Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 1

Աստծու գահը

1 Եվ երեսուներորդ տարվա չորրորդ ամսվա հինգերորդ օրը եղավ, երբ ես տարագիրների մեջ էի Քեբար գետի մոտ. երկինքը բացվեց, և ես տեսա Աստծու տեսիլքները։

2 Ամսի հինգին՝ Հովաքին թագավորի տարագրության հինգերորդ տարում,

3 քաղդեացիների երկրում՝ Քեբար գետի մոտ, Տիրոջ խոսքը հասավ Բուզիի որդի Եզեկիել քահանային, և այնտեղ Տիրոջ ձեռքը նրա վրա եղավ։

4 Եվ տեսա, որ ահա մի մրրկալից հողմ էր գալիս հյուսիսից, մեծ ամպ ու բորբոքվող կրակ, և մի պայծառություն նրա շուրջը, իսկ նրա միջից՝ հրափայլ պղնձի կերպարանքով մի բան կրակի միջից։

5 Եվ նրա մեջ կային չորս կենդանի էակների նմանություններ։ Եվ այս էր նրանց տեսքը. նրանք մարդու նմանություն ունեին։

6 Բայց ամեն մեկը չորս դեմք ուներ, և նրանցից ամեն մեկը չորս թև ուներ։

7 Նրանց ոտքերն ուղիղ էին, և նրանց ոտքերի ներբանը՝ հորթի ոտքերի թաթինման, և փայլում էին պսպղուն պղնձի պես։

8 Եվ նրանց չորս կողմերում՝ թևերի տակ, մարդու ձեռքեր կային, և չորսն էլ դեմքեր ու թևեր ունեին։

9 Մեկի թևերը կպած էին մյուսինին. երբ գնում էին, չէին դառնում. ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում։

10 Իսկ նրանց երեսները մարդու երեսի նման էինառջևում. չորսից յուրաքանչյուրն առյուծի դեմք ուներ աջ կողմում, և չորսից յուրաքանչյուրը եզի դեմք ուներ ձախ կողմում, և չորսից յուրաքանչյուրն արծվի դեմք ուներհետևի կողմում։ Այսպիսին էին նրանց դեմքերը։

11 Եվ նրանց թևերը տարածված էինվերևից. յուրաքանչյուրն ուներ երկու թև, որոնք միանում էին մյուսի թևերին, և երկուսով ծածկում էին իրենց մարմինները։

12 Եվ ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում, ուր հոգին գնալու լիներ, նրանք գնում էին. երբ գնում էին, չէին դառնում։

13 Իսկ կենդանի էակների նմանությունը, նրանց կերպարանքը վառվող կրակի ածուխի պես էր, ջահերի տեսքով։Կրակըշրջում էր կենդանի էակների միջև. կրակը պայծառ էր, և կրակից շանթեր էին դուրս գալիս։

14 Եվ կենդանի էակները սուրում էին դեսուդեն փայլատակման նման։

15 Եվ նայեցի կենդանի էակներին. ահա գետնի վրաչորս երես ունեցող ամեն մի կենդանի էակի կողքին մի անիվ կար։

16 Անիվների տեսքը և նրանց շինվածքը ոսկեքարի պես էր, և այն չորսն էլ մի նմանություն ունեին. նրանց տեսքն ու շինվածքը կարծես անիվն անիվի մեջ լիներ։

17 Երբ գնում էին, դեպի իրենց չորս կողմը գնալիս չէին դառնում։

18 Նրանց շրջանակները բարձր էին և ահեղ, և նրանց չորսի շրջանակների շուրջբոլորը լիքն էին աչքերով։

19 Եվ կենդանի էակների գնալու ժամանակ անիվները գնում էին նրանց կողքով, և երբ կենդանի էակները գետնից բարձրանում էին, անիվները ևս բարձրանում էին։

20 Հոգին որ կողմը գնար, նրանք գնում էին, և անիվները բարձրանում էին նրանց հետ, որովհետև կենդանի էակների հոգին անիվների մեջ էր։

21 Երբկենդանի էակներըգնում էին,անիվներըգնում էին, և երբկենդանի էակներըկանգնում էին,անիվներըկանգնում էին, և երբկենդանի էակներըգետնից բարձրանում էին, անիվները բարձրանում էին նրանց կողքին, որովհետև կենդանի էակների հոգին անիվների մեջ էր։

22 Կենդանի էակների գլուխների վրա հաստատությաննման մի բան կար՝ շլացնող բյուրեղի նման տարածված նրանց գլուխներից վերև։

23 Եվ հաստատության տակ նրանց թևերը դեպի իրար էին տարածվում. և ամեն մի կենդանի էակ երկու թևեր ուներ, որոնցով ծածկում էին իրենց մարմինները։

24 Երբկենդանի էակներըշարժվում էին, ես նրանց թևերի ձայնը լսեցի հորդառատ ջրերի աղմուկի պես, Ամենակարողի ձայնի նման, ժխորի ձայնի նման, բանակի աղմուկի պես. երբ կանգնում էին, իրենց թևերը կախ էին գցում։

25 Եվ այն հաստատության վերևից, որ նրանց գլխի վրա էր, մի ձայն եղավ. երբ կանգնում էին, իրենց թևերը կախ էին գցում։

26 Եվ այն հաստատությունից վեր, որ նրանց գլխի վրա էր, շափյուղա քարի տեսքով գահի մի նմանություն կար, և այդ գահի նմանության վերևում մարդու տեսքով մի նմանություն կար։

27 Եվ այնտեղից վերև, որ իր մեջքի տեսքն ուներ, ես տեսա, որ հրափայլ պղնձի տեսք ուներ, իսկ այնտեղից ներքև, որ իր մեջքի տեսքն ուներ, ես տեսա կրակի նմանություն և նրա շուրջբոլորը՝ պայծառություն։

28 Ծիածանի տեսքի նման, որ անձրևի օրը լինում է մի ամպի մեջ, այնպես էր շրջապատող պայծառության տեսքը շուրջբոլորը։ Սա Տիրոջ փառքի կերպարանքի տեսքն էր. երբ ես տեսա, վայր ընկա երեսիս վրա։ Ու մի խոսողի ձայն լսեցի։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 2

Աստված Եզեկիելին կանչում է մարգարեանալու

1 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, կանգնի՛ր ոտքերիդ վրա, և ես կխոսեմ քեզ հետ»։

2 Եվ հոգի մտավ մեջս, հենց որ նա խոսեց ինձ հետ, ու ինձ ոտքերիս վրա կանգնեցրեց, և ես լսեցի նրան, որ խոսում էր ինձ հետ։

3 Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկում եմ Իսրայելի որդիների մոտ, ըմբոստ ազգերի մոտ, որոնք ըմբոստացան իմ դեմ. նրանք և նրանց հայրերը հանցանք գործեցին իմ դեմ մինչև այս իսկ օրը։

4 Եվ որդիները պնդերես ու խստասիրտ են. ես քեզ նրանց մոտ եմ ուղակում, և նրանց կասես. “Այսպես է ասում Տեր Աստված”։

5 Եվ նրանք լսեն, թե զանց առնեն, որովհետև ապստամբների տուն են, կիմանան, որ մարգարե է եղել իրենց մեջ։

6 Իսկ դու, մարդո՛ւ որդի, նրանցից մի՛ վախեցիր, ո՛չ էլ վախեցիր նրանց խոսքերից, թեկուզ մոտդ տատասկներ ու փշեր էլ լինեն, և դու կարիճների վրա նստես. նրանց խոսքերից մի՛ զարհուրիր, ոչ էլ նրանց դեմքերից, թեև նրանք ապստամբների տուն են։

7 Իմ խոսքերն ասա՛ նրանց, լսեն, թե զանց առնեն, որովհետև նրանք ապստամբներ են։

8 Իսկ դու, մարդո՛ւ որդի, լսի՛ր, թե ես ի՛նչ եմ ասում քեզ. այդ ապստամբների տան պես ապստամբ մի՛ եղիր. բա՛ց բերանդ և կե՛ր, ինչ որ ես տալիս եմ քեզ»։

9 Ես նայեցի, և ահա մի ձեռք կար դեպի ինձ մեկնված, և նրա մեջ՝ ահա գրված մի մագաղաթ։

10 Եվ նա այն բացեց իմ առաջ. նրա առաջն ու հետևում և նրա վրա գրված էին ողբեր, հառաչանք ու վայնասուն։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 3

1 Եվ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, կե՛ր, ինչ որ գտար, կե՛ր, կե՛ր այս մագաղաթը և գնա՛, խոսի՛ր Իսրայելի տանը»։

2 Եվ ես բացեցի բերանս, ու նա ինձ կերցրեց այն մագաղաթը։

3 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, փորդ կերակրի՛ր և ստամոքսդ լցրո՛ւ այս մագաղաթով, որ ես քեզ եմ տալիս»։ Ու ես կերա այն, և նա մեղրի պես քաղցր էր իմ բերանում։

4 Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, գնա՛, մտի՛ր Իսրայելի տունը և նրանց հետ խոսի՛ր իմ խոսքերով.

5 որովհետև դու օտարախոս և դժվարալեզու ժողովրդի մոտ չես ուղարկվում,այլԻսրայելի տան մոտ.

6 ոչ թե օտարախոս և դժվարալեզու շատ ժողովուրդների մոտ, որոնց խոսքերը դու չես հասկանում. հիրավի, եթե քեզ նրանց մոտ ուղարկեի, նրանք քեզ կլսեին։

7 Բայց Իսրայելի տունը չի ուզելու քեզ լսել, որովհետև նրանք չեն ուզում լսել ինձ, քանի որ ամբողջ Իսրայելի տունը պնդաճակատ ու խստասիրտ է։

8 Ահա քո երեսը նրանց երեսի դեմ ամուր եմ դարձնում և ճակատդ պինդ՝ նրանց ճակատի դեմ։

9 Ադամանդի պես կայծքարից պինդ եմ դարձնելու քո ճակատը. նրանցից մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր նրանց երեսից. նրանք ապստամբների տուն են»։

10 Ապա ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս բոլոր խոսքերը, որ ասում եմ քեզ, սրտիդ մե՛ջ դիր և լսի՛ր ականջներովդ։

11 Ելի՛ր, գնա՛ տարագիրների մոտ՝ քո ժողովրդի մարդկանց մոտ, և խոսի՛ր նրանց հետ ու ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված”. լսեն, թե զանց առնեն»։

12 Ապա Հոգին ինձ բարձրացրեց, և իմ հետևից դղրդալից մի մեծ ձայն լսեցի. «Օրհնյա՜լ է Տիրոջ փառքն իր տեղում».

13 կենդանի էակների թևերի իրար դիպչելու ձայնը և նրանց հետ՝ անիվների ձայնը և դղրդալից մեծ ձայնը։

14 Եվ Հոգին բարձրացրեց ու տարավ ինձ, և ես գնում էի դառնությամբ, իմ հոգու զայրույթով. Տիրոջ ձեռքն ինձ վրա ամուր էր։

15 Եվ ես եկա Թելաբիբ՝ տարագիրների մոտ, որոնք բնակվում էին Քեբար գետի մոտ։ Եվ որտեղ որ նրանք էին նստած, ես յոթ օր ապշահար նստեցի այնտեղ՝ նրանց մեջ։

Տերը Եզեկիելին պահակ է կարգում

16 Եվ յոթ օրից հետո Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

17 «Մարդո՛ւ որդի, ես քեզ դետ եմ դրել Իսրայելի տան վրա. երբ խոսք լսես իմ բերանից, նրանց զգուշացրո՛ւ իմ կողմից։

18 Երբ ես ամբարիշտին ասեմ. “Անպատճառ պիտի մեռնես”, դու նրան չզգուշացնես և չխոսես՝ ամբարիշտին զգուշացնելով իր չար ճանապարհից, որպեսզի ապրի։ Այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը քեզնիցկպահանջեմ։

19 Իսկ եթե զգուշացնես ամբարիշտին, և նա հետ չդառնա իր ամբարշտությունից և իր չար ճանապարհից, նա իր անօրենության պատճառով կմեռնի, բայց դու կազատես քո կյանքը։

20 Եվ երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, և ես գայթակղություն դնեմ նրա առաջ, նա կմեռնի. քանի որ դու նրան չզգուշացրիր, նա իր մեղքի համար կմեռնի, և նրա գործած արդարությունը չի հիշվի, իսկ նրա արյունը քեզնից կպահանջեմ։

21 Բայց եթե դու զգուշացնես արդար մարդուն, որպեսզի արդարը չմեղանչի, և նա էլ չմեղանչի, նա անպատճառ կապրի, որովհետև զգուշացվել է, և դուէլկազատես քո կյանքը»։

Եզեկիելը՝ դատապարտված լռության

22 Եվ այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, և նա ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ դուրս՝ դաշտը, և ես այնտեղ կխոսեմ քեզ հետ»։

23 Ես վեր կացա, գնացի դուրս՝ դաշտը, և ահա Տիրոջ փառքն այնտեղ էր, այն փառքի պես, որ տեսել էի Քեբար գետի մոտ։ Եվ ես երեսնիվայր ընկա։

24 Եվ Հոգին մտավ մեջս և ինձ կանգնեցրեց ոտքերիս վրա, խոսեց ինձ հետ ու ասաց ինձ. «Գնա՛, փակվի՛ր քո տանը։

25 Եվ դու, մարդո՛ւ որդի, տե՛ս, ահա քեզ վրա պարաններ են դնելու և քեզ կապելու են նրանցով, որպեսզի դու դուրս չգաս նրանց մեջ։

26 Եվ ես քո լեզուն քիմքիդ եմ կպցնելու, որ դու համրանաս, ու նրանց համար հանդիմանող մարդ չես լինի, որովհետև նրանք ապստամբների տուն են։

27 Իսկ երբ ես քեզ հետ խոսեմ, կբացեմ քո բերանը, և դու նրանց կասես. “Այսպես է ասում Տեր Աստված. լսողը թող լսի, զանց առնողը թող զանց առնի”, որովհետև նրանք ապստամբների տուն են»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 4

Եզեկիելը հայտնում է Երուսաղեմի պաշարման մասին

1 «Եվ դու, մարդո՛ւ որդի, մի աղյո՛ւս վերցրու և այն առա՛ջդ դիր ու նրա վրա մի քաղա՛ք փորագրիր՝ Երուսաղեմը։

2 Եվ այն պաշարման տա՛կ առ, նրա դեմ պաշարման հողապատնե՛շ հիմնիր, նրա դեմ պատվա՛ր դիր, բանակատեղինե՛ր կանգնեցրու նրա դեմ և նրա դեմ շուրջբոլորը պարսպակործաննե՛ր տեղադրիր։

3 Եվ դու քեզ համար երկաթե մի տապա՛կ վերցրու և այն դի՛ր իբրև երկաթե պարիսպ քո և քաղաքի միջև, դեմքդ ուղղի՛ր դեպի նրան, և այն թող պաշարման մեջ լինի, և դու նրան պաշարի՛ր. սա մի նշան է Իսրայելի տան համար։

4 Եվ դու պառկի՛ր քո ձախ կողքի վրա և նրա վրա դի՛ր Իսրայելի տան անօրենությունը. այն օրերի թվով, որ դու կպառկես նրա վրա, պիտի կրես նրանց անօրենությունը։

5 Եվ ես քեզ կարգեցի նրա անօրենության տարիները, օրերի թվով՝ երեք հարյուր իննսուն օր, և դու կկրես Իսրայելի տան անօրենությունը։

6 Եվ երբ որ սրանք լրացնես, այն ժամանակ կրկի՛ն պառկիր քո աջ կողքի վրա և կրի՛ր Հուդայի տան անօրենությունը քառասուն օր. ամեն մեկ տարվա փոխարեն մեկ օր եմ տալիս քեզ։

7 Եվ դու դեպի Երուսաղեմի պաշարո՛ւմն ուղղիր դեմքդ և քո մերկացրած բազկով մարգարեացի՛ր նրա դեմ։

8 Եվ ես ահա պարաններ պիտի դնեմ քեզ վրա, որպեսզի դու մի կողքից մյուս կողքիդ վրա չդառնաս, մինչև որ չլրացնես քո պաշարման օրերը։

9 Եվ դու քեզ համար վերցրո՛ւ ցորեն, գարի, բակլա, ոսպ, կորեկ ու հաճար և դրանք դի՛ր մի ամանում ու դրանք հա՛ց դարձրու քեզ համար. այն օրերի թվով, որ կպառկես քո կողքի վրա, երեք հարյուր իննսուն օր կուտես այն։

10 Եվ կերակուրդ, որ պիտի ուտես, կշռով թող լինի՝ օրը քսան սիկղ,մի օրից մյուսըկուտես այն։

11 Ջուրն էլ չափով կխմես՝ հինենի մեկ վեցերորդը,մի օրից մյուսըկխմես այն։

12 Եվ գարու շոթերի պես կուտես այն և մարդու կեղտի վրա կթխես այն նրանց աչքի առաջ»։

13 Եվ Տերն ասաց. «Իսրայելի որդիներն այսպես իրենց հացը անմաքուր պիտի ուտեն այն ազգերի մեջ, ուր որ ես աքսորեմ նրանց»։

14 Եվ ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա իմ անձը պղծված չէ, և իմ մանկությունից մինչև հիմա դիակ կամ գազանի հոշոտած միս չեմ կերել, ու բերանս պիղծ միս չի մտել»։

15 Ապա նա ինձ ասաց. «Տե՛ս, մարդու կեղտի փոխարեն արջառի քակորը նշանակեցի քեզ համար. հացդ նրա վրա՛ պատրաստիր»։

16 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա Երուսաղեմում ես պիտի կոտրեմ հացի գավազանը.նրանք հացը կշռով ու տագնապով պիտի ուտեն, իսկ ջուրը չափով ու սարսափով պիտի խմեն։

17 Նրանք հացին ու ջրին պիտի կարոտեն և պիտի ապշեն իրար հետ և հալումաշ պիտի լինեն իրենց անօրենության մեջ»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 5

Եզեկիելը կտրում է մազերը

1 «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի հատու սո՛ւր վերցրու և այն գործածի՛ր քեզ համար սափրիչի ածելու պես և անցկացրո՛ւ գլխիդ ու մորուքիդ վրայով. ապա մի կշե՛ռք վերցրու ու բաժանի՛րմազերը։

2 Մեկ երրորդը կրակով այրի՛ր քաղաքում, երբ որ պաշարման օրերը լրանան. մեկ երրորդն էլ վերցրո՛ւ և սրով կտրատի՛ր քաղաքի շուրջը, իսկ մեկ երրորդը ցրի՛վ տուր օդի մեջ, և ես սուրը պիտի մերկացնեմ նրանց հետևից։

3 Դրանցից փոքր թվով վերցրո՛ւ և ծրարի՛ր քո քղանցքներում։

4 Եվ սրանցից ևս մի քիչ վերցրո՛ւ և կրա՛կը գցիր դրանք և կրակով այրի՛ր դրանք. այնտեղից կրակ պիտի դուրս գա ամբողջ Իսրայելի տան դեմ»։

5 Այսպես է ասում Տեր Աստված. «Այս է Երուսաղեմը. ես նրան կարգել եմ ազգերի կենտրոնում և նրա շրջակա երկրների հետ։

6 Բայց նա ապստամբեց իմ պատվիրանների դեմ՝ ազգերից ավելի չարություն գործելով, և իմ կանոնների դեմ՝ իր շրջակայքում եղող երկրներից ավելի. որովհետև նրանք մերժեցին իմ պատվիրանները և չգնացին իմ կանոններով»։

7 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև դուք ավելի խռովարար եք, քան ձեր շրջակայքում եղող ազգերը. իմ կանոններով չընթացաք, իմ պատվիրանները չկատարեցիք և ըստ ձեզ շրջապատող ազգերի կանոնների իսկ չվարվեցիք»,

8 ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես էլ քեզ դեմ եմ և քո մեջ դատաստաններ եմ անելու ազգերի աչքի առաջ։

9 Քո բոլոր պիղծ կուռքերի պատճառով քեզ հետ այն պիտի կատարեմ, որի նմանը երբեք էլ չեմ արել ու երբեք նորից չեմ անելու։

10 Ուստի քո մեջ հայրերը որդիներին պիտի ուտեն, իսկ որդիներն իրենց հայրերին պիտի ուտեն. քեզ դատաստաններ պիտի անեմ ու ամբողջ մնացորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին։

11 Ուստի կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև դու քո բոլոր գարշելի քանդակներով և պիղծ կուռքերով անմաքուր դարձրիր իմ սրբարանը. ես էլ պիտի կոտորեմքեզ, և աչքս չպիտի խնայի, իսկ ես էլ չպիտի ողորմեմ։

12 Քո մեկ երրորդը ժանտախտով պիտի մեռնի, և սովով պիտի սպառվեն քո մեջ, քո մեկ երրորդը սրով պիտի ընկնի քո շուրջը, իսկ քո մեկ երրորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին և սուր պիտի մերկացնեմ նրանց հետևից։

13 Եվ իմ բարկությունը պիտի սպառվի, և իմ զայրույթը նրանց վրա պիտի թափեմ ու վրեժ առնեմ։ Եվ պիտի գիտենան, որ ես՝ Տերը, խոսել եմ իմ նախանձախնդրությամբ, երբ որ իմ զայրույթը սպառեմ նրանց վրա։

14 Եվ շրջապատող ազգերի մեջ, ամեն անցորդի աչքի առաջ ես քեզ ավերմունքի և նախատինքի պիտի մատնեմ։

15 Եվ դու նախատինք ու անարգանք, նախազգուշացում ու ապշություն պիտի դառնաս քեզ շրջապատող ազգերի համար, երբ որ ես քո դեմ դատաստաններ անեմ բարկությամբ ու զայրույթով և զայրույթի կշտամբանքով. ես՝ Տերը, ասացի։

16 Երբ ես նրանց դեմ արձակեմ սովի չար նետերը, որոնք կործանելու համար են, դրանք ես պիտի արձակեմ քեզ ոչնչացնելու համար. սովը սաստկացնելու եմ ձեզ վրա՝ կոտրելով հացի գավազանը։

17 Ես ձեզ վրա սով պիտի ուղարկեմ և վայրի գազաններ, որ քեզ անզավակ դարձնեն. ժանտախտ ու արյունահեղություն պիտի անցնի քո միջով, և սուր պիտի բերեմ քեզ վրա. ես՝ Տերը, ասացի»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 6

Տերը դատապարտում է կռապաշտությունը

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Իսրայելի սարե՛րը դարձրու և մարգարեացի՛ր նրանց դեմ։

3 Եվ ասա՛. “Ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տեր Աստծու խոսքը. այսպես է ասում Տեր Աստված սարերին և բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. “Ահա ես ձեզ վրա սուր պիտի բերեմ և ոչնչացնեմ ձեր Բարձր տեղերը։

4 Ավերակ պիտի դառնան ձեր զոհասեղանները, և պիտի փշրվեն ձեր խնկասեղանները, և ձեր սպանվածներին ձեր կուռքերի առաջ պիտի գցեմ։

5 Իսրայելի որդիների դիակներն իրենց կուռքերի առաջ պիտի դնեմ և ձեր ոսկորները ձեր սեղանների շուրջը ցրիվ պիտի տամ։

6 Ձեր բնակության բոլոր քաղաքները պիտի ավերվեն, Բարձր տեղերը՝ ամայանան, որպեսզի ավերակ ու ամայի դառնան ձեր զոհասեղանները, և փշրվեն ու կործանվեն ձեր կուռքերը. կոտրվեն ձեր խունկի սեղանները, և ձեր գործերը ջնջվեն։

7 Եվ ձեր մեջ սպանվածներ պիտի վայր ընկնեն, և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։

8 Եվ ես ձեզնից ոմանց կենդանի պիտի թողնեմ, և ոմանք պիտի ազատվեն սրից, երբ ցրվեք ազգերի և երկրների մեջ։

9 Եվ ձեզնից նրանք, որ ազատվածներ են, պիտի հիշեն ինձ այն ազգերի մեջ, ուր նրանք գերի տարված կլինեն, թե ինչպես տխրեցի նրանց շնացող սրտի համար, որը դարձել էր ինձանից, ու նրանց աչքերի համար, որոնք շնացան իրենց կուռքերի հետևից։ Եվ նրանք պիտի զզվեն իրենցից այն չարությունների համար, որ գործեցին, իրենց բոլոր պիղծ կուռքերի համար։

10 Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը. իզուր չէ, որ ասել եմ, թե այս չարիքը իրենց պիտի անեմ””։

11 Այսպես է ասում Տերը՝ Աստված. “Ծա՛փ տուր ձեռքերովդ և դոփի՛ր ոտքերովդ ու ասա՛. “Ավա՜ղ Իսրայելի տան բոլոր անարգ պիղծ կուռքերին, որ սրով, սովով ու ժանտախտով պիտի ընկնեն։

12 Հեռավորը ժանտախտով պիտի մեռնի, իսկ մոտիկը սրով պիտի ընկնի, մնացածն ու պահպանվածը սովից պիտի մեռնի, և ես պիտի սպառեմ իմ զայրույթը նրանց վրա։

13 Եվ պիտի գիտենաք, որ ես եմ Տերը, երբ որ ձեր սպանվածները կլինեն ձեր կուռքերի մեջ, ձեր զոհասեղանների շուրջը, ամեն բարձր բլրի վրա՝ բոլոր սարերի կատարներին և ամեն փարթամ ծառի տակ ու ամեն տերևախիտ բևեկնու տակ, այնտեղ, որտեղ անուշահոտ խունկ էին մատուցում իրենց բոլոր կուռքերին։

14 Այսպես իմ ձեռքը պիտի երկարեմ նրանց դեմ և երկիրը ամայի ավերակ պիտի դարձնեմ Ռիբլահանապատից նրանց բոլոր բնակավայրերում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը””»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 7

Իսրայելի մոտալուտ վախճանը

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Եվ դու, մարդո՛ւ որդի,ասա՛.“Տեր Աստված այսպես է ասում Իսրայելի երկրին. վախճա՜ն. հասել է վախճանը երկրի չորս ծայրերի համար։

3 Հիմաեկել էվախճանը քեզ վրա. իմ բարկությունը պիտի արձակեմ քեզ վրա և քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ և քո բոլոր պիղծ կուռքերի համար պիտի հատուցեմ քեզ։

4 Եվ իմ աչքը քեզ չպիտի խնայի, և ոչ էլ պիտի ողորմեմ, այլ քեզ պիտի պատժեմ քո ճանապարհների համար և քո մեջ եղած պիղծ կուռքերի համար։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը”»։

5 Այսպես է ասում Տեր Աստված. «Աղետ աղետի վրա. ահա գալիս է։

6 Վախճանը գալիս է, գալիս է վախճանը. այն զարթնում է քո դեմ, ահա գալիս է։

7 Պատուհասը դեպի քեզ է գալիս, ո՛վ երկրի բնակիչ, ժամանակը եկել է, մոտ է խռովության օրը և ոչ թե ցնծության աղաղակ՝ սարերի վրա։

8 Հիմա շուտով քեզ վրա պիտի թափեմ իմ զայրույթն ու քեզ վրա սպառեմ իմ բարկությունը. քո ճանապարհների համեմատ քեզ պիտի դատեմ և քեզ հատուցեմ քո բոլոր պիղծ կուռքերի համար։

9 Եվ իմ աչքը չպիտի խնայի, և ես չպիտի ողորմեմ, քո ճանապարհների համեմատ պիտի պատժեմ քեզ և քո մեջ եղող պիղծ կուռքերի համար, ու պիտի իմանաք, որ ես եմ Տերը, որ հարվածում է։

10 Ահա օրը, ահա գալիս է, հասել է պատուհասը, ծաղկել է գավազանը, փթթել է ամբարտավանությունը։

11 Բռնությունն աճեց իբրև ամբարշտության գավազան. ոչ մի բանչպիտի մնանրանցից, ոչինչ՝ նրանց բազմությունից և ոչինչ՝ նրանց ճոխությունից, և նրանց մեջ ոչ մի վայելչությունչպիտի լինի։

12 Եկավ ժամանակը, օրը մոտեցավ, գնողը թող չուրախանա, և ծախողը չողբա, որովհետև նրանց ամբողջ բազմության վրա բորբոք բարկություն կա։

13 Քանի որ ծախողը հետ չպիտի դառնա իր ծախածին, թեկուզև դեռևս երկուսն էլ ապրողների մեջ ողջ լինեն, որովհետև նրա ամբողջ բազմության վերաբերյալ տեսիլքը հետ չպիտի դառնա իրենց անօրենության պատճառով, ոչ ոք չպիտի կարողանա իր կյանքը պահպանել։

14 Փող հնչեցրին և ամեն բան պատրաստեցին, բայց պատերազմի գնացող չկա, որովհետև իմ բորբոք բարկությունը նրա ամբողջ բազմության վրա է։

Իսրայելի պատիժը մեղքի պատճառով

15 Սուրը՝ դրսից, իսկ ժանտախտն ու սովը՝ ներսից. դաշտում գտնվողը սրով պիտի մեռնի, իսկ քաղաքում գտնվողին սովն ու ժանտախտն են լափելու։

16 Եվ նրանց ազատվածները, որ կազատվեն, սարերի վրա կլինեն ձորերի աղավնիների նման. բոլորը կողբան՝ ամեն մեկն իր անօրենության համար։

17 Բոլորի ձեռքերը պիտի թուլանան, և բոլորի ծնկները ջրինմանպիտի դառնան։

18 Եվ քուրձեր պիտի հագնեն, արհավիրքը պիտի ծածկի նրանց, և ամեն դեմքի վրա ամոթ պիտի լինի, և նրանց բոլորի գլուխներին՝ ճաղատություն։

19 Իրենց արծաթը փողոցները պիտի գցեն, և նրանց ոսկին անմաքուր իրի նման պիտի դառնա. Տիրոջ ցասման օրը նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանալու ազատել նրանց։ Նրանք չեն հագեցնելու իրենց անձերը և իրենց ստամոքսը չեն լցնելու, որովհետև դրանք եղան նրանց անօրենության գայթակղությունը։

20 Եվ նրանց զարդերի գեղեցիկից, որով հպարտանում էին, սարքեցին իրենց պիղծ կուռքերը և գարշելի քանդակները. ուստի դրանք անմաքուր առարկա պիտի դարձնեմ նրանց համար։

21 Եվ այն օտարների ձեռքը պիտի տամ իբրև ավար և երկրի ամբարիշտներին՝ իբրև թալան, և նրանք պղծելու են այն։

22 Եվ ես իմ դեմքը պիտի թեքեմ նրանցից, և նրանք պիտի պղծեն իմ գանձը. ավազակները պիտի մտնեն այնտեղ և պղծեն այն։

23 Շղթա՛ շինիր, որովհետև երկիրն արյունալի ոճիրներով լցվեց, և քաղաքը լի է բռնությամբ։

24 Ես ազգերի չարերին պիտի բերեմ, և նրանք պիտի տիրանան նրանց տներին. պիտի դադարեցնեմ հզորների ամբարտավանությունը, և նրանց սրբարանները պիտի պղծվեն։

25 Երբ սարսափը գա, խաղաղություն պիտի որոնեն, բայց չի լինելու։

26 Թշվառության վրա թշվառություն է գալիս, և գույժի վրա գույժ է լինելու. նրանք տեսիլք պիտի փնտրեն մարգարեից, ուսուցումըպիտի կորչի քահանայից, և խորհուրդը՝ ծերերից։

27 Թագավորը պիտի սգա, իշխանը սարսափ պիտի հագնի, երկրի ժողովրդի ձեռքերը պիտի թուլանան. նրանց հետ իրենց ընթացքի համեմատ պիտի վարվեմ և իրենց դատաստաններով պիտի դատեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 8

Կռապաշտություն Երուսաղեմում

1 Վեցերորդ տարվա վեցերորդ ամսվա հինգին ես նստած էի տանս, իսկ Հուդայի երեցները նստած էին իմ առաջ, և այնտեղ Տեր Աստծու ձեռքն ընկավ ինձ վրա։

2 Նայեցի, և ահա մի կերպարանք՝ կրակիտեսքով, նրա երանքի տեսքից դեպի ցած կրակ էր, իսկ նրա երանքից դեպի վեր՝ մի հրափայլ պղնձի տեսքի նման։

3 Նա ձեռքի նման մի բան մեկնեց և բռնեց ինձ իմ գլխի մազերից, և Հոգին ինձ բարձրացրեց երկրի և երկնքի մեջտեղն ու աստվածային տեսիլքներով ինձ տարավ Երուսաղեմ՝ ներքին դարպասի մուտքը, որ նայում է դեպի հյուսիս, որտեղ նախանձի կուռքն էր՝ նախանձ գրգռողը։

4 Եվ ահա այնտեղ էր Իսրայելի Աստծու փառքը, այն տեսիլքի նման, որ տեսել էի դաշտում։

5 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, աչքերդ բարձրացրո՛ւ դեպի հյուսիս», և ես աչքերս դեպի հյուսիս բարձրացրի. ահա զոհասեղանի դռան հյուսիսային կողմում՝ մուտքին, այդ նախանձի կուռքն էր։

6 Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, դու տեսնո՞ւմ ես, թե ի՛նչ են անում, այդ ահագին պիղծ բաները, որ Իսրայելի տունն անում է այստեղ, որպեսզի ես հեռանամ իմ սրբարանից, ու դեռ ավելի մեծ պիղծ կուռքեր կտեսնես»։

7 Եվ ինձ տարավ գավթի դարպասը, և ես նայեցի. ահա մի ծակ կար պատի վրա։

8 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, փորի՛ր այս պատը». և ես փորեցի պատը։ Ահա մի դուռ կար։

9 Եվ նա ասաց ինձ. «Մտի՛ր և տե՛ս այդ վատ պիղծ բաները, որ նրանք անում են այստեղ»։

10 Ես մտա ու տեսա. ահա ամեն տեսակ սողունների և գազանների զզվելի նմանություններ և Իսրայելի տան բոլոր կուռքերը՝ պատի վրա շուրջբոլորը փորագրված։

11 Իսրայելի տան երեցներից յոթանասուն մարդ, նրանց մեջ և Սափանի որդի Հեզոնիան, որոնք կանգնած էին նրանց առաջ, ամեն մեկի բուրվառն իր ձեռքին, և խնկի ծխի ամպը վեր էր բարձրանում։

12 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես՝ ի՛նչ են անում Իսրայելի տան երեցները խավարում, ամեն մարդ՝ իր նկարների սենյակներում, որովհետև ասում են. “Տերը մեզ չի տեսնում, Տերը լքել է երկիրը”»։

13 Նաև ասաց ինձ. «Ավելի մեծ պիղծ բաներ կտեսնես, որ անում են նրանք»։

14 Եվ ինձ տարավ Տիրոջ տան դարպասի մուտքը, որ դեպի հյուսիս էր. այնտեղ ահա կանայք էին նստել, որոնք ողբում էին Թամուզի վրա։

15 Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես այս, մարդո՛ւ որդի, դեռ սրանցից ավելի մեծ պիղծ բաներ կտեսնես»։

16 Եվ ինձ տարավ Տիրոջ տան ներքնագավիթը, և ահա Տիրոջ տաճարի դարպասում՝ նախասրահի և զոհասեղանի միջև, մոտ քսանհինգ մարդ կար՝ թիկունքները դեպի Տիրոջ տաճարը և դեմքերը դեպի արևելք. նրանք երկրպագում էին դեպի արևելք՝ արեգակին։

17 Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի, մի՞թե թեթև բան է Հուդայի տան համար այս պիղծ բաներն անել, որ անում են այստեղ, որ երկիրը լցրել են բռնությամբ և առավել գրգռում են իմ բարկությունը։ Եվ ահա նրանք ճյուղը դեպի իրենց քիթն են տանում։

18 Ես զայրույթով պիտի վարվեմ, իմ աչքը չպիտի խնայի, և ես չպիտի ողորմեմ, ու թեև բարձրաձայն աղաղակեն իմ ականջներին, ես նրանց չեմ լսելու»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 9

Երուսաղեմը պատժվում է

1 Եվ բարձրաձայն կանչեց իմ ականջներին՝ ասելով. «Մոտեցե՛ք, ո՛վ քաղաքի դահիճներ, և ամեն մարդ՝ իր կործանման գործիքն իր ձեռքին»։

2 Եվ ահա վեց մարդ էր գալիս վերին դարպասի ճանապարհով, որ դեպի հյուսիս է, և ամեն մարդ՝ իր քանդող գործիքն իր ձեռքին. նրանց մեջ մի մարդ կար՝ քաթանով զգեստավորված ու գրագրի մի թանաքաման իր մեջքին. եկան ու կանգնեցին պղնձե զոհասեղանի մոտ։

3 Եվ Իսրայելի Աստծու փառքը վեր բարձրացավ այն քերովբեի վրայից, որի վրա էր, դեպի տան շեմը։ Եվ կանչեց քաթանով զգեստավորված այն մարդուն, որ գրագրի թանաքաման ուներ մեջքին։

4 Եվ Տերը նրան ասաց. «Անցի՛ր քաղաքի միջով՝ Երուսաղեմի միջով, և նշա՛ն դիր այն մարդկանց ճակատներին, որ հառաչում ու ողբում են նրա մեջ կատարվող բոլոր պիղծ բաների համար»։

5 Եվ մյուսներին ասաց իմ ականջների առաջ. «Նրա հետևից անցե՛ք քաղաքի միջով և հարվածե՛ք. ձեր աչքերը չպիտի խնայեն, և չպիտի ողորմեք։

6 Սպանե՛ք ու ոչնչացրե՛ք ծերին, երիտասարդին, կույսին, երեխային ու կանանց, բայց ամեն մեկին, ում վրա նշանը կա, մի՛ մոտեցեք. ու սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ նրանք սկսեցին այն երեցներից, որ տան առաջ էին։

7 Եվ նրանց ասաց. «Անմաքո՛ւր դարձրեք տունը և գավիթները լցրե՛ք սպանվածներով. գնացե՛ք»։ Եվ նրանք գնացին ու հարվածեցին քաղաքում։

8 Երբ նրանք հարվածում էին, և ես առանձին մնացի, վայր ընկա երեսիս վրա, գոչեցի ու ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, մի՞թե դու ոչնչացնելու ես Իսրայելի ամբողջ մնացորդին՝ Երուսաղեմի վրա քո զայրույթը թափելով»։

9 Եվ ինձ ասաց. «Իսրայելի և Հուդայի տան անօրենությունը շատ ու շատ մեծ է, և երկիրը լցվել է արյունահեղությամբ, քաղաքը լիքն է անիրավությամբ, որովհետև ասում են, թե Տերը լքել է երկիրը, Տերը չի տեսնում։

10 Իսկ ես, իմ աչքը չպիտի խնայի, և չպիտի ողորմեմ. նրանց վարվելակերպնիրենց գլխով եմ տալու»։

11 Եվ ահա քաթանով զգեստավորված մարդը, որի մեջքին էր թանաքամանը, պատասխան տվեց և ասաց. «Ես արեցի, ինչպես որ հրամայել էիր ինձ»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 10

Տիրոջ փառքը հեռանում է տաճարից

1 Ես նայեցի, և ահա այն հաստատության վրա, որ քերովբեների գլուխների վերևում էր, շափյուղա քարի պես, գահի նմանության տեսքովմի բաներևաց նրանց վրա։

2 Եվ նա խոսեց քաթանով զգեստավորված մարդուն՝ ասելով. «Մտի՛ր քերովբեների տակի անիվների միջև և ափերդ լցրո՛ւ քերովբեների միջի կրակի կայծերով ու դրանք ցրի՛ր քաղաքի վրա»։ Եվ նա իմ աչքերի առաջ մտավ։

3 Այն մարդու մտնելու ժամանակ քերովբեները կանգնած էին տան աջ կողմում, և ամպը լցրեց ներքնագավիթը։

4 Եվ Տիրոջ փառքը քերովբեի վրայից բարձրացավ տան շեմի վրա, և տունը լցվեց ամպով, գավիթն էլ լցվեց Տիրոջ փառքի պայծառությամբ։

5 Եվ քերովբեների թևերի ձայնը լսվում էր մինչև դրսի գավիթը, ինչպես Ամենակարող Աստծու ձայնը, երբ խոսում է։

6 Երբ հրամայեց քաթանով զգեստավորված մարդուն. «Անիվների միջից, քերովբեների մեջտեղից կրա՛կ վերցրու», նա գնաց ու կանգնեց անիվի կողքին։

7 Եվ քերովբեների միջից քերովբեն իր ձեռքը մեկնեց դեպի քերովբեների մեջտեղում գտնվող կրակը, վերցնելով դրեց քաթանով զգեստավորվածի ափի մեջ, և նա առավ ու դուրս եկավ։

8 Եվ քերովբեների թևերի տակ մարդու ձեռքի նմանություն էր երևում։

9 Ես նայեցի. ահա չորս անիվներ կային քերովբեների կողքին, ամեն մի քերովբեի մոտ՝ մի անիվ, և անիվների տեսքը ոսկեքարի տեսքի նման էր։

10 Եվ նրանց չորսի տեսքը մի նմանություն ուներ. կարծես թե անիվն անիվի մեջ լիներ։

11 Երբ գնում էին, դեպի չորս կողմն էին գնում, չէին դառնում գնալիս, որովհետև այն կողմը, ուր նրանց գլուխն էր ուղղված, նրա հետևում էին. նրանք չէին դառնում գնալիս։

12 Եվ նրանց բոլոր մարմինները, նրանց մեջքերն ու ձեռքերը, նրանց թևերն ու անիվները շուրջանակի լիքն էին աչքերով. նրանց չորսի անիվները։

13 Ինչ վերաբերում է անիվներին, ականջներում նրանք կոչվեցին «Մրրիկ»։

14 Եվամեն մի քերովբեչորս երես ուներ. մի երեսը քերովբեի երես էր, երկրորդ երեսը մարդու երես էր, երրորդը՝ առյուծի երես, և չորրորդը՝ արծվի երես։

15 Եվ քերովբեները բարձրացան։ Սրանք են այն էակները, որոնց տեսա Քեբար գետի մոտ։

16 Եվ քերովբեների գնալու ժամանակ անիվները նրանց կողքով գնում էին, և երբ քերովբեները բարձրացնում էին իրենց թևերը, որ բարձրանան երկրից, անիվները նրանց կողքից չէին հեռանում։

17 Երբքերովբեներըկանգնում էին,անիվներնէլ կանգնում էին, և նրանց բարձրանալու ժամանակ վերանում էին նրանց հետ, որովհետև կենդանի էակի հոգին կար նրանց մեջ։

18 Եվ Տիրոջ փառքը դուրս եկավ տան շեմի վրայից և կանգնեց քերովբեների վրա։

19 Եվ քերովբեները բարձրացրին իրենց թևերը և վերացան երկրից՝ իմ աչքերի առաջ դուրս գալով, անիվներն էլ նրանց հետ, և կանգնեցին Տիրոջ տան արևելյան դարպասի մուտքում, և Իսրայելի Աստծու փառքը վերևից նրանց վրա էր։

20 Սրանք էին այն կենդանի էակները, որ ես տեսա Իսրայելի Աստծու տակ՝ Քեբար գետի մոտ, և իմացա, որ քերովբեներ են նրանք։

21 Ամեն մեկը չորսական երես ուներ և ամեն մեկը՝ չորս թև, և մարդու ձեռքերի նման բան կար նրանց թևերի տակ։

22 Եվ նրանց երեսները նման էին այն երեսներին, որ տեսել էի Քեբար գետի մոտ. նրանց կերպարանքը և իրենք. ամեն մեկն ուղիղ դեպի առաջ էր գնում։