Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 1

Ուղերձ և ողջույն

1 Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառա, կոչված առաքյալ լինելու, ընտրվածքարոզելուԱստծու Ավետարանը,

2 որ Սուրբ ԳրքումԱստվածնախապես իր մարգարեների միջոցով խոստացել էր

3 իր Որդու մասին, որ մարմնով սերում էր Դավթի սերնդից,

4 ըստ Սուրբ Հոգու Աստծու Որդի էր սահմանված՝ զորությամբ մեռելներից հարություն առնելով. մեր Տեր Հիսուս Քրիստոսը։

5 Նրա միջոցով ստացանք շնորհ՝ առաքյալ լինելու, որպեսզի բոլոր ազգերին հավատի հնազանդության առաջնորդենք իր անվան համար։

6 Դուք էլ եք նրանցից, քանի որ ձեզ կանչեց Հիսուս Քրիստոսը.

7 Ձեզ բոլորիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սրբեր կոչվածներիդ. շնորհ ձեզ և խաղաղություն Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից։

Պողոսի աղոթքը

8 Նախ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ողջ աշխարհում։

9 Որովհետև վկա է ինձ Աստված, որին ես ծառայում եմ իմ հոգով՝ իր Որդու Ավետարանը քարոզելով, թե ինչպե՛ս եմ անդադար հիշում ձեզ՝

10 ամեն ժամ իմ աղոթքներում աղաչելով, որ գուցե ինձ երբևէ հաջողվի մի անգամ Աստծու կամքով ձեզ մոտ գալ։

11 Որովհետև շատ եմ փափագում ձեզ տեսնել, որպեսզի ձեզ հոգևոր մի շնորհ մատուցեմ ձեզ ամրացնելու համար,

12 այսինքն՝ որպեսզի ձեզ հետ և ձեզ մոտ սփոփվեմ մեր՝ իմ և ձեր միասնական հավատի միջոցով։

13 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք, որ շատ անգամ մտադրվեցի ձեզ մոտ գալ (թեևմինչև հիմա արգելքներ եղան), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես մյուս հեթանոսների մեջ։

14 Ես պարտական եմ հույներին ու բարբարոսներին, իմաստուններին ու անմիտներին,

15 ուստի հոժար եմ ձեզ էլ, որ Հռոմում եք, իմ կարողության չափով ավետարանելու։

16 Ես Ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծու զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար. նախ՝ հրեայի,ապա՝նաև հույնի։

17 Որովհետև Աստծու արդարությունը նրա միջոցով է հայտնվում. հավատից՝ հավատի մեջ, ինչպես որ գրված է.«Արդարը հավատով է ապրելու»(Ամբ. 2.4)։

Մարդկությունն առանց Քրիստոսի

18 Որովհետև Աստծու բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության և անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։

19 Որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։

20 Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով. արդ նրանք որևէ արդարացում չունեն,

21 քանի որ Աստծուն ճանաչելով՝ նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան, և նրանց անմիտ սրտերը խավարեցին։

22 Ասելով, թե իմաստուն են, հիմարացան։

23 Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։

Աստծու բարկությունը

24 Այդ պատճառով Աստված էլ նրանց, ըստ իրենց սրտերի ցանկության, պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմիններն իրենց մեջ անարգեն։

25 Նրանք Աստծու ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ հավիտյանս օրհնյալ է. ամեն։

26 Դրա համար Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, և նրանց էգերը բնական հարաբերությունը անբնականի հետ փոխեցին։

27 Նույն կերպ էլ արուները, էգերի հետ բնական հարաբերությունը թողած, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուներն արուների հետ խայտառակություն էին անում և փոխարենն իրենց անձերում ստանում էին իրենց մոլորությանն արժանի փոխհատուցումը։

28 Եվ քանի որ չփորձեցին իրենց մտքի մեջ Աստծուն ունենալ, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ կատարեն։

29 Նրանք լցված են ամեն անիրավությամբ՝ պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, մարդասպանությամբ, կռվով, նենգությամբ, չար բարքով.

30 չարախոսներ, բամբասողներ, աստվածատյացներ, անարգողներ, ամբարտավաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողներին չհնազանդվողներ,

31 անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ։

32 Նրանք, իմանալով Աստծու արդարդատաստանը, որ այսպիսի բաներ կատարողները մահվան են արժանի, ոչ միայն անում են այս բաները, այլ անողներին էլ հավանություն են տալիս։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 2

Աստծու արդար դատաստանը

1 Ուստի աններելի ես, ո՛վ մարդ, որ բոլորին դատում ես. որովհետև ինչով ուրիշին դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նույնն ես անում, ինչով որ դատում ես։

2 Բայց մենք գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարիտ է նրանց նկատմամբ, ովքեր այդպիսի բաներ են անում։

3 Իսկ դու, ո՛վ մարդ, որ այդպիսի բաներ անողներին դատում ես, դու ևս նույնն ես անում, կարծում ես, թե կխուսափե՞ս Աստծու դատաստանից։

4 Կամ նրա անչափ բարությունը, մեծահոգությունը և համբերատարությունն արհամարհո՞ւմ ես՝ չգիտենալով, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։

5 Բայց դու քո խստությամբ և չզղջացող սրտով քո անձի հանդեպ բարկություն ես կուտակում Աստծու բարկության և այն արդար դատաստանի հայտնության օրվա համար։

6 Նա յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու։

7 Հավիտենական կյանք է տալու նրանց, ովքեր, բարի գործերի մեջ հարատևելով, փառք, պատիվ և անմահություն են փնտրում,

8 իսկ բարկություն և վրդովմունք՝ նրանց, ովքեր հակառակվում են, չեն հնազանդվում ճշմարտությանը և անիրավության հետևից են գնում,

9 նեղություն և տառապանք՝ ամեն մարդու վրա, որ չարիք է գործում, նախ՝ հրեայի, հետո՝ հույնի։

10 Բայց փառք, պատիվ և խաղաղություն՝ ամեն բարիք գործողին, նախ՝ հրեային, հետո՝ հույնին.

11 որովհետև Աստծու մոտ աչառություն չկա։

12 Որովհետև ովքեր առանց օրենքի մեղք են գործել, առանց օրենքի էլ կկորչեն, իսկ ովքեր մեղանչում են օրենքն ունենալով, օրենքով էլ կդատվեն.

13 որովհետև Աստծու առաջ ոչ թե օրենքը լսողներն են արդար, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն։

14 Ուրեմն երբ հեթանոսները, որ օրենք չունեն, օրենքի պահանջները բնականորեն կատարեն, սրանք թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք։

15 Նրանք ցույց են տալիս, որ օրենքի պահանջն իրենց սրտերում է գրված՝ իրենց խղճի վկայությամբ, և իրենց մտքերում, որ միմյանց ամբաստանում են կամ էլ արդարացնում։

16 Այդպես է լինելու այն օրը, երբ Աստված դատի մարդկանց գաղտնի գործերն ըստ իմ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի միջոցով։

Հրեան և օրենքը

17 Ահա դու, որ հրեա ես կոչվում և օրենքի վրա ես հենվում ու պարծենում ես Աստծով։

18 Նրակամքը գիտես և օրենքից ուսանած լինելով՝ զանազանում ես տարբեր բաները։

19 Վստահ ես քեզ վրա, որ կույրերի առաջնորդ ես ու խավարի մեջ գտնվողների լույս,

20 անմիտներին խրատող, երեխաներին ուսուցանող, որ օրենքի մեջ ունես օրենքի գիտության և ճշմարտության արտահայտությունը։

21 Արդ դու, որ ուրիշին ուսուցանում ես, ինքդ քեզ չե՞ս ուսուցանում։ Դու, որ քարոզում ես չգողանալ, գողանո՞ւմ ես։

22 Որ ասում ես չշնանալ, շնանո՞ւմ ես։ Դու, որ կուռքերից նողկում ես, նրանց տաճարները կողոպտո՞ւմ ես։

23 Դու, որ օրենքով պարծենում ես, օրենքը խախտելով Աստծուն անարգո՞ւմ ես։

24 Որովհետև«Ձեր պատճառով հեթանոսների մեջ հայհոյվում է Աստծու անունը»(Ես. 52.5), ինչպես որ գրված է։

Ճշմարիտ թլփատությունը

25 Թլփատությունն օգտակար է, եթե օրենքը պահես, իսկ եթե օրենքի առաջ հանցավոր ես, քո թլփատությունն անթլփատություն է դառնում։

26 Իսկ եթե անթլփատը օրենքի կանոնները պահի, նրա անթլփատությունը թլփատություն չի՞ համարվի։

27 Եվ մարմնով անթլփատը, օրենքը կատարելով, կդատապարտի քեզ, որ գրով ու թլփատությամբ օրենքի առաջ հանցավոր ես։

28 Որովհետև հրեան նա չէ, ով արտաքուստ է երևում, և թլփատությունն այն չէ, որ մարմնով է հայտնի.

29 այլ հրեան նա է, ով ներքուստ էհրեա,և թլփատությունը սրտով ու հոգով է և ոչ թե գրով։ Նրա գովքը մարդկանցից չէ, այլ Աստծուց։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 3

Արդարություն հավատով

1 Արդ ո՞րն է հրեայի առավելությունը, կամ ո՞րն է թլփատության օգուտը։

2 Շատ և ամեն առումով։ Նախ հենց այն, որ Աստծու պատգամները նրանց վստահվեցին։

3 Ուրեմն ի՞նչ. եթե ոմանք հավատարիմ չմնացին, մի՞թե նրանց անհավատարմությունն Աստծու հավատարմությունը կխափանի։

4 Քա՛վ լիցի։ Արդ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ, ինչպես որ գրված է.

«Որպեսզի արդար ճանաչվես քո խոսքերում

և հաղթես, երբ դատում են քեզ»(հմմտ. Սաղ. 51.4բ)։

5 Բայց եթե մեր անիրավությունը հայտնապես ցույց է տալիս Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք. մի՞թե Աստված անարդար է, որ բարկություն է ցուցաբերում։ Ըստ մարդու տեսակետի եմ խոսում։

6 Քա՛վ լիցի։ Հապա Աստված աշխարհն ինչպե՞ս է դատելու։

7 Եթե իմ ստով Աստծու ճշմարտությունն ավելանում է իր փառքի համար, էլ ինչո՞ւ եմ ես մեղավորի պես դատվում։

8 Եվ ինչո՞ւ չչարախոսենք այնպես, ինչպես ոմանք ասում են մեր մասին, իբր թե ասել ենք. «Չարիք գործենք, որ բարին գա»։ Այդպիսիների դատաստանն արդար է։

Արդար մարդ չկա

9 Եվ հիմա ի՞նչ, մենք՝հրեաներս,առավելությո՞ւն ունենք. ամենևին ոչ, որովհետև հաստատեցինք, որ հրեաներն ու հեթանոսները բոլորն էլ մեղքի տակ են,

10 ինչպես որ գրված է.

«Չկա արդար և ոչ մեկը։

11 Ողջամիտ մեկը չկա,

չկա մեկը, որ Աստծուն փնտրի։

12 Բոլորը խոտորվել են, միասին անպետք դարձել.

բարություն անող չկա, մե՛կն անգամ չկա(Սաղ. 14.3)։

13 Նրանց կոկորդը բաց գերեզման է,

և իրենց լեզուներով նենգություն են անում(Սաղ. 5.9բ).

նրանց շրթունքների տակ իժերի թույն կա(Սաղ. 140.3)։

14 Նրանց բերանն անեծքով ու դառնությամբ է լի(Սաղ. 10.7ա)։

15 Նրանց ոտքերն արյուն թափելու համար են արագընթաց։

16 Նրանց ճանապարհներին կործանում և թշվառություն է։

17 Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին(Ես. 59.7-8ա)։

18 Աստծու երկյուղը նրանց աչքերի առաջ չէ(Սաղ. 36.1)»։

19 Բայց գիտենք, որ ամեն բան, ինչ օրենքն ասում է, ասում է նրանց, ովքեր օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ դատապարտելի լինի։

20 Քանի որ ոչ ոք նրա առաջ օրենքի գործերից չի արդարանա, որովհետև օրենքովէ լինումմեղքի ճանաչումը։

Հավատով ենք արդարանում

21 Բայց հիմա Աստծու արդարությունը հայտնվել է օրենքից անկախ՝ օրենքի և մարգարեների կողմից վկայված լինելով,

22 այսինքն՝ Աստծու արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միոջոցով է բոլոր հավատացողների համար, որովհետև խտրություն չկա։

23 Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։

24 Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։

25 Աստված նրան նախապես սահմանեց քավություն լինելու իր արյամբ, իր հավատով, որպեսզի ցույց տա իր արդարությունը անցյալում՝ Աստծու համբերատարության ժամանակ գործված մեղքերի թողությունը,

26 որպեսզի ներկա ժամանակում իր արդարությունը ցույց տա, որպեսզի ինքն արդար լինի և արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին։

27 Արդ որտե՞ղ է պարծանքը. ջնջվել է։ Ո՞ր օրենքով՝ գործերի՞. ո՛չ, այլ հավատի օրենքով,

28 որովհետև կարծում ենք, որ մարդը հավատով է արդարանում՝ անկախ օրենքի գործերից։

29 Մի՞թե Աստված միայն հրեաներինն է և ոչ հեթանոսներինը. այո՛, հեթանոսներինն էլ է,

30 որովհետև մեկ է Աստված, որ արդարացնում է հավատով թլփատվածներին, ինչպես նաև չթլփատվածներին՝նույնհավատի միջոցով։

31 Արդ մի՞թե օրենքը ջնջում ենք հավատի միջոցով. քա՛վ լիցի, այլ հաստատում ենք օրենքը։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 4

Աբրահամի օրինակը

1 Արդ ի՞նչ ասենք մեր նախահոր՝ Աբրահամի մասին. ի՞նչ ձեռք բերեց նա ըստ մարմնի։

2 Որովհետև եթե Աբրահամը գործերով արդարացած լիներ, պարծենալու բան կունենար, բայց ո՛չ Աստծու առաջ։

3 Որովհետև Գիրքն ի՞նչ է ասում.«Աբրահամն Աստծուն հավատաց, ևդաարդարություն համարվեց նրան»(Ծնն. 15.6,Գղտ. 3.6)։

4 Բայց ով գործ է անում, վարձը նրան շնորհ չի համարվում, այլ պարտք։

5 Իսկ ով գործ չի անում, այլ հավատում է նրան, ով ամբարիշտին արդարացնում է, նրա հավատն արդարություն է համարվում։

6 Այդպես էլ Դավիթն է երանի տալիս այն մարդուն, որին Աստված, անկախ գործերից, արդար է համարում.

7 «Երանի՜ նրանց, որոնց անօրենությունները ներվեցին,

և որոնց մեղքերը ծածկվեցին։

8 Երանի՜ այն մարդուն, որի մեղքը Տերը հաշվի չի առնի»(Սաղ. 32.1-2ա)։

9 Արդ այս երանությունը թլփատությա՞նն է վերաբերում, թե՞ անթլփատությանն էլ. որովհետև ասում ենք. «Աբրահամի հավատն արդարություն համարվեց»։

10 Արդ ինչպե՞ս համարվեց. թլփատություն ընդունելուց հետո՞, թե՞ առաջ. ոչ թե թլփատությունից հետո, այլ անթլփատության վիճակում։

11 Եվ թլփատության նշանն ընդունեցիբրևայն հավատի արդարության կնիք, երբ անթլփատ էր, որպեսզի նա հայր լիներ այն բոլոր հավատացյալներին, որոնք անթլփատությունից են, որպեսզի նրանց էլ արդարություն համարվի։

12 Եվ թլփատության հայրլինիոչ միայն նրանց, ովքեր թլփատությունից են, այլ նրանց էլ, ովքեր այն հավատի հետքով են գնում, որ մեր հայր Աբրահամն անթլփատ ժամանակ ուներ։

13 Հիրավի Աբրահամին կամ նրա սերնդին աշխարհի ժառանգորդը լինելու խոստումըեղավոչ թե օրենքով, այլ հավատի արդարությամբ։

14 Որովհետև եթե ժառանգները օրենքի վրա հիմնվողներն են, ապա հավատն ունայն կլիներ, իսկ խոստումը կդրժվեր։

15 Որովհետև օրենքը բարկություն է ստեղծում, քանի որ որտեղ օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։

16 Դրա համար հավատից է ժառանգ լինելը, որպեսզի դա շնորհով լինի, որպեսզի խոստումը հաստատուն լինի ամբողջ սերնդի համար. ոչ միայն օրենք ունեցողի համար, այլ նաև նրա համար, ով Աբրահամի հավատից է, որ մեր բոլորի հայրն է,

17 ինչպես որ գրված է.«Քեզ բազում ազգերի հայր կարգեցի»(Ծնն. 17.5)։ Եվ դա Աստծու առաջ, որին հավատաց, որ մեռելներին կենդանացնում է և չեղած բաները գոյության կոչում։

18 Երբ հույս չկար, նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց.«Քո սերունդն այսպիսին է լինելու»(Ծնն. 15.5բ)։

19 Եվ հավատի մեջ չթուլացավ՝ իր մարմնին նայելով, որովհետև արդեն մեռածի պես էր՝ գրեթե հարյուր տարեկան լինելով, և ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն։

20 Եվ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն։

21 Եվ իր մտքում համոզված էր, որ նա, ով խոստացավ, կարող է և կատարել։

22 Դրա համար էլ նրան արդարություն համարվեց։

23 Բայց ոչ միայն նրա համար գրվեց, որ նրան արդարություն է համարվել,

24 այլև մեզ համար, որ մեզ էլ է համարվելու, որ հավատում ենք նրան, ով մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին,

25 որ մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն առավ մեզ արդարացնելու համար։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 5

Խաղաղություն Աստծու հետ

1 Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

2 Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։

3 Եվ ոչ միայնայսքանը,այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում,

4 համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։

5 Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։

6 Որովհետև երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը որոշված ժամանակին մեռավ ամբարիշտների համար։

7 Քանի որ հազիվ թե մեկը արդարի համար մեռնի, բայց բարի մարդու համար գուցե մեկը համարձակվի մեռնել։

8 Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։

9 Հապա որքա՜ն առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարկությունից փրկված կլինենք։

10 Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտվել ենք։

11 Եվ ոչ միայնայսքանը,այլ նաև Աստծով ենք պարծենում մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք։

Ադամ և Քրիստոս

12 Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց,որովհետևբոլորը մեղանչեցին։

13 Որովհետև մինչև օրենքը աշխարհում մեղքը կար, բայց այն մեղք չի համարվում, քանի դեռ օրենք չկա։

14 Բայց Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ Ադամի մեղքի պես մեղք չգործածների վրա. Ադամի, որ օրինակն է նրա, որ գալու էր։

15 Սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքա՜ն առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով։

16 Դա պարգևի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն դատաստանը, որով դատապարտվեց օրինազանց Ադամը, կատարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն էտանում։

17 Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։

18 Արդ, ուրեմն, ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին, այնպես էլ բոլոր մարդիկ կարդարացվեն մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս։

19 Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։

20 Բայց օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը. բայց որտեղ մեղքն ավելի եղավ, այնտեղ շնորհն առավել շատացավ,

21 որպեսզի ինչպես որ մեղքը մահվան միջոցով թագավորեց, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհը արդարությամբ թագավորի հավիտենական կյանքի համար։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 6

Նոր կյանք՝ Քրիստոսով

1 Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհը բազմանա։

2 Քա՛վ լիցի. մենք, որ մեղքի պատճառով մեռանք, ինչպե՞ս կարող ենք տակավին նրա մեջ ապրել։

3 Կամ չգիտե՞ք, թեմեզանիցովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահո՛վ մկրտվեցին։

4 Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։

5 Որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությամբ նույնը կլինենք։

6 Իմացե՛ք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։

7 Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։

8 Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։

9 Գիտենք, որ Քրիստոսը, մեռելներից հարություն առնելով, այլևս չի մեռնում, մահը նրա վրա այլևս չի իշխում։

10 Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկ անգամ, իսկ նա, որ կենդանի է, Աստծու համար է կենդանի։

11 Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար՝ կենդանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Ծառայություն մեղքին, ծառայություն արդարությանը

12 Արդ թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք։

13 Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն։

14 Որովհետև մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի։

15 Արդ ի՞նչ, մե՞ղք գործենք, որովհետև օրենքի տակ չենք, այլ շնորհի։ Քա՛վ լիցի։

16 Դուք չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ ծառա ներկայացնեք՝ նրան հնազանդվելու, ծառաներ եք նրան, որին հնազանդվում եք. թե՛ մեղքին, որ դեպի մահ է տանում, և թե՛ հնազանդությանը՝ դեպի արդարություն։

17 Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, սակայն սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որը ձեզ ավանդվեց։

18 Ուրեմն մեղքից ազատվելով՝ ծառա դարձաք արդարությանը։

19 Ձեր՝ բնույթով տկարության համար մարդկային ձևով եմ ասում. ինչպես որ ձեր անդամները պղծությանը և անօրենությանը ծառա մատուցեցիք անօրենության համար, այնպես էլ հիմա ձեր անդամները արդարությա՛նը ծառա մատուցեք սրբագործվելու համար։

20 Որովհետև երբ մեղքի ծառաներ էիք, ազատ էիք արդարությունից։

21 Արդ այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք, որի համար հիմա ամաչում եք, որովհետև դրանց վերջը մահն է։

22 Բայց հիմա, որ մեղքից ազատված եք և Աստծու ծառա եք դարձել, սրբագործվելու համար ձեր պտուղն ունեք, և դրա վերջը հավիտենական կյանքն է։

23 Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 7

Քրիստոնյայի ազատագրումն օրենքից

1 Կամ չգիտե՞ք, եղբայրնե՛ր, քանզի օրենքին գիտակ մարդկանց եմ ասում, որ օրենքը մարդու վրա իշխում է, քանի դեռ նա կենդանի է։

2 Որովհետև ամուսնացած կինն իր ամուսնու հետ կապված է օրենքով նրա կենդանության ժամանակ. բայց եթե ամուսինը մեռնի, ամուսնության օրենքից ազատված կլինի։

3 Ուրեմն քանի դեռ ամուսինը կենդանի է, նա շնացող կհամարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։ Բայց եթե ամուսինը մեռնի, օրենքից ազատ կլինի ու շնացող չի համարվի, եթե ուրիշ տղամարդու պատկանի։

4 Այդպես էլ դուք, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնով օրենքի համար մեռաք, որպեսզի ուրիշինը լինեք, նրանը, ով մեռելներից հարություն է առել, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։

5 Որովհետև քանի դեռ մարմնի մեջ էինք, մեղսավոր կրքերը, որ օրենքի պատճառով էին, զորանում էին մեր անդամների մեջ, որպեսզի մենք պտղաբեր լինենք մահվան համար։

6 Բայց այժմ օրենքից ազատված ենք, որովհետև մեռանք այն բանի համար, որով գերեվարված էինք, որպեսզի հոգու նորոգմամբ ծառայենք և ոչ թե հին գրով։

Օրենք և մեղք

7 Արդ ի՞նչ ասենք. օրենքը մե՞ղք է. քա՛վ լիցի։ Բայց ես մեղքը չէի ճանաչի, եթե ոչ օրենքի միջոցով, և ցանկությունն էլ չէի ճանաչի, եթե օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։

8 Պատվիրանը առիթ դարձավ մեղքի, իմ մեջ ամեն տեսակ ցանկություն առաջացրեց, որովհետև առանց օրենքի մեղքը մեռած է։

9 Ես էլ մի ժամանակ ապրում էի առանց օրենքի, բայց երբ պատվիրանը եկավ, մեղքը վերակենդանացավ։

10 Իսկ ես մեռա, և այն պատվիրանը, որ կյանքի համար էր, ինձ համար մահվան պատճառ դարձավ,

11 որովհետև մեղքը պատվիրանով առիթ գտավ, ինձ խաբեց ու դրանով սպանեց։

12 Հետևաբար օրենքը սուրբ է, պատվիրանն էլ է սուրբ, արդար ու բարի։

Մարդը մեղքի իշխանության տակ

13 Ուրեմն ինձ համար բարի՞ն մահ դարձավ. քա՛վ լիցի, այլ մեղքը. որպեսզի մեղքը առավել մեղավոր երևա պատվիրանի միջոցով, որ բարի է, ինձ մահ պատճառեց։

14 Որովհետև գիտենք, որ օրենքը հոգևոր է, բայց ես մարմնավոր եմ՝ մեղքին վաճառված։

15 Քանզի չգիտեմ ինչ եմ անում, քանի որ այն չեմ անում, ինչ որ ուզում եմ, այլ այն եմ անում, ինչ որ ատում եմ։

16 Եվ եթե այն եմ անում, ինչ որ չեմ ուզում, օրենքի հետ համաձայնում եմ, որ բարի է։

17 Ապա ուրեմն այն ոչ թե ես եմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։

18 Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնում, բարի բան չի բնակվում, քանի որ իմ մեջ ցանկանալը կա, բայց բարին գործելու կարողությունը չեմ գտնում։

19 Որովհետև անում եմ ոչ թե բարին, որ ուզում եմ, այլ անում եմ չարը, որ չեմ ուզում։

20 Ուրեմն եթե անում եմ այն, ինչ ես չեմ ուզում, այլևս ե՛ս չեմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։

21 Երբ ես ուզում եմ բարին անել՝ հետևելով օրենքին, չարն եմ անում։

22 Որովհետև ես Աստծու օրենքը հավանում եմ ըստ ներքին մարդու,

23 բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որ պայքարում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է վերցնում այն մեղքի օրենքով, որ իմ անդամներում է։

24 Ես ի՜նչ թշվառ մարդ եմ. մահվան դատապարտված այս մարմնից ո՞վ կազատի ինձ։

25 Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն ես ինքս մտքով Աստծու օրենքին եմ ծառայում, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 8

Ազատագրում Հոգու միջոցով

1 Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար։

2 Որովհետև Հիսուս Քրիստոսով կենարար Հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։

3 Այն, ինչ անհնար էր օրենքի համար, քանի որ մարմինն այն տկար էր դարձնում,Աստված հնարավոր դարձրեց՝ուղարկելով իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ և մեղքի համար, և մեղքը դատապարտեց այդ մարմնի մեջ,

4 որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ Հոգու։

5 Որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ Հոգու եղողները՝ հոգևոր։

6 Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղություն։

7 Որովհետև ըստ մարմնի խոկումը Աստծու դեմ թշնամություն է, քանի որ Աստծու օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող։

8 Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել։

9 Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ Հոգուն, եթե Աստծու Հոգին ձեր մեջ է բնակվում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։

10 Բայց եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի պատճառով, իսկ հոգին կյանք էտալիսարդարության պատճառով։

11 Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։

12 Ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնի՛ն չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով.

13 որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք, կապրեք։

14 Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են։

15 Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։

16 Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։

17 Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։

Սուրբ Հոգու խոստումները

18 Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չենհամեմատվելուայն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։

19 Որովհետև ստեղծագործությունը անհամբերությամբ ակնկալում է Աստծու որդիների հայտնությանը։

20 Քանի որ ստեղծագործությունը ունայնությանը հնազանդվեց ոչ իր կամքով, այլ նրա, ով հնազանդեցրեցայնհույսով,

21 որ ստեղծագործությունն ինքը ևս ապականության ծառայությունից կազատվի՝ Աստծու որդիների փառքի ազատության մեջմտնելու համար։

22 Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև հիմա հառաչում է ու ցավի մեջ է։

23 Եվ ոչ միայն նա, այլ ինքներս էլ, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք էլ մեր մեջ հառաչում ենք՝ սպասելով որդեգրությանը,այսինքն՝մեր մարմնի փրկությանը,

24 որովհետև այս հույսով փրկվեցինք. բայցայնհույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա։

25 Սակայն եթե ինչ որ չենք տեսնում,նրա՛հույսն ունենք, ապա համբերությամբ սպասում ենք։

26 Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։

27 Եվ սրտերը քննողը գիտի, թե Հոգին ի՛նչ է խորհում, որովհետև Աստծունվայելկերպով բարեխոսում է սրբերի համար։

28 Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված եննրակամքով։

29 Որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակիցլինելիր Որդու պատկերին, որպեսզի նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ։

30 Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, որոնց որ կանչեց, նրանց նաև արդարացրեց, իսկ որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։

Աստծու սերը

31 Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ։

32 Նա, որ իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրանմահվանմատնեց, ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։

33 Ո՞վ է, որ Աստծու ընտրյալներին մեղադրելու է. Աստված է, որ արդարացնում է։

34 Ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին՝ որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է և մեզ համար բարեխոս էլ է։

35 Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։

36 Ինչպես որ գրված է.

«Ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք

և որպես մորթվելու ոչխար համարվեցինք»(Սաղ. 44.22)։

37 Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց։

38 Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները,

39 ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 9

Աստված և ընտրյալ ժողովուրդը

1 Ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և սուտ չեմ ասում. խիղճս էլ է ինձ Սուրբ Հոգով վկայում,

2 որ տրտմությունս մեծ է, իսկ սրտիս ցավը՝ անհատնում։

3 Կցանկանայի ես ինքս Քրիստոսից նզովված լինել իմ եղբայրների ու ըստ մարմնի իմ ազգակիցների համար,

4 որ իսրայելացի են. նրանցն են որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենքի տվչությունը, պաշտամունքը և խոստումները,

5 նրանցն են հայրերը, որոնցից է նաև Քրիստոսը ըստ մարմնի, որ ամենից վեր է՝ հավիտյանս օրհնյալ Աստված. ամեն։

Աստված հավատարիմ է իր խոստմանը

6 Բայց ոչ իբրև թե Աստծու խոսքը ձախողվել է. որովհետև ոչ բոլորը, ովքեր Իսրայելից են, Իսրայելն են,

7 և ոչ բոլորը, ովքեր Աբրահամի սերնդից են, նրա որդիներ են. այլ«Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչվի»(Ծնն. 21.12բ)։

8 Այսինքն՝ ոչ թե ըստ մարմնի որդիներն են Աստծու որդիներ, այլ խոստման որդիներն են սերունդ համարվում։

9 Որովհետև խոստումի խոսքը սա է՝«Այս ժամանակ կգամ, և Սառան որդի կունենա»(Ծնն. 18.10)։

10 Եվ ոչ միայնայսքանը.Ռեբեկան ևս, որ մեկմարդուցհղիացավ՝ մեր հայր Իսահակից։

11 Որովհետև նրանք քանի դեռ չէին ծնվել և մի բարի կամ չար գործ չէին արել, որպեսզի համաձայն ընտրության՝ Աստծու ծրագիրըհաստատվի

12 և կախված չլինի գործերից, այլ կանչողից, նրան ասվեց.«Ավագը պիտի փոքրին ծառայի»(Ծնն. 25.23բ),

13 ինչպես գրված է.

«Հակոբին սիրեցի,

իսկ Եսավին ատեցի»(Մղք. 1.2բ-3ա)։

14 Հիմա ի՞նչ ասենք. Աստծու մոտ մի՞թե անարդարություն կա. քա՛վ լիցի։

15 Որովհետև Մովսեսին ասում է.«Ողորմելու եմ, ում որ ողորմելու եմ, և գթալու եմ, ում որ գթալու եմ»(Ելք 33.19)։

16 Ուրեմնողորմությունըկախված չէ կամեցողից, ո՛չ էլ ջանք գործադրողից, այլ Աստծուց, որ ողորմում է։

17 Որովհետև Գիրքը փարավոնին ասում է.«Քեզ հենց նրա համար բարձրացրի, որ քեզանով իմ զորությունը ցույց տամ, և ամբողջ երկրում իմ անունը հռչակվի»(Ելք 9.16)։

18 Արդ ում կամենում է, ողորմում է, և ում կամենում է, խստացնում է։

Աստծու բարկությունը և ողորմությունը

19 Հիմա պիտի ասես. «Էլ ինչո՞ւ է մեղադրում. նրա կամքին ո՞վ հակառակ կկանգնի»։

20 Բայց դու ո՞վ ես, մա՛րդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իրեն Ստեղծողին կարող է ասել. «Ինձ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր»։

21 Մի՞թե բրուտը կավի վրա իշխանություն չունի, որ նույն շաղախից անոթ շինի. մեկը՝ պատվական, մյուսը՝ անտաշ։

22 Եվ ի՞նչ, եթե Աստված կամենում էր իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել. մեծ համբերությամբ բարկության արժանի անոթներին հանդուրժեց, որ կորստյան համար էին պատրաստվել։

23 Եվ որպեսզի հայտնի դարձնի իր փառքի մեծությունը ողորմության արժանի անոթների վրա, որոնք փառքի համար էր նախապատրաստել,

24 նա մեզ ևս կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլև հեթանոսների,

25 ինչպես որ Օվսեեի միջոցով է ասում.

«Նրան, որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կկոչեմ,

և որ ինձ սիրելի չէր, սիրելի(Ովս. 2.23)։

26 Եվայնպեսկլինի, որ այնտեղ, որտեղ նրանց ասվեց՝

“Դուք իմ ժողովուրդը չեք”,

այնտեղ նրանք կենդանի Աստծու որդիներ կկոչվեն(Ովս. 1.10)»։

27 Եսային Իսրայելի մասին աղաղակում է.«Իսրայելի որդիների թիվը թեկուզ ծովի ավազի չափ շատ լինի,միայնմնացորդը կփրկվի,

28 որովհետևՏերնանհապաղ և վճռական մի բան է անելու երկրի վրա»(Ես. 10.22-23)։

29 Ինչպես որ Եսային կանխասաց.

«Եթե Զորությունների Տերը մեզ համար սերունդ թողած չլիներ,

մենք Սոդոմի պես կլինեինք

ու Գոմորին կնմանվեինք»(Ես. 1.9)։

Իսրայելը և փրկությունը

30 Արդ ի՞նչ ասենք. հեթանոսները, որոնք արդարությանը չէին հետևում, արդարության հասան, այն արդարությանը, որ հավատից է։

31 Մինչդեռ Իսրայելը, որ հետևում էր արդարությանը՝ օրենքը պահելով, արդարության չհասավ։

32 Ինչո՞ւ. որովհետև ոչ թե հավատով, այլ իբր օրենքի գործերովէին ուզում հասնել։Նրանք գայթակղության քարի վրա գլորվեցին,

33 ինչպես գրված է.

«Ահա ես Սիոնում դնում եմ ժայռ գլորման և քար գայթակղության,

և ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու»(հմմտ. Ես. 28.16)։

Categories
Հռոմեացիներին

Հռոմեացիներին 10

Հավատի և օրենքի հակադրությունը

1 Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագն ու աղոթքն Աստծուն նրանց համար են, որպեսզի փրկվեն։

2 Քանզի վկայում եմ նրանց, որ Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ո՛չ գիտակցաբար,

3 որովհետև նրանք Աստծու արդարությունը չգիտենալով և իրենց արդարությունը հաստատել փորձելով՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին։

4 Օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացյալի արդարացման համար։

Փրկություն բոլորին

5 Մովսեսը գրում է այն արդարության մասին, որ օրենքից էբխում.«Այս բաներն իրագործող մարդը դրանցով կապրի»(Ղևտ. 18.5)։

6 Բայց հավատից բխող արդարության մասին այսպես է ասում. «Քո սրտում չասես՝”Ո՞վ է երկինք բարձրանալու”»,այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար,

7 կամ՝«Ո՞վ է անդունդ իջնելու»,այսինքն՝ Քրիստոսին մեռելներից վեր հանելու համար։

8 ԻսկԳիրքնի՞նչ է ասում.

«Խոսքը մոտ է քեզ,

քո բերանում և քո սրտում է»(հմմտ. Բ Օր. 30.12-14),

այսինքն՝ հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք։

9 Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես.

10 քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։

11 Որովհետև Գիրքն ասում է.«Ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու»(Ես. 28.16)։

12 Հրեայի և հույնի միջև խտրություն չկա, որովհետև բոլորի Տերը նույնն է, առատաձեռն բոլորի հանդեպ, ովքեր կանչում են իրեն։

13 Քանի որով Տիրոջ անունը կանչի, կփրկվի(Հվլ. 2.32ա)։

14 Արդ ինչպե՞ս կկանչեն նրան, ում չհավատացին, կամ ինչպե՞ս կհավատան նրան, ում մասին չլսեցին, կամ ինչպե՞ս կլսեն առանց քարոզչի։

15 Եվ ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն։ Ինչպես որ գրված է.«Ի՜նչ գեղեցիկ են նրանց ոտքերը, ովքեր բարի ավետիսն են քարոզում»(հմմտ. Ես. 52.7)։

16 Բայց բոլորը չէ, որ Ավետարանին հնազանդ եղան։ Եսային ասում է. «Տե՛ր, մեր ավետիսին ո՞վ հավատաց»։

17 Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից։

18 Բայց ես ասում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ

“նրանց ձայնը ողջ երկրով մեկ եկավ,

և նրանց խոսքը՝ մինչև աշխարհի ծայրերը”(Սաղ. 19.4)»։

19 Բայց ասում եմ. «Իսրայելը մի՞թե չիմացավ»։ Նախ Մովսեսն է ասում.

«Ես ձեր նախանձը շարժելու եմ մի ժողովրդով, որ ժողովուրդ չէ,

և մի անմիտ ազգով ձեզ բարկացնելու եմ»(Բ Օր. 32.21)։

20 Սակայն Եսային համարձակ ասում է.

«Ինձ գտան նրանք, ովքեր ինձ չէին փնտրում,

և հայտնվեցի նրանց, ովքեր իմ մասին չէին հարցնում»(Ես. 65.1)։

21 Բայց Իսրայելին ասում է. «Ամբողջ օրը ձեռքերս երկարեցի մի անհնազանդ ու հակառակվող ժողովրդի»։