Categories
ԵԼՔ

ԵԼՔ 1

Եգիպտացիների անգթությունը

1 Սրանք են անուններն Իսրայելի որդիների, որոնք գնացին Եգիպտոս. ամեն մեկն իր ընտանիքով Հակոբի հետ գնաց։

2 Ռուբեն, Շմավոն, Ղևի և Հուդա,

3 Իսաքար, Զաբուղոն և Բենիամին,

4 Դան և Նեփթաղիմ, Գադ և Ասեր։

5 Հակոբից սերված բոլոր մարդիկ յոթանասուն հոգի էին։ Հովսեփն էլ Եգիպտոսում էր։

6 Մեռավ Հովսեփը, նաև նրա բոլոր եղբայրները և այդ ամբողջ սերունդը։

7 Իսրայելի որդիներն աճեցին ու բազմացան. շատացան ու խիստ զորացան, և այն երկիրը լցվեց նրանցով։

8 Արդ, Եգիպտոսի վրա մի նոր թագավոր ելավ, որը Հովսեփին չէր ճանաչում։

9 Նա ասաց իր ժողովրդին. «Ահա Իսրայելի որդիների ժողովուրդը մեզանից շատ և հզոր է։

10 Եկեք խորամանկությամբ վարվենք նրա հետ. գուցե բազմանան, ևայնպեսլինի, որ երբ պատերազմ ծագի, նրանք էլ միանան մեր թշնամիներին և պատերազմեն մեր դեմ ու դուրս ելնեն այս երկրից»։

11 Դրա համար գործավարներ դրեցին նրանց վրա, որպեսզի չարչարեն նրանց իրենց ծանր աշխատանքներով։ Եվ փարավոնի համար կառուցեցին շտեմարան-քաղաքներ՝ Փիթոմը և Ռամսեսը։

12 Բայց որքան չարչարում էին նրանց,նրանքայնքան ավելի էին բազմանում և աճում։ Նրանք երկյուղ էին կրում Իսրայելի որդիներից։

13 Եգիպտացիները բռնությամբ ծառայեցնում էին Իսրայելի որդիներին։

14 Եվ դառնացնում էին նրանց կյանքը ծանր աշխատանքով՝ կավով ու աղյուսաշինությամբ և դաշտային ամեն տեսակ գործերով։ Ինչ աշխատանք էլ որ անել էին տալիս նրանց, բռնությամբ էր լինում։

15 Եգիպտոսի թագավորը խոսեց եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնցից մեկի անունը Սեփրա էր, իսկ մյուսինը՝ Փուա։

16 Եվ ասաց. «Եբրայեցի կանանց, երբ ծնունդնընդունելիս լինեք,նայե՛ք. եթե տղա է, մեռցրե՛ք նրան, իսկ եթե աղջիկ է, թողե՛ք ապրի»։

17 Սակայն մանկաբարձները վախեցան Աստծուց և չարեցին այն, ինչ Եգիպտոսի թագավորն ասել էր իրենց. և ողջ էին թողնում արուներին։

18 Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ այդպես արեցիք և ողջ թողեցիք արուներին»։

19 Մանկաբարձներն ասացին փարավոնին. «Որովհետև եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք առույգ են. մանկաբարձը դեռ նրանց մոտ չգնացած՝ ծննդաբերում են»։

20 Աստված բարություն արեց մանկաբարձներին. ժողովուրդը բազմացավ և խիստ հզորացավ։

21 Քանի որ մանկաբարձները վախենում էին Աստծուց, Աստված նրանց ընտանիքներ շնորհեց։

22 Փարավոնը հրամայեց իր ժողովրդին՝ ասելով. «Ծնված ամեն տղայի գե՛տը նետեք, իսկ ամեն աղջկա ո՛ղջ թողեք»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 2

Մովսեսի ծնունդը

1 Ղևիի տնից մեկը գնաց և կին առավ Ղևիի աղջիկներիցմեկին։

2 Կինը հղիացավ և մի որդի ծնեց։ Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրեց նրան։

3 Երբ այլևս չկարողացավ նրան թաքցնել, նրա համար վերցրեց եղեգից մի տապանակ, կուպրով և ձյութով ծեփեց, տղային դրեց նրա մեջ և տապանակը դրեց գետի եզերքին՝ շամբերի մեջ։

4 Երեխայի քույրը կանգնել էր հեռվում, որպեսզի տեսնի, թե ինչ է պատահելու նրան։

5 Փարավոնի աղջիկն իջավ գետը՝ լվացվելու. նրա աղախինները ման էին գալիս գետի եզերքին։ Շամբերի մեջ տեսավ տապանակը և ուղարկեց իր ստրկուհուն, որ վերցնի այն։

6 Նա բացեց և տեսավ երեխային։ Երեխան լաց էր լինում։ Խղճաց նրան և ասաց. «Եբրայեցի երեխաներից է սա»։

7 Իսկ երեխայի քույրն ասաց փարավոնի աղջկան. «Չգնա՞մ և քեզ համար եբրայեցիներից մի դայակ կին կանչեմ, որ կուրծք տա երեխային քեզ համար»։

8 Փարավոնի աղջիկն ասաց նրան. «Գնա՛»։ Աղջիկը գնաց և կանչեց երեխայի մորը։

9 Փարավոնի աղջիկն ասաց նրան. «Տա՛ր այս տղային և կո՛ւրծք տուր ինձ համար. ես քո վարձը կտամ»։ Կինը վերցրեց տղային և կուրծք տվեց նրան։

10 Տղան մեծացավ, և կինը նրան բերեց փարավոնի աղջկա մոտ, ևտղանորդեգիր եղավ նրան։ Նա էլ նրա անունը Մովսես դրեց և ասաց. «Ջրից եմ հանել նրան»։

Մովսեսը փախչում է Մադիամ

11 Երբ Մովսեսը մեծացավ, գնաց իրազգակիցեղբայրների մոտ և տեսավ նրանց ծանր աշխատանքները։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում է իր եբրայեցի եղբայրներից մեկին։

12 Նայեց այս ու այն կողմ և տեսնելով, որ մարդ չկա, սպանեց եգիպտացուն և նրան թաղեց ավազի մեջ։

13 Հետևյալ օրը դուրս եկավ, և ահա երկու եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ։ Եվ ասաց հանցավորին. «Ինչո՞ւ ես ծեծում քո ընկերոջը»։

14 Սա ասաց. «Ո՞վ է քեզ իշխան կամ դատավոր դրել մեզ վրա. ի՞նչ է, ի՞նձ էլ սպանելու միտք ունես, ինչպես որ սպանեցիր եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ և ասացիր մտքում.«Անշուշտ այս բանն իմացված է»։

15 Փարավոնը լսեց այդ մասին և ուզում էր սպանել Մովսեսին։ Բայց Մովսեսը փախավ և բնակվեց Մադիամի երկրում։ Նա նստեց մի ջրհորի մոտ։

16 Մադիամի քուրմը յոթ աղջիկ ուներ։ Նրանք եկան, ջուր քաշեցին և լցրին ավազանները, որպեսզի խմեցնեն իրենց հոր հոտին։

17 Բայց հովիվները եկան և քշեցին նրանց։ Իսկ Մովսեսը վեր կացավ, պաշտպանեց նրանց և ջուր խմեցրեց նրանց հոտին։

18 Երբ նրանք եկան իրենց հոր՝ Ռագուելի մոտ, նա հարցրեց նրանց. «Ինչո՞ւ շուտ եկաք այսօր»։

19 Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի մեզ ազատեց հովիվների ձեռքից, նույնիսկ մեզ համար ջուր քաշեց և խմեցրեց ոչխարներին»։

20 Հայրը հարցրեց իր աղջիկներին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ այդ մարդուն այդպես թողեցիք. կանչե՛ք նրան, որ հաց ուտի»։

21 Եվ Մովսեսը համաձայնվեց բնակվել այդ մարդու մոտ, և սա իր աղջկան՝ Սեփորային,կնությանտվեց Մովսեսին։

22 Կինը մի որդի ծնեց, և Մովսեսը նրա անունը դրեց Գերսամ, որովհետև,- ասաց նա,- «Պանդուխտ եղա օտար երկրում»։

23 Շատ օրեր հետո մեռավ Եգիպտոսի թագավորը։ Իսրայելի որդիները աշխատանքի պատճառով հառաչում և աղաղակում էին. աշխատանքի պատճառով բարձրացրած նրանց աղաղակը հասավ Աստծուն։

24 Աստված լսեց նրանց հեծեծանքը։ Եվ Աստված հիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ։

25 Աստված նայեց Իսրայելի որդիներին և Աստված իմացավ նրանցվիճակը։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 3

Աստված կանչում է Մովսեսին

1 Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Մադիամի քուրմ Հոթորի հոտը։ Նա, հոտը քշելով անապատի ետևը, եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։

2 Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։

3 Մովսեսն ասաց. «Մի գնամ ու տեսնեմ այս մեծ երևույթը, թե ինչո՛ւ մորենինայրվելովչի սպառվում»։

4 Տերը տեսավ, որ նա դառնում է տեսնելու համար. և Աստված մորենու միջից կանչեց նրան և ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Նա ասաց. «Ահա եսայստեղ եմ»։

5 Աստված ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին. հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև այն տեղը, ուր դու կանգնած ես, սուրբ հող է»։

6 Նաև ասաց. «Ես եմ քո հոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն։

7 Տերն ասաց. «Ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի չարչարանքը և լսեցի գործավարների պատճառով նրանց աղաղակը, որովհետև իմացա նրանց կրած նեղությունները։

8 Եվ իջա, որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է բխում,որտեղ բնակվում ենքանանացիները, քետացիները, ամորհացիները, փերեզացիները, խևացիները և հեբուսացիները։

9 Եվ հիմա Իսրայելի որդիների աղաղակը հասել է ինձ. ես տեսա նաև այն հարստահարությունները, որոնց ենթարկում են նրանց եգիպտացիները։

10 Ուստի արի՛ հիմա քեզ ուղարկեմ փարավոնի մոտ, և հանի՛ր Եգիպտոսից իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին»։

11 Մովսեսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից»։

12 Աստվածասաց. «Ես քեզ հետ կլինեմ, և սա նշան կլինի քեզ համար, որ ես եմ ուղարկել քեզ. երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն»։

13 Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ և կասեմ նրանց. “Ձեր հայրերի Աստվածն ինձ ուղարկել է ձեզ մոտ”։ Եվ եթե նրանք ինձ հարցնեն, թե ի՛նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»։

14 Աստված ասաց Մովսեսին. «Եսայնեմ, ՈՐ ԵՄ»։ Եվ ասաց. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “ԵՄ-ը ուղարկեց ինձ ձեզ մոտ”»։

15 Աստված դարձյալ ասաց Մովսեսին. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն ուղարկեց ինձ ձեզ մոտ”։ Այս է իմ անունը հավիտյան, և այս է իմ հիշատակը սերնդից սերունդ։

16 Գնա հավաքի՛ր Իսրայելի ծերերին և ասա՛ նրանց. “Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց. “Արդարև, այցելեցի ձեզ և տեսա ձեր քաշածը Եգիպտոսում

17 և ասացի. “Դուրս հանեմ ձեզ Եգիպտոսի չարչարանքիցև տանեմդեպի քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում””։

18 Նրանք կլսեն քո ձայնը. դու և Իսրայելի ծերերը կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ և կասեք նրան. “Եբրայեցիների Աստվածը՝ Տերը, հանդիպեց մեզ. հիմա թո՛ւյլ տուր երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ, որպեսզի զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն”։

19 Ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը թույլ չի տա ձեզ, որ գնաք, եթե մի հզոր ձեռքչստիպի նրան։

20 Ես կերկարեմ իմ ձեռքը և կհարվածեմ Եգիպտոսին իմ բոլոր հրաշքներով, որ պիտի գործեմ նրա մեջ. դրանից հետո ձեզ թույլ կտա գնալ։

21 Եգիպտացիների աչքին շնորհ գտնել կտամ այս ժողովրդին, և երբ դուրս գաք, դատարկաձեռն դուրս չեք գա.

22 այլ ամեն կին իր հարևանուհուց և իր տանը բնակվող կնոջից կխնդրի արծաթե զարդեր և ոսկե զարդեր, զգեստներ. դրանք կդնեք ձեր որդիների և աղջիկների վրա և կկողոպտեք եգիպտացիներին»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 4

Աստված Մովսեսին հրաշագործության կարողություն է տալիս

1 Մովսեսն ասաց. «Բայց նրանք ինձ չեն հավատա, ոչ էլ իմ ձայնը կլսեն. որովհետև կասեն, թե՝ “Տերը քեզ չի երևացել”»։

2 Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա պատասխանեց. «Գավազան»։

3 Տերնասաց. «Գետի՛ն գցիր դա»։ Մովսեսը գետին գցեցգավազանը, և այնօձ դարձավ, և Մովսեսը փախավ նրա առջևից։

4 Տերն ասաց Մովսեսին. «Երկարի՛ր ձեռքդ և բռնի՛ր պոչից»։ Նա երկարեց իր ձեռքն ու բռնեց. և օձը գավազան դարձավ նրա ձեռքում։

5 «Որպեսզի հավատան, որ քեզ երևաց իրենց հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։

6 Տերը դարձյալ ասաց նրան. «Հիմա ձեռքդ տա՛ր ծոցդ»։ Նա ձեռքը տարավ ծոցը, ապա դուրս հանեց այն. և ահա ձեռքը բորոտ դարձավ՝ ձյան պես։

7 Եվ ասաց. «Ձեռքդ դարձյա՛լ ծոցդ տար»։ Նա ձեռքը դարձյալտարավծոցը, ապա հանեց ծոցից. և ահա ձեռքը իր մարմնի պես էր դարձել։

8 «Եթե չհավատան քեզ և ականջ չդնեն առաջին նշանի ձայնին,ապակհավատան մյուս նշանի ձայնին։

9 Իսկ եթե այս երկու նշաններին էլ չհավատան և քո ձայնին էլ ականջ չդնեն, գետից ջո՛ւր վերցրու ու թափի՛ր գետին. և գետից քո վերցրած այդ ջուրը գետնի վրա արյուն կդառնա»։

10 Մովսեսն ասաց Տիրոջը. «Ո՜վ, Տե՛ր իմ, ես ի սկզբանե ճարտարախոս չեմ և ոչ իսկ, երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ. այլ ես ծանրախոս և ծանրալեզու եմ»։

11 Տերն ասաց նրան. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին. չէ՞ որ ես՝ Տերը։

12 Իսկ հիմա գնա՛. ես քո բերանի հետ կլինեմ և քեզ կսովորեցնեմ, ինչ որ պետք է խոսես»։

13 Մովսեսն ասաց. «Ո՜վ, Տե՛ր իմ, աղաչում եմ, ուղարկի՛ր, ում ուզում ես ուղարկել»։

14 Տիրոջ բարկությունը բորբոքվեց Մովսեսի դեմ, և նա ասաց. «Մի՞թե ես քո Ահարոն եղբորը՝ Ղևտացուն, չեմ ճանաչում, որ ճարտարախոս է։ Ահա նա դուրս է գալիս քեզ դիմավորելու և քեզ տեսնելուն պես սրտանց կուրախանա։

15 Դու խոսի՛ր նրա հետ և խոսքե՛ր դիր նրա բերանում, և ես քո բերանի ու նրա բերանի հետ կլինեմ և ձեզ կսովորեցնեմ, թե ի՛նչ պետք է անեք։

16 Քո փոխարեն նա՛ կխոսի ժողովրդի հետ. նա քեզ համար կլինի որպես բերան, և դու Աստծու տեղ կլինես նրա համար։

17 Վերցրո՛ւ այս գավազանը քո ձեռքը, որպեսզի դրանով անես նշանները»։

Մովսեսը վերադառնում է Եգիպտոս

18 Մովսեսը գնաց և վերադառնալով իր աներոջ՝ Հոթորի մոտ, ասաց նրան. «Թո՛ղ գնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին ո՞ղջ են»։ Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Գնա՛ խաղաղությամբ»։

19 Մադիամում Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև մեռան այն մարդիկ, որոնք քո կյանքն էին ուզում խլել»։

20 Մովսեսը վերցրեց իր կնոջն ու որդիներին, նրանց նստեցրեց էշի վրա և վերադարձավ Եգիպտոս։ Եվ Մովսեսն իր ձեռքն առավ Աստծու գավազանը։

21 Տերն ասաց Մովսեսին. «Երբ վերադառնաս գնաս Եգիպտոս, նայի՛ր, որ փարավոնի առաջ անես այն բոլոր հրաշքները, որոնք անելը ես քեզ տվեցի։ Ես խստասիրտ կդարձնեմ նրան, և նա ժողովրդին բաց չի թողնի։

22 Կասես փարավոնին. “Այսպես է ասում Տերը. Իսրայելն իմ որդին է, իմ անդրանիկը։

23 Եվ ասում եմ քեզ. թո՛ւյլ տուր իմ որդուն, որ պաշտի ինձ. իսկ եթե չուզենաս թույլ տալ նրան, ապա ես կսպանեմ քո որդուն՝ քո անդրանիկին”»։

24 Ճանապարհին՝ մի իջևանում, Տերը հանդիպեց Մովսեսին և ուզեց սպանել նրան։

25 Սեպփորան, մի սուր քար վերցնելով, կտրեց իր անթլփատ որդու թլիփը և գցեց Մովսեսի ոտքերի մոտ՝ ասելով. «Դու ինձ համար արյան փեսա ես»։

26 ԱյսպեսՏերըթողեց նրան։ Այն ժամանակՍեպփորանասաց. «Թլփատության պատճառով արյան փեսա»։

27 Տերն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսեսին դիմավորելու»։ Նա գնաց և Աստծու լեռան վրա հանդիպեց Մովսեսին ու համբուրեց նրան։

28 Մովսեսն Ահարոնին պատմեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր խոսքերն ու այն բոլոր նշանները, որ նա պատվիրել էր իրեն։

29 Մովսեսն ու Ահարոնը գնացին և հավաքեցին Իսրայելի որդիների բոլոր ծերերին։

30 Ահարոնը նրանց հաղորդեց այն բոլոր խոսքերը, որ Տերն ասել էր Մովսեսին. և ժողովրդի առաջ նշաններ արեց։

31 Ժողովուրդը հավատաց, երբ լսեց, որ Տերն այցելել է Իսրայելի որդիներին և տեսել նրանց նեղությունները։ Նրանք խոնարհվեցին և երկրպագեցինՏիրոջը։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 5

Մովսեսը և Ահարոնը փարավոնի առջև

1 Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը եկան և ասացին փարավոնին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Թո՛ւյլ տուր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն կատարի անապատում”»։

2 Փարավոնն ասաց. «Ո՞վ է Տերը, որ անսամ նրա խոսքերինևթողնեմ Իսրայելին. Տիրոջը չեմ ճանաչում և Իսրայելին էլ թույլ չեմ տալիս»։

3 Նրանք ասացին. «Եբրայեցիների Աստվածն է հանդիպել մեզ. հրամա՛ն տուր, որ երեք օրվա ճանապարհ գնանք անապատում և զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն. միգուցե ժանտախտով կամ սրով հարձակվի մեզ վրա»։

4 Եգիպտոսի թագավորն ասաց նրանց. «Ո՛վ Մովսես և Ահարոն, ժողովրդին ինչո՞ւ եք ետ պահում իրենց գործերից. գնացե՛ք ձեր գործին»։

5 Եվ փարավոնն ասաց. «Ահա հիմա շատացել է երկրի ժողովուրդը, իսկ դուք նրանց կտրում եք իրենց գործերից»։

6 Փարավոնն այդ օրը ժողովրդի գործավարներին և նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով.

7 «Երեկվա և նախանցյալ օրվա նման ժողովրդին այլևս հարդ մի՛ տվեք աղյուս շինելու համար. թող իրենք գնան և իրենց համար հարդ հավաքեն։

8 Ինչ քանակությամբ աղյուս որ երեկ և նախանցյալ օրն էին շինում, պարտադրե՛ք նրանց, որ նույնքան էլ շինեն այսուհետև. չպակասեցնեք այդ թվից, որովհետևնրանքծույլ են, դրա համար են նրանք աղաղակում՝ ասելով. “Գնանք մեր Աստծուն զոհ մատուցենք”։

9 Թող գործով ավելի ծանրաբեռնվեն այս մարդիկ, որպեսզի դրանով զբաղվեն և դատարկ խոսքերի ուշադրություն չդարձնեն»։

10 Ժողովրդի գործավարներն ու վերակացուները դուրս եկան և դիմելով ժողովրդին՝ ասացին. «Այսպես է ասում փարավոնը. “Ձեզ հարդ չեմ տա.

11 ինքնե՛րդ գնացեք ու ձեզ համար հա՛րդ ձեռք բերեք, ուր որ գտնեք”. սակայն ձեր աշխատանքից մի բան չպետք է պակասի»։

12 Ժողովուրդը ցրվեց Եգիպտոսի ամբողջ երկրով մեկ՝ հարդի տեղ խոզան հավաքելու համար։

13 Գործավարներն ստիպում էիննրանց՝ասելով. «Ձեր ամենօրյա գործը լրացրե՛ք, ինչպես հարդ եղած ժամանակ»։

14 Փարավոնի գործավարները ծեծում էին Իսրայելի որդիների վրա դրված վերակացուներին՝ ասելով. «Ինչո՞ւ երեկ էլ, այսօր էլ չլրացրիք աղյուսների սահմանված քանակը, ինչպես անցյալում»։

15 Իսրայելի որդիների վերակացուները եկան և բողոքեցին փարավոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ։

16 Քո ծառաներին հարդ չեն տալիս, բայց մեզ ասում են. “Աղյուսնե՛ր շինեք”։ Քո ծառաներին ահա ծեծեցին, և հանցանքը քո ժողովրդինն է»։

17 Փարավոնըպատասխանեց. «Դուք ծույլ եք, ծույլ. դրա համար էլ ասում եք, թե՝ “Գնանք Տիրոջը զոհ մատուցենք”։

18 Ուստի հիմա գնացե՛ք և աշխատե՛ք. ձեզ հարդ չի տրվելու, բայց նույն քանակությամբ աղյուս պետք է տաք»։

19 Իսրայելի որդիների վերակացուները իրենց չարիքի մեջ տեսան, երբ որ ասվեց, թե՝ «Ձեր աղյուսների քանակից ոչինչ չպակասեցնեք. օրական գործն իր օրը տվե՛ք»։

20 Փարավոնի մոտից դուրս գալով՝ նրանք հանդիպեցին Մովսեսին և Ահարոնին, որոնք կանգնած սպասում էին իրենց։

21 Եվ ասացին նրանց. «Թող Տերը նայի ու դատի ձեզ. դուք մեր հոտը գարշելի դարձրիք փարավոնի ու նրա ծառաների առաջ՝ մեզ սպանելու համար սուր տալով նրանց ձեռքը»։

Մովսեսը գանգատվում է Աստծուն

22 Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ և ասաց. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ չարիքի մեջ գցեցիր այս ժողովրդին և ինչո՞ւ ուղարկեցիր ինձ։

23 Այն ժամանակից, որ եկել եմ փարավոնի մոտ քո անունով խոսելու, նա չարիք է հասցնում այս ժողովրդին, և դու էլ չփրկեցիր քո ժողովրդին»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 6

1 Տերն ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ի՛նչ եմ անելու փարավոնին.իմհզոր ձեռքի միջոցով նա թույլ պիտի տա նրանց, հզոր ձեռքի միջոցով նրանց դուրս պիտի անի իր երկրից»։

Աստված կանչում է Մովսեսին

2 Աստված խոսեց Մովսեսի հետ և ասաց նրան. «Ես եմ Տերը։

3 Ես երևացի Աբրահամին, Իսահակին և Հակոբին Ամենակարող Աստված անունով. բայց իմ Տեր անունով չհայտնվեցի նրանց։

4 Նաև հաստատեցի իմ ուխտը նրանց հետ, որպեսզի նրանց տամ Քանանի երկիրը՝ նրանց պանդխտության երկիրը, որտեղ նրանք պանդխտություն արեցին։

5 Ես լսեցի նաև Իսրայելի որդիների հառաչանքը, որ եգիպտացիներըստրկացրել ենիրենց, և հիշեցի իմ ուխտը։

6 Դրա համար ասա՛ Իսրայելի որդիներին. “Ես եմ Տերը։ Ես ձեզ հանելու եմ եգիպտացիների լծի տակից, ձեզ ազատելու եմ նրանց աշխատանքից և ձեզ փրկելու եմ տարածած բազկով ու մեծ դատաստաններով։

7 Եվ ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը, պիտի լինեմ ձեր Աստվածը, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, եգիպտացիների ծանր աշխատանքի տակից ձեզ հանողը։

8 Եվ ձեզ տանելու եմ այն երկիրը, որի համար բարձրացրի իմ ձեռքըև երդվեցի,որ այն տամ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։ Այն տալու եմ ձեզ որպես ժառանգություն, ես՝ Տերը”»։

9 Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, բայց նրանք հոգու հուսահատությանև ծանր աշխատանքի պատճառով չլսեցին Մովսեսին։

10 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

11 «Մտի՛ր ու խոսի՛ր Եգիպտոսի փարավոն թագավորի հետ, որ Իսրայելի որդիներին արձակի իր երկրից»։

12 Մովսեսը խոսեց Տիրոջ առաջ՝ ասելով. «Իսրայելի որդիներն ինձ չլսեցին, հապա փարավոնն ինչպե՞ս կլսի ինձ. չէ՞ որ ես ծանրալեզու եմ»։

13 Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և հրաման տվեց նրանց Իսրայելի որդիների և Եգիպտոսի փարավոն թագավորի մասին՝ Իսրայելի որդիներին հանելու Եգիպտոսի երկրից։

Մովսեսի և Ահարոնի ազգաբանությունը

14 Սրանք են նրանց հայրերի տների գլխավորները. Իսրայելի անդրանիկ որդի Ռուբենի որդիներն են՝ Ենոք, Փաղղուս, Եսրոն և Քարմի։ Սրանք են Ռուբենի տոհմերը։

15 Շմավոնի որդիներն են՝ Համուել, Համին, Օհադ, Հաքին, Սահառ և քանանացի կնոջ որդին՝ Սավուղը։ Սրանք են Շմավոնի տոհմերը։

16 Ղևիի որդիների անունները, ըստ իրենց ծնունդների, սրանք են՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Ղևիի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի։

17 Գերսոնի որդիներն էին՝ Ղոբենի և Սեմեի՝ ըստ իրենց տոհմերի։

18 Կահաթի որդիներն են՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։ Կահաթի կյանքի տարիները եղան հարյուր երեսուներեք տարի։

19 Մերարի որդիներն են՝ Մոողի և Մուսի։ Սրանք են Ղևիի տոհմերն ըստ իրենց ծնունդների։

20 Ամրամն ամուսնացավ իր հորաքույր Հոքադի հետ, և սա նրա համար ծնեց Ահարոնին և Մովսեսին։ Ամրամի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի։

21 Իսահառի որդիներն են՝ Կորխ, Նափեկ և Զեքրի։

22 Ոզիելի որդիներն են՝ Միսայել, Եղիսափան և Սեթրի։

23 Ահարոնն ամուսնացավ Ամինադաբի աղջիկ Նաասոնի քույր Եղիսաբեթի հետ, և սա նրա համար ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին։

24 Կորխի որդիներն են՝ Ասիր, Եղկանա և Աբիասափ։ Սրանք են կորխեցիների տոհմերը։

25 Ահարոնի որդի Եղիազարն ամուսնացավ Փուտիելի աղջիկներից մեկի հետ, և սա նրա համար ծնեց Փենեհեսին։ Սրանք են ղևտացիների հայրերի գլխավորներն ըստ իրենց տոհմերի։

26 Սրանք են Ահարոնն ու Մովսեսը, որոնց Տերն ասաց. «Հանե՛ք Իսրայելի որդիներին եգիպտացիների երկրից իրենց զորքերով հանդերձ»։

27 Սրանք են Իսրայելի որդիներին Եգիպտոսից հանելու համար Եգիպտոսի փարավոն թագավորի հետ խոսողները. սրանք էին՝ այս Մովսեսը և Ահարոնը։

Աստծու հրամանը Մովսեսին և Ահարոնին

28 Երբ Տերը խոսեց Մովսեսի հետ Եգիպտոսի երկրում,

29 այն ժամանակ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Ես եմ Տերը։ Ասա՛ Եգիպտոսի փարավոն թագավորին այն ամենը, ինչ ասում եմ քեզ»։

30 Եվ Մովսեսը Տիրոջ առաջ ասաց. «Ահա ես ծանրալեզու եմ, փարավոնն ինչպե՞ս կլսի ինձ»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 7

1 Տերն ասաց Մովսեսին. «Տե՛ս, քեզ փարավոնիհամարաստված դարձրի, իսկ քո եղբայր Ահարոնը կլինի քո մարգարեն։

2 Դու խոսի՛ր այն ամենը, ինչ կհրամայեմ քեզ. իսկ քո եղբայր Ահարոնը թող խոսի փարավոնի հետ, որ Իսրայելի որդիներին արձակի իր երկրից։

3 Բայց ես կխստացնեմ փարավոնի սիրտը և իմ նշաններն ու հրաշքները կշատացնեմ Եգիպտոսի երկրում։

4 Փարավոնը ձեզ չի լսի. և ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա և իմ զորքերը՝ իմ ժողովրդին, Իսրայելի որդիներին, դուրս կհանեմ Եգիպտոսի երկրից մեծ դատաստաններով։

5 Եվ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ իմ ձեռքը երկարացնեմ Եգիպտոսի վրա և Իսրայելի որդիներին դուրս հանեմ նրանց միջից»։

6 Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրենց. այդպես էլ արեցին։

7 Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ։

Ահարոնի գավազանը

8 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.

9 «Եթե փարավոնը խոսի ձեզ հետ և ասի՝ “Մի հրա՛շք ցույց տվեք”, այն ժամանակ դու կասես Ահարոնին. “Վերցրո՛ւ քո գավազանն ու գցի՛ր փարավոնի առաջ”. և դա վիշապ կդառնա»։

10 Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը։ Ահարոնն իր գավազանը գցեց փարավոնի և նրա ծառաների առաջ, և դա օձ դարձավ։

11 Փարավոնը կանչեց իմաստուններին և կախարդներին. Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդություններով նույնն արեցին։

12 Յուրաքանչյուրն իր գավազանը գցում էր, և դրանք օձեր էին դառնում. բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները։

13 Փարավոնի սիրտը կարծրացավ, և նրանց չլսեց, ինչպես որ ասել էր Տերը։

Տասը հարվածները

1. Արյուն

14 Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացավ. նա չի ուզում արձակել ժողովրդին։

15 Առավոտյան գնա՛ փարավոնի մոտ. երբ նա դուրս գա դեպի ջուրը գնալու, կանգնի՛ր գետի եզերքին՝ նրա դիմաց, և ձե՛ռքդ առ օձ դարձած այն գավազանը։

16 Եվ ասա՛ նրան. “Եբրայեցիների Տեր Աստվածն ինձ ուղարկել է քեզ մոտ՝ ասելով. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում”։ Բայց մինչև հիմա դուինձչլսեցիր։

17 Այսպես է ասում Տերը. սրանով կիմանաս, որ ես եմ Տերը։ Ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրին, ևջրերըարյուն կդառնան։

18 Գետի մեջ եղած ձկները կսատկեն, գետը կնեխի, և եգիպտացիները կզզվեն գետից ջուր խմել”»։

19 Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. “Ա՛ռ գավազանդ և ձեռքդ մեկնի՛ր եգիպտացիների ջրերի վրա՝ նրանց առուների վրա, նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց բոլոր ջրամբարների վրա, և արյուն կդառնան. Եգիպտոսի ամբողջ երկրում փայտե և քարեամաններիմեջ եղածջրերըարյուն կդառնան”»։

20 Մովսեսն ու Ահարոնը արեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր։Ահարոնըբարձրացրեց գավազանը և փարավոնի ու նրա ծառաների առաջ հարվածեց գետի ջրերին. գետի բոլոր ջրերը արյուն դարձան։

21 Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, և եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտոսի ամբողջ երկրում արյուն էր։

22 Եգիպտացի մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով։ Փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին, ինչպես որ ասել էր Տերը։

23 Փարավոնը վերադարձավ և եկավ իր տունը։ Այս էլ չազդեց նրա սրտին։

24 Բոլոր եգիպտացիները փորեցին գետի շրջակայքը՝ խմելու ջուրգտնելուհամար, որովհետև գետի ջրից չէին կարողանում խմել։

25 Յոթ օր էր անցել, որ Տերը հարվածել էր գետին։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 8

2. Գորտեր

1 Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ և ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։

2 Եթե չուզենաս արձակել, ահա ես գորտերով կհարվածեմ քո բոլոր սահմանները։

3 Գետում գորտեր կվխտան. դրանք դուրս կելնեն ու կմտնեն քո տունը, քո ննջարանը, քո անկողինը, քո ծառաների և քո ժողովրդի տները, քո թոնիրներն ու քո խմորի տաշտերը։

4 Գորտերը կբարձրանան քեզ վրա, քո ժողովրդի և քո բոլոր ծառաների վրա””»։

5 Տերն ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Ահարոնին. “Մեկնի՛ր ձեռքդ քո գավազանով առուների վրա, գետերի ու լճերի վրա և գորտե՛ր դուրս բեր Եգիպտոսի երկրի վրա”»։

6 Ահարոնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վրա, և գորտերը դուրս գալով ծածկեցին Եգիպտոսի երկիրը։

7 Մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով և գորտեր դուրս բերեցին Եգիպտոսի երկրի վրա։

8 Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղաչե՛ք Տիրոջը, որ գորտերը հեռացնի ինձանից ու իմ ժողովրդից, և ես կարձակեմ ժողովրդին, որ զոհ մատուցի Տիրոջը»։

9 Մովսեսն ասաց փարավոնին. «Ժամանա՛կորոշիր ինձ համար, թե ե՛րբ աղաչեմ քեզ համար, քո ծառաների և քո ժողովրդի համար, որ գորտերը կորչեն քեզանից ու քո տներից և միայն գետում մնան»։

10 Նա ասաց. «Վաղը»։ Սա ասաց. «Թող քո ասածի պես լինի, որպեսզի գիտենաս, թե չկա մեր Տեր Աստծու նմանը։

11 Գորտերը կհեռանան քեզանից, քո տներից, քո ծառաներից և քո ժողովրդից. միայն գետի մեջ կմնան»։

12 Մովսեսն ու Ահարոնը դուրս եկան փարավոնի մոտից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը այն գորտերի համար, որ բերել էր փարավոնի վրա։

13 Տերն արեց այնպես, ինչպես խնդրել էր Մովսեսը. գորտերը սատկեցին ու վերացան տներից, բակերից և արտերից։

14 Դրանք հավաքեցին կույտ-կույտ, և երկիրը հոտեց։

15 Բայց երբ փարավոնը տեսավ, որ դյուրություն եղավ, խստացրեց իր սիրտը և չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։

3. Ոջիլ

16 Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. “Գավազանդ մեկնի՛ր և հարվածի՛ր գետնի հողին, որպեսզի ոջիլ լինի Եգիպտոսի ամբողջ երկրի վրա”»։

17 Այդպես էլ արեցին։ Ահարոնն իր ձեռքը մեկնեց իր գավազանով և հարվածեց գետնի հողին, ու ոջիլ եղավ մարդկանց և անասունների վրա։ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա գետնի հողը ոջիլ դարձավ։

18 Մոգերն էլ իրենց կախարդություններով փորձեցին նույնն անել, որպեսզի ոջիլներ հանեն, բայց չկարողացան։ Եվայսպեսմարդկանց և անասունների վրա ոջիլ եղավ։

19 Մոգերն ասացին փարավոնին. «Աստծու մատն է»։ Բայց փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։

4. Շնաճանճ

20 Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց վաղ առավոտյան և կանգնի՛ր փարավոնի առաջ (ահա դուրս է ելնում դեպի ջուրը) ու ասա՛ նրան. “Տերն այսպես է ասում. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ։

21 Իսկ եթե չարձակես իմ ժողովրդին, ահա ես շնաճանճեր կուղարկեմ քեզ վրա, քո ծառաների վրա, քո ժողովրդի վրա և քո տների վրա։ Շնաճանճերով կլցվեն եգիպտացիների տները, ինչպես և այն հողը, որի վրա նրանքբնակվում են։

22 Բայց այդ օրը ես կառանձնացնեմ Գեսեմի երկիրը, որտեղ բնակվում է իմ ժողովուրդը, և այնտեղ շնաճանճ չի լինի, որպեսզի իմանաս, որ ե՛ս եմ Տերը երկրի մեջ։

23 Եվ խտրություն պիտի դնեմ իմ ժողովրդի և քո ժողովրդի միջև. վաղը կլինի այդ նշանը””»։

24 Եվ Տերն այդպես էլ արեց. մեծ քանակությամբ շնաճանճեր եկան փարավոնի տան և նրա ծառաների տների ու Եգիպտոսի ամբողջ երկրի վրա։ Շնաճանճերի պատճառով երկիրը փչացավ։

25 Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Գնացե՛ք, ձեր Աստծուն զո՛հ մատուցեք այս երկրում»։

26 Մովսեսն ասաց. «Կարելի չէ այդպես անել. որովհետև այդ դեպքում եգիպտացիների համար գարշելին ենք զոհում Տիրոջը՝ մեր Աստծուն։ Եվ եթե եգիպտացիների համար գարշելին զոհ մատուցենք իրենց աչքի առաջ, մեզ չե՞ն քարկոծի։

27 Ուրեմներեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ և զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն, ինչպես որ նա կասի մեզ»։

28 Փարավոնն ասաց. «Ես ձեզ կթողնեմ, որգնաքև ձեր Տեր Աստծուն զոհ մատուցեք անապատում, միայն թե հեռու չգնաք։ Ինձ համար աղոթե՛ք»։

29 Մովսեսն ասաց. «Ահա ես դուրս կգամ քո մոտից և կաղաչեմ Տիրոջը, որ վաղը շնաճանճերը հեռանան փարավոնից, նրա ծառաներից և նրա ժողովրդից։ Բայց փարավոնը թող այլևս չխաբի ժողովրդին՝ թույլ չտալով, որ զոհ մատուցի Տիրոջը»։

30 Մովսեսը փարավոնի մոտից դուրս ելավ և աղաչեց Տիրոջը։

31 Եվ Տերը Մովսեսի խոսքի պես արեց ու վերացրեց շնաճանճերը փարավոնի, նրա ծառաների և նրա ժողովրդի վրայից։ Մի հատ էլ չմնաց։

32 Բայց փարավոնն այս անգամ էլ կարծրացրեց իր սիրտը և չարձակեց ժողովրդին։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 9

5. Անասունների կոտորածը

1 Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ և խոսի՛ր նրա հետ, թե եբրայեցիների Տեր Աստվածն այսպես է ասում. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։

2 Եթե չուզենաս արձակել և դեռ պինդ պահես նրանց,

3 ահա Տիրոջ ձեռքը կգա դաշտում գտնվող քո հոտերի վրա, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների և ոչխարների վրա, և շատ մեծ կոտորած կլինի։

4 Տերը կզատորոշի իսրայելացիների հոտերն ու եգիպտացիների հոտերը, և Իսրայելի որդիների մեկանասունն անգամչի սատկի”»։

5 Տերը ժամանակ որոշեց՝ ասելով. «Վաղը Տերը կանի այս բանը երկրի վրա»։

6 Հետևյալ օրը Տերն արեց այդ բանը, այսինքն՝ եգիպտացիների բոլոր հոտերը սատկեցին, իսկ Իսրայելի որդիների հոտերից մեկ հատէլչսատկեց։

7 Փարավոնըմարդուղարկեց և իմացավ, որ Իսրայելի հոտերից մեկ հատ էլ չի սատկել։ Փարավոնի սիրտը կարծրացավ, և նա ժողովրդին չարձակեց։

6. Խոցեր

8 Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Լցրե՛ք ձեր ձեռքերը հնոցի մոխրով. թող Մովսեսը փարավոնի առաջ այն շաղ տա դեպի երկինք։

9 Եգիպտոսի ամբողջ երկրի վրա փոշի կլինի, և խոցեր առաջացնող ուռուցքներ կհայտնվեն Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրա»։

10 Նրանքվերցրին հնոցի մոխիրն ու կանգնեցին փարավոնի առաջ։ Մովսեսն այն շաղ տվեց դեպի երկինք, և մարդկանց ու անասունների վրա խոցեր առաջացնող ուռուցքներ հայտնվեցին։

11 Մոգերը չկարողացան կանգնել Մովսեսի առաջ ուռուցքների պատճառով, որովհետև ուռուցքներ առաջացան նաև մոգերի և բոլոր եգիպտացիների վրա։

12 Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, ևնաչլսեց նրանց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։

7. Կարկուտ

13 Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց վաղ առավոտյան, գնա կանգնի՛ր փարավոնի առաջ և ասա՛ նրան. “Այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։

14 Որովհետև այս անգամ իմ բոլոր հարվածները պիտի ուղղեմ քո սրտի վրա, քո ծառաների և քո ժողովրդի վրա, որպեսզի իմանաս, թե ամբողջ աշխարհում ինձ նմանը չկա։

15 Որովհետև հիմա կմեկնեմ իմ ձեռքը և կհարվածեմ քեզ ու քո ժողովրդին ժանտախտով, և կկորչես երկրից։

16 Ես քեզ խնայեցի հենց նրա համար, որ ցույց տամ իմ զորությունը քեզանով, և իմ անունը հայտնի լինի ամբողջ աշխարհում։

17 Դու դեռ իմ ժողովրդի դեմ ես ելնում, որ չարձակե՞ս նրան։

18 Ահա ես վաղն այս ժամանակ այնպիսի սաստիկ կարկուտ կտեղացնեմ, որպիսին երբեք չի եղել Եգիպտոսում՝ նրա հիմնադրման օրից մինչև այժմ։

19 Հիմամա՛րդուղարկիր և հավաքի՛ր քո հոտերը և ինչ որ ունես դաշտում.որովհետևդաշտում գտնվող և տների մեջ չմտած բոլոր մարդկանց և բոլոր անասունների վրա կարկուտ է իջնելու, և նրանք ոչնչանալու են””»։

20 Փարավոնի ծառաներից նա, ով վախենում էր Տիրոջ խոսքերից, իր ծառաներին և հոտերը հավաքեց տների մեջ։

21 Իսկ ով որ ուշադրություն չդարձրեց Տիրոջ խոսքերին, դաշտում թողեց իր ծառաներին և իր հոտերը։

22 Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր դեպի երկինք, և թող կարկուտ թափվի Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց և անասունների վրա, Եգիպտոսի երկրում եղած արտերի բոլոր խոտերի վրա»։

23 Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի երկինք, և Տերը որոտ ու կարկուտ ուղարկեց, և երկրի վրա կրակ էր վազում։ Տերը կարկուտ տեղացրեց Եգիպտոսի երկրի վրա։

24 Կարկուտ եղավ, և կարկուտի հետ խառնված կրակ տեղաց. շատ սաստիկ էր, որ դրա նմանը չէր եղել Եգիպտոսի ամբողջ երկրում ազգի առաջացումից ի վեր։

25 Կարկուտը հարվածեց Եգիպտոսի ամբողջ երկրի դաշտերում եղած ամեն ինչին՝ մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտի բոլոր խոտերին և կոտրատեց դաշտի բոլոր ծառերը։

26 Կարկուտ չտեղաց միայն Գեսեմի երկրում, որտեղ գտնվում էին Իսրայելի որդիները։

27 Փարավոնըմարդուղարկեց, կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի. արդար էՏերը,իսկ ես և իմ ժողովուրդը հանցավոր ենք։

28 Աղաչե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտներն ու կարկուտը դադարեցնի։ Ես ձեզ կարձակեմ, և այլևսայստեղչեք մնա»։

29 Մովսեսն ասաց նրան. «Հենց որ դուրս գամ քաղաքից, ձեռքերս կտարածեմ դեպի Տերը. որոտները կդադարեն, և այլևս կարկուտ չի լինի, որպեսզի իմանաս, որ երկիրը Տիրոջն է։

30 Բայց ես գիտեմ, որ դու և քո ծառաները դեռ չեք վախենում Տեր Աստծուց»։

31 Կտավատն ու գարին կարկտահար եղան, որովհետև գարին հասած էր, և կտավատը՝ սերմ բռնած։

32 Բայց ցորենը և հաճարը կարկտահար չեղան, որովհետև դրանք ուշ են հասունանում։

33 Մովսեսը, փարավոնի մոտից ելնելով, գնաց քաղաքից դուրս։ Նա ձեռքերը տարածեց դեպի Տերը, և որոտներն ու կարկուտը դադարեցին, և անձրև չտեղաց երկրի վրա։

34 Երբ փարավոնը տեսավ, որ անձրևը, կարկուտը և որոտը դադարել են, դարձյալ մեղանչեց. և կարծրացրեց սիրտը, ինքը և իր ծառաները։

35 Եվայսպեսփարավոնի սիրտը կարծրացավ, և Իսրայելի որդիներին չարձակեց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 10

8. Մորեխներ

1 Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ, որովհետև ես կարծրացրի նրա և նրա ծառաների սիրտը, որպեսզի իմ այս նշանները ցույց տամ նրանց մեջ,

2 և որպեսզի դու պատմես քո որդուն և քո որդու որդուն, թե ինչ եմ արել եգիպտացիներին և թե ինչ նշաններ եմ ցույց տվել նրանց։ Եվ դուք կգիտենաք, որ ես եմ Տերը»։

3 Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. “Մինչև ե՞րբ չես ուզենալու խոնարհվել իմ առաջ։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։

4 Որովհետև եթե չուզենաս արձակել իմ ժողովրդին, ահա վաղը մորեխ կուղարկեմ քո սահմանների վրա։

5 Դրանք կծածկեն երկրի երեսը, ևոչ ոքչի կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն, ինչ որ փրկվել մնացել է կարկուտից, և կուտեն արտերի մեջ բուսած ձեր բոլոր ծառերը։

6 Կլցվեն քո տները, քո բոլոր ծառաների տները և բոլոր եգիպտացիների տները, որ ո՛չ քո հայրերը և ո՛չ էլ քո հայրերի հայրերը երբեք չեն տեսել երկրի վրա իրենց ծնված օրից մինչև այսօր”»։Մովսեսըդուրս եկավ փարավոնի մոտից։

7 Փարավոնի ծառաներն իրեն ասացին. «Մինչև ե՞րբ սա որոգայթ պիտի լինի մեզ համար։ Արձակի՛ր այս մարդկանց, որ պաշտեն իրենց Տեր Աստծուն։ Մի՞թե դեռ չես տեսնում, որ Եգիպտոսը կործանվում է»։

8 Մովսեսին և Ահարոնին վերադարձրին փարավոնի մոտ։ Փարավոնը նրանց ասաց. «Գնացեք պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն. ովքե՞ր են գնացողները»։

9 Մովսեսը պատասխանեց. «Մենք գնալու ենք մեր երիտասարդներով և մեր ծերերով, մեր տղաներով և մեր աղջիկներով, գնալու ենք մեր հոտերով և մեր արջառներով, որովհետև դա Տիրոջ տոն է մեզ համար»։

10 Փարավոննասաց նրանց. «Այդպես թող լինի. Տերը ձեզ հետ. ես ձեզ կարձակեմ, բայց ինչո՞ւ երեխաների հետ։ Պարզ է, որ դուք չար մտադրություն ունեք։

11 Ոչ այդպես, այլ գնացե՛ք դուք՝ տղամարդիկդ, և պաշտե՛ք Տիրոջը, քանի որ դուք այդ էիք ուզում»։ Եվ դուրս արեցին նրանց փարավոնի առջևից։

12 Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ Եգիպտոսի երկրի վրա, որ մորեխներ ելնեն Եգիպտոսի երկրի վրա ու խժռեն երկրի ամբողջ խոտը, ամենը, ինչ որ թողել է կարկուտը»։

13 Մովսեսը մեկնեց իր գավազանը Եգիպտոսի երկրի վրա. և Տերն արևելյան հողմ փչել տվեց երկրի վրա այդ ամբողջ օրը և ամբողջ գիշերը։ Երբ առավոտ եղավ, արևելյան հողմը մորեխ բերեց։

14 Մորեխները ելան Եգիպտոսի ամբողջ երկրի վրա և Եգիպտոսի սահմանների վրա։ Շատ սաստիկ էր. դրանից առաջ այդքան մորեխ չէր եղել և դրանից հետո էլ չեղավ։

15 Մորեխըծածկեց ամբողջ երկրի ներսը, և երկիրը մթնեց։ Եվ կերան երկրի ամբողջ խոտը և կարկուտից փրկված ծառերի բոլոր պտուղները։ Ծառերի վրա և դաշտի խոտերի վրա ոչ մի կանաչ բան չմնաց Եգիպտոսի ամբողջ երկրում։

16 Փարավոնն իսկույն կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի ձեր Տեր Աստծու և ձեր դեմ։

17 Այժմ խնդրում եմ, այս անգա՛մ էլ ներեք իմ հանցանքը և աղաչե՛ք ձեր Տեր Աստծուն, որ ինձանից միայն այս մահը հեռացնի»։

18 Մովսեսը փարավոնի մոտից դուրս ելավ և աղաչեց Տիրոջը։

19 Տերն արևմտյան սաստիկ մի հողմ ուղարկեց, որը մորեխն առավ ու քշեց Կարմիր ծովը։ Եգիպտոսի բոլոր սահմաններում մի հատ մորեխ չմնաց։

20 Բայց Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չարձակեց Իսրայելի որդիներին։

9. Թանձր խավար

21 Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ դեպի երկինք, որպեսզի խավար լինի Եգիպտոսի վրա, շոշափելի խավար»։

22 Մովսեսն իր ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Եգիպտոսի ամբողջ երկրի վրա երեք օր թանձր խավար եղավ։

23 Մարդ մարդու չէր տեսնում. երեք օր ոչ ոք իր տեղից վեր չկացավ։ Բայց Իսրայելի բոլոր որդիների համար իրենց բնակավայրերում լույս էր։

24 Փարավոնը կանչեց Մովսեսին և ասաց. «Գնացե՛ք և պաշտե՛ք Տիրոջը. թող մնան միայն ձեր հոտերն ու արջառները. ձեր ընտանիքներն էլ թող գնան ձեզ հետ»։

25 Մովսեսն ասաց. «Դու պետք է մեր ձեռքը զոհեր և ողջակեզներ էլ տաս, որպեսզի մատուցենք մեր Տեր Աստծուն։

26 Մեր հոտերն էլ մեզ հետ պիտի գնան. դրանցից մի կճղակ անգամ չպիտի մնա, որովհետև դրանցից ենք վերցնելու մեր Տեր Աստծուն զոհելու համար։ Մինչև այնտեղ գնալը մենք չգիտենք, թե ի՛նչ պիտի զոհենք Տիրոջը»։

27 Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չկամեցավ արձակել նրանց։

28 Փարավոնն ասաց նրան. «Գնա՛ իմ մոտից, զգուշացի՛ր քո անձի համար, որ այլևս իմ երեսը չտեսնես, որովհետև այն օրը, որ իմ երեսը տեսնես, պիտի մեռնես»։

29 Մովսեսն ասաց. «Լավ ես ասում. այլևս քո երեսը չեմ տեսնի»։