Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 1

Տերը Հեսուին հրամայում է գրավել Քանանը

1 Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ՝ ասելով.

2 «Իմ ծառա Մովսեսը մեռավ. հիմա վե՛ր կաց, անցի՛ր այդ Հորդանանգետովայս ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին։

3 Այն բոլոր տեղերը, ուր կկոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին։

4 Անապատից և այս Լիբանանից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը կլինի։

5 Ոչ մի մարդ չի կարողանա դեմ կանգնել քեզ քո կյանքի բոլոր օրերին։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։

6 Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև այս ժողովրդին դո՛ւ ժառանգել պիտի տաս այն երկիրը, որի համար երդվեցի սրանց հայրերին, որ կտամ նրանց։

7 Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր էլ որ գնաս։

8 Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս։

9 Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամենտեղ,ուր էլ որ գնաս»։

Հեսուն հրամաններ է տալիս ժողովրդին

10 Հեսուն, ժողովրդի առաջնորդներին պատվիրելով, ասաց.

11 «Անցե՛ք բանակատեղիի միջով և պատվիրե՛ք ժողովրդին՝ ասելով. “Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օր հետո դուք պիտի անցնեք այս Հորդանանգետով,որպեսզի գնաք ժառանգեք այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ իբրև սեփականություն”»։

12 Ապա Հեսուն Ռուբենյանների, Գադյանների և Մանասեի կես ցեղի հետ խոսեց և ասաց.

13 «Հիշե՛ք այն խոսքը, որ Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրեց ձեզ՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածը ձեզ հանգստացրեց և ձեզ տվեց այս երկիրը։

14 Ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները թող բնակվեն այն երկրում, որ Մովսեսը տվեց ձեզ Հորդանանգետիայս կողմում. բայց դուք՝ բոլորդ էլ զորավոր մարդիկ, սպառազինված ձեր եղբայրների առա՛ջն անցեք և օգնե՛ք նրանց,

15 մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց։ Ապա ե՛տ դարձեք ձեր ժառանգության երկիրը և ժառանգե՛ք այն, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվեց ձեզ Հորդանանի այս կողմում՝ դեպի արևելք”»։

16 Նրանք պատասխանեցին Հեսուին և ասացին. «Այն ամենը, ինչ դու պատվիրեցիր, կանենք, և ուր որ մեզ ուղարկես, կգնանք։

17 Ինչպես Մովսեսին էինք լսում, այնպես էլ քեզ կլսենք, միայն թե քո Տեր Աստվածը քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր։

18 Ով որ ընդդիմանա քո հրամանին և չլսի քո խոսքը, որ դու կպատվիրես մեզ, պիտի սպանվի. միայն թե զորացի՛ր և քա՛ջ եղիր»։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 2

Հեսուն լրտեսներ է ուղարկում Երիքով

1 Նավեի որդի Հեսուն Սատիմից գաղտնաբար երկու մարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար և ասաց. «Գնացեք տեսե՛ք այն երկիրը և Երիքովը»։ Նրանք գնացին և եկան Երիքով ու մտնելով Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ այնտեղ պառկեցին։

2 Երիքովի թագավորին ասվեց, թե՝ «Ահա այս գիշեր Իսրայելի որդիներից մարդիկ են եկել այստեղ՝ երկիրը լրտեսելու»։

3 Երիքովի թագավորըմարդուղարկեց Ռախաբի մոտ՝ ասելով. «Քեզ մոտ եկած և տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետև նրանք եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»։

4 Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց և ասաց. «Ճիշտ է, որ այդ երկու մարդիկ եկան ինձ մոտ, բայց ես չիմացա, թե նրանք որտեղի՛ց են։

5 Դարպասները փակելու ժամանակ մութ էր. այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ,թեո՛ւր գնացին։ Շուտ գնացե՛ք նրանց հետևից, որ հասնեք նրանց»։

6 Իսկ ինքը նրանց հանել էր կտուրը և թաքցրել վուշի ցողունների տակ, որ շարել էր իր կտուրի վրա։

7 Մարդիկ Հորդանան գետի ճանապարհով մինչև գետանցները նրանց հետևից ընկան, և դարպասը փակեցին նրանց հետևից ընկնողների դուրս գալուց հետո։

8 Նրանք դեռ չէին պառկել, երբ կինը ելավ կտուրը՝ նրանց մոտ,

9 և ասաց այդ մարդկանց. «Ես գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որ ձեր ահն ընկել է մեզ վրա, և որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել.

10 որովհետև մենք լսեցինք, թե ինչպես Տերը Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առաջ Եգիպտոսից ձեր դուրս եկած ժամանակ, և թե ինչ արեցիք դուք Հորդանան գետի այն կողմում ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհոնին և Օգին, որոնց բնաջնջեցիք։

11 Մենք այդ լսեցինք, և մեր սրտերը վախից հալվեցին, և ոչ մեկիս մեջ համարձակություն չի մնացել ձեր պատճառով, որովհետև ձեր Տեր Աստվածն Աստված է վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա։

12 Եվ հիմա աղաչում եմ, երդվե՛ք ինձ Տիրոջով, որ ինչպես ես ողորմություն արեցի ձեր նկատմամբ, այնպես էլ դուք ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ։ Եվ ինձ ճշմարիտ մի նշա՛ն տվեք,

13 որ ողջ կթողնեք իմ հորը, մորը, իմ եղբայրներին, քույրերին ու նրանց բոլոր հարազատներին և մեր անձերը մահից կազատեք»։

14 Այդ մարդիկ նրան ասացին. «Եթե մեր այս բանը չհայտնեք,այն ժամանակթող մեր անձերը մեռնեն ձեր փոխարեն, և երբ այս երկիրը Տերը մեզ տա, ողորմություն և հավատարմություն կցուցաբերենք քեզ»։

15 Եվ մի պարանով ցած իջեցրեց նրանց պատուհանից, որովհետև նրա տունը բերդի պարսպի վրա էր, և ինքն էլ բնակվում էր պարսպի վրա։

16 Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք լեռը, միգուցե հալածողները հանդիպեն ձեզ. այնտեղ երեք օր թաքնվա՛ծ մնացեք, մինչև որ ձեզ հալածողները ետ դառնան, և հետո գնացե՛ք ձեր ճանապարհով»։

17 Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք անպարտ կլինենք քո այդ երդումից, որ անել տվեցիր մեզ։

18 Երբ մենք մտնենք այս երկիրը, դու կարմիր թելից այս պարանը կկապես այն պատուհանից, որտեղից իջեցրիր մեզ, և քո հորը, մորը, եղբայրներին ու քո հոր ամբողջ ընտանիքը կհավաքես քեզ մոտ՝ այս տանը։

19 Ով որ դուրս գա քո տան դռնից, նրա արյունն իր գլխին, մենք անպարտ կլինենք։ Բայց քեզ հետ այս տանը գտնվող բոլորի արյունը մեր գլխին, եթե մեկի ձեռքը դիպչի նրանց։

20 Իսկ եթե մեր այս բանը հայտնես, այն ժամանակ մենք անպարտ կլինենք քո այն երդումից, որ անել տվեցիր մեզ»։

21 Եվ կինն ասաց. «Ձեր ասածի պես թող լինի»։ Ապա թույլ տվեց նրանց, ու նրանք գնացին, իսկ այդ կարմիր պարանը կապեց պատուհանին։

22 Նրանք գնացին և եկան լեռնակողմն ու այնտեղ նստեցին երեք օր, մինչև որ հալածողները ետ դարձան։ Հալածողները նրանց փնտրեցին ճանապարհի բոլոր կողմերում, բայց չգտան։

23 Այն ժամանակ այդ երկու մարդիկ ետ դարձան, իջան սարից և անցնելովՀորդանան գետը՝գնացին Նավեի որդի Հեսուի մոտ և պատմեցին նրան այն բոլոր բաները, որ պատահել էին իրենց։

24 Եվ Հեսուին ասացին. «Իրոք, Տերն այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները վախենում են մեզնից»։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 3

Իսրայելացիներն անցնում են Հորդանան գետը

1 Վաղ առավոտյան Հեսուն վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից ու եկան մինչև Հորդանան գետը և գետն անցնելուց առաջ իջևանեցին այնտեղ։

2 Երեք օր հետո առաջնորդներն անցան բանակատեղիի միջով

3 և պատվիրեցին ժողովրդին՝ ասելով. «Երբ տեսնեք ձեր Տեր Աստծու ուխտի տապանակը և ղևտացի քահանաներին այն տանելիս, դո՛ւք էլ վեր կացեք ձեր տեղերից և գնացե՛ք դրա ետևից։

4 Բայց ձեր և դրա միջև երկու հազար կանգունի չափ հեռավորություն թող լինի. չմոտենաք դրան, որպեսզի գիտենաք ձեր գնալու ճանապարհը, որովհետև նախապես այդ ճանապարհով չեք անցել»։

5 Եվ Հեսուն ասաց ժողովրդին. «Սրբե՛ք ձեր անձերը, որովհետև վաղը Տերը հրաշքներ է գործելու ձեր մեջ»։

6 Ապա Հեսուն ասաց քահանաներին. «Վերցրե՛ք ուխտի տապանակը և անցե՛ք ժողովրդի առաջ»։ Նրանք վերցրին ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։

7 Տերն ասաց Հեսուին. «Այսօր կսկսեմ քեզ բարձրացնել բոլոր իսրայելացիների աչքին, որպեսզի իմանան, թե ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ։

8 Հիմա դու ուխտի տապանակը վերցնող քահանաներին պատվիրի՛ր և ասա՛. “Երբ հասնեք Հորդանանի ջրերի եզերքը, կա՛նգ առեք Հորդանանի մեջ”»։

9 Եվ Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Մոտեցե՛ք այստեղ և լսե՛ք ձեր Տեր Աստծու խոսքերը»։

10 Հեսուն ասաց. «Դրանով կիմանաք, որ կենդանի Աստվածը ձեր մեջ է, և որ նա ձեր առջևից հալածելով հալածելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին։

11 Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը պիտի անցնի ձեր առջևից Հորդանան գետի միջով։

12 Հիմա դուք Իսրայելի ցեղերից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մի մարդ,

13 և երբ Տիրոջ՝ ամբողջ երկրի Տիրոջ տապանակը վերցնող քահանաների ոտքերի թաթերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, Հորդանանի ջրերը կկտրվեն, և վերևից իջնող ջրերը կկանգնեն քարակույտի պես»։

14 Երբ ժողովուրդը Հորդանան գետն անցնելու համար դուրս ելավ իր վրաններից, ուխտի տապանակը վերցնող քահանաները ժողովրդի առջևում էին։

15 Եվ հենց որ տապանակը վերցնողները հասան մինչև Հորդանան, և տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին գետի եզերքի ջրի մեջ (որովհետև հնձի ամբողջ ժամանակ Հորդանանը դուրս է գալիս իր ափերից),

16 այն ժամանակ վերևից իջնող ջրերը կանգնեցին և քարակույտի նման բարձրացան Սարթանի մոտ գտնվող Ադամ քաղաքից շատ հեռու, իսկ դեպի դաշտի ծովը, այսինքն՝ Աղի ծովն իջնողջրերնամբողջովին կտրվեցին, և ժողովուրդն անցավ Երիքովի դիմաց։

17 Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները հաստատ կանգնեցին Հորդանան գետի մեջտեղը՝ ցամաքի վրա, և բոլոր իսրայելացիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 4

Հիշատակության տասներկու քարերը

1 Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը, Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց.

2 «Ժողովրդի միջից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մեկ մարդ,

3 և պատվիրե՛ք նրանց՝ ասելով. “Այստեղից՝ Հորդանան գետի միջից, քահանաների պինդ կանգնած տեղից, ձեզ համար վերցրե՛ք տասներկու քար, դրանք տարե՛ք ձեզ հետ և դրե՛ք այն իջևանում, որտեղ իջևանելու եք այս գիշեր”»։

4 Հեսուն Իսրայելի որդիների միջից կանչեց իր որոշած տասներկու մարդկանց՝ ամեն մի ցեղից մի մարդ։

5 Եվ Հեսուն նրանց ասաց. «Անցե՛ք ձեր Տեր Աստծու տապանակի առաջ, Հորդանան գետի մեջտեղում, և ամեն մեկդ Իսրայելի որդիների թվի համեմատ մի քա՛ր վերցրեք ձեր ուսերին,

6 որպեսզի դա մի նշան լինի ձեր մեջ. երբ հետագայում ձեր որդիները ձեզ հարցնեն և ասեն, թե՝ “Այս քարերն ի՞նչ են ձեզ համար”,

7 նրանց կասեք. “Հորդանանի ջրերը կտրվեցին Տիրոջ ուխտի տապանակի առջև, երբ այն անցնում էր Հորդանան գետով. Հորդանանի ջուրը կտրվեց, և այս քարերը հավիտյան հիշատակ կլինեն Իսրայելի որդիների համար”»։

8 Եվ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Հեսուն պատվիրել էր. նրանք տասներկու քար վերցրին Հորդանան գետի միջից Իսրայելի որդիների ցեղերի թվի համեմատ, ինչպես որ Տերն ասել էր Հեսուին, դրանք իրենց հետ տարան իջևանատեղի և դրեցին այնտեղ։

9 Հեսունուրիշտասներկու քարեր կանգնեցրեց Հորդանան գետի մեջ, այնտեղ, ուր ոտք էին դրել ուխտի տապանակը վերցնող քահանաները, և մինչև այսօր դրանք այնտեղ են։

10 Տապանակը վերցնող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջտեղում, մինչև որ ավարտեց այն բոլոր խոսքերը, որ Տերը Հեսուին պատվիրել էր ասելու ժողովրդին, ինչպես Մովսեսն այդ ամենը պատվիրել էր Հեսուին։ Եվ ժողովուրդը շտապելով անցավգետը։

11 Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց անցնելը, այն ժամանակ Տիրոջ տապանակը և քահանաներն անցան ժողովրդի առաջ։

12 Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը սպառազինված անցան Իսրայելի որդիների առաջ, ինչպես նրանց ասել էր Մովսեսը։

13 Քառասուն հազարի չափ զինյալ մարդ Տիրոջ առաջն անցավ՝ պատերազմելու Երիքովի դաշտում։

14 Նույն օրը Տերը բարձրացրեց Հեսուին Իսրայելի աչքին. նրանից վախենում էին, ինչպես որ վախեցել էին Մովսեսից նրա կյանքի բոլոր օրերին։

15 Տերը խոսեց Հեսուի հետ՝ ասելով.

16 «Պատվիրի՛ր վկայության տապանակը վերցնող քահանաներին, որ դուրս գան Հորդանան գետից»։

17 Եվ Հեսուն հրամայեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկեք Հորդանան գետից»։

18 Երբ Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները դուրս եկան Հորդանան գետի միջից, և նրանց ոտքերի թաթերը կոխեցին ցամաքի վրա, Հորդանանի ջրերը ետ դարձան իրենց տեղը և առաջվա պես նրա բոլոր ափերի վրա գնացին։

19 Առաջին ամսի տասներորդ օրը ժողովուրդը դուրս եկավ Հորդանան գետից և բանակատեղի դրեց Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։

20 Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Հորդանան գետից, Հեսուն կանգնեցրեց Գաղգաղայում

21 և ասաց Իսրայելի որդիներին. «Երբ վաղը ձեր որդիները հարցնեն իրենց հայրերին ու ասեն՝

22 “Այս ի՞նչ քարեր են”, դուք ձեր որդիներին կիմացնեք՝ ասելով. “Իսրայելը ցամաքով անցավ այս Հորդանան գետով”,

23 որովհետև ձեր Տեր Աստվածը Հորդանան գետի ջրերը ցամաքեցրեց ձեր առջև, մինչև որ դուք անցաք, ինչպես որ ձեր Տեր Աստվածն արեց նաև Կարմիր ծովում, որը ցամաքեցրեց մեր առջև, մինչև որ մենք անցանք,

24 որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ Տիրոջ ձեռքը զորավոր է, և դուք միշտ վախենաք ձեր Տեր Աստծուց»։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 5

1 Ամորհացիների բոլոր թագավորները, որոնք Հորդանան գետի այս՝ արևմտյան կողմում էին, և քանանացիների բոլոր թագավորները, որոնք ծովեզերքի մոտ էին, երբ լսեցին, թե Տերը ցամաքեցրել է Հորդանան գետի ջրերը Իսրայելի որդիների առջև մինչև նրանց անցնելը, այդ ժամանակ նրանց սիրտը հալվեց, և նրանց մեջ հոգի չմնաց Իսրայելի որդիների առջև։

Թլփատություն Գաղգաղայում

2 Այն ժամանակ Տերը Հեսուին ասաց. «Սուր դանակնե՛ր շինիր քեզ համար և դարձիր կրկին թլփատի՛ր Իսրայելի որդիներին»։

3 Հեսուն սուր դանակներ շինեց իր համար և Իսրայելի որդիներին թլփատեց Գիբաթհաարալոթում։

4 Այս է պատճառը, որի համար Հեսուն թլփատեց նրանց. Եգիպտոսից դուրս եկած ժողովրդի բոլոր արուները՝ պատերազմող բոլոր մարդիկ, անապատում ճանապարհին մեռան Եգիպտոսից դուրս գալուց հետո։

5 Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատված էր. բայց Եգիպտոսից դուրս գալուց հետո անապատում ճանապարհին ծնված ամբողջ ժողովրդին չթլփատեցին,

6 որովհետև Իսրայելի որդիները քառասուն տարի շրջեցին անապատում, մինչև որ ամբողջ ազգը, այսինքն՝ Եգիպտոսից դուրս եկած պատերազմող մարդիկ ոչնչացան, քանի որ չհնազանդվեցին Տիրոջ խոսքին։ Որովհետև Տերը նրանց երդվեց, որ բնավ ցույց չի տա նրանց այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա մեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։

7 Նրանց փոխարեն կանգնեցրեց նրանց զավակներին, և Հեսուն նրանց թլփատեց, որովհետև անթլփատ էին, ճանապարհին չէին թլփատել նրանց։

8 Երբ ամբողջ ժողովրդի թլփատումն ավարտվեց, մնացին բանակատեղիում՝ իրենց տեղում, մինչև որ ապաքինվեցին։

9 Եվ Տերն ասաց Հեսուին. «Այսօր ես ձեր վրայից վերացրի եգիպտացիների նախատինքը»։ Եվ այդ տեղի անունը դրեցին Գաղգաղա.այդպես էմինչև այսօր։

10 Իսրայելի որդիները բանակատեղի հաստատեցին Գաղգաղայում և զատիկն արեցին ամսի տասնչորսերորդ օրը՝ իրիկնադեմին, Երիքովի դաշտերում։

11 Զատկի հետևյալ օրը այդ երկրի բերքից բաղարջ և աղանձ կերան. նրանք կերան հենց նույն օրը։

12 Հաջորդ օրը, երբ այդ երկրի բերքից կերան, մանանան դադարեց, և դրանից հետո Իսրայելի որդիների համար այլևս մանանա չկար։ Այդ տարի նրանք կերան Քանանի երկրի արդյունքից։

Հեսուն և սրով մարդը

13 Երբ Հեսուն Երիքովում էր, իր աչքերը բարձրացնելով՝ տեսավ, որ ահա իր դիմաց մի մարդ էր կանգնել՝ ձեռքին էլ մի մերկ սուր։ Հեսուն մոտեցավ նրան և ասաց. «Դու մեզանի՞ց ես, թե՞ մեր թշնամիներից»։

14 Նա ասաց. «Ո՛չ, ես Տիրոջ զորավարն եմ և հիմա եկա»։ Հեսուն երեսնիվայր գետին ընկավ, երկրպագեց և ասաց նրան. «Ի՞նչ է հրամայում իմ տերն իր ծառային»։

15 Եվ Տիրոջ զորավարն ասաց Հեսուին. «Հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»։ Եվ Հեսուն այդպես արեց։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 6

Երիքովի անկումը

1 Երիքովն ամուր փակված էր Իսրայելի որդիների պատճառով։ Դուրս եկող և ներս մտնող չկար։

2 Տերը Հեսուին ասաց. «Տե՛ս, ես քո ձեռքն եմ հանձնել Երիքովը, նրա թագավորին և զորավոր քաջերին։

3 Դուք՝ բոլոր պատերազմող մարդիկդ, շրջապատե՛ք քաղաքը՝ մեկ անգամ պտույտ տալով քաղաքի շուրջը։ Վեց օր այդպես կանեք։

4 Յոթ քահանա յոթ հոբելյանական փողեր թող վերցնեն տապանակի առջևից, իսկ յոթերորդ օրը յոթ անգամ պտույտ կտաք քաղաքի շուրջը, և քահանաները կհնչեցնեն փողերը։

5 Երբ նրանք հնչեցնեն հոբելյանական եղջերափողերը, և երբ դուք լսեք փողերի ձայնը, ամբողջ ժողովուրդը մեծ աղաղակ կբարձրացնի. քաղաքի պարիսպները փուլ կգան, և ժողովուրդը վեր կգնա՝ ամեն մեկն ուղիղ իր դիմացը»։

6 Նավեի որդի Հեսուն կանչեց քահանաներին և ասաց նրանց. «Վերցրե՛ք ուխտի տապանակը, և յոթ քահանաներ յոթ հոբելյանական փողեր թող առնեն Տիրոջ տապանակի առջևից»։

7 Եվ ասաց ժողովրդին. «Անցե՛ք, շրջապատե՛ք քաղաքը, և զինյալ մարդիկ Տիրոջ տապանակի առաջն անցնեն»։

8 Երբ Հեսուն ժողովրդին ասաց, յոթ քահանաները, որոնք ունեին յոթ հոբելյանական փողերը, Տիրոջ առաջն անցնելով, հնչեցրին փողերը, ու Տիրոջ ուխտի տապանակը գնում էր նրանց ետևից։

9 Զինյալ մարդիկ գնում էին փողեր հնչեցնող քահանաների առջևից, իսկ վերջապահները՝ տապանակի ետևից.քահանաներըգնում և հնչեցնում էին փողերը։

10 Հեսուն ժողովրդին պատվիրեց՝ ասելով. «Մի՛ աղաղակեք, և ձեր ձայնը չլսվի, ու ոչ մի խոսք դուրս չգա ձեր բերանից մինչև այն օրը, երբ ես ձեզ ասեմ՝ աղաղակե՛ք. այն ժամանակ կաղաղակեք»։

11 Տիրոջ տապանակը դարձավ քաղաքի շուրջբոլորը՝ մեկ անգամ պտույտ տալով, ապա բանակատեղի եկան և գիշերը մնացին բանակատեղիում։

12 Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ, և քահանաները վերցրին Տիրոջ տապանակը։

13 Յոթ հոբելյանական փողերը կրող յոթ քահանաները գնում էին Տիրոջ տապանակի առջևից՝ հնչեցնելով փողերը։ Զինյալ մարդիկ գնում էին նրանց առջևից, իսկ վերջապահներն էլ՝ Տիրոջ տապանակի ետևից, ևքահանաներըհնչեցնում էին փողերը։

14 Երկրորդ օրն էլ մեկ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը և վերադարձան բանակատեղի։ Այդպես արեցին վեց օր։

15 Յոթերորդ օրը կանուխ վեր կացան լուսաբացին և նույն ձևով յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը. այդ օրն էր միայն, որ յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը։

16 Յոթերորդ անգամ, երբ քահանաները հնչեցրին փողերը, Հեսուն ասաց ժողովրդին. «Աղաղակե՛ք, որովհետև Տերն այս քաղաքը ձեզ է տվել։

17 Քաղաքն ու նրա մեջ ամեն ինչ նզովյալ կլինի Տիրոջ համար, միայն պոռնիկ Ռախաբը ողջ կմնա, ինքը և իր հետ իր տանը բոլոր եղողները, որովհետև նա թաքցրեց մեր ուղարկած լրտեսներին։

18 Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե նզովք բերեք՝ նզովվածից առնելով, և Իսրայելի բանակատեղին նզովքի մեջ գցելով՝ փորձանքի ենթարկեք այն։

19 Ամբողջ արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները Տիրոջ համար սուրբ կլինեն և կմտնեն Տիրոջ գանձարանը»։

20 Եվ ժողովուրդն աղաղակեց փողերը հնչելիս։ Երբ ժողովուրդը լսեց փողերի ձայնն ու բարձրաձայն աղաղակեց, պարիսպները փուլ եկան։ Ժողովուրդը բարձրացավ դեպի քաղաք՝ ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը։ Եվ գրավեցին քաղաքը,

21 և ինչ որ կար քաղաքում՝ թե՛ տղամարդ և թե՛ կին, երիտասարդ և ծեր, արջառ, ոչխար ու էշ, սրի քաշեցին։

22 Հեսուն ասաց այդ երկիրը լրտեսող երկու մարդկանց. «Գնացե՛ք այդ պոռնիկ կնոջ տունը և դո՛ւրս հանեք այնտեղից այդ կնոջն ու նրա ամբողջ ունեցածը, ինչպես որ երդվել եք նրան»։

23 Եվ այն լրտեսող երիտասարդները գնացին, դուրս հանեցին Ռախաբին, նրա հորը, մորը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցվածքը, նրա ամբողջ ազգատոհմն էլ և նրանց կանգնեցրին Իսրայելի բանակատեղիից դուրս։

24 Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ այրեցին կրակով, միայն արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները դրեցին Տիրոջ տան գանձարանում։

25 Այսպես Հեսուն ողջ թողեց պոռնիկ Ռախաբին, նրա հոր ընտանիքը և նրա բոլոր մերձավորներին, և նա բնակվում է Իսրայելի մեջ մինչև այսօր, որովհետև նա թաքցրեց այն լրտեսներին, որոնց Հեսուն ուղարկել էր հետախուզելու Երիքովը։

26 Հեսուն այդ ժամանակ երդվեց՝ ասելով. «Թող անիծյալ լինի Տիրոջ առաջ այն մարդը, որ վեր կկենա և կշինի այս Երիքով քաղաքը, նրա հիմքերը կդնի իր անդրանիկորդու կյանքի գնովև նրա դարպասները կկանգնեցնի իր կրտսերորդու կյանքի գնով»։

27 Տերը Հեսուի հետ էր, և նրա համբավը տարածվեց ամբողջ երկրում։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 7

Աքարի մեղքը

1 Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին նզովքի պատճառով, որովհետև Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքարը առավ նզովված բաներից. և Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի որդիների վրա։

2 Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որը մոտ է Բեթավանին, Բեթելի արևելյան կողմում, և ասաց նրանց. «Բարձրացե՛ք և հետախուզե՛ք այդ երկիրը»։ Այդ մարդիկ բարձրացան և հետախուզեցին Գայիին,

3 վերադարձան Հեսուի մոտ և ասացին նրան. «Ամբողջ ժողովուրդը թող չբարձրանա,միայներկու կամ երեք հազարի չափ մարդիկ բարձրանան և հարվածեն Գային. ամբողջ ժողովրդին մի՛ հոգնեցրու այնտեղ տանելով, որովհետև նրանք քիչ են»։

4 Եվ ժողովրդից մոտ երեք հազար մարդ բարձրացավ այնտեղ, բայց փախան Գայիի մարդկանց առջևից։

5 Գայիի մարդիկ նրանցից մոտ երեսունվեց մարդու կոտորեցին և նրանց հալածեցին դարպասի առջևից մինչև Սեբարիմ ու զառիվայրի վրա զարկեցին նրանց։ Ժողովրդի սիրտը հալվեց ու ջուր դարձավ։

6 Հեսուն տապանակի առաջ պատռեց իր հագուստները, երեսնիվայր գետին ընկավ ու մնաց մինչև երեկո, ինքը և Իսրայելի ծերերը. և հող ցանեցին իրենց գլխի վրա։

7 Հեսուն ասաց. «Օ՜, Տե՛ր Տեր, ինչո՞ւ այս ժողովրդին անցկացրիր Հորդանանի այս կողմը, որ մեզ մատնես ամորհացիների ձեռքը և կործանես մեզ։ Երանի թե Հորդանանի այն կողմում մնայինք ու գոհ լինեինք։

8 Աղաչում եմ, Տե՛ր, ի՞նչ ասեմ ես, երբ Իսրայելն իր թշնամիների առաջ իր թիկունքն է դարձրել։

9 Որովհետև քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն մեզ և մեր անունը ամբողջովին կջնջեն երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։

10 Եվ Տերը Հեսուին ասաց. «Վե՛ր կաց, ինչո՞ւ ես այդպես ընկել երեսիդ վրա։

11 Իսրայելը մեղք գործեց. նրանք դրժեցին իմ ուխտը, որ ես պատվիրեցի նրանց։ Նրանք վերցրել են նզովվածից, գողացել են, սուտ խոսել ու նաև դրել են իրենց կարասիների մեջ։

12 Ուստի Իսրայելի որդիները չեն կարող կանգնել իրենց թշնամիների առաջ. նրանք թիկունք կդարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետև նզովք են դարձել. այլևս ձեր մեջ չեմ լինի, եթե դուք նզովվածը ձեր միջից չվերացնեք։

13 Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛. “Սրբագործվե՛ք վաղվա համար, որովհետև Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ո՛վ Իսրայել, ձեր մեջ նզովք կա. դու չես կարող կանգնել քո թշնամիների առաջ, մինչև որ նզովքը չվերացնեք ձեր միջից”։

14 Առավոտյան մոտեցե՛ք ձեր ցեղերով, և ո՛ր ցեղին որ Տերը ցույց տա, նա մոտենա իր ազգատոհմերով, և ո՛ր ազգատոհմին որ Տերը ցույց տա, նա մոտենա իր տներով, և ո՛ր տունը որ Տերը ցույց տա, նա մոտենա իր տղամարդկանցով։

15 Ով որ նզովվածով բռնվի, նա կրակով պիտի այրվի, ինքը և իր ամբողջ ունեցածը, որովհետև նա դրժել է Տիրոջ ուխտը և անզգամություն է գործել Իսրայելի մեջ”»։

16 Եվ Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ, Իսրայելին մոտեցրեց իր ցեղերով, և Հուդայի ցեղը ցույց տրվեց։

17 Նա մոտեցրեց Հուդայի ազգատոհմերը, և ցույց տրվեց Զարայի ազգատոհմը։ Մոտեցրեց Զարայի տոհմն իր տղամարդկանցով, և ցույց տրվեց Զաբդին։

18 Մոտեցրեց նրա տունն իր տղամարդկանցով, և ցույց տրվեց Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքարը՝ Հուդայի ցեղից։

19 Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, հիմա փա՛ռք տուր Իսրայելի Տեր Աստծուն, խոստովանի՛ր նրան և հայտնի՛ր ինձ քո արածը, մի՛ ծածկիր ինձանից»։

20 Աքարը պատասխանեց Հեսուին՝ ասելով. «Հիրավի, ես մեղք գործեցի Իսրայելի Տեր Աստծու դեմ և այս բաներն արեցի.

21 ավարի մեջ տեսա Սենեարի մի գեղեցիկ վերարկու, երկու հարյուր սիկղ արծաթ և հիսուն սիկղ ծանրությամբ մի ձուլակտոր ոսկի. ցանկանալով՝ վերցրի դրանք. և ահա դրանք թաքցված են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը դրա տակ է»։

22 Հեսուն պատգամաբերներ ուղարկեց, որոնք վազեցին դեպի վրանը, և ահա այդ ամենը պահված էր վրանի մեջ, իսկ արծաթը դրա տակ էր։

23 Նրանք հանեցին դրանք վրանի միջից, բերեցին Հեսուի և Իսրայելի բոլոր որդիների մոտ և դրեցին Տիրոջ առաջ։

24 Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերցրին Զարայի որդի Աքարին, այդ արծաթը, վերարկուն, ձուլակտոր ոսկին, Աքարի որդիներին, դուստրերին, նրա արջառները, էշերը, ոչխարները, վրանը և այն ամենը, ինչ նա ուներ, և դրանք դուրս հանեցին Աքորի ձորը։

25 Հեսուն ասաց. «Ինչո՞ւ դու մեզ փորձանքի մեջ գցեցիր. Տերն այսօր փորձանքի մեջ կգցի քեզ»։ Եվ բոլոր իսրայելացիները քարկոծեցիննրան. քարկոծելուց հետո ամբողջը կրակով այրեցին։

26 Եվ նրա վրա մի մեծ քարակույտ դիզեցին,որ կամինչև այսօր։ Տերը դադարեց իր սաստիկ բարկությունից։ Այդ պատճառով այն տեղի անունը Աքորի ձոր կոչվեց մինչև այսօր։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 8

Գայիի գրավումը և կործանումը

1 Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր. վերցրո՛ւ քեզ հետ բոլոր պատերազմող մարդկանց և վեր կաց բարձրացի՛ր դեպի Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագավորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը և նրա երկիրը։

2 Գայիին և նրա թագավորին այնպես կանես, ինչպես արեցիր Երիքովին ու նրա թագավորին, միայն թե նրա ավարն ու անասունները կվերցնեք ձեզ համար։ Դարաններ կպատրաստես քաղաքի ետևի կողմից»։

3 Հեսուն և բոլոր պատերազմող մարդիկ վեր կացան, որ գնան Գայիի վրա։ Հեսուն երեսուն հազար զորավոր մարդ ընտրեց և նրանց ուղարկեց գիշերով։

4 Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Տեսե՛ք, դուք քաղաքի ետևի կողմից դարանամուտ պիտի լինեք այդ քաղաքի համար։ Քաղաքից շատ մի՛ հեռացեք, և ամենքդ պատրա՛ստ եղեք։

5 Ես և ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմոտենանք քաղաքին, և երբ նրանք մեր դեմ դուրս գան, ինչպես առաջին անգամ, կփախչենք նրանց առջևից։

6 Նրանք դուրս կգան մեր հետևից, մինչև որ նրանց բաժանենք քաղաքից, որովհետև նրանք կասեն, թե՝ “Փախչում են մեր առջևից, ինչպես առաջին անգամ”, և մենք նրանց առջևից փախչելու ենք։

7 Բայց դուք դո՛ւրս ելեք դարանից և վերցրե՛ք քաղաքը, որովհետև ձեր Տեր Աստվածն այն ձեր ձեռքը կհանձնի։

8 Երբ քաղաքը վերցնեք, քաղաքն այրե՛ք կրակով. Տիրոջ ասածի պես կանեք։ Ահա ձեզ պատվիրեցի»։

9 Հեսուն նրանց ուղարկեց, և նրանք գնացին, դարանում նստեցին Բեթելի և Գայիի միջև, Գայիի արևմտյան կողմից։ Հեսուն այդ գիշեր ժողովրդի մեջ մնաց։

10 Վաղ առավոտյան վեր կենալով՝ Հեսուն աչքի անցկացրեց ժողովրդին և Իսրայելի ծերերի հետ ժողովրդի առջևից գնաց դեպի Գայի։

11 Նրա հետ վեր կացան նաև բոլոր պատերազմող մարդիկ և մոտենալով՝ գնացին քաղաքի դիմաց և բանակ դրեցին Գայիի հյուսիսային կողմում։ Նրանց ու Գայիի միջև մի ձոր կար։

12 Հետո հինգ հազարի չափ մարդ առավ և նրանց դարան մտցրեց Բեթելի ու Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմում։

13 Ժողովուրդը ամբողջ բանակը տեղավորեց քաղաքի հյուսիսային կողմում, իսկ դարանը՝ քաղաքի արևմտյան կողմում։ Հեսուն այդ գիշեր մնաց ձորում։

14 Երբ Գայիի թագավորն այս տեսավ, այդ քաղաքի մարդիկ առավոտը կանուխ շտապ վեր կացան, և ինքն ու իր հետ ամբողջ ժողովուրդը դուրս գնացին դաշտը, որտեղ պիտի պատերազմեին Իսրայելի դեմ։ Բայց ինքը չգիտեր, թե քաղաքի ետևի կողմից իր համար դարան կար։

15 Հեսուն և բոլոր իսրայելացիներն այնպես ցույց տվին, թե պարտվել են նրանց առաջ և փախան անապատի ճանապարհով։

16 Քաղաքում եղող ամբողջ ժողովուրդը հավաքվեց, որ հալածի նրանց, և Հեսուի հետևից ընկնելով՝ հեռացան քաղաքից։

17 Գայիում և Բեթելում մարդ չմնաց, որ Իսրայելի հետևից դուրս եկած չլիներ. քաղաքը թողեցին բաց և հալածեցին Իսրայելին։

18 Տերը Հեսուին ասաց. «Ձեռքիդ նիզակը մեկնի՛ր դեպի Գայի, որովհետև ես քո ձեռքն եմ հանձնել այն»։ Եվ Հեսուն իր ձեռքի նիզակը մեկնեց դեպի քաղաքը։

19 Դարանակալները շուտով վեր կացան իրենց տեղից, և հենց որ նա ձեռքը մեկնեց, վազեցին մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն շտապ այրեցին կրակով։

20 Գայիի բնակիչները, դեպի հետ դառնալով, տեսան, որ քաղաքի ծուխը մինչև երկինք է բարձրացել։ Նրանք այս կամ այն կողմ փախչելու կարողություն չունեին, և դեպի անապատը փախչող ժողովուրդն էլ դարձավ իր հալածիչների վրա։

21 Երբ Հեսուն և բոլոր իսրայելացիները տեսան, որ դարանակալները գրավեցին քաղաքը, և քաղաքի ծուխը վեր էր բարձրացել, իրենք էլ ետ դարձան և հարվածեցին Գայիի մարդկանց։

22 Մյուսները քաղաքից դուրս եկան նրանց դիմաց, ևԳայիի մարդիկմնացին իսրայելացիների մեջտեղում՝ սրանք այս կողմից, իսկ նրանք էլ այն կողմից։ Այնպես հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի մարդ ողջ չմնաց և չազատվեց։

23 Իսկ Գայիի թագավորին ողջ բռնեցին և բերեցին Հեսուի մոտ։

24 Երբ իսրայելացիները ջարդեցին Գայիի բոլոր բնակիչներին, որոնք իրենց հալածել էին դաշտում ու անապատում, և երբ նրանք ամենքը սրի քաշվեցին, մինչև որ վերջացան, բոլոր իսրայելացիները վերադարձան Գայի և սրակոտոր արեցին նրա բնակիչներին։

25 Այդ օրն ընկածները՝ թե՛ տղամարդ և թե՛ կին, ընդամենը տասներկու հազար էին, այսինքն՝ Գայիի բոլոր մարդիկ։

26 Հեսուն նիզակով մեկնած ձեռքը ետ չքաշեց, մինչև որ բնաջինջ արեց Գայիի բոլոր բնակիչներին։

27 Իսրայելացիները միայն անասուններին ու քաղաքի ավարը վերցրին իրենց համար՝ ըստ այն խոսքի, որ Տերը պատվիրել էր Հեսուին։

28 Հեսուն Գային այրեց և այն մշտնջենական ավերակների մի դեզ դարձրեց մինչև այսօր։

29 Իսկ Գայիի թագավորին ծառից կախեց մինչև երեկո։ Արևը մայր մտնելիս Հեսուն հրամայեց, որ նրա մեռած մարմինը ցած իջեցնեն ծառից։ Նրան գցեցին քաղաքի դարպասի առաջ և նրա վրա դիզեցին քարերի մի մեծ կույտ,որկա մինչև այսօր։

Օրենքի ընթերցումը Գեբաղ լեռան վրա

30 Այն ժամանակ Հեսուն Իսրայելի Տեր Աստծու համար մի զոհասեղան շինեց Գեբաղ լեռան վրա,

31 ինչպես Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրել էր Իսրայելի որդիներին, և ինչպես գրված է Մովսեսի օրենքի գրքում. այդ զոհասեղանն անտաշքարերից էր, որոնց երկաթ չէր դիպել։ Դրա վրա Տիրոջ համար ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհեր զոհեցին։

32 Եվ այնտեղ՝ այդ քարերի վրա, գրեց Մովսեսի օրենքի մի օրինակը, որը նա գրել էր Իսրայելի որդիների առջև։

33 Եվ ամբողջ Իսրայելը, նրանց ծերերը, գլխավորներն ու դատավորները տապանակի այս ու այն կողմից կանգնել էին Տիրոջ ուխտի տապանակը կրող ղևտացի քահանաների առջև, թե՛ օտարականը և թե՛ բնիկը. կեսը՝ Գարիզին լեռան կողմը, իսկ կեսը՝ Գեբաղ լեռան կողմը, ինչպես նախապես պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսը, որ օրհնեն Իսրայելի ժողովրդին։

34 Դրանից հետո կարդաց օրենքի բոլոր խոսքերը՝ օրհնություններն ու անեծքները, ինչ որ գրված էր օրենքի գրքում։

35 Մովսեսի բոլոր պատվիրաններից բնավ մի խոսք չմնաց, որ Հեսուն չկարդար Իսրայելի ամբողջ ժողովրդի՝ կանանց, երեխաների և իսրայելացիների մեջ ապրող օտարականների առջև։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 9

Քետացիները խաբում են Հեսուին

1 Հորդանանի այս կողմի բոլոր թագավորները,որոնք ապրում էինլեռան վրա, դաշտում և մեծ ծովի ամբողջ եզերքին մինչև Լիբանանի դիմաց, այսինքն՝ քետացիները, ամորհացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիներն ու հեբուսացիները, երբ լսեցինայս,

2 միասին հավաքվեցին, որ պատերազմեն Հեսուի և իսրայելացիների դեմ։

3 Բայց երբ Գաբավոնի բնակիչները լսեցին, ինչ որ Հեսուն արել էր Երիքովին և Գայիին,

4 իրենք էլ խորամանկություն արեցին և գնացին պաշարներ պատրաստեցին. իրենց էշերի վրա դրեցին հնացած քուրձեր, գինու հին, պատառոտած և կարկատած տիկեր,

5 իրենց ոտքերին հնացած ու կարկատած տրեխներ և իրենց վրա հին շորերգցեցին։Նրանց հացի պաշարը չորացած և բորբոսնած էր։

6 Նրանք գնացին Հեսուի մոտ՝ Գաղգաղայում գտնվող բանակատեղին, և նրան ու Իսրայելի մարդկանց ասացին. «Մենք հեռու երկրից ենք գալիս, ուստի հիմա մեզ հետ դաշի՛նք կնքեք»։

7 Այն ժամանակ Իսրայելի մարդիկ ասացին այդ խևացիներին. «Գուցե դուք մեր մեջ եք բնակվում, ձեզ հետ ինչպե՞ս դաշինք կնքենք»։

8 Բայց նրանք ասացին Հեսուին. «Մենք քո ծառաներն ենք»։ Հեսուն նրանց ասաց. «Դուք ո՞վ եք և որտեղի՞ց եք գալիս»։

9 Նրանք պատասխանեցին նրան. «Քո ծառաները, շատ հեռու երկրից ենք գալիս քո Տեր Աստծու անվան համար, որովհետև մենք լսեցինք նրա համբավը և այն ամենը, ինչ նա արել է Եգիպտոսում,

10 ու նաև այն ամենը, ինչ նա արեց Հորդանան գետի այն կողմում ամորհացիների երկու թագավորներին՝ Եսեբոնի Սեհոն թագավորին և Աստարովթում գտնվող Բասանի Օգ թագավորին։

11 Մեր ծերերն ու մեր երկրի բոլոր բնակիչները մեզ ասացին, թե՝ “Ձեզ հետ ճանապարհի համար պաշա՛ր առեք, գնացե՛ք նրանց դիմավորելու և ասացե՛ք նրանց. “Մենք ձեր ծառաներն ենք, հիմա մեզ հետ դաշի՛նք կնքեք””։

12 Այն օրը, երբ մենք պաշար վեցրինք մեր տներից և դուրս եկանք ձեզ մոտ գալու համար, մեր այս հացերը տաք էին, իսկ հիմա ահա չորացած և բորբոսնած են։

13 Այս գինու տիկերը նոր էին, երբ լցրինք, բայց ահա դրանք պատառոտած են, և մեր այս հագուստներն ու տրեխները հնացան ճանապարհի անչափ երկարությունից»։

14 Իսրայելի մարդիկ վերցրին նրանց պաշարից, բայց Տիրոջը չհարցրին։

15 Հեսուն նրանց հետ խաղաղություն հաստատեց և ուխտ արեց, որ ողջ կպահի նրանց. ժողովրդի իշխաններն էլայդ մասիներդվեցին նրանց։

16 Նրանց հետ դաշինք կնքելուց երեք օր հետո լսեցին, որ նրանք իրենց հարևաններն են և իրենց մոտ են բնակվում։

17 Իսրայելի որդիները մեկնեցին և երրորդ օրը հասան նրանց քաղաքները. նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Կեփիրան, Բերոթը և Կարիաթարիմը։

18 Իսրայելի որդիները չհարվածեցին նրանց, որովհետև ժողովրդի իշխանները Իսրայելի Տեր Աստծով երդվել էին նրանց։ Սակայն ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դեմ։

19 Բոլոր իշխաններն ասացին ամբողջ ժողովրդին. «Մենք Իսրայելի Տեր Աստծով երդվեցինք և հիմա չենք կարող դիպչել նրանց։

20 Ահա թե ինչ կանենք. նրանց ողջ կթողնենք, որպեսզի մեզ վրա բարկություն չգա այն երդման համար, որ արեցինք նրանց»։

21 Իշխանները նրանց ասացին. «Թող ողջ մնան, բայց ամբողջ ժողովրդի համար փայտահատներ և ջրկիրներ լինեն»։ Եվ նրանքեղան,ինչպես որ իշխաններն ասել էին նրանց։

22 Հեսուն նրանց կանչեց և նրանց հետ խոսեց՝ ասելով. «Ինչո՞ւ խաբեցիք մեզ և ասացիք, թե՝ “Ձեզնից շատ հեռու ենք”, քանի որ դուք մեզ մոտ եք բնակվում։

23 Հիմա դուք անիծված եք, և ձեզանից փայտահատ ու ջրկիր ծառա թող չպակասի իմ Աստծու տան համար»։

24 Նրանք Հեսուին պատասխանեցին՝ ասելով. «Որովհետև քո ծառաներն ստույգ իմացան, որ քո Տեր Աստվածն իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս ամբողջ երկիրը ձեզ տա և այս երկրի բոլոր բնակիչներին բնաջինջ անի ձեր առաջ, ուստի ձեր պատճառով մենք շատ վախեցանք մեր կյանքի համար և այդ բանն արեցինք։

25 Եվ ահա հիմա քո ձեռքում ենք. վարվի՛ր մեզ հետ այնպես, ինչպես հաճելի և արդար է թվում քեզ»։

26 Եվ Հեսուն նրանց հետ վարվեց այսպես. նրանց ազատեց Իսրայելի որդիների ձեռքից, և նրանք չսպանեցին նրանց։

27 Նույն օրը Հեսուն նրանց փայտահատ ու ջրկիր կարգեց ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար այն տեղում, որ կընտրի Տերը. և նրանք այդպես ծառայում են մինչև այսօր։

Categories
ՀԵՍՈՒ

ՀԵՍՈՒ 10

Ամորհացիների պարտությունը

1 Երբ Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը լսեց, թե Հեսուն գրավել է Գային և այն ամբողջովին կործանել, ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր արել, այդպես էլ արել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչները հաշտություն են կնքել իսրայելացիների հետ և նրանց մեջ մնացել,

2 խիստ վախեցավ, որովհետև Գաբավոնը մեծ քաղաք էր՝ թագավորանիստ քաղաքներից մեկի նման. այն Գայիից ավելի մեծ էր, և նրա բոլոր մարդիկ զորավոր էին։

3 Դրա համար Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը մարդ ուղարկեց Քեբրոնի Հոհամ թագավորի, Հերիմութի Փիրամ թագավորի, Լաքիսի Հաբիե թագավորի և Էգղոնի Դաբիր թագավորի մոտ՝ ասելով.

4 «Բարձրացեք եկե՛ք ինձ մոտ և օգնե՛ք ինձ, որ հարվածենք Գաբավոնին, որովհետև նա հաշտություն կնքեց Հեսուի և Իսրայելի որդիների հետ»։

5 Եվ ամորհացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորն ու Էգղոնի թագավորը, հավաքվեցին իրենք ու իրենց բոլոր բանակները և վեր գնացին, բանակատեղի դրեցին Գաբավոնի մոտ և պատերազմեցին նրա դեմ։

6 Գաբավոնի բնակիչներըմարդուղարկեցին Հեսուի մոտ՝ Գաղգաղայի բանակատեղին՝ ասելով. «Քո ձեռքը ետ մի՛ քաշիր քո ծառաներից, շուտ մեզ մո՛տ բարձրացիր, մեզ ազատի՛ր և մեզ օգնի՛ր, որովհետև ամորհացիների բոլոր լեռնաբնակ թագավորները հավաքվել են մեր դեմ»։

7 Հեսուն ելավ գնաց Գաղգաղայից իր բոլոր պատերազմողների և զորքի բոլոր զորավոր մարդկանց հետ։

8 Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև քո ձեռքն եմ մատնել նրանց. նրանցից ոչ մեկը չի կանգնի քո առաջ»։

9 Հեսուն, ամբողջ գիշեր վեր բարձրանալով Գաղգաղայից, հանկարծակի հարձակվեց նրանց վրա։

10 Տերը նրանց խռովքի մատնեց իսրայելացիների առաջ, Գաբավոնիմոտնրանց մեծ ջարդ տվեց, Բեթորոն բարձրանալու ճանապարհին նրանց հալածեց և մինչև Ազեկա ու Մակեդա հարվածեց նրանց։

11 Երբ նրանք փախչում էին իսրայելացիների առջևից և Բեթորոնից ցած էին իջնում, Տերը նրանց վրա երկնքիցկարկուտիմեծ քարեր թափեց մինչև Ազեկա, և նրանք մեռան։ Կարկուտի քարերից մեռնողներն ավելի շատ էին, քան Իսրայելի որդիների սրերից սպանվածները։

12 Այն օրը, երբ Տերը ամորհացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, Հեսուն խոսեց Տիրոջ հետ և իսրայելացիների առաջ ասաց. «Արեգա՛կ, Գաբավոնի վրա՛ կանգնիր, և դու, լուսի՛ն, Այեղոնի ձորի վրա՛կանգնիր»։

13 Եվ արեգակը կանգնեց, ու լուսինն իր տեղը մնաց, մինչև որ ժողովուրդն իր թշնամիներից վրեժ առավ։ Մի՞թե սա գրված չէ Ուղիղի գրքում. «Արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և չշտապեց մայր մտնել ամբողջ մեկ օրվա չափ»։

14 Դրա նման օր չէր եղել ո՛չ առաջ և ո՛չ հետո, որ Տերը մի մարդու լսեր։ Տերն ինքը պատերազմեց Իսրայելի կողքին։

Հեսուն գերի է վերցնում հինգ թագավորների

15 Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։

16 Հինգ թագավորները փախան և թաքնվեցին Մակեդայում՝ քարայրի մեջ։

17 Հեսուին հայտնեցին՝ ասելով. «Այդ հինգ թագավորները գտնվել են Մակեդայում՝ քարայրի մեջ թաքնված»։

18 Հեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծ քարե՛ր գլորեք և նրա վրա մարդի՛կ նշանակեք, որպեսզի պահպանեն դրանք։

19 Բայց դուք կանգ մի՛ առեք, հալածե՛ք ձեր թշնամիներին, հարվածե՛ք նրանց վերջապահներին և թույլ մի՛ տվեք նրանց, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետև ձեր Տեր Աստվածը նրանց մատնեց ձեր ձեռքը»։

20 Երբ Հեսուն Իսրայելի որդիների հետ նրանց ջարդեց շատ մեծ կոտորածով, մինչև որ նրանց իսպառ բնաջնջեց, նրանց փախստականները մտան պարսպապատ քաղաքները։

21 Ամբողջ ժողովուրդը խաղաղությամբ վերադարձավ բանակատեղի՝ Հեսուի մոտ, Մակեդա. ոչ ոք բնավ չհամարձակվեց իր բերանը բացել Իսրայելի որդիների դեմ։

22 Այն ժամանակ Հեսուն ասաց. «Բա՛ց արեք քարայրի մուտքը և այնտեղից հանեք բերե՛ք ինձ մոտ այն հինգ թագավորներին»։

23 Այդպես էլ արեցին. այն հինգ թագավորներին, այսինքն՝ Երուսաղեմի թագավորին, Քեբրոնի թագավորին, Հերիմութի թագավորին, Լաքիսի թագավորին և Էգղոնի թագավորին հանեցինտարաննրա մոտ։

24 Երբ այս թագավորներին Հեսուի մոտ տարան, Հեսուն կանչեց Իսրայելի բոլոր մարդկանց և իր հետ պատերազմողների գլխավորներին ասաց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը դրե՛ք այս թագավորների պարանոցների վրա»։ Նրանք մոտեցան և իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրա։

25 Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք, զորացե՛ք և քա՛ջ եղեք, որովհետև Տերն այսպես պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի պատերազմեք»։

26 Դրանից հետո Հեսուն նրանց հարվածելով սպանեց ու նրանց կախեց հինգ ծառերից. և նրանք ծառերից կախված մնացին մինչև երեկո։

27 Արեգակի մայր մտնելու ժամանակ Հեսուն հրամայեց, և նրանց իջեցրին ծառերից, գցեցին այն քարայրի մեջ, որտեղ նրանք թաքնվել էին, և քարայրի մուտքին դրեցին մեծ քարեր,որոնք կանմինչև այսօր։

Հեսուն նոր քաղաքներ է գրավում

28 Հեսուն նույն օրը գրավեց նաև Մակեդան, սրի քաշեց այն և բնաջնջեց նրա թագավորին ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեց. Մակեդայի թագավորի հետ էլ արեց այնպես, ինչպես արել էր Երիքովի թագավորի հետ։

29 Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Մակեդայից անցան Լեբնա և պատերազմեցին Լեբնայի դեմ։

30 Տերը նրանց էլ, նրա թագավորով, մատնեց իսրայելացիների ձեռքը, և Հեսուն սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեց. նրա թագավորների հետ էլ արեց այնպես, ինչպես արել էր Երիքովի թագավորի հետ։

31 Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Լեբնայից անցան Լաքիս և նրա դիմաց բանակ դրեցին ու պատերազմեցին նրա դեմ։

32 Տերը Լաքիսն Իսրայելիորդիներիձեռքը մատնեց, և երկրորդ օրը Հեսուն գրավեց այն և սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց այնպես, ինչպես արել էր Լեբնային։

33 Այն ժամանակ Գազերի Հորամ թագավորը վեր ելավ օգնելու Լաքիսին։ Հեսուն կոտորեց նրան ու նրա ժողովրդին այնպես, որ նրանցից ոչ մեկը ողջ չմնաց։

34 Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Լաքիսից անցան Էգղոն և նրա մոտ բանակատեղի դնելով՝ պատերազմեցին նրա դեմ։

35 Նույն օրը գրավեց և սրի քաշեց այն։ Նրա մեջ եղած բոլոր մարդկանց նույն օրը բնաջնջեց այնպես, ինչպես արել էր Լաքիսին։

36 Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Էգղոնից բարձրացան Քեբրոն և պատերազմեցին նրա դեմ։

37 Գրավեցին այն և սրակոտոր արեցին այն, նրա թագավորին, նրա բոլոր քաղաքներն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Հեսուն բնաջնջեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց ճիշտ այնպես, ինչպես արել էր Էգղոնին։

38 Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերադարձան Դաբիր և պատերազմեցին նրա դեմ։

39 Եվ գրավեցին այն, սրի քաշեցին նրա թագավորին, նրանց բոլոր քաղաքները և բնաջնջեցին նրանց մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Ինչպես որ արել էր Քեբրոնի հետ և ինչպես արել էր Լեբնայի ու նրա թագավորի հետ, այնպես էլ արեց Դաբիրի և նրա թագավորի հետ։

40 Հեսուն հաղթեց բոլոր լեռնային, հարավային, դաշտային երկրներին, լեռների ստորոտներին և դրանց բոլոր թագավորներին. ոչ մեկին ողջ չթողեց, այլ սպանեց կենդանի մնացած բոլոր մարդկանց, ինչպես պատվիրել էր Իսրայելի Աստվածը՝ Տերը։

41 Հեսուն նրանց հարվածեց Կադես-Բառնեայից մինչև Գազա և հարվածեց Գոսոմի ամբողջ երկրին մինչև Գաբավոն։

42 Հեսուն այս բոլոր թագավորներին ու նրանց երկիրը նվաճեց միանգամից, որովհետև Իսրայելի Աստվածը՝ Տերն էր պատերազմում Իսրայելի համար։

43 Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։