Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 1

1 Ամոզի որդի Եսայու տեսիլքը, որ նա տեսավ Հուդայի և Երուսաղեմի մասին Հուդայի թագավորների՝ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին։

Աստված հանդիմանում է իր ժողովրդին

2 Լսի՛ր, ո՛վ երկինք, ակա՛նջ դիր, ո՛վ երկիր, որովհետև Տերն է խոսում. «Ես զավակներ սնուցեցի և մեծացրի, բայց նրանք ըմբոստացան իմ դեմ։

3 Եզը ճանաչում է իր տիրոջը, և էշը՝ իր տիրոջ մսուրը,բայցԻսրայելը ճանաչողություն չունի, և իմ ժողովուրդը իմացություն չունի»։

4 Վա՜յ մեղավոր ազգին. անօրենությա՛մբ բեռնավորված ժողովուրդ, չարագործների՛ սերունդ, ապականվա՛ծ զավակներ։ Նրանք լքեցին Տիրոջը, անարգեցին Իսրայելի Սրբին, հետ քաշվեցին։

5 Ինչո՞ւ եք դեռևս պատժվում՝ ապստամբությունը շարունակելով։ Ամբողջ գլուխը հիվանդ է, ամբողջ սիրտն է նվաղած։

6 Ոտքի ներբանից մինչև գլուխ առողջտեղչկա նրա վրա. կապտուկներ, վերքեր, թարախալի խոցեր, որ չեն մաքրվում, չեն վիրակապվում, չեն մեղմացվում ձեթով։

7 Ձեր երկիրնամայացած է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ. ձեր հողերիբերքնօտարներն են ուտում ձեր աչքի առաջ. դրանք խոպանացած են օտարների կողմից կործանվածի նման։

8 Սիոնի դուստրը մնացել է լքված, ինչպես մի խրճիթ այգու մեջ, ինչպես մի հյուղակ վարունգի արտում, ինչպես պաշարված մի քաղաք։

9 Եթե Զորությունների Տերը թողած չլիներ մեզ վերապրող, կլինեինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։

10 Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխանավորներ, ակա՛նջ դիր մեր Աստծու օրենքին, ո՛վ Գոմորի ժողովուրդ։

11 «Իմ ինչի՞ն է պետք ձեր զոհերի շատությունը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից, պարարտ անասունների ճարպից. չեմ ախորժում զվարակների, գառների և նոխազների արյունից։

12 Երբ գալիս եք ինձ պաշտելու,ո՞վ էայդպահանջել ձեզնից, որ կոխոտեք իմ սրահները։

13 Այլևս սին ընծաներ մի՛ բերեք,ձերխունկը գարշելի է ինձ համար. չեմ կարող տանել ձեր ամսամուտները, շաբաթներըևժողովների գումարումները, ձեր տոնախմբությունն իսկ անօրենություն է։

14 Ձեր ամսամուտներից և նշանակված տոներից զզվել է հոգիս, դրանք բեռ են ինձ վրա, հոգնել եմ դրանք տանելուց։

15 Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, ես իմ աչքերը կծածկեմ ձեզնից. երբ շատացնեք ձեր աղոթքները, ես ձեզ չեմ լսելու. ձեր ձեռքերը լի են արյունով։

16 Լվացվե՛ք, մաքրվե՛ք, հեռացրե՛ք ձեր չար արարքներն իմ աչքերի առջևից, դադարե՛ք չարիք գործելուց։

17 Սովորե՛ք բարություն անել, իրավունքի՛ն հետամուտ եղեք, հանդիմանե՛ք հարստահարողին,արդարդա՛տ արեք որբին, պաշտպանե՛ք որբևայրու դատը։

18 Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պեսսպիտակկդառնան։

19 Եթե դուք հոժար լինեք ու լսեք, կճաշակեք երկրի բարիքը։

20 Բայց եթե մերժեք և ապստամբեք, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ բերանն է, որ ասացայն»։

Մեղավոր քաղաքը

21 Ինչպե՜ս պոռնկացավ հավատարիմ քաղաքը. նա լի էր իրավունքով, արդարությունն էր օթևանում նրա մեջ, իսկ այժմ՝ մարդասպաններով։

22 Քո արծաթը խարամ է դարձել, քո գինին խառնված է ջրով։

23 Քո իշխաններն ապստամբներ և գողերի ընկերներ են. բոլորն էլ կաշառք են սիրում ու նվերի հետևից են ընկել, որբի դատը չեն տեսնում, և որբևայրու դատը նրանց առաջ չի գալիս։

24 Դրա համար էլ Տերը՝ Զորությունների Տերը՝ Իսրայելի Հզորը,այսխոսքն է ասում. «Ահա ես հատուցում կպահանջեմ իմ հակառակորդներից, վրեժ կառնեմ իմ թշնամիներից։

25 Երուսաղե՜մ, ես իմ ձեռքը կդարձնեմ քո դեմ, քեզնից կմաքրեմ խարամը, ինչպես մաքրում են բորակով, և կվերացնեմ քո ամբողջ անագը։

26 Կվերահաստատեմ քո դատավորներին, ինչպես որ առաջ էր, և քո խորհրդականներին, ինչպես որ սկզբում էր։ Դրանից հետո կկոչվես Արդարության քաղաք, Հավատարիմ ավան»։

27 Սիոնը պիտի փրկվի իրավունքով, իսկ նրա մեջ դարձի եկողները՝ արդարամտությամբ։

28 Բայց ըմբոստներն ու մեղավորները միասին կկործանվեն, և նրանք, որ լքում են Տիրոջը, կբնաջնջվեն։

29 Եվ դուք կամաչեք այն բևեկնիների համար, որոնք ձեզ հաճույք էին պատճառում, և կշիկնեք այն պարտեզների համար, որ ընտրել եք,

30 որովհետև դուք պիտի լինեք տերևները թառամած բևեկնու պես և պարտեզի նման, որի մեջ ջուր չկա։

31 Ուժեղմարդըպիտի լինի խծուծի պես, և նրա գործը՝ կայծի պես, երկուսն էլ պիտի այրվեն միասին, և հանգցնող չպիտի լինի։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 2

Հավիտենական խաղաղությունը

1 Այն պատգամը, որը Ամոզի որդի Եսային տեսավ Հուդայի և Երուսաղեմի մասին։

2 Այնպես պիտի լինի վերջին օրերին, որ Տիրոջ տան լեռը պիտի հաստատվի լեռների գագաթին, պիտի բարձրանա բլուրներից վեր, և բոլոր ազգերը պիտի փութանդեպի այն։

3 Բազում ժողովուրդներ պիտի գնան և ասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը, Հակոբի Աստծու տունը. նա մեզ կսովորեցնի իր ճանապարհները, և մենք կգնանք նրա շավիղներով»։ Արդարև, Սիոնից է դուրս գալիս օրենքը, և Երուսաղեմից՝ Տիրոջ խոսքը։

4 Նա կդատի ազգերին և կհանդիմանի շատ ժողովուրդների։ Նրանք իրենց սրերից խոփեր կձուլեն և իրենց նիզակներից՝ էտոցներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չպիտի սովորեն պատերազմել։

5 Ո՛վ Հակոբի տուն, եկե՛ք քայլենք Տիրոջ լույսով։

Հոխորտանքը պիտի կործանվի

6 Դու լքել ես քո ժողովրդին՝ Հակոբի տունը, որովհետև նրանք լցվել են արևելքի գուշակներով և հմայություն են անում փղշտացիների նման, ու օտարների որդիների հետ համաձայնվեցին։

7 Նրանց երկիրը լցված է արծաթով ու ոսկով, և նրանց գանձերին թիվ չկա. նրանց երկիրը լցված է ձիերով, և նրանց ռազմակառքերին վերջ չկա։

8 Նրանց երկիրը լցված է կուռքերով. նրանք երկրպագում են իրենց ձեռքի գործին, նրան, որ իրենց մատներն են ստեղծել։

9 Մարդը խոնարհեցվում է, մարդիկ նվաստացվում են. մի՛ ներիր նրանց։

10 Մտի՛ր ժայռերի մեջ, թաքնվի՛ր հողի տակ Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից։

11 Մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհեցվեն, պիտի նվազեցվի մարդկանց գոռոզությունը, և այդ օրը կբարձրանա միայն Տերը,

12 որովհետև Զորությունների Տերը մի օր ունի բոլոր ամբարտավանների, մեծամիտների և հպարտների դեմ, որոնք պիտի նվաստացվեն,

13 Լիբանանի բոլոր եղևնիների դեմ՝ բարձր ու բարձրացած, և Բասանի բոլոր կաղնիների դեմ,

14 բոլոր բարձրաբերձ լեռների և բոլոր բարձր բլուրների դեմ,

15 ամեն բարձր աշտարակի և ամեն ամուր պարսպի դեմ,

16 Թարսիսի բոլոր նավերի դեմ, ցանկալի տեսք ունեցող ամեն ինչի դեմ և ճարտարորեն պատրաստված ամեն բաների դեմ։

17 Մարդուս ամբարտավանությունը պիտի խոնարհվի, պիտի իջնի մարդկանց մեծամտությունը, և այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա։

18 Կուռքերն ամբողջովին պիտի անհետանան։

19 Մարդիկ ժայռերի քարայրերն ու գետնի խոռոչները պիտի մտնեն Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։

20 Այդ օրը մարդն իր արծաթե կուռքերը և ոսկե կուռքերը, որ պատրաստել էր երկրպագելու համար դրանց, պիտի գցի խլուրդներին և չղջիկներին,

21 որպեսզի մտնի ապառաժների խոռոչներն ու ժայռերի ծերպերը Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։

22 Հե՛տ կանգնեք մարդուց, որի շունչը նրա ռունգերի մեջ է, որովհետև ինչի՞ մեջ է նրա արժեքը։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 3

Քաոս Երուսաղեմում

1 Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, Երուսաղեմից և Հուդայի երկրից հեռացնելու է պաշարն ու նեցուկը,հացի ամբողջ պաշարը և ջրի ամբողջ պաշարը,

2 զորավորին ու պատերազմող մարդուն, դատավորին ու մարգարեին, գուշակին ու երեցին,

3 հիսնապետին ու պատվավոր մարդուն, խորհրդականին ու ճարտարարհեստավորին և վարպետ կախարդին։

4 Նրանց վրա ես իշխան պիտի կարգեմ մանուկներին, և տղաները պիտի տիրեն նրանց։

5 Մարդիկ իրար պիտի հարստահարեն, ամեն մեկը՝ իր ընկերոջը. տղաները պիտի գոռոզանան ծերերի դեմ, և անարգները՝ արժանավորների դեմ։

6 Մարդ կբռնի իր եղբորն իր հոր տան մեջ՝ասելով. «Դու հանդերձ ունես, իշխո՛ղ եղիր մեզ վրա, թող քո ձեռքի տակ լինի այս ավերակը»։

7 Իսկ նա բարձրաձայն կպատասխանի այն օրը. «Ես դարմանող չեմ լինի, իմ տանը չկա ո՛չ հաց, ո՛չ հանդերձ, ինձ իշխող մի՛ կարգեք ժողովրդի վրա»։

8 Երուսաղեմը գայթեց, Հուդայի երկիրն ընկավ, որովհետև նրանց լեզուն ու արարքները ուղղված են Տիրոջ դեմ՝ ընդդիմանալով նրա վեհափառ հայացքին։

9 Նրանց երեսի տեսքն իրենց դեմ է վկայում, նրանք իրենց մեղքերը հրապարակում են Սոդոմի նման, չեն ծածկում։ Վա՜յ նրանց անձերին, որովհետև իրենք իրենց չարիք են բերում։

10 Ասացե՛ք արդարին, որնրա համար ամեն ինչլավ է, որովհետև նա իր արարքների պտուղն է ուտելու։

11 Վա՛յ ամբարիշտին.նրա համար ամեն ինչվատ է, որովհետև իր ձեռքիգործերիհամաձայն հատուցում պիտի լինի։

12 Իմ ժողովրդին հարստահարողները երեխաներ են, և կանայք են տիրում նրան։ Ո՛վ իմ ժողովուրդ, քո առաջնորդները մոլորեցնողներ են. նրանք խոտորել են քո ճանապարհի ընթացքից։

Աստված դատելու է իր ժողովրդին

13 Տերը վեր է կացել, որ դատաստան անի. նա կանգնել է ժողովուրդներին դատելու համար։

14 Տերը դատի մեջ է մտնում իր ժողովրդի երեցների և նրա իշխանավորների հետ. «Դուք հրկիզել եք այգին, թշվառներից կողոպտվածը ձեր տներում է։

15 Ի՞նչ է եղել ձեզ, որ ճզմում եք իմ ժողովրդին, թշվառներին չարաշահում եք»,- ասում է Զորությունների Տեր Աստված։

16 Տերն ասում է. «Սիոնի աղջիկները հպարտացել են, ման են գալիս բարձրապարանոց, ակնարկներ են նետում անհամեստ աչքերով, կաքավելով են գնում և խշխշացնում են իրենց ոտքերիապարանջանները»։

17 Դրա համար էլ Տերը կխուզի Սիոնի աղջիկների գլուխը, կմերկացնի նրանց ամոթույքը։

Ազդարարություն Երուսաղեմի կանանց

18 Այդ օրը Տերը կվերացնի նրանց ոտքի գեղեցիկ ապարանջանները, նրանց ճակատանոցներն ու մահիկները,

19 գինդերը, ապարանջաններն ու շղարշները,

20 գլխազարդերը, ոտքի շղթայիկներն ու գոտիները, թալիսմաններն ու հմայիլները,

21 մատանիներն ու քթի օղակները,

22 պատմուճաններն ու թիկնոցները, վերարկուներն ու քսակները,

23 հայելիներն ու փաթթոցներն ու գլխաշորերը։

24 Անուշահոտությունների փոխարեն փտության հոտ պիտի լինի, զարդագոտու փոխարեն՝ պարան, հյուսած խոպոպիկի փոխարեն՝ ճաղատություն, շքեղ պատմուճանի փոխարեն՝ քուրձից հագուստ, գեղեցկության փոխարեն՝ խարան։

25 Քո մարդիկ պիտի ընկնեն սրով, քո քաջամարտիկները՝ պատերազմում։

26 Նրադարպասները պիտի ողբան ու սգին, իսկ նա ամայացած պիտի նստի գետնամած։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 4

1 Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու և կասեն. «Մեր հացը կուտենք և մեր հագուստը կհագնենք, միայն թե քո անունով կոչվենք։ Վերացրո՛ւ մեր նախատինքը»։

Երուսաղեմը պիտի վերականգնվի

2 Այդ օրը Տիրոջ շառավիղը գեղազարդ ու փառավոր կլինի, և երկրի պտուղը պարծանք ու շքեղություն կլինի Իսրայելի վերապրողների համար։

3 Սիոնի մնացորդը և Երուսաղեմում մնացածները սուրբ կկոչվեն. բոլոր նրանք, որ գրված են Երուսաղեմում ապրելու համար,

4 երբ լվացած լինի Սիոնի դուստրերի աղտեղությունը և մաքրած լինի Երուսաղեմն իր մեջ եղած արյունից իրավունքի հոգով և կրակի հոգով։

5 Տերը Սիոն լեռան բոլոր բնակավայրերում և ժողովատեղերի վրա ցերեկը ամպ, իսկ գիշերը՝ ծուխ ու կրակի պայծառ, այրող բոց կստեղծի, որովհետև ամբողջ փառքի վրա մի ամպհովանի կլինի։

6 Այն տաղավար կդառնա, հովանի՝ ցերեկվա տաքությանդեմ, և ապաստարան ու ծածկ՝ մրրիկի և անձրևի դեմ։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 5

Այգու մասին երգը

1 Թող երգեմ իմ սիրելիի համար իմ սիրեցյալի երգը նրա այգու մասին։ Իմ սիրելին մի այգի ուներ մի արգավանդ բլուրի վրա։

2 Նա ցանկապատեց այն, փորեց այն, քարերը հանեց միջից, ընտիր որթեր տնկեց, նրա մեջտեղում դիտաշտարակ կառուցեց, փորեց նաև մի հնձան և սպասեց, որ խաղող տար, բայց այն ազոխ տվեց։

3 Հիմա, ո՛վ Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի երկրի մարդիկ, դատավո՛ր եղեք իմ և իմ այգու միջև։

4 Էլ ի՞նչ կար անելու իմ այգուն, որ ես չեմ արել նրանում. ինչո՞ւ, երբ սպասեցի, որ խաղող տար, նա ազոխ տվեց։

5 Հիմա ես ձեզ պիտի տեղյակ պահեմ, թե ի՛նչ եմ անելու իմ այգուն. ես կվերացնեմ նրա ցանկատունկը, որ նա ճարակ դառնա, կործանելու եմ նրա եզրապատերը, որ ոտքի կոխան դառնա։

6 Խոպան եմ թողնելու այն. չպիտի էտվի, չպիտի բրվի, և ցախ ու փուշ պիտի բուսնի նրա մեջ։ Ամպերին հրամայելու եմ, որ նրա վրա անձրև չթափեն,

7 որովհետև Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի երկրի մարդիկ էլ՝ նրա ախորժելի տունկը։ Նա սպասում էր իրավունքի, և ահա արյունահեղություն, արդարություն, և ահա աղաղակտառապալից։

Մարդկանց արած չարությունը

8 Վա՜յ նրանց, որոնք մեկ տունը մյուսին են կցում, արտի վրա արտ են ավելացնում, մինչև որ այլևս տեղ չմնա, ու դուք մենակ բնակվեք երկրի մեջտեղում։

9 Ահա թե ինչասացԶորությունների Տերն իմ ականջին. «Վստահաբար շատ տներ ամայանալու են, մեծ ու գեղեցիկտներ՝առանց բնակչի։

10 Տասը լծավար այգին տալու է մեկ մարգինի, և մեկ քոռ սերմը՝ մեկ արդուցորեն»։

11 Վա՜յ նրանց, որոնք, վաղ առավոտյան վեր կենալով, ընկնում են օղու հետևից, երեկոյան ուշանում են, մինչև գինին նորից տաքացնում է նրանց։

12 Քնար ու տավիղ, թմբուկ ու սրինգ և գինի է լինում նրանց խնջույքներին, բայց նրանք ուշադրություն չեն դարձնում Տիրոջ արածներին, չեն տեսնում նրա ձեռքի գործը։

13 Ահա թե ինչու իմ ժողովուրդը տգիտության պատճառով տարագրվում է, նրա մեծամեծները սովամահ են լինում, և նրա բազմությունը տոչորվում է ծարավից։

14 Ահա թե ինչու մեռյալների աշխարհը կմեծացնի իրեն, անչափ կբացի իր երախը, և նրա մեջ կիջնենժողովրդիերևելիներն ու բազմությունը, նրա ժխորն ու զվարճությունը։

15 Մարդը կնվաստացվի, մարդկությունը կխոնարհեցվի, և ամբարտավանների աչքերը կխոնարհվեն։

16 Զորությունների Տերը կբարձրացվի իրավունքի հաստատումով, և սուրբ Աստվածն արդարությամբ կսրբանա։

17 Գառնուկներ պիտի արածեն, ինչպես իրենց արոտավայրում, և հարուստների ավերակներում օտարականներ պիտի ճաշակեն։

18 Վա՜յ նրանց, որոնք անօրենությունը քարշ են տալիս ունայնության պարաններով և մեղքը՝ ասես սայլի չվաններով,

19 որոնք ասում են. «Թող շտապի, շուտով անի իր գործը, որ տեսնենք. թող մոտենա ու գա Իսրայելի Սրբի խորհուրդը, որ իմանանք»։

20 Վա՜յ նրանց, որոնք չարին ասում են բարի և բարուն՝ չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը՝ խավարի, որոնք դառը դնում են քաղցրիտեղև քաղցրը՝ դառի։

21 Օ՜, նրանք, որ իմաստուն են իրենց աչքին և խելոք՝ ըստ իրենց։

22 Վա՜յ նրանց, որոնք քաջ են գինի խմելու մեջ և կտրիճ՝ օղի խառնելու մեջ,

23 որոնք ամբարիշտին արդարացնում են կաշառքի համար և արդարներին զրկում են իրավունքից։

24 Դրա համար էլ, ինչպես որ կրակի բոցն է լափում մղեղը, և ինչպես որ չոր խոտն է այրվում բոցի մեջ, այնպես էլ պիտի փտի նրանց արմատը, և նրանց ծաղիկը փոշու նման վեր պիտի բարձրանա, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։

25 Դրա համար Տիրոջ բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ. նա իր ձեռքը բարձրացրեց նրա վրա և հարվածեց նրան այնպես, որ դողացին լեռները։ Նրանց դիակներն աղբի պես թափված են փողոցներում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջել, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։

26 Նա դրոշակ է բարձրացնելու հեռավոր ազգերի համար, սուլելու է երկրի ծայրից նրանցբերելու համար։ Եվ ահա նրանք գալիս են արագ ու շտապ։

27 Նրանց մեջ մեկը չկա հոգնած, ոչ ոք չի սայթաքում, ոչ ոք չի ննջում, ոչ ոք չի քնում, ոչ մեկի մեջքի գոտին չի արձակվում, ոչ մեկի կոշիկների կապը չի կտրվում։

28 Նրանց նետերը սուր են, և բոլոր աղեղները՝ լարված, նրանց ձիերի սմբակները՝ կայծաքարի նման,մարտակառքերիանիվները՝ մրրիկի նման։

29 Նրանց մռնչյունը նման է առյուծիմռնչյունի. նրանք մռնչում են կորյունների պես, գոչում, հափշտակում են որսը. կփախցնեն, ու չկա մեկը, որ ազատի։

30 Այդ օրը պիտի գոռան նրա վրա ծովի գոռգոռոցի պես, ու եթե մեկը նայի երկրին, միայն խավար ու տագնապպիտի տեսնի։ Նույնիսկ լույսը խավարել է նրա երկնքում։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 6

Աստված Եսայուն կանչում է մարգարեանալու

1 Ոզիա թագավորի մահվան տարում տեսա Տիրոջը, որ բազմած էր բարձր և վեհանիստ մի գահի վրա, և նրա քղանցքը լցրել էր տաճարը։

2 Նրա վերևում կանգնած էին սերովբեներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ վեց թև. երկուսով ծածկում էր իր դեմքը, երկուսով՝ իր ոտքերը և երկուսով թռչում էր։

3 Կանչում էր մեկը մյուսին և ասում. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։

4 Աղաղակողի ձայնից դրանդիների հիմքերը երերացին, և տունը լցվեց ծխով։

5 Ես ասացի. «Վա՜յ ինձ, ես կորած եմ, որովհետև ես պիղծ շուրթերով մի մարդ եմ, պղծաշուրթ մի ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան Թագավորին՝ Զորությունների Տիրոջը»։

6 Ապա սերովբեներից մեկը թռավ ինձ մոտ՝ ձեռքին կրակի մի կայծ բռնած,որունելիով վերցրել էր զոհասեղանի վրայից։

7 Դրանով նա դիպավ իմ բերանին և ասաց. «Ահա սա դիպավ քո շուրթերին. քո անօրենությունը վերացած է, և քո մեղքը՝ քավված»։

8 Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»։ Ես պատասխանեցի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։

9 Նա ասաց. «Գնա՛ և ասա՛ այս ժողովրդին. “Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք”։

10 Բթացրո՛ւ այս ժողովրդի միտքը, ծանրացրո՛ւ նրա ականջները և փակի՛ր նրա աչքերը, որ չտեսնի իր աչքերով, չլսի իր ականջներով, որպեսզի իր մտքով չիմանա, դարձի չգա և չբժշկվի»։

11 Ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե՛ր իմ»։ Նա պատասխանեց. «Մինչև որ քաղաքները, բնակիչ չունենալով, կործանվեն, և տներում մարդ չլինի, և երկիրն ավերվելով ամայանա,

12 մինչև որ Տերը հեռացնի մարդկանց, և երկրում մեծ ամայություն լինի։

13 Եվ եթե այնտեղ մեկ տասներորդ մասը դեռ մնա, այն դարձյալ կայրվի, ու ինչպես մնում է բևեկնու և կաղնու կոճղը, երբ նրանք տապալվում են, սուրբ սերունդը կլինի նրա կոճղը»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 7

Պատգամ Ոզիա թագավորին

1 Այնպես պատահեց, որ Հուդայի թագավոր Ոզիայի որդի Հովաթամի որդու՝ Աքազի օրոք ԱրամիՌասին թագավորը և Իսրայելի թագավոր Ռոմելայի որդի Փակեեն բարձրացան Երուսաղեմ՝ պատերազմելու նրա դեմ, բայց չկարողացան նրա դեմ պատերազմ մղել։

2 Երբ Դավթի տանը հաղորդվեց, թե Արամի երկիրը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, նրա սիրտը և նրա ժողովրդի սիրտն սկսեց դողալ, ինչպես անտառի ծառերն են դողում քամուց։

3 Տերն ասաց Եսայուն. «Գնա՛ քո որդու՝ Շեար-Յաշուբիհետ՝ Աքազին դիմավորելու վերևի ավազանի ջրանցքի ծայրին՝ թափիչի այգու ճանապարհի վրա,

4 և ասա՛ նրան. “Զգո՛ւյշ եղիր և հանդա՛րտ մնա, մի՛ վախեցիր, թող սիրտդ չթուլանա ծխացող այս երկու կիսախանձ փայտի ծայրերից՝ Ռասինի ու արամեացիների և Ռոմելայի որդու բորբոքված բարկությունից,

5 նրա համար, որ արամեացիները Եփրեմի երկրիմարդկանցև Ռոմելայի որդու հետ չար խորհուրդ են արել քո դեմ՝ ասելով.

6 “Գնանք Հուդայի դեմ, ահաբեկենք նրան, նվաճենք այդ երկիրը մեզ համար և նրա վրա թագավոր կարգենք Տաբեելի որդուն”։

7 Այսպես է ասում Տեր Աստված. “Չպիտի կատարվի և չպիտի լինի,

8 որովհետև արամեացիների գլուխը Դամասկոսն է, և Դամասկոսի գլուխը՝ Ռասինը։ Եվս վաթսունհինգ տարի, և Եփրեմի ժողովուրդը կդադարի ժողովուրդ լինելուց։

9 Եփրեմի գլուխը Սամարիան է, և Սամարիայի գլուխը՝ Ռոմելայի որդին։ Եթե չհավատաք, հիրավի չեք հաստատվի””»։

Էմմանուելի նշանը

10 Տերը դարձյալ խոսեց Աքազի հետ՝ ասելով.

11 «Մի նշա՛ն խնդրիր քեզ համար քո Տեր Աստծուց խորագույն խորքում կամ բարձր բարձունքում»։

12 Բայց Աքազն ասաց. «Չեմ խնդրի և Տիրոջը չեմ փորձի»։

13 Եվ Եսային ասաց. «Հիմա լսե՛ք, ո՛վ Դավթի տուն, քի՞չ բան է ձեզ համար մարդկանց հոգնեցնելը, որ իմ Աստծուն էլ եք հոգնեցնում։

14 Դրա համար Տերն ինքը ձեզ նշան կտա։ Ահա կույսը կհղիանա ու մի որդի կծնի և նրա անունն Էմմանուել կդնի։

15 Նա կաթնաշոռ ու մեղր պիտի ուտի, մինչև որ գիտենա չարը մերժել և լավն ընտրել։

16 Բայց նախքան մանկան՝ չարը մերժելն ու բարին ընտրել գիտենալը՝ այն երկիրը, որոնց երկու թագավորներից դու վախենում ես, պիտի լքվի։

17 Տերը քեզ վրա, քո ժողովրդի և քո հոր տան վրա պիտի բերի այնպիսի օրեր, որպիսիք չեն եղել այն օրից ի վեր, երբ Եփրեմի երկիրը բաժանվեց Հուդայի երկրից.պիտի բերիԱսորեստանի թագավորին։

18 Այդ օրը Տերը կսուլի այն ճանճերին, որոնք Եգիպտոսի գետերի վերջում են, և այն մեղուներին, որոնք Ասորեստանի երկրում են։

19 Բոլորը պիտի գան ու նստեն խոր ձորերում և ժայռերի խոռոչներում, բոլոր թփերի և բոլոր արոտավայրերի վրա։

20 Այդ օրը Տերը վարձված ածելիով՝ գետի այն կողմում գտնվող Ասորեստանի թագավորիձեռքով,պիտի սափրիձերգլուխն ու ոտքի մազերը, նաև ամբողջովին պիտի խուզիձերմորուքը։

21 Այդ օրնամենմարդ մի երինջ և երկու ոչխար պիտի պահի

22 և նրանց տված կաթի առատությունից կաթնաշոռ պիտի ուտի, որովհետև կաթնաշոռ ու մեղր պիտի ուտեն բոլոր նրանք, ովքեր մնացած կլինեն այդ երկրում։

23 Այդ օրն այնպես պիտի լինի, որ ամեն տեղ, որտեղ կար հազար որթատունկ՝ հազար սիկղ արծաթի արժեքով, ցախ ու փշով պիտի լցվի։

24 Նետերով ու աղեղներով գալու են այնտեղ, որովհետև ողջ երկիրը ցախ ու փուշ պիտի լինի։

25 Սարալանջերը, որոնք բրվում էին բրիչով, այնտեղ չեք գնալու՝ ցախից ու փշից վախենալով. դրանք արջառների արոտավայր պիտի դառնան և ոչխարների ոտքի կոխան պիտի լինեն»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 8

Եսայու որդին որպես նշան իր ժողովրդին

1 Ապա Տերն ինձ ասաց. «Մի մեծ մագաղա՛թ վերցրու և դրա վրա սովորական տառերով գրի՛ր. “Մահեր-շալալ հաշ-բազ”»։

2 Ես, որպես վստահելի վկաների, վերցրի Ուրիա քահանային և Բարաքիայի որդի Զաքարիային։

3 Ես մերձեցա մարգարեուհուն, և նա հղիացավ ու մի որդի ծնեց։ Տերն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր “Մահեր-շալալ հաշ-բազ”,

4 որովհետև նախքան մանկան “հայրիկս” կամ “մայրիկս” կանչել սովորելը Դամասկոսի հարստությունն ու Սամարիայի ավարը վերցվելովկտարվենԱսորեստանի թագավորի առաջ»։

Ասորեստանի թագավորը գալիս է

5 Տերը դարձյալ խոսեց ինձ հետ և ասաց.

6 «Քանի որ այս ժողովուրդը մերժում է Սիլոահի հանդարտահոս ջրերը և ուրախանում Ռասինի ու Ռոմելայի որդու հետ,

7 դրա համար էլ Տերը նրանց դեմ պիտի հանի գետի հուժկու և առատ ջրերը, այսինքն՝ Ասորեստանի թագավորին և նրա ամբողջ փառքը։ Նա պիտի բարձրանա իր հունից և դուրս գա իր բոլոր ափերից,

8 արագությամբ պիտի անցնի ու ներխուժի Հուդայի երկիրը, պիտի ողողի այն ու հասնի մինչև նրա պարանոցը։ Տարածելով իր թևերը՝ պիտի լցնի քո երկրի լայնությունը, ո՛վ Էմմանուել։

9 Խմբվե՛ք, ո՛վ ժողովուրդներ, բայց պիտի խորտակվեք. ակա՛նջ դրեք, ո՛վ երկրի բոլոր հեռավոր վայրեր. գոտեպնդվե՛ք, բայց պիտի խորտակվեք. պատրաստվե՛ք, բայց պիտի խորտակվեք։

10 Մի խորհո՛ւրդ խորհեք, բայց պիտի խափանվի, մի խո՛սք խոսեք, բայց չպիտի հաստատվի, որովհետև Աստված մեզ հետ է»։

Տերը խրատում է մարգարեին

11 Դրա համար այսպես խոսեց Տերն ինձ հետ՝ իր հզոր ձեռքն ինձ վրա, և ինձ խրատեց չգնալ այս ժողովրդի ճանապարհով՝ ասելով.

12 «Դավադրություն մի՛ ասացեք այն ամենին, ինչին այս ժողովուրդը դավադրություն է ասում. մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ զարհուրեք դրանից»։

13 Զորությունների Տիրոջը՝ նրա՛ն սրբացրեք, և թող նա՛ լինի ձեր երկյուղն ու թող նա՛ լինի ձեր զարհուրանքը։

14 Նաձեզ համարսրբարան կլինի, իսկ Իսրայելի երկու տների համար՝ գայթակղության քար ու գլորման վեմ և Երուսաղեմի բնակիչների համար՝ թակարդ ու որոգայթ։

15 Շատերը պիտի գայթեն, վայր ընկնեն ու փշրվեն և պիտի թակարդն ընկնեն ու բռնվեն։

Զգուշացում մեռելահարցությունից

16 Կապի՛ր վկայությունը, կնքի՛ր այս ուսուցումն իմ աշակերտների մեջ։

17 Ես սպասում եմ Տիրոջը, որն իր երեսը ծածկել է Հակոբի տնից, և իմ հույսը դնում եմ նրա վրա։

18 Ահա ես և այն զավակները, որ Տերը պարգևեց ինձ՝ Իսրայելում նշաններ և սքանչելիքներ լինելու Զորությունների Տիրոջ կողմից, որը բնակվում է Սիոն լեռան վրա։

19 Երբ ձեզ ասեն. «Խորհո՛ւրդ հարցրեք մեռելահարցուկներից և վհուկներից, որոնք փսփսում և քրթմնջում են»,այն ժամանակ դուք էլ նրանց ասացե՛ք. «Ժողովուրդն իր Աստծո՞ւց չպիտի հարցնի. ողջերի համար մեռածների՞նպիտի դիմի

20 ուսուցման և վկայության համար»։ Այս խոսքի համար, որ նրանք խոսում են, նրանք արշալույս չեն տեսնի։

Նեղության ժամանակ

21 Նրանք երկրում պիտի շրջեն տագնապած և քաղցած։ Երբ քաղցած են լինում, պիտի սրտմտեն, պիտի անիծեն թագավորին և իրենց Աստծուն. իրենց դեմքը դեպի վեր դարձրած՝

22 պիտի նայեն երկրին, և ահա միայն նեղություն ու խավար, անձկություն ու մեգ։ Նրանք համատարած թանձր մթության մեջ են։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 9

Ապագա թագավորը

1 Սակայն խավար չի լինի նրանց համար, որոնք նեղության մեջ էին։ Անցյալ ժամանակներում նա անարգեց Զաբուղոնի երկիրն ու Նեփթաղիմի երկիրը, բայց գալիք ժամանակներում փառավոր պիտի դարձնի ծովի ճանապարհը, Հորդանան գետի մյուս կողմում գտնվող երկիրը՝ հեթանոսների Գալիլեան։

2 Խավարի մեջ ընթացող ժողովուրդը մեծ լույս տեսավ. մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց։

3 Դու բազմացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը։ Նրանք ուրախանում են քո առաջ, ինչպես մարդիկ ուրախանում են հնձի ժամանակ և ցնծում ավար բաժանելիս,

4 որովհետև նրա ծանր լուծը և մեջքի գավազանն ու իր վրա բռնացողիիշխանականցուպը կոտրեցիր, ինչպես Մադիամի օրերին։

5 Որովհետև ամեն կոշիկ, որ դոփել է ռազմադաշտում, և արյունաթաթախ հագուստը պիտի կրակը նետվեն և հրո ճարակ դառնան։

6 Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան։

7 Նրաիշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա և նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատի և ամրացնի իրավունքով ու արդարությամբ՝ այժմվանից մինչև հավիտյան։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա։

Աստված պիտի պատժի Իսրայելին

8 Տերը Հակոբի դեմ պատգամ ուղարկեց, և այն իջավ Իսրայելի վրա։

9 Պիտի իմանա ողջ ժողովուրդը՝ Եփրեմն ու Սամարիայի բնակիչները, որոնք ամբարտավանությամբ և հպարտ սրտով ասում են.

10 «Աղյուսներն ընկան, բայց մենք կկառուցենք սրբատաշ քարերով, մոլաթզենիները կտրվեցին, բայց մենք եղևնիներ կդնենք դրանց փոխարեն»։

11 Տերը նրանց դեմ պիտի հանի Ռասինի հակառակորդներին և պիտի գրգռի նրանց թշնամիներին։

12 Արամն արևելքից, փղշտացիները արևմուտքից լիաբերան պիտի հոշոտեն Իսրայելը։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։

13 Ժողովուրդը չի վերադառնում իրեն հարվածողին, չի փնտրում Զորությունների Տիրոջը։

14 Եվ Տերը մեկ օրում պիտի կտրի Իսրայելի գլուխն ու պոչը՝արմավենուճյուղն ու կնյունը։

15 Երեցներն ու պատվավորները գլուխն են, իսկ մարգարեն, որ ստություն է սովորեցնում, պոչն է։

16 Այս ժողովրդի առաջնորդները մոլորեցնում են ժողովրդին, և նրանցից առաջնորդվողները շփոթված են։

17 Դրա համար էլ Տերը չի ուրախանալու նրա երիտասարդներով և չի գթալու նրա որբերին ու այրիներին, որովհետև նրանք ամենքն էլ անաստված ու չարագործ են, և ամեն բերան հիմարություն է բարբառում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։

18 Որովհետև ամբարշտությունը կրակի նման այրում է ցախն ու փշերը, լափում ու վառում է թավուտ անտառները, և ցնդում են բարձր ծխասյուներով։

19 Զորությունների Տիրոջ ցասումից այրվելու է երկիրը, և ժողովուրդն էլ հրո ճարակ է լինելու։ Ոչ ոք չի խնայելու իր եղբորը։

20 Հափշտակելու են աջ կողմից, բայց քաղցած են մնալու, ուտելու են ձախ կողմից, բայց չեն կշտանալու։ Ամեն մարդ իր բազկի միսն է ուտելու։

21 Մանասեն Եփրեմին է ուտելու, Եփրեմը՝ Մանասեին, և նրանք միասին Հուդայի դեմպիտի ելնեն։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 10

1 Վա՜յ անօրեն կանոններ դնողներին և նրանց, որոնք անիրավ հրամաններ են արձանագրում.

2 աղքատների դատը խեղաթյուրելու, իմ ժողովրդի թշվառների իրավունքը հափշտակելու, այրի կանանց իրենց ավարը դարձնելու և որբերին կողոպտելու համար։

3 Ի՞նչ եք անելու հատուցման օրը և այն աղետի ժամանակ, որը հեռվից գալիս է ձեզ վրա. ո՞ւմ մոտ եք վազելու օգնության համար և ո՞ւր եք թողնելու ձեր հարստությունը։

4 Դուք ուրիշ բան չեք ունենա անելու, եթե ոչ կծկվել գերիների մեջ կամ տապալվել սպանվածների մեջ։ Այսուհանդերձ Տիրոջ բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։

Ասորեստանի թագավորը՝ Աստծու գործիք

5 Վա՜յ, Ասորեստան՝ իմ բարկության ցուպը. նրա ձեռքի գավազանը իմ ցասումն է։

6 Նրան արձակելու եմ մի անաստված ազգի դեմ, նրան նշանակելու եմ մի ժողովրդի վրա, որ ինձ վրդովել է, որպեսզի ավարը հափշտակի ու կողոպուտը գրավի և նրան ոտնակոխ անի, ինչպես փողոցների ցեխը։

7 ԲայցԱսորեստանի արքանայնպես չի մտածում, և ինքն իր մտքում այդպես չի խորհում, այլ նրա մտադրությունը միայն կոտորելն է, բազում ազգեր բնաջնջելը,

8 որովհետև նա ասում է. «Իմ իշխանավորները բոլորն էլ մի՞թե թագավորներ չեն.

9 մի՞թե Քաղանեն Քարքեմիշի պես չէ, կամ Եմաթը Արփաթի պես չէ՞. Սամարիան Դամասկոսի պես չէ՞։

10 Ինչպես իմ ձեռքը հասավ չաստվածների թագավորություններին, որոնց քանդակած կուռքերն ավելին էին, քան Երուսաղեմում և Սամարիայում եղածները,

11 մի՞թե նույն կերպ չեմ անելու Երուսաղեմին ու նրա չաստվածներին, ինչ որ արել եմ Սամարիային ու նրա կուռքերին»։

12 Երբ Տերը իր բոլոր գործերն ավարտի Սիոն լեռան վրա և Երուսաղեմում,նա պիտի ասի՝«Ես կպատժեմ Ասորեստանի թագավորի մեծամիտ սրտի պտուղը և նրա ամբարտավան աչքերի սնափառությունը»։

13 Որովհետև նա ասել է. «Իմ ձեռքի զորությամբ կատարեցի և իմ իմաստությամբ, որովհետև ես խելացի եմ։ Ես վերացրի ժողովուրդների սահմանները, հափշտակեցի նրանց գանձերը և հզորի նման նվաճեցի նրանց գահակալներին։

14 Իմ ձեռքը հասավ ժողովուրդների ունեցվածքին, ինչպես մի բնի, և բնում թողնված ձվերի նման ես հավաքեցի ամբողջ երկիրը։ Ոչ ոք չեղավ, որ թևը շարժեր կամ կտուցը բացեր և կամ ճվճվար»։

15 Մի՞թե կացինը կպարծենա իրենով տաշողի դիմաց, կամ սղոցը կհոխորտա՞սղոցողի դիմաց, իբր թե ցուպն ինքը շարժեր իրեն բարձրացնողին, կամ գավազանն ինքը բարձրացներ նրան, ով փայտ չէ։

16 Դրա համար Տերը՝ Զորությունների Տերը, նրա պարարտ մարդկանց վրա նիհարություն պիտի ուղարկի, և նրա փառքի տակ կրակ պիտի վառվի բոցավառ հրդեհի նման։

17 Իսրայելի Լույսը հուր պիտի դառնա, նրա Սուրբը՝ բոց, և մեկ օրում պիտի այրի ու սպառի նրա փուշն ու ցախը։

18 Նա պիտի կործանի նրա անտառի և բարեբեր այգիների փառքը, նրա հոգին էլ, մարմինն էլ, և նա հիվանդ մարդու նման պիտի հյուծվի։

19 Նրա անտառի ծառերի մնացորդն այնքան քիչ պիտի լինի, որ երեխան իսկ պիտի կարողանա դրանք գրանցել։

Ոմանք պիտի վերադառնան

20 Այն օրն Իսրայելի մնացորդն ու Հակոբի տան ազատվածներն այլևս չպիտի ապավինեն իրենց հարվածողին, այլ ճշմարտությամբ պիտի ապավինեն Տիրոջը՝ Իսրայելի Սրբին։

21 Մնացորդը՝ Հակոբի տան մնացորդը, պիտի վերադառնա դեպի Հզոր Աստվածը,

22 որովհետև քո ժողովուրդը, ո՛վ Իսրայել, թեկուզև ծովի ավազի չափ լինի, նրանից միայն մի մնացորդ է վերադառնալու։ Կործանումը վճռված է. հորդելու է արդարությունը,

23 որովհետև վճռված այդ կործանումն ամբողջ երկրի վրա իրագործելու է Տերը՝ Զորությունների Տերը։

Տերը պիտի պատժի ասորեստանցիներին

24 Դրա համար այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի՛ վախեցիր Ասորեստանից, երբ նա քեզ հարվածում է գավազանով և իր մահակը բարձրացնում է քեզ վրա եգիպտացիների նման։

25 Մի փոքր ժամանակ ևս, որից հետո ցասումը վերջ կգտնի, և իմ բարկությունը պիտի ուղղվի նրա ոչնչացմանը»։

26 Արդարև, Զորությունների Տերը խարազանը պիտի բարձրացնի նրա վրա, ինչպես հարվածեց Մադիամին Օրեբ ժայռի մոտ, և իր գավազանը կբարձրացնի ծովի վրա, ինչպես արեց Եգիպտոսում։

27 Այդ օրը նրա բեռը կվերցվի քո ուսերից, նրա լուծը՝ քո պարանոցից, լուծը կկոտրվի գիրության պատճառով։

Թշնամին հարձակվում է

28 Գալիս է Այյաթ, կտրում-անցնում է Միգրոնը և իր գույքը տեղավորում է Միքմաշում։

29 Նրանք անցել են լեռնանցքով, օթևանել Գեբայում։ Ռաման դողում է, Սավուղի Գիբան փախչում։

30 Աղաղակի՛ր քո ձայնով, ո՛վ դուստր Գաղղիմի, ակա՛նջ դիր, ո՛վ Լաիշա։ Պատասխանի՛ր, ո՛վ Անաթոթ։

31 Մադմենան փախուստի մեջ է, Գեբիմի բնակիչները շտապում են ապաստան գտնել։

32 Այսօր նա կմնա Նոբում, կշարժի իր ձեռքը Սիոնի դստեր լեռան՝ Երուսաղեմի բլրի վրա։

33 Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, սաստկաբար կկտրի ճյուղերը, ամենաբարձրերը կկտրատվեն, և վեր բարձրացածները ցած կգցվեն։

34 Նա թավուտ անտառները կացնովկկտրի, և Լիբանանը Հզորի ձեռքով կտապալվի։