Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 21

Աստծու սուրը

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Երուսաղե՛մ դարձրու և խոսի՛ր սրբարանների դեմ և մարգարեացի՛ր Իսրայելի երկրի դեմ։

3 Եվ ասա՛ Իսրայելի երկրին. “Այսպես է ասում Տերը. “Ահա ես քեզ դեմ եմ և իմ սուրը պիտի հանեմ իր պատյանից և քեզնից պիտի վերացնեմ արդարին և ամբարիշտին։

4 Քանի որ ես քեզնից պիտի վերացնեմ արդարին և ամբարիշտին, ուրեմն իմ սուրն իր պատյանից պիտի դուրս գա ամեն մարմնի վրա հարավից մինչև հյուսիս։

5 Եվ ամեն մարմին պիտի գիտենա, որ ես՝ Տերը, իմ սուրը հանել եմ իր պատյանից. նա այլևս հետ չի դառնալու””։

6 Եվ դու, մարդո՛ւ որդի, ողբա՛. կոտրած սրտովև դառը ցավով ողբա՛ նրանց աչքի առաջ։

7 Եվ եթե լինի, որ քեզ ասեն. “Ինչո՞ւ ես ողբում”, դու էլ ասա՛. “Այն գույժի համար, որ գալիս է։ Ամեն սիրտ պիտի հալվի, և ամեն ձեռք պիտի թուլանա, ամեն հոգի պիտի նվաղի, և ամեն ծունկ ջրի պես պիտի գնա. ահա գալիս է և պիտի կատարվի”,- ասում է Տեր Աստված»։

8 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

9 «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տերը։ Ասա՛. “Սուրը, սուրը սրվեց և հղկվեց։

10 Մեծ կոտորած անելու համար է սրվել, փայլատակելու համար է հղկվել. մի՞թե ուրախանանք,թեորդուս ցուպը արհամարհում է ամեն փայտ։

11 Բայց այն տրվեց հղկվելու՝ ձեռքով բռնելու համար. այդ սուրը սրվել է ու հղկվել սպանողի ձեռքում դրվելու համար։

12 Աղաղակի՛ր և ողբա՛, մարդո՛ւ որդի, որովհետև այն իմ ժողովրդի դեմ և Իսրայելի բոլոր իշխանավորների դեմ է. նրանք իմ ժողովրդի հետ սրի են մատնված. դրա համար խփի՛ր ազդրիդ։

13 Որովհետև փորձվեց, և ի՞նչ։ Եթե ցուպն էլ անարգես, այն չի՞ լինի”,- ասում է Տեր Աստված”»։

14 «Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ձեռքերդ իրա՛ր խփիր, և սուրը երկու անգամ թող հարվածի, և երրորդ անգամ. այն սպանվածների սուրն է, սուրը մեծ կոտորածի, որ շրջապատում է նրանց,

15 որպեսզի սրտերը հալվեն, և շատերն ընկնեն. նրանց բոլորի դարպասների վրա սուր դրեցի. ա՜հ, այն շինվել է փայլատակելու համար, սրվել է մորթելու համար։

16 Աջ կո՛ղմն անցիր կամ ձախ կո՛ղմն անցիր, որ կողմը քո շեղբը դարձել է։

17 Ես էլ ձեռքերս միմյանց պիտի խփեմ և իմ զայրույթը պիտի հագեցնեմ։ Տերը՝ ես եմ խոսել»։

Բաբելոնի թագավորի սուրը

18 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

19 «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար դու երկու ճանապա՛րհ ընտրիր, որպեսզի Բաբելոնի թագավորի սուրը գա. երկուսը մի երկրից պիտի դուրս գան. և նշանասյո՛ւն շինիր, յուրաքանչյուր քաղաքի ճանապարհի գլխի՛ն շինիր այն։

20 Մի ճանապա՛րհ ընտրիր, որ սուրը գա ամմոնացիների Ռաբբահ և Հուդայիերկիր՝ պարսպավոր Երուսաղեմ։

21 Որովհետև Բաբելոնի թագավորը կանգնել է ճանապարհի գլխին՝ երկու ճանապարհների բաժանման տեղի վրա, որ գուշակություն անի. նա երերացնում է նետերը, հարցնում է թերափիմներին, նայում է լյարդին։

22 Նրա աջ ձեռքին Երուսաղեմի գուշակության նշանը ելավ՝ նրա դարպասներին պարսպակործաններ տեղադրելու, պատվարներ կանգնեցնելու, պաշարման հողապատնեշներ հիմնելու, գոռալով բերանը բացելու, ձայնը բարձրացնելու։

23 Բայց սա նրանց աչքին սնոտի գուշակության պես պիտի լինի. նրանք երդումներ էին արել, բայց նա անօրենություն է հիշեցնելու նրանց, որ բռնվեն։

24 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Քանի որ դուք ձեր անօրենությունը հիշեցրիք, ձեր հանցանքները հայտնվեցին, որպեսզի ձեր բոլոր գործերի մեջ ձեր մեղքերը երևան. քանի որ դուք այդ հիշեցրիք, դուք պիտի բռնվեք”։

25 Եվ դու, ո՛վ պիղծ և ամբարիշտ իշխան Իսրայելի, օրդ հասել է, քո անօրենության վերջին պատժի ժամանակը։

26 Այսպես է ասում Տեր Աստված. “Հեռացրո՛ւ խույրը և հանի՛ր թագը.այլևս նույնը չի լինելու.ցածրին բարձրացրո՛ւ և բարձրին ցածրացրո՛ւ։

27 Տակնուվրա, տակնուվրա, տակնուվրա պիտի անեմ նրան. սա չպիտի լինի, մինչև որ նա, ում պատկանում է իրավունքը, գա. նրան եմ տալու այն”։

Սուրը և ամմոնացիները

28 Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված Ամմոնի որդիների մասին և նրանց նախատինքի մասին, և ասա՛. “Սուրը, սուրը մերկացած է մորթելու համար, կատարելապես հղկված, որպեսզի իր փայլատակումով ոչնչացնի։

29 Քո մասին ունայն տեսիլքներ տեսնելիս և քո մասին սուտ գուշակություններ անելիս քեզ դնում են ամբարիշտների սպանվածների վզին, որոնց օրը հասել է, նրանց վերջնական պատժի ժամանակը։

30 Վերադարձրո՛ւ իր պատյանին. այնտեղ, որտեղ ստեղծվեցիր, քո ծագման երկրում պիտի դատեմ քեզ։

31 Եվ քեզ վրա պիտի թափեմ իմ ցասումը, իմ բարկության կրակը պիտի փչեմ քեզ վրա և քեզ վայրենի մարդկանց ձեռքը պիտի մատնեմ. ոչնչացնելու վարպետ են։

32 Հրո ճարակ պիտի լինես դու, քո արյունը երկրի մեջտեղում պիտի լինի, և դու չպիտի հիշվես, որովհետև Տերը՝ ես եմ խոսում””»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 22

Երուսաղեմի ոճիրները

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Եվ դու, մարդո՛ւ որդի, մի՞թե դու դատելու ես, դատելու ես արյունահեղ այս քաղաքը։ Ուրեմն նրան հայտարարի՛ր նրա բոլոր պիղծ արարքները

3 և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ո՛վ քաղաք, որ քո մեջ արյուն ես հեղում, որ քո ժամանակը եկել է, որ քեզ պղծելով քեզանում կուռքեր ես շինում։

4 Քո թափած այն արյամբ հանցավոր եղար և պղծվեցիր քո շինած այն կուռքերով,վերջինօրերդ մոտեցրիր և հասար քո տարիներիվերջին, դրա համար ես քեզ ազգերի նախատինքին մատնեցի և բոլոր երկրների ծաղրանքին։

5 Քեզ մերձավորները և քեզնից հեռավորները պիտի ծաղրեն քեզ, ո՛վ վատահամբավ և աղմկալիցքաղաք””։

6 Ահա Իսրայելի իշխանավորները. ամեն մեկն իր ուժովքո մեջ է, որպեսզի արյուն թափի։

7 Հորն ու մորն անարգեցին քո մեջ, օտարականին հարստահարեցին քո մեջ, որբին և այրուն կեղեքեցին քեզանում։

8 Իմ սրբություններն անարգեցիր և իմ շաբաթները պղծեցիր։

9 Բանսարկու մարդիկ եղան քո մեջ արյուն թափելու համար, մարդիկ սարերի վրա ճաշակեցին քեզ մոտ և լրբություններ արեցին քո մեջ։

10 Հոր մերկություն բացեցին քեզանում, անմաքրությանմեջ եղողկնոջը բռնաբարեցին քեզանում։

11 Եվ մարդ իր ընկերոջ կնոջ հետ պիղծ բաներ գործեց, մարդ իր հարսին պղծեց լրբությամբ, և մարդ իր քրոջը՝ իր հոր դստերը, բռնաբարեց քեզանում։

12 Քեզանում արյուն թափելու համար կաշառք վերցրին, վաշխ ու տոկոս առար և ագահությամբ քո ընկերներին հարստահարեցիր և ինձ մոռացար»,- ասում է Տեր Աստված։

13 «Եվ ահա ափերս իրար կխփեմ քո բանեցրած ագահության և քո մեջ եղած արյան համար։

14 Մի՞թե սիրտդ կդիմանա, կամ ձեռքերդ ամուր կմնան այն օրերին, երբ ես վարվեմ քեզ հետ. Տերը՝ ես, ասացի և անելու եմ։

15 Ես քեզ պիտի ցրեմ ազգերի մեջ, քեզ պիտի սփռեմ երկրների մեջ և քո անմաքրությունը պիտի վերացնեմ քեզնից։

16 Եվ դու քեզ պիտի անպատվես ազգերի աչքին։ Կիմանաս, որ ես եմ Տերը»։

Աստծու զտող փուռը

17 Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

18 «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունն ինձ համար խարամ է դարձել, նրանք ամենքը պղինձ, անագ, երկաթ ու կապար են հալոցի մեջ. արծաթի խարամ են դարձել։

19 Ուստի Տեր Աստված այսպես է ասում. “Որովհետև դուք ամենքդ խարամ եք դարձել, դրա համար էլ ես ձեզ պիտի ժողովեմ Երուսաղեմի մեջ.

20 արծաթը, պղինձը, երկաթը, կապարն ու անագը հալոցի մեջ հավաքելու պես, որ նրա վրա կրակ փչեն՝ հալեցնելու համար, նույնպես էլ իմ բարկությամբ ու զայրույթով պիտի ժողովեմ ձեզ, դնեմ ու հալեցնեմ։

21 Եվ ձեզ պիտի ժողովեմ, ձեզ վրա փչեմ իմ ցասման կրակով, և դուք պիտի հալվեք նրա մեջ։

22 Ինչպես որ արծաթն է հալվում հալոցում, նույնպես էլ դուք պիտի հալվեք նրա մեջ և պիտի իմանաք, որ Տերը՝ ես եմ իմ զայրույթը թափել ձեզ վրա”»։

Իսրայելի առաջնորդների մեղքը

23 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

24 «Մարդո՛ւ որդի, նրան ասա՛. “Դու մի երկիր ես, որ չի մաքրվել, ցասումի օրն անձրև չի ստացել”։

25 Նրա մարգարեների դավադրությունը նրա մեջ մռնչացող առյուծի որս բզկտողի պես է. նրանք մարդիկ կերան, գանձեր ու պատվական բաներ գրավեցին և այրիներին շատացրին նրանում։

26 Նրա քահանաները բռնացան իմ օրենքի վրա, իմ սրբությունները պղծեցին, սուրբը և անսուրբը չզանազանեցին, անմաքուրի և մաքուրի միջև տարբերակումը չսովորեցրին, իրենց աչքերը ծածկեցին իմ շաբաթներից, և ես պղծվեցի նրանց մեջ։

27 Նրա իշխանավորները նրա մեջ որս բզկտող գայլերի պես արյուն են հեղում, կյանքեր ոչնչացնում, որպեսզի ագահությամբ անիրավ վաստակ ստանան։

28 Եվ նրա մարգարեները նրանց արարքները ծեփում են՝ ունայն տեսիլքներ տեսնելով և նրանց համար սուտ գուշակություն անելով. “Այսպես է ասում Տեր Աստված”, մինչդեռ Տերը չի խոսել։

29 Երկրի ժողովուրդը հարստահարություն է գործում, հափշտակություններ է անում և աղքատին ու խեղճին կեղեքում է, անիրավությամբ հարստահարում է օտարականին։

30 Եվ ես նրանց մեջ պարիսպը շինող և խրամատիմեջ երկրի համար իմ առաջ կանգնող մարդ որոնեցի, որպեսզի նրան չկործանեմ, բայց չգտա։

31 Ուստի նրանց վրա թափեցի իմ ցասումը, իմ բարկության կրակով ոչնչացրի նրանց, նրանց ճանապարհն իրենց գլխով տվեցի»,- ասում է Տեր Աստված։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 23

Մեղավոր քույրերը

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, երկու կանայք կային՝ մի մոր դուստրեր։

3 Նրանք պոռնկություն արեցին Եգիպտոսում, իրենց երիտասարդ ժամանակ պոռնկություն արեցին. այնտեղ ճմլվեցին նրանց կրծքերը, և այնտեղ շոշափեցին նրանց կուսական ստինքները։

4 Նրանց անունները՝ մեծինը՝ Ոողաև նրա քրոջը՝ Ոողիբա։ Ապա նրանք իմը եղան, որդիներ ու դուստրեր ծնեցին. նրանց անունները. Ոողան Սամարիան է, Ոողիբան՝ Երուսաղեմը։

5 Ոողան, թեև իմն էր, պոռնկություն արեց և սիրահարվեց իր սիրեկաններին, այսինքն՝ հարևան ասորեստանցիներին,

6 կապուտակ հագնող կուսակալներին և նախարարներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ, նժույգներ հեծած ձիավորներ։

7 Եվ նա իր պոռնկությունն ընծայեց նրանց՝ Ասորեստանի բոլոր ընտիր որդիներին, և իրեն պղծեց նրանց բոլոր կուռքերով, որոնց սիրահարվել էր։

8 Եվ Եգիպտոսիցբերածիր բոլոր պոռնկությունները չթողեց, որովհետև նրա հետ պառկել էին նրա երիտասարդ ժամանակ, և նրանք շոշափել էին նրա կուսական ստինքները և իրենց պոռնկությունը նրա վրա էին թափել։

9 Ուստի նրան իր սիրեկանների ձեռքը հանձնեցի, Ասորեստանի որդիների ձեռքը, որոնց նա սիրահարվել էր։

10 Նրանք բացեցին նրա մերկությունը, վերցրին նրա որդիներին ու դուստրերին և իրեն սրով սպանեցին, երբ դատավճիռ գործադրեցին նրա դեմ. նա ասելիք դարձավ կանանց մեջ։

11 Երբ նրա Ոողիբա քույրը տեսավ այս, իր տռփանքով նրանից ավելի ապականություն արեց և իր պոռնկություններով իր քրոջ պոռնկությունները գերազանցեց.

12 Ասորեստանի որդիներին սիրահարվեց, կուսակալներին և նախարարներին, նրա մոտ եղողներին, որոնք շքեղ էին հագնված, նժույգներ հեծած ձիավորներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ։

13 Եվ տեսա, որ պղծվեց. երկուսի ճանապարհն էլ նույնն էր։

14 Բայց իր պոռնկություններն ավելացրեց, երբ պատի վրա փորագրված մարդիկ տեսավ՝ քաղդեացիների պատկերները՝ կարմիր ներկերով նկարված,

15 իրենց մեջքին գոտի կապած, գույնզգույն խույրեր իրենց գլուխներին, ամենքը զորավարների կերպարանքով, Բաբելոնի որդիների պատկերը, որոնց ծննդավայր երկիրը Քաղդեան էր։

16 Այն ժամանակ իր աչքերով տեսնելով՝ դրանց սիրահարվեց և պատգամավորներ ուղարկեց նրանց մոտ՝ քաղդեացիների երկիրը։

17 Եվ Բաբելոնի որդիները նրա մոտ տռփանքի անկողինը մտան և նրան պղծեցին իրենց պոռնկություններով, և նա պղծվեց նրանց հետ, ապա նրա հոգին նրանցից զատվեց զզվանքով։

18 Եվ նա բացահայտեց իր պոռնկությունները, բացահայտեց իր մերկությունը, և իմ հոգին էլ նրանից զատվեց զզվանքով, ինչպես որ հոգիս զատվել էր նրա քրոջից զզվանքով։

19 Բայց նա շատացրեց իր պոռնկությունները՝ հիշելով իր երիտասարդության օրերը, երբ պոռնկանում էր Եգիպտոսի երկրում։

20 Եվ նա սիրահարվեց իր տարփածուներին, որոնց անդամները էշի անդամների պես էին, իսկ սերմնացայտումը՝ ձիերի սերմնացայտում։

21 Եվ դու քո երիտասարդության լրբությանը նայեցիր, երբ եգիպտացիները քո կրծքերը ճմլեցին և քո մատղաշ ստինքները շոշափեցին։

Աստծու դատաստանը փոքր քրոջը

22 Ուստի, ո՛վ Ոողիբա,- այսպես է ասում Տեր Աստված,- ահա ես քո դեմ եմ հանելու քո սիրեկաններին, որոնցից քո հոգին զատվեց զզվանքով, և նրանց քեզ վրա եմ բերելու բոլոր կողմերից՝

23 Բաբելոնի որդիներին և բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սուեին և Կուեին,նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ, կուսակալներ և նախարարներ, ամենքը՝ զորականներ և երևելի մարդիկ, բոլորը՝ նժույգ հեծածներ։

24 Եվ նրանք քո դեմ պիտի արշավեն զենքերով, մարտակառքերով ու կառքերով և ժողովրդի բազմությամբ, ամեն կողմից քո դեմ պիտի կանգնեն վահանով, ասպարով ու սաղավարտով, և նրանց պիտի հանձնեմ դատաստանը, և նրանք քեզ պիտի դատեն իրենց դատաստաններով։

25 Եվ ես իմ նախանձախնդրությունը քո դեմ պիտի ուղղեմ, և նրանք զայրույթով պիտի վարվեն քեզ հետ. քիթդ ու ականջներդ պիտի պոկեն, իսկ մնացորդդ սրից պիտի ընկնի. նրանք պիտի տանեն քո որդիներին ու դուստրերին, իսկ մնացորդդ կրակով պիտի սպառվի։

26 Քո վրայից պիտի հանեն քո հանդերձները և վերցնեն քո զարդարանքները.

27 ես պիտի դադարեցնեմ քո լրբությունը և Եգիպտոսի երկրի պոռնկություններդ. աչքերդ չես բարձրացնելու դեպի նրանք և այլևս չես հիշելու Եգիպտոսը»։

28 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, որոնց դու ատում ես, որոնցից քո հոգին զատվեց զզվանքով։

29 Եվ նրանք քեզ հետ ատելությամբ պիտի վարվեն և պիտի վերցնեն քո ամբողջ վաստակը. քեզ մերկ ու տկլոր պիտի թողնեն, և պիտի բացահայտվեն քո պոռնկությունը, քո լրբությունը և քո պոռնկությունները։

30 Սրանք պետք է կատարվեն քեզ հետ, որովհետև դու, ազգերին հետևելով, պոռնկություն արեցիր և դու քեզ պղծեցիր նրանց կուռքերով։

31 Դու քո քրոջ ճանապարհով գնացիր, և ես նրա բաժակը քո ձեռքում պիտի դնեմ»։

32 Այսպես է ասում Տեր Աստված. «Դու պիտի քո քրոջ բաժակը խմես՝ խոր ու լայն, դու ծաղր ու ծանակ պիտի դառնաս. այն շատ է պարունակում։

33 Հարբածությամբ ու թախիծով պիտի լցվես. սարսափի և ամայության բաժակ է քո քրոջ՝ Սամարիայի բաժակը։

34 Եվ դու պիտի խմես այն ու քամես և նրա բեկորները պիտի կրծես. ստինքներդ պատառոտես, որովհետև ե՛ս եմ խոսել»,- ասում է Տեր Աստված։

35 Սրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև դու ինձ մոռացար և ինձ քո մեջքի հետևը գցեցիր, ուրեմն դու էլ կրի՛ր քո լրբության ու պոռնկությունների հետևանքները»։

Աստծու դատաստանը երկու քույրերին

36 Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե դու դատելու ես Ոողային և Ոողիբային. արդ նրանց պատմի՛ր իրենց պիղծ արարքները։

37 Քանի որ նրանք շնություն են արել, և արյուն կա նրանց ձեռքերին, շնացել են իրենց կուռքերով և իրենց որդիներին էլ, որոնց ինձ համար էին ծնել,կրակի միջովանցկացրին, որ նրանց համար կերակուր լինեն։

38 Դեռ սա էլ արեցին ինձ. նույն օրը իմ սրբարանն անմաքուր դարձրին և իմ շաբաթները պղծեցին,

39 երբ իրենց որդիներին մորթեցին իրենց կուռքերի համար, և նույն օրը մտան իմ սրբարանը, որպեսզի այն պղծեն. ահա այսպես արեցին իմ տան մեջ։

40 Եվ մինչև անգամլուրուղարկեցիք, որ մարդիկ հեռվից գան, որոնց մոտ պատգամավոր ուղարկվեց։ Եվ ահա նրանք եկան, որոնց համար դու լվացվեցիր, աչքերիդ ծարիր դրեցիր և զարդերով զարդարվեցիր։

41 Պատվական բազմոցի վրա նստեցիր, և պատրաստված սեղան կար նրա առաջ, և իմ խունկն ու իմ յուղը դրեցիր նրա վրա։

42 Անհոգ բազմության աղմուկ կար այնտեղ, բազմաթիվ գինով մարդկանց, որոնք բերվել էին շրջակա անապատից. նրանք ապարանջաններ էին դնումկանանցձեռքերին և շքեղ պսակներ՝ իրենց գլուխներին։

43 Եվ ես շնությունների մեջ պառավածի մասին ասացի. “Նրա հետ պոռնկություններով դեռևս կպոռնկանան”։

44 Եվ նրա մոտ մտան պոռնիկ կնոջ մոտ մտնելու նման. այդպես մտան Ոողայի և Ոողիբայի մոտ՝ այդ անպարկեշտ կանանց մոտ։

45 Բայց արդար մարդիկ պիտի դատեն նրանց շնացող կանանց դատաստանով և արյունահեղների դատաստանով, որովհետև նրանք շնացողներ են, և արյուն կա նրանց ձեռքերին»։

46 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ես նրանց դեմ ամբոխ պիտի կարգեմ, նրանց սարսափի ու հափշտակության պիտի մատնեմ։

47 Եվ ամբոխը նրանց պիտի քարկոծի ու նրանց կոտորի իրենց սրերով, նրանց որդիներին ու դուստրերին սպանի և նրանց տները կրակով այրի։

48 Եվ երկրից պիտի վերացնեմ լրբությունը, ու բոլոր կանայք պիտի խրատվեն, որ ձեր գործած լրբությունների նման չանեն։

49 Եվ ձեր լրբությունը ձեզ վրա պիտի դնեն, և դուք ձեր մեղավոր կռապաշտության պատիժը պիտի կրեք ու գիտենաք, որ ես եմ Տեր Աստված»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 24

Ժանգոտ կաթսան

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ իններորդ տարվա տասներորդ ամսին՝ ամսի տասին՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, հենց այսօր քեզ համար գրի՛ր այսօրվա՝ այս իսկ օրվա անունը.Բաբելոնի թագավորըպաշարելու համարհենց այսօր մոտեցավ Երուսաղեմին։

3 Եվ առակո՛վ խոսիր այս ապստամբների տան հետ և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. “Դի՛ր կաթսան, դի՛ր և մեջն էլ ջո՛ւր լցրու։

4 Մսիկտորները մե՛ջը հավաքիր, ամեն լավ կտորը՝ ազդրը և ուսը, ընտիր ոսկորներո՛վ լցրու։

5 Ոչխարների ընտի՛րը վերցրու և ոսկորները դիզի՛ր նրա տակ. եռացնելով եռացրո՛ւ, որ ոսկորներն էլ մեջը եփվեն””»։

6 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյունահեղ քաղաքին, այն կաթսային, որի ժանգն իր մեջ է և ժանգը միջից դուրս չի եկել, այն կտոր-կտո՛ր հանիր. նրա վրա վիճակ չի գցված։

7 Որովհետև նրա թափած արյունն իր մեջ է. չոր ապառաժի վրա է դրել այն, գետնի վրա չի թափել այն, որ հողով ծածկի։

8 Իմ զայրույթը բորբոքելու, վրեժն առնելու հանար նրա արյունը չոր ապառաժի վրա դրեցի, որ չծածկվի»։

9 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյունահեղ քաղաքին. ես կրակի խարույկը պիտի մեծացնեմ։

10 Շատացրո՛ւ փայտերը, վառի՛ր կրակը, միսը սպառվի, համեմունքով խառնի՛ր, և թող ոսկորներն այրվեն։

11 Հետո դատարկ դի՛ր փայտածուխի վրա, որպեսզի տաքանա, և նրա պղինձն այրվի, ու նրա մեջ հալվի անմաքրությունը, սպառվի ժանգը։

12 Տաժանքիցինձհոգնեցրեց, բայց նրա մեծաքանակ ժանգը նրանից դուրս չեկավ, նրա ժանգը կրակում։

13 Քո անմաքրությունը լրբություն է. որովհետև ես փորձեցի քեզ մաքրել, բայց դու չմաքրվեցիր, քո անմաքրությունից այլևս չպիտի մաքրվես, մինչև որ իմ զայրույթը չհանգստացնեմ քեզ վրա։

14 Տերը՝ ես եմ խոսել. լինելու է, և ես պիտի կատարեմ այն. չեղյալ չպիտի համարեմ, չպիտի խնայեմ, կարեկցություն չպիտի ցույց տամ. քո ճանապարհների և քո արարքների համեմատ պիտի դատվես»,- ասում է Տեր Աստված։

Մարգարեի կնոջ մահը

15 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

16 «Մարդո՛ւ որդի, ահա ես մի հարվածով քեզնից պիտի հափշտակեմ քո աչքերի ցանկությունը, և դու չպիտի ողբաս, չպիտի լաց լինես, և արտասուքդ չպիտի գա։

17 Լուռ հառաչի՛ր, մեռելի սուգ չպիտի անես. գլխաշորդ գլխի՛դ կապիր, կոշիկներդ ոտքերի՛դ հագիր, դունչդ մի՛ ծածկիր և մարդկանց հացը մի՛ կեր»։

18 Ես առավոտյան խոսեցի ժողովրդի հետ, իսկ երեկոյան կինս մեռավ. և առավոտյան ինձ հրամայվածի պես արեցի։

19 Եվ ժողովուրդն ինձ ասաց. «Մեզ չե՞ս պատմելու, թե դու ինչ որ անում ես, ի՞նչ էնշանակումմեզ համար»։

20 Եվ ես նրանց ասացի. «Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

21 “Ասա՛ Իսրայելի տանը. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ահա ես պիտի պղծեմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքը, ձեր աչքերի ցանկությունը և ձեր հոգու փափագը, իսկ ձեր թողած որդիներն ու դուստրերը սրից պիտի ընկնեն։

22 Եվ դուք իմ արածի պես պիտի անեք, դունչ չպիտի ծածկեք և մարդկանց հացը չպիտի ուտեք։

23 Եվ ձեր գլխաշորերը ձեր գլխին և ձեր կոշիկները ձեր ոտքերին սուգ չպիտի անեք և լաց չլինեք, այլ ձեր անօրենություններով հալումաշ պիտի լինեք և մեկդ մեկին հառաչեք։

24 Եվ Եզեկիելը ձեզ համար նշան կլինի. նրա բոլոր արածների պես պիտի անեք։ Սրա լինելու ժամանակ կիմանաք, որ ես եմ Տեր Աստված””։

25 Եվ դու, մարդո՛ւ որդի, ահա երբ նրանցից կվերցնեմ իրենց ամրությունը, իրենց պարծանքի ուրախությունը, իրենց աչքերի ցանկությունը և իրենց հոգու փափագը՝ իրենց որդիներին ու դուստրերին,

26 այդ օրը ազատված մեկը կգա քեզ մոտ, որը լուր լսել կտա քո իսկ ականջներին։

27 Այդ օրը բերանդ պիտի բացվի այն ազատվածի հետ, և պիտի խոսես ու այլևս համր չմնաս. դու նրանց համար նշան կլինես։ Եվ նրանք կիմանան, որ ես եմ Տերը»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 25

Մարգարեություն ամմոնացիների դեմ

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, դեմքդ Ամմոնի որդիների դե՛մ դիր և մարգարեացի՛ր նրանց դեմ։

3 Եվ ասա՛ Ամմոնի որդիներին. “Լսե՛ք Տեր Աստծու խոսքը։ Այսպես է ասում Տեր Աստված. “Քանի որ դու “վա՜շ” ասացիր իմ սրբարանի մասին, երբ նա սրբապղծվեց, և Իսրայելի երկրի մասին, երբ այն ամայացավ, և Հուդայի տան մասին, երբ տարագրվեց,

4 դրա համար ահա ես քեզ իբրև ստացվածք պիտի տամ արևելքի որդիներին՝ որպես ժառանգություն, և նրանք իրենց բանակատեղիները պիտի հաստատեն քո մեջ և քո մեջ պիտի հաստատեն իրենց բնակարանները. նրանք պիտի ուտեն քո պտուղները և նրանք պիտի խմեն քո կաթը։

5 Ես Ռաբբան ուղտերի փարախ պիտի դարձնեմ, իսկ Ամմոնի որդիներիքաղաքը՝ հոտերի մակաղատեղ։ Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը””։

6 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. “Նրա համար, որ դու ծափ տվեցիր և ոտքովգետնինխփեցիր և քո ամբողջ արհամարհանքով հոգու չափ ուրախացար Իսրայելի երկրի դեմ,

7 դրա համար ահա ես իմ ձեռքը դեպի քեզ եմ մեկնում և քեզ իբրև ավար պիտի տամ ազգերին և քեզ վերացնեմ ազգերից և քեզ կորցնեմ երկրներից. ես քեզ պիտի ոչնչացնեմ։ Ապա կիմանաս, որ ես եմ Տերը”»։

Մարգարեություն Մովաբի դեմ

8 «Այսպես է ասում Տեր Աստված, որովհետև Մովաբն ու Սեիրն ասացին. “Ահա Հուդայի տունը բոլոր ազգերի պես է”,

9 դրա համար ես Մովաբի սահմանամերձ քաղաքները, երկրի պարծանքը եղող Բեթ Եսիմոթը, Բահաղ Մեոնը և Կարիաթեմը պիտի բանամ։

10 Ամմոնի որդիների հետ սա էլ իբրև ստացվածք պիտի տամ Արևելքի որդիներին, որպեսզի Ամմոնի որդիները ազգերի մեջ չհիշատակվեն։

11 Մովաբի դեմ դատաստաններ եմ անելու, և նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։

Մարգարեություն Եդովմի դեմ

12 «Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև Եդովմը Հուդայի տան դեմ վրեժխնդրությամբ վարվեց և նրանից վրեժ առնելով՝ մեծ հանցանք գործեց,

13 դրա համար այսպես է ասում Տեր Աստված. “Ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վրա և նրանից վերացնեմ մարդն ու անասունը, նրան ամայի պիտի դարձնեմ Թեմանից մինչև Դեդան. նրանք սրից պիտի ընկնեն։

14 Եվ իմ վրեժխնդրությունը պիտի իրագործեմ Եդովմի դեմ իմ ժողովրդի՝ Իսրայելի ձեռքով, և նրանք իմ բարկության և իմ զայրույթի համեմատ պիտի վարվեն Եդովմի հետ, ու նրանք պիտի ճանաչեն վրեժխնդրությունս””»,- ասում է Տեր Աստված։

Մարգարեություն փղշտացիների դեմ

15 «Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև փղշտացիները վրեժխնդրությամբ վարվեցին և հոգու արհամարհանքով վրեժ առան՝ մշտական ատելությամբ կործանելով,

16 դրա համար այսպես է ասում Տեր Աստված. “Ահա ես իմ ձեռքը տարածում եմ փղշտացիների վրա և պիտի ոչնչացնեմ Քերեթիմին, պիտի ոչնչացնեմ ծովի եզերքում եղող մնացորդը։

17 Եվ նրանց դեմ մեծամեծ վրեժխնդրություններ պիտի գործեմ ցասումնալից հանդիմանություններով։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ որ իմ վրեժն առնեմ նրանցից””»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 26

Մարգարեություն Տյուրոսի դեմ

1 Եվ տասնմեկերորդ տարվա ամսի մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, որովհետև Տյուրոսը Երուսաղեմի մասին ասաց. “Վա՜շ, կոտրվեցին “ժողովուրդների դռները”, դեպի ինձ դարձավ. ես պիտի լցվեմ նրա կործանվելով”։

3 Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. “Ահա քեզ դեմ եմ, ո՛վ Տյուրոս, և շատ ազգեր պիտի հանեմ քո դեմ, ինչպես որ ծովն իր ալիքներն է բարձրացնում։

4 Եվ նրանք պիտի քանդեն Տյուրոսի պարիսպները և կործանեն նրա աշտարակները, և ես նրանից պիտի քերեմ նրա հողը և նրան չոր ապառաժ պիտի դարձնեմ։

5 Նա ծովի մեջ ուռկան փռելու վայր պիտի դառնա, որովհետև ես եմ խոսել,- ասում է Տեր Աստված,- և նա ազգերին ավար պիտի դառնա,

6 և նրա դուստրքաղաքները, որոնք դաշտում են, սրով պիտի սպանվեն, ու պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։

7 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես հյուսիսից Տյուրոսի վրա պիտի բերեմ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին՝ թագավորների թագավորին՝ ձիերով, մարտակառքերով ու ձիավորներով և մեծ զորքով ու բազմությամբ։

8 Նա դաշտում սրով պիտի սպանի քո դուստրքաղաքներինև քո դեմ պաշարման հողապատնեշ պիտի շինի, քո դեմ պատվարներ պիտի կանգնեցնի և քո դեմ ասպար պիտի բարձրացնի։

9 Եվ իր կործանիչ մեքենաների հարվածները պիտի ուղղի քո պարիսպների դեմ և իր տապարներով պիտի քանդի քո աշտարակները։

10 Նրա ձիերի շատությունից քեզ պիտի ծածկի նրանց փոշին, ձիավորների, կառքերի և մարտակառքերի դղրդյունից պիտի սասանվեն քո պարիսպները, երբ որ նա մտնի քո դռներով, ինչպես որ մտնում են գրավված քաղաք։

11 Իր ձիերի սմբակներով պիտի կոխկռտի քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանի, և քո հզոր սյուները գետին պիտի իջնեն։

12 Քո հարստությունը պիտի թալանեն և քո ապրանքները, ավարը պիտի կողոպտեն, պիտի քանդեն քո պատերը և քարուքանդ անեն քո շքեղ տները և քո քարերն ու քո փայտերը, քո հողը ջրի մեջ թափեն։

13 Եվ ես պիտի դադարեցնեմ քո երգերի աղմուկը, և քո քնարների ձայնն այլևս չպիտի լսվի։

14 Ես քեզ չոր ապառաժ պիտի դարձնեմ, ուռկան փռելու տեղ պիտի դառնաս, այլևս չպիտի կառուցվես, որովհետև Տերը՝ ես եմ խոսել»,- ասում է Տեր Աստված։

15 Տեր Աստված այսպես է ասում Տյուրոսին. «Մի՞թե քո կործանման ձայնից, վիրավորվածների հառաչից, երբ որ քո մեջ կոտորած կլինի, ծովեզերքը չպիտի սարսռա։

16 Այն ժամանակ ծովի բոլոր իշխանները պիտի իջնեն իրենց գահերից և հանեն իրենց պատմուճանները, իրենց ասեղնագործված հագուստներից պիտի մերկանան, սոսկում պիտի հագնեն, գետնի վրա պիտի նստեն և ամեն վայրկյան պիտի դողան ու ապշեն քեզ վրա։

17 Եվ ողբ պիտի բարձրացնեն քեզ վրա ու քեզ ասեն. “Ինչպե՜ս կործանվեցիր, ո՛վ ծովայիններով բնակեցված նշանավոր քաղաք, դու զորավոր էիր ծովի վրա, ինքդ և բնակիչներդ էին ծովում, որ սարսափ էիքծովեզերքիբոլոր բնակիչների համար։

18 Հիմա քո կործանման օրը ծովեզերքը պիտի դողա, և ծովում եղող ծովեզրերը պիտի ապշեն քո անկումից”»։

19 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Երբ ես քեզ ավերակ քաղաք դարձնեմ անբնակ քաղաքների պես, երբ անդունդը քեզ վրա բարձրացնեմ, որ շատ ջրեր ծածկեն քեզ,

20 և քեզ վար իջեցնեմ գուբը իջնողների հետ, հին դարերի ժողովուրդների մոտ, և քեզ պիտի բնակեցնեմ երկրի խորքում՝ հին ավերակների մեջ, նրանց հետ, որ գուբն են իջնում, որպեսզի էլ չբնակվես և տեղ չունենաս կենդանիների երկրում։

21 Քեզ սարսափ պիտի դարձնեմ, և դու պիտի չքանաս. դու պիտի փնտրվես, բայց հավիտյան այլևս չես գտնվելու»,- ասում է Տեր Աստված։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 27

Ողբ Տյուրոսի վրա

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի վրա ո՛ղբ բարձրացրու

3 և Տյուրոսին ասա՛, որ ծովի մուտքերում է բնակվում, որ առևտուր է անում ծովեզերքի շատ ժողովուրդների հետ,- այսպես է ասում Տեր Աստված։- Ո՛վ Տյուրոս, դու ասացիր. “Ես գեղեցկության կատարելությունն եմ”։

4 Ծովի սրտում էին քո սահմանները. քեզ կառուցողները կատարելագործեցին քո գեղեցկությունը։

5 Քո բոլոր նավակողերը Սանիրի մայրուց շինեցին. Լիբանանից եղևին վերցրին քեզ վրա կայմ շինելու համար։

6 Քո թիերը Բասանի կաղնիներից շինեցին. քո տախտակամածները փղոսկրով դրվագազարդեցին, Կիպրոսի ծովեզրի տոսախով շինեցին։

7 Եգիպտոսի երփներանգ կտորից էր քո առագաստը, որ դրոշ էր քեզ համար. Եղիսայի ծովեզրից էր քո կապուտակ և ծիրանագույն ծածկոցը։

8 Սիդոնի և Արուադի բնակիչները թիավարներդ էին. քո ճարտարմարդիկ,ո՛վ Տյուրոս, որ քո մեջ էին, քո նավավարներն էին։

9 Գեբաղի երեցներն ու նրա ճարտարմարդիկքո մեջ էին,նավերիդճաքերը փակողներն էին, ծովի բոլոր նավերը և նրանց նավաստիները քո մեջ էին քո ապրանքների առևտուրն անելու համար։

10 Պարսիկներ, ղուդացիներ և փութացիներ էին քո զորքի մեջ՝ որպես քո պատերազմիկներ. վահան և սաղավարտ կախեցին քո մեջ. նրանք քեզ փառավորություն տվեցին։

11 Արուադի և Հելեքի մարդիկ քո պատերի վրա էին չորս կողմից, և գամադացիները քո աշտարակների վրա էին. նրանք բոլոր կողմերից իրենց կապարճներն էին կախում քո պարիսպների վրա. նրանք կատարելագործեցին քո գեղեցկությունը։

12 Թարսիսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ամեն տեսակ առատ ապրանքի դիմաց արծաթով, երկաթով, անագով և կապարով էին անում առևտուրը։

13 Հավանը, Թոբելը և Մոսոքը քեզ հետ վաճառականություն էին անում. նրանք քեզ հետ մարդկանց և պղնձե անոթների առևտուր էին անում։

14 Թորգոմայի տնից քեզ մոտ ձիեր, նժույգներ և ջորիներ էին բերում քո առևտրի ապրանքի դիմաց։

15 Դեդանիորդիները քեզ հետ վաճառականություն էին անում։ Շատ ծովեզրերի վաճառահանությունը քո ձեռքում էր. քեզ հետ փղոսկրյա ժանիքների և եբենոսի փայտի փոխանակում էին անում։

16 Արամիտունըքեզ հետ վաճառականություն էր անում քո ապրանքների առատության պատճառով. կարկեհանով, ծիրանագույնով, ասեղնագործ կերպասով, բեհեզով, բուստերով և կարմիր հակինթով էին անում քո առևտուրը։

17 Հուդան և Իսրայելի երկիրը քեզ հետ վաճառականություն էին անում. Մեննիթի ցորենով, խմորեղենով, մեղրով, յուղով և բալասանով էին անում քո առևտուրը։

18 Դամասկոսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ապրանքների առատության, ամեն տեսակ հարստության պատճառով՝ Քեղբոնի գինով և սպիտակ բրդով։

19 Վեդանը և Հավանը Ուզալից էին բերում քո ապրանքները՝ շինածո երկաթեղեն, կասիա և խնկեղեգ էին փոխանակում քեզ հետ։

20 Դեդանը քեզ հետ վաճառականություն էր անում կառքերի պաստառակալներով։

21 Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները քեզ հետ վաճառականություն էին անում. գառներով, խոյերով և այծերով էին առևտուր անում քեզ հետ։

22 Սաբայի և Ռեգմայի վաճառականները քեզ հետ վաճառականություն էին անում. ամեն տեսակ ընտիր բուրմունքներով և ամեն տեսակ պատվական քարերով ու ոսկով էին անում քո առևտուրը քո ապրանքների դիմաց։

23 Հարանը, Քաննեն և Եդեմը, Սաբայի վաճառականները, ԱսորեստաննուՔաղմադը քեզ հետ վաճառականություն էին անում։

24 Նրանք քեզ հետ քո վաճառանոցներում առևտուր էին անում շքեղ կերպասներով, կապուտակ և ասեղնագործ վերարկուներով, երփներանգ մանածներով, հյուսած չվաններով և եղևնափայտե սնդուկներով։

25 Քո առևտրի համար Թարսիսի նավերը նավարկում էին քո ապրանքներով, ուստի դու լցվեցիր և ծանրորեն բեռնավորվեցիր ծովի սրտում։

26 Թիավարներդ քեզ շատ խոր ջրերով տարան, արևելյան քամին քեզ խորտակեց ծովի սրտում։

27 Քո հարստությունն ու քո ապրանքը՝ քո վաճառքը, քո նավաստիներն ու նավավարները, քոնավերիճաքերը փակողները և քեզ հետ առևտուր անողները և քո մեջ եղող բոլոր պատերազմողները քո ամբողջ բազմության հետ, որ քեզանում է, քո անկման օրը ծովի սրտում պիտի ընկղմվեն։

28 Քո նավաստիների աղաղակի ձայնից ծովեզրյա տարածքները պիտի դողան։

29 Եվ իրենց նավերից պիտի իջնեն բոլոր թիավարները, նավաստիները, ծովի մեջեղողբոլոր նավավարներն ու հողի վրա կանգնեն

30 և իրենց ձայնը կբարձրացնեն քեզ համար և դառնապես կաղաղակեն ու հող կլցնեն իրենց գլուխների վրա և մոխրի մեջ կթավալվեն։

31 Եվ իրենց մազերը կածիլեն քեզ համար, քուրձեր կհագնեն ու դառը հոգով լաց կլինեն քեզ վրա դառը սուգով

32 և կողբան ու կսգան քեզ, եղերերգ կբարձրացնեն քեզ համար. “Ո՞վ է Տյուրոսի նման, երբ ծովի մեջտեղում այն բնաջնջվեց”։

33 Երբ ծովից դուրս էին գալիս քո ապրանքները, շատ ազգերի հագեցրիր. քո ապրանքների և քո առևտրի առատությամբ երկրի թագավորներին հարստացրիր։

34 Արդ ծովի մեջ խորտակվել ես ջրի խորքերում, քո ապրանքներն ու քո միջի ամբողջ բազմությունը ընկղմվեցին։

35 Ծովեզերքի բոլոր բնակիչներն ապշել են քեզ վրա. նրանց թագավորները սաստիկ զարհուրեցին. այլայլվել եննրանցդեմքերը։

36 Ազգերի վաճառականները սուլում են քեզ վրա, դու սոսկում եղար և չքացար հավիտյան»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 28

Մարգարեություն Տյուրոսի թագավորի դեմ

1 Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև սիրտդ գոռոզացավ, և ասացիր. “Ես մի աստված եմ, աստծու գահի վրա եմ նստած ծովի սրտում”, բայց դու մարդ ես և ոչ Աստված, թեև դու քո միտքն Աստծու մտքի տեղն ես դրել”։

3 Ահա դու Դանիելից իմաստուն ես. ոչ մի գաղտնիք մութ չէ քեզ համար։

4 Քո իմաստությամբ ու հանճարով քեզ համար հարստություն վաստակեցիր և ոսկի ու արծաթ հավաքեցիր քո գանձարաններում։

5 Քո մեծ իմաստությամբ, քո առևտրով շատացրիր քո հարստությունը, և սիրտդ գոռոզացավ քո հարստությամբ”։

6 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Քանի որ դու քո միտքը Աստծու մտքի նման ես համարում,

7 դրա համար ահա ես քեզ վրա պիտի բերեմ օտարներին՝ ազգերի սոսկալիներին, և նրանք իրենց սրերը պիտի հանեն քո իմաստության գեղեցկության դեմ ու պիտի աղարտեն քո գեղեցկությունը։

8 Քեզ գուբը պիտի գցեն, և դու խոցվածի մահով պիտի մեռնես ծովի սրտում։

9 Քեզ սպանողների առաջ մի՞թե դեռ ասելու ես. “Ես Աստված եմ”, մինչդեռ դու մարդ ես և ոչ Աստված՝ քեզ խոցողների ձեռքում։

10 Անթլփատների մահով պիտի մեռնես օտարների ձեռքով, որովհետև ես խոսեցի”»,- ասում է Տեր Աստված։

Տյուրոսի թագավորի անկումը

11 Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

12 «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի թագավորի վրա ո՛ղբ բարձրացրու և ասա՛ նրան. “Այսպես է ասում Տեր Աստված. “Դու կատարելության կնիքն էիր՝ լի իմաստությամբ և կատարյալ գեղեցկությամբ։

13 Եդեմում՝ Աստծու պարտեզում էիր, քո ծածկոցն էին բոլոր պատվական քարերը՝ սարդիոն, տպազիոն, ադամանդ, ոսկեքար, եղնգնաքար ու հասպիս, շափյուղա, կարկեհան, զմրուխտ և ոսկի՝ գործված քեզ համար։ Քո թմբուկների և քո սրինգների գործը քո ստեղծման օրը պատրաստվեց քեզ համար։

14 Դու օծված էիր պահապան քերովբեի նման, և ես քեզայդպիսինկարգեցի. Աստծու սուրբ սարի վրա էիր, հրե քարերի մեջ էիր քայլում։

15 Դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում անիրավություն գտնվեց։

16 Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց, և դու մեղանչեցիր։ Եվ ես քեզ որպես պիղծհեռացրիԱստծու սարից և քեզ ոչնչացրի, ո՛վ պահապան քերովբե, քեզ արտաքսեցի հրե քարերի միջից։

17 Սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը. ես քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզնից տեսարան սարքեցի, որ իրենց աչքերը սևեռեն քեզ վրա։

18 Քո անօրենությունների շատությամբ, քո անիրավ առևտրով պղծեցիր քո սրբարանները. ես քո միջից կրակ հանեցի, և այն սպառեց քեզ։ Երկրի վրա քեզ մոխիր դարձրի բոլոր քեզ նայողների աչքի առաջ։

19 Ժողովուրդների մեջ քեզ բոլոր ճանաչողներն ապշեցին քեզ վրա. դու սարսափելի վախճանի հասար և հավիտյան չքացար””»։

Մարգարեություն Սիդոնի դեմ

20 Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

21 «Մարդո՛ւ որդի, երեսդ դեպի Սիդո՛ն ուղղիր և մարգարեացի՛ր նրա դեմ

22 և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Սիդոն, և իմ փառքը պիտի բացահայտեմ քեզանում”։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ նրա մեջ դատաստաններ անեմ և իմ սրբությունը բացահայտեմ նրանում։

23 Եվ նրա վրա ժանտախտ պիտի ուղարկեմ և նրա փողոցների մեջ՝ արյուն, և նրա մեջ սրով սպանվածներ պիտի ընկնեն այն սրով, որը նրա դեմ է ամեն կողմից, և պիտի իմանան, որ ես եմ Տերը։

24 Եվ Իսրայելի տան համար այլևս նրանց բոլոր շրջակայքերից ծակող տատասկ և ցավեցնող փուշ չպիտի լինի, որոնք նրան արհամարհում են։ Եվ պիտի գիտենան, որ ես եմ Տեր Աստված”։

Իսրայելը պիտի օրհնվի

25 Այսպես է ասում Տեր Աստված. “Երբ որ ես Իսրայելի տունը հավաքեմ այն ժողովուրդների միջից, որոնց մեջ ցրել եմ, և երբ ազգերի աչքի առաջ իմ սրբությունը բացահայտեմ նրանցով, այն ժամանակ նրանք կբնակվեն իրենց հողի վրա, որ ես տվեցի իմ ծառա Հակոբին։

26 Եվ նրանք ապահովությամբ կբնակվեն նրա վրա, տներ կկառուցեն և այգիներ կտնկեն ու ապահով կապրեն. երբ ես դատաստաններ անեմ իրենց շրջակայքի իրենց բոլոր արհամարհողներին։ Եվ կգիտենան, որ ես եմ Տերը՝ նրանց Աստվածը”»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 29

Մարգարեություն Եգիպտոսի դեմ

1 Տասներորդ տարվա տասներորդ ամսվա տասներկուսին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Եգիպտոսի փարավոն թագավորը և մարգարեացի՛ր նրա դեմ և ամբողջ Եգիպտոսի դեմ։

3 Խոսի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Եգիպտոսի փարավոն թագավոր, ո՛վ մեծ վիշապ, որ պառկում ես գետերիդ մեջ և ասում ես. “Իմ գետն իմն է, և ես եմ շինել ինձ համար”։

4 Բայց ես քո ծնոտներին կարթեր եմ անցկացնելու. քո գետերի ձկները կպցնելու եմ քո թեփուկներին և քեզ դուրս եմ քաշելու քո գետերից, նաև քո գետերի բոլոր ձկները, որ կպած կլինեն քո թեփուկներին։

5 Եվ քեզ ու քո գետերի բոլոր ձկները պիտի դեն նետեմ անապատը. դու դաշտի երեսի վրա ես ընկնելու ու չպիտի ժողովվես և չպիտի թաղվես. քեզ իբրև կերակուր տվեցի երկրի գազաններին և երկնքի թռչուններին։

6 Եվ Եգիպտոսի բոլոր բնակիչները կգիտենան, որ ես եմ Տերը, որովհետև նրանք եղեգի ցուպ եղան Իսրայելի տան համար։

7 Երբ նրանք ձեռքում բռնեցին քեզ, դու կոտրվեցիր և նրանց բոլորի ուսը պատռեցիր։ Երբ նրանք հենվեցին քեզ վրա, դու փշրվեցիր և նրանց մեջքը կոտրեցիր””»։

8 Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես սուր եմ բերում քեզ վրա և քո միջից պիտի վերացնեմ մարդն ու անասունը։

9 Եգիպտոսի երկիրն ամայի և անապատ պիտի դառնա, և պիտի իմանան, որ ես եմ Տերը, որովհետև դու ասացիր. “Գետն իմն է, և ես եմ շինել”։

10 Դրա համար ահա ես դեմ եմ քեզ և քո գետերին. Եգիպտոսի երկիրն ավերակ ու անապատ ու ամայի պիտի դարձնեմ Մագդողից մինչև Սուհեն և մինչև եթովպացիների սահմանը։

11 Նրա միջով մարդու ոտք չպիտի անցնի, ոչ էլ անասունի ոտք պիտի անցնի նրա միջով, և նա քառասուն տարի բնակեցված չպիտի լինի։

12 Ես Եգիպտոսի երկիրն ամայացած երկրների մեջ ամայի պիտի դարձնեմ, և նրա քաղաքները քառասուն տարի անբնակ քաղաքների մեջ ամայի պիտի լինեն, եգիպտացիներին էլ պիտի ցրեմ ազգերի մեջ. նրանց ցիրուցան պիտի անեմ երկրների մեջ»։

13 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Քառասուն տարի հետո ես եգիպտացիներին պիտի ժողովեմ այն ժողովուրդներից, ուր որ ցրված են եղել։

14 Հետ պիտի դարձնեմ Եգիպտոսի գերիներին և նրանց պիտի տանեմ Պաթուրեսի երկիրը՝ իրենց ծագման երկիրը, և նրանք այնտեղ մի խոնարհ թագավորություն կլինեն։

15 Թագավորություններից ամենախոնարհը պիտի լինի և այլևս իրեն չպիտի բարձրացնի ազգերի վրա. իրենց այնքան փոքր պիտի անեմ, որ երբեք ազգերի վրա չիշխեն։

16 Իսրայելի տան համարայնայլևս վստահություն չպիտի լինի՝ նրանց հիշեցնելով նրանց անօրենությունը,երբնրան էին ապավինել։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տեր Աստված»։

Բաբելոնի թագավորը տիրելու է Եգիպտոսին

17 Եվ քսանյոթերորդ տարվա առաջին ամսվա մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

18 «Մարդո՛ւ որդի, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն իր զորքը ծանր աշխատանքի ծառայեցրեց Տյուրոսի դեմ. ամեն գլուխ ածիլվեց, ամեն ուս քերծվեց, բայց նրան և նրա զորքին մի վարձ չեղավ Տյուրոսից՝ նրա դեմ արած այն աշխատանքի համար»։

19 Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի երկիրը ես ահա տալիս եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին, և նա պիտի վերցնի նրա հարստությունը, կողոպտի նրա ունեցվածքը, հափշտակի նրա ավարը, ևդավարձ կլինի նրա զորքին։

20 Իր աշխատանքի համար իբրև վարձ նրան եմ տալիս Եգիպտոսի երկիրը, որովհետև ինձ համար է աշխատել»,- ասում է Տեր Աստված։

21 «Այդ օրն Իսրայելի տան համար մի եղջյուր պիտի բուսցնեմ և նրանց մեջ քո շուրթերը պիտի բանամ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 30

Տերը պատժելու է Եգիպտոսին

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ողբացե՛ք. ավա՜ղ այն օրվան։

3 Որովհետև օրըմոտեցել է, մոտեցել է Տիրոջ օրը, ամպերի օրը. դա ազգերիկործանմանժամանակը պիտի լինի։

4 Սուր պիտի գա Եգիպտոսի վրա, և անձկություն պիտի լինի Եթովպիայում, երբ Եգիպտոսում սպանվածներ կընկնեն, նրա հարստությունը կտարվի, և քարուքանդ կլինեն նրա հիմքերը։

5 Եթովպացիները, փութացիները, ղուդացիները, ամբողջ խառնածինժողովուրդը, քուբացիները և դաշնակից երկրի որդիները նրա հետ սրից պիտի ընկնեն””»։

6 Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսի օգնականները ևս պիտի ընկնեն, ցած պիտի գա նրա ամբարտավան զորությունը։ Մագդողից մինչև Սուհեն սրից պիտի ընկնեն նրանում,- ասում է Տեր Աստված։-

7 Ամայացած երկրների մեջ ամայի պիտի լինեն, և նրա քաղաքները կործանված քաղաքների մեջ պիտի լինեն։

8 Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ կրակ գցեմ Եգիպտոսի մեջ, և նրա բոլոր օգնականները կկոտորվեն։

9 Այն օրն իմ կողմից դեսպաններ պիտի դուրս գան նավերով՝ ապահովության մեջ գտնվող եթովպացիներին վախեցնելու համար, և նրանց մեջ Եգիպտոսի օրվա պես անձկություն պիտի լինի, որովհետև ահա գալիս է»։

10 Այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի հարստությունը պիտի ոչնչացնեմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքով։

11 Նա և իր զորքն իր հետ՝ ազգերից սոսկալիները, բերվում են երկիրն ավերակ դարձնելու, և նրանք իրենց սրերը պիտի մերկացնեն Եգիպտոսի վրա ու երկիրը լցնեն սպանվածներով։

12 Ես պիտի ցամաքեցնեմ գետերը, երկիրը չարերի ձեռքը մատնեմ և օտարների ձեռքով ամայացնեմ երկիրն ու նրա լիությունը. Տերը՝ ես եմ խոսել»։

13 Այսպես է ասում Տեր Աստված. «Ես կուռքերին պիտի բնաջնջեմ և ոչնչացնեմ չաստվածներին Մեմփիսում. Եգիպտոսի երկրում այլևս իշխան չպիտի լինի, և ահ պիտի դնեմ Եգիպտոսի երկրում։

14 Ամայի պիտի դարձնեմ Պաթուրեսը, Տայանիսի մեջ կրակ պիտի գցեմ և Նովի մեջ դատաստաններ պիտի անեմ։

15 Իմ զայրույթը պիտի թափեմ Սինի՝ Եգիպտոսի ամրոցի վրա և պիտի ոչնչացնեմ Նովի բազմությունը։

16 Կրակ պիտի գցեմ Եգիպտոսի մեջ։ Սինը տանջանքով պիտի գալարվի, Նովը պիտի ճեղքվի, և Մեմփիսը թշնամիները ցերեկովպիտի գրավեն։

17 Արեգի և Բուբաստի երիտասարդները սրից պիտի ընկնեն. քաղաքները գերի պիտի գնան։

18 Տափնասում ցերեկը խավար պիտի դառնա, երբ որ ես այնտեղ կոտրեմ Եգիպտոսի լուծը, և այնտեղ ոչնչանա նրա ամբարտավան զորությունը. նրան ամպ պիտի ծածկի, և նրա քաղաքները գերի պիտի ընկնեն։

19 Այսպես ես Եգիպտոսում դատաստաններ պիտի անեմ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։

Եգիպտոսի թագավորի կոտրված ուժը

20 Եվ տասնմեկերորդ տարվա առաջին ամսվա յոթերորդ օրը Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

21 «Մարդո՛ւ որդի, Եգիպտոսի փարավոն թագավորի բազուկը կոտրեցի, և ահա նա չպիտի կապվի, որ դարմանվի, չպիտի վիրակապվի, որպեսզի զորանա սուր բռնելու համար»։

22 Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ Եգիպտոսի փարավոն թագավորին և պիտի կոտրեմ նրա բազուկները՝ թե՛ զորավորը, թե՛ կոտրածը, և նրա ձեռքից վայր գցել պիտի տամ նրա սուրը։

23 Եգիպտացիներին պիտի ցրեմ ազգերի մեջ և նրանց սփռեմ երկրների մեջ։

24 Բայց պիտի զորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները և իմ սուրը դնեմ նրա ձեռքին, սակայն փարավոնի բազուկները կոտրելու եմ, և նա մահամերձ խոցվածի հառաչանքով պիտի հառաչի նրա առաջ։

25 Պիտի զորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները, իսկ փարավոնի բազուկները պիտի ընկնեն։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ իմ սուրը կտամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա այն կմեկնի Եգիպտոսի երկրի վրա,

26 և ես եգիպտացիներին կցրեմ ազգերի մեջ և նրանց կսփռեմ երկրների մեջ։ Այն ժամանակ կիմանան, որ ես եմ Տերը»։