Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 31

Եգիպտոսը համեմատվում է մայրի ծառի հետ

1 Եվ տասնմեկերորդ տարվա երրորդ ամսվա մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, Եգիպտոսի փարավոն թագավորին և նրա բազմությանն ասա՛. “Ո՞վ է քեզ նման քո մեծության մեջ։

3 Ահա Ասորեստանը՝ մի եղևնի Լիբանանում, ոստերը գեղեցիկ և ստվերոտ թավուտով ու բարձր հասակով, և նրա գագաթը տերևախիտ ճյուղերից վեր էր։

4 Ջրերը նրան մեծացրին, անդունդը նրան բարձրացրեց, իր գետերը հոսեցրեց տնկած վայրի շուրջը և իր վտակներն ուղարկեց դաշտի բոլոր ծառերին։

5 Ուստի նրա հասակը դաշտի բոլոր ծառերից բարձր եղավ, բազմացան նրա ոստերը, ու տարածվեցին նրա ճյուղերը առատ ջրերի պատճառով։

6 Նրա ոստերի վրա բույն էին դնում երկնքի բոլոր թռչունները, նրա ճյուղերի տակ ծնվում էին դաշտի բոլոր գազանները, և նրա հովանու ներքո բնակվում էին բոլոր մեծամեծ ազգերը։

7 Նա գեղեցիկ էր իր մեծությամբ, իր ոստերի երկարությամբ, քանի որ նրա արմատն առատ ջրերի մոտ էր։

8 Աստծու դրախտում եղևինները նրա հետ չէին մրցի, մայրի ծառերը չէին համեմատվի նրա ճյուղերի հետ, սոսիներն էլ նրա ոստերի նման չէին. Աստծու դրախտում ոչ մի ծառ իր գեղեցկությամբ նրան չէր նմանվում։

9 Նրան գեղեցիկ էի դարձրել իր ոստերի առատությամբ, և Աստծու դրախտում եղող Եդեմի բոլոր ծառերը նախանձում էին նրան”»։

10 Դրա համար այսպես ասաց Տեր Աստված. «Որովհետև բարձրացավհասակով և իր գագաթը տերևախիտ ճյուղերի մեջ դրեց, ու իր սիրտը գոռոզացավ իր բարձրությամբ,

11 ես էլ նրան ազգերի հզորի ձեռքը տվեցի. նա նրա հետ կվարվի նրա ամբարշտության համեմատ. ես քշեցի նրան։

12 Եվ օտարները՝ ազգերի սոսկալիները, կոտորեցին նրան ու դեն գցեցին, սարերի վրա և բոլոր հովիտներում ընկան նրա ոստերը, և երկրի բոլոր հեղեղատներում կոտրատված ընկան նրա ճյուղերը, նրա հովանին թողեցին երկրի բոլոր ժողովուրդները և լքեցին նրան։

13 Նրա ընկած բնի վրա բնակվեցին երկնքի բոլոր թռչունները, և նրա ճյուղերի վրա էին դաշտի բոլոր գազանները։

14 Որպեսզի ջրասուն բոլոր ծառերը հասակով չբարձրանան և իրենց գագաթները տերևախիտ ճյուղերի մեջ չդնեն, ու նրանց մեծամեծները խրոխտ չկանգնեն՝ բոլոր ջուր խմողները, որովհետև բոլորը դատապարտված են մահվան, գետնի տակը գնալու մարդկանց որդիների հետ, գուբն իջնողների հետ»։

15 Այսպես է ասում Տեր Աստված. «Նրա՝ մեռելների աշխարհն իջած օրը սգալ տվեցի, նրա պատճառով անդունդը ծածկեցի, արգելեցի նրա գետերը, և հորդառատ ջրերն արգելափակվեցին. նրա համար Լիբանանը սուգ արեց, և դաշտի բոլոր ծառերը թառամեցին նրա պատճառով։

16 Նրա անկման ձայնից ազգերին դողացրի, երբ գուբն իջնողների հետ նրան մեռելների աշխարհ իջեցրի, և գետնի տակ մխիթարվեցին Եդեմի բոլոր ծառերը, Լիբանանի ընտրելագույններն ու լավագույնները՝ ջուր խմողները։

17 Նրանք նրա հետ մեռելների աշխարհ իջան՝ սրով սպանվածների մոտ, նրա բազուկը եղողները, որ բնակվում էին նրա հովանու ներքո, ազգերի մեջ։

18 Այսպիսի փառքով և մեծությամբ Եդեմի ծառերի մեջ ո՞ւմ ես նմանվում. դու Եդեմի ծառերի հետ վայր պիտի գցվես՝ գետնի տակ, անթլփատների մեջ պիտի պառկես սրով սպանվածների հետ։ Այսինքն՝ փարավոնը և նրա ամբողջ բազմությունը»,- ասում է Տեր Աստված։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 32

Եգիպտոսի թագավորը համեմատվում է վիշապի հետ

1 Եվ տասներկուերորդ տարում՝ տասներկուերորդ ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, ո՛ղբ բարձրացրու Եգիպտոսի փարավոն թագավորի մասին և նրան ասա՛. “Ազգերի մեջ դու առույգ առյուծի էիր նմանվում, դու ծովերում վիշապի նման էիր. դու սլանում էիր քո գետերում, ոտքերովդ ալեկոծում էիր ջուրը և պղտորեցնում էիր նրանց գետերը”։

3 Այսպես է ասում Տեր Աստված. “Շատ ժողովուրդների բազմության մեջ իմ ցանցը քեզ վրա պիտի տարածեմ և քեզ իմ ուռկանով վեր պիտի քաշեմ։

4 Եվ քեզ գետնի վրա պիտի գցեմ, դաշտի երեսին պիտի շպրտեմ քեզ և քեզ վրա բնակեցնեմ երկնքի բոլոր թռչուններին ու քեզնով կշտացնեմ երկրի բոլոր գազաններին։

5 Եվ քո մարմինը սարերի վրա պիտի դնեմ և քո դիակներով լցնեմ ձորերը։

6 Երկիրը պիտի ողողեմ հոսող արյունով մինչև սարերը, և հեղեղատները քեզնով պիտի լցվեն։

7 Եվ քեզ հանգցնելիս երկինքը պիտի ծածկեմ և խավարեցնեմ նրա աստղերը, արեգակն ամպով պիտի ծածկեմ, և լուսինն իր լույսը չպիտի ճառագայթի։

8 Վերևում պիտի խավարեցնեմ երկնքի բոլոր պայծառ լուսատուները և քո երկրի վրա մթություն պիտի բերեմ,- ասում է Տեր Աստված։-

9 Եվ շատ ժողովուրդների սիրտը պիտի բարկության գրգռեմ, երբ քո ավերումը հասցնեմ ազգերին երկրներում, որոնց չէիր ճանաչել։

10 Եվ շատ ժողովուրդների պիտի ապշեցնեմ քեզ վրա, և նրանց թագավորները զարհուրանքով պիտի սարսափեն քո պատճառով, երբ իմ սուրը կճոճեմ նրանց առաջ, և քո կործանման օրը ամեն վայրկյան կդողան, ամեն մարդ՝ իր անձի համար”»։

11 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Բաբելոնի թագավորի սուրը պիտի գա քեզ վրա։

12 Զորավորների սրերով վայր պիտի գցեմ քո բազմությունը, որոնք բոլորն էլ ազգերի սոսկալիներն են։ Եվ նրանք պիտի կործանեն Եգիպտոսի ամբարտավանությունը, և պիտի բնաջնջվի նրա ամբողջ բազմությունը։

13 Եվ նրա բոլոր անասունները պիտի ոչնչացնեմ առատ ջրերի մոտից, և մարդու ոտքն այլևս չի պղտորի դրանք, անասունի կճղակներն էլ չպիտի պղտորեն դրանք։

14 Այն ժամանակ պիտի հանդարտեցնեմ նրանց ջրերը և յուղի պես հոսեցնեմ նրանց գետերը»,- ասում է Տեր Աստված։

15 «Երբ Եգիպտոսի երկիրն ամայի դարձնեմ, ու երկիրը դատարկվի իր լիությունից, երբ հարվածեմ նրա բոլոր բնակիչներին, այն ժամանակ կիմանան, որ ես եմ Տերը։

16 Սա մի ողբ է, և ողբով պիտի երգվի նրա մասին, ազգերի դուստրերը ողբալով պիտի ողբասացություն անեն. Եգիպտոսի մասին և նրա ամբողջ բազմության մասին ողբալով ողբասացություն պիտի անեն նրա վրա»,- ասում է Տեր Աստված։

Մեռյալների աշխարհը

17 Եվ եղավ տասներկուերորդ տարում՝ առաջին ամսվա տասնհինգերորդ օրը, երբ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

18 «Մարդո՛ւ որդի, կո՛ծ արա Եգիպտոսի բազմության վրա և իջեցրո՛ւ նրան, նրան և պանծալի ազգերի դուստրերին՝ դեպի գետնի տակը գուբն իջածների հետ։

19 Դու ումի՞ց ես առավել վայելուչ. իջի՛ր և պառկի՛ր անթլփատների հետ։

20 Սրից սպանվածների մեջ պիտի ընկնեն. նա սրին տրված է. ներքև՛ քաշեք նրան և նրա ողջ բազմությանը։

21 Մեռելների աշխարհից զորավորների հզորները խոսելու են նրա մասին և նրա օգնողների հետ. իջել են, պառկել են անթլփատները՝ սրով սպանված։

22 Այնտեղ են Ասորեստանը և նրա ամբողջ բազմությունը, նրանց գերեզմանները նրա շուրջը. ամենքը սպանված՝ սրով ընկածներ են,

23 որոնց գերեզմանները գբի ամեն խորքում են դրված։ Եվ իր բազմությունն իր գերեզմանի շուրջն է, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք սարսափ էին տարածում ողջերի երկրում։

24 Այնտեղ են Եղամը և իր ամբողջ բազմությունը՝ իր գերեզմանի շուրջը, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք անթլփատ են երկրի տակ իջել, որոնք իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում, սակայն իրենց ամոթը պիտի կրեն գուբն իջնողների հետ։

25 Սպանվածների մեջ իր ամբողջ բազմության հետ նրան անկողին պատրաստեցին նրա բազմության հետ, նրանց գերեզմաններն իր շուրջն են, ամենքն անթլփատներ՝ սրով սպանված, որոնք իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում, և որոնք իրենց ամոթը պիտի կրեն գուբն իջնողների հետ. սպանվածների մեջ են դրվել։

26 Այնտեղ են Մոսոքը, Թոբելը և նրա ամբողջ բազմությունը. նրա շուրջն իր գերեզմաններն են, ամենքն անթլփատներ՝ սրով սպանված, որովհետև իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում։

27 Եվ նրանք պառկած չեն զորավորների հետ, անթլփատներից ընկածների հետ, որոնք իրենց պատերազմական զենքերով մեռելների աշխարհ իջան և որոնց սրերն իրենց գլուխների տակ դրեցին. որոնց անօրենություններն իրենց ոսկորների վրա էին, որովհետև նրանք զորավորների սարսափ էին ողջերի երկրում։

28 Դու պիտի փշրվես և անթլփատների մեջ սրից սպանվածների հետ պիտի պառկես։

29 Այնտեղ են Եդովմը, նրա թագավորներն ու նրա բոլոր իշխանները, որոնք, հակառակ իրենց զորության, սրից սպանվածների հետ են դրված. նրանք անթլփատների հետ, գուբն իջնողների հետ պիտի պառկեն։

30 Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխանները և բոլոր սիդոնացիները, որոնք սպանվածների հետ իջան. ամոթահար այն սարսափի համար,որ պատճառեցին. պիտի պառկեն անթլփատ՝ սրից սպանվածների հետ և իրենց ամոթը կրեն գուբն իջնողների հետ։

31 Փարավոնը տեսնելու է նրանց և պիտի մխիթարվի իր ամբողջ բազմության համար. սրից սպանվածներ՝ փարավոնը և իր ամբողջ զորքը,- ասում է Տեր Աստված։-

32 Թեև ես թողեցի, որ նա սարսափ տարածի ողջերի երկրում, և նա պիտի պառկեցվի անթլփատների մեջ՝ սրից սպանվածների հետ, փարավոնը և նրա ամբողջ բազմությունը»,- ասում է Տեր Աստված։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 33

Աստված Եզեկիելին պահակ է կարգում

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, խոսի՛ր քո ժողովրդի որդիների հետ և նրանց ասա՛. “Եթե մի երկրի վրա սուր բերեմ, և այդ երկրի ժողովուրդը մի մարդ ընտրի իր միջից, ու նրան իրենց համար դետ դարձնեն,

3 և նա տեսնի սուրը, որ գալիս է երկրի վրա, փող հնչեցնի և իր ժողովրդին զգուշացնի,

4 բայց մեկը փողի ձայնը հստակ լսի ու չզգուշանա, սուրը գա ու նրան տանի. նրա արյունը իր գլխին պիտի լինի։

5 Նա լսել էր փողի ձայնը, բայց չզգուշացավ. նրա արյունը իր վրա պիտի լինի, և եթե նա զգուշացած լիներ, իր հոգին կազատեր։

6 Բայց եթե դետը տեսնի,որսուրը գալիս է, ու փող չհնչեցնի, և ժողովուրդը չզգուշացվի, սուրը գա և նրանցից մի հոգու տանի, այդ մարդն իր անօրենության պատճառով տարվեց, բայց նրա արյունը ես դետի ձեռքից եմ պահանջելու”։

7 Ուրեմն դու, մարդո՛ւ որդի, ես քեզ դետ կարգեցի Իսրայելի տան վրա, ուստի երբ իմ բերանի խոսքը լսես, նրանց իմ կողմից կզգուշացնես։

8 Երբ ես ամբարիշտին ասեմ. “Ո՛վ ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես”, և եթե դու ամբարիշտի հետ չխոսես իր ճանապարհից զգուշացնելու համար, այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը ես քո ձեռքից կպահանջեմ։

9 Իսկ եթե դու ամբարիշտին զգուշացնես իր ճանապարհից, որ նրանից հետ դառնա, բայց նա իր ճանապարհից չդառնա, նա իր անօրենության մեջ կմեռնի, բայց դու ազատած կլինես քո հոգին։

Անհատական պատասխանատվություն

10 Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը. “Դուք այսպես եք խոսում և ասում. “Մեր հանցանքներն ու մեր մեղքերը մեզ վրա են, և մենք նրանցում մաշվում ենք. ուրեմն ինչպե՞ս պիտի ապրենք””։

11 Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձե՛ք, դարձե՛ք ձեր չար ճանապարհներից և դուք ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն”։

12 Եվ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիներին ասա՛. “Արդարի արդարությունը նրան չի փրկելու նրա հանցանքի օրը, և ամբարիշտի ամբարշտությունն իր ամբարշտությունից դարձած օրը իր անկման պատճառ չպիտի լինի, ոչ էլ արդարը կարողանալու էիր արդարությամբապրել այն օրը, երբ մեղանչի։

13 Երբ ես արդարին ասեմ. “Նա անպատճառ պիտի ապրի”, և նա վստահի իր արդարությանն ու անիրավություն անի, նրա բոլոր արդար արարքները չպիտի հիշվեն, և նա իր արած անիրավության պատճառով պիտի մեռնի։

14 Նաև երբ ամբարիշտին ասեմ. “Դու անպատճառ պիտի մեռնես”, և նա հետ դառնա իր մեղքից, իրավունք ու արդարություն գործի,

15 ամբարիշտը գրավը վերադարձնի, հափշտակածը հատուցի, առանց անիրավություն գործելու կյանքի կանոններով գնա, նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։

16 Այն բոլոր մեղքերը, որ նա գործել էր, չպիտի հիշվեն նրա դեմ. նա իրավունք ու արդարություն գործեց. նա անպատճառ պիտի ապրի”։

17 Եվ քո ժողովրդի որդիները կասեն. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”, բայց իրենց ճանապարհն ուղիղ չէ։

18 Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, նա դրա համար պիտի մեռնի։

19 Եվ երբ ամբարիշտը հետ դառնա իր ամբարշտությունից և իրավունք ու արդարություն գործի, նա դրանով պիտի ապրի։

20 Բայց դուք ասում եք, թե Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ. ես ձեզնից ամեն մեկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ո՛վ Իսրայելի տուն»։

Երուսաղեմի անկման լուրը

21 Մեր գերության տասներկուերորդ տարում՝ տասներորդ ամսվա հինգին, Երուսաղեմից մի ազատված եկավ ինձ մոտ՝ ասելով. «Քաղաքն ընկավ»։

22 Ազատվածի գալուց առաջ՝ այն իրիկուն, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, մինչև որ նա առավոտյան ինձ մոտ եկավ և բացեց իմ բերանը. բերանս բացվեց, և ես այլևս համր չէի։

Ժողովրդի մեղքերը

23 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

24 «Մարդո՛ւ որդի, այս ավերակների բնակիչներն Իսրայելի երկրում ասում են. “Աբրահամը մեկմարդէր և ժառանգեց երկիրը, իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կտրվի իբրև ժառանգություն”։

25 Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Դուքմիսըարյունով եք ուտում և ձեր աչքերը դեպի ձեր կուռքերն եք բարձրացնում ու արյուն եք թափում, և դո՞ւք տիրանաք երկրին։

26 Դուք ձեր սրին եք ապավինում, պիղծ բաներ եք գործում, և ձեզնից ամեն մեկը պղծում է իր ընկերոջ կնոջը, և դո՞ւք տիրանաք երկրին””։

27 Այսպե՛ս ասա նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. “Կենդանի եմ ես. ավերակներում եղողները սրից պիտի ընկնեն, դաշտի մեջ եղողներին գազաններին եմ տալու իբրև կերակուր, իսկ ամրոցներում և քարայրներում եղողները ժանտախտով պիտի մեռնեն։

28 Երկիրը բոլորովին ամայի պիտի դարձնեմ, պիտի վերանա նրա ամբարտավան զորությունը, և Իսրայելի սարերն ամայի պիտի դառնան, որ անցնող չլինի։

29 Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ նրանց գործած բոլոր պիղծ բաների պատճառով երկիրը բոլորովին ամայի դարձնեմ””»։

Մարգարեի պատգամի արդյունքները

30 «Իսկ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիները, որ պատերի մոտ և տների դռներում խոսակցում են քո մասին և մեկմեկու հետ խոսում են՝ իրար ասելով. “Եկե՛ք ու լսե՛ք, թե ի՛նչ բան կա Տիրոջից եկած”։

31 Նրանք քեզ մոտ կգան, ինչպես ժողովուրդն է գալիս, իմ ժողովուրդը քո առաջ կնստի ու կլսի քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի. իրենց բերանով համաձայնություն են արտահայտում, իսկ նրանց սիրտը ագահության է հետամուտ։

32 Ահա դու նրանց համար քաղցր երգի պես ես՝ գեղեցկաձայն և բարեհունչ նվագող. նրանք կլսեն քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի։

33 Եվ երբ սա լինի, ահա կլինի, այն ժամանակ պիտի իմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 34

Իսրայելի հովիվները

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների մասին, մարգարեացի՛ր և նրանց՝ այդ հովիվներին, ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Վա՜յ Իսրայելի հովիվներին, որոնք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտը պիտի արածեցնեն։

3 Յուղն ուտում եք, բուրդը հագնում եք և պարարտին մորթում եք, իսկ հոտը չեք արածեցնում։

4 Տկարներին չուժեղացրիք և հիվանդին չբժշկեցիք. դուք կոտրածին չվիրակապեցիք և մոլորվածին հետ չբերեցիք, կորածին չորոնեցիք, այլ խստությամբ ու բռնությամբ տիրեցիք նրանց։

5 Եվ հովիվ չլինելու պատճառով նրանք ցրիվ եկան և կերակուր դարձան դաշտի բոլոր գազաններին։ Ցիրուցան եղան,

6 մոլորվեցին իմ ոչխարները բոլոր սարերի վրա ու բարձր բլուրների վրա և ամբողջ երկրի երեսին ցրվեցին իմ ոչխարները, բայց որոնող չկա, ու փնտրող չկա””։

7 Ուստի լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ հովիվներ.

8 “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև հովիվ չլինելու պատճառով իմ հոտը հափշտակվեց, իմ հոտը դաշտի բոլոր գազաններին կերակուր եղավ, և իմ հովիվները չփնտրեցին իմ ոչխարներին. հովիվներն իրենց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում.

9 ուստի լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ հովիվներ.

10 այսպես է ասում Տեր Աստված. “Ահա ես հովիվների դեմ եմ և նրանցից հաշիվ եմ պահանջելու իմ ոչխարների համար. և նրանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց, և հովիվներն այլևս իրենք իրենց չպիտի արածեցնեն, իմ ոչխարներին պիտի ազատեմ նրանց բերանից, որպեսզի ուտելիք չլինեն նրանց համար””»։

Բարի հովիվը

11 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես ինքս եմ փնտրելու իմ ոչխարներին և որոնելու եմ նրանց։

12 Ինչպես որ հովիվն է որոնում իր հոտը, երբ իր ցրված հոտի մեջ է, այնպես պիտի որոնեմ իմ ոչխարներին և նրանց ազատեմ այն բոլոր տեղերից, ուր նրանք ցրված են եղել ամպի և խավարի օրը։

13 Նրանց պիտի հանեմ ժողովուրդներից և նրանց ժողովեմ երկրներից ու նրանց պիտի բերեմ իրենց երկիրը և արածեցնեմ Իսրայելի սարերի վրա, հեղեղատների մոտ և երկրի բոլոր բնակավայրերում։

14 Նրանց լավ արոտում պիտի արածեցնեմ, և նրանց արոտավայրն Իսրայելի բարձր սարերի վրա պիտի լինի. այնտեղ լավ արոտավայրում պիտի մակաղեն և արգավանդ արոտում արածեն Իսրայելի սարերի վրա։

15 Ես եմ հովվելու իմ ոչխարներին և ես եմ նրանց մակաղել տալու»,- ասում է Տեր Աստված։

16 «Կորածին որոնելու եմ և մոլորվածին հետ եմ բերելու։ Կոտրածը պիտի վիրակապեմ և հիվանդին զորացնեմ, պարարտին ու զորավորին պիտի բնաջնջեմ. իրավունքով եմ հովվելու նրանց։

17 Եվ դուք, ո՛վ իմ ոչխարներ,- այսպես է ասում Տեր Աստված.- ահա ես դատաստան եմ անելու ոչխարի և ոչխարի միջև, խոյերի և նոխազների։

18 Սա քի՞չ է ձեզ համար, որ դուք լավ արոտում եք արածում, ձեր արոտի մնացորդը ձեր ոտքերով կոխ է՞լ եք տալիս. մաքուր ջուրը խմում եք և մնացածը ձեր ոտքերով պղտորո՞ւմ եք։

19 Եվ մի՞թե իմ ոչխարները ձեր ոտնակոխ արածը պիտի ուտեն և ձեր ոտքերով պղտորածը պիտի խմեն»։

20 Դրա համար Տեր Աստված այսպես է ասում նրանց. «Ահա ես ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի և նիհար ոչխարի միջև։

21 Որովհետև դուք ձեր կողով և ուսով հրում եք և ձեր եղջյուրներով հարում եք բոլոր տկարներին, մինչև որ նրանց ցիրուցան արեցիք դրսում։

22 Ես պիտի ազատեմ իմ ոչխարներին, և նրանք այլևս չպիտի կողոպտվեն, և պիտի դատեմ ոչխարի և ոչխարի միջև։

23 Եվ նրանց վրա մի հովիվ պիտի կարգեմ՝ իմ Դավիթ ծառային, և նա պիտի հովվի նրանց. նա է լինելու նրանց հովիվը։

24 Եվ Տերը՝ ես, կլինեմ նրանց Աստվածը, իսկ իմ Դավիթ ծառան՝ իշխան նրանց մեջ. Տերը՝ ե՛ս եմ խոսել։

25 Եվ նրանց հետ խաղաղության ուխտ պիտի կապեմ և չար գազաններին պիտի անհետացնեմ այդ երկրից, և նրանք ապահով կբնակվեն անապատում և կքնեն անտառներում։

26 Նրանց և իմ բլրի շրջակայքին օրհնություն եմ դարձնելու և անձրևն իր ժամանակին ցած պիտի թափեմ. օրհնության անձրևներ պիտի լինեն։

27 Եվ դաշտի ծառն իր պտուղը պիտի տա, երկիրն իր բերքը պիտի տա. նրանք ապահով պիտի լինեն իրենց երկրում ու պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ նրանց լուծի փայտերը կոտրեմ և նրանց ազատեմ իրենց ստրկացնողների ձեռքից։

28 Եվ այլևս ազգերին ավար չեն լինելու, երկրի գազանները նրանց չեն ուտելու. ապահով կբնակվեն, նրանց վախեցնող չի լինի։

29 Եվ նրանց համար հռչակավոր տնկադաշտ եմ կանգնեցնելու, որ այդ երկրում այլևս սովից չանհետանան և այլևս չկրեն ազգերի նախատինքը։

30 Եվ կգիտենան, որ ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, իրենց հետ եմ, և իրենք՝ Իսրայելի տունը, իմ ժողովուրդն են»,- ասում է Տեր Աստված։

31 «Եվ դուք իմ ոչխարները՝ իմ արոտի ոչխարները, մա՛րդ եք, իսկ ես ձեր Աստվածն եմ»,- ասում է Տեր Աստված։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 35

Աստծու պատիժը Եդովմին

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Սեիր սա՛րը դարձրու և մարգարեացի՛ր նրա դեմ

3 և ասա՛ նրան. “Տեր Աստված այսպես է ասում. “Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Սեիր սար, և իմ ձեռքը քեզ վրա եմ մեկնում. քեզ ամայի ու ավերակ պիտի դարձնեմ։

4 Քո քաղաքները պիտի ավերեմ, և դու ամայություն պիտի դառնաս ու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը։

5 Որովհետև դու մշտնջենական ատելություն տածեցիր և Իսրայելի որդիներին սրի մատնեցիր նրանց պատուհասի ժամանակ, նրանց անօրենության վերջին պատժի ժամանակ””։

6 Ուստի կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որ քեզ արյան եմ մատնելու, և արյունը պիտի հալածի քեզ, որովհետև դու արյունը չատեցիր, արյունն էլ պիտի հալածի քեզ։

7 Սեիր սարը ես ամայի ու ավերակ պիտի դարձնեմ և նրանից պիտի վերացնեմ եկողին ու գնացողին։

8 Եվ նրա սարերը նրա սպանվածներով պիտի լցնեմ, և բլուրներիդ, հեղեղատներիդ ու բոլոր ձորերիդ մեջ սրով սպանվածներ պիտի ընկնեն։

9 Եվ քեզ հավիտենական ամայություն պիտի դարձնեմ, քո քաղաքները չպիտի բնակեցվեն, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը։

10 Որովհետև դու ասացիր. “Այս երկու ազգերը և այս երկու երկրներն իմն են լինելու, և մենք պիտի տիրենք նրանց”, թեև Տերն այնտեղ էր։

11 Դրա համար Տեր Աստված ասում է. “Կենդանի եմ ես. քեզ հետ պիտի վարվեմ քո բարկության և քո նախանձի համեմատ, որոնցով վարվեցիր քո ատելության պատճառով նրանց ատելիս, և երբ կատարեմ քո դատաստանը, ես ինձ պիտի ճանաչեցնեմ նրանց մեջ։

12 Եվ դու կգիտենաս, որ ես՝ Տերը, լսել եմ քո անարգական խոսքերը, որ խոսեցիր Իսրայելի սարերի դեմ՝ ասելով. “Ամայացան, մեզ տրվեցին, որ լափենք”։

13 Եվ դուք ձեր բերանով հպարտացաք իմ դեմ և ձեր խոսքերը շատացրիք իմ դեմ. ես լսել եմ”»։

14 Այսպես է ասում Տեր Աստված. «Երբ ամբողջ երկիրն ուրախանա, քեզ ամայություն պիտի դարձնեմ։

15 Ինչպես որ դու ուրախացար Իսրայելի տան ժառանգության վրա, որ ամայացավ, այնպես էլ քեզ պիտի անեմ. դու ամայություն պիտի դառնաս, Սեի՛ր սար, և ամբո՛ղջ Եդովմ։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 36

Աստծու օրհնությունը Իսրայելին

1 «Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի սարերին և ասա՛. “Ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տիրոջ խոսքը։

2 Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև թշնամին ասաց ձեր մասին. “Վա՜շ, հավիտենական բարձրադիր վայրերը մեր սեփականությունը դարձան”.

3 ուստի մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Հենց նրա համար իսկ, որ ձեզ ամայի դարձրին և չորս կողմից ճզմեցին ձեզ, որ մնացած ազգերի սեփականությունը դառնաք, և մարդկանց չարալեզու վատաբանությանթիրախդարձաք և նախատինքեղաք։

4 Ուստի, ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տեր Աստծու խոսքը””»։ Տեր Աստված այսպես է ասում սարերին, բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին և ամայի ավերակներին ու լքված քաղաքներին, որոնք ավար և ծաղրանք են դարձել շուրջբոլորը եղող մնացած ազգերին։

5 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Անշուշտ իմ նախանձախնդրության կրակով եմ խոսել մնացած ազգերի և ամբողջ Եդովմի դեմ, որովհետև նրանք ամբողջ սրտի ուրախությամբ և հոգու արհամարհանքով իմ երկիրն իրենց ստացվածք դարձրին, որպեսզի հափշտակեն նրա արոտավայրերը։

6 Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի մասին և ասա՛ սարերին ու բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ահա ես խոսում եմ նախանձախնդրությամբ և իմ զայրույթով, որովհետև դուք ազգերի նախատինքը կրեցիք”։

7 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Երդվում եմ, որ ձեր շուրջը եղող ազգերն իրենք ևս նախատինքը պիտի կրեն։

8 Իսկ դուք, ո՛վ Իսրայելի սարեր, ձեզ համար ճյուղե՛ր պիտի արձակեք և ձեր պտուղը պիտի տաք իմ Իսրայել ժողովրդի համար, որը շուտով գալու է։

9 Որովհետև ահա ես ձեզ հետ եմ և դեպի ձեզ եմ դարձել, և դուք պիտի մշակվեք ու սերմանվեք։

10 Եվ ձեզ վրա մարդկանց պիտի շատացնեմ, Իսրայելի ամբողջ տունը, բոլորին, և քաղաքները պիտի բնակեցվեն, իսկ ավերակները պիտի կառուցվեն։

11 Ես ձեզ վրա պիտի շատացնեմ մարդկանց և անասուններին, և նրանք պիտի բազմանան ու պտղաբեր լինեն. ձեզ կբնակեցնեմ ձեր վաղեմի վիճակի պես և ձեր առաջվա վիճակից ավելի բարօր կդարձնեմ։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։

12 Եվ ձեզ վրա մարդկանց քայլել պիտի տամ, նույն իմ ժողովուրդ Իսրայելին, և նրանք ձեր սեփականատերը կլինեն, ու դուք նրանց ժառանգությունը պիտի լինեք և նրանց այլևս անզավակ չպիտի անեք””»։

13 Այսպես է ասում Տեր Աստված. «Քանի որ ձեզ ասում են. “Դու մարդ ուտող ես և քո ժողովրդին անզավակ ես արել”,

14 դրա համար այլևս մարդ չպիտի ուտես և այլևս քո ազգին անզավակ չպիտի անես,- ասում է Տեր Աստված։-

15 Եվ քեզ այլևս լսել չպիտի տամ ազգերի անարգանքը, և այլևս չպիտի կրես ժողովուրդների նախատինքը և քո ազգին սայթաքում չպիտի պատճառես»,- ասում է Տեր Աստված։

Իսրայելի նոր կյանքը

16 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

17 «Մարդո՛ւ որդի, երբ Իսրայելի տունն իր երկրում բնակվեց և իր ճանապարհով ու իր գործերով անմաքուր դարձրեց այն, նրանց ճանապարհն իմ առաջ դաշտանավորի անմաքրության պես եղավ։

18 Ուստի իմ զայրույթը նրանց վրա թափեցի այն արյան համար, որ թափել էին երկրի վրա, և այն կուռքերի համար, որոնցով անմաքուր էին դարձրել այն։

19 Նրանց ցրեցի ազգերի մեջ, նրանք ցիրուցան եղան երկրների մեջ. նրանց ճանապարհի և նրանց արարքների համեմատ դատաստան արեցի նրանց։

20 Եվ երբ եկան այն ազգերի մոտ, ուր եկել էին, պղծեցին իմ սուրբ անունը, ու նրանց մասին ասվեց. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց նրա երկրից դուրս են եկել”։

21 Սակայն ես խնայեցի իմ սուրբ անունը, որն Իսրայելի տունը պղծեց այն ազգերի մեջ, ուր գնացել էին։

22 Ուստի ասա՛ Իսրայելի տանը. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ես ոչ թե ձեզ համար եմ անում, ո՛վ Իսրայելի տուն, այլ իմ սուրբ անվան համար, որը դուք պղծեցիք այն ազգերի մեջ, ուր գնացել եք։

23 Եվ ես կսրբացնեմ իմ մեծ անունը, որ պղծվել էր ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ։ Եվ ազգերը պիտի գիտենան, որ ես եմ Տերը,- ասում է Տեր Աստված,- երբ որ նրանց աչքերի առաջ ձեր միջոցով կբացահայտեմ իմ սրբությունը։

24 Եվ ձեզ պիտի վերցնեմ ազգերի միջից և բոլոր երկրներից հավաքեմ ձեզ և ձեր երկիրը բերեմ ձեզ։

25 Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ, ու պիտի մաքրվեք. ձեր բոլոր անմաքրություններից ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ։

26 Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ։

27 Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ և այնպես անեմ, որ իմ կանոններով ընթանաք, իմ պատվիրանները պահեք և դրանք կատարեք։

28 Պիտի բնակվեք այն երկրում, որ տվել եմ ձեր հայրերին, և իմ ժողովուրդը լինեք, իսկ ես ձեր Աստվածը կլինեմ։

29 Ձեզ պիտի ազատեմ ձեր բոլոր անմաքրություններից, պիտի կանչեմ ցորենն ու շատացնեմ այն և ձեզ վրա սով չպիտի բերեմ։

30 Ծառերի պտուղը և դաշտի բերքը պիտի առատացնեմ, որպեսզի ազգերի մեջ սովի նախատինք այլևս չկրեք։

31 Եվ դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհները և ձեր արարքները, որ լավ չէին, և ձեր անօրենությունների և պիղծ արարքների համար պիտի զզվեք ձեզնից։

32 Ոչ թե ձեզ համար եմ անում,- ասում է Տեր Աստված,- թող հայտնի լինի ձեզ. ամաչե՛ք և պատկառե՛ք ձեր ճանապարհներից, ո՛վ Իսրայելի տուն””»։

33 Այսպես է ասում Տեր Աստված. «Այն օրը, երբ ձեզ կմաքրեմ ձեր բոլոր անօրենություններից և քաղաքները մարդաբնակ կանեմ, որ ավերակները շինվեն, և

34 ամայացած հողը մշակվի՝ փոխանակ ամայություն լինելու ամեն անցորդի աչքին,

35 պիտի ասեն. “Այս ամայացած երկիրը Եդեմի պարտեզի պես է դարձել, ու նրա քաղաքները՝ ավերակ, ամայի ու քարուքանդ, պարսպավորևմարդաբնակ են դարձել”։

36 Եվ ձեր շուրջբոլորը մնացած ազգերը պիտի իմանան, որ Տերը՝ ես եմ կառուցում քանդվածները, տնկում ամայացածը։ Ես եմ Տերը. ինչ խոսեցի, պիտի կատարեմ»։

37 Այսպես է ասում Տեր Աստված. «Իսրայելի տունը դեռ այս էլ պիտի խնդրի ինձնից, որ անեմ նրանց համար. նրանց պիտի շատացնեմ մարդկանցով՝ հոտի պես։

38 Զոհերի հոտի պես, Երուսաղեմի հոտի պես՝ նրա հանդիսավոր տոներին. այդ ավերակ քաղաքներն այնպես պիտի լինեն՝ մարդկանց հոտերով լի։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 37

Չորացած ոսկորների դաշտը

1 Տիրոջ ձեռքն ինձ վրա եղավ, և նա ինձ դուրս հանեց Տիրոջ Հոգով ու ինձ վայր դրեց դաշտի մեջ, որ լիքն էր ոսկորներով։

2 Եվ ինձ պտտեցրեց նրանց վրա չորս կողմը, և ահավասիկ նրանք չափազանց շատ էին դաշտի երեսին և ահա շատ չոր էին։

3 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե կկենդանանան այս ոսկորները»։ Ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դու գիտես»։

4 Եվ նա ինձ ասաց. «Մարգարեացի՛ր այս ոսկորների վրա և ասա՛ նրանց. “Ո՛վ չորացած ոսկորներ, լսե՛ք Տիրոջ խոսքը։

5 Տեր Աստված այսպես ասաց այս ոսկորներին. “Ահա ես ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։

6 Եվ ձեր մեջ ջղեր պիտի դնեմ. ձեզ վրա միս պիտի բերեմ և ձեզ մորթով պատեմ, ձեր մեջ շունչպիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը””»։

7 Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայվեց ինձ։ Եվ մինչ մարգարեանում էի, մի ձայն եղավ, և ահա մի դղրդյուն, և ոսկորները մոտեցան՝ ոսկորն իր ոսկորի մոտ։

8 Եվ տեսա. ահա նրանց վրա ջղեր և միս եկան, և մորթը պատեց նրանց, սակայն շունչ չկար նրանց մեջ։

9 Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր շնչին, մարգարեացի՛ր, ո՛վ մարդու որդի, և ասա՛ շնչին. “Այսպես է ասում Տեր Աստված. “Աշխարհի չորս հովերից ե՛կ, ո՛վ շունչ, և փչի՛ր այս սպանվածների վրա, որ կենդանանան””»։

10 Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայել էր ինձ, և շունչը նրանց մեջ մտավ։ Նրանք կենդանացան ու կանգնեցին իրենց ոտքերի վրա, և չափազանց մեծ մի բանակ էր։

11 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորներն ամբողջ Իսրայելի տունն են։ Ահա նրանք ասում են. “Մեր ոսկորները չորացան, և մեր հույսը վերացավ. մենք ոչնչացած ենք”։

12 Ուստի մարգարեացի՛ր և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ահա ես բացում եմ ձեր գերեզմանները և ձեզ՝ իմ ժողովրդին, դուրս պիտի հանեմ ձեր գերեզմաններից ու ձեզ տանեմ Իսրայելի երկիրը։

13 Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ կբացեմ ձեր գերեզմանները և ձեզ կհանեմ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։

14 Եվ ես իմ Հոգին ձեր մեջ կդնեմ, և դուք կապրեք։ Ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վրա, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, ինչ խոսեցի, պիտի կատարեմ””»,- ասում է Տերը։

Հուդան և Իսրայելը՝ մեկ թագավորություն

15 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

16 «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի փա՛յտ վերցրու և նրա վրա գրի՛ր. “Հուդային և նրա ընկերակից Իսրայելի որդիներին”։ Մի փայտ էլ վերցրո՛ւ և նրա վրա գրի՛ր. “Հովսեփին՝ Եփրեմի փայտը և նրա ընկերակից Իսրայելի ամբողջ տանը”։

17 Եվ դրանք մոտեցրո՛ւ միմյանց որպես մեկ փայտ, և նրանք միանան քո ձեռքում։

18 Եվ երբ քո ժողովրդի որդիները խոսեն քեզ հետ՝ ասելով. “Մեզ չե՞ս ասի, թե այդ ի՛նչ էնշանակումքեզ համար”,

19 նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ահա ես վերցնելու եմ Հովսեփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, և նրա ընկերակից Իսրայելի ցեղերը ու նրանց Հուդայի փայտի հետ դնեմ, և նրանք մեկ փայտ անեմ, որ մեկ լինեն իմ ձեռքում””։

20 Եվ այն փայտերը, որոնց վրա դու պիտի գրես, նրանց աչքի առաջ քո ձեռքին թող լինեն։

21 Եվ նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ահա ես վերցնելու եմ Իսրայելի որդիներին այն ազգերի միջից, ուր իրենք գնացել են, և նրանց ամեն կողմից հավաքելու եմ և բերելու եմ իրենց երկիրը։

22 Եվ նրանց մեկ ազգ եմ դարձնելու երկրում՝ Իսրայելի սարերի վրա, և մեկ թագավոր պիտի թագավորի նրանց բոլորի վրա, այլևս երկու ազգեր չեն լինելու և այլևս չեն բաժանվելու երկու թագավորությունների։

23 Եվ այլևս չպիտի ապականվեն իրենց կուռքերով ու գարշելի քանդակներով և իրենց բոլոր հանցանքներով։ Ես նրանց պիտի ազատեմ իրենց բոլոր բնակավայրերից, որոնց մեջ իրենք մեղանչեցին, և նրանց պիտի մաքրեմ։ Նրանք իմ ժողովուրդը կլինեն, և ես կլինեմ նրանց Աստվածը։

24 Եվ իմ ծառա Դավիթը կթագավորի նրանց վրա, և նրանց բոլորին մեկ հովիվ կլինի. իմ պատվիրաններով կընթանան և իմ կանոնները կպահեն ու դրանք կկատարեն։

25 Եվ կապրեն այն երկրում, որտեղ բնակվել էին ձեր հայրերը, որ տվել եմ իմ ծառա Հակոբին. իրենք և իրենց որդիները և իրենց որդիների որդիները մինչև հավիտյան այնտեղ կբնակվեն։ Եվ իմ ծառա Դավիթը նրանց համար հավիտյան իշխան կլինի։

26 Եվ նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ. հավիտենական ուխտ կլինի նրանց հետ։ Նրանց պիտի հաստատեմ ու բազմացնեմ և իմ սրբարանը նրանց մեջ կարգեմ հավիտյան։

27 Իմ բնակարանըհավիտյան նրանց հետ կլինի, և ես նրանց Աստվածը կլինեմ, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն։

28 Եվ ազգերը կիմանան, որ ես՝ Տերը, Իսրայելին սրբացնողն եմ, երբ իմ սրբարանը հավիտյան նրանց մեջ կլինի””»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 38

Գոգը՝ Աստծու գործիք

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Գո՛գը դարձրու Մագոգի երկրում՝ դեպի Ռովսի, Մոսոքի և Թոբելի գլխավոր իշխանը, և մարգարեացի՛ր նրա դեմ։

3 Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Գոգ, Մոսոքի և Թոբելի գլխավո՛ր իշխան։

4 Եվ քեզ հետ պիտի դարձնեմ, կարթեր դնեմ քո կզակներին և պիտի դուրս բերեմ քեզ ու քո ամբողջ զորքին՝ ձիերին ու ձիավորներին, զրահավորված բոլոր ասպարակիրների և վահանավորների մեծ բազմությանը, բոլորը՝ սուր կրողներ։

5 Պարսիկներին, եթովպացիներին և փուդացիներին, որ նրանց հետ են. ամենքն էլ՝ վահանավոր և սաղավարտավոր.

6 Գոմերին և նրա բոլոր զորագնդերին, Թորգոմա տանը՝ հյուսիսի ծայրերից, և նրա բոլոր զորագնդերին ու շատ ժողովուրդներ քեզ հետ։

7 Պատրա՛ստ եղիր և պատրաստի՛ր քեզ ու քո ամբողջ զորքը, որ ժողովվել է քո շուրջը, ու նրանց պահապա՛նը եղիր։

8 Բազում օրեր հետո զորահավաքի պիտի կանչվես. տարիներ հետո դու պիտի գաս մի երկիր, որը սրից հետ է առնված, որը վերահավաքվել է շատ ազգերի միջից Իսրայելի սարերի վրա, որոնք վաղուց ավերված էին. բայց ազգերի միջից դուրս բերվեցին, և այժմ բոլորն էլ ապահով բնակվում են։

9 Բայց դու պիտի բարձրանաս, մրրիկի պես պիտի գաս, երկիրը ծածկող ամպի պես պիտի լինես, դու և քո բոլոր զորագնդերը և շատ ժողովուրդներ քեզ հետ””»։

10 Այսպես է ասում Տեր Աստված. «Եվ այն օրը պիտի լինի, երբ մտքումդ մտքերպիտի առաջանան, և դու չար խորհուրդ պիտի խորհես

11 ու ասես. “Վեր գնամ անպաշտպան երկրի դեմ, հարձակվեմ խաղաղ մարդկանց վրա, որոնք ապահով բնակվում են, բոլորը բնակվում են առանց պարսպի և նիգեր ու դարպասներ չունեն,

12 ավար հափշտակելու և կողոպուտ անելու, որ ձեռքդ դեմ դարձնես մարդաշատ դարձած ավերակների վրա և այն ժողովրդի վրա, որ հավաքվել է ազգերի միջից, որն անասունների ու գույքի տեր է և ապրում է աշխարհի կենտրոնում”։

13 Սաբան ու Դեդանը և Թարսիսի առևտրականներն ու նրանց ամբողջ ավագանին քեզ պիտի ասեն. “Մի՞թե ավար հափշտակելու համար եկար, մի՞թե կողոպուտ անելու համար հավաքեցիր քո զորքը, որ արծաթ ու ոսկի վերցնես, որ հոտեր ու ապրանք տանես, որ մեծ ավար հափշտակես”։

14 Ուստի մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, և ասա՛ Գոգին. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ահա այն օրը, երբ իմ ժողովուրդ Իսրայելն ապահով կբնակվի, դու կիմանաս

15 և կգաս քո տեղից՝ հյուսիսի ծայրերից. դու ինքդ և շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքը՝ ձիեր հեծած, մեծ բազմությամբ և շատ զորքով։

16 Եվ դու կբարձրանաս իմ Իսրայել ժողովրդի դեմ երկիրը ծածկող ամպի նման. հետագա օրերին քեզ իմ երկրի դեմ պիտի բերեմ, որպեսզի ազգերը ճանաչեն ինձ, երբ ես քո միջոցով կսրբանամ նրանց աչքին, ո՛վ Գոգ””»։

Աստծու պատիժը Գոգին

17 Այսպես է ասում Տեր Աստված. «Մի՞թե դու նա ես, ում մասին ես խոսել եմ նախկին օրերին իմ ծառաների՝ Իսրայելի մարգարեների միջոցով, որոնք տարիներով մարգարեանում էին այն օրերին, որ քեզ նրանց դեմ եմ բերելու։

18 Այն օրը, երբ Գոգը կգա Իսրայելի երկրի դեմ,- ասում է Տեր Աստված,- իմ զայրույթը պիտի բորբոքվի։

19 Եվ իմ նախանձախնդրությամբ՝ իմ ցասման կրակով, ասում եմ. այն օրը, անշուշտ, մեծ երկրաշարժ պիտի լինի Իսրայելի երկրի վրա։

20 Եվ իմ ներկայությունից պիտի դողան ծովի ձկները և երկնքի թռչունները, դաշտի գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողունները և ամեն մարդ, որ երկրի երեսին է. սարերը պիտի փլուզվեն, գահավանդները փլվեն, և բոլոր պատերը գետին պիտի ընկնեն։

21 Եվ իմ բոլոր սարերի վրա Գոգի դեմ սուր պիտի կանչեմ,- ասում է Տեր Աստված,- ամեն մարդու սուրն իր ընկերոջ դեմ պիտի լինի։

22 Եվ նրա հետ դատաստան պիտի տեսնեմ ժանտախտով և արյունով. հորդահոս անձրև և կարկուտի քարեր, կրակ ու ծծումբ պիտի տեղամ նրա վրա ու նրա զորագնդերի վրա և նրա հետ եղող շատ ժողովուրդների վրա։

23 Եվ ես պիտի փառավորվեմ ու սրբանամ և ճանաչվեմ շատ ազգերի աչքում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 39

Գոգի պարտությունը

1 «Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Գոգի դեմ և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Գոգ, Մոսոքի և Թոբելի գլխավո՛ր իշխան։

2 Եվ ես քեզ հետ պիտի դարձնեմ և քեզ պիտի տանեմ, քեզ պիտի առաջնորդեմ հյուսիսի ծայրերից և պիտի բերեմ Իսրայելի սարերի դեմ։

3 Եվ ձախ ձեռքիցդ պիտի խլեմ քո աղեղը և նետդ վայր պիտի գցեմ քո աջ ձեռքից։

4 Իսրայելի սարերի վրա պիտի ընկնես դու ու քո զորագնդերը և քեզ հետ եղող ժողովուրդները. քեզ ամեն տեսակ գիշատիչ թռչունի և դաշտի գազանի կերակուր եմ դարձնելու։

5 Դաշտի երեսին պիտի ընկնես, որովհետև ե՛ս ասացի,- ասում է Տեր Աստված։-

6 Եվ կրակ պիտի ուղարկեմ Մագոգի վրա և ծովեզրերի ապահով բնակիչների վրա, և պիտի իմանան, որ ես եմ Տերը։

7 Եվ իմ սուրբ անունը ճանաչել պիտի տամ իմ Իսրայել ժողովրդի մեջ և իմ սուրբ անունն այլևս պղծել չեմ տալու, և ազգերը կիմանան, որ ես եմ Տերը Իսրայելում՝ սուրբը։

8 Ահա գալիս է և կկատարվի,- ասում է Տեր Աստված.- սա այն օրն է, որի մասին ես ասել եմ։

9 Իսրայելի քաղաքների բնակիչները դուրս կգան ու կրակ կվառեն և կայրեն զենքերը, ասպարներն ու վահանները, աղեղներն ու նետերը, ձեռքի մահակներն ու նիզակները. յոթ տարի նրանք որպես վառելանյութ են գործածում։

10 Եվ փայտ չեն հավաքի դաշտից և փայտ էլ չեն կտրի անտառներից, որովհետև զենքերով պիտի կրակ վառեն. իրենցից հափշտակողներից պիտի հափշտակեն և իրենցից կողոպտողներից պիտի կողոպտեն”,- ասում է Տեր Աստված”»։

Գոգի թաղումը

11 «Եվ այն օրը ես Իսրայելում իբրև թաղման վայր Գոգին պիտի տամ Անցորդների ձորը՝ ծովի արևելքում։ Այն փակելու է անցորդների ճանապարհը, որովհետև այնտեղ պիտի թաղեն Գոգին ու նրա ամբողջ բազմությանը և կոչեն “Գոգի բազմությանձոր”։

12 Եվ Իսրայելի տունը յոթ ամիս պիտի թաղի իրենց՝ երկիրը մաքրելու համար։

13 Եվ երկրի ամբողջ ժողովուրդը պիտի թաղի, և սա նրանց պատիվ պիտի լինի այն օրը, երբ ես կփառավորվեմ»,- ասում է Տեր Աստված։

14 «Եվ մարդկանց պիտի նշանակեն, որոնք մշտապես շրջեն երկրում և երկրի երեսի վրա մնացած անցորդներին թաղեն՝ այն մաքրելու համար. յոթ ամսից հետո պիտիսկսենորոնել։

15 Երբ շրջողներն անցնեն երկրով, ու մեկը մարդու ոսկորներ տեսնի, նրա մոտ նշան պիտի դնի, մինչև որ թաղողները նրան թաղեն “Գոգի բազմության ձորում”։

16 Եվ քաղաքի անունն էլ Համոնապիտի լինի։ Եվ երկիրը պիտի մաքրեն։

17 Իսկ դու, մարդո՛ւ որդի,- այսպես է ասում Տեր Աստված,- ասա՛ ամեն թևավոր թռչունի և դաշտի բոլոր գազաններին. “Հավաքվե՛ք ու եկե՛ք, շուրջբոլորից հավաքվե՛ք իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար. մեծ զոհ Իսրայելի սարերի վրա, որպեսզի միս ուտեք ու արյուն խմեք։

18 Զորավորների միս պիտի ուտեք և երկրի իշխանների արյունը պիտի խմեք՝ խոյերի, գառների, այծերի, ցուլերի, որոնք բոլորն էլ Բասանի պարարտներ են։

19 Ճարպ պիտի ուտեք, մինչև որ հագենաք, և արյուն խմեք, մինչև որ հարբեք այն զոհաբերությունից, որ ես զոհեցի ձեզ համար։

20 Եվ իմ սեղանի վրա պիտի կշտանաք ձիերով և նժույգներով, զորավորներով և ամեն տեսակ պատերազմիկով”»,- ասում է Տեր Աստված։

Իսրայելի վերահաստատումը

21 «Եվ ես իմ փառքը պիտի դնեմ ազգերի մեջ, և բոլոր ազգերը պիտի տեսնեն իմ դատաստանը, որ անելու եմ, և իմ ձեռքը, որ նրանց վրա եմ դրել։

22 Եվ Իսրայելի տունը պիտի իմանա, որ այս օրից հետո ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։

23 Ազգերը պիտի իմանան, որ Իսրայելի տունն իր անօրենության համար էր գերի գնացել, որովհետև անհավատարիմ էր եղել ինձ. ես իմ դեմքը ծածկեցի նրանցից և նրանց իրենց թշնամիների ձեռքը մատնեցի, ու նրանք բոլորը սրից ընկան։

24 Իրենց անմաքրության և իրենց հանցանքների համեմատ վարվեցի նրանց հետ և իմ դեմքը ծածկեցի նրանցից»։

25 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Հիմա հետ պիտի դարձնեմ Հակոբի գերությունը և պիտի գթամ Իսրայելի ամբողջ տանը և նախանձախնդիր լինեմ իմ սուրբ անվանը։

26 Նրանք պիտի կրեն իրենց նախատինքը և իրենց ամբողջ անհավատարմությունը, որ գործեցին իմ դեմ, երբ ապահով բնակվեն իրենց երկրում, և վախեցնող չլինի։

27 Երբ որ ես նրանց հետ բերեմ ազգերի միջից ու ժողովեմ իրենց թշնամիների երկրներից և նրանց միջոցով սրբանամ շատ ազգերի աչքին,

28 այն ժամանակ նրանք կիմանան, որ ես եմ Տերը՝ իրենց Աստվածը, որովհետև նրանց գերեվարել տվեցի ազգերի մեջ (և նրանցից այնտեղ այլևս չեմ թողնելու), ապա նրանց հավաքեցի իրենց երկրում։

29 Եվ իմ դեմքն այլևս չեմ ծածկելու նրանցից, որովհետև իմ հոգին պիտի հեղեմ Իսրայելի տան վրա»,- ասում է Տեր Աստված։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 40

Եզեկիելը տարվում է Երուսաղեմ

1 Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ տարվա սկզբին, ամսի տասին, քաղաքի անկումիցհետո տասնչորսերորդ տարում, նույն օրը Տիրոջ ձեռքը եղավ ինձ վրա և ինձ այնտեղ տարավ։

2 Աստծու տեսիլքներով ինձ տարավ Իսրայելի երկիրը և ինձ մի շատ բարձր սարի վրա դրեց. նրա վրա՝ հարավում, քաղաքի շինության պես միբանկար։

3 Ինձ տարավ այնտեղ, և ահա մի մարդ, որի տեսքը պղնձի տեսքի պես էր, ձեռքին քաթանի մի լար և չափելու եղեգ, և նա կանգնած էր դռան մեջ։

4 Եվ այն մարդն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, տե՛ս աչքերովդ և լսի՛ր ականջներովդ և ուշադրությո՛ւն դարձրուայն ամենին, ինչ ցույց եմ տալիս քեզ, որովհետև դու բերվեցիր այստեղ, որ քեզ ցույց տամ ամենը. ինչ տեսնում ես, պատմի՛ր Իսրայելի տանը»։

Արևելյան դարպասը

5 Եվ ահա տաճարից դուրս չորս կողմից մի պատ կար, և այդ մարդու ձեռքին չափի եղեգը վեց կանգուն էր (միկանգունը՝ մի ձեռքի լայնություն)։Նա չափեց պատի հաստությունը՝ մեկ եղեգ, և նրա բարձրությունը՝ մեկ եղեգ։

6 Եվ եկավ այն դարպասը, որը դեպի արևելք էր նայում, վեր ելավ նրա աստիճաններով և չափեց դարպասի շեմը՝ մեկ եղեգ լայնություն, իսկ մյուս շեմը՝ մեկ եղեգ լայնություն։

7 Պահակների խցերը մեկ եղեգ երկարություն և մեկ եղեգ լայնություն ունեին, իսկ խցերի միջև՝ հինգ կանգուն, և դռան շեմը՝ դարպասի նախասրահի մոտ, ներսից՝ մեկ եղեգ։

8 Դարպասի նախասրահը չափեց ներսից՝ մեկ եղեգ։

9 Եվ դարպասի նախասրահը չափեց՝ ութ կանգուն, և նրա սյուները՝ երկու կանգուն, և դարպասի նախասրահը ներսի կողմն էր նայում։

10 Իսկ արևելյան դարպասի խցերը երեքն էին մեկ կողմից, երեքը՝ մյուս կողմից. նրանց երեքի չափն էլ նույնն էր, և սյուների չափն էլ նույնն էր այս կողմում և այն կողմում։

11 Եվ չափեց դարպասի մուտքի լայնությունը՝ տասը կանգուն, դարպասի երկարությունը՝ տասներեք կանգուն։

12 Եվ խցերի առաջ մի պատ կար՝ մեկ կանգուն, պատը մեկ կանգուն էր մյուս կողմից։ Խուցը վեց կանգուն էր այս կողմից, վեց կանգուն էլ՝ մյուս կողմից։

13 Եվ չափեց դարպասը մի խցի կտուրից մինչևմյուսիկտուրը. լայնությունը՝ քսանհինգ կանգուն, մուտքը մուտքի դեմ։

14 Սյուները վաթսուն կանգուն արեց. նաև գավիթի սյուները դարպասներում՝ շուրջբոլորը։

15 Մուտքի դարպասի առաջից մինչև նախասրահի ներքին դարպասի առաջ՝ հիսուն կանգուն.

16 և փակպատուհաններ կային դեպի խցերն ու նրանց դրանդիները դարպասից ներս, շուրջբոլորը, և նույնպես նախասրահով, դեպի ներս, շուրջբոլորը պատուհաններ, իսկ դրանդիների վրա՝ արմավենիներ։

Արտաքին գավիթը

17 Եվ ինձ տարավ արտաքին գավիթը, և ահա սենյակներ ու գավիթի համար շինված շուրջբոլորը քարահատակ. երեսուն սենյակ՝ քարահատակի վրա։

18 Քարահատակը դարպասների կողքին էր՝ դարպասների երկայնքով. ստորին քարահատակը։

19 Ապա չափեց ստորին դարպասի առաջից մինչև ներքին գավիթի առաջը՝ դրսից. լայնությունը՝ հարյուր կանգուն դեպի արևելք և դեպի հյուսիս։

Հյուսիսային դարպասը

20 Ապա չափեց արտաքին գավիթի դեպի հյուսիս նայող դարպասի երկարությունը և նրա լայնությունը։

21 Նրա խցերը երեքն այս կողմից և երեքը մյուս կողմից էին, իսկ նրա դրանդիներն ու նախասրահը առաջին դռան չափին համապատասխան էին. երկարությունը՝ հիսուն կանգուն, իսկ լայնությունը՝ քսանհինգ կանգուն։

22 Եվ նրա պատուհաններն ու նախասրահը և արմավենիները համապատասխան էին այն դարպասի չափին, որը դեպի արևելք էր նայում։ Յոթ աստիճանով էին բարձրանում այնտեղ, իսկ նրա նախասրահը նրանց առջևում էր։

23 Եվ հյուսիսային դարպասի դիմաց արևելյան դարպասի նման կար մի դարպաս, որ ներքին գավիթ էր առաջնորդում, և նա չափեց. դարպասից մինչև դարպաս հարյուր կանգուն էր։

Հարավային դարպասը

24 Եվ ինձ տարավ հարավ, և ահա դեպի հարավ նայող մի դարպաս կար։ Եվ չափեց նրա դրանդիներն ու նախասրահները. նույն չափերին համապատասխան էին։

25 Նրա մեջ պատուհաններ կային շուրջբոլորը, և նրա նախասրահում՝ մյուս պատուհանների պես. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն ունեին։

26 Եվ յոթ աստիճան կար այնտեղ բարձրանալու համար, և նրա նախասրահը նրա առջևում էր, և իր դրանդիներն այս կողմից և այն կողմից արմավենիներ ունեին։

Ներքին գավիթը. հարավային դարպասը

27 Եվ ներքին գավիթը մի դարպաս ուներ, որը դեպի հարավ էր նայում. չափեց դարպասից դարպաս դեպի հարավ՝ հարյուր կանգուն։

28 Ապա ինձ հարավի դարպասի միջով տարավ դեպի ներքին գավիթը և չափեց հարավային դարպասը. նույն չափերին համապատասխան էր։

29 Եվ նրա խցերը, դրանդիներն ու նախասրահները նույն չափերին համապատասխան էին։ Նրա և նրա նախասրահների մեջ՝ շուրջբոլորը պատուհաններ. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն։

30 Եվ նախասրահները շուրջանակի քսանհինգ կանգուն երկարություն և հինգ կանգուն լայնություն ունեին։

31 Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, և արմավենիներ կային նրա դրանդիների վրա, և բարձրանալու համար ութ աստիճան ուներ։

Ներքին գավիթը. արևելյան դարպասը

32 Ապա ինձ տարավ ներքին գավիթը՝ դեպի արևելք, և չափեց դարպասը. նույն չափերին համապատասխան էր։

33 Եվ նրա խցերը, դրանդիներն ու նախասրահը նույն չափերին համապատասխան էին։ Այն և նրա նախասրահները պատուհաններ ունեին շուրջանակի. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն ունեին։

34 Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, իսկ նրա դրանդիների վրա՝ այս կողմից և այն կողմից՝ արմավենիներ, և ութ աստիճան ուներ բարձրանալու համար։

Ներքին գավիթը. հյուսիսային դարպասը

35 Ապա ինձ տարավ հյուսիսային դարպասի մոտ և այն չափեց. նույն չափերին համապատասխան էր.

36 նրա խցերը, դրանդիները և նախասրահները։ Այն պատուհաններ ուներ՝ շուրջանակի հիսուն կանգուն երկարություն, քսանհինգ կանգուն լայնություն։

37 Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, և այս ու այն կողմից արմավենիներ կային նրա դրանդիների վրա, և բարձրանալու համար ութ աստիճան ուներ։

Շինություններ հյուսիսային դարպասի մոտ

38 Մի սենյակ կար, և նրա մուտքը դարպասների դրանդիների մոտ էր. ողջակեզն այնտեղ էին լվանում։

39 Եվ դարպասի նախասրահում այս կողմից երկու սեղան կար և այն կողմից՝ երկու սեղան՝ նրանց վրա ողջակեզը, մեղքի պատարագը և հանցանքի պատարագը մորթելու համար։

40 Եվ դրսի կողմում՝ դեպի հյուսիսային դարպասի մուտքը բարձրանալիս, երկու սեղաններ կային, և դարպասի նախասրահի մյուս կողմում՝ երկու սեղաններ։

41 Դարպասի կողքին չորս սեղան՝ այս կողմում, և չորս սեղան՝ մյուս կողմում. ութ սեղան, որպեսզի նրանց վրա մորթեն։

42 Եվս չորս սեղան ողջակեզի համար, տաշած քարից. երկարությունը՝ մեկուկես կանգուն, լայնությունը՝ մեկուկես կանգուն, բաձրությունը՝ մեկ կանգուն. դրանց վրա պետք է դնեին այն գործիքները, որոնցով մորթում էին ողջակեզը և զոհը։

43 Եվ մեկ ձեռքի լայնության չափով դարակներշուրջանակի ամրացված էին ներսից, իսկ սեղանների վրա՝ զոհի միսը։

44 Դրսում՝ ներքին դարպասի մոտ, երգողների սենյակներն էին, ներսի գավիթում, որը հյուսիսային դարպասի կողքին էր, և նայում էին դեպի հարավ, և մյուսը՝ արևելյան դարպասի կողքին, դեպի հյուսիս էր նայում։

45 Եվ նա ինձ ասաց. «Այս սենյակը, որ դեպի հարավ է նայում, տաճարի ծառայություն կատարող քահանաներինն է,

46 և այն սենյակը, որ դեպի հյուսիս է նայում, զոհասեղանի ծառայությունը կատարող քահանաներինն է։ Նրանք Սադովկի որդիներն են՝ Ղևիի որդիներից. միայն նրանք են մոտենում Տիրոջը՝ նրան ծառայելու»։

Ներքին գավիթը և տաճարը

47 Ապա չափեց գավիթը՝ հարյուր կանգուն երկարություն, հարյուր կանգուն լայնություն, քառակուսի, և զոհասեղանը տաճարի առաջամասում էր։

48 Եվ ինձ տարավ տաճարի նախասրահը և չափեց սրահի դրանդիները. հինգ կանգուն՝ մի կողմից, հինգ կանգուն՝ մյուս կողմից. դարպասի մուտքի լայնությունը տասնչորս կանգուն էր, և նախասրահի կողքի պատերը՝ երեք կանգուն այս կողմում և երեք կանգուն՝ այն կողմում։

49 Նախասրահի երկարությունը՝ քսան կանգուն, լայնությունը՝ տասներկու կանգուն. աստիճաններով էին բարձրանում, և դրանդիների մոտ որմնասյուներ կային. մեկը՝ մի կողմից, իսկ մյուսը՝ մյուս կողմից։