Categories
Հայտնություն

Հայտնություն 11

Երկու վկաները

1 Եվ ինձ գավազանի նման մի եղեգ տրվեց՝ ասելով. «Վե՛ր կաց և չափի՛ր Աստծու տաճարը, զոհասեղանն ու նրա մեջգտնվողերկրպագողներին։

2 Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, դո՛ւրս թող ու մի՛ չափիր, որովհետև այն հեթանոսներին է տրվել, որոնք սուրբ քաղաքը քառասուներկու ամիս ոտքի կոխան պիտի դարձնեն։

3 Իմ երկու վկաներինիշխանությունկտամ, և հազար երկու հարյուր վաթսուն օր քուրձ հագած կմարգարեանան։

4 Սրանք են այն երկու ձիթենիները և երկու ճրագակալները, որոնք երկրի Տիրոջառաջ կանգնած են։

5 Եթե մեկը կամենա նրանց վնասել, նրանց բերանից կրակ կելնի ու նրանց թշնամիներին կլափի։ Եվ եթե մեկը կամենա նրանց վնասել, այսպես պիտի սպանվի։

6 Նրանք իշխանություն ունեն երկինքը փակելու, որպեսի նրանց մարգարեանալու օրերին անձրև չգա, և իշխանություն ունեն ջրերի վրա՝ դրանք արյան վերածելու և երկիրը բոլոր պատուհասներով հարվածելու, քանի անգամ որ կամենան։

7 Եվ երբ իրենց վկայությունը ավարտած կլինեն, նրանց հետ կպատերազմի անդունդից ելնող գազանը, կհաղթի նրանց և կսպանի նրանց։

8 Եվ նրանց դիակներն ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակում, որ այլաբանորեն Սոդոմ և Եգիպտոս է կոչվում, որտեղ էլ խաչվեց նրանց Տերը։

9 Եվ ժողովուրդներից ու ցեղերից, լեզուներից ու ազգերից երեքուկես օր կտեսնեն նրանց դիակները և թույլ չեն տա, որ նրանց գերեզման դնեն։

10 Եվ երկրի վրա բնակվողները կուրախանան ու նրանց վրա կցնծան, միմյանց ընծաներ կուղարկեն, որովհետև այս երկու մարգարեները երկրի վրա բնակվողներին չարչարեցին»։

11 Եվ երեքուկես օր հետո Աստծուց կենաց հոգի մտավ նրանց մեջ, և նրանք ոտքի ելան, ու նրանց տեսնողների վրա մեծ ահ ընկավ։

12 Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցին, որ նրանց ասում էր. «Այստե՛ղ բարձրացեք»։ Եվ ամպով երկինք բարձրացան, ու նրանց թշնամիները նայում էին նրանց։

13 Այդ ժամին մեծ երկրաշարժ եղավ, ու քաղաքի մեկ տասներորդ մասը կործանվեց։ Եվ երկրաշարժից յոթ հազար մարդ մեռավ, իսկ մնացածները մեծ ահով բռնվեցին ու երկնքի Աստծուն փառք տվեցին։

14 Երկրորդ վայն անցավ, և շուտով երրորդ վայն է գալու։

Յոթերորդ փողը

15 Յոթերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, ու երկնքում ուժեղ ձայներ եղան, որ ասում էին.

«Աշխարհի թագավորությունը մեր Տիրոջն

ու նրա Օծյալինը դարձավ,

և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։

16 Եվ քսանչորս երեցները, որ Աստծու առաջ նստած էին իրենց աթոռներին, ընկան իրենց երեսների վրա և երկրպագեցին Աստծուն՝ ասելով.

17 «Գոհություն ենք հայտնում քեզ, Տե՛ր Աստված Ամենակալ,

որ էիր և ես,

որ քո մեծ զորությունն առար ու թագավորեցիր։

18 Ազգերը զայրացան, և վրա հասավ քո բարկությունը,

ու ժամանակը՝ մեռելներին դատելու

և վարձատրելու քո ծառաներին՝ մարգարեներին,

սրբերին ու քո անունից վախեցողներին,

փոքրերին ու մեծերին,

և կործանելու երկիրն ապականողներին»։

19 Եվ բացվեց Աստծու տաճարը երկնքում, և երևաց Ուխտի տապանակը իր տաճարում։ Եվ եղան փայլատակումներ, ձայներ ու որոտումներ, երկրաշարժ ու ուժեղ կարկուտ։

Categories
Հայտնություն

Հայտնություն 12

Կինը և վիշապը

1 Եվ երկնքում մի մեծ նշան երևաց. մի կին՝ արևով պարուրված, լուսինն էլ իր ոտքերի տակ և իր գլխին տասներկու աստղերով պսակ։

2 Նա, հղի լինելով, աղաղակում էր երկունքի ցավերից և տառապանքից, որ ծներ։

3 Եվ երկնքում մի ուրիշ նշան երևաց. ահա մի մեծ հրաշեկ վիշապ, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, և նրա գլուխների վրա՝ յոթ թագ։

4 Եվ նրա պոչը քաշում էր երկնքի աստղերի մեկ երրորդ մասը և երկրի վրա գցում։ Վիշապը կանգնած էր այն կնոջ առաջ, որ պատրաստվում էր ծննդաբերել, որպեսզի երբ ծներ, նրա զավակին կուլ տար։

5 Եվ նա մի արու զավակ ծնեց, որ բոլոր ազգերին երկաթե գավազանով պիտի հովվի. նրա որդին հափշտակվեց Աստծու և նրա գահի մոտ։

6 Եվ կինն անապատ փախավ, որտեղ Աստծուց պատրաստված տեղ ուներ, որպեսզի այնտեղ նրան կերակրեն հազար երկու հարյուր վաթսուն օր։

Միքայել հրեշտակապետի հաղթանակը վիշապի դեմ

7 Եվ երկնքում պատերազմ եղավ. Միքայելն ու իր հրեշտակները վիշապի դեմ պատերազմեցին։ Վիշապն ու իր հրեշտակները ևս պատերազմեցին,

8 բայց չկարողացանդիմադրել,ոչ էլ նրանց համար երկնքում տեղ գտնվեց։

9 Եվցածգցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ դև և սատանա է կոչվում. ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ, և նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։

10 Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր.

«Այժմ եղավ մեր Աստծու փրկությունը,

զորությունն ու թագավորությունը,

իշխանությունը նրա Օծյալի,

որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսը,

որ գիշերուզօր մեր Աստծու առաջ չարախոսում էր նրանց մասին։

11 Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով

ու իրենց վկայության խոսքով

և իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։

12 Դրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք

և նրանում բնակվողներ։

Վա՜յ երկրին ու ծովին,

որովհետև ձեզ մոտ իջավ դևը,

որ մեծ բարկություն ունի՝

իմանալով, որ քիչ ժամանակ ունի»։

Վիշապը և կինը

13 Երբ վիշապը տեսավ, որ երկիր ընկավ, հետապնդեց այն կնոջը, որ արու զավակ ծնեց։

14 Եվ կնոջը արծվի երկու մեծ թևեր տրվեցին, որպեսզի անապատ թռչի՝ իր տեղը, որտեղ կերակրվում է որոշ ժամանակ, մի ժամանակաշրջան ու կես ժամանակաշրջան՝ օձից հեռու։

15 Եվ օձն իր բերանից գետի պես ջուր թափեց կնոջ հետևից, որպեսզի նրան ընկղմի։

16 Բայց երկիրը կնոջն օգնեց. երկիրը բացեց իր բերանը և կուլ տվեց այն գետը, որ վիշապը թափել էր իր բերանից։

17 Վիշապը բարկացավ կնոջ վրա ու գնաց նրա մյուս զավակների դեմ պատերազմելու, որոնք պահում են Աստծու պատվիրանները և ունեն Հիսուսի վկայությունը։

18 Եվ նա կանգնեց ծովի ավազի վրա։

Categories
Հայտնություն

Հայտնություն 13

Երկու գազանները

1 Տեսա՝ ծովից ելնում էր մի գազան, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, նրա եղջյուրների վրա կար տասը թագ, իսկ նրա գլուխների վրա՝ հայհոյության անուն։

2 Այն գազանը, որին տեսա, հովազի նման էր. նրա ոտքերը արջիոտքերինման էին, իսկ բերանը՝ առյուծի բերանի։ Վիշապը նրան տվեց իր զորությունը, իր գահն ու մեծ իշխանություն։

3 Նրա գլուխներից մեկը մահացու խոցված էր, բայց այդ մահացու վերքը առողջացավ, և ամբողջ երկիրը զարմացավ ու հետևեց գազանին։

4 Եվ երկրպագեցին վիշապին, որ իշխանություն տվեց գազանին, և երկրպագեցին՝ գազանին ասելով. «Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կարող է նրա դեմ պատերազմել»։

5 Նրան բերան տրվեց մեծ-մեծ խոսելու ու հայհոյելու, և նրան իշխանություն տրվեց քառասուներկու ամիս գործելու։

6 Նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դեմ՝ հայհոյելու նրա անունը, նրա բնակարանը ու երկնքում բնակվողներին։

7 Եվ նրանիշխանությունտրվեց սրբերի դեմ պատերազմելու ու նրանց հաղթելու։ Նրան իշխանություն տրվեց բոլոր ցեղերի, ժողովուրդների, լեզուների և ազգերի վրա։

8 Նրան երկրպագելու են երկրի վրա բնակվող բոլոր նրանք, որոնց անունները աշխարհի սկզբից ի վեր գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում։

9 Ով ականջ ունի, թող լսի.

10 Եթե մեկը գերեվարի,

գերության պիտի քշվի,

եթե մեկը սրով սպանի,

սրով պիտի սպանվի։

Այստեղ է սրբերի համբերությունն ու հավատը։

11 Տեսա մի ուրիշ գազանի, որ ելնում էր երկրից. նա գառան նման երկու եղջյուր ուներ, բայց վիշապի պես էր խոսում։

12 Նա առաջին գազանի ամբողջ իշխանությունը գործադրում էր նրա առջև ու երկիրն ու նրա բնակիչներին երկրպագել էր տալիս առաջին գազանին, որի մահացու վերքն առողջացել էր։

13 Եվ մեծ նշաններ էր գործում. երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա՝ մարդկանց առաջ։

14 Մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ նրան էին տրվել գործելու գազանի առաջ՝ ասելով երկրի բնակիչներին, որ պատրաստեն ա՛յն գազանի պատկերը, որ սրի վերք ուներ և ապրեց։

15 Նրանիշխանությունտրվեց գազանի պատկերին շունչ տալու, որպեսզի պատկերը խոսի և գործի, իսկ ովքեր գազանի պատկերին չերկրպագեն, սպանվեն։

16 Եվ բոլորի՝ փոքրերի ու մեծամեծների, հարուստների ու աղքատների, ազատների ու ծառաների աջ ձեռքին կամ նրանց ճակատին դրոշմ էր դնում,

17 որպեսզի ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, բացի նրանից, ով գազանի անվան դրոշմը կամ նրա անվան համարն ունի։

18 Այստեղ է իմաստությունը։ Ով միտք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու թիվ է, և նրա թիվը վեց հարյուր վաթսունվեց է։

Categories
Հայտնություն

Հայտնություն 14

Գառը և իր ժողովուրդը

1 Տեսա՝ ահա Գառը կանգնած էր Սիոն սարի վրա, նրա հետ էլ՝ հարյուր քառասունչորս հազարհոգի, որոնք իրենց ճակատներին ունեին գրված նրա անունը և նրա Հոր անունը։

2 Եվ երկնքից ձայն լսեցի՝ նման ջրերի ուժեղ ձայնի և հուժկու որոտի ձայնի, լսեցի նաև ձայն՝ նման քնարահարների, երբ իրենց քնարներն էին նվագում։

3 Եվ մի նոր երգ էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ ու երեցների առաջ, և ոչ ոք այդ երգը չէր կարող սովորել, բացի հարյուր քառասունչորս հազարից, որոնք երկրից գնվեցին։

4 Սրանք են, որ կանանց հետ չխառնակվեցին, որովհետև կույս են. սրանք գնում են Գառի հետևից, ուր էլ նա գնա։ Սրանք գնվեցին մարդկանցից՝ Աստծուն և Գառինիբրևերախայրի։

5 Եվ նրանց բերանում սուտ խոսք չգտնվեց, որովհետև անարատ են։

Երեք հրեշտակները

6 Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ ավետարանելու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին։

7 Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցե՛ք Աստծուց ու փա՛ռք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկել է, և երկրպագե՛ք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրներն Ստեղծողին»։

8 Նրանհետևեց մեկ այլ՝ երկրորդ հրեշտակ՝ ասելով. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծն Բաբելոնը, որն իր պոռնկության թունդ գինուց խմեցրեց բոլոր ազգերին»։

9 Եվ նրանց հետևեց մեկ այլ՝ երրորդ հրեշտակ՝ բարձրաձայն ասելով. «Ով երկրպագում է գազանին ու նրա պատկերին և դրոշմ է ընդունում իր ճակատին կամ ձեռքին,

10 նա Աստծու ցասման գինուց պիտի խմի, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ, և պիտի տանջվի սուրբ հրեշտակների ու Գառան առաջ կրակի և ծծմբի մեջ։

11 Եվ նրանց տանջանքի ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից. գիշեր-ցերեկ հանգիստ չունեն նրանք, ովքեր երկրպագում են գազանին ու նրա պատկերին և ընդունում են նրա անվան դրոշմը»։

12 Այստեղ է սրբերի համբերությունը, որոնք պահողներն են Աստծու պատվիրանների ու Հիսուսի հավատի։

13 Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Գրի՛ր. “Երանի այն մեռելներին, որոնք այսուհետև Տիրոջով են ննջում։ Այո՛, Հոգին ասում է, որ իրենց տքնությունից կհանգստանան, քանի որ նրանց գործերը հետևում են նրանց”»։

Ազգերի հունձը և այգեկութը

14 Տեսա՝ ահա մի սպիտակ ամպ, և ամպի վրա նստել էր Մարդու Որդուն նմանմեկը, որ գլխին ոսկե պսակ և ձեռքին սուր գերանդի ուներ։

15 Եվ տաճարից ելավ մի ուրիշ հրեշտակ, որ բարձրաձայն աղաղակում էր ամպի վրա նստածին. «Քո գերանդին ուղարկի՛ր ու հնձի՛ր, որովհետև հնձելու ժամանակը եկել է, քանի որ երկրի հունձը հասել է»։

16 Ամպի վրա նստածն իր գերանդին երկրի վրա դրեց, ու երկիրը հնձվեց։

17 Մի ուրիշ հրեշտակ դուրս ելավ երկնքում գտնվող տաճարից. սա ևս սուր գերանդի ուներ։

18 Զոհասեղանից մեկ այլ հրեշտակ դուրս ելավ, որ կրակի վրա իշխանություն ուներ, և սուր գերանդի ունեցողին բարձրաձայն գոչեց՝ ասելով. «Քո սուր գերանդին ուղարկի՛ր ու երկրի այգու ողկույզները քաղի՛ր, որովհետև նրա խաղողը հասել է»։

19 Եվ հրեշտակն իր գերանդին երկրի վրա դրեց, երկրի այգուխաղողըքաղեց և դրեց Աստծու բարկության մեծ հնձանի մեջ։

20 Եվ հնձանը քաղաքից դուրս կոխոտվեց, և արյունը հնձանից հոսեց, մինչև ձիերի սանձերը՝ մոտ հազար վեց հարյուր ասպարեզ։

Categories
Հայտնություն

Հայտնություն 15

Վերջին պատուհասները

1 Երկնքում մի ուրիշ մեծ ու զարմանալի նշան տեսա. յոթ հրեշտակների, որոնք ունեին վերջին յոթ պատուհասները, որովհետև Աստծու բարկությունը նրանցով կատարվեց։

2 Տեսա նաև ապակե ծով՝ կրակի հետ խառնված, և նրանց, ովքեր հաղթեցին գազանին, նրա պատկերին ու նրա անվան թվին, որ կանգնած էին ապակե ծովի վրա և Աստծու քնարներն ունեին։

3 Եվ երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն ու Գառան երգը՝ ասելով.

«Մեծ ու զարմանալի են քո գործերը,

Տե՛ր Աստված Ամենակալ(Սաղ. 86.10),

արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները,

ո՛վ ազգերի Թագավոր։

4 Ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր(Երմ. 10.7),

և քո անունը չի փառավորելու,

որովհետև միայն դու ես սուրբ,

որովհետև բոլոր ազգերը պիտի գան

ու քո առաջ պիտի երկրպագություն անեն(Սաղ. 86.9),

քանի որ քո դատաստանները հայտնի դարձան»։

5 Դրանից հետո տեսա, որ երկնքում բացվեց տաճարի վկայության խորանը։

6 Տաճարից ելնում էին յոթ հրեշտակները, որոնք ունեին յոթ պատուհասները։ Նրանք մաքուր և փայլուն կտավ էին հագել և կրծքին ոսկե գոտիներ կապել։

7 Այն չորս կենդանիներից մեկը յոթ հրեշտակներին յոթ ոսկե գավաթներ տվեց՝ հավիտյանս հավիտենից կենդանի Աստծու բարկությամբ լի։

8 Եվ տաճարը լցվեց Աստծու փառքի ու նրա զորության ծխով։ Եվ ոչ ոք չէր կարող տաճար մտնել, մինչև յոթ հրեշտակների յոթ պատուհասները չկատարվեին։

Categories
Հայտնություն

Հայտնություն 16

Աստծու ցասման յոթ գավաթները

1 Եվ տաճարից բարձր ձայն լսեցի, որ ասում էր յոթ հրեշտակներին. «Գնացե՛ք և Աստծու բարկության գավաթները երկրի վրա՛ թափեք»։

2 Առաջինը գնաց և իր գավաթը երկրի վրա թափեց։ Չար ու ցավոտ պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որոնք գազանի դրոշմն ունեին և նրա պատկերին էին երկրպագում։

3 Երկրորդն իր գավաթը ծովը թափեց, ևջրերըմեռելի արյան վերածվեցին։ Ամեն կենդանի արարած, որ ծովում էր, սատկեց։

4 Երրորդն իր գավաթը գետերի ու ջրերի աղբյուրների մեջ թափեց, և արյան վերածվեցին։

5 Եվ ջրերի հրեշտակից լսեցի, որ ասում էր.

«Արդար ես, որ ես և էիր, Սո՛ւրբդ,

որ այս դատաստաններն արեցիր։

6 Քանի որ սրբերի ու մարգարեների արյունը թափեցին,

դրա համար էլ նրանց արյուն տվեցիր խմելու,

որին արժանի են»։

7 Զոհասեղանիցձայնլսեցի, որ ասում էր.

«Այո՛, Տե՛ր Աստված Ամենակալ,

ճշմարիտ ու արդար են քո դատաստանները»։

8 Չորրորդը իր գավաթն արևի վրա թափեց։ Եվ նրանիշխանությունտրվեց, որ կրակով խորշակահար անի մարդկանց։

9 Եվ մարդիկ սաստիկ տապից խորշակահար եղան ու Աստծու անվանը հայհոյեցին, որ այս պատուհասների վրա իշխանություն ունի, սակայն չապաշխարեցին, որպեսզի նրան փառք տան։

10 Հինգերորդն իր գավաթը գազանի գահի վրա թափեց, և նրա թագավորությունը խավար դարձավ, և ցավից կծում էին իրենց լեզուները։

11 Եվ երկնքի Աստծուն իրենց ցավերի ու պալարների պատճառով հայհոյում էին և իրենց գործերի համար չէին ապաշխարում։

12 Վեցերորդն իր գավաթը թափեց մեծ գետի՝ Եփրատի վրա, և նրա ջուրը ցամաքեց, որպեսզի Արևելքի թագավորների ճանապարհը պատրաստվի։

13 Եվ տեսա՝ վիշապի, գազանի և սուտ մարգարեի բերանից երեք պիղծ ոգիներէին ելնում՝նման գորտերի։

14 Քանի որ նրանք դևերի ոգիներ են, նշաններ գործելիս գնում են ամբողջ աշխարհի թագավորների մոտ, որպեսզի նրանց պատերազմի հավաքեն Ամենակալ Աստծու այն մեծ օրվա համար։

15 «Ահա գալիս եմ, ինչպես գողը. երանի՜ նրան, ով արթուն է և պահում է իր զգեստները, որ մերկ ման չգա, ու նրա ամոթանքը չտեսնեն»։

16 Եվ նրանց հավաքեցին այնտեղ, որ եբրայերեն Արմագեդոն է կոչվում։

17 Յոթերորդն իր գավաթն օդի մեջ թափեց, և տաճարից ու գահից բարձր ձայն ելավ, որ ասում էր. «Եղա՛վ»։

18 Եվ եղան ձայներ, փայլատակումներ և որոտներ, ու մեծ երկրաշարժ եղավ, որպիսին չէր եղել երկրի վրա մարդու ստեղծվելուց ի վեր։

19 Եվ մեծ քաղաքը երեք մասի բաժանվեց, և ազգերի քաղաքներն ընկան։ Մեծ Բաբելոնը հիշվեց Աստծու առաջ, որպեսզի իր ցասման թունդ գինու բաժակը նրան տա։

20 Եվ բոլոր կղզիները փախան, և լեռներ չգտնվեցին։

21 Եվ երկնքից մարդկանց վրա խոշոր՝ մեկ տաղանդաչափկարկուտ էր թափվում։ Եվ մարդիկ հայհոյեցին Աստծուն այդ կարկտի հարվածի համար, որովհետև նրա պատուհասը սաստիկ մեծ էր։

Categories
Հայտնություն

Հայտնություն 17

Կարմիր գազանի վրա նստած կինը

1 Եկավ յոթ գավաթներ ունեցող յոթ հրեշտակներից մեկը ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Արի՛, քեզ պիտի ցույց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը, որ շատ ջրերի վրա է նստում։

2 Նրա հետ պոռնկացան երկրի թագավորները, իսկ երկրի բնակիչները նրա պոռնկության գինուց հարբեցին»։

3 Եվ ինձ հոգով առաջնորդեց մի անապատ, ու տեսա կարմիր գազանի վրա նստած մի կնոջ, որ լի էր հայհոյության անուններով և ուներ յոթ գլուխ ու տասը եղջյուր։

4 Կինը հագել էր ծիրանի ու կարմիրզգեստև զարդարվել էր ոսկով, թանկագին քարերով ու մարգարիտներով։ Նա ձեռքին մի ոսկե բաժակ ուներ՝ լի գարշանքով և պոռնկության պղծությամբ։

5 Եվ նրա ճակատին խորհրդավոր մի անուն էր գրված՝ «Մեծ Բաբելոն՝ մայրը պոռնիկների և երկրի գարշելիների»։

6 Տեսա այդ կնոջը՝ սրբերի ու Հիսուսի վկաների արյունով արբած։

Երբ նրան տեսա, մեծապես զարմացա։

7 Հրեշտակն ինձ ասաց. «Ինչո՞ւ զարմացար։ Ես քեզ կասեմ խորհուրդը այդ կնոջ և նրան իր վրա կրող գազանի, որ յոթ գլուխ ունի և տասը եղջյուր։

Գազանի և պոռնիկի իմաստը

8 Գազանը, որին տեսար, որ կար ևայժմչկա, ելնելու է անդունդից և դեպի կորուստ է գնալու։ Եվ պիտի զարմանան երկրի վրայի այն բնակիչները, որոնց անուններն աշխարհի սկզբից ի վեր գրված չեն կյանքի գրքում, երբ տեսնեն այդ գազանին, որ կար ևայժմչկա, բայց վերստին գալու է։

9 Այստեղ իմաստուն միտք պետք է ունենալ. յոթ գլուխները յոթ լեռներն են, որոնց վրա կինը նստել է, ինչպես նաև յոթ թագավորներն են.

10 նրանցից հինգն ընկան, և մեկըթագավորումէ, իսկ մյուսը դեռ չի եկել, և երբ գա, քիչ ժամանակ պետք է մնա։

11 Եվ այն գազանը, որ կար ու չկա, ութերորդթագավորնէ, բայց այն յոթից է և դեպի կորստյան է գնալու։

12 Եվ այն տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներ են, որոնք դեռ թագավորություն չեն ստացել, այլ այն գազանի հետ որպես թագավոր մեկ ժամ իշխանություն պիտի ստանան։

13 Սրանք միակարծիք են. իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին։

14 Սրանք պատերազմելու են Գառան հետ, և Գառը հաղթելու է նրանց, որովհետև տերերի Տերն է ու թագավորների Թագավորը։ Եվ ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ»։

15 Եվ ինձ ասաց. «Ջրերը, որ տեսար, որտեղ պոռնիկը նստած է, դրանք ժողովուրդներն են, բազմությունները, ազգերն ու լեզուները։

16 Տասը եղջյուրները, որ տեսար, և գազանը, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի նրան ամայացնեն, մերկացնեն, նրա մարմինը պիտի ուտեն և կրակով այրեն նրան,

17 քանի որ Աստված նրանց սրտերի մեջ դրեց, որ իր կամքը կատարեն, միակարծիք լինեն և իրենց թագավորությունը գազանին տան, մինչև որ Աստծու խոսքերը կատարվեն։

18 Եվ կինը, որին տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագավորում է երկրի թագավորների վրա»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 18

Բաբելոնի անկումը

1 Դրանից հետո տեսա երկնքից իջնող մի ուրիշ հրեշտակի, որ մեծ իշխանություն ուներ։ Եվ երկիրը նրա փառքից լուսավորվեց։

2 Նա բարձրաձայն, ուժգին աղաղակեց ու ասաց.

«Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը

ու դարձավ դևերի բնակավայր,

արգելանոց բոլոր պիղծ հոգիների

և վանդակ բոլոր անմաքուր ու ատելի թռչունների։

3 Որովհետև նրա պոռնկության թունդ գինուց

խմեցին բոլոր ազգերը,

և երկրի թագավորները նրա հետ պոռնկացան,

ու երկրի վաճառականները նրա զեխության զորությունից հարստացան»։

4 Երկնքից մի ուրիշ ձայն լսեցի, որ ասում էր.

«Դո՛ւրս ելեք դրա միջից, իմ ժողովո՛ւրդ,

որպեսզի դրա մեղքերին մասնակից չլինեք

ու դրա պատուհասները չընդունեք,

5 որովհետև դրա մեղքերը կուտակվեցին մինչև երկինք,

և Աստված դրա անիրավությունները հիշեց։

6 Հատուցե՛ք դրան, ինչպես դա ձեզ հատուցեց,

և նրան իր գործերի չափով կրկնապատի՛կը տվեք։

Այն բաժակով, որ նա լցրեց, նրան կրկնապատի՛կ լցրեք։

7 Որքան իրեն փառավորեց ու զեխացավ,

այնքան տանջանք և սո՛ւգ տվեք նրան,

որովհետև նա իր սրտում ասում է.

“Թագուհի եմ նստել,

այրի չեմ

և բնավ սուգ չեմ տեսնի”։

8 Դրա համար մեկ օրում նրա վրա կգան իր պատուհասները՝

մահ, սուգ և սով,

և կրակով պիտի այրվի,

որովհետև զորավոր է Տերը՝ Աստված՝ նրան դատապարտողը։

9 Եվ նրա վրա պիտի լան ու ողբան երկրի թագավորները, որոնք նրա հետ պոռնկացան և զեխություն արեցին։ Երբ նրա այրվելու ծուխը տեսնեն,

10 նրա տանջանքի վախից հեռու կանգնած՝ կասեն.

“Վա՜յ, վա՜յ քեզ, մեծ քաղա՛ք Բաբելոն,

հզո՛ր քաղաք,

որ դատաստանդ մեկ ժամում հասավ”։

11 Եվ երկրի վաճառականները նրա վրա ողբ և սուգ պիտի անեն, որովհետև այլևս ոչ ոք չի գնելու իրենց ապրանքը՝

12 ոսկին և արծաթը, թանկարժեք քարերը և մարգարիտը, բեհեզը և ծիրանին, մետաքսը և որդան կարմիրը, խնկե ամեն տեսակ փայտ և փղոսկրյա ամեն անոթ, ամեն ազնիվ փայտից ու պղնձից, երկաթից ու մարմարից պատրաստված անոթ,

13 դարչին, խունկեր, յուղ, կնդրուկ, գինի, ձեթ, ալյուր, ցորեն, արջառներ, ոչխարներ, ձիեր և կառքեր, մարմիններ և մարդկային կյանքեր։

14 Եվ հոգուդ ցանկալի պտուղները քեզանից հեռացան,

ինչպես և ամեն պարարտություն և լուսափայլ վայելչություն,

և դրանք այլևս չես գտնելու։

15 Վաճառականները, որոնք դրանցով հարստացան, կկանգնեն հեռվում՝ նրա տանջանքի երկյուղից լաց ու սուգ անելով,

կասեն.

16 “Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք,

որ հագել էիր բեհեզ,

ծիրանի ու որդան կարմիր և զարդարվել ոսկով,

պատվական քարերով ու մարգարտով,

17 որովհետև մեկ ժամում այդքան հարստությունն ավերակ դարձավ”։

Նավավարների ողբը

Ու ամեն նավավար և բոլոր նրանք, ովքեր ծովում են աշխատում, հեռվում կանգնեցին

18 և նրա այրվելու ծուխը տեսնելով՝ աղաղակում էին և ասում. “Ո՞ր քաղաքն էր այս մեծ քաղաքին նման”։

19 Եվ իրենց գլուխներին հող էին ցանում և լաց ու սուգ անելով՝ մեծաձայն աղաղակում ու ասում.

“Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք,

որով հարստացան ծովի վրա բոլոր մեծ նավեր ունեցողները,

որովհետև մեկ ժամում ավերակ դարձավ”։

20 Ուրախացե՛ք նրա վրա, երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարեներ,

որովհետև Աստված ձեր դատաստանն արեց դրա դեմ»։

Հրեշտակի խոստումը

21 Եվ մի հզոր հրեշտակ երկանաքարի պես մի մեծ քար վերցրեց ու ծովի մեջ գցեց՝ ասելով.

«Այսպիսի հարձակումով պիտի ընկնի Բաբելոն մեծ քաղաքը

ու այլևս գոյություն չպիտի ունենա։

22 Եվ քնարահարների ու երաժիշտների,

սրնգահարների ու փողահարների ձայնն

այլևս քո մեջ չպիտի լսվի,

և քո մեջ այլևս ոչ մի արհեստավոր չպիտի գտնվի,

ու երկանքի ձայն այլևս չպիտի լսվի քո մեջ։

23 Ճրագի լույսն

այլևս չպիտի փայլի քո մեջ.

փեսայի և հարսի ձայնն այլևս քո մեջ բնավ չպիտի լսվի,

որովհետև քո վաճառականները երկրի մեծամեծներն էին։

Որովհետև քո կախարդությամբ մոլորվեցին բոլոր ազգերը։

24 Եվ քո մեջ գտնվեց արյունը մարգարեների, սրբերի

և երկրի վրա մորթված բոլորմարդկանց»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 19

Հաղթական երգեր

1 Դրանից հետո երկնքում լսեցի մեծ բազմության բարձր ձայն, որ ասում էր.

«Ալելո՛ւիա, փրկությո՜ւն, փա՜ռք ու զորությո՜ւն մեր Աստծուն,

2 որովհետև նրա դատաստանները ճշմարիտ ու արդար են,

որովհետև նա դատեց մեծ պոռնիկին,

որ ապականեց երկիրը իր պոռնկության մեջ

և իր ծառաների արյան վրեժը նրանից լուծեց(Բ Օր. 32.43,Դ Թագ. 9.7)»։

3 Եվ երկրորդ անգամ ասացին.

«Ալելո՛ւիա»։

Եվ նրա ծուխը բարձրանում էր հավիտյանս հավիտենից։

4 Եվ ընկան քսանչորս երեցներն ու չորս կենդանիները և երկրպագեցին Աստծուն, որ նստած էր գահին, ու ասացին.

«Ամե՛ն, ալելո՛ւիա»։

Գառան հարսանիքի ընթրիքը

5 Եվ գահից մի ձայն ելավ՝ ասելով.

«Օրհնեցե՛ք մեր Աստծուն,

նրա բոլոր ծառանե՛ր

ու նրանից երկյուղողնե՛ր,

փոքրե՛ր ու մեծե՛ր»։

6 Եվ լսեցի մի ձայն՝ նման մեծ բազմության և առատ ջրերի, ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր.

«Ալելո՛ւիա,

որովհետև թագավորեց Ամենակալ Տերը՝ Աստված։

7 Ուրախանանք և ցնծանք

ու փառք տանք նրան,

որովհետև Գառան հարսանիքը հասավ,

և նրա կինը պատրաստեց ինքն իրեն։

8 Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ»,

որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է։

9 Եվ ինձ ասաց. «Գրի՛ր. “Երանելի են Գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները”»։ Եվ ինձ ասաց. «Սրանք Աստծու ճշմարիտ խոսքերն են»։

10 Ես նրա ոտքերի առաջ ընկա, որպեսզի երկրպագեմ նրան, իսկ նա ինձ ասաց. «Զգո՛ւյշ եղիր, մի՛ արա, ես ծառայակից եմ քեզ ու քո եղբայրներին, որոնք Հիսուս Քրիստոսի վկայությունն ունեն։ Տեր Աստծո՛ւն երկրպագիր, որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է»։

Սպիտակ ձիավորը

11 Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր «Հավատարիմ» ու «Ճշմարիտ»։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։

12 Նրա աչքերը կրակի բոցի պես էին, ու նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որ ոչ ոք չգիտեր, բացի իրենից։

13 Հագել էր արյունով ներկված զգեստ. նրա անունն էր «Բան Աստծու»։

14 Եվ երկնային զորությունները, սպիտակ և մաքուր բեհեզ հագած, սպիտակ ձիերի վրա գնում էին նրա հետևից։

15 Նրա բերանից սրած սուր էր ելնում, որպեսզի նրանով ազգերին հարվածի. և նրանց հովվում է երկաթե գավազանով։ Նա է տրորում Ամենակալ Աստծու ահեղ բարկության գինու հնձանը։

16 Նրա զգեստի և ազդրի վրա գրված էր անունը՝ «ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՈՒ ՏԵՐԵՐԻ ՏԵՐ»։

17 Տեսա մի ուրիշ հրեշտակի, որ կանգնած էր արեգակի վրա։ Նա բարձրաձայն աղաղակեց՝ ասելով երկնքում թռչող բոլոր թռչուններին. «Եկե՛ք, հավաքվե՛ք Աստծու մեծ ընթրիքին,

18 որպեսզի ուտեք մարմինները թագավորների, հազարապետների, հզորների, ձիերի ու նրանց վրա նստողների, և բոլորի մարմինները՝ ազատների և ծառաների, մեծերի և փոքրերի»։

19 Տեսա գազանին, երկրի թագավորներին ու նրանց զորքերին հավաքված՝ պատերազմելու ձիու վրա նստողի և նրա զորքերի դեմ։

20 Եվ բռնվեց գազանը, նրա հետ նաև սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, ովքեր գազանի դրոշմն ընդունեցին, և նրանց, ովքեր նրա պատկերին երկրպագեցին։ Նրանց երկուսին էլ ողջ-ողջ ծծմբով այրվող կրակի լճի մեջ գցեցին։

21 Իսկ մնացածները սպանվեցին ձիու վրա նստողի սրով, որ նրա բերանից էր ելնում։ Եվ բոլոր թռչունները նրանց մարմիններից կշտացան։

Categories
Հայտնություն

Հայտնություն 20

Հազարամյա թագավորությունը

1 Տեսա երկնքից իջնող մի հրեշտակի, որ անդունդի բանալին ուներ և մի մեծ շղթա իր ձեռքին։

2 Նա բռնեց վիշապին՝ այն առաջին օձին, որ դևն է և սատանան, և հազար տարով կապեց նրան։

3 Նրան գցեց անդունդը, փակեց ու վրան կնիք դրեց, որ այլևս ազգերին չմոլորեցնի, մինչև հազար տարին լրանա. դրանից հետո նա փոքր ժամանակով պետք է արձակվի։

4 Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց, տեսա նաև այն հոգիներին, որոնք գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծու խոսքի համար, և նրանց, որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին և չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատին, ոչ էլ իրենց ձեռքին։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին։

5 Իսկ մնացած մեռելները չկենդանացան, մինչև հազար տարին լրանա։ Սա է առաջին հարությունը։

6 Երանելի և սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ. նրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի։ Նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները պիտի լինեն և նրա հետ հազար տարի պիտի թագավորեն։

Սատանայի պարտությունը

7 Երբ հազար տարին լրանա, սատանան իր բանտից պիտի արձակվի

8 և պիտի դուրս գա, որ մոլորեցնի երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին, Գոգին ու Մագոգին։ Նա նրանց պատերազմի պիտի հավաքի, որոնց թիվը ծովի ավազի չափ է։

9 Եվ պիտի բարձրանան երկրի լայնությամբ և պիտի շրջապատեն սրբերի բանակն ու սիրելի քաղաքը։ Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց,

10 իսկ դևը՝ նրանց մոլորեցնողը, կրակի ու ծծմբի լիճը գցվեց, որտեղ էին գազանը և սուտ մարգարեն։ Եվ գիշերուզօր պիտի չարչարվեն հավիտյանս հավիտենից։

11 Տեսա մի սպիտակ մեծ գահ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, և նրանց համար տեղ չգտնվեց։

12 Եվ գահի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ տեսա։ Գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կենացգիրքը։Եվ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի՝ իրենց գործերի համաձայն։

13 Եվ ծովն իր մեջեղածմեռելներին տվեց, մահն ու դժոխքը՝ իրենց միջի մեռելներին, և յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։

14 Մահն ու դժոխքը հրե լիճը գցվեցին. սա է երկրորդ մահը։

15 Եվ ով կենաց գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրե լիճը գցվեց։