թափեց Ահարոնի գլխին, օծեց նրան, որպեսզի սրբագործի։

13 Մովսեսը մոտեցրեց Ահարոնի որդիներին, շապիկներ հագցրեց նրանց, նրանց մեջքներին գոտի կապեց, գլխաշորերփաթաթեց նրանց գլուխներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

14 Մոտեցրեց մեղքի զոհի զվարակը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին մեղքի զոհի զվարակի գլխին,

15 և մորթեցայն։Մովսեսն առավ արյունից և իր մատով շուրջանակի քսեց զոհասեղանի եղջյուրներին, սրբագործեց զոհասեղանը, իսկ արյունը թափեց զոհասեղանի պատվանդանին և սրբագործեց այն՝ դրա վրա քավություն անելու համար։

16 Մովսեսն առավ փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը, լյարդի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց ճարպը և այրեց զոհասեղանի վրա։

17 Իսկ զվարակը,այսինքն՝դրա մորթին, միսն ու նրա աղբը բանակատեղիից դուրս այրեց կրակով, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

18 Եվ մոտ բերեց ողջակեզի խոյը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին։

19 Մովսեսը մորթեցայնև դրա արյունը շուրջանակի շաղ տվեց զոհասեղանի վրա։

20 Խոյը բաժանեց կտորների, այրեց գլուխը, կտորներն ու ճարպը։

21 Մովսեսը ջրով լվաց փորոտիքն ու ոտքերը և ամբողջ խոյն այրեց զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ էր՝ անուշահոտ զոհաբերություն Տիրոջը, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

22 Մոտ բերեց մյուս խոյը, այսինքն՝ձեռքնվիրագործելու խոյը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին,

23 և մորթեցայն։Մովսեսն առավ դրա արյունից և քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։

24 Եվ մոտեցրեց Ահարոնի որդիներին. Մովսեսն այդ արյունից քսեց նրանց աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի բթամատերին և նրանց աջ ոտքերի բթամատերին, իսկ մնացած արյունը շուրջանակի շաղ տվեց զոհասեղանի վրա։

25 Առավ ճարպը, դմակը, փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը, լյարդի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց ճարպը և աջ զիստը։

26 Եվ Տիրոջ առաջդրվածբաղարջ հացի սակառից վերցրեց մի բաղարջ շոթ, յուղովհունցվածմի շոթ և մի լավաշ ու դրեց ճարպերի վրա և աջ զիստի վրա։

27 Նա այդ ամենը դրեց Ահարոնի ու նրա որդիների ձեռքերի վրա և դրանք երերացրեց նրանց՝որպեսերերացնելու զոհ Տիրոջ առաջ։

28 Ապա Մովսեսը, դրանք վերցնելով նրանց ձեռքերի վրայից, այրեց զոհասեղանի վրա դրված ողջակեզի վրա։ Դրանք նվիրագործելու համար անուշահոտ զոհաբերություն էին Տիրոջը։

29 Մովսեսն առավ կուրծքը և այն որպես երերացնելու զոհ երերացրեց Տիրոջ առաջ։ Դա նվիրագործելու խոյից Մովսեսի բաժինը եղավ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

30 Մովսեսը, վերցնելով օծության յուղից և զոհասեղանի վրայի արյունից, շաղ տվեց Ահարոնի վրա ու նրա զգեստների վրա և նրա հետ՝ նրա որդիների ու նրանց զգեստների վրա։ Նա սրբագործեց Ահարոնին ու նրա զգեստները, նրա հետ՝ նրա որդիներին ու նրանց զգեստները։

31 Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփե՛ք ժողովի վրանի մուտքի մոտ և այնտեղ էլ կերե՛ք այն, նաև սակառի միջի հացերը, որ նվիրագործելու համար են, ինչպես պատվիրվեց ինձ՝ ասելով. “Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն դրանք”։

32 Իսկ մսից և հացից ավելացածն այրե՛ք կրակով։

33 Յոթ օր ժողովի վրանի մուտքից դուրս չգաք, մինչև չլրանան ձեր նվիրագործման օրերը, որովհետև յոթ օր էհարկավորձեր նվիրագործման համար։

34 Ինչպես որ արվեց այսօր, Տերը պատվիրել էայդպեսանել ձեր քավության համար։

35 Ուրեմն յոթ օր՝ ցերեկ ու գիշեր, նստե՛ք ժողովի վրանի մուտքին և Տիրոջ հանձնարարությունը կատարե՛ք, որպեսզի չմեռնեք, որովհետև ինձ այդպես է պատվիրված»։

36 Ահարոնն ու նրա որդիները կատարեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 9

Ահարոնը զոհ է մատուցում

1 Ութերորդ օրը Մովսեսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին և Իսրայելի ծերերին։

2 Նա ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ մեղքի զոհաբերության համար արջառներից մի զվարակ և ողջակեզի համար մի խոյ, որ անարատ լինեն, և ներկայացրո՛ւ Տիրոջ առաջ։

3 Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Վերցրե՛ք մեղքի զոհաբերության համար այծերից մի նոխազ և ողջակեզի համար մի զվարակ և մեկ տարեկան մի գառ։ Թող անարատ լինեն։

4 Նաև մի արջառ և մի խոյ՝ զոհելու համար Տիրոջ առաջ իբրև խաղաղության զոհ, և յուղովհունցվածհացի ընծա. որովհետև այսօր Տերը երևալու է ձեզ”»։

5 Նրանք առան Մովսեսի պատվիրածն ու բերեցին ժողովի վրանի առաջ, և ամբողջ ժողովուրդը մոտեցավ ու կանգնեց Տիրոջ առաջ։

6 Մովսեսն ասաց. «Ա՛յս է Տիրոջ պատվիրածը. կատարե՛ք այս, և Տիրոջ փառքը կերևա ձեզ»։

7 Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Մոտեցի՛ր զոհասեղանին և մատուցի՛ր քո մեղքի զոհն ու ողջակեզը և քավությո՛ւն արա քեզ համար և ժողովրդի համար։ Մատուցի՛ր նաև ժողովրդի զոհը և քավությո՛ւն արա նրանց համար, ինչպես պատվիրել է Տերը»։

8 Ահարոնը մոտեցավ զոհասեղանին և մորթեց իր համար եղած մեղքի զվարակը։

9 Ահարոնի որդիները արյունը բերեցին նրա մոտ. նա իր մատը թաթախեց արյան մեջ, քսեց զոհասեղանի եղջյուրներին, իսկմնացածարյունը թափեց զոհասեղանի պատվանդանին։

10 Բայց մեղքի զոհի ճարպը, երիկամները և լյարդի թաղանթը այրեց զոհասեղանի վրա, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

11 Իսկ միսն ու մորթին կրակով այրեց բանակատեղիից դուրս։

12 Եվ մորթեց ողջակեզը։ Ահարոնի որդիները արյունը ներկայացրին նրան, և նա շուրջանակի այն շաղ տվեց զոհասեղանի վրա։

13 Նրանք ողջակեզը նրան ներկայացրին կտոր-կտոր արած, նաև գլուխը, և նա այրեց զոհասեղանի վրա։

14 Լվաց փորոտիքն ու ոտքերը և դրանք այրեց զոհասեղանի վրայի ողջակեզի վրա։

15 Մոտեցրեց ժողովրդի ընծան և առավ ժողովրդի համար մեղքի զոհի նոխազը, մորթեց այն և մեղքի զոհ արեց նախորդի նման։

16 Մոտեցրեց ողջակեզը և զոհաբերեց այն ըստ կանոնի։

17 Մոտեցրեց հացի ընծան, մի բուռ վերցրեց դրանից և այրեց զոհասեղանի վրա, բացի առավոտյան ողջակեզից։

18 Մորթեց ժողովրդի խաղաղության զոհի արջառն ու խոյը, և Ահարոնի որդիները արյունը ներկայացրին նրան, և նա շուրջանակի այն շաղ տվեց զոհասեղանի վրա։

19 Իսկ արջառից՝ ճարպը, խոյից՝ դմակն ուփորոտիքըծածկողճարպը,երիկամներն ու լյարդի թաղանթը,

20 և ճարպերը դրեցին կրծքերի վրա, և նա ճարպերն այրեց զոհասեղանի վրա։

21 Ահարոնը կրծքերն ու աջ զիստը երերացնելու զոհ մատուցեց Տիրոջ առաջ, ինչպես որ պատվիրել էր Մովսեսը։

22 Ահարոնն իր ձեռքերը բարձրացրեց ժողովրդի վրա, օրհնեց նրանց և մեղքի զոհը, ողջակեզը և խաղաղության զոհը մատուցելուց հետո ներքև իջավ։

23 Մովսեսն ու Ահարոնը մտան ժողովի վրանը և դուրս գալով՝ օրհնեցին ժողովրդին։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։

24 Տիրոջ առջևից կրակ դուրս եկավ և այրեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպերը, և ամբողջ ժողովուրդը, տեսնելովայդ,աղաղակեց և ընկավ երեսի վրա։

Categories
ՂԵՎՏԱԿԱՆ

ՂԵՎՏԱԿԱՆ 10

Նադաբի և Աբիուդի մեղքը

1 Ահարոնի որդիները՝ Նադաբն ու Աբիուդը, ամեն մեկը իր բուրվառը վերցնելով, դրանց մեջ կրակ դրեցին, վրան խունկ լցրին և Տիրոջ առաջ օտար կրակ մատուցեցին, որ նա չէր պատվիրել նրանց։

2 Տիրոջ առջևից կրակ դուրս ելավ, այրեց նրանց, և նրանք մեռան Տիրոջ առաջ։

3 Մովսեսն ասաց Ահարոնին. «Սա այն է, որ խոսեց Տերը՝ ասելով. “Ինձ մոտեցողներով պիտի սրբագործվեմ և պիտի փառավորվեմ ամբողջ ժողովրդի առաջ”»։ Ահարոնը լուռ մնաց։

4 Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին՝ Միսայելին և Եղիսափանին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք, ձեր եղբայրներին սրբարանից հանե՛ք և բանակատեղիից դո՛ւրս տարեք»։

5 Նրանք մոտեցան և բանակատեղիից դուրս տարան նրանց՝ շապիկներից բռնած։

6 Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին՝ Եղիազարին և Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հագուստները մի՛ պատառոտեք, որպեսզի չմեռնեք, և բարկություն չիջնի ամբողջ ժողովրդի վրա։ Թող ձեր եղբայրները՝ Իսրայելի ամբողջ տունը, լաց լինեն Տիրոջ արած հրակիզության վրա։

7 Դուք ժողովի վրանի մուտքից դուրս մի՛ եկեք, որպեսզի չմեռնեք, որովհետև Տիրոջ օծության յուղը ձեզ վրա է»։ Եվ նրանք արեցին Մովսեսի խոսքի համաձայն։

Կանոններ քահանաների համար

8 Տերը խոսեց Ահարոնի հետ՝ ասելով.

9 «Տիրոջ ժողովի վրանը մտնելիս գինի և օղի չխմեք, ո՛չ դու և ո՛չ էլ քեզ հետ եղած քո որդիները, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական կանոն թող լինի ձեր սերունդների մեջ,

10 որպեսզի տարբերեք սուրբը պիղծից, մաքուրը անմաքուրից

11 և Իսրայելի որդիներին սովորեցնեք այն բոլոր կանոնները, որոնց մասին Տերը Մովսեսի միջոցով խոսել է նրանց հետ»։

12 Մովսեսը խոսեց Ահարոնի և նրա ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի հետ՝ ասելով. «Տիրոջ զոհաբերություններից ավելացած հացի ընծան առե՛ք և բաղա՛րջ կերեք զոհասեղանի մոտ, որովհետև դա ամենասուրբ է։

13 Այն կերե՛ք սուրբ վայրում, որովհետև Տիրոջ զոհաբերություններից քո իրավունքն է և քո որդիների իրավունքը, որովհետև ինձ այդպես է պատվիրված։

14 Դու և քեզ հետ քո որդիներն ու քո աղջիկները մի մաքուր վայրում պիտի ուտեք երերացնելու կուրծքը և բարձրացնելու զիստը, որովհետև Իսրայելի որդիների խաղաղության զոհերիցդրանքտրվում են իբրև քո իրավունքը և քո որդիների իրավունքը։

15 Բարձրացնելու զիստը և երերացնելու կուրծքը ճարպի զոհերի հետ թող բերեն Տիրոջ առաջ երերացնելու համար. դրանք կլինեն քոնը և քեզ հետ քո որդիներինը հավիտենական կանոնով, ինչպես որ պատվիրել է Տերը»։

16 Մովսեսը զգուշությամբ փնտրեց մեղքի զոհի նոխազը, բայց այն արդեն այրված էր։ Նա Ահարոնի մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի վրա բարկացավ՝ ասելով.

17 «Ինչո՞ւ սուրբ վայրում չկերաք մեղքի զոհը. որովհետև դա ամենասուրբ է, ևՏերըայն տվեց ձեզ, որ վերացնեք ժողովրդի անօրենությունը և քավություն տաք նրան Տիրոջ առաջ։

18 Ահա դրա արյունը սրբարանի ներսը չբերվեց։ Դուք այն պետք է ուտեիք սուրբ վայրում, ինչպես պատվիրել էի ձեզ»։

19 Ահարոնն ասաց Մովսեսին. «Ահա այսօր նրանք իրենց մեղքի զոհը և ողջակեզը մատուցեցին Տիրոջ առաջ, և այսպիսի բաներ պատահեցին, և եթե այսօր ուտեի մեղքի զոհից, դա հաճելի կլինե՞ր արդյոք Տիրոջ աչքին»։

20 Մովսեսը լսեց և հավանեց։