Categories
ԶԱՔԱՐԻԱ

ԶԱՔԱՐԻԱ 1

Աստված կանչում է իր ժողովրդին իրեն դառնալ

1 Դարեհի երկրորդ տարվա ութերորդ ամսում Տիրոջ խոսքը հասավ Ադդովի որդի Բարաքիայի որդի Զաքարիա մարգարեին՝ ասելով.

2 «Տերը խիստ սրտմտած է ձեր հայրերի վրա։

3 Եվ նրանց ասա՛. “Այսպես է ասում Զորքերի Տերը. “Դարձե՛ք դեպի ինձ, և ես էլ դեպի ձեզ կդառնամ,- ասում է Զորքերի Տերը։-

4 Ձեր հայրերի նման մի՛ եղեք, որոնց նախկին մարգարեներն աղաղակելով ասում էին. “Այսպես է ասում Զորքերի Տերը. “Ե՛տ դարձեք ձեր չար ճանապարհներից և ձեր չար արարքներից”, բայց նրանք ինձ չլսեցին և ինձ ականջ չդրեցին ասում է Տերը։

5 Ձեր հայրերն ո՞ւր են, և մարգարեները մի՞թե հավիտյան են ապրում։

6 Սակայն իմ խոսքերն ու կանոնները, որ ես հրամայել էի իմ ծառաներին՝ մարգարեներին, մի՞թե ձեր հայրերին չհասան”։ Նրանք ետ դարձան ու ասացին. “Զորքերի Տերը ինչպես որ որոշել էր վարվել մեզ հետ մեր ճանապարհների համեմատ և մեր արարքների համեմատ, այնպես է վարվել մեզ հետ”»։

Ձիերի տեսիլքը

7 Դարեհի երկրորդ տարվա տասնմեկերորդ ամսվա, այսինքն՝ սեբաթ ամսի քսանչորսերորդ օրը Տիրոջ խոսքը հասավ Ադդովի որդի Բարաքիայի որդի Զաքարիա մարգարեին՝ ասելով.

8 «Գիշերը տեսա՝ ահա մի մարդ՝ հեծած աշխետ ձիու վրա։ Նա կանգնել էր ձորում գտնվող մրտենիների մեջ, և նրա հետևում կային աշխետ, շառագույն և սպիտակ ձիեր»։

9 Եվ ասացի. «Սրանք ի՞նչ են, Տե՛ր իմ»։ Եվ այն հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Ես քեզ ցույց կտամ, թե ի՛նչ են սրանք»։

10 Եվ մրտենիների մեջ կանգնած մարդը պատասխանեց և ասաց. «Սրանք նրանք են, որ Տերն ուղարկել է երկրի վրա շրջելու»։

11 Եվ նրանք պատասխանեցին Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր մրտենիների մեջ, և ասացին. «Շրջեցինք երկրի վրա, և ահա ամբողջ երկիրը խաղաղ ու հանգիստ է»։

12 Եվ Տիրոջ հրեշտակը պատասխանեց և ասաց. «Ո՛վ Զորքերի Տեր, մինչև ե՞րբ չես գթալու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց վրա յոթանասուն տարի է՝ զայրացած ես»։

13 Եվ Տերը բարի խոսքերով, մխիթարական խոսքերով պատասխանեց ինձ հետ խոսող հրեշտակին։

14 Եվ ինձ հետ խոսող հրեշտակն ասաց ինձ. «Հայտարարի՛ր. այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես խիստ նախանձախնդիր եմ Երուսաղեմի և Սիոնի նկատմամբ։

15 Եվ ես խիստ սրտմտած եմ խաղաղ ազգերի վրա, որովհետև երբ ես քիչ սրտմտած էի, նրանք շատացրին դժբախտությունը”։

16 Ուստի Տերն այսպես է ասում. “Ես գթությամբ եմ վերադառնում Երուսաղեմ. իմ տունը նրանում պիտի կառուցվի,- ասում է Զորքերի Տերը,- և չափալար պիտի ձգվի Երուսաղեմի վրա”»։

17 Նորի՛ց հայտարարիր՝ ասելով. «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Իմ քաղաքները դարձյալ պիտի հորդեն բարիքներով, և Տերը կրկին պիտի մխիթարի Սիոնին և կրկին պիտի ընտրի Երուսաղեմին”»։

Եղջյուրների տեսիլքը

18 Ես աչքերս բարձրացրի և տեսա, և ահա չորս եղջյուրներ։

19 Եվ ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ի՞նչ են»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք այն եղջյուրներն են, որոնք ցրեցին Հուդային, Իսրայելին և Երուսաղեմին»։

20 Ապա Տերն ինձ չորս արհեստավորի ցույց տվեց։

21 Եվ ես ասացի. «Սրանք գալիս են, որ ի՞նչ անեն»։ Նա ասաց. «Սրանք այն եղջյուրներն են, որ ցրեցին Հուդային այնպես, որ մարդ չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք եկել են, որ նրանց վախեցնեն, որպեսզի վայր գցեն Հուդայի երկրի դեմ և նրան ցրելու համար եղջյուր բարձրացնող ազգերի եղջյուրները»։

Categories
ԶԱՔԱՐԻԱ

ԶԱՔԱՐԻԱ 2

Չափալարի տեսիլքը

1 Եվ ես աչքերս վեր բարձրացրի և ահա մի մարդ տեսա՝ ձեռքին չափալար։

2 Եվ ասացի. «Դու ո՞ւր ես գնում»։ Եվ նա ինձ ասաց. «Երուսաղեմը չափելու, որ տեսնեմ, թե որքան է լայնությունը, և որքան՝ երկարությունը»։

3 Եվ ահա ինձ հետ խոսող հրեշտակը դուրս եկավ, և մի ուրիշ հրեշտակ դուրս եկավ նրան ընդառաջ։

4 Եվ նա ասաց. «Վազի՛ր և ասա՛ այս երիտասարդին. “Երուսաղեմն իր մեջ եղած մարդկանց և անասունների շատության պատճառով առանց պարսպի պիտի բնակեցվի։

5 Եվ ես նրա համար շուրջբոլորը հրեղեն պարիսպ պիտի լինեմ,- ասում է Տերը,- և նրա մեջ փառք պիտի լինեմ”»։

Տուն վերադառնալու կանչ աքսորվածներին

6 «Օ՜, օ՜, հյուսիսի երկրից փախե՛ք,- ասում է Տերը,- որովհետև երկնքի չորս հողմերի պես ցրել եմ ձեզ,- ասում է Տերը։-

7 Օ՜, Սիո՛ն, ազատվի՛ր, որ բնակվում ես Բաբելոնի դստեր մոտ»։

8 Որովհետև Զորքերի Տերն այսպես է ասում. «Փառքի հետևից է ինձ ուղարկել ձեզ կողոպտող ազգերին, որովհետև ձեզ դիպչողը նրա աչքերի բիբին է դիպչում։

9 Որովհետև ես իմ ձեռքն ահա շարժելու եմ նրանց դեմ, և նրանք իրենց ծառայողներին ավար պիտի դառնան, և պիտի իմանաք, որ Զորքերի Տերն է ինձ ուղարկել։

10 Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև ես ահա գալիս եմ ու բնակվելու եմ քո մեջ»,- ասում է Տերը։

11 «Այդ օրը շատ ազգեր Տիրոջն են հարելու և ինձ ժողովուրդ են լինելու, և ես քո մեջ եմ բնակվելու։ Եվ դու կիմանաս, որ Զորքերի Տերն է ինձ ուղարկել քեզ մոտ։

12 Եվ Տերը սուրբ երկրում որպես իր բաժին պիտի ժառանգի Հուդային և կրկին պիտի ընտրի Երուսաղեմին»։

13 Եվ թող ամեն մարմին լռի Տիրոջ առաջ, որովհետև նա զարթնեց իր սուրբ բնակարանից։

Categories
ԶԱՔԱՐԻԱ

ԶԱՔԱՐԻԱ 3

Քահանայապետի տեսիլքը

1 Ապա ինձ ցույց տվեց քահանայապետ Հեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնել էր նրա աջ կողմում՝ նրան ընդդիմանալու համար։

2 Եվ Տիրոջհրեշտակնասաց սատանային. «Տերը թող հանդիմանի քեզ, ո՛վ սատանա, և թող Տերը, որ ընտրել է Երուսաղեմին, քեզ հանդիմանի. մի՞թե սա կրակից ազատված խանձվողը չէ»։

3 Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել և կանգնել հրեշտակի առաջ։

4 Եվհրեշտակըպատասխանեց ու ասաց իր առաջ կանգնածներին. «Հեռացրե՛ք նրա վրայից այդ կեղտոտ հագուստները»։ Իսկ նրան ասաց. «Տե՛ս, ես քո վրայից վերցրի քո անօրենությունը և քեզ պատվական զգեստներ պիտի հագցնեմ»։

5 Եվ ես ասացի, որ նրա գլխին մաքուր խույր դնեն։ Եվ մաքուր խույր դրեցին նրա գլխին և հանդերձներ հագցրին նրան։ Եվ Տիրոջ հրեշտակը կանգնած էր։

6 Եվ Տիրոջ հրեշտակն ազդարարեց Հեսուին և ասաց.

7 «Զորքերի Տերն այսպես է ասում. “Եթե իմ ճանապարհներով գնաս և եթե իմ ավանդը պահես, այն ժամանակ դու իմ տունը կդատես և իմ սրահները կհսկես, և ես քեզ այդ կանգնողների մեջ լինելը կտամ։

8 Հիմա լսի՛ր, ո՛վ քահանայապետ Հեսու, դու և քո առաջ նստող պաշտոնակիցներդ, քանի որ նրանք իբրև նշանտրվածմարդիկ են, որովհետև ես ահա բերելու եմ իմ ծառային՝ Շառավիղին։

9 Որովհետև ահա այն քարը, որ դրել եմ Հեսուի առաջ. մի քարի վրա յոթ աչք կա, ահա ես փորագրում եմ նրա գրերը,- ասում է Զորքերի Տերը,- և մեկ օրում պիտի վերացնեմ այս երկրի անօրենությունը։

10 Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- դուք յուրաքանչյուրդ կհրավիրեք ձեր ընկերոջըիրորթատունկի տակ և թզենու տակ”»։

Categories
ԶԱՔԱՐԻԱ

ԶԱՔԱՐԻԱ 4

Աշտանակի տեսիլքը

1 Ինձ հետ խոսող հրեշտակը վերադարձավ և ինձ արթնացրեց, ինչպես որ մարդուն արթնացնում են իր քնից։

2 Եվ ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում»։ Եվ ես ասացի. «Տեսնում եմ ահա ամբողջովին ոսկե աշտանակ և մի բաժակ նրա գագաթին, նրա վրա՝ յոթ ճրագ, և յոթ խողովակներ այդ յոթ ճրագների համար, որ նրա գագաթին են։

3 Եվ նրա մոտ՝ երկու ձիթենի, մեկը՝ բաժակի աջ կողմից, իսկ մյուսը՝ նրա ձախ կողմից»։

4 Եվ ես պատասխանեցի ու ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»։

5 Ինձ հետ խոսող հրեշտակը պատասխանեց ինձ և ասաց. «Մի՞թե չգիտես, թե սրանք ի՛նչ են»։ Ես ասացի. «Ո՛չ, տե՛ր իմ»։

Տիրոջ խոստումը Զորաբաբելին

6 Եվ նա պատասխանեց և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին, որ ասում է. “Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ իմ հոգով,- ասում է Զորքերի Տերը։-

7 Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես. և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը. “Շնո՜րհք, շնո՜րհք նրան աղաղակներով””»։

8 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

9 «Զորաբաբելի ձեռքերն են հիմնել այս տունը և նրա ձեռքերն էլ այն պիտի ավարտեն։ Եվ պիտի իմանաս, որ Զորքերի Տերն է ինձ ձեզ մոտ ուղարկել։

10 Որովհետև ո՞վ է փոքր բաների օրն անարգում. պիտի ուրախանան, երբ Զորաբաբելի ձեռքում տեսնեն կապարագունդը, սրանք յոթն էլ Տիրոջ աչքերն են, որոնք շրջում են ամբողջ երկրում»։

11 Եվ ես պատասխան տվեցի ու ասացի նրան. «Աշտանակի աջ կողմի ու նրա ձախ կողմի այս երկու ձիթենիներն ի՞նչ են»։

12 Երկրորդ անգամ պատասխանեցի և ասացի նրան. «Ի՞նչ են այս երկու ձիթենու ճյուղերը, որոնք երկու ոսկե խողովակների կողքին են, որոնցից ոսկեյուղնեն թափում»։

13 Եվ նա ասաց ինձ. «Մի՞թե չգիտես, թե սրանք ինչ են»։ Ես ասացի. «Ո՛չ, տե՛ր իմ»։

14 Եվ նա ասաց. «Սրանք երկու օծյալներն են, որոնք կանգնում են ամբողջ երկրի Տիրոջ առաջ»։

Categories
ԶԱՔԱՐԻԱ

ԶԱՔԱՐԻԱ 5

Թռչող մագաղաթի տեսիլքը

1 Եվ աչքերս բարձրացրի և տեսա ահա մի թռչող մագաղաթ։

2 Եվ նա ինձ ասաց. «Դու ի՞նչ ես տեսնում»։ Եվ ես ասացի. «Ես մի թռչող մագաղաթ եմ տեսնում. երկարությունը՝ քսան կանգուն, իսկ լայնությունը՝ տասը կանգուն»։

3 Եվ նա ինձ ասաց. «Սա ամբողջ երկրի մակերևույթի վրա տարածվող անեծքն է, որովհետև ամեն գողություն անող այս կողմիգրածիհամեմատ պիտի ջնջվի, իսկսուտերդվողը մյուս կողմի համեմատ պիտի ջնջվի»։

4 «Եվ ես եմ նրան դուրս հանել,- ասում է Զորքերի Տերը,- և նա պիտի մտնի գողացողի տունը և իմ անունով սուտ երդվողի տունը և նրա տանը պիտի օթևանի և նրան պիտի ոչնչացնի նրա փայտերով ու քարերով»։

Արդուի մեջ նստած կնոջ տեսիլքը

5 Եվ դուրս եկավ ինձ հետ խոսող հրեշտակն ու ինձ ասաց. «Հիմա աչքերդ բարձրացրո՛ւ և նայի՛ր, թե ի՛նչ է այդ դուրս եկողը»։

6 Եվ ես ասացի. «Ի՞նչ է»։ Նա ասաց. «Այս դուրս եկողը արդուէ»։ Եվ ասաց. «Սա նրանց անօրենություննէ ամբողջ երկրում»։

7 Եվ ահա կապարից մի կափարիչ վեր բարձրացվեց, և ահա մի կին՝ նստած արդուի մեջ։

8 Եվ նա ասաց. «Սա չարությունն է», և նրան գցեց արդուի մեջ, իսկ կապարից ծանրությունն էլ դրեց նրա բերանին։

9 Ապա բարձրացրի աչքերս ու նայեցի. ահա երկու կին էին դուրս գալիս, և քամի կար նրանց թևերում, և նրանք արագիլի պես թևեր ունեին։ Նրանք արդուն տարան երկրի ու երկնքի մեջտեղը։

10 Եվ ես ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ո՞ւր են տանում այս արդուն»։

11 Եվ նա ասաց ինձ. «Որպեսզի նրա համար տուն շինեն Սենաարի երկրում. այնտեղ պիտի հաստատվի և դրվի իր պատվանդանի վրա»։

Categories
ԶԱՔԱՐԻԱ

ԶԱՔԱՐԻԱ 6

Չորս կառքերի տեսիլքը

1 Դարձյալ աչքերս բարձրացրի և տեսա, որ ահա չորս կառք է դուրս գալիս երկու սարերի մեջտեղից, և սարերը պղնձի սարեր էին։

2 Առաջին կառքի ձիերն աշխետ էին, երկրորդ կառքի ձիերը սև էին։

3 Երրորդ կառքի ձիերը սպիտակ էին, իսկ չորրորդ կառքի ձիերը բծավոր էին, բոսորագույն։

4 Եվ ես պատասխան տվեցի ու ասացի ինձ հետ խոսող հրեշտակին. «Սրանք ի՞նչ են, տե՛ր իմ»։

5 Եվ հրեշտակը պատասխան տվեց ու ասաց ինձ. «Սրանք գալիս են ամբողջ երկրի Տիրոջ առաջ կանգնելուց, դեպի երկնքի չորս հողմերն են դուրս գալիս։

6 Այն սև ձիերովը դուրս է գալիս դեպի հյուսիսի երկիրը. սպիտակներովը դուրս է գալիս դեպիարևմուտք,իսկ բծավորները դուրս են գալիս դեպի հարավի երկիրը»։

7 Եվ բոսորագույնները դուրս եկան և ձգտում էին գնալ ու շրջել երկրում։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք, շրջե՛ք երկրի վրա»։ Եվ նրանք շրջեցին երկրի վրա։

8 Եվ նա աղաղակեց ինձ ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Տե՛ս, դեպի հյուսիսի երկիր գնացողները իմ հոգին հանգստացրին հյուսիսի երկրում»։

Մարգարեություն Հեսուի պսակադրման մասին

9 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

10 «Վերցրո՛ւ ընծաները գերիներից՝ Հեղդայից, որոնք եկել են Բաբելոնից, Տուբիայից և Հեդայիայից, և նույն օրը դու ինքդ գնա՛ և մտի՛ր Բաբելոնից եկող Սոփոնիայի որդի Հովսիայի տունը։

11 Արծաթ ու ոսկի՛ վերցրու, պսակնե՛ր շինիր և մեկը դի՛ր Հովսեդեկի որդի Հեսուի գլխին։

12 Եվ ասա՛ նրան. “Այսպես է ասում Զորքերի Տերը. “Ահա մի մարդ, որի անունը Շառավիղ է. նա իր տեղից պիտի բուսնի և պիտի կառուցի Տիրոջ տաճարը։

13 Եվ նա կկառուցի Տիրոջ տաճարը։ Նա մեծափառություն պիտի կրի և պիտի բազմի իր գահի վրա, պիտի իշխի և իր գահի վրա քահանա պիտի լինի, և խաղաղության խորհուրդ պիտի լինի երկուսի միջև””։

14 Եվ պսակները պիտի լինեն Տիրոջ տաճարում իբրև հիշատակ Հելեմին, Տուբիային ու Հեդայիային և Սոփոնիայի որդի Հենին՝ իբրև հիշատակ տաճարում։

15 Եվ հեռավորները պիտի գան ու կառուցեն Տիրոջ տաճարը։ Եվ դուք կիմանաք, որ զորքերի Տերն է ինձ ուղարկել ձեզ մոտ։ Այդ պիտի լինի, եթե ուշադրությամբ անսաք ձեր Տիրոջ ձայնին»։

Categories
ԶԱՔԱՐԻԱ

ԶԱՔԱՐԻԱ 7

Աստված հանդիմանում է կեղծ ծոմապահությունը

1 Եվ Դարեհ թագավորի չորրորդ տարում՝ իններորդ ամսի, այսինքն՝ Քասղևի չորսին, Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային,

2 և Բեթելից մարդկանց ուղարկեցին Սարասարի, Ռեկկեմելեքի գլխավորությամբ Աստծու տունը, որպեսզի Տիրոջ բարեհաճությունը հայցեն՝

3 Զորքերի Տիրոջ տանը եղող քահանաներին ու մարգարեներին ասելով. «Արդյոք պետք է լա՞ց լինեմ հինգերորդ ամսում՝ծոմպահելով, ինչպես որ արել եմ այսքան տարիներ»։

4 Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

5 «Այս երկրի ամբողջ ժողովրդին և քահանաներին ասա՛. “Ահա այս յոթանասուն տարին, երբ ծոմ էիք պահում և սուգ անում հինգերորդ և յոթերորդամիսներին,մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում։

6 Եվ երբ որ ուտում եք ու խմում եք, մի՞թե ձեզ համար չեք ուտում և ձեզ համար խմում։

7 Տերը մի՞թե նույն խոսքերը չհաղորդեց վաղ մարգարեների միջոցով, քանի դեռ Երուսաղեմը բնակեցված էր ու խաղաղ, իր և շրջակա քաղաքներով, շեն և հանգիստ էին, և հարավային ու դաշտային կողմերը բնակեցված էին”»։

Անհնազանդությունը՝ աքսորի պատճառ

8 Եվ Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային՝ ասելով.

9 «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Արդար դատաստա՛ն արեք և ողորմություն ու գթությո՛ւն արեք, ամեն մեկդ ձեր եղբորը։

10 Մի՛ հարստահարեք այրուն ու որբին, օտարականին ու աղքատին և ձեր սրտերում միմյանց դեմ չարություն մի՛ նյութեք”»։

11 Բայց նրանք մերժեցին ականջ դնել, ուսերը համառությամբ շրջեցինև իրենց ականջները ծանրացրին, որ չլսեն։

12 Եվ իրենց սրտերն ադամանդի պես դարձրին, որպեսզի չլսեն այն օրենքը և այն խոսքերը, որ Զորքերի Տերն իր հոգով ուղարկեց վաղ մարգարեների միջոցով։ Եվ մեծ սրտմտություն եղավ Զորքերի Տիրոջ կողմից։

13 «Ինչպես որ նա կանչեց, և նրանք չլսեցին, այնպես էլ նրանք պիտի կանչեն, և ես չպիտի լսեմ,- ասում է Զորքերի Տերը։-

14 Եվ ես մրրիկով քշեցի նրանց բոլոր ազգերի մեջ, որոնց նրանք չգիտեին։ Եվ նրանց հետևից երկիրն ամայացավ, գնացող կամ եկող չկար, և ցանկալի երկիրն ամայացրին»։

Categories
ԶԱՔԱՐԻԱ

ԶԱՔԱՐԻԱ 8

Աստված խոստանում է վերականգնել Երուսաղեմը

1 Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես մեծապես նախանձախնդիր եղա Սիոնի համար և մեծ զայրույթով նախանձեցի նրան”։

3 Տերն այսպես է ասում. “Ես պիտի վերադառնամ դեպի Սիոն և բնակվեմ Երուսաղեմում, և Երուսաղեմը Հավատարիմ քաղաք պիտի կոչվի, իսկ Զորքերի Տիրոջ լեռը՝ Սուրբ լեռ”։

4 Այսպես է ասում Զորքերի Տերը. “Երուսաղեմի հրապարակներում կրկին ծերեր և պառավներ պիտի բնակվեն, և տարիքի պատճառով ամեն մեկի ձեռքին իր գավազանըպիտի լինի։

5 Եվ քաղաքի հրապարակները լիքը պիտի լինեն տղաներով ու աղջիկներով, որոնք խաղալու են նրա հրապարակներում”։

6 Այսպես է ասում Զորքերի Տերը. “Այն օրերին եթե այս ժողովրդի մնացորդի աչքերին անհնար լինի, մի՞թե իմ աչքերին էլ պիտի անհնար լինի”,- ասում է Զորքերի Տերը։

7 Այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես ահա իմ ժողովրդին ազատելու եմ արևելյան երկրից և արևմտյան երկրից

8 և նրանց բերելու եմ բնակվելու Երուսաղեմում, և ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ ճշմարտությամբ և արդարությամբ”։

9 Այսպես է ասում Զորքերի Տերը. “Թող զորանան ձեր ձեռքերը, ո՛վ դուք, որ այս օրերում մարգարեների բերանից լսում եք այս խոսքերը, որոնքխոսվեցինայն օրը, երբ հիմնվեց Զորքերի Տիրոջ տաճարը, և տաճարը կառուցվեց։

10 Որովհետև այն օրերից առաջ չկար մարդու համար վարձ, անասունի վարձ չկար. ոչ էլ խաղաղություն կար նրան, որ դուրս էր գալիս ու ներս մտնում՝ թշնամու պատճառով, որովհետև ես բոլոր մարդկանց իրար դեմ էի հանել։

11 Բայց հիմա ես այս ժողովրդի մնացորդի հետ նախկին օրերի պես չեմ,- ասում է Զորքերի Տերը,-

12 այլ խաղաղություն պիտի սերմանեմ, որթատունկն իր պտուղը պիտի տա, երկիրն իր արգասիքը պիտի տա, երկինքն իր ցողը պիտի տա, և այս ժողովրդի մնացորդին ժառանգել պիտի տամ այս բոլորը։

13 Դուք ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ, ո՛վ Հուդայի տուն և Իսրայելի տուն, նույնպես էլ պիտի ազատեմ ձեզ, և դուք օրհնություն պիտի լինեք. մի՛ վախեցեք, թող զորանան ձեր ձեռքերը”։

14 Որովհետև այսպես է ասում Զորքերի Տերը. “Ինչպես որ մտադրեցի չարիք անել ձեզ, երբ որ ձեր հայրերը զայրացրին ինձ,- ասում է Զորքերի Տերը,- և չզղջացի,

15 նույնպես դարձյալ մտադիր եմ այս օրերին բարիք անելու Երուսաղեմին և Հուդայի տանը, մի՛ վախեցեք։

16 Սրանք են այն բաները, որ պետք է անեք. ամեն մեկդ ձեր ընկերոջ հետ ճշմարտությո՛ւնը խոսեք, ձեր դարպասներում արդարությամբ ու խաղաղարար դատաստանո՛վ դատեք։

17 Եվ ձեզանից ոչ մեկը իր ընկերոջ դեմ չարիք թող չխորհի իր սրտում. սուտ երդում մի՛ սիրեք, որովհետև այս ամենը ես ատում եմ”»,- ասում է Տերը։

18 Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

19 «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Չորրորդամսիծոմը և հինգերորդի ծոմը և յոթերորդի ծոմը և տասներորդի ծոմը Հուդայի տան համար ցնծություն և ուրախություն և խնդալից տոնախմբություններ պիտի դառնան, ուստի ճշմարտությունն ու խաղաղությո՛ւնը սիրեք”»։

20 Այսպես է ասում Զորքերի Տերը. «Կրկին ժողովուրդներ պիտի գան և շատ քաղաքների բնակիչներ,

21 և մեկի բնակիչները պիտի գնան մյուսի մոտ՝ ասելու. “Եկե՛ք անմիջապես գնանք Տիրոջ առաջ պաղատելու և Զորքերի Տիրոջը փնտրելու”։ Ես ևս գալու եմ։

22 Եվ շատ ժողովուրդներ ու զորավոր ազգեր պիտի գան Երուսաղեմում Զորքերի Տիրոջը փնտրելու, Տիրոջ պաղատելու»։

23 Այսպես է ասում Զորքերի Տերը. «Այդ օրը տարբեր ազգերից տասը հոգի կբռնեն մի հրեա մարդու քղանցքից՝ ասելով. “Գնանք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է”»։

Categories
ԶԱՔԱՐԻԱ

ԶԱՔԱՐԻԱ 9

Հարևան ազգերի դատաստանը

1 Պատգամ. Տիրոջ խոսքը Հադրաքի երկրում։ Եվ Դամասկոսում է նրա հանգչելու տեղը, որովհետև Տիրոջն էուղղվածմարդկանց և Իսրայելի բոլոր ցեղերի աչքը։

2 Եվ Եմաթին ևս, որ սահմանակից է նրան, նաև Տյուրոսին ու Սիդոնին, որովհետև շատ խոհեմ են։

3 Եվ Տյուրոսն իր համար ամրոց կառուցեց և արծաթը դիզեց հողի պես ու մաքուր ոսկին՝ փողոցների ցեխի պես։

4 Տերն ահա պիտի ժառանգի այն և պիտի ծովում զարկի նրա զորությանը, և նա կրակով պիտի սպառվի։

5 Ասկաղոնը պիտի տեսնի և վախենա, Գազան սաստիկ պիտի գալարվի, և Ակկարոնը ևս, որովհետև հույսը ամոթահար պիտի լինի. Գազայից պիտի կորչի թագավորը, և Ասկաղոնը չպիտի բնակեցվի։

6 Օտարականներըպիտի բնակվեն Ազովտոսում, և պիտի ջնջեմ փղշտացիների ամբարտավանությունը։

7 Եվ նրա արյունը պիտի վերացնեմ իր բերանից և նրա գարշելի բաները՝իր ատամների միջից, և նա էլ է մնացորդ լինելու մեր Աստծու համար։ Եվ նա տոհմապետի պես պիտի լինի Հուդայի մեջ, Ակկարոնը՝ հեբուսացիների պես։

8 Եվ ես զորքերի բանակ պիտի դնեմ իմ տան շուրջ անցուդարձ անողների զորքի պատճառով, և նրանց վրայով այլևս բռնավոր չի անցնի, որովհետև հիմա իմ աչքերով տեսա։

Գալիք Թագավորը

9 Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։

10 Եվ Եփրեմից բնաջինջ պիտի անեմ կառքը և ձին՝ Երուսաղեմից։ Եվ պիտի կոտրվի պատերազմի աղեղը, և նա խաղաղություն է խոսելու ազգերին, և նրա իշխանությունը ծովից ծով է լինելու և գետից մինչև երկրի ծայրերը։

Աստծու ժողովրդի վերահաստատումը

11 Քեզ ևս. քո ուխտի արյունի պատճառով քո գերիներին ես արձակեցի այն գուբից, որի մեջ ջուր չկար։

12 Ե՛տ դարձեք ամրոցը, ո՛վ հույսի գերիներ, այսօր ծանուցում եմ. կրկնապատիկ եմ հատուցելու քեզ։

13 Որովհետև Հուդան պիտի լարեմ իմ աղեղի նման և Եփրեմը՝ նետի և քո որդիներին, ո՛վ Սիոն, պիտի գրգռեմ քո որդիների դեմ, ո՛վ Հունաստան, և քեզ զորավորի սրի նման պիտի դարձնեմ։

14 Ապա Տերը պիտի երևա նրանց վրա, և նրա նետը կայծակի պես պիտի դուրս գա, և Տեր Աստվածը փող պիտի հնչեցնի և պիտի գնա հարավային մրրիկներով։

15 Զորքերի Տերը պաշտպան պիտի լինի նրանց, և նրանք պիտի ոչնչացնեն և ոտնակոխ անեն պարսաքարերը. պիտի խմեն ու որպես թե գինիով՝ պիտի աղմկեն, տաշտի պես պիտի լցվեն, ինչպես զոհասեղանի անկյունները։

16 Եվ այն օրը նրանց Տեր Աստվածը պիտի փրկի նրանց՝ որպես իր ժողովրդի հոտը, որովհետև պիտի պսպղան նրա երկրի վրա, ինչպես թանկագին քարեր։

17 Որովհետև որքա՜ն մեծ է նրա բարությունը, և որքա՜ն մեծ՝ նրա գեղեցկությունը. ցորենը պատանիներին է բուսցնելու, իսկ անուշաբույր գինին՝ կույսերին։

Categories
ԶԱՔԱՐԻԱ

ԶԱՔԱՐԻԱ 10

Աստված ազատություն է խոստանում

1 Տիրոջից խնդրե՛ք գարնանային ուշացած անձրև. Տիրոջից, որ ամպրոպ է առաջացնում. և նա անձրևի տարափ կտա նրանց և յուրաքանչյուրին՝ բուսականություն դաշտում։

2 Որովհետև կուռքերն ունայնություն են խոսել, գուշակողները սուտ տեսիլքներ են տեսել և կեղծ երազների մասին են խոսել՝ անօգուտ մխիթարություն տալու համար։ Ուստի հոտի պես են առաջ շարժվում, տառապում են, որովհետև հովիվ չկա։

3 «Հովիվների վրա բորբոքվեց իմ բարկությունը, և նոխազներինպիտի պատժեմ, որովհետև Զորքերի Տերն այցելեց իր հոտին՝ Հուդայի տանը, և պատերազմի ժամանակ նրանց իր փառավոր երիվարի նման պիտի դարձնի։

4 Նրանից է գալու անկյունաքարը,նրանից է բևեռը, նրանից՝ պատերազմի աղեղը, բոլոր զորավարները միասին նրանից են դուրս գալու։

5 Եվ միասնաբար՝ հզորների նման պիտի լինեն, որ պատերազմելիս տրորում են ցեխոտ փողոցները. պիտի պատերազմեն, որովհետև Տերը նրանց հետ է, և ձի հեծնողներին պիտի ամաչեցնեն։

6 Ես պիտի զորացնեմ Հուդայի տունը և փրկեմ Հովսեփի տունը և նրանց պիտի վերադարձնեմ, որովհետև գթացի նրանց։ Եվ նրանք պիտի լինեն այնպես, կարծես թե ես չէի մերժել նրանց, որովհետև ես եմ նրանց Տեր Աստվածը և նրանց պիտի պատասխանեմ։

7 Եվ Եփրեմը զորավոր մարդու պես պիտի լինի, և նրանց սիրտը պիտի ուրախանա ինչպես գինուց, և նրանց որդիներն էլ պիտի տեսնեն և ուրախանան. նրանց սիրտը պիտի ցնծա Տիրոջով։

8 Եվ ես պիտի սուլեմ ու ժողովեմ նրանց, որովհետև ես փրկել եմ նրանց. և նրանք պիտի շատանան, ինչպես որ շատ էին։

9 Թեկուզ ես նրանց սփռել եմ ազգերի մեջ, սակայն նրանք հեռու տեղերում պիտի հիշեն ինձ, իրենց որդիների հետ պիտի ապրեն և ետ դառնան։

10 Եվ ես նրանց ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի երկրից և Ասորեստանից պիտի ժողովեմ նրանց։ Նրանց պիտի բերեմ Գաղաադի երկիրը և Լիբանան, ևտեղչպիտի գտնվի նրանց համար։

11 Եվ նա պիտի անցնի նեղության ծովով և ծովում պիտի հարվածի ալիքներին. պիտի չորանան գետի բոլոր խորությունները, պիտի իջեցվի Ասորեստանի ամբարտավանությունը, և պիտի հեռանա Եգիպտոսի գավազանը։

12 Եվ նրանց պիտի զորացնեմ Տիրոջով, և նրանք պիտի ընթանան նրա անունով»,- ասում է Տերը։