Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 1

Իսրայելի առաջին մարդահամարը

1 Տերը խոսեց Մովսեսի հետ Սինայի անապատում, ժողովի վրանում Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը և ասաց.

2 «Հաշվառե՛ք Իսրայելի ժողովրդի բոլոր որդիների համայնքի մարդահամարն ըստ իրենց ազգատոհմերի և ըստ իրենց հայրերի տների՝ հաշվառելով արական սեռի բոլոր մարդկանց իրենց անուններով։

3 Դու և Ահարոնը հաշվառե՛ք Իսրայելում քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի գնացողներին՝ իրենց գնդերի համեմատ։

4 Ձեզ հետ ամեն ցեղից մի մարդ թող լինի. սրանցից ամեն մեկը իր հոր տան իշխանը լինի։

5 Սրանք են այն մարդկանց անունները, որոնք կանգնելու են ձեզ հետ. Ռուբենիցեղից՝Սեդիուրի որդի Եղիսուրը.

6 Շմավոնից՝ Սուրիսադայի որդի Սաղամիելը.

7 Հուդայից՝ Ամինադաբի որդի Նաասոնը.

8 Իսաքարից՝ Սոգարի որդի Նաթանայելը.

9 Զաբուղոնից՝ Քեղոնի որդի Եղիաբը.

10 Հովսեփի որդիներից՝ Եփրեմիցեղից՝Ամիուդի որդի Եղիսաման, Մանասեիցեղից՝Փադասուրի որդի Գամաղիելը.

11 Բենիամինից՝ Գեդեոնի որդի Աբիդանը.

12 Դանից՝ Ամիսադայի որդի Աքիեզերը.

13 Ասերից՝ Եքրանի որդի Փագիելը.

14 Գադից՝ Դագուելի որդի Եղիասափը.

15 Նեփթաղիմից՝ Ենանի որդի Աքիրեն»։

16 Սրանք էին ժողովրդի նշանակվածները՝ իրենց հայրերի ցեղերի իշխանները՝ Իսրայելի հազարապետները։

17 Մովսեսն ու Ահարոնը վերցրին այս մարդկանց, որոնց անունները հիշվեցին։

18 Երկրորդ ամսվա առաջին օրը, հավաքելով ամբողջ համայնքը, հաշվառեցին ըստ իրենց ազգատոհմերի և իրենց հայրերի տների՝ քսան տարեկանից բարձր բոլորնիրենցանունների թվով։

19 Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, նա այդպես էլ հաշվառեց նրանց Սինայի անապատում։

20 Իսրայելի անդրանիկ որդի Ռուբենի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրանվան թվով.

21 Ռուբենի ցեղից հաշվառվեցին քառասունվեց հազար հինգ հարյուրհոգի։

22 Շմավոնի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.

23 Շմավոնի ցեղից հաշվառվեց հիսունինը հազար երեք հարյուրհոգի։

24 Գադի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.

25 Գադի ցեղից հաշվառվեց քառասունհինգ հազար վեց հարյուր հիսունհոգի։

26 Հուդայի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.

27 Հուդայի ցեղից հաշվառվեց յոթանասունչորս հազար վեց հարյուրհոգի։

28 Իսաքարի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.

29 Իսաքարի ցեղից հաշվառվեց հիսունչորս հազար չորս հարյուրհոգի։

30 Զաբուղոնի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.

31 Զաբուղոնի ցեղից հաշվառվեց հիսունյոթ հազար չորս հարյուրհոգի։

32 Հովսեփի որդիներից Եփրեմի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.

33 Եփրեմի ցեղից հաշվառվեց քառասուն հազար հինգ հարյուրհոգի։

34 Մանասեի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.

35 Մանասեի ցեղից հաշվառվեց երեսուներկու հազար երկու հարյուրհոգի։

36 Բենիամինի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.

37 Բենիամինի ցեղից հաշվառվեց երեսունհինգ հազար չորս հարյուրհոգի։

38 Դանի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.

39 Դանի ցեղից հաշվառվեց վաթսուներկու հազար յոթ հարյուրհոգի։

40 Ասերի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.

41 Ասերի ցեղից հաշվառվեց քառասունմեկ հազար հինգ հարյուրհոգի։

42 Նեփթաղիմի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արունիրենցանունների թվով.

43 Նեփթաղիմի ցեղից հաշվառման ենթարկվածները՝ հիսուներեք հազար չորս հարյուրհոգի։

44 Սրանք են այն հաշվառվածները, որոնց հաշվեցին Մովսեսն ու Ահարոնը և Իսրայելի իշխանները, այն տասներկու մարդիկ, որոնցից ամեն մեկն իր հայրերի տան կողմից էր։

45 Եվայսպեսհաշվառվեցին Իսրայելի որդիներից բոլորն ըստ իրենց հայրերի տների, Իսրայելում քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները։

46 Բոլոր հաշվառվածները՝ վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսունհոգի։

47 Բայց ղևտացիներն իրենց հայրերի ցեղով սրանց մեջ չհաշվառվեցին։

48 Տերը խոսել էր Մովսեսի հետ՝ ասելով.

49 «Միայն ղևտացիների ցեղը չհաշվառես և նրանց թիվը Իսրայելի որդիների հետ չհաշվես։

50 Բայց դու ղևտացիներին կարգի՛ր վկայության վրանի, նրա բոլոր կարասիների և նրան վերաբերող բոլոր բաների վրա։ Նրանք կտանեն վրանն ու նրա ամբողջ կահկարասին, սպասարկություն կանեն նրան և կհաստատվեն վրանի շուրջը։

51 Վրանը տեղափոխելիս ղևտացիներն այն իջեցնեն, իսկ վրանը հանգրվանելիս ղևտացիներն այն կանգնեցնեն։ Դրան մոտեցող օտարականը պիտի մեռցվի։

52 Իսրայելի որդիներն իրենց գնդերով՝ յուրաքանչյուրն իր բանակատեղիում և իր դրոշակի մոտ պիտի հաստատվեն։

53 Բայց ղևտացիները վրանները պիտի խփեն վկայության վրանի շուրջը, որպեսզի բարկություն չիջնի Իսրայելի որդիների վրա. ղևտացիները վկայության վրանի պահպանությունը թող անեն»։

54 Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին. այդպես էլ արեցին։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 2

Ցեղերին տրված կարգադրությունը բանակատեղիում

1 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.

2 «Իսրայելի որդիներից ամեն մեկը բանակատեղի պիտի հաստատի իր դրոշակի մոտ, իր հայրերի տան նշանով. նրանք պիտի հաստատվեն դեմ դիմաց, ժողովի վրանի շուրջը։

3 Առջևի կողմում՝ դեպի արևելք բանակատեղի հաստատողները,այսինքն՝Հուդայի բանակի դրոշակը թող լինի՝ իրենց գնդերով։ Հուդայի որդիների իշխան լինի Ամինադաբի որդի Նաասոնը։

4 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, յոթանասունչորս հազար վեց հարյուր է։

5 Նրա մոտ բանակողը Իսաքարի ցեղը լինի. Իսաքարի որդիների իշխան լինի Սոգարի որդի Նաթանայելը։

6 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունչորս հազար չորս հարյուր է։

7 Ապա՝ Զաբուղոնի ցեղը. Զաբուղոնի որդիների իշխան լինի Քեղոբի որդի Եղիաբը։

8 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունյոթ հազար չորս հարյուր է։

9 Հուդայի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր են։ Առաջինը սրանք գնան։

10 Հարավային կողմում Ռուբենի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Ռուբենի որդիների իշխան թող լինի Սեդիուրի որդի Եղիսուրը։

11 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունվեց հազար հինգ հարյուր է։

12 Նրա մոտ բանակատեղի պիտի հաստատի Շմավոնի ցեղը, և Շմավոնի որդիների իշխան լինի Սուրիսադայի որդի Սաղամիելը։

13 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունինը հազար երեք հարյուր է։

14 Ապա՝ Գադի ցեղը։ Գադի որդիների իշխան լինի Դագուելի որդի Եղիասափը։

15 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուն է։

16 Ռուբենի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր հիսուն են։ Երկրորդը սրանք թող գնան։

17 Հետո ժողովի վրանը թող շարժվի ղևտացիների բանակատեղին, բանակատեղիների մեջտեղը։ Ինչպես որ հաստատվել են, այնպես էլ թող գնան՝ ամեն մարդ իր տեղում՝ ըստ իրենց դրոշակների։

18 Արևմտյան կողմում Եփրեմի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Եփրեմի որդիների իշխան լինի Ամիուդի որդի Եղիսաման։

19 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասուն հազար հինգ հարյուր է։

20 Նրա մոտ՝ Մանասեի ցեղը. Մանասեի որդիների իշխան լինի Փադասուրի որդի Գամաղիելը։

21 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, երեսուներկու հազար երկու հարյուր է։

22 Ապա՝ Բենիամինի ցեղը. Բենիամինի որդիների իշխան լինի Գեդեոնիի որդի Աբիդանը։

23 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, երեսունհինգ հազար չորս հարյուր է։

24 Եփրեմի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր ութ հազար հարյուր են։ Երրորդը սրանք գնան։

25 Հյուսիսային կողմում Դանի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Դանի որդիների իշխանը լինի Ամիսադայի որդի Աքիեզերը։

26 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, վաթսուներկու հազար յոթ հարյուր է։

27 Նրա մոտ բանակողը Ասերի ցեղը լինի։ Ասերի որդիների իշխան լինի Եքրանի որդի Փագիելը։

28 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունմեկ հազար հինգ հարյուր է։

29 Ապա՝ Նեփթաղիմի ցեղը. Նեփթաղիմի որդիների իշխան լինի Ենանի որդի Աքիրեն։

30 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսուներեք հազար չորս հարյուր է։

31 Դանի բանակի բոլոր հաշվառվածները հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր են։ Սրանք իրենց դրոշակներով թող գնան բոլորից հետո»։

32 Սրանք են Իսրայելի որդիներից հաշվառվածներն ըստ իրենց հայրերի տների։ Բանակներիմեջբոլոր հաշվառվածներն իրենց զորագնդերով վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսունհոգիէին։

33 Բայց ղևտացիները չհաշվառվեցին Իսրայելի որդիների հետ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

34 Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Այսպես բանակատեղի էին հաստատում ըստ իրենց դրոշակների, և այսպես նրանք գնում էին՝ յուրաքանչյուրն ըստ իր տոհմի, ըստ իր հայրերի տան։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 3

Ահարոնի որդիները

1 Ահա Ահարոնի և Մովսեսի ազգաբանությունը սա է, երբ Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ։

2 Սրանք են Ահարոնի որդիների անունները. անդրանիկինը՝ Նադաբ, և Աբիուդ, Եղիազար և Իթամար։

3 Սրանք էին Ահարոնի քահանա օծված որդիների անունները, որոնց օծեց քահանայություն անելու համար։

4 Նադաբն ու Աբիուդը մեռան Տիրոջ առաջ, երբ Սինայի անապատում Տիրոջ առաջ օտար կրակ էին մատուցում։ Նրանք որդի չունեին։ Եղիազարն ու Իթամարը քահանայություն էին անում իրենց հոր՝ Ահարոնի օրերին։

Ղևտացիների ծառայությունը

5 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

6 «Մոտեցրո՛ւ Ղևիի ցեղին և նրանց կանգնեցրո՛ւ Ահարոն քահանայի առաջ, որպեսզի ծառայություն անեն նրան։

7 Նրանք պետք է կատարեն իրենց ծառայությունը Ահարոնին և ամբողջ ժողովրդին՝ ժողովի վրանի առջև վրանի ծառայությունն անելով։

8 Եվ պահպանեն ժողովի վրանի ամբողջ սպասքն ուկահավորանքըև հոգ տանեն այն ամենին, ինչ հանձնված է Իսրայելի որդիների պահպանությանը, և կատարեն վրանի ծառայությունը։

9 Ղևտացիները պիտի տրվեն Ահարոնին ու նրա որդիներին. նրանք ամբողջապես նրան են տրված Իսրայելի որդիներից։

10 Ահարոնին ու նրա որդիներին կկարգես, որպեսզի կատարեն իրենց քահանայական պաշտոնը։ Մոտեցող աշխարհականը կմեռցվի»։

11 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

12 «Ես ահա Իսրայելի որդիների միջից վերցրի ղևտացիներին Իսրայելի որդիների այն բոլոր առաջնեկների փոխարեն, որոնք մոր արգանդ են բացում։ Ղևտացիներն իմը պիտի լինեն,

13 որովհետև ինձ է պատկանում ամեն առաջնեկ։ Այն օրը, երբ ես Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր առաջնեկներին, ինձ համար առանձնացրիԻսրայելի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասուն. նրանք իմը պիտի լինեն. ես եմ Տերը»։

Ղևտացիների մարդահամարը

14 Տերը Սինայի անապատում խոսեց Մովսեսի հետ և ասաց.

15 «Հաշվառի՛ր Ղևիի որդիներին ըստ իրենց հայրերի տների և իրենց ազգատոհմերի։ Հաշվառի՛ր մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուներին»։

16 Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն հաշվառեց նրանց, ինչպես որ պատվիրվել էր իրեն։

17 Սրանք են Ղևիի որդիներն իրենց անուններով՝

18 Գերսոն, Կահաթ և Մերարի։ Սրանք են Գերսոնի որդիների անուններն ըստ իրենց տոհմերի՝ Ղոբենի և Սեմեի։

19 Կահաթի որդիներն ըստ իրենց տոհմերի՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։

20 Մերարիի որդիներն ըստ իրենց տոհմերի՝ Մոողի և Մուսի։ Սրանք են ղևտացիների տոհմերն ըստ իրենց հայրերի տների։

21 Գերսոնից եղան Ղոբենյանց տոհմը և Սեմեյանց տոհմը. Գերսոնյանց տոհմերը սրանք են։

22 Նրանց հաշվառվածներն ըստ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուների թվի՝ յոթ հազար հինգ հարյուրհոգի։

23 Գերսոնյանց տոհմերը վրանի հետևի մասում՝ արևմտյան կողմում, բանակատեղի կհաստատեն։

24 Գերսոնյանց հայրական տան իշխանը Լայելի որդի Եղիասափն էր։

25 Ժողովի վրանում Գերսոնի որդիների պահպանությանը կհանձնվեն խորանը և վրանը, դրա ծածկոցը և ժողովի վրանի մուտքի վարագույրը,

26 վրանի և զոհասեղանի շուրջը գտնվող սրահի առագաստները, սրահի մուտքի վարագույրն ու նրա պարանները և նրա հետ կապված ամբողջ սպասքը։

27 Կահաթից եղան Ամրամյանց տոհմը, Իսահառյանց տոհմը, Քեբրոնյանց տոհմը և Ոզիելյանց տոհմը. Կահաթյանց տոհմերը սրանք են։

28 Ըստ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուների թվի՝ ութ հազար վեց հարյուրհոգի,որոնք ծառայում էին սրբարանում։

29 Կահաթի որդիների տոհմերը վրանի հարավային կողմում բանակատեղի կհաստատեն։

30 Կահաթյանց տոհմերի հայրական տան իշխանը Ոզիելի որդի Եղիսափանն է։

31 Նրանք պիտի պահպանեն տապանակը, զոհասեղանը, աշտանակը և սեղանները, սրբարանի անոթները, որոնցով պաշտամունք են մատուցում, վարագույրը և նրան վերաբերող բոլոր բաները։

32 Ղևտացիների իշխանաց իշխանը Ահարոն քահանայի որդի Եղիազարն է. նա սրբարանի ծառայությունն անողների վերակացուն է։

33 Մերարիից եղան Մոողյանց տոհմը և Մուսյանց տոհմը. Մերարիի տոհմերը սրանք են։

34 Սրանց մեկ ամսականից բարձր տարիք ունեցող բոլոր արուների թիվը՝ վեց հազար երկու հարյուրհոգի։

35 Մերարյանց տոհմերի հայրական տան իշխանը Աբիքելի որդի Սուրիելն է։ Սրանք վրանի հյուսիսային կողմում բանակատեղի կհաստատեն։

36 Մերարիի որդիների պահպանությանը պիտիհանձնվենվրանի տախտակները, նրա նիգերը, սյուները, խարիսխները, նրա բոլոր առարկաներն ու նրան վերաբերող բոլոր բաները,

37 սրահի շուրջը գտնվող սյուները, դրանց խարիսխները, ցցերը և դրանց պարանները։

38 Խորանի դիմաց, այսինքն՝ ժողովի վրանի առջևում, արևելյան կողմում, բանակողները կլինեն Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները, որոնք ծառայում էին Իսրայելի որդիների պահպանությանը հանձնված սրբարանին։ Նրան մոտեցող աշխարհականը կմեռցվի։

39 Տիրոջ խոսքով Մովսեսի և Ահարոնի կողմից հաշվառված մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու ղևտացիները, ըստ իրենց տոհմերի, քսաներկու հազար էին։

Ղևտացիները՝ անդրանիկների փոխարեն

40 Տերն ասաց Մովսեսին. «Հաշվառի՛ր Իսրայելի որդիների մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու առաջնեկներին և ստացի՛ր նրանց թիվն ըստ անունների։

41 Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների փոխարեն ղևտացիներին կվերցնես ինձ համար. ես եմ Տերը։ Կվերցնես նաև ղևտացիների անասունները Իսրայելի որդիների անասունների բոլոր առաջնածինների փոխարեն»։

42 Մովսեսը հաշվառեց Իսրայելի որդիների բոլոր առաջնեկներին, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն։

43 Հաշվառման ենթարկված մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու առաջնեկները, ըստիրենցանունների թվի, քսաներկու հազար երեք հարյուր յոթանասուներեք հոգի էին։

44 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

45 «Վերցրո՛ւ ղևտացիներին Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների փոխարեն և ղևտացիների անասունները՝ նրանց անասունների փոխարեն, որպեսզի ղևտացիներն իմը լինեն. ես եմ Տերը։

46 Եվ Իսրայելի որդիներից երկու հարյուր յոթանասուներեքը, որ ավելի էին ղևտացիների թվից, պիտի փրկագնով գնվեին։

47 Յուրաքանչյուր մարդու համար հինգ սիկղ կվերցնես. ըստ սրբարանի սիկղի կվերցնես. մեկ սիկղը քսան կերատ է։

48 Նրանց մեջ ավելացածների փրկագնի փողը կտաս Ահարոնին ու նրա որդիներին»։

49 Մովսեսը վերցրեց ղևտացիներով փրկվածների ավելացածներից փրկանքի փողը։

50 Նա Իսրայելի որդիների թվով ավելացած առաջնեկներից վերցրեց հազար երեք հարյուր վաթսունհինգսիկղարծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։

51 Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն փրկագնվածների փողը տվեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 4

Կահաթի որդիների պարտականությունները

1 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ և ասաց.

2 «Ղևիի որդիների միջից հաշվառի՛ր Կահաթի որդիներին ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների.

3 երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։

4 Կահաթի որդիների պաշտոնը ժողովի վրանում ամենասուրբ բաներիպահպանություննէ։

5 Բանակի տեղափոխվելու ժամանակ Ահարոնն ու նրա որդիները կգան և կիջեցնեն ծածկող վարագույրը և դրանով կծածկեն վկայության տապանակը։

6 Դրա վրա կդնեն այծի կաշիներից շինված ծածկոցը, իսկ դրա վրա էլ կգցեն ամբողջովին կապուտակ մի կերպաս, ապա կանցկացնեն տապանակի ձողերը։

7 Առաջավորության սեղանի վրա կփռեն կապուտակ մի կերպաս և դրա վրա կդնեն սկուտեղները, խնկամանները, թասերը և թափելու նվեր մատուցելու բաժակները։ Դրա վրա կլինի նաև հանապազօրյա հացը։

8 Սրանց վրա կփռեն կրկնակի կարմիր մի կերպաս և այն կծածկեն այծի կաշիներից շինված մի ծածկոցով, ապա կանցկացնեն սեղանի ձողերը։

9 Նրանք կվերցնեն կապուտակ մի կերպաս և կծածկեն լույսի աշտանակը, նրա ճրագները, նրա ունելիները, մոխրանոցները և նրա յուղի բոլոր ամանները, որոնցով սպասարկում են։

10 Աշտանակը և նրա ամբողջ սպասքը կառնեն այծի կաշիներիցշինվածմի ծածկոցի մեջ և այն կդնեն մի պատգարակի վրա։

11 Ոսկե սեղանի վրա կփռեն կապուտակ մի կերպաս և այն կծածկեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոցով, ապա կանցկացնեն դրա ձողերը։

12 Կվերցնեն սրբարանում պաշտամունքի համար գործածվող ամբողջ սպասքը, կփաթաթեն կապույտ մի կերպասի մեջ, կծածկեն այծի կաշիներից ծածկոցով և կդնեն պատգարակի վրա։

13 Զոհասեղանի մոխիրները հանելով՝ այն կծածկեն ծիրանագույն կերպասով։

14 Վրան կդնեն ծառայության համար գործածվող նրա բոլոր սպասքները, այսինքն՝ կրակի ամանները, մեծ պատառաքաղները, թիակները, տաշտերը, զոհասեղանի բոլոր անոթները, և դրանց վրա կգցեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոց, ապա կանցկացնեն ձողերը։

15 Ահարոնն ու նրա որդիները կվերջացնեն սրբարանն ու սրբարանի ամբողջ սպասքը ծածկելու գործը բանակի տեղափոխվելու ժամանակ, հետո կգան Կահաթի որդիները՝ դրանք վերցնելու։ Սակայն սուրբ բաներին չպետք է դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Սրանք կլինեն Կահաթի որդիների բեռները ժողովի վրանում։

16 Ահարոն քահանայի որդի Եղիազարը վերակացու կլինի լույսի յուղի, անուշահոտ խնկի, ամենօրյա հացի ընծայի և օծման յուղի վրա։ Նա ամբողջ վրանի և դրա մեջ եղած բոլոր բաների, սրբարանի ու նրա սպասքի վրա վերակացու կլինի»։

17 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ և ասաց.

18 «Ղևտացիների միջից Կահաթյանց տոհմերի ցեղը չվերացնեք,

19 սակայն նրանց այնպե՛ս արեք, որ ամենասուրբ բաներին մերձենալիս ողջ մնան և չմեռնեն։ Ահարոնն ու նրա որդիները կգան և նրանցից ամեն մեկին կնշանակեն իր պաշտոնի վրա և իր բեռը կորոշեն։

20 Երբ սուրբ բաները ծածկում են, ներս չմտնեն դրանք տեսնելու համար, որպեսզի չմեռնեն»։

Գերսոնի որդիների պարտականությունները

21 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

22 «Հաշվառի՛ր նաև Գերսոնի որդիներին ըստ իրենց հայրերի տների և իրենց տոհմերի։

23 Հաշվառի՛ր բոլոր նրանց, ովքեր երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկան են, որոնք կարող են ծառայություն անել ժողովի վրանում։

24 Այս է Գերսոնյանց տոհմերի ծառայելու և բեռներ կրելու պաշտոնը։

25 Նրանք կվերցնեն վրանի վարագույրները, ժողովի վրանը, նրա ծածկոցը, նրա վրայի այծի ծածկոցը, ժողովի վրանի մուտքի վարագույրը,

26 վրանի և զոհասեղանի շուրջը գտնվող սրահի վարագույրները, սրահի մուտքի վարագույրը և նրանց պարանները, պաշտամունքի ամբողջ սպասքը և դրանց հարկավոր բոլոր ծառայությունները կանեն։

27 Ահարոնի և նրա որդիների խոսքով կլինեն Գերսոնյանց որդիների բոլոր ծառայությունները՝ բեռներ կրելու ծառայություններ անելու համար. նրանց կհանձնեք իրենց բոլոր բեռների պահպանությունը։

28 Այս է Գերսոնյանց որդիների տոհմերի սպասավորությունը ժողովի վրանում։ Նրանց ծառայությունը պիտի լինի Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարությամբ։

Մերարիի որդիների պարտականությունները

29 Կհաշվառես Մերարիի որդիներին ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների։

30 Հաշվառի՛ր երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որոնք ծառայություն պիտի անեն ժողովի վրանում։

31 Սրանք են ժողովի վրանում ամեն տեսակ ծառայության համար նրանց հանձնված բեռները. վրանի տախտակները, նրա նիգերը, նրա սյուներն ու խարիսխները,

32 սրահի շուրջը գտնվող բոլոր սյուները, դրանց խարիսխները, ցցերը, պարանները՝ իրենց բոլոր առարկաներով, որոնք պարտավոր են կրել։ Իրենց անուններով կհաշվեք նրանց պահպանությանը հանձնված բեռների սպասքները։

33 Սա է ժողովի վրանում Մերարիի որդիների տոհմերի պաշտոնը իրենց ծառայությունների համեմատ, որ նրանք կատարելու են Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարությամբ»։

Ղևտացիների մարդահամարը

34 Մովսեսն ու Ահարոնը և համայնքի իշխանները հաշվառեցին Կահաթյանց որդիներին ըստ նրանց տոհմերի և նրանց հայրերի տների.

35 երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։

36 Նրանց հաշվառավծներն ըստ իրենց տոհմերի՝ երկու հազար յոթ հարյուր հիսունհոգի։

37 Սրանք են Կահաթյանց տոհմերի հաշվառվածները, որոնք ծառայություն էին անում ժողովի վրանում։ Մովսեսն ու Ահարոնը հաշվառեցին նրանց Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր Մովսեսի միջոցով։

38 Գերսոնի որդիների հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների.

39 երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։

40 Նրանց հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների՝ երկու հազար վեց հարյուր երեսունհոգի։

41 Սրանք են Գերսոնի որդիների տոհմերի հաշվառվածները, որոնք ծառայություն էին անում ժողովի վրանում, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսն ու Ահարոնը Տիրոջ խոսքի համաձայն։

42 Հաշվառեցին Մերարիի որդիների տոհմերն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների.

43 երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։

44 Նրանց հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի՝ երեք հազար երկու հարյուրհոգի։

45 Սրանք են Մերարիի որդիների տոհմերի հաշվառվածները, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսն ու Ահարոնը Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր Մովսեսի միջոցով։

46 Ղևտացիներից բոլոր հաշվառվածները, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի իշխաններն ըստ նրանց տոհմերի և նրանց հայրերի տների.

47 երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, ժողովի վրանում ծառայություն անելու և բեռ փոխադրելու բոլոր մտնողները,

48 այսինքն՝ նրանց հաշվառվածները՝ ութ հազար հինգ հարյուր ութսունհոգի։

49 Սրանք հաշվառվեցին Մովսեսի միջոցով, Տիրոջ պատվերի համաձայն՝ ամեն մեկն իր պաշտոնին և իր բեռին նայելով։ Նրանց հաշվառեցին այսպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 5

Անմաքուր մարդիկ

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2 «Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից դուրս անեն բոլոր բորոտներին, բոլոր ծորում ունեցողներին և բոլոր մեռելին դիպչելով անմաքուր եղողներին։

3 Տղամարդ թե կին՝ բանակատեղիից դո՛ւրս արեք նրանց, որպեսզի չպղծեն իրենց բանակատեղիները, որոնց մեջ ես եմ բնակվում»։

4 Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները. նրանք բանակատեղիից դուրս արեցին նրանց։ Ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին, այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։

Սխալների հատուցում

5 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

6 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ. “Երբ մի տղամարդ կամ մի կին, մարդկային որևէ մեղք գործելով, մեղանչի Տիրոջ դեմ, և այդ անձը հանցավոր լինի,

7 այն ժամանակ նա թող խոստովանի իր արած մեղքը և ամբողջապես հատուցի պատճառած վնասը. դրա վրա ավելացնի մեկ հինգերորդ մասը և վճարի վնասը քաշողին։

8 Եթե վնաս կրած մարդը ազգական չունենա, որպեսզի նրան հատուցվի պատճառած վնասը, ապա այդ վնասը Տիրոջը հատուցվելով՝ թող պատկանի քահանային, բացի քավության խոյից, որով քավություն պիտի արվի նրա համար։

9 Բոլոր սուրբ բաները բարձրացնելու ընծան, որ Իսրայելի որդիները բերում են քահանային, նրան պատկանի։

10 Ամեն մեկի բերած սուրբ բաները նրանը լինեն. ամեն մարդ ինչ որ տա քահանային, նրան պատկանի”»։

Խանդոտ ամուսինների կանանց մասին

11 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

12 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի մարդու կինը խոտորվի և նրան անհավատարիմ լինի,

13 և մեկը կենակցի նրա հետ, ու այդ բանը ծածուկ մնա նրա ամուսնու աչքից, և հայտնի չլինի, որ նա պղծվել է, վկա էլ չի եղել, ու կինը չբռնվի,

14 և խանդի ոգին տիրիամուսնուն,և նա խանդի իր կնոջը, որ իր կինը պղծվել է, կամ խանդի ոգին տիրիամուսնուն,և նա խանդի իր կնոջը, բայց կինը պղծված չլինի,

15 ապա այդ մարդը իր կնոջը պիտի բերի քահանայի մոտ և նրա համար որպես զոհ բերի մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր. դրա վրա յուղ չթափի, ոչ էլ կնդրուկ դնի վրան, որովհետև դա խանդի նվեր է, հիշատակի նվեր, որ մեղք է հիշեցնում։

16 Քահանան կմոտեցնի կնոջը և կկանգնեցնի Տիրոջ առջև։

17 Քահանան հողե ամանով սուրբ ջուր կառնի և վրանի հատակի հողից վերցնելով՝ կդնի ջրի մեջ։

18 Քահանան կնոջը կկանգնեցնի Տիրոջ առջև, կբացի կնոջ գլուխը, նրա ձեռքը կտա հիշատակի ընծան, խանդի հացի ընծան, և նզովքի լեղի ջուրը քահանայի ձեռքին պիտի լինի։

19 Քահանան երդում անել կտա կնոջը և կասի նրան. “Եթե ոչ մի մարդ քեզ հետ չի պառկել, և եթե չես պղծվել՝ անհավատարիմ գտնվելով քո ամուսնուն, ապա այս լեղի ջուրը, որ նզովք է բերում, ոչ մի վնաս չի պատճառի քեզ։

20 Բայց եթե քո ամուսնուն անհավատարիմ գտնվելով՝ պղծվել ես, և քո ամուսնուց բացի ուրիշ մարդ է պառկել քեզ հետ,

21 (այն ժամանակ քահանան կերդվեցնի այդ կնոջը այս նզովքի երդմամբ և կասի նրան.)

22 Տերը քեզ քո ժողովրդի մեջ նզովքի և երդման առարկա կդարձնի՝ փտեցնելով քո զիստը և ուռեցնելով քո որովայնը. այս նզովյալ ջուրը կգնա քո աղիքների մեջ, որպեսզի ուռեցնի քո որովայնը և փտեցնի քո զիստը”։ Իսկ կինը կասի՝ ամեն, ամեն։

23 Քահանան այս անեծքը կգրի մի գրքում, ապա այն լեղի ջրով կջնջի։

24 Նա նզովքի լեղի ջուրը կխմեցնի այդ կնոջը, և նզովքի ջուրը կլցվի նրա մեջ լեղի դառնալու համար։

25 Քահանան կնոջ ձեռքից կառնի խանդի հացի ընծան, այն կերերացնի Տիրոջ առաջ և կմոտեցնի զոհասեղանին։

26 Քահանան իր ձեռքը կլցնի այդ նվերից հիշատակի համար և այն կայրի զոհասեղանի վրա։ Հետո այդ ջուրը կխմեցնի կնոջը։

27 Ջուրը նրան խմեցնելուց հետո, եթե կինը պղծված է և անհավատարիմ է եղել իր ամուսնուն, ապա այդ նզովյալ ջուրը, լեղի լինելով, կլցվի նրա մեջ, նրա որովայնը կուռչի, նրա զիստը կփտի, և կինը իր ժողովրդի մեջ նզովված պիտի լինի։

28 Իսկ եթե կինը պղծված չէ, մաքուր է, պատիժ չի կրի և զավակ կծնի։

29 Այս է խանդի մասին օրենքը, երբ մի կին դավաճանում է իր ամուսնուն և պղծվում,

30 կամ երբ խանդի ոգին է տիրում տղամարդուն, և նա խանդում է իր կնոջն ու նրան կանգնեցնում Տիրոջ առջև, քահանան նրա նկատմամբ պիտի կիրառի այս ամբողջ օրենքը։

31 Եվ այն ամուսինը զերծ պիտի լինի հանցանքից, իսկ կինը իր հանցանքը պիտի կրի”»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 6

Ուխտավորների կանոններ

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի տղամարդ կամ մի կին ուխտ է անում՝ իր անձը Տիրոջը նվիրելու որպես ուխտավոր,

3 նա պիտի հրաժարվի գինուց և օղուց, գինու քացախ չպիտի խմի և խաղողի օշարակ բնավ չպիտի խմի և խաղող կամ չամիչ չպիտի ուտի։

4 Իր ուխտի բոլոր օրերին որթատունկից ստացվող ոչ մի բան չպետք է ուտի՝ խաղողի կորիզներից մինչև դրա կեղևը։

5 Իր ուխտի բոլոր օրերին նրա գլխին ածելի չպետք է դիպչի. մինչև իր անձը Տիրոջը նվիրելու օրերի վերջանալը նա սուրբ պետք է լինի, պետք է թողնի, որ աճեն իր գլխի մազերը։

6 Իր անձը Տիրոջը նվիրած բոլոր օրերին նա մեռած մարմնի չպետք է մոտենա.

7 նա իրեն չպետք է պղծինույնիսկիր հոր կամ մոր, իր եղբոր կամ իր քրոջ մեռած ժամանակ նրանց դիակին մոտենալով, որովհետև իր Աստծու ուխտը իր գլխի վրա է։

8 Իր ուխտի բոլոր օրերին նա սուրբ է Տիրոջ համար։

9 Իսկ եթե որևէ մեկը հանկարծ մեռնի իր մոտ, և պղծվի իր ուխտ արած գլուխը, նա իր մաքրվելու օրը թող ածիլի գլուխը. յոթերորդ օրը ածիլի այն։

10 Ութերորդ օրը նա քահանայի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ պիտի բերի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ։

11 Քահանան մեկը պիտի մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ, քավություն տա նրան մեռելի պատճառով եղած մեղքի համար և նույն օրը սրբացնի նրա գլուխը։

12 Նա իր ուխտի օրերը նորից կնվիրի Տիրոջը և մեկ տարեկան մի գառ կբերի որպես հանցանքի զոհ։ Նախորդ օրերը հաշվի չպիտի առնվեն, որովհետև նրա ուխտը պղծվել է։

13 Այս է ուխտավորի օրենքը. այն օրը, երբ լրանան նրա ուխտի օրերը, նրան թող բերեն ժողովի վրանի մուտքի մոտ։

14 Նա Տիրոջը կմատուցի իր զոհը. մեկ տարեկան անարատ արու մի գառ ողջակեզի համար, մեկ տարեկան անարատ մի էգ գառ մեղքի զոհի համար և անարատ մի խոյ խաղաղության զոհի համար,

15 մի զամբյուղ ընտիր ալյուրից յուղով հունցված բաղարջ շոթեր, յուղով օծված բաղարջ բլիթներ, դրանց հետ նաև հացի ընծան ու թափելու նվերը։

16 Քահանան դրանք կմատուցի Տիրոջ առաջ և կկատարի նրա մեղքի զոհն ու նրա ողջակեզը։

17 Եվ խոյը բաղարջ հացի զամբյուղի հետ կմատուցի Տիրոջ առաջ որպես խաղաղության զոհ, և քահանան կմատուցի հացի նվերն ու թափելու նվերը։

18 Ուխտավորն իր ուխտ արած գլուխը թող ածիլի ժողովի վրանի մուտքի մոտ և առնի իր ուխտ արած գլխի մազերն ու դնի խաղաղության զոհի տակ գտնվող կրակի մեջ։

19 Նրա ուխտի մազերն ածիլելուց հետո քահանան կվերցնի խոյի եփված թևը, իսկ զամբյուղից՝ մի բաղարջ շոթ, մի բաղարջ բլիթ ու կդնի ուխտավորի ձեռքերի վրա։

20 Քահանան դրանք որպես երերացնելու ընծա կմատուցի Տիրոջ առաջ։ Երերացնելով մատուցվող կուրծքը և վերընծայումով մատուցվող ազդրը քահանայի համար սուրբ են։ Դրանից հետո ուխտյալը կարող է գինի խմել։

21 Այս է ուխտավորի օրենքը, որն իր նվերը խոստանում է Տիրոջը իր ուխտի համար, բացի նրանից, երբ նա կարող է իր ուխտի համար ավելին անել. նա կկատարի այն՝ համաձայն իր ուխտի օրենքի”»։

Քահանայական օրհնություն

22 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

23 «Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա՛. “Այսպե՛ս օրհնեք Իսրայելի որդիներին՝ ասելով նրանց.

24 “Տերը օրհնի քեզ ու պահպանի քեզ։

25 Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ։

26 Տերը բարեհաճ լինի քո հանդեպև խաղաղություն տա քեզ”։

27 Այսպես նրանք իմ անունը պիտի դնեն Իսրայելի որդիների վրա, և ես կօրհնեմ նրանց”»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 7

Ցեղերի իշխանների ընծաները

1 Երբ հասավ այն օրը, որ Մովսեսը վերջացրեց վրանը կանգնեցնելը, օծեց այն, սրբագործեց այն իր ամբողջ սպասքով, ինչպես նաև զոհասեղանն իր ամբողջ սպասքով, օծեց ու սրբագործեց դրանք,

2 այն ժամանակ Իսրայելի իշխանները՝ իրենց հայրերի տան գլխավորները, այսինքն՝ ցեղերի իշխանները, որոնք վերակացու էին հաշվառվածների վրա, ընծաներ մատուցեցին։

3 Տիրոջ առաջ բերեցին իրենց ընծաները՝ վեց ծածկված սայլ և տասներկու եզ. մեկական սայլ երկու իշխաններից և մեկական եզ ամեն մեկից. երբ դրանք բերեցին վրանի առջև,

4 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

5 «Այդ բաները վերցրո՛ւ նրանցից, որպեսզի օգտագործվեն ժողովի վրանի սպասավորության համար։ Դրանք տո՛ւր ղևտացիներին՝ ամեն մեկին ըստ իր պաշտոնի»։

6 Մովսեսը վերցրեց սայլերն ու եզները և դրանք տվեց ղևտացիներին։

7 Երկու սայլ և չորս եզ տվեց Գերսոնի որդիներին՝ ըստ նրանց պաշտոնի։

8 Չորս սայլ և ութ եզ տվեց Մերարիի որդիներին՝ ըստ նրանց պաշտոնի, Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։

9 Բայց Կահաթի որդիներին նա ոչինչ չտվեց, որովհետև նրանց պաշտոնը իրենց ուսերի վրա սուրբ անոթներ կրելն էր։

10 Իշխանները զոհասեղանի նավակատիքի ընծաները մատուցեցին զոհասեղանի օծման օրը։ Նրանք իրենց ընծաները մատուցեցին զոհասեղանի առջև։

11 Տերն ասաց Մովսեսին. «Զոհասեղանի նավակատիքի համար ամեն մի իշխան մի օր մատուցի իր ընծաները»։

12 Առաջին օրն իր ընծան մատուցեց Ամինադաբի որդի Նաասոնը՝ Հուդայի ցեղից։

13 Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

14 խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասըսիկղ քաշով,

15 մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

16 այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

17 և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ամինադաբի որդի Նաասոնի մատուցածընծան։

18 Երկրորդ օրը մատուցեց Իսաքարի իշխանը՝ Սոգարի որդի Նաթանայելը։

19 Այս էր նրա մատուցած ընծան. հարյուր երեսուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

20 խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասըսիկղ քաշով,

21 մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

22 այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

23 և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Սոգարի որդի Նաթանայելի մատուցածը։

24 Երրորդ օրը մատուցեց Զաբուղոնի որդիների իշխանը՝ Քեղոնի որդի Եղիաբը։

25 Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

26 խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասըսիկղ քաշով,

27 մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

28 այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

29 և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Քեղոնի որդի Եղիաբի մատուցած զոհը։

30 Չորրորդ օրը մատուցեց Ռուբենի որդիների իշխանը՝ Սեդիուրի որդի Եղիսուրը։

31 Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

32 խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասըսիկղ քաշով,

33 մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

34 այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

35 և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Սեդիուրի որդի Եղիսուրի մատուցած զոհը։

36 Հինգերորդ օրը մատուցեց Շմավոնի որդիների իշխանը՝ Սուրիսադայի որդի Սաղամիելը։

37 Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

38 խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասըսիկղ քաշով,

39 մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

40 այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

41 և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Սուրիսադայի որդի Սաղամիելի մատուցածընծան։

42 Վեցերորդ օրը մատուցեց Գադի որդիների իշխանը՝ Դագուելի որդի Եղիասափը։

43 Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

44 խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասըսիկղ քաշով,

45 մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

46 այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

47 և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Դագուելի որդի Եղիասափի մատուցածընծան։

48 Յոթերորդ օրը մատուցեց Եփրեմի որդիների իշխանը՝ Ամիուդի որդի Եղիսաման։

49 Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

50 խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասըսիկղ քաշով,

51 մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

52 այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

53 և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ամիուդի որդի Եղիսամայի մատուցածընծան։

54 Ութերորդ օրը մատուցեց Մանասեի որդիների իշխանը՝ Փադասուրի որդի Գամաղիելը։

55 Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

56 խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասըսիկղ քաշով,

57 մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

58 այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

59 և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Փադասուրի որդի Գամաղիելի մատուցածընծան։

60 Իններորդ օրը մատուցեց Բենիամինի որդիների իշխանը՝ Գեդեոնիի որդի Աբիդանը։

61 Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

62 խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասըսիկղ քաշով,

63 մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

64 այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

65 և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Գեդեոնիի որդի Աբիդանի մատուցածընծան։

66 Տասներորդ օրը մատուցեց Դանի որդիների իշխանը՝ Ամիսադայի որդի Աքիեզերը։

67 Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

68 խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասըսիկղ քաշով,

69 մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

70 այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

71 և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ամիսադայի որդի Աքիեզերի մատուցածընծան։

72 Տասնմեկերորդ օրը մատուցեց Ասերի որդիների իշխանը՝ Եքրանի որդի Փագիելը։

73 Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

74 խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասըսիկղ քաշով,

75 մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

76 այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

77 և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Եքրանի որդի Փագիելի մատուցածընծան։

78 Տասներկուերորդ օրը մատուցեց Նեփթաղիմի որդիների իշխանը՝ Ենանի որդի Աքիրեն։

79 Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղքաշ ունեցողմեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

80 խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասըսիկղ քաշով,

81 մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

82 այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

83 և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ենանի որդի Աքիրեի մատուցած զոհը։

84 Զոհասեղանի օծման օրը նրա նավակատիքի համար Իսրայելի իշխաններիընծաներըսրանք էին. տասներկու արծաթե սկուտեղ, տասներկու արծաթե կոնք, տասներկու ոսկե տուփ։

85 Յուրաքանչյուր արծաթե սկուտեղը հարյուր երեսունսիկղէր, յուրաքանչյուր կոնքը՝ յոթանասունսիկղ,սպասքի ամբողջ արծաթը՝ երկու հազար չորս հարյուրսիկղ՝ըստ սրբարանի սիկղի։

86 Խնկով լցված տասներկու ոսկե տուփ։ Յուրաքանչյուր խնկամանը՝ տասըսիկղ՝ըստ սրբարանի սիկղի. տուփերի ամբողջ ոսկին հարյուր քսանսիկղէր։

87 Ողջակեզի համար ամբողջմատուցվածը՝տասներկու զվարակ, տասներկու խոյ, մեկ տարեկան տասներկու գառ՝ իրենց հացի ընծաներով և մեղքի զոհի համար այծերից տասներկու նոխազ։

88 Խաղաղության զոհի համարմատուցվածը՝բոլոր արջառները՝ քսանչորս զվարակ, վաթսուն խոյ, վաթսուն նոխազ և մեկ տարեկան վաթսուն գառ։ Այս էր զոհասեղանի նավակատիքը նրա օծումից հետո։

89 Երբ Մովսեսը ժողովի վրան էր մտնում՝ Տիրոջ հետ խոսելու, նա լսում էր իր հետ խոսողի ձայնը երկու քերովբեների միջև գտնվող վկայության տապանակի վրա դրված կափարիչի վրայից։ Եվ ինքը խոսում էր Տիրոջ հետ։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 8

Ճրագների զետեղումը

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2 «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛ նրան. “Երբ ճրագները դնես, յոթ ճրագները լույս կտան աշտանակի առջևի կողմից”»։

3 Ահարոնն այդպես էլ արեց. նա ճրագները դրեց աշտանակի առջևի կողմից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

4 Այսպիսին էր աշտանակի շինվածքը. այն կռածո ոսկի էր, դրա բնից մինչև ծաղիկները ճախարակաձև էին՝ այն օրինակի նման, որ Տերը ցույց էր տվել Մովսեսին։ Նա այդպես էլ շինեց աշտանակը։

Ղևտացիների սրբագործումը և նվիրաբերումը

5 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

6 «Իսրայելի որդիների միջից վերցրո՛ւ ղևտացիներին և մաքրի՛ր նրանց։

7 Նրանց մաքրելու համար այսպես կանես. մեղսաքավիչ ջուր կցանես նրանց վրա, ածելիով կածիլես նրանց ամբողջ մարմինը, և նրանք իրենց հագուստները կլվանան ու կմաքրվեն։

8 Հետո նրանք մի զվարակ կվերցնեն և յուղով հունցված ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա, և մեղքի զոհի համար դու մի ուրիշ զվարակ կվերցնես։

9 Ղևտացիներին կմոտեցնես ժողովի վրանի առաջ, կհավաքես Իսրայելի բոլոր որդիների համայնքը։

10 Երբ ղևտացիներին կբերես Տիրոջ առջև, Իսրայելի որդիներն իրենց ձեռքերը կդնեն ղևտացիների վրա։

11 Ահարոնը ղևտացիներին որպես երերացնելու զոհ կներկայացնի Տիրոջ առաջ Իսրայելի որդիների կողմից, որպեսզի նրանք կատարեն Տիրոջ ծառայությունը։

12 Ղևտացիներն իրենց ձեռքերը կդնեն այդ զվարակների գլխին. մեկը կմատուցես Տիրոջը որպես մեղքի զոհ, իսկ մյուսը ողջակեզ կանես ղևտացիների քավության համար։

13 Ղևտացիներին կկանգնեցնես Ահարոնի ու նրա որդիների առջև և նրանց երերացնելու զոհ կմատուցես Տիրոջը։

14 Այսպես ղևտացիներին կառանձնացնես Իսրայելի որդիների միջից, և ղևտացիները իմը կլինեն։

15 Դրանից հետո, երբ նրանց կմաքրես և նրանց որպես երերացնելու զոհ կմատուցես, ղևտացիները կմտնեն ժողովի վրանի գործն անելու։

16 Որովհետև նրանք ամբողջապես ինձ են տրված Իսրայելի որդիների միջից։ Իսրայելի որդիների մեջ մոր արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարեն նրանց եմ վերցրել ինձ համար։

17 Իսրայելի որդիների բոլոր անդրանիկները՝ մարդու թե անասունի, ինձ են պատկանում։ Այն օրը, երբ Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր անդրանիկներին, նրանց առանձնացրի ինձ համար։

18 Եվ ղևտացիներին վերցրի Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն։

19 Իսրայելի որդիների միջից ղևտացիներին ամբողջապես տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի ժողովի վրանում կատարեն Իսրայելի որդիների սպասավորության գործը և քավություն անեն Իսրայելի որդիների համար, որպեսզի Իսրայելի որդիների վրա հարված չգա, երբ Իսրայելի որդիները մոտենան սրբարանին»։

20 Մովսեսն ու Ահարոնը և Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը ղևտացիների հանդեպ արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին ղևտացիների մասին։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին նրանց։

21 Ղևտացիները մաքրվեցին և լվացին իրենց հագուստները։ Ահարոնը նրանց որպես երերացնելու զոհ ներկայացրեց Տիրոջ առաջ։ Ահարոնը նրանց համար քավություն արեց, որպեսզի մաքրի նրանց։

22 Դրանից հետո ղևտացիները մտան ժողովի վրան, որպեսզի իրենց պաշտոնը կատարեն Ահարոնի ու նրա որդիների առջև։ Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին ղևտացիների մասին, նրանք այդպես էլ արեցին նրանց։

23 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

24 «Այս լինի ղևտացիներին վերաբերող կանոնը. քսանհինգ տարեկան և բարձր եղողները կմտնեն ժողովի վրանում սպասավորություն կատարողների խմբի մեջ։

25 Հիսուն տարեկան դառնալուց հետո ետ կքաշվեն սպասավորությունկատարողներիխմբից և այլևս չեն ծառայի։

26 Սակայն թող օգնեն իրենց եղբայրներին ժողովի վրանում պաշտոն կատարելու, բայց իրենք ծառայություն չանեն։ Այսպե՛ս արա ղևտացիներին իրենց սպասավորության համար»։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 9

Երկրորդ Զատիկը

1 Տերը խոսեց Մովսեսի հետ Սինայի անապատում, Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա առաջին ամսին և ասաց.

2 «Իսրայելի որդիները զատիկը թող անեն որոշված ժամանակին։

3 Այն արե՛ք իր որոշված ժամանակին՝ այս ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ. արե՛ք նրա բոլոր կանոնների և նրա բոլոր կարգադրությունների համաձայն»։

4 Եվ Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, որպեսզի կատարեն զատիկը։

5 Նրանք զատիկն արեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, Սինայի անապատում, ամեն ինչ այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին։

6 Կային ոմանք, որոնք, մեռած մարդու դիակից պղծված լինելով, չկարողացան զատիկը կատարել այդ օրը։ Նրանք նույն օրը եկան Մովսեսի ու Ահարոնի մոտ,

7 և այդ մարդիկ ասացին նրան. «Մենք մեռած մարդուդիակիցպղծված ենք. ինչո՞ւ պիտի զրկվենք որոշված ժամանակին Տիրոջը զոհ մատուցելուց Իսրայելի որդիների մեջ»։

8 Մովսեսն ասաց նրանց. «Սպասե՛ք.թողե՛քիմանամ, թե Տերն ինչ կպատվիրի ձեր մասին»։

9 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

10 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե ձեզանից կամ ձեր սերնդից մեկը մեռած մարմնիդիպչելովպղծվի և կամ հեռավոր ճանապարհորդության մեջ լինի, նա զատիկը կկատարի Տիրոջ համար։

11 Երկրորդ ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, թող կատարեն այն. բաղարջ հացով և դառը խոտերով ուտեն այն։

12 Մինչև առավոտ դրանից ոչ մի բան չթողնեն և դրա ոչ մի ոսկորը չջարդեն։ Զատկի բոլոր կանոնների համաձայն կատարեն այն։

13 Բայց եթե մաքուր եղող և ճանապարհորդության մեջ չգտնվող մեկը խուսափի զատիկը կատարելուց, նա պետք է վերանա իր ժողովրդի միջից, քանի որ նա Տիրոջ զոհը որոշված ժամանակին չի մատուցել։ Այդ մարդը թող կրի իր մեղքիհետևանքը։

14 Եթե մի օտարական պանդխտանա ձեր մեջ և ուզենա կատարել Տիրոջ զատիկը, ապա այն թող կատարի զատկի կանոնների և կարգադրությունների համաձայն. մե՛կ կանոն պետք է ունենաք թե՛ օտարականի և թե՛ տեղացու համար”»։

Հրեղեն ամպը

15 Այն օրը, երբ վրանը կանգնեցվեց, ամպը ծածկեց վկայության վրանը։ Երեկոյից մինչև առավոտ կրակի տեսքով այն մնում էր վրանի վրա։

16 Միշտ այդպես էր. ցերեկը ամպն էր ծածկում վրանը, իսկ գիշերը՝ կրակի տեսքը։

17 Երբ ամպը վերանում էր վրանից, Իսրայելի որդիները մեկնում էին, և որտեղ որ ամպը կանգ էր առնում, նրանք այնտեղ էին բանակում։

18 Իսրայելի որդիները մեկնում էին Տիրոջ հրամանով և Տիրոջ հրամանով էլ բանակատեղի էին հաստատում։ Այնքան ժամանակ, մինչ ամպը կանգ էր առնում վրանի վրա, նրանք մնում էին բանակած տեղում։

19 Երբ ամպը շատ օրեր էր մնում վրանի վրա, Իսրայելի որդիները պահում էին Տիրոջ պատվերը և չէին մեկնում։

20 Երբեմն ամպը քիչ օրեր էր մնում վրանի վրա. նրանք Տիրոջ պատվերի համաձայն մնում էին և մեկնում էին Տիրոջ պատվերի համաձայն։

21 Եթե պատահում էր, որ ամպը երեկոյից մինչև առավոտ էր մնում, նրանք մեկնում էին, երբ առավոտյան ամպը վերանում էր. ցերեկ լիներ, թե գիշեր, հենց որ ամպը վերանում էր, նրանք մեկնում էին։

22 Եթե ամպը վրանի վրա կանգնած մնում էր երկու օր կամ մեկ ամիս և կամ մեկ տարի, Իսրայելի որդիները բանակած մնում էին ու չէին մեկնում. բայց երբ վերանում էր, մեկնում էին։

23 Տիրոջ հրամանի համաձայն բանակատեղի էին հաստատում և Տիրոջ հրամանով էլ մեկնում էին։ Նրանք պահում էին Տիրոջ պատվերը՝ Մովսեսի միջոցով Տիրոջ տված հրամանի համաձայն։

Categories
ԹՎԵՐ

ԹՎԵՐ 10

Արծաթե փողերը

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2 «Արծաթից երկու փո՛ղ շինիր քեզ համար. կռածո կշինես դրանք՝ ժողովրդին կանչելու և բանակներին երթի հանելու համար։

3 Երբ երկուսն էլ հնչեցնեն, ամբողջ ժողովուրդը կհավաքվի քեզ մոտ՝ ժողովի վրանի մուտքի մոտ։

4 Եթե մեկը հնչեցնեն, քեզ մոտ կհավաքվեն իշխանները՝ Իսրայելի հազարապետները։

5 Երբ ազդարարության համար հնչեցնեք, թող մեկնեն արևելյան կողմում բանակած գնդերը։

6 Երբ երկրորդ անգամ ազդարարության փող հնչեցնեք, թող մեկնեն հարավային կողմում բանակատեղի դրած գնդերը։ Ազդարարության փող թող հնչեցնեն նրանց մեկնելու համար։

7 Կհնչեցնեք նաև ժողովրդին հավաքելու համար, բայց ազդարարության նման չանեք։

8 Փողերը պետք է հնչեցնեն Ահարոնի որդիները՝ քահանաները։ Սա ձեր սերունդների մեջ հավիտենական կանոն թող լինի ձեզ համար։

9 Եթե ձեր երկրում պատերազմի գնաք ձեզ նեղություն տվող թշնամու դեմ, ազդարարության փող կհնչեցնեք, և դուք կհիշվեք ձեր Տեր Աստծու առաջ և կազատվեք ձեր թշնամիներից։

10 Ձեր ուրախության օրերին, ձեր տոների ժամանակ և ամսվա առաջին օրերին փողեր կհնչեցնեք ձեր ողջակեզներն ու ձեր խաղաղության համար զոհերը մատուցելիս, որպեսզի դրանք ձեզ համար հիշատակ լինեն ձեր Աստծու առաջ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։

Իսրայելացիները լքում են բանակատեղին

11 Երկրորդ տարվա երկրորդ ամսի քսանին ամպը վերացավ վկայության վրանի վրայից։

12 Եվ Իսրայելի որդիները, իրենց երթի կարգի համաձայն, մեկնեցին Սինայի անապատից։ Ամպը կանգ առավ Փառանի անապատում։

13 Առաջին անգամ նրանք մեկնեցին համաձայն այն հրամանի, որ Տերը տվել էր Մովսեսի միջոցով։

14 Նախ մեկնեցին Հուդայի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց գնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամինադաբի որդի Նաասոնը։

15 Իսաքարի ցեղի զորագնդի առաջնորդն էր Սոգարի որդի Նաթանայելը։

16 Զաբուղոնի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Քեղոնի որդի Եղիաբը։

17 Խորանն իջեցրին և մեկնեցին խորանը կրող Գերսոնի որդիներն ու Մերարիի որդիները։

18 Ապա մեկնեցին Ռուբենի ցեղի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց զորագնդով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Սեդիուրի որդի Եղիսուրը։

19 Շմավոնի ցեղի զորագնդի առաջնորդն էր Սուրիսադայի որդի Սաղամիելը։

20 Գադի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Դագուելի որդի Եղիասափը։

21 Ապա մեկնեցին Կահաթի որդիները, որոնք տանում էին սրբարանը. մինչև նրանց գալը կանգնեցնում էին վրանը։

22 Եվ շարժվեցին Եփրեմի ցեղի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիուդի որդի Եղիսաման։

23 Մանասեի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Փադասուրի որդի Գամաղիելը։

24 Բենիամինի ցեղի զորագնդի առաջնորդն էր Գեդեոնիի որդի Աբիդանը։

25 Բոլոր բանակներից հետո մեկնեց Դանի որդիների բանակն իր դրոշակով և իր զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիսադայի որդի Աքիեզերը։

26 Ասերի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Եքրանի որդի Փագիելը։

27 Նեփթաղիմի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Ենանի որդի Աքիրեն։

28 Այս էր Իսրայելի որդիների մեկնելն իրենց զորագնդերով. և նրանք մեկնեցին։

29 Մովսեսն ասաց Հոբաբին, այսինքն՝ մադիանացի Ռագուելի որդուն, որը Մովսեսի աներն էր. «Մենք շարժվում ենք դեպի այն տեղը, որի մասին Տերն ասում էր, թե՝ “Ձեզ եմ տալու այն”։ Ե՛կ մեզ հետ, և մենք բարիք կանենք քեզ, որովհետև Տերը խոստացել է բարիք անել Իսրայելին»։

30 Նա պատասխանեց նրան. «Չեմ գա, այլ կգնամ իմ երկիրը և իմ ազգականների մոտ»։

31 Մովսեսն ասաց. «Խնդրեմ, մեզ մի՛ թող, որովհետև գիտես անապատի մեջ մեր բանակելու տեղերը և ուղեցույց կլինես մեզ համար։

32 Եթե մեզ հետ գաս, ինչ բարիք որ Տերն անի մեզ, մենք էլ քե՛զ նույն բարիքը կանենք»։

Ժողովուրդը մեկնում է

33 Նրանք, Տիրոջ լեռից մեկնելով, երեք օրվա ճանապարհ գնացին։ Տիրոջ ուխտի տապանակը, նրանց առջևից գնալով, երեք օրվա ճանապարհ անցավ, որպեսզի նրանց համար հանգստանալու տեղ գտնի։

34 Տիրոջ ամպը նրանց վրա էր լինում ցերեկները, երբ բանակատեղիից մեկնում էին։

35 Տապանակը ճանապարհ ընկնելիս Մովսեսն ասում էր. «Վե՛ր կաց, Տե՛ր, որ ցրվեն քո թշնամիները, և քո առջևից փախուստի դիմեն քեզ ատողները»։

36 Իսկ երբ տապանակը տեղում մնում էր, նա ասում էր. «Դարձի՛ր, Տե՛ր, դեպի Իսրայելի բյուր բյուրավորները»։