Categories
ՀՈԲ

ՀՈԲ 41

1 «Կարո՞ղ ես լևիաթանին կարթով քաշել ու նրա լեզուն պարանով վար ձգել։

2 Կարո՞ղ ես նրա քթին պարան անցկացնել ու նրա ծնոտը կարթով ծակել։

3 Մի՞թե նա քեզ շատ կաղաչի կամ փափուկ խոսքեր կխոսի՞ քեզ հետ։

4 Մի՞թե նա քեզ հետ դաշինք կդնի. նրան կարո՞ղ ես հավիտենական ծառա անել։

5 Մի՞թե կարող ես նրա հետ, ինչպես թռչնիկի հետ, խաղալ ու նրան քո աղախինների համար կապել։

6 Առևտրականընկերակիցները կարո՞ղ են նրանով առևտուր անել, նրան վաճառականների մեջ բաժանել։

7 Նրա մորթին կարո՞ղ ես սլաքներով լցնել, նրա գլուխը՝ ձկնորսի տեգերով։

8 Ձեռքդ վրա՛ն դիր և պատերա՛զմ հիշիր. կրկին չես անի։

9 Նրան նվաճելու հույսը դատարկ է մնում. արդեն միայն նրա տեսքը բավական է զարհուրեցնելու համար։

10 Միայնպիսիհանդուգնը չկա, որ նրան գրգռի. ուրեմն ո՞վ է նա, որ իմ առջև կանգնի։

11 Առաջ ո՞վ է ինձ մի բան տվել, որ ես նրան վճարեմ. երկնքի տակ ամբողջ եղածն իմն է։

12 Ես նրա անդամների մասին չեմ լռի, նաև նրա զորության ու գեղեցիկ կարգավորության մասին։

13 Ո՞վ կարող է նրա զգեստի երեսը բաց անել. նրա զույգ կզակների մեջ ո՞վ կմտնի։

14 Նրա երեսի դռներն ո՞վ կարող է բաց անել. նրա ատամների շուրջը երկյուղ կա։

15 Նրավահանների ամրություննիրխրոխտությունն է. կպած են, պինդ կնքված.

16 Մեկը մյուսին այնպես է կպած, որ նրանց միջով քամի էլ չի անցնի։

17 Իրար կցված են, իրար բռնել են, իրարից հնարավոր չէ բաժանել։

18 Նրա փռշտոցից լույս է փայլում. նրա աչքերն արշալույսի կոպերի նման են։

19 Նրա երախից ջահեր են դուրս գալիս, կրակի կայծեր թռչկոտում։

20 Քթանցքերից ծուխ է դուրս գալիս, ինչպես եռացող պղնձե կաթսայից, որ վառվող ցախի վրա է։

21 Նրա շունչը կայծերն է վառում, և բոց է քլքլում նրա բերանից։

22 Նրա պարանոցում ուժ է բնակվում, ու նրա առաջից երկյուղը փախչում է։

23 Նրա մսի ծալքերը իրար լավ կպած են. նրանք հաստատ են և անշարժ։

24 Սիրտը քարի նման ձուլված է, կարծես տակի ջրաղացքարի պես պինդ է։

25 Նրա վեր կենալու ժամանակ զորավորները դողում են, թնդյունի պատճառով շփոթվում։

26 Նրան հասնող սուրը չի դիմանա, նիզակը, գեղարդը, զրահն էլ։

27 Երկաթը նա հարդ է համարում, պղինձը՝ փտած փայտ։

28 Աղեղի նետերը նրան չեն փախցնի. պարսաքարերը նրա համար մղեղ են դառնում։

29 Մահակները շյուղից է համարում իր համար, տեգի ճոճվելու վրա ծիծաղում է։

30 Նրա տակ սրածայր խեցիներ կան. կամնասայլի հետք է թողնում ցեխի վրա իր հետևից։

31 Անդունդը կաթսայի պես եռացնում է և ծովը իր հետևից սպեղանու եռացող կաթսայի է վերածում։

32 Ճանապարհը ետևից փայլող հետք է թողնում. անդունդն սպիտակած մազի պես է երևում։

33 Նրա նմանը երկրի վրա չկա. նա աներկյուղ է ստեղծվել։

34 Նաարհամարհանքովէ նայում բոլոր հպարտացածներին. նա հպարտության բոլոր որդիների թագավորն է»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 42

1 Հոբը պատասխանեց Տիրոջն ու ասաց.

2 «Գիտեմ, որ ամեն բան կարող ես անել, ու քո մտադրությունը չի կարելի շեղել։

3 Ինքն ո՞վ է, որ խորհուրդն անգիտությամբ պահի։ Իրոք, խոսել եմ, բայց չեմ հասկացել. ինձ համար սքանչելի են եղել, ու ես չեմ իմացել։

4 Խնդրում եմ, լսի՛ր, և ես պիտի խոսեմ։ Քեզ հարցնում եմ, և դու պատասխան պիտի տաս ինձ։

5 Ես քո մասին ականջով լսել էի, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։

6 Դրա համար իմ անձն արհամարհում եմ և հողի ու մոխրի վրա զղջում»։

7 Հոբին այս խոսքերն ասելուց հետո Տերը Եղիփազ Թեմանացուն ասաց. «Իմ բարկությունը բորբոքվել է քեզ վրա և քո երկու ընկերների վրա, որովհետև իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք։

8 Ուրեմն հիմա ձեզ համար յոթ զվարակ ու յոթ խո՛յ առեք, իմ ծառա Հոբի մո՛տ գնացեք և ձեզ համար ողջակե՛զ մատուցեք, ու իմ ծառա Հոբը թող ձեզ համար աղոթի, որովհետև իր աղոթքն եմ ընդունում, որպեսզի ձեզ ձեր անմտության համեմատ չհատուցվի, որովհետև իմ մասին իմ ծառա Հոբի նման ուղիղ չխոսեցիք»։

9 Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Նաամացին գնացին և արեցին, ինչպես որ Տերն ասել էր իրենց։ Եվ Տերը Հոբի աղոթքնընդունեց։

10 Տերը Հոբի հարստությունը վերականգնեց, երբ նա իր ընկերների համար աղոթեց։ Տերը նաև Հոբի ամբողջ ունեցվածքը կրկնապատիկ ավելացրեց։

11 Այն ժամանակ նրա բոլոր եղբայրներն ու քույրերը, նրա բոլոր ծանոթները նրա մոտ եկան և նրա տանը հետը հաց կերան։ Նրան ցավակցելով մխիթարում էին այն բոլոր փորձությունների համար, որ Տերը բերել էր նրա վրա։ Յուրաքանչյուրը նրան մի արծաթ և մի ոսկի օղ տվեց։

12 Տերը Հոբի վերջը նրա սկզբից ավելի օրհնեց։ Սա տասնչորս հազար ոչխար, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ ու հազար մատակ էշ ունեցավ։

13 Նա յոթ որդիներ ու երեք աղջիկներ ունեցավ։

14 Մի աղջկա անունը Եմիմա, երկրորդի անունը Կասիա և երրորդի անունը Կերեն-Հափուք դրեց։

15 Այն երկրում Հոբի աղջիկների պես գեղեցիկ կանայք չէին գտնվի։ Նրանց հայրը նրանց իրենց եղբայրների հետ ժառանգություն տվեց։

16 Հոբը դրանից հետո հարյուր քառասուն տարի ապրեց և տեսավ իր որդիներին, որդոց որդիներին. չորս սերունդ։

17 Եվ Հոբը մեռավ ծերացած ու օրերից կշտացած։