Categories
ԵԶՐԱՍ

ԵԶՐԱՍ 1

Կյուրոսը թույլատրում է հրեաների վերադարձը

1 Եվ պարսից Կյուրոս թագավորի առաջին տարում, Երեմիայի բերանովասվածՏիրոջ խոսքը կատարելու համար, Տերը զարթնեցրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա պատգամ ուղարկեց իր ողջ թագավորության մեջ, նաև հրովարտակ արձակեց՝ ասելով.

2 «Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. “Երկրի բոլոր թագավորություններն ինձ է տվել երկնքի Աստվածը՝ Տերը, և նա ինձ պատվիրեց, որ Հուդա երկրի Երուսաղեմ քաղաքում իր համար մի տուն շինեմ։

3 Ձեզանից ամեն մեկը, ով որ նրա ժողովրդից է, իր Աստվածն իր հետ լինի, թող ելնի Երուսաղեմ, որ Հուդայում է, ևշինիԻսրայելի Աստծու՝ Տիրոջ տունը. նա է Աստված, որ Երուսաղեմում է։

4 Իսկ մնացած բոլորը՝ ամեն տեղերից, ուր էլ որ պանդուխտ լինի նա, նրան թող օգնեն արծաթով և ոսկով, ունեցվածքով և անասուններով՝ Երուսաղեմում եղող Աստծու տան համար կամավոր ընծաների հետ”»։

5 Այն ժամանակ վեր կացան Հուդայի և Բենիամինի տոհմապետները և քահանաները և ղևտացիները, ամենքը, ում հոգին զարթնեցրեց Աստված, որ ելնեն գնան շինելու Երուսաղեմում եղող Աստծու տունը։

6 Եվ նրանց շուրջը բոլոր եղողները օգնեցին նրանց արծաթի անոթներով, ոսկով, ունեցվածքով և անասուններով ու թանկագին բաներով, բացի այն ամենից, որ կամովին ընծայեցին։

7 Եվ Կյուրոս թագավորը դուրս հանեց Տիրոջ տան անոթները, որ Երուսաղեմից տարել էր Նաբուգոդոնոսորը և դրանք դրել էր իր աստծո տանը։

8 Եվ պարսից Կյուրոս թագավորը դրանք դուրս հանեց Միթրիդատ գանձապետի ձեռքով, հաշվեց դրանք և հանձնեց Հուդայի իշխան Սասբասարին։

9 Եվ այս է դրանց թիվը. երեսուն ոսկե կոնք, հազար արծաթե կոնք, քսանինը դանակ.

10 երեսուն ոսկե տաշտ, չորս հարյուր տասը երկրորդ կարգի արծաթե տաշտ և հազար ուրիշ անոթներ։

11 Ոսկե և արծաթե բոլոր անոթները հինգ հազար չորս հարյուրն էին։ Սասբասարը բոլորն իր հետ վերցրեց գերիներին Բաբելոնից Երուսաղեմ տանելիս։

Categories
ԵԶՐԱՍ

ԵԶՐԱՍ 2

Գերությունից վերադարձած հրեաների թիվը

1 Եվ սրանք են Հուդայի գավառացիները, որոնք վերադարձան գերությունից, որոնց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Բաբելոն էր տարել, և որոնք հետ դարձան Երուսաղեմ և Հուդա՝ ամեն մարդ իր քաղաքը։

2 Նրանք եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Սարայիայի, Հռեեղիայի, Մուրթքեի, Բաղասանի, Մասփարի, Բագուեի, Հռեումի, Բաանայի հետ։

3 Ահա Իսրայելի ժողովրդի մարդկանց թիվը. Փարոսի որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու.

4 Սափատիայի որդիները՝ երեք հարյուր յոթանասուներկու.

5 Արահի որդիները՝ յոթ հարյուր յոթանասունհինգ.

6 Փաաթ-Մովաբի որդիները՝ Հեսուի և Հովաբի որդիներից՝ երկու հազար ութ հարյուր տասներկու.

7 Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս.

8 Զաթուի որդիները՝ ինը հարյուր քառասունհինգ.

9 Զաքքայի որդիները՝ յոթ հարյուր վաթսուն.

10 Բանիի որդիները՝ վեց հարյուր քառասուներկու.

11 Բեբայիի որդիները՝ վեց հարյուր քսաներեք.

12 Աղգադի որդիները՝ հազար երկու հարյուր քսաներկու.

13 Ադոնիկամի որդիները՝ վեց հարյուր վաթսունվեց.

14 Բագուեի որդիները՝ երկու հազար հիսունվեց.

15 Ադինի որդիները՝ չորս հարյուր հիսունչորս.

16 Ատերի որդիները Եզեկիայից՝ իննսունութ.

17 Բեսեեի որդիները՝ երեք հարյուր քսաներեք.

18 Հորայի որդիները՝ հարյուր տասներկու.

19 Հասումի որդիները՝ երկու հարյուր քսաներեք.

20 Գաբերի որդիները՝ իննսունհինգ.

21 Բեթլեհեմի որդիները՝ հարյուր քսաներեք.

22 Նետոփայի մարդիկ՝ հիսունվեց.

23 Անաթովթի մարդիկ՝ հարյուր քսանութ.

24 Ազամոթի որդիները՝ քառասուներկու.

25 Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի որդիները՝ յոթ հարյուր քառասուներեք.

26 Ռամայի ու Գաբայի որդիները՝ վեց հարյուր քսանմեկ.

27 Մաքմասի մարդիկ՝ հարյուր քսաներկու.

28 Բեթելի և Գայիի մարդիկ՝ երկու հարյուր քսաներեք.

29 Նաբավի որդիները՝ հիսուներկու.

30 Մակեբիսի որդիները՝ հարյուր հիսունվեց.

31 մյուս Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս.

32 Հարիմի որդիները՝ երեք հարյուր քսան.

33 Ղովդի, Ադիդի և Ովնովի որդիները՝ յոթ հարյուր քսանհինգ.

34 Երիքովի որդիները՝ երեք հարյուր քառասունհինգ.

35 Սենաայի որդիները՝ երեք հազար վեց հարյուր երեսուն։

36 Քահանաները՝ Հեսուի տնից՝ Հեդայիայի որդիները՝ ինը հարյուր յոթանասուներեք.

37 Եմմերի որդիները՝ հազար հիսուներկու.

38 Փասուրի որդիները՝ հազար երկու հարյուր քառասունյոթ.

39 Հարիմի որդիները՝ հազար տասնյոթ։

40 Ղևտացիները՝ Ովդուիայի որդիներից՝ Հեսուի և Կադմիելի որդիները՝ յոթանասունչորս։

41 Երգիչները՝ Ասափի որդիները՝ հարյուր քսանութ։

42 Դռնապանների որդիները՝ Սեղղումի որդիները, Ատերի որդիները, Տեղմոնի որդիները, Ակկուբի որդիները, Ատիտայի որդիները, Սուբայի որդիները, բոլորը միասին՝ հարյուր երեսունինը։

43 Նաթանայիմները՝ Սիայի որդիները, Ասուփայի որդիները, Տաբաովթի որդիները,

44 Կերոսի որդիները, Սիահայի որդիները, Փադոնի որդիները,

45 Ղաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Ակկուբի որդիները,

46 Ագաբի որդիները, Սաղամեի որդիները, Անանի որդիները,

47 Գեդդելի որդիները, Գաաբի որդիները, Ռեայիայի որդիները,

48 Ռասինի որդիները, Նեկոդայի որդիները, Գազամի որդիները,

49 Ոզայի որդիները, Փասեի որդիները, Բասիի որդիները,

50 Ասենայի որդիները, Մովանիմի որդիները, Նեփուսիմի որդիները,

51 Բակբոկի որդիները, Ակուփայի որդիները, Արուրի որդիները,

52 Բասաղոթի որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները,

53 Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները,

54 Նեսիայի որդիները, Ատեփայի որդիները,

55 Սողոմոնի ծառաների որդիները՝ Սոտեի որդիները, Սոփերաթի որդիները, Փարեդայի որդիները,

56 Հեղայի որդիները, Դերկոնի որդիները, Գեդդելի որդիները,

57 Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասեբայիմի որդիները, Ամիի որդիները.

58 բոլոր նաթանայիմների և Սողոմոնի ծառաների որդիները՝ երեք հարյուր իննսուներկու։

59 Եվ սրանք էին, որ եկան Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդանից, Եմմերից և չկարողացան ցույց տալ իրենց հայրերի տունը, և թե Իսրայելի սերունդ են իրենք՝

60 Դաղայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները՝ վեց հարյուր հիսուներկումարդ։

61 Եվ քահանաների որդիներից Աբաիայի որդիները, Ակկուսի որդիները, Բերզելիի որդիները, որ գաղաադացի Բերզելիի աղջիկներից կին առնելով՝ նրանց անունով կոչվեցին։

62 Սրանք որոնեցին իրենց ազգաբանության գիրքը, բայց չգտան, որի պատճառով էլ նրանց զրկեցին քահանայությունից։

63 Եվ Աթարսաթան ասաց նրանց. «Ամենասուրբ բաներից չուտեն, մինչև որ վեր չկենա մի քահանա Ուրիմով և Թումիմով»։

64 Ամբողջ ժողովուրդը միասին քառասուներկու հազար երեք հարյուր վաթսուն էր,

65 բացի նրանց ծառաներից և աղախիններից, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթն էին. նրանց հետ նաև երկու հարյուր երգիչներ և երգչուհիներ կային։

66 Նրանց ձիերը՝ յոթ հարյուր երեսունվեց, նրանց ջորիները՝ երկու հարյուր քառասունհինգ,

67 նրանց ուղտերը՝ չորս հարյուր երեսունհինգ, էշերը՝ վեց հազար յոթ հարյուր քսան։

68 Եվ տոհմապետներիցոմանք,երբ Երուսաղեմում եղող Տիրոջ տունը գնացին, կամավոր ընծաներ տվեցին Աստծու տանը՝ այն իր տեղում վերականգնելու համար։

69 Իրենց կարողության չափ գործի գանձարանին տվեցին վաթսունմեկ հազար ոսկի և հինգ հազար արծաթ և հարյուր քահանայական պատմուճան։

70 Եվայսպեսքահանաները և ղևտացիները և ժողովրդից եղողները և երգիչներն ու դռնապաններն ու նաթանայիմները բնակվեցին իրենց քաղաքներում, և բոլոր իսրայելացիները՝ իրենց քաղաքներում։

Categories
ԵԶՐԱՍ

ԵԶՐԱՍ 3

Պաշտամունքը նորից սկսվում է

1 Եվ երբ հասավ յոթերորդ ամիսը, և Իսրայելի որդիներն իրենց քաղաքներում էին, ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց Երուսաղեմում։

2 Այն ժամանակ վեր կացավ Հովսեդեկի որդի Հեսուն, և նրա քահանա եղբայրները, Սաղաթիելի որդի Զորաբաբելն ու նրա եղբայրները և շինեցին Իսրայելի Աստծու սեղանը՝ նրա վրա ողջակեզներ մատուցելու համար, ինչպես որ գրված է Աստծու մարդու՝ Մովսեսի գրքում։

3 Եվ սեղանը վերականգնեցին իր տեղում, որովհետև վախենում էին այն երկրների ժողովուրդներից, և նրա վրա Տիրոջը ողջակեզներ մատուցեցին՝ առավոտյան և երեկոյան ողջակեզները։

4 Գրվածի համաձայն կատարեցին Տաղավարահարաց տոնը և ամեն օրվա ողջակեզները՝ յուրաքանչյուր օրվա համար ըստ կանոնի սահմանված թվով։

5 Իսկ դրանից հետո՝ մշտնջենական ողջակեզը և ամսագլուխներինը, Տիրոջ բոլոր սուրբ տոներինը և Տիրոջը ամեն մի կամավոր նվեր ընծայողինը։

6 Յոթերորդ ամսի առաջին օրից սկսեցին ողջակեզներ մատուցել Տիրոջը, բայց Տիրոջ տաճարի հիմքը դրված չէր։

7 Եվ փող տվեցին քարհատներին ու հյուսներին, ուտելիք, խմելիք և յուղ՝ սիդոնացիներին և տյուրացիներին, որ Լիբանանից ծովով եղևնու փայտ բերեն Հոպպե, ինչպես որ նրանց արտոնել էր պարսից Կյուրոս թագավորը։

8 Եվ նրանց Երուսաղեմ՝ Աստծու տունը գնալու երկրորդ տարվա երկրորդ ամսում Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն ու նրանց եղբայրները՝ քահանաները և ղևտացիները և գերությունից Երուսաղեմ բոլոր եկողները, սկսեցինգործըև քսան տարեկանից բարձր ղևտացիներին վերակացու դրեցին Տիրոջ տան գործերի վրա։

9 Եվ Հեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կադմիելն ու նրա որդիները՝ Հուդայի որդիները, մեկմարդուպես վեր կացան՝ իբրև վերակացու Աստծու տան գործն անելու համար.նույնպեսև Ենադադի որդիները, նրանց որդիները և նրանց եղբայրները՝ ղևտացիները։

10 Եվ երբ ճարտարապետները Տիրոջ տաճարի հիմքը դրեցին, այն ժամանակ կանգնեցրին զգեստավորված քահանաներին՝ փողերով, և ղևտացիներին՝ Ասափի որդիներին՝ ծնծղաներով՝ Իսրայելի Դավիթ թագավորի կարգադրության համաձայն Տիրոջն օրհնելու համար։

11 Տիրոջն օրհնելով փոխնիփոխ երգում էին՝ գովելով, թե բարի է, թե նրա ողորմությունը հավիտյան է Իսրայելի վրա, և ամբողջ ժողովուրդը բարձրաձայն աղաղակում էր՝ Տիրոջ տան հիմքը դրվելու համար Տիրոջն օրհնելով։

12 Քահանաներից, ղևտացիներից, տոհմապետներից ու ծերերից շատերը, որոնք տեսել էին նախկին տունը, իրենց աչքի առաջ այս տունը հիմնադրվելիս բարձրաձայն լալիս էին, իսկ շատերն ուրախացած աղաղակելով գոչում էին։

13 Եվ ժողովուրդը չէր կարողանում զանազանել ուրախության աղաղակի ձայնը ժողովրդի լացի ձայնից, որովհետև ժողովուրդը մեծ աղաղակ էր բարձրացրել, և ձայնը հեռվից էր լսվում։

Categories
ԵԶՐԱՍ

ԵԶՐԱՍ 4

Տիրոջ տաճարի շինարարության արգելումը

1 Եվ երբ Հուդայի և Բենիամինի թշնամիները լսեցին, որ գերությունից վերադարձողներն Իսրայելի Տեր Աստծու համար տաճար են շինում,

2 մոտեցան Զորաբաբելին և տոհմապետներին ու ասացին նրանց. «Մենքէլձեզ հետ կառուցենք, որովհետև մենքէլձեզ պես ձեր Աստծուն ենք փնտրում և նրան ենք զոհ մատուցում Ասորեստանի Ասորդան թագավորի օրերից ի վեր, որը մեզ այստեղ բերեց»։

3 Եվ Զորաբաբելը, Հեսուն և Իսրայելի մյուս տոհմապետներն ասացին նրանց. «Ձեզ և մեզ վայել չէմիասինկառուցել մեր Աստծու տունը. մենք պետք է մենակ շինենք Իսրայելի Տեր Աստծու համար, ինչպես որ մեզ պատվիրել է պարսից արքան՝ Կյուրոս թագավորը»։

4 Եվ այն երկրի ժողովուրդը թուլացնում էր Հուդայի ժողովրդի ձեռքերը և նրանց խանգարում կառուցելու։

5 Նրանց դեմ խորհրդականներ էին վարձում նրանց մտադրությունը խափանելու համար՝ պարսից Կյուրոս թագավորի բոլոր օրերում և մինչև պարսից Դարեհ թագավորի թագավորելը։

6 Իսկ Ասուերոսի թագավորության ժամանակ՝ նրա թագավորության սկզբում, ամբաստանագիր գրեցին Հուդայի և Երուսաղեմի բնակիչների դեմ։

7 Արտաշեսի օրոք Բեսեղամը, Միթրիդատը, Տաբեելը և մյուս ընկերները գրեցին պարսից Արտաշես թագավորին. նամակն ասորերեն, և մեկնությունն էլ ասորերեն էր։

8 Այսպես Հռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը Երուսաղեմի դեմ Արտաշես թագավորին մի նամակ գրեցին։

Երուսաղեմի շինարարության արգելումը

9 Այն ժամանակնամակն ուղարկեցինՀռեում խորհրդապետը և Սամսա ատենադպիրը և նրանց մյուս ընկերները՝ դինացիները, ափարսաթաքացիները, տարփաղեցիները, ափերսացիները, արքուեցիները, բաբելոնացիները, շուշանացիները, դավեցիները, եղամացիները։

10 Եվ մնացած ազգերը, որոնց մեծ և պատվական Ասենափարը տեղափոխեց և բնակեցրեց Սամարիայի քաղաքներում, և մյուսները, որ Գետի այս կողմում են և այլն։

11 Ահա այն նամակի պատճենը, որ ուղարկեցին նրան.

«Արտաշես թագավորիդ. քո ծառաները՝ Գետի այս կողմի մարդիկս և այլն։

12 Թագավորիդ թող հայտնի լինի, որ այն հրեաները, որ քո մոտից դուրս եկան, եկել են մեզ մոտ՝ Երուսաղեմ, և շինում են այդ ապստամբ ու զզվելի քաղաքը և նորոգում են նրա պարիսպները, հիմքերն էլ դրել են։

13 Այժմ թող հայտնի լինի քեզ՝ թագավորիդ, որ եթե քաղաքը վերաշինվի, և նրա պարիսպները նորոգվեն, նրանք հարկ, տուրք և մաքս չեն տա, և վերջը վնաս կբերի թագավորներին։

14 Արդ, որովհետև ամենքս պալատից ենք ստանում մեր ապրուստը, և մեզ չի վայելում թագավորիդ վնասը տեսնել, այդ պատճառով էլ ուղարկում և հայտնում ենք քեզ՝ թագավորիդ,

15 որ որոնեն քո հայրերի հիշատակարաններում, և դու կիմանաս, որ այս քաղաքը մի ապստամբ քաղաք է եղել և թագավորին ու գավառներին վնասակար, և հին ժամանակներից նրա մեջ դավաճանություն է եղել, և դրա համար այդ քաղաքը ավերակ է դարձել։

16 Մենք տեղեկացնում ենք թագավորիդ, որ եթե այս քաղաքը շինվի, և նրա պարիսպները նորոգվեն, ապա Գետի այս կողմում քեզ բաժին չի լինի»։

17 Թագավորը պատգամ ուղարկեց Հռեում խորհրդապետին և Սամսա ատենադպրին ու նրանց մյուս ընկերներին, որ բնակվում էին Սամարիայում, և մնացածներին, որ Գետի այն կողմում էին.

18 «Ողջույն և այլն։ Նամակը, որ մեզ էիք ուղարկել, հայտնապես կարդացվեց իմ առջև։

19 Եվ ես հրամայեցի, և որոնեցին ու գտան, որ այդ քաղաքը հին ժամանակներից ընդդիմացել է թագավորներին, և դրա մեջ ապստամբություն ու դավաճանություն է եղել։

20 Եվ հզոր թագավորներ են եղել Երուսաղեմում, որ տիրել են Գետի ամբողջ այդ կողմին, և հարկ, տուրք և մաքս է տրվել նրանց։

21 Այժմ հրամայե՛ք, որ այդ մարդկանց արգելեն, և այդ քաղաքը չշինվի, մինչև որ իմ կողմից հրաման չտրվի։

22 Եվ զգո՛ւյշ եղեք, որ այս մասին անհոգ չլինեք. ինչո՞ւ չարիքը մեծանա թագավորներին վնասելու համար»։

23 Երբ Արտաշես թագավորի նամակի պատճենը կարդացվեց Հռեումի և Սամսա ատենադպրի ու նրանց ընկերների առջև, իսկույն շտապելով գնացին Երուսաղեմ՝ հրեաների մոտ, և բռնությամբ ու ուժով խանգարեցին նրանց։

24 Այդ ժամանակ խափանվեց Երուսաղեմում եղող Աստծու տան գործը և ընդհատված մնաց մինչև պարսից Դարեհ թագավորի թագավորության երկրորդ տարին։

Categories
ԵԶՐԱՍ

ԵԶՐԱՍ 5

Տաճարի կառուցումը նորից սկսվում է

1 Եվ Անգե մարգարեն և Ադդովի որդի Զաքարիա մարգարեն Իսրայելի Աստծու անունով Հրեաստանում և Երուսաղեմում եղող հրեաներին մարգարեություն արեցին։

2 Այդ ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն վեր կացան և սկսեցին շինել Երուսաղեմում եղող Աստծու տունը, և Աստծու մարգարեները նրանց հետ էին և օգնում էին նրանց։

3 Այդ ժամանակ նրանց մոտ եկան Գետի այս կողմի իշխան Թաթանային և Սաթրաբուզանն ու նրանց ընկերները և այսպես ասացին նրանց. «Ո՞վ է ձեզ հրաման տվել այս տունը շինելու և այս պարիսպները նորոգելու»։

4 Այն ժամանակ ասացինք նրանց այն մարդկանց անունները, որոնք շինում են այս տունը։

5 Եվ իրենց Աստծու աչքը հրեաների ավագների վրա էր, և նրանց չարգելեցին, մինչև որ բանը հասնի Դարեհին, և նա այն ժամանակ սրա համար հրաման տա։

6 Ահա այն նամակի պատճենը, որ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, և Սաթրաբուզանը և Գետի այս կողմում եղող նրանց ընկերները՝ ափարսաքացիները, ուղարկեցին Դարեհ թագավորին։

7 Այսպես էր գրված այն պատգամում, որ ուղարկեցին նրան.

8 «Դարեհ թագավորին՝ շատ խաղաղություն. թագավորիդ թող հայտնի լինի, որ գնացինք Հրեաստանի գավառը՝ մեծ Աստծու տունը. այն կառուցում են մեծ քարերով և փայտ են դնում պատերում, և այս գործն արագությամբ է ընթանում և նրանց ձեռքին հաջողվում է։

9 Հետո մենք հարցրինք այն ավագներին՝ նրանց այսպես ասելով. “Ձեզ ո՞վ է հրաման տվել այս տունը շինելու և այս պարիսպները նորոգելու”։

10 Նաև նրանց անունները հարցրինք իրենցից՝ քեզ հայտնելու համար այն մարդկանց անունները, որ նրանց գլխավորներն են։

11 Եվ նրանք այսպես պատասխանեցին մեզ՝ ասելով. “Մենք երկնքի և երկրի Աստծու ծառաներն ենք և շինում ենք այն տունը, որ շինված էր շատ տարիներ առաջ, որը Իսրայելի մի մեծ թագավոր շինել և ամբողջացրել էր։

12 Բայց որովհետև մեր հայրերը բարկացրին երկնքի Աստծուն, նա նրանց Բաբելոնի քաղդեացի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը մատնեց, և նա քանդեց այս տունը, իսկ ժողովրդին գերի տարավ Բաբելոն։

13 Բայց Բաբելոնի Կյուրոս թագավորի առաջին տարում Կյուրոս թագավորը հրաման տվեց կառուցել Աստծու այս տունը։

14 Նաև Աստծու տան ոսկե և արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմի տաճարից և դրանք տարել Բաբելոնի տաճարը, որոնք Կյուրոս թագավորը հանեց Բաբելոնի տաճարից և տվեց Սասբասար անունով մարդուն, որին նախարար նշանակեց։

15 Եվ նրան ասաց. “Վերցրո՛ւ այս անոթները և գնա՛, տա՛ր դրանք Երուսաղեմի տաճարը, և թող Աստծու տունը շինվի իր տեղում”։

16 Այդ ժամանակ այս Սասբասարը եկավ և Երուսաղեմում եղող Աստծու տան հիմքը գցեց, և այդ ժամանակից մինչև հիմա կառուցվում է և չի ավարտվել”։

17 Եվ արդ, եթե թագավորին հաճելի է, թող որոնեն այդտեղ՝ Բաբելոնի թագավորական գանձարանում, թե արդյոք Կյուրոս թագավորի կողմից հրամա՞ն է տրվել, որ Երուսաղեմում կառուցվի Աստծու այս տունը, և այս մասին թագավորի կամքը թող ուղարկեն մեզ»։

Categories
ԵԶՐԱՍ

ԵԶՐԱՍ 6

Կյուրոս կայսեր հրամանագիրը գտնվում է

1 Այդ ժամանակ Դարեհ թագավորը հրաման տվեց, և որոնեցին դիվանատանը, որտեղ գանձերն էին պահում Բաբելոնում։

2 Եվ Մարաց գավառի Եկբատանայի պալատում գտնվեց մի թերթ, և այսպես էր գրված նրանում.

«Հիշատակարան.

3 Կյուրոս թագավորի առաջին տարում Կյուրոս թագավորը հրաման տվեց Երուսաղեմում եղող Աստծու տան մասին. “Այդ տունը թող շինվի իբրև մի տեղ, որտեղ զոհեր են մատուցում, և թող նրա հիմքերը հաստատվեն. նրա բարձրությունը՝ վաթսուն կանգուն, նրա լայնությունը՝ վաթսուն կանգուն.

4 մեծ քարերից՝ երեք շարք և նոր փայտից՝ մեկ շարք, և ծախսը արքունիքից թող տրվի։

5 Նաև՝ Աստծու տան ոսկե և արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղեմում եղող տաճարից և բերել Բաբելոն, թող հետ տրվեն և տարվեն Երուսաղեմի տաճարը՝ իրենց տեղը, և դրվեն Աստծու տանը”։

Դարեհ կայսրը հրամայում է գործը շարունակել

6 Ուրեմն Գետի այն կողմի իշխան Թաթանային, Սաթրաբուզանը և Գետի այն կողմում նրանց ընկերները՝ ափարսաքացիները, թող հեռանան այդտեղից։

7 Թո՛ւյլ տվեք Աստծու այդ տան գործը. հրեաների նախարարը և հրեաների ավագները թող իր տեղում կառուցեն Աստծու այդ տունը։

8 Եվ իմ կողմից հրաման է տրվում, թե ինչ պետք է անեք հրեաների ավագների հանդեպ Աստծու այդ տունը շինելիս, այսինքն՝ արքունի կալվածքից՝ Գետի այն կողմի տուրքից, շուտափույթ տրվեն ծախսերն այդ մարդկանց, որ խոչընդոտ չլինի։

9 Եվ ինչ որ պետք է՝ թե՛ արջառներ, թե՛ խոյեր և թե՛ գառներ ողջակեզի համար երկնքի Աստծուն, նաև ցորեն, աղ, գինի և յուղ, ինչպես որ կասեն Երուսաղեմում եղող քահանաները, թող ամեն օր անպակաս տրվի նրանց։

10 Որ երկնքի Աստծուն անուշահոտ զոհեր մատուցեն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար։

11 Եվ իմ կողմից հրաման է տրվում, թե ով փոխի այս պատգամը, նրա տնից թող մի փայտ հանեն, և նա վեր հանվելով դրա վրա գամվի, և այդ պատճառով նրա տունը աղբանոցի վերածվի։

12 Եվ այն Աստվածը, որի անունը բնակվում է այնտեղ, կկործանի ամեն մի թագավորի և ժողովրդի, որոնք իրենց ձեռքը կմեկնեն փոխելուայս հրամանը,որ ավերեն Աստծու այս տունը, որ Երուսաղեմում է։ Ես՝ Դարեհս, տվեցի այս հրամանը. թող շուտով կատարվի»։

Տաճարի նավակատիքը

13 Այդ ժամանակ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, Սաթրաբուզանը և նրանց ընկերները, ինչպես որ Դարեհ թագավորն էրհրամանուղարկել, շուտով այդպես էլ արեցին։

14 Եվ հրեաների ավագները շինում էին, և Անգե մարգարեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեություններով հաջողվում էր, և շինեցին ու վերջացրին Իսրայելի Աստծու հրամանով և պարսից Կյուրոս, Դարեհ և Արտաշես թագավորների հրամանով։

15 Եվ կառուցվեց այս տունը ադար ամսվա երրորդ օրը՝ Դարեհ թագավորի թագավորության վեցերորդ տարում։

16 Եվ Իսրայելի որդիները՝ քահանաները և ղևտացիները և գերությունից մյուս եկողները, Աստծու այս տան նավակատիքն արեցին ուրախությամբ։

17 Եվ Աստծու տան նավակատիքի համար զոհեցին հարյուր արջառ, երկու հարյուր խոյ, չորս հարյուր գառ և ամբողջ Իսրայելի համար, իբրև մեղքի պատարագ, Իսրայելի ցեղերի թվով՝ այծերից տասներկու նոխազ։

18 Քահանաներին իրենց կարգերով և ղևտացիներին իրենց դասերով ծառայության դրեցին Երուսաղեմում գտնվող Աստծու տանը, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում։

Զատիկը

19 Եվ գերությունից եկողները զատիկը կատարեցին առաջին ամսվա տասնչորսին։

20 Որովհետև քահանաներն ու ղևտացիները միասին սրբվեցին, ամենքը մաքուր էին, և զոհը մորթեցին գերությունից բոլոր վերադարձողների համար և իրենց եղբայրների, քահանաների և իրենց համար։

21 Եվ գերությունից վերադարձած իսրայելացիները և ամենքը, ով այն երկրի ազգերի պղծությունից ազատվել եկել էր նրանց մոտ՝ Իսրայելի Տեր Աստծուն փնտրելու համար, կերան։

22 Եվ յոթ օր ուրախություններով Բաղարջակերաց տոնը կատարեցին, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր. և Ասորեստանի թագավորի սիրտը դարձրեց դեպի նրանց՝ նրանց ձեռքը Աստծու տան գործում զորացնելու համար։

Categories
ԵԶՐԱՍ

ԵԶՐԱՍ 7

Եզրասը վերադառնում է Երուսաղեմ

1 Եվ այս բաներից հետո պարսից թագավոր Արտաշեսի թագավորության ժամանակ Եզրասը՝ որդին Սարաիայի՝ որդին Ազարիայի՝ որդին Քեղկիայի՝

2 որդին Սեղղումի՝ որդին Սադովկի՝ որդին Աքիտովբի՝

3 որդին Ամարիայի՝ որդին Ազարիայի՝ որդին Մարիոթի՝

4 որդին Զարիայի՝ որդին Ոզիի՝ որդին Բոկկիի՝

5 որդին Աբիսուայի՝ որդին Փենեհեսի՝ որդին Եղիազարի՝ որդին քահանայապետ Ահարոնի,

6 այս Եզրասը դուրս եկավ Բաբելոնից, և նա հմուտ դպիր էր Մովսեսի օրենքի, որ Իսրայելի Տեր Աստվածն էր տվել, և իր Տեր Աստծու ձեռքը նրա վրա լինելու համար թագավորը տվել էր նրան նրա բոլոր խնդրածները։

7 Եվ Իսրայելի որդիներից և քահանաներից, ղևտացիներից, երգիչներից, դռնապաններից և նաթանայիմներիցոմանքԱրտաշես թագավորի յոթերորդ տարում գնացին Երուսաղեմ։

8 Եվ նա Երուսաղեմ եկավ թագավորի յոթերորդ տարվա հինգերորդ ամսում։

9 Որովհետև առաջին ամսվա մեկին սկսվեց Բաբելոնից դուրս գալը, և հինգերորդ ամսվա մեկին եկավ Երուսաղեմ, որովհետև իր Աստծու բարի ձեռքն իր հետ էր։

10 Քանի որ Եզրասը պատրաստել էր իր սիրտը, որ Տիրոջ օրենքն ուսանի և կատարի և Իսրայելում օրենք ու դատաստան սովորեցնի։

Արտաշես թագավորի հրամանը Եզրասին

11 Ահա այն նամակի պատճենը, որ Արտաշես թագավորը տվեց Եզրաս քահանային, որ Իսրայելի մասին Տիրոջ տված պատվիրանների և նրա օրենքի դպիր էր։

12 «Թագավորների թագավոր Արտաշեսը՝ Եզրաս քահանային՝ երկնքի Աստծու օրենքի կատարյալ դպիրին և այլն։

13 Հրամայում եմ, որ իմ թագավորությունում գտնվող իսրայելացիներից, նրա քահանաներից ու ղևտացիներից ամեն ոք, ով կցանկանա Երուսաղեմ գնալ, քեզ հետ թող գնա։

14 Որովհետև դու ուղարկվում ես թագավորի և նրա յոթ խորհրդականների կողմից, որ քննես Հուդան և Երուսաղեմը քո Աստծու օրենքով, որ քո ձեռքին է։

15 Եվ տանես այն արծաթն ու ոսկին, որ թագավորը և նրա խորհրդականները հոժարակամ տվեցին Իսրայելի Աստծուն, որի տունը Երուսաղեմում է։

16 Եվ այն ամբողջ արծաթն ու ոսկին, որ գտար Բաբելոնի ողջ գավառում, այն կամավոր ընծաների հետ, որ ժողովուրդն ու քահանաները նվիրում են իրենց Աստծու տան համար, որ Երուսաղեմում է։

17 Որպեսզի շուտով այդ փողով արջառներ, խոյեր, գառներ և նրանց հացի ընծաները և թափելու նվերներն առնես և նրանց մատուցես Աստծու տան սեղանի վրա, որ Երուսաղեմում է։

18 Եվ ինչ որ քեզ ու քո եղբայրներին հաճելի լինի մնացած արծաթով և ոսկով անելու, ձեր Աստծու կամքի համաձա՛յն արեք։

19 Եվ այն անոթները, որ քեզ տրվեցին քո Աստծու տան պաշտամունքի համար, հանձնի՛ր Երուսաղեմում Աստծու առջև։

20 Եվ ուրիշ ինչ որ քո Աստծու տան համար պետք լինի, որ քեզ վայել է տալու, թագավորի գանձատնի՛ց տուր։

21 Ես՝ Արտաշես թագավորս, հրամայում եմ բոլոր գանձապետներին, որ Գետի այդ կողմում եք, որ ինչ որ Եզրաս քահանան՝ երկնքի Աստծու օրենքի դպիրը, ձեզնից ուզի, կատարեք.

22 մինչև հարյուր տաղանդ արծաթ, մինչև հարյուր քոռ ցորեն և մինչև հարյուր մար յուղ և աղ՝ առանց գրելու։

23 Այն ամենը, ինչ որ երկնքի Աստվածը հրամայել է, թող ճշտիվ կատարվի երկնքի Աստծու տան համար, որ բարկություն չգա թագավորության, թագավորի և նրա որդիների վրա։

24 Իմացա՛ծ եղեք, որ քահանաներից և ղևտացիներից, երգիչներից, դռնապաններից, նաթանայիմներից և Աստծու այս տան սպասավորներից ոչ մեկի վրա իրավունք չկա հարկ, տուրք և մաքս դնելու։

25 Եվ դու, ո՛վ Եզրաս, քո Աստծու իմաստությամբ, որ քեզանում է, դատավորներ և իշխաննե՛ր դիր, որ դատեն Գետի այն կողմում եղող ժողովրդին, այսինքն՝ քո Աստծու օրենքն իմացողներին, և ով որ չգիտի, նրան սովորեցրե՛ք։

26 Բայց ով որ չի կատարում քո Աստծու օրենքը և թագավորի օրենքը, նրան իսկույն թող դատաստան արվի կա՛մ մահով, կա՛մ աքսորով, կա՛մ տուգանքով և կա՛մ բանտարկությամբ»։

Եզրասը փառաբանում է Տիրոջը

27 Օրհնյալ լինի մեր հայրերի Տեր Աստվածը, որ այսպիսի միտք դրեց թագավորի սրտում՝ Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը փառավորելու,

28 և ինձ վրա դարձրեց թագավորի և նրա խորհրդականների, թագավորի բոլոր զորավոր իշխանների շնորհը։ Եվ ես զորացա, որովհետև իմ Տեր Աստծու ձեռքը ինձ վրա էր, և ինձ հետ գնալու համար Իսրայելի իշխաններին հավաքեցի։

Categories
ԵԶՐԱՍ

ԵԶՐԱՍ 8

Գերությունից վերադարձող ժողովուրդը

1 Սրանք են նրանց տոհմապետները և նրանց ազգաբանությունը, որ Բաբելոնի Արտաշես թագավորի թագավորության ժամանակ ինձ հետ վերադարձան։

2 Փենեհեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից՝ Դանիելը, Դավթի որդիներից՝ Քետտուսը.

3 Սեքենիայի որդիներից՝ Փարոսի որդիներից Զաքարիան, և նրա հետ հարյուր հիսուն մարդ հաշվառվեց.

4 Փաաթ-Մովաբի որդիներից՝ Զարիայի որդի Եղիովենային և նրա հետ երկու հարյուր մարդ.

5 Սեքենիայի որդիներից՝ Հազիելի որդին և նրա հետ երեք հարյուր մարդ.

6 Ադինի որդիներից՝ Հովնաթանի որդի Աբեդը և նրա հետ հիսուն մարդ.

7 Եղամի որդիներից՝ Գոթողիայի որդի Եսայիան և նրա հետ յոթանասուն մարդ.

8 Սափատիայի որդիներից՝ Միքայելի որդի Զաբադիան և նրա հետ ութսուն մարդ.

9 Հովաբի որդիներից՝ Հեքիելի որդի Աբդիան և նրա հետ երկու հարյուր տասնութ մարդ.

10 Սաղոմիթի որդիներից՝ Հոսեփիայի որդին և նրա հետ հարյուր վաթսուն մարդ.

11 Բեբայիի որդիներից՝ Բեբայիի որդի Զաքարիան և նրա հետ քսանութ մարդ.

12 Ազգադի որդիներից՝ Ակատանի որդի Հոհանանը և նրա հետ հարյուր տասը մարդ.

13 Ադոնիկամի որդիներից՝ վերջինները, որոնց անուններն են՝ Եղիփաղետ, Հեիել ու Սեմայիա, և նրանց հետ վաթսուն մարդ.

14 Բագուեի որդիներից՝ Ութային և Զաբուդը և նրանց հետ յոթանասուն մարդ։

Եզրասը տաճարի համար հավաքագրում է ղևտացիների

15 Եվ սրանց ես հավաքեցի Ահավա գնացող գետի եզերքին, և այնտեղ մնացինք երեք օր. նայեցի ժողովրդին ու քահանաներին, սակայն Ղևիի որդիներիցմարդչգտա։

16 Եվ կանչեցի Եղիազար, Արիել, Սեմայիա, Եղնաթան, Հարիբ, Եղնաթան, Նաթան, Զաքարիա և Մեսուղամ իշխաններին և Հովարիբ ու Եղնաթան իմաստուններին։

17 Նրանց պատվիրեցի, որգնանԱդդով իշխանի մոտ՝ Քասիփիակոչվածտեղը, և նրանց բերանը խոսք դրեցի, որ ասեն Ադդովին ու նրա եղբայր նաթանայիմներին Քասիփիա վայրում, որ մեզ համար պաշտոնյաներ բերեն մեր Աստծու տան համար։

18 Եվ մեր Աստծու բարի ձեռքը մեզ վրա լինելու համար մեզ մոտ բերեցին Իսրայելի որդի Ղևիի որդի Մոողիի որդիներից մի հանճարեղ մարդու, այսինքն՝ Սարաբիային և նրա որդիներին ու նրա եղբայրներին՝ տասնութմարդ.

19 Ասաբիային և նրա հետ Մերարիի որդիներից Եսայիային ու նրա եղբայրներին ու նրանց որդիներին՝ թվով քսանմարդ.

20 և նաթանայիմներից, որոնց Դավիթը և իշխանները տվել էին ղևտացիների ծառայության համար՝ երկու հարյուր քսան նաթանայիմ՝ բոլորը անունով հիշված։

Եզրասը ժողովրդին առաջնորդում է ծոմապահության և աղոթքի

21 Եվ ես այնտեղ՝ Ահավայի գետի մոտ, ծոմապահություն քարոզեցի մեր Աստծու առջև խոնարհվելու համար, որ նրանից հաջող ճանապարհորդություն խնդրենք մեզ և մեր ընտանիքի և մեր ամբողջ ունեցվածքի համար։

22 Որովհետև ամաչում էի թագավորից, որ ճանապարհին մեզ թշնամուց պաշտպանելու համար զորք և ձիավորներ ուզեմ, քանզի թագավորին ասել էինք, թե մեր Աստծու ձեռքը բոլոր նրան խնդրողների վրա է բարության համար, իսկ նրա զորությունն ու բարկությունը՝ բոլորի վրա, ովքեր թողնում են նրան։

23 Մենք ծոմ պահեցինք և այս մասին խնդրեցինք մեր Աստծուն, և նա ընդունեց մեր խնդրանքը։

Նվերներ տաճարի համար

24 Եվ քահանաների իշխաններից տասներկու մարդ ընտրեցի՝ Սարաբիային, Ասաբիային և նրանց հետ՝ իրենց եղբայրներից տասը մարդ։

25 Կշռեցի ու տվեցի նրանց այն արծաթն ու ոսկին և անոթները՝ որպես ընծա մեր Աստծու տան համար, որ ընծայել էին թագավորը և նրա խորհրդականներն ու իշխանները և այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները։

26 Կշռեցի և նրանց ձեռքը տվեցի վեց հարյուր հիսուն տաղանդ արծաթ և հարյուր տաղանդ արծաթե անոթներ, հարյուր տաղանդ ոսկի.

27 քսան ոսկե տաշտ՝ յուրաքանչյուրը հազար դրամ, և երկու հատ մաքուր ու փայլուն պղնձե անոթ՝ ոսկու պես պատվական։

28 Եվ նրանց ասացի. «Դուք նվիրված եք Տիրոջը, այս անոթներն էլ են նվիրված, և արծաթն ու ոսկին կամավոր ընծա է ձեր հայրերի Տեր Աստծու համար։

29 Արթո՛ւն կացեք և պահպանե՛ք, մինչև որ կշռեք ևտաքքահանաների ու ղևտացիների իշխաններին և Իսրայելի տոհմապետներին Երուսաղեմում՝ Տիրոջ տան սենյակներում»։

30 Քահանաներն ու ղևտացիները կշիռով ընդունեցին արծաթն ու ոսկին և անոթները, որ տանեն Երուսաղեմ՝ մեր Աստծու տունը։

Վերադարձ Երուսաղեմ

31 Ահավայի գետից մենք ճանապարհվեցինք առաջին ամսի տասներկուսին, որ գնանք Երուսաղեմ, և մեր Աստծու ձեռքը մեզ հետ էր, և նա մեզ ճանապարհին ազատեց թշնամու և դարանակալի ձեռքից։

32 Եկանք Երուսաղեմ և այնտեղ նստեցինք երեք օր։

33 Չորրորդ օրը մեր Աստծու տանը կշռեցինք արծաթն ու ոսկին և անոթները ևտվեցինքՈւրիա քահանայի որդի Մերամոթին. նրա հետ էին Փենեհեսի որդի Եղիազարը, Հեսուի որդի Հովզաբադը և Բանուիի որդի Նովադիա ղևտացիները։

34 Ամեն բան՝ թվով և կշիռով, և ամեն ինչի կշիռը գրվեց այդ ժամանակ։

35 Գերությունից վերադարձած գերիները Իսրայելի Աստծուն ողջակեզներ մատուցեցին. ամբողջ Իսրայելի համար՝ տասներկու արջառ, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ, մեղքի պատարագի համար՝ տասներկու նոխազ. այս բոլորը՝ Տիրոջ համար ողջակեզ։

36 Եվ թագավորի հրամանագրերը տվեցին թագավորի կուսակալներին և Գետի այն կողմի իշխաններին, իսկ նրանք էլ օգնում էին ժողովրդին և Աստծու տանը։

Categories
ԵԶՐԱՍ

ԵԶՐԱՍ 9

Եզրասը մերժում է խառն ամուսնությունը

1 Եվ երբ այս ամենը կատարվեց, իշխանները մոտեցան ինձ և ասացին. «Իսրայելի ժողովուրդը և քահանաները և ղևտացիները չեն զատվել այս երկրների ազգերից, այլ քանանացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, ամմոնացիների, մովաբացիների, եգիպտացիների և ամորհացիների պղծությունների պես են անում.

2 որովհետև նրանց աղջիկներից առել են իրենց և իրենց որդիների համար, և սուրբ սերունդը խառնվել է այս երկրների ժողովուրդների հետ. իշխաններն ու զորականներն էլ այս անօրենության մեջ առաջինն էին»։

3 Հենց որ լսեցի այս բանը, պատառոտեցի իմ հանդերձանքը և վերարկուն, փետեցի գլխիս և մորուքիս մազերը և ապշած նստեցի։

4 Ինձ մոտ հավաքվեցին Իսրայելի Աստծու խոսքից բոլոր վախեցողները, իսկ ես ապշած նստած էի մինչև երեկոյան զոհաբերությունը։

5 Երեկոյան զոհաբերությանը վեր կացա իմ տառապանքի տեղից և իմ պատառոտված հագուստով ու վերարկուով ծունկի իջա և ձեռքերս տարածեցի դեպի իմ Տեր Աստվածը

6 և ասացի. «Ո՛վ իմ Աստված, ես ամաչում եմ և չեմ համարձակվում երեսս դեպի քեզ բարձրացնել, ո՛վ իմ Աստված, որովհետև մեր անօրենությունները մեր գլխից վեր բարձրացան, և մեր հանցանքը մեծ է մինչև երկինք։

7 Մեր հայրերի օրերից ի վեր մինչև այսօր մենք մեծ մեղքի մեջ ենք, և մեր անօրենությունների համար մենք, մեր թագավորները, մեր քահանաները սրի, գերության, հափշտակության և սևերեսության ձեռքը մատնվեցինք, ինչպես որ այսօր է։

8 Արդ մի փոքր ժամանակ ողորմություն եղավ մեր Տեր Աստծուց, որ մեզ համար փրկվածներ են մնացել, և մեզ հաստատվել տվեց իր սրբության տեղում. մեր աչքերը լուսավորել է մեր Աստվածը և մեզ մի փոքր կենդանություն է տվել մեր ծառայության մեջ։

9 Քանի որ մենք ծառաներ ենք, սակայն մեր ծառայության մեջ էլ չլքեց մեզ մեր Աստվածը և պարսից թագավորների գթությունը մեզ վրա դարձրեց, որպեսզի մեզ հանգստություն տան՝ մեր Աստծու տունը կանգնեցնելու և նրա ավերակները վերականգնելու և Հուդայում ու Երուսաղեմում մեզ մի պարսպավոր տեղ տալու համար։

10 Եվ արդ, ի՞նչ ասենք, ո՛վ մեր Աստված, այս բաներից հետո, որ մենք թողել ենք քո պատվիրանները,

11 որ քո ծառա մարգարեների միջոցով պատվիրեցիր՝ ասելով. “Այն երկիրը, ուր գնում եք այն ժառանգելու համար, գարշելի երկիր է՝տարբերերկրների ազգերի գարշություններով և նրանց պղծություններով, որոնցով ծայրեծայր լցրել են այն։

12 Ուրեմն ձեր աղջիկներին չտաք նրանց որդիներին և նրանց աղջիկներին չառնեք ձեր որդիների համար և նրանց խաղաղությունն ու բարությունը հավիտյան մի՛ ուզեք, որպեսզի զորանաք և երկրի բարիքը ուտեք և այն ձեր որդիների համար հավիտենական ժառանգություն թողնեք”։

13 Եվ այս բոլորը մեր չար գործերի և մեր մեծ հանցանքի պատճառով մեզ վրա գալուց հետո (թեպետ և դու, ո՛վ Աստված, մեզ շատ ես խնայել մեր անօրինությունից և մեզ այսպես փրկվածներ ես տվել).

14 Արդյոք կրկին քո պատվիրանները շրջանցենք և այս գարշելի ազգերի հետ խնամությո՞ւն անենք. մի՞թե չես բարկանա մեզ վրա և մեզ սպառես, մինչև որ մնացորդ և փրկված չլինի։

15 Ո՛վ Տեր Աստված Իսրայելի, դու արդար ես, որովհետև մենք մինչև այսօր փրկված մնացինք. ահա մենք քո առջև ենք մեր հանցանքով, թեև այս պատճառով քո առաջ կանգնել չի լինի»։

Categories
ԵԶՐԱՍ

ԵԶՐԱՍ 10

Խառն ամուսնություններին վերջ դնելու ծրագիր

1 Երբ Եզրասը լացով և Աստծու տան առաջ ընկած աղոթք էր անում ու խոստովանում, նրա մոտ Իսրայելից հավաքվեց մի շատ մեծ բազմություն՝ տղամարդիկ և կանայք, երեխաներ. ժողովուրդն էլ էր շատ լաց լինում։

2 Եվ Եղամի որդիներից Հեքիելի որդին՝ Սեքենիան, պատասխանեց Եզրասին և ասաց. «Մենք մեղք գործեցինք մեր Աստծու դեմ՝ երկրի ժողովուրդներից օտար կանայք առնելով, բայց և այնպես հույս կա Իսրայելի համար այս բանի մեջ։

3 Արդ ուխտ անենք մեր Աստծու առաջ, որ դուրս անենք բոլոր կանանց ու նրանցից ծնվածներին՝ իմ տիրոջ և մեր Աստծու պատվիրաններից վախեցողների խորհրդով, և թող օրենքի պես կատարվի։

4 Վե՛ր կաց, որովհետև այս գործը քեզ վրա է, և մենք էլ քեզ հետ ենք. զորացի՛ր և արա՛»։

5 Եվ Եզրասը վեր կացավ և երդում տվեց քահանաների ու ղևտացիների գլխավորներին և բոլոր իսրայելացիներին, թե այս բանի պես կանեն, և նրանք երդվեցին։

6 Եզրասը վեր կացավ Աստծու տան առաջից և գնաց Եղիասիբի որդի Հոհանանի սենյակը և այնտեղ գնալով՝ հաց չկերավ ու ջուր չխմեց, որովհետև տրտմել էր գերությունից վերադարձածների անօրինության համար։

7 Եվ մունետիկ կանչել տվեցին, որ Հուդայի և Երուսաղեմի մեջ գտնվող բոլոր գերեդարձները հավաքվեն Երուսաղեմում.

8 «Յուրաքանչյուր ոք, ով իշխանների և ավագների խորհրդի համաձայն երեք օրում չգա, նրա ամբողջ ունեցվածքը պիտի նզովվի, և նա պետք է զատվի գերեդարձների ժողովքից»։

9 Եվ Հուդայի ու Բենիամինի բոլոր մարդիկ երեք օրում հավաքվեցին Երուսաղեմում իններորդ ամսվա քսանին, և ամբողջ ժողովուրդը նստեց Աստծու տան հրապարակում՝ դողալով այն բանի համար և անձրևներից։

10 Վեր կացավ Եզրաս քահանան և ասաց նրանց. «Դուք անօրինություն եք գործել և օտար կին եք առել՝ ավելացնելով Իսրայելի հանցանքը։

11 Բայց հիմա խոստովանե՛ք ձեր հայրերի Տեր Աստծու առաջ և նրան հաճելի՛ն արեք և զատվե՛ք երկրի ազգերից ու օտար կանանցից»։

12 Եվ բոլոր ժողովվածները պատասխանեցին ու բարձրաձայն ասացին. «Այդպես, մեր պարտքն է քո խոսքի համաձայն անել։

13 Միայն թե ժողովուրդը շատ է, և ժամանակն էլ՝ անձրևային, և հնարավոր չէ դրսում կանգնել. այս գործը մեկ կամ երկու օրվա բան չէ, որովհետև շատերս հանցավոր ենք այդ գործի մեջ։

14 Հիմա թող մեր իշխանները կանգնեն բոլոր ժողովվածների փոխարեն, իսկ նրանք, ովքեր մեր քաղաքներում օտար կին են առել, թող որոշված ժամանակին գան, և նրանց հետ՝ յուրաքանչյուր քաղաքի ավագներն ու նրա դատավորները, մինչև որ մեր Աստծու բարկության բորբոքումը վանեն մեզանից այս գործի համար»։

15 Միայն Ասայելի որդի Հովնաթանը և Թեկվայի որդի Հազիան կանգնեցին սրա վրա, և Մեսուղամն ու ղևտացի Սաբեթան նրանց օգնեցին։

16 Եվ գերությունից վերադարձածներն էլ այդպես արեցին, և ընտրվեցին Եզրաս քահանան ու տոհմապետ մարդիկ՝ իրենց տոհմերի համեմատ (և ամենքն էլ անվանի էին), և տասներորդ ամսվա առաջին օրն այս բանը քննելու համար նիստ գումարեցին։

17 Եվ մինչև առաջին ամսվա առաջին օրը վերջացրին բոլոր տղամարդկանցգործերը,որոնք օտար կին էին առել։

Այլազգի կին ունեցողները

18 Քահանաների որդիներից սրանք գտնվեցին, որոնք օտար կին էին առել՝ Հովսեդեկի որդի Հեսուի որդիներից և եղբայրներից՝ Մաասիան, Եղիազարը, Հարիբը և Գոդողիան։

19 Իրենց թողեցին, որ իրենց կանանց արձակեն և իրենց հանցանքի համար մեկ խոյ զոհաբերեցին։

20 Եվ Եմմերի որդիներից՝ Անանին և Զաբադիան.

21 Հարիմի որդիներից՝ Մաասիան, Եղիան, Սեմայիան, Հեքիելը և Ոզիան.

22 Փասուրի որդիներից՝ Եղիովենային, Մաասիան, Իսմայելը, Նաթանայելը, Հովզաբադը և Եղեասան.

23 ղևտացիներից՝ Հովզաբադը, Սեմեին, Կովղիան, այսինքն՝ Կովղիտան, Փեթայիան, Հուդան և Եղիազարը.

24 երգիչներից՝ Եղիասիբը, դռնապաններից՝ Սեղղումը, Տելեմը և Ուրին.

25 իսրայելացիներից՝ Փարոսի որդիներից՝ Ռամիան, Հեղիան, Մեղքիան, Միամինը, Եղիազարը, Մեղքիան և Բանեան.

26 Եղամի որդիներից՝ Մաթանիան, Զաքարիան, Հեքիելը, Աբդին, Հերիմովթը և Եղիան.

27 Զաթուի որդիներից՝ Եղիովենային, Եղիասիբը, Մաթանիան, Հերիմովթը, Զաբադը և Ազիզան.

28 Բեբայիի որդիներից՝ Հոհանանը, Անանիան, Զաբբան, Աթաղին.

29 Բանիի որդիներից՝ Մեսուղամը, Մալուքը, Ադայիան, Հասուբը, Սաաղը և Ռամովթը.

30 Փաաթ-Մովաբի որդիներից՝ Եդնանը, Քաղելը, Բանեան, Մաասիան, Մաթանիան, Բեսելիելը, Բանուին և Մանասեն.

31 Հարիմի որդիներից՝ Եղիազարը, Հեսիան, Մեղքիան, Սեմայիան, Շմավոնը,

32 Բենիամինը, Մալուքը, Սամարիան.

33 Հասումի որդիներից՝ Մաթանան, Զաբադը, Եղիփաղետը, Հերեմին, Մանասեն և Սեմեին.

34 Բանիի որդիներից՝ Մաադան, Ամրամը, Ուելը,

35 Բանեան, Բադայիան, Քեղուհան,

36 Ուանիան, Մերամոթը, Եղիասիբը,

37 Մաթանիան, Մաթանան, Հաասուն,

38 Բանին, Բաբուին, Սեմեին,

39 Սեղեմիան, Նաթանը, Ադայիան,

40 Մաքնադբան, Սասան, Սարան,

41 Ազարիելը, Սեղեմիան, Սամարիան,

42 Սեղղումը, Ամարիան և Հովսեփը.

43 Նաբավի որդիներից՝ Հեիելը, Մատաթիան, Զաբադը, Զեբինան, Հադային, Հովելը և Բանեան։

44 Սրանք ամենքն օտար կին էին առել, և նրանց մեջ կային այնպիսի կանայք, որ զավակներ էին բերել։