Categories
ՀՈԲ

ՀՈԲ 1

Սատանան փորձում է Հոբին

1 Հուս երկրում մի մարդ կար, անունը՝ Հոբ։ Այդ մարդը կատարյալ, արդար և աստվածավախ էր, չարությունից հեռու էր մնում։

2 Նա յոթ որդիներ ու երեք աղջիկներ ուներ։

3 Նրա ունեցվածքը յոթ հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և հինգ հարյուր մատակ էշ էր։ Խիստ շատ ծառաներուներ։Այդ մարդը բոլոր արևելքցիներից հարուստ էր։

4 Նրա որդիները գնում տանը խնջույք էին անում. ամեն մեկը՝ իր օրը։Մարդէին ուղարկում, իրենց երեք քույրերին հրավիրում, որ իրենց հետ ուտեին և խմեին։

5 Երբ խնջույքի օրերը լրանում էին, այն ժամանակ Հոբն ուղարկում, նրանց մաքրագործում էր։ Առավոտվանից վեր էր կենում և նրանց բոլորի թվով ողջակեզներ էր մատուցում, որովհետև Հոբն ասում էր. «Գուցե որդիներս մեղանչել են ու Աստծուն իրենց սրտում հայհոյել»։ Հոբն ամեն անգամ այդպես էր անում։

6 Մի օր Աստծու որդիները եկան Տիրոջ առաջ կանգնելու. սատանան էլ եկավ նրանց մեջ։

7 Տերը սատանային ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Երկրի վրա շրջելուց և նրա մեջ ման գալուց»։

8 Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա»։

9 Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մի՞թե Հոբն Աստծուց վախենում է առանց ակնկալության.

10 չէ՞ որ դու նրան, նրա տունը, նրա բոլոր կալվածները ցանկապատել ես, նրա ձեռքի գործն օրհնել. նրա հոտերը տարածվել են երկրով մեկ։

11 Բայց հիմա ձեռքդ երկարի՛ր, նրա ողջ ունեցվածքին դիպի՛ր ուկտեսնես,որ քո դիմաց քեզ կհայհոյի»։

12 Տերը սատանային ասաց. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքինթող լինի,միայն թե ձեռքդ նրա վրա չերկարես»։ Եվ սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց։

Հոբը կորցնում է զավակներին և հարստությունը

13 Մի օր Հոբի որդիներն ու աղջիկներն իրենց անդրանիկ եղբոր տանն ուտում էին ու գինի խմում։

14 Հոբի մոտ մի պատգամաբեր եկավ ու ասաց. «Երբ եզները հերկում էին, ու մատակ էշերը նրանց կողքին արածում էին,

15 սաբայեցիները հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։

16 Մինչ նա խոսում էր,մեկ ուրիշըեկավ ու ասաց. «Աստծու կրակը երկնքից թափվեց և հոտերն ու ծառաներին այրեց, նրանց ոչնչացրեց։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։

17 Մինչ նա խոսում էր,մեկ ուրիշըեկավ ու ասաց. «Քաղդեացիները, երեք գունդ կազմած, ուղտերի վրա հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։

18 Մինչ նա խոսում էր,մեկ ուրիշըեկավ ու ասաց. «Մինչ որդիներդ ու աղջիկներդ իրենց անդրանիկ եղբոր տանն ուտում էին ու գինի խմում,

19 անապատից ուժեղ հողմ եկավ ու զարկեց տան չորս անկյուններին. տունը երիտասարդների վրա փուլ եկավ, ու նրանք մեռան։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։

20 Հոբը վեր կացավ, իր վերնազգեստը պատառոտեց, գլուխը խուզեց, գետին ընկավ ու երկրպագություն արեց

21 և ասաց. «Իմ մոր արգանդից մերկ եմ դուրս եկել, մերկ էլ այնտեղ պիտի վերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի»։

22 Այս ամենում Հոբը չմեղանչեց և Աստծու հանդեպ անզգամություն չարեց։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 2

Սատանան կրկին փորձում է Հոբին

1 Մի ուրիշ օր Աստծու որդիները եկան Տիրոջ առաջ կանգնեցին. սատանան էլ եկավ նրանց մեջ՝ Աստծու առաջ կանգնելու։

2 Տերը սատանային ասաց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Երկրի վրա շրջելուց և նրա մեջ ման գալուց»։

3 Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա, ու դեռ իր կատարելությունը պահում է, թեև ուզում էիր ինձ համոզել, որ նրան զուր տեղը կործանեի»։

4 Սատանան Տիրոջը պատասխանեց ու ասաց. «Մորթի տեղ մորթ. մարդս իր ողջ ունեցվածքն իր անձի դիմաց կտա։

5 Բայց հիմա ձեռքդ երկարի՛ր և նրա ոսկորին ու մարմնին դիպի՛ր ևկտեսնես,որ քո դիմաց քեզ կհայհոյի»։

6 Տերը սատանային ասաց. «Ահա նա քո ձեռքինթող լինի,միայն թե նրա կյանքը պահի՛ր»։

7 Սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց ու Հոբին նրա ոտքի թաթից մինչև նրա գլուխը չար պալարներով խփեց։

8 Նա, կավե ամանի մի կտոր առած ու մոխրի մեջ նստած, իրեն դրանով քերում էր։

9 Նրա կինը նրան ասաց. «Դեռ քո կատարելությանը կառչա՞ծ ես։ Աստծուն հայհոյի՛ր ու մեռի՛ր»։

10 Հոբը նրան ասաց. «Հիմար կանանց նման ես խոսում։ Ուրեմն Աստծուց միայն բարի՞քն ընդունենք և չարիքը չընդունե՞նք»։ Այս ամենում Հոբն իր շուրթերով չմեղանչեց։

Հոբի բարեկամները

11 Հոբի երեք բարեկամները լսեցին այս բոլոր չարիքների մասին, որ նրա գլխին եկել էին։ Եկան, ամեն մեկն իր տեղից, Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Նաամացին։ Համաձայնվեցին, որ միասին գնան նրան ցավակից լինեն ու մխիթարեն նրան։

12 Երբ հեռվից տեսան, նրան չճանաչեցին։ Իրենց ձայնը բարձրացնելով լաց եղան. ամեն մեկը՝ իր պատմուճանը պատառոտելով, երկինքնայելով,հող ցանեց գլխին։

13 Նրա հետ յոթ օր ու յոթ գիշեր գետնին նստեցին. նրա հետ մի բառ չէին խոսում, որովհետև տեսան, որ ցավը չափազանց մեծ էր։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 3

Հոբի տրտունջն Աստծուն

1 Դրանից հետո Հոբն իր բերանը բաց արեց և իր օրն անիծեց։

2 Հոբը խոսեց և ասաց.

3 «Կորչի այն օրը, որ ես ծնվեցի, և այն գիշերը, որ ասաց, թե արգանդի մեջ արու զավակ գոյացավ։

4 Խավար լինի այն օրը։ Աստված վերևից թող այն չորոնի, ու նրա վրա թող լույս չծագի։

5 Խավարն ու մահվան ստվերը թող այն սեփականեն. ամպը թող նրա վրա նստի. օրվա լույսը թող այն մթագնի։

6 Այն գիշերը՝ խավարը, տանի այն. տարվա օրերի հետ թող չուրախանա, ամիսների թվի մեջ չմտնի։

7 Ահա այն գիշերը թող ամայի մնա. նրա մեջ ուրախության ձայն չլսվի։

8 Այն անիծեն օրն անիծողները, որոնք պատրաստ են լևիաթանին զարթնեցնելու։

9 Նրա արշալույսի աստղերը խավարեն, լույսի սպասի, բայց չլինի. թող այդ գիշերը արշալույսի ճառագայթները չտեսնի,

10 Որ ինձծնողիարգանդի դռները չփակեց ու տառապանքն իմ աչքերից չծածկեց։

11 Ինչո՞ւ ծնողիս արգանդում չմեռա, որովայնից ելած՝ չվախճանվեցի։

12 Ինչո՞ւ նրա ծնկներն ինձ դիմավորեցին, և ինչո՞ւ ստինքը տվեց ինձ, որ ես ծծեմ։

13 Որովհետևեթե մեռնեի,հիմա պառկած կլինեի, կհանգչեի ու կքնեի, հետևաբար հանգիստ կլինեի.

14 Թագավորների և երկրի խորհրդականների հետ, որոնք իրենց համար բնակարաններ շինեցին, որոնք հիմա ավերակ են,

15 Կամ ոսկի ունեցող իշխանների հետ, որոնք իրենց տներն արծաթով լցրին,

16 Կամ ինչպես վիժվածը, թաղվածկլինեի,այն մանուկների նման, որոնք լույսը չտեսան։

17 Այնտեղ ամբարիշտները չարանալուց դադարում են, և ուժից ընկածներն են այնտեղ հանգչում.

18 Բանտարկյալները միասին հանգստանում են, հարկահանի ձայնը չեն լսում.

19 Փոքրն ու մեծն այնտեղ են, ծառան էլ իր տիրոջից ազատ է։

20 Ինչո՞ւ է նա լույս տալիս թշվառին ու կյանք՝ դառնահոգիներին,

21 Որոնք մահվան են սպասում, բայց նա չի գալիս, ու նրան պահված գանձերից ավելի են որոնում։

22 Որոնք հրճվագին ուրախանում են և զվարճանում, որ գերեզման են գտել։

23 Ինչո՞ւէ կյանք տալիսմի մարդու, որի ճանապարհը գաղտնի է, և Աստված նրա շրջապատը փակել է։

24 Որովհետևհացիս փոխարեն հառաչանք է գալիս, ու հեծեծանքներս ջրերի պես հոսում են։

25 Որովհետև այն երկյուղալի բանից, որ շատ վախենում էի, ինձ պատահեց, և ինչից որ սարսափում էի, ինձ հասավ։

26 Ո՛չ խաղաղություն ունեմ, ո՛չ հանգստություն, ո՛չ էլ հանդարտություն. վրդովումն է եկել»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 4

1 Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանեց.

2 «Եթե մեկը փորձի քեզ մի խոսքասել,կսրտնեղե՞ս. բայց ո՞վ կարող է իրեն զսպել, որ չխոսի։

3 Ահա դու շատերի ես խրատել, տկար ձեռքերը զորացրել։

4 Քո խոսքերը տատանվողին կանգնեցրել են, ու տկարացած ծնկները դու զորացրել ես։

5 Բայց հիմա որ քեզ է պատահել, դժվարանում ես, քեզ է դիպել, և դու սարսափում ես։

6 Մի՞թե Աստծուց վախենալը չէ քո վստահությունը, և քո հույսը՝ քո ճանապարհի կատարելությունը։

7 Հիշի՛ր, թե ո՛վ է անմեղ լինելով կործանվել, և արդարները որտե՛ղ են բնաջնջվել։

8 Ինչպես որ տեսել եմ, անօրենություն հերկողները և անիրավություն սերմանողները նույնն էլ հնձում են։

9 Աստծու շնչից կորչում են ու նրա բարկության ոգուց ոչնչանում։

10 Առյուծի մռնչյունը և գոռացողառյուծիձայնըկտրվել է,իսկ կորյունների ատամները՝ Աստված կոտրել։

11 Առյուծը կորչում է առանց որսի, իսկ էգ առյուծի կորյունները ցրվում են։

12 Ինձ գաղտագողի մի խոսք ասվեց, ու իմ ականջը նրանից մի շշունջ առավ.

13 Գիշերվա տեսիլքների՝ խռովահույզ մտածումների մեջ, երբ մարդկանց վրա խոր քուն իջնի,

14 Ինձ երկյուղ պատեց ու դող և իմ բոլոր ոսկորները շարժեց։

15 Առաջովս մի ոգի էլ անցավ. մարմնիս մազերը ցցվեցին։

16 Նա կանգնեց, ու ես նրա կերպարանքը չճանաչեցի. իմ առջև մի տեսիլք կար։ Լռությունեղավ,ու ես մի ձայն լսեցի,որ ասում էր.

17 “Մի՞թե մարդն Աստծուց ավելի արդար է, կամ մի այր՝ իր Արարչից ավելի մաքուր։

18 Ահա նա իր ծառաներին չի հավատում և իր հրեշտակների վրա թերություն է գտնում։

19 Ո՞ւր մնացին նրանք, որոնք կավե տներում են բնակվում, որոնց հիմքերը փոշու մեջ են, և որոնք ցեցի նման ճզմվում են։

20 Առավոտից մինչև երեկո փշրվում են, առանց մեկի ուշադրության՝ աննկատ հավիտյան կորչում։

21 Ահա նրանց վրանի լարը կկտրվի,ևնրանք կմեռնեն իմաստության պակասից”»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 5

1 «Հիմա կանչի՛ր, արդյոք քեզ պատասխանող կա՞. և սուրբ էակներից ո՞ւմ կողմն ես դառնալու։

2 Իրոք, բարկությունը սպանում է հիմարին, ու նախանձը մեռցնում է անմիտին։

3 Ես տեսել եմ, որ հիմարն արմատ էր գցել, բայց իսկույն անիծել եմ նրա բնակության տեղը։

4 Նրա զավակները ապահովությունից հեռու էին. դռան մեջ ջարդվեցին, և ազատող չկար։

5 Նրա հնձածը քաղցածն է ուտում և այն առնում է փշերի միջից. ծարավները նրա ստացվածքը կուլ են տալիս։

6 Որովհետև հողից չարիք չի ծլի, ու գետնից թշվառություն չի բխի։

7 Սակայն մարդը թշվառության համար է ծնվել,ինչպես որկրակի կայծերն են թռչում։

8 Սակայն ես Աստծուն կդիմեի և իմ հարցը կհանձնեի Աստծուն,

9 Որ մեծ սքանչելիքներ է անում, որոնք հնարավոր չէ քննել, հրաշքներ, որոնք թիվ չունեն։

10 Նա երկրի երեսին անձրև է տալիս ու դաշտերի վրա ջրեր ուղարկում.

11 Խոնարհներին բարձրացնում է և սգավորներին ապահովության հասցնում։

12 Նա խորամանկների հնարները խափանում է, ու նրանց ձեռքերը հաջող մի բան չեն անում։

13 Նա իմաստուններին բռնում է իրենց խորամանկությունների մեջ, և նենգավորների մտադրությունն անմիջապես խափանվում է։

14 Ցերեկով մութի են հանդիպում, կեսօրին էլ գիշեր ժամանակի պես խարխափում են։

15 Նա աղքատին սրից, նրանց բերանից ու հզոր ձեռքից ազատում է։

16 Աղքատի համար հույս է լինում, և անօրենությունն իր բերանը փակում է։

17 Երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է. ուրեմն Ամենակարողի հանդիմանությունը մի՛ մերժիր։

18 Որովհետև նա խոցում է, բայցվերքըփաթաթում էլ է. նա զարկում է, բայց նրա ձեռքը բուժում էլ է։

19 Նա վեց նեղություններից քեզ կազատի, և յոթերորդում քեզ չարիք չի դիպչի։

20 Սովի ժամանակ նա քեզ մահից կփրկի, պատերազմում էլ՝ սրի զորությունից։

21 Լեզվի խարազանից կծածկվես ու չես վախենա կործանումից, երբ այն գա։

22 Կործանման ու սովի վրա կծիծաղես ու երկրի գազաններից չես վախենա։

23 Որովհետև քո դաշինքը դաշտի քարերի հետ կլինի, ու դաշտի գազանները քեզ հետ խաղաղության մեջ կլինեն։

24 Եվ դու կիմանաս, որ քո վրանն ապահով է, ու քո բնակարանը կայցելես և պակասող բան չես գտնի։

25 Եվ կիմանաս, որ քո զավակները շատ պիտի լինեն, ու քո սերունդը՝ երկրի խոտերի պես։

26 Ալևորած կգնաս գերեզման, ինչպես որ խուրձն է իր ժամանակին դիզվումկալի վրա։

27 Ահա սա քննել ենք, այսպես է. սրան ակա՛նջ դիր և ինքդ քեզ համար իմացի՛ր»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 6

1 Հոբը պատասխանեց.

2 «Երանի՜ իմ տրտմությունը լավ կշռվեր, ու միաժամանակ իմ ցավերը կշեռքի մեջ դրվեին։

3 Քանի որ հիմաիմ տրտմությունըծովերի ավազից ծանր է, դրա համար իմ խոսքերը անխոհեմ են։

4 Որովհետև Ամենակարողի նետերն իմ մեջ են. նրանց թույնն իմ հոգին ծծում է. Աստծու արհավիրքները շարվել են իմ դեմ։

5 Մի՞թե վայրի էշը խոտի կողքին կզռա, կամ եզն իր կերի մոտ կբառաչի՞։

6 Մի՞թե անհամբանըկուտվի առանց աղի, կամ ձվի սպիտակուցի մեջ համ կա՞։

7 Այն, ինչին սիրտս չէր ուզում դիպչել, այն է եղել իմ զզվելի ուտելիքը։

8 Երանի՜ ուզածս կատարվեր, և Աստված իմ ակնկալածը տար։

9 Եվ Աստված համաձայնվեր ինձ ճզմելու, ձեռքը գցեր ու ինձ ոչնչացներ։

10 Այն ժամանակ դեռ մխիթարություն կունենայի և անխնա ցավի մեջ կուրախանայի, որ Սրբի խոսքերը չեմ ուրացել։

11 Իմ ուժն ի՞նչ է, որ դիմանամ, և իմ վերջն ի՞նչ է, որ համբերատար լինեմ։

12 Իմ զորությունը քարերի՞ զորություն է, կամ իմ մարմինը պղնձի՞ց է։

13 Չէ՞ որ իմ մեջ զորություն չկա ինձ օգնելու, և հաջողությունն ինձանից հեռացել է։

14 Հուսահատ մարդուն անհրաժեշտ է բարեկամների օգնությունը, թեկուզ նա Ամենակարողի վախն էլ թողած լինի։

15 Իմ եղբայրները խաբում են հեղեղների պես, ինչպես ձորի հեղեղատներն են անցնում,

16 Որոնք սառնությունից պղտորված են. նրանց մեջ ձյուն կա ծածկված։

17 Տաքանալիս դադար են առնում, շոգ ժամանակ իրենց տեղերից ցամաքում են։

18 Քարավանները փոխում են իրենց ճամփան, բայց հասնում են անապատին ու կորչում։

19 Թեմայի քարավանները նայեցին, Սաբայի ճանապարհորդները նրանց հուսացին.

20 Նրանք հուսախաբ եղան, քանի որ վստահ էին. այնտեղ հասան ու ամաչեցին։

21 Այժմ դուք անօգուտ եք ինձ համար. դուք տեսնում եք իմ թշվառությունն ու սարսափում։

22 Արդյոք ասե՞լ եմ՝ ինձ համար մի բա՛ն բերեք ու ինձ ձեր ունեցվածքից փրկագի՛ն տվեք

23 Եվ ինձ իմ թշնամու ձեռքից ազատեցե՛ք ու ինձ բռնավորների ձեռքից փրկեցե՛ք։

24 Դուք ինձ սովորեցրե՛ք, ու ես կլռեմ և ինչում որ սխալվել եմ, ինձ հասկացրե՛ք։

25 Ուղիղ խոսքերը որչա՜փ ցավալի են։ Բայց ձեզանից եկած հանդիմանությունն ի՞նչն է նախատում։

26 Արդյոք մտածում եք խոսքերի՞ համար հանդիմանել, կարծես թե հուսահատի խոսքերը քամուխոսքերեն։

27 Նույնիսկ որբի՛ վրավիճակկգցեիք ու ձեր բարեկամին կվաճառեիք։

28 Բայց հիմա հաճեցե՛ք ինձ նայել. ես մի՞թե ձեր երեսին սուտ կասեմ։

29 Դարձե՛ք խնդրեմ, որ անիրավություն չլինի։ Այո՛, դարձե՛ք,տեսե՛ք, որիմ արդարությունը վտանգի մեջ է։

30 Մի՞թե իմ լեզվի վրա անիրավություն կա. մի՞թե իմ քիմքը չար բաները չի զանազանում»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 7

1 «Չէ՞ որ մարդս երկրի վրա զինվորությանծառայությունունի, ու նրա օրերը վարձկանի օրերի պես են։

2 Ինչպես որ ստրուկն է ստվերի կարոտ լինում, և ինչպես որ վարձկանն է իր վարձին սպասում,

3 Այնպես էլ իմ բաժինն ունայնության ամիսներ եղան, ու ինձ համար թշվառության գիշերներ որոշվեցին։

4 Պառկելիս մտածում եմ, թե ե՛րբ եմ վեր կենալու, բայց գիշերը երկարում է, և ես մինչև առավոտ անկողնուս մեջ թավալվելուց հոգնում եմ։

5 Մարմինս որդեր ու հողի կոշտեր է հագել. մաշկս ճաքում է ու հալվում։

6 Օրերս մաքոքից արագ են վազում և առանց հույսի վերջանում են։

7 Հիշի՛ր,ո՜վ Աստված,որ կյանքս մի շունչ է. աչքս նորից բարիք չի տեսնելու։

8 Ինձ տեսածի աչքնայլևսինձ չի տեսնելու. աչքդ ինձ կնայի, բայց ես այլևս չկամ։

9 Ինչպես ամպն է անցնում գնում, այնպես էլ գերեզման իջնողը վեր չի ելնի.

10 Երբեք իր տուն ետ չի դառնա, և նրա տեղը նրան չի ճանաչի։

11 Ես էլ իմ բերանը չեմ զսպելու, հոգուս նեղության մեջ խոսելու եմ, սրտիս դառնության ժամանակ գանգատվելու եմ։

12 Մի՞թե ես ծով եմ կամ ծովի վիշապ, որ դու վրաս պահապան ես դրել։

13 Երբ ասում եմ, որ անկողինս ինձ մխիթարելու է, մահիճս՝ իմ գանգատը թեթևացնելու,

14 Այն ժամանակ դու ինձ երազներով ես վախեցնում և ինձ ցնորքներով ես զարհուրեցնում,

15 Ուստի իմ հոգին խեղդվելն է ընտրում ու մահը, քան իմ մարմինը։

16 Եսիմ կյանքիցզզվել եմ, հավիտյան չեմ ապրելու. հեռացե՛ք ինձանից, որովհետև օրերս ունայնություն են։

17 Մարդն ի՞նչ է, որ դու նրան մեծարես և որ ուշադրությունդ նրա վրա դարձնես

18 Եվ նրան ամեն առավոտ այցելես, նրան ամեն վայրկյան փորձես։

19 Մինչև ե՞րբ ինձանից ետ չես կանգնելու. չե՞ս թողնելու, որ թուքս կուլ տամ։

20 Մեղանչել եմ. ո՛վ մարդկանց Դիտող, ինչո՞ւ ես ինձ քեզ համար նշանակետ դարձրել, որ ինքս ինձ վրա բեռ եմ դարձել։

21 Եվ ինչո՞ւ չես իմ մեղքը ներում և իմ հանցանքին թողություն չես տալիս։ Որովհետև հիմա հողի մեջ եմ պառկելու. ինձ փնտրելու ես, ու ես չեմ լինելու»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 8

1 Այն ժամանակ Բաղդատ Սոքեցին պատասխանեց.

2 «Մինչև ե՞րբ պիտի այդպես խոսես, մինչ քո խոսքերը մեծ քամի են։

3 Մի՞թե Աստված իրավունքը կխեղաթյուրի, կամ Ամենակարողն արդարությունը կխեղաթյուրի՞։

4 Եթե զավակներդ նրա դեմ մեղանչել են, նա էլ նրանց իրենց հանցանքին արժանիպատժիէ մատնել։

5 Եթե դու փնտրես Աստծուն և Ամենակարողին աղաչես,

6 Եթե դու մաքուր և արդար լինես, այն ժամանակ նա քեզ համար անպայման կզարթնի և քո արդար տեղը կվերականգնի։

7 Քո սկիզբը թեկուզ համեստ լինի, քո ապագան բարգավաճ կլինի։

8 Ուրեմն քո նախորդ սերունդներին հարցրո՛ւ և տե՛ս, թե նրանց հայրերն ի՛նչ սովորեցին։

9 Որովհետև մենք երեկ ծնվեցինք ու բան չենք հասկանում, որովհետև մեր օրերը երկրի վրա ստվեր են։

10 Մի՞թե նրանք քեզ կսովորեցնեն ու քեզ կասեն և իրենց մտքից խոսքեր կհանեն։

11 Մի՞թե պրտուն առանց տիղմի կմեծանա, կնյունն առանց ջրի կաճի։

12 Նա դեռ իր դալարության մեջ, չկտրված՝ ամեն խոտից առաջ կչորանա։

13 Աստծուն բոլոր մոռացողների ճանապարհներն այսպիսին են. անաստվածի հույսն էլ կկորչի։

14 Որովհետև նրա հույսը կկտրվի, իսկ նրա վստահությունը սարդի ոստայն է։

15 Կկռթնի իր ոստայնի վրա, բայց նա կայուն չի մնա. նրանից կբռնի, բայց նա չի դիմանա։

16 Նա արևի տակ ծաղկում է, նրա ճյուղերը տարածվում են պարտեզում.

17 Նրա արմատները քարակույտին են փաթաթվում, քարերի կույտի մեջ են մտնում։

18 Բայց երբ նրան իր տեղից խլում են,տեղընրան ուրանում է՝ասելով.“Քեզ չեմ տեսել”։

19 Ահա սա է նրա ուրախ ճանապարհը, և հողից ուրիշներ են բուսնում։

20 Տե՛ս, Աստված արդարին չի մերժում և չարերին չի օգնում,

21 Մինչև որ բերանդ ծիծաղով լցնի և շրթունքներդ՝ ցնծության ձայնով։

22 Քեզ ատողներն ամոթով կծածկվեն, և ամբարիշտների վրանը կանհետանա»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 9

1 Հոբը պատասխանեց.

2 «Գիտեմ, որ իրոք այդպես է. մարդս Աստծու առաջ ինչպե՞ս կարդարանա։

3 Եթե ուզի նրա հետ վիճել, հազարից մեկին չի կարողանա պատասխանել։

4 Նա սրտով իմաստուն և զորությամբ մեծ է. նրան ո՞վ է դեմ կանգնել ու անվնաս դուրս եկել։

5 Նա, որ լեռներն է տեղաշարժում, ու իրենք չգիտեն։ Իր բարկության ժամանակ նրանց տապալում է։

6 Նա, որ երկիրն իր տեղից շարժում է, ու սրա սյուները երերում են,

7 Որ արևին հրամայում է, ու սա չի ծագում, աստղերի լույսն էլ փակում է,

8 Որ միայնակ երկինքն է տարածում, ու ծովի բարձր ալիքների վրա է գնում,

9 Որ Արջը, Հայկն ու Բազմաստեղն է ստեղծել ու Հարավի համաստեղությունները,

10 Որ անքննելի մեծամեծ բաներ է անում և անթիվ սքանչելիքներ։

11 Ահա նա իմ մոտով կանցնի, ու ես չեմ տեսնի, անց կկենա, ու չեմ իմանա։

12 Եթե նա խլելուզենա,ո՞վ նրան ետ կպահի, ո՞վ կասի նրան՝ “Ի՞նչ ես անում”։

13 Աստված իր բարկությունը ետ չի դարձնի. նրա տակ Ռահաբիօգնականները կխոնարհվեն։

14 Ուրեմն ես ինչպե՞ս պատասխանեմ նրանունրա հետ վիճելու խոսքերս ընտրեմ։

15 Որովհետև արդար էլ լինեմ, պատասխան չեմ տա. իմ Դատավորին պիտի աղաչեմ, որ ողորմի ինձ։

16 Եթե ես կանչեի, ու նա պատասխաներ. չեմ հավատա, որ նա իմ ձայնը կլսի։

17 Նա, որ ինձ փոթորիկով կճզմի և զուր տեղն իմ վերքերը կշատացնի,

18 Չի թողնի ինձ, որ շունչ առնեմ, և ինձ դառնություններով կլցնի։

19 Եթե բանը զորության մասին է, ահա նա հզոր է։ Իսկ եթե իրավունքի մասին է, ո՞վ ինձդատարանկկանչի։

20 Եթե ես արդար լինեմ, բերա՛նս ինձ կդատապարտի։ Եթե ես կատարյալ լինեմ, ա՛յն ինձ հանցավոր կհայտարարի։

21 Եթե ես կատարյալ լինեմ, իմ անձը նկատի չեմ առնի, կյանքս կարհամարհեմ։

22 Ամեն բան մեկ է. նրա մասին ասում եմ, որ կատարյալին ու ամբարիշտին կորստյան է մատնում։

23 Եթե աղետը հանկարծ մեռցնի, նա անմեղի փորձանքի վրա կծիծաղի։

24 Երկիրը չարագործի ձեռքն է հանձնվել. նրա դատավորների երեսը նա ծածկում է։ Եթե ոչ, ապա այդանողնո՞վ է։

25 Իմ օրերը սուրհանդակից էլ արագ փախան, վազեցին, բարիք չտեսան։

26 Սեզից շինված նավերի պես անցան, որսի վրա հարձակվող արծվի պես։

27 Եթե ասելու լինեմ՝ “Գանգատս մոռանամ, դեմքիստխրությունըթողնեմ ու զվարթանամ”,

28 Այն ժամանակ բոլոր ցավերիցս կսարսափեմ. գիտեմ, որ ինձ անմեղ չես համարի։

29 Ես պիտի ամբարիշտ լինեմ,ուրեմնինչո՞ւ զուր տեղը տանջվեմ։

30 Եթե ձնաջրի մեջ լվացվեի ու մոխրաջրով ձեռքերս մաքրեի,

31 Այն ժամանակ էլ ինձ ճահիճը կկոխեիր, և իմ հագուստներն ինձանից կզզվեին։

32 Որովհետև նա ինձ նման մարդ չէ, որ իրեն պատասխանեմ, ու միասին դատարան գնանք։

33 Մեր միջև միջնորդ դատավոր չի լինի, որ ձեռքը մեր երկուսի վրա դնի։

34 Թող իր գավազանն իմ վրայից հեռացնի, ու նրա սարսափն ինձ չզարհուրեցնի։

35 Այն ժամանակ կխոսեմ ու իրենից չեմ վախենա, որովհետև հոգուս մեջ այն չեմ»։

Categories
ՀՈԲ

ՀՈԲ 10

1 «Հոգիս կյանքիցս զզվել է. իմ գանգատն ազատ պիտի արտահայտեմ, հոգուս դառնությամբ պիտի խոսեմ։

2 Աստծուն ասեմ. “Ինձ մի՛ դատապարտիր, ինձ իմացրո՛ւ, թե ինձ հետ ինչի՛ համար ես վիճում։

3 Մի՞թե քեզ հաճելի է, որ ընկճես, որ քո ձեռքի աշխատանքն արհամարհես ու ամբարիշտների խորհրդին լույս տաս։

4 Քո աչքերը մի՞թե մարմնավոր են, կամ մարդու տեսածի պե՞ս կտեսնես։

5 Քո օրերը մի՞թե մարդու օրերի պես են, կամ քո տարիները՝ մարդո՞ւ օրերի պես,

6 Որ իմ հանցանքն ես որոնում ու իմ մեղքը քննում։

7 Դու գիտես, որ հանցավոր չեմ, բայց քո ձեռքից ազատող չկա։

8 Քո ձեռքերն են ինձ ձևավորել ու ամբողջությամբ շինել, և դու ինձ այժմ խորտակո՞ւմ ես։

9 Հապա հիշի՛ր, որ ինձ կավի պես շինեցիր, և ինձ հո՞ղ ես դարձնելու։

10 Դու ինձ կաթի պես չթափեցի՞ր ու պանրի պես թանձրացրիր,

11 Դու ինձ մորթով ու մսով հագցրիր և ոսկորներով ու ջղերով ինձ հինեցիր,

12 Կյանք և ողորմություն շնորհեցիր, ու քո խնամքը իմ հոգին պահեց։

13 Սրանք քո սրտում պահեցիր. գիտեմ, որ սա քո նպատակն էր.

14 Եթե մեղանչեմ, դու ինձ կնկատես ու իմ հանցանքն անպատիժ չես թողնի։

15 Եթե ամբարշտություն անեմ, վա՜յ ինձ։ Արդար էլ լինեմ, գլուխս չեմ կարող բարձրացնել։ Անարգանքով եմ լցված, և տե՛ս իմ թշվառությունը։

16 Բարձրանա էլ՝ առյուծի պես ինձ կորսաս ու դարձյալ ինձ կհաղթես։

17 Վկաներիդ իմ առաջ կնորոգես և իմ հանդեպ բարկությունդ կշատացնես։ Քո բանակները կրկին ու կրկին իմ դեմ են գալիս։

18 Ուրեմն արգանդից ինձ ինչո՞ւ հանեցիր։Երանի՜մեռած լինեի, և ինձ որևէ աչք չտեսներ,

19 Որ չեղածի պես լինեի,մորսարգանդից գերեզման տարվեի։

20 Իմ օրերը քիչ չե՞ն. դադա՛ր առ ու ինձանից ե՛տ կաց, որ մի քիչ ուրախանամ

21 Այնտեղգնալուցս առաջ, որտեղից ետ չեմ դառնալու՝ խավարի ու մահվան ստվերի երկիրը,

22 Մառախուղի երկիրը, որ մահվան ստվերի խավարին է նման, ու կարգ չկա, և լույսը մթին խավարի նման է”»։