Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 11

Նախնիների օրինակելի հավատը

1 Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է,

2 որովհետև նախնիները դրանով վկայություն ընդունեցին։

3 Հավատով ենք իմանում, որ դարերն Աստծու խոսքով ստեղծվեցին՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։

4 Հավատով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, որով վկայություն ստացավ, որ արդար է. Աստված նրա ընծաների համար վկայություն տվեց։ Թեև նա մեռած է, բայց տակավին խոսում է։

5 Հավատով Ենովքը փոխադրվեցերկինք,որ մահ չտեսնի, և ոչ մի տեղ չգտնվեց, որովհետև նրան Աստված փոխադրեց։ Եվ նրա փոխադրվելուց առաջ վկայվել էր, որ նա Աստծուն հաճելի էր։

6 Բայց առանց հավատի անկարելի էԱստծունհաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։

7 Հավատով Նոյը, դեռևս անտեսանելի բաների մասին տեղեկանալով, երկյուղելով, իր տան փրկության համար շինեց տապանը, որով դատապարտեց աշխարհը և ժառանգորդ դարձավ հավատով արդարության։

8 Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում։

9 Հավատով նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ՝ վրաններում բնակվելով Իսահակի և Հակոբի հետ, որոնք նույն խոստման ժառանգակիցներն էին։

10 Որովհետև սպասում էր հիմքերով հաստատված այն քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչն Աստված է։

11 Հավատով Սառան, որ ամուլ էր, սերմն ընդունելու զորություն ստացավ և առաջացած տարիքում որդի ծնեց, որովհետև խոստացողին հավատարիմ համարեց։

12 Դրա համար էլ այն մեկից, այն էլ զառամյալից բազմությամբ էին ծնվում, ինչպես երկնքի աստղերը և ինչպես անհամար ավազը ծովափին։

13 Սրանք բոլորը հավատի մեջ մեռան՝ առանց խոստումներն ստանալու։ Բայց հեռվից տեսնում էին դրանք, ողջունում ու խոստովանում էին, որ երկրի վրա օտարներ ու պանդուխտներ են։

14 Որովհետև այդպիսի բաներ խոսողները հայտնում են, որ մի հայրենիք են որոնում։

15 Եվ եթե հիշում էին այն երկիրը, որտեղից դուրս ելան, ուրեմն հետ դառնալու ժամանակ ունեին։

16 Բայց այժմ ավելի լավ վայրի են տենչում, այսինքն՝ երկնավոր վայրի, և դրա համար Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու, որովհետև նրանց համար քաղաք է պատրաստել։

17 Հավատով Աբրահամն Իսահակինզոհմատուցեց, երբ փորձվեց. նա, որ խոստումն ընդունել էր, իր միակ որդուն զոհ մատուցեց։

18 Որովհետև նրան ասվել էր.«Իսահակով քեզ պիտի սերունդ տրվի»(Ծնն. 21.12)։

19 Աբրահամըմտածեց, որ Աստված կարող էԻսահակինմեռելներից էլ հարություն տալ, ուստի նա հետ ստացավիր որդուն։

20 Հավատով Իսահակը օրհնեց Հակոբին ու Եսավին գալիք բաների համար։

21 Հավատով Հակոբը մեռնելիս Հովսեփի որդիներից ամեն մեկին օրհնեց և իր գավազանի ծայրինհենվելով՝երկրպագեցԱստծուն։

22 Հավատով Հովսեփը վախճանվելիս Իսրայելի որդիների ելքի մասին հիշեց և իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։

23 Հավատով էր, որ երբ Մովսեսը ծնվեց, երեք ամիս թաքցվեց իր ծնողների կողմից, որովհետև տեսան, որ մանուկը գեղեցիկ է, ու թագավորի հրամանից չվախեցան։

24 Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելուց։

25 Նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ.

26 Քրիստոսի նախատինքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի հատուցում էր ակնկալում։

27 Հավատով նա թողեց Եգիպտոսը՝ թագավորի բարկությունից չվախենալով, որովհետև համբերեց, իբրև թե տեսնում էր Անտեսանելիին։

28 Հավատով կատարեց զատիկը և արյան սրսկումը, որպեսզի անդրանիկներին կործանողը նրանց չմոտենա։

29 Հավատով անցան Կարմիր ծովը, ինչպես ցամաքով, մինչ եգիպտացիներն այդ փորձելով խեղդվեցին։

30 Հավատով Երիքովի պարիսպները վայր ընկան, երբ յոթ օր նրա շուրջը պտտվեցին։

31 Հավատով Ռախաբ պոռնիկը չկորավ անհավատների հետ, որ խաղաղությամբ էր լրտեսներին ընդունել։

32 Եվ էլ ի՞նչ ասեմ. ժամանակս բավական չէ, որպեսզի պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամփսոնի, Հեփթայեի, Դավթի, Սամուելի ևմյուսմարգարեների մասին,

33 որոնք հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, հասան խոստումների, առյուծների երախներ փակեցին,

34 կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակներ փախուստի մատնեցին,

35 կանայք իրենց մեռելներին հարության միջոցով վերստացան, ուրիշներն էլ, ազատությունը չընդունելով, խիստ չարչարվեցին, որպեսզի լավագույն հարության հասնեն.

36 մյուսներն էլ ենթարկվեցին նախատինքների ու գանահարությունների, կապանքների ու բանտի,

37 քարկոծվեցին, սղոցվեցին, փորձանքի մեջ ընկան, սրով սպանվելով մեռան, շրջեցին ոչխարի ու այծի մորթիներով ծածկված. ապրեցին կարիքի, նեղության, չարչարանքների մեջ։

38 Աշխարհը նրանց արժանի չէր. մոլորվեցին անապատներում, լեռներում, քարայրներում և երկրի խորշերում։

39 Եվ սրանք բոլորը հավատով վկայություն ստացան, բայց խոստումը չստացան։

40 Աստված մեզ համար ավելի լավ բաներ էր նախատեսել, որպեսզիդրանքառանց մեզ չկատարվեն։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 12

Աստված՝ մեր հայրը

1 Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որմեզհեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ,

2 նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։

3 Ուրեմն նրա՛ մասին մտածեք, ով մեղավորների կողմից իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք և չհուսահատվեք։

4 Դուք դեռ արյունթափելուչափ չեք պատերազմել՝ մեղքին հակառակ կանգնելու,

5 և մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների.

«Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր

և ո՛չ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր.

6 որովհետև Տերն ում սիրում է, խրատում է.

պատժում է ամեն զավակի, որին ընդունում է»(Հոբ 5.17,Առկ. 3.11-12)։

7 Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Ո՞ր որդու հայրը չի խրատում։

8 Բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորն են մասնակից, ուրեմն խորթ եք և ոչհարազատորդիներ։

9 Մենք ևս, մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով,նրանցիցամաչում էինք. որչա՜փ առավել պետք է հոգիների Հորը հնազանդվենք, որ ապրենք։

10 Որովհետև սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, բայց նա՝ մեր օգուտի համար, որպեսզի նրա սրբությանը հաղորդակից լինենք։

11 Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։

12 Դրա համար ուղղե՛ք թուլացած ձեռքերն ու տկարացած ծնկները

13 և ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհնե՛ր շինեք, որպեսզի կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։

Պատիժ անհավատարմության համար

14 Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։

15 Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա, և դրանով շատերը չպղծվե.

16 որպեսզի ոչ մեկը պոռնիկ ու պիղծ չլինի, ինչպես Եսավը, որ մի աման կերակուրի դիմաց իր անդրանիկությունը վաճառեց։

17 Որովհետև գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնությունը ժառանգել,բայցմերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, թեպետ արտասուքով այն փնտրեց։

18 Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում ևպատված էրմեգով, խավարով ու մրրիկով,

19 ուր փողն էր հնչում ու խոսքերի ձայնը, որը լսողները հրաժարվեցին, որպեսզի խոսքը չշարունակվի իրենց համար,

20 քանի որ չէին դիմանում այն հրամանին.«Թեկուզև գազան մոտենա լեռանը, կքարկոծվի»(Ելք 19.12-13)։

21 Եվ տեսիլքն այնպես ահավոր էր, որ Մովսեսն ասում էր.«Զարհուրում եմ և դողում»(Բ Օր. 9.19)։

22 Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին ու տոնախմբող բյուրավոր հրեշտակներին,

23 երկնքում գրված անդրանիկների հանդեսին, բոլորի դատավոր Աստծուն ու արդարների կատարելության հասած հոգիներին,

24 նոր ուխտի միջնորդ Հիսուսին ու նրա արյան սրսկմանը, որ ավելի խոսուն է, քան Աբելի արյունը։

25 Զգո՛ւյշ եղեք, որ չմերժեք նրան, ով խոսում էր, որովհետև եթե նրանք, այս երկրի վրա պատգամ տվողին մերժելով, չկարողացան պատժից ազատվել, ապա որքա՜ն ավելի մենք, եթե երկնքից խոսողին մերժենք,

26 որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց, հիմա էլ խոստում է տալիս՝ ասելով.«Մեկ անգամ ևս կշարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը»(Անգ. 2.6)։

27 Բայց «մեկ անգամ ևս»-ը ցույց է տալիս, որ շարժված բաներն իբրև արդեն կատարվածներ պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան։

28 Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ,

29 որովհետև մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։

Categories
Եբրայեցիներին

Եբրայեցիներին 13

Ինչպես հաճելի լինել Աստծուն

1 Եղբայրասիրությունը թող հաստա՛տ մնաձեր մեջ։

2 Օտարասիրությունը մի՛ մոռացեք. դրա շնորհիվ ոմանք առանց գիտենալու հրեշտակներ հյուրընկալեցին։

3 Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք էլ նրանց հետ կապվածներ լինեք, և չարչարվողներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։

4 Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկամուսնական անկողինը՝սուրբ։ Շնացողներին ու պոռնիկներին Աստված պիտի դատի։

5 Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։

6 Այնպես որ համարձակվում ենք ասել.

«Տերն է իմ օգնականը,

և ես չպիտի վախենամ.

մարդն ինձ ի՞նչ կարող է անել»(Սաղ. 118.6)։

Հավատարմության մասին

7 Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը խոսեցին ձեզ. նայե՛ք նրանց կյանքի վախճանին և հետևե՛քնրանցհավատի օրինակին։

8 Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։

9 Տեսակ-տեսակ և օտար ուսմունքներով մի՛ տատանվեք, որովհետև լավ է, որ սիրտը շնորհով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցից ոչ մի օգուտ չունեցան նրանք, ովքեր այդպես ընթացան։

10 Մենք ունենք սեղան, որից խորանին ծառայողներն ուտելու իրավունք չունեն։

11 Որովհետև այն անասունները, որոնց արյունը քահանայապետի ձեռքով սրբարանի մեջ է բերվում մեղքի քավության համար, դրանց մարմինները այրվում են բանակատեղիից դուրս։

12 Դրա համար Հիսուսն էլ, որպեսզի իր իսկ արյամբ ժողովրդին մաքրի, դռնից դուրս չարչարվեց։

13 Ուրեմնեկեքբանակատեղիից գնանք նրա մոտ ու նրա կրած նախատինքը մեզ վրա վերցնենք.

14 որովհետև այստեղ մնայուն քաղաք չունենք, այլ հանդերձյալն ենք որոնում։

15 Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը։

16 Մի՛ մոռացեք բարեգործություն անել ևկարոտյալներինձեր ունեցածից բաժին հանել. այդպիսի զոհերը հաճելի են Աստծուն։

17 Ձեր առաջնորդներին անսացե՛ք ու հնազանդվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն և ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ։

18 Մեզ համար աղոթե՛ք, որովհետև համոզված ենք, որ բարի խիղճ ունենք՝ ցանկանալով ամեն բանում բարի ընթացք վարել։

19 Առավել ևս աղաչում եմ, որ դա անեք, որպեսզի ավելի շուտ ձեզ այցելեմ։

Մաղթանքներ և վերջին ողջույններ

20 Եվ խաղաղության Աստվածը, որ հավիտենական ուխտի արյունով մեռելներից հարություն տվեց ոչխարների մեծ Հովվին՝ մեր Տեր Հիսուսին,

21 թող ձեզ ամեն բարի գործի մեջ հաստատ պահի՝ իր կամքը կատարելու, և ձեր մեջ թող կատարի, ինչ որ հաճելի է իր առաջ, Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

22 Խնդրում եմ ձեզ, եղբայրնե՛ր, հորդորի այս խոսքը համբերությա՛մբ տարեք, մանավանդ որ քիչ գրեցի ձեզ։

23 Իմացե՛ք, որ մեր եղբայր Տիմոթեոսը բանտից ազատվել է. եթե նա շուտով գա, նրա հետ միասին պիտի տեսնեմ ձեզ։

24 Ողջունե՛ք ձեր բոլոր առաջնորդներին ու բոլոր սրբերին։ Ձեզ ողջունում են նրանք, ովքեր Իտալիայի կողմերից են։

25 Շնորհը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։