Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 31

Հակոբը փախչում է Լաբանից

1 Հակոբըլսեց Լաբանի որդիների խոսքերը, որ ասում էին. «Հակոբը մեր հոր ամբողջ ունեցածն առավ և այս ամբողջ հարստությունը մեր հոր ունեցվածքից ստացավ»։

2 Հակոբը տեսավ, որ Լաբանի երեսն առաջվա նման չէրիր հանդեպ։

3 Տերն ասաց Հակոբին. «Վերադարձի՛ր քո հայրերի երկիրն ու քո ազգականների մոտ, և ես քեզ հետ կլինեմ»։

4 Հակոբըմարդուղարկեց և Ռաքելին ու Լիային կանչեց դաշտ՝ իր հոտերի մոտ։

5 Եվ ասաց նրանց. «Ես ձեր հոր երեսից տեսնում եմ, որ ինձ հետ առաջվա պես չէ։ Սակայն իմ հոր Աստվածն ինձ հետ է։

6 Դուք գիտեք, որ ես իմ ամբողջ ուժով ծառայեցի ձեր հորը,

7 իսկ ձեր հայրն ինձ խաբեց և իմ վարձը տասն անգամ փոխեց. բայց Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վնասի։

8 Երբ նա ասում էր,թե՝“Պիսակավորները քո վարձը լինեն”, այն ժամանակ բոլոր ոչխարները պիսակավոր էին ծնում, իսկ երբ ասում էր,թե՝“Քո վարձը բծավորները լինեն”, այն ժամանակ բոլոր ոչխարները բծավոր էին ծնում։

9 Այսպես Աստված ձեր հոր հոտերն առավ և ինձ տվեց։

10 Այն ժամանակ, երբ ոչխարները տաքանում էին, աչքերս բարձրացրի և երազում տեսա, որ հոտերի հետ զուգավորվող նոխազները բծավոր, խայտաբղետ և գորշախայտ էին։

11 Աստծու հրեշտակը երազի մեջ ինձ ասաց. “Հակո՛բ”։ Ես ասացի. “Ահա եսայստեղ եմ”։

12 Նա ասաց. “Աչքերդ բարձրացրո՛ւ և նայի՛ր նոխազների հետ զուգավորվող հոտերին. բծավոր, խայտաբղետ և գորշագույն են. որովհետև տեսա ամենը, ինչ որ արեց քեզ Լաբանը։

13 Ես եմ Բեթելի Աստվածը, որտեղ հուշարձան օծեցիր և այնտեղ ուխտ արեցիր ինձ։ Այժմ վեր կաց գնա՛ այս երկրից և վերադարձի՛ր քո ծննդավայրը”»։

14 Ռաքելն ու Լիան պատասխանեցին և ասացին նրան. «Մեր հոր տանը մեզ համար դեռ բաժին և ժառանգություն կա՞։

15 Մի՞թե նրա համար մենք օտարականներ չհամարվեցինք, քանի որ վաճառեց մեզ և մեր փողն էլ կերավ։

16 Դրա համար այն ամբողջ հարստությունը, որ Աստված առավ մեր հորից, մերն է և մեր զավակներինը։ Այժմ արա՛, ինչ որ Աստված ասել է քեզ»։

17 Հակոբը վեր կացավ և իր որդիներին ու կանանց նստեցրեց ուղտերի վրա։

18 Նա վերցրեց իր բոլոր անասուններն ու իր ամբողջ ունեցվածքը, որ ստացավ, իր սեփական անասունները, որ ստացավ Փադան-Արամում, որպեսզի գնա Քանանի երկիրը՝ իր հայր Իսահակի մոտ։

19 Քանի որ Լաբանը գնացել էր իր ոչխարները խուզելու, Ռաքելը գողացավ իր հոր կուռքերը։

20 Հակոբը ասորի Լաբանից ծածուկ փախավ, որովհետև չասաց նրան, թե փախչում է։

21 Այսպես փախավ նա՝հետը վերցնելովիր ամբողջ ունեցածը։ Անցավ գետը և իր երեսը դարձրեց դեպի Գաղաադ լեռը։

22 Երրորդ օրը Լաբանին հայտնեցին, թե Հակոբը փախել է։

23 Նա իր հետ վերցրեց իր եղբայրներին և նրա ետևից յոթ օրվա ճանապարհ գնաց և նրան հասավ Գաղաադ լեռան մոտ։

24 Աստված գիշերը երազում ասորի Լաբանի մոտ եկավ և ասաց նրան. «Զգուշացի՛ր, որ Հակոբի հետ ո՛չ լավ և ո՛չ վատ չխոսես»։

25 Լաբանը հասավ Հակոբին։ Հակոբն իր վրանը բացել էր լեռան վրա. Լաբանն էլ իր եղբայրների հետ Գաղաադ լեռան վրավրանբացեց։

26 Լաբանն ասաց Հակոբին. «Այդ ի՞նչ արեցիր. ինձանից ծածուկ փախար և իմ աղջիկներին քշեցիր սրով գերի առնվածների պես։

27 Ինչո՞ւ թաքցրիր և ինձանից գաղտնի փախար ու չիմացրիր ինձ, որպեսզի քեզ ճանապարհ դնեի ուրախությամբ ու երգերով, թմբուկներով ու քնարներով։

28 Թույլ չտվեցիր ինձ, որ համբուրեի որդիներիս ու աղջիկներիս։ Հիմա հիմարություն արեցիր։

29 Իմ ձեռքում ուժ կա ձեզ չարիք անելու համար, բայց ձեր հոր Աստվածը երեկ գիշեր ինձ հետ խոսեց՝ ասելով. “Զգուշացի՛ր, որ Հակոբի հետ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ չխոսես”։

30 Հիմա գնալը գնում ես, քանի որ շատ էիր ցանկանում գնալ քո հոր տունը. բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածները»։

31 Հակոբը պատասխանեց և ասաց Լաբանին. «Նրա համար, որ վախեցա, քանի որ մտածեցի, թե միգուցե ինձանից խլես քո աղջիկներին։

32 Բայց քո աստվածները ում մոտ որ գտնես, թող նա չապրի։ Մեր հարազատների ներկայությամբ խուզարկի՛ր. ինչ որ լինի ինձ մոտ, վերցրո՛ւ քեզ»։ Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր դրանք։

33 Լաբանը մտավ Հակոբի վրանը, Լիայի վրանը և երկու աղախինների վրանը, բայց չգտավ։ Նա դուրս եկավ Լիայի վրանից և մտավ Ռաքելի վրանը։

34 Ռաքելը վերցրեց կուռքերը, դրանք դրեց ուղտի թամբի տակ և նստեցդրանցվրա։ Լաբանն ամբողջ վրանում փնտրեց, բայց չգտավ։

35 Նա ասաց իր հորը. «Թող իմ տերը չբարկանա, որ չեմ կարող վեր կենալ քո առաջ, որովհետև կանանց սովորականամսականիմեջ եմ»։Լաբանըփնտրեց, բայց կուռքերը չգտավ։

36 Հակոբը բարկացավ և վիճեց Լաբանի հետ։ Հակոբը Լաբանին ասաց. «Ի՞նչ է իմ հանցանքը, ի՞նչ է իմ մեղքը, որ ընկել ես իմ ետևից։

37 Երբ իմ ամբողջ կահկարասին խառնեցիր, որևէ բան գտա՞ր քո տան բոլոր կարասիներից. դի՛ր այստեղ՝ իմ և քո հարազատների առաջ, և թող նրա՛նք դատ անեն մեր երկուսի միջև։

38 Ահա քսան տարի է, ինչ քեզ հետ էի, և քո ոչխարներն ու այծերը ձագ չվիժեցին, և քո հոտի խոյերը չկերա։

39 Գազանիպատառոտածը չբերեցի քեզ մոտ. ես էի քաշում վնասը. ցերեկով գողացվածը և գիշերով գողացվածը ինձնից էիր պահանջում։

40 Այսպես էի. ցերեկվա տաքը և գիշերվա ցուրտը մաշեցնում էին ինձ, և քունը փախել էր աչքերիցս։

41 Այսպես քսան տարի քո տանը ծառայեցի քեզ. տասնչորս տարի քո երկու աղջիկների համար և վեց տարի քո հոտերի համար, իսկ դու տասն անգամ փոխեցիր իմ վարձը։

42 Եթե իմ հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը և Իսահակի Երկյուղը ինձ հետ չլիներ, անպատճառ ինձ դատարկաձեռն ճանապարհ դրած կլինեիր։ Աստված տեսավ իմ տառապանքն ու իմ ձեռքի աշխատանքը և երեկ գիշեր հանդիմանեցքեզ»։

Համաձայնություն Հակոբի և Լաբանի միջև

43 Լաբանը պատասխանեց և ասաց Հակոբին. «Այս աղջիկները իմ աղջիկներն են, այս որդիները իմ որդիներն են, այս հոտերը իմ հոտերն են, և այն ամենը, ինչ որ դու տեսնում ես, իմն է։ Եվ ի՞նչ անեմ այսօր իմ այս աղջիկներին կամ իրենց ծնած զավակներին։

44 Բայց հիմա եկ ես և դու ուխտ անենք, և իմ ու քո միջև վկայություն լինի»։

45 Եվ Հակոբը մի քար վերցրեց և այն կանգնեցրեց որպես հուշարձան։

46 Հակոբն իր հարազատներին ասաց. «Քարե՛ր հավաքեք»։ Նրանք քարեր վերցրին ու կույտ սարքեցին և այնտեղ՝ այդ կույտի մոտ,հացկերան։

47 Լաբանը նրա անունը Եգար-Սահադութադրեց, իսկ Հակոբը նրա անունը Գաղաադդրեց։

48 Լաբանն ասաց. «Այս քարակույտն այսօր վկա է իմ ու քո միջև»։ Դրա համար էլ նրա անունը Գաղաադ դրվեց.

49 նաև Մասփա,որովհետևԼաբաննասաց. «Տերը թող դիտի ինձ ու քեզ, երբ մենք բաժանվենք իրարից։

50 Եթե իմ աղջիկներին վշտացնես կամ եթե իմ աղջիկների վրաուրիշկանայք առնես, մեկը չկա մեզ հետ. տե՛ս, իմ ու քո միջև Աստվա՛ծ է վկա»։

51 Լաբանն ասաց Հակոբին. «Ահա այս կույտը, ահա այս հուշարձանը, որ ես կանգնեցրի իմ ու քո միջև.

52 վկա է այս կույտը, վկա է այս հուշարձանը, որ ես այս կույտից այն կողմ չանցնեմ ու չգամ դեպի քեզ, իսկ դու էլ այս կույտից և այս հուշարձանից չանցնես դեպի ինձ՝ չարիքի համար։

53 Աբրահամի Աստվածն ու Նաքորի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը դատավոր լինի մեր միջև»։ Եվ Հակոբը իր հոր՝ Իսահակի Երկյուղով երդում արեց։

54 Հակոբը զոհեր մատուցեց այդ լեռան վրա և կանչեց իր հարազատներին, որ հաց ուտեն։ Եվ հաց կերան ու գիշերը լեռան վրա մնացին։

55 Լաբանը վաղ առավոտյան վեր կացավ, համբուրեց իր որդիներին ու աղջիկներին և օրհնեց նրանց։ Լաբանը վերադարձավ իր բնակավայրը։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 32

Հակոբը պատրաստվում է հանդիպել Եսավի հետ

1 Հակոբը գնաց իր ճանապարհը, և Աստծու հրեշտակները հանդիպեցին նրան։

2 Երբ Հակոբը տեսավ նրանց, ասաց. «Սա Աստծու բանակն է», և այդ վայրի անունը դրեց Մանայիմ։

3 Հակոբն իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիր երկիրը, Եդովմի գավառը։

4 Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Այսպե՛ս ասացեք իմ տիրոջը՝ Եսավին. “Այսպես է ասում քո ծառա Հակոբը. Լաբանի մոտ պանդխտություն արեցի և մինչև հիմա այնտեղ ապրեցի։

5 Ես ունեմ արջառներ, էշեր, հոտեր, ծառաներ և աղախիններ։ Հիմամարդեմ ուղարկում իմացնելու իմ տիրոջը, որ շնորհ գտնեմ քո առաջ”»։

6 Պատգամավորները, վերադառնալով Հակոբի մոտ, ասացին. «Գնացինք քո եղբոր՝ Եսավի մոտ. նա էլ չորս հարյուր մարդկանցով գալիս է քեզ դիմավորելու»։

7 Հակոբը շատ վախեցավ և շփոթվեց. իր հետ եղած ժողովրդին, հոտերը, արջառները և ուղտերը երկու խմբի բաժանեց՝

8 մտածելով. «Եթե Եսավը հասնի և մի խմբին հարվածելու լինի, մյուս խումբը կազատվի»։

9 Եվ Հակոբն ասաց. «Ո՛վ իմ հայր Աբրահամի Աստված և իմ հայր Իսահակի Աստված, ո՛վ Տեր, որ ինձ ասացիր. “Վերադարձի՛ր քո երկիրը և քո ազգականների մոտ, և բարիք կանեմ քեզ”։

10 Ես արժանի չեմ այն բոլոր ողորմություններին և ամեն հավատարմությանը, որ ցույց ես տվել քո ծառային, որովհետև միայն գավազանովս անցա այս Հորդանանից, իսկ հիմա երկու խմբիտերեղա։

11 Ազատի՛ր ինձ հիմա իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև վախենում եմ նրանից. միգուցե գա և հարվածի ինձ ու մորը՝ երեխաների հետ։

12 Դու ասացիր, թե՝ “Անպատճառ բարիք կանեմ քեզ և քո սերունդը ծովի ավազի չափ կանեմ, որ շատությունից հաշվել չլինի”»։

13 Հակոբնայդ գիշեր այնտեղ մնաց. և իր ունեցածից իր եղբայր Եսավի համար ընծաներ վերցրեց.

14 երկու հարյուր այծ, քսան նոխազ, երկու հարյուր մաքի և քսան խոյ,

15 երեսուն ծիծ տվող ուղտ՝ իրենց ձագերի հետ, քառասուն կով, տասը ցուլ, քսան էգ էշ և տասը քուռակ։

16 Նա յուրաքանչյուր հոտ առանձին-առանձին իր ծառաների ձեռքը հանձնեց և ասաց իր ծառաներին. «Անցե՛ք իմ առաջ և հոտերի միջև տարա՛ծք թողեք»։

17 Առաջինին պատվիրեց՝ ասելով. «Երբ իմ եղբայր Եսավը հանդիպի քեզ և հարցնի, թե՝ “Դու ո՞ւմծառանես և ո՞ւր ես գնում, և ո՞ւմն է առջևիցդգնացող այս հոտը”,

18 այն ժամանակ կասես. “Քո ծառա Հակոբինն է. սա ընծա է՝ իմ տիրոջը՝ Եսավին ուղարկված, իսկ ինքն էլ ահա մեր ետևում է”»։

19 Այսպես էլ պատվիրեց երկրորդին, երրորդին և հոտերի ետևից բոլոր գնացողներին՝ ասելով. «Այսպե՛ս կխոսեք Եսավի հետ, երբ հանդիպեք նրան։

20 Եվ ասացե՛ք. “Ահա քո ծառա Հակոբն էլ մեր ետևում է”». որովհետև ասում էր. «Կփափկեցնեմ նրան այս ընծաներով, որ գնում են իմ առջևից, և ապա կտեսնեմ նրա երեսը. գուցե նա ինձ ընդունի»։

21 Ընծաներն իրենից առաջ գնացին, իսկ ինքն այդ գիշեր մնացայնտեղ՝բանակատեղիում։

22 Եվ այն գիշերը վեր կացավ, առավ իր երկու կանանց, իր երկու աղախիններին, իր տասնմեկ որդիներին և անցավ Հաբոկի ծանծաղուտով։

23 Նրանց առավ, անցկացրեց վտակով, անցկացրեց նաև իրամբողջունեցվածքը։

Հակոբը մենամարտում է Փանուելում

24 Եվ Հակոբը մնաց միայնակ։ Եվ մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչև արևածագ։

25 Երբմարդըտեսավ, որ չկարողացավ հաղթել նրան, դիպավ նրա ազդրի ջղին, և Հակոբի ազդրի ջիղը թուլացավ նրա հետ գոտեմարտելու ժամանակ։

26 Նա ասաց. «Թո՛ւյլ տուր ինձ, որովհետև արշալույսը բացվեց»։Հակոբնասաց. «Չեմ թողնի քեզ, մինչև որ ինձ չօրհնես»։

27 Եվ ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա էլ պատասխանեց. «Հակոբ է»։

28 Նա ասաց. «Քո անունն այլևս թող Հակոբ չասվի, այլ Իսրայել,որովհետև դու մարտնչեցիր Աստծու հետ ու մարդկանց հետ և հաղթեցիր»։

29 Հակոբը հարցրեց և ասաց. «Աղաչում եմ, ասա՛ քո անունը»։ Նա պատասխանեց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»։ Եվ նա այնտեղ օրհնեցՀակոբին։

30 Հակոբն այդ տեղը կոչեց Փանուել,որովհետև,-ասաց նա,- «Աստծուն տեսա դեմ առ դեմ և ողջ մնացի»։

31 Արեգակը ծագեց Հակոբի վրա, երբ Փանուելից անցավ, և կաղում էր իր ազդրի վրա։

32 Դրա համար էլ Իսրայելի որդիները մինչև այսօր ազդրի վրայի թուլացած ջիղը չեն ուտում, որովհետև Հակոբի ազդրի թուլացած ջղին դիպավ։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 33

Հակոբը հանդիպում է Եսավին

1 Հակոբն իր աչքերը բարձրացրեց ու նայեց։ Եվ ահա գալիս էր Եսավը, նրա հետ՝ չորս հարյուր մարդ։Հակոբնիր զավակներին բաժանեց ուհանձնեցԼիային, Ռաքելին և երկու աղախիններին։

2 Եվ աղախիններին իրենց զավակներով կանգնեցրեց առջևում, Լիային իր զավակներով՝ նրանց ետևում, իսկ Ռաքելին ու Հովսեփին՝ ամենավերջում։

3 Ինքն անցավ նրանց առաջը և մինչև գետին յոթ անգամ խոնարհություն արեց նախքան իր եղբորը մոտենալը։

4 Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան, փաթաթվեց նրա պարանոցին և համբուրեց նրան, և լաց եղան։

5 Եսավը,իր աչքերը վեր բարձրացնելով, տեսավ կանանց ու զավակներին և ասաց. «Սրանք քո ի՞նչն են»։ Նա պատասխանեց. «Այն զավակներն են, որ Աստված պարգևել էքո ծառային»։

6 Աղախիններն ու նրանց զավակները մոտեցան և խոնարհություն արեցին։

7 Լիան ու նրա զավակներն էլ մոտեցան և խոնարհություն արեցին։ Վերջում մոտեցան Հովսեփն ու Ռաքելը և խոնարհություն արեցին։

8 Եսավըհարցրեց. «Ինչի՞ համար է քո այս ամբողջ խումբը, որին ես հանդիպեցի»։Հակոբնասաց. «Իմ տիրոջ առաջ շնորհ գտնելու համար է»։

9 Եսավն ասաց. «Ես շատ ունեմ, եղբա՛յր իմ, քոնը քեզ լինի»։

10 Հակոբն ասաց. «Ո՛չ, խնդրեմ, եթե շնորհ գտա քո առաջ, ընդունի՛ր իմ ընծան իմ ձեռքից հենց նրա համար, որ տեսա քո երեսը Աստծու երեսը տեսնելու պես, և դու բարեհաճ եղար իմ հանդեպ։

11 Խնդրեմ, ընդունի՛ր քեզ բերած իմ ընծան, որովհետև Աստված ողորմեց ինձ, և որովհետև ես ամեն բան ունեմ»։ Պնդեց, և նա էլ ընդունեց։

12 Եվ նա ասաց. «Վեր կենանք գնանք, և ես կգնամ քո առաջից»։

13 Հակոբնասաց նրան. «Իմ տերը գիտի, որ զավակները նուրբ են, և ինձ հետ եղած ոչխարներն ու արջառներն էլ ձագերով են. եթե նրանց մեկ օր անընդհատ քշեն, բոլոր հոտերը կսատկեն։

14 Ուրեմն թող իմ տերն իր ծառայի առջևից գնա, իսկ ես մենակ կամաց-կամաց կգնամ իմ առջևում եղած անասունների ընթացքով և իմ երեխաների ընթացքով, մինչև որ գամ Սեիր՝ իմ տիրոջ մոտ»։

15 Եսավն ասաց. «Թող ինձ հետ եղած ժողովրդից քեզ մոտ թողնեմ»։Հակոբըպատասխանեց. «Ի՞նչ կարիք կա. թող իմ տիրոջ առաջ շնորհ գտնեմ»։

16 Այսպես Եսավն այդ օրը իր ճանապարհով վերադարձավ Սեիր։

17 Հակոբը գնաց Սոկքովթ, իր համար տուն շինեց և իր հոտերի համար՝ փարախներ։ Դրա համար այդ վայրը կոչվեց Սոկքովթ։

18 Միջագետքից վերադառնալիս Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմքաղաքը, որ գտնվում է Քանանի երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։

19 Այն արտի կալվածքը, որտեղ կանգնեցրել էր իր վրանը, ծախու էր առել Սյուքեմի հայր Եմորից հարյուր կեսիթայով։

20 Այդտեղ մի զոհասեղան շինեց և անունը դրեց Էլ-Էլոհե-Իսրայել։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 34

Դինայի բռնաբարումը

1 Դինան՝ Լիայի աղջիկը, որին նա ծնել էր Հակոբի համար, ելավ տեսնելու այդ երկրի աղջիկներին։

2 Այդ երկրի իշխան խևացի Եմորի որդի Սյուքեմը տեսավ նրան, առավ ու պառկեց նրա հետ և պղծեց նրան։

3 Նրա հոգին կապվեց Դինային՝ Հակոբի աղջկան. և սիրեց այդ աղջկան ու քաղցրությամբխոսեց աղջկա հետ։

4 Սյուքեմը խոսեց իր հայր Եմորի հետ ու ասաց. «Այս աղջկան ինձ համար կնությա՛ն առ»։

5 Հակոբն իմացավ, որ նա պղծել է իր Դինա աղջկան, բայց նրա որդիները դաշտում էին նրա հոտերի հետ, և Հակոբը լռեց մինչև նրանց գալը։

6 Սյուքեմի հայր Եմորը գնաց Հակոբի մոտ՝ խոսելու նրա հետ։

7 Հակոբի որդիները եկան դաշտից և հենց որ լսեցին, նեղվեցին ու շատ բարկացան, որՍյուքեմնԻսրայելում անզգամություն արեց՝ Հակոբի աղջկա հետ պառկելով, և որ այդպիսի բան չպետք է լիներ։

8 Եմորը խոսեց նրանց հետ և ասաց. «Իմ որդի Սյուքեմի սիրտը կպել է ձեր աղջկան. խնդրեմ աղջկան տվե՛ք նրան կնության

9 և խնամությո՛ւն արեք մեզ հետ. ձեր աղջիկներին մե՛զ տվեք և մեր աղջիկներին առե՛ք ձեզ համար։

10 Բնակվե՛ք մեզ հետ, և այս երկիրը ձեր առջև բաց է. բնակվե՛ք, առևտո՛ւր արեք և կալվածքնե՛ր ձեռք բերեք նրա մեջ»։

11 Սյուքեմն ասաց աղջկա հորն ու նրա եղբայրներին. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ. ինչ որ ասեք ինձ, կտամ։

12 Խիստ շատ օժիտ ու ընծա՛ սահմանեք, և ես կտամ, ինչպես որ ասեք ինձ, միայն թե աղջկան ինձ կնությա՛ն տվեք»։

13 Հակոբի որդիները խաբեությամբ պատասխանեցին Սյուքեմին և նրա հայր Եմորին. այդպես ասացին, որովհետևՍյուքեմըպղծել էր իրենց քրոջը՝ Դինային,

14 և ասացին նրանց. «Մենք չենք կարող այդ բանն անել՝ մեր քրոջը տալ մի մարդու, որ անթլփատ է. որովհետև դա անպատվություն է մեզ համար։

15 Մենք ձեզ հետ կհամաձայնվենք միայն այն պայմանով, որ դուք լինեք մեզ նման, որ ձեր ամեն արուն թլփատվի։

16 Այն ժամանակ մեր աղջիկներին կտանք ձեզ և ձեր աղջիկներին մենք կառնենք և ձեզ հետ կբնակվենք ու մեկ ժողովուրդ կլինենք։

17 Բայց եթե չլսեք մեզ ու չթլփատվեք, այն ժամանակ մենք մեր աղջկան կվերցնենք ու կգնանք»։

18 Նրանց խոսքերը հաճելի թվացին Եմորին և Եմորի որդի Սյուքեմին։

19 Եվ այն պատանին չհապաղեց այդ բանն անել, որովհետև սիրում էր Հակոբի աղջկան։ Իսկ նա իր հոր տանը ամենից հարգարժանն էր։

20 Եմորն ու նրա որդի Սյուքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մոտ և խոսեցին իրենց քաղաքի մարդկանց հետ՝ ասելով.

21 «Այս մարդիկ խաղաղությամբ են վարվում մեզ հետ, ուստի թող բնակվենայսերկրում և առևտուր անեն այստեղ։ Ահա ընդարձակ երկիրը նրանց առջև է։Եկեքնրանց աղջիկներին կին առնենք մեզ համար և մեր աղջիկներին տանք նրանց։

22 Բայց այս մարդիկ համաձայնվում են մեզ հետ բնակվել և մեկ ժողովուրդ լինել միայն այն պայմանով, որ մեր միջից ամեն արու թլփատվի, ինչպես որ նրանք են թլփատվում։

23 Նրանց հոտերը, նրանց ունեցվածքը և բոլոր անասունները մի՞թե մերը չեն լինի, միայն թե մենք համաձայնվենք նրանց հետ, որ բնակվեն մեզ հետ»։

24 Եմորի և նրա որդի Սյուքեմի խոսքերին անսացին բոլորը, ովքեր դուրս էին գալիս նրա քաղաքի դարպասից. և ամեն տղամարդ, որ դուրս էր գալիս նրա քաղաքի դարպասից, թլփատվեց։

25 Երրորդ օրը, երբ նրանք ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնը և Ղևին, ամեն մեկն առնելով իր սուրը, համարձակ մտան քաղաք և սպանեցին բոլոր արուներին։

26 Եվ սրի քաշեցին Եմորին ու նրա որդի Սյուքեմին և Սյուքեմի տնից առան Դինային ու դուրս եկան։

27 Հակոբի որդիները եկան այն սպանվածների վրա և կողոպտեցին քաղաքը, որովհետև պղծել էին իրենց քրոջը։

28 Նրանք վերցրին նրանց հոտերն ու արջառները, նրանց էշերը և ինչ որ կար քաղաքում ու դաշտում։

29 Եվ գերի տարան նրանց ամբողջ ունեցվածքը, նրանց բոլոր երեխաներին ու կանանց և կողոպտեցին տներում ամբողջ գտնվածը։

30 Հակոբն ասաց Շմավոնին և Ղևիին. «Ինձ այս երկրի բնակիչների՝ քանանացիների և փերեզացիների մեջ ատելիդարձնելով՝ փորձանքի մեջ գցեցիք ինձ։ Ինձ հետ քիչ մարդիկ կան. նրանք կհավաքվեն իմ դեմ, կհարվածեն ինձ, և կկորչենք ես և իմ տունը»։

31 Նրանք ասացին. «Հապա պե՞տք էր, որ պոռնիկի պես վարվեր մեր քրոջ հետ»։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 35

Աստված օրհնում է Հակոբին

1 Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, բարձրացի՛ր դեպի Բեթել և այնտե՛ղ բնակվիր և այնտեղ մի զոհասեղա՛ն շինիր Աստծուն, որ երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»։

2 Հակոբն ասաց իր ընտանիքին և իր հետ եղող բոլորին. «Հեռացրե՛ք ձեր մեջ եղած օտար աստվածները, մաքրվե՛ք և փոխե՛ք ձեր հանդերձները։

3 Վեր կենանք բարձրանանք դեպի Բեթել, որպեսզի այնտեղ զոհասեղան շինեմ այն Աստծուն, որը լսեց ինձ իմ նեղության օրը և ինձ հետ էր իմ ճանապարհորդության ժամանակ»։

4 Եվ Հակոբին տվեցին իրենց ձեռքին եղած բոլոր օտար աստվածները և իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Սյուքեմի մոտ գտնվող կաղնու տակ։

5 Ճանապարհ ընկան, և Աստծու երկյուղը պատեց իրենց շուրջը եղած քաղաքները, և բնակիչները չհետապնդեցին Հակոբի որդիներին։

6 Հակոբը և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթել, որ Քանանի երկրում է։

7 Այնտեղ մի զոհասեղան շինեց և այդ տեղը կոչեց Էլ-Բեթել,որովհետև այդտեղ էր Աստված երևացել իրեն, երբ որ փախչում էր իր եղբորից։

8 Ռեբեկայի դայակ Դեբորան մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որին տրվեց Ալոն-Բախութանունը։

9 Աստված դարձյալ երևաց Հակոբին, երբ նա վերադառնում էր Միջագետքից, և օրհնեց նրան։

10 Աստված նրան ասաց. «Քո անունը Հակոբ է. դու այլևս Հակոբ չես կոչվելու, այլ Իսրայել կլինի քո անունը»։ Եվ նրա անունը դրեց Իսրայել։

11 Աստված ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը. աճի՛ր և բազմացի՛ր. թող քեզնից ազգ և ազգերի բազմություններ լինեն, թագավորներ դուրս գան քո երանքից։

12 Այն երկիրը, որ տվեցի Աբրահամին և Իսահակին, քեզ եմ տալու և քեզանից հետո քո սերնդին եմ տալու այդ երկիրը»։

13 Եվ Աստված բարձրացավ նրանից, այն տեղից, որտեղ խոսել էր նրա հետ։

14 Հակոբը մի հուշարձան կանգնեցրեց այն տեղում, որտեղԱստվածխոսել էր նրա հետ, քարե մի հուշարձան, և նրա վրա թափելու նվեր տվեց ու յուղ թափեց նրա վրա։

15 Հակոբն այն տեղի անունը, որտեղ Աստված խոսել էր իր հետ, Բեթել դրեց։

Ռաքելի մահը

16 Եվ Բեթելից ճանապարհվեցին։ Դեռ մի քիչ ճանապարհ կար մինչև Եփրաթա, որտեղ Ռաքելը ծննդաբերեց։ Ծննդաբերելիս շատ դժվարություն քաշեց։

17 Երբ ծննդաբերելիս շատ դժվարություն էր քաշում, մանկաբարձուհին ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետև սա էլ քեզ համար տղա է»։

18 Եվ երբ նրա հոգին դուրս էր գալիս (քանի որ մեռնում էր), նրա անունը դրեց Բենոնի, բայց նրա հայրը Բենիամինկոչեց նրան։

19 Ռաքելը մեռավ և թաղվեց Եփրաթայի ճանապարհին, որ Բեթլեհեմն է։

20 Հակոբը նրա գերեզմանի վրա մի արձան կանգնեցրեց, որը մինչև այսօր Ռաքելի գերեզմանի արձանն է։

21 Իսրայելը ճանապարհվեց և իր վրանը խփեց Միգդալ-Եդերիցայն կողմ։

22 Երբ Իսրայելը բնակվում էր այդ երկրում, Ռուբենը գնաց և պառկեց իր հոր հարճի՝ Բաղղայի հետ, և Իսրայելը լսեցայդ։

Հակոբի որդիները տասներկուսն էին։

Հակոբի զավակները

23 Լիայի որդիները՝ Ռուբեն՝ Հակոբի անդրանիկը, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար և Զաբուղոն։

24 Ռաքելի որդիները՝ Հովսեփ և Բենիամին։

25 Ռաքելի աղախին Բաղղայի որդիները՝ Դան և Նեփթաղիմ։

26 Լիայի աղախին Զեղփայի որդիները՝ Գադ և Ասեր։ Սրանք են Հակոբի որդիները, որոնք ծնվեցին նրա համար Միջագետքում։

Իսահակի մահը

27 Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե Արբայի քաղաքը, այսինքն՝ Քեբրոն, որտեղ պանդխտության մեջ ապրել էին Աբրահամն ու Իսահակը։

28 Իսահակն ապրեց հարյուր ութսուն տարի։

29 Իսահակը ծերացած և օրերից հագեցած հոգին ավանդեց ու մեռավ և միացավ իր ժողովրդին։ Նրա որդիները՝ Եսավն ու Հակոբը, թաղեցին նրան։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 36

Եսավի սերունդը

1 Այս են Եսավի, այսինքն՝ Եդովմի սերունդները։

2 Եսավը կանայք առավ քանանացի աղջիկներից՝ Ադդային՝ քետացի Ելոնի աղջկան, Ողիբամային՝ խևացի Սեբեգոնի դուստր Անայի աղջկան,

3 և Բասեմաթին՝ Իսմայելի աղջկան՝ Նաբեոթի քրոջը։

4 Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին. Բասեմաթը ծնեց Ռագուելին.

5 Ողիբաման ծնեց Հեուսին, Հեգղոմին և Կորխին։ Սրանք են Եսավի որդիները, որոնք ծնվեցին նրա համար Քանանի երկրում։

6 Եսավն առավ իր կանանց, տղաներին ու աղջիկներին, իր տան բոլոր մարդկանց, իր հոտերն ու իր անասունները և իր ամբողջ ունեցվածքը, որ ձեռք էր բերել Քանանի երկրում, և գնաց իր եղբայր Հակոբից մի ուրիշ երկիր,

7 որովհետև իրենց ունեցվածքն այնքան շատ էր, որ չէին կարող միասին բնակվել, և այն երկիրը, որտեղ ապրում էին պանդխտության մեջ, այլևս չէր բավարարում նրանց՝ իրենցունեցածհոտերի պատճառով։

8 Եվ Եսավը բնակվեց Սեիր լեռան վրա։ Եսավը Եդովմն է։

9 Ահա սրանք են եդովմացիների նախահայր Եսավի սերունդները Սեիր լեռան վրա։

10 Սրանք են Եսավի որդիների անունները. Եղիփազ՝ Եսավի կին Ադդայի որդին, Ռագուել՝ Եսավի կին Բասեմաթի որդին։

11 Եղիփազի որդիներն են՝ Թեման, Օմար, Սեփով, Գոթամ և Կենեզ։

12 Թամնանը Եսավի որդի Եղիփազի հարճն էր, որը Եղիփազի համար ծնեց Ամաղեկին։ Սրանք էին Եսավի կնոջ՝ Ադդայի որդիները։

13 Ռագուելի որդիները սրանք են՝ Նահաթ, Զարա, Սամմա և Մեզա. սրանք Եսավի կնոջ՝ Բասեմաթի որդիներն էին։

14 Եսավի կնոջ՝ Սեբեգոնի աղջկա՝ Անայի աղջիկ Ողիբամայի որդիները սրանք են՝ Հեուս, Հեգղոմ և Կորխ, որոնց ծնեց Եսավի համար։

15 Սրանք են Եսավի որդիների իշխանները. Եսավի անդրանիկի՝ Եղիփազի որդիներինը՝ իշխան Թեման, իշխան Օմար, իշխան Սեփով, իշխան Կենեզ,

16 իշխան Կորխ, իշխան Գոթամ և իշխան Ամաղեկ։ Սրանք են Եդովմի երկրում Եղիփազի իշխանները։ Սրանք Ադդայի որդիներն էին։

17 Եսավի որդի Ռագուելի որդիները սրանք են՝ իշխան Նահաթ, իշխան Զարա, իշխան Սամմա և իշխան Մեզա։ Սրանք են Եդովմի երկրում Ռագուելի իշխանները. սրանք Եսավի կնոջ՝ Բասեմաթի որդիներն էին։

18 Եսավի կնոջ՝ Ողիբամայի որդիները սրանք են՝ իշխան Հեուս, իշխան Հեգղոմ, իշխան Կորխ։ Սրանք են Եսավի կնոջ՝ Անայի աղջիկ Ողիբամայի իշխանները։

19 Սրանք են Եսավի, այսինքն՝ Եդովմի որդիները, և սրանք են նրանց իշխանները։

Սեիրի սերունդը

20 Սրանք են այդ երկրում բնակվող քոռեցի Սեիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեգոն, Անա,

21 Դիսոն, Եսեր և Դիսան։ Սրանք Սեիրի որդիներն են՝ քոռեցիների իշխանները Եդովմի երկրում։

22 Ղոտանի որդիներն էին՝ Քոռի և Հեմամ։ Ղոտանի քույրն էր Թամնան։

23 Սոբաղի որդիները սրանք են՝ Գաղուան, Մանաքաթ, Գեբաղ, Սեփով և Օնամ։

24 Սեբեգոնի որդիները սրանք են՝ Այիա և Անա։ Սա այն Անան է, որ իր հայր Սեբեգոնի էշերն արածեցնելիս տաք ջրեր գտավ անապատում։

25 Անայի որդիները սրանք են՝ Դիսոն, և Ողիբաման՝ Անայի աղջիկը։

26 Դիսոնի որդիները սրանք են՝ Ամադան, Եսբան, Հեթրան և Քառան։

27 Եսերի որդիները սրանք են՝ Բաղղան, Զաավան և Ական։

28 Դիսանի որդիները սրանք են՝ Հուս և Առան։

29 Քոռեցիների իշխանները սրանք են՝ իշխան Ղոտան, իշխան Սոբաղ, իշխան Սեբեգոն, իշխան Անա,

30 իշխան Դիսոն, իշխան Եսեր և իշխան Դիսան։ Սրանք են քոռեցիների իշխանները Սեիրի երկրում՝ ըստ իրենց իշխանությանգավառների։

Եդովմի թագավորները

31 Սրանք են այն թագավորները, որ թագավորեցին Եդովմի երկրում, երբ որևէ թագավոր չէր թագավորում Իսրայելի որդիների վրա։

32 Եդովմում թագավորեց Բեովթի որդի Բաղան. նրա քաղաքի անունը Դեննաբա էր։

33 Բաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց բոսրացի Զարայի որդի Հոբաբը։

34 Հոբաբը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց թեմանացիների երկրից Հուսամը։

35 Հուսամը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Բադադի որդի Ադադը, որը մովաբացիների դաշտում կոտորեց մադիանացիներին։ Նրա քաղաքի անունը Ավիթ էր։

36 Ադադը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց մասրեկացի Սամաղան։

37 Սամաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Սավուղը՝ Ռոբոթից, որը գտնվում էԵփրատգետի եզերքին։

38 Սավուղը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Աքոբորի որդի Բաաղանը։

39 Աքոբորի որդի Բաաղանը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Ադադը. նրա քաղաքի անունը Փոգով էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մեզաաբի աղջկա՝ Մատրեթի աղջիկն էր։

40 Սրանք են Եսավի իշխանների անուններն ըստ իրենց տոհմերի և ըստ իրենց վայրերի և իրենց անունների. իշխան Թամնա, իշխան Գաղուա, իշխան Հեթաթ,

41 իշխան Ողիբամա, իշխան Էլա, իշխան Փինոն,

42 իշխան Կենեզ, իշխան Թեման, իշխան Մաբզար,

43 իշխան Մագեդիել, իշխան Իրամ։ Սրանք են եդովմացիների իշխաններն ըստ երկրում իրենց ստացած բնակավայրերի։ Այս է Եսավը՝ եդովմացիների նախահայրը։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 37

Հովսեփը և իր եղբայրները

1 Հակոբը բնակվեց Քանանի երկրում՝ իր հոր պանդխտության երկրում։

2 Ահա սրանք են Հակոբի սերունդները. Հովսեփը տասնյոթ տարեկան էր և իր եղբայրների հետ արածեցնում էր հոտերը։ Նա պատանի էր իր հոր կանանց՝ Բաղղայի և Զեղփայի որդիների հետ։ Հովսեփը նրանցմասինչար լուրերը հայտնում էր իրենց հորը։

3 Իսրայելը իր բոլոր որդիներից ավելի էր սիրում Հովսեփին, որովհետև նա իր ծերության որդին էր, և թևքերով պատմուճան էր կարել նրա համար։

4 Նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան սիրում է իր բոլոր եղբայրներից ավելի, ատեցին նրան և չէին կարողանում նրա հետ խաղաղ խոսել։

5 Հովսեփը մի երազ տեսավ և պատմեց իր եղբայրներին, և նրանք ավելի ատեցին նրան։

6 Եվ ասաց նրանց. «Լսե՛ք, խնդրեմ, իմ տեսած այս երազը։

7 Մենք դաշտում խրձեր էինք կապում, և ահա իմ խուրձը բարձրացավ և կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը կանգնեցին նրա շուրջը և երկրպագեցին իմ խրձին»։

8 Նրա եղբայրներն ասացին նրան. «Իրո՞ք մեզ վրա թագավորելու ես կամ իրո՞ք տիրելու ես մեզ վրա»։ Եվ նրա երազների և խոսքերի համար նրան ավելի ատեցին։

9 Մի ուրիշ երազ էլ տեսավ և այն պատմեց իր եղբայրներին՝ ասելով. «Մի երազ էլ տեսա. ահա արեգակը, լուսինը և տասնմեկ աստղեր երկրպագություն էին անում ինձ»։

10 Եվ պատմեց իր հորն ու իր եղբայրներին։ Իր հայրը հանդիմանեց նրան և ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես. մի՞թե ես, քո մայրը և քո եղբայրները գալու ենք, որ մինչև գետին խոնարհություն անենք քեզ»։

11 Եղբայրները նախանձեցին նրան, բայց հայրը պահեց այս խոսքը։

Հովսեփը վաճառվում և տարվում է Եգիպտոս

12 Նրա եղբայրները գնացին Սյուքեմ՝ արածեցնելու իրենց հոր հոտերը։

13 Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա քո եղբայրները Սյուքեմում հոտեր են արածեցնում. արի՛ քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Եվ նա ասաց. «Ահա եսայստեղ եմ»։

14 Իսրայելնասաց նրան. «Գնա տե՛ս՝ քո եղբայրներն առո՞ղջ են, և ոչխարները ո՞ղջ են, ու ինձ լո՛ւր բեր»։ Եվ նրան ուղարկեց Քեբրոնի հովտից, և նա եկավ Սյուքեմ։

15 Երբ նա թափառում էր դաշտում, մի մարդ հանդիպեց նրան և հարցրեց. «Ի՞նչ ես փնտրում»։

16 Նա ասաց. «Իմ եղբայրներին եմ փնտրում։ Ասա՛ ինձ, խնդրեմ, որտե՞ղ են նրանք արածեցնում»։

17 Այն մարդն ասաց. «Նրանք հեռացան այստեղից, որովհետև լսեցի, որ նրանք ասում էին. “Գնանք Դոթայիմ”»։ Հովսեփը գնաց իր եղբայրների ետևից և նրանց գտավ Դոթայիմում։

18 Երբ ինքը դեռ չէր մոտեցել նրանց, եղբայրները հեռվից տեսան նրան և դավադրություն արեցին, որ սպանեն նրան։

19 Եվ միմյանց ասացին. «Ահա գալիս է այն երազ տեսնողը։

20 Եկեք հիմա սպանենք նրան և գբերից մեկի մեջ գցենք նրան. և ասենք, թե՝ “Մի գիշատիչ գազան կերել է նրան”։ Տեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։

21 Ռուբենը դա լսեց և նրանց ձեռքից ազատեց նրան՝ ասելով. «Չսպանեք նրան»։

22 Եվ Ռուբենն ասաց նրանց. «Արյուն մի՛ թափեք. գցե՛ք նրան այս գուբը, որ այս անապատում է, և ձեռք մի՛ տվեք նրան». որպեսզի նրան ազատեր նրանց ձեռքից և վերադարձներ իր հորը։

23 Երբ Հովսեփը եկավ իր եղբայրների մոտ, Հովսեփին մերկացրին իր պատմուճանից, այսինքն՝ իր վրայի թևքերով պատմուճանից

24 և նրան առան ու գուբը գցեցին։ Գուբը դատարկ էր, մեջը ջուր չկար։

25 Ապա նստեցին հաց ուտելու. վեր բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան, որ իսմայելացիների մի քարավան է գալիս Գաղաադից, և իրենց ուղտերը համեմներով, բալասանով ու զմուռսով բեռնած՝ գնում էին, որ տանեն ցած՝ Եգիպտոս։

26 Եվ Հուդան ասաց իր եղբայրներին. «Ի՞նչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և թաքցնենք նրա արյունը։

27 Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին, և մեր ձեռքը թող նրան չդիպչի, որովհետև նա մեր եղբայրը՝ մեր մարմինն է»։ Եվ նրա եղբայրները լսեցին։

28 Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, Հովսեփին քաշեցին, դուրս հանեցին գբից և քսան արծաթով Հովսեփին վաճառեցին իսմայելացիներին. նրանք էլ Հովսեփին տարան Եգիպտոս։

29 Ռուբենը դարձավ դեպի գուբը, և ահա Հովսեփը գբի մեջ չէր. և նա պատառոտեց իր հագուստները,

30 վերադարձավ իր եղբայրների մոտ ու ասաց. «Պատանին չկա, հիմա ես ո՞ւր գնամ»։

31 Եվ վերցրին Հովսեփի պատմուճանը, այծերից մի նոխազ մորթեցին և պատմուճանը թաթախեցին արյան մեջ։

32 Ապա ուղարկեցին թևքերով պատմուճանը և բերեցին իրենց հոր մոտ և ասացին. «Գտել ենք սա. հիմա ճանաչի՛ր, թե սա քո որդու պատմուճա՞նն է, թե՞ ոչ»։

33 Նա ճանաչեց այն և ասաց. «Իմ որդու պատմուճանն է. մի գիշատիչ գազան կերել է նրան. Հովսեփն անպատճառ հոշոտվել է»։

34 Հակոբը պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մեջքին և շատ օրեր սուգ արեց իր որդու համար։

35 Նրա բոլոր որդիներն ու բոլոր աղջիկները եկան մխիթարելու նրան, բայց նա չէր կամենում մխիթարվել։ Եվ ասաց. «Ես սուգով կիջնեմ գերեզման՝իմ որդու մոտ»։ Եվ նրա հայրն այդպես ողբում էր նրա համար։

36 Մադիանացիները ԵգիպտոսումՀովսեփինվաճառեցին փարավոնի ներքինի Պետափրեսին՝ թիկնապահների պետին։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 38

Հուդան և Թամարը

1 Այն ժամանակ Հուդան իր եղբայրների մոտից իջավ ու գնաց Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մոտ։

2 Հուդան տեսավ Շավա անունով մի քանանացու աղջկան, առավ նրան և մտավ նրա մոտ։

3 Սա հղիացավ, մի որդի ծնեց և անունը դրեց Էր։

4 Եվ դարձյալ հղիացավ, մի որդի ծնեց և անունը դրեց Օնան։

5 Եվ նորից մի որդի ծնեց և անունը Սելոմ դրեց։ Նրան ծնելիսՀուդանՔեզիբում էր։

6 Հուդան իր առաջնեկ տղայի՝ Էրի համար կին առավ, անունը՝ Թամար։

7 Հուդայի առաջնեկ Էրը չար էր Տիրոջ առաջ, և Տերը սպանեց նրան։

8 Հուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբոր կնոջ մոտ, տագրության պարտքդ կատարի՛ր նրա հանդեպ և սերո՛ւնդ հանիր քո եղբոր համար»։

9 Օնանը հասկացավ, որ սերունդն իրենը չի լինելու. դրա համար, երբ մտնում էր իր եղբոր կնոջ մոտ,սերմըգետինն էր թափում, որպեսզի սերունդ չտա իր եղբորը։

10 Նրա այս արարքը վատ թվաց Տիրոջ առաջ, և նա նրան էլ սպանեց։

11 Հուդան իր հարս Թամարին ասաց. «Որբևայրի՛ նստիր քո հոր տանը, մինչև որ իմ որդի Սելոմը մեծանա»։ Որովհետև ասաց. «Միգուցե նա էլ մեռնի իր եղբայրների պես»։ Թամարը գնաց ու նստեց իր հոր տանը։

12 Շատ օրեր հետո մեռավ Շավայի աղջիկը՝ Հուդայի կինը։ Երբ Հուդան մխիթարվել էր, իր բարեկամ ոդողոմացի Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզողների մոտ։

13 Եվ հայտնեցին Թամարին՝ ասելով. «Ահա քո սկեսրայրը գնում է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»։

14 Սա էլ իր վրայից հանեց այրիության զգեստները, քողով ծածկվեց և փաթաթվեց ու նստեց Թամնայի ճանապարհին գտնվող Ենայիմի մուտքին. որովհետև նա տեսավ, որ Սելոմը մեծացել է, բայց իրեն կնության չտվին նրան։

15 Հուդան, տեսնելով նրան, կարծեց, թե պոռնիկ է, որովհետև երեսը ծածկել էր։

16 ՃանապարհինՀուդանդարձավ դեպի նա և ասաց. «Խնդրեմ, թո՛ւյլ տուր մտնեմ քեզ մոտ». որովհետև չգիտեր, որ դա իր հարսն էր։ Եվ նա ասաց. «Ի՞նչ կտաս ինձ, որ մտնես ինձ մոտ»։

17 Նա էլ ասաց. «Եսիմհոտերից մի ուլ կուղարկեմ»։ Եվ նա ասաց. «Մինչև ուղարկելդ գրավ կտա՞ս»։

18 Հուդանասաց. «Ի՞նչ գրավ տամ քեզ»։ Եվ նա ասաց. «Քո կնիքը, ժապավենը և գավազանը»։ Նա էլ տվեց և մտավ նրա մոտ։ Եվ նա հղիացավ նրանից։

19 Թամարըվեր կացավ գնաց, իր վրայից հանեց քողը և հագավ այրիության իր զգեստները։

20 Հուդան ուլն ուղարկեց իր ոդողոմացի բարեկամի ձեռքով, որպեսզի գրավը վերցնի այն կնոջ ձեռքից, բայց նա չգտավ նրան։

21 Եվ այնտեղի մարդկանց հարցրեց՝ ասելով. «Ո՞ւր է այն պոռնիկը, որ Ենայիմի ճանապարհի վրա էր»։ Նրանք պատասխանեցին. «Այստեղ պոռնիկ չի եղել»։

22 Վերադառնալով Հուդայի մոտ՝ նա ասաց. «Չգտա նրան. տեղի մարդիկ էլ ասացին. “Այստեղ պոռնիկ չի եղել”»։

23 Հուդան ասաց. «Թող իրեն լինի, միայն թե խայտառակ չլինենք։ Ահա ես ուղարկեցի այս ուլը, և դու չգտար նրան»։

24 Երեք ամիս հետո եկան Հուդային հայտնեցին, թե՝ «Քո հարս Թամարը պոռնկացել է, և ահա նա հղի է պոռնկանալու պատճառով»։ Այն ժամանակ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք նրան, նա պետք է այրվի»։

25 Երբ դուրս էին հանում նրան, նագրավներնիր սկեսրայրին ուղարկեց՝ ասելով. «Ես այս բաների տիրոջից եմ հղիացել»։ Եվ ավելացրեց. «Խնդրեմ, ճանաչի՛ր, թե ո՛ւմն են այս կնիքը, ժապավենը և գավազանը»։

26 Հուդան ճանաչեց և ասաց. «Նա ինձանից արդար է, որովհետև իմ որդի Սելոմին չտվեցի նրան»։ Եվ այլևս չմտավ նրա մոտ։

27 Երբ նրա ծննդաբերելու պահը եկավ, նրա արգանդում երկվորյակներ էին։

28 Ծննդաբերության ժամանակնրանցիցմեկը ձեռքը մեկնեց։ Մանկաբարձն առավ և նրա ձեռքին կարմիր թել կապեց՝ ասելով. «Առաջինը սա դուրս եկավ»։

29 Եվ հենց որ սա իր ձեռքը ետ քաշեց, ահա դուրս եկավ նրա եղբայրը։Մանկաբարձնասաց. «Ինչո՞ւ պատռեցիր ցանկը. պատռվածքը քեզ վրա»։ Դրա համար նրա անունը դրեց Փարես։

30 Ապա դուրս եկավ ձեռքին կարմիր թել ունեցող եղբայրը, և նրա անունը դրվեց Զարա։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 39

Հովսեփը և Պետափրեսի կինը

1 Հովսեփին իջեցրին Եգիպտոս։ Փարավոնի ներքինի եգիպտացի Պետափրեսը՝ թիկնապահների պետը, ծախու առավ նրան իսմայելացիների ձեռքից, որոնք այնտեղ էին իջեցրել նրան։

2 Տերը Հովսեփի հետ էր. նա հաջողակ մարդ էր ևապրումէր իր եգիպտացի տիրոջ տանը։

3 Նրա տերը տեսավ, որ Տերը նրա հետ էր, և թե ինչ որ նա անում էր, Տերը հաջողում էր նրա ձեռքով։

4 Հովսեփը շնորհ գտավ նրա առաջ և ծառայում էր նրան։ Եվ նա իր տան վրա վերակացու կարգեց նրան և իր ամբողջ ունեցվածքը նրա ձեռքը հանձնեց։

5 Եվ այն ժամանակից հետո, երբ նրան իր տան և իր ամբողջ ունեցվածքի վրա վերակացու կարգեց, Տերը եգիպտացու տունն օրհնեց Հովսեփի պատճառով։ Տիրոջ օրհնությունը լինում էր թե՛ տանը և թե՛ դաշտում նրա ամբողջ ունեցվածքի վրա։

6 Եվ նա իր ամբողջ ունեցածը թողեց Հովսեփի ձեռքին և նրա մոտ եղած ոչ մի բանից տեղեկություն չուներ, բացի իր կերած հացից։ Հովսեփը գեղեցիկ էր դեմքով և գեղեցիկ՝ տեսքով։

7 Այս բաներից հետո նրա տիրոջ կինն աչքը գցեց Հովսեփի վրա և ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»։

8 Բայց նա մերժեց և ասաց իր տիրոջ կնոջը. «Ահա իմ տերը չգիտի, ինչ որ կա ինձ մոտ՝ տան մեջ, և իր ամբողջ ունեցվածքն իմ ձեռքն է հանձնել։

9 Այս տանը ինձանից մեծը չկա, և ինձ ոչինչ չի արգելել, բացի քեզանից, որովհետև դու նրա կինն ես. ուրեմն ես ինչպե՞ս գործեմ մեծ չարիքը և մեղանչեմ Աստծու դեմ»։

10 Թեպետ նա ամեն օր այդ բանն ասում էր Հովսեփին, բայց նա չէր լսում նրան, որ նրա հետ պառկի կամ նրա հետ լինի։

11 Այնպես պատահեց, որ մի օրՀովսեփնիր գործը կատարելու համար տուն եկավ, և այնտեղ՝ տան մեջ, տան մարդկանցից ոչ մեկը չկար։

12 Կինըբռնեց նրա հագուստից՝ ասելով. «Պառկի՛ր ինձ հետ»։ Նա իր հագուստը թողեց նրա ձեռքում և դուրս փախավ։

13 Երբկինըտեսավ, որ նա հագուստն իր ձեռքում թողեց և դուրս փախավ,

14 կանչեց իր տան մարդկանց և պատմեց նրանց՝ ասելով. «Տեսե՛ք, մի եբրայեցի բերեց մեզ համար, որ խայտառակ անի մեզ։ Նա ինձ մոտ եկավ, որ պառկի ինձ հետ, բայց ես բարձրաձայն աղաղակեցի։

15 Իսկ երբ լսեց, որ ես ձայնս բարձրացրի և աղաղակեցի, իր հագուստն ինձ մոտ թողեց և դուրս փախավ»։

16 Եվ կինը նրա հագուստը պահեց իր մոտ, մինչև որ իր տերը տուն եկավ։

17 Եվ խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն եբրայեցի ծառան, որ դու բերեցիր մեզ համար, եկավ ինձ մոտ, որ խայտառակի ինձ։

18 Իսկ երբ ես ձայնս բարձրացրի և աղաղակեցի, իր հագուստն ինձ մոտ թողեց ու դուրս փախավ»։

19 Երբ նրա տերը լսեց իր կնոջ խոսքերը, որ պատմեց իրեն՝ ասելով. «Քո ծառան այսպիսի բաներ արեց ինձ», նրա բարկությունը բորբոքվեց։

20 Հովսեփի տերը բռնեց ու բանտ նետեց նրան, այն տեղը, որտեղ թագավորի բանտարկյալներն էին կապված։ Եվ նա այնտեղ՝ բանտում էր։

21 Բայց Տերը Հովսեփի հետ էր. ողորմություն ցույց տվեց նրան և բանտապետի առաջ շնորհ գտնել տվեց նրան։

22 Բանտապետը Հովսեփի ձեռքը հանձնեց բանտում գտնվող բոլոր կալանավորներին. և ինչ էլ որ արվում էր այնտեղ, պատասխանատուն նա էր։

23 Բանտապետը նրա ձեռքին եղած ոչ մի բանին չէր նայում, որովհետև Տերը նրա հետ էր. ինչ որ նա անում էր, Տերը հաջողություն էր տալիս։

Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 40

Հովսեփը մեկնում է բանտարկյալների երազները

1 Այս դեպքերից հետո այնպես պատահեց, որ Եգիպտոսի թագավորի մատռվակն ու հացագործը հանցանք գործեցին իրենց տիրոջ՝ Եգիպտոսի թագավորի դեմ։

2 Փարավոնը բարկացավ իր երկու ներքինիների՝ մատռվակապետի և հացագործապետի վրա։

3 Եվ նրանց բանտարկեց դահճապետի տան բանտում, այնտեղ, որտեղ Հովսեփն էր բանտարկված։

4 Դահճապետը Հովսեփին վերակացու նշանակեց նրանց վրա, և նա ծառայում էր նրանց։ Նրանք միառժամանակ մնացին բանտում։

5 Միևնույն գիշերը երկուսն էլ՝ Եգիպտոսի թագավորի մատռվակն ու հացագործը, որոնք բանտում կալանավորված էին, երազ տեսան. ամեն մեկն իր երազը՝առանձիննշանակությամբ։

6 Առավոտյան Հովսեփը եկավ նրանց մոտ և տեսավ, որ նրանք տրտմած էին։

7 Եվ հարցրեց փարավոնի ներքինիներին, որոնք բանտարկված էին իր հետ իր տիրոջ տան բանտում, և ասաց նրանց. «Ինչո՞ւ են ձեր դեմքերն այսօր տխուր»։

8 Նրանք պատասխանեցին նրան. «Երազ ենք տեսել, և այն մեկնող չկա»։ Հովսեփն ասաց նրանց. «Մեկնություններն Աստծուն ենվերաբերում.խնդրեմ, պատմե՛ք ինձ»։

9 Մատռվակապետը Հովսեփին պատմեց իր երազը և ասաց նրան. «Երազումս տեսա, որ իմ առաջ մի որթատունկ կար։

10 Այդ որթատունկի վրա կային երեք ոստեր. հենց որ բողբոջեց, ծաղիկ տվեց, և նրա ողկույզները խաղող հասունացրին։

11 Փարավոնի բաժակն իմ ձեռքում էր։ Խաղողներն առա, ճմլեցի փարավոնի բաժակի մեջ և բաժակը տվեցի փարավոնի ձեռքը»։

12 Հովսեփն ասաց նրան. «Սա է դրա մեկնությունը. երեք ոստերը երեք օրեր են։

13 Երեք օր հետո փարավոնը կբարձրացնի քո գլուխը և քեզ դարձյալ կհաստատի քո պաշտոնի վրա, և փարավոնի բաժակը կտաս նրա ձեռքը նախկինի պես, երբ նրա մատռվակն էիր։

14 Բայց դու հիշի՛ր ինձ, երբ քեզ համար լավ կլինի, և խնդրում եմ, ինձ բարեհաճությո՛ւն արա. հիշի՛ր ինձ փարավոնի առաջ և հանի՛ր ինձ այս տնից,

15 որովհետև ինձ իրոք գողացան եբրայեցիների երկրից, և այստեղ էլ մի բան չեմ արել, որ ինձ այս բանտը նետեն»։

16 Երբ հացագործապետը տեսավ, որ լավ մեկնաբանեց, ասաց Հովսեփին. «Ես էլ իմ երազում տեսա՝ գլխիս վրա ընտիր ալյուրի երեք զամբյուղ կար։

17 Ամենավերևի զամբյուղի մեջ կային այն բոլոր կերակուրներից, որ հացագործը պատրաստում է փարավոնի համար։ Թռչուններն ուտում էին դրանք իմ գլխի վերևում գտնվող զամբյուղից»։

18 Հովսեփը պատասխանեց և ասաց. «Սա է դրա մեկնությունը. երեք զամբյուղը երեք օրեր են։

19 Երեք օր հետո փարավոնը գլուխդ կհանի քո վրայից, քեզ մի ծառից կկախի, և թռչունները քո վրայից կուտեն քո մարմինը»։

20 Երրորդ օրը փարավոնի ծննդյան օրն էր, և նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց։ Իր ծառաների միջից մատռվակապետի և հացագործապետի գլուխները բարձրացրեց։

21 Նա մատռվակապետին վերականգնեց իր պաշտոնում, և նա բաժակը տվեց փարավոնի ձեռքը,

22 իսկ հացագործապետին կախել տվեց, ինչպես Հովսեփը մեկնել էր նրանց։

23 Սակայն մատռվակապետը չհիշեց Հովսեփին և մոռացավ նրան։