Categories
ՀՈԲ

ՀՈԲ 11

1 Այն ժամանակ Սոփար Նաամացին պատասխանեց.

2 «Մի՞թե շատ խոսքերին պատասխան չի լինի, կամ շատախոս մարդը պիտի արդա՞ր դուրս գա։

3 Քո դատարկ խոսքե՞րը պիտի մարդկանց լռեցնեն. դու ծաղրես, ու հանդիմանող չլինի՞։

4 Որ ասում ես՝ “Իմ խոսքը մաքուր է, և քո աչքի առաջ անարատ եմ”։

5 Սակայն երանի՜ թե Աստված խոսեր ու քո դեմ իր շուրթերը բաց աներ

6 Եվ քեզ իմաստության գաղտնիքը հայտներ, որովհետև ճշմարիտ իմաստությունը երկու երես ունի։ Ուրեմն իմացի՛ր, որ Աստված քո հանցանքների մի մասը մոռացության է տալիս։

7 Կարո՞ղ ես Աստծու խորհուրդը գտնել կամ Ամենակարողին ամբողջապես հասկանալ։

8 Նա երկնքի բարձրությունն ունի. դու ի՞նչ կարող ես անել։ Դժոխքից էլ խորն է նա. ի՞նչ կհասկանաս։

9 Նրա չափը երկրից երկար է ու ծովից էլ լայն է։

10 Եթե նա անցնի ու բռնի ևդատիհավաքի, նրան ո՞վ ետ կպահի։

11 Որովհետև նա խաբեբա մարդկանց ճանաչում է ու անօրենությունը տեսնում է և ուշադրություն չի՞ դարձնում։

12 Բայց անմիտ մարդը իմաստուն պիտի դառնա, եթե վայրի էշի ձագը իբրև մարդ ծնվի։

13 Եթե դու քո սիրտն ուղղես և ձեռքերդ դեպի իրեն տարածես,

14 Եթե ձեռքիդ անօրենություն կա, այն հեռացրո՛ւ, ու քո վրաններում անիրավություն թող չբնակվի։

15 Ահա այն ժամանակ անարատ երեսդ կբարձրացնես, հաստատուն կլինես ու չես վախենա։

16 Որովհետև թշվառությունը կմոռանաս,այնանցած ջրերի պես կհիշես։

17 Կյանքը կեսօրից էլպայծառկկանգնի, եթե խավարի էլ, առավոտվա պես կլինի։

18 Դու ապահով կլինես, որովհետև հույս կա։ Դու կպահպանվես ու ապահովության մեջ կհանգստանաս։

19 Կպառկես, ու վախեցնող չի լինի։ Շատերը քո հաճությունը կխնդրեն։

20 Բայց ամբարիշտների աչքերը պիտի նվաղեն, և նրանք ապաստան չեն ունենա. նրանց հույսը հոգեվարքի մեջ պիտի լինի»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 12

1 Հոբը պատասխանեց.

2 «Արդարև դուք եք ժողովուրդը, և իմաստությունը ձեզ հետ մեռնելու է։

3 Ես էլ ձեզ պես խելք ունեմ. ձեզանից պակաս չեմ. և այսպիսի բաներ ո՞վ չգիտե։

4 Իր բարեկամից ծաղրվող եմ դարձել ես, որ թեև Աստծուն կանչեցի, ու նա պատասխանեց, սակայն ծաղրվում է արդարը, կատարյալը։

5 Իրենց ապահով զգացող մարդիկ արհամարհում են թշվառությունը՝ որպես նրանց բաժինը, որոնց ոտքերը սայթաքում են։

6 Ապահով են ավազակների վրանները, և հանգիստ՝ Աստծուն բարկացնողներինը, որոնք Աստծուն ձեռքների մեջ են տանում։

7 Բայց հարցրո՛ւ անասուններին, որ քեզ սովորեցնեն, և երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։

8 Կամ երկրի հե՛տ խոսիր, ու նա քեզ կսովորեցնի, և ծովի ձկները քեզ կպատմեն։

9 Ո՞վ չի հասկանա, որ Տիրոջ ձեռքն է այս բաներն արել,

10 Որ բոլոր կենդանիարարածներիկյանքը նրա ձեռքին է, նաև ամեն մարդկային մարմնի հոգին։

11 Մի՞թե խոսքերն ականջը չի որոշում, և ուտող քիմքը՝ համն առնում։

12 Իմաստությունն ալևորների մեջ է, և գիտությունը՝ երկար օրերի մեջ։

13 Իմաստությունը և զորությունը նրա մեջ են. խորհուրդը և գիտությունը Աստծունն են։

14 Ահա նա կքանդի, ու չի վերաշինվի. մեկին որ բանտարկի, չի կարող ազատվել։

15 Ահա նա ջրերը հետ է պահում, երաշտ է լինում. դրանք բաց է թողնում, ու երկիրը տակնուվրա են անում։

16 Զորությունն ու իմաստությունը նրանն են. նրանն են նաև մոլորեցնողն ու մոլորյալը։

17 Նա խորհրդականներին կողոպտված է ման ածում, իսկ դատավորներին՝ հիմարացած։

18 Նա է թագավորների իշխանությունը քանդում և նա է նրանց իշխանություն տալիս։

19 Նա քահանաներին կողոպտված է ման ածում և զորավորներին կործանում է։

20 Նա ինքնավստահներից լեզվանիությունը վերցնում է և ծերերի հասկացողությունը խլում։

21 Ազնվականների վրա անարգանք է թափում և զորավորների գոտին թուլացնում է։

22 Ի հայտ է բերում խավարի խորունկ բաները և մահվան ստվերը լույսի մեջ է դուրս բերում։

23 Ազգերին բազմացնում է և նրանց կորստյան է մատնում. ազգերին սփռում է, նաև նրանց առաջնորդում։

24 Երկրի ժողովուրդների գլխավորների խելքն առնում է և նրանց մոլորեցնում անճանապարհ անապատում։

25 Նրանք խավարում խարխափում են և լույս չունեն. նա նրանց մոլորեցնում է հարբածների պես»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 13

1 «Այդ ամենն իմ աչքը տեսել է, ականջս՝ լսել ու հասկացել։

2 Ձեր իմացածի չափ ես էլ գիտեմ. ես ձեզանից պակաս չեմ։

3 Բայց եսկուզենայիԱմենակարողի հետ խոսել ու կցանկանայի Աստծու մոտ դատս պաշտպանել։

4 Սակայն դուք ստեր հորինողներ եք, դուք ամենքդ փուչ բժիշկներ եք։

5 Երանի՜ բոլորովին լռեիք, և դա ձեզ համար իմաստություն կհամարվեր։

6 Լսեցե՛ք, խնդրեմ, իմ պատճառաբանությունը և իմ շրթունքների փաստերին ակա՛նջ դրեք։

7 Աստծո՞ւ համար եք անիրավություններ խոսում, նրա՞ համար եք խաբեություններ խոսում։

8 Մի՞թե նրան եք կողմնակալություն անում կամ Աստծո՞ւ համար եք փաստաբանում։

9 Լա՞վ կլինի, որ նա ձեզ քննի, կամ նրան խաբել կարո՞ղ եք, ինչպես մարդուն են խաբում։

10 Նա ձեզ անպայման կհանդիմանի, եթե թաքուն էլ կողմնակալություն անեք։

11 Մի՞թե նրա վեհությունը ձեզ չի զարհուրեցնելու, և նրա երկյուղը ձեզ վրա չի ընկնելու։

12 Ձեր հիշատակելի խոսքերը մոխրի առակներ են, ձեր պատնեշները՝ ցեխից պատնեշներ։

13 Ինձ մոտ լո՛ւռ մնացեք, որ ես խոսեմ, և ինչ որ լինի, ինձ վրա՛ թող գա։

14 Մարմինս ինչո՞ւ ատամներիս մեջ առնեմ, կյանքս էլ ափիս մեջ դնեմ։

15 Տե՛ս, թե որ ինձ սպանի էլ, ես իրեն եմ հուսալու. միայն թե նրա առաջ իմ ճանապարհները պաշտպանեմ։

16 Նաև այն է իմ փրկությունը, որ անաստվածը նրա առաջ չի գա։

17 Իմ խոսքը լա՛վ լսեցեք, և իմ ասածը ձեր ականջներին թող հասնի։

18 Ահա ես դատս կարգի եմ բերել, գիտեմ, որ արդար եմ լինելու։

19 Ո՞վ է, որ ինձ հետ կվիճի, որովհետև այն ժամանակ պիտի լռեի ու մեռնեի։

20 Միայն այս երկու բաները մի՛ արա ինձ. այն ժամանակ քո երեսից չեմ թաքնվի։

21 Ձեռքդ ինձանից հեռացրո՛ւ, և քո երկյուղն ինձ թող չզարհուրեցնի։

22 Հետո կանչի՛ր, ու ես կպատասխանեմ, կամ ես կխոսեմ, և դու պատասխա՛ն տուր։

23 Իմ անօրենությունները և մեղքերն ինչքա՞ն են. իմ հանցանքն ու մեղքն ինձ իմացրո՛ւ։

24 Երեսդ ինչո՞ւ ես ծածկում և ինձ քեզ թշնամի համարում։

25 Մի՞թեքամուցքշված տերևին ես վախեցնում կամ չոր մղեղին ես հալածում։

26 Որովհետև դու իմ դեմ դառը բաներ գրեցիր և իմ երիտասարդ ժամանակվա հանցանքներն ինձ ժառանգություն ես տալիս։

27 Եվ ոտքերս կոճղի մեջ ես դնում ու քննում իմ բոլոր ճանապարհները, ոտքիս քայլերին սահմաններ ես դնում։

28 Այնպես մարդը փտածի պես վայր է ընկնում, ցեցը կերած հագուստի պես մաշվում է»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 14

1 «Կնոջից ծնված մարդը կարճ կյանք ունի և նեղությամբ լիքն է։

2 Ծաղկի պես ծլում և թառամում է, ստվերի պես փախչում է, չի մնում։

3 Մանավանդ մի այսպիսի մեկի վրա էլ ես աչքերդ բացում և ինձ քեզ հետ դատաստան ես տանում։

4 Ո՞վ կարող է անմաքուրից մաքուր մի բան դուրս բերել. ոչ մեկը չի կարող։

5 Որովհետև նրա օրերը որոշված են, նրա ամիսների թիվը քեզ մոտ է, սահման ես դրել նրա համար, որ նա չի անցնի։

6 Ուրեմն երեսդ նրանից շրջի՛ր, որ հանգստանա, մինչև որ իր օրը վարձկանի պես լրացնի։

7 Որովհետև ծառն էլ դեռևս հույս ունի. եթե կտրվի, դարձյալ կծլի, ու նրա ճյուղերը չեն պակասի։

8 Թեկուզ նրա արմատը հողում ծերացած լինի, ու նրա բունը՝ փոշու մեջ մեռած,

9 Ջրի հոտից էլ դարձյալ կծաղկի ևնորտնկվածի պես ճյուղեր կարձակի։

10 Բայց մարդը մեռնում է և անհետանում, իր վերջին շունչը կփչի և այլևս գոյություն չունի։

11 Ջրերը ծովակից հոսում են, և գետը չորանում-ցամաքում է։

12 Այդպես էլ մարդը պառկում է ու վեր չի կենում։ Մինչև երկինքն էլ չլինի, վեր չեն կենա և իրենց քնից չեն զարթնի։

13 Երանի՜ թե ինձ դժոխքում ծածկեիր, մինչև քո բարկությունն անցնելը թաքցնեիր, ինձ համար ժամանակ որոշեիր ու հետո ինձ հիշեիր։

14 Եթե մարդը մեռել է, մի՞թե կկենդանանա։ Ծանր ծառայությանսբոլոր օրերին սպասելու եմ, մինչև որ իմ նորոգվելը գա։

15 Դու պիտի կանչես, և ես պատասխան պիտի տամ, և դու քո ձեռքի գործը եղող արարածին՝ինձ,պիտի հավանեիր։

16 Այն ժամանակ դու իմ քայլերը պիտի հաշվես, բայց իմ մեղքերը չես քննի։

17 Իմ մեղքը ծրարի մեջ կնքված է, և դու իմ հանցանքը պիտի ծածկես։

18 Մինչև անգամ սարն ընկնում փշրվում է, ապառաժը՝ իր տեղից փոխադրվում,

19 Ջրերը մաշեցնում են քարերը, նրա հոսանքները սրբում են երկրի հողը, դու էլ կործանում ես մարդու հույսը։

20 Դու նրան իսպառ ընկճում ես, ու նա գնում է։ Նրա դեմքը փոխելով՝ նրան բաց ես թողնում։

21 Նրա որդիները պատիվ ունեն, ինքը չգիտե, կամ անարգ են, ինքը նրանց չի տեսնում։

22 Մարդը միայն իր մարմնի ցավն է զգում, ու նրա հոգին նրա մեջ տրտմում է»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 15

1 Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանեց.

2 «Մի իմաստուն մի՞թե օդանման մտքերով կպատասխանի և իր փորն արևելյան քամով կլցնի,

3 Անպետք խոսքերով վիճաբանելով և անօգուտ խոսքերով։

4 Մանավանդ որ երկյուղածությունը խափանում ես և առ Աստված աղոթքն արգելում։

5 Որովհետև անօրենությունդ բերանիդայդպեսէ սովորեցնում, և դու նենգավորների լեզուն ես ընտրել։

6 Քեզ քո բերանն է դատապարտում և ոչ թե ես. քո շրթունքներն էլ քո դեմ են վկայում։

7 Դո՞ւ ես իբրև առաջին մարդ ծնվել և բլուրներից առա՞ջ ես ստեղծվել։

8 Աստծու գաղտնիքների՞ն էիր ականջ դնում, թե՞ մարդկային իմաստությունը միայն քեզ է պատկանում։

9 Ի՞նչ գիտես դու, որ մենք չգիտենք, դու ի՞նչ ես հասկանում, որ մենք չունենք։

10 Մեզ մոտ ծեր էլ կա, ալևոր էլ, որ քո հայրերից տարիքով են։

11 Աստծու մխիթարանքներն ու մեղմ խոսքերը քեզ հետ, որխոսվեցին,մի՞թե քեզ քիչ են թվում։

12 Քո սիրտը քեզ ո՞ւր է տանում, ու քո աչքերն ինչո՞ւ են փայլատակում,

13 Որ հոգիդ Աստծու դեմ ես դարձրել ու բերանիցդայդպիսիխոսքեր ես հանում։

14 Մարդն ի՞նչ է, որ մաքուր լինի, և կնոջից ծնվածը՝ որ արդարանա։

15 Եթե Աստված իր սրբերին էլ չի վստահում, և նույնիսկ երկինքը մաքուր չէ իր առջև,

16 Բայց մանավանդ գարշելի ու պիղծ է մարդը, որ անիրավությունը ջրի պես է խմում։

17 Ես քեզ իմացնեմ, ինձ լսի՛ր, ու իմ տեսածըքեզպատմեմ,

18 Ինչ որ իմաստունները պատմեցին ու իրենց հայրերիցստացածըչթաքցրին։

19 Երկիրը միայն նրանց տրվեց, ու նրանց մեջ մի օտարական չանցավ։

20 Ամբարիշտն իր բոլոր օրերին տանջվում է, ու բռնավորի համար հաշվված տարիներ են պահված։

21 Նրա ականջներում սարսափների ձայն կա. խաղաղ ժամանակ ավերիչը նրա վրա է գալիս։

22 Նա չի հավատում, թե խավարից կազատվի, և ինքը սրի համար է պահված։

23 Նա հացի համար թափառում է՝ասելով՝ո՞ւր է. գիտե, որ խավար օրը կողքին պատրաստ է։

24 Նեղությունն ու տառապանքը նրան զարհուրեցնում են. դրանք նրան պատերազմի պատրաստ թագավորի պես ընկճում են։

25 Որովհետև նա իր ձեռքն Աստծու դեմ մեկնեց և Ամենակալի հանդեպ գոռոզացավ։

26 Հանդուգն կերպով նրա վրա հարձակվեց. իր ասպարը մեծ ցցվածքներ ուներ։

27 Որովհետև նա իր երեսը ճարպով ծածկեց ու կողերի վրա ճարպ կապեց։

28 Նա ավերակ քաղաքներում, այնպիսի տներում բնակվեց, որոնց մեջ բնակվող չկա, որոնք քարակույտեր դառնալու համար են պատրաստված։

29 Նա չպիտի հարստանա, ու նրա ունեցվածքը հաստատուն չպիտի մնա. նրանց ստացվածքը երկրի վրա չպիտի տարածվի։

30 Նա մթից չի հեռանա. բոցը կչորացնի նրա ճյուղերը. նաԱստծուբերանի շնչով կոչնչանա։

31 Թող ունայնությանը չհավատա. ինքն իրեն է խաբում, որովհետև նրա վարձն ունայնությունն է։

32 Իր օրը դեռ չի հասել, նա վախճանվում է. նրա ճյուղերը չպիտի կանաչեն։

33 Նա դեն է գցում, ինչպես որթը՝ իր ազոխը, կամ ինչպես ձիթենին է թափում իր ծաղիկները։

34 Որովհետև անաստվածների հավաքն ամայի պիտի լինի, և կաշառք վերցնողների վրանները կրակը պիտի լափի։

35 Նրանք թշվառություն են հղանում և անօրենություն կծնեն. նրանց ներսը խաբեություն է պատրաստում»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 16

1 Հոբը պատասխանեց.

2 «Ես սրանց նման շատ բաներ եմ լսել. դուք բոլորդ ձանձրալի մխիթարողներ եք։

3 Դատարկ խոսքերը մի՞թե վերջ ունեն, կամ քեզ ի՞նչն է դրդում, որ պատասխանես։

4 Ես էլ ձեզ նման կխոսեի, եթե ձեր հոգին իմ հոգու տեղը լիներ. ձեր դեմ խոսքեր կշարադրեի և գլուխս ձեզ վրա կշարժեի։

5 Ձեզ իմ բերանով կքաջալերեի, և իմ շրթունքների շարժումը կարող էր ձեր ցավերը մեղմել։

6 Թե խոսեմ էլ՝ ցավս չի փարատվի, և լռեմ էլ՝ ինձանից ի՞նչ կգնա։

7 Բայց հիմաԱստվածինձ հոգնեցրել է. նա իմ ամբողջ ընտանիքն ամայի է արել։

8 Դու ինձ խորշոմներով ես պատել.սավկայություն է դարձել, և իմ նիհարությունն իմ դեմ է վեր կացել, իմ դեմ է վկայում։

9 Նրա բարկությունը պատառոտում է և իմ դեմ թշնամանում. նա ինձ վրա իր ատամներն է կրճտացնում, իմ թշնամին աչքերն է իմ դեմ սրել։

10 Ինձ վրա իրենց բերանն են բացել. նախատինքով ծնոտիս են խփում, իմ դեմ են համախմբվել։

11 Աստված ինձ անզգամին է մատնել և ամբարիշտների ձեռքն է գցել ինձ։

12 Ես հանգիստ էի, բայց նա ինձ փշուր-փշուր արեց, վզիցս բռնեց ու ջախջախեց ինձ, իր համար նշանակետ դարձրեց ինձ։

13 Նրա աղեղնավորները շրջապատեցին ինձ. նա իմ երիկամներն է պատառոտում և չի խնայում, լեղիս գետին է թափում։

14 Նա ինձ պատառում, պատառ-պատառ է անում, մարտիկի պես ինձ վրա է հարձակվում։

15 Ես իմ մորթի վրա քուրձ կարեցի և իմ եղջյուրը հողի մեջ մտցրի։

16 Երեսս լաց լինելուց կարմրել է. կոպերիս վրա մահվան ստվեր կա։

17 Թեև ձեռքերիս մեջ անիրավություն չկա, և աղոթքս մաքուր է,

18 Երկի՛ր, իմ արյունը մի՛ ծածկիր, և իմ աղաղակը թողհանգստանալուտեղ չունենա։

19 Իմ վկան հենց հիմա էլ ահա երկնքում է, և իմ փաստաբանը բարձրերում է։

20 Ինձ ծաղրողներն իմ բարեկամներն են. իմ աչքն առ Աստված արտասվում է։

21 Օ՜, եթե մարդը կարողանար Աստծու առաջ իր իրավունքը պաշտպանել, ինչպես մեկն իր ընկերոջ իրավունքն է պաշտպանում։

22 Որովհետև այս մի քանի տարիները կվերջանան, ու ես այն ճանապարհով կգնամ, որով ետ չեմ դառնա»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 17

1 «Հոգիս նվաղել է. օրերս կրճատված են. գերեզմանը սպասում է ինձ։

2 Չէ՞ որ ծաղրածուներն ինձ մոտ են, և իմ աչքն անդադարտեսնում էնրանց հակառակությունները։

3 Ապահովի՛ր, դու քեզ մոտ իմ երաշխավո՛րը եղիր. ո՞վ կա, որ ձեռքիցս բռնի։

4 Քանի որ դու իմաստությունը ծածկեցիր նրանց սրտից, դրա համար դու նրանց չես բարձրացնի։

5 Ով որ իր ընկերներին դավի վարձատրության համար, նրա զավակների աչքերը պիտի նվաղեն։

6 Աստվածժողովուրդների բերանի առակ դարձրեց ինձ, այնպիսին, որի երեսին մարդիկ թքում են։

7 Աչքերս տրտմությունից պղտորվել են, և մարմնիս բոլոր անդամները ստվերի պես են։

8 Արդարները դրանից ցնցվեցին, և անմեղը անաստվածի դեմ գրգռվեց։

9 Արդարն իր ճանապարհը պինդ կբռնի, և մաքուր ձեռք ունեցողը քանի գնա, կզորանա։

10 Բայց դուք ամենքդ էլ նորից եկե՛ք. ես ձեր մեջ իմաստուն չեմ գտնում։

11 Օրերս անցել են. իմ մտադրությունները, իմ սրտի խորհուրդները խափանվել են։

12 Այդ մարդիկ գիշերը ցերեկվա են փոխում, խավարի դիմաց ասում են՝ լույսը մոտ է։

13 Իմ հուսացած միակ տունը գերեզմաննէ. իմ անկողինը խավարի մեջ պիտի գցեմ։

14 Ապականությանըգոչեմ՝ “Դու իմ հայրն ես”, որդերին՝ “Իմ մայրն ու քույրնեք”։

15 Եվ հիմա իմ հույսը որտե՞ղ է, իմ հույսն ո՞վ կտեսնի։

16 Հույսնինձ հետ գերեզմանիդռնե՞րը պիտի իջնի, կամ միասին հողի մե՞ջ հանգստանանք»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 18

1 Բաղդատ Սոքեցին պատասխանեց.

2 «Այդ խոսքերին ե՞րբ եք վերջ տալու։ Հասկացե՛ք, ու դրանից հետո խոսենք։

3 Ինչո՞ւ անասուն համարվենք ու ձեր աչքի առաջ հիմարներ լինենք։

4 Ո՛վ իր անձն իր բարկությամբ պատառող, մի՞թե քո պատճառով երկիրը պիտի թողնվի, և ապառաժն իր տեղից փոխադրվի։

5 Ամբարիշտի լույսն անշուշտ պիտի հանգչի, և նրա կրակի բոցը լույս չպիտի տա։

6 Նրա վրանում լույսը պիտի խավարի, և նրա ճրագը նրա վրա պիտի հանգչի։

7 Նրա քայլերի զորությունը պիտի տկարանա, ու նրա մտածածները պիտի տապալեն նրան։

8 Որովհետև նա իր ոտքով ուռկանն է ընկել ու ցանցի վրա է գնում։

9 Որոգայթը գարշապարը կբռնի. թակարդը նրա վրա կզորանա։

10 Նրա ծուղակը հողի մեջ է թաքցված, և նրա որոգայթը՝ ճանապարհի վրա։

11 Արհավիրքն ամեն կողմից զարհուրեցնում է նրան ու ամեն քայլափոխի հալածում է նրան։

12 Նրա զորությունը պիտի սովածանա, և կործանումը կողքին պատրաստ է։

13 Նրա մորթի մասերն ուտի. մահվան անդրանիկն իր անդամները ուտի։

14 Նրան բռնությամբ պիտի պոկեն վրանից, որտեղ ապահով ապրում էր, և նրան պիտի քշեն զարհուրանքի թագավորի մոտ։

15 Նրա վրանում կործանումը պիտի բնակվի։ Նրա բնակարանի վրա ծծումբ պիտի ցանվի։

16 Նրա արմատները տակից պիտի չորանան, և ճյուղերը վերևից պիտի կտրվեն։

17 Նրա հիշատակը երկրից պիտի կորչի, և անունը հրապարակների վրա չպիտի լինի։

18 Նրան պիտի լույսից խավարի մեջ քշեն ու աշխարհից պիտի վտարեն նրան։

19 Իր ազգատոհմում նա ո՛չ զավակ պիտի ունենա, ո՛չ թոռ, ու նրա բնակարաններում ոչ մեկը չպիտի մնա։

20 Նրա վրա Արևմուտքում բնակվողները պիտի զարմանան, իսկ Արևելքում բնակվողները դողով բռնվեն։

21 Ամբարիշտի բնակարաններում իրոք որ սա պիտի լինի. Աստծուն չճանաչողի տեղը սա է»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 19

1 Հոբը պատասխանեց.

2 «Մինչև ե՞րբ պիտի իմ հոգին վշտացնեք ու ինձ ճնշեք խոսքերով։

3 Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չե՞ք ամաչում՝ ինձ հետ վատ եք վարվում։

4 Եվ եթե ես իրոք սխալվել եմ, իմ սխալմունքը միայն ինձ է վերաբերում։

5 Եթե իմ նկատմամբ մեծամտանալ եք ուզում և նվաստացումիս համար ինձ հանդիմանում եք,

6 Իմացե՛ք ուրեմն, որ Աստված է ինձ տապալել ու իր ցանցով ինձ պատել։

7 Թեպետ աղաղակում եմ՝ “Անիրավված եմ”, բայց պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրավունք չկա։

8 Նա ճանապարհս փակել է, ու չեմ կարողանում անցնել, և իմ շավիղները խավարով է ծածկել։

9 Փառքս ինձնից վերացրել է, թագս գլխիցս վերցրել։

10 Ինձ ամեն կողմից խորտակել է, ու ես գնում եմ, և իմ հույսը ծառի նման արմատախիլ է արել։

11 Նա իմ դեմ վառել է իր բարկությունը և ինձ իր թշնամիներից է համարում։

12 Նրա գնդերը միասին եկել են, իրենց ճանապարհներն իմ դեմ դրել ու իմ վրանի շուրջը բանակ են դրել։

13 Իմ եղբայրներին ինձնից հեռացրել է. իմ ծանոթներն էլ ինձնից օտարացել են։

14 Իմ ազգականներն ինձ լքել են, ու իմ ծանոթները՝ ինձ մոռացել։

15 Իմ տանն ապրողներն ու իմ աղախիններն ինձ օտար են համարում. նրանց աչքին ես մի օտարական եմ դարձել։

16 Ծառայիս կանչում եմ, բայց նա չի պատասխանում. նրան իմ բերանով պետք է աղաչեմ։

17 Իմ շունչը կնոջս համար ատելի է, և ես զզվելի եմ իմ եղբայրների համար։

18 Ինձ փոքր երեխաներն անգամ անարգում են. հենց վեր եմ կենում, նրանք վրաս խոսում են։

19 Իմ մտերիմ բարեկամներն ինձնից զզվում են, և իմ սիրեցյալները հակառակվում են ինձ։

20 Ոսկորներս մարմնիս ու մաշկիս են կպել, և ատամներիս կաշիով եմ ազատվել։

21 Ողորմեցե՜ք ինձ, ողորմեցե՜ք ինձ, ո՛վ իմ բարեկամներ, որովհետև ինձ Աստծու ձեռքն է դիպել։

22 Ինչո՞ւ եք դուքէլԱստծու նման ինձ հալածում. իմ մարմնից չե՞ք կշտանում։

23 Օ՜, երանի՜ թե խոսքերս գրի առնվեին, երանի՜ թե մի գրքում փորագրվեին՝

24 Երկաթե գրիչով ու կապարով, քարի վրա հավիտյան փորագրվեին։

25 Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է և ի վերջո երկրի վրա կկանգնի.

26 Իմ մաշկի այսպես փչանալուց հետո Աստծուն իմ մարմնով եմ տեսնելու։

27 Նրան ինքս եմ տեսնելու, և իմ աչքերն են նայելու, ոչ թե ուրիշինը։ Երիկամներս իմ ներսում հալվում են։

28 Պիտի ասեք՝ “Ինչո՞ւ ենք նրան հալածում”. և խնդրի արմատն իմ մեջ է։

29 Սրից վախեցե՛ք, որովհետև բարկության պատիժը սուրն է. իմացա՛ծ եղեք, որ դատաստան կա»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 20

1 Սոփար Նաամացին պատասխանեց.

2 «Դրա մասին իմ խորհրդածություններն ինձ պատասխանել են տալիս, և այդ պատճառով խռովահույզ մտածումներս շտապեցնում են։

3 Ինձ խայտառակող հանդիմանություն եմ լսում, բայց իմ հոգին իմ իմացությունից ինձ պատասխանել է տալիս։

4 Այս բանը գիտե՞ս, որ հավիտենից ի վեր է, երկրիս վրա մարդու դրվելուց ի վեր,

5 Ամբարիշտների ցնծությունը կարճ է լինում, և անաստվածի ուրախությունը՝ մեկ վայրկյան.

6 Թեկուզ նրա բարձրությունը մինչև երկինք հասնի, նրա գլուխն ամպին դիպչի,

7 Իր աղբի պես հավիտյան պիտի ոչնչանա. նրան տեսնողները պիտի ասեն՝ որտե՞ղ է նա։

8 Երազի պես պիտի թռչի ու չգտնվի. և գիշերվա ցնորքի պես պիտի վտարվի։

9 Նրան տեսնող աչքն այլևս նրան չպիտի տեսնի, և նրաապրածտեղը նրան կրկին չպիտի նայի։

10 Նրա զավակներն աղքատներին պիտի հատուցեն, ու նրա ձեռքերը նրա հարստությունը ետ պիտի տան։

11 Նրա ոսկորները երիտասարդական կորովով լիքն էլ լինեն, դարձյալ նրա հետ հողի մեջ պիտի պառկեն։

12 Եթե չարությունը նրա բերանում քաղցր է,այնիր լեզվի տակ թաքցրել է,

13 Խնայել, բաց չի թողել ու իր քիմքում պահել է այն,

14 Ուտելիքը նրա աղիքներում պիտի փոխվի. օձի թույն պիտի դառնա նրա ներսում։

15 Նա հարստություն կուլ տված լինի, պիտի փսխի. Աստված նրա փորից այն դուրս պիտի հանի։

16 Նա օձերի թույնը պիտի ծծի. իժի լեզուն նրան պիտի սպանի։

17 Նա վտակները, մեղրի ու կարագի հեղեղների գետերը չպիտի տեսնի։

18 Վաստակածը նա ետ պիտի դարձնի և կուլ չպիտի տա։ Առևտրից իր շահածն իրեն չպիտի ուրախացնի։

19 Որովհետև աղքատներին ճնշել ու լքել է, հափշտակել տունը, որ ինքը չի շինել։

20 Քանի որ նա իր ներսում հանգստություն չի ճանաչել, իր գանձերով չպիտի կարողանա ազատվել։

21 Նա ուտելու բան չունի. դրա համար նրա ունեցվածքը չպիտի հարատևի։

22 Առատության, լիության ժամանակէլնա պիտի տագնապի. ամեն թշվառի ձեռք նրա վրա պիտի բարձրանա։

23 Այնպես պիտի լինի, որ իր փորը կշտացրած ժամանակԱստվածիր խիստ բարկությունը պիտի նրա վրա ուղարկի, նրա ուտելու ժամանակ անձրևի պես նրա վրա թափի։

24 Նա երկաթե զենքից պիտի փախչի,բայցպղնձե աղեղը նրան պիտի խոցի։

25 Աղեղըպիտի քաշի, ևնետընրա մարմնի միջով պիտի դուրս գա, փայլուն տեգը՝ նրա լյարդի միջով։ Պիտի գնա նա, ու նրա վրա արհավիրք պիտի գա։

26 Կատարյալ խավար է սպասում իր գանձերին։ Չփչած էլ՝ կրակը նրան պիտի լափի. նրա վրանում մնացողին չարիքը պիտի հասնի։

27 Երկինքը նրա հանցանքը մեջտեղ պիտի հանի. երկիրն էլ պիտի ընդդիմանա նրան։

28 Նրա տան ունեցվածքը պիտի հափշտակվի։ ԻնքըԱստծուբարկության օրը պիտի տարվի։

29 Ամբարիշտ մարդու բաժինն Աստծուց սա է, նաև այն ժառանգությունը, որ Աստծուց սահմանված է նրա համար»։