Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 41

1 Ապա ինձ տարավ տաճարը, չափեց դրանդիները. վեց կանգուն լայն այս կողմից և վեց կանգուն լայն՝ այն կողմից, տաղավարի լայնությամբ։

2 Մուտքի լայնությունը՝ տասը կանգուն, դռան կողքի պատերը՝ հինգ կանգուն այս կողմից և հինգ կանգուն՝ մյուս կողմից։ Եվ չափեց տաճարի երկարությունը՝ քառասուն կանգուն, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։

3 Ներս մտավ ու չափեց մուտքի դրանդիները՝ երկու կանգուն. մուտքը՝ վեց կանգուն, իսկ մուտքի լայնությունը՝ յոթ կանգուն։

4 Չափեց նրա երկարությունը՝ քսան կանգուն և տաճարի լայնությունը՝ քսան կանգուն տաճարի առաջ։ Եվ ինձ ասաց. «Սա սրբությունների սրբությունն է»։

Կողմնակի սենյակները

5 Չափեց տաճարի պատը՝ վեց կանգուն, և կողմնակի սենյակների լայնությունը չորս կանգուն էր տաճարի շուրջբոլորը։

6 Եվ կողմնակի սենյակները՝ երեք սենյակ սենյակի վրաերեսուն անգամ.քիվեր կայիներեսուն անգամ.քիվեր կայինշուրջանակի տաճարի պատի մեջ, որշինված էին այդսենյակների համար, որ հենվեին, առանց տաճարի պատին հենվելու։

7 Եվ կողմնակի սենյակները լայնանում էին բարձրանալիս. այնտեղ գնում էին պտտաձև. տաճարի շուրջը պտտվելով էին բարձրանում՝ տաճարը շրջապատողաստիճանավանդակով. դրա համար սենյակները լայնանում էին դեպի վերև, և այսպես ստորին հարկից բարձրանում էին, վերին հարկը՝ միջինով։

8 Տաճարի շուրջբոլորը մի բարձրահարթակ տեսա, կողմնակի սենյակների հիմքերը՝ ամբողջ մի եղեգ՝ վեց կանգուն մինչև կցվածքը։

9 Կողմնակի սենյակների պատի լայնությունը դրսից հինգ կանգուն էր, և այն տարածությունը տաճարի կողմնակի սենյակների

10 և մյուսսենյակների միջի լայնությունը քսան կանգուն էր տաճարի շուրջբոլորը։

11 Կողմնակի սենյակների դռները դեպի մնացած տեղն էին. մի դուռը՝ դեպի հյուսիս, իսկ մյուս դուռը՝ դեպի հարավ, և մնացած տեղի լայնությունը հինգ կանգուն էր շուրջբոլորը։

Արևմտյան շենքը

12 Առանձնացված տարածքի դիմացի շենքը դեպի արևմտյան կողմը յոթանասուն կանգուն լայն էր, իսկ շենքի պատը՝ հինգ կանգուն լայն՝ շուրջբոլորը, և նրա երկարությունը՝ իննսուն կանգուն։

Տաճարի շենքի ընդհանուր չափը

13 Եվ չափեց տաճարը. երկարությունը՝ հարյուր կանգուն, իսկ առանձնացված տարածքը, շենքի երկարությունը նրա պատերով՝ հարյուր կանգուն։

14 Եվ տաճարի դիմային լայնությունը և առանձնացված տարածքը դեպի արևելք՝ հարյուր կանգուն։

Տաճարի շենքի մանրամասները

15 Ապա չափեց առանձնացված տարածքի դիմաց գտնվող շենքի երկարությունը, որը նրա հետևի կողմում էր, և նրա վերնասրահների հետ՝ հարյուր կանգուն այս կողմից և մյուս կողմից. ներքին տաճարն ու գավիթի նախասրահը,

16 շեմերը, պատուհանները և վերնասրահները՝ երեքն ամբողջովին շուրջանակի մինչև շեմերը տախտակապատ էին գետնից մինչև պատուհանները, իսկ պատուհանները ծածկված էին

17 մինչև մուտքի վերևը, մինչև ներքին տաճարը, և դուրսը, և ամբողջ պատի վրա շուրջանակի ներսից և դրսիցամեն բան շինված էրչափերով։

18 Քերովբեներ ու արմավենիներ էին քանդակված, մեկ արմավենի՝ երկու քերովբեների մեջտեղում, և քերովբեն երկու դեմք ուներ։

19 Եվ մի կողմից մարդու դեմքն էր դեպի արմավենին, իսկ մյուս կողմից առույգ առյուծի դեմքն էր դեպի արմավենին. այսպես շուրջանակի քանդակված էր ամբողջ տաճարի համար։

20 Եվ գետնից մինչև մուտքի վերևը տաճարի պատի վրա քանդակված էին քերովբեները և արմավենիները։

21 Տաճարի դրանդիները քառակուսաձև էին։

Փայտյա զոհասեղանը

22 Սրբարանի առաջմի բան կար, որ նման էրփայտյա զոհասեղանի. երեք կանգուն՝ բարձրությունը, իսկ երկարությունը՝ երկու կանգուն, և նրա անկյունները, նրա հատակն ու կողքերը փայտից էին։ Եվ ինձ ասաց. «Սա է այն սեղանը, որ Տիրոջ առաջ է»։

Դռները

23 Տաճարն ու սրբարանը երկու դուռ ունեին։

24 Դռները երկփեղկ էին՝ երկու ծալվող փեղկերով, երկու փեղկեր՝ մեկ դռանը, և երկու փեղկեր՝ մյուսին։

25 Եվ նրանց վրա, տաճարի դռների վրա քերովբեներ և արմավենիներ էին քանդակված, ինչպես որ պատերի վրա էր քանդակված։ Նախասրահի դիմաց փայտյա ամպհովանի կար։

26 Տաճարի կողմնակի սենյակները ևս ամպհովանի ունեին։ Պատուհաններ էին և արմավենիներ՝ նախասրահի այս ու այն կողմից՝ սրահի կողքի պատերին։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 42

Երկու շենք տաճարի մոտ

1 Ապա հյուսիսային կողմի ճանապարհով ինձ տարավ արտաքին գավիթը և ինձ բերեց այն սենյակը, որ առանձնացված տարածքի և հյուսիսային կողմի շենքի դիմաց էր։

2 Այն հյուսիսային մուտքի շենքի ճակատի երկարությունը հարյուր կանգուն էր, լայնությունը հիսուն կանգուն էր։

3 Ներքին գավիթի քսանկանգունիդիմաց և արտաքին գավիթի քարահատակի դիմաց այն բարձրանում էր վերնասենյակ առ վերնասենյակ՝ երեք հարկով։

4 Եվ սենյակների դիմաց մի ճեմավայր՝ դեպի ներս տասը կանգուն լայնությամբ, և մի ճանապարհ՝ մեկ կանգուն, և նրա մուտքերը դեպի հյուսիս էին նայում։

5 Վերին սենյակները նեղ էին, որովհետև խորշերը նրանցից ավելի տեղ էին վերցնում, քան շենքի վարի և միջին հարկերից։

6 Որովհետև նրանք եռահարկ էին և գավիթների սյուների նման սյուներ չունեին. դրա համար էլ վերի սենյակները գետնից հետ քաշված էին ավելի, քան վարի և միջին սենյակները։

7 Սենյակների մոտով դրսից մի պատ կար դեպի արտաքին գավիթը՝ սենյակներին զուգահեռ. երկարությունը՝ հիսուն կանգուն։

8 Որովհետև արտաքին գավիթի սենյակների երկարությունը հիսուն կանգուն էր, իսկ տաճարի դիմացը եղողները հարյուր կանգուն էին։

9 Եվ այս սենյակների տակ արևելքից մի մուտքկար՝ արտաքին գավիթի կողմից դեպի դրանք գնալու համար։

10 Գավիթի պատի լայնքով դեպի արևելք սենյակներ էին առանձնացված տարածքի և շենքի առաջ։

11 Եվ նրանց առաջ մի ճանապարհ կար.նրանց տեսքըդեպի հյուսիս եղող սենյակների տեսքի պես էր թե՛ նրանց երկարության, թե՛ լայնության և նրանց ելքերի ու նրանց չափերի ու մուտքերի համեմատությամբ։

12 Եվ նույն ձևով՝ սենյակների դռները, որոնք դեպի հարավ էին. մի մուտք կար ճանապարհի գլխին, ուղիղ ճանապարհին, որ պատի դիմաց է՝ արևելյան ճանապարհի գլխին, որով մտնում են։

13 Եվ ինձ ասաց. «Հյուսիսի սենյակներըևհարավի սենյակները, որոնք առանձնացված տարածքի առջևում են, սուրբ սենյակներ են, որտեղ Տիրոջը մոտեցող քահանաները պիտի ուտեն ամենասուրբ բաները, այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները՝ և՛ հացի ընծան, և՛ մեղքի պատարագն ու հանցանքի պատարագը, որովհետև այդ տեղը սուրբ է։

14 Երբ քահանաներն այնտեղ մտնեն, սուրբ տեղից դուրս չպիտի գան դեպի արտաքին գավիթը, այլ այնտեղ պիտի դնեն իրենց զգեստները, որոնցով նրանք պաշտոն են մատուցում, որովհետև դրանք սուրբ են. թող ուրիշ հագուստներ հագնեն և մոտենան ժողովրդին վերաբերող բաներին»։

Տաճարի տարածության չափերը

15 Եվ վերջացրեց ներքին տաճարի չափերը և ինձ դուրս տարավ այն դարպասով, որ դեպի արևելք էր նայում, և շուրջանակի չափեց տաճարի տարածքը։

16 Նա չափի եղեգով չափեց արևելյան կողմը՝ հինգ հարյուր եղեգ. չափի եղեգով շուրջանակի։

17 Չափեց հյուսիսային կողմը՝ հինգ հարյուր եղեգ. չափի եղեգով շուրջանակի։

18 Չափեց հարավային կողմը՝ հինգ հարյուր եղեգ՝ չափի եղեգով։

19 Դարձավ դեպի արևմտյան կողմը, չափեց հինգ հարյուր եղեգ՝ չափի եղեգով։

20 Չորս կողմից չափեց այն. նա շուրջանակի պատեր ուներ, երկարությունը՝ հինգ հարյուր, և լայնությունը՝ հինգ հարյուր, սուրբը և ոչ սուրբը բաժանելու համար։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 43

Տերը վերադառնում է տաճար

1 Ապա ինձ տարավ դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասը։

2 Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքից, և նրա գալու ձայնը վարար ջրերի ձայնի նման էր։ Եվ երկիրը լուսավորվեց նրա փառքից։

3 Տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ տեսել էի, երբ եկել էր քաղաքն ավերելու, և նման այն տեսիլքին, որ տեսել էի Քեբար գետի մոտ։ Եվ ես երեսի վրա վայր ընկա։

4 Տիրոջ փառքը տաճար եկավ այն դարպասի ճանապարհով, որ դեպի արևելք է նայում։

5 Հոգին վերցրեց ինձ և տարավ ներքին գավիթը, և ահա Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։

6 Ես տաճարից դեպի ինձ ուղղված մի ձայն լսեցի, և մի մարդ կանգնել էր կողքիս։

7 Ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սա է իմ գահի տեղը և իմ ոտքերի գարշապարների տեղը, որտեղ ես պիտի բնակվեմ հավիտյան Իսրայելի որդիների մեջ. Իսրայելի տունն այլևս չպիտի պղծի իմ անունը. իրենք և իրենց թագավորներն իրենց պոռնկություններով և իրենց թագավորների դիերով՝ իրենց Բարձր տեղերում.

8 իրենց սեմերն իմ սեմերի մոտ և իրենց դռան սյուներն իմ դռան սյուների մոտ դնելով. այնպես որ իմ և նրանց միջև մի պատ կար, բայց նրանք իրենց արած պիղծ բաներով պղծեցին իմ սուրբ անունը, և ես իմ բարկությամբ ոչնչացրի նրանց։

9 Հիմա թող ինձանից հեռացնեն իրենց պոռնկությունը և իրենց թագավորների դիակները, և ես հավիտյան կբնակվեմ նրանց մեջ։

10 Դու, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանը պատմի՛ր այս տաճարի մասին, որ ամաչեն իրենց անօրենություններից. թող չափենդրաչափերը։

11 Եվ եթե ամաչեն իրենց բոլոր արարքներից, նրանց հասկացրո՛ւ տաճարի ձևը և նրա կարգավորությունը, նրա ելքերն ու մուտքերը, նրա կարգերը և նրա բոլոր կանոններն ու նրա բոլոր օրենքները։ Եվ նրանց աչքի առաջ գրի՛ր, որ նրանք պահեն նրա բոլոր կարգերը, նրա բոլոր կանոնները և կատարեն դրանք։

Զոհասեղանը

12 Սա է տաճարի օրենքը. նրա ամբողջ տարածքը շրջանակաձև լեռան գլխի վրա ամենասուրբ է. ահա սա է տաճարի օրենքը։

13 Եվ սրանք են զոհասեղանի չափերը կանգունով (կանգունը՝ մեկ կանգուն և մեկ ձեռնաչափ), խորքը՝ մեկ կանգունբարձրև մեկ կանգուն լայն, շրջագծի եզրը՝ շուրջանակի մեկ թիզ։ Եվ սա զոհասեղանի բարձրությունն է։

14 Եվ գետնի վրա խորքից մինչև ստորին շրջանակը՝ երկու կանգուն, լայնությունը՝ մեկ կանգուն, փոքր շրջանակից մինչև մեծ շրջանակը՝ չորս կանգուն, լայնությունը՝ մեկ կանգուն։

15 Կրակարանը՝ չորս կանգուն բարձր, իսկ կրակարանից վեր չորս եղջյուրներ պիտի լինեն։

16 Եվ կրակարանը՝ տասներկու կանգուն երկարությամբ, տասներկու կանգուն լայնությամբ՝ քառակուսի։

17 Մեծշրջանակը՝ տասնչորսկանգուներկարությամբ և տասնչորսկանգունլայնությամբ իր չորսհավասարկողմերով, և եզրը նրա շուրջը՝ կես կանգուն, նրա խորքը՝ շուրջանակի մեկ կանգուն, նրա աստիճանները դեպի արևելք պիտի լինեն»։

Զոհասեղանի նվիրագործումը

18 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այսպես է ասում Տեր Աստված. “Սրանք են զոհասեղանի կանոններն այն օրը, երբ այն կառուցեն, որ նրա վրա ողջակեզ մատուցեն և նրա վրա արյուն շաղ տան։

19 Ղևտացի քահանաներին, որոնք Սադովկի սերնդից են և մոտենում են ինձ՝ ինձ ծառայելու համար,- ասում է Տեր Աստված,- պիտի տաս արջառներից մեկ ցլիկ՝ մեղքի պատարագի համար։

20 Պիտի վերցնես նրա արյունից և քսեսզոհասեղանիչորս եղջյուրներին ու շրջանակի չորս անկյուններին և չորս կողմից՝ եզրին. կմաքրես ու քավություն կկատարես նրա համար։

21 Եվ կվերցնես մեղքի պատարագի ցլիկը և այն կայրես տաճարի որոշված տեղում՝ սրբարանից դուրս։

22 Եվ երկրորդ օրն այծի անարատ նոխազ կմատուցես մեղքի պատարագի համար, և զոհասեղանը կմաքրվի, ինչպես որ մաքրվեց ցլիկով։

23 Երբ մաքրելը վերջացնես, մի անարատ ցլիկ կմատուցես արջառներից և մի անարատ խոյ՝ ոչխարներից։

24 Եվ նրանց կմատուցես Տիրոջ առջև, և քահանաները նրանց վրա աղ կցանեն և նրանց ողջակեզ կմատուցեն Տիրոջը։

25 Յոթ օր կմատուցես՝ օրը մեկ նոխազ մեղքի պատարագի համար, արջառներից՝ մի ցլիկ և ոչխարներից՝ մի խոյ. անարատներից պիտի մատուցվեն։

26 Յոթ օր քավություն կանեն զոհասեղանին և այն կմաքրեն ու կնվիրագործեն։

27 Եվ երբ այդ օրերը վերջանան, այն ժամանակ՝ ութերորդ օրը և այնուհետև, քահանաները զոհասեղանի վրա պետք է մատուցեն ձեր ողջակեզները և ձեր խաղաղության զոհերը, և ես կընդունեմ ձեզ”»,- ասում է Տեր Աստված։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 44

Արևելյան դարպասի գործածությունը

1 Եվ ինձ հետ բերեց սրբարանի արտաքին դարպասի ճանապարհով, որ նայում է դեպի արևելք, և այն փակված էր։

2 Տերն ինձ ասաց. «Այս դուռը փակված պիտի մնա, չպիտի բացվի, նրանով ոչ ոք չպիտի մտնի, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, մտավ նրանով. ուրեմն փակված պիտի մնա։

3 Իսկ իշխանն իբրև իշխան պիտի նստի այնտեղ՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար. նա դարպասի նախասրահի ճանապարհով պիտի մտնի և նույն ճանապարհով դուրս գա»։

Տաճար մտնելու կանոնները

4 Եվ հյուսիսային դարպասի ճանապարհով ինձ տարավ տաճարի առաջ։ Նայեցի, և ահա Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տաճարը։ Եվ ես երեսի վրա ընկա։

5 Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ուշադրությո՛ւն դարձրու, աչքերովդ տե՛ս և ականջներովդ լսի՛ր ամեն ինչ, որ ասում եմ քեզ Տիրոջ տան բոլոր կանոնների մասին և նրա բոլոր օրենքների մասին, և ո՛ւշ դարձրու տաճարի մուտքին, սրբարանի բոլոր ելքերին։

6 Եվ ապստամբներին՝ Իսրայելի տանը, ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ձեզ համար բավական են ձեր բոլոր պիղծ բաները, ո՛վ Իսրայելի տուն.

7 որ ներս եք բերում օտարների որդիներին՝ սրտով անթլփատներին, մարմնով անթլփատներին, որ իմ սրբարանում լինեն, որ իմ տունը պղծեն, երբ մատուցում եք իմ հացը՝ ճարպը և արյունը, և դրժեցիք իմ ուխտը, ձեր բոլոր պիղծ բաներից բացի։

8 Եվ չպահեցիք իմ սուրբ բաների պահպանությունը, այլ իմ սրբարանում իմ պահպանության համար ձեզօտարպահպանողներ կարգեցիք””»։

Ղևտացիները հեռացվում են քահանայությունից

9 Այսպես է ասում Տեր Աստված. «Ոչ մի օտարական՝ սրտով անթլփատ և մարմնով անթլփատ, չպիտի մտնի իմ սրբարանը բոլոր օտարներից, որոնք Իսրայելի որդիների մեջ են։

10 Այլև ղևտացիները, որոնք ինձնից հեռացան, երբ Իսրայելը մոլորվեց, մոլորվեցին ինձնից և իրենց կուռքերին հետևեցին, պիտի կրեն իրենց անօրենությունների պատիժը։

11 Եվ նրանք սպասավորներ պիտի լինեն իմ սրբարանում՝ կարգված տաճարի դարպասներին, և տաճարում պիտի ծառայեն. նրանք ժողովրդի համար պիտի մորթեն ողջակեզներն ու զոհերը, պիտի կանգնեն դրանց առաջ՝ նրանց ծառայելու համար։

12 Որովհետև նրանց ծառայեցին իրենց կուռքերի առաջ և Իսրայելի տան համար անօրենության գայթակղություն եղան, ուստի երդվեցի նրանց վերաբերյալ,- ասում է Տեր Աստված,- որ կկրեն իրենց անօրենությունների պատիժը։

13 Եվ ինձ չպիտի մոտենան՝ ինձ համար քահանայություն անելու կամ իմ բոլոր սուրբ բաներին և ամենասուրբ բաներին մոտենալու համար, այլ իրենց նախատինքը պիտի կրեն իրենց արած պիղծ բաների պատճառով։

14 Սակայն նրանց տաճարի պահպանությունը կատարողներ պիտի կարգեմ նրա ամբողջ ծառայության համար և այն ամեն բանի համար, որ նրա մեջ պիտի կատարվի։

Քահանաները

15 Բայց ղևտացի քահանաները՝ Սադովկի որդիները, որոնք կատարեցին իմ սրբարանի պահպանությունը, երբ Իսրայելի որդիները մոլորվել էին ինձնից, պիտի մոտենան ինձ՝ ինձ ծառայելու, և պիտի կանգնեն իմ առաջ՝ ինձ ճարպ և արյուն մատուցելու,- ասում է Տեր Աստված։-

16 Նրանք իմ սրբարանը պիտի մտնեն և մոտենան իմ սեղանին՝ ինձ ծառայելու համար, և պիտի պահպանեն իմ պահպանությունը։

17 Ներքին գավիթի դարպասներով մտնելիս նրանք կտավե հանդերձներ պիտի հագնեն և իրենց վրա բուրդ չպիտի ունենան, երբ որ նրանք ներքին գավիթի դարպասների ներսում ծառայեն։

18 Կտավե խույրեր պիտի կրեն իրենց գլուխներին և կտավե անդրավարտիքներ՝ իրենց երանքների վրա. քրտնեցնողհանդերձովչպիտի գոտևորվեն։

19 Բայց երբ դուրս են գալիս արտաքին գավիթը՝ ժողովրդի մոտ, պետք է այդ հանդերձները հանեն, որոնցով պաշտոն են մատուցում, և դրանք սուրբ սենյակներում դնեն. ուրիշ հանդերձներ հագնեն, որպեսզի ժողովրդին չսրբացնենիրենց հանդերձներով։

20 Եվ իրենց գլուխները չպիտի ածիլեն և իրենց մազերը չպիտի երկարացնեն. իրենց գլխի մազերը պետք է անպատճառ խուզեն։

21 Քահանաները, երբ որ ներքին գավիթն են մտնում, բնավ գինի չպիտի խմեն։

22 Այրուն և արձակվածին իրենց համար կին չպիտի առնեն, այլ Իսրայելի տան սերնդից եղող կույսին կամ այն այրուն, որ մի քահանայի այրին է մնացել։

23 Եվ իմ ժողովրդին թող սովորեցնեն սուրբի և անսուրբի տարբերությունը և անմաքուրի ու մաքուրի տարբերությունը հասկացնեն նրանց։

24 Եվ դատավարությունների մեջ դատավորպիտի լինեն. իմ պատվիրաններով պիտի դատեն. իմ օրենքները և իմ կանոնները իմ հանդիսավոր տոների ժամանակ պիտի պահեն և իմ շաբաթները սրբացնեն։

25 Եվ մեռած մարդու մոտիկ չպիտի գնան, որպեսզի անմաքուր չլինեն, այլ միայն իր հոր և մոր, որդու և դստեր, եղբոր և չամուսնացած քրոջ մոտիկ գնան. կարող են անմաքուր լինել։

26 Եվ յուրաքանչյուրն իր մաքրվելուց հետո յոթ օր թող հաշվի իր համար։

27 Եվ այն օրը, երբ նա մտնում է սրբարանի ներքին գավիթը՝ սրբարանում պաշտոն մատուցելու համար, իր համար մեղքի զոհ պիտի մատուցի»,- ասում է Տեր Աստված։

28 «Եվ սա նրանց համար ժառանգություն թող լինի. ես եմ նրանց ժառանգությունը. նրանց Իսրայելում ունեցվածք չտաք. ես եմ նրանց ունեցվածքը։

29 Հացի ընծան, մեղքի պատարագն ու հանցանքի պատարագը նրանք պիտի ուտեն, և Իսրայելի մեջ ամեն նվիրաբերվածը նրանցը պիտի լինի։

30 Եվ ամեն բանի բոլոր երախայրիքների առաջինը և ամեն բանի ձեր բոլոր ընծաներից ամբողջ ընծան քահանաներինը թող լինեն, և ձեր հացահատիկի առաջին բերքերը քահանայի՛ն տվեք, որ օրհնությունը հանգչի ձեր տան վրա։

31 Քահանաները ոչ մի սատկած կամ բզկտված թռչուն թե անասուն չպիտի ուտեն»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 45

Հողաբաժիններ

1 Երբ վիճակ գցեք երկիրն իբրև ժառանգություն բաժանելու համար, Տիրոջը մի սրբագործված նվեր պիտի առանձնացնեք հողից. երկարությունը՝ քսանհինգ հազարկանգուն, լայնությունը՝ տասը հազար։ Սա իր բոլոր սահմաններում շուրջբոլորը սուրբ պիտի լինի։

2 Սրանից սրբարանի համար պետք է լինի հինգ հարյուրկանգուներկարությամբ, հինգ հարյուր լայնքով՝ քառակուսի, և նրա շուրջը՝ հիսուն կանգուն ազատ տարածք։

3 Եվ այս չափածից պիտի չափես քսանհինգ հազարկանգուներկարություն և տասը հազար լայնություն։ Նրա մեջ պիտի լինի սրբարանը՝ ամենասուրբ վայրը։

4 Սա քահանաներինը պիտի լինի. հողի սուրբ բաժին պիտի լինի և պիտի լինի սրբարանին ծառայող քահանաներինը, որոնք մոտենում են Տիրոջը ծառայելու համար. հողից սուրբ պիտի լինի և նրանց տների վայրը պիտի լինի և մի սուրբ վայր սրբարանի համար։

5 Քսանհինգ հազարկանգուներկարությամբ և տասը հազար լայնությամբ՝ իբրև իրենց սեփականություն, պիտի լինի ղևտացիներինը, տաճարի ծառայողներին՝ քսան սենյակ։

6 Եվ քաղաքին սեփականություն կտաք հինգ հազարկանգունլայնությամբ և քսանհինգ հազար երկարությամբ, սուրբ բաժնիկողքին. սա ամբողջ Իսրայելի տան համար պիտի լինի։

Իշխանի բաժինը

7 Նաև իշխանին՝ սուրբ բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից, սրբարանի ընծայի դիմաց և քաղաքի կալվածքի կողքին, արևմուտքիցդեպի արևմուտք և արևելյան կողմից դեպի արևելք, երկարությամբ տարածքներից մեկիչափովարևմտյան սահմանից մինչև արևելյան սահմանը հողի։

8 Իսրայելում նրա կալվածքը սա կլինի, և իմ իշխաններն այլևս չեն կեղեքի իմ ժողովրդին, այլ հողը պիտի տան Իսրայելի տանը՝ նրանց ցեղերի համեմատ։

Կանոններ իշխանների համար

9 Այսպես է ասում Տեր Աստված. «Բավական է ձեզ, ո՛վ Իսրայելի իշխաններ, հեռացրե՛ք բռնությունն ու կեղեքումը և իրավունք ու արդարությո՛ւն կատարեք, ձեր գույքազրկումը վերացրե՛ք իմ ժողովրդի վրայից»,- ասում է Տեր Աստված։

10 «Արդա՛ր կշռեք, արդար արդու և արդար մա՛ր ունեցեք։

11 Արդուն և մարը մեկ չափ լինեն, որպեսզի մարը քոռի մեկ տասներորդը պարունակի, և արդուն ևս՝ քոռի մեկ տասներորդը. նրա չափը քոռի համեմատ լինի։

12 Եվ սիկղը քսան գերահ պիտի լինի, ձեր մնասը՝ քսան սիկղ, քսանհինգ սիկղ և տասնհինգ սիկղ պիտի լինի։

13 Սա է ձեր մատուցելու ընծան՝ մեկ քոռ ցորենից՝ մեկ վեցերորդ արդու և մեկ քոռ գարուց՝ մեկ վեցերորդ արդու։

14 Եվ յուղի կանոնը՝ մեկ մար յուղից՝ մեկ մարի տասներորդը յուրաքանչյուր քոռից, կամ տասը մարից, որ մեկ խոմեր է, որովհետև տասը մարը մեկ խոմեր է։

15 Եվ Իսրայելի ջրարբի արոտների հոտերից՝ մեկ ոչխար՝ երկու հարյուրից։Սրանք պիտի մատուցենիբրևհացիընծա, ողջակեզ և խաղաղությանզոհ, որպեսզի նրանց համար քավություն լինի»,- ասում է Տեր Աստված։

16 Երկրի ամբողջ ժողովուրդը պարտական է այս ընծան Իսրայելում իշխան եղողին։

17 Եվ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին և Իսրայելի տան բոլոր հանդիսավոր տոներին իշխանը պիտի հայթայթի ողջակեզները, հացի ընծան և թափելու ընծաները. նա պետք է ընծայի մեղքի պատարագը, հացի ընծան, ողջակեզը և խաղաղության զոհերը՝ Իսրայելի տանը քավություն անելու համար։

Տոներ

18 Այսպես է ասում Տեր Աստված. «Առաջին ամսվա առաջին օրն արջառներից մի անբիծ ցլի՛կ վերցրու և մեղքից մաքրի՛ր սրբարանը։

19 Եվ քահանան թող վերցնի մեղքի պատարագի արյունից և քսի տան դրանդիներին, զոհասեղանի շրջանակի չորս անկյուններին և ներքին գավիթի դարպասի սյուներին։

20 Եվ այսպես պիտի անես ամսի յոթին յուրաքանչյուր սխալված մարդու և միամիտի համար, և տան համա՛ր քավություն արեք։

21 Առաջին ամսվա տասնչորսերորդ օրը ձեզ համար զատիկ կլինի, յոթ օր տոն. բաղարջ պիտի ուտվի։

22 Եվ այն օրը իշխանն իր համար և երկրի ամբողջ ժողովրդի համար մեկ ցլիկ պիտի մատուցի՝ իբրև մեղքի պատարագ։

23 Եվ տոնի յոթ օրերին Տիրոջը ողջակեզ պիտի մատուցի՝ յոթ ցլիկ և յոթ խոյ՝ անարատ, յոթ օրերից յուրաքանչյուր օրը, իսկ մեղքի պատարագ՝ այծերից՝ մի նոխազ՝ յուրաքանչյուր օրը։

24 Եվ մեկ արդու հացի ընծա պիտի մատուցվի մեկ ցլիկի համար, և մեկ արդու՝ մեկ խոյի համար, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուի համար։

25 Յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը՝ տոնի ժամանակ, այսպես պիտի արվի յոթ օր, թե՛ մեղքի պատարագը, թե՛ ողջակեզը, թե՛ հացի ընծան, թե՛ յուղը»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 46

Իշխանը և տոները

1 Այսպես է ասում Տեր Աստված. «Ներքին գավիթի դեպի արևելք նայող դարպասը փակված պիտի լինի աշխատանքի վեց օրը, իսկ շաբաթ օրը բացվի և ամսագլխի օրըբացվի։

2 Իշխանը պիտի մտնի դրսից՝ դարպասի նախասրահի ճանապարհով, և կանգնի դարպասի սյան մոտ, քահանաները նրա ողջակեզը և նրա խաղաղության զոհերը պիտի մատուցեն, և նա երկրպագություն պիտի անի դարպասի շեմին և դուրս գա, բայց դարպասը չպիտի փակվի մինչև իրիկուն։

3 Եվ երկրի ժողովուրդն այդ դարպասի մուտքին Տիրոջ առաջ երկրպագություն պիտի անի շաբաթ օրերին և ամսագլուխներին։

4 Եվ իշխանի ողջակեզը, որ շաբաթ օրը պիտի մատուցի Տիրոջը վեց անարատ գառ և մեկ անարատ խոյ է։

5 Եվ իբրև հացի ընծա՝ մեկ արդու՝ մեկ խոյին, գառների համար իբրև հացի ընծա՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ յուրաքանչյուր արդուի համար։

6 Ամսագլխի օրը՝ արջառներից մեկ անարատ ցլիկ, նաև վեց գառ և մեկ խոյ. անարատ պիտի լինեն։

7 Եվ մեկ արդու՝ մեկ ցլիկի համար, և մեկ արդու մեկ խոյի համար պիտի մատուցվի իբրև հացի ընծա, իսկ գառների համար՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուին։

8 Եվ երբ իշխանը գա դարպասի նախասրահի ճանապարհով, պիտի մտնի և նույն ճանապարհով դուրս գնա։

9 Բայց երկրի ժողովուրդը Տիրոջ առաջ պիտի գա հանդիսավոր տոներին. ով հյուսիսային դարպասի ճանապարհով մտնի երկրպագելու համար, հարավային դարպասի ճանապարհով պիտի գնա, և ով մտնի հարավային դարպասի ճանապարհով, պիտի գնա հյուսիսային դարպասի ճանապարհով, իր մտած դարպասի ճանապարհով հետ չպիտի դառնա, այլ դիմացինով պիտի գնա։

10 Եվ երբ նրանք մտնում են, իշխանը նրանց հետ թող մտնի, և երբ դուրս են գալիս, դուրս գա։

11 Տոներին և հանդիսավոր օրերին հացի ընծան մեկ արդու է մեկ ցլիկի և մեկ արդու՝ մեկ խոյի համար, իսկ գառներին՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուին։

12 Եվ երբ իշխանը կամավոր ընծա մատուցի Տիրոջը՝ ողջակեզ կամ խաղաղության զոհ՝ որպես կամավոր զոհ, այն ժամանակ նրա համար թող բացեն դեպի արևելք նայող դարպասը, և նա թող մատուցի իր ողջակեզը կամ իր խաղաղության զոհը, ինչպես որ մատուցում է շաբաթ օրը. ապա դուրս կգա, և դուռը թող փակեն նրա դուրս գալուց հետո։

Ամենօրյա ողջակեզ

13 Եվ ամեն օր մեկ տարեկան անարատ գառ պիտի ողջակեզ մատուցես Տիրոջը. այն ամեն առավոտ պիտի մատուցես։

14 Եվ նրա հետ ամեն առավոտ հացի ընծա պիտի մատուցես. մեկ վեցերորդ արդու և մեկ երրորդ հիմեն յուղ՝ նաշիհը խոնավացնելու համար. սա մշտատև հացի ընծա է Տիրոջը՝ հավիտենական կանոնով։

15 Այսպես գառը, հացի ընծան և յուղը պետք է մատուցեն ամեն առավոտ՝ որպես մշտատև ողջակեզ»։

Իշխանի որդիների ժառանգությունը

16 Այսպես է ասում Տեր Աստված. «Երբ որ իշխանն իր որդիներից մեկին պարգև տա, այն նրա ժառանգությունն է, նրա որդիներինը պիտի լինի. նրանց սեփականությունն է ժառանգությամբ։

17 Եվ երբ իր ժառանգությունից պարգև տա իր ծառաներից մեկին, դա նրանը կլինի մինչև ազատության տարին, հետո իշխանին կվերադառնա. նրաժառանգությունը միմիայն իր որդիներինը պիտի լինի։

18 Եվ իշխանը ժողովրդի ժառանգությունից չպիտի վերցնի՝ նրանց զրկելով իրենց սեփականությունից. նա ժառանգություն պիտի տա իր որդիներին իր սեփականությունից, որպեսզի իմ ժողովուրդը չցրվի ամեն մեկն իր սեփականությունից»։

Տաճարի խոհանոցները

19 Եվ դարպասի մոտ եղող մուտքով ինձ տարավ դեպի քահանաների սուրբ սենյակները, որոնք դեպի հյուսիս էին նայում։ Եվ ահա այնտեղ մի տեղ կար հետևի կողմերում՝ դեպի արևմուտք։

20 Եվ ինձ ասաց. «Սա այն տեղն է, որտեղ քահանաները պիտի եփեն հանցանքի պատարագի և մեղքի պատարագիմիսը, որտեղ հացի ընծան պիտի թխեն, որպեսզի արտաքին գավիթը չտանեն ու ժողովրդին չսրբացնեն»։

21 Եվ ինձ դուրս տարավ արտաքին գավիթը և ինձ անցկացրեց չորս անկյուններից, և ահա գավիթի յուրաքանչյուր անկյունում մի գավիթ կար։

22 Գավիթի չորս անկյուններում շրջափակ գավիթներ կային՝ քառասունկանգուներկարությամբ և երեսուն՝ լայնությամբ. այն չորսը մի չափի էին։

23 Եվ նրանց չորսի շուրջն էլ շուրջանակի մեկորմածքկար, որը սարքված էր եփարաններով՝ շարքերի տակ՝ շուրջանակի։

24 Ապա ինձ ասաց. «Սրանք եփարաններն են, որտեղ տաճարի ծառայողները պիտի եփեն ժողովրդի զոհը»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 47

Տաճարից հոսող ջրերը

1 Եվ ինձ հետ դարձրեց տաճարի դարպասը։ Եվ ահա արևելյան կողմից տան շեմի տակից ջրեր էին դուրս գալիս, որովհետև տաճարը դեպի արևելք էր նայում. ջրերը հոսում էին տան աջ կողմի զոհասեղանի հարավային կողմից։

2 Ապա ինձ դուրս տարավ հյուսիսային դարպասի ճանապարհով և դրսի ճանապարհով շուռ տվեց դեպի արտաքին դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասի ճանապարհով, և ահա ջրեր էին բխում հարավային կողմից։

3 Երբ մարդը լարը ձեռքին դեպի արևելք գնաց, հազար կանգուն չափեց և ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև գարշապարներս էին։

4 Նա նորից չափեց հազարկանգունև ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև ծնկներս էին։ Չափեց հազարկանգունևս և ինձ անցկացրեց. ջրերը մինչև մեջքս էին։

5 Ապա չափեց հազարկանգուն, և մի գետ, որով չկարողացա անցնել, որովհետև ջրերը վարարել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ, որ հնարավոր չէր անցնել։

6 Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի», և ինձ հետ տարավ գետի եզերքը։

7 Եվ երբ գնում էի, ահա գետի եզերքին խիստ շատ ծառեր կային այս կողմից և այն կողմից։

8 Եվ ինձ ասաց. «Այս ջրերը դուրս են գալիս դեպի արևելյան գավառը և իջնում են անապատը, և երբ մտնեն ծովը՝ պղտոր ջրերի ծովը, ջրերը կթարմանան։

9 Եվ ամեն կենդանի շունչ, որ շարժվում էնրանումայն բոլոր տեղերում, ուր գնում է գետը, պիտի ապրի, և ձուկը խիստ շատ պիտի լինի, որովհետև այս ջրերն այնտեղ են հասնում, ուր նրանք պիտի թարմանան, և ամենքը պիտի կենդանանան, ուր էլ որ գնա գետը։

10 Եվ նրա մոտ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդից մինչև Ենեգլայիմ. ուռկաններ փռելու տեղ պիտի լինի, նրա ձկները բազմատեսակ պիտի լինեն, Մեծ ծովի ձկների պես և խիստ շատ։

11 Նրա տիղմերը և ճահիճները չեն թարմանալու, աղի համար պիտի մնան։

12 Եվ գետի վրա՝ նրա եզերքին, այս կողմից և այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր պիտի բուսնեն. նրանց տերևը չի թառամելու, և նրանց պտուղը չի հատնելու. ամեն ամիս նոր պտուղ պիտի տա, որովհետև նրա ջրերը սրբարանից են բխում։ Նրանց պտուղը ուտելու համար է, իսկ նրանց տերևները՝ բժշկության համար»։

Երկրի սահմանները

13 Այսպես է ասում Տեր Աստված. «Սա է այն սահմանը, որով պիտի բաժանեք երկիրը Իսրայելի տասներկու ցեղերի համար՝ որպես ժառանգություն. Հովսեփը երկու բաժին պիտի ունենա։

14 Եվ ամեն մարդ այն իր եղբորը հավասար պիտի ժառանգի, որի համար երդվեցի, որ այն ձեր հայրերին տամ, և այս երկիրը ձեզ հասնի իբրև ժառանգություն։

15 Եվ սա է երկրի սահմանը. դեպի հյուսիսային կողմը Մեծ ծովից Եթլոնի ճանապարհով մինչև Սեդադի մուտքը։

16 Բերոթա, Սիբրայիմ, որ Դամասկոսի սահմանի և Եմաթի սահմանի միջև է, մինչև Ասեր-Աթիքոն, որ Ավրանի սահմանն է։

17 Եվ սահմանը պիտի լինի ծովից մինչև Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանից դեպի հյուսիս և Եմաթի սահմանը, նրա հյուսիսային կողմում. այս է հյուսիսային սահմանը։

18 Եվ արևելյան կողմը՝ Ավրանի և Դամասկոսի միջև, Գաղաադի և Իսրայելի երկրի միջև՝ Հորդանանով. չափե՛ք սահմանից մինչև արևելյան ծովը. սա է արևելյան կողմը։

19 Հարավային կողմը՝ դեպի հարավ Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը. հեղեղատով մինչև Մեծ ծովը. սա է հարավային կողմի սահմանը, դեպի հարավ։

20 Արևմտյան կողմը՝ Մեծ ծովը կլինի սահմանից մինչև Եմաթի մուտքը. սա է արևմտյան կողմը։

21 Այս երկիրը բաժանե՛ք ձեր միջև ըստ Իսրայելի ցեղերի։

22 Այն վիճակով պիտի բաժանեք որպես ժառանգություն ձեր և ձեր մեջ բնակվող օտարականների միջև, որոնք ձեր մեջ որդիներ են ծնել, և նրանք ձեզ համար բնիկների պես պիտի լինեն Իսրայելի որդիների մեջ. նրանք ձեզ հետ ժառանգություն պիտի ունենան Իսրայելի ցեղերի մեջ։

23 Եվ որ ցեղի մեջ բնակվում է օտարականը, այնտեղ պիտի նրան տաք նրա ժառանգությունը»,- ասում է Տեր Աստված։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 48

Երկրի բաժանումը ցեղերի միջև

1 «Սրանք են ցեղերի անունները։ Հյուսիսի ծայրից Եթլոնի ճանապարհի մոտով Լեբո-Եմաթ և Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանը մինչև Եմաթ, դեպի հյուսիս. արևելյան սահմանից մինչև ծովը. Դանը՝ մեկբաժին։

2 Դանի սահմանի կողքին արևելյան կողմից դեպի արևմտյան կողմը. Ասերը՝ մեկբաժին։

3 Ասերի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Նեփթաղիմը՝ մեկբաժին։

4 Նեփթաղիմի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Մանասեն՝ մեկբաժին։

5 Մանասեի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Եփրեմը՝ մեկբաժին։

6 Եփրեմի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Ռուբենը՝ մեկբաժին։

7 Ռուբենի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Հուդան՝ մեկբաժին։

8 Հուդայի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմն այն բաժինը պիտի լինի, որ պիտի նվիրեք. քսանհինգ հազարկանգունլայն, իսկ երկարությունը՝ արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը՝ցեղերիբաժիններից մեկի չափ, և սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։

9 Այն բաժինը, որ պիտի նվիրեք Տիրոջը, երկարությունը՝ քսանհինգ հազարկանգուն,և լայնությունը տասը հազար պիտի լինի։

10 Եվ սրանցը պիտի լինի նվիրված սուրբ բաժինը՝ քահանաներինը. դեպի հյուսիս՝ քսանհինգ հազարկանգուն, դեպի արևմուտք՝ տասը հազար, դեպի արևելք՝ տասը հազար և դեպի հարավ՝ քսանհինգ հազար, և Տիրոջ սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։

11 Այս նվիրված բաժինը քահանաներինը՝ Սադովկի որդիներինը պիտի լինի, որոնք ծառայեցին ինձ և չմոլորվեցին, ինչպես որ ղևտացիները մոլորվեցին, երբ որ մոլորվեցին Իսրայելի որդիները։

12 Այն մեկ նվիրված բաժին պիտի լինի նրանց համար՝ երկրի բաժիններից. հույժ սուրբ, ղևտացիների տարածքի կողքին։

13 Քահանաների տարածքի կողքին ղևտացիներինը պիտի լինի քսանհինգ հազար երկարությամբ և տասը հազար լայնությամբ. ամբողջ երկարությունը՝ քսանհինգ հազար, լայնությունը՝ տասը հազար։

14 Եվ նրանից չպիտի վաճառեն ու չպիտի փոխանակեն. հողի ընտիր բաժինըուրիշինչպիտի փոխանցեն, որովհետև այն սուրբ է Տիրոջ համար։

15 Եվ այն քսանհինգ հազարի կողքին լայնությամբ մնացած հինգ հազարը ոչ սուրբ պիտի լինի քաղաքի համար, բնակության համար և ազատ տարածքի համար, և քաղաքը նրա մեջ պիտի լինի։

16 Սրանք են նրա չափերը՝ հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուրկանգուն, հարավային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր, արևելյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր, արևմտյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր։

17 Քաղաքն ազատ տարածք պիտի ունենա. դեպի հյուսիս՝ երկու հարյուր հիսունկանգուն, դեպի հարավ՝ երկու հարյուր հիսուն, դեպի արևելք՝ երկու հարյուր հիսուն, դեպի արևմուտք՝ երկու հարյուր հիսուն։

18 Երկարության մնացածը նվիրված բաժնի կողքին՝ տասը հազարկանգունդեպի արևելք և տասը հազար՝ դեպի արևմուտք (որ սուրբ բաժնի կողքին կլինի), և նրա բերքը կերակուր պիտի լինի քաղաքի աշխատողներին։

19 Իսկ քաղաքի աշխատողները Իսրայելի բոլոր ցեղերից պիտի լինեն, պիտի մշակեն այն։

20 Ամբողջ բաժինը, որ պիտի առանձնացնեք, քսանհինգ հազար քառակուսի կանգուն պիտի լինի. առանձնացված բաժինը և քաղաքի սեփականությունը։

21 Մնացածը իշխանինը պիտի լինի նվիրված բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից. բաժնի՝ քսանհինգ հազարի դիմացից դեպի արևելյան սահմանը, դեպի արևմուտք քսանհինգ հազարի դիմացից դեպի արևմտյան սահմանըցեղերիբաժիններին համապատասխան՝ իշխանինը պիտի լինի, և նվիրված բաժինը և տաճարի սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։

22 Եվ ղևտացիների սեփականությունն ու քաղաքի սեփականությունը իշխանի բաժնի մեջ պիտի լինեն. Հուդայի սահմանի և Բենիամինի սահմանի միջև իշխանինը պիտի լինի։

Այլ ցեղերի բաժինները

23 Եվ մնացած ցեղերը. արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Բենիամինը՝ մեկբաժին։

24 Բենիամինի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Շմավոնը՝ մեկբաժին։

25 Շմավոնի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Իսաքարը՝ մեկբաժին։

26 Իսաքարի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Զաբուղոնը՝ մեկբաժին։

27 Զաբուղոնի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Գադը՝ մեկբաժին։

28 Գադի սահմանի կողքին հարավային կողմից մինչև հարավ սահմանը Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը, դեպի հեղեղատը, մինչև Մեծ ծովը։

29 Սա է այն երկիրը, որ վիճակով պիտի բաժանեք Իսրայելի ցեղերին, և սրանք են նրանց բաժինները»,- ասում է Տեր Աստված։

Երուսաղեմի դարպասները

30 «Եվ սրանք են քաղաքի ելքերը, որոնց չափերն են. հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուրկանգուն։

31 Քաղաքի դարպասներն ըստ Իսրայելի ցեղերի անունների պիտի լինեն. երեք դարպաս դեպի հյուսիս. Ռուբենի դարպասը՝ մեկ, Հուդայի դարպասը՝ մեկ, Ղևիի դարպասը՝ մեկ։

32 Արևելյան կողմում՝ չորս հազար հինգ հարյուրկանգուն, և երեք դարպաս, այսինքն՝ Հովսեփի դարպասը՝ մեկ, Բենիամինի դարպասը՝ մեկ, Դանի դարպասը՝ մեկ։

33 Հարավային կողմում՝ չորս հազար հինգ հարյուրկանգուն, և երեք դարպաս. Շմավոնի դարպասը՝ մեկ, Իսաքարի դարպասը՝ մեկ, Զաբուղոնի դարպասը՝ մեկ։

34 Արևմտյան կողմում՝ չորս հազար հինգ հարյուրկանգուն, նրա երեք դարպասները. Գադի դարպասը՝ մեկ, Ասերի դարպասը՝ մեկ, Նեփթաղիմի դարպասը՝ մեկ։

35 Շրջագիծը՝ տասնութ հազարկանգուն. և քաղաքի անունն այն օրից կլինի “Տերն այնտեղ է”»։