Categories
Հակոբոս

Հակոբոս 1

Ուղերձ և ողջույն

1 Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառա՝ սփյուռքումեղողտասներկու ցեղերիդ ողջո՜ւյն։

Հավատ և իմաստություն

2 Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝

3 իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։

4 Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։

5 Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։

6 Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։

7 Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։

8 Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։

Աղքատություն և հարստություն

9 Թող խոնարհ եղբայրն իր բարձրությամբ պարծենա,

10 և հարուստը՝ իր խոնարհությամբ, քանի որ նա խոտի ծաղկի նման պիտի անցնի։

11 Որովհետև արևը ծագում է խորշակով հանդերձ, չորացնում է խոտը, իսկ նրա ծաղիկը թափվում է և իր տեսքի գեղեցկությունը կորցնում. այդպես էլ հարուստն է իր ճանապարհներին թառամելու։

12 Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։

Փորձ և փորձություն

13 Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։

14 Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։

15 Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։

16 Մի՛ խաբվեք, իմ սիրելի՛ եղբայրներ.

17 ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա։

18 Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք նրա արարածների երախայրին լինենք։

Աստծու խոսքը լսողներ և կատարողներ

19 Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.

20 որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում։

21 Դրա համար ամեն աղտեղություն, չարության կուտակում դե՛ն գցեք և հեզությա՛մբ ընդունեքձերմեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։

22 Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք։

23 Որովհետև խոսքը միայն լսողը և չկատարողը նման է այն մարդուն, որ հայելու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը,

24 քանի որ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և իսկույն մոռանում, թե ինչպիսի՛ն էր։

25 Բայց ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ և դրա մեջ մնում, նա ցրված լսող չի լինում, այլ գործ կատարող. նա իր արարքով երանելի կլինի։

26 Եթե մեկը կարծում է, թե կրոնասեր է և իր լեզուն չի սանձահարում, այլ իր սիրտը մոլորեցնում է, այդպիսիի կրոնասիրությունը զուր է։

27 Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծու ու Հոր առաջ այս է՝ որբերին և այրիներին նրանց նեղության ժամանակ այցելելևինքն իրեն աշխարհից անարատ պահել։

Categories
Հակոբոս

Հակոբոս 2

Անաչառ վերաբերմունք բոլորի հանդեպ

1 Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ ունեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքիՏիրոջհավատը։

2 Եթե ձեր ժողովարանը մի մարդ մտնի, որ ոսկե մատանի և շքեղ հագուստ ունի, և այնտեղ մտնի նաև մի աղքատ՝ կեղտոտ հագուստով,

3 և ուշադրություն դարձնեք նրան, ով շքեղ հագուստ ունի, ու ասեք. «Դու այս պատվավոր տե՛ղը նստիր», իսկ աղքատին ասեք. «Դու այդտե՛ղ կանգնիր» կամ «Եկ այստե՛ղ, պատվանդանիս մո՛տ նստիր»,

4 դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի կամ չար խորհուրդների դատավորներ չե՞ք լինի։

5 Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված այս աշխարհի աղքատներին ընտրեց, որոնք հավատով հարուստ են ու ժառանգորդները այն արքայության, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին։

6 Բայց դուք աղքատին անպատվեցիք. չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում, և նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։

7 Չէ՞ որ նրանք են հայհոյում այն բարի անունը, որով դուք կոչված եք։

8 Սակայն եթե թագավորական օրենքըՍուրբ Գրքիհամաձայն եք կատարում՝«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»(Ղևտ. 19.18), լավ եք անում։

9 Բայց եթե աչառություն եք անում, մեղք եք գործում՝ օրենքից որպես օրինազանցներ դատապարտվելով։

10 Որովհետև ով ամբողջ օրենքը պահի և մեկ բանում սայթաքի, ամբողջ օրենքին պարտական կլինի.

11 քանի որ նա, ով ասաց՝«Մի՛ շնացիր»,նաև ասաց՝«Մի՛ սպանիր»(Ելք 20.14,13,Բ Օր. 5.18,17)։ Ուստի եթե շնություն չանես, բայց սպանես,միևնույն է,օրինազանց կլինես։

12 Այնպե՛ս խոսեք ու այնպե՛ս արեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու.

13 որովհետև անողորմի նկատմամբ անողորմ դատաստան է լինելու. ողորմածությունը արհամարհում է դատաստանը։

Հավատ և գործ

14 Ի՞նչ է օգուտը, եղբայրնե՛ր իմ, եթե մեկն ասի, թե հավատ ունի, բայցարվածգործեր չունենա. մի՞թե հավատը կարող է նրան փրկել։

15 Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ,

16 և ձեզանից մեկն ասի նրանց. «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք ու կշտացե՛ք», բայց մարմնին անհրաժեշտ բաները նրանց չտաք, ի՞նչ օգուտ է։

17 Այդպես էլ հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է։

18 Բայց գուցե մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի, իսկ ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։

19 Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում. դևերն էլ են հավատում և սարսափում են։

20 Բայց ուզո՞ւմ ես իմանալ, ո՛վ փուչ մարդ, որ հավատն առանց գործերի անիմաստ է։

21 Մեր հայր Աբրահամը չէ՞ որ գործերով արդարացավ՝ իր որդի Իսահակին զոհասեղանի վրա հանելով։

22 Տեսնո՞ւմ ես, որ հավատը նրա գործերին գործակից եղավ, և այդ գործերով հավատը կատարյալ դարձավ։

23 Եվ կատարվեց Գրքիխոսքը,որ ասում է.«Եվ Աբրահամն Աստծուն հավատաց, և դա նրան արդարություն համարվեց»(Ծնն. 15.6), ու Աստծու բարեկամ կոչվեց։

24 Արդ տեսնո՞ւմ եք, որ մարդ գործերով է արդարանում և ոչ միայն հավատով։

25 Նույնպես էլ Ռախաբ պոռնիկը գործերով չարդարացա՞վ, երբ լրտեսներին իր մոտ առավ և ուրիշ ճանապարհով արձակեց։

26 Ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած։

Categories
Հակոբոս

Հակոբոս 3

Ընդդեմ անսանձ լեզվի

1 Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցիչներ մի՛ եղեք, իմացե՛ք, որ մեծ դատաստան պիտի ընդունեք,

2 որովհետև ամենքս շատ բաներով մեղանչում ենք։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարողանում է իր ամբողջ մարմինը սանձահարել։

3 Տե՛ս, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք մեզ հնազանդվեն, ու նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։

4 Ահա նավերը ևս, որ այդքան մեծ են ու սաստիկ հողմերից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են, դեպի ո՛ր կողմ ղեկավարը կամենում է։

5 Այդպես էլ լեզուն. մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Տե՛ս, մի փոքր կրակը ինչքա՜ն անտառ է հրդեհում։

6 Լեզուն էլ կրակէ,մի անիրավության աշխարհ։ Լեզուն մեր անդամների մեջ է դրված. նա է ամբողջ մարմինն ապականում և այրում մեր գոյության շրջանը, նա ինքը բորբոքված է գեհենից։

7 Գազանների, թռչունների, սողունների և ծովում եղողների ամբողջ բնությունը հնազանդեցված է և հնազանդվում է մարդկային բնությանը։

8 Բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող հնազանդեցնել. նա անզուսպ ու չար է՝ մահաբեր թույնով լցված։

9 Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը, նրանով նաև անիծում ենք մարդկանց, որ Աստծու նմանությամբ են ստեղծված։

10 Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք։ Պետք չէ, եղբայրնե՛ր, որ դա այդպես լինի։

11 Մի՞թե մի աղբյուր նույն ակունքից քաղցր ու դառըջուրկբխեցնի։

12 Մի՞թե հնարավոր է, եղբայրնե՛ր իմ, որ թզենին ձիթապտուղ տա, կամ որթատունկը՝ թուզ։ Ոչ էլ աղի աղբյուրը քաղցր ջուր կտա։

Երկրային և երկնային իմաստություն

13 Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. թող իր բարի վարքով ցույց տա հեզությամբ կատարված գործերը, որ իմաստություն է տալիս։

14 Բայց եթե ձեր սրտերում դառը նախանձ ու հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք և ճշմարտության դեմ մի՛ ստեք։

15 Այս իմաստությունը վերևից չի իջել, այլ երկրավոր է, մարմնավոր ու դիվական,

16 որովհետև որտեղ նախանձ ու եսասիրությունկա,այնտեղ անկարգություն և ամեն չար բան կա։

17 Իսկ ի վերուստտրվածիմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։

18 Արդարության պտուղը խաղաղությամբ սերմանվում է նրանց համար, ովքեր խաղաղություն են անում։

Categories
Հակոբոս

Հակոբոս 4

Բարեկամություն աշխարհի հետ

1 Որտեղի՞ց ձեր մեջ պատերազմներ ու որտեղի՞ց կռիվներ. չէ՞ որ այստեղից են՝ ձեր ցանկություններից, որոնք կռիվ են տալիս ձեր անդամների մեջ։

2 Ցանկանում եք, բայց չունեք, սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել, պատերազմում եք և կռվում եք, բայց չունեք, որովհետև չեք խնդրում։

3 Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։

4 Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ աշխարհի հանդեպ սերն Աստծու դեմ թշնամություն է։ Արդ ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։

5 Կամ թե կարծում եք Սուրբ Գիրքը զո՞ւր է ասում. «Աստված նախանձախնդրությամբ է պահանջում այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։

6 Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է.

«Աստված ամբարտավաններին հակառակ է,

բայց խոնարհներին շնորհ է տալիս»(Առկ. 3.34)։

7 Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի։

8 Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը։

9 Տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը թող սուգի վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության։

10 Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։

11 Իրար մի՛ բամբասեք, եղբայրնե՛ր։ Իր եղբորը բամբասողը կամ իր եղբորը դատողը օրենքի մասին է բամբասում և օրենքն է դատում։ Արդ եթե օրենքը դատում ես, օրենքը կատարող չես, այլ դատավոր։

12 Մեկն է օրենսդիրը և դատավորը, որ կարող է փրկել ու կորստյան մատնել. դու ո՞վ ես, որ ուրիշին դատում ես։

Զգուշացում պարծենալուց

13 Ուրեմն դուք, որ ասում եք. «Այսօր կամ վաղն այսինչ քաղաքը կգնանք ու այնտեղ մի տարի կմնանք, առևտուր կանենք և դրամ կշահենք»,

14 դուք, որ վաղվա օրը չգիտեք, ի՞նչ է ձեր կյանքը. մի գոլորշի է, որ մի կարճժամանակերևում է, իսկ հետո անհետանում։

15 Փոխարենը պետք է ասեիք. «Եթե Տերը կամենա, ու ապրենք, այս կամ այն բանը կանենք»։

16 Բայց այժմ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Ամեն այդպիսի պարծանք չար է։

17 Արդ ով բարին իմանա ու չանի, նրա համար մեղք է։

Categories
Հակոբոս

Հակոբոս 5

Ազդարարություն հարուստներին

1 Իսկ այժմ, հարուստնե՛ր, լացե՛ք ու ողբացե՛ք այն թշվառությունների վրա, որ գալու են ձեզ վրա։

2 Ձեր հարստությունը փտել է, և ձեր հագուստները ցեցի կեր են դարձել,

3 ձեր ոսկին ու արծաթը ժանգոտել են, և դրանց ժանգը ձեր դեմ վկայություն է լինելու ու ձեր մարմինները կրակի պես ուտելու է։ Դուք վերջին օրերի համար գանձեր դիզեցիք։

4 Ահա աղաղակում է վարձը այն մշակների, որոնք ձեր արտերում աշխատեցին, և դուք նրանցվարձըպահեցիք։ Հնձողների աղաղակները զորությունների Տիրոջ ականջին հասան։

5 Երկրի վրա շքեղ ապրեցիք ու վայելեցիք, ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար։

6 Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չհակառակվեց։

Համբերություն և աղոթք

7 Արդ, եղբայրնե՛ր, մինչև Տիրոջ գալուստը համբերո՛ղ եղեք։ Ահա մշակը համբերությամբ սպասում է հողի պատվական պտղին, մինչև առաջին ու վերջին անձրևը ստանա։

8 Դո՛ւք էլ համբերատար եղեք, ձեր սրտերը ամրացրե՛ք, որովհետև Տիրոջ գալուստը մոտեցել է։

9 Եղբայրնե՛ր, մեկդ մյուսի դեմ մի՛ տրտնջացեք, որ չդատվեք։ Ահա Դատավորը դռան առաջ կանգնած է։

10 Եղբայրնե՛ր, չարչարանքի ու համբերատարության օրինակ ունեցե՛ք մարգարեներին, որոնք Տիրոջ անունով քարոզեցին։

11 Ահա համբերողներին երանի ենք տալիս։ Հոբի համբերության մասին լսել եք և տեսել Տիրոջով նրա վերջը, որովհետև Տերը բազմագութ է և ողորմած։

12 Եվ ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ մի ուրիշ երդումով։ Բայց ձեր «այո»-ն՝ «այո», և «ոչ»-ը «ոչ» թող լինի, որ դատաստանի տակ չընկնեք։

13 Եթե ձեզանից մեկը նեղություն է կրում, թող աղոթի. եթե մեկն ուրախանում է, թող սաղմոս ասի։

14 Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեցներին կանչի, որ նրա վրա աղոթք անեն, նրան յուղով օծեն Տիրոջ անունով։

15 Հավատով աղոթքը հիվանդին կփրկի, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Իսկ եթե մեղք գործած լինի, նրան թողություն կտրվի։

16 Միմյանց խոստովանե՛քձերմեղքերը և միմյանց համար աղոթե՛ք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։

17 Եղիան մեզ պես մարդ էր. նա ջերմեռանդ աղոթեց, որ անձրև չգա, և երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չեկավ։

18 Դարձյալ աղոթեց, և երկինքն անձրև տվեց, ու երկիրն իր պտուղը բուսցրեց։

19 Եղբայրնե՛ր, եթե ձեզանից մեկը ճշմարտության ճանապարհից շեղվի, իսկ մեկուրիշընրան հետ բերի,

20 թող իմանա, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ բերողը մի հոգու մահից կփրկի և բազում մեղքերից կմաքրի։