Categories
ԵԼՔ

ԵԼՔ 21

Գերիների հետ վարվելը

1 «Սրանք են այն օրենքները, որ պիտի դնես նրանց առաջ։

2 Եթե գնես եբրայեցի մի ծառա, նա վեց տարի պիտի ծառայի քեզ և յոթերորդտարումձրի ազատ պիտի արձակվի՝ առանց ոչինչ վճարելու։

3 Եթե նա մենակ է տունդ մտել, մենակ էլ դուրս պիտի գա. եթե նա կին ունեցող մարդ էր, կինն էլ դուրս պիտի գա իր հետ։

4 Եթե նրա տերն է կին տվել նրան, և կինը որդիներ կամ աղջիկներ է ծնել նրա համար, կինն ու զավակները տիրոջը պիտի լինեն, իսկ ինքը մենակ դուրս պիտի գա։

5 Բայց եթե ծառան բացահայտ ասի, թե՝ “Ես սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զավակներին, չեմ ուզում ազատ դուրս գնալ”,

6 այդ ժամանակ նրա տերը նրան պիտի տանի դատավորների մոտ, նրան մոտեցնի դռանը կամ դրանդիքին, հերյունով ծակի նրա ականջը, և նա հավիտյան ծառա լինի նրան։

7 Եթե մի մարդ վաճառի իր աղջկան աղախնության, նա դուրս չի գա, ինչպես ծառաներն են դուրս գալիս։

8 Եթե նա հաճելի չէ իր տիրոջ աչքին, և նա չի նշանում նրան, թող փրկագնով վաճառի նրան, բայց օտար ազգի վաճառելու իշխանություն չունի, որովհետև խաբեություն է արել նրան։

9 Եթե իր որդու համար նշանի նրան, ապա նրա հետ թող վարվի աղջիկների օրենքի համաձայն։

10 Եթե իր համար ուրիշ կին առնի, թող չզեղչինախկին կնոջուտելիքը, հագուստը ևամուսնականմերձավորությունը։

11 Եթե այս երեք բաները չանի նրա համար, ապա կինը կարող է առանց փրկագնի, ձրի դուրս գալ։

Օրենքներ վայրենի գործերի մասին

12 Մարդու հարվածելով սպանողը անպատճառ մահվան պիտի մատնվի։

13 Իսկ եթե դիտմամբ չի արել, այլ Աստված գցեց նրա ձեռքը,ապաես քեզ համար պիտի սահմանեմ մի տեղ, որպեսզի նա այնտեղ փախչի։

14 Բայց եթե մեկն իր հարևանի դեմ ոխ ունենա և նենգությամբ սպանի նրան, դու նույնիսկ իմ զոհասեղանից վերցրո՛ւ նրան, որ մեռնի։

15 Ով որ հարվածի իր հորը կամ մորը, անպատճառ պիտի սպանվի։

16 Ով որ մարդ գողանա ու վաճառի նրան կամ նրան պահի իր ձեռքի տակ, նա անպատճառ պիտի սպանվի։

17 Ով որ իր հորը կամ մորն անիծի, նա անպատճառ պիտի սպանվի։

18 Եթե մարդիկ վիճեն միմյանց հետ, և նրանցից մեկը քարով կամ բռունցքով հարվածի մյուսին, և նա չմահանա, այլ անկողին ընկնի,

19 և եթե ոտքի կանգնի ու ցուպով ման գա, հարվածողը թող չպատժվի, միայն թե պետք է հատուցում անի աշխատանքիցկտրվելու արժեքըև առողջացնի։

20 Եթե մեկը գավազանով հարվածի իր ծառային կամ իր աղախնին, և սա մեռնի նրա ձեռքի տակ, անպատճառ վրեժ պիտի առնվի նրանից։

21 Բայց եթե մեկ կամ երկու օր ապրի, վրեժ չպիտի առնվի նրանից, որովհետև դա իր փողն է։

22 Եթե մարդիկ կռվելիս լինեն և մի հղի կնոջ զարնվելով՝ վիժել տան նրա պտուղը, և ուրիշ վնասվածք չլինի, նա անպատճառ պետք է հատուցի այդ կնոջ ամուսնու կողմից պահանջված տույժը և վճարի դատավորների մոտ։

23 Բայց եթե մի վնասվածք լինի, պիտի հատուցես հոգու դիմաց՝ հոգի,

24 աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք,

25 խարանի դիմաց՝ խարան, վերքի դիմաց՝ վերք, հարվածի դիմաց՝ հարված։

26 Եթե մեկը հարվածի իր ծառայի աչքին կամ աղախնի աչքին և կուրացնի,ապաաչքի փոխարեն ազատ թող արձակի նրան։

27 Եթե վայր գցի իր ծառայի ատամը կամ աղախնի ատամը,ապանրա ատամի փոխարեն ազատ թող արձակի նրան։

Սեփականատիրոջ պատասխանատվությունը

28 Եթե մի եզ հարվածի տղամարդու կամ կնոջ, և նա մեռնի, եզը անպատճառ պիտի քարկոծվի, և դրա միսը չպիտի ուտվի. բայց եզան տերը անպատիժ պիտի մնա։

29 Բայց եթե եզը երեկվանից և անցյալ օրվանից հարվածող էեղել,և դրա տիրոջն էլ բողոքել են, իսկ տերը չի հսկել դրան, և եթե տղամարդ կամ կին սպանի,ապաեզը պիտի քարկոծվի, և դրա տերն էլ պիտի մահվան մատնվի։

30 Եթե փրկագին նշանակվի տիրոջ վրա, նա իր անձի ազատության համար պիտի վճարի, ինչ էլ որ նշանակված լինի իր վրա։

31 Եթեեզը հարվածիտղայի կամ աղջկա, այս դատաստանի պես պիտի լինի նրան։

32 Եթե եզը հարվածի ծառայի կամ աղախնի, երեսուն սիկղ արծաթ պիտի տա նրանց տիրոջը, և եզը պիտի քարկոծվի։

33 Եթե մեկը հոր բաց անի, կամ մեկը փոս փորի ու չծածկի, և դրանց մեջ եզ կամ էշ ընկնի,

34 փոսի տերը պիտի տուժի. նա փող պիտի վճարի նրանց տիրոջը, և սատկածկենդանինիրենը պիտի լինի։

35 Եթե մեկի եզը հարվածի իր հարևանի եզանը, և սա սատկի, ողջմնացածեզը թող վաճառեն ու դրա արժեքը բաժանեն և սատկածն էլ բաժանեն։

36 Բայց եթե հայտնի էր, որ եզը ի սկզբանե հարվածող է եղել, և դրա տերը չի հսկել դրան, եզան տեղ անպատճառ եզ պիտի հատուցի, և սպանված եզը իրենը պիտի լինի»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 22

Հատուցման օրենքներ

1 «Եթե մեկը արջառ կամ ոչխար գողանա և մորթի կամ վաճառի այն,նամեկ արջառի փոխարեն հինգ արջառ և մեկ ոչխարի փոխարեն չորս ոչխար պիտի հատուցի։

2 Եթե մեկը գողին բռնիտան պատըծակելիս և զարկի այնպես, որ նա սպանվի, նրանից արյուն թող չպահանջվի։

3 Բայց եթե նրա վրա արևը ծագել է,գողիարյունըզարկողիվրա է. բոլորը պիտի հատուցի։ Եթե ոչինչ չունի, այն ժամանակ նա կվաճառվի գողացածի փոխարեն։

4 Եթե գողացածը ողջ գտնվի նրա ձեռքում, եզ լինի, թե էշ, թե ոչխար, կրկնապատիկը կհատուցի։

5 Եթե մեկը արտում կամ այգում արածեցնի՝ թույլ տալով, որ իր անասունն ուրիշի արտում արածի,ապաիր արտի ամենալավից և իր այգու ամենալավից պիտի հատուցի։

6 Եթե կրակ առաջանա ու կպչի փշերին և դիզված որաները կամ չհնձված ցորենը կամ արտը այրի, ապա կրակ գցողն այրածը պիտի հատուցի։

7 Եթե մեկն իր հարևանին պահ տա փող կամ կարասի, և այն գողացվիայդմարդու տնից, եթե գողը գտնվի, նա կրկնապատիկը թող հատուցի։

8 Եթե գողը չգտնվի, տան տերը թող տարվի դատավորների մոտ՝ հայտարարելու, որ ինքը իր ձեռքը չի դիպցրել իր հարևանի ստացվածքին։

9 Ամեն տեսակ անիրավության համար՝ թե՛ եզան, թե՛ էշի, թե՛ ոչխարի և թե՛ հագուստի վերաբերյալ, կամ ամեն տեսակ կորած բանի համար եթեմեկնասի, թե դա իրենն է, երկուսի դատը թող տարվի դատավորների առաջ, և դատավորները ում վրա որ վճիռ կայացնեն, թող նա կրկնապատիկը հատուցի իր հարևանին։

10 Եթե մեկն իր հարևանին ի պահ տա էշ կամ եզ կամ ոչխար կամ որևէ այլ անասուն, և այդանասունըսատկի կամ վնասվածք ստանա կամ հափշտակվի, և տեսնող չլինի,

11 այն ժամանակերկուսի միջև Տիրոջը տրված երդումը թող լինի որպես վկայություն իր հարևանի ստացվածքին ձեռք չդիպցնելու մասին, և անասունի տերը թող ընդունիայդ երդումը,և նա հատուցում չանի։

12 Բայց եթե իրոք իր մոտից է գողացվել, թող հատուցի նրա տիրոջը։

13 Եթեգազանիցէ հոշոտվել, թող վկայության համար հոշոտվածը բերի. հոշոտվածի համար չհատուցի։

14 Եթե մեկն իր հարևանիցանասունփոխ առնի, և սա վնասվածք ստանա կամ սատկի, իսկ նրա տերը նրա մոտ չլինի,ապանա անպատճառ պիտի հատուցի։

15 Բայց եթե նրա տերը հետը լինի, նա թող չհատուցի. եթե դա վարձով է առնված, վարձը որպես հատուցում հաշվվի։

Բարոյական և կրոնական օրենքենր

16 Եթե մեկը խաբի չնշանված աղջկա և պառկի նրա հետ, անպատճառ նրա օժիտը պիտի տա ևնրանկին առնի իր համար։

17 Եթե նրա հայրը բնավ չուզենա նրան տալ,խաբողըկույսերի օժիտի չափ փող պիտի վճարի։

18 Չթողնես կախարդն ապրի։

19 Ով որ հարաբերվի անասունի հետ, անպատճառ մահվան պիտի մատնվի։

20 Բացի միայն Տիրոջից, ուրիշ աստվածների զոհ մատուցողը կորստյան պիտի մատնվի։

21 Օտարականին մի՛ չարչարիր և մի՛ նեղիր նրան, որովհետև Եգիպտոսի երկրում դուքէլէիք օտարական։

22 Ոչ մի որբևայրու կամ որբի բնավ մի՛ չարչարեք։

23 Եթե նրան չարչարես, և նա ինձ բողոքի, անպատճառ կլսեմ նրա աղաղակը.

24 իմ բարկությունը կբորբոքվի, և ձեզ սրով կսպանեմ. ձեր կանայք որբևայրի, իսկ ձեր զավակները որբ կդառնան։

25 Եթե իմ ժողովրդից քեզ մոտ եղած մի աղքատի փող փոխ տաս, վաշխառուի նման մի՛ եղիր նրա հանդեպ և վաշխ մի՛ դիր նրա վրա։

26 Եթե գրավ վերցնես քո հարևանի հագուստը, մինչև արևի մայր մտնելը այն վերադարձրո՛ւ նրան,

27 որովհետև դա է նրա միակ ծածկոցը և իր մարմնի հանդերձն է դա. ինչո՞վ պիտի պառկի. եթե նա աղաղակի ինձ, կլսեմ, որովհետև ես ողորմած եմ։

28 Դատավորներինմի՛ հայհոյիր և քո ժողովրդի իշխանին մի՛ անիծիր։

29 Քո արմտիքի և քո հնձանի երախայրիքը մի՛ ուշացրու։ Քո որդիներից անդրանիկներին ինձ պիտի տաս։

30 Քո եզան և քո ոչխարի հետ էլ նույնը պիտի անես։ Յոթ օր իրենց մոր հետ թող լինեն, իսկ ութերորդ օրը դրանք կտաս ինձ։

31 Եվ դուք սուրբ մարդիկ կլինեք ինձ համար։ Դաշտում հոշոտվածկենդանումիս չպիտի ուտեք. շներին պիտի գցեք այն»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 23

Արդարություն

1 «Սուտ լուր չտարածես. անօրենի հետ չմիանաս, որ անիրավ վկա դառնաս։

2 Չարություն անելու համար բազմությանչհետևես։ Դատաստանի ժամանակ բազմության ետևից խոտորվելով չխոսես՝իրավունքըխախտելու համար։

3 Աղքատին աչառություն չանես նրա դատի ժամանակ։

4 Եթե հանդիպես քո թշնամու մոլորված եզանը կամ էշին, անպատճառ դրան ետ կդարձնես տիրոջը։

5 Եթե տեսնես քեզ ատողի էշն իր բեռան տակ ընկած, նրան մի՛ թող, տիրոջ հետ նրան անպատճառ ազատի՛ր։

6 Քո աղքատի իրավունքը չծռես նրա հետ դատվելիս։

7 Հեռո՛ւ մնա սուտ խոսքերից և անմեղին ու արդարին մահվան մի՛ մատնիր, որովհետև ես չարին չեմ արդարացնի։

8 Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է տեսնողներին և ծռում է արդարների իրավունքը։

9 Օտարականին մի՛ նեղիր. դուք էլ գիտեք օտարականի սիրտը, որովհետև օտարական էիք Եգիպտոսի երկրում։

Յոթերորդ տարին և օրը

10 Վեց տարի ցանի՛ր քո հողը և հավաքի՛ր դրա բերքը.

11 բայց յոթերորդտարումմի՛ մշակիր և թո՛ղ այն, որպեսզի քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ դրանից ավելացածը դաշտի անասուններն ուտեն։ Այդպես կանեսնաևքո այգուևքո ձիթաստանի հետ։

12 Վեց օր քո գո՛րծն արա, իսկ յոթերորդ օրը հանգստացի՛ր, որպեսզի հանգստանան քո եզն ու էշը, նաև քո աղախնի որդին ու օտարականը շունչ առնեն։

13 Ձեզ իմ բոլոր ասածները պահե՛ք և ուրիշ աստվածների անունը մի՛ հիշեք. թող ձեր բերանից չլսվի։

Երեք մեծ տոները

14 Տարին երեք անգամ տո՛ն կատարիր ինձ համար։

15 Բաղարջակերաց տոնը պահի՛ր. Աբիբ ամսի սահմանված ժամանակին յոթ օր անթթխմոր հա՛ց կեր, ինչպես պատվիրել եմ քեզ, որովհետև դու ա՛յդ ամսին դուրս ելար Եգիպտոսից։ Ոչ ոք դատարկաձեռն չերևա իմ առաջ։

16 Պահի՛րդաշտում քո ցանքսի աշխատանքի երախայրիքը հնձելու տոնը և տարվա վերջին բերքահավաքի տոնը՝ դաշտից քո բերքը հավաքելիս։

17 Տարին երեք անգամ քո բոլոր արու մարդիկ պիտի ներկայանան Ամենակալի առջև՝ Տիրոջը։

18 Իմ զոհի արյունը խմորյալ հացով չմատուցես, և իմ տոնի զոհի ճարպը չմնա մինչև առավոտ։

19 Քո հողի բերքի առաջին արդյունքը կբերես քո Տեր Աստծու տունը։ Ուլը իր մոր կաթի մեջ չեփես։

Խոստումներ և ուսուցումներ

20 Ահա ես մի հրեշտակ եմ ուղարկելու քո առաջ, որպեսզի ճանապարհին պահպանի քեզ ու քեզ տանի իմ պատրաստած տեղը։

21 Զգո՛ւյշ եղիր նրա առաջ և լսի՛ր նրա խոսքը. մի՛ համառիր նրա դիմաց, որովհետև նա չի ների ձեր հանցանքը, քանի որ իմ անունը նրա մեջ է։

22 Բայց եթե լսես նրա խոսքը և կատարես իմ բոլոր ասածները, այն ժամանակ քո թշնամիներին թշնամի և քո հակառակորդներին հակառակորդ կլինեմ,

23 որովհետև իմ հրեշտակը կգնա քո առջևից և քեզ կտանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, խևացիների և հեբուսացիների մոտ, ու ես պիտի կոտորեմ նրանց։

24 Նրանց աստվածներին երկրպագություն չանես և չպաշտես ու նրանց արածների պես չանես, այլ ամբողջովին կկործանես դրանք և նրանց կուռքերը կջարդես։

25 Պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա կօրհնի քո հացն ու ջուրը. ես քո միջից կհեռացնեմ հիվանդությունը։

26 Քո երկրում վիժող և ամուլ չի լինի։ Ես կավելացնեմ քո օրերի թիվը։

27 Իմ ահը կուղարկեմ քո առջևից և կշփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդներին, որոնց մեջ դու գնալու ես։ Եվ քո բոլոր թշնամիների թիկունքը քեզ կդարձնեմ։

28 Իշամեղուներ կուղարկեմ քո առջևից, և դրանք քո առաջից կքշեն խևացիներին, քանանացիներին և քետացիներին։

29 Նրանց մի տարվա մեջ չեմ քշի քո առջևից, որպեսզի երկիրը ամայի չդառնա, և դաշտի գազանները չբազմանան քո դեմ։

30 Նրանց կամաց-կամաց պիտի քշեմ քո առջևից, մինչև որ դու բազմանաս և ժառանգես երկիրը։

31 Ես քո սահմանները պիտի հաստատեմ Կարմիր ծովից մինչև փղշտացիների ծովըև անապատից մինչև գետը, որովհետև քո ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին, և նրանց պիտի քշես քո առջևից։

32 Դաշինք չդնես նրանց հետ և նրանց աստվածների հետ։

33 Նրանքչպիտի բնակվեն քո երկրում, որպեսզի քեզ մեղք գործել չտան իմ դեմ, որովհետև եթե պաշտես նրանց աստվածներին, դա անպատճառ որոգայթ կդառնա քեզ համար»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 24

Կնքված ուխտը

1 Աստվածասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի և երկրպագությո՛ւն արեք հեռվից։

2 Միայն Մովսեսը թող մոտենա Տիրոջը, իսկ մյուսները թող չմոտենան. ժողովուրդը նրա հետ թող չբարձրանա»։

3 Մովսեսը եկավ և ժողովրդին պատմեց Տիրոջ բոլոր խոսքերն ու բոլոր օրենքները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց և ասաց. «Կկատարենք Տիրոջ բոլոր խոսքերը, որ ասել է»։

4 Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր խոսքերը։

Առավոտյան վեր կենալով՝ զոհասեղան շինեց լեռան ստորոտին և տասներկու քարե սյուներ կանգնեցրեց Իսրայելի տասներկու ցեղերի համեմատ։

5 ՆաԻսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, որոնք ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհերի համար զվարակներ զոհաբերեցին Տիրոջը։

6 Մովսեսը,զոհերիարյան կեսն առնելով, լցրեց կոնքերի մեջ, իսկ մյուս կեսը ցողեց զոհասեղանի վրա։

7 Նա, վերցնելով ուխտի գիրքը, բարձրաձայն կարդաց ժողովրդին։ Նրանք ասացին. «Տիրոջ բոլոր ասածները կանենք և կհնազանդվենք»։

8 Մովսեսն առավ արյունը, ցողեց ժողովրդի վրա և ասաց. «Ահա այն ուխտի արյունը, որ Տերը կնքեց ձեզ հետ այս բոլոր խոսքերի համաձայն»։

9 Այն ժամանակ վեր բարձրացան Մովսեսը, Ահարոնը, Նադաբը, Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի։

10 Նրանքտեսան Իսրայելի Աստծուն. նրա ոտքերի տակ շափյուղա աղյուսներով հարդարված հատակի պես և բուն երկնքի պես պայծառ էր։

11 Նա իր ձեռքը չտարածեց Իսրայելի որդիների ընտրյալների վրա։ Նրանք տեսան Աստծուն և կերան ու խմեցին։

Մովսեսը Սինա լեռան վրա

12 Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր ինձ մոտ՝ լեռը, և կանգնի՛ր այնտեղ. քեզ պիտի տամ քարե տախտակները և իմ գրած օրենքներն ու պատվիրանները, որպեսզի սովորեցնես նրանց»։

13 Մովսեսն ու նրա օգնական Հեսուն վեր կացան, և Մովսեսը բարձրացավ Աստծու լեռը։

14 Նա ասաց ծերերին. «Դուք այստեղ սպասե՛ք մեզ, մինչև որ մենք վերադառնանք ձեզ մոտ։ Ահա Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են. ով որ որևէ վեճ ունենա, թող գնա նրանց մոտ»։

15 Մովսեսը բարձրացավ լեռը, և ամպը ծածկեց լեռը։

16 Տիրոջ փառքը կանգնեց Սինա լեռան վրա, և ամպը այն ծածկեց վեց օր։ Յոթերորդ օրը Տերն ամպի միջից կանչեց Մովսեսին։

17 Տիրոջ փառքի տեսիլքը լափող կրակի պես էր լեռան գագաթին, Իսրայելի որդիների աչքի առաջ։

18 Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը։ Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր և քառասուն գիշեր։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 25

Ընծաներ սուրբ խորանին

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ ընծա բերեն ինձ։ Ամեն մարդուց, ում սիրտը հոժար է, վերցրե՛ք իմ ընծան։

3 Սրանք են այն ընծաները, որ պիտի վերցնեք նրանցից. ոսկի, արծաթ և պղինձ,

4 կապույտ, ծիրանագույն, կրկնակի կարմիր, բարակ կտավ և այծի մազ,

5 կարմիր ներկված խոյի մորթիներ, թեհաշի մորթիներ և սատիմի փայտեր,

6 լույսի համար ձեթ և օծման յուղի ու անուշահոտ խնկի համար համեմունքներ,

7 եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի վրա ագուցվելու քարեր։

8 Ինձ համար մի սրբարան թող շինեն, որպեսզի բնակվեմ իրենց մեջ։

9 Բոլորը, ինչպես որ քեզ ցույց տվեցի՝ վրանի օրինակը և նրա ամբողջ սպասքի օրինակը, այնպես պիտի անեք։

Ուխտի տապանակը

10 Սատիմի փայտից մի տապանակ թող պատրաստեն. դրա երկարությունը երկուսուկես կանգուն, դրա լայնությունը մեկուկես կանգուն, և դրա բարձրությունը մեկուկես կանգուն թող լինի։

11 Այն կպատես մաքուր ոսկով. ներսից ու դրսից կպատես այն և դրա վրա չորս կողմից ոսկե մի շրջանակ կշինես։

12 Դրա համար կձուլես չորս ոսկե օղակ ու կդնես դրա չորս անկյուններին. երկու օղակները՝ մի կողմից, և երկու օղակները՝ մյուս կողմից։

13 Սատիմի փայտից ձողեր կշինես և դրանք կպատես ոսկով։

14 Ձողերը կանցկացնես տապանակի կողքերին եղած օղակների մեջ, որպեսզի դրանցով վերցվի տապանակը։

15 Ձողերը թող մնան տապանակի օղակների մեջ, դրանցից չհանվեն։

16 Տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ ես պիտի տամ քեզ։

17 Մաքուր ոսկուց մի կափարիչկշինես։ Դրա երկարությունըթող լինիերկուսուկես կանգուն, դրա լայնությունը՝ մեկուկես կանգուն։

18 Երկու ոսկյա քերովբեներ կպատրաստես կափարիչի երկու ծայրերի վրա. դրվագելով կշինես դրանք։

19 Մի քերովբեն պատրաստի՛ր այս ծայրին, իսկ մյուս քերովբեն՝ այն ծայրին. քերովբեները կափարիչից պիտի պատրաստես նրա երկու ծայրերին։

20 Քերովբեները վերևից տարածած պիտի լինեն թևերը՝ իրենց թևերով ծածկելով կափարիչը։ Դրանց երեսները միմյանց հանդիման թող լինեն և քերովբեների երեսները դեպի կափարիչը լինեն։

21 Կափարիչը կդնես տապանակի վրա՝ վերևից, իսկ տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ քեզ պիտի տամ։

22 Ես քեզ կհանդիպեմ այնտեղ և քավությանվրայից, վկայության տապանակի վրա գտնվող երկու քերովբեների մեջտեղից քեզ հետ կխոսեմ այն ամենի մասին, ինչ պատվիրելու եմ քեզ Իսրայելի որդիների համար։

Աստծուն մատուցված հացի սեղանը

23 Սատիմի փայտից մի սեղան կշինես. դրա երկարությունը երկու կանգունթող լինի,լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։

24 Այն կպատես մաքուր ոսկով և դրա շուրջը ոսկե մի շրջանակ կշինես։

25 Դրա չորս կողմը մեկ թզաչափ եզրագոտի կշինես և եզրագոտուն չորս կողմից ոսկյա մի շրջանակ կդնես։

26 Սեղանի համար չորս ոսկյա օղակ կպատրաստես և այդ օղակները կդնես չորս անկյուններին՝ դրա չորս ոտքերի մոտ։

27 Օղակները կցված պետք է լինեն եզրերինիբրևձողերի տեղեր, որպեսզի սեղանը բարձրացվի։

28 Ձողերը կպատրաստես սատիմի փայտից և դրանք կպատես ոսկով. դրանցով կբարձրացվի սեղանը։

29 Կպատրաստես դրա սկուտեղները, խնկամանները, բաժակները և սկիհները, որպեսզի դրանցով հեղելիս նվեր մատուցվի։ Դրանք կպատրաստես մաքուր ոսկուց։

30 Սեղանի վրա իմ առաջ մշտապես կդնես առաջավորության հացը։

Աշտանակը

31 Մաքուր ոսկուց կպատրաստես մի աշտանակ. աշտանակը դրվագված պիտի պատրաստվի. դրա բունը, ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից ելնեն։

32 Վեց ճյուղեր պետք է դուրս գան դրա կողքերից. երեք ճյուղ՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղ՝ աշտանակի մյուս կողմից։

33 Մեկ ճյուղի վրապետք է լինիերեք նշաձև սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով։ Մյուս ճյուղերի վրա էլպետք է լինիերեք նշաձև սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով։ Այսպես դուրս եկած վեց ճյուղերը ելնեն աշտանակից։

34 Աշտանակի վրալինեննշաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու ծաղիկներով։

35 Երկու ճյուղերի տակ իրենիցպետք է լինիմեկ գնդիկ,մյուսերկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ, և երրորդ երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ։ Այսպեսպետք է լինենայն վեց ճյուղերը, որոնք դուրս են գալիս աշտանակից։

36 Նրանց գնդիկներն ու ճյուղերը թող իրենից լինեն. ամբողջը դրվագված մեկ կտոր մաքուր ոսկուց լինի։

37 Դրա համար յոթ կանթեղ կպատրաստես, և կանթեղները դնեն այնպես, որ լույս տան դեպի առջևի կողմը։

38 Դրա ունելիներն ու դրա մոխրաթիերը պիտի լինեն մաքուր ոսկուց։

39 Մեկ տաղանդ մաքուր ոսկուց շինեն այս ամբողջ սպասքի հետ։

40 Նայի՛ր, որ լեռան վրա քեզ ցույց տրված օրինակի պես շինես»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 26

Ժողովի վրանը

1 «Վրանը կպատրաստես տասը վարագույրներով՝ մանած նուրբ կտավից և կապույտ, ծիրանագույն ու կրկնակի կարմիրբրդից։Այն կզարդարես ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։

2 Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն, և մեկ վարագույրի լայնությունը չորս կանգուն պետք է լինի։ Բոլոր վարագույրները նույն չափսի պետք է լինեն։

3 Հինգ վարագույրներն իրար կցված լինեն. հինգ վարագույրները՝ իրար կցված։

4 Կապույտ օղակներ կդնես. առաջին վարագույրի եզրին՝ երկու կցվածքի միացման ծայրին. այդպես կանես նաև մյուս կցվածքի վերջին վարագույրի եզրին, որ միացնում է երկու կեսերը կցվածքին։

5 Մեկ վարագույրի վրա կդնես հիսուն օղակ. հիսուն օղակ էլ կդնես մյուս կցվածքի մոտ եղած վարագույրի եզերքին։ Օղակները մեկը մյուսի դիմաց թող լինեն։

6 Կպատրաստես հիսուն ոսկե ճարմանդներ և վարագույրները ճարմանդներով կմիացնես իրար, որպեսզի ստացվի մեկ վրան։

7 Այծի մազից վարագույրներ կպատրաստես՝ որպես ծածկոց վրանի վրա. այդպիսի տասնմեկ վարագույր կպատրաստես։

8 Մեկ վարագույրի երկարությունը երեսուն կանգուն, և մեկ վարագույրի լայնությունը չորս կանգունպետք է լինի։Տասնմեկ վարագույրի համար նույն չափսը լինի։

9 Հինգ վարագույրները առանձի՛ն կցիր և վեց վարագույրները՝ առանձին։ Վեցերորդ վարագույրը երկպատիկ կանես վրանի առջևի կողմից։

10 Հիսուն օղակ կդնես կցվածքի վերջին վարագույրի ծայրին և հիսուն օղակ՝ մյուս կցվածքի վերջին վարագույրի ծայրին։

11 Նաև հիսուն պղնձե ճարմանդներ կդնես. ճարմանդները կանցկացնես օղակներին և կմիացնես վրանը, որ մեկամբողջությունդառնա։

12 Վրանի վարագույրների ավելացած մասը՝ վարագույրի ավելացած կեսը, թող կախվի վրանի ետևից։

13 Վրանի երկարության ավելացած մասից մեկ կանգուն այս կողմից և մեկ կանգուն այն կողմից թող կախված մնա վրանի կողքերին՝ նրան այս կողմից և այն կողմից ծածկելու համար։

14 Վրանի համար խոյի կարմիր ներկված մորթիներից ծածկոց կպատրաստես և դրա վրա էլ մի ծածկոց՝ թեհաշի մորթիներից։

15 Վրանի համար սատիմի փայտից շրջանակներկշինես և դրանքուղղահայացկկանգնեցնես։

16 Մեկ շրջանակի երկարությունը տասը կանգուն, և մեկ շրջանակի լայնությունը մեկուկես կանգուն պետք է լինի։

17 Ամեն մեկ շրջանակ իրար ագուցիկ երկու ելուստ թող ունենա. վրանի բոլոր շրջանակներն այդպես կշինես։

18 Վրանի համար կշինես. քսան շրջանակ հարավային կողմում։

19 Այդքսան շրջանակների տակ կդնես քառասուն արծաթե խարիսխներ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ նրա երկու ցցվածքների համար, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ նրա երկու ցցվածքների համար։

20 Վրանի մյուս՝ հյուսիսային կողմի համար քսան շրջանակ՝ իրենց քառասուն արծաթե խարիսխներով։

21 Մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ։

22 Վեց շրջանակ կշինես վրանի ետևի կողմում՝ դեպի արևմուտք։

23 Երկու շրջանակ կշինես նաև վրանի անկյունների համար՝ ետևի կողմից։

24 Ներքևի կողմից դրանք զույգ պետք է լինեն՝ իրար միացած, իսկ վերևից՝ իրար միացած մեկ օղակով։ Երկուսն էլ նույն ձևով պետք է լինեն երկու անկյուններում։

25 Այսպիսով՝ութ շրջանակ կլինի իրենց արծաթե խարիսխներով. տասնվեց խարիսխ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ։

26 Սատիմի փայտից կպատրաստես նիգեր. վրանի մեկ կողմի շրջանակների համար՝ հինգը,

27 վրանի մյուս կողմի շրջանակների համար՝ հինգ նիգ և վրանի ետևի՝ արևմտյան կողմի շրջանակների համար՝ հինգ նիգ։

28 Ներսի նիգը, որ մեջտեղում է, շրջանակների մեկ ծայրից մյուս ծայրը պիտի անցնի։

29 Շրջանակները կպատես ոսկով և դրանց օղակները, այսինքն՝ նիգերի անցնելու տեղերը, կպատրաստես ոսկուց։ Նիգերը ոսկով կպատես։

30 Վրանը կկանգնեցնես այն ձևով, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա։

31 Կապույտ, ծիրանի և կարմիր թելից ու մանված նուրբ կտավից կպատրաստես մի վարագույր։ Այն կզարդարես ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։

32 Այն կդնես սատիմի փայտից շինված չորս ոսկեպար սյուների վրա։ Դրանք ոսկյա կեռիկներ ունենան և նստեն արծաթե չորս խարիսխների վրա։

33 Վարագույրը կկախես կեռիկներից և վկայության տապանակը կտանես այնտեղ՝ վարագույրի ներսի կողմը։ Վարագույրը ձեզ համար սրբությունը կբաժանի սրբությունների սրբությունից։

34 Քավությունը կդնես վկայության տապանակի վրա՝ սրբությունների սրբության մեջ։

35 Սեղանը կդնես վարագույրի դրսի կողմը և աշտանակը՝ սեղանի դիմաց՝ վրանի հարավային կողմում. սեղանը կդնես հյուսիսային կողմում։

36 Վրանի մուտքի համար մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանի և կարմիր թելից ու մանած նուրբ կտավից. նկարազարդ գործ։

37 Մուտքի վարագույրի համար կպատրաստես սատիմի փայտից հինգ սյուն և դրանք կպատես ոսկով։ Դրանց կեռիկները ոսկուց լինեն, և դրանց համար կձուլես հինգ պղնձե խարիսխ»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 27

Զոհասեղանը

1 «Զոհասեղանը կպատրաստես սատիմի փայտից. դրա երկարությունը՝ հինգ կանգուն, և լայնությունը՝ հինգ կանգուն։ Զոհասեղանը քառակուսի թող լինի, և բարձրությունը՝ երեք կանգուն։

2 Դրա չորս անկյունների վրա եղջյուրներ կանեսայնպես, որեղջյուրներն իրենից լինեն։ Այն կպատես պղնձով։

3 Զոհասեղանի մոխիրը հավաքելու համար կպատրաստես նրա մոխրաթիերը, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղները և կրակարանները։ Նրա ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։

4 Նրա համար պղնձից կպատրաստես ցանցակերպ մի կասկարա և կասկարայի չորս անկյուններին կդնես չորս պղնձե օղակներ։

5 Այն կդնես զոհասեղանի շրջանակի տակ՝ ներքևից, որ ցանցը հասնի մինչև զոհասեղանիբարձրությանկեսը։

6 Զոհասեղանի համար ձողեր կշինես. ձողերը սատիմի փայտից լինեն։ Դրանք կպատես պղնձով։

7 Ձողերը պիտի մտցվեն օղակների մեջ և պիտի լինեն զոհասեղանի երկու կողմերին՝ այն վեր բարձրացնելու համար։

8 Զոհասեղանը կպատրաստես գերաններից՝ մեջը դատարկ. ինչպես որ քեզ ցույց տրվեց լեռան վրա, այդպես կպատրաստես այն։

Ժողովի վրանի վարագույրը

9 Վրանի գավիթը կշինես հարավային կողմում. գավթի վարագույրները թող լինեն մանած նուրբ կտավից. մեկ կողմի երկարությունը՝ հարյուր կանգուն։

10 Նրա քսան սյուները և դրանց քսան խարիսխները պղնձից լինեն, սյուների կեռիկներն ու դրանց հանգույցները՝ արծաթից։

11 Հյուսիսային կողմում նույնպես վարագույրների երկարությունը՝ հարյուրկանգուն։Նրա քսան սյուները և դրանց քսան խարիսխները պղնձից լինեն, իսկ սյուների կեռիկներն ու դրանց հանգույցները՝ արծաթից։

12 Արևմտյան կողմում՝ գավթի լայնությամբ, վարագույրները հիսուն կանգուն լինեն։ Դրանց սյուները՝ տասըհատ,դրանց խարիսխները՝ տասը։

13 Արևելյան կողմում՝ գավթի լայնությամբ դեպի արևելք՝ հիսուն կանգուն։

14 Մեկ կողմի վարագույրները՝ տասնհինգ կանգուն, դրանց սյուները՝ երեքհատ,և դրանց խարիսխները՝ երեք։

15 Մյուս թևի վարագույրները՝ տասնհինգկանգուն,դրանց սյուները՝ երեքհատ,և դրանց խարիսխները՝ երեք։

16 Սրահի դռան համար քսան կանգուն մի վարագույր թող լինի՝ կապույտ, ծիրանագույն և կրկնակի կարմիր մանած նուրբ կտավից պատրաստված։ Դրանց սյուները՝ չորսհատ,և դրանց խարիսխները՝ չորս։

17 Սրահի չորս կողմի բոլոր սյուները՝ արծաթի հանգույցներով, դրանց կեռիկները՝ արծաթից, և դրանց խարիսխները պղնձից լինեն։

18 Գավթի երկարությունը՝ հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսունով հիսուն, բարձրությունը հինգ կանգուն.վարագույրներըլինեն մանած նուրբ կտավից, ևսյուներիխարիսխները՝ պղնձից։

19 Պաշտամունքի համար վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր ցցերը և գավթի բոլոր ցցերը պղնձից լինեն։

Ճրագի հոգածություն

20 Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ քեզ մաքուր, մամլած ձիթապտղի ձեթ բերեն լույսի համար, որպեսզի միշտ ճրագ վառվի։

21 Ահարոնն ու նրա որդիները ժողովի վրանում՝ վկայությանխորանիառջևի վարագույրի դրսի կողմում, երեկոյից մինչև առավոտ Տիրոջ առաջ վառած պիտի պահեն։ԴաԻսրայելի որդիների կողմից հաստատված հավիտենական կանոնլինինրանց համար իրենց սերունդների մեջ»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 28

Զգեստներ քահանաների համար

1 «Իսրայելի որդիների միջից մոտեցրո՛ւ քեզ քո եղբայր Ահարոնին և նրա հետ՝ նրա որդիներին՝ Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։

2 Քո եղբայր Ահարոնի համար սուրբ զգեստնե՛ր պատրաստիր փառքի և պատվի համար։

3 Դու խոսի՛ր իմաստուն միտք ունեցող բոլոր մարդկանց հետ, որոնց ես լցրեցի իմաստության ոգով, որպեսզի Ահարոնին զգեստներ պատրաստեն՝ նրան սրբացնելու համար, որ նա քահանայություն անի ինձ համար։

4 Սրանք են այն զգեստները, որ պիտի պատրաստեն. լանջապանակ, եփուդ, պատմուճան, նկարազարդ շապիկ, խույր և գոտի։ Սուրբ զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի և նրա որդիների համար, որ ինձ համար քահանայություն անեն։

5 Նրանքթողվերցնեն ոսկի, կապույտ, ծիրանի, կարմիր ու բարակ կտավ

6 և պատրաստեն եփուդը ոսկի թելից, կապույտ, ծիրանի, կարմիր ու մանած նուրբ կտավից. վարպետի գործ։

7 Դրա երկու ուսադիրները երկու ծայրերից կցված պիտի լինեն, որպեսզի կոճկվեն։

8 Եփուդի վրա գտնվող գոտին պատրաստված պետք է լինի նույն ձևով՝ ոսկուց, կապույտ, ծիրանագույն, կարմիր ու մանած նուրբ կտավից։

9 Երկու եղնգաքար կառնես և դրանց վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները։

10 Նրանց անուններից վեցը՝ մի քարի վրա, իսկ մնացած վեց անունները՝ մյուս քարի վրա՝ ըստ իրենց ծնունդների կարգի։

11 Այդ երկու քարերի վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները ակնագործի և կնիք քանդակողի արվեստով. դրանք կդնես ոսկե խորշերի մեջ։

12 Այդ երկու քարերը կդնես եփուդի ուսերի վրա, որպեսզի դրանք Իսրայելի որդիների համար հիշատակի քարեր լինեն։ Ահարոնը նրանց անունները որպես հիշատակ կկրի երկու ուսերի վրա Տիրոջ առաջ։

13 Ոսկուց խորշեր կպատրաստես

14 և մաքուր ոսկուց երկու ոլորուն հյուսված շղթաներ կշինես. հյուսված շղթաները կամրացնես այդ խորշերին։

Լանջապանակը

15 Դատաստանի լանջապանակը ճարտար ասեղնագործությամբ կպատրաստես՝ եփուդի գործվածքի նման. այն կպատրաստես ոսկուց, կապույտ, ծիրանագույն, կարմիր ու մանած նուրբ կտավից։

16 Այն թող լինի քառակուսի և երկծալ։ Դրա երկարությունը թող լինի մեկ թիզ, և դրա լայնությունը՝ մեկ թիզ։

17 Դրա վրա կշարես ակնաքարեր՝ չորս շարք ընդելուզվածքով։ Առաջին շարքը՝ սարդիոն, տպազիոն և զմրուխտ։

18 Երկրորդ շարքը՝ կարկեհան, շափյուղա և ադամանդ։

19 Երրորդ շարքը՝ գոճազմ, ակատ և սուտակ։

20 Չորրորդ շարքը՝ ոսկեքար, եղնգաքար և հասպիս։ Դրանք պետք է ընդելուզված լինեն ոսկե խորշիկների մեջ։

21 Ակնաքարերը տասներկուսը թող լինեն՝ Իսրայելի որդիների անունների պես։ Դրանք քանդակված թող լինեն կնիքների նման՝ յուրաքանչյուրը տասներկու ցեղերից մեկի անունով։

22 Լանջապանակի վրա մաքուր ոսկուց շինված ոլորուն շղթաներ կպատրաստես։

23 Լանջապանակի վրա երկու ոսկե օղակներ կպատրաստես և այդ օղակները կդնես լանջապանակի երկու ծայրերին։

24 Այդ երկու ոլորուն և հյուսված ոսկե շղթաները կանցկացնես լանջապանակի ծայրերին գտնվող երկու օղակների մեջ

25 և հյուսված երկու շղթաների ծայրերը առջևի կողմից կամրացնես եփուդի ուսերի վրա գտնվող խորշիկներին։

26 Երկու ոսկե օղակներ կպատրաստես և դրանք կդնես լանջապանակի ներսի կողմից եփուդին կցված եզերքի երկու ծայրերին։

27 Երկու ոսկե օղակներէլկպատրաստես և դրանք կդնես եփուդի երկու ուսերին ներքևի կողմից, դրա առջևի մասի կցվածքի մոտ, եփուդի գոտու վերևում։

28 Լանջապանակի օղակներից կապույտմի կապիչովկապեն եփուդի օղակներին այնպես, որ լանջապանակը լինի եփուդի գոտու վրա և չբաժանվի եփուդից։

29 Երբ Ահարոնը սրբարանը մտնի, թող նա միշտ իր սրտի վրա կրի դատաստանի լանջապանակի վրա փորագրված Իսրայելի որդիների անունները՝ Տիրոջ առաջ նրանց հիշելու համար։

30 Դատաստանի լանջապանակի վրա կդնես Ուրիմն ու Թումիմը. դրանք թող լինեն Ահարոնի սրտի վրա, երբ Տիրոջ առաջ գնա։ Այսպիսով Ահարոնը Տիրոջ առաջ մշտապես իր սրտի վրա կկրի Իսրայելի որդիների դատաստանը։

Քահանայական այլ զգեստներ

31 Եփուդի պատմուճանը ամբողջապես կապույտկտավիցկպատրաստես։

32 Դրա մեջտեղում մի բացվածքթողլինի՝գլուխնանցկացնելու համար։ Բացվածքի շուրջբոլորը թող լինի հյուսված մի օձիք՝ նման զրահի բացվածքի, որպեսզի զգեստը չպատռվի։

33 Դրա քղանցքների վրա շուրջանակի կապույտ, ծիրանագույն ու կարմիր նռներ կպատրաստես և դրանց միջև շուրջանակի՝ ոսկե զանգակներ։

34 Պատմուճանի քղանցքի վրա շուրջանակի մի ոսկե զանգակ և մի նուռ, մի ոսկե զանգակ և մի նուռ լինեն։

35 Ահարոնը թող այն կրի իր վրա՝ պաշտամունքի համար, և նրա ձայնը լսվի Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու դուրս գալիս, որպեսզիԱհարոնըչմեռնի։

36 Մաքուր ոսկուց մի թիթեղ կշինես և դրա վրա կփորագրես, ինչպես կնիքն են փորագրում՝ “ԳՈԴԵՇ ԼԵ ԵՀՈՎԱ”։

37 Այն կանցկացնես մի կապույտ ժապավենի վրա, որպեսզի խույրի վրա դրվի. խույրի վերևի մասում՝ առջևի կողմից լինի։

38 Եվ Ահարոնի ճակատի վրա լինի, որպեսզի Ահարոնը կրի. Իսրայելի որդիների նվիրած բոլոր սուրբ ընծաների անօրենությունը միշտ իր ճակատի վրա լինի, որպեսզի նրանք ընդունելի լինեն Տիրոջ առաջ։

39 Շապիկը բարակ կտավից և խույրը բարակ կտավից կպատրաստես, իսկ գոտին նախշազարդ հյուսվածքով կանես։

40 Ահարոնի որդիների համար շապիկներ կպատրաստես և նրանց համար գոտիներ կպատրաստես. նրանց պատվի և փառքի համար ապարոշներ կպատրաստես։

41 Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին և նրա հետ՝ նրա որդիներին։ Կօծես նրանց, նրանց ձեռքերը կլցնես ու կսրբացնես նրանց, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։

42 Կտավից անդրավարտիքներ կպատրաստես նրանց համար, որպեսզիիրենցմերկությունը ծածկեն.դրանքմեջքից մինչև ծնկները լինեն։

43 Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն դրանք, երբ մտնեն ժողովի վրանը կամ երբ զոհասեղանին մոտենան՝ սրբարանում պաշտամունքի համար, և անօրենություն չկրեն, որպեսզի չմեռնեն։ Դա հավիտենական կանոն թող լինի Ահարոնի և նրանից հետո իր սերնդի համար»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 29

Ահարոնի և որդիների ձեռնադրության հրահանգներ

1 «Ահա թե ինչ պիտի անես նրանց, որ սրբագործես նրանց՝ ինձ համար քահանա լինելու։ Վերցրո՛ւ արջառներից մի զվարակ և երկու անարատ խոյ։

2 Եվ բաղարջ հաց, յուղով հունցված բաղարջ շոթեր և յուղով օծված բաղարջ բլիթներ. ցորենի ընտիր ալյուրով կպատրաստես դրանք։

3 Դրանք կդնես մի կողովի մեջ և կմատուցես կողովի մեջ. նաև զվարակն ու երկու խոյերը։

4 Ահարոնին և նրա որդիներին կմոտեցնես ժողովի վրանի մուտքին և նրանց կլվանաս ջրով։

5 Կվերցնես զգեստները. Ահարոնին կհագցնես շապիկը, եփուդի պատմուճանը, եփուդն ու լանջապանակը. այն կգոտևորես եփուդի ժապավենով։

6 Խույրը կդնես նրա գլխին և սուրբ թագն էլ կամրացնես խույրի վրա։

7 Ապա կվերցնես օծության յուղը, կթափես նրա գլխին և կօծես նրան։

8 Մոտ կբերես նրա որդիներին և շապիկներ կհագցնես նրանց։

9 Գոտիներով կգոտևորես նրանց, այսինքն՝ Ահարոնին ու նրա որդիներին, և նրանց գլուխներին ապարոշներ կփաթաթես։ Եվ հավիտենական կանոնով քահանայությունը կպատկանի նրանց։ Այսպես լցրո՛ւ Ահարոնի ձեռքը և նրա որդիների ձեռքը։

10 Զվարակը կմոտեցնես ժողովի վրանի առաջ, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն զվարակի գլխին։

11 Զվարակը կմորթես ժողովի վրանի մուտքի մոտ, Տիրոջ առաջ։

12 Կվերցնես զվարակի արյունից և քո մատով կքսես զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը կթափես զոհասեղանի տակ։

13 Ապա կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց վրա եղած ճարպը և կայրես զոհասեղանի վրա։

14 Բայց զվարակի միսը, նրա մորթին և աղբը կրակով կայրես բանակատեղիից դուրս։ Դա զոհաբերություն է մեղքերի համար։

15 Կվերցնես խոյերից մեկը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն խոյի գլխին։

16 Կմորթես այդ խոյը և վերցնելով նրա արյունը՝ շուրջանակի շաղ կտաս զոհասեղանի վրա։

17 Խոյը կբաժանես մասերի, կլվանաս նրա փորոտիքն ու ոտքերը ևդրանքկդնես կտրտած մասերի և նրա գլխի վրա։

18 Ապա ամբողջ խոյը կայրես զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ է Տիրոջ համար. կրակով այրված անուշահոտ զոհաբերություն է Տիրոջը։

19 Կառնես մյուս խոյը. և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն խոյի գլխին։

20 Կմորթես խոյը, կվերցնես նրա արյունից, կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա որդիների աջ ականջների բլթակին, նրանց աջ ձեռքի բթամատին, նրանց աջ ոտքի բթամատին, իսկ մնացած արյունը շուրջանակի շաղ կտաս զոհասեղանի վրա։

21 Կառնես զոհասեղանի վրա եղած արյունից ու օծման յուղից և շաղ կտաս Ահարոնի ու նրա զգեստների վրա, նրա հետ նաև նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրա։ Եվ նա ու իր զգեստները, նրա հետ նաև նրա որդիներն ու նրա որդիների զգեստները սրբացած կլինեն։

22 Կառնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդիվրայիթաղանթը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ զիստը (որովհետև դաքահանայիձեռնադրությանհամար մորթվածխոյն է),

23 Տիրոջ առաջ դրված բաղարջ հացի կողովիցկվերցնեսնաև մի նկանակ հաց, յուղով հունցված մի կարկանդակ և մի բլիթ.

24 այդ բոլորը կդնես Ահարոնի ու նրա որդիների ձեռքերի վրա և դրանք Տիրոջ առաջորպեսերերացնելուընծա կմատուցես։

25 Ապա դրանք կվերցնես նրանց ձեռքից և սեղանի ողջակեզի վրա կայրես Տիրոջ առաջ անուշահոտության համար։ Դա զոհաբերություն է Տիրոջը։

26 Կառնես Ահարոնիքահանայականձեռնադրությանհամար մորթվածխոյի կուրծքը և այն իբրև երերացնելու ընծա կմատուցես Տիրոջ առաջ. և դա կլինի քո բաժինը։

27 Կսրբագործես Ահարոնի և նրա որդիներիքահանայականձեռնադրության խոյի երերացնելու կրծքի միսը և բարձրացնելու զիստը։

28 Եվ հավիտենական մի կանոն կդառնա Ահարոնի և նրա որդիների համար Իսրայելի որդիների կողմից, որովհետև դա բարձրացնելու ընծա է. և բարձրացնելու ընծա պիտի լինի Իսրայելի որդիների կողմից խաղաղության զոհերից. բուն իրենց բարձրացնելու ընծան Տիրոջ համար է։

29 Ահարոնի սուրբ զգեստները իրենից հետո իր որդիներին թող պատկանեն՝ դրանցով օծվելու և դրանցով ձեռնադրվելու համար։

30 Յոթ օր դրանք թող հագնի նրա որդիներից իրեն փոխարինող քահանան, որպեսզի մտնի ժողովի վրան՝ սրբարանում պաշտամունք կատարելու համար։

31 Կվերցնես ձեռնադրության խոյը և դրա միսը կեփես սուրբ վայրում։

32 Ահարոնն ու նրա որդիները ժողովի վրանի դռան մոտ թող ուտեն խոյի միսը և կողովում գտնվող հացը։

33 Նրանք թող ուտեն այն բաները, որ իրենց ձեռնադրության ու նվիրագործման համար նրանցով քավություն եղավ։ Եվ ուրիշը չպիտի ուտի, որովհետև դրանք սուրբ են։

34 Եթե ձեռնադրության մսից և հացից մինչև առավոտ մնա, այդ ավելացածը կայրես կրակով։ Այն չպետք է ուտվի, որովհետև սուրբ է։

35 Ահարոնին ու նրա որդիներին այնպես կանես, ինչպես պատվիրել եմ քեզ։ Յոթ օր պիտի տևի նրանց ձեռնադրությունը։

36 Օրը մեկ զվարակ մեղքերի զոհ կմատուցես քավության համար. զոհասեղանի համար քավություն կանես՝ այն մաքրելով, և այն կօծես սրբագործելու համար։

37 Յոթ օր քավություն կանես զոհասեղանի համար և այն կսրբագործես, որպեսզի զոհասեղանը ամենասուրբ լինի։ Եվ ամեն բան, որ դիպչի զոհասեղանին, սուրբ պիտի լինի։

Ամենօրյա ընծաներ

38 Ահա թե ինչ պիտի մատուցես զոհասեղանի վրա. մշտապես ամեն օր՝ մեկ տարեկան երկու գառ։

39 Մի գառը կմատուցես առավոտյան, իսկ մյուս գառը կմատուցես երեկոյան դեմ։

40 Մի գառան հետ կմատուցես շուրջ մեկուկես լիտր զտված ձիթայուղ՝ շաղված երեք կիլոգրամ ընտիր ալյուրի հետ, և մեկուկես լիտր գինի՝ իբրև ընծա հեղելու համար։

41 Մյուս գառը կզոհես երեկոյան դեմ. առավոտյան հացի ընծայի պես և նրա հեղելու ընծայի պես՝ որպես կրակով այրված անուշահոտ մի զոհաբերություն Տիրոջ համար։

42 Ձեր սերունդների մեջ դա մշտնջենական ողջակեզ կլինի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ, որտեղ ես կհանդիպեմ ձեզ՝ քեզ հետ խոսելու համար։

43 Այնտեղ պիտի հանդիպեմ Իսրայելի որդիներին, ևվրանըպիտի սրբանա իմ փառքով։

44 Եվ պիտի սրբագործեմ ժողովի վրանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ նաև Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։

45 Եվ պիտի բնակվեմ Իսրայելի որդիների մեջ ու նրանց Աստվածը լինեմ։

46 Եվ պիտի գիտենան, որ ես եմ իրենց Տեր Աստվածը, որ իրենց հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի իրենց մեջ բնակվեմ ես՝ իրենց Տեր Աստվածը»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 30

Խնկարկության սեղանը

1 «Խունկ ծխելու սեղան կշինես. սատիմի փայտից կշինես այն։

2 Դրա երկարությունը՝ մեկ կանգուն, և լայնությունը՝ մեկ կանգուն. այն քառակուսիթող լինի.բարձրությունը՝ երկու կանգուն։ Դրա եղջյուրները իրենից ելնեն։

3 Դա մաքուր ոսկով կպատես՝ դրա մակերեսը, դրա չորս կողմի պատերն ու եղջյուրները։ Դրա շուրջը ոսկե շրջանակ կշինես։

4 Եվ նրա համար ոսկուց երկու օղակներ կշինես. շրջանակի տակից նրա երկու կողքերին երկու կողմի վրա կշինես, որպեսզի նրանցով այն բարձրացնելու համար ձողերն անցկացնելու տեղեր լինեն։

5 Ձողերը կպատրաստես սատիմի փայտից և կպատես ոսկով։

6 Այն կդնես վկայության տապանակի դիմաց գտնվող վարագույրի առջևում՝ վկայության վրա գտնվող քավության դիմաց, այնտեղ, ուր ես հանդիպելու եմ քեզ։

7 Ահարոնը դրա վրա անուշահոտ խունկ թող ծխի. ամեն առավոտ ճրագները պատրաստելիս խունկ թող ծխի։

8 Եվ Ահարոնը խունկ թող ծխի երեկոյան դեմ ճրագները վառելիս, որպեսզի մշտնջենապես խունկ լինի Տիրոջ առաջ ձեր սերունդների մեջ։

9 Նրա վրա օտար խունկ կամ ողջակեզ կամ հացի ընծա չմատուցեք, ոչ էլ դրա վրահեղելուընծա թափեք։

10 Ահարոնը տարին մեկ անգամ նրա եղջյուրների վրա քավություն անի. քավությունների մեղքի զոհի արյունով դրա վրա տարին մեկ անգամ քավություն անի ձեր սերունդների մեջ։ Դա ամենասուրբն է Տիրոջ համար»։

Ժողովի վրանի տուրքը

11 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

12 «Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար կատարես, նրանցից ամեն մեկն իր անձի փրկագինը պետք է տա Տիրոջը, երբ դու նրանց հաշվելիսլինես,որպեսզի նրանց մեջ հարված չլինի նրանց հաշվելիս։

13 Այս պիտի տա մարդահամարի մեջ անցնող յուրաքանչյուրը. կես սիկղարծաթ՝ըստ սրբարանի սիկղի։ Մեկ սիկղը քսան կերատ է. Տիրոջ ընծան կես սիկղ է։

14 Մարդահամարի մեջ անցնող յուրաքանչյուրը՝ քսան տարեկան և ավելին,պետք էտա Տիրոջ ընծան։

15 Տիրոջն ընծա տալիս ո՛չ հարուստը կես սիկղից ավելի պիտի տա, և ո՛չ էլ աղքատը՝ կես սիկղից պակաս՝ ձեր անձերի համար քավություն անելու համար։

16 Իսրայելի որդիներից կվերցնես քավության արծաթը և այն կտաս ժողովի վրանի ծառայության համար, որպեսզի Տիրոջ առաջ դա հիշատակ լինի Իսրայելի որդիներին՝ ձեր անձերին քավություն անելու համար»։

Պղնձե ավազանը

17 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

18 «Կպատրաստես նաև մի պղնձե ավազան լվացման համար, և դրա պատվանդանն էլ պղնձից թող լինի։ Այն կդնես ժողովի վրանի ու զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։

19 Ահարոնն ու նրա որդիները նրանից կլվանան իրենց ձեռքերն ու ոտքերը։

20 Երբ մտնեն ժողովի վրանը, ջրով թող լվացվեն, որպեսզի չմեռնեն, կամ երբ մոտենան զոհասեղանին՝ ծառայություն կատարելու և կրակով Տիրոջը զոհ մատուցելու համար,

21 այսպես լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպեսզի չմեռնեն։ Դա հավիտենական կանոն կլինի նրանց համար. թե՛ Ահարոնի համար և թե՛ իր սերնդի համար իրենց ազգերի մեջ»։

Օծության յուղը

22 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

23 «Վերցրո՛ւ քեզ մոտ լավագույն համեմունքներ. հինգ հարյուրսիկղընտիր զմուռս, դրա կեսի չափ, այսինքն՝ երկու հարյուր հիսունսիկղանուշահոտ կինամոն, երկու հարյուր հիսուն սիկղ անուշաբույր խնկեղեգ,

24 հինգ հարյուր սիկղ կասիա՝ սրբարանի սիկղի համեմատ, և մեկ հիմենձեթ։

25 Դրանով սուրբ օծության յուղ կպատրաստես՝ յուղագործի արհեստով բաղադրված։ Դա սուրբ օծության յուղ կլինի։

26 Դրանով կօծես ժողովի վրանը, վկայության տապանակը,

27 զոհասեղանն ու նրա բոլոր անոթները, աշտանակն ու նրա սպասքը, խնկարկության սեղանը,

28 ողջակեզների զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը։

29 Կսրբագործես դրանք, որ ամենասուրբ լինեն. ինչ որ դիպչի դրանց, սուրբ պիտի լինի։

30 Կօծես Ահարոնին ու նրա որդիներին, կսրբագործես նրանց, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։

31 Իսրայելի որդիների հետ կխոսես՝ ասելով. “Սա ինձ համար սուրբ օծության յուղ պիտի լինի ձեր սերունդների մեջ։

32 Ուրիշ մարդկանց մարմինները չպետք է օծվեն դրանով. նույն բաղադրությամբ դրա նմանը չպատրաստեք. դա սուրբ է և ձեզ համար էլ սուրբ պետք է լինի։

33 Ով որ դրա նմանը պատրաստի, կամ ով որ դրանից օտարականի վրա դնի, պիտի վերանա իր ժողովրդի միջից”»։

Խունկը

34 Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ քեզ համար անուշաբույր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, քաղբան՝ այս անուշահոտ համեմունքները, և մաքուր կնդրուկ. բոլորը քաշով հավասար լինեն։

35 Դրանցից յուղագործի արհեստով բաղադրյալ խունկ կպատրաստես՝ ընտիր, մաքուր ու սուրբ։

36 Դրանից միքիչկառնես ու կծեծես շատ մանր և կդնես ժողովի վրանի մեջ՝ վկայության առաջ, որտեղ ես հանդիպելու եմ քեզ։ Դա ձեզ համար ամենասուրբը թող լինի։

37 Դուք ձեզ համար նույն բաղադրությամբ խունկ չպատրաստեք. դա Տիրոջը վերապահված սրբություն պիտի լինի ձեզ համար։

38 Ով որ հոտոտելու համար դրա նմանը պատրաստի, նա իր ժողովրդի միջից պիտի վերանա»։