Categories
ՀՈԲ

ՀՈԲ 31

1 «Աչքերիս հետ ուխտ արեցի, որ ցանկանալով կույսի չպիտի նայեմ։

2 Եվ Աստծուց՝ վերևից, ի՞նչ բաժին կա, ի՞նչ ժառանգություն Ամենակարողից՝ բարձրերից։

3 Չէ՞ որ ամբարիշտի համար կորուստ կա, և անօրենություն գործողների համար՝ աղետ։

4 Չէ՞ որ նա իմ ճանապարհները տեսնում է և իմ բոլոր քայլերը հաշվում։

5 Եթե ես ստությամբ եմ շրջել, և իմ ոտքը դեպի նենգություն է շտապել,

6 Թող ինձ արդարության կշեռքով կշռի, և Աստված իմանա իմ կատարելությունը։

7 Եթե իմ ոտքը ճանապարհից խոտորել է, իմ սիրտը հետևել է իմ աչքին, և իմ ձեռքերին մի արատ կպել,

8 Թող ես սերմանեմ, բայց ուրիշն ուտի, և իմ աճեցրածներն արմատախիլ արվեն։

9 Եթե սիրտս մի կնոջ նկատմամբ մոլորվել է, ու ես իմ հարևանի դռանը դարանամուտ եմ եղել,

10 Թող իմ կինն ուրիշի համար աղորիք պտտի, և նրա վրա ուրիշները թեքվեն։

11 Որովհետև դա պղծագործություն է և դատավորների կողմիցդատելիհանցանք։

12 Որովհետև դա մինչև տարտարոսը լափող մի կրակ է, որ իմ ամբողջ աճեցրածն արմատից կխլի։

13 Եթե ես իմ ծառայի կամ աղախնի իրավունքն արհամարհել եմ, երբ նրանք ինձ հետ ժամանակին վեճ են ունեցել,

14 Այն ժամանակ ես ի՞նչ կանեմ, երբ Աստված վեր կենա, ու երբ նա քննի, ես ի՞նչ պատասխան կտամ։

15 Չէ՞ որ որովայնում ինձ ստեղծողն է նրան ստեղծել, ու մեզ արգանդում պատրաստողը մեկն է։

16 Եթե աղքատի խնդրածը մերժել եմ և որբևայրու աչքերը հանգցրել,

17 Եթե պատառս մենակ եմ կերել, ու որբը դրանից չի կերել

18 (Որովհետև նա իմ երիտասարդությունից ի վեր ինձ մոտ է մեծացել՝ իբրև հոր մոտ, ու մորս արգանդից նրան առաջնորդեցի),

19 Եթե մեկի եմ հանդիպել՝ առանց հագուստի, որ կորսվելու վրա է, կամ մի աղքատի, որ ծածկոց չունի,

20 Եթե նրա երանքներն ինձ չեն օրհնել, ու նա իմ ոչխարների բրդով չի տաքացել,

21 Եթե որբի վրա իմ ձեռքն եմ բարձրացրել, որովհետև տեսա, որ դատարանումպաշտպան ունեմ,

22 Թող իմ թևն ուսիցս վայր ընկնի, և իմ բազուկն արմունկիցս կոտրվի։

23 Որովհետև ես սարսափում էի Աստծու դատաստանից. չեմ կարող կանգնել նրա մեծափառության դիմաց։

24 Եթե ես ոսկին եմ իմ հույսն արել կամ մաքուր ոսկուն ասել եմ՝ իմ վստահությո՜ւնն ես,

25 Եթե ես ուրախացել եմ, որ ունեցվածքս շատ է, և ձեռքս առատություն է գտել,

26 Կամ եթե արևին եմ նայել փայլելիս և լուսնին՝ պայծառությամբ գնալիս,

27 Կամ սիրտս թաքուն խաբվել էնրանց պաշտելու, ու բերանս ձեռքս համբուրել՝որպես մեծարանք նրանց

28 (Սա էլ դատավորների կողմիցդատելիհանցանք է, որովհետև ուրացած կլինեի Աստծուն՝ ի վերուստ),

29 Եթե ատողիս կորստյան համար ուրախացել եմ կամ հրճվել եմ, որ նրան չարիք է պատահել

30 (Այլ նույնիսկ թույլ չեմ տվել, որ լեզուս նրա կյանքի դեմ անեծք խնդրելով մեղանչի),

31 Եթե իմ վրանի մարդիկ երբևէ ասել են, թե ո՛վ է կշտացել Հոբի մսով.

32 (Սակայն պանդուխտը դրսում չէր օթևանում. դռներս ճամփորդի առաջ բաց էի անում),

33 Եթե մեղքս Ադամիպես թաքցրել եմ, որպեսզի իմ հանցանքը ծոցումս պահեմ,

34 Որովհետև մեծ բազմությունից վախեցած եմ եղել, ու տոհմերի անարգանքն ինձ զարհուրեցրած է եղել, և ես լռած ու դուրս եկած չեմ եղել,

35 Երանի՜ թե մեկն ինձ լսեր (ահա իմ փափագը՝ որ Ամենակարողն ինձ պատասխանի), և իմ հակառակորդն իր ամբաստանագիրը գրավոր տար։

36 Անշուշտ այն ուսիս վրա կառնեի ուպսակիպես ինձ վրա կկապեի։

37 Քայլերիս հաշիվը նրան կհայտնեի, իշխանի պես կմոտենայի նրան։

38 Եթե իմ երկիրն իմ դեմ աղաղակել է, ու նրա բոլոր ակոսները լաց են եղել,

39 Եթե նրա պտուղներն առանց փողի ճաշակել եմ ու նրա տիրոջ հոգին հանգցրել,

40 Թող ցորենի փոխարեն փուշ դուրս գա, և գարու փոխարեն՝ որոմ»։

Հոբի խոսքերը վերջացան։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 32

Եղիուսի խոսքը

1 Այս երեք մարդիկ Հոբին պատասխան տալուց դադարեցին, որովհետև նա իր աչքին արդար էր։

2 Բայց Ռամի տոհմից բուզացի Բարաքիելի որդի Եղիուսի բարկությունը բորբոքվեց։ Նրա բարկությունը Հոբի վրա բորբոքվեց, որովհետև իրեն Աստծուց ավելի էր արդարացնում։

3 Եվ նրա բարկությունն իր երեք ընկերների դեմ էլ բորբոքվեց նրա համար, որ պատասխան չգտան, թեև Հոբին հանցավոր էին հանում։

4 Եղիուսը Հոբի խոսելուն էր սպասել, որովհետև նրանք տարիքով իրենից մեծ էին։

5 Բայց երբ Եղիուսը տեսավ, որ այն երեք մարդկանց բերանում պատասխան չկար, այն ժամանակ նրա բարկությունը բորբոքվեց։

6 Եվ բուզացի Բարաքիելի որդի Եղիուսն ասաց. «Ես տարիքով փոքր եմ, իսկ դուք ալևորներ եք։ Դրա համար ես ետ կանգնեցի և իմ գիտեցածը ձեզ հայտնելուց վախեցա։

7 Ասացի՝ թող տարեցները խոսեն. տարիների շատությունն իմաստություն կսովորեցնի։

8 Բայց մարդուս մեջ եղածը հոգին է, և Ամենակարողի շունչն է նրան հասկացողություն տալիս։

9 Միայն մեծերը չեն իմաստունը, և միայն ծերերը չեն դատաստան հասկացողը։

10 Դրա համար ասացի՝ ինձ լսի՛ր, որ իմացածս ես էլ պատմեմ։

11 Ահա ես ձեր խոսքերին եմ սպասել, ձեր հասկացողությանն ականջ դրել, մինչ դուք փնտրում էիք, թե ինչ ասեք։

12 Երբ ուշադրությամբ ձեզ էի լսում, ահա ձեր մեջ Հոբին հանդիմանող չկար, որ նրա ասածներին պատասխաներ։

13 Միայն թե չասեք՝ “Իմաստություն գտանք. Աստվա՛ծ կարող է հաղթել նրան, ոչ թե մարդը”։

14 Նա իր խոսքերն իմ դեմ չշարեց. ես էլ ձեր խոսքերով չեմ իրեն պատասխանելու»։

15 Նրանք ապշեցին, այլևս չպատասխանեցին. խոսքերը նրանցից հեռացան։

16 «Ես սպասեցի, մինչև որայլևսչէին խոսում. կանգնել էին ու չէին պատասխանում։

17 Ես էլ իմ բաժինն եմ խոսելու, իմ գիտեցածը ես էլ եմ ասելու։

18 Որովհետև խոսքերով լեցուն եմ. իմ ներսի հոգին ինձ հարկադրում է։

19 Ահա որովայնս չբացված գինու է նման, նոր տիկերի պես, որ պատռվելու վրա են։

20 Ասեմ, որ հանգստանամ, շրթունքներս բաց անեմ ու պատասխանեմ։

21 Ոչ ոքի երեսպաշտություն չանեմ, ոչ մեկի չշողոքորթեմ։

22 Որովհետև ես շողոքորթել չգիտեմ. իմ Արարիչն ինձ շուտով կվերացներ»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 33

1 «Սակայն լսի՛ր իմ խոսքը, ո՛վ Հոբ, և իմ բոլոր ասածներին ակա՛նջ դիր։

2 Ահա հիմա բերանս բաց եմ արել. թող լեզուս իմ բերանում խոսի։

3 Խոսքերս սրտիս ուղղությամբ են, և շրթունքներս պարկեշտությամբ պիտի խոսեն, ինչ որ գիտեմ։

4 Աստծու Հոգին է ինձ ստեղծել, և Ամենակարողի շունչը՝ ինձ կյանք տվել։

5 Եթե կարող ես, ինձ պատասխա՛ն տուր, պատրաստվի՛ր, առա՛ջս կանգնիր։

6 Ահա ես, ասածիդ պես, Աստծու համար եմ. ես էլ եմ կավից կազմված։

7 Ահա իմ երկյուղը թող քեզ չզարհուրեցնի, և իմ ճնշումը թող քեզ վրա չծանրանա։

8 Արդարև ականջիս ասել ես, ու ես խոսքերի ձայնը լսեցի.

9 Դու ասում ես.“Մաքուր եմ ես, մեղքից զերծ, անարատ եմ ես, հանցանք չունեմ։

10 ԱհաԱստվածիմ դեմ դժգոհության պատճառներ է գտնում, ինձ իրեն թշնամի է համարում։

11 Ոտքերս կոճղի մեջ է դնում, բոլոր շավիղներս դիտում է”։

12 Ահա դու այս բանում արդար չես. ես քեզ պատասխանեմ, որովհետև Աստված մարդուց մեծ է։

13 Ինչո՞ւ ես վիճում նրա հետ, ով իր բոլոր արարքների համար պատասխան չի տա։

14 Սակայն Աստված կրկին ու կրկին կխոսի, բայց մարդս ուշադրություն չի դարձնում.

15 Երազում, գիշերվա տեսիլքում, մարդկանց վրա խոր քուն իջնելիս, անկողնում քնելիս։

16 Այն ժամանակ նա մարդկանց ականջը բացում է և նրանց խրատով զգուշացնում է,

17 Որ մարդունվատգործից հեռացնի և հպարտությունից պահի,

18 Որ պահպանի նրա հոգին գերեզմանից, նրա կյանքը՝ սրից կործանվելուց։

19 Մարդըիր անկողնուն պատժվում է ցավով, ու նրա ոսկորների ցավը սաստիկ է լինում։

20 Նրա կյանքը հացից զզվում է, ու նրա հոգին՝ ցանկալի ուտելիքից։

21 Նրա մարմնի միսն այնպես է հալվում, որ էլ չի երևում. դուրս են ցցվում նրա ոսկորները, որ առաջ չէին երևում։

22 Նրա անձը կորստյան է մոտենում, ու նրա կյանքը՝ մահ բերողներին։

23 Եթե նրա համար մի միջնորդող հրեշտակ կա, հազարից մեկը, որ մարդուն նրա ուղղությունն իմացնի,

24 Այն ժամանակ ողորմում է նրան և ասում. “Գերեզման իջնելուց ազատի՛ր նրան. ես քավություն եմ գտել”։

25 Այն ժամանակ նրա մարմինը երեխայիմսիցփափուկ կլինի. նա ետ կդառնա դեպի իր մանկության օրերը։

26 Աստծուն կաղոթի, և Աստված կընդունի նրան։ Նրա երեսն ուրախությամբ կտեսնի։Աստվածմարդուն հատուցում է նրա արդարության համեմատ։

27 Նա մարդկանց վրա նայում է, ու եթե նա ասի՝ “Մեղք գործեցի, ուղիղը ծռեցի, իսկ նա ինձ հատուցում չտվեց.

28 Նա իմ հոգին գերեզման իջնելուց ազատել է, որ իմ կյանքը լույսը տեսնի”,

29 Ահա այս ամենն Աստված մարդու հետ երկու և երեք անգամ է կատարում,

30 Որպեսզի նրա հոգին գերեզմանից կյանքի լույսով լույսի մեջ ետ դարձնի։

31 Ակա՛նջ դիր, Հո՛բ, լսի՛ր ինձ, լո՛ւռ կաց, ու թող ես խոսեմ։

32 Եթե խոսք ունես, պատասխանի՛ր ինձ, ասա՛, որովհետև ուզում եմ քեզ արդարացնել։

33 Եթե չունես, ի՛նձ լսիր, լռի՛ր, ու թող ես քեզ իմաստություն սովորեցնեմ»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 34

1 Եղիուսը պատասխանեց.

2 «Իմ խո՛սքը լսեցեք, ո՛վ իմաստուններ, և ո՛վ գիտուններ, ակա՛նջ դրեք ինձ։

3 Որովհետև խոսքերն ականջը կքննի, ինչպես կերակրի համը քիմքը կառնի։

4 Մեզ համար իրավունք ընտրենք. մեր ներսում իմանանք, թե ի՛նչն է բարի։

5 Որովհետև Հոբն ասաց. “Արդար եմ, բայց Աստված իմ իրավունքը մերժեց։

6 Չնայած ես արդար եմ, ինձ ստախոս են համարում։ Իմ վերքն անբուժելի է, թեև ես հանցանք չունեմ”։

7 Հոբի նման ի՞նչ մարդ կա, որ հայհոյությունը խմում է ջրի պես։

8 Նա գնում չարագործների հետ է ընկերանում, անօրեն մարդկանց հետ ման գալիս.

9 Որովհետև ասաց. “Մարդս Աստծու հաճության մեջ լինելուց օգուտ չունի”։

10 Դրա համար, ո՛վ իմաստուն մարդիկ, ի՛նձ լսեցեք. քավ լիցի, որ Աստված չարիք անի, և Ամենակարողը՝ անօրենություն։

11 ՈրովհետևԱստվածմարդու արածի համեմատ է հատուցում և ամեն մարդու իր ընթացքի համեմատ է վարձատրում։

12 Բայց Աստված հիրավի անօրենություն չի անի, և Ամենակարողն իրավունքը չի ծռի։

13 Ո՞վ երկիրը նրան հանձնեց և ամբողջ աշխարհն ո՞վ կարգի դրեց։

14 Եթե իր նպատակն էր իր հոգին և շունչը ետ քաշել,

15 Ամեն մարմին մեկտեղ կմեռնի, և մարդը հողը կվերադառնա։

16 Եթե հասկացողությունունես,լսի՛ր այս բաները, իմ խոսքերի ձայնին ակա՛նջ դիր։

17 Մի՞թե արդարություն ատողը կարող է իշխել, և կամ թե արդար Հզորին կարո՞ղ ես հանցավոր հանել։

18 Աստվածթագավորին ասում է՝ ո՛վ անպիտան, ազնվականներին՝ ո՛վ չար։

19 Նա իշխաններին աչառություն չի անի, հարուստին աղքատից ավելի ուշադրություն չի դարձնի, որովհետև բոլորն էլ նրա ձեռքի գործն են։

20 Մի վայրկյանում կմեռնեն։ Մի կեսգիշերի ընթացքում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, զորավորներն էլ են անցնում՝ առանց մարդու ձեռքդիպչելու։

21 Որովհետև նրա աչքերը մարդու ճանապարհների վրա են, և սրա բոլոր քայլերը տեսնում է։

22 Ո՛չ խավար կա, ո՛չ էլ թանձր ստվեր, որ այնտեղ անօրենները թաքնվեն։

23 Որովհետև Աստված ժամանակ չի սահմանել, որ որևէ մեկն իր առջև ներկայանա դատաստանի համար։

24 Նա մեծամեծներին առանց քննության փշրում է և նրանց տեղը ուրիշների դնում։

25 Այսպես նրանց գործերին տեղյակ է և նրանց տապալում է գիշերը, ու նրանք ճզմվում են։

26 Քանի որ ամբարիշտ են, մարդկանց աչքի առաջ նրանց պատժում է.

27 Նրա համար, որ իրեն հետևելուց հեռացել են և իր բոլոր ճանապարհները աննկատ են թողել։

28 Այնպես որ պատճառ դարձան, որ աղքատի աղաղակը նրան հասավ, ու ինքը զրկյալների աղաղակը լսեց։

29 Եթե նա լուռ մնա, ո՞վ կարող է նրան դատապարտել։ Եթե նա երեսը ծածկի, ո՞վ կարող է նրան տեսնել։ Մի ազգի համար թե մի մարդու՝ մեկ է.

30 Որպեսզի անաստվածը չթագավորի, և ժողովրդի համար որոգայթ չլինի։

31 Որովհետև Աստծուն պետք է ասել. “Ես պատիժ կրեցի, այլևս չարիք չեմ գործի։

32 Այն, ինչ չեմ տեսնում, ինձ սովորեցրո՛ւ. եթե ամբարշտություն եմ գործել, էլ չեմ անի”։

33 Մի՞թե քո ուզածի պես է հատուցելու, որ դու հակառակվում ես։ Ուրեմն դո՛ւ պետք է ընտրես, ոչ թե ես։ Ինչ որ գիտես, ասա՛։

34 Իմաստուններն ինձ կասեն, նույնպես և գիտուն մարդը, որ ինձ լսում է.

35 “Հոբը գիտենալով չի խոսել, ու նրա խոսքերն իմաստությամբ չեն”։

36 Երանի՜ թե Հոբն անօրեն մարդկանց պես տված պատասխանների համար իսպառ փորձության ենթարկվեր։

37 Որովհետև մեղքի վրա ապստամբություն ավելացրեց. մեր մեջ ծափ է տալիս և Աստծու դեմ իր խոսքերը շատացնում»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 35

1 Եղիուսը պատասխանեց.

2 «Սա դու իրավո՞ւնք ես համարում, որ ասում ես՝ “Ես Աստծու առաջ արդար եմ”։

3 Որովհետև ասացիր. “Քեզ ի՞նչ օգուտ ունի, և սրանից ավելի ի՞նչ շահ կա, քան մեղանչելուց”։

4 Ես քեզ կպատասխանեմ, քո ընկերներին էլ՝ քեզ հետ.

5 Երկնքի՛ն նայիր ու տե՛ս և դիտի՛ր ամպերը, որ քեզանից բարձր են։

6 Եթե դու մեղանչես, նրա դեմ ի՞նչ արած կլինես, և քո անօրենությունները երբ շատանան, նրան ի՞նչ կանես։

7 Կամ եթե արդար լինես, ի՞նչ կտաս նրան, կամ նա քո ձեռքից ի՞նչ կստանա։

8 Քեզ նման մարդուն քո ամբարշտությունըկվնասի,և մարդու զավակին՝ քո արդարությունը։

9 Հարստահարությունների շատությունից կաղաղակեն, հզորների բազուկից կբողոքեն։

10 Բայցմեկըչի ասում. “Ինձ ստեղծող Աստված որտե՞ղ է, նա, որ գիշերը երգեր է տալիս.

11 Նա մեզ երկրի անասուններից ավելի գիտուն և երկնքի թռչուններից ավելի իմաստուն է դարձնում։

12 Այնտեղ աղաղակում են, բայց նա չարերի գոռոզության պատճառով չի պատասխանում”։

13 Աստված հիրավի ունայն աղաղակը չի լսի, և Ամենակարողը նրան ուշադրություն չի դարձնի։

14 Թեև դու ասում ես, որ նրան չես տեսնում, սակայն քո դատը նրա առջև է, և դու նրան պիտի սպասես։

15 Եվ այժմ, քանի որ նրա բարկությունը չի պատժել և անօրենությանը մեծ ուշադրություն չի դարձրել,

16 Հոբը դարձյալ զուր տեղն է իր բերանը բաց անում, առանց հասկանալու իր խոսքերը բազմապատկում»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 36

1 Եղիուսը շարունակելով ասաց.

2 «Մի փոքր համբերի՛ր, որ քեզ տեղեկացնեմ, որովհետև Աստծու մասին դեռ էլի խոսք կա։

3 Ես իմ իմացածը հեռվից պիտի բերեմ և իմ Արարչին արդարություն պիտի ընծայեմ։

4 Որովհետև իմ խոսքը սուտ չէ. քեզ մոտ գիտությամբ կատարյալ մեկը կա։

5 Ահա Աստված հզոր է, բայց չի արհամարհի. նա հզոր է իր հասկացողության կարողությամբ։

6 Նա ամբարիշտին չի ապրեցնի և իրավունքը նեղյալներին կտա։

7 Նա իր աչքերն արդարից ետ չի քաշի, այլ թագավորների հետ, նրանց աթոռի վրա էլ կդնի, և նրանք հավիտյան կբարձրանան։

8 Եվ եթե նրանք շղթաներով կապված լինեն ու թշվառության պարաններով բռնվեն,

9 Այն ժամանակ նրանց կհայտնի իրենց արարքները և հանցանքը, որ իրենք իրենց մեծարել էին։

10 Նրանց ականջը խրատին բաց կանի ու կպատվիրի, որ իրենց անօրենությունից ետ կանգնեն։

11 Եթե լսեն ու հնազանդվեն, իրենց օրերը բարով կվերջացնեն, իրենց տարիները՝ ուրախությամբ։

12 Բայց եթե չլսեն, սրի կքաշվեն և առանց գիտության կմեռնեն։

13 Սրտով անաստվածները բարկություն կդիզեն, օգնության աղաղակ չեն բարձրացնի, երբ իրենց կապի։

14 Նրանց անձը երիտասարդ տարիքում կվախճանվի, ու նրանց կյանքը՝ իգացողների հետ։

15 Նա աղքատին կազատի իր թշվառության ժամանակ, բռնությամբ կբացի նրանց ականջը։

16 Քեզ էլ նեղության երախից մի ընդարձակ տեղ կհաներ, որտեղ նեղություն չկա, ու քո սեղանի վրա դրվածը պարարտալից կլիներ։

17 Բայց դու լեցուն ես ամբարիշտների դատաստանով. դատաստանը և իրավունքը բռնելու ենքեզ։

18 Զգո՛ւյշ եղիր, բարկությունը քեզ չհրապուրի ծաղրելու. այն ժամանակ մեծ փրկանքը քեզ չի ազատի։

19 Մի՞թե նա քո հարստությունը բանի տեղ կդնի, ո՛չ ոսկին, ո՛չ էլ քո ամբողջ զորությունը։

20 Մի՛ տենչա այն գիշերին, որ ժողովուրդներին կտեղահանի։

21 Զգուշացի՛ր, որ դեպի անօրենություն չդառնաս, որովհետև դու սա նեղություն քաշելուց նախընտրեցիր։

22 Տե՛ս, Աստված իր զորությամբ բարձր է. նրա պես ուսուցանող ո՞վ կա։

23 Նրա համար նրա ճանապարհն ո՞վ որոշեց, և ո՞վկհամարձակվիասել. “Անիրավություն արեցիր”։

24 Մի՛տք արա, որ մեծարես նրա գործերը, որ մարդիկ երգերով փառաբանել են։

25 Ամեն մարդ տեսնում է նրա արածները. մարդը հեռվից է դիտում։

26 Ահա Աստված մեծ է, ու մենք չգիտենք. նրա տարիների թիվն անքննելի է։

27 Որովհետև նա ջրի կաթիլները քաշում է և նրա գոլորշուց անձրև է թափում,

28 Որ ամպերն են տեղում, առատորեն մարդկանց վրա կաթեցնում։

29 Ո՞վ կարող է հասկանալ, թե ինչպե՛ս է տարածում ամպերը և կամ ինչպե՛ս է որոտում իր վրանից։

30 Ահա նա իր կայծակի լույսը տարածում է իր շուրջը և ծածկում ծովի խորությունը։

31 Որովհետև ազգերին դրանցով է դատում և առատորեն ուտելիք շնորհում։

32 Նա իր ձեռքերում կայծակն է ծածկում և այն դեպի նշանակետն ուղղում։

33 Փոթորկի մասին նրա շառաչյունն է ազդարարում. անգամ հոտերըգիտեննրա մոտենալը»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 37

1 «Եվ հենց սրա համար է սիրտս դողում, իր տեղից ցատկում։

2 Հապա լսեցե՛ք նրա որոտման ձայնը ուշադրությամբ ու նրա բերանից ելած շառաչյունը։

3 Ամբողջ երկնքի տակ է այն արձակում և իր լույսը՝ մինչև երկրի ծայրերը։

4 Դրա ետևից մի գոռոց է բարձրանում. նա իր մեծափառության ձայնով որոտում է և չի ուշացնում, երբ ձայնը լսվում է։

5 Աստված իր ձայնով սքանչելի որոտում է, մեծամեծ բաներ անում, բայց մենք չենք կարող իմանալ։

6 Որովհետև նա ձյանն ասում է. “Երկրի վրա՛ իջիր”, նաև ուժեղ անձրևին, իր զորության ուժեղ տարափին։

7 Ամեն մարդու ձեռք կնքում է, որ իր ստեղծած բոլոր մարդիկ հասկանան։

8 Գազանները որջերն են մտնում, իրենց այրերում բնակվում։

9 Հարավից փոթորիկն է գալիս, իսկ հյուսիսից՝ ցուրտը։

10 Աստծու շնչից սառնամանիքներ են գոյանում, և ընդարձակ ջրերը սառչում են։

11 Նաև ամպերը թացությամբ է լցնում և իր լուսավոր փայլակները նրանց մեջ տարածում։

12 Դրանք շուռ գալով տեղափոխվում են նրա հորդորներով, որ երկրի երեսին նրա ամեն հրաման կատարեն։

13 Նա ամպերը բերում էմարդկանցխրատելու համար, կամ երկիրըոռոգելուհամար, կամ իր շնորհըցույց տալուհամար։

14 Ո՛վ Հոբ, լսի՛ր այս բաները, կանգնի՛ր ու մտածի՛ր Աստծու սքանչելի գործերի մասին։

15 Գիտե՞ս արդյոք, թե Աստված դրանք ինչպե՛ս է կարգավորում և իր ամպի կայծակը փայլեցնում։

16 Գիտե՞ս արդյոք ամպերի հավասարակշռությունը, գիտությամբ կատարյալի սքանչելիքները։

17 Գիտե՞ս,որ հագուստներդ տաքանում են, երբ երկիրը հարավի քամուց հանգստանում է։

18 Նրա հետ միասին կարո՞ղ ես երկինքը տարածել, որ ձուլած հայելու պես ամուր է։

19 Սովորեցրո՛ւ մեզ, թե նրան ի՛նչ ասենք. խավարի պատճառով չենք կարողանումմեր խոսքըդասավորել։

20 Իրեն թող ասեն՝ արդյոք ես ուզո՞ւմ եմ խոսել իր հետ։ Որևէ մեկը երբևիցե փափագե՞լ է կործանվել։

21 Եվ հիմա ոչ մեկը չի կարողանա նայել լույսին, որ փայլում է երկնքի վրա, երբ քամին անցնում է ու մաքրում դրանք։

22 Հյուսիսից ոսկի և պայծառություն է գալիս, Աստծու շուրջը ահեղ փառավորություն կա։

23 Նա Ամենակարող է. նրան չենք կարող գտնել։ Նա մեծ է զորությամբ և իրավունքն ու արդարության շատությունը նա չի ծռի։

24 Դրա համար մարդիկ նրանից վախենում են. նա չի նայի ինքն իր մեջ իմաստուն եղող ոչ մեկի»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 38

1 Այն ժամանակ Տերը փոթորկի միջից պատասխանեց Հոբին և ասաց.

2 «Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խոսքերով։

3 Տղամարդու պես մեջքդ գոտևորի՛ր, ու ես քեզ հարցնեմ, և դու ինձ գիտցածդ իմացրո՛ւ։

4 Երբ ես դնում էի երկրի հիմքերը, որտե՞ղ էիր. իմացրո՛ւ ինձ, եթե հասկացողություն ունես։

5 Եթե գիտես,ասա՛՝ո՞վ դրեց դրա չափերը, կամ թե դրա վրա լարը ո՞վ քաշեց։

6 Դրա հիմքերն ինչի՞ վրա են դրված, կամ դրա անկյունաքարն ո՞վ է դրել,

7 Երբ առավոտյան աստղերը միասին ցնծությամբ երգում էին, ու երբ Աստծու բոլոր որդիներըուրախությամբաղաղակում էին։

8 Ծովը դռներովո՞վկապեց, երբ սա հորդահոսելով արգանդից դուրս եկավ։

9 Երբ ես ամպը նրա համար հագուստ դրեցի և մեգը՝ խանձարուր,

10 Իմ սահմանը նրա համար հաստատեցի և փականք ու դռներ դրեցի

11 Եվ ասացի. “Մինչև այստեղ գաս և էլ չանցնես. այստեղ քո փառահեղ ալիքները դադար կառնեն”։

12 Քո օրերում երբևէ մի առավոտի հրամայե՞լ ես, արշալույսին իր տեղը ցույց տվե՞լ ես,

13 Որ երկրի ծայրերը բռնի, և ամբարիշտները նրանից թոթափվեն։

14 Որ երկիրը ձև առնի, ինչպես կնիքի կավը, և ներկայանա որպես հանդերձով զարդարված.

15 Ամբարիշտներից իրենց լույսը վերցվի, ու բարձր բազուկը կոտրվի։

16 Արդյոք մինչև ծովի աղբյուրները գնացե՞լ ես և անդունդի խորքում ման եկե՞լ ես։

17 Արդյոք քո առաջ մահվան դռները բացվե՞լ են, ու մահվան ստվերում դռները տեսե՞լ ես։

18 Արդյոք երկրի լայնություններն ըմբռնե՞լ ես. ասա՛, եթե ամեն բան գիտես։

19 Ո՞րն էայն տեղիճանապարհը, որտեղ լույսն է բնակվում, և ո՞րն է խավարի տեղը,

20 Որ դու այն իր սահմանը տանես և նրա տան շավիղները իմանաս։

21 Դու գիտես, որովհետև այն ժամանակ ծնվեցիր, և քո օրերի թիվը մեծ է։

22 Արդյոք ձյան շտեմարանները գնացե՞լ ես և կարկուտի շտեմարանները տեսե՞լ ես,

23 Որ ես նեղության ժամանակի համար եմ պահել, կռվի և պատերազմի օրվա համար։

24 Այն ո՞ր ճանապարհն է, որով փայլակը բաժանվում է, երկրի վրա տարածվում է արևելյան քամին։

25 Ո՞վ է հեղեղների համար անցք բաց անում ու ճանապարհ՝ որոտումների փայլակի համար,

26 Որ անմարդաբնակ երկրի վրա անձրև գա, անապատում, որտեղ մարդ չկա,

27 Որ ամայի և ամայացված վայրերը կշտացնի և որ դալար խոտ բուսցնի։

28 Անձրևը հայր ունի՞ արդյոք, կամ ո՞վ է ցողի կաթիլները ծնողը։

29 Ո՞ւմ արգանդից է սառույցը դուրս գալիս, ու երկնքի եղյամը ծնողն ո՞վ է։

30 Ջրերը քարի պես պնդանում են, և անդունդի երեսը սառչում է։

31 Կարո՞ղ ես Բազմաստեղի կապերը կապել կամ Հայկի կապերը բաց անել։

32 Համաստեղություններն իրենց ժամանակին կհանե՞ս և Արջն իր զավակների հետ կառաջնորդե՞ս։

33 Երկնքի կանոնները գիտե՞ս կամ երկրի վրա նրա իշխանությունը կարո՞ղ ես հաստատել։

34 Ձայնդ մինչև ամպերը կարո՞ղ ես բարձրացնել, որ մի ջրհեղեղ քեզ ծածկի,

35 Կայծակներ ուղարկել, որ գնան ու քեզ ասեն. “Ահա այստեղ ենք”։

36 Մարդու ներսում ո՞վ իմաստություն դրեց, կամ սրտին ո՞վ խելք տվեց։

37 Ամպերն ո՞վ է իմաստությամբ հաշվում, և երկնքի տիկերն ո՞վ է պառկեցնում,

38 Երբ փոշին անձրևից զանգված է դառնում, ու հողի կոշտերն իրար են կպչում։

39 Կարո՞ղ ես առյուծի համար որս որսալ և կորյունների ախորժակը հագեցնել,

40 Երբ դրանք այրերում կուչ են գալիս և թավուտներում դարան նստում։

41 Ագռավի համար նրա որսն ո՞վ է պատրաստում, երբ նրա ձագերն առ Աստված են աղաղակում և կերի պակասի պատճառով թափառում»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 39

1 «Գիտե՞ս ժայռի այծյամների ծնելու ժամանակը, եղնիկների ծնելը դիտե՞լ ես։

2 Նրանց լրացրած ամիսները հաշվե՞լ ես և նրանց ծնելու ժամանակը գիտե՞ս,

3 Որ ծռվում, ծնում են իրենց ձագերին և թողնում են իրենց ցավերը։

4 Նրանց ձագերը զորանում են և մեծանում դաշտում, դուրս են գնում ու նրանց մոտ ետ չեն դառնում։

5 Ցիռն ո՞վ է ազատ բաց թողել, և վայրի էշի կապերն ո՞վ է արձակել,

6 Որի տունն անապատն արեցի և աղադաշտը՝ նրա բնակարանները.

7 Որը ծիծաղում է քաղաքի աղմուկի վրա, քշողի աղաղակը չի լսում.

8 Սարերում որպես իր արոտում է ման գալիս և ամենտեսակխոտեր է փնտրում։

9 Միեղջերուն կուզի՞ քեզ ծառայել կամ քո մսուրի մոտ կգիշերի՞։

10 Կարո՞ղ ես միեղջերուին ակոսում պարանով կապել, կամ քո ետևից խորդուբորդերը կտափանի՞։

11 Նրա համար, որ ուժը շատ է, նրան կվստահե՞ս ու գործդ նրան կհանձնե՞ս։

12 Կհավատա՞ս նրան, որ քո ցանածը կբերի ու քո կալը կհավաքի։

13 Ջայլամի թևն ուրախ-ուրախ շարժվում է.այդմի՞թե կհամեմատվի արագիլի թևերի ու փետուրների հետ։

14 Նա իր ձվերը գետնին է թողնում, հողի վրա դրանք տաքացնում.

15 Մոռանում է, որ մի ոտք դրանք կկոտրի, և դաշտի գազանները դրանք ոտնակոխ կանեն։

16 Նա իր ձագերի հանդեպ անգութ է, ասես իր ձագերը չեն. իր աշխատանքի զուր լինելու վախը չունի։

17 Որովհետև Աստված նրան հասկացողությունից զրկել է և գիտությունից նրան բաժին չի տվել։

18 Իսկ երբ թևերը բացի, ձիու և ձիավորի վրա ծիծաղում է։

19 Ձիուն դո՞ւ ես ուժ տվել, նրա պարանոցին բաշը հագցրել։

20 Դո՞ւ ես նրան մորեխի նման թռչել տալիս։ Նրա փառավոր վրնջյունը երկյուղալի է։

21 Հովտումսմբակովքանդքնդում է, իր ուժով զվարճանում. նա դուրս է գալիս՝ սպառազենը դիմավորելու։

22 Երկյուղի վրա ծիծաղում է ու չի սոսկում և սրի առաջից ետ չի դառնում։

23 Նրա վրա կապարճն է ճարճատում, պսպղուն նիզակն ու գեղարդը։

24 Հողից ցասումով ու կատաղությամբ կուլ է տալիս և չի կարողանում հանդարտ մնալ, երբ շեփորի ձայնն է լսում։

25 Շեփորը հնչեցնելիս ասում է՝ օ՜, ու հեռվից պատերազմի հոտն է առնում, զորավարների որոտալը, նաև դղրդյունը։

26 Բազեն քո՞ հասկացողությամբ է թռչում և իր թռիչքները դեպի հարավ տարածում։

27 Կամ քո՞ հրամանով է արծիվը սլանում և իր բույնը դնում բարձրերում։

28 Նա ժայռի վրա է բնակվում և բույն դնում ժայռի ժանիքի ու ապառաժի վրա։

29 Այնտեղից է նա կերը որոնում. նրա աչքերը հեռվից են տեսնում։

30 Նրա ձագերն էլ արյուն են ծծում, և որտեղ որ դիակներ են լինում, նա այնտեղ է»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 40

1 Տերը, Հոբին պատասխանելով, ասաց.

2 «Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞նրանմեղադրել. Աստծուն հանդիմանողը թող պատասխանի»։

3 Հոբը պատասխանեց Տիրոջը և ասաց.

4 «Ահա ես նվաստ եմ։ Ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։

5 Մեկ անգամ խոսել եմ, այլևս չեմ պատասխանի և երկրորդ անգամ չեմ կրկնի»։

6 Տերը փոթորկի միջից պատասխան տվեց Հոբին ու ասաց.

7 «Հիմա քաջազունի պես մեջքդ գոտեպնդի՛ր, որ քեզ հարցնեմ, և դու ինձ իմացնես։

8 Հիրավի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ հանցավո՞ր անես, որպեսզի ինքդ արդարանաս։

9 Կամ թե Աստծու նման բազո՞ւկ ունես ու կարո՞ղ ես քո ձայնով նրա պես որոտալ։

10 Հիմա զարդարվի՛ր փառքով ու մեծությամբ, զգեստավորվի՛ր պատվով և մեծափառությամբ,

11 Թափի՛ր բարկությանդ եռանդը ու նայի՛ր ամեն հպարտի և խոնարհեցրո՛ւ նրան.

12 Նայի՛ր ամեն հպարտի, նվաստացրո՛ւ նրան և ամբարիշտներին ոտնակո՛խ արա իրենց տեղում.

13 Նրանց միասին թաղի՛ր հողի մեջ, նրանց երեսները կապի՛ր ծածկոցով.

14 Այն ժամանակ ես էլ քեզ կգովեմ, որ քո աջ ձեռքը կարող է փրկել քեզ։

15 Ահա Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտն արջառի պես է ուտում։

16 Ահա նրա ուժն իր մեջքում է, նրա զորությունն իր փորի մկանների մեջ է։

17 Նա իր պոչը շարժում է եղևնու նման. նրա ազդրերի ջղերը հյուսված են։

18 Նրա ոսկորները պղնձյա խողովակներ են. նրա ոսկորները երկաթյա ձողեր են։

19 Նա Աստծու գործերի սկիզբն է. նրա Արարիչը նրան կմոտեցնի իր սուրը։

20 Որովհետև սարերը կերակուր են բերում նրա համար, և դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ։

21 Նա պառկում է ստվերախիտ ծառերի տակ՝ եղեգների ստվերում և ճահիճներում։

22 Նրան ստվերախիտ ծառերի հովանիներն են ծածկում. նրան հեղեղատների ուռենիներն են շրջապատում։

23 Երբ գետը վարարում է, ահա նա չի վրդովվում. նա ապահով է, եթե Հորդանանն էլ հորդի դեպի նրա բերանը։

24 Որևէ մեկը կարո՞ղ է նրան բռնել, երբ նա բաց աչքերով դիտում է, կամ նրան որոգայթի մեջ բռնելով՝ նրա քիթը ծակել»։