Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 11

Հեսուն հաղթում է Հաբինին և նրա դաշնակիցներին

1 Երբ Հասորի Հաբին թագավորը լսեց, մարդ ուղարկեց Մադոնի Հոբաբ թագավորի մոտ, Սամրոնի թագավորի մոտ, Աքսափի թագավորի մոտ

2 և այն թագավորների մոտ, որոնք հյուսիսային լեռներում, Քեներեթի հարավային դաշտում ու հովտում և Դորի գավառներում էին՝ արևմտյան կողմում,

3 այսինքն՝ արևելյան և արևմտյան քանանացիների, ամորհացիների, քետացիների, փերեզացիների, լեռնաբնակ հեբուսացիների և Հերմոնի տակ Մասփայի երկրում ապրող խևացիների մոտ։

4 Նրանք դուրս եկան իրենց բոլոր բանակներով՝ ծովեզերքի ավազի չափ բազմաքանակ ժողովրդով, և խիստ շատ ձիերով ու կառքերով։

5 Այս բոլոր թագավորները, միանալով, գնացին բանակատեղի դրեցին Մառոնի ջրի մոտ, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ։

6 Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև վաղն այս ժամանակ ես նրանց բոլորին ջարդել պիտի տամ իսրայելացիների առաջ. ջղակտոր կանես նրանց ձիերին և կրակով կայրես նրանց կառքերը»։

7 Հեսուն և նրա հետ պատերազմող ամբողջ ժողովուրդը Մառոնի ջրի մոտ հանկարծակի նրանց դեմ գնացին և հարձակվեցին նրանց վրա։

8 Տերը նրանց մատնեց իսրայելացիների ձեռքը, և նրանք հարվածեցին նրանց ու հալածեցին նրանց մինչև մեծ Սիդոն և Մասրեփոթ-Մայիմ, մինչև Մասփայի հովիտը դեպի արևելք. և հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մեկը չազատվեց։

9 Հեսուն նրանց արեց այնպես, ինչպես Տերն ասել էր իրեն. նրանց ձիերին ջղակտոր արեց և նրանց կառքերն այրեց կրակով։

10 Այն ժամանակ Հեսուն ետ դարձավ, գրավեց Հասորը և նրա թագավորին սպանեց սրով, որովհետև Հասորն առաջ այս բոլոր թագավորությունների գլուխն էր։

11 Նրա մեջ եղած բոլոր մարդկանց սրակոտոր արեցին, բնաջնջեցին. ոչ մեկը ողջ չմնաց, և Հասորն այրեց կրակով։

12 Այս թագավորների բոլոր քաղաքները Հեսուն գրավեց ու դրանց բոլոր թագավորներին սրի քաշելով՝ բնաջնջեց, ինչպես պատվիրել էր իրեն Տիրոջ ծառա Մովսեսը։

13 Բայց իսրայելացիները հողաբլուրների վրա եղած բոլոր քաղաքները չայրեցին, այլ միայն Հասորը, որ Հեսուն այրեց։

14 Այս քաղաքների ամբողջ ավարն ու անասունները Իսրայելի որդիները կողոպտեցին իրենց համար, բայց բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչև որ բնաջնջեցին նրանց և ոչ մի շնչավոր չթողեցին։

15 Ինչպես Տերը պատվիրել էր իր ծառա Մովսեսին, այնպես Մովսեսը պատվիրեց Հեսուին, Հեսուն էլ այդպես արեց. ոչ մի բան զանց չարեց այն ամենից, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Հեսուի գրաված երկրները

16 Այսպես Հեսուն գրավեց այդ ամբողջ երկիրը, լեռնակողմը, ամբողջ հարավային կողմը, ամբողջ Գոսոմի երկիրը, հովիտն ու դաշտը, Իսրայելի լեռն ու նրա հովիտը,

17 Սեիր բարձրացող Քալակ լեռից մինչև Հերմոն լեռան տակ՝ Լիբանանի հովտում եղող Բաաղգադը։ Նա դրանց բոլոր թագավորներին բռնեց, հարվածեց նրանց և սպանեց։

18 Այս բոլոր թագավորների դեմ Հեսուն շատ օրեր պատերազմ մղեց։

19 Չկար մի քաղաք, որ Իսրայելի որդիների հետ հաշտություն կնքած լիներ, բացի Գաբավոնում բնակվող խևացիներից։ Նրանք բոլորն էլ գրավեցին պատերազմով,

20 որովհետև Տերն էր, որ կարծրացրեց նրանց սիրտը, որպեսզի պատերազմով դեմ դնեն Իսրայելին, ողորմություն չլինի նրանց համար, և նա կորստյան մատնի ու բնաջնջի նրանց, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

21 Այդ նույն ժամանակ Հեսուն գնաց և ենակիմներին բնաջնջեց լեռներից՝ Քեբրոնից, Դաբիրից, Անաբից, Հուդայի բոլոր լեռներից և Իսրայելի բոլոր լեռներից։ Հեսուն ոչնչացրեց նրանց իրենց քաղաքներով հանդերձ։

22 Իսրայելի որդիների երկրում ենակիմներ չմնացին, այլ մնացին միայն Գազայում, Գեթում և Ասեդոթում։

23 Այսպես Հեսուն գրավեց ամբողջ երկիրը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Հեսուն որպես ժառանգություն այն տվեց Իսրայելին բաժիններով՝ ըստ նրանց ցեղերի։ Եվ երկիրը պատերազմից հանգստացավ։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 12

Մովսեսից պարտություն կրած թագավորները

1 Սրանք են այն թագավորները, որոնց հարվածեցին Իսրայելի որդիները և որոնց երկրները գրավեցին Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, Առնոնի ձորից մինչև Հերմոն լեռն ու ամբողջ դաշտավայրը՝ դեպի արևելյան կողմը։

2 Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորը, որը Առնոնի ձորի եզերքում գտնվող Արոերից և ձորի մեջտեղից սկսած տիրում էր Գաղաադի կեսին մինչև ամմոնացիների սահմանում գտնվող Հաբոկի ձորը,

3 նաև դաշտավայրին՝ մինչև Քեներեթի ծովը դեպի արևելք և մինչև դաշտավայրի ծովը, այսինքն՝ Աղի ծովը դեպի արևելք՝ Բեթեսիմոթի ճանապարհը, իսկ հարավային կողմից՝ այն շրջանին, որ Փասգա լեռան ստորոտում է։

4 Եվ Բասանի Օգ թագավորը, որը հսկաների ցեղի մնացորդներից էր և որը բնակվում էր Աստարովթում ու Եդրայիում,

5 և տիրում էր Հերմոն լեռանը, Սելքային և ամբողջ Բասանին մինչև գեսուրացիների և մաքաթացիների սահմանը, Գաղաադի կեսին մինչև Եսեբոնի Սեհոն թագավորի սահմանը։

6 Տիրոջ ծառա Մովսեսը Իսրայելի որդիների հետ հարվածեց նրանց և Տիրոջ ծառա Մովսեսը նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց Ռուբենի, Գադիսերունդներինև Մանասեի կես ցեղին։

Հեսուից պարտություն կրած թագավորները

7 Սրանք են երկրի թագավորները, որոնց հարվածեցին Հեսուն և Իսրայելի որդիները Հորդանան գետի այս կողմում՝ դեպի արևմուտք, Լիբանանի հովտում գտնվող Բաաղգադից մինչև Քալակ լեռը, որ բարձրանում է դեպի Սեիր. և Հեսուն նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց Իսրայելի ցեղերին՝ իրենց վիճակների համեմատ.

8 սարերում, հովիտներում, դաշտերում, սարերի ստորոտներում, անապատում և հարավային կողմումբնակվողքետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին.

9 Երիքովի թագավորը՝ մեկ, Բեթելի մոտ գտնվող Գայիի թագավորը՝ մեկ,

10 Երուսաղեմի թագավորը՝ մեկ, Քեբրոնի թագավորը՝ մեկ,

11 Հերիմութի թագավորը՝ մեկ,

12 Լաքիսի թագավորը՝ մեկ, Էգղոնի թագավորը՝ մեկ, Գազերի թագավորը՝ մեկ,

13 Դաբիրի թագավորը՝ մեկ, Գադերի թագավորը՝ մեկ,

14 Հորմայի թագավորը՝ մեկ, Արադի թագավորը՝ մեկ,

15 Լեբնայի թագավորը՝ մեկ, Ոդողոմի թագավորը՝ մեկ, Մակեդայի թագավորը՝ մեկ,

16 Բեթելի թագավորը՝ մեկ,

17 Թափուայի թագավորը՝ մեկ,

18 Ոփերի թագավորը՝ մեկ, Ափեկի թագավորը՝ մեկ, Լասարոնի թագավորը՝ մեկ,

19 Մադոնի թագավորը՝ մեկ, Հասորի թագավորը՝ մեկ,

20 Սամրոն-Մառոնի թագավորը՝ մեկ,

21 Աքսափի թագավորը՝ մեկ, Թանաքի թագավորը՝ մեկ, Մակեդովի թագավորը՝ մեկ,

22 Կադեսի թագավորը՝ մեկ, Կարմելի Հեկնամի թագավորը՝ մեկ,

23 Դորի գավառում Դորի թագավորը՝ մեկ,

24 Գաղգաղայի Գոյիմ թագավորը՝ մեկ, Թերսայի թագավորը՝ մեկ։ Բոլորը՝ երեսունմեկ թագավոր։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 13

Դեռ չգրավված երկրները

1 Հեսուն ծերացել էր և օրերն անցկացրել։ Եվ Տերը նրան ասաց. «Դու ծերացել և օրերդ անց ես կացրել, բայց շատ մեծ երկիր է մնացել ժառանգելու։

2 Մնացած երկիրն այս է. փղշտացիների բոլոր սահմանները և ամբողջ Գեսուրը.

3 Եգիպտոսի դիմացի Սիորից սկսած Ակկարոնի սահմանը հյուսիսում, որ քանանացիներինն է համարվում, փղշտացիների հինգ նախարարությունները, այսինքն՝ գազացիներինը, ազոտացիներինը, ասկաղոնացիներինը, գեթացիներինը և ակկարոնացիներինը, նաև ավացիների նախարարությունը։

4 Հարավային կողմից՝ քանանացիների ամբողջ երկիրը և սիդոնացիների Մեարան մինչև Ափեկ, մինչև ամորհացիների սահմանը,

5 գեբաղացիների երկիրը և ամբողջ արևելյան Լիբանանը՝ Հերմոն լեռան ստորոտի Բաաղգադից մինչև Եմաթի մուտքը։

6 Բոլոր լեռնաբնակներին՝ Լիբանանից մինչև Մասրեփոթ-Մայիմ, բոլոր սիդոնացիներին ես քշելու եմ Իսրայելի որդիների առջևից. միայն թե դու այս երկիրը բաժանի՛ր իսրայելացիներին որպես ժառանգություն, ինչպես որ պատվիրեցի քեզ։

Հորդանան գետի արևելյան կողմի երկրի բաժանումը

7 Հիմա այս երկիրն իբրև ժառանգություն բաժանի՛ր ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին».

8 Ռուբենի և Գադիցեղերնարդեն Մանասեի ցեղի մյուս կեսի հետ ստացել են իրենց ժառանգությունը, որ Մովսեսը տվեց Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, ինչպես որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել է նրանց.

9 Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից և ձորի մեջ գտնվող քաղաքը և Մեդաբայի ամբողջ դաշտը մինչև Դեբոն,

10 նաև Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի բոլոր քաղաքները մինչև Ամմոնի որդիների սահմանը,

11 Գաղաադը, գեսուրացիների ու մաքաթացիների սահմանը, ամբողջ Հերմոն լեռը և ամբողջ Բասանը մինչև Սելքա,

12 Բասանում Օգի ամբողջ թագավորությունը, որը թագավորում էր Աստարովթում և Եդրայիում։ Սա էր մնացել հսկաների մնացորդներից, բայց Մովսեսը հարվածեց ու քշեց նրանց։

13 Բայց Իսրայելի որդիները չհալածեցին գեսուրացիներին ու մաքաթացիներին, և գեսուրացիներն ու մաքաթացիները բնակվում են Իսրայելում մինչև այսօր։

14 Միայն Ղևիի ցեղին ժառանգություն չտվեց. Իսրայելի Տեր Աստծու զոհաբերություններն են նրանց ժառանգությունը, ինչպես որ ասել էր Մովսեսին։

Ռուբենին հատկացված երկիրը

15 Մովսեսը Ռուբենի որդիների ցեղին տվեց ըստ նրանց ազգատոհմերի։

16 Նրանց սահմանը եղավ Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից և ձորում գտնվող քաղաքը և Մեդաբայի մոտ եղած ամբողջ դաշտավայրը,

17 Եսեբոնն ու նրա բոլոր դաշտային քաղաքները, Դեբոնը, Բամոթ-Բահաղը և Բեթմեելմոնը,

18 Հասսան, Կադեմոթը, Մեփայաթը,

19 Կարիաթեմը, Սեբաման, Սարեթ-Սահառը հովտի լեռան վրա,

20 Բեթ-Փեգորը, Փասգա լեռան ստորոտը, Բեթեսիմոթը,

21 դաշտավայրի բոլոր քաղաքները և Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի ամբողջ թագավորությունը։ Մովսեսը հարվածեց սրան, ինչպես նաև Մադիամի իշխաններին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբին, որոնք Սեհոնի նախարարներն էին և բնակվում էին այդ երկրում։

22 Իսրայելի որդիների կողմից սպանվածների մեջ էր նաև Բեորի որդի Բաղաամ գուշակը, որին նրանք սրով սպանեցին։

23 Ռուբենի որդիների սահմանն էր Հորդանանգետըև Գեբուլը։ Այս է Ռուբենի որդիների ազգատոհմերի ժառանգությունը. այս քաղաքներն են և դրանց գյուղերը։

Գադին հատկացված երկիրը

24 Մովսեսըբաժինտվեց նաև Գադի ցեղին՝ ըստ իրենց ազգատոհմերի։

25 Նրանց սահմանը եղավ Հազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, Ամմոնի որդիների երկրի կեսը մինչև Արոեր, որը Ռաբբայի դիմացն է,

26 Եսեբոնից մինչև Ռամոթ-Մասփա ու Բոտանիմ, Մանայիմից մինչև Դաբիրի սահմանը,

27 նաև հովտում Բեթարամն ու Բեթնամրան, Սոկքովթն ու Սափոնը՝ Եսեբոնի Սեհոն թագավորի թագավորության մնացորդը. սահմանը Հորդանան գետն է մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի այն կողմը՝ դեպի արևելք։

28 Այս է Գադի որդիների ժառանգությունն ըստ իրենց ազգատոհմերի. այս քաղաքներն են և դրանց գյուղերը։

Մանասեի ցեղի արևելյան կեսին հատկացված երկիրը

29 Մովսեսըբաժինտվեց նաև Մանասեի կես ցեղին, որը Մանասեի կես ցեղի ժառանգությունը եղավ ըստ իրենց ազգատոհմերի։

30 Նրանց սահմանն այս եղավ. Մանայիմից՝ Բասանի Օգ թագավորի ամբողջ թագավորությունը՝ ամբողջ Բասանը, Բասանում գտնվող Հայիրի բոլոր գյուղաքաղաքները՝ վաթսուն քաղաք։

31 Գաղաադի կեսը և Աստարովթն ու Եդրային՝ Բասանում Օգի թագավորության քաղաքները, Մանասյան Մաքիրի որդիներինը եղան, այսինքն՝ Մաքիրի որդիների կեսինը՝ ըստ իրենց տոհմերի։

32 Սրանք են, որ Մովսեսը ժառանգություն տվեց Մովաբի դաշտերում՝ Երիքովիդիմաց,Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք։

33 Բայց Մովսեսը Ղևիի ցեղին ժառանգություն չտվեց. Իսրայելի Տեր Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես որ ասել էր նրանց։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 14

Հորդանան գետի արևմտյան կողմի երկրի բաժանումը

1 Սրանք են քանանացիների երկրում Իսրայելի որդիների ժառանգած վայրերը, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետության իշխանները տվեցին նրանց իբրև ժառանգություն։

2 Վիճակով եղավ նրանց՝ այդ իննուկես ցեղերի ժառանգությունը, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսի միջոցով,

3 որովհետև Մովսեսը երկուսուկես ցեղերին ժառանգություն տվել էր Հորդանան գետի այն կողմում. բայց ղևտացիներին ժառանգություն չտվեց նրանց մեջ։

4 Քանի որ Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն ու Եփրեմը, և ղևտացիներին բաժին չտվին երկրի մեջ, այլ քաղաքներ՝ բնակվելու համար և դրանց ագարակները նրանց ոչխարների ու ստացվածքների համար։

5 Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, Իսրայելի որդիներն այնպես արեցին և բաժանեցին երկիրը։

Քեբրոնը տրվում է Քաղեբին

6 Հուդայի որդիները Գաղգաղայում մոտեցան Հեսուին, և կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբը նրան ասաց. «Դու գիտես այն խոսքը, որ Տերը Կադես-Բառնեայում ասաց Աստծու մարդ Մովսեսին իմ և քո մասին։

7 Ես քառասուն տարեկան էի, երբ Տիրոջ ծառա Մովսեսն ինձ Կադես-Բառնեայից ուղարկեց երկիրը հետախուզելու, և ես նրան սրտիս մեջ եղածի պեսանկեղծլուր բերեցի։

8 Սակայն ինձ հետ վեր գնացող իմ եղբայրները ժողովրդի սիրտը թուլացրին, բայց ես ամբողջովին հետևեցի իմ Տեր Աստծուն։

9 Այն օրը Մովսեսը երդում արեց՝ ասելով. “Այն երկիրը, ուր քո ոտքը կոխել է, հավիտյան քոնը և քո որդիներինը թող լինի իբրև ժառանգություն, որովհետև դու ամբողջովին հետևեցիր իմ Տեր Աստծուն”։

10 Արդ, ահա Տերն ինձ ողջ է պահել, ինչպես որ ասել էր. քառասունհինգ տարիներին այն ժամանակից ի վեր, որ Տերն այս խոսքն ասաց Մովսեսին, երբ Իսրայելիորդիներըթափառում էին անապատում։ Եվ ահա ես այսօր ութսունհինգ տարեկան եմ։

11 Այսօր ես տակավին ուժեղ եմ, ինչպես որ էի այն օրը, երբ Մովսեսն ինձ ուղարկեց։ Այն ժամանակվա ուժս ինչպես որ էր, այժմ էլ այնպես է թե՛ պատերազմելու և թե՛ դուրս գալու և մտնելու համար։

12 Հիմա տո՛ւր ինձ այն լեռը, որի մասին Տերը խոսեց այն օրը, որովհետև դու այն օրը լսեցիր, որ այնտեղ կան ենակիմներ և մեծ ու պարսպապատ քաղաքներ. գուցե Տերն ինձ հետ լինի, և ես կհալածեմ նրանց, ինչպես որ Տերն ասել է»։

13 Եվ Հեսուն օրհնեց նրան ու Քեբրոնը Հեփոնեի որդի Քաղեբին տվեց իբրև ժառանգություն։

14 Դրա համար Քեբրոնը եղավ կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբի ժառանգությունը և այդպես է մինչև այսօր, որովհետև նա ամբողջովին հետևեց Իսրայելի Տեր Աստծուն։

15 Քեբրոնի անունն առաջ Կարիաթ-Արբա էր, որն ամենամեծ մարդն էր եղել ենակիմների մեջ։

Եվ երկիրը հանգստացավ պատերազմից։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 15

Հուդային հատկացված երկիրը

1 Հուդայի որդիների ցեղի վիճակն ըստ իրենց տոհմերի եղավ մինչև եդովմացիների սահմանը. հարավային կողմից Սին անապատն էր՝ հարավային ծայրում։

2 Նրանց հարավային սահմանն այս եղավ. Աղի ծովի ծայրից, այսինքն՝ հարավակողմը նայող ծոցից.

3 հարավային կողմից դուրս է գալիս Ակրաբիմի զառիվերը, անցնում Սին, հարավային կողմից բարձրանում դեպի Կադես-Բառնեա, անցնում Եսրոն, բարձրանում դեպի Ադդար և պտույտ տալիս դեպի Կարկայի կողմը.

4 ապա անցնում է Ասեմոնից և դուրս գալիս Եգիպտոսի հեղեղատը. այս սահմանը հասնում է մինչև ծով։ Սա կլինի ձեր հարավային սահմանը։

5 Արևելյան սահմանը Աղի ծովն է մինչև Հորդանան գետի ծայրը։

Հյուսիսային կողմից սահմաննսկսվում էՀորդանան գետի ծայրում եղող ծոցից։

6 Այս սահմանը բարձրանում է մինչև Բեթագղա, անցնում Բեթարաբայի հյուսիսային կողմից և վեր ելնում մինչև Ռուբենի որդիների Բաանի քարը։

7 Ապա այս սահմանը Աքորի ձորից բարձրանում է Դաբիր և հյուսիսային կողմից դառնում դեպի Գաղգաղա, որը այդ ձորի հարավային կողմում գտնվող Էդոմինի զառիվերի դիմացն է։ Սահմանն անցնում է Ենսամյուսի ջրերից և հասնում Ռոգելի աղբյուրը։

8 Այս սահմանը բարձրանում է Ենոմի որդու ձորը՝ հարավային կողմից Հեբուսի մոտ, այսինքն՝ Երուսաղեմի մոտ, և ապա այս սահմանը բարձրանում է մինչև այն լեռան գագաթը, որը արևմտյան կողմից Ենոմի ձորի դիմացն է, իսկ հյուսիսային կողմից Ռափայինների ձորի ծայրին է։

9 Այս սահմանը լեռան գագաթից հասնում է մինչև Նափթովայի ջրի աղբյուրը, դուրս է գալիս Եփրոն լեռան քաղաքները և հասնում մինչև Բաաղա, այսինքն՝ Կարիաթարիմ։

10 Բաաղայից սահմանը շրջվում է արևմտյան կողմը՝ դեպի Սեիր լեռը, հյուսիսային կողմից անցնում Հարիմ լեռան մոտով, որ Քեսաղոնն է, այնտեղից իջնում է Բեթսամյուս և անցնում Թամնա։

11 Ապա այս սահմանը դուրս է գալիս Ակկարոնի մոտ՝ դեպի հյուսիս, և այս սահմանը հասնում է Սաքարոն, անցնում Բաաղա սարից, ձգվում մինչև Հաբնել և վերջանում ծովափի մեջ։ Արևմտյան սահմանը մեծ ծովի ափն է։

12 Այս է ահա Հուդայի որդիների սահմանը շուրջանակի՝ ըստ իրենց տոհմերի։

Քաղեբը գրավում է Քեբրոնը և Դաբիրը

13 Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների երկրի մեջ Ենակի հոր՝ Արբայի քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, ինչպես որ Տերը հրամայել էր Հեսուին։

14 Քաղեբն այնտեղից հալածեց Ենակի երեք որդիներին՝ Սեսիին, Աքիմանին և Թոլմիին՝ Ենակի զավակներին։

15 Նա այնտեղից բարձրացավ գնաց Դաբիրի բնակիչների դեմ։ Դաբիրի անունն առաջ Կարիաթ-Սեփեր էր։

16 Քաղեբն ասաց. «Ով որ Կարիաթ-Սեփերին հարվածի և գրավի այն, իմ աղջկան՝ Աքսային, կնության կտամ նրան»։

17 Քաղեբի եղբայր Կենեզի որդի Գոթոնիելը գրավեց այն, ևՔաղեբնիր դուստր Աքսային նրան կնության տվեց։

18 Երբկինըգնում էր, նրան հորդորեց, որ իր հորից մի ագարակ ուզի։ Նա ցած իջավ էշի վրայից, և Քաղեբը նրան ասաց. «Ի՞նչ պատահեց քեզ»։

19 Աղջիկն ասաց. «Ինձ մի նվե՛րտուր. քանի որ ինձ հարավային մի երկիր ես տվել, տո՛ւր ինձ նաև ջրի աղբյուրներ»։ Եվ Քաղեբը նրան տվեց վերևի աղբյուրներն ու ներքևի աղբյուրները։

Հուդայի քաղաքները

20 Այս է ահա Հուդայի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։

21 Եդովմի սահմանի մոտ՝ հարավային կողմում, Հուդայի որդիների ցեղի ծայրամասային քաղաքները սրանք են՝ Կաբեսեել, Եդեր, Հագուր,

22 Կինա, Դեմոնա, Ադադա,

23 Կադես, Հասոր, Հեթնա,

24 Զիփ, Տելեմ, Բաալոթ,

25 Հասոր-Ադաթա, Կարիոթ, Եսրոն, որ Հասորն է,

26 Ամամ, Սամա, Մոլադա,

27 Ասերգադդա, Եսեմոն, Բեթփաղեթ,

28 Ասեր-Սուաղ, Բերսաբեե, Բազիոթիա,

29 Բաաղա, Իյիմ, Ասեմ,

30 Էլթուղաթ, Քեսիլ, Հորմա,

31 Սիկելակ, Մադմաննա, Սանսաննա,

32 Լաբաոթ, Սելեմ, Ային և Ռեմոն. ընդամենը քսանինը քաղաք և դրանց գյուղերը։

33 Դաշտավայրում՝ Եսթավուղ, Սարաա, Ասնա,

34 Զանով, Էնգանիմ, Թափուա, Ենայիմ,

35 Հերիմութ, Ոդողոմ, Սոքով, Ազեկա,

36 Սագարիմ, Ատիթայիմ և Գադերա (Գադերոթայիմի հետ). տասնչորս քաղաք և դրանց գյուղերը։

37 Սեննան, Ադասա, Մագդաղգադ,

38 Դաղաան, Մասփա, Հեկթովել,

39 Լաքիս, Բազկաթ, Էգղոն,

40 Քաբբոն, Լամաս, Քիթլիս,

41 Գադերոթ, Բեթդագոն, Նաամա և Մակեդա. տասնվեց քաղաք և դրանց գյուղերը։

42 Լեբնա, Եթեր, Ասան,

43 Հեփթա, Ասնա, Նեսիբ,

44 Կեիլա, Աքեզիբ և Մարեսա. ինը քաղաք և դրանց գյուղերը։

45 Ակկարոնն իր գյուղաքաղաքներով և գյուղերով.

46 Ակկարոնից մինչև ծովը՝ Ասեդոթի մոտ, բոլոր քաղաքներն իրենց գյուղերով.

47 Ասեդոթն իր գյուղաքաղաքներով և գյուղերով. Գազան իր գյուղաքաղաքներով և գյուղերով մինչև Եգիպտոսի հեղեղատն ու մեծ ծովը, որը սահմանն է։

48 Լեռնավայրի վրա՝ Սամիր, Հաթիր, Սոքով,

49 Դաննա, Կարիաթ-Սաննա, այսինքն՝ Դաբիր,

50 Անաբ, Եսթեմով, Անիմ,

51 Գոսոմ, Քողոն և Գեղոն. տասնմեկ քաղաք և դրանց գյուղերը։

52 Երեբ, Դումա, Եսան,

53 Հանում, Բեթթափուա, Ափեկա,

54 Քամմատա, Կարիաթ-Արբա, այսինքն՝ Քեբրոն, և Սիոր. ինը քաղաք և դրանց գյուղերը։

55 Մաոն, Կարմեղոս, Զիփ, Հետտա,

56 Հեզրայել, Հեկդաամ, Զանով,

57 Կային, Գաբաա և Թամնա. տասը քաղաք և դրանց գյուղերը։

58 Աղուղ, Բեթ-Սուր, Գեդոր,

59 Մաարաթ, Բեթ-Անոթ և Ելթեկոն. վեց քաղաք և դրանց գյուղերը։

60 Կարիաթ-Բաաղ, այսինքն՝ Կարիաթարիմ և Ռաբբա. երկու քաղաքներ և դրանց գյուղերը։

61 Անապատում՝ Բեթ-Արաբա, Մադդին, Սեքաքա,

62 Նեբսան, Աղի քաղաք և Ենգադդի. վեց քաղաք և դրանց գյուղերը։

63 Բայց Հուդայի որդիները չկարողացան Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին հալածել։ Հեբուսացիները Հուդայի որդիների հետ Երուսաղեմում բնակվում են մինչև այսօր։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 16

Եփրեմին և Մանասեի ցեղի արևմտյան կեսին հատկացված երկիրը

1 Հովսեփի որդիների վիճակնայսպեսելավ. ԵրիքովիդիմացՀորդանանգետից,Երիքովի ջրի արևելյան կողմից դեպի անապատը, որը Երիքովից բարձրանում է դեպի լեռնակողմը՝ Բեթել,

2 Բեթելից դուրս է գալիս Լուզ, Արքիատարոթի սահմանից անցնում

3 և արևմտյան կողմից իջնում է Հեփալթիի սահմանը, մինչև վարի Բեթորոնի սահմանը, մինչև Գազեր և հասնում է ծովը։

4 Սաժառանգություն ստացան Հովսեփի որդիները՝ Մանասեն ու Եփրեմը։

Եփրեմ

5 Ահա Եփրեմի որդիների սահմանն ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանն էր արևելյան կողմից Ատարոթ-Ադարը մինչև վերի Բեթորոն։

6 Այս սահմանը հյուսիսային կողմից դուրս է գալիս դեպի Մաքմեթաթ ծովը և այս սահմանը արևելյան կողմից պտույտ է տալիս մինչև Թեանաթ-Սելով, արևելքից անցնում դեպի Հանովե,

7 Հանովեից իջնում Ատարոթ ու Նաարա և Երիքովին դիպչելով՝ դուրս է գալիս Հորդանան գետը։

8 Սահմանն արևմտյան կողմից գնում է դեպի Կանա հեղեղատը և հասնում ծովը։ Այս է Եփրեմի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։

9 Նաև Եփրեմի որդիների համար առանձնացված քաղաքները Մանասեի որդիների ժառանգության մեջ են, բոլոր քաղաքներն իրենց գյուղերով։

10 Նրանք չհալածեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները, մինչև այսօր Եփրեմի որդիների մեջ բնակվելով, դարձան հարկատու ծառաներ։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 17

Մանասե

1 Մանասեի ցեղին վիճակով բաժին ընկավ, քանի որ Հովսեփի անդրանիկ որդին էր։ Մանասեի անդրանիկը՝ Մաքիրը՝ Գաղաադի հայրը, քանի որ պատերազմող մարդ էր, բաժին ստացավ Գաղաադն ու Բասանը։

2 Մանասեի մյուս որդիներին՝ Աբիեզերի որդիներին, Քեղեքի որդիներին, Ասրիելի որդիներին, Սյուքեմի որդիներին, Ոփերի որդիներին և Սեմիդայի որդիներին, ժառանգություն հասավ ըստ իրենց տոհմերի։ Սրանք էին Հովսեփի որդու՝ Մանասեի արու զավակներն ըստ իրենց տոհմերի։

3 Մանասեի որդու՝ Մաքիրի որդու՝ Գաղաադի որդու՝ Ոփերի որդին՝ Սալպաադը, տղաներ չուներ, այլ միայն աղջիկներ։ Նրա աղջիկների անունները սրանք են՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։

4 Սրանք ներկայացան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և իշխաններին ու ասացին. «Տերը Մովսեսին հրամայեց, որ մեզ ժառանգություն տա մեր եղբայրների մեջ»։Եվ ՀեսունՏիրոջ հրամանով նրանց ժառանգություն տվեց իրենց հորեղբայրների մեջ։

5 Մանասեին ընկավ տասը բաժին Հորդանան գետի այն կողմում, բացի Գաղաադի և Բասանի երկրից,

6 որովհետև Մանասեի աղջիկները ժառանգություն ստացան նրա որդիների մեջ, և Գաղաադի երկիրը Մանասեի մյուս որդիներինը եղավ։

7 Մանասեի սահմանը եղավ Ասերից մինչև Մաքմեթաթ, որ Սյուքեմի դիմացն է. այս սահմանը գնում է դեպի աջ մինչև Թափուայի աղբյուրի բնակիչների մոտ։

8 Թափուայի երկիրը Մանասեինը եղավ, իսկ Մանասեի սահմանի վրա գտնվող ԹափուաքաղաքըԵփրեմի որդիներինը եղավ։

9 Այս սահմանն իջնում է Կանա հեղեղատը. հեղեղատի հարավային կողմում Մանասեի քաղաքներն են։ Մանասեի սահմանը հեղեղատի հյուսիսային կողմից գնալով հասնում է ծովը։

10 Հարավային կողմը Եփրեմինը, իսկ հյուսիսային կողմը Մանասեինը լինելով՝ նրանց սահմանը ծովը եղավ. հյուսիսային կողմից դրանք դիպչում էին Ասերին, իսկ արևելյան կողմից՝ Իսաքարին։

11 Իսաքարի և Ասերի միջև Մանասեինն էին Բեթսանն ու նրա գյուղաքաղաքները, Հեբղաամն ու նրա գյուղաքաղաքները, Դորի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, Ենդորի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, Թանաքի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները և Մակեդդովի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, այս երեք գավառները։

12 Մանասեի որդիները չկարողացան հալածել այս քաղաքներիբնակիչներին,և քանանացիները շարունակեցին բնակվել այդ երկրում։

13 Երբ Իսրայելի որդիները զորացան, հարկատու դարձրին քանանացիներին, բայց նրանց ամբողջովին չհալածեցին։

Եփրեմը և Մանասեի ցեղի արևմտյան կեսը նոր հող են ցանկանում

14 Հովսեփի որդիները Հեսուի հետ խոսեցին և ասացին. «Ինչո՞ւ ինձ միայն մեկ վիճակ և մեկ բաժին ժառանգություն տվեցիր, երբ ես բազմաքանակ ժողովուրդ եմ, որովհետև Տերն ինձ այսչափ օրհնեց»։

15 Հեսուն նրանց ասաց. «Եթե դու բազմաքանակ ժողովուրդ ես, ապա բարձրացի՛ր անտառ և այնտեղ քեզ համար տե՛ղ պատրաստիր փերեզացիների և Ռափայինների երկրում, քանի որ Եփրեմի լեռը քեզ համար նեղ է»։

16 Հովսեփի որդիներն ասացին. «Լեռը մեզ չի մնա, և բոլոր քանանացիները, որոնք բնակվում են հովտում՝ Բեթսանում ու նրա գյուղաքաղաքներում, ինչպես նաև Հեզրայելի հովտում, երկաթե կառքեր ունեն»։

17 Հեսուն Հովսեփի տան՝ Եփրեմի ու Մանասեի հետ խոսեց և ասաց. «Դու բազմաքանակ ժողովուրդ ես և շատ զորություն ունես. թող քեզ մեկ վիճակ չլինի,

18 այլ լեռը քոնը լինի, որովհետև դա անտառ է, կմաքրեք այն, և մինչև ծայրը այն քոնը կլինի, որովհետև դու այնտեղից կհալածես քանանացիներին, ինչքան էլ նրանք երկաթե կառքեր ունենան և զորավոր լինեն»։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 18

Երկրի մնացած մասի բաժանումը

1 Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում. այնտեղ կանգնեցրին ժողովի վրանը, և երկիրը նվաճվեց նրանց առաջ։

2 Իսրայելի որդիների մեջ մնացել էր յոթ ցեղ, որոնք իրենց ժառանգությունը չէին ստացել։

3 Հեսուն Իսրայելի որդիներին ասաց. «Մինչև ե՞րբ եք թույլ լինելու և չեք գնալու, որ ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տվել է ձեզ։

4 Ամենցեղից երեք մա՛րդ բերեք, և ես նրանց կուղարկեմ, որ վեր կենան շրջեն այդ երկրում, չափագրեն այն ըստ իրենց ժառանգության և վերադառնան ինձ մոտ։

5 Այն թող բաժանեն յոթ մասի. Հուդան մնա իր սահմանում՝ հարավային կողմում, իսկ Հովսեփի տունը մնա իր սահմաններում՝ հյուսիսային կողմում։

6 Դուք երկիրը չափագրե՛ք յոթ բաժիններով և բերե՛ք այստեղ՝ ինձ մոտ։ Ես ձեզ համար այստեղ վիճակ կգցեմ մեր Տեր Աստծու առաջ,

7 որովհետև ղևտացիները ձեր մեջ բաժին չունեն. նրանց ժառանգությունը Տիրոջ համար արված քահանայությունն է։ Գադը, Ռուբենն ու Մանասեի կես ցեղը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում, ստացան իրենց ժառանգությունը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվեց նրանց»։

8 Եվ այդ մարդիկ վեր կացան գնացին։ Հեսուն այդ երկիրը չափագրելու գնացող մարդկանց հրամայեց՝ ասելով. «Գնացե՛ք, շրջե՛ք այդ երկրում, չափագրե՛ք այն և վերադարձե՛ք ինձ մոտ, որպեսզի այստեղ՝ Սելովում, Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ գցեմ»։

9 Այն մարդիկ գնացին, շրջեցին այդ երկրում և այն յոթ բաժինանելովըստ նրա քաղաքների՝ գրեցին մի գրքի մեջ և եկան Հեսուի մոտ՝ բանակատեղի, Սելով։

10 Հեսուն Սելովում Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց Իսրայելի որդիների միջև՝ ըստ իրենց բաժինների։

Բենիամինին հատկացված երկիրը

11 Բենիամինի որդիների ցեղի վիճակն ընկավ ըստ իրենց տոհմերի։ Վիճակով նրանց բաժնի սահմանն ընկավ Հուդայի որդիների և Հովսեփի որդիների միջև։

12 Նրանց սահմանը եղավ հյուսիսային կողմում՝ Հորդանանգետից,և այս սահմանը հյուսիսային կողմից բարձրանում է Երիքովի մոտ, ելնում դեպի լեռն արևմուտքում և վերջում հասնում Բեթավանի անապատը։

13 Այնտեղից սահմանն անցնում է դեպի Լուզ՝ անցնելով Լուզի հարավային կողմը, այսինքն՝ Բեթելի մոտ. այս սահմանն իջնում է Ատարոթ-Ադար լեռան վրա, որը վարի Բեթորոնի հարավային կողմում է։

14 Այս սահմանը ձգվում և արևմտյան կողմով պտույտ է տալիս դեպի հարավ այն սարից, որ հարավային կողմից Բեթորոնի դիմացն է, և վերջում հասնում է Կարիաթ-Բաաղ, որը Կարիաթարիմն է՝ Հուդայի որդիների քաղաքը։ Արևմտյան կողմն այս է։

15 Սահմանի հարավային կողմը, Կարիաթարիմի ծայրիցսկսելով,դուրս է գալիս դեպի արևմուտք և գնում դեպի Նափթովայի ջրի աղբյուրը։

16 Այնուհետև սահմանն իջնում է Ռափայինների հովտի հյուսիսային կողմում գտնվող Ենոմի որդու ձորի դիմացի լեռան լանջը և Հեբուսի մոտից՝ դեպի հարավ, Ենոմի ձորով իջնում Ռոգելի աղբյուրը։

17 Հյուսիսային կողմից գնում և դուրս է գալիս Ենսամյուս, ապաայնտեղիցգնում է դեպի Գալիլոթ, որը գտնվում է Եդովմինի զառիվերի դիմաց, և իջնում մինչև Ռուբենի որդու՝ Բաանի վեմը

18 և Արաբայի դիմացի կողմից անցնում է հյուսիս ու իջնում Արաբաթ։

19 Ապա սահմանն անցնում է Բեթագղայի մոտով դեպի հյուսիս և վերջում այս սահմանը հասնում է Աղի ծովի հյուսիսային ծոցը՝ Հորդանան գետի հարավային ծայրում։ Այս է հարավային սահմանը։

20 Իսկ արևելյան կողմի սահմանը Հորդանան գետն է։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունն իր շուրջանակի սահմաններով՝ ըստ նրանց տոհմերի։

21 Բենիամինի որդիների ցեղի քաղաքներն ըստ իրենց տոհմերի սրանք են՝ Երիքով, Բեթագղա, Եմեկկասիս,

22 Բեթարաբա, Սեմարիմ, Բեթել,

23 Ավիմ, Փարա, Եփրա,

24 Քեփարամոննա, Հոփնի և Գաբա. տասներկու քաղաք և դրանց գյուղերը։

25 Գաբավոն, Ռամա, Բերոթ,

26 Մասփա, Կեփիրա,

27 Մոսա, Ռեկեմ, Հերփայել, Թարաղա,

28 Սելա, Էլեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Կարիաթ. տասնչորս քաղաք և դրանց գյուղերը։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 19

Շմավոնին հատկացված երկիրը

1 Երկրորդ վիճակը դուրս եկավ Շմավոնին, Շմավոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգությունը եղավ Հուդայի որդիների ժառանգության մեջ։

2 Նրանց ժառանգության մեջ եղան այսքաղաքները՝Բերսաբեե (Սաբեե), Մոլադա,

3 Ասեր-Սուաղ, Բաղա, Ասեմ,

4 Էլթուղադ, Բաթուլ, Հորմա,

5 Սիկելակ, Բեթմարքաբոթ, Ասեր-Սուսա,

6 Բեթլաբավոթ և Սարուհեն. տասներեք քաղաք և դրանց գյուղերը։

7 Ային, Ռեմոն, Եթեր և Ասան. չորս քաղաք և դրանց գյուղերը,

8 ինչպես նաև այս քաղաքների շուրջն ընկած տարածքները մինչև Բաաղեթ-Բեեր կամ Ռաման՝ հարավում։ Այս է Շմավոնի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։

9 Շմավոնի որդիների ժառանգությունն առնվեց Հուդայի որդիների բաժնից, որովհետև Հուդայի որդիների բաժինը շատ էր իրենց համար, դրա համար էլ Շմավոնի որդիները ժառանգություն ստացան նրանց ժառանգության մեջ։

Զաբուղոնին հատկացված երկիրը

10 Երրորդ վիճակը դուրս եկավ Զաբուղոնի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանը եղավ մինչև Սարիդ։

11 Նրանց սահմանը ելնում է դեպի ծովը և Մարաղա, դիպչում Դաբասեթին և հասնում Հեկնամի դիմաց գտնվող ձորը,

12 Սարիդից դառնում է դեպի արևելյան կողմը՝ Քասղոթ-Թաբորի սահմանը, դուրս է գալիս Դաբարաթից և բարձրանում Հափիե։

13 Այնտեղից սահմանն անցնում է ավելի ևս արևելք՝ դեպի Գեթքոփեր և Իթագասին, ու դուրս գալիս Ռեմոն-Մեթոար, Նուա,

14 ապա հյուսիսային կողմից պտույտ է տալիս դեպի Ենաթոնով և վերջանում Հեփթայելի ձորում.

15 նաև Կատտաթ, Նաաղոլ, Սամրոն, Հադելա և Բեթլեհեմ. տասներկու քաղաք և դրանց գյուղերը։

16 Այս է Զաբուղոնի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։

Իսաքարին հատկացված երկիրը

17 Չորրորդ վիճակը դուրս եկավ Իսաքարին, Իսաքարի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։

18 Նրանց սահմանը եղավ՝ Հեզրայել, Քասելոթ, Սունամ,

19 Ափերեմ, Սիան, Անարեթ,

20 Ռաբբիդ, Կեսիոն, Աբես,

21 Ռամաթ, Ենգանիմ, Ենքադդա և Բեթփասես։

22 Այս սահմանը դիպչում է Թաբորին, Սասիմային, Բեթսամյուսին և նրանց սահմանը վերջանում է Հորդանան գետում. տասնվեց քաղաք և դրանց գյուղերը։

23 Այս է Իսաքարի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։

Ասերին հատկացված երկիրը

24 Հինգերորդ վիճակը դուրս եկավ Ասերի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։

25 Նրանց սահմանը եղավ՝ Քեղկաթ, Աղի, Բետեն, Աքսափ,

26 Ալամելեք, Ամադ և Մուսաղ։ Արևմտյան կողմիցսահմանըհասնում է Կարմեղոսին ու Սիոր-Լեբնաթին

27 և արևելյան կողմից դառնում է դեպի Բեթդագոն, հյուսիսային կողմից հասնում է Զաբուղոնին Հեփթայելի ձորում, Բեթամեկին ու Նեիելին և ձախ կողմից դուրս է գալիս Քաբող,

28 Եբրոն, Րոոբ, Համմոն և Կանա, մինչև մեծ Սիդոն։

29 Այս սահմանը դառնում է դեպի Ռամա, մինչև Տյուրոս՝ ամուր քաղաքը, շրջվում է դեպի Ուսա և վերջանում ծովում, Աքեզիբի վիճակում.

30 նաև Ամմա, Ափեկ և Րոոբ. քսաներկու քաղաք և դրանց գյուղերը։

31 Այս է Ասերի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքները և դրանց գյուղերը։

Նեփթաղիմին հատկացված երկիրը

32 Վեցերորդ վիճակը դուրս եկավ Նեփթաղիմին, այսինքն՝ Նեփթաղիմի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։

33 Նրանց սահմանը եղավ Հելեփից, Ալոնից մինչև Սանանիմ, Ադամի-Նագեբ և Հաբնել, մինչև Լակում և վերջանում է Հորդանան գետում։

34 Արևմտյան կողմից այս սահմանը դառնում է դեպի Ազանոթ-Թաբոր, այնտեղից դուրս է գալիս Հուկոկ և հասնում հարավային կողմից մինչև Զաբուղոն, արևմտյան կողմից՝ մինչև Ասեր, արևելյան կողմից՝ մինչև Հուդա և Հորդանան գետը։

35 Պարսպապատ քաղաքներն էին՝ Ասեդիմ, Սեր, Ամաթ, Ռեկկաթ, Քեներեթ,

36 Ադամա, Ռամա, Հասոր,

37 Կադես, Եդրայի, Ենհասոր,

38 Հարոն, Մակդաղիել, Հարեմ, Բեթանաթ և Բեթսամյուս. տասնինը քաղաք և դրանց գյուղերը։

39 Այս է Նեփթաղիմի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքները և դրանց գյուղերը։

Դանին հատկացված երկիրը

40 Յոթերորդ վիճակը դուրս եկավ Դանի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։

41 Նրանց ժառանգության սահմանը եղավ՝ Սարաա, Եսթավուղ, Իրսամես,

42 Սաղաբին, Այեղոն, Հեթլա,

43 Ելոն, Թամնաթա, Ակկարոն,

44 Ելթեկե, Քաբաթոն, Բաալոթ,

45 Եհուդ, Բանե-Բարակ, Գեթրեմոն,

46 Մեարկոն և Ռակկոն՝ Հոպպեի դիմացի սահմանի հետ։

47 Դանի որդիների սահմանը փոքր դուրս եկավ իրենց համար, ուստի Դանի որդիները վեր կացան ու պատերազմեցին Լեսեմի դեմ, գրավեցին այն, սրի քաշեցին նրաբնակիչներին,ժառանգեցին այն, բնակվեցին նրա մեջ և Լեսեմն իրենց հոր՝ Դանի անունով կոչեցին Դան։

48 Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի, այս քաղաքներն ու դրանց գյուղերը։

Երկրի բաժանման ավարտը

49 Երբ վերջացրին երկրի բաժանումն իր սահմաններով, Իսրայելի որդիները Նավեի որդի Հեսուին ժառանգություն տվեցին իրենցտարածքիմեջ։

50 Տիրոջ հրամանով նրան տվեցին նրա ուզած քաղաքը՝ Թամնաթ-Սարան, որը Եփրեմի լեռան վրա է։ Նա շինեց քաղաքը և բնակվեց նրա մեջ։

51 Սրանք են այն ժառանգությունները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետները Սելովում, Տիրոջ առաջ, ժողովի վրանի դռան մոտ վիճակով բաժանեցին և վերջացրին երկրի բաժանումը։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 20

Ապաստանի քաղաքները

1 Տերը խոսեց Հեսուի հետ՝ ասելով.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Որոշե՛ք ձեզ համար ապաստանի այն քաղաքները, որոնց մասին Մովսեսի միջոցով ասել եմ ձեզ,

3 որպեսզի այնտեղ փախչի սխալմամբ, առանց գիտենալու մարդ սպանողը, և դրանք ձեզ համար ապաստարան լինեն արյան վրեժխնդիր եղողից։

4 Նա թող փախչի այդ քաղաքներից մեկնումեկը, կանգնի քաղաքի դռանը և այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր իրավունքը, և նրանք, իրենց մոտ՝ քաղաքում ընդունելով նրան, տեղ թող տան նրան, որպեսզի բնակվի իրենց հետ։

5 Երբ արյան վրեժխնդիր եղողն ընկնի նրա հետևից, նրանք սպանողին նրա ձեռքը չմատնեն, որովհետև նա իր մերձավորին առանց գիտենալու է սպանել և նրա դեմ նախապես ատելություն չի ունեցել։

6 Նա այդ քաղաքում թող բնակվի, մինչև որ դատաստանի համար ժողովրդի առաջ կանգնի, և մինչև որ այն օրերին եղող քահանայապետը վախճանվի։ Այն ժամանակ սպանողը թող վերադառնա իր քաղաքն ու իր տունը, այսինքն՝ այն քաղաքը, որտեղից նա փախել էր”»։

7 Եվ որոշեցին Կադեսը Գալիլիայում՝ Նեփթաղիմի լեռնակողմում, Սյուքեմը՝ Եփրեմի լեռնակողմում և Կարիաթ-Արբան, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռնակողմում։

8 Իսկ Երիքովիդիմաց,Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, Ռուբենի ցեղից որոշեցին անապատի դաշտում գտնվող Բոսորը, Գադի ցեղից՝ Ռամոթը Գաղաադում և Մանասեի ցեղից՝ Գողանը Բասանում։

9 Սրանք են Իսրայելի բոլոր որդիների և նրանց մեջ բնակվող օտարականի համար որոշված քաղաքները, որպեսզի սխալմամբ մարդ սպանող ամեն ոք այնտեղ փախչի և չսպանվի արյան վրեժխնդիր եղողի ձեռքով, մինչև որ կանգնի ժողովրդի առաջ։