Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 41

1 Յոթերորդ ամսում Եղիսամայի որդու՝ թագավորազարմ Նաթանիայի որդի Իսմայելը, իր հետ թագավորի բարձր պաշտոնատարներից տասը մարդ եկան Մասփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և միասին հաց կերան այնտեղ՝ Մասփայում։

2 Եվ վեր կացան Նաթանիայի որդի Իսմայելը, նաև այն տասը մարդիկ, որոնք նրա հետ էին, և սրով զարկեցին Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբելոնի թագավորը կարգել էր երկրի վրա, և սպանեցին նրան։

3 Նաև կոտորեց այն բոլոր հրեաներին, որոնք Գոդողիայի հետ Մասփայում էին, և նաև քաղդեացիների այն պատերազմիկներին, որոնք գտնվում էին այնտեղ։

4 Գոդողիայի սպանվելու հաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք չգիտեր,

5 Սյուքեմից, Սելովից և Սամարիայից ութսուն մարդ եկավ՝ մորուքներն ածիլած, հանդերձները պատառոտած և իրենք իրենց կտրտած. նրանց ձեռքներին՝ հացի ընծաներ և կնդրուկ՝ Տիրոջ տանը մատուցելու համար։

6 Եվ Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից դուրս եկավ նրանց դիմավորելու. գնում ու լաց էր լինում և երբ հասավ նրանց, այն ժամանակ ասաց նրանց. «Եկե՛ք Աքիկամի որդի Գոդողիայի մոտ»։

7 Եվ հենց որ նրանք քաղաքամեջ հասան, Նաթանիայի որդի Իսմայելը նրանց կոտորեցև գցեցգբի մեջ, ինքը և իր հետ եղող մարդիկ։

8 Եվ տասը մարդ գտնվեց նրանց մեջ, որ Իսմայելին ասացին. «Մեզ մի՛ սպանիր, մենք դաշտում ցորենի, գարու, յուղի և մեղրի գաղտնի շտեմարաններ ունենք»։ Եվ նա թողեց ու նրանց չսպանեց իրենց եղբայրների հետ։

9 Եվ այն մեծ գուբը, ուր Իսմայելը լցրեց այդ բոլոր մարդկանց դիակները, որոնց նա սպանեց Գոդողիայի հետ (այն, որ Ասա թագավորը շինել էր Իսրայելի Բաասա թագավորի դեմ), Նաթանիայի որդի Իսմայելը այդ սպանվածներով լցրեց։

10 Եվ Իսմայելը գերեց Մասփայում եղող ժողովրդի ամբողջ մնացորդին՝ թագավորի դուստրերին և Մասփայում մնացած ամբողջ ժողովրդին, որոնց վրա թիկնապահապետ Նաբուզարադանը կարգել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանիայի որդի Իսմայելը նրանց գերեվարեց ու գնաց, որ անցնի Ամմոնի որդիների մոտ։

11 Երբ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները լսեցին այն ամբողջ չարիքի մասին, որ գործել էր Նաթանիայի որդի Իսմայելը,

12 վերցրինիրենցբոլոր մարդկանց և գնացին Նաթանիայի որդի Իսմայելի դեմ պատերազմելու։ Նրան գտան Գաբավոնի առատ ջրերի մոտ։

13 Եվ երբ Իսմայելի հետ եղող ամբողջ ժողովուրդը տեսավ Կարեի որդի Հոհանանին և նրա հետ եղող բոլոր զորապետներին, ուրախացավ։

14 Եվ ամբողջ ժողովուրդը, որին Իսմայելը գերի էր վերցրել Մասփայից, շրջվեց և հետ դարձավ ու գնաց Կարեի որդի Հոհանանի մոտ։

15 Իսկ Նաթանիայի որդի Իսմայելը ութ մարդով փախավ Հոհանանի առջևից և գնաց Ամմոնի որդիների մոտ։

16 Եվ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները վերցրին ժողովրդի ամբողջ մնացորդին, որին Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից գերի էր տարել Աքիկամի որդի Գոդողիային սպանելուց հետո, այսինքն՝ պատերազմող մարտիկների, կանանց ու երեխաների և պալատի պաշտոնյաների, որոնց գերի էր առել Գաբավոնից։

17 Եվ գնացին ու մնացին Բեթլեհեմի մոտ գտնվող Քամաամում, որպեսզի գնան մտնեն Եգիպտոս քաղդեացիների պատճառով։

18 Որովհետև վախենում էին նրանցից, քանի որ Նաթանիայի որդի Իսմայլեը սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբելոնի թագավորըկառավարիչէր կարգել երկրի վրա։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 42

Ժողովուրդը Երեմիային խնդրում է աղոթել իր համար

1 Բոլոր զորապետները, Կարեի որդի Հոհանանը և Ովսեիայի որդի Հեզոնիան և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, մոտեցան

2 և ասացին Երեմիա մարգարեին. «Թող մեր աղաչանքը քո առաջ ընդունելի լինի, և մեզ համար Տիրոջը՝ քո Աստծուն, աղո՛թք արա այս ամբողջ մնացորդի համար, որովհետև շատից քիչ ենք մնացել, ինչպես որ աչքդ տեսնում է մեզ։

3 Եվ քո Տերը՝ Աստվածը, թող մեզ իմացնի մեր գնալու ճանապարհը և մեր անելիքը»։

4 Եվ Երեմիա մարգարեն նրանց ասաց. «Լսեցի, ահա ձեր խոսքերի համեմատ ես աղոթք կանեմ Տիրոջը՝ ձեր Աստծուն, և Տերը ձեզ համար ինչ պատասխան որ տալու լինի, ես ձեզ կիմացնեմ, ձեզնից ոչինչ չեմ թաքցնի»։

5 Եվ նրանք ասացին Երեմիային. «Տերը մեր դեմ ճշմարիտ և հավատարիմ վկա թող լինի, եթե չանենք այն բոլոր խոսքերի համեմատ, որոնք Տերը՝ քո Աստվածը, մեր մասին կուղարկի քեզ. այնպե՛ս կանենք.

6 թե՛ բարի, թե՛ չար, մենք պիտի անսանք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին, որի մոտ ուղարկում ենք քեզ, որպեսզի մեզ համար լավ լինի, երբ անսանք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին»։

Աստծու պատասխանը Երեմիայի աղոթքին

7 Եվ տասը օրից հետո Տիրոջ խոսքը հասավ Երեմիային։

8 Նա կանչեց Կարեի որդի Հոհանանին և նրա հետ եղող բոլոր զորապետներին ու ամբողջ ժողովրդին՝ փոքրից մինչև մեծը,

9 և նրանց ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, որի մոտ դուք ինձ ուղարկեցիք, որ ձեր աղաչանքը մատուցեմ նրան.

10 “Եթե շարունակեք այս երկրում բնակվել, ես այսուհետ պիտի կառուցեմ ձեզ և չպիտի քանդեմ, ես պիտի տնկեմ ձեզ և արմատախիլ չպիտի անեմ, որովհետև վշտացա այն չարիքի համար, որ արեցի ձեզ։

11 Մի՛ վախեցեք Բաբելոնի թագավորից, որից դուք վախենում եք. նրանից մի՛ վախեցեք,- ասում է Տերը,- որովհետև ես ձեզ հետ եմ, որպեսզի ձեզ ազատեմ և ձեզ փրկեմ նրա ձեռքից։

12 Եվ ձեզ գթությունգտնելպիտի տամ, և նա ձեզ պիտի գթա ու ձեզ վերադարձնի ձեր երկիրը”։

13 Եվ եթե ասեք. “Մենք չենք մնա այս երկրում”, Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին չանսալով՝

14 ասեք. “Ո՛չ, այլ պետք է գնանք Եգիպտոսի երկիրը, որտեղ պատերազմ չենք տեսնի և փողի ձայնը չենք լսի, հացի համար չենք սովի և այնտեղ կբնակվենք”,

15 ուրեմն հիմա Տիրոջ խո՛սքը լսեք, ո՛վ Հուդայի մնացորդ. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Եթե դուք ձեր դեմքերն ուղղեք Եգիպտոս գնալու և գնաք այնտեղ բնակվելու,

16 այն ժամանակ այն սուրը, որից դուք վախենում եք, այնտեղ՝ Եգիպտոսի երկրում, պիտի հասնի ձեզ, և այն սովը, որից դուք զարհուրում եք, այնտեղ՝ Եգիպտոսում, պիտի հետևի ձեզ, և այնտեղ պիտի մեռնեք։

17 Եվ այն բոլոր մարդիկ, որոնք իրենց դեմքն ուղղել են Եգիպտոս գնալու, որ այնտեղ բնակվեն, սրով, սովով և ժանտախտով պիտի մեռնեն, և նրանցից վերապրող կամ ազատվող չպիտի լինի այն չարիքի պատճառով, որ ես պիտի բերեմ նրանց վրա”։

18 Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ինչպես որ իմ բարկությունն ու իմ զայրույթը թափվեցին Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես և ձեզ վրա պիտի թափվի իմ զայրույթը, երբ որ դուք Եգիպտոս գնաք, և դուք անեծք, ամայություն, նզովք և նախատինք պիտի լինեք և այս վայրն այլևս չպիտի տեսնեք”։

19 Տերը ձեզ է ասում, ո՛վ Հուդայի մնացորդ, Եգիպտոս մի՛ գնացեք, հաստատ իմացա՛ծ եղեք, որ այսօր ձեզ նախազգուշացրի,

20 որովհետև դուք խաբեություն արեցիք ձեր հոգիների դեմ. ինձ ուղարկեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու մոտ՝ ասելով. “Մեզ համար աղո՛թք արա Տիրոջը՝ մեր Աստծուն, և ըստ այն ամենի, որ ասի Տերը՝ մեր Աստվածը, այնպե՛ս մեզ հայտնիր, և մենք կանենք”։

21 Ես այսօր ձեզ իմացրի, բայց դուք չանսացիք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին և այն ամենին, որոնց համար նա ինձ ձեզ մոտ է ուղարկել։

22 Ուստի հիմա հաստա՛տ իմացեք, որ սրով, սովով և ժանտախտով պիտի մեռնեք այնտեղ, ուր որ ուզում եք գնալ բնակվելու»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 43

Երեմիան տարվում է Եգիպտոս

1 Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր խոսքերն ասելը, որոնց համար Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել նրանց մոտ, այսինքն՝ այս բոլոր խոսքերը,

2 այն ժամանակ Ովսեիայի որդի Ազարիան և Կարեի որդի Հոհանանը և բոլոր ամբարտավան մարդիկ ասացին Երեմիային. «Դու սուտ ես խոսում, Տերը՝ մեր Աստվածը, չի ուղարկել քեզ՝ ասելով. “Եգիպտոս մի՛ գնացեք՝ այնտեղ բնակվելու համար”,

3 այլ Ներիայի որդի Բարուքն է քեզ դրդում մեր դեմ, որ մեզ քաղդեացիների ձեռքը մատնի, որպեսզի մեզ սպանեն կամ մեզ տարագրեն Բաբելոն»։

4 Եվ Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորապետներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին, որ Հուդայի երկրում մնային։

5 Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորապետներն առան Հուդայի ամբողջ մնացորդին, որ վերադարձել էին այն բոլոր ազգերից, ուր աքսորվել էին, որպեսզի բնակվեն Հուդայի երկրում,

6 այսինքն՝ տղամարդկանց և կանանց ու երեխաներին, թագավորի աղջիկներին և այն բոլոր անձանց, որոնց Նաբուզարադան թիկնապահապետը թողել էր Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, նաև Երեմիա մարգարեին և Ներիայի որդի Բարուքին։

7 Եվ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետև չանսացին Տիրոջ ձայնին, և գնացին մինչև Տափնաս։

8 Եվ Տափնասում Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

9 «Ձեռքդ մեծ քարե՛ր վերցրու և դրանք թաղի՛ր շաղախի մեջ, որ փարավոնի տան մուտքին է՝ Տափնասում, Հուդայի մարդկանց աչքի առաջ։

10 Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես կուղարկեմ և կվերցնեմ իմ ծառային՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին, և նրա գահը կդնեմ այս քարերի վրա, որոնք ես թաղեցի, և նա պիտի տարածի իր արքայական խորանը նրանց վրա։

11 Պիտի գա ու հարվածի Եգիպտոսի երկրին. ով մահի համար է՝ մահվան, ով գերության համար՝ գերության, և ով սրի համար՝ սրիմատնելով։

12 Եվ Եգիպտոսի աստվածների տաճարներում կրակ պիտի վառեմ, և նա պիտի այրի նրանց և նրանց գերի տանի. նա իր վրա պիտի փաթաթի Եգիպտոսի երկիրը, ինչպես որ հովիվն է իր վրա փաթաթում իր հանդերձը, և խաղաղությամբ պիտի դուրս գա։

13 Եվ նա պիտի ավերի Եգիպտոսում գտնվող Բեթսամյուսիսյուները և Եգիպտոսի աստվածների տները կրակով պիտի այրի””»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 44

Աստծու պատգամը Եգիպտոսի իսրայելացիներին

1 Խոսքը, որ հասավ Երեմիային այն բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին Եգիպտոսի երկրում, որոնք բնակվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրեսի երկրում.

2 «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Դուք տեսաք այն ամեն չարիքը, որ ես բերեցի Երուսաղեմի (և Հուդայի բոլոր քաղաքների) վրա, և նրանք այսօր ահա ամայի են, և նրանցում բնակվող չկա

3 այն չարության պատճառով, որ արեցին ինձ զայրացնելով, խունկ ծխելու գնալով և ծառայելով ուրիշ աստվածների, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենք, ո՛չ դուք, ո՛չ ձեր հայրերը։

4 Սակայն ես կրկին ու կրկին ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով. “Մի՛ արեք այդ պիղծ բանը, որը ես ատում եմ”։

5 Բայց նրանք չանսացին և ականջ չդրեցին, որ հետ դառնային իրենց չարությունից, որ ուրիշ աստվածների խունկ չծխեին։

6 Ուստի իմ զայրույթն ու իմ բարկությունը թափվեցին ու բորբոքվեցին Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում, և նրանք ավերակ ու ամայի դարձան, ինչպես որ այսօր է”»։

7 Եվ հիմա այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Դուք ինչո՞ւ եք մեծ չարիք անում ձեր իսկ հոգիների դեմ, որ Հուդայի միջից բնաջնջեք մարդուն ու կնոջը, երեխային ու ծծկերին, որ ձեզ համար մնացորդ չմնա։

8 Ինչո՞ւ եք ինձ բարկության գրգռում ձեր ձեռքի գործերով՝ ուրիշ աստվածների խունկ ծխելով Եգիպտոսի երկրում, ուր եկել եք պանդխտանալու, որ ձեզ բնաջինջ անեք և նզովքի առարկա ու նախատինք դառնաք երկրի բոլոր ազգերի մեջ։

9 Մի՞թե մոռացել եք ձեր հայրերի չարությունները, Հուդայի թագավորների չարությունները և նրանց կանանց չարությունները. ձեր չարությունները և ձեր կանանց չարությունները, որ արել են Հուդայի երկրում և Երուսաղեմի փողոցներում։

10 Մինչև այսօր նրանք չզղջացին և չվախեցան ու չընթացան իմ օրենքով ու կանոններով, որոնք ես դրել եմ ձեր առաջ և ձեր հայրերի առաջ»։

11 Սրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես իմ դեմքը ձեր դեմ կուղղեմ չարիքի և ամբողջ Հուդան բնաջնջելու համար։

12 Եվ պիտի վերցնեմ Հուդայի մնացորդին, որոնք իրենց երեսն ուղղել են Եգիպտոս գնալու, որ այնտեղ պանդխտանան։ Ամենքը պիտի սպառվեն Եգիպտոսի երկրում, սրով ու սովով պիտի ոչնչանան, փոքրից մինչև մեծը սրից և սովից պիտի մեռնեն, և նրանք անեծք, ամայություն, նզովք ու նախատինք պիտի լինեն։

13 Եվ պիտի պատժեմ Եգիպտոսի երկրում բնակվողներին, ինչպես որ Երուսաղեմին եմ պատժել՝ սրով, սովով և ժանտախտով։

14 Եվ Հուդայի մնացորդից, որոնք եկել են պանդխտանալու Եգիպտոսի երկրում, ազատվող ու վերապրող չպիտի լինի, որպեսզի վերադառնան Հուդայի երկիրը, ուր նրանք փափագում են վերադառնալ, որ այնտեղ բնակվեն։ Որովհետև ոչ ոք հետ չի դառնա, բացի փախածներից»։

15 Եվ այն բոլոր մարդիկ, որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ էին ծխում ուրիշ աստվածների, և բոլոր ներկա եղող կանայք՝ մի մեծ բազմություն, և ամբողջ ժողովուրդը, որ բնակվում էր Պաթուրեսում՝ Եգիպտոսի երկրում, պատասխանեցին Երեմիային՝ ասելով.

16 «Այն խոսքը, որ դու ասացիր մեզ Տիրոջ անունից, մենք չենք լսում։

17 Այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած ամեն մի խոսքն ենք գործադրելու՝ երկնքի թագուհուն խունկ ծխելով և նրան թափելու նվերներ մատուցելով, ինչպես որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում արել ենք մենք և մեր հայրերը, մեր թագավորներն ու իշխանները. հացով կուշտ էինք ու հաջողակ էինք, չարիք չտեսանք։

18 Բայց այն ժամանակից, երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց և նրան թափելու նվերներ մատուցելուց, ամեն բանի կարոտ եղանք և սրից ու սովից սպառվեցինք։

19 Իսկ երբ երկնքի թագուհուն խունկ էինք ծխում և նրան թափելու նվերներ մատուցում, մի՞թե առանց մեր ամուսիններիիմացությանէինք նրա համար բլիթներ պատրաստում նրա պատկերով և նրան թափելու նվերներ մատուցում»։

20 Երեմիան պատասխանեց ամբողջ ժողովրդին՝ տղամարդկանց ու կանանց և ամբողջ ժողովրդին, որ իրեն պատասխան էր տվել, և ասաց.

21 «Չէ՞ որ այն խունկը, որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում ծխում էիք դուք և ձեր հայրերը, ձեր թագավորներն ու իշխանները և երկրի ժողովուրդը, Տերը հիշել է, և նրա միտքը բարձրացավ։

22 Տերն այլևս չկարողացավ հանդուրժել ձեր արարքների չարության այն պիղծ բաները, որ կատարել եք դուք, ուստի ձեր երկիրը դարձել է ամայի, ավերակ և նզովքի առարկա, առանց բնակչի, ինչպես որ այսօր է։

23 Որովհետև դուք խունկ ծխեցիք և մեղք գործեցիք Տիրոջ դեմ ու չանսացիք Տիրոջ ձայնին, չընթացաք նրա օրենքով, կանոններով ու վկայություններով, դրա համար ձեզ է պատահել այդ չարիքը, ինչպես որ այսօր է»։

24 Եվ Երեմիան ասաց ամբողջ ժողովրդին և բոլոր կանանց. «Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում եղող ողջ Հուդա,

25 այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Դուք և ձեր կանայք ձեր բերանով խոսեցիք և ձեր ձեռքով կատարեցիք՝ ասելով. “Անպատճառ պետք է կատարենք մեր ուխտերը, որ ուխտել ենք՝ երկնքի թագուհուն խունկ ծխելու և նրան թափելու նվերներ մատուցելու համար”։ Ուրեմն հաստատե՛ք ձեր ուխտերը և կատարե՛ք ձեր ուխտերը։

26 Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում բնակվող ողջ Հուդա. “Ահա ես երդվում եմ իմ մեծ անունով,- ասում է Տերը,- որ իմ անունը ամբողջ Եգիպտոսի երկրում չպիտի կանչվի ոչ մի հուդայեցու բերանից՝ ասելով. “Տեր Աստված կենդանի է”։

27 Ահա ես հսկում եմ նրանց վրա չարիքի և ոչ թե բարիքի համար, և բոլոր հուդայեցիները, որոնք Եգիպտոսի երկրում են, պիտի ոչնչանան սրով ու սովով, մինչև որ վերջանան։

28 Իսկ սրից ազատվածները, որ Եգիպտոսի երկրից կվերադառնան Հուդայի երկիրը, սակավաթիվ մարդիկ կլինեն։ Եվ Հուդայի մնացորդները, որոնք մտել են Եգիպտոսի երկիրը՝ այնտեղ պանդխտանալու, պիտի իմանան, թե ո՛ւմ խոսքը պիտի հաստատվի՝ ի՞մը, թե՞ իրենցը։

29 Եվ սա թող ձեզ համար նշան լինի,- ասում է Տերը,- որ ես ձեզ պիտի պատժեմ այս վայրում, որպեսզի իմանաք, որ իմ խոսքերն անպատճառ պիտի հաստատվեն ձեզ վրա ի չարիք””։

30 Այսպես է ասում Տերը. “Ահա ես Եգիպտոսի Վափառ փարավոն թագավորին պիտի մատնեմ իր թշնամիների ձեռքը և նրա կյանքը փնտրողների ձեռքը, ինչպես որ Հուդայի Սեդեկիա թագավորին մատնեցի իր կյանքը փնտրող թշնամու՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը”»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 45

Աստծու խոստումը Բարուքին

1 Խոսքը, որ Երեմիա մարգարեն ասաց Ներիայի որդի Բարուքին, երբ նա Երեմիայի բերանից գրքում գրում էր այս խոսքերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում՝ ասելով.

2 «Քեզ համար այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, ո՛վ Բարուք։

3 Դու ասացիր. “Օ՜, վա՜յ ինձ, որ Տերը վիշտ է ավելացրել իմ ցավի վրա. ես հոգնել եմ իմ հառաչելուց և հանգստություն չեմ գտնում”։

4 Նրան այսպե՛ս ասա. “Այսպես է ասում Տերը. “Ահա իմ կառուցածը ես քանդում եմ և իմ տնկածն արմատախիլ եմ անում, այսինքն՝ ամբողջ երկիրը։

5 Եվ դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. մի՛ որոնիր, որովհետև ահա ես չարիք եմ բերելու ամեն մարմնի վրա,- ասում է Տերը,- և քո կյանքը քեզ իբրև ավար պիտի տամ այն բոլոր վայրերում, ուր գնալու լինես””»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 46

Եգիպտոսը պարտվում է Նաբուգոդոնոսորից

1 Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին ազգերի մասին,

2 Եգիպտոսի մասին, Եգիպտոսի Նեքավով փարավոնի զորքի մասին, որ Եփրատ գետի մոտ՝ Քարքեմիշում էր, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ջախջախեց Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում.

3 «Ասպար ու վահա՛ն պատրաստեք և մարտի՛ մոտեցեք.

4 թամբե՛ք ձիերը և հեծե՛ք, ո՛վ ձիավորներ, շարվե՛ք սաղավարտներով, փայլեցրե՛ք նիզակները, զրահնե՛ր հագեք։

5 Ինչո՞ւ եմ նրանց տեսնում զարհուրած նահանջելիս, և նրանց քաջազունները կոտորվում են. խուճապահար փախչում ենու հետ չեն նայում. սարսափ է շուրջբոլորը,- ասում է Տերը։-

6 Արագաշարժը փախչել չի կարողանում, ոչ էլ զորավորը՝ խույս տալ. հյուսիսում՝ Եփրատ գետի եզերքին, սայթաքեցին ու ընկան։

7 Ո՞վ է սա, որ բարձրանում է Նեղոսի պես, գետերի նման բարձրանում են նրա ջրերը։

8 Եգիպտոսը բարձրանում է Նեղոսի պես և գետերի պես, որոնց ջրերը ալեկոծվում են։ Ասում է. “Ես կբարձրանամ, կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքները և նրանց բնակիչներին։

9 Ելե՛ք, ձիե՛ր, և մոլեգնե՛ք, կառքե՛ր. զորավորները թող դուրս գան, եթովպացի և փութացի վահանակիրները և ղուդացի աղեղակիրներնու աղեղլարողները”։

10 Սակայն այդ օրը Զորությունների Տեր Աստծու օրն է, վրեժխնդրության օր, որ վրեժ առնի իր թշնամիներից. և սուրը պիտի լափի և հագենա ու լիանա նրանց արյունով, որովհետև Տերը՝ Զորությունների Տերը, զոհ ունի հյուսիսային երկրում՝ Եփրատ գետի մոտ։

11 Բարձրացի՛ր Գաղաադ և բալասա՛ն վերցրու, Եգիպտոսի՛ կույս դուստր, զուր ես շատացնում դեղերը. բուժում չկա քեզ համար։

12 Ազգերը լսել են քո անարգանքի մասին, երկիրը լցվել է քո աղաղակով, որովհետև զորավորը գլորվեց զորավորի վրա,ևերկուսն էլ միասին ընկան»։

Նաբուգոդոնոսորի հարձակումը Եգիպտոսի վրա

13 Խոսքը, որ Տերն ասաց Երեմիա մարգարեին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի գալու և Եգիպտոսի երկիրը զարկելու մասին.

14 «Հայտարարե՛ք Եգիպտոսում և հռչակե՛ք Մագդողում, հռչակե՛ք Մեմփիսում և Տափնասում և ասացե՛ք. “Կանգնի՛ր և պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը պիտի ուտի քո շրջակայքը”։

15 Ինչո՞ւ կործանվեց քո հզորը. այն չդիմացավ, որովհետև Տերը նրան վայր գցեց։

16 Շատացրեց սայթաքողներին. իրար վրա ընկան և ասացին. “Վե՛ր կաց, վերադառնանք մեր ժողովրդին և մեր ծննդավայրը բռնավորի սրի պատճառով”։

17 Այդտեղ նրանք Եգիպտոսի փարավոն թագավորին կանչեցին՝ “Սնապարծ, որն իր ժամանակն անցկացրել է”»։

18 «Կենդանի եմ ես,- ասում է Թագավորը, որի անունն է Զորությունների Տեր. ինչպես Թաբորն է լեռների մեջ, և Կարմեղոսը՝ ծովեզրին, այնպես էլ նա պիտի գա։

19 Քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր, ո՛վ Եգիպտոսում բնակվող դուստր, որովհետև Մեմփիսն ամայի պիտի դառնա և պիտի ավերվի, առանց բնակչիմնա»։

20 «Եգիպտոսը շատ գեղեցիկ մի երինջ է. ձիաճանճ, որը հյուսիսից գալիս է, գալիս է։

21 Նրա վարձկան զինվորները նրա մեջ պարարտացված զվարակների նման են, որովհետև նրանք ևս դարձան, միասին փախան, չկանգնեցին, որովհետև նրանց աղետի օրը եկավ նրանց վրա, նրանց պատժի ժամանակը։

22 Նրա ձայնըհեռացողօձիձայնիպես է դուրս գալիս, որովհետև զորքով են քայլում, և նրա դեմ փայտահատների նման գալիս են կացիններով։

23 Նրանք պիտի կտրեն նրա անտառը,- ասում է Տերը,- թեկուզև նա խիտ լինի, որովհետև նրանք մարախից շատ են, և թիվ չկա նրանց։

24 Եգիպտոսի դուստրն ամոթահար պիտի լինի, նա հյուսիսի ժողովրդի ձեռքը պիտի մատնվի»։

25 Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ահա ես պատժելու եմ Նովհ Ամոնին, նաև փարավոնին ու Եգիպտոսին և նրա աստվածներին ու նրա թագավորներին, փարավոնին և նրան ապավինողներին։

26 Եվ նրանց պիտի մատնեմ նրանց կյանքը փնտրողների ձեռքը և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի և նրա պաշտոնյաների ձեռքը. այնուհետև Եգիպտոսը կբնակեցվի հին օրերի պես»,- ասում է Տերը։

Աստված պիտի ազատի իր ժողովրդին

27 «Բայց դու, ո՛վ իմ ծառա Հակոբ, մի՛ վախեցիր, և մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա հեռվից ես ազատելու եմ քեզ և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը պիտի վերադառնա և հանգիստ ու հանդարտ լինի, և վախեցնող չի լինելու։

28 Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- որովհետև ես քեզ հետ եմ. որովհետև ես պիտի վերացնեմ բոլոր այն ազգերին, որոնց մեջ քեզ աքսորեցի, բայց քեզ չպիտի վերացնեմ, այլ չափավորությամբ պիտի խրատեմ քեզ, թեև քեզ ամբողջովին անպատիժ չեմ թողնելու»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 47

Փղշտացիների կործանումը

1 Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին փղշտացիների մասին՝ դեռ փարավոնը Գազան չզարկած։

2 Տերն այսպես է ասում. «Ահա ջրեր են բարձրանում հյուսիսից և հորդառատ հեղեղ են դառնում և պիտի հեղեղեն երկիրն ու ինչ որ լցնում է այն, քաղաքն ու նրա բնակիչներին. մարդիկ պիտի աղաղակեն, և երկրի բոլոր բնակիչները պիտի ողբան։

3 Նրա երիվարների սմբակների դոփելու ձայնից, նրա կառքերի դղրդյունից և անիվների շառաչյունից հայրերը զավակներին չպիտի դառնան ձեռքերի թուլանալուց, որովհետև

4 այն օրը գալիս է բոլոր փղշտացիներին կործանելու, նաև Տյուրոսի և Սիդոնի բոլոր մնացած օգնողներին բնաջնջելու. Տերը պիտի ոչնչացնի փղշտացիներին, Կափթործովեզրի մնացածներին։

5 Կնտություն հասավ Գազայի վրա. Ասկաղոնը կործանվեց։ Ո՛վ հովտի մնացորդներ, դուք մինչև ե՞րբ ձեզ պիտի կտրատեք։

6 Ավա՜ղ, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ չես լռելու, հե՛տ քաշվիր քո պատյանը, հանգստացի՛ր և լռի՛ր։

7 Ինչպե՞ս կարող է հանգստանալ, երբ Տերն է հրամայել, Ասկաղոնի և ծովեզերքի դեմ է կարգել նրան»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 48

Մովաբի կործանումը

1 Մովաբի մասին այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վա՜յ Նաբավին, որ կործանվեց, Կարիաթեմն ամոթահար եղավ ու գրավվեց. ամրոցն ամոթահար եղավ ու խորտակվեց։

2 Մովաբն այլևս չի գովաբանվելու. Եսեբոնում նրա դեմ չարիք են նյութում՝ասելով. “Գնանք, ազգ լինելուց վերացնենք նրան”։ Դու էլ, ո՛վ Մադմեն, պիտի պապանձվես. սուրը հետապնդելու է քեզ։

3 Լսե՛ք, աղաղակի ձայն է լսվում Որոնայիմից. “Ամայություն է և մեծ ավերում”։

4 Մովաբը կործանվեց. նրա փոքրիկներն աղաղակում են բարձրաձայն։

5 Ղուիթի զառիվերին նրանք լաց ու կոծով բարձրանում են, և Որոնայիմի զառիվայրի վրա աղետալի կործանման աղաղակ են լսում։

6 Փախե՛ք, ձեր անձն ազատե՛ք և անապատում մոշենու պե՛ս եղեք։

7 Քանի որ դու քո գործերին և քո գանձերին ես ապավինել, դո՛ւ էլ պիտի գրավվես. և Քամովսը պիտի տարագրվի, իր հետ՝ նրա քահանաները և նրա իշխանավորները։

8 Եվ կործանողը պիտի գա ամեն քաղաքի դեմ, և ոչ մի քաղաք չպիտի ազատվի. հովիտը պիտի ոչնչանա, և դաշտը բնաջնջվի, ինչպես Տերն է ասել»։

9 «Մովաբին թևե՛ր տվեք, որ թռչելով փախչի, որովհետև նրա քաղաքները պիտի ամայանան, նրանց մեջ բնակիչ չպիտի լինի։

10 Անիծյա՛լ լինի անփութությամբՏիրոջ գործն անողը, և անիծյա՛լ լինի իր սուրն արյունից խնայողը։

Մովաբի քաղաքների կործանումը

11 Մովաբն իր մանկությունից ի վեր հանգիստ էր ևգինու պեսհանդարտ հանգչում էր իր մրուրի վրա. նա անոթից անոթ չթափվեց և տարագրության չգնաց, դրա համար նրա համն իր մեջ մնաց, և բուրմունքը չփոխվեց։

12 Ահա, ուրեմն, օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ ես փոխադրողներ կուղարկեմ, և նրանք կփոխադրեն նրան. նրա անոթները կդատարկեն և նրա կարասները կկոտրտեն։

13 Եվ Մովաբը կամաչի Քամովսից, ինչպես որ Իսրայելի տունն ամաչեց իր ապավեն Բեթելից։

14 Ինչպե՞ս եք ասում. “Մենք զորավոր ենք և պատերազմի համար կտրիճ մարդիկ”։

15 Մովաբը կործանվեց, նրա քաղաքները ցնդեցին, և նրա ընտիր երիտասարդներն սպանդանոց իջան,- ասում է Թագավորը, որի անունը Զորությունների Տեր է։-

16 Մովաբի աղետը մոտալուտ է, և նրա կործանումը խիստ շտապում է։

17 Ողբացե՛ք նրա վրա, նրա շրջակայքի բոլո՛րմարդիկև նրա անունը բոլո՛ր իմացողներ, ասացե՛ք. “Ինչպե՜ս կոտրվեց զորության գավազանը՝ փառքի ցուպը”։

18 Իջի՛ր փառքից և նստի՛ր ծարավիգետնիվրա, ո՛վ Դեբոնում բնակվող դուստր, որովհետև Մովաբը կործանողը քեզ վրա է հարձակվելուևքարուքանդ է անելու քո ամրությունները։

19 Ճանապարհի՛ն կանգնիր և դիտի՛ր, ո՛վ Արոերի բնակիչ, հարցրո՛ւ փախչողին և խույս տվողին, ասա՛. “Ի՞նչ պատահեց”։

20 Մովաբն ամոթահար եղավ, որովհետև խորտակվեց. ողբա՛ և աղաղակի՛ր. Առնոնում պատմե՛ք, որ կործանվեց Մովաբը։

21 Դատաստան եկավ հարթավայրի վրա, Քոզոնի, Հասսայի և Մեփայաթի վրա,

22 նաև Դեբոնի վրա, Նաբավի վրա և Բեթդեբլաթեմի վրա,

23 Կարիաթեմի վրա և Բեթգամովղի վրա և Բեթմավոնի վրա,

24 նաև Կարիոթի վրա և Բոսրայի վրա և Մովաբի երկրի բոլոր քաղաքների վրա՝ մոտ թե հեռու։

25 Կոտրվեց Մովաբի եղջյուրը, և փշրվեց նրա բազուկը,- ասում է Տերը։-

Մովաբը ծաղրի առարկա պիտի դառնա

26 Գինովացրե՛ք նրան, որովհետև նա իրեն մեծացրեց Տիրոջ առաջ։ Մովաբը թող թավալվի իր փսխունքի մեջ, և ինքը ևս հեգնվի։

27 Կամ մի՞թե Իսրայելը ծաղրանք չեղավ քեզ համար. կամ նա գողերի մե՞ջ գտնվեց, որ դու, երբ նրա մասին էիր խոսում,գլուխդէիր շարժում։

28 “Թողե՛ք քաղաքները և ժայռերո՛ւմ բնակվեք, ո՛վ Մովաբի բնակիչներ. աղավնու նմա՛ն եղեք, որ բույն է դնում անդունդի բացվածքի եզրերին”։

29 Մենք լսել ենք Մովաբի ամբարտավանության մասին. նա հույժ ամբարտավան է. նրա հոխորտանքի և նրա ամբարտավանության, նրա գոռոզության և նրա բարձրամտության մասին։

30 “Ես գիտեմ նրա լրբությունը,- ասում է Տերը,- նրա հոխորտանքը, բայց ընդունայն են նրա արարքները”։

31 Սրա համար պիտի ողբամ Մովաբի վրա և աղաղակեմ ամբողջ Մովաբի վրա. Կիրհարեսիմարդկանց համար պիտի հառաչեմ։

32 Ո՛վ Սեբամայի որթատունկ, քեզ վրա Հազերի վրա արած լացիցս ավելի պիտի լամ. քո շառավիղները երկարեցին մինչև ծովը, մինչև Հազերծովնեն հասել։ Քո ամառային պտղի և քո այգեկութի վրա կործանողն ընկավ։

33 Եվ այգիներից ու Մովաբի երկրից վերացվելու են ուրախությունն ու ցնծությունը, հնձաններից դադարեցրել եմ գինին, ուրախության ճիչովխաղողչպիտի ճմլվի, և աղաղակը ուրախության աղաղակ չպիտի լինի։

34 Եսեբոնի աղաղակից մինչև Եղեաղե, մինչև Հասսա իրենց ձայնը բարձրացրին. Սեգովրից մինչև Որոնայիմ՝ եռամյա երինջի նման, որովհետև Նեմերիմի ջրերը ցամաքել են։

35 Մովաբից պիտի վերացնեմ,- ասում է Տերը,- բարձրադիր վայրումզոհմատուցողին և նրա աստվածներին խունկ ծխողին։

36 Ուստի Մովաբի համար սիրտս հնչում է սրինգների պես, Կիրհարեսի մարդկանց համար իմ սիրտը հնչում է սրինգների պես, որովհետև այն հարստությունը, որ վաստակել էին, ոչնչացել է։

37 Որովհետև բոլոր գլուխները խուզված են, և բոլոր մորուքները՝ սափրված, բոլոր ձեռքերի վրա կտրվածքներ պիտի լինեն, և մեջքների վրա՝ քուրձ։

38 Մովաբի բոլոր կտուրների վրա և նրա հրապարակներում միայն ողբ պիտի լինի, որովհետև ես Մովաբին կոտրեցի մի այնպիսի անոթի պես, որ ոչ ոք չի ուզում,- ասում է Տերը։-

39 “Ինչպե՜ս փշրվեց, ինչպե՜ս են ողբում, ինչպե՜ս է Մովաբն ամոթով թիկունք դարձրել”։ Մովաբն իր բոլոր շրջապատողների համար հեգնանքիառարկաու արհավիրք պիտի լինի»։

Մովաբին ազատում չկա

40 Որովհետև Տերն այսպես է ասում. «Ահա արծվի պես պիտի սավառնի և իր թևերը տարածի Մովաբի վրա,

41 քաղաքները պիտի գրավվեն, և բերդերը նվաճվեն։ Եվ այդ օրը Մովաբի մարտիկների սիրտը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես պիտի լինի։

42 Մովաբը պիտի բնաջնջվի իբրև ժողովուրդ, որովհետև նա իրեն մեծացրեց Տիրոջ առաջ։

43 Սարսափ, գուբ և որոգայթ կա քեզ համար, Մովաբի՛ բնակիչ,- ասում է Տերը։-

44 Սարսափից փախչողը գուբը պիտի ընկնի, իսկ գուբից դուրս ելնողը որոգայթի մեջ պիտի բռնվի, որովհետև ես նրա վրա, այսինքն՝ Մովաբի վրա, պատժի տարին պիտի բերեմ,- ասում է Տերը։-

45 Ուժասպառ գաղթականները Եսեբոնի հովանու տակ են կանգնում, որովհետև Եսեբոնից կրակ դուրս եկավ, իսկ Սեհոնի միջից՝ բոց, և կերավ Մովաբի ճակատըև աղմկարարների գագաթը։

46 Վա՜յ քեզ, Մովա՛բ, կորավ Քամովսի ժողովուրդը, որովհետև քո որդիները գերեվարվեցին, և դուստրերդ գերության տարվեցին։

47 Բայց վերջին օրերին Մովաբը գերությունից պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։ Մովաբի դատաստանը մինչև այստեղ է։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 49

Տիրոջ դատաստանը Ամմոնին

1 Ամմոնի որդիների մասին. այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելը որդիներ չունի, կամ նա ժառանգ չունի՞. ինչո՞ւ ՄեղքոմըժառանգեցԳադին, և իր ժողովուրդը նրա քաղաքներում բնակվեց։

2 Ուստի ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ Ամմոնի որդիներին Ռաբբայիդեմ պատերազմի ահազանգ պիտի լսել տամ, որ նա ամայի բլուր դառնա, և նրա դուստրերըկրակով այրվեն, իսկ Իսրայելը պիտի տիրի իրեն տիրողներին»,- ասում է Տերը։

3 Ողբա՛, ո՛վ Եսեբոն, որ Գային կործանվեց, աղաղակե՛ք, ո՛վ Ռաբբայի դուստրեր, քո՛ւրձ հագեք, սգացե՛ք և փարախումդեսուդե՛ն վազեք, որովհետև Մեղքոմն իր քահանաների ու իշխանների հետ պիտի տարագրվի։

4 Ինչո՞ւ ես քո հովիտներով պարծենում. հովիտդջրի պեսգնաց, ո՛վ ապստամբ դուստր, որ ապավինել էիր քո գանձերին՝ասելով. «Ո՞վ է գալու իմ դեմ»։

5 «Ահա ես քեզ վրա սարսափ եմ բերելու քո բոլոր կողմերից,- ասում է Զորությունների Տերը՝ Աստված,- և դուք պիտի ցրվեք, ամեն մարդ մի ուղղությամբ, և փախստականներին հավաքող չպիտի լինի։

6 Եվ հետո Ամմոնի որդիներին հետ պիտի դարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։

Տիրոջ դատաստանը Եդովմին

7 Եդովմի մասին Զորությունների Տերն այսպես է ասում. «Մի՞թե Թեմանում այլևս իմաստություն չկա, խելամիտներից կորա՞վ խորհուրդը, անհետացե՞լ է նրանց իմաստությունը։

8 Փախո՛ւստ տվեք, դարձե՛ք, բնակվելու համար խորքե՛րը մտեք, ո՛վ Դեդանի բնակիչներ, որովհետև նրան պատժելուս ժամանակ Եսավի աղետը պիտի բերեմ նրա վրա։

9 Եթե քեզ մոտ այգեկութ անողներ գային, մի՞թե ողկույզներ չէին թողնելու. եթե գողեր գային գիշերով, նրանք հափշտակելու էին, որքան իրենց բավականացներ։

10 Սակայն ես ամբողջովին մերկացրի Եսավին, բացահայտեցի նրա թաքնվելու տեղերը, և նա չի կարող թաքնվել. կործանվեցին նրա սերունդը, նրա եղբայրները և նրա հարևանները, և նա չկա։

11 Թո՛ղ քո որբերին, ես ողջ կպահեմ նրանց, և քո այրիները թող ինձ ապավինեն»։

12 Որովհետև Տերն այսպես է ասում. «Ահա նրանք, որ արժանի չէին բաժակը խմելու, անպատճառ պետք է խմեն, իսկ դու անպատի՞ժ պիտի մնաս. անպատիժ չես մնա, այլ անպատճառ պիտի խմես։

13 Որովհետև ես երդվում եմ իմ անձով,- ասում է Տերը,- որ Բոսրան ամայություն, նախատինք, ավերակ ու նզովք պիտի դառնա, և նրա բոլոր քաղաքները մշտական ավերակներ պիտի դառնան»։

14 Պատգամ լսեցի Տիրոջ կողմից, և ազգերինդեսպան ուղարկվեց, թե՝ «Հավաքվե՛ք և նրա դե՛մ գնացեք, կանգնե՛ք պատերազմի։

15 Որովհետև ահա ես քեզ ազգերի մեջ փոքր արեցի և մարդկանց մեջ՝ անարգ։

16 Քո ահավորությունը, քո սրտի ամբարտավանությունը խաբել են քեզ, ո՛վ վեմի խոռոչների մեջ բնակվող և բարձր բլուրներին կառչող. թեպետ արծվի պես բարձրում դնես քո բույնը, այնտեղից էլ պիտի իջեցնեմ քեզ»,- ասում է Տերը։

17 «Եդովմն ամայություն պիտի լինի, նրա մոտով յուրաքանչյուր անցնող պիտի զարմանա և նրա բոլոր վերքերի համար երկարատև պիտի սուլի։

18 Ինչպես Սոդոմի և Գոմորի ու նրանց հարևանների կործանումը,- ասում է Տերը,- այնտեղ մարդ չի ապրի, և մարդու որդին նրա մեջ չի բնակվի։

19 Ահա Հորդանանի թավուտներից առյուծի պես պիտի բարձրանա ապահով փարախիդեմ, որովհետև նրան ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից։ Եվ ո՞վ է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ո՞վ է ինձ նման, և ո՞վ պիտի նշանակի իմ ժամանակը.ո՞վ է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։

20 Ուրեմն լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Եդովմի դեմ, և նրա մտադրությունները, որ մտածել է Թեմանի բնակիչների դեմ. նրանց հովիվ տղաներն անպատճառ պիտի քշեն նրանց, նրանց արոտավայրերն անպատճառ ամայի անապատ պիտի դառնան նրանց համար։

21 Նրանց անկումի ձայնից երկիրը պիտի դողա, նրանց աղաղակի ձայնը մինչև Կարմիր ծովը կլսվի։

22 Ահա արծվի նման կբարձրանա. կթռչի և իր թևերը կտարածի Բոսրայի վրա։ Այդ օրը Եդովմի մարտիկների սիրտը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես կլինի»։

Տիրոջ դատաստանը Դամասկոսին

23 Դամասկոսի մասին։ «Եմաթն ու Արփաթն ամաչեցին, որովհետև վատ լուր լսեցինև վախիցհալվեցին։ Ծովի նման տագնապած են. չեն կարողանում հանդարտվել։

24 Թուլացել է Դամասկոսը, շրջվել է, որ փախչի. արհավիրքը բռնել է նրան, նեղության ու երկունքի ցավերը պատել են նրան, ինչպես ծննդկան կնոջը։

25 Ինչպե՞ս չլքվեց փառքի քաղաքը, իմ բերկրանքի քաղաքը։

26 Սրա համար նրա երիտասարդները վայր կընկնեն նրա հրապարակներում, և բոլոր պատերազմիկները կլռեցվեն այդ օրը,- ասում է Զորությունների Տերը։-

27 Եվ ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի մեջ, և այն պիտի լափի Բենադադի ամրոցները»։

Կեդարի և Հասորի դատաստանը

28 Կեդարի մասին և Հասորի թագավորությունների մասին, որոնց նվաճեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, Տերն այսպես է ասում. «Վե՛ր կացեք, գնացե՛ք Կեդարի դեմ և կործանե՛ք արևելքի որդիներին։

29 Նրանց վրանները և նրանց հոտերը պիտի վերցվեն, նրանց վարագույրները և նրանց ամբողջ գույքը, նրանց ուղտերը պիտի տանեն իրենց համար, և մարդիկ նրանց պիտի գոչեն. “Սարսափ շուրջբոլորը”։

30 Փախե՛ք, արա՛գ հեռացեք, խորքերո՛ւմ բնակվեք, ո՛վ Հասորի բնակիչներ,- ասում է Տերը,- որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ձեր դեմ խորհուրդ է խորհել և ձեր դեմ մի մտադրություն մտածել։

31 Վե՛ր կացեք, հարձակվե՛ք անդորր, ապահովությամբ բնակվող ազգի վրա,- ասում է Տերը,- որ դարպասներ չունի, նիգեր չունի, առանձին է բնակվում.

32 նրանց ուղտերն ավար պիտի դառնան, և նրանց հոտերի բազմությունը՝ կողոպուտ, և ես մազի ծայր կտրողներին ամեն կողմ պիտի ցրեմ և ամեն կողմից աղետ պիտի բերեմ նրանց,- ասում է Տերը։-

33 Հասորը աղվեսների որջ պիտի դառնա, հավիտենական ամայություն. այնտեղ մարդ չպիտի ապրի, և նրա մեջ մարդու որդի չպիտի բնակվի»։

Տիրոջ դատաստանը Եղամին

34 Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին Եղամի մասին Հուդայի Սեդեկիա թագավորի թագավորության սկզբում՝ ասելով.

35 «Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ահա ես կոտրում եմ Եղամի աղեղը՝ նրանց գլխավոր զորությունը։

36 Եվ երկնքի չորս կողմերից Եղամի վրա պիտի բերեմ չորս հողմերը և նրանց պիտի ցրեմ դեպի այս բոլոր հողմերը, և ազգ չի լինելու, որի մոտ չգնան Եղամի գաղթականները։

37 Եվ ես Եղամին պիտի զարհուրեցնեմ իրենց թշնամիների առաջ ու նրանց կյանքը փնտրողների առաջ և նրանց վրա չարիք պիտի բերեմ՝ իմ բարկության բորբոքումը,- ասում է Տերը.- նրանց հետևից սուրը պիտի ուղարկեմ, մինչև որ սպառեմ նրանց։

38 Իմ գահը Եղամում պիտի դնեմ և նրանց թագավորին ու իշխանավորներին ոչնչացնեմ,- ասում է Տերը։-

39 Բայց վերջին օրերին Եղամին պիտի վերադարձնեմ գերությունից”»,- ասում է Տերը։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 50

Բաբելոնի գրավումը

1 Խոսքը, որ Տերը խոսեց Երեմիա մարգարեի միջոցով քաղդեացիների երկրի՝ Բաբելոնի մասին.

2 «Ազգերի մեջ հայտարարե՛ք և հռչակե՛ք, դրո՛շ բարձրացրեք, հռչակե՛ք, մի՛ թաքցրեք, ասացե՛ք. “Բաբելոնը գրավվեց, Բելն ամոթահար եղավ, Մարովդաքը խորտակվեց. ամոթահար եղան նրա արձանները, փշրվեցին նրա կուռքերը”։

3 Որովհետև հյուսիսից նրա դեմ մի ազգ եկավ, որը նրա երկիրն ամայություն պիտի դարձնի, և այնտեղ բնակվող չի լինի, մարդ ու անասուն պիտի փախչեն հեռանան»։

Իսրայելի վերադարձը

4 «Այդ օրերին և այն ժամանակ,- ասում է Տերը,- պիտի գան Իսրայելի որդիները՝ իրենք և Հուդայի որդիները միասին. լացելով պիտի գան ու որոնեն Տիրոջը՝ իրենց Աստծուն։

5 Սիոնի ճամփան են հարցնելու՝ դեմքերը դեպի այնտեղդարձնելով և ասելով. “Եկե՛ք, և Տիրոջը հարենք հավիտենական ու անմոռանալի ուխտով”։

6 Իմ ժողովուրդը կորած ոչխար էր. նրա հովիվները մոլորեցրել են նրանց, լեռների վրա նրանց դարձրին, լեռից բլուր գնացին, իրենց փարախը մոռացան։

7 Բոլոր նրանց գտնողները լափեցին նրանց, և նրանց թշնամիներն ասացին. “Մենք հանցավոր չենք, որովհետև նրանք մեղք են գործել Տիրոջ դեմ՝ արդարության բնակարանի դեմ, Տիրոջ՝ իրենց հայրերի հույսի դեմ”։

8 Բաբելոնից փախե՛ք և թողե՛ք քաղդեացիների երկիրը. նոխազների պե՛ս եղեք՝ հոտերի առջևում։

9 Որովհետև ես ահա պիտի զարթնեցնեմ և հյուսիսի երկրից Բաբելոնի դեմ բերեմ մեծամեծ ազգերի բազմությունը։ Նրանք շարվելու են նրա դեմ, և այնտեղից նա կգրավվի, նրանց նետերը հմուտ մարտիկի պես են. դատարկաձեռն չեն վերադառնում։

10 Եվ քաղդեացիների երկիրն ավար պիտի լինի. նրա բոլոր ավարառուները պիտի կշտանան»,- ասում է Տերը։

Բաբելոնի անկումը

11 «Որովհետև ուրախացաք և ցնծացիք, ո՛վ իմ ժառանգությունը կողոպտողներ, որովհետև խոտերի մեջ ոստոստեցիք երինջի նման և երիվարների պես խրխնջացիք։

12 Ձեր մայրը հույժ պիտի ամաչի, ձեր ծնողը պիտի նախատվի. ահա նա ազգերի հետինը, անապատ, անջրդի և ամայի պիտի լինի։

13 Տիրոջ սրտմտության պատճառով նա չպիտի բնակեցվի, այլ բոլորովին ամայի պիտի դառնա. Բաբելոնի մոտով ամեն անցնող պիտի զարմանա և երկարատև սուլի նրա բոլոր վերքերի համար։

14 Շարվե՛ք Բաբելոնի դեմ շուրջանակի, ո՛վ բոլոր աղեղ լարողներ, նետե՛ր արձակեք նրա վրա, նետեր մի՛ խնայեք, որովհետև նա մեղանչել է Տիրոջ դեմ։

15 Նրա դեմ ամեն կողմից աղաղակե՛ք, որովհետև սա Տիրոջ վրեժխնդրությունն է. նա անձնատուր եղավ. նրա ամրությունները վայր ընկան, նրա պարիսպները հիմնահատակ եղան. նրանից վրե՛ժ առեք, ինչպես նա է արել, արե՛ք իրեն։

16 Բաբելոնից կոտորե՛ք սերմանողին և հնձի ժամանակ մանգաղ բռնողին, կոտորող սրի վախից յուրաքանչյուրը պիտի վերադառնա իր ժողովրդին, և ամեն մարդ իր երկիրը պիտի փախչի։

Իսրայելը վերադառնում է

17 Իսրայելը ցիրուցան եղած մի հոտ է, առյուծներն են քշել նրան. նախ Ասորեստանի թագավորը լափեց նրան, և վերջում նրա ոսկորները փշրեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։

18 Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես պիտի պատժեմ Բաբելոնի թագավորին և նրա երկրին, ինչպես պատժել եմ Ասորեստանի թագավորին։

19 Իսրայելին պիտի վերադարձնեմ իր արոտավայրը, և նա պիտի արածի Կարմեղոսում և Բասանում, և նրա հոգին պիտի կշտանա Եփրեմի լեռան վրա և Գաղաադում”։

20 Այդ օրերին և այդ ժամանակ,- ասում է Տերը,- Իսրայելի անօրենությունը պիտի փնտրվի, բայց այն չի լինելու, և Հուդայի մեղքերը, բայց չեն գտնվելու. որովհետև ես պիտի ներեմ նրանց, որոնց իբրև մնացորդ թողեցի»։

Աստծու դատաստանը Բաբելոնին

21 «Ելի՛ր Մերաթայիմերկրի դեմ և Փակուդիբնակիչների դեմ, ավերի՛ր և բնաջնջի՛ր մինչև նրանց վերջինը,- ասում է Տերը,- և արա՛ այն ամենը, ինչ որ հրամայում եմ քեզ։

22 Երկրում պատերազմի ձայն կա և մեծ ավերում։

23 Ինչպե՜ս կոտրվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն եղավ։

24 Ես որոգայթ լարեցի քեզ համար, և դու բռնվեցիր, ո՛վ Բաբելոն, բայց դու չիմացար, գտնվեցիր և բռնվեցիր, որովհետև Տիրոջը հակառակվեցիր։

25 Տերը բացեց իր զինարանը և հանեց իր ցասումի զենքերը, որովհետև քաղդեացիների երկրում անելիք ունի Զորությունների Տեր Աստվածը։

26 Նրա վրա եկե՛ք երկրի ծայրից, բացե՛ք նրա շտեմարանները, դեզերի պես դիզե՛ք նրան ու բնաջնջե՛ք նրան. նրանից մնացորդ չթողնեք։

27 Ոչնչացրե՛ք նրա բոլոր արջառները, թող նրանք սպանդանոց իջնեն. վա՜յ նրանց, որովհետև եկել է նրանց օրը՝ նրանց պատժելու ժամանակը։

28 Լսե՛ք, խույս են տալիս ու Բաբելոնի երկրից փախչում են, որպեսզի պատմեն Սիոնում Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրությունը, նրա տաճարի համար վրեժխնդրությունը։

29 Բաբելոնի դեմ աղեղնավորնե՛ր կանչեք. բոլոր աղեղ լարողնե՛ր, նրա շուրջբոլորը բանա՛կ դրեք, թող ազատվող չլինի։ Նրան իր արարքների համեմա՛տ հատուցեք. այն ամենի համեմատ, որ նա է արել, արե՛ք իրեն. որովհետև նա հպարտացավ Տիրոջ՝ Իսրայելի Սրբի դեմ։

30 Ուստի նրա մարտիկները պիտի ընկնեն նրա հրապարակներում, և բոլոր պատերազմիկները պիտի ոչնչանանայն օրը,- ասում է Տերը։-

31 Ահա ես քո դեմ եմ, ո՛վ ամբարտավան,- ասում է Զորությունների Տեր Աստվածը,- որովհետև եկել է քո օրը, քեզ պատժելու ժամանակը։

32 Եվ ամբարտավանը պիտի սայթաքի ու վայր ընկնի, և նրան կանգնեցնող չպիտի լինի։ Նրա քաղաքների մեջ կրակ պիտի վառեմ, և այն պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։

33 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի որդիները զրկանք կրեցին, և Հուդայի որդիները՝ նրանց հետ. նրանց բոլոր գերեվարողներն ամուր բռնեցին նրանց և մերժեցին արձակել նրանց։

34 Նրանց փրկարարը զորավոր է, Զորությունների Տեր է նրա անունը. նա անպատճառ պիտի պաշտպանի նրանց դատը, որպեսզի երկրին հանգստություն տա և խռովք՝ Բաբելոնի բնակիչներին։

35 Սո՜ւր քաղդեացիների վրա,- ասում է Տերը,- և Բաբելոնի բնակիչների վրա, նրա իշխանավորների և նրա իմաստունների վրա։

36 Սո՜ւր գուշակներիվրա, որ հիմարանան, սո՜ւր նրանց պատերազմիկների վրա, որ զարհուրեն։

37 Սո՜ւր նրա ձիերի և նրա կառքերի վրա և նրա մեջ եղող բոլոր խառնածին գնդերի վրա, որ կանանցնմանդառնան. սո՜ւր նրա գանձերի վրա, որ հափշտակվեն։

38 Երա՜շտ նրա ջրերին, որ չորանան, որովհետև նա կուռքերի երկիր է, և իրենց կուռքերովխենթանում են։

39 Դրա համարայնտեղվայրի կատուներ պիտի ապրեն բորենիների հետ, և ջայլամներ պիտի բնակվեն այնտեղ. նա այլևս հավիտյան չի բնակեցվելու, և սերնդից սերունդ ապրող չի լինելու։

40 Ինչպես որ Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը և նրա հարևաններին,- ասում է Տերը,- այնտեղէլմարդ չպիտի ապրի, և մարդու որդին նրա մեջ չի բնակվելու։

41 Ահա մի ժողովուրդ է գալիս հյուսիսից, մի մեծ ազգ և շատ թագավորներ են զարթնում երկրի ծայրերից։

42 Նրանք աղեղ և տեգ են բռնում, անգութ են և չեն ողորմում, նրանց ձայնը ծովի պես գոռում է, և ձիերի վրա են հեծած, պատերազմիկի պես շարված են քո դեմ, ո՛վ Բաբելոնի դուստր։

43 Բաբելոնի թագավորը լսեց նրանց լուրը, և նրա ձեռքերը թուլացան, նեղություն պատեց նրան՝ ծննդկանի երկունքի պես։

44 Ահա առյուծի պես Հորդանանի թավուտներից բարձրանում է ապահով փարախի դեմ. որովհետև նրանց ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից. ո՞վ է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ո՞վ է ինձ նման, և ո՞վ է նա, որ ինձ ատյան պիտի կանչի, և ո՞վ է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։

45 Ուրեմն լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Բաբելոնի դեմ, և նրա մտադրությունները, որ մտածել է քաղդեացիների երկրի դեմ. հովիվ տղաներն անպատճառ պիտի քշեն նրանց, նրանց արոտավայրերն անպատճառ ամայի անապատ պիտի դառնան նրանց համար։

46 Բաբելոնի գրավվելու ձայնից երկիրը պիտի դողա, և նրա աղաղակը պիտի լսվի ազգերի մեջ»։