Categories
Հայտնություն

Հայտնություն 1

Նախաբան

1 Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց նրան՝ իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, և իմացրեց իր հրեշտակի միջոցով՝ ուղարկելով իր Հովհաննես ծառային,

2 որ վկայեց Աստծու խոսքը և Հիսուս Քրիստոսի վկայությունը, ինչ որ տեսավ։

3 Երանի նրան, ով կարդում է այս մարգարեության խոսքերը և ով լսում ու պահում է այն, ինչ գրված է դրա մեջ, որովհետև ժամանակը մոտ է։

Ողջույն Ասիայի յոթ եկեղեցիներին

4 Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղություն նրանից, որ Է, նաև որ էր և որ գալու է, և այն յոթ Հոգիներից, որ նրա գահի առաջ են,

5 և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելներից և իշխանը երկրի թագավորների։

Նա, որ սիրեց մեզ ու մեզ ազատեց մեր մեղքերից իր արյամբ

6 և արքայությանանդամներև Աստծու ու իր Հոր քահանաներ դարձրեց մեզ. նրան փա՜ռք և զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։

7 «Ահա նա գալիս է ամպերով,

և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը,

նաև նրանք, որ խոցեցին նրան,

և նրա վրա պիտի ողբան երկրի բոլոր ազգերը։

Այո՛, ամե՛ն»։

8 «Ես եմ Ալֆան ու Օմեգան (սկիզբն ու վերջը)»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։

Քրիստոսի գալստյան տեսիլքը

9 Ես՝ Հովհաննեսս՝ ձեր եղբայրը, Հիսուսով ընկերակիցը նեղության, արքայության և համբերության, Աստծու խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության համար եղա Պատմոս կոչված կղզում։

10 Կիրակի օրը լցվեցի Հոգով և իմ հետևից փողի ձայնի պես մի բարձրձայնլսեցի,

11 որ ասում էր. «Ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և ուղարկի՛ր Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում գտնվող յոթ եկեղեցիներին»։

12 Ես շրջվեցի տեսնելու, թե ում ձայնն է ինձ հետ խոսում, և երբ շրջվեցի, յոթ ոսկե ճրագակալներ տեսա։

13 Իսկ յոթ ճրագակալների մեջտեղում՝ մարդու Որդուն նմանմեկին՝երկարաքղանցք պատմուճան հագած, կրծքին ոսկե գոտի կապած։

14 Նրա գլուխը և մազերը սպիտակ էին, ինչպես բուրդը, և ճերմակ, ինչպես ձյունը, և նրա աչքերը կրակի բոցի պես էին։

15 Նրա ոտքերը նման էին հնոցի մեջ շիկացած պղնձի, իսկ նրա ձայնը՝ առատահոս ջրերի ձայնի։

16 Իր աջ ձեռքում յոթ աստղեր ուներ. նրա բերանից սրած երկսայրի սուր էր ելնում, իսկ նրա երեսը ճառագում էր, ինչպես արեգակն իր զորությամբ։

17 Երբ նրան տեսա, մեռածի պես նրա ոտքերի առաջ ընկա, իսկ նա իր աջն ինձ վրա դրեց ու ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Առաջինն ու Վերջինը

18 և ողջը։ Ես մեռա և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ ունեմ դժոխքի ու մահվան բանալիները։

19 Գրի՛ր, ինչ որ տեսնում ես, ինչ որ կա, և ինչ որ նրանից հետո լինելու է։

20 Ահավասիկ այն յոթ աստղերի և յոթ ոսկե ճրագակալների խորհուրդը, որ տեսար իմ աջ ձեռքին։ Յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, իսկ յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 2

Պատգամ Եփեսոսի եկեղեցուն

1 «Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.

“Այսպես է ասում նա, ով յոթ աստղերն ունի իր աջ ձեռքում և շրջում է յոթ ոսկե ճրագակալների միջև.

2 “Գիտեմ քո գործերը, քո աշխատանքը, քո համբերությունը, և որ չարերին չես կարող տանել. փորձեցիր նրանց, ովքեր առաքյալ են ձևանում, բայց չեն, և սուտ համարեցիր նրանց։

3 Համբերություն ունես։ Իմ անվան համար տանջվեցիր և չընկրկեցիր։

4 Բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թողեցիր քո նախկին սերը։

5 Արդ հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, զղջա՛ և նախկին գործերն արա՛, ապա թե ոչ, կգամ քեզ մոտ և քո ճրագակալն իր տեղից կշարժեմ, եթե չապաշխարես։

6 Բայց սա ունես, որ ատում ես նիկոլայականների գործերը, որ ես էլ եմ ատում։

7 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Հաղթողին թույլ կտամ ուտել կենաց ծառից, որ Աստծու դրախտում է”»։

Պատգամ Զմյուռնիայի եկեղեցուն

8 «Զմյուռնիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.

“Այսպես է ասում Առաջինն ու Վերջինը, որ մեռավ և կենդանացավ.

9 “Գիտեմ քո նեղությունը և աղքատությունը, բայց դու հարուստ ես։ Նաև հայհոյությունը նրանց, ովքեր իրենց կոչում են հրեա, բայց այլ բան չեն, քան սատանայի ժողովարան։

10 Բնավ մի՛ վախեցիր այն բանի համար, որ պիտի չարչարվես։ Ահա բանսարկուն ձեզանից ոմանց բանտ է նետելու, որպեսզի փորձվեք, և տասն օր նեղություն եք ունենալու։ Հավատարի՛մ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ։

11 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Հաղթողը երկրորդ մահից չպիտի վնասվի”»։

Պատգամ Պերգամոնի եկեղեցուն

12 «Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.

“Այսպես է ասում նա, որ սրած երկսայրի սուր ունի.

13 “Գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ սատանայի աթոռն է։ Սակայն պահում ես իմ անունը և չուրացար իմ հավատը այն օրերին, երբ իմ հավատարիմ վկա Անտիպասը սպանվեց ձեր մեջ, այնտեղ, որտեղ սատանան է բնակվում։

14 Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ՝ այն, որ այդտեղ պահում ես Բաղաամի վարդապետությանը հետևողներին, որը Բաղակին սովորեցրեց Իսրայելի զավակներին գայթակղեցնել, որպեսզի նրանք կուռքերին զոհաբերված միս ուտեն և պոռնկություն անեն։

15 Նույն կերպ էլ դու պահում ես նիկոլայականների վարդապետությանը հետևողներին։

16 Ապաշխարի՛ր. եթե ոչ, շուտով կգամ քեզ մոտ ու կմարտնչեմ նրանց հետ իմ բերանի սրով։

17 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Հաղթողին թաքցված մանանայից կտամ՝ ուտի, և կտամ նրան սպիտակ ընտրաքարև դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի այն ստացողից”»։

Պատգամ Թիատիրայի եկեղեցուն

18 «Թիատիրայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.

“Այսպես է ասում Աստծու Որդին, որն ունի կրակի բոցի պես աչքեր և շիկացած պղնձի նման ոտքեր.

19 “Գիտեմ քո գործերն ու սերը, քո հավատն ու ծառայությունը, քո համբերությունը, որ քո վերջին գործերն ավելի են, քան առաջինները։

20 Բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թույլ ես տալիս Հեզաբելին՝ այդ կնոջը, որ իրեն “մարգարեուհի” է կոչում, իմ ծառաներին ուսուցանի և մոլորեցնի, որ պոռնկություն անեն և կուռքերին զոհած միս ուտեն։

21 Ես նրան ժամանակ տվեցի, որ իր պոռնկությունից ապաշխարի, բայց նա չապաշխարեց։

22 Ահա ես նրան անկողին կգցեմ, իսկ նրա հետ շնացողներին՝ մեծամեծ նեղությունների մեջ, եթե իրենց գործերից չապաշխարեն։

23 Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները կիմանան, որ ես եմհոգիներնու սրտերը քննողը։ Եվ յուրաքանչյուրիդ ըստ ձեր գործերի կտամ։

24 Իսկ ես ասում եմ ձեզ և մյուսներին, որ Թիատիրայում եք և այս վարդապետությանը չեք հետևում և, ինչպես ասում են, չեք ճանաչում սատանայի գաղտնի մտքերը. ձեզ վրա ուրիշ ծանրություն չեմ դնի,

25 այլ ինչ ունեք, պահե՛ք, մինչև որ ես գամ։

26 Հաղթողին ու իմ գործերը մինչև վերջ պահողին ազգերի վրա իշխանություն պիտի տամ։

27 Եվ նա կհովվի նրանց երկաթե գավազանով և կփշրի նրանց բրուտի ամանի պես,

28 ինչպես եսիշխանությունստացա իմ Հորից, նրան կտամ նաև առավոտյան աստղը։

29 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին”»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 3

Պատգամ Սարդիսի եկեղեցուն

1 «Սարդիսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.

“Այսպես է ասում նա, որ ունի Աստծու յոթ Հոգիները և յոթ աստղերը. “Գիտեմ քո գործերը, որ անուն ես հանել, թե կենդանի ես, բայց մեռած ես։

2 Արթո՛ւն եղիր և գոտեպնդի՛ր մնացածներին, որ պիտի մեռնեն, որովհետև քո գործերն իմ Աստծու առաջ կատարյալ չգտա։

3 Արդ հիշի՛ր, թե ինչպե՛սխոսքնընդունեցիր ու լսեցիր, և պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթե արթուն չլինես, ես ինչպես գող կգամ, և չես էլ իմանա, թե որ ժամին կգամ քեզ մոտ։

4 ԲայցՍարդիսում ևս ունես մի քանիսին, որոնք իրենց զգեստները չկեղտոտեցին և պիտի շրջեն ինձ հետ սպիտակզգեստներով, որովհետև արժանի են։

5 Հաղթողը այսպիսի սպիտակ զգեստներ պիտի հագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջելու. և նրա անունը պիտի հայտնեմ իմ Հոր ու նրա հրեշտակների առաջ։

6 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին””»։

Պատգամ Փիլադելփիայի եկեղեցուն

7 «Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.

“Այսպես է ասում Սուրբը՝ Ճշմարիտը,

որ Դավթի բանալին ունի.

նա, որ բացում է, և ոչ ոք չի փակում,

նա, որ փակում է, և ոչ ոք չի բացում.

8 “Գիտեմ քո գործերը. ահա քո առջև բացված դուռ դրեցի, և այն ոչ ոք չի կարող փակել, որովհետև թեև քիչ զորություն ունես, բայց իմ խոսքը պահեցիր և իմ անունը չուրացար։

9 Ահա քեզ եմ տալիս սատանայի ժողովարան եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեա են, բայց չեն, այլ ստում են։ Նրանցայնպեսպիտի անեմ, որ գան և երկրպագություն անեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես քեզ սիրեցի։

10 Քանի որ համբերության իմ խոսքը պահեցիր, ես էլ քեզ պիտի պահեմ փորձության այն ժամին, որ գալու է այս աշխարհի վրա, որպեսզի փորձության ենթարկի երկրի երեսին բոլոր ապրողներին։

11 Ահա շուտով ես գալիս եմ. պահի՛ր, ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք քո պսակը չվերցնի։

12 Հաղթողին իմ Աստծու տաճարում սյուն պիտի դարձնեմ, ու նա այլևս այնտեղից դուրս չի գալու։ Նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը՝ նոր Երուսաղեմիանունը, որ իջնելու է երկնքից՝ իմ Աստծու մոտից, և իմ նոր անունըպիտի գրեմ։

13 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին””»։

Պատգամ Լաոդիկիայի եկեղեցուն

14 «Լաոդիկիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր.

“Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ ու ճշմարիտ Վկան, Աստծու արարչագործության Սկիզբը.

15 “Գիտեմ քո գործերը, որ ո՛չ սառն ես, ո՛չ էլ տաք։ Երանի՜ սառը կամ տաք լինեիր։

16 Ուրեմն քանի որ գաղջ ես և ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, քեզ իմ բերանից պիտի փսխեմ։

17 Որովհետև ասում ես. “Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ չեմ”։ Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես։

18 Ես քեզ խորհուրդ եմ տալիս. գնի՛ր ինձնից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս, և սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկությունը չերևա, և չամաչես. աչքերիդ դե՛ղ դիր, որ տեսնես։

19 Ում ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում։ Ուրեմն նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։

20 Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ։

21 Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ գահին, ինչպես ես հաղթեցի և իմ Հոր հետ նրա գահին նստեցի։

22 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին”»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 4

Պաշտամունք երկնքում

1 Դրանից հետո տեսա. ահա երկնքում մի բացված դուռկար,և փողի պես ձայնը, որ նախկինում լսեցի, խոսում էր ինձ հետ՝ ասելով. «Բարձրացի՛ր այստեղ, և ես քեզ պիտի ցույց տամ, թե սրանից հետո ի՛նչ է լինելու»։

2 Եվ ես իսկույն Հոգով լցվեցի։ Ահա երկնքում մի գահ էր դրված, և գահի վրա՝ մեկը նստած։

3 Նստողը հասպիս ու սարդիոն քարերի տեսք ուներ։

4 Գահի շուրջը կային քսանչորս աթոռներ, իսկ դրանց վրա նստած էին քսանչորս երեցներ՝ սպիտակ հանդերձներ հագած և ոսկե պսակներ գլխներին դրած։

5 Գահից ելնում էին փայլատակումներ, որոտներ ու ձայներ. գահի առջևում կրակով բորբոքված յոթ ջահեր կային, որոնք Աստծու յոթ Հոգիներն են։

6 Եվ գահի առաջ բյուրեղանման ապակե ծով կար։

Իսկ գահի մեջտեղում և շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջևից ու հետևից աչքերով լի։

7 Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին՝ ցլի, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին թռչող արծվի նմանէր։

8 Չորս կենդանիներից յուրաքանչյուրը շուրջանակի վեց թև ուներ, ու ներսից լի էին աչքերով. և չէին դադարում գիշերուզօր ասելով.

«Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ,

Ամենակա՛լ Տեր Աստված,

որ էր և որ է և որ գալու է»։

9 Երբ այդ կենդանիները փառք, պատիվ և գոհություն են տալիս գահի վրա նստողին, որ կենդանի է հավիտյանս հավիտենից,

10 քսանչորս երեցներն ընկնում են աթոռի վրա նստողի առաջ, երկրպագում նրան, որ հավիտյանս հավիտենից կենդանի է, և իրենց պսակները դնում են գահի առաջ՝ ասելով.

11 «Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր,

որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը,

որովհետև դու ամեն բան ստեղծեցիր,

ու քո կամքով եղան և ստեղծվեցին»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 5

Կնքված գիրքը և գառը

1 Գահի վրա նստողի աջ ձեռքում մի գիրք տեսա, որ ներսից ու դրսից գրված էր և յոթ կնիքով կնքված։

2 Մի զորավոր հրեշտակի տեսա, որ բարձրաձայն աղաղակում էր. «Ո՞վ է արժանի այս գիրքը բացելու և նրա կնիքները քանդելու».

3 ոչ ոք՝ ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ երկրի տակ, որ կարողանար այդ գիրքը բացել և ոչ էլ նրա մեջ նայել։

4 Ես ուժգին լալիս էի, որովհետև չգտնվեց արժանի մեկը, որ գիրքը բանա և նույնիսկ նրա մեջ նայի։

5 Սակայն երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր, ահա հաղթեց առյուծը՝ Հուդայի ցեղից Դավթի արմատը, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։

6 Տեսա, որ գահի, չորս կենդանիների և երեցների մեջտեղում ասես մորթված մի Գառ կար, որ յոթ եղջյուր ուներ ու յոթ աչք, որոնք Աստծու յոթ Հոգիներն են, որ ուղարկվում են ամբողջ երկրով։

7 Նա եկավ ու վերցրեց գիրքը գահի վրա նստողի աջ ձեռքից։

8 Երբ գիրքը վերցրեց, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ. և յուրաքանչյուրն ուներ քնար ու խնկով լի ոսկե բուրվառ, որ սրբերի աղոթքներն են։

9 Եվ նոր երգ էին երգում ու ասում.

«Արժանի ես այդ գիրքը վերցնելու

և դրա կնիքները բացելու,

որովհետև մորթվեցիր ու քո արյունով մեզ գնեցիր Աստծու համար

բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից։

10 Եվ նրանց մեր Աստծու համար թագավորներ ու քահանաներ դարձրիր,

և կթագավորեն երկրի վրա»։

11 Տեսա ու նաև լսեցի բազում հրեշտակների ձայնը գահի, չորս կենդանիների և երեցների շուրջը. նրանց թիվը բյուր-բյուրավոր և հազար-հազարավոր էր։

12 Նրանք բարձրաձայն ասում էին.

«Մորթված Գառն արժանի է ընդունելու

զորություն, հարստություն, իմաստություն, ուժ,

պատիվ, փառք և օրհնություն»։

13 Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ և ծովում եղած բոլոր արարածները, դրանց մեջ եղած ամեն բան ասում էին.

«Գահի վրա նստողին ու Գառանը լինի

օրհնություն, փառք ու իշխանություն

հավիտյանս հավիտենից»։

14 Եվ չորս կենդանիներն ասում էին՝ ամեն։ Եվ քսանչորս երեցներն ընկան ու երկրպագություն արեցին։

Categories
Հայտնություն

Հայտնություն 6

Յոթ կնիքների խորհուրդը

1 Տեսա, որ Գառն այն յոթ կնիքներից մեկը բացեց, և լսեցի, որ այն չորս կենդանիներից մեկը որոտի պես ձայնով ասում էր. «Արի՛»։

2 Եվ ահա տեսա մի սպիտակ ձի, և նրա վրա նստողը մի աղեղ ուներ։ Նրան պսակ տրվեց, ու հաղթողը ելավ հաղթանակներ տանելու։

3 Երբ երկրորդ կնիքը բացեց, երկրորդ կենդանուց լսեցի, որ ասում էր. «Արի՛»։

4 Եվ մի ուրիշ՝ կարմիր ձի դուրս ելավ. նրա վրա նստողին արտոնվեց վերացնել խաղաղությունը երկրից, որպեսզի միմյանց սպանեն. նրան մի մեծ սուր տրվեց։

5 Երբ երրորդ կնիքը բացեց, երրորդ կենդանուց լսեցի, որ ասում էր. «Արի՛»։ Եվ ահա տեսա մի սև ձի, և նրա վրա նստողն իր ձեռքին կշեռք ուներ։

6 Եվ չորս կենդանիների միջից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Մի կապիճ ցորեն՝ մեկ դինարի, և երեք կապիճ գարի՝ մեկ դինարի. ձեթին ու գինուն վնաս չտաս»։

7 Երբ չորրորդ կնիքը բացեց, չորրորդ կենդանու ձայնը լսեցի, որ ասում էր. «Արի՛»։

8 Եվ ահա տեսա մի դեղնականաչ ձի, որի հեծյալի անունը Մահ էր, իսկ նրա հետևից գնում էր Դժոխքը։ Նրանց իշխանություն տրվեց աշխարհի մեկ քառորդի վրա սրով, սովով, մահով ու երկրի գազաններով կոտորած անելու։

9 Երբ հինգերորդ կնիքը բացեց, զոհասեղանի տակ տեսա նրանց հոգիները, որոնք մորթվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահել էին։

10 Նրանք բարձրաձայն աղաղակում էին և ասում. «Մինչև ե՞րբ, ո՛վ սուրբ և ճշմարիտ Տեր, չպիտի դատես ու չպիտի առնես մեր արյան վրեժը երկրի վրա բնակվողներից»։

11 Եվ նրանցից յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ տրվեցին, ու նրանց ասվեց, որ դեռևս մի փոքր ժամանակ հանգստանան, մինչև որ լրանա նրանց ծառայակիցների ու եղբայրների թիվը, որոնք նրանց պես սպանվելու են։

12 Տեսա՝ երբ վեցերորդ կնիքը բացեց, մեծ երկրաշարժ եղավ. արեգակը մազեղեն քրձի պես սև դարձավ, իսկ լուսինը ամբողջովին արյան պես դարձավ։

13 Եվ երկնքի աստղերը երկրի վրա թափվեցին, ինչպես թզենին է իր խակ պտուղները թափում սաստիկ քամուց շարժվելուց։

14 Երկինքը գալարվողմագաղաթիփաթույթի պես քաշվեց, և բոլոր լեռներն ու կղզիներն իրենց տեղից շարժվեցին։

15 Եվ երկրի թագավորները, մեծամեծներն ու հարուստները, հազարապետներն ու զորավորները, բոլոր ծառաներն ու բոլոր ազատները թաքնվեցին քարայրներում ու լեռների ծերպերում։

16 Եվ լեռներին ու ժայռերին ասում էին. «Ընկե՛ք մեզ վրա ու ծածկե՛ք մեզ գահի վրա նստողի երեսից և Գառան բարկությունից,

17 որովհետև նրա բարկության մեծ օրը եկել է, և ո՞վ կարող է դիմանալ»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 7

Եկեղեցին որպես Աստծու ժողովուրդ

1 Դրանից հետո տեսա չորս հրեշտակների, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններում և երկրի չորս քամին բռնած, որպեսզի երկրի վրա քամի չփչի, ո՛չ էլ ծովի վրա, ո՛չ էլ մի ծառի վրա։

2 Տեսա նաև մեկ այլ հրեշտակի, որ բարձրանում էր արևելքից ու կենդանի Աստծու կնիքն ուներ։ Նա բարձրաձայն աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց երկրին ու ծովին վնասելուիշխանությունէր տրվել։

3 Եվ ասում էր. «Վնաս մի՛ տվեք երկրին, ո՛չ ծովին և ո՛չ էլ ծառերին, մինչև որ մեր Աստծու ծառաների ճակատներին կնիք դնենք»։

4 Եվ կնքվածների թիվը լսեցի՝ հարյուր քառասունչորս հազար՝ կնքված Իսրայելի որդիների բոլոր ցեղերից։

5 Հուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքված,

Ռուբենի ցեղից՝ տասներկու հազար,

Գադի ցեղից՝ տասներկու հազար,

6 Ասերի ցեղից՝ տասներկու հազար,

Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար,

Մանասեի ցեղից՝ տասներկու հազար,

7 Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար,

Ղևիի ցեղից՝ տասներկու հազար,

Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար,

8 Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար,

Հովսեփի ցեղից՝ տասներկու հազար,

Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար։

Եկեղեցին որպես ընտրյալների բազմություն

9 Սրանից հետո տեսա. ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ՝ սպիտակ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։

10 Եվ բարձրաձայն աղաղակում էին ու ասում.

«Փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա, և Գառանը»։

11 Եվ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի, երեցների և չորս կենդանիների շուրջը և երեսի վրա ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝

12 ասելով.

«Ամե՛ն. օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, ուժը և զորությունը մեր Աստծունլինենհավիտյանս հավիտենից։ Ամեն»։

13 Եվ երեցներից մեկն ինձ հարցրեց. «Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքե՞ր են և որտեղի՞ց են եկել»։

14 Ես նրան ասացի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք են, որ մեծ նեղությունից են գալիս և իրենց զգեստները լվացին ու Գառան արյունով սպիտակեցրին։

15 Դրա համար Աստծու գահի առաջն են

և նրա տաճարում գիշերուզօր նրան են պաշտում,

և գահի վրա նստողը հովանի պիտի լինի նրանց վրա։

16 Այլևս ո՛չ քաղցելու են, ո՛չ էլ ծարավելու,

և ո՛չ արևը նրանց վրա կընկնի,

ո՛չ էլ տապը,

17 որովհետև Գառը, որ գահի մեջտեղում է, կհովվի նրանց

ու կառաջնորդի դեպի կենաց ջրի աղբյուրները,

և Աստված կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 8

Յոթ հրեշտակներ՝ յոթ փողերով

1 Երբ յոթերորդ կնիքը բացեց, երկնքում մոտ կես ժամ լռություն եղավ։

2 Եվ տեսա յոթ հրեշտակներին, որ կանգնած էին Աստծու առաջ, և որոնց յոթ փող տրվեց։

3 Մի ուրիշ հրեշտակ եկավ և կանգնեց զոհասեղանի առաջ. նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի բոլոր սրբերին աղոթք մատուցի ոսկե զոհասեղանի վրա, որ գահի առաջ էր։

4 Եվ խնկի ծուխը սրբերի աղոթքիհետհրեշտակի ձեռքից Աստծու առաջ բարձրացավ։

5 Հրեշտակը խնկամանը վերցրեց ու զոհասեղանի կրակով լցրեց և երկրի վրա գցեց. եղան ձայներ, որոտումներ, փայլատակումներ ու երկրաշարժ։

6 Եվ յոթ հրեշտակները, որ յոթ փողեր ունեին, պատրաստվեցին հնչեցնելու։

Առաջին չորս փողերը

7 Առաջին հրեշտակը փողը հնչեցրեց, և եղավ կարկուտ ու արյան հետ խառնված կրակ ու թափվեց երկրի վրա, և այրվեց երկրի մեկ երրորդ մասը, և ծառերի մեկ երրորդ մասը, ու ամբողջ դալար խոտը։

8 Երկրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և վառվող մեծ լեռան նման մի բան ծովի մեջ ընկավ, ու ծովի մեկ երրորդ մասն արյուն դարձավ։

9 Եվ ծովային կենդանիների մեկ երրորդ մասը մեռավ, ու նավերի մեկ երրորդ մասը ոչնչացավ։

10 Երրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և երկնքից ջահի պես վառվող մի մեծ աստղ ընկավ գետերի մեկ երրորդ մասի և ջրերի աղբյուրների վրա։

11 Այդ աստղի անունը Օշինդր էր։ Ջրերի մեկ երրորդը դառնացավ, ու շատ մարդիկ մեռան դառնացած ջրերից։

12 Չորրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և խոցվեց արեգակի մեկ երրորդը, և լուսնի մեկ երրորդը, և աստղերի մեկ երրորդը, որպեսզի նրանց մեկ երրորդ մասը խավարի, ու ցերեկը լույսի մեկ երրորդը չտվեց, և գիշերը՝ նմանապես։

13 Տեսա և լսեցի մի արծվի, որ թռչում էր երկնքի մեջ ու բարձրաձայն ասում. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ երկրի վրա բնակվողներին, երբ կհնչեն նաև մյուս փողերի ձայները, որ հնչեցնելու են երեք հրեշտակները»։

Categories
Հայտնություն

Հայտնություն 9

Հինգերորդ փողը

1 Հինգերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և տեսա՝ երկնքից մի աստղ ընկավ երկրի վրա. և նրան անդունդի գբի բանալին տրվեց։

2 Անդունդի գուբը բացեց, ու գբից մեծ հնոցի ծխի պես ծուխ ելավ, և արեգակն ու օդը գբի ծխից խավարեցին։

3 Ծխից երկրի վրա մորեխներ դուրս ելան։ Նրանց տրվեց իշխանություն, ինչպիսին որ երկրի կարիճներն ունեն։

4 Եվ նրանց արգելվեց վնաս տալ երկրի խոտին ու ծառին, այլ միայն այն մարդկանց, որոնք իրենց ճակատներին Աստծու կնիքը չունեն։

5 Եվ նրանցիշխանությունտրվեց, որ նրանց չսպանեն, այլ հինգ ամիս չարչարեն։ Եվ նրանց չարչարանքը նման էր այն չարչարանքին, երբ կարիճը խայթում է մարդուն։

6 Եվ այն օրերին մարդիկ մահ պիտի փնտրեն ու այն չպիտի գտնեն, պիտի ցանկանան մեռնել, բայց մահը նրանցից պիտի փախչի։

7 Եվ մորեխները նման էին պատերազմի պատրաստ ձիերի։ Նրանց գլուխներին կարծես ոսկե պսակներ էին, իսկ երեսները նման էին մարդկանց երեսների։

8 Եվ կանանց մազերի պես մազեր ունեին, իսկ նրանց ատամներն առյուծիատամներինման էին։

9 Ունեին զրահներ՝ նման երկաթե զրահների։ Եվ նրանց թևերի ձայնը նման էր պատերազմի արշավող բազում ձիակառքերի ձայնի։

10 Եվ ունեին պոչեր, ինչպես կարիճները, ու նրանց պոչերին խայթոցներ կային։ Եվ նրանց իշխանություն էր տրված մարդկանց հինգ ամիս չարչարելու։

11 Եվ իրենց վրա թագավոր ունեին անդունդի հրեշտակին։ Նրա անունը եբրայերեն Աբադդոնէր,իսկ հունարեն՝ Ապոլլիոն։

12 Մեկ վայն անցավ. ահա տակավին սրանից հետո գալիս են երկու վայը։

Վեցերորդ փողը

13 Վեցերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և մի ձայն լսեցի Աստծու առաջ գտնվող ոսկե զոհասեղանի չորս եղջյուրներից,

14 որ ասում էր փող ունեցող վեցերորդ հրեշտակին. «Արձակի՛ր այն չորս հրեշտակներին, որ կապված են Եփրատ մեծ գետի վրա»։

15 Եվ արձակվեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստված էին ժամվա, օրվա, ամսվա և տարվա համար, որպեսզի սպանեն մարդկանց մեկ երրորդին։

16 Եվ նրանց ձիավոր զորքի թիվը երկու բյուրերի բյուր էր, և լսեցի նրանց թիվը։

17 Եվ այսպես տեսիլքում տեսա ձիերին։ Նրանց վրա նստողները հրեղեն, հակինթե ու ծծմբե զրահներ ունեին։ Ձիերի գլուխները առյուծի գլուխների նման էին։ Նրանց բերանից կրակ, ծուխ և ծծումբ էր ելնում։

18 Մարդկանց մեկ երրորդ մասը մեռավ այս երեքի հարվածներից՝ կրակից, ծխից ու ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից,

19 որովհետև ձիերի զորությունը իրենց բերանում է և իրենց պոչերի մեջ. նրանց պոչերը նման էին օձերի, որ ունեին գլուխներ և դրանցով վնասում էին։

20 Իսկ մնացած մարդիկ, որ այս հարվածներից չմեռան, չապաշխարեցին իրենց ձեռքերի գործերից, որպեսզի դևերին, ոսկե, արծաթե, պղնձե, քարե ու փայտե կուռքերին չերկրպագեն, որոնք ո՛չ տեսնել կարող են, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել։

21 Եվ չապաշխարեցին իրենց մարդասպանություններից, ո՛չ էլ իրենց կախարդանքներից, ո՛չ էլ իրենց պոռնկությունից, ո՛չ էլ իրենց գողություններից։

Categories
Հայտնություն

Հայտնություն 10

Հրեշտակը և գրքույկը

1 Տեսա մի ուրիշ զորավոր հրեշտակի՝ երկնքից իջնելիս, ամպով պարուրված ու գլխին ծիածան։ Նրա երեսն արեգակի նման էր, ոտքերը՝ հրե սյուների։

2 Նա իր ձեռքին մի բացված գրքույկ ուներ։ Աջ ոտքը ծովի վրա դրեց, ձախը՝ ցամաքի։

3 Եվ բարձրաձայն աղաղակեց, ինչպես առյուծն է մռնչում։ Երբ աղաղակեց, յոթ որոտներն իրենց ձայնով խոսեցին։

4 Երբ յոթ որոտներն իրենց ձայնով խոսեցին, պիտի գրեի, սակայն երկնքից մի ձայն լսեցի, որն ասում էր. «Կնքի՛ր այն, ինչ յոթ որոտները խոսեցին, և սրանք մի՛ գրիր»։

5 Եվ այն հրեշտակը, որին տեսա ցամաքի և ծովի վրա կանգնած, իր աջ ձեռքը դեպի երկինք բարձրացրեց

6 և երդվեց նրանով, որ հավիտյանս հավիտենից Կենդանի է, որն ստեղծեց երկինքը ու այն, ինչ նրանում է, և երկիրը ու այն, ինչ նրանում է, և ծովը ու այն, ինչ նրանում է, որ այլևս ժամանակ չի լինելու։

7 Իսկ այն օրերին, երբ յոթերորդ հրեշտակը փողը հնչեցնի, պիտի կատարվի Աստծու խորհուրդը, ինչպես իր ծառա մարգարեներին ավետեց։

8 Եվ ձայնը, որ երկնքից լսեցի, ինձ հետ դարձյալ խոսեց ու ասաց. «Գնա վերցրո՛ւ այն բացված գիրքը, որ ծովի ու ցամաքի վրա կանգնած հրեշտակի ձեռքին է»։

9 Ես հրեշտակի մոտ գնացի ու նրան ասացի. «Տո՛ւր ինձ այդ գրքույկը»։ Եվ նա ինձ ասաց. «Վերցրո՛ւ և կե՛ր դա, և որովայնիդ մեջ այն կդառնանա, իսկ բերանիդ մեջ մեղրի պես քաղցր կլինի»։

10 Եվ գրքույկը հրեշտակի ձեռքից վերցրի ու կերա։ Եվ բերանիս մեջ մեղրի պես քաղցր էր. երբ կերա, որովայնիս մեջ դառնացավ։

11 Եվ ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և շատ թագավորների մասին»։