Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 41

Աստծու՝ Իսրայելին տրված ապահովությունը

1 Ո՛վ ծովեզրյաերկրներ, լռե՛ք իմ առջև, և թող ժողովուրդները նորոգեն իրենց ուժը. նրանք թող մոտ գան և խոսեն։ Մոտենանք միասին դատաստանի համար։

2 Արդարինո՞վ արթնացրեց արևելքից և նրան կանչեց իրեն ծառայելու։ Նա իրեն է հանձնում ազգերին, տիրակալ կարգում թագավորների վրա։ Իր թրով նրանց վերածում է փոշու, և քշված մղեղի պես՝ նրա աղեղը։

3 Նա հալածում է նրանց, անվտանգ անցնում է մի ճանապարհով, որով նրա ոտքերը չէին անցել։

4 Ո՞վ արեց և կատարեցայս ամենը. նա, ով հենց սկզբից կանչեց ազգատոհմերին. ես՝ Տերը, որ առաջինն եմ և կլինեմ նաև վերջինների հետ։

5 Ծովեզրերը տեսան և վախեցան, երկրի ծայրերը դողացին, նրանք իրար մոտեցան ու եկան։

6 Նրանցից ամեն մեկն օգնեց իր ընկերոջը և ասաց իր եղբորը՝ զորացի՛ր։

7 Քանդակողը քաջալերեց ոսկերչին, մուրճով հարթեցնողը՝ սալին խփողին՝ զոդվածքի մասին ասելով. «Լավ է», և այն ամրացնում է մեխերով, որ չշարժվի։

8 Եվ դու՝ Իսրայե՛լ, ի՛մ ծառա, ո՛վ Հակոբ, որին ընտրել եմ, ո՛վ իմ սիրելիի՝ Աբրահամի սերունդ.

9 քեզ, ում առա երկրի ծայրերից, նրա հեռավորագույն անկյուններից, քեզ կանչեցի և ասացի. «Դու իմ ծառան ես, ես քեզ ընտրել եմ և չեմ մերժել քեզ»։

10 Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։

11 Ահա քո դեմ բոլոր բորբոքվողները կամաչեն և ամոթահար կլինեն, քո դեմ պայքարող մարդիկ ոչնչի պես կլինեն ու կկորչեն։

12 Դու կփնտրես, բայց չես գտնի քո դեմ կռվող այդ մարդկանց. քեզ հետ պատերազմող մարդիկ ոչնչի կվերածվեն և ի չիք կդառնան,

13 որովհետև ես՝ Տերը՝ քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը. ե՛ս եմ ասում քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։

14 «Մի՛ վախեցիր, ո՛վ ճճի Հակոբ, դուք, ո՛վ Իսրայելի տղամարդիկ, ես ձեզ կօգնեմ,- ասում է Տերը, քեզ փրկողը՝ Իսրայելի Սուրբը։

15 Ահա ես քեզ կամնասայլ եմ դարձրել՝ նոր, սուր և ատամնավոր. լեռները ոտնահար կանես և կփշրես, բլուրները մղեղի կվերածես։

16 Դու դրանք պիտի կամնես, քամին կքշի կտանի դրանք, և փոթորիկը ցիրուցան կանի. բայց դու պիտի ցնծաս Տիրոջով և պարծենաս Իսրայելի Սրբով։

17 Թշվառներն ու կարիքավորները ջուր են փնտրում, բայց ջուր չկա, նրանց լեզուն ցամաքել է ծարավից. ես՝ Տերը, պատասխան եմ տալու նրանց, ես՝ Իսրայելի Աստվածս, նրանց չեմ լքի։

18 Բլուրների մերկ գագաթներին գետեր պիտի բխեցնեմ և հովիտներում՝ աղբյուրներ. անապատը ջրավազանի պիտի վերածեմ և չոր երկիրը՝ ջրի աղբյուրների։

19 Անապատում մայրի կդնեմ, սատիմ, մրտենի յուղաբեր ծառև անջրդի վայրում եղևնի, սոսի ու տոսախ կտնկեմ միասին,

20 որպեսզի տեսնեն և իմանան, գիտենան ու միասին հասկանան, որ Տիրոջ ձեռքն արեց այս բաները, և Իսրայելի Սուրբը կատարեցդրանք»։

Աստծու մարտահրավերը կուռքերին

21 «Ներկայացրե՛ք ձեր դատը,- ասում է Տերը,- բերե՛ք ձեր փաստարկները,- ասում է Հակոբի Թագավորը»։

22 Թող բերեն և մեզ իմացնեն, թե ի՛նչ պիտի պատահի։ Ասացե՛ք, թե սկզբում ի՛նչ եղավ, որ ուշադիր լինենք և արդյունքն իմանանք, և կամ իմացրե՛ք մեզ ապագայում լինելիքների մասին։

23 Իմացրե՛ք մեզ գալիք բաները, և մենք էլ կգիտենանք, թե դուք աստվածներ եք։ Որևէ բարի կամ որևէ չար բա՛ն արեք, որպեսզի միասին վախենանք ու տեսնենք միասին։

24 Դուք ոչինչ եք, և ձեր գործն էլ ոչինչ է. գարշելի է նա, ով ձեզ է ընտրում։

25 Հյուսիսից արթնացրել եմ մեկին, և նա եկել է և արևելքից կկանչի իմ անունը. նա կուսակալներին պիտի կոխոտի ցեխի պես, այն բրուտի նման, որ կոխոտում է կավը։

26 Ո՞վ հայտարարեց սկզբից, որ իմանանք, և ավելի առաջ, որ ասենք՝ ճշմարիտ է. իմացնող չկա, հայտարարող չկա, ձեր խոսքերը լսող չկա։

27 Նախապես ես այդ ասացի Սիոնին. «Ահա, ահա նրանք», և Երուսաղեմին ավետաբեր ուղարկեցի։

28 Նայում եմ, ու մարդ չկա, նրանցից ոչ մեկը, խորհրդական չկա, որին հարցնեի, և պատասխաներ ինձ։

29 Ահա նրանք ամենքը ունայն են, նրանց գործերը փուչ են, նրանց ձուլածո կուռքերը քամի են, դատարկություն։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 42

Տիրոջ ծառան

1 Ահա իմ ծառան, որին ես նեցուկ կլինեմ, իմ ընտրյալը, որին հավանություն է տվել իմ անձը։ Ես իմ հոգին դրել եմ նրա վրա, նա իրավունք պիտի բերի ազգերին։

2 Նա չի աղաղակի, ձայն չի բարձրացնի, իր ձայնը լսել չի տա փողոցում։

3 Նա կոտրած եղեգը չի փշրի, առկայծող պատրույգը չի հանգցնի, նա ճշմարտությամբ իրավունքը կբերի։

4 Նա չի տկարանա և չի թուլանա, մինչև որ չհաստատի իրավունքը երկրի վրա. ծովեզրերը սպասում են նրա օրենքին։

5 Այսպես է ասում Աստված՝ Տերը, որ արարեց երկինքն ու տարածեց այն, որ ընդարձակեց երկիրն ու ինչ որ նրանից դուրս է գալիս, որ շունչ է տալիս նրա վրա գտնվող ժողովրդին և հոգի՝ նրա վրա քայլողներին.

6 «Ես՝ Տերը, կանչել եմ քեզ արդարությամբ։ Ես բռնում եմ քո ձեռքը և քեզ պաշտպանում. քեզ իբրև ուխտ կտամ ժողովրդին և ազգերին՝ իբրև լույս՝

7 կույր աչքերը բանալու, բանտարկյալներին բանտից ազատելուևխավարի մեջ նստածներին զնդանից ազատելու։

8 Ես եմ Տերը. սա է իմ անունը. ես իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ գովաբանությունը՝ կուռքերին։

9 Նախկին բաներն ահա կատարվել են, և նորերի մասին եմ հայտարարում ձեզ. դրանք դեռ չպատահած՝ իմացնում եմ ձեզ»։

Փառաբանության երգ

10 Նոր ե՛րգ երգեք Տիրոջը, նրա գովաբանությո՛ւնն արեք երկրի ծայրերից, ո՛վ ծովագնացներ և այն լցնողներ, ո՛վ ծովեզրեր և ծովեզրի բնակիչներ։

11 Անապատն ու նրա քաղաքները թողիրենց ձայնըբարձրացնեն, գյուղերը, որտեղ բնակվում է Կեդարը, թող ցնծան Սելայի բնակիչները, թող գոչեն լեռների գագաթից։

12 Փառք թող մատուցեն Տիրոջը և նրա գովաբանությունը հայտարարեն ծովեզերքում։

13 Տերը դուրս է գալու զորավոր մարդու նման, պատերազմիկի պես նա գրգռելու է իր նախանձախնդրությունը, բարձրագոչ աղաղակելու է, ինքն իրեն իր թշնամիների նկատմամբ հզոր է ցույց տալու։

Աստված խոստանում է օգնել իր ժողովրդին

14 Վաղուց է, ինչ ես լռել եմ. հանդարտ էի, զսպել էի ինձ,բայց հիմապիտի ճչամ ծննդկանի պես, հևամ ու փչեմ միատեղ։

15 Ավերակ պիտի դարձնեմ լեռներն ու բլուրները, դրանց ամբողջ բուսականությունը չորացնեմ, գետերը կղզիների պիտի վերածեմ և լճակները ցամաքեցնեմ։

16 Կույրերին պիտի առաջնորդեմ իրենց չիմացած ճանապարհով, նրանց պիտի առաջնորդեմ իրենց անծանոթ շավիղներով։ Նրանց առջև խավարը լույս պիտի դարձնեմ, իսկ դարուփոսերը՝ հարթավայր։ Այս բաներն եմ անելու և նրանց բնավ չեմ լքելու։

17 Պիտի ընկրկեն և խորապես ամաչեն նրանք, ովքեր իրենց հույսը դնում են կուռքերի վրա, ովքեր ձուլածոներին ասում են. «Դուք մեր աստվածներն եք»։

Իսրայելի թերացումը սովորելու մեջ

18 Ո՛վ խուլեր, լսե՛ք. ո՛վ կույրեր, նայե՛ք, որ տեսնեք։

19 Ո՞վ է կույր, եթե ոչ իմ ծառան, և ո՞վ է խուլ իմ ուղարկած պատգամաբերի նման. ո՞վ է կույր, ինչպես իմ նվիրյալը, կույր, ինչպես Տիրոջ ծառան։

20 Շատ բաներ ես տեսել, բայց ուշադիր չես, ականջները բաց են, բայց ոչինչ չես լսում։

21 Տիրոջը հաճելի եղավ հանուն իր արդարության, որ իր օրենքը դարձնի մեծափառ և փառավոր։

22 Բայց նա թալանված և կողոպտված ժողովուրդ է։ Նրանք բոլորը որոգայթի մեջ են ընկած փոսերում և թաքցված են զնդաններում. նրանք կողոպուտի մատնվեցին, և ազատող չկա, թալանվեցին, և ասող չկա, թե՝ վերադարձրո՛ւ։

23 Ձեզանից ո՞վ է, որ ականջ կդնի այս բանին, որ ուշադիր կլինի և կլսի հետագայի համար։

24 Ո՞վ Հակոբին մատնեց հափշտակության և Իսրայելին՝ կողոպտիչների ձեռքը. չէ՞ որ Տերը, նա, որի դեմ մեղանչեցինք։ Նրանք չկամեցան ընթանալ նրա ճանապարհով ու չհնազանդվեցին նրա օրենքին։

25 Ուստի նա իր բորբոքված զայրույթն ու պատերազմի սաստկությունը նրանց վրա թափեց։ Այն ամեն կողմից վառեց նրանց, բայց նրանք չհասկացան, այրեց նրանց, բայց նրանք ուշադրություն չդարձրին։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 43

Տերը խոստանում է փրկել իր ժողովրդին

1 Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։

2 Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի,

3 որովհետև ես՝ Տերը, քո Աստվածը, Իսրայելի Սուրբը, քո Փրկիչը. ես Եգիպտոսը տվել եմ քեզ համար որպես փրկագին, Եթովպիան և Սաբան տվել եմ քո փոխարեն,

4 որովհետև դու թանկագին ես իմ աչքին. պատիվ գտար, և ես սիրեցի քեզ։ Մարդիկ կտամ քո փոխարեն և ժողովուրդներ՝ քո հոգու փոխարեն։

5 Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. արևելքից եմ բերելու քո սերունդը և արևմուտքից եմ հավաքելու քեզ։

6 Հյուսիսին կասեմ՝ “Հանձնի՛ր”, և հարավին. “Մի՛ արգելափակիր, բե՛ր իմ որդիներին հեռվից և իմ դուստրերին՝ երկրի ծայրերից,

7 բոլոր նրանց, որոնք կոչվում են իմ անունով, և որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, ձևավորել և արարել եմ նրանց”»։

Իսրայելը՝ Տիրոջ վկան

8 «Դո՛ւրս բերեք կույր ժողովրդին, որ աչքեր ունի, և ականջներ ունեցողներին, որոնք խուլ են։

9 Թող բոլոր ազգերը հավաքվեն միասին, թող ժողովվեն ժողովուրդները։ Ո՞վ կա նրանց մեջ, որ իմացնի այս բանը և մեզ պատմի վաղեմի բաների մասին. թող բերեն իրենց վկաներին, որ արդարանան, և թող լսեն ու ասեն՝ ճշմարիտ է։

10 Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- և իմ ծառան, որին ես ընտրել եմ, որպեսզի գիտենաք, հավատաք ինձ և հասկանաք, որ ե՛ս եմ նա։ Ինձնից առաջ աստված չի կազմվել և ինձնից հետո չի լինելու։

11 Ես, ե՛ս եմ Տերը, և ինձնից բացի ուրիշ Փրկիչ չկա։

12 Ե՛ս իմացրի, ե՛ս փրկեցի և պատմեցի, ու ձեր մեջ մի օտար աստված չկար։ Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- որ ես եմ Աստված։

13 Նաև վաղուց ես եմ նա. չկա մեկը, որ ազատում է իմ ձեռքից. ես որ գործեմ, ո՞վ կարող է այն խափանել»։

Փախուստ Բաբելոնից

14 Այսպես է ասում Տերը՝ ձեր Փրկիչը՝ Իսրայելի Սուրբը. «Հանուն ձեզ ուղարկեցի Բաբելոն, իբրև փախստականներ՝ բոլորին տապալեցի, նաև քաղդեացիներին՝ իրենց ցնծությամբ լի նավերով։

15 Ես եմ Տերը՝ ձեր Սուրբը, Իսրայելի Ստեղծողը, ձեր Թագավորը»։

16 Այսպես է ասում Տերը, որ ծովում ճանապարհ է բացում, հորդ ջրերի մեջ՝ ուղի,

17 նա, որ դուրս է բերում մարտակառք ու ձի, զորքեր ու զինուժ։ Նրանք միասին կպառկեն, բայց վեր չեն կենա, պատրույգի պես կհանգչեն նրանք ու կշիջեն։

18 «Նախկին բաները մի՛ հիշեք և հին բաները մի՛ մտածեք։

19 Ահա ես նոր բան եմ անում, որ հիմա կհայտնվի։ Մի՞թե դուք չեք իմանա այդ։ Ես ճանապարհ կբացեմ ամայի տեղերում և գետեր՝ անապատում։

20 Ինձ պիտի փառավորեն դաշտի գազանները, աղվեսներն ու ջայլամները, որովհետև ջուր պիտի հոսեցնեմ ամայի տեղերում, գետեր՝ անապատում՝ իմ ընտրյալ ժողովրդին խմեցնելու համար։

21 Այն ժողովուրդը, որին ես կազմել եմ ինձ համար, իմ գովաբանությունը կպատմի։

Իսրայելի մեղքը

22 Բայց դու ինձ չկանչեցիր, ո՛վ Հակոբ, դու ձանձրացար ինձնից, ո՛վ Իսրայել։

23 Դու ինձ համար չբերեցիր քո ողջակեզների ոչխարները և քո զոհերով ինձ չփառավորեցիր. ես քեզ չծանրաբեռնեցի ինձ ընծա մատուցելու համար և քեզ չհոգնեցրի՝ կնդրուկ պահանջելով։

24 Դու ինձ համար խնկաբույր եղեգ չես գնել դրամով և քո զոհերի ճարպով ինձ չես կշտացրել, այլ ինձ ծանրաբեռնել ես քո մեղքերով և ինձ հոգնեցրել քո անօրենություններով։

25 Ես, ե՛ս եմ նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը։

26 Հիշեցրո՛ւ ինձ, միասին դատ անենք. դու ի՛նքդ պատմիր, որ արդարանաս։

27 Քո առաջին նախահայրը մեղք գործեց, և քո միջնորդներն ըմբոստացան իմ դեմ։

28 Ուստի ես անպատվեցի սրբարանի իշխանավորներին, Հակոբին կործանման մատնեցի և Իսրայելը՝ անարգանքի»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 44

Միայն Տերն է Աստված

1 «Իսկ հիմա ակա՛նջ դիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Իսրայել, որին ես ընտրել եմ։

2 Այսպես է ասում Տերը՝ քեզ արարողը, դեռ արգանդից քեզ կազմողը, որ քեզ կօգնի. “Մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, ո՛վ Հեսուրուն,որին ընտրել եմ,

3 որովհետև ջուր պիտի թափեմ ծարաված հողի վրա և հեղեղներ՝ չորացած երկրի վրա. ես իմ հոգին պիտի թափեմ քո սերունդների վրա և իմ օրհնությունը՝ քո երանքից ծնվածների վրա։

4 Նրանք պիտի ծլարձակեն խոտերի պես, ինչպես ուռիները՝ ջրերի վտակների մոտ։

5 Այս մեկը պիտի ասի. “Ես Տիրոջն եմ”, այն մեկը պիտի կոչվի Հակոբի անունով, իսկ մյուսը պիտի գրի իր ձեռքով. “Տիրոջնեմ պատկանում”, և մականվանվի Իսրայելի անունով”։

6 Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Թագավորն ու նրա Փրկիչը՝ Զորությունների Տերը. “Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի Աստված չկա։

7 Իմ հնադարյան ժողովրդին հաստատելուց ի վեր ո՞վ կա, որ ինձ նման ծանուցի և հայտարարի գալիք բաների մասին և ներկայացնի ինձ, ինչ որ կատարվելու է. թող իմացնեն մեզ։

8 Մի՛ սարսափեք և մի՛ երկնչեք. չէ՞ որ ես ձեզ վաղուց եմ հայտարարել և ասել այն. դուք եք իմ վկաները. մի՞թե ինձնից բացի ուրիշ Աստված կա. չկա վեմ. ես չգիտեմ”»։

Կռապաշտությունը հեգնվում է

9 Բոլոր կուռք շինողները դատարկ են, և նրանց ցանկալի գործերն անօգուտ բաներ են. իրենց վկաները չեն տեսնում և չեն իմանում, որ ամաչելու են։

10 Ո՞վ է աստված կերտում կամ կուռք ձուլում, որոնք անօգուտ բաներ են։

11 Ահա նրա բոլոր հետևորդները կամաչեն, բոլոր արհեստավորները սոսկ մարդիկ են։ Թող ամենքը հավաքվեն ու կանգնեն. նրանք կսարսափեն ու միասին կամաչեն։

12 Երկաթագործն ածուխի վրա շինում է գործիքով, կռաններով ձևավորում է այնև կոփում հուժկու բազուկով։ Երբ նա քաղց է զգում, ուժից ընկնում է, երբ ջուր չի խմում, նվաղում է։

13 Ատաղձագործը չափում է լարով, մատիտով ուրվագծում, դուրով հղկում է փայտը, գծագրում կարկինով, նրան տալիս է մարդու կերպարանք՝ մարդու ամբողջ շքեղությամբ, որպեսզի բնակվի կռատանը։

14 Իր համար մայրիներ է կտրում, վերցնում է թեղոշ ու կաղնի և իր համար աճեցնում անտառում կամ մի եղևնի է տնկում, և անձրևն աճեցնում է այն։

15 Դա մարդու համար վառելիք է լինում. նա վերցնում է դրանից և տաքանում, նաև կրակ է վառում և հաց թխում. նադրանիցաստված էլ է շինում և երկրպագում նրան. նա կուռք է շինում դրանից և պաշտում այն։

16 Դրա կեսը նա այրում է կրակով և այդ կեսի վրա միսեփում ևուտում, միս խորովում, կշտանում է, նաև տաքանում է և ասում. «Տեսնում եմ կրակը. ահա՜, տաքացա»։

17 Իսկ դրա մնացածով իր համար աստված է շինում իր կուռքը, երկրպագում է նրան, պաշտում այն, աղոթում նրան և ասում. «Ազատի՛ր ինձ, որովհետև դու ես իմ աստվածը»։

18 Նրանք չեն իմանում և չեն հասկանում, որովհետև ծեփված են նրանց աչքերը, որպեսզի չտեսնեն, և նրանց մտքերը, որպեսզի չիմանան։

19 Ոչ ոք չի մտածում, ոչ ոք գիտություն չունի, հասկացողություն չունի, որ ասի. «Դրա կեսը կրակով այրեցի, դրա կայծերի վրա հաց եփեցի, միս խորովեցի ու կերա, իսկ մնացած կեսով պիղծ կո՞ւռք շինեմ և փայտի կո՞ճը երկրպագեմ»։

20 Նա սնվում է մոխրով, խաբված միտքը մոլորեցրել է նրան, նա չի կարողանում իր անձը ազատել և չի ասում. «Ստություն չէ՞ իմ աջ ձեռքինը»։

Տերը, Արարիչը, Փրկիչը

21 «Հիշի՛ր այս բաները, ո՛վ Հակոբ, դու, ո՛վ Իսրայել, որովհետև դու իմ ծառան ես, ես արարեցի քեզ, դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, դու ինձնից չես մոռացվի։

22 Ես ջնջել եմ քո հանցանքները ամպի նման և քո մեղքերը՝ մեգի նման. վերադարձի՛ր ինձ, որովհետև ես փրկել եմ քեզ»։

23 Երգի՛ր, ո՛վ երկինք, քանզի Տերն է արել այդ։ Ցնծալով աղաղակե՛ք, ո՛վ երկրի խորքեր, բերկրանքով պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, անտառնե՛ր և դրանց մեջ գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Տերը փրկել է Հակոբին, և նա փառավորված է Իսրայելում։

24 Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը՝ դեռ արգանդից քեզ կազմողը. «Ես եմ Տերը, արարել եմ ամեն բան, ես միայնակ տարածել եմ երկինքը, ես ինքս ընդարձակել եմ երկիրը.

25 ես եմ, որ փչացնում եմ ստախոսներինշանները և ապուշացնում գուշակներին, ես եմ, որ հետ եմ դարձնում իմաստուններին և հիմարության վերածում նրանց գիտությունը.

26 ես եմ հաստատում իմ ծառայի խոսքը և իրականացնում իմ պատգամաբերների խորհուրդը. ես եմ, որ ասում եմ Երուսաղեմին. “Բնակելի պիտի դառնաս”, և Հուդայի երկրի քաղաքներին. “Պիտի կառուցվեք”, և նրա ավերակներին. “Պիտի վերակառուցվեք”։ Ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։

27 Ես ասում եմ խորխորատին. “Չորացի՛ր, ես ցամաքեցնում եմ քո գետերը”։

28 Եվ ասում եմ Կյուրոսի մասին. “Իմ հովիվն է”, և նա պիտի կատարի իմ ամբողջ կամքը ու պիտի ասի Երուսաղեմի մասին՝ “Կվերաշինվի”, և տաճարին՝ “Կհիմնվե՛ս”»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 45

Տերը պատրաստում է Կյուրոսի ճանապարհը

1 Այսպես է ասում Տերն իր օծյալին՝ Կյուրոսին. «Ես բռնել եմ քո աջ ձեռքից, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քո առաջ, թագավորների մեջքը թուլացնեմ, բաց անեմ քո առաջ դռների փեղկերը, և փակ դարպասներ չլինենքո առաջ։

2 Ես կքայլեմ քո առջևից, կհարթեցնեմ խորդուբորդ տեղերը, կփշրեմ պղնձե դռները և կկոտրտեմ երկաթյա նիգերը։

3 Խավարի մեջ գտնվող գանձերը և ծածուկ տեղերում պահված հարստությունները քեզ կտամ, որպեսզի իմանաս, թե ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ կանչեցի քեզ քո անունով։

4 Իմ ծառա Հակոբի համար և իմ ընտրյալ Իսրայելի համար ես կանչեցի քեզ քո անունով, քեզ մականուն դրեցի, թեև դու ինձ չէիր ճանաչում։

5 Ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը. ինձնից բացի Աստված չկա։ Թեև դու ինձ չէիր ճանաչում, բայց ես կզորացնեմքեզ,

6 որպեսզի իմանան արևելքից և արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա. ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը։

7 Ես եմ կազմում լույսը և ստեղծում խավարը, բերում եմ բարօրությունը և ստեղծում դժբախտությունը. ես եմ Տերը, որ անում է այս բոլորը։

8 Ցողի՛ր վերևից, ո՛վ երկինք, և ամպերը թող արդարություն անձրևեն, թող երկիրը բացվի, թող բուսնի փրկությունը, և նրա հետ ծլի արդարությունը։ Ես՝ Տերը, ստեղծել եմ այն»։

Արարչագործության և պատմության Տերը

9 Վա՜յ այն մարդուն՝ հողե մի խեցի խեցիների մեջ, որ վիճում է իր Արարչի հետ։ Մի՞թե կավը կասի իրեն ձևավորողին. «Ի՞նչ ես անում», «Սարքածդ բռնակներ չունի»։

10 Վա՜յ նրան, ով հորն ասում է. «Ի՞նչ ծնեցիր», և մի կնոջ՝ «Ի՞նչ ես երկնել»։

11 Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբը և նրա Արարիչը. «Կհարցնե՞քիմ որդիների ապագայի մասին, թե՞ հրամաններ կտաք իմ ձեռքի գործի մասին։

12 Ես եմ արարել երկիրը և ստեղծել մարդուն նրա վրա. իմ ձեռքերն են տարածել երկինքը, և ես եմ հրամայել նրա ամբողջ զորքին։

13 Ես եմ զարթնեցրել նրանարդարությամբ, ես եմ ուղղում նրա բոլոր ճանապարհները։ Նա պիտի կառուցի իմ քաղաքը և ազատի իմ աքսորյալներին առանց վարձի և առանց հատուցման»,- ասում է Զորությունների Տերը։

14 Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսի հարստությունը և Եթովպիայի վաճառականությունն ու սաբայեցիների հարկերը քեզ են անցնելու և քոնն են լինելու։ Նրանք քայլելու են քո հետևից, գալու են շղթայակապ, խոնարհվելու են քո առաջ, աղաչանքով դիմելու են քեզ. “Միայն քեզ հետ է Աստված, և ուրիշը չկա, իրենից բացի այլ Աստված չկա”»։

15 Հիրավի դու քեզ ծածկող Աստված ես, ո՛վ Իսրայելի Փրկիչ Աստված։

16 Նրանք ամենքը կամաչեն և կպատկառեն, կուռք շինողները բոլորը միասին ամոթահար կլինեն,

17 բայց Իսրայելը կփրկվի Տիրոջ ձեռքով հավիտենական փրկությամբ։ Դուք չպիտի ամաչեք, ամոթահար չպիտի լինեք հավիտյանս հավիտենից։

18 Արդարև, այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը. նա՛ է Աստված, որ կազմեց երկիրը, արարեց և հաստատեց այն։ Նա այն չստեղծեց դատարկ,այլստեղծեց բնակության համար։ «Ես եմ Տերը. ուրիշը չկա։

19 Ես ծածկաբար չեմ խոսել երկրի մի խավար տեղում. ես չասացի Հակոբի սերնդին. “Փնտրե՛ք ինձ քաոսի մեջ”։ Ես՝ Տերը, խոսում եմ արդարությունը, հայտարարում եմ, ինչ որ ճշմարիտ է։

Աշխարհի Տերը և Բաբելոնի կուռքերը

20 Հավաքվե՛ք և եկե՛ք, մոտեցե՛ք միասին, ո՛վ ազգերի փախստականներ։ Անգետ են նրանք, ովքեր կրում են իրենց փայտե կուռքը և աղոթք են անում այնպիսի մի աստծու, որ չի կարող փրկել։

21 Հայտարարե՛ք և մոտեցրե՛ք, թող նրանք էլ միասին խորհուրդ անեն. այս բաների մասին ո՞վ է տեղեկացրել վաղուց. այն ժամանակվանից ո՞վ հայտարարեց դրանք. չէ՞ որ ես՝ Տերը. ինձնից բացի ուրիշ Աստված չկա, ճշմարիտԱստված և Փրկիչ չկա ինձնից բացի։

22 Ո՛վ երկրի բոլոր ծայրեր, դարձե՛ք դեպի ինձ, որպեսզի փրկվեք, որովհետև ես եմ Աստվածը, և ուրիշը չկա։

23 Ինձանով եմ երդվել, իմ բերանից ճշմարտություն է դուրս եկել, խոսք, որ հետ չի դառնա. ամեն ծունկ ինձ պիտի խոնարհվի, և ամեն լեզու պիտի երդվի։ Եվ կասեն.

24 “Միմիայն Տիրոջից կա ինձ արդարություն և զորություն”։ Նրա մոտ կգան և կամաչեն նրա դեմ բոլոր բորբոքվածները։

25 Տիրոջով կարդարանան և կպարծենան Իսրայելի բոլոր սերունդները»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 46

1 «Բելը խոնարհվեց, Նեբովը կքեց. նրանց կուռքերը դրված են գազանների և անասունների վրա. ձեր կրածները իբրև ծանրոցներ բեռնվել են հոգնած կենդանիների վրա։

2 Նրանք կքել, խոնարհվել են միասին. նրանք չկարողացան բեռը ազատագրել և իրենք էլ գերի ընկան։

3 Լսե՛ք ինձ, ո՛վ Հակոբի տուն, և դուք՝ Իսրայելի տան ամբողջ մնացորդը, դուք, որ բեռնավորել էիքձեր ծննդից, որոնց եսկրեցիձեր մորարգանդից։

4 Մինչև ձեր ծերությունն էլ ես եմ նա, մինչև ալևորություն կկրեմձեզ. ե՛ս ստեղծեցի, ե՛ս կկրեմ և կազատագրեմձեզ։

5 Ո՞ւմ եք նմանեցնում ինձ և հավասարեցնում, ո՞ւմ հետ եք ինձ համեմատում, որ նման լինենք մենք։

6 Ոսկի են թափում քսակից, արծաթը կշռում են կշեռքով և ոսկերիչ են վարձում, որպեսզի դրանցով մի աստված կերտի, երկրպագում են և պաշտում նրան։

7 Այն վերցնում, տանում են ուսի վրա, ամրացնում իր տեղում, և նա կանգնում մնում է այնտեղ, չի շարժվում իր տեղից։ Ապա աղաղակում են նրան, բայց նա չի պատասխանում, չի ազատում նրանց իրենց նեղությունից։

8 Հիշե՛ք այս և պի՛նդ կացեք, մտածե՛ք, ո՛վ հանցավորներ։

9 Հիշե՛ք նախկինում կատարված հնամենի գործերը, քանի որ ես եմ Աստված, ուրիշը չկա, ես եմ Աստված, ինձ նմանը չկա։

10 Ես սկզբից իմացնում եմ վախճանը և վաղուց՝ այն, որ դեռ չի կատարվել։ Ես ասում եմ, որ իմ խորհուրդը պիտի իրականանա, և անում եմ այն ամենը, ինչ որ ինձ հաճելի է։

11 Ես արևելքից կանչում եմ գիշատիչ թռչնին, հեռավոր երկրից՝ իմ խորհուրդն իրականացնող մարդուն։ Ինչ ասել եմ, կատարելու եմ, ինչ որոշել եմ, անելու եմ։

12 Լսե՛ք ինձ, ո՛վ խստասիրտ մարդիկ, որ հեռացել եք արդարությունից։

13 Ես մոտեցրել եմ իմ արդարությունը, նա չի հեռանալու, իմ փրկությունը չի ուշանալու։ Ես Սիոնում փրկություն եմ դնելու Իսրայելի՝ իմ փառքի համար»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 47

Բաբելոնի դատաստանը

1 «Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս աղջիկ, նստի՛ր գետնին առանց գահի, ո՛վ քաղդեացիների աղջիկ, որովհետև քեզ այլևս չեն կոչելու քնքուշ ու փափկասուն։

2 Ա՛ռ երկանքը և ալյո՛ւր աղա, բա՛ց լաչակդ, վե՛ր բարձրացրու քղանցքդ, մերկացրո՛ւ սրունքներդ և անցի՛ր գետերի միջով։

3 Պիտի բացվի քո մերկությունը, և պիտի երևա քո նախատինքը։ Վրեժ եմ առնելու, չեմ խնայելու ոչ ոքի։

4 Մեր Փրկիչը,- Զորությունների Տեր է նրա անունը,- Իսրայելի Սուրբն է։

5 Լո՛ւռ նստիր և մտի՛ր խավարի մեջ, ո՛վ քաղդեացիների աղջիկ, որովհետև այլևս քեզ չեն կոչելու “թագավորությունների տիրուհի”։

6 Ես սրտմտած էի իմ ժողովրդի վրա, անպատվեցի իմ ժառանգությունը և նրանց քո ձեռքը մատնեցի։ Դու գթություն ցույց չտվեցիր նրանց նկատմամբ, շատ ծանրացրիր քո լուծը ծերերի վրա։

7 Դու ասացիր. “Ես հավիտյան տիրուհի կլինեմ”։ Այնպես որ սրա մասին չմտածեցիր, սրա վախճանի մասին չհիշեցիր։

8 Իսկ հիմա լսի՛ր այս, ո՛վ դու հեշտասեր, որ նստած ես ապահով և սրտիդ մեջ ասում ես. “Ես եմ, և ինձնից բացի մեկը չկա. իբրև այրի չպիտի նստեմ և անզավակություն չպիտի գիտենամ”։

9 Բայց այս երկուսը քեզ վրա են հասնելու վայրկենապես, մեկ օրվա մեջ՝ զավակների կորուստն ու այրիությունը։ Դրանք գալու են քեզ վրա ամբողջովին՝ չնայած քո բազում դյութություններին և քո զորեղ կախարդություններին։

10 Դու ապավինեցիր քո չարությանը, ասացիր. “Ինձ տեսնող չկա”։ Քո իմաստությունն ու քո գիտությունը մոլորեցրին քեզ. բայց դու ասացիր քո սրտում. “Ես եմ, և ինձնից բացի մեկը չկա”։

11 Քեզ վրա չարիք է գալու, որ չես իմանալու հմայել, քեզ վրա մի թշվառություն է ընկնելու, որը չես կարողանալու վանել, քեզ վրա հանկարծակի մի ավերում է գալու առանց քո իմանալու։

12 Դե մնա՛ քո կախարդությունների և քո բազում դյութությունների մեջ, որոնցով դու աշխատել ես քո մանկությունից ի վեր. գուցե կարողանաս օգուտ ձեռք բերել, գուցե և սարսափեցնես։

13 Դու հոգնել ես խորհուրդներիդ շատությունից. թող կանգնեն երկինքը քննողները, աստղեր զննողները, նորալուսնով գուշակողները և քեզ փրկեն այն բանից, ինչ գալու է քեզ վրա։

14 Ահա նրանք մղեղի պես կլինեն, կրակը կայրի նրանց, նրանք իրենց անձը չեն ազատի բոցի զորությունից. դա մի կայծ չի լինելու տաքանալու համար, կրակ՝ առաջը նստելու համար։

15 Այսպես կլինեն քեզ համար նրանք, որոնց հետ դու հոգնել ես, նրանք, որոնց հետ դու շահավաճառություն արեցիր քո երիտասարդությունից ի վեր. նրանցից յուրաքանչյուրն իր ճանապարհով մոլորվեց գնաց, և քեզ ազատող չկա»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 48

Աստված է ապագայի Տերը

1 «Լսե՛ք այս, ո՛վ Հակոբի տուն, որ կոչված եք Իսրայելի անունով, որ Հուդայի աղբյուրիցեք դուրս եկել, որ երդվում եք Տիրոջ անունով, հիշատակում եք Իսրայելի Աստծուն,բայցո՛չ ճշմարտությամբ, ո՛չ արդարությամբ։

2 Արդարև, նրանք կոչվում են սուրբ քաղաքի անունով և հենվում Իսրայելի Աստծու վրա, որի անունը Զորությունների Տեր է։

3 Նախկին եղելությունների մասին վաղուց եմ հայտարարել, դրանք իմ բերանից դուրս եկան, և ես դրանք իմացրի. ես հանկարծ դրանք կատարեցի, և դրանք եղան։

4 Որովհետև գիտեի, որ դու համառ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, և քո ճակատը՝ պղնձից։

5 Դրա համար ես քեզ վաղուց հայտարարեցի այդ մասին, դեռ չեղած՝ իմացրի քեզ, որպեսզի չասես. “Իմ կուռքն է կատարել դրանք, իմ քանդակած ու ձուլած արձանն է հրամայել դա”։

6 Դու լսեցիր, հիմա տե՛ս այս ամենը. դու և՞ս չես ընդունելու։ Այսուհետև քեզ նոր բաների մասին եմ իմացնելու, ծածուկ բաների մասին, որ դու չգիտես։

7 Դրանք հիմա են ստեղծվել և ոչ թե վաղուց։ Այս օրից առաջ դու դրանց մասին չես լսել, ուրեմն չասես. “Ահա ես գիտեի դրանք”։

8 Դու ո՛չ լսել ես, ո՛չ իմացել, և ո՛չ էլ քո ականջը բաց էր նախկինում, որովհետև ես գիտեի, որ դու խիստ անհավատարիմ ես, որ դեռ որովայնից քեզ ըմբոստ են կոչել։

9 Հանուն իմ անվան հետաձգում եմ իմ բարկությունը և հանուն իմ գովաբանության ինձ հետ կպահեմ քեզ ոչնչացնելուց։

10 Ահավասիկ ես քեզ զտեցի, բայց ոչ որպես արծաթ, ես քեզ փորձեցի նեղությա՛ն հալոցում։

11 Հանուն ինձ, հանուն ինձ պիտի գործեմ, որովհետև ինչպե՜ս է անարգվելուիմ անունը. ես իմ փառքը ուրիշին չեմ տա։

Կյուրոսը՝ Տիրոջ ընտրած առաջնորդը

12 Լսի՛ր ինձ, ո՛վ Հակոբ, և դու, Իսրայե՛լ, որին ես կանչեցի. ես նա եմ, ես եմ առաջինը և ես եմ վերջինը։

13 Իմ ձեռքն է հիմնել երկիրը, և իմ աջն է տարածել երկինքը. երբ կանչեմ նրանց, միասին կկանգնեն»։

14 Հավաքվե՛ք բոլորդ և լսե՛ք. նրանցից ո՞ր մեկն է պատմել այս բաները։ Ում Տերը սիրում է, նա՛ կկատարի նրա կամքը Բաբելոնի դեմ, և նրա բազուկըկծանրանաքաղդեացիների վրա։

15 Ես, ե՛ս եմ խոսել և ե՛ս եմ կանչել նրան, ե՛ս եմ նրան բերել, և նրա ճանապարհը կհաջողվի։

16 Մոտեցե՛ք ինձ, լսե՛ք այս բանը. ես սկզբից ծածուկ չեմ խոսել. դրա գոյանալու ժամանակից ես այնտեղ եմ։ Եվ հիմա Տեր Աստված է ինձ ուղարկել և իր հոգին։

Տիրոջ ծրագիրը իր ժողովրդի համար

17 Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը, Իսրայելի Սուրբը. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ ուսուցանում եմ, ինչ որ օգտակար է, որ քեզ առաջնորդում եմ այն ճանապարհով, որ դու պետք է գնաս։

18 Երանի՜ ուշադիր լինեիր իմ հրամաններին. այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլիներ, և քո արդարությունը՝ ծովի ալիքների նման.

19 քո սերունդը կլիներ ավազի նման, և քո երանքից ծնվածները՝ դրա հատիկների չափ. նրանց անունը չէր ջնջվի և չէր բնաջնջվի իմ առաջ»։

20 Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ցնծալի ձայնով հայտարարե՛ք, հռչակե՛ք այս, տարածե՛ք մինչև երկրի ծայրը. ասացե՛ք. «Տերը փրկել է իր ծառա Հակոբին»։

21 Եվ նրանք չծարավեցին, երբ նա անապատում առաջնորդեց նրանց. նրանց համար քարից ջուր հոսեցրեց, պատռեց քարը, և ջրերը բխեցին։

22 «Ամբարիշտները խաղաղություն չունեն»,- ասում է Տերը։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 49

Իսրայելը՝ ազգերի լույս

1 Լսե՛ք ինձ, ո՛վ ծովեզրեր, ուշադի՛ր եղեք, ո՛վ հեռվի ժողովուրդներ. Տերն ինձ կանչել է դեռ արգանդից, իմ մոր որովայնից է հիշատակել իմ անունը։

2 Նա իմ բերանը դարձրել է սրած թրի նման, ինձ ծածկել է իր ձեռքի հովանու տակ, փայլուն նետ է շինել ինձ և թաքցրել իր կապարճում։

3 Նա ինձ ասել է. «Դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, ես քեզանով կփառավորվեմ»։

4 Իսկ ես ասում էի. «Իզուր եմ հոգնել, զուր և ունայն տեղն եմ սպառել իմ ուժը. սակայն իմ իրավունքը Տիրոջ մոտ է, և իմ վարձը՝ իմ Աստծու մոտ։

5 Եվ հիմա այսպես է ասում Տերը, որ ինձ դեռ որովայնից իր համար ծառա ստեղծեց, որ Հակոբին վերադարձնեմ [իր մոտ և Իսրայելին հավաքեմ իր համար], Տերը պատվել է ինձ, և իմ Աստված է իմ զորությունը»։

6 Նա ասում է. «Դա դեռքիչ է, որ դու իմ ծառան լինես՝ Հակոբի տոհմերը վերականգնելու և Իսրայելի վերապրածներին վերադարձնելու համար. ես քեզ նաև ազգերի համար լույս կդարձնեմ, որպեսզի իմ փրկությունը հասնի մինչև երկրի ծայրերը»։

7 Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Փրկիչը՝ նրա Սուրբը, անարգված անձին, ազգերի ատելիին և իշխանավորների ծառային. «Թագավորները կտեսնեն և ոտքի կկանգնեն. իշխանները կերկրպագեն Տիրոջը, որը հավատարիմ է, Իսրայելի Սրբի համար, որն ընտրել է քեզ»։

Երուսաղեմի վերականգնումը

8 Այսպես է ասում Տերը. «Ընդունելի ժամանակին քեզ պատասխանեցի, փրկության օրը քեզ օգնեցի, քեզ պահպանեցի և քեզ որպես ուխտ դրեցի ժողովրդին, որպեսզի վերականգնես երկիրը, որ բաժանես ավերված ժառանգությունները

9 և ասես կալանավորներին. “Դո՛ւրս ելեք”, իսկ խավարի մեջ եղողներին՝ “Երևացե՛ք”։ Նրանք պիտի արածեն ճանապարհներին, նրանց համար արոտավայր կլինի բոլոր բլուրների վրա։

10 Նրանք քաղց չպիտի զգան ու չպիտի ծարավեն, խորշակն ու արևը չպիտի խփեն նրանց, որովհետև նրանց գթացողը նրանց պիտի առաջնորդի և նրանց պիտի տանի ջրի աղբյուրների մոտ։

11 Իմ բոլոր լեռները ճանապարհ պիտի դարձնեմ, և իմ պողոտաները պիտի բարձրացվեն։

12 Ահա սրանք հեռվից են գալիս, ահա նրանք՝ հյուսիսից և արևմուտքից, իսկ մյուսները՝ սինեացիների երկրից։

13 Ցնծա՛, ո՛վ երկինք, ուրախացի՛ր, ո՛վ երկիր, և ցնծությամբ պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, որովհետև Տերը մխիթարել է իր ժողովրդին և գթացել է նրա թշվառներին»։

14 Բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ լքել է, իմ Տերն ինձ մոռացել է»։

15 Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը և չի՞ գթա իր որովայնի ծնունդին. եթե նա մոռանա իսկ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա։

16 Ահա ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ, քո պարիսպներն իմ դիմացն են միշտ։

17 Քո զավակները շտապում են, քեզ քանդողներն ու ավերողները դուրս կելնեն քո միջից։

18 Բարձրացրո՛ւ աչքերդ քո շուրջը և տե՛ս. բոլորը հավաքվում գալիս են քեզ մոտ։ Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- դու նրանց ամենքին էլ հագնելու ես իբրև զարդ և նրանցով գոտևորվելու ես հարսի նման։

19 Արդարև, քո ավերակներն ու ամայի վայրերը, քո փլատակված երկիրը հիմա նեղ պիտի գա քո բնակիչների համար, և քեզ կուլ տվողները հեռվում կլինեն։

20 Զրկանքիժամանակ ծնածորդիներըքո ականջներին դեռ պիտի ասեն. «Այս տեղը նեղ է ինձ համար, տե՛ղ տուր ինձ, որ բնակվեմ»։

21 Եվ դու կասես քո սրտում. «Սրանց ո՞վ ծնեց ինձ համար, քանի որ ես անզավակ և ամուլ էի, ես գերի էի և աքսորված, սրանց ո՞վ է մեծացրել. ես մենակ էի մնացել, սրանք որտեղի՞ց են եկել»։

22 Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա իմ ձեռքը բարձրացնում եմ ազգերի վրա և իմ դրոշը կանգնեցնում ժողովուրդների մեջ, և նրանք քո որդիներին կբերեն իրենց գրկում և քո դուստրերին կկրեն ուսերի վրա։

23 Թագավորները քո խնամատարները կլինեն, և նրանց թագուհիները՝ դայակները. նրանք երեսնիվայր պիտի երկրպագեն քեզ, պիտի լիզեն քո ոտքերի փոշին, և դու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը, և որ ինձ հուսացողները չեն ամաչելու։

24 Մի՞թե հզորից կվերցվի ավարը, կամ հաղթողիգերյալը կազատագրվի՞»։

25 Որովհետև այսպես է ասում Տերը. «Այո՛, հզորի գերյալն էլ կազատվի, և բռնակալի ավարն էլ կվերցվի։ Քեզ հետ վիճողների հետ ես ինքս կվիճեմ և քո որդիներին ե՛ս կփրկեմ։

26 Քեզ կեղեքողներին իրենց իսկ միսը պիտի ուտեցնեմ, և նրանք պիտի հարբեն իրենց արյունով, ինչպես հարբում են գինիով։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, որ ես եմ Տերը՝ քո Փրկիչը և քեզ փրկողը՝ Հակոբի Հզորը»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 50

1 Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ձեր մոր ապահարզանի վկայագիրը, որով ես նրան արձակել եմ. կամ իմ պարտատերերից ո՞ր մեկին եմ ծախել ձեզ։ Դուք ձեր անօրենությունների համար եք ծախվել, և ձեր մայրը ձեր հանցանքների համար է արձակվել։

2 Երբ ես եկա, ինչո՞ւ մարդ չկար. երբ ես կանչեցի, ինչո՞ւ պատասխանող չկար. մի՞թե իմ ձեռքը կարճացել էր, որ չկարողանայի փրկել, և կամ ես ուժ չունեի՞ ազատելու։ Ահա ես իմ սաստով ցամաքեցնում եմ ծովը, անապատ եմ դարձնում գետերը, և ջուր չլինելու պատճառով հոտում են դրանց ձկները և սատկում ծարավից։

3 Երկնքին խավար եմ հագցնում և քուրձը նրա ծածկոց եմ դարձնում»։

Տիրոջ ծառայի հնազանդությունը

4 Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները։

5 Տեր Աստված բացեց իմ ականջը, և ես չհակառակվեցի, հետ չքաշվեցի։

6 Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին և իմ ծնոտները՝ մորուքս փետողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։

7 Սակայն Տեր Աստված օգնում է ինձ, դրա համար ամոթապարտ չեմ լինի, դրա համար իմ երեսը կայծքարի պես դարձրի։ Եվ գիտեմ, որ չեմ ամաչելու։

8 Ինձ արդարացնողը մոտ է. ո՞վ է ինձ հետ վիճում, միասին կանգնենք. ո՞վ է իմ հակառակորդը, թող մոտենա ինձ։

9 Ահա Տեր Աստված օգնում է ինձ. ո՞վ է, որ ինձ դատապարտելու է։ Նրանք բոլորը շորի պես կմաշվեն, և ցեցը կուտի նրանց։

10 Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, հնազանդվում նրա ծառայի ձայնին, թեև քայլում է խավարի մեջ և լույս չունի. թող նա ապավինի Տիրոջ անվանը և հենվի իր Աստծու վրա։

11 Ահա դուք բոլորդ, որ կրակ եք վառում և կայծերով շրջապատվում, գնացե՛ք ձեր կրակի լույսով և ձեր կրակ տված կայծերի մեջ։ Դա իմ ձեռքով պիտի լինի ձեզ համար, և դուք ցավով պիտի պառկեք։