Categories
ՀՈԲ

ՀՈԲ 21

1 Հոբը պատասխանեց.

2 «Խոսքս լա՛վ լսեցեք, և սա թող լինի ձեր՝ ինձ տված մխիթարությունը։

3 Համբերո՛ղ եղեք, որ ես խոսեմ, ու իմ խոսելուց հետո՛ ծաղրեցեք։

4 Ես որ կամ, իմ գանգատը մի՞թե մարդու դեմ է, և հոգիս ինչո՞ւ չնեղվի։

5 Ինձ նայե՛ք ու ապշեցե՛ք. ձեռքներդ բերանների՛դ դրեք։

6 Հենց որ հիշում եմ, զարհուրում եմ, ու մարմինս դողն է բռնում։

7 Ամբարիշտներն ինչո՞ւ են ապրում, ծերանում, նաև ուժով զորանում են։

8 Նրանց սերունդն իրենց հետ, իրենց առաջ հաստատուն է, նրանց զավակները՝ իրենց աչքի դեմ։

9 Նրանց տներն ապահով են, երկյուղից ազատ, և Աստծու գավազանը նրանց վրա չէ։

10 Նրանց եզը զուգավորվում է, նրանց կովը չի վիժում և ծնում է։

11 Նրանք իրենց մանուկներին ոչխարի հոտի պես են դուրս հանում, և նրանց տղաները ոստոստում են։

12 Թմբուկով ու քնարով են երգում և սրնգի ձայնով ուրախանում։

13 Նրանք իրենց օրերը ճոխության մեջ են անցկացնում և հանգիստ գերեզմանկիջնեն։

14 Նրանք Աստծուն ասում են. “Մեզանից հեռացի՛ր, մենք քո ճանապարհները չենք ուզում իմանալ։

15 Ամենակարողն ո՞վ է, որ նրան ծառայենք, և մենք ի՞նչ օգուտ ունենք, որ նրան աղերսենք”։

16 Տե՛ս, նրանց բարիքներն իրենց ձեռքում չեն. ամբարիշտների խորհուրդը ինձանից հեռու լինի։

17 Ամբարիշտների ճրագը քանի՞ անգամ կհանգչի, և նրանց տառապանքն իրենց վրա կգա՞։Աստվածիր բարկությամբ նրանց համար ցավեր կբաժանի՞։

18 Նրանք կլինե՞ն, ինչպես հարդը՝ քամու առաջ, և ինչպես մղեղը, որին մրրիկն է հափշտակել։

19 Ասում ես.“Աստված նրա հանցանքը նրա զավակների համար է պահում. թող հենց նրան հատուցի, որ ինքը հասկանա։

20 Թող նրա աչքերն իր կորուստը տեսնեն, և թող նա Ամենակարողի բարկությունից խմի,

21 Որովհետև նա իրենից հետո իր տան մասին ի՞նչ հոգս կունենա, երբ նրան հատկացված ամիսները վերջացել են”։

22 Մի՞թե կարելի է Աստծուն գիտություն ուսուցանել, քանի ինքն է բարձրերին դատում։

23 Մեկը մեռնում է իր առույգության մեջ՝ բոլորովին ապահով ու հանգիստ.

24 Նրա մարմինը լիքն է, և նրա ոսկորները՝ լեցուն ծուծքով։

25 Իսկ մյուսը մեռնում է դառն հոգով, բարիք չճաշակած։

26 Բայց երկուսն էլհողի մեջ միասին են պառկում, և նրանք որդերով են ծածկվում։

27 Ահա ձեր խորհուրդները գիտեմ, նաև այն հնարքները, որ իմ դեմ նյութել եք։

28 Որ ասում եք. “Ազնվականի տունը որտե՞ղ է, և որտե՞ղ է ամբարիշտների բնակության վրանը”։

29 Ճանապարհորդներին չե՞ք հարցրել ու նրանց նշանները չե՞ք հասկանում,

30 Թե կորստյան օրը չարը պահպանվում է, բարկության օրն այն ազատվում է։

31 Նրա դիմաց ո՞վ կդատապարտի նրա ընթացքը, և նրա արածի համար ո՞վ նրան կհատուցի։

32 Բայց նա գերեզմանոց է տարվում, և նրա տապանի վրա պահապան են դնում։

33 Հովտի կոշտերը նրա համար քաղցր են, և բոլոր մարդիկ նրա ետևից են գնում. նրա առաջից ընթացողներին թիվ չկա։

34 Ինձ փուչ բանով ինչպե՞ս եք մխիթարում, մինչ ձեր պատասխաններում ստություն է մնում»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 22

1 Եղիփազ Թեմանացին պատասխանեց.

2 «Մի՞թե մարդն Աստծու համար օգտակար է. խելացին միայն իր համար է օգտակար։

3 Ամենակարողին հաճելի կլինի՞, եթե արդար լինես, կամ շահ կլինի՞, եթե քո ճանապարհներն ուղիղ անես։

4 Մի՞թե աստվածավախության համար է քեզ հանդիմանում և քո դեմ ամբաստանություններ անում։

5 Չէ՞ որ քո չարությունը շատ է, ու քո հանցանքներին վերջ չկա։

6 Որովհետև դու քո եղբորից զուր տեղը գրավ էիր վերցնում և մերկերի հագուստներն էիր հափշտակում։

7 Ծարավին ջուր չէիր խմեցնում ու սովածից հացը խնայում էիր։

8 Երկիրն ուժեղ մարդունն էր, և պատվավորն էր այնտեղ բնակվում։

9 Որբևայրիներին դատարկ էիր ճանապարհ դնում, ու որբերի բազուկները կոտրվում էին։

10 Դրա համար քո շուրջը որոգայթներ կան, և հանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է։

11 Կամ թե խավարի պատճառով չես տեսնում, և ջրերի շատությունը քեզ ծածկել է։

12 Մի՞թե Աստված երկնքի բարձրերում չէ։ Աստղերի բարձրությա՛նը նայիր. ի՜նչ բարձր են։

13 Բայց դու ասում ես. “Աստված ի՞նչ գիտե. խավար մառախուղի միջի՞ց պիտի դատի։

14 Ամպերը նրա համար ծածկույթ են, ու նա չի նկատի. երկնքի կամարի վրա է շրջում”։

15 Մի՞թե վաղեմի ճանապարհն ես պահում, որով անօրեն մարդիկ գնացին,

16 Որոնք ժամանակից շուտ հափշտակվեցին. գետը տարավ նրանց հիմքերը,

17 Ովքեր Աստծուն ասում էին. “Հեռացի՛ր մեզանից”, “Ամենակալը մեզ ի՞նչ է կարող է անել”,

18 Բայց նա բարիքով էր լցրել նրանց տները։ Ամբարիշտների խորհուրդը թող ինձանից հեռու լինի։

19 Արդարները պիտի տեսնեն և ուրախանան, իսկ անմեղները նրանց պիտի ծաղրեն՝

20 Ասելով.“Մեր թշնամիները ճշմարիտ կորել են, ու նրանց մնացորդին կրակն է լափել իրավ”։

21 Աստծուն հնազանդվի՛ր և խաղաղության մե՛ջ եղիր նրա հետ. դրանով քեզ բարիք կգա։

22 Նրա բերանից ընդունի՛ր օրենքը և նրա խոսքերը սրտիդ մե՛ջ դիր։

23 Եթե Ամենակարողին վերադառնաս, կբարգավաճես, եթե անիրավությունն էլ քո վրանից հեռացնես։

24 Եթե ոսկու կտորի հետ հողի պես վարվես, Ոփիրի ոսկու հետ էլ՝ հեղեղատների քարերի պես,

25 Այն ժամանակ Ամենակարողը կլինի քո ոսկու կտորն ու քո փայլուն արծաթը։

26 Որովհետև այն ժամանակ Ամենակարողով կցնծաս ու դեմքդ դեպի Աստված կբարձրացնես։

27 Դու նրան կաղաչես, ու նա քեզ կլսի. քո ուխտերը կկատարես։

28 Մտադրություն ունենաս, դա քեզ կհաջողվի. քո ճանապարհների վրա լույս կծագի։

29 Երբմեկինցածրացնեն, դու կասես՝ բարձրությո՜ւն, և խոնարհ մարդուն նա կփրկի։

30 Նա նույնիսկ անմեղ չեղողին կազատի. նա քո ձեռքերի մաքրությամբ կազատվի»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 23

1 Հոբը պատասխանեց.

2 «Գանգատս այսօր էլ դառն է,ստացածսհարվածը՝ իմ հառաչանքից ծանր։

3 Երանի՜ գիտենայի, թե նրան ինչպե՛ս գտնեմ. մինչև նրա գահը կգնայի։

4 Իմ դատը նրա առաջ բաց կանեի և բերանս փաստերով կլցնեի։

5 Կիմանայի այն խոսքերը, որոնցով պիտի պատասխաներ, և կհասկանայի, թե ինձ ի՛նչ կասեր։

6 Մի՞թե մեծ զորությամբ կընդդիմանար ինձ։ Ո՛չ, այլ նա ինձ ուշադրություն կդարձներ։

7 Այնտեղ նրա հետ ուղղամիտ մարդն է վիճաբանում։ Ու ես իմ Դատավորից հավիտյան կազատվեի։

8 Ահա դեպի արևելք եմ գնում, ու նա չկա, դեպի արևմուտք, ու նրան չեմ նկատում,

9 Դեպի հյուսիս, որտեղ ինքն է գործում, չեմ նշմարում. հարավո՞ւմ է թաքնվում, ես նրան չեմ տեսնում։

10 Սակայն նա իմ ճանապարհը գիտե. երբ ինձ փորձի, ես ոսկու նման դուրս կգամ։

11 Նրա հետքերի վրա իմ ոտքը պինդ է. նրա ուղին եմ պահել ու չեմ մոլորվել։

12 Նրա շրթունքների պատվիրաններից ես չեմ շեղվել. իմ կանոնիցավելի նրա բերանի խոսքերն եմ պահել։

13 Բայց նա մեկմտածումունի. նրան ո՞վ ետ կկանգնեցնի. սրտի ուզածն անում է։

14 Այսպես նա ինձ համար սահմանվածը կկատարի. նրա մոտ սրանց նման շատ բաներ կան։

15 Դրա համար իր ներկայությունից զարհուրում եմ. մտածելիս նրանից վախենում եմ։

16 Աստված սիրտս թուլացնում է, Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։

17 Որովհետև ես չոչնչացա խավարի պատճառով, ոչ էլ մութը երեսս ծածկեց»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 24

1 «Ինչո՞ւ Ամենակարողը չի պահել ժամանակները, և ինչպե՞ս նրան ճանաչողները չեն տեսնում նրա օրերը։

2 Չարագործներըսահմաններն են տեղաշարժում, հոտեր են հափշտակում և արածեցնում,

3 Որբերի էշը քշում-տանում են, որբևայրու եզը գրավ են վերցնում,

4 Աղքատներին ճանապարհից մոլորեցնում են. երկրի աղքատները միասին թաքնվում են։

5 Ահա անապատի մեջ վայրի էշերի պես նրանք իրենց գործին են դուրս գալիս՝ վաղ առավոտից որս ման գալու. տափաստանը նրանց զավակներին հաց էտալիս։

6 Իրենց չպատկանող արտն են հնձում և ամբարիշտի այգին քաղում։

7 Գիշերը մերկ, առանց հագուստի են անցկացնում և ցրտին առանց ծածկոցի են։

8 Լեռների սաստիկ անձրևներից թրջվում են ու ապաստան չունենալով՝ ժայռին կառչում։

9 Որբին ստինքից են պոկում և աղքատի մանկանը գրավ են վերցնում։

10 Մերկ՝ առանց հագուստի են ման գալիս ու սոված-ծարավ՝ խուրձ են կրում։

11 Իրենց պատերի շրջափակի մեջ ձիթայուղ են հանում, հնձաններ տրորում, բայց ծարավ են մնում։

12 Քաղաքում մեռնող մարդիկ հեծեծում են, ու վիրավորների հոգին աղաղակում է օգնության համար, սակայն Աստվածդաանզգամություն չի համարում։

13 Նրանք լույսի հակառակորդներ են. նրա ճանապարհները չեն ճանաչում ու նրա շավիղներում չեն մնում։

14 Մարդասպանն արշալույսին է վեր կենում, աղքատին ու տնանկին սպանում և գիշերը գողի նման կողոպտում է։

15 Շնացողի աչքն էլ է երեկոյին սպասում՝ ասելով. “Ինձ աչք չի տեսնի”, ու երեսին քող է դնում։

16 Մթով ծակում են այն տները, որոնց վրա ցերեկով նշան են արել. նրանք լույսասած բանըչգիտեն։

17 Որովհետև նրանց բոլորի համար առավոտը մահվան ստվեր է, քանի որ նրանք մահվան ստվերի սոսկումները ճանաչում են։

18 Ջրի երեսին այն թեթև է. երկրի վրա նրանց բաժինն անիծյալ է, դեպի այգիների ճանապարհը չի դառնում։

19 Երաշտն ու տապը ձյան ջրերն են հափշտակում, գերեզմաննէլ՝մեղք գործողներին։

20 Մայրը մոռանում է նրան, որդերը խրախճանք են անում նրա վրա. նա այլևս չի հիշվում, ու անիրավությունը ծառի նման կտրվում է,

21 Որ չարչարում է չբեր-ամուլին և որբևայրուն բարիք չի անում։

22 ԲայցԱստվածիր ուժով զորավորներին կործանում է. երբ նա վեր կենա, ոչ ոք իր կյանքի համար ապահովություն չունի։

23 Բայց ինքը ապահովությամբ տալիս է նրան, որ իրեն վստահի, իսկ աչքերը նրա ճանապարհին են։

24 Մի քիչ ժամանակ բարձրացան, բայց ոչնչացան, ամենքի պես գլորվեցին ու խորտակվեցին և հասկի գլխի պես կտրվեցին։

25 Եթե այսպես չէ, ո՞վ է ինձ սուտ հանում և ցույց տալիս, որ իմ ասածները ոչինչ են»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 25

1 Բաղդատ Սոքեցին պատասխանեց.

2 «Իշխանությունն ու վախը նրա մոտ են. նա իր բարձրերում խաղաղություն է անում։

3 Նրա գնդերին մի՞թե թիվ կա, և նրա լույսն ո՞ւմ վրա չի ծագում։

4 Աստծու առաջ մարդ ինչպե՞ս կարդարանա, կամ կնոջից ծնվածն ինչպե՞ս մաքուր կլինի։

5 Տե՛ս, մինչև անգամ լուսինը լուսավոր չէ. աստղերն էլ նրա աչքի առաջ մաքուր չեն։

6 Ո՜ւր մնաց մարդը, որ մի որդ է, և մարդու որդին, որ մի ճիճու է»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 26

1 Հոբը պատասխանեց.

2 «Ինչպե՜ս օգնեցիր տկարին, զորացրի՜ր ուժ չունեցողի բազուկը։

3 Ինչպե՜ս խրատ տվեցիր իմաստուն չեղողին ու մե՜ծ հմտություն սովորեցրիր։

4 Այդխոսքերն ո՞ւմ ասացիր, և ո՞ւմ շունչը քեզանից դուրս եկավ։

5 Ուրվականները երկունքով են բռնվում, ստորին ջրերն ու դրանց բնակիչներնէլ։

6 Մերկ է դժոխքընրա առաջ, և մեռելների աշխարհըծածկոց չունի։

7 Նա դատարկության վրա հյուսիսն է տարածում և ոչնչի վրա երկիրը կախում.

8 Ջրերն ամպերի մեջ է ծրարում, և ամպերը դրանց տակ չեն պատռվում։

9 Նա լիալուսնիերեսը ծածկել է, իր ամպը դրա վրա տարածել։

10 Նա ջրերի երեսին լույսի և խավարի միջև մի շրջանակ է գծել՝ որպես սահման։

11 Երկնքի սյուները սասանվում են ու նրա հանդիմանությունից ապշում։

12 Իր զորությամբ ծովն է խաղաղեցնում և իր գիտությամբ Ռահաբինջարդում։

13 Իր հոգով երկինքը զարդարեց. նրա ձեռքը փախչող Վիշապին վիրավորեց։

14 Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը, և նրա մասին մեր լսածը փսփսուք է, և ո՞վ կարող է նրա զորության որոտումը հասկանալ»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 27

1 Հոբը շարունակեց իր խոսքն առաջ տանել ու ասաց.

2 «Իմ իրավունքը մերժող Աստված և իմ հոգին դառնացնող Ամենակարողը կենդանի է,

3 Ու քանի դեռ շունչս իմ մեջ է, և Աստծու հոգին իմ ռունգերի մեջ կա,

4 Իմ շրթունքներն անիրավություն չպիտի խոսեն, և լեզուս խաբեություն չպիտի խոսի։

5 Քա՜վ լիցի ինձ, որ ձեզ արդարացնեմ. մինչև մեռնելս ինձանից իմ կատարելությունը չեմ հեռացնելու։

6 Արդարությունս պինդ եմ բռնել ու բաց չեմ թողնի. օրերիցս ոչ մեկիհամարիմ խիղճը չի տանջումինձ։

7 Թող իմ թշնամին ամբարիշտի պես լինի, իմ հակառակորդը՝ անզգամի պես։

8 Որովհետև ի՞նչն է անաստվածի հույսը, երբ նա կտրվի, և Աստված նրա հոգին իրենից առնի։

9 Մի՞թե նրա աղաղակն Աստված կլսի, երբ նրա վրա նեղություն գա։

10 Կամ թե նա ուրախանալո՞ւ է Ամենակարողով. ամեն ժամանակ Աստծո՞ւն է կանչելու։

11 Աստծու զորության մասին ձեզ սովորեցնեմ. Ամենակարողի մոտ եղածը չեմ թաքցնի։

12 Ահա դուք բոլորդ էլ տեսաք և ինչո՞ւ եք այդպես փուչ սնապաշտություն անում։

13 Ահա Աստծու մոտ ամբարիշտ մարդու բաժինը և բռնավորների ժառանգությունը, որ Ամենակարողից են ստանում։

14 Եթե նրա որդիները շատանում են, սրի համար է. նրա զավակները հացով չպիտի կշտանան։

15 Նրա մնացորդները համաճարակից պիտի մեռնեն, ու նրանց որբևայրիները լաց չպիտի լինեն։

16 Եթե նա հողի պես արծաթէլդիզելու լինի և ցեխի չափ հագուստներ պատրաստի,

17 Նա կպատրաստի, բայց արդարը կհագնի, և արծաթն իբրև բաժին անմեղը կստանա։

18 Նա իր տունը ցեցիոստայնիպես է շինում և այն խրճիթի նման, որայգուպահապանն է շինում։

19 Հարուստ կպառկի, բայց այլևս այդպես չի անի. աչքերը կբացի, բայց ամեն ինչ կորած լինի։

20 Արհավիրքը ջրերի պես նրան կհասնի. գիշերը փոթորիկը կգողանա նրան։

21 Արևելյան քամին նրան կվերցնի, և նա կգնա. փոթորիկը նրան իր տեղից կթռցնի։

22 Նրան վեր կգցի ու չի խնայի, մինչ նա կփախչի նրա զորությունից։

23 Նրա վրա ծափ կզարնեն ու նրան իր տեղից կսուլեն»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 28

Իմաստության խորհուրդը

1 «Անշուշտ, արծաթն իր հանքն ունի, և ոսկին՝ տեղ, որտեղ այն զտում են.

2 Երկաթը հողից է կորզվում, և քարը հալվում է, պղինձդառնում։

3 Մարդըվերջ է դնում խավարին և մինչև վերջին ծայրը քննում է. ծածուկ պահված հանքաքարերը, որոնք մթության և խոր խավարի մեջ են։

4 Նրանք հանքի մի խոռոչ են բացում ձորի մեջ՝ մարդկանց բնակավայրից հեռու, ճամփորդներից մոռացված. նրանք առանձին են աշխատում, խոռոչի մեջ, պարաններին կառչած։

5 Հողը, որից հաց է դուրս գալիս, և որի տակը կրակով տակնուվրա է լինում.

6 Նրա քարերից շափյուղա է դուրս գալիս, ու նրա մեջ ոսկու ավազ կա։

7 Գիշատիչ թռչունընրաճանապարհը չգիտե, և անգղի աչքն այն չի տեսել։

8 Վայրիգազաններն այն կոխ չեն տվել. առյուծը նրա վրայով չի անցել։

9 Նա ապառաժին է ձեռքը գցում, սարերը հիմքից տապալում,

10 Ժայռերի մեջ ջրմուղներ է ճեղքում, ու նրա աչքն ամեն թանկագին բան տեսնում է։

11 Գետերին արգելում է ծորել ու գաղտնին լույսաշխարհէ հանում։

12 Բայց իմաստությունը որտե՞ղ է գտնվում, և ո՞րն է խելքի տեղը։

13 Մարդը դրա արժեքը չգիտե. ողջերի աշխարհում այն չի գտնվի։

14 Անդունդն ասում է. “Այն իմ մեջ չէ”։ Ծովն էլ ասում է. “Ինձ մոտ չկա”։

15 Նրա փոխարեն ամենամաքուր ոսկին չի տրվի, և արծաթը չի վճարվի իբրև նրա գին։

16 Այն Ոփիրի ոսկով չի գնահատվի,ոչ էլպատվական եղնգնաքարով ու շափյուղայով։

17 Դրա մոտ ոսկին և բյուրեղն արժեք չունեն, և այն ակնակուռ ոսկե զարդերի հետ չի փոխանակվի։

18 Բուստն ու բյուրեղը չեն էլ հիշվի. իմաստության գինը մարգարիտներից առավել է։

19 Դրա մոտ Եթովպիայի տպազիոնն արժեք չունի. մաքուր ոսկով այն չի գնահատվի։

20 Ուրեմն իմաստությունը որտեղի՞ց է գալիս, և խելքի տեղը ո՞րն է։

21 Այն բոլոր ողջերի աչքերից ծածկված է ու երկնքի թռչուններից էլ թաքցված։

22 Կորուստն ու մահն ասում են. “Մենք մեր ականջներով միայն դրա համբավն ենք լսել”։

23 Դրա ճանապարհն Աստված գիտե. նա է դրա տեղը ճանաչում։

24 Որովհետև նա է մինչև երկրի ծայրերը նայում. երկնքի ամբողջ տակը գտնվածները տեսնում է։

25 Քամուն կշիռ դնելիս և ջրերը չափով չափելիս,

26 Անձրևի համար օրենք սահմանելիս, որոտալից կայծակի համար՝ ճանապարհ,

27 Այսամբողջժամանակ նա տեսել ու հաշվել է այն, պատրաստել ու քննել է այն

28 Եվ մարդուն ասել է. “Ահա Տիրոջ երկյուղն է իմաստությունը, և չարությունից հեռանալը խելք է”»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 29

Հոբի վերջին փաստարկությունները

1 Հոբը շարունակեց իր խոսքն ու ասաց.

2 «Երանի՜ առաջվա ամիսների և այն օրերի պես լինեի, երբ Աստված ինձ պահում էր.

3 Երբ նրա ճրագն իմ գլխի վերևում լույս էր տալիս, խավարում նրա լույսով էի գնում։

4 Երբ ես իմ երիտասարդության օրերում էի, և Աստծու մտերմությունն իմ վրանի վրա էր։

5 Երբ Ամենակարողը դեռևս ինձ հետ էր, և իմ որդիներն իմ շուրջն էին։

6 Երբ իմ ճանապարհը կարագով էր լվացված, և ապառաժը կողքիս ձիթայուղի աղբյուրներ էր բխեցնում։

7 Իսկ երբ քաղաքի դուռն էի դուրս գալիս, իմ աթոռը հրապարակում էի դնում.

8 Երիտասարդներն ինձ տեսնում էին ու թաքնվում, իսկ ալևորները վեր էին կենում կանգնում.

9 Իշխանները խոսելուց դադարում էին և ձեռքները բերաններին էին դնում.

10 Ազնվականների ձայնը կտրվում էր, ու նրանց լեզուն քիմքին էր կպչում։

11 Որովհետև ինձ լսող ականջն ինձ երանի էր տալիս, և ինձ տեսնող աչքն ինձ հավանում էր։

12 Որովհետև ես աղաղակող տնանկին ազատում էի, նաև որբին, որ անօգնական էր։

13 Կորածի օրհնությունն ինձ վրա էր գալիս, և որբևայրու սիրտն ուրախացնում էի։

14 Արդարությամբ էի զգեստավորված և նրանով զգեստավորվում էի. իրավունքը պատմուճան և խույր էր ինձ համար։

15 Ես կույրին աչքեր էի, կաղին՝ ոտքեր։

16 Աղքատներին հայր էի. պաշտպանում էի ինձ անծանոթի դատը,

17 Փշրում էի անիրավի ժանիքը, նրա ատամների որսը խլում։

18 Ասում էի. “Բույնիս կողքին կմեռնեմ և օրերս ավազի չափ կշատացնեմ.

19 Արմատներս ջրին կբացվեն, ու ցողն իմ ոստերի վրա կօթևանի.

20 Փառքս նոր կմնա ինձ հետ, և աղեղս ձեռքիս կնորոգվի”։

21 Ինձ ականջ էին դնում և սպասում. երբ խորհուրդ էի տալիս, լռում էին։

22 Իմ խոսելուց հետո չէին կրկնում, և իմ ասածը կաթում էր նրանց վրա։

23 Ինձ սպասում էին, ինչպես անձրևին, ու բերանները բաց էին անում գարնան անձրևին սպասողի նման։

24 Եթե ես նրանց վրա ծիծաղեի, դժվար թե հավատային. իմ ուրախ երեսը չէին նսեմացնի։

25 Նրանց ճանապարհն էի որոշում և իբրև գլխավոր նստում. ապրում էի, ինչպես թագավորը՝ զորքի մեջ, իբրև մեկը, որ սգավորներին է մխիթարում»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 30

1 «Բայց հիմա ինձ ծաղրում են տարիքով ինձանից փոքրերը, որոնց հայրերին իմ հոտերի շների հետ էլ չէի ուզենա դնել։

2 Ինձ ի՞նչ պետք էր զորությունը նրանց ձեռքերի, որոնց առույգությունը կորել էր։

3 Չքավորությունից և քաղցից ցամաքած՝ գիշեր ժամանակ անապատ էին փախչում, ավերակ և ամայի վայրեր.

4 Մացառի վրայի մոլոշն էին քաղում և գիհիի արմատը՝ իբրև իրենց հաց։

5 Նրանք հասարակությունից դուրս էին արվում, ու նրանց վրա գոռում էին, ինչպես գողերի վրա։

6 Սոսկալի ձորերում էին բնակվում, գետնին ու ապառաժների ծերպերում։

7 Մացառներում բղավում էին, եղինջների տակ էին հավաքվում։

8 Հիմարների որդիներ և աննշանմարդկանցորդիներ լինելով՝ երկրից դուրս էին քշվում։

9 Բայց հիմա ես եմ նրանց խաղքը դարձել, նրանց համար ծաղրուծանակի առարկա եղել։

10 Ինձանից զզվում են, ինձանից հեռանում և չխնայելով երեսիս են թքում։

11 Քանի որԱստվածիմ աղեղի լարը թուլացրել է ու ինձ նեղել, նրանք էլ իմ առաջ սանձը բաց են թողել։

12 Աջ կողմից խաժամուժն է կանգնում, ոտքերս հրում, ինձ համար իրենց կործանումի ճանապարհները պատրաստում։

13 Նրանք իմ շավիղները քանդում են ու իմ կործանման համար են աշխատում՝ առանց որևէ օգնականիկարիքնունենալու։

14 Գալիս են ասես լայն խրամատով, դղրդոցով գլորվելով են գալիս։

15 Արհավիրքներն ինձ վրա են դարձել, քամու պես իմ պատիվն են հալածում. իմ ազատությունն ամպի պես անցել է։

16 Հիմա հոգիս իմ ներսում հալվում է. ինձ տրտմության օրերն են պատել։

17 Գիշերները ոսկորներս ծակվում, ինձ կրծող ցավերը չեն հանգստանում։

18 Աստվածմեծ ուժով բռնեց իմ հագուստները. պատմուճանիս օձիքից պինդ բռնեց ինձ։

19 Նա ինձ ցեխն է գցել, և ես հողի ու մոխրի նման եմ դարձել։

20 Ես քեզ աղաղակում եմ, բայց դու ինձ չես պատասխանում, կանգնում եմ, բայց դու ինձ ուշադրություն չես դարձնում։

21 Դու իմ նկատմամբ անգութ ես դարձել, ձեռքիդ զորությամբ ինձ հետ թշնամություն ես անում։

22 Դու ինձ բարձրացրել ես, քամուն հեծնել տվել ու մրրիկով ցնցում ես։

23 Ստույգ գիտեմ, որ ինձ մահվան ես տանելու և բոլոր կենդանիների համար սահմանված տունը։

24 Արդարև, երբԱստված իրձեռքը երկարում է, աղաչանք չկա, և երբ կորստյան է մատնում, նրանց համար՝ աղաղակ։

25 Մի՞թե ես օրը դժվարությամբ անցկացնողի համար լաց չեմ եղել. հոգիս աղքատի համար չի՞ նեղվել։

26 Մինչ ես բարիքի էի սպասում, չարիք եկավ, լույս էի ակնկալում, խավար եկավ։

27 Աղիքներս եռացին ու չհանդարտվեցին. տրտմության օրերը դեմս ելան։

28 Սևացած եմ ման գալիս, բայց ոչ արևից. ժողովրդի մեջ կանգնում եմ օգնության համար։

29 Շնագայլերին եղբայր եմ դարձել ու ջայլամներին՝ ընկեր։

30 Մաշկս ինձ վրա սևացել է և կթափվի, ոսկորներս՝ տաքությունից վառվել։

31 Սգի է փոխվել իմ քնարը, ու իմ սրինգը՝ լալկանների ձայնի»։